Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում
TRANSCRIPT
![Page 1: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062823/58700dcd1a28ab427f8b7b95/html5/thumbnails/1.jpg)
ԱՄԱՆՈՐՅԱ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ
ԱՇԽԱՐՀԻ10 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Լիանա ՎահանյանԳայանե Օհանյան
![Page 2: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062823/58700dcd1a28ab427f8b7b95/html5/thumbnails/2.jpg)
ԱՎՍՏՐԱԼԻԱ• Ավստրալիայում Նոր Տարին
դիմավորում են ծովափին՝ լողազգեստներով: Ձմեռ պապն էլ
այստեղ ամառային զգեստով է լինում՝ կարմիր շորտերով:
![Page 3: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062823/58700dcd1a28ab427f8b7b95/html5/thumbnails/3.jpg)
ԲՐԱԶԻԼԻԱ, ՄԵՔՍԻԿԱ, ԲՈԼԻՎԻԱ, ...
• Այստեղ և Հարավային Ամերիկայի մյուս երկրներում Ամանորը
դիմավորում են վառ ներքնազգեստներով: Դրանց
ամենատարածված գույները կարմիրն ու դեղինն են: Կարմիրը խորհրդանշում
է կրակոտ սիրտը, իսկ դեղինը՝ հարստանալու ցանկությունը:
![Page 4: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062823/58700dcd1a28ab427f8b7b95/html5/thumbnails/4.jpg)
ԴԱՆԻԱ
Ամանորի զանգերը ղողանջելու պահին դանիացիները բարձրանում
են աթոռների վրա և ներքև ցատկում: Բացի այդ, այստեղ նաև
ընդունված է բարեկամների, ընկերների ու հարազատների դռների վրա սպասք կոտրելը:
Ասում են, որ այն ընտանիքը, ում դռան դիմաց շատ կոտրված
սպասք կա, շատ ընկերներ ունի, իսկ տարին էլ նրա համար
խոստանում է հաջողակ լինել:
![Page 5: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062823/58700dcd1a28ab427f8b7b95/html5/thumbnails/5.jpg)
ՊԵՐՈՒՊերուում էլ հատուկ ավանդույթ կա արկածների սիրահարների համար: Այստեղ ընդունված է
Ամանորի գիշերը դատարկ ճամպրուկով թափառել
փողոցներով, ինչը երաշխիքն է այն բանի, որ եկող տարին
ճամփորդություններով լեցուն կլինի:
![Page 6: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062823/58700dcd1a28ab427f8b7b95/html5/thumbnails/6.jpg)
ՀՈՒՆԱՍՏԱՆ
Հունաստանում Ամանորի գիշերը հարյուրավոր նռեր են կոտրում: Ավանդույթն այնպիսին է, որ Նոր Տարվա գիշերը ընտանիքի ավագ
անդամը դուրս է գալիս բակ և գետնին զարկում նուռը: Եթե նուռը
կոտրվում է, իսկ հատիկներն էլ թափվում են, ապա, ըստ հունական
ավանդության, նոր տարին բերրիություն, հարստություն և
հաջողություն է բերելու այդ ընտանիքին:
![Page 7: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062823/58700dcd1a28ab427f8b7b95/html5/thumbnails/7.jpg)
ԿՈՒԲԱԿուբայում Ամանորից առաջ բոլորը լցնում են իրենց բաժակները ջրով,
իսկ կեսգիշերին այդ ջուրը բաց պատուհաններից թափում են փողոց:
Դրանով նրանք ուզում են ասել, որ հին տարին ավարտվեց և
կուբացիները միմյանց ցանկանում են, որ նոր տարին լինի նույքան մաքուր և ջինջ, որքան այդ բաժակների ջուրն է:
![Page 8: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062823/58700dcd1a28ab427f8b7b95/html5/thumbnails/8.jpg)
ԲԻՐՄԱՔանի որ Բիրմայում Նոր տարին
նշում են ջրի փառատոնով, հայկական Վարդավառի նման: Բոլոր
մարդիկ իրար ջրում են ամենատարբեր ջրամաններից,
սակայն այդ գործողությունը ոչ մեկին չի վիրավորում, քանի որ այն
ավանդույթ է, որի հիմքում եկող տարում դիմացինին երջանկություն
մաղթելն է:
![Page 9: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062823/58700dcd1a28ab427f8b7b95/html5/thumbnails/9.jpg)
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՊորտուգալիայում Ծննդյան տոներից առաջ ընունված է
իրար նվիրել «ծննդյան կարկանդակներ»՝ նուշով և ցուկատներով: Դրանց մեջ
նույնպես անակնկալներ կան, որոնց գտնողին ողջ տարին կուղեկցի հաջողություն, իսկ
տանը կտիրի խաղաղություն:
![Page 10: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062823/58700dcd1a28ab427f8b7b95/html5/thumbnails/10.jpg)
ԲՈՒԼՂԱՐԻԱԲուլղարիայում տարածված ավանդույթ
է գաղտնի համբույրը: Զանգերը ղողանջելուց հետո մի քանի րոպեով
լույսերն անջատում են, որի ընթացքում ընդունված է համբուրել միմյանց:
Համբույրը մթության մեջ գալիք տարվա առաջին գաղտնիքն է դառնում:
Հետաքրքիր է նաև, որ ամուսնությունների 18%-ի «պատճառը» հենց Ամանորյա գաղտնի համբույրն է:
![Page 11: Ամանորյա ավանդույթներ աշխարհի 10 երկրներում](https://reader036.vdocuments.pub/reader036/viewer/2022062823/58700dcd1a28ab427f8b7b95/html5/thumbnails/11.jpg)
ԻՏԱԼԻԱԻտալիայում սովորական բան է դարձել ամանորին հին իրերի
«անձրևը»: Հին տարվա վերջին րոպեներին մարդիկ
պատուհաններից ներքև են նետում իրենց տան հին իրերը՝
մտածելով, որ ինչքան շատ լինեն նետած իրերը, այնքան
շատ հարստություն կբերի նոր տարին: