ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - wordpress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա)...

24
1 ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ` ԱՐԱ ԵՐԵՄՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հա- մալսարանին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբա- նության և փաստարկման տեսության միջազգային ինստիտուտի (այսուհետ` Ինստի- տուտ) և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հա- մալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի (այսուհետ` Ամբիոն) համատեղ նիստում (01.10.2012 թ., նիստ թիվ 3, արձանագրություն թիվ 1) քննարկված Սուսաննա Դավթյանի Բիոէթիկայի հիմնախնդիների սոցիալ-փիլիսոփայական վեր- լուծությունը վերնագրով դոկտորական ատենախոսության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պե- տական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի հետևյալ անդամները` Ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննիսյան Հասմիկը (նիստի նախագահ), ամբիոնի պրոֆեսորներ Բրուտյան Գեորգը, Ջիջյան Ռոբերտը, Խաչատրյան Միհրանը, Կայծունի Ռոբերտը, դոցենտներ Հովհաննիսյան Հովհաննեսը, Հարությունյան Մանվելը, Թելունց Անահիտը, Վարդանյան Էլմիրան, ասիստենտներ Մադոյան Հակոբը, Քոչարյան Հրանտը, մասնագետ Մելիքյան Անին, թարգմանիչ Կուզանյան Սաթենիկը, Ինստիտուտի անդամներ` ՀՀ ԳԱԱ Գիտակրթա- կան կենտրոնի օտար լեզուների ամբիոնի վարիչ, փ.գ.դ. Պողոսյան Վիլը, ԵՊՀ սոցի- ոլոգիայի ֆակուլտետի դեկան, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից ան- դամ, փ.գ.դ. Մկրտիչյան Արթուրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետա- կան մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից անդամ, հ.գ.դ., պրոֆեսոր Գևորգյան Սրբուհին, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրա- վունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր Մետափիլիսո- փայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության մի- ջազգային ինստիտուտի անդամներ փ.գ.դ. Առաքելյան Հրանտը և փ.գ.դ. Հակոբյան Իդան, Ինստիտուտի գիտական քարտուղար Փնջոյան Արուսյակը, մասնագետներ Իվանովա Լիանան և Հովհաննիսյան Անին: ԼՍԵՑՒՆ Երևանի պետական բժշկական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցի հայկա- կան բաժանմունքի վարիչ, փ.գ.թ. Սուսաննա Համբարձումի Դավթյանի Թ.00.01

Upload: others

Post on 24-Jun-2020

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

1

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ` ԱՐԱ ԵՐԵՄՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հա-

մալսարանին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբա-

նության և փաստարկման տեսության միջազգային ինստիտուտի (այսուհետ` Ինստի-

տուտ) և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հա-

մալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի (այսուհետ` Ամբիոն)

համատեղ նիստում (01.10.2012 թ., նիստ թիվ 3, արձանագրություն թիվ 1) քննարկված

Սուսաննա Դավթյանի Բիոէթիկայի հիմնախնդիների սոցիալ-փիլիսոփայական վեր-

լուծությունը վերնագրով դոկտորական ատենախոսության վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պե-

տական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության

ամբիոնի հետևյալ անդամները` Ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննիսյան

Հասմիկը (նիստի նախագահ), ամբիոնի պրոֆեսորներ Բրուտյան Գեորգը, Ջիջյան

Ռոբերտը, Խաչատրյան Միհրանը, Կայծունի Ռոբերտը, դոցենտներ Հովհաննիսյան

Հովհաննեսը, Հարությունյան Մանվելը, Թելունց Անահիտը, Վարդանյան Էլմիրան,

ասիստենտներ Մադոյան Հակոբը, Քոչարյան Հրանտը, մասնագետ Մելիքյան Անին,

թարգմանիչ Կուզանյան Սաթենիկը, Ինստիտուտի անդամներ` ՀՀ ԳԱԱ Գիտակրթա-

կան կենտրոնի օտար լեզուների ամբիոնի վարիչ, փ.գ.դ. Պողոսյան Վիլը, ԵՊՀ սոցի-

ոլոգիայի ֆակուլտետի դեկան, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից ան-

դամ, փ.գ.դ. Մկրտիչյան Արթուրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետա-

կան մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի

ֆակուլտետի դեկան, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից անդամ, հ.գ.դ.,

պրոֆեսոր Գևորգյան Սրբուհին, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրա-

վունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատողներ, Խաչատուր Աբովյանի անվան

հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր Մետափիլիսո-

փայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության մի-

ջազգային ինստիտուտի անդամներ փ.գ.դ. Առաքելյան Հրանտը և փ.գ.դ. Հակոբյան

Իդան, Ինստիտուտի գիտական քարտուղար Փնջոյան Արուսյակը, մասնագետներ

Իվանովա Լիանան և Հովհաննիսյան Անին:

ԼՍԵՑՒՆ Երևանի պետական բժշկական համալսարանի փիլիսոփայության

ամբիոնի դոցենտ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցի հայկա-

կան բաժանմունքի վարիչ, փ.գ.թ. Սուսաննա Համբարձումի Դավթյանի Թ.00.01 –

Page 2: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

2

Տեսական փիլիսոփայություն, տրամաբանություն, գիտության փիլիսոփայություն

թվանիշով փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայց-

ման ներկայացված Բիոէթիկայի հիմնախնդիների սոցիալ-փիլիսոփայական վերլու-

ծությունը վերնագրով դոկտորական ատենախոսության նախապաշտպանությունը:

Ներկայացնելով իր հետազոտության հիմնադրույթները` ատենախոսը մասնավո-

րապես նշեց.

- Ատենախոսությունը բաղկացած է Ներածությունից, երեք գլխից, Եզրակացութ-

յունից և Հավելվածից:

Մարդկության գոյության երկրորդ հազարամյակի ավարտը և անցումը պատ-

մության երրորդ հազարամյակ վկայում է համաշխարհային պատմական գործըն-

թացի բնույթի, տեմպերի էական փոփոխությունների մասին: Այդ անցման պայման-

ներում համաշխարհային պատմության դեպքերի և իրադարձությունների հարահո-

սում երևակվում են սահմանային, ճգնաժամային երևույթներ:

Ավելի ու ավելի ակնառու է դառնում ժամանակների խզման ֆենոմենը, երբ ապա-

գան գրոհում է արտասովոր արագությամբ: Մեկ սերնդի աչքի առջև ծագում և կոր-

ծանվում են համաշխարհային ամբողջատիրական կայսրություններ, իրականաց-

վում է իր անակնկալությամբ վեհացունց ֆորմացիոն թռիչք համայնավարական

իդեալների սոցիումից դեպի հետսոցիալիստական հասարակություն, տեղի է ունե-

նում աշխարհի քաղաքական քարտեզի կինեմատոգրաֆական փոփոխություն, երբ

20-րդ դարի երկրորդ կեսին առաջանում է ներկայումս գոյություն ունեցող տերութ-

յունների ավելի քան կեսը:

Աշխարհը ներառված է գիտատեխնիկական առաջադիմության թռիչքաձև զար-

գացումների մեջ: 20-րդ դարում հայտնագործվել են նոր աշխարհներ` մեգա և միկրո-

աշխարհը, գիտական իմացության առարկայական դաշտը աճել է 1042 անգամ, իսկ

գիտելիքների ինֆորմացիոն տեղեկատվական զանգվածը կրկնապատկվում է յուրա-

քանչյուր հինգ տարին մեկ:

Մարդիկ արդեն չեն հասցնում հարմարվել փոփոխությունների այդպիսի տեմպին

և առաջանում է սոցիալական վիթխարի հակասություն, որը վերջերս անվանվել է

ֆուտորշոկ (Тоффлер А. Столкновение с будущим. М., 1992):

Մենք սկսում ենք գիտակցել, որ մարդկությունը հայտնվել է սեփական հզորութ-

յան թակարդում: Գիտատեխնիկական առաջադիմությունը վերածվել է էկոլոգիական

ճգնաժամի, որի հետևանքները դժվար է կանխատեսել: Գիտության հզոր զարգացումն

առաջացրել է ջերմամիջուկային ոչնչացման սպառնալիք:

Ճշմարտության հանդեպ անտիկ ժամանակներից եկող սերը վարկաբեկվել է

զանգվածային ոչնչացման զենքի արտադրությանը կամ արհեստական մարդու

ստեղծմանը կողմնորոշված գիտելիքի ցինիզմով, որը զուրկ է բարոյական մտահորի-

զոնից: Եվ գլխավորը` կեցությունը, որպես ճակատագրի բարձրագույն շնորհ, վերած-

վել է մարդկության տեխնիկական ռազմավարության գործիքային միջոցի, արտադ-

րական վերակառուցման առարկայի: Կորսվում է գոյություն ունեցողի նկատմամբ սե-

Page 3: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

3

րը, երկյուղածությունը, նրա նկատմամբ հարգալից վերաբերմունքը և կեցության,

կյանքի բոլոր դրսևորումների նկատմամբ պատասխանատվությունը:

Մարդկային գոյությանը հարված հասցրեց 20-րդ դարի ամբողջատիրությունը:

Հայերի ցեղասպանությունը կրկնվեց հրեաների հոլոքոստի ձևով նահանջելով համա-

մարդկային պատգամներից: Ամբողջատիրական վարչակարգերի փլուզումը երկրորդ

հազարամյակի ավարտին ցուցադրեց ևս մի արտասովոր երևույթ:

Առաջացել է բացարձակ սխալի իրադրություն, երբ մարդկության նշանակալի

մասի գերռեսուրսները և գերջանքերը ծախսվել են պատմական գերխաբկանքների

իրականացման վրա: Ակներև է դարձել, որ երկրի վրա անհնար է կառուցել դրախտ,

այլ կարելի է միայն կանխել դժոխքը: Ինչն էլ նշանակում է, որ համաշխարհային-

պատմական գործունեությունը սկսում է կողմնորոշվել դեպի ոչ թե համընդհանուր

երջանկության հասնելն, այլ ապակառուցողական ուժերի սահմանափակումը, պայ-

քարը կործանարար ուժերի դեմ: Իզուր չէ ասվում, որ տեխնածին վթարների վտանգը

հավասարազոր է պատերազմների վտանգին: Չի վերացել նաև ջերմամիջուկային

ոչնչացման սպառնալիքը: «Մենք ապրում ենք անկայուն աշխարհում. այսօր փոփո-

խությունները նույնական չեն առաջադիմության հետ, քանի որ մեծամասշտաբ փո-

փոխությունը կարող է հանգեցնել պատահական ոչնչացման….ոչ միայն ռազմական

պատճառներով» (Октавио Пас. Эссе. М., 1991):

Գլոբալացման գործընթացները ցույց են տալիս, որ տարածաշրջանային կտրված-

քով առանձին երկրներում արդիականացման փորձերը կարող են հաջող ավարտ

ունենալ, սակայն համաշխարհային պատմության մասշտաբով բոլոր հեղինակավոր

ծրագրերը, որոնց հետ կապվում էր կապիտալիզմի կամ սոցիալիզմի պատմական

առաքելությունը, չարդարացրեցին մարդկության հույսերը: Դրանցից և ոչ մեկը չհան-

գեցրեց աղքատության, ուղղակի կամ քողարկված գործազրկության, հանցագործութ-

յան, ապագայի նկատմամբ անվստահության, մարդու սոցիալական անպաշտպան-

վածության վերացմանը: Մարդկությունն իր պատմության երկրորդ հազարամյակի

սկզբում արդեն փորձարկել է սոցիալական երջանկության հասնելու հնարավոր գա-

ղափարների, նախագծերի, ուտոպիաների մեծամասնությունը և համոզվել դրանց

նվազ իրականացվելիության մեջ:

Այդ պայմաններում պատմության ռազմավարական կողմնորոշիչների սոցիալա-

կան ինտելեկտի ռազմավարության փոփոխությունը դարձել է անհրաժեշտություն:

Այդ անհրաժեշտությունը հստակ ձևակերպվել է Ռասել-Էյնշտեյնի 1955 թվականի

հայտնի հուշագրի մեջ, որը դարձավ Պագուոշյան շարժման մանիֆեստը և այնուհետև

սկսեց կոնկրետ կերպով հաշվի առնվել Հռոմի ակումբի նախագծերում, ՄԱԿ-ի գոր-

ծունեության մեջ և արդիականության տարբեր ինտելեկտուալ շարժումների փաս-

տաթղթերում:

Դավթյան Սուսաննան ընդգծում է, որ ներկա պայմաններում արդիականության

ինտելեկտուալ ռազմավարությունները կողմնորոշվում են դեպի անձի իրավունքների

հիմնարար նշանակությունը, քանի որ դրանք քաղաքացիական և ազգային որակների

Page 4: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

4

կրողներն են: Հենց դրանով է պայմանավորված բարոյաէթիկական հիմնահարցերի

աճող ազդեցությունը քաղաքական սոցիալական, ազգային, էկոլոգիական պրոբլեմ-

ների լուծման գործում:

Մեր ժամանակներում վերստին օրակարգի հարց է դառնում գիտատեխնիկական,

տնտեսական, քաղաքական, էկոլոգիական վերափոխումների էթիկական մեկնաբա-

նության կամ փորձաքննության պրոբլեմը, ինչն էլ հիմք է տալիս կենսաբարոյագի-

տական թեմատիկան առանձնացնել որպես սոցիալ-փիլիսոփայական ուսումնասի-

րությունների ինքնուրույն առարկա:

Հիմնահարցի արդիականությունը նախևառաջ պայմանավորված է այն հանգա-

մանքով, որ գիտատեխնիկական առաջադիմության բարդ ու հակասական բնույթը,

սոցիալտնտեսական, տեխնոլոգիական և բարոյական փոփոխությունները պահան-

ջում են նորովի իմաստավորել մարդկային քաղաքակրթության, բուն իսկ կյանքի ար-

ժեքաբանական հիմքերը: Այդ իսկ պատճառով այսօր հարցն այն չէ, թե ինչպես փոխել

մարդուն, նրա բարոյական նկարագիրը, ապրելակերպը, այլ այն, թե ինչպես ապրել`

կոնֆլիկտի մեջ չմտնելով մարդկային այլ հանրույթների հետ (Печчеи А. Человечес-

кие качества. М., 1980):

Այս հարցերին ուղղված փիլիսոփայական խորհրդածությունների մեջ հնչում է

բարձրագույն հոգևորի հավերժական կոչը. «Չէ՞ որ կյանքի և մահվան, կեցության և ոչ

կեցության, մարդու և բնության, կյանքի և համակեցության քաղաքակրթական ընդ-

հանուր նորմերի ներդաշնակեցման խնդիրները կազմում են մարդկանց հոգևոր որո-

նումների հավերժական փիլիսոփայական պրոբլեմատիկան»: Նշենք, որ հավերժա-

կան բառը տվյալ ենթատեքստում նշանակում է ոչ թե ինչ-որ կենսական արժեք-խոր-

հըրդի արտաժամանակային անփոփոխ վիճակ, այլ միայն այն, որ յուրաքանչյուր

կոնկրետ պատասխանի հետ այդ հարցերը ստանում են տարբեր հարցական ձևակեր-

պումներ:

Այո, մարդկությունն իր զարգացման տեմպերով հասել է մի այնպիսի սահմանի,

որ երկրի վրա նրա ապագա գոյությունը դարձել է խնդրահարույց, և եթե նախկինում

գիտության մեջ որևէ հայտնագործության և նրա պրակտիկ կիրառման գործընթացը

տարիներ էր տևում, ապա այսօր ամիսների կամ նույնիսկ շաբաթների հարց է:

Տեխնիկայի, տեխնոլոգիաների և գիտության զարգացման այս արագընթաց տեմպե-

րին զուգահեռ, ցավոք, արագացրել են նաև մարդկության բարոյական անկման տեմ-

պերը: Պարզ է դարձել, որ գիտության առաջընթացը որոշ իմաստով էլ խոչընդոտում է

մարդու երջանկությանն ու ներդաշնակությանը: Ինչ խոսք, այսօրվա մարդու կենցա-

ղային հոգսերը թեթևացել են, նա հավատում է տեխնիկայի զորությանը, և նույնիսկ

ոմանց կարծիքով թվում է, թե դա միակ բանն է, որին նա հավատում է: Մարդը ուրախ

է իր ողջ կյանքը հեշտացրած տեխնիկայի հզորությունից: Նա ինքն է այն ստեղծել, դա

իր հանճարի, բանականության, հնարագիտության արդյունքն է, իր մտքի զավակը:

Մարդուն այսօր չի հաջողվում կառավարել, հսկել, տիրապետել իր ստեղծածի

արդյունքներին: Տեխնիկան երբեմն մարդուց ավելի ուժեղ է գտնվում` նրան իրեն

Page 5: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

5

ենթարկելով: Այն այսօրվա մարդու ամենամեծ հրապուրանքն է, բայց հենց դա էլ

մարդուն պատճառում է ցավ և հիասթափություն, թուլացնում նրա հոգեկանությունը,

սպառնում կործանմամբ (Կարլ Յասպերս, Սեմյոն Ֆրանկ, Նիկոլայ Բերդյաև, Ալեք-

սանդր Ֆիպկո, Մարտ Նուուտ և այլք):

Գիտության ու տեխնիկայի աննախադեպ հաջողությունները ոչ միայն չեն օգնում

մարդկությանը` հուզող խնդիրները լուծելու գործում, այլ ինչ-որ չափով օժանդակում

են ճգնաժամերի խորացմանը:

Եթե նախկինում մարդիկ միավորվել են, ստեղծել մշակույթ, որ պաշտպանեն

իրենց բնության գերհզոր ազդեցությունից, ապա այսօր առկա է հակառակ գործընթա-

ցը. մարդիկ համախմբվում են, միավորվում, որ պաշտպանվեն իրենց իսկ ստեղծած

մշակույթի գերհզոր ազդեցությունից:

Այս ամենի կարևոր պատճառներից մեկը հոգևոր առաջընթացի բացակայությունն

է, գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիաների զարգացման և մարդու հոգևոր անկման

միջև որոշակի կապ է հաստատվել, և այսպիսի պայմաններում գիտատեխնիկական

բոլոր ձեռքբերումները, այդ թվում նաև բժշկագիտության, առաջադրում են այնպիսի

խնդիրներ, որոնք կարիք ունեն մանրակրկիտ վերլուծումների` մարդաբանական և

բարոյագիտական ըմբռնումերի լույսի ներքո: Այստեղ արմատական չափանիշը

պետք է լինի մարդու հոգեմտավոր ամբողջության պահպանումն ու առաջընթացը:

Այո, գիտության առաջընթացն ունի իր դրական կողմերը, սակայն դրանք համե-

մատելի չեն այն պայթյունավտանգ իրավիճակների հետ, որոնց ապագայում կարող է

բախվել մարդկությունը: Դավթյան Սուսաննան գտնում է, որ մարդը պարտավոր է

վերահսկել տեխնոլոգիաների առաջընթացը` պահելով այն բարոյականի սահմաննե-

րում:

Մարդկության կործանման վտանգը մտահոգում է ոչ միայն հումանիստ գիտնա-

կաններին, այլև արվեստագետներին.

«Իմ չլինելուց ես չեմ վախենում

Ես չեմ վախենում իմ բաժին մահից,

Սակայն ծնկներս դողում են անվերջ

Մեր հոգնահանճար, բայց խեղճ ու անճար

Այս մոլորակի

Անվախճանության վախճանի ահից»:

Համո Սահյան

1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվեց մարդու կենսաբանական պլա-

նավորումը (արհեստական մարդու ստեղծումը) արգելող միջազգային արձանագ-

րություն, որին մասնակցել են եվրոպական 19 երկրների ներկայացուցիչներ: Դավթ-

յան Սուսաննան տեղեկացնում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն այդ

առթիվ մաղթել է, որ համաշխարհային մակարդակով արգելվի մարդու պլանավո-

րումն ու գենետիկ ձեռնածությունների անցկացումը, ինչը կարող է հանգեցնել տագ-

նապալի հետևանքների:

Page 6: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

6

Իզուր չէ, որ եվրոխորհրդի կենսաբանական էթիկայի հանձնաժողովը հարկ է հա-

մարել ազգային կոմիտեների հատուկ միջազգային խորհրդաժողով հրավիրել խնդրո

առարկայի շուրջ:

Հետազոտության արդիականությունը

Բիոէթիկայի (կենսաբարոյագիտության) փիլիսոփայական, սոցիոլոգիական հա-

յեցակարգի մշակման անհրաժեշտությունը և արդիականությունը պայմանավորված

են ինչպես բուն գիտաճյուղի` բիոէթիկայի կառուցվածքով և էությամբ, այնպես էլ այս-

օրվա հանրային կյանքում ունեցած իր էական, գնալով աճող դերով:

Բիոէթիկայի յուրաքանչյուր թեմա` լինի դա մարդու կյանքի իմաստ, կյանքի վերջ,

կյանքի վերջի որոշում, էվթանազիա, հարկադրական հոսպիտալացում, աբորտ, կլո-

նավորում, ամլացում և այլն, ինքնին ենթակա են թե´ հոգեբանական, թե´ սոցիոլո-

գիական, թե´ աստվածաբանական, թե´ իրավաբանական և թե´ փիլիսոփայական

խոր վերլուծության ու քննության:

Այս իմաստով բիոէթիկայի տեսական թեմաների ու հիմահարցերի վերլուծութ-

յունը կարիք ունի ոչ միայն աստվածաբանական, իրավաբանական, հոգեբանական,

սոցիոլոգիական, այլև փիլիսոփայական իմաստավորման:

Այս պարագայում, անհրաժեշտություն է առաջանում իրազեկել, տեղեկացնել հա-

սարակության ամենատարբեր շերտերին բիոէթիկական մտածողության առանձնա-

հատկությունների մասին, բարձրացնել տեղեկացվածության աստիճանը, ամրացնել

բիոէթիկական գիտակցության տարրերը, քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը:

Այդ նպատակի համար հարկ է ուսումնասիրել այն երկրների փորձը, որտեղ ծա-

գել, զարգացել ու տարածվել է բիոէթիկան և փորձել կիրառել այն մեր երկրում:

Հետազոտության օբյեկտը և առարկան

Հետազոտության օբյեկտը բիոէթիկան է, որպես իրողություն, որպես գիտակարգ,

սոցիալական ինստիտուտ, որպես ի վերջո, կենսաբժշկական գիտությունների, և հա-

մամարդկային արժեքների հատման կետ, որպես կամուրջ դեպի ապագա:

Հետազոտության առարկան փիլիսոփայություն-բիոէթիկա առնչություններն են`

արտացոլված բիոէթիկական տեսությունների, մոդելների, հայեցակարգերի և սկըզ-

բունքների մեջ, որոնք առավելապես արտացոլվեցին 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիո-

էթիկայի և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում, փիլիսոփա-

յական, սոցիոլոգիական, բարոյագիտական, բժշկագիտական, կենսաբանական, աստ-

վածաբանական, իրավաբանական այն հրապարակումներում, որոնք անդրադառնում

են բիոէթիկայի սկզբունքների գործադրման տարբեր հիմնախնդիրներին:

Հետազոտության թեման, մշակվածության աստիճանը

Հայաստանի Հանրապետությունում բիոէթիկայի` որպես փիլիսոփայական նոր

գիտակարգի (դիսցիպլին), ինստիտուտի, նոր իմաստնության ամբողջական հիմնա-

վորման և ներկայացման առաջին լուրջ փորձը իմ Բիոէթիկա դասագիրքն է, որը ՀՀ

կրթության և գիտության նախարարության 27.02.09 թիվ 134-Ա/ք հրամանով հաս-

տատվել է որպես դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար (2009, Երևան)

Page 7: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

7

և համապատասխան հոդվածներն ու թեզերը արտասահմանյան և տեղական պարբե-

րական մամուլում (Մոլդովայում, Բելառուսում, Ռուսաստանում, Իսրայելում, Սին-

գապուրում): Ուշադրության արժանի են Բիոէթիկայի զարգացման ընկերություն հա-

սարակական կազմակերպության հրատարակած (նախագահ` Կ.Ղազարյան) 3 բրոշ-

յուրները և 2011թվականին ՀՀ Բիոէթիկայի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ

թարգմանված է Բ.Յուդինի և Պ.Տիշչենկոյի Բիոէթիկա. հարցեր և պատասխաններ

բրոշյուրը: Սրանք հայերեն լեզվով միակ գրականությունն են:

Արտասահմանում բիոէթիկային վերաբերող գրականությունը հարուստ է, բազ-

մալեզու, բազմատեսակ: Սակայն բիոէթիկայի և փիլիսոփայության առնչությունների

վերաբերյալ հանդիպում ենք հատուկենտ հարցադրումների: Անդրանիկ հրապարա-

կումների հեղինակներից են Բ.Յուդինը, Պ.Տիշչենկոն, Տ.Միշատկինան, Թ.Ցիրդյան,

Վ.Օժովանը, Գ.Միկիրտիչանը, Ռ.Ապրեսյանը: Մասնագիտական հետազոտություն-

ներում փիլիսոփայական ընդհանրացումների հակված առաջատար հեղինակներ են

Հ.Հավեն, Մ.Վալտոնը (ԱՄՆ), Ա.Քարմին, Մ.Վաթադը, Շ.Վոլֆմանը, Ա.Քելլերմանը,

Դ.Քեյդարը (Իսրայել), Մ.Վասինովան (Իտալիա), Դ.Մեյսերը (Ճապոնիա), Գ.Վերներ-

Ֆելմեյերը (Ավստրիա) Ի.Պոլարը (Ավստրալիա), Լի Զենը (Չինաստան), Մ.Համիդին

(Մակեդոնիա), Դանիել Ֆու Չանգը (Կորեա), Մոտի Բենյաքարը (Արգենտինա), Աբրա-

համ Ռոդնիկը (Կանադա) և այլք:

Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով արժեքավոր ձեռքբերումներ

կան հատկապես բիոէթիկայի սկզբունքների, ազգամշակութային առանձնահատ-

կությունների բացահայտման, որոշումների ընդունման բարոյահոգեբանական գնա-

հատման և փորձի ամփոփման ասպարեզում (տե′ս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած` Մար-

դու իրավունքների և բիոէթիկայի մասին հռչակագիրը, 2005):

Հետազոտության նպատակն ու խնդիրները

Սույն ատենախոսության նպատակն է ճշգրտել բիոէթիկայի` որպես գիտաճյուղի,

նոր իմաստնության (Վ.Պոտեր) սոցիալ-փիլիսոփայական վերլուծության առանձնա-

հատկությունները, պարզաբանել հիմնական խնդիրները, հարաբերակցությունն այլ

գիտությունների հետ, բացահայտել բիոէթիկայի սկզբունքների սոցիալ-փիլիսոփա-

յական էությունը, ցույց տալ դրանց մեթոդաբանական դերը բիոէթիկական հետազո-

տությունների մեջ, հիմնավորել սոցիալ-փիլիսոփայական գիտելիքների գործադրե-

լիությունը բիոէթիկական խնդիրների գործնական լուծման համար:

Այս նպատակով առաջադրվել են հետևյալ խնդիրները.

- պարզաբանել մարդկանց համատեղ գործունեության կազմակերպման եղա-

նակների կապը որոշում կայացնելու անձնային անհատական իմաստի և հանրային

նշանակության ըմբռնումների փոփոխության հետ,

- հիմնավորել բիոէթիկայի սկզբունքների սոցիալ-փիլիսոփայական էության

վերլուծության մեթոդաբանական գործադրելիությունը բիոէթիկական տարբեր խըն-

դիրների արդյունավետ լուծման մեջ,

- բացահայտել բիոէթիկայի սոցիալ-փիլիսոփայական վերլուծության էությունը,

Page 8: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

8

ըստ այդմ ճշգրտել բիոէթիկայի իմացական տիրույթը,

- տեղայնացնել բիոէթիկայի սկզբունքները և բացահայտել դրանց սոցիալ-փիլի-

սոփայական էությունը:

Հետազոտության տեսական, տեղեկատվական և մեթոդաբանական հիմքերը

Հետազոտության տեսական հիմքերից մեկը փիլիսոփայական միտքն է` իր պատ-

մական զարգացման մեջ, մյուսը` բիոէթիկայի բնագավառի հիմնական հայեցակար-

գերն ու մոտեցումները:

Տեղեկատվական հիմքը բժշկագիտական, կենսաբանական, հոգեբանական, բա-

րոյագիտական, աստվածաբանական, սոցիոլոգիական բնույթի հրապարակումներն

են, այդ բնագավառի տեղեկատու գրականությունը, ինչպես նաև համացանցի համա-

պատասխան կայքերը (տես գրականության ցանկը):

Հետազոտության մեթոդաբանական հիմքը փիլիսոփայական և սոցիոլոգիական

վերլուծության մեթոդներն են, վերլուծություն և համադրում, վերացարկում և որոշա-

կիացում, անառարկայականի առարկայացում, պատմականը և տրամաբանականը,

համեմատություն, փաստարկում և այլն:

Հետազոտության հիմնական արդյունքը և գիտական նորույթը.

Հետազոտության արդյունքը և տեսական-մեթոդաբանական նորույթը կարելի է ամ-

փոփել հետևյալ դրույթներով.

առաջին անգամ մայրենի լեզվով ամփոփ դիտարկված են բիոէթիկայի էության

հիմնական ըմբռնումները փիլիսոփայության մտքի պատմության մեջ, բացա-

հայտված է փիլիսոփայական վերլուծության առանձնահատկությունը,

Ճշտված է բիոէթիկայի` որպես նոր գիտաճյուղի իմացական տիրույթը,

առանձնացվել են բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների տիպերն ու պատ-

մական մոդելները, բացահայտվել են դրանց սոցիալ-փիլիսոփայական էությու-

նը` որպես օբյեկտի և սուբյեկտի նպատակադրումների որոշակի համադրման

ընթացք, նորովի են բնութագրվել բժիշկ-հիվանդ հարաբերությունների տիպե-

րը` օբյեկտի և սուբյեկտի կարգավիճակների գործադրմամբ. (համոզման սոցի-

ալ-հոգեբանական միջոցների արդյունավետության արմատը սուբյեկտի և օբ-

յեկտի միջև երևութական հավասարության ստեղծման մեջ է կառավարում`

հուզական ազդեցությամբ),

նորովի են վերլուծվել կառավարում` փաստագրական հիմքով (իրավիճակա-

յին համակառավարչի վերածումը համատեղ անելիքի տրամաբանության գոր-

ծադրումով),

ձևակերպված են բժիշկ-հիվանդ հարաբերությունների, դրանց կառավարման

գործառույթների արդյունավետ իրականացման ուղղորդող աշխարհայացքա-

յին-մեթոդաբանական բնույթի մի շարք նոր դրույթներ, հիմնավորված է դրանց

գործադրելիությունը,

Page 9: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

9

ատենախոսական հետազոտությամբ նպաստավոր հիմք է ստեղծվել ինչպես

բուն փիլիսոփայության, այնպես էլ բիոէթիկայի և հարակից մի շարք գիտա-

ճյուղերի ուսումնասիրման և զարգացման համար,

առաջին անգամ գիտության փիլիսոփայության պատմության մեջ ամփոփ

առանձնացվել և մեկնաբանվել են բիոէթիկայի էությանն առնչվող հարցադ-

րումներն ու լուծումները, հիմնավորվել են բիոէթիկական մոտեցման գոյութ-

յան իրավունքը, հստակեցվել են հիմնական խնդիրները,

բիոէթիկայի նորովի մեկնաբանված սկզբունքների սոցիալ-փիլիսոփայական

վերլուծությամբ կարևոր մեթոդաբանական հիմք է ստեղծվել բիոէթիկայի տե-

սական և գործնական խնդիրների հետագա համակողմանի հետազոտության

համար,

էթիկան փիլիսոփայական դիսցիպլին է և նրա տեսությունների, պատմության,

մեթոդաբանական հենքի վրա է կառուցված ողջ աշխատանքը,

աշխատանքը, նոր ազդակ է ծառայելու բարոյագիտական ուսումնասիրութ-

յունների համար,

աշխատանքում բարձրացված են բժշկության, կենսաբանության, գենետիկայի,

էկոլոգիայի ոլորտներում բարոյագիտական լուրջ պրոբլեմներ,

աշխատանքը սոցիալ-փիլիսոփայական ուսումնասիրություն է, որը լայնորեն

հիմնըվում է բարոյագիտության, կենսաբանության, բժշկության, իրավագի-

տության, աստվածաբանության ձեռքբերումների վրա,

աշխատանքի նորույթը այն է, որ այդ պրոբլեմների սոցիալ-փիլիսոփայական,

կամ բարոյագիտական ուսումնասիրությունը ամբողջովին հիմնվում է բժշկա-

գիտական, էկոլոգիական, սոցիոլոգիական, իրավագիտական ուսումնասիրու-

թյունների վրա,

բիոէթիկան ավանդական բարոյագիտություն չէ, այլ ժամանակակից բարոյա-

գիտություն է, որ կապվում է գենետիկայի, կենսաբժշկագիտության, նոր տեխ-

նոլոգիաների սրընթաց զարգացումների, ակնանխատեսելի հետևանքների

հետ,

բիոէթիկան փիլիսոփայական գիտաճյուղ է, որովհետև նրա հիմքում ընկած է

բարոյագիտությունը,

այն գործնական, կիրառական բարոյագիտություն է, այնպես որ ժամանակա-

կից էթիկան բիոէթիկան է, որը ծագել է մի քանի գիտությունների խաչմերու-

կում՝ գենային ինժիներիա, մոլեկուլյար կենսաբանություն և այլն,

սոցիալական փիլիսոփայության հիմքում ի՞նչն է ընկած՝ բարոյականության

փիլիսոփայությունը: Բիոէթիկան ժամանակակից սոցիալական փիլիսոփա-

յություն է:

Ատենախոսության գործնական նշանակությունը

Աշխատանքը փաստորեն հայտ է ներկայացնում Բիոէթիկա ինքնուրույն գիտա-

ճյուղի կայացման, զարգացման համար, ինչը նպաստավոր է ոչ միայն բիոէթիկայի և

Page 10: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

10

հարակից գիտաճյուղերի (աստվածաբանության, հոգեբանության, իրավաբանության,

բժշկագիտության և այլն), այլև հենց բուն փիլիսոփայության համար, քանի որ փիլի-

սոփայական և սոցիալական վերլուծությունը ձգտում է ավարտուն կերպով ընդգրկել,

իմաստավորել հանրային կյանքին առնչվող մի բնագավառ, հավելելով այս կամ այն

խորությամբ արդեն կայացած փիլիսոփայական գիտաճյուղերը (բժշկության փիլիսո-

փայության, կենսաբանության փիլիսոփայության, կյանքի փիլիսոփայության, արվես-

տի փիլիսոփայության և այլն):

Ատենախոսության նյութերն օգտագործվում են Փիլիսոփայություն և Բիոէթիկա

առարկաների դասավանդման համար, որ անցնում են Երևանի Մ.Հերացու անվան

պետական բժշկական համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողները, ինչպես

նաև օրդինատորները, հայցորդներն ու ասպիրանտները, այդ թվում տարբեր երկրնե-

րից ուսանելու եկած անգլալեզու և ռուսալեզու քաղաքացիները:

Եզրակացության բաժնում ամփոփված է ատենախոսության վերլուծությունը:

Բիոէթիկայի հիմնախնդիրների, մոդելների, սկզբունքների սոցիալ-փիլիսոփայական

էության և դրանց գործադրման մի շարք խնդիրների ատենախոսական հետազոտութ-

յունը պետք է նախապես ուրվագծեր Բիոէթիկայի` որպես նոր իմաստնության փիլի-

սոփայության իմացական տիրույթը և մեթոդաբանական ու գործնական նշանակութ-

յունը բիոէթիկայի համար:

Անկասկած, հետազոտության նպատակադրումը նպաստավոր է նաև փիլիսոփա-

յության համար: Փիլիսոփայական մտքի պատմության մեջ առանձնացվում են ու մեկ-

նաբանվում բիոէթիկային առնչվող հայեցակարգերը, գաղափարները, մտքերը, իսկ

սոցիալ-փիլիսոփայական վերլուծությունը ձգտում է ամփոփ ընդգրկել-իմաստավո-

րել հանրային կյանքին առնչվող մի բնագավառ` հավելելով բիոէթիկայի փիլիսոփա-

յությունը արդեն ստեղծված և այս կամ այն խորությամբ կայացած փիլիսոփայական

գիտաճյուղերին` (բժշկության փիլիսոփայություն, գիտության փիլիսոփայություն,

կառավարման փիլիսոփայություն, արվեստի փիլիսոփայություն, կյանքի փիլիսո-

փայություն և այլն):

Հետազոտության արդյունքներից կարելի է հակիրճ առանձնացնել հետևյալը`

Բիոէթիկայի փիլիսոփայության` փիլիսոփայական գիտաճյուղի գոյությունը որ-

պես իմացության և խորհրդածության ուրույն բնագավառ, մեթոդաբանորեն լիո-

վին հիմնավորված է:

Բիոէթիկան` որպես մարդկությունը կործանումից փրկելու նպատակով ստեղծ-

ված իմաստնություն, համակարգված կարգավորում, և փիլիսոփայությունը` որ-

պես աշխարհայացք, կոչված են, ըստ էության, գոյություն ունենալու որպես սուբ-

յեկտ-օբյեկտ փոխհարաբերության տեսակ: Փիլիսոփայությունն արտացոլում,

իմաստավորում է սուբյեկտ-օբյեկտ փոխհարաբերությունը, բիոէթիկան` կարգա-

վորում է ու կառավարում:

Բիոէթիկան իրողություն է` նպատակների, մտքերի, գաղափարների ու նաև գոր-

ծողությունների շարք, իսկ բիոէթիկայի փիլիսոփայությունը բիոէթիկական

Page 11: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

11

դրույթների ձևական արտացոլումն ու իմաստավորումն է համընդհանրության

դիրքերից:

Իմացության երկու ոլորտներ միմյանց լրացնում են. Բիոէթիկան` իրողություն-

ների, հիմնահարցերի քննարկումն է, իսկ բիոէթիկայի փիլիսոփայությունը` հաս-

կացական վերլուծություն: Փիլիսոփայական մտքի պատմությունը վկայում է, որ

փիլիսոփայությունն է պահել, բյուրեղացրել, ընդհանրացրել սերունդների փորձը:

Պարզվեց, որ փիլիսոփայական դիտարկումը խորթ չէ գիտության ակունքներին,

որտեղ Բիոէթիկան բնութագրվել է առավելապես որպես նոր փիլիսոփայություն, նոր

մտածողություն, նոր իմաստնություն, այլև ո՞չ թե սոսկ կառավարելու կամ տնտեսվա-

րելու կամ որոշում կայացնելու հմտություն, կարողություն կամ ճարտարություն:

Ատենախոսին առաջադրվեցին հետևյալ հարցերը.

ՀԱՐՑ 1.

(հարցադրող` Հասմիկ Հովհաննիսյան).

- Ինչպես պարզ դարձավ Ձեր ելույթից Դուք ուսումնասիրել եք բիոէթիկայի ո-

լորտում արտասահմանյան երկրների փորձը (որտեղ ծագել, զարգացել ու տարածվել

է բիոէթիկան), բիոէթիկայի վերաբերյալ արտասահմանում հրատարակված գրակա-

նությունը, դասագրքերը և փորձել եք ներդնել, կիրառել դիտարկվող տեսությունը մեր

երկրում: Արդյո՞ք Ձեր աշխատանքը ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, ՌԴ-ում

եղած գրքերի և դասագրքերի պարզ կրկնությունը կամ թարգմանությունը չէ:

(պատասխանող` ատենախոս Սուսաննա Համբարձումի Դավթյան).

- Շնորհակալություն հարցի համար: Իսկապես Դուք ճիշտ եք, ես խորությամբ

ուսումնասիրել եմ ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով եղած գրականութ-

յունը, դասագրքերը, կատարել եմ ծաղկաքաղ, վերցնելով այն ամեն լավն ու ճիշտը,

որն իմ կարծիքով կարևոր է ու էական: Սակայն իմ դասագրքում և ատենախոսության

մեջ կան նյութեր, որոնք բառացիորեն հայկական են, վերաբերում են Հայաստանին և

որևէ այլ, այլալեզու մասնագիտական գրականության մեջ դրանք չեք գտնի: Այսպես

օրինակ՝ ատենախոսությունը ունի հավելված, որտեղ ներկայացրել եմ ոչ միայն մի-

ջազգային, այլև ՀՀ ԱԺ-ի բիոէթիկայի բնագավառին վերաբերող փաստաթղթերը, հոդ-

վածները: Մի տեղեկություն, որ ֆրանսիական, ռուսական, ամերիկյան և այլ գրակա-

նության մեջ չեք հանդիպի: Երկրորդ, աշխատանքում ներկայացված են միջնադար-

յան հայ մտածողների Ամասիացու, Հերացու, Անհաղթի, Գոշի, Նարեկացու և այլոց

մտքերը, դատողությունները, աշխատանքները: Մի բան, որ դարձյալ այլալեզու որևէ

այլ հետազոտության մեջ չեք հանդիպի: Երրորդ, տեսական նյութը համեմված է ուսա-

նողների և դասախոսների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների

արդյունքներով, որը դարձյալ բնականաբար այլ լեզվով գրված աշխատություններում

չեք հանդիպի:

ՀԱՐՑ 2.

(հարցադրող` Մանվել Հարությունյան).

Page 12: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

12

- Հայտնի է, որ այսօր բիոէթիկան այն ոլորտը չէ, որով պետք է միայն բժիշկները

կամ գիտնականները զբաղվեն: Այսօր գլոբալիզացիայի պայմաններում շատ արագ են

տարածվում ոչ միայն գիտության և տեխնիկայի նվաճումները, այլև բիոէթիկայի հիմ-

նախնդիրները: Հետևաբար գիտության և տեխնիկայի համերկրային բնույթը ենթադ-

րում է նաև բիոէթիկայի նկատմամբ գլոբալ մոտեցման անհրաժեշտությունը: Ո՞րն է

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը և դերը այս հարցում:

(պատասխանող` ատենախոս Սուսաննա Համբարձումի Դավթյան)

- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտության և տեխնոլոգիաների էթիկա բաժինը նպաստում է

գիտության էթիկայի բնագավառում կրթության տարածմանը, մեծ դեր է խաղում մար-

դու իրավունքներին առնչվող գիտատեխնիկական առաջընթացի հետևանքների մա-

սին հասարակության տեղեկացվածության գործում: Նաև նախատեսում է տարբեր

երկրներում բիոէթիկայի խնդիրների լուծման համար որոշակի կառույցների, այդ

թվում ամբիոնների ստեղծում, ինչպես նաև գիտության և տեխնիկայի հետ կապված

էթիկական խնդիրների լուծման համար անհրաժեշտ նորմերի, ստանդարտների սկզ-

բունքնրի մշակում: Քաղաքացիական հասարակության ներգրավումը այս խնդիրների

քննարկմանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության նպատակներից մեկը: Նաև

զգալիորեն ընդլայնվել են այսօր կիրառական էթիկայի շրջանակները, որը նույնպես

անդրադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության վրա: Եվ չնայած բիոէթիկան կիրա-

ռական էթիկայի ամենազարգացած և հայտնի բաղադրիչն է, այսօր լայն տարածում

են ձեռք բերել նաև էկոլոգիական էթիկան, որը բացահայտում է շրջակա միջավայրի

հետ փոխհարաբերությունների բարոյական սկզբունքները, գիտության էթիկան, որը

պաշտպանում է գիտության և գիտական հետազոտությունների արմատական բարո-

յական արժեքները, տեխնոլոգիական էթիկան, որը ուսումնասիրում է զարգացող

երկրների կարիքների բավարարման համար կոչված տեխնոլոգիաների ստեղծման

բարոյական խնդիրները:

ՀԱՐՑ 3.

(հարցադրող` Հակոբ Մադոյան)

- Դե, եթե շարունակենք նախորդ հարցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված, ապա

թույլ տվեք հարցնել, իսկ ի՞նչ խնդիրներ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ն բիոէթիկայի բնագավա-

ռում:

(պատասխանող` ատենախոս Սուսաննա Համբարձումի Դավթյան)

- Այդ հարցին պատասխանելու համար, ես կառաջարկեի կարդալ Բիոէթիկա›

անգլերեն ուսումնական ձեռնարկի վերաբերյալ գրած ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի

ամբիոնի վարիչ, բժշկական իրավունքի համաշխարհային ընկերակցության նախա-

գահ, պրոֆեսոր Ա.Քարմիի գրախոսականը. ‹‹ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի լիազորություն-

ներից է՝ ողջ աշխարհում խթանել բուհերում և մասնավորապես բժշկական կրթական

հաստատություններում բիոէթիկայի ուսումնասիրությունը: Այս նպատակին հաս-

նելու համար ամբիոնը քաջալերում է նաև բիոէթիկայի և բժշկական էթիկայի վերա-

բերյալ հետազոտությունների հրատարակումը՝ ուսանողներին և դասախոսներին օգ-

Page 13: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

13

նելու համար: Ս.Դավթյանի հանգամանալից շարադրված գիրքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամ-

բիոնի կողմից գնահատվել է որպես Հայաստանում կատարված կարևոր ներդրում,

իսկ գրքի անգլերեն տարբերակը հնարավորություն է տալիս այլազգի ընթերցողներին

ծանոթանալ Հայաստանի բարոյագիտական և իրավական նորմերին»:

ԵՊԲՀ ղեկավարության բիոէթիկայի ուսումնասիրությանն ու դասավանդմանն

ուղղված ծրագրերն ու ջանքները բարձր են գնահատվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի

ամբիոնի կողմից, իսկ Ս.Դավթյանի աշխատանքը, անկասկած, ժամանակին և տեղին

է որպես պատշաճ միջոց այս կարևոր գործն իրականացնելու համար:

ՀԱՐՑ 4.

(հարցադրող` Էլմիրա Վարդանյանը).

- Ատենախոսության մեջ ես նկատեցի, որ ունեք այսպիսի վերնագիր Բիոէթի-

կան` որպես փիլիսոփայության գործնական ասպարեզ: Ինչպե՞ս եք դա բացատրում:

(պատասխանող` ատենախոս Սուսաննա Դավթյան).

- Փիլիսոփայության գործնական դրսևորման ամենահիմնական ասպարեզը՝

երկխոսությունը հանգուցային դեր է խաղում բիոէթիկայի սկզբունքների, հիմնա-

խնդիրների ըմբռնման մեջ:

Մարդկային խոսքը բազմազան գործառույթներից զատ ոչ միայն հաղորդակց-

ման, շփման, այլև կառավարման միջոց է: Ընդ որում՝ դա լեզվի և խոսքի հնագույն

գործառույթն է, քանի որ առանց դրա մարդկանց համատեղ կենսագործունեությունն

անհնար է:

Իբրև կառավարման միջոց՝ խոսքը չի զիջում մյուս միջոցների ներուժին, ավե-

լին՝ պատշաճ գործածվելիս՝ միջանձնային խոսքային ազդեցությունը կարող է բազ-

մապատկել կառավարման մյուս միջոցների ազդեցությունը:

Խոսքի գործադրումը կարևոր է նաև բժշկի գործունեության բոլոր հիմնական

միջոցների համար՝ հորդորի, համոզման և հիմնավորման: Սակայն հատկապես հիմ-

նավորումը բժշկից պահանջում է ավելի մեծ հմտություն, քան հորդորելն ու համո-

զելը: Նա պետք է կարողանա լսել հիվանդին:

Լսել և առավել ևս՝ իրար լսել կարողանալը մարդու մեծ առավելություններից է:

Իրար լսելը, իրար օգնելը, ներդաշնակություն ստեղծելը, համագործակցելը շատ արդ-

յունավետ է և լավագույն արդյունք կարող է տալ:

Եվ այսպես, բժիշկը նախ և առաջ պետք է կարողանա լսել, պետք է ուշադիր լի-

նի, պետք է տրամադրվի և դիմացինին տրամադրի երկխոսության, պետք է կարողա-

նա վարել երկխոսությունը, պետք է տեղյակ լինի փաստարկման հիմունքներին ու

կարողանա տեղին կիրառել փաստարկման տարբեր եղանակները:

Հիմնավորումն է արդյունավետ դարձնում բժիշկ-հիվանդ կապերի միջնորդա-

վորման այդ հզոր միջոցը՝ մարդկային խոսքը:

Եվ հատկապես հիմնավորման մեթոդն է ապահովում հաղորդակցման շիտակ

գործընթացը:

Page 14: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

14

Հորդորի, առավել ևս, հրամանի կառավարչական ուժն ամենից առաջ խոսողի

դիրքի ընդգծումն է, և ոչ թե ինքնին խոսքը՝ կառուցվածքը, տրամաբանությունը, ոճա-

կան հնարները և այլն:

Դրանք ավելի են կարևորվում համոզման դեպքում, սակայն մեթոդի ազդեցութ-

յունը ի վերջո պայմանավորված է խոսողի բարեհաճության, սիրահոժարության, բար-

յացակամության այլևայլ դրսևորումներով:

Եթե բժիշկ-հիվանդ հարաբերությունների տեխնիկական մոդելի դեպքում բժիշ-

կը վերածվում է բարոյական արժեքներից զուրկ փականագործի կամ խառատի, իսկ

սրբագործվածության մոդելի (կիրառման) դեպքում բժշկի բարոյական հեղինակութ-

յունն այնպես է ազդում հիվանդի վրա, որ ճնշում է նրա ազատությունն ու ինքնորո-

շումը (այստեղ գործում են հորդորն ու համոզումը), ապա գործակցային մոդելի դեպ-

քում թվում է, թե հաղթահարվում են վերոնշյալ հակասությունները, և հիվանդն ու

բժիշկը մեկը մյուսի մեջ տեսնում են գործընկերոջ: Նրանցից ամեն մեկը ձգտում է

ընդհանուր նպատակի՝ վերացնել հիվանդությունը և պահպանել հիվանդի առողջութ-

յունը: Բժիշկը հիվանդի ոչ թե «կառավարիչն» է, թելադրողը, հորդորողը, առավել ևս՝

հրամայող-պարտադրողը, այլ գործընկերը:

Սոցիալական իրատեսությունը, սակայն, ստիպում է պարզաբանել հետևյալ

հարցը. արդյո՞ք գործնականում նման համագործակցության համար իրական հիմքեր

կան: Բոլորս գիտենք, որ մարդկանց միջև առկա են տնտեսական, մշակութային և այլ

տարբերություններ, որոնք գործակցության, գորընկերության մոդելը վերածում են

անիրականանալի երազի:

Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի մոդել, որը կհամապատասխանի կոնկրետ

կենսապայմաններին և բարոյականության ոլորտում բժիշկ-հիվանդ իրավահավա-

սար գործունեության ռեալ հնարավորություններին:

Եթե հրամանը, հորդորն ու համոզումը միակողմանի ներգործություն են՝ մենա-

խոսություն, ապա հիմնավորման պարագայում կողմերը հանդես են գալիս իբրև խոս-

քի գործադրման հավասարազոր գործակալներ: Այդ պարագայում է (հիմնավորման

դեպքում է) միայն հնարավոր տեսակետների համադրումը, վերլուծությունը, փոր-

ձարկումն ու հակափաստարկումը, այսինքն՝ «երկխոսություն» բառի ամենալայն ու

ստույգ իմաստով և

Այստեղ է, որ կողմերի միջև հնարավոր է շիտակ բանակցություն՝ հայերեն ան-

զուգական ձևակերպմամբ՝ խոսքի, ուստի և գործի համադրում:

Բժշկական պրակտիկայի բազմադարյան ավանդույթը խոսում է այն մասին, որ

յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բժիշկ-հիվանդ հարաբերությունների կառավարողը

բժիշկն է եղել: Միա′յն բժիշկը: Նա՛ է որոշել, թե հիվանդի համար որն է ավելի օգտա-

կար և ընդունելի: Նրա որոշումը քննարկման առարկա չի եղել հիվանդի կողմից: Հի-

վանդը անտրտունջ, աներկբայորեն կատարել է բժշկի ասածները, ճիշտ այնպես, ինչ-

պես օրինավոր զավակը լսում, ենթարկվում ու կատարում է հոր ասածները: Իզուր

չեն կոչել այս մոտեցումը պատերնալիստական (լատ. pater` հայր բառից), քանի որ

Page 15: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

15

բժիշկը հանդես է գալիս հոր դերում, որը ոչ միայն հոգում է իր հիվանդի՝ «իր երեխա-

յի» օգուտի մասին, այլև ինքն է որոշում, թե որն է այդ բարիքն ու օգուտը:

Բժշկական պատերնալիզմը ենթադրում է, որ բժիշկը հիվանդի բուժման, տեղե-

կացման, խորհրդատվության և բուժման միջոցների ընտրության հարցում կարող է

հենվել միայն սեփական դատողությունների և գործընկերների խորհրդի վրա: Հե-

տևաբար, ըստ պատերնալիստների, արդարացված է կա՛մ հիվանդներին հակադր-

վելը, ձևացնելը, ստելը կա՛մ տեղեկությունները թաքցնելը և այլն, քանի դեռ դա ար-

վում է ի շահ հիվանդի առողջության:

Խոսքային հաղորդակցությունն ունի շատ տեսակներ՝ գործարար զրույց, բա-

նակցություն, քննարկում, բանավեճ, հարցաքննություն, դատավարություն, հաղոր-

դավարություն, որոնք այլ բան չեն, քան կողմերի մրցակցություն, որտեղ ի ցույց են

դրվում նրանց հաղորդակցվելու կարողությունները, բաղդատվում են նրանց փաս-

տարկելու ունակությունները: Եվ հաղթող է դուրս գալիս ոչ թե բոլորից խելոքը, գի-

տունը, տեղեկացվածն ու խորագետը, տիտղոսավորը կամ հմայիչը, արդարամիտը

կամ ողջախոհը: Ո՛չ, այլ նա, ով գիտե իր խոսքը հիմնավորել, գիտե փաստարկել. եթե՝

այո, ապա ինչո՞ւ, եթե՝ ոչ, նորից ապա ինչո՞ւ: Ո՞րն է փաստարկումը, ինչպե՞ս ես հիմ-

նավորում քո խոսքը, քո կարծիքը, քո առաջարկը: Ինչպե՞ս ես կապակցում զրու-

ցակցիդ դրդապատճառներին:

Փաստարկային երկխոսությունն անհրաժեշտություն է, քանի որ բժիշկ-հիվանդ

հարաբերություններում (ինչպես նաև՝ ցանկացած այլ՝ կառավարիչ-կառավարվող

հարաբերություններում) բժշկի նպատակը զրուցակցի համար ոչ թե սոսկ հասկանա-

լի լինելն է, այլ նաև ընդունելի: Ինչպես իրավացիորեն նշում է Վ.Միրզոյանը, որպես

փոխազդեցական հաղորդակցման տեսակ՝ փաստարկային երկխոսությունը, ի տար-

բերություն խոսքային հաղորդակցման այլ տեսակների, օրինակ՝ վարչահրամայական

խոսքի, հնարավորություն է ընձեռում ենթականերին առավելագույնս ներքաշելու

կազմակերչական խնդիրների քննարկման ու կառավարչական որոշումների ընդուն-

ման մեջ:

Արդյունավետ կառավարելու, նաև երկխոսության մեջ մտնելու պայմաններից

մեկը փաստարկման արվեստին տիրապետելն է, իսկ դա ենթադրում է ինչպես փաս-

տարկման էության, գործադրման չափանիշների և եղանակների իմացության, այն-

պես էլ հմտություն՝ փաստարկման բնույթը համապատասխանեցնելու հասցեատի-

րոջ կառավարվողի և հաղորդակցական իրավիճակի առանձնահատկություններին:

Պայմանագրային մոդելի դեպքում հիվանդին տրվում է սուբյեկտի կարգավի-

ճակ, այսինքն որոշակի իրավունքներ ու պարտավորություններ:

Ստացվում է այնպես, որ մասնագիտական գիտելիք չունեցող մարդուն (տվյալ

դեպքում՝ հիվանդին) որոշում կայացնելու իրավունք է տրվում, այն էլ՝ իր կյանքի հա-

մար վճռորոշ որոշումներ:

Սրանք մոդելներ են, որ արտացոլում են բժիշկ-հիվանդ հարաբերությունների

բազմազանությունը (երկխոսությունների տիպերը): Հարկ է նշել, որ վերոնշյալ մոդել-

Page 16: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

16

ները որպես ինչ-որ իդեալական տիպեր, իրական կյանքում չկան: Կյանքում ավելի

հաճախ հանդիպում են խառը մոդելներ, որոնց մեջ կան այս կամ այն մոդելին բնորոշ

գծեր: Այնպես որ, բժշկական պրակտիկայում ավելի հաճախ հանդիպում ենք խառը

(էկլեկտիկ) մոդելների:

Ինչպես նշում է Վ.Միրզոյանը, տարբեր բնագավառներ կարգավորող վարքա-

կանոնների ձևակերպումը բնութագրական է արդի քաղաքակրթությունների համար,

արտահայտվում է մի կողմից՝ համընդհանուր կարգավորվածության միտումը, մյուս

կողմից՝ հանրության պահանջկոտությունը գործարարների, պետական և քաղաքա-

կան գործիչների, բուժաշխատողների բարոյական և սոցիալական պատասխանատ-

վության հանդեպ: Հասկացության բովանդակային ձևակերպումները սեղմ բնորոշում

են, թե կառավարողը (մեր պարագայում՝ բուժաշխատողը, բժիշկը) իշխանություն

գործադրելիս՝ որպես սեփական կամքի իրականացում, ինչպես է հաշվի առնում և

համադրում հետադարձ կապը՝ կառավարվողների վերաբերմունքի և վարքագծի

առանձնահատկությունները: Տարբեր մասնագիտությունների համար վարքականոն-

ների արդյունավետ գործադրման մեթոդաբանական ապահովումը հնարավոր է սո-

ցիալ-փիլիսոփայական համակողմանի հնարավորությունների շնորհիվ:

Հարց 5

(հարցադրող` Անահիտ Թելունց)

- Գիտատեխնիկական առաջընթացը, նրա անկանխատեսելի հետևանքները իս-

կապես որ անհանգստացնում են մեզ բոլորիս: Արդյոք չի՞ առաջանում հարց՝ հաստա-

տել բարոյական չափանիշներ գիտության և տեխնիկայի արժեքների վերաբերյալ:

Նաև մշակել ստանդարտներ, սկզբունքներ գիտության և տեխնիկայի զարգացման

հնարավոր ինչ-ինչ սահմանների, ինչպես նաև դրանց հետևանքների կիրառելիութ-

յան վերաբերյալ: Հնարավո՞ր է արդյոք դա, և ի՞նչ դեր է խաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ

հարցում:

(պատասխանող` ատենախոս Սուսաննա Դավթյան)

- Իսկապես, շատ կարևոր հարց է, վիճելի, դժվար լուծելի, սակայն խիստ մտա-

հոգող և անհանգստացնող: Շատ դժվար ու բարդ է թե´ ստանդարտների մշակումը, և

թե գիտատեխնիկական առաջընթացի առջև փորձել ինչ-ինչ պատնեշներ դնելը, սահ-

մանափակումներ անելը: Հանրահայտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր, առաջատար

դեր է խաղում այդ հարցում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեփական ծրագիր ունի գիտության և

տեխնոլոգիաների էթիկայի վերաբերյալ. Բիոէթիկայի միջազգային կոմիտեն, Բիոէթի-

կայի միջկառավարական կոմիտեն, Գիտության և տեխնիկայի համաշխարհային

հանձնաժողովը, որոնք բոլորն էլ խորհրդակցական մարմիններ են, կոչված են օժան-

դակելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի կիրարկմանը՝ ստանդարտների, սկզբունքների

մշակման և հասարակության կողմից այդ խնդրի կարևորության գիտակցման բնա-

գավառում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն փորձում է վերլուծել գիտաըեխնիկական առաջընթացը

տարբեր հասարակությունների մշակութային, փիլիսոփայական, կրոնական ավան-

դույթների մեջ արմատացած բարոյական պատկերացումների լույսի ներքո:

Page 17: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

17

Առաջին ընդդիմախոսի կարծիքը /ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրա-

վունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների

դոկտոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հա-

մալսարանին առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբա- նու-

թյան և փաստարկման տեսության միջազգային ինստիտուտի անդամ Իդա Դիմիտրիի

Հակոբյան/.

Սույն ատենախոսության մեջ ատենախոսը նպատակ է դրել ճշգրտել բիոէթի-

կայի՝ որպես նոր գիտաճյուղի սոցիալ-փիլիսոփայական վերլուծության առանձնա-

հատկությունները, պարզաբանել հիմնական խնդիրները, ցույց տալ դրանց մեթոդա-

բանական դերը, հիմնավորել սոցիալ-փիլիսոփայական գիտելիքների գործադրե-

լիությունը բիոէթիկայի հիմնահարցերի գործնական լուծման համար:

Ատենախոսը ի ցույց է դնում բարոյական հիմնահարցերի այն ամենատարբեր

մոտեցումները, որ հեղեղի պես ծնում է կենսաբժշկական գիտությունների ու տեխնո-

լոգիաների աննախընթաց զարգացումը:

Ատենախոսության մեջ կարդում ենք բիոէթիկա դասագրքի գրախոս Բ.Գ.Յու-

դինի միտքը. Այսօր անհրաժեշտություն է հասարակական գիտակցության մեջ ամրա-

պընդել բիոէթիկայի հումանիստական գաղափարները, քանի որ դա թույլ կտա լուծե-

լու բարդ հարցերի մի հսկայական շարք, որն առաջանում է գիտնականների մեղքով:

Պարզաբանեմ և նշեմ, որ գիտնականների մեղքը տեսանելի է դառնում, երբ բա-

ցահայտվում են գիտությունների հիմքերն ու սահմանները:

Սկսենք նրանից, որ կենսաբանությունը հենվում է մի կողմից ֆիզիկայի հիմքե-

րի վրա, մյուս կողմից՝ փիլիսոփայության: Այսինքն կյանքի մասին գիտությունը չունի

սեփական հիմքեր:

Ֆիզիկան մինչ օրս կոչվում է գիտություն ‹‹անկենդան›› բնության մասին: Եվ

ստեղծում է անկենդան, մեռելածին տեխնիկա և տեխնոլոգիաներ, որոնք այժմ հան-

գեցրել են գլոբալ (համերկրային) ճգնաժամի և մարդկությանը կանգնեցրել գոյատև-

ման հարցի առաջ: Իսկ փիլիսոփայությունը անմիջական ելք չունի դեպի իրակա-

նություն, այսինքն կարող է ազդել մարդկության էվոլյուցիայի ընթացքի վրա գաղա-

փարորեն:

Բանը հասել է նրան, որ մարդ-գիտնականը չի տարբերում իր ուղեղը և մտածե-

լաձևը համակարգչի՝ կոմպյուտերի ուղեղից և կանգնում է մեքենա դառնալու վտան-

գի առաջ:

Ինչպես նշում են հետազոտողները մոտ ապագայում երկրագնդի վրա հայտվե-

լու են կիբորգներ՝ բիոկոմպյուտերներ, այսինքն մարդ-կոմպյուտերներ՝ բյուրեղյա,

կոմպյուտերային ուղեղով, և այդ արհեստական էակները ժամանակի ընթացքում կա-

րող են վերացնել բնական մարդ տեսակին: Այսինքն խոսքը ոչ միայն բարդ հարցերի

մի հսկայական շարքի մասին է, որոնց մասին մեղմորեն նշում է պրոֆեսոր Բ.Գ.Յու-

Page 18: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

18

դինը ատենախոսության մեջ, այլ ճակատագրական՝ մարդ տեսակի լինել և չլինելու

մասին:

Ահա ատենախոս Ս.Դավթյանի ներկայացրած ինքնուրույն, ամբողջական, գի-

տական բարձր մակարդակով գրված ատենախոսությունը նվիրված է այս հույժ կարև-

որ խնդրին՝ բիոէթիկայի կտրվածքով.

- Կարելի՞ է արդյոք մարդ կլոնավորել:

- Ո՛չ, - պատասխանում է ատենախոսը,- քանի որ դա հարվածում է մարդկային

արժանապատվությանն ու անկրկնելիությանը և քանի որ դա առնվազն հան-

դուգն և աններելի ձեռնոց է՝ նետված Աստծուն ու բնությանը:

Համամիտ լինելով ատենախոսին, ավելացնեմ միայն, որ մարդը միայն մար-

մին, միայն նյութ չէ, այլ հոգի է մարմնի մեջ, որը ‹‹անկենդան›› բնության գիտության

իրավասություններից դուրս օրգանիզմ է.

- Բարոյակա՞ն է արդյոք մտածել, որ մարդը կարող է էվոլյուցիոն զարգացման

համահեղինակ դառնալ, մարդ-արարած ստեղծել:

Ատենախոսի պատասխանը միանշանակ ո՛չ է, բացասական, և ըստ իս, դա մի-

ակ ընդունելի պատասխանն է:

- Թույլատրելի՞ են գենային նոր մեթոդներով ֆիզիկական և մտավոր բարձր

հատկանիշներով օժտված մարդկանց նոր ցեղ, տեսակ ստեղծելու փորձերը:

Ես կիսում եմ ատենախոսի այն մտավախությունը, ըստ որի ‹‹գիտական ֆա-

շիզմը›› կարող է իրականություն դառնալ, կարող է գալ մի ժամանակաշրջան, երբ

կստեղծվեն էակներ, որոնց գոյության հիմնական նպատակը տիրապետող, իշխող

դասի կամքին հլու-հնազանդ ենթարկվելը կդառնա, այսինքն նրանք կլինեն դրսից

կառավարելի (զոմբի): Եվ այսպիսով ազատ կամքի մասին խոսք լինել չի կարող:

- Էվթանազիան հանցագործություն է թե՞ գթասրտություն:

Համամիտ եմ ատենախոսի այն կարծիքին, որ միայն և միայն սպանություն է,

հետևաբար ըստ համաքրիստոնեական և համամարդկային նորմերի՝ հանցագոր-

ծություն է:

Կարևոր և դրական է, որ ատենախոսը հիմնավորում է իր կարծիքը, իր միտքը,

դիմելով միջնադարյան հայ մտածողների գաղափարներին և ՀՀ ԱԺ համապատաս-

խան հոդվածներին:

Կարելի է առաջարկել ավելի մեծ տեղ հատկացնել էկոլոգիական պրոբլեմնե-

րին, քանի որ մեր հանրապետությունը ունի դրա կարիքը:

Աշխատանքը փաստորեն հայտ է բիոէթիկա ինքնուրույն գիտաճյուղի կայաց-

ման, զարգացման համար, իսկ դա նպաստավոր է նաև հարակից գիտաճյուղերի և

հենց բուն փիլիսոփայության համար:

Ատենախոսության հիմնական գաղափարներն արտահայտված են ‹‹Բիոէթի-

կա›› դասագրքում, որը գրված է մասնագիտորեն, գիտական բարձր մակարդակով,

փիլիսոփայական ուրույն հարցադրումներով ու պատասխաններով:

Page 19: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

19

Աշխատանքը լիովին համապատասխանում է դոկտորական ատենախոսութ-

յանը ներկայացվող բոլոր պահանջներին, արժանի է տպագրության, քանի որ դրանով

կլրացվի այն բացը, որն առկա է մեր հանրապետության գիտական կյանքում, իսկ

ատենախոսը արժանի է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճանի:

Պատասխան խոսքով հանդես եկավ ատենախոսը.

- Շնորհակալություն եմ հայտնում առաջին ընդիմախոս տիկին Ի. Հակոբյանին՝

աշխատանքը մանրամասնորեն կարդալու և դիտողություններ, առաջարկներ ու լրա-

ցումներ անելու համար: Ինքնին հետաքրքիր միտք է գիտությունների միասնական

համակարգ ունենալու և դրանով առաջնորդվելու միտքը: Շատ յուրօրինակ էին կեն-

սաբանության, ֆիզիկայի, փիլիսոփայության առնչությունները բիոէթիկայի հետ: Ես

ուրախ եմ, որ Դուք համամիտ եք այն մտքին, որ այսօրվա գիտության և տեխնիկայի,

բարձր տեխնոլոգիաների զարգացումները մարդուն վեր են ածում մեքենայի և դարձ-

նում նրան կառավարելի… դրսից: Ձեր առաջադրած հարցերը կլոնավորման, էվթա-

նազիայի, գենային տեխնոլոգիաների և բիոէթիկայի այլ հիմնահարցերի վերաբերյալ

և դրանց տրված Ձեր պատասխանները ոչ միայն համեմատելի են և տալիս են նույն

պատասխանը, սակայն տարբեր տեսանկյուներից, այլև ուսանելի են, յուրօրինակ, եր-

բեմն վիճելի: Ես շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն բնական գիտությունների

ու փիլիսոփայության առնչությունների վերաբերյալ Ձեր արած լրացումների, առա-

ջարկների, շատ հետաքրքիր մտքերի, գաղափարների համար, որոնք ինձ համար

տեղ-տեղ նորություն էին, և որոնք արեցիք այսօր և նախորդ օրերին, համատեղ վեճե-

րի և քննարկումների ժամանակ, այլ նաև Ձեր առաջարկի համար՝ տպագրել ատենա-

խոսությունը, որպես մենագրություն: Շոյված եմ և շնորհակալ:

Երկրորդ ընդդիմախոսի կարծիքը (ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի իրա-

վունքի առաջատար գիտաշխատող, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Խա-

չատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին

առընթեր Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաս-

տարկման տեսության միջազգային ինստիտուտի անդամ Հրանտ Բագրատի Առա-

քելյան)

- Սուսաննա Դավթյանին ճանաչում եմ 1969 թվից, երբ ստեղծվեց ՀՀ ԳԱԱ փի-

լիսոփայության և իրավունքի ինստիտուտը: Դեռևս այն ժամանակներից նա իրեն

դրսևորել է ոչ միայն որպես ժրաջան, պրպտող գիտաշխատող, այլև որպես ստեղծա-

գործող: Բազմաշնորհ է: Նրա մեջ զարմանալիորեն միահյուսված են գեղագիտական

նուրբ ճաշակն ու գիտական խոր վերլուծությունը: Բացառիկ համադրություն է: Զար-

մանալի է, որ նա մինչև այժմ դոկտորականը չի պաշտպանել: Ես ծանոթ եմ նրա հայե-

րեն և անգլերեն մենագրություններին, որ նվիրված են երաժշտական արվեստին և

ինչպես այդ բնագավառի խոշոր մասնագետները (Արամ Ղարաբեկյան, Էդուարդ

Միրզոյան, Արաքս Սարյան, Օհան Դուրյան, Հովհաննես Չեքիջյան և այլք), ես ևս հիա-

Page 20: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

20

ցած եմ նրա գրելաոճով: Այո, միշտ չէ, որ այդպես ներդաշնակ միահյուսվում են գե-

ղարվեստական, պատկերավոր մտածողությունն ու գիտական վերլուծությունը, գի-

տությունն ու արվեստը: Եզակի երևույթ է:

Եվ այդ ունակությունն ու հմտությունները նա այսօր դրսևորել է քննարկվող

ատենախոսության մեջ: Այն այնքան ներդաշնակ, ավարտուն, ինքնուրույն գործ է, մեր

հանրապետությունում առաջինը, որ ակամա հպարտության ու հիացումի զգացումով

է լցվում սիրտդ՝ նման ստեղծագործող գիտնականի գոյության համար:

Բիոէթիկան այսօր համեմատաբար նոր զարգացող գիտաճյուղ է, որի հիմնա-

հարցերի սոցիալ-փիլիսոփայական վերլուծությանն է նվիրված սույն ատենախոսութ-

յունը: Այն ՀՀ-ում առաջին ուսումնասիրությունն է:

21-րդ դարի բիոէթիկան, ի տարբերություն 20-րդ դարի բիոէթիկայի մեթոդա-

բանական նոր վերանայման կարիք ունի, իսկ դա պահանջում է փիլիսոփայական

աշխարհայացքի հստակ կողմնորոշիչների առկայություն:

Հետևաբար, կարևոր եմ համարում գիտության փիլիսոփայության շրջանակնե-

րում կատարվող ուսումնասիրությունները և դրանց, մեթոդաբանական-աշխարհա-

յացքային լիարժեք գործադրումը թե´ բիոէթիկայի, և թե´ նրան առնչվող գիտաճյուղե-

րի (այդ թվում իրավաբանության, աստվածաբանության, կենսաբանության, բժշկութ-

յան, գենետիկայի և այլն) հարցադրումների ձևակերպման և արդյունավետ գործառ-

նության մեջ:

Գիտության փիլիսոփայության շրջանակներում ձեռնարկվող հետազոտութ-

յամբ է առավել ակնառու, որ բիոէթիկան որպես նոր գիտաճյուղ, նոր իմաստնություն

և փիլիսոփայությունը որպես աշխարհայցք ամուր կապված են իրար:

Այո´, թե փիլիսոփայության և թե բիոէթիկայի ուսումնասիրության առարկան

մարդն է, սուբյեկտ-օբյեկտ փոխարաբերությունը:

Բիոէթիկայի սկզբունքների ձևակերպման մեջ փիլիսոփայության մասնակ-

ցությունը բացահայտ ու ակներև է: Դա հաստատեց նաև 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդու-

նած համընդհանուր հռչակագիրը բիոէթիկայի և մարդու իրավունքների մասին:

Դրա մասին է վկայում նաև այն, որ չնայած բիոէթիկան որպես գիտաճյուղ և

եզր, հասկացություն հիմնել է բժիշկ Վ.Պոտերը, սակայն առաջինը խորությամբ դրան

անդրադարձել են փիլիսոփաները:

Այս իմաստով ողջունելի է մեր հանրապետությունում այս առաջին լուրջ քայլը,

որ կատարել և իրականացրել է ատենախոսության հեղինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթի-

կայի գծով փորձագետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցի հայ-

կական բաժանմունքի վարիչ փիլ. գիտ. թեկ. դոցենտ, Ս.Դավթյանը, ով ինչպես ցույց է

տալիս ատենախոսության շարադրանքը, մանրակրկիտ ուսումնասիրել է եղած փոր-

ձը:

Ի դեպ ողջունելի է և պատվաբեր նաև այն, որ նրա հեղինակած Բիոէթիկա դա-

սագիրքը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամանով հաստատվել

է որպես դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար, թարգմանված է

Page 21: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

21

անգլերեն և ռուսերեն, և շատ գովելի է և հպարտություն, որ աշխատանքի մասին

գրախոսականներ են գրել բիոէթիկայի բնագավառի ամենահայտնի, հեղինակավոր

մասնագետները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական իրավունքի

համաշխարհային ընկերակցության նախագահ, պրոֆեսոր Ա.Քարմին, Մոսկվայի

ԳԱԱ Մարդու ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Բ.Յուդինը, ԱՊՀ երկրների էթի-

կական կոմիտեների ֆորումի հիմնադիր նախագահ պրոֆեսոր Օ. Ի. Կուբարը:

Քանի որ բոլորիս հայտնի է, որ բիոէթիկական հիմնահարցերի գերակշիռ մասը

չի կարող լուծվել միայն բժիշկների կամ կենսաբանների, աստվածաբանների կամ

փիլիսոփաների ուժերով, այդ լուծումը պահանջում է տարբեր մասնագիտության տեր

մարդկանց ուժերի համախմբում և հետևաբար այդ բնագավառի ապագա մասնագետ-

ների կրթում:

Ահա թե ինչու այս իմաստով նպատակահարմար և արդյունավետ եմ գտնում

առաջարկել հրատարակել ատենախոսությունը վերոնշյալ մասնագիտություն ստա-

ցող ուսանողների կրթությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Ատենախոսությունը բաղկացած է Ներածությունից, հինգ գլուխներից, Վերջա-

բանից և Հավելվածից:

Որպես ատենախոսության դրական կողմ և առավելություն պետք է նշել այն,

որ ողջ տեքստը համեմված է գեղարվեստական գրականության նմուշներից (Իսա-

հակյան, Թումանյան, Սահյան, Կիրակոսյան, Խայամ, Լորկա, Այվազյան, Մաթևոսյան

և այլք) բերված մեջբերումներով, որոնք տեղին են, դիպուկ և ավելի մատչելի ու գրա-

վիչ են դարձնում հրամցվող նյութը: Մի բան, որ խոսում է ատենախոսի համակողմա-

նի զարգացվածության մասին:

Դրական է նաև այն, որ բիոէթիկական հիմնահարցերը տեղայնացված են:

Ատենախոսը մանրամասն քննարկման է ներկայացրել հայ միջնադարյան փիլիսո-

փայական միտքը, բիոէթիկական հիմնախնդիրները միջնադարյան հայ մշակույթում

(Դավիթ Անհաղթ, Ներսես Մեծ, Մխիթար Գոշ, Ամասիացի և այլք):

Կարևոր և լուրջ ներդրում է փիլիսոփայական մտքի պատմության մեջ Նարե-

կացու Մատյան ողբերգության բավական յուրօրինակ մեկնաբանությունն ու վերլու-

ծությունը, աղերսները Զ.Ֆրեյդի, Պլատոնի գաղափարների: Անառարկայականի

առարկայացումը հատուկ քննարկման առարկա է դարձրել ատենախոսը, և դա թարմ

շունչ է մտցնում նարեկագիտության և Նարեկացու հայացքների սոցիալ-փիլիսոփա-

յական վերլուծության մեջ:

Խոսքաբուժությունը, ինչպես նաև երաժշտաբուժությունը այսօր մեծ կիրառում

ունեն աշխարհում, և ատենախոսը ճիշտ է վարվել մանրամասնելով ու տեղայնացնե-

լով այն (Կոմիտաս, Նարեկացի):

Հավելվածում տեղ են գտել ոչ միայն միջազգային փաստաթղթեր, հռչակագրեր,

այլև ՀՀ ԱԺ-ի ընդունած հոդվածներ, որ առնչվում են բիոէթիկային (հոդված 21, 23 և

այլն):

Page 22: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

22

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ

համատեղ անցկացված սոցիոլոգիական հարցումները ցանկալի է, որ լինեն շարու-

նակական, զարգացման՝ դինամիկան ցույց տալու համար:

Ելնելով վերոշարադյալից գտնում եմ, որ Ս.Հ.Դավթյանի ատենախոսությունը

լիովին համապատասխանում է դոկտորական թեզերին ներկայացվող պահանջնե-

րին: Ավելին, արժանի է տպագրության, իսկ ատենախոսը` դոկտորի գիտական աս-

տիճանի:

Պատասխան խոսքով հանդես եկավ ատենախոսը.

- Թույլ տվեք շնորհակալություն հայտնել երկրորդ ընդիմախոսին` արված դի-

տողությունների, առաջարկների, ինչպես նաև իմ նախորդ աշխատանքների վերա-

բերյալ նրա բարձր գնահատականի համար: Իսկապես ինձ համար շատ հաճելի էր

լսել այդ բոլորը:

Այո, նպատակ կա ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի

ինստիտուտի հետ համատեղ անցկացված սոցիոլոգիական հարցումները պրոֆեսո-

րադասախոսական անձնակազմի և ուսանողության շրջանում դարձնել շարունակա-

կան: Համամիտ եմ ընդիմախոսի հետ, որ անառարկայականի առարկայացումը նո-

րություն էր Նարեկացու գաղափարները վերլուծելու ճանապարհին, և դա պետք է խո-

րացվի: Հետագա աշխատանքում ես դա անպայման հաշվի կառնեմ: Համամիտ եմ Ձեզ

հետ նաև այն հարցում, որ Բիոէթիկա դասագիրքը պետք է օգտագործվի ոչ միայն

ապագա բժիշկներին, այլ նաև ապագա իրավաբաններին, աստվածաբաններին, կեն-

սաբաններին, փիլիսոփաներին բիոէթիկական գիտելիքները փոխանցելու համար:

Այդպես է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ դասավանդվում է բիոէթիկա

առարկան:

Շնորհակալություն ոչ միայն իմ աշխատանքին, այլև իմ անհատականությանը,

անձին, Ձեր տված բարձր գնահատականի համար:

Երրորդ ընդդիմախոսի կարծիքը (Խաչատուր Աբովյանի անվան հայակական պետա-

կան մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամ-

բիոնի պրոֆեսոր, փ.գ.դ., Միհրան Խաչատրյան)

- Ժամանակի սուղ լինելը ինձ թույլ չի տվել հանգամանորեն քննել աշխա-

տանքը, սակայն վստահորեն կարող եմ պնդել, որ այն խիստ արդիական և լուրջ հե-

տազոտություն է: Ողջունելի է այն փաստը, որ դիտարկվող թեմայով հեղինակը հրա-

տարակել է դասագիրք, որի հիման վրա իրականացվում է պարտադիր դասընթաց

Երևանի պետական բժշկական համալսարանում: Բիոէթիկան կարող է դառնալ վար-

վելաձև, երբ մարդը լիովին տիրապետում է նյութին, ինչն էլ տեղի ունի Դավթյան Սու-

սաննայի դեպքում: Առավել ողջունելի է այն փաստը, որ ատենախոսը բարդ պրոբլեմը

ներկայացնելու քաջություն է ունեցել, աշխատանքը առաջիններից է այս բնագավա-

ռում ու բավականին խորությամբ է ներկայացված նյութը: Ընդհանուր առմամբ կար-

Page 23: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

23

ծիքը դրական է: Ատենախոսությունը լիովին համապատասխանում է Թ.00.01` Տեսա-

կան փիլիսոփայություն, տրամաբանություն, գիտության փիլիսոփայություն

թվանիշով:

Պատասխան խոսքով հանդես եկավ ատենախոսը.

- Թույլ տվեք շնորհակալություն հայտնել երրորդ ընդիմախոսին`տրված կար-

ծիքի, արված դիտողությունների և առաջարկների համար:

Ելույթ ունեցան`

1. Ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Հովհաննես Հովհաննիսյանը, ով մասնավորապես նշեց.

- Նոր գիտությունների ձևավորման իմացաբանական, մեթոդաբանական

հիմքերի իմաստավորումը կարևոր է թե´ գիտության զարգացման հեռանկարային

ճշտգրտման և թե´ արդեն գոյություն ունեցող դիստիպլինների հետ առնչությունների

հստակեցման առումով: Գիտությունների դիֆերենցացման և ինտեգրացման հետզհե-

տե արագացող գործընթացները, կարծես, չեն թողնում նոր գիտությունների հասկա-

ցութային զինանոցի, մեթոդաբանական և իմացաբանական հիմքերի հանգամանալից

մշակման առումով: Նույնը կարելի է ասել դասագրքերի առումով: Շատերն են դասա-

գիրք գրում, սակայն քչերն են պատշաճ կերպով իմաստավորում և արժեքավորում

մատուցվող գիտելիքի մեթոդաբանական հիմքերը:

Մեր ժամանականներում ֆերաբենտյան մեթոդաբանական անարխիզմի հա-

մատեքստում վերը նշված գործոնները, թերևս մեկնաբանելի են: Բայց միշտ չէ, որ ըն-

դունելի են ու արդարացված:

Սուսաննա Դավթյանի ատենախոսության պարագայում դրվատելին այն է, որ

հեղինակը չի սահմանափակվել առարկայական դասագիրք գրելով ու դասընթաց

մշակելով, այլև ձեռնամուխ է եղել Բիոէթիկայի հասկացութային ապարատի իմացա-

բանական, մեթոդաբանական հիմքերի խորը վերլուծությանը և արժեքավորմանը:

Արդյունքում շահ ունի թե´դասագիրքը, թե´ դասընթացը և թե´ ատենախոսությունը,

որի կիրառական տեսանկյունները արդեն իսկ նշմարելի են:

2. Ամբիոնի պրոֆեսոր, փ.գ.դ. Ջիջյան Ռոբերտը, ով մասնավորապես ասաց.

- Ես աշխատել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի փիլիսոփա-

յության ամբիոնի վարիչ, որտեղ որպես դոցենտ աշխատում էր Սուսաննա Դավթյա-

նը: Նա կրթությունը ստացել է Մոսկվայում, որտեղ էլ ավելի ուշ պաշտպանել է թեկ-

նածուական թեզը: Վերադառնալով Երևան` աշխատել ԵՊԲՀ-ում: Տեսական խորը գի-

տելիքները փիլիսոփայության ոլորտում նա օգտագործել է նույն համալսարանում

Բիոէթիկա առարկան ավելի քան տասներկու տարի դասավանդելու համար, ինչը

վկայում է բիոէթիկայի տեսական խնդիրները գործնական մակարդակում կիրառելու

նրա ամուր փորձի մասին: Վստահաբար կարելի է ասել, որ նա վաստակել է բիոէթի-

կայի ոլորտում ամենաբարձր գնահատականը և միանգամայն արժանի է փիլիսոփա-

յական գիտությունների դոկտորի աստիճանին:

Page 24: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ - WordPress.com · 2013-01-31 · համ Ռոդնիկը (Կանադա) և այլք: Սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացման առումով

24

Հաշվի առնելով վերոնշյալ կարծիքները` նիստի նախագահն առաջարկեց սահ-

մանափակել քննարկումը և քվեարկության գործընթացը կազմակերպելու համար

ստեղծել հաշվիչ հանձնաժողով (Թելունց Անահիտ Աշոտի, Կայծունի Ռոբերտ Արա-

մայիսի, Իվանովա Լիանա Սեմյոնի, Փնջոյան Արուսյակ Արայիկի):

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Անահիտ Թելունցը ներկայացնում է քվե-

արկության արդյունքները. կողմ` 20, անվավեր` 0, դեմ` 0:

Որոշում` ատենախոսությունը ներկայացնել հրապարակային պաշտպանութ-

յան:

Ելնելով քվեարկության արդյունքներից` Խաչատուր Աբովյանի անվան հայկա-

կան պետական մանկավարժական համալսարանին առընթեր Մետափիլիսոփայութ-

յան, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային

ինստիտուտը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժա-

կան համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնը որոշում են`

1. Սուսաննա Դավթյանի Բիոէթիկայի հիմնախնդիների սոցիալ-փիլիսոփայական

վերլուծությունը վերնագրով ատենախոսությունն ինքնուրույն, ավարտուն, գիտա-

կան բարձր մակարդակով կատարված հետազոտություն է, ունի գիտատեսական և

գործնական նշանակություն, արդյունքները հավաստի են, հրատարակված աշխա-

տանքները արտացոլում են ատենախոսության բովանդակությունը: Այն համապա-

տասխանում է ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 7-րդ կետի պա-

հանջներին և Թ.00.01 Տեսական փիլիսոփայություն, տրամաբանություն, գիտութ-

յան փիլիսոփայություն թվանիշին:

2. Ատենախոսությունը երաշխավորել հրապարակային պաշտպանության:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական

պետական մանկավարժական համալսարանի

փիլիսոփայության և տրամաբանության

ամբիոնի վարիչի պաշտոնակատար` Հ.Հովհաննիսյան

Հաստատում եմ Հ.Հովհաննիսյանի ստորագրությունը:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական

պետական մանկավարժական

համալսարանի գիտքարտուղար` Հ.Պետրոսյան