Ապրիլ 2015, #2 (32)

56
Ինչպես էին Խորհրդային Հայաստանում նշում Մեծ եղեռնի 50-ամյակը և ինչպես դրանից հետո կառուցվեց Ցեղասպանության հուշահամալիրը Ինչ է գրվել և նկարահանվել Հայոց ցեղասպանության թեմայով 100 տարվա ընթացքում Ինչի են վերածվում Ծիծեռնակաբերդ բերվող տասնյակ հազարավոր ծաղիկները Ինչով է համացանցը օգնում ճանաչմանը. #Recognize1915 1915-2015 ՏԱՐԱԾՎՄ Է ԱՆՎՃԱՐ Ապրիլ #2 (32) 2015

Upload: -

Post on 21-Jul-2016

256 views

Category:

Documents


17 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Ապրիլ 2015, #2 (32)

Ինչպես էին Խորհրդային Հայաստանում նշում Մեծ եղեռնի 50-ամյակը և ինչպես դրանից հետո կառուցվեց Ցեղասպանության հուշահամալիրըԻնչ է գրվել և նկարահանվել Հայոց ցեղասպանության թեմայով 100 տարվա ընթացքումԻնչի են վերածվում Ծիծեռնակաբերդ բերվող տասնյակ հազարավոր ծաղիկներըԻնչով է համացանցը օգնում ճանաչմանը. #Recognize1915

1915-2015

ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

ԱՆՎՃԱՐ

Ապրիլ

#2(32)2015

Page 2: Ապրիլ 2015, #2 (32)
Page 3: Ապրիլ 2015, #2 (32)

Սու

րեն

Մանվ

ելյա

ն

Մ եր նախնիները Արևմտյան Հայաստանից Արևելյան տեղափոխվել էին 1915-ից տասն- ամյակներ առաջ, այնպես որ՝ կորսված հողերի հետ կապված պատմություններ ման- կությանս տարիներին առանձնապես չեմ լսել և մասունքներ էլ անցյալ կյանքից տա- նը չենք ունեցել: Փոխարենը, քանի որ ապրում էինք Կիևյան փողոցում և Ծիծեռնակա- բերդը ոտքով տասը րոպեի հեռավորության վրա էր, Եղեռնի հուշարձան ընտանիքով

կամ ընկերների հետ գնում էինք գոնե շաբաթը մեկ-երկու անգամ, երբ մարդ գրեթե չէր լինում: Բոլո- րովին այլ զգացում էր, քան ապրիլքսանչորսյան բազմամարդ երթերի ժամանակ: Լռություն, տխրու- թյուն, օդի մեջ զգացվող ցավ: Այն ժամանակ, երբ մտածում էի եղեռնի մասին, կենտրոնանում էի մի- այն այդ ցավի ու ողբերգության վրա: Ինչ-որ ժամանակ անց մտքովս անցավ, որ, հե՜յ, փաստորեն Ցեղասպանության կազմակերպիչները բնավ չեն հասել իրենց նպատակին, չէ՞ որ մենք այստեղ ենք, կանք, ապրում ենք, ու դեռ վառ ենք պահում զոհերի հիշատակը: Այդ պահը մինչև հիմա շատ եմ կա- րևորում և ուրախանում եմ: Բայց դրա կողքին նաև մեկ այլ խնդիր է առաջ գալիս: Հարյուր տարի անց Հայաստանը և հայերը գոյատևում են: Բայց մի՞թե այդ գոյատևումը հերիք է: Գուցե ժամանակն է ապրելու՞: Գուցե ժամանակն է ոչ միայն ջանք ու եռանդ չխնայել աշխարհին հերթական անգամ ապացուցելու, որ մենք զոհ ենք, այլև վերջապես սկսել պարզապես մարդավարի ապրե՞լ: Օրինակ՝ անել այնպես, որ աղետի գոտում վերջապես մարդիկ ապրեն տներում, ոչ թե «դոմիկներում», տնտե- սություն ունենանք, ոչ թե քրեական տարրերին պատկանող հսկա կիսաստվեր բիզնեսներ, նորմալ ավտոբուսներ, ոչ թե հոտած կիսամեռ «մարշուտկեք», զարգացող գյուղեր ու քաղաքներ, ոչ թե դա- տարկվող ու կիսավեր գյուղեր ու, փաստացի, մի քաղաք: Եվ այլն, և այլն՝ ամեն ինչ հերթով մատնա- նշելու իմաստ չկա, բոլորս էլ շատ լավ գիտենք: Մի խոսքով, կարծում եմ, որ հարյուր տարի անց, մեր ամենալավ պատասխանը Թալեաթին և մնացածին կլիներ արժանավայել կյանքը: Լավ կլինի, որ գոնե 101-րդ տարելիցին սկսենք դրա մասին մտածել:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 4: Ապրիլ 2015, #2 (32)

Գլխավոր խմբագիր՝ ԱրտԱվԱզդ ԵղիԱզԱրյԱնԱրտ-տնօրեն՝ նոնԱ իսԱջԱնյԱնԹողարկող խմբագիր՝ ԱրտԱկ սԱրգսյԱն Գրական խմբագիր՝ ԱրքմԵնիկ նիկողոսյԱնՍրբագրիչ՝ գԱյԱնԵ ԱնԱնյԱնՖոտոմշակում՝ ԱրմԵն ՀԱյրԱպԵտյԱնԷջադրում՝ ԱրտԱկ սԱրգսյԱն

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Արքմենիկ Նիկողոսյան, Րաֆֆի Մովսիսյան, Էլեն Բաբալյան, Արեգ Դավթյան, Արմեն Մուրադյան, Սուրեն Ստեփանյան, Արարատ Միրզոյան, Արփի Ոսկանյան, Նիկիտա Զարոբյան, Արմեն Գրիգորյան, Անի ՍմբատիԼուսանկարներ՝ Սուրեն Մանվելյան, Խաչիկ Մուրադյան, Մարիամ Լորեցյան, Գրիգոր Եփրեմյան, Առնոս Մարտիրոսյան, Յ.Ն. Զարոբյանի ախիվից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Ֆոտոլուր, PAN Photo արխիվ, Երևանի պատմության թանգարան, Neilson Barnard/Getty Images, Էդգար Բարսեղյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸտնօրեն՝ Աննա Ղասաբյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ [email protected]՝ www.imyerevan.com

գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ [email protected]

Շապիկ՝ Վահագն Համալբաշյան

instagram.com/ YerevanCityMagazine

facebook.com/ YerevanCityMagazine

© 2011-2015 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդա- կության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պար- տադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 02.04.2015 Տպագրված է «Տպարան» ՍՊԸ-ում, 0002, Երևան, Պուշկինի փողոց 42/2Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվա- ծային լրատվության մասին» և «Գովազ- դի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրու- թյամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդի- սանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմ- նադիր է հանդիսանում «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ն:2011-2015 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյու- թերը պատկանում են «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ին:

բակային խաղերի ու Ֆրանսիայում հայերին փիառելու մասին:

46 Հայրենադարձություն Զրոյից նոր կյանքՉորս պատմություն՝ Սիրիայից Երևան տեղափոխված ու այստեղ նոր կյանք սկսած չորս ընտանիքների մասին:

ՔԱՂԱՔ

50 գրողը տանիԵրևանի սերը ու դասերը«ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով բանաստեղծ, արձակագիր Արփի Ոսկանյանը գրել է էսսե՝ Երևան քաղաքի մասին:

52 կադրերի բաժինԱրևմտահայ որբերը Երևանում, 1916թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

18 ԱյցելությունԵկան, տեսան, հարգեցինՀայտնի արտասահման- ցիների այցելությունները Ծիծեռնակաբերդ:

24 ՑուցահանդեսԻրապատում10 իր Հայոց ցեղասպա- նության թանգարան-ինստիտուտի՝ Եղեռնի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսից:

26 կարծիք ԵղեռնագրությունՀարյուր տարվա ընթաց- քում Մեծ եղեռնի թեմայով գրված ամենահետաքրքիր, ինչպես նաև գերագնա- հատված գրքերը:

28 կարծիք Հրաշքին սպասելիսԻնչ խնդիրներ ունեն Մեծ եղեռնի մասին ֆիլմերը և ինչ հուսադրող պրեմիերաներ են դեռ սպասվում այս տարի:

32 սեփական փորձՎերապրածների երթԼրագրող Էլեն Բաբալյանը այն մասին, թե ինչու է ամեն տարի մասնակցում ապրիլի 23-ի ջահերով երթին:

34 Համացանց#Recognize1915Ինչպես է Ցեղասպանության ճանաչմանն օգնում Ucom-ի Recognize1915.com կայքը:

36 Հեռանկար 100 տարի՝ 100 կյանք100 Lives նախաձեռնու- թյունը՝ թիմի անդամներից մեկի աչքերով:

38 վերամշակում Հիշողության բացիկներըԻնչպես են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կուտակվող ծաղիկները երկրորդ կյանք ստանում:

40 Այնտեղ Անսահման հիշատակՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները աշխարհի տարբեր քաղաքներում:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

44 իմ ԵրևանՔաղաքը՝ աշտարակիցԱննա Ավանեսյանը՝ Ռադիոտան հավաքույթների,

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 Խառը Ամսվա ամփոփումՏաքսիստների բարձրա- ձայն մտքերը, նոր նստա- վայրեր, հայերեն գրքեր և գալիք միջոցառումներ:

06 զբաղմունք Կռունկի նվաճողներըԻնչպես երկու երիտասարդ լուսաբացը դիմավորեցին Կասկադի վերամբարձ կռունկի գագաթին:

07 զբաղմունք Մեր սեղանից՝ ձեր սեղանԷՕՆում բացվել է սեղանի խաղերի առաջին մասնագի- տացված խանութը Երևանում:

08 իրադարձությունCiao USSRԵրևանի խորհրդային անցյալը՝ Հայկ Բիանջյանի հավաքածուում, որը ներկա- յացված է «Սարգիս Մուրադ- յան» պատկերասրահում:

1915-2015

10 պատմություն 1965-ի ռուբիկոնըԻնչպես էր հայ ժողովուրդը նշում Ցեղասպանության 50-ամյակը:

16 Այլընտրանք Չտեսնված հուշարձանԻնչպիսին կարող էր լինել Մեծ եղեռնի հուշարձանը Ծիծեռնակաբերդում:

23 Ապրիլ 2015

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

Page 5: Ապրիլ 2015, #2 (32)
Page 6: Ապրիլ 2015, #2 (32)

Կենտկոմի քարտուղարի համեստ պահակազորի, չմահացող վիրուսների և այլնի մասին խոսում են երևանցի տաքսիստները:

***Մի օր, ուրեմն, էս 86 համարի մարշուտկի շո- ֆեռը քշում ա իրա համար, մեկ էլ զգում ա՝ կող- քի նստածը, դեմի նստարանին, այսինքն, հեն- վում ա իրա ուսին: Էս շոֆեռը խառնվում ա իրար, ասում ա՝ ապեր, զարթնի, հել վրիցս: Ու ջոգում ա, որ պասաժիրը ձեն չի հանում: Կանգնաց- նում ա մեքենան, նայում ա՝ չի շնչում: Ֆսյո, չկա էլ էդ մարդը: Բայց ամենաոռին էն ա, որ էս խեղճ շոֆերին հետո ամիսներով դատարաններով քաշ են տալիս, որտև մարդը իրա ավտոյի մեջ ա շունչը փչել:

***Էս Պռոշյանի վրայի նախագահական տունը հո նոր չի՞, հլը Սովետի թվերից շեֆերը ստեղ էին ապրում, կարծեմ Քոչինյանից սկսած: Բայց ի՞նչ փողոց փակել, հանգիստ դուրս էին գալիս, գնում էին իրանց գործերին: Մի հատիկ մեքե- նայով, հետևի նստարանին կարող ա մի հատ կագեբեշնիկ լիներ: Բա չէ հիմա՝ փողոցը փակում են, չորս-հինգ մեքենայով դուրս են գալիս, ոնց որ աշխարհի երեք ամենահզոր պետություն- ներից մեկն են ղեկավարում:

***Հլը սրան, հորս արև, բա էս տղու ձև ա՞: Էծի մորուքին նայեմ, աղջկական մազերին նայեմ, ինչ անեմ… Չէ լուրջ, բա հայ տղուն սազում ա՞ տենց: Կապ չունի՝ արվեստագետ ա, ինչ ա, հայ տղեն չպիտի գլխին կոս անի:

***Էս ազգը, իհարկե, մեղք ա, բայց դե հասնում ա՝ որ 5000 դրամով քեզ ծախես, հետո էդ քեզ առ- նողները լյուբոյ վտանգ կդնեն կվերացնեն:

System of a DownԱպրիլի 23, Հանրապետության հրապարակԼավ է ուշ, քան երբեք. հայկական արմատ- ներ ունեցող՝ աշխարհի ամենահայտնի ռոք խումբը վերջապես ամբողջ կազմով ելույթ կունենա Երևանում (մինչ այդ մեզ մոտ երկու անգամ համերգ էր տվել խմբի ֆրոնթ-մեն Սերժ Թանգյանը): Համերգը կապվում է Ցեղասպանության 100-ամյակի հետ, սակայն սա վաղուց նոր երգեր մի- ասին չձայնագրող System of a Down-ի համաշխարհային շրջագայության մի մասն է: Ucom ընկերությունը, ի դեպ, կա- պահովի համերգի ուղիղ հեռարձակումը համացանցում:

Tom Collins, Պուշկին 31Այս փաբը բոլորովին վերջերս տոնում էր իր երկրորդ տարեդարձը: Երկու տարվա ընթաց- քում Tom Collins-ը ամուր տեղ է զբաղեցրել մայրաքաղաքի կարևոր փաբերի շարքում: Այստեղ կարելի է խմել, լավ երաժշտություն լսել (կենդանի և ոչ այնքան), պարել, խեցգետին ուտել ու այլ հաճելի բաներով զբաղվել:

007, Պուշկին 51Աշխարհի ամենահայտնի լրտեսի անունով կոչ- ված նոր բարում կարելի է խմել մի քանի տաս- նյակ կոկտեյլ (դրանցից մեկը կոչվում է «Ջեյմս Բոնդ»), ուտել պիցա կամ բուրգերներ, իսկ ամեն հինգշաբթի այցելել կուբայական պարե- րի վարպետության դասերի (բոլորովին ան- վճար): Շաբաթը մեկ փաբում նաև կենդանի համերգներ են հնչում, առաջինը Ջիվան Խաչա- տրյանի և The GentleMen's Band-ի ելույթն էր:

Քրոնոս քառյակԱպրիլի 29, Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Հռչակավոր քառյակը, որին լայն մասսա- ները գիտեն հատկապես Դարեն Արա- նոֆսկու Requiem for a Dream դրամայի սաունդտրեկի կատարման շնորհիվ, առաջին անգամ չէ, որ հանդես է գալու Երևանում: Ինչպես մի քանի տարի առաջ, այնպես էլ հիմա Քրոնոսը «Երևանյան հե- ռանկարներ» փառատոնի հյուրն է: Այս տարի քառյակը առաջին անգամ կներկա- յացնի Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ստեղծագործություն:

Տապաստան, Սարյան 6Իտալական և միջերկրածովյան խոհանոցի նոր նստավայր: Մենյուի մեջ կան իսպանական տապաներ, վենետիկյան չիկետիներ, բասկյան պինչոսներ և հայկական պատառներ։ «Տապաս- տանը» աշխատում է կեսօրից կեսգիշեր:

***Էդքան ուրախացանք, որ ձմեռը ձմեռ չարեց, բայց դրա տեղը երկրիդ կեսը քանի ամիս ա հի- վանդ ա: Լուրջ, ինչքան ծանոթ ունեմ, կամ ար- դեն հիվանդացել պրծել են, կամ հիմա հիվանդ են: Որտև ցուրտ չեղավ, վիրուսները չսատկե- ցին ու մնացին օդում: Իտոգում, էն փողը, որ գա- զին չտվինք, տալիս ենք դեղերին:

Զրից Նոր նստավայրեր

Տարեդարձ

Ինչ անել

45 Ապրիլ 2015

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Page 7: Ապրիլ 2015, #2 (32)

Թամար Հովհաննիսյան «Չտեսնված Մհերը», «Անտարես»Ամեն օր չէ, որ լույս է տես- նում հայ մեծագույն դե- րասաններից մեկի մասին նոր բաներ պատմող և ցու- ցադրող գիրք: Եռալեզու «Չտեսնված Մհերը» այդպի- սի հրատարակություններից է: Հեղինակը դերասանի այ- րի Թամար Հովհաննիսյանն է: Նա է իր արխիվներից ընտ- րել շուրջ 260՝ մինչ այդ հան- րությանն անհայտ լուսա- նկարներ, որոնք առնչվում են Մկրտչյանի կյանքի վեր- ջին 12 տարիներին՝ 1980-ից 1993 թվականները: Լուսա- նկարներն ուղեկցվում են Թամար Հովհաննիսյանի մեկնաբանություններով:

Գյունթեր Գրաս «Թիթեղյա թմբուկը», «Անտարես»«Թիթեղյա թմբուկը» նախա- պատերազմյան, պատերազ- մական շրջանի, հետպատե- րազմյան Գերմանիայում և Եվրոպայում բարքերի անկ- ման, մարդկային հասարա- կության վրա ֆաշիստական գաղափարախոսության թողած կործանարար ազ- դեցության մասին է: Վեպի գլխավոր հերոսի՝ հիվանդ թզուկ Օսկարի հայացքով են դիտված մարդկությանը պատուհասած մեծ արհա- վիրքի՝ Երկրորդ աշխարհա- մարտի հասունացման, ըն- թացքի և ավարտի համայ- նապատկերը: Հայերեն թարգմանությունը կատա- րել է Կարլեն Մատինյանը:

Խուլիո Կորտասար «Այստեղ և հիմա», «Անտարես»Խուլիո Կորտասարը մահվա- նից ոչ շատ առաջ անձամբ է կազմել այս շարքը՝ ներա- ռելով տարբեր տարինե- րին գրված պատմվածքներ: Մարդու իրավունքների ոտ- նահարման դեմ պայքարի ակտիվ մասնակիցը լինելով՝ Կորտասարը չէր կարող ան- տարբեր մնալ Արգենտինա- յում իշխող բռնատիրության (1976-1983) և առհասարակ բռնության հանդեպ: Շարքի 9 պատմվածքը, որոնք իս- պաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը, արտա- հայտում է հեղինակի վրդով- մունքը բռնության և խորին համակրանքը դրա դեմ ընդ- վզող անհատների հանդեպ:

«Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը»Ապրիլի 23-ից, «Մոսկվա» և Cinema Star կինոթատրոններումԿոմիքսների էկրանավորումները արդեն դար- ձել են հոլիվուդյան մեյնսթրիմի անբաժան մասը, իսկ դրանց բուծման գործում ամենամեծ հաջո- ղությունների է հասել Disney-ին պատկանող Marvel ստուդիան: Այս անգամ մեզ առաջարկում են տեսնել, թե ինչպես են մի քանի սուպերհե- րոսներ երկրորդ անգամ միացյալ ուժերով պայ- քարում համաշխարհային չարիքի դեմ: Երկուս ու կես ժամ, 250 միլիոն դոլարանոց բյուջե, պայ- թյուններ և շատ համակարգչային գրաֆիկա:

Վլադիմիր ՍպիվակովԱպրիլի 14, 15, 16, Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՌուսաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվա- գախմբի և Վլադիմիր Սպիվակովի համերգը, որի ծրագրում գրանցված են Մոցարտի դաշ- նամուրային կոնցերտ N12 լյա մաժոր նվա- գախմբի հետ և «Ռեքվիեմը», նվիրվում է Հա- յոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տոմսերի արժեքը՝ 3000-30000 դրամ:

Ինչ անել

Նոր գիրք

«Յուքոմի» օնլայն մասնաճյուղի բացումըՀաղորդակցման ոլորտում նորարարությունների առաջատար «Յուքոմ» ընկերությունը ներկայաց- րեց ևս մեկ նախաձեռնություն, որը մեծապես կօգ- նի ցանցի բաժանորդներին ավելի արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը և օնլայն կառավա- րել իրենց «Յուքոմ» ծառայությունները:

Օնլայն մասնաճյուղի ստեղծմամբ «Յուքոմը» նպատակ ունի առավել հեշտացնել իր բաժա- նորդների՝ մի շարք ծառայություններից օգտ- վելու հնարավորությունը: Առաջին անգամ Հայաստանում գործարկվում է մի ծառայու- թյուն, որի միջոցով «Յուքոմի» օգտատերե- րը, առանց ընկերության սպասարկման կենտրոն այցելելու, իրենց տնից կամ աշխա- տավայրից արագ կկարողանան կատարել իրենց անհրաժեշտ գործողությունները՝ կնքել կամ վերակնքել պայմանագիր, փոխել կամ թարմացնել «Յուքոմ» ծառայությունների փաթեթը, փոխել ինտերնետի սակագնային պլանը, ակտիվացնել Wi Fi ինտերնետային ծառայություն, կատարել առցանց վճարում- ներ և այլ գործողություններ:Ինչպես իր խոսքում նշեց «Յուքոմի» տնօրեն Հայկ Եսայանը. «Ժամանակակից աշխարհում կյանքը շատ արագ է շարժվում առաջ, իսկ մարդուն ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում՝ զբաղվելու իր սիրելի գործով, լինել տանը՝ մտերիմների ու ընկերների հետ: Յու- րաքանչյուր անգամ ծառայությունների փո- փոխության համար գրասենյակ այցելելը նշանակում է կորցնել ևս մի քանի ժամ: Մենք առաջարկում ենք մի նոր հնարավորություն, որից օգտվելով մարդիկ այլևս ստիպված չեն լինի երկար ժամանակ վատնել «Յուքոմի» ծառայությունների փոփոխման կամ վճա- րում կատարելու համար»:

Համացանց

Page 8: Ապրիլ 2015, #2 (32)

Կռունկի նվաճողներըԵրբ արևածագը վայելելու բոլոր դիտակետերն արդեն սպառված են, երբ միայն

ռոմանտիկան հերիք չէ, պետք է դիմել կտրուկ քայլերի: Այդպես էլ վարվեցին երկու ընկեր՝ Լևոնն ու Գևորգը, որոշելով արևածագը դիմավորել ամենատարօրինակ վայրերից մեկում, որը կարելի է պատկերացնել՝ Կասկադի տարածքում գտնվող կռունկի ամենաբարձր հարթակից: Այսպիսի խելահեղ և բավական վտանգավոր

զբաղմունքը աշխարհում շատ է տարածված և կոչվում է քաղաքային ժայռամագլցում կամ «ռուֆինգ»: Այսպես, Երևանն էլ միացավ այն քաղաքների շարքին, որտեղ թերևս

մեկ անգամ, սակայն եղել է «ռուֆինգի» հաջողված փորձ:

67 Ապրիլ 2015

ՔԱՂԱՔԱՄԵՋ զբաղմունք

Page 9: Ապրիլ 2015, #2 (32)

Ամեն ինչ սկսվեց ՇանհայիցԱվելի ճիշտ, Youtube-ում տեղադրված տեսանյութից, որտեղ մի քա- նի երիտասարդ բարձրանում են Շանհայի կենտրոնի բարձրահարկ շենքի վրա տեղակայված կռունկի գագաթին: Գևորգն ու Լևոնը դի- տեցին այդ հոլովակը մի քանի անգամ և եկան այս եզրակացությա- նը. «Մի րոպե, մե՞նք ինչով ենք պակաս: Քաղաքի կենտրոն էլ ունենք, կռունկների պակաս էլ չի զգացվում: Դէ խելառ-ցնդած երիտասարդ- ների դերերում էլ հենց մենք հանդես կգանք»:

Որոնումները սկսվեցինԸնկերները սկսեցին մի հարմար տեղ փնտրել՝ մտահղացումը կյան- քի կոչելու: Առաջին ընտրությունը Մոսկովյան փողոցի նորակառույց Մոսկովյան-Պլազայի շենքն էր: Սակայն մի օր, Կասկադով զբոսնելիս, Գևորգը նկատեց կռունկը: Այն հանրահայտ կռունկը, որը երկար ժա- մանակ խանգարում է բոլորին Մոնումենտի դիտակետից վայելել Արարատի տեսարանը: Գևորգը նաև նկատեց, որ տարածքը, որտեղ գտնվում է կռունկը, կողպված չէ. «Միակ խանգարող հանգամանքը անվտանգության աշխատակիցներն էին, սակայն ճիշտ ժամանակ ընտրելիս, նրանք էլ խոչընդոտ չէին հանդիսանա»: Վերջ: Որոնում- ներն ավարտվեցին, պետք էր պատրաստվել այդ քայլին:

Պահը հասունացավ«Մի օր առաջ մենք եկանք հետախուզության, — պատմում է Լևոնը: — Հաշվի առանք բոլոր ռիսկային գործոնները, որոշեցինք, թե կոնկրետ որ ժամին ենք բարձրանում, ինչքան ենք մնում վերևում, ինչ ճանա- պարհով ենք վերադառնում տուն: Նույնիսկ մտածել էինք, թե ինչ ենք ասելու, եթե մեզ բռնեին»: Առավոտյան հինգին տղաները դուրս եկան իրենց բնակարաններից, տան անդամներին նախօրոք զգուշացնելով, որ գնում են արևածագը նկարահանելու (ինչ-որ առումով, այդպես էլ անում էին) և ճանապարհ ընկան: «Հենց մտանք կռունկի տարածք, շները խախտեցին մեր պլանները: Մի ահռելի հաչոց բարձրացրեցին: Մի պահ կանգ առանք, բայց հասկացանք, որ հետ ճանապարհ էլ չկա ու վազեցինք դեպի կռունկը», — պատմում են տղաները: Բարձրա- նալն այդքան էլ հեշտ չէր: Մի քանի փայտե աստիճան ապրում էին իրենց կյանքի վերջին օրերը: Սակայն այստեղ խոսեց տղաների պատ- րաստվածությունը՝ թե՛ Լևոնը, թե՛ Գևորգը արդեն երկար տարիներ լրջորեն զբաղվում են ժայռամագլցումով: Գևորգը նույնիսկ զբաղեց- րել է պատանեկան մրցույթի առաջին տեղը և երկրորդը՝ մեծահա- սակների, և ընդհանրապես, մարզական բավականին մեծ փորձ ունի:

Վերևներում«Կռունկի գագաթին անցկացրած այդ հինգ րոպեն մեր կյանքի ամե- նաերջանիկ հինգ րոպեն էր», — միաձայն ասում են տղաները: Վե- րևում նրանք մեկական «Սնիքերս» համտեսեցին. սա էլ էր պլանի կա- րևորագույն կետերից մեկը: Վայելեցին Երևանը իրենց տեսած ամե- նատարօրինակ և ոչ պակաս հիանալի դիտակետից և ժամանակը եկավ իջնելու: Երբ ներքևում էին, Կասկադի անվտանգության աշխա- տակիցը «թարս» նայեց իրենց կողմ, բայց ոչ մի բան չասեց: Վերջին վտանգը հաղթահարված էր: Այդպես էլ դիմակներով քայլեցին դեպի մետրո, անցորդներին հիշեցնելով կողոպուտից վերադարձող հանցա- գործերի, ովքեր իրենցից գոհ նկարահանում էին կողոպուտի ավար- տը GoPro տեսախցիկներով:

Անկրկնելի«Ոչ, մենք չենք վախենում, որ ուրիշ երիտասարդները կկրկնօրինա- կեն մեզ, — վստահ է Գևորգը: — Նույնիսկ փորձառու ժայռամագլցող- ները դժվար թե փորձեն կրկնել նույնը, և դա շատ լավ է: Շատերը նույնիսկ քիչ է մնում ուշագնաց լինեն մեր պատմածից, էլ ուր մնաց իրենք փորձեն նույն բանը անել»: Այնուամենայնիվ, տղաները կոչ են անում երբեք չփորձել նմանատիպ բան անել, քանի որ բացի նրանից, որ հարկավոր է երկար տարիների փորձ և ֆիզիկական գերազանց պատրաստվածություն ունենալ, ռիսկի գործոնը, այնուամենայնիվ, մնում է շատ մեծ:

Մեր սեղանից՝ ձեր սեղան

Վերջապես, բազմաթիվ խաղասերնե- րի խնդրանքներով, ԷՕՆ հակասրճա- րանում այսուհետ կգործի Երևանում սեղանի խաղերի առաջին մասնագի- տացված խանութը:

Սեղանի խաղեր կարելի է տեսնել Երևանի մի քանի բարերում և փաբե- րում, սակայն ժամանցի այս տեսակը հատկապես լայն տարածում ստա- ցավ, երբ Երևանում բացվեց առաջին անտիկաֆեն կամ հակասրճարանը: ԷՕՆը ներկայացավ խաղերի ամենամեծ տեսականիով՝ 50-ից ավելի անուն՝ պարզ ու արագ «Ունոյից» (Uno) և «Ջենգայից» (Jenga) մինչև առասպելային «Մանչքինն» ու «Գահերի խաղը» (Game of Thrones):Միայն «տնեցի» դարձած հյուրերը հազվադեպ դեպքերում մի քանի օրով անվճար վերցնում էին խաղերը: ԷՕՆում հասկացան, որ այս ծա- ռայության մեծ պահանջարկ կա և սեղանի խաղերը պետք է հասանե- լի դարձնել բոլորին՝ ինչպես գնելու, այնպես էլ վարձակալելու համար: Ինտելեկտուալ, ռազմավարական, տրամաբանական, արկածային կամ գլուխկոտրուկ. խաղը հիանալի նվեր է թե՛ մեծին, թե՛ երեխային, հաճելի լրացում՝ ընտանեկան և ընկերական ժամանցի համար, ինչպես նաև ճամփորդության ժամանակ: Ըստ էօնցիների, սեղանի խաղերը նաև շփման և օֆլայն սոցիալիզացիայի լավ միջոց են: «Մեր հյուրերի շրջանում վերջերս մի դրական միտում է նկատվում. երբ խաղացողնե- րի պակաս ունեն, հրավիրում են հարևան սեղանների շուրջ նստած անծանոթներին կամ էլ մեր աշխատակազմի անդամներին՝ միանալու խաղին ու ընթացքում ծանոթանում են ու ընկերանում են», — ասում է խանութի վաճառողուհի-խորհրդատու Լուսեն:Խանութում ներկայացված են տարբեր բարդության, տարիքի և մաս- նակիցների քանակի համար նախատեսված խաղեր: Բացարձակ հի- թերն են «Ունոն», «Ջենգան», «Աբալոնը», ուժեղ տրամաբանությամբ օժտվածներին հատկապես դուր կգան «Բլոկուսն» ու «Ռումիկուբը», իսկ ստեղծագործ և յուրատիպ խաղասերներն անխոս կսիրեն «Դիքսիթը» և խանութի ամենահզոր նորույթներից մեկը՝ «Սեթը»...Եվ այսպես շա- րունակ. ցանկացած նախասիրության և խառնվածքի տեր մարդ կգտնի իր սիրելի խաղն այս մեծ ցուցակում: Խաղերի ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ ԷՕՆի ինտեր- նետային կայքում՝ www.aeonyerevan.com: Ի դեպ, խաղերը հնարավոր է նաև պատվիրել առցանց, իսկ խանութը գործում է հենց ԷՕՆ հակա- սրճարանում, յուրաքանչյուր օր, ժամը 12:00-ից 00:00-ն:

Արմեն Մուրադյան

Page 10: Ապրիլ 2015, #2 (32)

Ciao USSR«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում մարտի վերջին բացված

ցուցահանդեսը ներկայացնում է Հայկ Բիանջյանի կատարած լուսանկարներն ու նրա անձնական հավաքածուի իրերը:

Ե րևանում ամեն օր ու ամեն ժամ ի չիք են դառնում շենքեր ու կա- ռույցներ, որոնք ժամանակին մայ- րաքաղաքի այցեքարտերն էին: Մեկը վերածվում է սուպերմար-

կետի, մյուսը՝ քանդվում, տեղն էլ մնում դա- տարկ, երրորդը պայթեցվում է, իսկ սպասված նախագիծն այդպես էլ կյանքի չի կոչվում: Բայց յուրաքանչյուր շենքի հետևում նաև մի ամբողջ պատմություն կա, իրեր, փաստա- թղթեր, լուսանկարներ, որոնք աչքի անցկաց- նելով՝ կարծես հետ ես դառնում անցյալի հին ու բարի օրերը: Երևանյան ճարտարապետա- կան ժառանգության զգալի մասը խորհրդային տարիներին կառուցված շենքերն են, որոնցից շատերի գլխավերևում այսօր էլ շարունակում է կախված մնալ Դամոկլեսյան սուրը:Արդեն 7 տարի է, ինչ լուսանկարիչ Հայկ Բիան- ջյանը վայր չի դնում ֆոտոխցիկն ու իր ժա- մանակը նվիրում ԽՍՀՄ հիշողությունը ջնջե- լու անխնա գործընթացի վավերացմանը: Փակ շուկան, Երիտասարդականի գետնանցումը, Երևանի կրկեսը, «Զվարթնոց» օդանավակա-

յանի հին շենքը, «Արագիլ» ռեստորանը՝ ձևա- փոխված, խեղված, քանդված, ապամոնտաժված և կամ էլ լքված շինություններ, որոնցով մի ամ- բողջ դարաշրջանի մասին կարելի էր պատկե- րացում կազմել: 7 տարվա աշխատանքը Բիան- ջյանն ամբողջացրել է Ciao USSR նախագծում, որը ոչ միայն կատարված լուսանկարների, այ- լև Երևանի ու երևանցիների հետ կապված իրե- րի պատմությունն է:«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում մար- տի վերջին բացվեց այդ նախագծին նվիրված ցուցահանդես՝ ներկայացնելով Հայկ Բիանջյա- նի կատարած լուսանկարներն ու նրա անձնա- կան հավաքածուի իրերը: Հեղինակի համար այդ ցուցահանդեսը խորհրդային Երևանի մթնո- լորտն ընկղմվելու, վերհիշելու, վայելելու և վաղ- վա անելիքը հասկանալու առիթ է, իսկ առի- թը բաց չթողնելու վերջնաժամկետը ապրիլի 19-ն է: Շտապեք:

Անի Սմբատի / ImYerevan.com Գրիգոր Եփրեմյան

89 Ապրիլ 2015

ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Page 11: Ապրիլ 2015, #2 (32)
Page 12: Ապրիլ 2015, #2 (32)

1965-ի ռուբիկոնը

Այսօր բոլորիս բնական է թվում այն, որ Երևանում կա Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան ու հուշարձան, որ այդ

դեպքերի մասին հազարավոր գրքեր են գրվել ու տասնյակ ֆիլմեր նկարահանվել, որ այդ թեմային անընդհատ անդրադառնում են թերթերն ու հեռուստատեսությունը: Բայց Մեծ եղեռնից հետո

շուրջ հիսուն տարի իրավիճակը բոլորովին այլ էր: Ինչպես ամեն ինչ փոխվեց ողբերգության 50-ամյա տարելիցին:

Ապրիլ 20151011

1915-2015 պատմություն

Page 13: Ապրիլ 2015, #2 (32)
Page 14: Ապրիլ 2015, #2 (32)

Շ ուրջ կես դար առաջ՝ 1965-ի ապրիլի 24-ին, բաց- վեց հայոց նորագույն պատմության շրջադար- ձային էջը. ազգի մեծագույն ողբերգությունը վերջապես դադարեց լինել արգելված հարց: Բայց ի՞նչ տեղի ունեցավ: Ինչո՞ւ լռության տաս-

նյակ տարիներից հետո առաջին անգամ պետական մա- կարդակով նշվեց Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղա- սպանության զոհերի հիշատակի օրն ու սկսվեց հուշահա- մալիրի կառուցումը:Ոմանք պատճառը տեսնում են «կլոր» թվի մեջ. 1965-ին լրացավ ողբերգական դեպքերի 50 տարին: Բայց չէ՞ որ դրանից առաջ եղել էր քառասնամյակ, երեսնամյակ, իսկ հարցը մնացել էր արգելված: Հետ նայելով՝ հիմա կարելի է երկու հիմնական պատճառ նշել. առաջինը հայկական սփյուռքի միավորումն էր: Սփյուռքը, որի միջուկը հայ փախստականների երկրորդ սերունդն էր, որ կրթություն էր ստացել, քաջ գիտակցում էր իր իրավունքներն ու հան- ցագործության միջազգային ճանաչում ու դատապարտում պահանջում: Երկրորդը. Ստալինից հետո խորհրդային վարչակարգը քիչ թե շատ մեղմացավ, ու սկսվեց կարճա- տև շրջան, որին այն ժամանակ տվեցին «խրուշչովյան ձնհալ» պատկերավոր անվանումը, առաջացավ «հնարա- վորությունների պատուհանը»: Բայց բոլոր այս նախա- դրյալներն անօգուտ կլինեին, եթե «ճիշտ տեղում ու ճիշտ պահին» չհայտնվեր նախաձեռնության կարևորագույն խնդիրը ստանձնող մարդը:Խոսքն այդ տարիներին Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քար- տուղար ու գործնականում Հայաստանի ղեկավար Յակով Նիկիտայի Զարոբյանի մասին է: Եթե նա վճռական քայլեր չձեռնարկեր ողբերգական դեպքերի հիշատակին նվիր- ված միջոցառումները կազմակերպելու համար ու ձևա- կան մոտեցում որդեգրեր, ամենայն հավանականությամբ «հնարավորությունների պատուհանը» առնվազն 25 տա- րի էլ փակված կմնար:

***Զարոբյանի նպատակներն այն տարիների աներևակայե- լի էին, քանի որ առնչվում էին ԽՍՀՄ արտաքին քաղաքա- կանությանն ու գաղափարախոսությանը: Պետք էր դուրս գալ միութենական հանրապետության կենտկոմի առաջին քարտուղարի իրավասությունների սահմաններից: Ավելին՝ Մոսկվային նման հարց ներկայացնելը Յակով Զարոբյա- նի համար կարող էր ունենալ շատ տհաճ հետևանքներ, վտանգել կարյերան ու անթերի ծառայողական ցուցակը: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախագահության շատ անդամներ թերահավատությամբ ու զգուշավորությամբ էին մոտենում Ցեղասպանության օրվա առթիվ անցկաց- նելիք պաշտոնական միջոցառումներին, վախենում էին պատահարներից ու Մոսկվայի պատժամիջոցներից, քա- նի որ լավ էին գիտակցում, որ զարգացումները կարող են հեշտությամբ անկառավարելի դառնալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈւՍԻ ԿԵՆՏԿՈ- ՄԻ ՆԱԽԱԳԱՀՈւԹՅԱՆ ՇԱՏ ԱՆ- ԴԱՄՆԵՐ ՎԱԽԵՆՈւՄ ԷԻՆ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ Ու ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ

↓ 1967-ի նոյեմբերի 29. Կոմկուսի առաջին քարտուղար Ա. Քոչի- նյանը վառում է հուշահամալիրի հավերժական կրակը

Հարկ է նշել, որ Ցեղասպանության 50-ամյակը նշելու որո- շումը ոչ թե հայրենասիրության եզակի պոռթկում էր, այլ Զարոբյանի ընդհանուր քաղաքականության մի մասը՝ 60-ականների սկզբի Հայկական ՍՍՀ-ի քաղաքականության, որը միտված էր ամրապնդել մշակութային ինքնությունն ու վերականգնել հայ ազգի միասնությունը: Երեսուն տարի էր, ինչ Հայկական ՍՍՀ ու սփյուռքի միջև խզվել էին քաղա- քական ու մշակութային կապերը. Զարոբյանի արածը մե- կուսացման այս պատնեշը հաղթահարելու ճանապարհին թերևս ամենանշանակալի քայլն էր: Պետք է նաև հաշվի առնել, որ նրա համար 1915-ի դեպքերը վերացական հարց չէին. Ցեղասպանության ժամանակ ընտանիքը գաղթել էր Արդվինից ու երկար տարիներ ապրել դեգերումների մեջ: Զարոբյանը մանկության ու պատանեկության տարիները անցկացրել էր զրկանքների մեջ: Հայրն ու ավագ եղբայրն էլ մահացել էին՝ չդիմանալով կյանքի ծանր պայմաններին…1964-ի գարնանը նա, անսալով թերահավատներին, սկսեց Ցեղասպանության օրվա նախապատրաստությունները:

1213 Ապրիլ 2015

1915-2015 պատմություն

Page 15: Ապրիլ 2015, #2 (32)

ռումների ժամանակ չբարձրացվի տարածքային հարցը: Հայաստանի առաջնորդն իր վրա վերցրեց միջոցառում- ների խաղաղ անցկացման ամբողջ պատասխանատվու- թյունը: Ազդեցիկ հայկական սփյուռքի գործոնը հիմնական փաստարկն էր, որ Զարոբյանը ներկայացնում էր Կրեմլի կուսակցական ու պետական գլխավոր գործիչների հետ բանակցելիս: Զարոբյանին հաջողվեց համոզել նրանց, որ ընդառաջ գնալով հայերի ակնկալիքներին՝ ԽՍՀՄ-ը կստա- նա հայկական սփյուռքի քաղաքական օժանդակությու- նը, իսկ հակառակ դեպքում այնտեղ կուժեղանա հակա- խորհրդային տրամադրությունը:

***Համաձայն Զարոբյանի զեկույցի՝ 1964-ի նոյեմբերի 13-ին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախագահությունը հա- վանություն տվեց «1915 թվականին հայերի մասսայական ջարդերի 50-ամյակին նվիրված միջոցառումների մասին» նամակի տեքստին, որը հետո ուղարկեցին Մոսկվա: 1915-ի

ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում հուշա- համալիր կառուցելուց բացի առաջարկվեց նաև հրատարա- կել գրքեր ու հոդվածներ, պատրաստեսլ ռադիո- և հեռուս- տահաղորդումներ, Երևանում պետական մակարդակով հասարակայնության ներկայացուցիչների մասնակցու- թյամբ հանդիպումներ կազմակերպել: Հետագայում գրեթե բոլոր առաջարկները իրագործվեցին: 1965-ի փետրվարին Հայկական ՍՍՀ կառավարությունը պատրաստեց Ցեղա- սպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալի- րի կառուցման որոշման նախագիծը, Հայաստանի կոմկու- սի կենտկոմը հաստատեց այն:Հուշարձանի լավագույն նախագծի համար մրցույթ հայտա- րարվեց: Մոդելները հանրությանը ներկայացվեցին Ճարտա- րապետների տանը: Երկու անգամ հայտարարվեց մրցույթ: Վերջում հատուկ հանձնաժողովն ընտրեց լավագույնը, ու շինարարությունն սկսվեց:Զարոբյանը ջանք չխնայեց, որ այս իրադարձությունների մասին գրվի կենտրոնական մամուլում՝ Խորհրդային Միու- թյան Կոմունիստական Կուսակցության Կենտկոմի «Պրավ- դա» թերթում: Սա շատ կարևոր էր, քանի որ այս դեպքում Հայաստանում անցկացվող միջոցառումը կարժանանար համամիութենական ճանաչման: Պետք է տպվեր ակադե- միկոս Մ. Ներսիսյանի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին: Բայց «Ցեղասպանություն՝ մարդկության դեմ ծան- րագույն հանցագործություն» վերնագրով հոդվածը լույս տեսավ ամբողջովին աղճատված տեսքով: Ակադեմիկոս Ներսիսյանից բացի հայտնվեց հոդվածի մեկ այլ հեղինակ՝ ոմն իրավաբանական գիտությունների դոկտոր Կ. Ուշակով: Ներսիսյանի հոդվածից մնաց միայն մի քանի պարբերու- թյուն: «Պրավդայում» Ցեղասպանության մասին արտա- հայտվեցին հիմնականում ընդհանուր մտքեր. նշվեցին Վիետնամում ամերիկացիների հանցագործությունները, Հարավաֆրիկյան հանրապետությունում ռասայական դիսկրիմինացիան, Անգոլայում, Մոզամբիկում, Գվինեայում պորտուգալական գաղութատերերի քաղաքականությունն ու… ԽՍՀՄ եղբայրական ազգերի ընտանիքում Հայաստա- նի հաջողությունները: Կենտրոնական մամուլի շնորհիվ միջոցառումը սատարելու փորձը վերածվեց հերթական խորհրդային խեղաթյուրման:

→ Յակով Զարոբյանը, Անաստաս Միկոյանը և Անտոն Քոչինյանը քննարկում են թեժ թեման

Պաշտոնական միջոցառումների համար անհրաժեշտ էր ԽՄԿԿ նախագահության (քաղբյուրոյի) համաձայնու- թյունը: Հայաստանի Կոմկուսի Կենտկոմում մի քանի խորհրդակցություն կազմակերպվեց, որոնց մասնակցեցին առաջատար պատմաբաններ և այլ մտավորականներ, ու Մոսկվայի ղեկավարության համար պատրաստվեցին համոզիչ զեկույցներ:Յակով Նիկիտովիչը մի քանի անգամ հանդիպեց Նիկիտա Խրուշչովի (Խրուշչովը գլխավորեց ԽՄԿԿ կենտկոմը մին- չև 1964-ի հոկտեմբերի 14-ը), Լեոնիդ Բրեժնևի, արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյի ու կուսակցության գլխավոր գաղափարախոս, ԽՄԿԿ կենտկոմի քարտուղար Միխայիլ Սուսլովի հետ:Գրոմիկոն չէր ուզում նեղացնել թուրքերին, որոնց հետ այդ ժամանակ պետական մակարդակով լավ հարաբերու- թյուններ էին հաստատվել, մանավանդ երբ Խորհրդային Միությունը 1953-ին Հայաստանի ու Վրաստանի անունից պաշտոնապես հրաժարվել էր Թուրքիայի հանդեպ տա- րածքային պահանջներից: Առանձին դժվարություններ առաջացան Սուսլովին համոզելիս: Վերջինս Զարոբյանի առաջարկում տեսնում էր ազգայնամոլության հրահրում ու ոտնձգություն գաղափարախոսական դոգմաների դեմ: Անաստաս Միկոյանն էլ, ընդհանուր առմամբ, նույն կար- ծիքն ուներ: Գրոմիկոն վերջիվերջո համաձայնեց Զարո- բյանի առաջարկներին, բայց այն պայմանով, որ միջոցա-

Page 16: Ապրիլ 2015, #2 (32)

***Բնականաբար, ժողովրդի լայն զանգվածները չէին կարող անտարբեր լինել Հայաստանի իշխանությունների նա- խաձեռնության նկատմամբ: Հասարակությանը հայտնի դարձավ, որ Մոսկվան պարտադրել է փակել Թուրքիայից տարածքային պահանջների հարցը: Քաղաքում՝ համալսա- րաններում ու գործարաններում, տարածվեցին թռուցիկ- ներ, որտեղ կոչ էր արվում մասնակցել ապրիլի 24-ին Լե- նինի հրապարակում կայանալիք ցույցին:Երիտասարդներից շատերն ընդհանրապես առաջին ան- գամ էին իմանում կես դար առաջ տեղի ունեցածի մասին: Սակայն 1915-ի դեպքերից բացի նրանք անհանգստացած էին նաև Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի ու հայե- րի հայրենադարձության հարցերով: Խմորումների մեջ գտնվող ժողովուրդն է՛լ ավելի բարկացավ, երբ իմացավ, որ հնարավորություն չի ունենալու մասնակցել Օպերայի և բալետի թատրոնում կայանալիք ժողովին. պարզ էր, որ շենքում այդքան տեղ չկար: Տասնյակ հազարավոր մար- դիկ զգացին, որ իրենց մեկուսացրել են ու թույլ չեն տվել որոշել դեպքերի զարգացումը:Ապրիլի 24-ի առավոտյան Լենինի հրապարակում (ներկա- յիս Հանրապետության հրապարակը) մի քանի տասնյակ հազար երիտասարդ հավաքվեց, ու սկսվեց իշխանություն- ների կողմից չթույլատրված ցույցը: Մտավորականության ներկայացուցիչները դիմեցին հավաքվածներին՝ փորձելով համոզել, որ ազատեն հրապարակը ու ցրվեն: Բայց կոչերն արհամարհվեցին, ելույթ ունեցողներից մի քանիսի վրա էլ տեղաց լուտանքի տարափ:Լարվածությունը գնալով աճում էր, իրավիճակը կարող էր դառնալ անկառավարելի: Ոստիկանությունը փորձեց ցրել ցույցը, պահանջեց, որ հավաքվածները հեռանան, բայց ապարդյուն. բազմահազարանոց ամբոխը նստեց ասֆալ- տին՝ ի նշան օրինապահ մարմինների հանդեպ անտարբե- րության: Հետո ցուցարարները, հայրենասիրական կոչեր անելով, երթ սկսեցին քաղաքի փողոցներում: Իշխանու- թյունները, տեսնելով, որ նրանք բռնության կամ անկար- գության չեն դիմել, որոշեցին սպասել:Ուշագրավ է Մինիստրների Խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսան Կիրակոսյանի այդ օրվա երկխոսությունը Աշոտ Հովհաննիսյանի հետ.— Աշոտ Գարեգինովիչ, երիտասարդությունը ոչ մի կերպ չի ուզում կարգի գալ…— Իսկ զենքեր ունե՞ն:— Ի՞նչ զենք, ի՞նչ բան:

↑ 50-ամյակին նվիրված ցույցը Երևանի կենտրոնում

— Դե, եթե զենք չկա, անհանգստանալու կարիք էլ չկա: Ան- զեն մարդիկ ոնց որ եկեղեցի լինեն առանց զանգերի… Պետք է ուղղակի նրանց բացատրել, հանգստացնել… Այս նյարդա- յին վիճակի պատճառն այն է, որ դեռ կենդանի է սպանդի սար- սափն ապրած սերունդը, ու մենք հիմա բաց վերքի ենք կպել:

***Նման բարդ իրավիճակում օպերային թատրոնի շենքում հասարակայնության ներկայացուցիչները պետք է երեկո- յան պաշտոնական ժողով ունենային ՝ նվիրված ծրագրված միջոցառումների հարցին: Ժողովը նոր էր սկսվում, երբ ցու- ցարարները հասան շենք ու պահանջեցին իրենց ներս թող- նել: Ամբոխի մեջից մեկը քար նետեց զբոսասրահի ուղղու- թյամբ ու ջարդեց ապակիները ՝ մի քանի հոգու վիրավորե- լով: Ամբոխի ճնշումն ուժեղանում էր: Ոստիկանությունը պոմ- պերով սառը ջուր բաց թողեց ցուցարարների վրա, բայց էլի ապարդյուն: Ոգևորված երիտասարդները վերջիվերջո

1415 Ապրիլ 2015

1915-2015 պատմություն

Page 17: Ապրիլ 2015, #2 (32)

կարողացան ներս խուժել՝ բղավելով «Հողերը մե՛րն են, մե՛- րը»: Սրահում ներկա գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի խաղաղության կոչերը անօգուտ էին. նոր սկսված պաշտոնական ժողովը ձախողվեց:Հանրապետության ղեկավարությունն անցավ ֆիլհարմո- նիայի շենքը, ու այնտեղ՝ տնօրենի կաբինետում, սկսեց քննարկել, թե ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: Տար- բեր կարծիքներ հնչեցին: Կոմկուսի նախագահության եր- կու անդամներ առաջարկեցին զորքեր մտցնել քաղաք: Հա- յաստանում տեղակայված 7-րդ բանակի հրամանատար գեներալ-գնդապետ Դավիթ Դրագունսկին դեմ արտա- հայտվեց՝ ասելով, որ զորքեր քաղաք կարելի է մտցնել միայն ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հրամանով: Զարոբյանը, եզրափակելով ժողովն, ասաց, որ սեփական ժողովրդի դեմ զորք չի հանի: Բոլորը մտածում էին հիմա մեկ հարցի մասին՝ Մոսկվան ինչպե՞ս կարձագանքի այս ամենին: Ամենաբարդը, իհարկե, Յակով Զարոբյանի վի- ճակն էր, քանի որ նա էր ամբողջովին ստանձնել միջոցա- ռումներն անցկացնելու պատասխանատվությունը: Բայց շնորհիվ նրա տոկունության ու հավասարակշռված քայ- լերի, դեպքերը մնացին հանրապետական իշխանության ղեկավարման տակ, ու Մոսկվան չմիջամտեց, ինչպես սո- վորաբար անում էր նման դեպքերում:Հարկ է նշել, որ այդ տարիներին խորհրդային համակար- գը շատ ավելի դաժան էր վարվում Կրեմլի տեսանկյունից նույնիսկ ավելի մեղմ դեպքերում: Վառ օրինակ է Նովո- չերկասկում ցույցի դուրս եկած աշխատավորների գնդա- կահարությունը 1962-ի հունիսին: Նովոչերկասկում տեղա- կան իշխանությունները հեռացվեցին ղեկավարությունից, և որոշումներ սկսեցին կայացնել Մոսկվայից ուղարկված քաղբյուրոյի անդամներ Կոզլովն ու Միկոյանը: Այդ դեպքե- րից մի քանի ամիս անց սկսվեցին դատական պրոցեսներ: Ցույցի մասնակիցներին դատեցին որպես հակախորհրդա- յին տարրեր, իսկ իրադարձությունները պաշտոնապես ներկայացրին որպես «հանցագործների ապստամբու- թյուն», «ավազակային խմբերի» սանձարձակություն:Երևանում օպերային թատրոնի դեպքերի կապակցու- թյամբ էլ մի քանի տասնյակ մարդ ձերբակալվեց, բայց բոլորն էլ հեշտ պրծան, քանի որ նրանց գործողություննե- րը որակվել էին որպես անկարգություն: Մոսկվան պահան- ջում էր դատել հազարավոր մարդկանց, կազմակերպել ցուցադրական դատավարություններ, բայց այդ պահանջ- ները, ի պատիվ Հայաստանի իշխանությունների, արհա- մարհվեցին: Ապրիլի 25-ի կեսօրին օպերային թատրոնն արդեն մաքրվել էր, նոր ապակիները տեղադրվել, այնպես որ հաջորդ օրը Մոսկվայից ժամանած հատուկ հանձնաժո- ղովը պատահածից որևէ հետք չտեսավ:Հայաստանի ղեկավարությունը, իհարկե, չէր կարող ապ- րիլի 24-ին տեղի ունեցածին քաղաքական գնահատական չտալ: Չորս օր հետո Հայաստանի կոմկուսի կենտկոմի նա- խագահությունը փաստաթուղթ ընդունեց «Երևան քաղա- քում 1965-ի ապրիլի 24-ին տեղի ունեցած անկարգություն- ների մասին»: 6-էջանոց այս փաստաթուղթն ակնհայտո- րեն «արտաքին օգտագործման» համար էր: Սկզբում բա- վականին մեղմ կերպով նկարագրվում էին այդ օրվա իրա- դարձությունները: Հետո «դասական ձևով» քննադատու- թյան էին արժանանում որոշ կուսակցական կազմակեր- պություններ: Օրինակ, «Երևանի քաղկոմն ու շրջկոմը բավարար խստությամբ չեն վերաբերվում առաջնային կուսակցական կազմակերպություններին, ուսումնական հաստատությունների ռեկտորատներին ու կոմունիստ- ներին, գործարանների ու հաստատությունների ղեկա- վարներին կոլեկտիվի անդամների՝ մանավանդ երիտա- սարդության բարոյաքաղաքական վիճակի ու դաստիա- րակության հարցերում»:Փաստաթղթում ինքնաքննադատություն էլ կար: Նշվում էր, որ «Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախագահու- թյունը ապրիլի 24-ի միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցում մի շարք լուրջ բացթողումներ ուներ, որոնք արտահայտվել էին այդ կարևոր քաղաքա- կան աշխատանքների բարդությունների ու յուրահատկու- թյունների թերի հաշվարկի տեսքով»:

Որոշման վերջը նման էր սկզբին. ոչ ոք անձնական պատիժ չկրեց: «Ամենախիստ» պատժին արժանացավ միայն մեկը: «Նշել հասարակական կարգի պահպանության նախարար ընկեր Արզումանյանին, որ նա հավուր պատշաճի չի կազ- մակերպել Օպերայի ու բալետի թատրոնի անվտանգու- թյունը, որտեղ տեղի էր ունենում Երևան քաղաքի հասա- րակայնության ներկայացուցիչների ժողովը»: «Անկարգու- թյունների մասնակիցներն» ու հանրապետության իշխա- նության մարմիններն ուրիշ խնդիրներ չունեցան, չհաշված, որ մի քանի ամիս հետո Յակով Զարոբյանը, այնուամենայ- նիվ, հեռացվեց իր պաշտոնից ու Մոսկվայում նոր աշխա- տանքի նշանակվեց:

***Երկու տարի անց՝ 1967-ի նոյեմբերի 29-ին, Երևանում Ծիծեռ- նակաբերդի բարձունքի վրա տեղի ունեցավ Ցեղասպա- նության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը: Հուշարձանը բացեց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի հաջորդ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը: Գաղափարախոսները, ինչպես միշտ, այս անգամ էլ փորձել էին համատեղել անհամատեղելին. հուշարձանը բացեցին Հայաստանում խորհրդային իշխանության հաս- տատման 47-րդ տարեդարձի օրը: Հետագա տարիներին էլի մի քանի կարևոր քայլ կատարվեց. Կարեն Դեմիրճյանը կարողացավ հաստատել ապրիլի 24-ին հավերժ կրակի մոտ պաշտոնական ծաղկեպսակ դնելու ու մեկ րոպե լռու- թյան արարողությունը: Բայց այդ ժամանակ՝ 65-ին, տեղի ունեցավ կարևորագույնը. պաշտոնական լռության պատնեշը վերջնականապես քանդ- վեց, ու հասարակության լայն շրջաններին հասանելի դար- ձավ 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի պատմությունը, սկսվեցին գիտական հետազոտություններ, 1915 թվականի դեպքերի մասին հրատարակվեցին գրքեր ու փաստաթղթեր, իսկ Ցեղասպանության փաստը վերջա- պես իր տեղը գրավեց հայոց պատմության դասագրքե- րում: Բացի դրանից, սա այն եզակի դեպքն էր, երբ իշխա- նությունն ու ժողովուրդը, չնայած տարբեր դիրքերից, պայ- քարում էին մեկ ընդհանուր գործի համար: Պայքարեցին ու հասան նպատակին:

ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՑԱՆ ՆԵՐՍ ԽՈւԺԵԼ՝ ԲՂԱ- ՎԵԼՈՎ «ՀՈՂԵՐԸ ՄԵ՛ՐՆ ԵՆ, ՄԵՐԸ»: ԿԱԹՈՂԻԿՈՍ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԽԱՂԱ- ՂՈւԹՅԱՆ ԿՈՉԵՐԸ ԱՆՕԳՈւՏ ԷԻՆ

↑ 1967-ին Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում Ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը

Նիկիտա Զարոբյան, Արմեն Գրիգորյան Յ.Ն. Զարոբյանի արխիվից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Ֆոտոլուր, PAN Photo արխիվ

Page 18: Ապրիլ 2015, #2 (32)

Չտեսնված հուշարձան1965 թվականի ապրիլին հայտարարվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

նվիրված հուշարձանի մրցույթ: Հայտարարության մեջ ասվում էր. «Կոթողը պետք է մարմնավորի ստեղծագործ հայ ժողովրդի մաքառումներով լի կյանքը,

վերապրելու, առաջադիմելու անսպառ կենսունակությունը, նրա ներկան ու պայծառ ապագան՝ ի հավերժացումն իրենց կյանքը նվիրաբերած 1915թ.

Մեծ եղեռնի միլիոնավոր նահատակների անմար հիշատակի»: Կազմվեց ստեղծագործական թիմ, որն էլ պետք է ավարտին հասցներ կոթողի նախագիծը:

Ղեկավար նշանակվեց նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրը, մյուս անդամները Սաշուր Քալաշյանն ու Արթուր Թարխանյանն էին:

Վան Խաչատուր.«Մենք առաջին տարբերակը գերեզմանային էինք նախատեսել: Նույն տեղում՝ հարթակի մեջ, 9 մետր խորությամբ հսկայական խաչ էր, ժողովուրդը պետք է աստիճաններով իջ- ներ էդ խաչի մեջ: Պատկերացնում էինք մի մեծ գերեզման, վրան էլ՝ զանգակատուն: Իսկ մուտքի մոտ՝ որպես վրեժի խորհրդանիշ, Վար- դան Մամիկոնյանի արձանը: Առաջարկել էինք հուշարձանի ամբողջ տա- րածքը ծածկել մազութով, որպեսզի հետա- գայում բուսականություն չաճեր, այնուհետև լցնել Ծիծեռնակաբերդի բլրին թափված ժան- գոտ քարաբեկորներ՝ շեշտելու Դեր-Զոր անա- պատի ամայությունն ու սարսուռը: Գլխավոր տարրը՝ խաչը, որոշել էինք փորել գետնի մեջ: Պատերին ամբողջությամբ խաչքարեր էին լի- նելու: Մարդիկ՝ մոմերը ձեռքին, աստիճաննե- րով պետք է իջնեին խաչի մեջ: Հիմնական գա- ղափարը խաչված ազգն էր: Սակայն այս տար- բերակը մերժվեց: Ոչ թե ցեղասպանության, այլ վերածննդի հուշարձան էին ուզում: Սկսե- ցինք այլ տարբերակ մշակելՍգո պատի համար բազմաթիվ տարբերակ- ներ առաջարկեցինք, բայց ամեն անգամ Քո- չինյանը մերժում էր՝ պաճտառաբանելով, թե վերածնվող հայ ժողովրդի քանդակներ են պետք: Որոշեցի սյուժետային պատկեր չանել: Այսինքն՝ պատկերային շարքով ցույց չտալ, թե ինչպես է եղել, հիմա ինչպես է, ինչպես է լի- նելու: Ռավելի «Բոլերոյի» երաժշտական մո- տիվների նմանությամբ որոշեցի մեկ քանդակ անել 111 անգամ կրկնելով պատի երկարու- թյամբ: Մանկան վրա խոնարհված մորը պետք է քանդակեի նեգատիվ՝ քարի վրա փորված, կարծես ստվերն էր, ինքը չկար, իսկ երեխա- յին՝ որպես կենդանի ժողովրդի խորհրդանիշ: 111-ը յուրահատուկ թիվ է. այն անվերջություն է խորհրդանշում, չունի սկիզբ ու վերջ: Վար- պետների հետ արդեն երկու օր աշխատում էինք քանդակների վրա, երկու տեղ արդեն փորել էինք մոր քանդակներ, բայց Անիսիմո- վը (Կենտկոմի երկրորդ քարտուղար — խմբ.) եկավ հուշարձանը տեսնելու, երբ տեսավ քան- դակները, կարգադրեց անմիջապես դադարեց- նել աշխատանքները: 2003-ի աշնանն էր, ինձ ասացին, որ ծանր տեխնիկայով վերացրել են քանդակները, դրանց տեղում քարեր շարել: Հիմա էլ երբ մոտենաք 8-րդ և 13-րդ քարերին, կտեսնեք այդ կիսատ քանդակների հետքերը»:

→ Կոթողի առաջին տարբերակներից մեկի էսքիզը

← Խաչ-գերեզմանոցի ներսում՝ զանգակա- տուն և խաչքարեր

↓ Վարդան Մամի- կոնյանը՝ որպես վրեժի խորհրդանիշ

1617 Ապրիլ 2015

1915-2015 Այլընտրանք

Page 19: Ապրիլ 2015, #2 (32)

← Սգո պատի նախ- նական տարբերակ- ներից մեկը

← Մայրն ու մանուկը նույնությամբ պետք է կրկնվեին պատին 111 անգամ

PAN Photo-ի և Ucom-ի «99» գրքից

Page 20: Ապրիլ 2015, #2 (32)

Եկան, տեսան, հարգեցին

Չնայած, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրը կառուցվել է դեռ 1960-ականներին, խորհրդային տարիներին արտասահմանցի հյուրերին այնտեղ հաճախ չէին տանում: Իրավիճակը փոխվեց անկախությունից հետո:

Այժմ գրեթե բոլոր կարևոր մշակութային և հասարակական գործիչները գնում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Վերհիշել ենք 10 նշանակալից այցելություն այս սրբավայր՝ հատուկ շրջանցելով

քաղաքական գործիչներին:

Ժերար Դեպարդյե2010 թվականի սեպտեմբերԻնչու էր ԵրևանումՀռչակավոր ֆրանսիացի դերասանը, որն այն ժամանակ դեռ չէր հասցրել ընկերանալ Ռամզան Կադիրովի հետ և ստանալ ռուսական անձնագիր, Երևանում էր «Կարոտ» փա- ռատոնի հրավերով: Վերջինիս հիմնադիր Մեցո Իգիթյանի հետ էլ եկել էր Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:Մեջբերում«Այսօր այցելել եմ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրը և այն ինձ վրա շատ մեծ տպավորություն է թողել, ինչպես և նմանատիպ այլ հու- շարձանները, օրինակ՝ «Յադ Վաշեմը» Իսրայելում: Հայաս- տանի մասին ես վաղուց գիտեմ, քանի որ Ֆրանսիայում ունեմ բազմաթիվ հայ ծանոթներ և գիտեմ, թե ինչպես են նրանք այնտեղ հայտնվել և թե ինչ է իրենց համար ցեղա- սպանությունը»: Ֆո

տոլ

ուր

Ապրիլ 20151819

1915-2015 Այցելություն

Page 21: Ապրիլ 2015, #2 (32)

Պաուլու Կոելյու2004 թվականի հոկտեմբերԻնչու էր ԵրևանումԲրազիլացի գրական գերաստղը Հայաստան էր եկել մաս- նակցելու իր ամենահայտնի բեսթսելլերի՝ «Ալքիմիկոսի» հայերեն թարգմանությունների (արևելահայերեն և արև- մտահայերեն) շնորհանդեսին: Քանի որ մինչ այդ Հայաս- տանում հայտնի մարդիկ շատ ավելի հազվադեպ էին գա- լիս, քան այսօր, Երևանում իսկական իրարանցում էր: Գրողների միության շենքի մեծ դահլիճն անգամ չկարողա- ցավ տեղավորել Կոելյուի հետ հանդիպմանը եկած բոլոր ցանկացողներին, իսկ դրանից հետո կայացած ստորագրու- թյունների բաժանումը տևեց ժամեր: Հայաստանում եղած օրերի ընթացքում գրողը հանդիպեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Փարաջանովի տուն-թանգարանում, եղավ Էջմիածնում, իսկ Ցեղասպանության հուշահամալիրում նաև ծառ տնկեց:Մեջբերում«Սա հանցանք է, որի մասին պետք է իմանա ամբողջ աշ- խարհը: Հայերը շատ ուժեղ ոգի ունեն, որի շնորհիվ չեն կոտրվել նույնիսկ ցեղասպանությունից հետո»:

Հռոմի պապ Հովհաննես Պողոս II և Շառլ Ազնավուր2001 թվականի սեպտեմբերԻնչու էին ԵրևանումԿաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ պատմության մեջ առաջին հայաստանյան այցը կապված էր մեր երկրում քրիստոնեու- թյան ընդունման 1700-ամյակի հետ (ինչպես գրեթե ամեն ինչ 2001 թվականին): Եռօրյա այցի ընթացքում Հովհաննես Պողոս II-ը հասցրեց նաև այցելել Ծիծեռնակաբերդ՝ Գարե- գին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին և երկու եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների ուղեկցու- թյամբ: Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում աղոթք կարդաց՝ անգլերեն, սակայն «ցեղասպանություն» բառն արտասա- նեց հայերեն: Բայց այդ միջոցառման ամենահիշարժան պա- հը, անշուշտ, Շառլ Ազնավուրի ելույթն էր. շանսոնյեն երկու եկեղեցիների առաջնորդների ներկայությամբ հավերժ կրա- կի մոտ կատարեց Ave Maria-ն: Մեջբերում (Հռոմի պապի աղոթքից)«Լսիր, ով Տեր, ողբը՝ որ բարձրանում է այս վայրից, Մեծ եղեռ- նի վիհերից՝ կոչը մեռյալների, անմեղ արյան աղաղակը»:

Ֆոտ

ոլու

ր

Խա

չիկ

Մուր

ադյ

ան

Page 22: Ապրիլ 2015, #2 (32)

Ֆանի Արդան2012 թվականի հուլիսԻնչու էր Երևանում«Ոսկե ծիրան» կինոփառատոնի այդ տարվա աստղը ֆրան- սուհի Ֆանի Արդանն էր՝ Ֆրանսուա Օզոնի «8 կանայք» մյու- զիքլի և Ֆրանսուա Տրյուֆֆոյի «Հարևանուհին» դրամայի աստղը: Հայաստանում 63-ամյա դերասանուհին մնաց մի քանի օր, բազմաթիվ հարցազրույցներ տվեց, լավ խոսքեր ասաց մեր երկրի մասին, եղավ Սերգեյ Փարաջանովի տուն- թանգարանում և այցելեց Ծիծեռնակաբերդ:Մեջբերում«Հայաստանի մասին միշտ ինչ-որ վիպական պատկերացում եմ ունեցել, մի երկիր, որն ունի հնագույն մշակույթ: Հայաս- տանն ինձ համար քրիստոնյա աշխարհի օրրանն է, խորհրդա- վոր, գեղեցիկ: Բնականաբար, կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ, մնացած Խորհրդային Միությունից, կապված Թուրքիայի հետ հարաբերությունների հետ»:

Սերժ Թանգյան2010 թվականի օգոստոսԻնչու էր ԵրևանումԵրկար, շատ երկար սպասումներից հետո System of a Down-ը այդպես էլ Երևան չեկավ (բայց վերջապես կգա այս տարվա ապրիլի 23-ին), բայց մենահամերգով եկավ խմբի ֆրոնթ-մեն Սերժ Թանգյանը: Բնականաբար, SOAD-ի առաջին իսկ օրե- րից ամեն կերպ Հայոց ցեղասպանության մասին բարձրա- ձայնող, այդ մասին երգեր գրող, Եղեռնի ճանաչման ցույ- ցերին մասնակցող և թուրքական կառավարությանն այդ թեմայով բաց նամակներ գրող Թանգյանի համար հատուկ կարևորություն ուներ Հայոց ցեղասպանության հուշահա- մալիր այցելությունը: Մեջբերում«Ես անպայման մասնավոր այցով լինելու եմ Ծիծեռնակա- բերդում: Հիլարի Քլինթոնը խորհուրդ է տվել ինձ անպայ- ման գնալ Ցեղասպանության հուշահամալիր, բայց ոչ թե որպես երաժիշտ, այլ՝ որպես մարդ արարած (Քլինթոնը դրանից որոշ ժամանակ առաջ իր հայաստանյան այցի ըն- թացքում ոչ պաշտոնական այցով եղել էր նաև Ծիծեռնա- կաբերդում — խմբ.)»

PAN

Phot

o /

Վա

հան

Ստ

եփա

նյա

ն

PAN

Phot

o /

Սեդ

րակ

Մկր

տչյա

ն

Ապրիլ 20152021

1915-2015 Այցելություն

Page 23: Ապրիլ 2015, #2 (32)

Ֆաթիհ Աքին2015 թվականի փետրվարԻնչու էր ԵրևանումԴեռ 2010-ին գերմանացի թուրք անվանի ռեժիսորը «Ոս- կե ծիրան» փառատոնի հյուրն էր: Իր իսկ խոսքերով, այն ժամանակ նա ինքն իրեն խոստում տվեց, որ հաջորդ այցին Երևանում կներկայացնի կինոնկար ցեղասպանության թե- մայով: Այդպես էլ եղավ. այս տարվա փետրվարին Աքինն անձամբ ներկայացնում էր այստեղ իր «Սպին», որը մինչ այդ հասցրել էր մասնակցել Վենետիկի կինոփառատոնին (առանց որևէ մրցանակ վաստակելու) և գերմանական կինոթատրոններում: Հաշվի առնելով ֆիլմում արծարծվող Մեծ եղեռնի թեման և «Սպիի» հայաստանյան պրեմիերա- յի՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում- ների ցանկի մեջ ընդգրկվելը, միանգամայն տրամաբանա-

Էմիր Կուստուրիցա2010 թվականի մարտԻնչու էր ԵրևանումԿաննի կինոփառատոնի կրկնակի դափնեկիր, աշխարհա- հռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան Երևան էր ժա- մանել ոչ թե իր նոր կամ հին ֆիլմերով, այլ The No Smoking Orchestra խմբով և իր ընկեր, ջութակահար Խաչատուր Ալմազյանի ուղեկցությամբ: Համերգը անցավ շատ ուրախ, Կուստուրիցան բավական բուռն ժամանակ անցկացրեց Հայաստանում, որի ընթացքում, իհարկե, եղավ նաև Ցե- ղասպանության հուշահամալիրում: Ռեժիսորի երկրպա- գուները և լրագրողները մի քանի անգամ հարցրեցին նրան, թե արդյոք պատրաստվու՞մ է ֆիլմ նկարահանել Մեծ Եղեռնի մասին, եղան այնպիսիք, որ նույնիսկ իր «ոչ»-ը հասկացան որպես «այո»:Մեջբերում«Մեր ազգերն ունեն շատ նման պատմական ինքնագի- տակցություն: Միգուցե դրա շնորհիվ այստեղ շատերը ոչ միայն սիրում են իմ ֆիլմերը, այլև հասկանում են դրանք: Մենք նման մոտեցում ունենք մշակույթի նկատմամբ: Դուք անցել ենք ցեղասպանությունով Առաջին աշխարհամար- տին, մենք՝ Երկրորդին: Երկուսս էլ ունենք աշխարհով մեկ սփռված մեր ազգերը ներկայացնող հայրենակիցներ»:

կան է, որ ռեժիսորի կարճ այցի ծրագրի մեջ կար նաև Ծի- ծեռնակաբերդ այցելության մասին կետը: Ինքը ֆիլմը, ի դեպ, իրարամերժ արձագանքների արժանացավ Հայաստանում:Մեջբերում«Հինգ տարի առաջ «Ոսկե ծիրանի» առիթով եկա Հայաստան, այցելեցի Ծիծեռնակաբերդ: Ցեղասպանության թանգարա-նի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ հանդիպումը վճռորոշ եղավ ինձ համար: Նա Ցեղասպանության մասին տեղեկություն- ներ տվեց ինձ: Ասաց, օրինակ, որ եղել են թուրքեր, որոնք փրկել են հայերին, գաղտնի ապաստան տվել նրանց: Իմ ֆիլմում ես ուզեցի հաստատել այդ տեղեկությունները, որ եղել են նաև ոչ մարդասպան թուրքեր: Փորձել եմ դա չչա- փազանցված նկարագրել: Ինձ դուր եկավ գաղափարը՝ նույն թուրքը մորթելու փորձ է անում, ապա փրկում հային»:

PAN

Phot

o /

Սեդ

րակ

Մկր

տչյա

ն

PAN

Phot

o /

Հրա

նտ Խ

աչա

տրյ

ան

Page 24: Ապրիլ 2015, #2 (32)

Մոնսերատ Կաբալյե2013 թվականի հունիսԻնչու էր ԵրևանումԱշխարհահռչակ իսպանացի սոպրանո Մոնսերատ Կաբա- լյեն եկել էր ոչ միայն Երևանում համերգ տալու, այլև Արցախ այցելելու համար (առանց համերգի): Ցեղասպանության հուշահամալիր 80-ամյա երգչուհուն հասցրեցին մեքենա- յով՝ որպես բացառություն: Չնայած առողջական խնդիր- ների պատճառով Կաբալյեն հավերժական կրակի մոտ իջ- նել չկարողացավ, իր հարգանքի տուրքը նա Եղեռնի զոհե- րին մատուցեց:

PAN

Phot

o /

Տիգ

րան

Մեհ

րաբյ

ան

2223 Ապրիլ 2015

1915-2015 Այցելություն

Page 25: Ապրիլ 2015, #2 (32)

Ալեն Դելոն2012 թվականի դեկտեմբերԻնչու էր ԵրևանումՖրանսիական կինոյի կենդանի դասականը Երևանում ներկայացնում էր իր մասնակցությամբ նշանավորված ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Շնորհա- վոր Նոր տարին, մայրիկներ» կատակերգությունը: Ցեղա- սպանության հուշահամալիր Դելոնը ևս եկել էր ռեժիսորի հետ: Դերասանը նաև հատուկ ուշադրություն ցուցաբե- րեց Հիշողության պուրակում գտնվող այն եղևնուն, որը մի քանի տարի առաջ տնկել էր Ֆրանսիայի նախագահ Սարկոզին: Ի դեպ, որոշ ժամանակ անց կատակերգության պրոդյուսեր Վալերի Սահարյանը հայտարարեց, որ պատ- րաստվում է նկարահանել ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, որում կնկարահանվի նաև Դելոնը: Այդ նախագծի մասին, սակայն, առայժմ որևէ լուր չկա: Մեջբերում (Վալերի Սահարյան)«Ցեղասպանության հուշահամալիրի այցելության ժամա- նակ նա այնքան հուզված էր, որ չկարողացավ զսպել իրեն և լաց եղավ»:

Թոնի Այոմի և Իեն Գիլան2010 թվականի փետրվարԻնչու էին Երևանում1989 թվականին երկու ռոք լեգենդները մասնակցել էին Սպիտակի երկրաշարժից տուժածների համար կազմա- կերպված բարեգործական նախագծին, որի շրջանակում բազմաթիվ ռոք աստղեր վերաձայնագրել էին Deep Purple-ի հռչակավոր Smoke on the Water հիթը: Շուրջ երկու տասն- ամյակ անց «Մեդիամաքս» գործակալության ջանքերով այդ նախագծի մի շարք մասնակիցներ, այդ թվում՝ Այոմին ու Գիլանը, եկան Հայաստան, ստացան մեդալներ նախա- գահից, գնացին Գյումրի, շփվեցին երկրպագուների հետ և ընդհանրապես լավ ժամանակ անցկացրեցին:

Արեգ Դավթյան

PAN

Phot

o /

Վա

հան

Ստ

եփա

նյա

ն

PAN

Phot

o /

Վա

հան

Ստ

եփա

նյա

ն

Page 26: Ապրիլ 2015, #2 (32)

ԻրապատումՄեծ եղեռնի 100-ամյա տարելիցին Հայոց ցեղասպանության թանգարան-

ինստիտուտը մի շարք ժամանակավոր ցուցադրություններ է պատրաստել: Դրանցից մեկը կրում է «100 ԻՐապատում Հայոց ցեղասպանության մասին»

անվանումը: Ցուցադրվելու է թեմային վերաբերող հարյուր իր՝ գրքեր, հագուստ, նամակներ, զարդեր, փամփուշտ, կրծքանշան, կենցաղային իրեր

և այլն: Ներկայացնում ենք դրանցից 10-ի պատմությունը:

Բերթա Մորլիի գործած գուլպանԳուլպան պատկանել է Հարություն Ալբոյաջյանին (ծնվ. 1904 թ., Մարաշի շրջանի Ֆընտըճագ գյուղ): Բռնագաղթի ճանապարհին կորցնելով ընտանիքի անդամներին՝ տասնմեկամյա Հարությունը հայտնվում է Անթուրայի թուրքական որբանոցում, որտեղ նրան բռնի թուրքացնում են: Զինադադարից հետո 1918-ին որբանոցի հսկողությունն անցնում է ամերիկյան Կարմիր խաչին, որի տնօրեն է նշանակվում Բերթա Մորլին: Հարությունը դառնում է Մորլիի 11 որդեգիր զավակներից մեկը: Որբանոց գալու առաջին իսկ օրից Բերթան դարձավ նրանց մայրն ու ավագ ընկերը: Հա- րությունը հետագայում տեղափոխվեց Սալոնիկ, ապա՝ Խորհրդային Հայաստան:Հարություն Ալբոյաջյանը, իսկ հետագայում նաև նրա դուստրը՝ Անժելա Ալբոյաջյանը, սրբազան մա- սունքի պես պահպանել և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են նվիրել Բերթա Մոր- լիի՝ Հայաստանում ապրող Հարությունին գրած նա- մակները և գուլպաները:

Հայ որբերի պատրաստած տիկնիկի զգեստԶգեստը պատրաստել են Մուշի հայ- կական որբանոցի սաները, որի կա- ռավարիչը նորվեգացի միսիոներու- հի Բոդիլ-Կատարինե Բյորնն էր: Մու- շի հայերի կոտորածների ժամանակ 1915-ին թուրքական բանակը քաղա- քը հրկիզեց, ինչի հետևանքով ողջա- կիզվեցին նաև որբանոցի սաների մեծ մասը: Սարսափելի ոճրագործության ականատես Բյորնը որպես սրբազան մասունք պահպանել է իր որբերի ձեռ- քի աշխատանքը՝ տիկնիկի զգեստը:

«Նեպտուն» լիմոնադի պիտակըԱյս ըմպելիքն արտադրվել է Կոստանդնուպոլսում մինչ 1915-ը, ուներ քառալեզու՝ հայերեն, արաբատառ թուրքերեն, հունարեն և ֆրանսերեն պիտակ: Գործա- րանը 1911-ին հիմնադրել է Մկրտիչ Թավադյանը: Ապագա գործարարը ծնվել էր Ռուսական կայսրու- թյունում գտնվող Նախի (Նախիջևան) քաղաքում 1864 թվականին: 1905 թվականի հայ-թաթարական ընդհա- րումների ժամանակ որպես հեղափոխական հալած- վում է և Ռուսաստանից տեղափոխվում է Պարսկաս- տան: Այնտեղից էլ մի քանի տարի անց՝ 1911 թվակա- նին՝ Պոլիս, որտեղ Շիշլի թաղամասում հիմնել է «Նեպ- տունի» գործարանը: Նա ապրիլի 24-ին Պոլսից աքսոր- ված և սպանված երևելի հայերի շարքում էր:

Ամանորի հանգանակության տուփ1915-ին Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգեն- թաուի նախաձեռնությամբ հայ երեխաների օգտին հանգանա- կություն կատարելու նպատակով պատրաստված մետաղյա տուփն օգտագործվում էր Սուրբ ծննդյան տոների ժամանակ ամերիկացի երեխաների շրջանում դրամահավաք կազմա- կերպելու համար: Տուփի վրա Շուշան անունով մի որբ աղջկա պատկերն է՝ հետևյալ գրությամբ. «Ես Շուշանն եմ, քո փոքրիկ հայ ընկերը: Ինձ նման 500 000 տղաներ ու աղջիկներ կան, որ քաղցած են: Դու չես թողնի մեզ սովամահ լինել, այնպես չէ՞»: Մետաղյա տուփի մյուս կողմում գրված է. «Դի՛ր Սուրբ ծննդյան քո նվերն այս տուփի մեջ և խնդրիր հայրիկիդ ուղարկել իր կտրոնը Քլիվլենդ Դոջին Մեդիսոն պողոտա 1, Նյու Յորք, Հայ-սիրիական նպաստամատույց»:

Ապրիլ 20152425

1915-2015 Ցուցահանդես

Page 27: Ապրիլ 2015, #2 (32)

Մարտական դրոշի ծայրակալ Հայտնաբերվել է հողային աշխա- տանքների ժամանակ այն դաշտից, որտեղ 1918-ի մայիսին տեղի է ունե- ցել Սարդարապատի ճակատա- մարտը: Այս պատմական ցուցա- նմուշը բացառիկ մի վկայություն է թուրքական «Յըլդըրըմ» («Կայծակ») անունը ստացած զորաբանակի ջախջախիչ պարտության մասին:

1915-ին թողարկված ռուսական մեդալ Պետրոգրադի քաղաքագլուխ կոմս Իվան Իվանովիչ Տոլստո- յի նախաձեռնությամբ բարեգոր- ծական նպատակով թողարկված մեդալը հայերի և ռուսների եղբայ- րության, համերաշխության և բարե- կամական օգնության խորհրդանիշն է: Մեդալի դիմերեսին պատկերված է Ռուսական կայսրության զինանշանի երկ- գլխանի արծիվը՝ հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժա- մու փորձանացս», ինչպես նաև մեդալի թողարկման տարե- թիվը՝ 1915: Դարձերեսին հայկական ավանդական խաչն է՝ «Տէր կեցո զհայս գրությամբ»: Թողարկվել են մեդալի պղնձյա, արծաթյա և, խիստ սահմանափակ քանակությամբ, ոսկյա նմուշներ, ինչպես նաև դրա պղնձե կախովի տարբերակը:

Բրիտանական թողարկման հանգանակության նամականիշերԱռաջին աշխարհամարտի տարիներին հայ գաղթականնե- րին օգնելու համար Մեծ Բրիտանիայում հայանպաստ շար- ժում ծավալվեց: Այդ նպատակով հիմնվեցին մի շարք կազմա- կերպություններ, որոնցից ամենախոշորը 1915-ին ստեղծված Հայ գաղթականների (Լորդ քաղաքագլխի) հիմնադրամն էր, որի նախագահն էր Լոնդոնի Լորդ քաղաքագլուխը: Կազմա- կերպությունը գործունեություն ծավալեց հանգանակություն- ներ կազմակերպելու ուղղությամբ: Իր գործունեության ըն- թացքում հիմնադրամը զգալի ֆինանսական միջոցներ հա- վաքեց և հատկացրեց հայ գաղթականներին: Միջոցները հա- վաքվում էին տարբեր եղանակներով, որոնցից էին «Հայկա- կան դրոշի օրեր» կամ «Հայկական կիրակիներ» կազմակեր- պելը: Նման հայանպաստ կազմակերպություններ ստեղծ- վեցին նաև Մեծ Բրիտանիայի այլ քաղաքների ղեկավար- ների նախաձեռնությամբ:

Ալեքսանդրապոլի որբանոցի սաների տիկնիկներըՊատրաստել են հայ որբերը Ալեքսանդրապոլի Մերձավոր Արև- ելքի ամերիկյան նպաստամատույցի հիմնած որբանոցում, 1921-29թթ. ըն- կած ժամանակահատվածում: Մարդա- կերպ և կենդանակերպ տիկնիկներն ունեն 3-6 սմ երկարություն: Դրանք պատրաստված են կտորից, աչքերն ու ժպտացող բերանը ներկված են կապույտ թանաքով: Մարդակերպ տիկնիկների ձևավորման համար օգ- տագործվել են որբերի մազերը. կեն- դանակերպ տիկնիկները պատրաստ- ված են ձիու և ոչխարի կերպարանքով:

Մեկ հայ՝ մեկ ոսկի 1920-ականներին Ազգերի լիգայի, հայ- կական և միջազգային մարդասիրական տարբեր կազմակերպությունների ու ան- հատների ջանքերով հնարավոր եղավ գերությունից ազատել բռնի իսլամա- ցած հազարավոր հայ կանանց ու երե- խաների: Նրանց փրկելու հիմնական ձևը օսմանյան ոսկեդրամով մեկ կամ մի քա- նի հայի փրկելն էր: Որբերին հավաքելու աշխատանքներում ներգրավված Փառ- նակ Շիշիկյանը յուրաքանչյուր հայի դի- մաց արաբներին որպես փրկագին վճա- րում էր «կաթի փողը»՝ հինգ կարմիր ոս- կի: Այդպես փրկվեց շուրջ 500 հոգի: Հայ կանանց ու որբերի հավաքագրման գոր- ծում մեծ ավանդ է ունեցել նաև Կարեն Եփփեն: Իսլամական գերության մեջ գտնվող մեկ հոգու դիմաց վճարելով մեկ ոսկի՝ նա 1922-1928 թվականներին ազա- տագրել է 1792 հայի:1926-ին հայկական Կարմիր խաչ կենտ- րոնական վարչությունը սկսեց բանակ- ցություններ վարել Սիրիայի մասնաճյու- ղերի հետ և ձեռնարկեց «Մեկ որբ՝ մեկ ոսկի» նշանաբանով առաքելությունը՝ փրկելու համար արաբական անապատ- ներում ապաստանած հայ որբերին: Այս ուղղությամբ կատարված աշխատանք- ների շնորհիվ փրկագնված երեխաների թիվը հասավ մի քանի հազարի:Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուում գտնվող օսմանյան մետաղադրամը թողարկվել է 1854-ին սուլթան Աբդուլ-Մեջիդի (1823-1861թթ.) գահակալության շրջանում:

Ռուբեն Հերյանի գլխանոցըՑեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբե- րին վերահաս մահից փրկելու համար հայկական և օտար- երկրյա նպաստամատույց կազմակերպությունները փլուզ- վող Օսմանյան կայսրության տարբեր հատվածներում որ- բահավաք աշխատանքներ սկսեցին, որպեսզի ազատագրեն թուրքական, քրդական և արաբական հարեմներում ու ըն- տանիքներում պահվող տասնյակ հազարավոր հայ կանանց ու երեխաների: Այս գործում կարևոր ներդրում ունեցավ Ռուբեն Հերյանը: Զինվորական համազգեստը փոխարինե- լով արաբ բեդվինի տարազով՝Հերյանը շրջեց Միջագետքի անապատներում, ազատեց կամ փրկագնեց հայ երեխանե- րի՝ նրանց վերադարձնելով հարազատներին կամ որբանոց- ներ: «Որբախույզ» կոչումը ստացած Հերյանի շնորհիվ արա- բական անապատներից հավաքագրվեց և հայկական ինք- նությունը վերագտավ շուրջ 800 որբ: Հերյանի գլխանոցը սև է՝ կանաչ, մանուշակագույն եզրերով, երկու կողմից երիզ- ված ծոպերով:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Page 28: Ապրիլ 2015, #2 (32)

ԵղեռնագրությունԳրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ներկայացնում է հարյուր տարվա

ընթացքում Մեծ եղեռնի թեմայով գրված ամենահետաքրքիր գրքերը, ինչպես նաև հիշեցնում, որ այդ թեմայի արծարծումը գրական ստեղծագործությանը

դեռ որակ չի ապահովում:

Հ այոց մեծ եղեռնին նվիրված ու եղեռնն արտացոլող մեծածավալ գիտական ու գեղարվեստական գրականություն է ստեղծվել աշ- խարհում: Այդ գրականության մի-

այն մատենագիտական ցանկը մի ամբողջ հատոր կարող է կազմել: Այդուհանդերձ, այդ ասպարեզում, հատկապես գեղարվեստական գրականության մասով, մեր իմացություններն ու տեղեկացվածությունը նույնիսկ՝ սահմա- նափակվում են մի քանի գործերի շրջանակով: Չարենցի «Դանթեական առասպել», Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն», Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմները, Հրա- չյա Քոչարի «Նահապետը», «Կարոտ» վիպակ- ները թերևս ամենահայտնին են դրանց շարքում:

Առաջին արձագանքներԱյնինչ, կարելի է ասել, որ եղեռնագրականու- թյուն, համենայնդեպս, հայ իրականության մեջ ստեղծվում էր 1915-ից էլ առաջ՝ իբրև հենք ունենալով 1894-96 թվականների Թուրքիայում իրականացված հայկական կոտորածները, ապա նաև՝ 1909 թվականի Ադանայի ջարդերը: Սիամանթոյի բանաստեղծությունները, Գրի- գոր Զոհրապի, Լևոն Բաշալյանի, Ռուբեն Զար- դարյանի, Լևոն Լարենցի, բազմաթիվ այլ արև- մտահայ նորավիպագիրների գործերը դրա վկայությունն են: 1909 թվականի Ադանայի ջար- դերի անմիջական ազդեցությամբ են գրված Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամես» ժողովածուն, Զապել Եսայանի «Ավերակնե- րուն մեջ» հուշագրությունը և այլն:Բուն 1915-ի դեպքերին անմիջական արձագանք- ներ գրեթե չեղան շատ պարզ պատճառով. գրողները կա՛մ սպանվել էին, կա՛մ տարա- գրության մեջ էին:Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերը՝ լույս տեսած 1918 թվականին, մեծ հաշվով, կարելի է համա- րել բուն եղեռնագրականության մեկնարկը՝ համաշխարհային մասշտաբով: Նաև՝ այն իմաստով, որ Մորգենթաուի գիրքը շատ արագ

մեծ արձագանք գտավ ու լայն ճանաչում ձեռք բերեց: Նույն թվականին ԱՄՆ-ում նաև շա- տերը կարդացին Եղեռնից մազապուրծ եղած Արշալույս Մարդիկանյանի «Հոշոտված Հա- յաստան» հուշագրությունը, որի հիման վրա մեկ տարի անց Հոլիվուդում նկարահանվեց Ցեղասպանության մասին առաջին խաղար- կային կինոնկարը: Մորգենթաուից առաջ, իհարկե, արևելահայ գրականության մեջ եղան առաջին արձագանք- ները: Արդեն 1916 թվականին լույս տեսավ Եղի- շե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը՝ Առաջին աշխարհամարտի համապատկերին Հայոց եղեռնի սարսռազդեցիկ պատկերներով:

ՍփյուռքՑավոք, քչերն են տեղյակ 1915 թվականի Հա- յոց մեծ եղեռնին առաջին գրական-վավերա- գրական անդրադարձի՝ Երվանդ Օտյանի «Անի- ծյալ տարիներ» հուշագրության մասին, որը լույս տեսավ 1919-ին, Թուրքիայում հրատա- րակվող հայերեն «Ժամանակ» օրաթերթում: Ավելին՝ այդ հուշագրությունը մոտ 90 տարի անհայտ էր նույնիսկ մասնագետներին և մի- այն 2005-ին գրականագետ Գրիգոր Հակոբյա- նի կողմից հայտնաբերվեց ու լույս ընծայվեց առանձին գրքով: Հակառակ Օտյանի հուշա- գրության՝ լայն ճանաչում ձեռք բերեցին ու շրջանառվեցին Արամ Անտոնյանի «Մեծ ոճի- րը» և Գրիգորիս վարդապետ Պալաքյանի «Հայ գողգոթան» փաստահուշագրական գրքերը:Ընդհանրապես, հայաստանյան ընթերցողնե- րին գրեթե անծանոթ են եղեռնյան թեմաների՝

սփյուռքահայ գրականության մեջ եղած ար- ծարծումները, որոնք երբեմն բոլորովին այլ մո- տեցումներ են ի հայտ բերում: Մանավանդ որ՝ մինչև 1930-ական թվականների կեսերը սփյուռ- քահայ ամբողջ գրականությունը եղեռնյան տրամադրությունների, դրա պատճառած տագ- նապների և հուսալքման մթնոլորտում էր ստեղծ- վում: Համաստեղի բազմաթիվ պատմվածքներ, Վազգեն Շուշանյանի «Ճերմակ Վարսենիկ», «Բա- նաստեղծը և Կինը» վիպակները, Հակոբ Օշա- կանի «Կայսերական հաղթերգություն» պատմ- վածաշարը, «Մնացորդաց» վեպը և բազմաթիվ այլ ստեղծագործություններ սփյուռքյան եղեռ- նագրականության հատկանշական գործերից են: Մյուս կողմից՝ Եղեռնի թեման հետաքրքիր արծարծումներ ունեցավ օտարագիր հայ գրող- ների ստեղծագործություններում: Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկիններ և պա- րոններ» վեպը, հետագայում՝ Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը» վեպ-հուշագրությունը, Նենսի Գրիգորյանի «Զաբել» վեպը գեղարվես- տական բարձրարժեք գործեր լինելուց զատ նաև առանձնանում էին նրանով, որ գրված լինելով անգլերեն՝ ավելի արագ էին համաշ- խարհային հանրության համար բարձրացնում Եղեռնի թեման: Նման տեսանկյունից պետք է առանձնացնել նաև ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը:

Խորհրդային ՄիությունԽորհրդային Հայաստանում Եղեռնի շուրջ առա- ջին բացահայտ ակնարկներն ու պատումները սկսեցին երևան գալ 1920-ական թվականների

ՄԵՆՔ ՉԱՓԱԶԱՆՑ ԴՅՈւՐԱԶԳԱՑ Ու ԶԳԱՑՄՈւՆՔԱՅԻՆ ԵՆՔ ԱՅՆ ԴԵՊՔԵՐՈւՄ, ԵՐԲ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ՕՏԱՐՆԵՐՆ ԵՆ ԳՐՈւՄ, ԹԵԿՈւԶ՝ ԱՆՏԱՂԱՆԴ Ու ԱՆԱՐԺԵՔ

Ապրիլ 20152627

1915-2015 կարծիք

Page 29: Ապրիլ 2015, #2 (32)

2000-ականներին Հայոց ցեղասպանությունը հայտ- նվեց նաև պատկերապատումների՝ կոմիքսների էջերին: 2008-ին պատկերապատման ձևաչափն ու Ցեղասպանությունը առաջին անգամ համատեղեցին հայ հեղինակները՝ խմբագիր Սոսի Ղազարյան-Կևոնյանի և նկարիչ Տիգրան Մանգասարյանի ջանքերով գրաֆիկական նովելի վերածվեց Ավրորա Մարդիկանյանի պատմությունը: Գիրքը կոչվեց «Հո- գիների աճուրդից առաջ»: Դեռ 2007-ին իտալացի պատկերապատող Պաոլո Կոսսին հրատարակեց «Մեծ Եղեռն. մեծ չարիք» կոչվող գրաֆիկական նո- վելը, որտեղ իրադարձությունները տեղի էին ունե- նում 1915-ին՝ Արևմտյան Հայաստանում: Չորս տա- րի անց նա նորից անդրադարձավ թեմային (այդ ընթացքում հասցնելով երկու անգամ մասնակցել

վերջերից՝ այն էլ հիմնականում ինքնակենսա- գրական վեպերի շրջանակում: Զապել Եսա- յանն իր «Սիլիհտարի պարտեզները», Գուրգեն Մահարին՝ «Մանկություն» և «Պատանեկու- թյուն», Վահան Թոթովենցը՝ «Կյանքը հին հռով- մեական ճանապարհի վրա» վիպակներում մանկության հուշերի «անմեղ» թեման օգտա- գործեցին՝ բարձրաձայնելու Եղեռնի թեման՝ կորստի, ցավի, սարսափի, կոտորածների շեշ- տադրումներով: Դա կարելի է համարել հա- րաբերական ազատության շրջան, որովհետև հետագայում այդ թեման գրեթե իսպառ վե- րացավ խորհրդահայ գրականության էջերից: Թեմայի արծարծման գործում շրջադարձա- յին եղան 1960-ականներն ու հետագա տասն- ամյակները: Գուրգեն Մահարու «Այրվող այ- գեստաններ», Խաչիկ Դաշտենցի «Ռանչպար- ների կանչը», Ստեփան Ալաջաջյանի «Եղեգնե- րը չխոնարհվեցին» վեպերը, Հրաչյա Քոչարի «Կարոտ», «Նահապետ» վիպակները, Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» պատմ- վածաշարը, Պարույր Սևակի «Անլռելի զանգա- կատուն», «Եռաձայն պատարագ», Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը», Վահագն Դավ- թյանի «...Բայց ծնվեցի» պոեմները և բազմա- թիվ հեղինակների բազմաթիվ այլ տարաժանր գործեր գեղարվեստական առումով, ճիշտ է, միարժեք չեն, բայց թեմայի արծարծման առու- մով նշանակալից եղան:Այնուամենայնիվ, սահմանափակ տեղեկաց- վածությունը հանգեցրել է Եղեռնի թեմայի պատկերման միակողմանի ու կաղապարային ընկալման, անպայման կոտորածների տեսա- րաններ, անպայման լաց ու հառաչանք, ան- պայման պաթետիկ հայտարարություններ, որոնց մեր բեմերից միանալու է գալիս այդ ստեղծագործությունների ճոռոմ ասմունքը: Գուցե դա է պատճառը, որ այդ կաղապարից դուրս ստեղծված, բայց կրկին Եղեռնի թեմա- յին առնչվող մի շարք արժեքավոր գործեր այս- օր գրեթե չեն էլ հիշվում կամ չեն ընկալվում որպես այդպիսին: Իբրև բնորոշ օրինակ կա- րելի է հիշատակել նույն Վազգեն Շուշանյանի

վեպերը, որոնք ավելի շատ սփյուռքյան հու- սալքված տրամադրությունների համապատ- կերում են վերլուծվում, կամ Մահարու «Այր- վող այգեստանները» վեպը, որ բազմաթիվ բա- նավեճերի առիթ տվեց, և այլն: Ընդհանրապես, ցանկացած ոչ ստանդարտ մոտեցում Եղեռնի թեմային մեր իրականության մեջ սրերով է ընդունվում: Մահարու վեպից զատ այս առու- մով նշենք նաև Վարդգես Պետրոսյանի «Կրա- կե շապիկ» վեպի օրինակը, որտեղ փորձ էր արվում թուրքին ներկայացանել նաև ինչ-ինչ դրական կողմերով: Այս օրինակները գալիս են հաստատելու, որ միշտ չէ, որ ճիշտ են ար- ժևորվել Եղեռնի թեման արտացոլող գեղար- վեստական գրքերը: Երբեմն դրանց արժեքայ- նությունը որոշվել է միայն այն հանգամանքով, որ Եղեռնի մասին են: Պատահական չէ, որ տա- րիներ առաջ Հրանտ Մաթևոսյանի՝ ««Անլռելի զանգակատունը» Պարույր Սևակի լավագույն գործը չէ» խոսքը բազմաթիվ խոսակցություն- ների առիթ տվեց ու ոչ միանշանակ ընկալվեց:

ՕտարներըԵրևույթը բնութագրական է հատկապես օտար- ազգի գրողների պարագայում: Եթե Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը», Էդգար Հիլզեն- րաթի «Վերջին մտքի հեքիաթը», վերջերս լույս տեսած՝ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» և մի քանի այլ վեպերի պարագայում թեման ու գե- ղարվեստական բարձր իրացումը համընկնում են, ապա հիմնականում Եղեռնի թեման դառ- նում է որոշ ստեղծագործությունները բարձր գնահատելու, հայերեն թարգմանելու միակ չափանիշը: Խոսքս վերաբերում է, օրինակ, Գոնսալո Գուարչի «Հայկական տոհմածառ», Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարա- կը» և նմանատիպ այլ գործերի: Հաճախ որևէ վեպում Եղեռնին վերաբերող ամենահեռավոր ակնարկն անգամ մենք դարձնում ենք դրա հիմնական առանցքը և երկը ընկալում ու գնա- հատում ենք այդ դիրքերից: Օրհան Փամուքի «Ձյունն» էլ այդպիսի օրինակներից է:

Ընդհանրապես, մենք չափազանց զգացմուն- քային ենք այն դեպքերում, երբ Եղեռնի մասին օտարներն են գրում, թեկուզ՝ անտաղանդ ու անարժեք: Ու անտարբեր ենք, երբ նույն թեման հազար անգամ ավելի բարձր գեղարվեստական մակարդակով իրացնում է հայ, այն էլ՝ ժամանա- կակից հայ գրողը: Վահագն Գրիգորյանի «Ժա- մանակի գետը» վեպի հանդեպ գրեթե անտար- բերության և, ասենք, Անտոնիա Արսլանի «Ար- տույտների ագարակը» վեպի շուրջ ստեղծված իրարանցման պարզ համեմատությունը այս խոսքերի վառ ապացույցն է:Հայաստանի անկախության շրջանում շարու- նակվեց Եղեռնի թեմայի արծարծումը առավել լայն թափով, թեպետ բարձրարժեք գեղարվես- տական իրացումներ շատ քիչ կան: Մեծ մասամբ՝ ավանդական կաղապարների կրկնություններ են: Այնուամենայնիվ, առանձնացնենք Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը, Մհեր Բեյլերյանի «Մեղքի հարյուր տարին» վիպակը, որոնք այս թեմայում բացառիկ ստեղծագործու- թյուններ են այն իմաստով, որ խնդրին նայում են մեկ այլ դիտանկյունից՝ ձգտելով լացի ու կոծի փոխարեն առաջ քաշել իրատեսական հատուց- ման, ինչո՞ւ չէ նաև երկխոսության խնդիրներ...Այս թեմայով շատ կարելի է գրել: Վերն ասվածն ընդամենը ընդհանուր օրինաչափությունների մատնանշում է, եթե կարելի է այդպես ասել՝ հա- կասական օրինաչափությունների մատնանշում, որը հերթական անգամ ի ցույց է դնում այն ցա- վալի իրողությունը, որ նույնիսկ 100 տարի անց Հայոց մեծ եղեռնը իբրև իրողություն՝ իր բոլոր կողմերով չենք կարողանում ընկալել: Թող ներ- վի ասել, բայց մեծ մասամբ Հայոց մեծ եղեռ- նը մեզ համար թեմա է ընդամենը, որի մասին գրում ենք, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ ենք այցելում, որով արժևորում ենք ու արժևորվում, որի պատճառով բարդույթավորվում ու ըմբոս- տանում ենք… Ու սպասում ենք, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը: Իսկ գրականու- թյունը, թե՛ հայ, թե՛ համաշխարհային, իր ամե- նատարբեր իրացումներով գալիս է վկայելու, որ մենք էլ չենք ճանաչում Ցեղասպանությունը:

երևանյան կոմիքսների փառատոնին), բայց մի փոքր այլ տեսանկյունից. «Արարատ. խորհրդավոր լեռը» պատկերապատման գլխավոր հերոսը մեր օրերում ապրող հայ լեռնագնաց է, որը դեպի Արարատ ճանա- պարհորդության ընթացքում քուրդ հովվի հետ անցնում է այն տեղերով, ուր ժամանակին ապրել են հայեր, ապա՝ կոտորվել թուրքերի կողմից: Իսկ 2013-ին Ֆրանսիայում լույս տեսավ Կոսսիի «Նեմեսիս գործողությունը»՝ նվիր- ված Սողոմոն Թեհլերյանին: Այս գիրքը, ինչպես նաև «Մեծ եղեռնը», այս տարի հրատարակվել էին նաև հա- յերեն թարգմանությամբ: Այս տարվա ապրիլին արդեն ԱՄՆ-ում լույս է տեսնե- լու Թալեաթի սպանության մասին պատմող մեկ այլ պատկերապատում՝ «Նեմեսիս գործողությունը. Ցեղա- սպանության և վրեժի պատմություն»:

Արքմենիկ Նիկողոսյան

Page 30: Ապրիլ 2015, #2 (32)

Հրաշքին սպասելիսԿինոգետ Րաֆֆի Մովսիսյանը պատմում է այն կինոնկարների մասին,

որոնցում այս կամ այն կերպ խոսվում է Հայոց ցեղասպանության մասին և փորձում բացատրել, թե ինչ խնդիրներ ունեն դրանք, ինչպես նաև

ներկայացնում այս տարի դեռ սպասվող պրեմիերաների մասին:

Կ ինոն ամենահասանելի և քա- ղաքականացված արվեստն է: Ի սկզբանե կինոն ոչ միայն իրա- կանությունը պարզապես վեր- արտադրող է, այլև շատ հաճախ

պատմությունը կերտող, մեկ-մեկ էլ նենգափո- խող: Հետաքրքրական է, որ Առաջին աշխար- համարտի մասին բեմադրված բազմաթիվ համր ֆիլմեր մինչ օրս էլ ներկայացվում են իբրև կենդանագրութուն:

Համր արշալույսը1918-ին Նյու Յորքում անգլերենով լույս տե- սավ Հայոց ցեղասպանության ականատեսի՝ Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի հուշա- գրությունը՝ «Հոշոտված Հայաստան» խորա- գրով: Ցեղասպանության հարյուրերորդ տա- րելիցի կապակցութամբ գիրքը թարգմանվել-հրատարակվել է և այժմ հասանելի է նաև հա- յերենով: Այն պատմում է 14-ամյա Արշալույ- սի տարագրության պատմությունն ու բռնա- գաղթի ճանապարհի իր սարսափները: «Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատ- րաստ էր, երբ Հայ-սիրիական ամերիկյան կո- միտեն առաջարկեց գրքի մոտիվներով ֆիլմ նկարահանել: 1918-ին էլ ամերիկյան կինոար- տադրության հսկաներից «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունը սկսեց ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այդ ֆիլմի զանգվածային տեսարանների նկարահա- նումներին մասնակցել է շուրջ տասը հազար մարդ, որը մինչ օրս անգերազանցելի է Հայոց

«ՀՈԳԻՆԵՐԻ ԱՃՈւՐԴԸ» ԱՇԽԱՐՀՈւՄ ԱՌԱՋԻՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆ ԷՐ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՄԱՍԻՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱ- ՊԵՍ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

↑ «Հոշոտված Հայաստանի» ցուցադրությունը ամերիկյան կինոթատրոններից մեկում

Ապրիլ 20152829

1915-2015 կարծիք

Page 31: Ապրիլ 2015, #2 (32)

կարո՞ղ էր այնքան սակավ պատճեններ ունե- նալ, որ դրանցից գոնե մեկը մեզ չհասներ: 1996-ին գտնվեց ֆիլմից 22 րոպե տևողությամբ մի հատված: Իհարկե, կարող ենք ասել, որ ֆիլմն իր առջև դրած խնդիրը լուծել է, քանի որ վարձույթում 30 մլն դոլար է հավաքագրել (Հայոց ցեղասպանության թեմայով նկարա- հանված ֆիլմերի համար մինչ օրս չգերազանց- ված դրամարկղային շահույթ), որն էլ ամբող- ջությամբ փոխանցվել է Մերձավոր արևելքի հայկական որբանոցներին:

Անհավաստի հերոսը«Ոսկե ծիրան» փառատոնի նախաձեռնու- թյամբ 2015-ին իրականացվում է Մեծ եղեռնին անդրադարձող ֆիլմերի ցուցադրություններ՝ «Այլևս երբեք…» խորագրով և աշխարհի շուրջ քսան երկրում: Հատուկ այդ առիթով կազմվել է ներկայանալի և հասանելի ֆիլմացանկ: Ծրագրում ընդգրկված են շուրջ երեք տաս- նյակ խաղարկային, վավերագրական, կար- ճամետրաժ և անիմացիոն ֆիլմեր: Նախաձեռ- նությունն ինձ համար առիթ էր Հայոց ցեղա- սպանության մասին պատմող ֆիլմերն ըստ հերթականության վերանայելու: Ըստ իս, այդ թեմայով նկարահանված վավերագրական ֆիլմերը, որոնց թվում են «Մենք»-ը (ռեժիսոր՝ Արտավազդ Փելեշյան, 1969), «Ճչացողները»

ցեղասպանությանն անդրադարձած որևէ ֆիլմի համար: Ֆիլմի ռեժիսուրան ստանձնեց դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր Օսկար Ափֆելը, որը հայտնի էր վեսթերն ժանրի ար- կածային ֆիլմերով: Նրա առաջարկով էլ ֆիլ- մի գլխավոր դերասանուհի ընտրվեց Ավրորա Մարտիկանյանը: «Հոգիների աճուրդը» Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվես- տական կինոնկարն էր և ընդհանրապես՝ ցե- ղասպանության թեմային անդրադարձող առաջին ֆիլմը աշխարհում: Ֆիլմի բազմա- թիվ կադրեր ներկայացվել են որպես վավե- րագրական լուսանկարներ Հայոց ցեղասպա- նության մասին, որոնցից շատերի բեմադրված լինելու հանգամանքը պարզ դարձավ ֆիլմի հատվածի հայտնաբերումից հետո: Ֆիլմի շուրջ բազմաթիվ առասպելներ են պտտվում: Այժմ դժվար է կարծիք հայտնել «Հո- շոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» ֆիլմի գեղարվեստական արժանիքների մա- սին, քանի որ ֆիլմի ամբողջական տարբերա- կը չի պահպանվել: Ասում են, թե ժապավեն- ների օրինակները խորտակվել են Բաթումի ուղևորվող նավի հետ: Բայց բազմաթիվ փաս- տեր կան, որ ֆիլմը միևնույն ժամանակ տար- բեր երկրներում է ցուցադրվել, ուստի նման հետաքրքրություն առաջացրած ֆիլմը, այն էլ «Մետրո Գոլդվին Մեյերի» արտադրությամբ,

↑ Պաս Վեգան՝ Տավիանի եղբայրների «Արտույտների Ագարակում»

← Կադր «Հոշոտված Հայաստանից»

(ռեժիսոր՝ Կարլա Կարապետյան, 2010), «Աղետ. Մի ցեղասպանություն» (ռեժիսոր՝ Էրիկ Ֆրիդլեր, 2010), «Տատիկի դաջվածքները» (ռեժիսոր՝ Սյու- զան Խարտալյան, 2012), «Կարճ հաղորդագրու- թյուն»-ը (ռեժիսոր՝ Վարդան Դանիելյան, 2011), «Մենք կանք»-ը (ռեժիսոր՝ Արմեն Խաչատրյան, 2012), «Հայրենիք»-ը (ռեժիսոր՝ Դևրիմ Աքքայա, 2014) առավել ազդեցիկ են և պրոֆեսիոնալ, քան խաղարկայինները: Մեծ եղեռնի թեմային առնչ- վող խաղարկային, թե՛ տեղական, թե՛ արտասահ- մանյան արտադրության ֆիլմերը, այդ թվում՝ «Նահապետը» (ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան, 1977), «Ձորի Միրոն» (ռեժիսորներ՝ Ա. Դավթյան, Լ. Քո- չար, 1979), «Մայրիկ»-ը (ռեժիսոր՝ Անրի Վերնոյ, 1991), «Արամը» (ռեժիսոր՝ Ռոբերտ Քեշիշյան, 2002), «Արարատ»-ը (ռեժիսոր՝ Ատոմ Էգոյան, 2002), «Ար- տույտների ագարակը» (ռեժիսորներ՝ Տավիանի եղբայրներ, 2007), «Սպին» (ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքին, 2014) ընդհանուր բնորոշիչ թերություն ունեն՝ գլխավոր հերոսի կերպարի թուլությունը: Այդ ֆիլմերից յուրաքանչյուրն էլ արժանի է առան- ձին քննարկման, սակայն ակնհայտ է, որ դրան- ցից որևէ մեկը Հայոց ցեղասպանության ողջ արհավիրքը ներկայացնող լիարժեք կինոպա- տում չէ: Հենրիկ Մալյանի, Անրի Վերնոյի, Ատոմ Էգոյանի, Տավիանի եղբայրների, Ֆաթիհ Աքինի՝ Մեծ եղեռնին անդրադարձող ֆիլմերը նրանց կինոկենսագրության լավագույն ֆիլմերը չեն,

Page 32: Ապրիլ 2015, #2 (32)

↑ Ֆաթիհ Աքինի «Սպի- ում» գլխավոր դերը կատարեց ֆրանսիացի Թահար Ռահիմը

↓ Շառլ Ազնավուրն ու Էրիկ Պողոսյանը՝ Ատոմ Էգոյանի «Արարատում»

→ Կառլա Կարապետյանի վավերագրական ֆիլմում հնչում են System of a Down-ի երգերը

↓ Մեծ եղեռնի թեմայով ամենասիրված ֆիլմը Ան- րի Վերնոյի «Մայրիկն» է

Ապրիլ 20153031

1915-2015 կարծիք

Page 33: Ապրիլ 2015, #2 (32)

ավելին՝ թույլերի շարքին են դասվում: Բանն այն է, որ այդ ֆիլմերում չկա բանալի հանդի- սացող, հողին ամուր կպած և իր հորինված- քով համոզիչ հերոսը, որը կարող է ապրու- մակցում առաջացնել և վերածվել Մեծ եղեռ- նին տանող կամրջի: Հայոց ցեղասպանու- թյունն այդ բոլոր ֆիլմերում էլ իբրև սրտա- ճմլիկ ֆոն է վերապրողներին ներկայացնելու համար, ինչը բնական է և կարող է այդպես էլ լինել, բայց ֆոնն առավել ընդգրկուն է, քան այն հաղթահարել փորձող հերոսը: Այսինքն՝ Ցեղասպանության մասին պատմող մեր բո- լոր ֆիլմերում էլ հերոսի և նրա հետ տեղի ունե- ցածի միջև մեծ, արհեստական խզում կա: Հա- յոց ցեղասպանությանն անդրադարձող և մինչ օրս նկարահանված բոլոր խաղարկային ֆիլմերն էլ գլխատված են:

Նոր հերոսներ. հնչեղ արշալույսՈւսումնասիրելով թելադրող միջազգային կի- նոփառատոներում և մրցանակաբաշխություն- ներում առաջադրված ֆիլմերը՝ հասկանալի է դառնում, որ այսօրվա կինոյի հերոսն իրական, հողեղեն մարդն է, ինչպես 1960-ականների կինոյում էր: Սուպերմենների և բեթմենների հատկությունները մեր կողքին ապրող մաթե- մատիկոսի, ֆիզիկոսի, պատերազմ մեկնող քաղաքացու, աստղագետի, բժշկի, դերասանի մեջ գտնելու փորձերն են այսօր արժանանում հաջողության և առաջացնում կարեկցանք: Ցավոք, Հայոց ցեղասպանության մասին պատ- մող մերօրյա ֆիլմի հերոսը հավաստի կենսա- գրություն չունի: Մեզ անհրաժեշտ է ֆիլմ, որ կսկսվի «Հիմնված է իրական փաստերի վրա» վերտառությամբ, որ հանդիսատեսը ֆիլմից հետո հերոսի մասին Վիքիպեդիայում կար- դալու հնարավորություն կունենա, որ հերոսը Հայոց ցեղասպանության խորհրդանիշի ուժ կունենա: Մեզ անհրաժեշտ է ֆիլմ, որտեղ պատ- մական ճշմարտությունն ու իրականությունը հակասության մեջ չեն մտնի կինոյի հորինված- քի հետ, այլ կլրացնեն միմյանց: Արշալույս Մարդիգանյանի կյանքը՝ Ցեղասպա- նությունից հրաշքով մազապուրծ լինելու, ԱՄՆ հասնելու, ինքնակենսագրական վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմի հերոսուհու դերը ստանձնելու, աշխարհի ամենահայտնի ամսա- գրերի, թերթերի շապիկներին հայտնվելու և ողբերգական մահով կյանքն ավարտելու պատ- մությունն այն օրինակներից է, որն այդքան ցանկալի ու սպասելի ֆիլմի հիմքը կարող է հանդիսանալ: Վերջիվերջո, հարյուրերորդ տարելիցը ոչ մի դեպքում Հայոց ցեղասպա- նության խնդրի լուծումը չէ, ցավոք: Այլ ունե-

ցածն ու արածը վերագնահատելու և առաջ շարժվելու հանգրվան ու պահանջ: 2015 թվականի ընթացքում դեռևս սպասվում են մի քանի լիամետրաժ խաղարկային ֆիլմե- րի պրեմիերաներ՝ ռեժիսոր Ռոբեր Գետիկյա- նի «Մի ասեք, թե տղան խելագար էր» կինոդե- տեկտիվը, որը պատմում է թուրք դիվանագե- տին հետապնդող 20-ամյա ֆրանսահայ վրի- ժառուի հետ պատահած ողբերգության մա- սին: Ամերիկացի ռեժիսոր Ջոն Միլանոյի «Ծղո- տե տիկնիկներ» ֆիլմը, որի շնորհանդեսը նա- խատեսված է ապրիլի 24-ին, իսկ նկարահա- նումները տևել են երկու տարի: Ապրիլի 23-ին սպասվում է մեկ այլ ֆիլմի՝ «1915» վերնագրով հոգեբանական թրիլերի համաշխարհային պրեմիերան, որը ռեժիսորներ Կարին Հովհան- նիսյանի և Ալեք Մուհիբյան դեբյուտային աշ- խատանքն է: Տարեվերջին էլ էկրան կբարձրա- նա Վիգեն Չալդրանյանի՝ Կոմիտասին նվիր- ված «Վարդապետի լռությունը» ֆիլմը:

Ի դեպ, ռուսահայ պրոդյուսեր Վալերի Սահա- րյանը հայտարարել էր, որ Կոմիտասի կյանքի մասին պատմող իր նախաձեռնած ֆիլմում հա- վանական է, որ գլխավոր դերը ստանձնի հոլի- վուդյան աստղ Էդրիան Բրոուդին: Նշանավոր կինովավերագրող, BBC-ի մրցանակակիր Կար- լա Կարապետյանն էլ պատրաստվում է Սողո- մոն Թեհլերյանի դատավարության մասին յուր- օրինակ մոտեցմամբ ֆիլմ նկարահանել, որում ևս հոլիվուդյան դեմքեր են ներգրավված լինե- լու: Գործարար Ռուբեն Վարդանյանի նախա- ձեռնած «Հարյուր կյանք» քարոզարշավի դեմքն էլ կինոաստղ Ջորջ Քլունին է: Մեկ այլ լայնածա- վալ ֆիլմ էլ, ըստ որոշ աղբյուրների, կֆինան- սավորի Քըրք Քրքորյանը: Հնարավոր է, որ հար- յուր տարի անց Հոլիվուդը կրկին անդրադառ- նա Հայոց ցեղասպանության թեմային և գերա- զանցի ինքն իրեն՝ նկարելով «Հոշոտված Հա- յաստանի» նորօրյա համարժեքը: Գուցե հրաշ- քը տեղի ունենա…

ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՖԻԼՄ, ՈՐՏԵՂ ՊԱՏ- ՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆԸ ՀԱԿԱՍՈւ- ԹՅԱՆ ՄԵՋ ՉԻ ՄՏՆԻ ԿԻՆՈՅԻ ՀՈՐԻՆ- ՎԱԾՔԻ ՀԵՏ, ԱՅԼ ԿԼՐԱՑՆԵՆ ՄԻՄՅԱՆՑ

↑ Վիգեն Չալդրա- նյանը՝ «Վարդա- պետի լռության» նկարահանումներին

↑ Անջելա Սարաֆյանն ու Սիմոն Աբգարյանը՝ «1915» դետեկտիվ դրամայում

← Հակոբ Հակոբյանի ֆինանսավորած «Հիշողությունը» մեծ աղմուկ բարձրացրեց, բայց էկրաններին այդ- պես էլ չբարձրացավ

Րաֆֆի Մովսիսյան

Page 34: Ապրիլ 2015, #2 (32)

Վերապրածների երթImYerevan.com կայքի գլխավոր խմբագիր Էլեն Բաբալյանը պատմում է, թե ինչու

է արդեն 15 տարի անընդմեջ մասնակցում ապրիլի 23-ի ջահերով երթին և փորձում հիմնավորել՝ ինչո՞ւ է այդ երեկոն այդքան կարևոր յուրաքանչյուր հայի համար։

Ա ռաջին անգամ Ծիծեռնակաբերդ գնացի հորս ուսերին նստած։ 1988 թիվն էր։ Չորս տարեկա- նում դա իմ սիրած վայրն էր։ Նույն կերպ նրա վզին նստած

փետրվար-մարտ ամիսներին Ազատության հրապարակում «Ղա-լա-բաղ» էի գոռում հա- յերի հետ։ Բազմամարդ վայրեր յոթամսական հղի մայրս չէր սիրում։ Նա մեզ հետ չեկավ և Ծիծեռնակաբերդ։ Այդ տարի ապրիլին առա- ջին անգամ հայրս զգաց հայրության ծանր բե- ռը բառի ուղիղ իմաստով։ Եռագույն շարֆով փաթաթված նրա ուսերին հպարտ նստած՝ հասա Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Այսօրվա պես հիշում եմ ձեռքիս կարմիր կա- կաչը։ Այդ օրից վերապահումով եմ մոտենում կարմիր կակաչներին։ Հաջորդ տարի ապրի- լի քսանչորսին ճանապարհի կեսն անցա սե- փական ուժերով։ Կեսից էլի նստեցի իմ սի- րած տեղը։ Ասել, որ գիտակցում էի՝ ուր ենք գնում, սխալ կլինի։ Հայրս ասել էր, որ մեր նախապապե- րին կոտորել են թուրքերը, ու մենք գնում ենք հարգանքի տուրք մատուցելու։ Ինչ է թուրքը՝ արդեն գիտեի։ Որտեղի՞ց՝ չեմ հիշում։ Հավա- նաբար, Էրզրումից կոտորածի ժամանակ

փրկված Բեջան պապս էր շշնջացել ականջիս, երբ դեռ մորս արգանդում էի։ 1990-ին առա- ջին դասարանում էի։ Նորանկախ Հայաստա- նի առաջին դասարանցիների երթը Ծիծեռնա- կաբերդ կազմակերպեց դպրոցը։ Ես հպարտ էի, ի տարբերություն իմ շատ դասարանցի- ների, արդեն եղել էի այստեղ, գիտեի՝ ինչքան մնաց քայլելու։ Շատախոս դպրոցականներին ուսուցիչները լռեցնում էին, համբերատար բացատրելով ուր ենք գնում և ինչու։ Տարիները անցան, ապրիլի քսանչորսը մնաց անբեկանելի։ Մի տարի լավ հիվանդ էի, օրն էլ՝ անձրևոտ, ինչպես հաճախ է լինում այդ օրը։ Մայրս փորձեց խառնվել, հայրս թույլ չտվեց։ Ու մենք միասին գնացինք, այս անգամ ամբողջ ճանապարհը քայլեցի ես։ Հենց այդ օրն էլ իմացա Բեջան պապիս փրկության պատմությունը։ Հետո արդեն կիմանայի նմա- նատիպ հազարավոր պատմություններ, բայց այդ օրը ինձ հրաշք թվաց այն, որ ես ծնվել եմ, կամ, այստեղ՝ Հայաստանում, քրիստոնյա, ազատ երկրում։ Իրականում հայերի գոյության փաստն ինք- նին հրաշք է։ Առանց երկմտելու կարող եմ ասել, որ ամեն տարի ապրիլի 24-ին ես գնա- ցել եմ Ծիծեռնակաբերդ։ Իսկ 2000-ից սկսած՝

գնացել եմ նաև 23-ին։ Դաշնակցական ընկեր- ներ ունեի, ջահերով երթ էին կազմակերպում։ Ջահերը քիչ էին, բոլորին չէր հասնում, բայց դա էական չէր։ Սկզբում հավաքվում էին Հանրա- պետության հրապարակում, հետո հանդիպման վայրը դարձավ Ազատության հրապարակը։ Ջահերով երթը պարտադիր պայման ունի. առաջին ջահը վառում են Թուրքիայի այրված դրոշի կրակով։ Դա հատուկ արարողություն է. երեկոյան Ազատության հրապարակում «մահ թուրքերին», «ամոթ» գոռալով այրում են երկ- րի կարմիր դրոշը, վառում ջահն ու փոխան- ցում միմյանց։ Իմ ինտելիգենտ ընկերներից շատերն են կարծում, որ երկրի դրոշն այրելը ցիվիլ չէ, բայց տաքարյուն դաշնակներին դա չես բացատրի։ Այնուհետև Ազատության հրապարակում պար- զում են Հայաստանի ահռելի չափերով դրոշը։ Առաջ ամբոխը պատռելով՝ մոտենում էի, որ ան- պայման բռնեմ դրոշի մի կտորը, հիմա գիտեմ՝ ի սկզբանե որտեղ կանգնեմ, որ ինձ էլ հասնի դրոշին կպչելու բախտը։ Դա, իհարկե, թվում է անիմաստ, պատանեկան հայրենասիրություն, բայց իրականում այդ պահին դրոշի շուրջ բո- լոր կանգնածները ասես բլութութով միանում են իրենց Բեջան պապերի հետ։ Ու իրականում

Ապրիլ 20153233

1915-2015 սեփական փորձ

Page 35: Ապրիլ 2015, #2 (32)

նման պահերին էլ հենց զգում ես «ազգային ինքնագիտակցություն» ասվածը։ Նույն տարօրինակ թրթիռն է առաջանում, երբ խմբերով բարձրանում ենք Բաղրամյանով։ Առջևից դանդաղ գնում է երաժշտական տեխ- նիկայով զինված մեքենան, հնչում են ռազմա- հայրենասիրական հայդուկային երգեր, նրա հետևից ձայնակցելով քայլում են ջահերով երթի մասնակիցները։ Ձայնակցում են բոլոր-բոլորը։ Ու երգի միջոցով միանում, դառնում մի հոգի, մի բռունցք։ Հրաշք զգացողություն է, վերապրածների երթն է դա։ Բնավ չվիրավորելով ապրիլի քսանչորսին տա- նը նստածներին՝ այնուամենայնիվ, գտնում եմ, որ այդ օրը հատկապես իրավունք չու- նենք տանը նստել։ Իսկ նրանք, ովքեր այնու- ամենայնիվ, կպնդեն ու որպես փաստարկ կբերեն արևածաղիկ չրթող անգիտակից զանգվածներին, ի հակադրում միայն կարող եմ ասել, որ գեղ չկա, որտեղ շուն չլինի։ Ի դեպ, մասսաների մասին. տարիների փորձը ապա- ցուցում է, որ ապրիլի 23-ի մասսան շատ ավե- լի որակյալ է։ Հիմնականում երիտասարդներ են, ավյունով, տաքարյուն, ռազմատենչ։ Իսկ հաջորդ օրը երթի ուղին բռնողներին դժվար է որևէ ընդհանուր բնորոշում տալ։ Դրանք

և հարկադիր այստեղ եկած ուսանողներ կամ դպրոցականներ են, և տնից հազվադեպ դուրս եկող տնային տնտեսուհիներ, և քաղաքակա- նությունից բոլորից լավ գլուխ հանող թոշա- կառուներ, և ոչ աշխատանքային օրը գործից ազատված օֆիսային աշխատողներ, և տար- բեր հայրենակցական միությունների անդամ- ներ, և դաշնակներ, և հանրապետականներ, և իհարկե՝ սփյուռքահայեր, որոնք, ի դեպ, տարի- ներին զուգահեռ քանակապես ավելանում են։ Իսկ վերջին երկու-երեք տարիներին ջահերով երթի ակտիվ մասնակիցներ են նաև սիրիա- հայերը, որոնք, ի դեպ, անգիր գիտեն հայրենա- սիրական բոլոր երգերը։ Այդ երգերը գիտի նաև իմ դուստրը։ Նա արդեն չորրորդ տարին է՝ հոր ուսերին նստած բարձրանում է Ծիծեռնակա- բերդ։ Պատմությունը, ինչպես քաջ հայտնի է, կրկնվում է, ոչ մի նոր բան չես հորինի։ Իհարկե, այդ օրը ցուցաբերած ակտիվությամբ չես չա- փի մարդու հայրենասիրությունը, սակայն դա նույնպես ցուցիչ է։Ինչ էլ ասեն, միևնույն է՝ մի բան ակնհայտ է. Ցեղասպանության օրը երթի գնացողների մեջ չկա անտարբեր մարդ։ Նրանք գալիս են ու իրենց դրսևորում՝ ելնելով իրենց գիտակցու- թյան աստիճանից։

ՁԱՅՆԱԿՑՈւՄ ԵՆ ԲՈԼՈՐ-ԲՈԼՈՐԸ։ Ու ԵՐ- ԳԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԻԱՆՈւՄ, ԴԱՌՆՈւՄ ՄԻ ՀՈԳԻ, ՄԻ ԲՌՈւՆՑՔ։ ՀՐԱՇՔ ԶԳԱՑՈՂՈւ- ԹՅՈւՆ Է, ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ԵՐԹՆ Է ԴԱ

Էլեն Բաբալյան PAN Photo

Page 36: Ապրիլ 2015, #2 (32)

#Recognize1915Ժամանակակից աշխար- հում ցանկացած խնդրի լուծում՝ այդ թվում, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչումը, շատ ավելի հեշտ է տրվում, եթե գրա- գետ օգտագործվում են համացանցն ու նորագույն տեխնոլոգիաները: Քաջ գիտակցելով այդ իրողու- թյունը, դեռ անցյալ տարի համացանցում Եղեռնի ճա- նաչման արշավ սկսեց Ucom ընկերությունը, բացելով Recognize1915.am կայքը

Ա նցյալ տարվա ապրիլի 17-ին հանրությանը ներկայացված կայքը յուրօրինակ հարթակ է, որտեղ մեկտեղված են Հայոց ցեղասպանության թեմայով

արված հետազոտությունները, կա հղումնե- րի ու վիզուալ նյութերի բավական հարուստ բազա, բացի այդ, կայքը հնարավորություն է տալիս բոլորին փոխել իրենց էլեկտրոնային փոստի ստորագրությունները՝ Հայոց ցեղա- սպանության մասին մեկ անգամ ևս աշխար- հին հիշեցնելու նպատակով: Նամակի հաս- ցեատերը, տեսնելով ստորագրությունը, կա- րող է հղումով անցնել կայք, կարդալ Ցեղա- սպանության մասին, ծանոթանալ և, միգուցե նաև միանալ նախագծին: Եթե հիշենք, թե որ- քան կարևոր տեղ են զբաղեցնում մեր կյան- քում զանազան էլեկտրոնային սարքերը՝ աշ- խատանքային համակարգչից մինչև սմարթ- ֆոն, կարելի է հասկանալ, թե որքան մեծ ազ- դեցություն կարող է ունենալ այս հարթակը: Բնականաբար, կարևոր է կայքի անվտանգու- թյունը. Recognize1915.am-ը ունի ամենաբարձր տեխնիկական ապահովվածությունը:

Ապրիլ 20153435

1915-2015 Համացանց

Page 37: Ապրիլ 2015, #2 (32)

Կայքում նաև կարելի է անվճար ներբեռնել Ucom-ի և PAN Photo գործակալության հա- մատեղ՝ «99» գիրքը, որում տեղ են գտել մի շարք հարցերի պատասխաններ՝ քանի՞ փու- լով և ինչպե՞ս է կազմակերպվել Հայոց ցեղա- սպանությունը, ինչպե՞ս պայքարել թուրքա- կան ժխտողականության դեմ, ինչպե՞ս հաս- նել Ցեղասպանության համընդհանուր ճա- նաչմանն ու դատապարտմանը, ի՞նչ նկատի ունենք ճանաչում ու փոխհատուցում ասելով, ի՞նչ կլինի 100-ամյակից հետո: Ինչպես և կայ- քը, գիրքը նույնպես հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը համոզված է. «Մենք իրավունք չունենք բավարարվել միայն անմար կրակի շուրջ հարգանքի տուրք տալով, հայության ձայնը պետք է հասանելի դարձ- նենք աշխարհին: Հայ ազգի դեմ կատարված հանցագործության համաշխարհային ճանաչ- ման և դատապարտման համար կարևոր է յուրաքանչյուր ազգային կազմակերպության, հայրենասիրական խմբի, հայ գործարարի, հայրենասեր քաղաքացու և հայ մարդու ուժերի մեկտեղումը: Միայն դրա շնորհիվ աշխարհը կճանաչի և կդատապարտի Հայոց ցեղասպանությունը»:

← «99» գիրքը կարելի է անվճար բեռնել կայքից

Արեգ Դավթյան

Page 38: Ապրիլ 2015, #2 (32)

100 տարի՝ 100 կյանքԱյս տարվա մարտի 10-ի գիշերը՝ Երևանում արդեն կեսգիշերն անց էր, Նյու Յորքում մեկնարկեց 100 LIVES (100 կյանք) նախագիծը: Ինչպես պարզվեց,

այն ունի երկու հիմնական նպատակ՝ պատմել Ցեղասպանությունից փրկված հայերի մասին, որոնք փոխեցին աշխարհը և շնորհակալություն հայտնել այն

մարդկանց, ովքեր օգնում էին հայերին 1915 թվականի ջարդերի ժամանակ: Գործարար Ռուբեն Վարդանյանի և դերասան Ջորջ Քլունիի զրույցն ուղիղ

հեռարձակմամբ դիտում էին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նախագծի երևանյան գրասենյակում: Մեր խնդրանքով հետազոտական խմբի ղեկավար Արարատ Միրզոյանը պատմեց, թե ինչպես է հայտնվել 100 LIVES-ի թիմում և

ինչու է հպարտ, որ կապ ունի այդ ամենի հետ:

Ինչպես հայտնվեցի թիմումԵրբ առաջին անգամ ինձ պատմեցին 100 LIVES նախաձեռնության մասին, ներկայացրեցին ծրագրի հիմնական բաղադրիչները, ես շատ էի տպավորվել։ Տպավորվել էի մասշտաբնե- րից, հավակնոտությունից, գաղափարական ընդգրկումից, շեշտադրումներից։ 100 LIVES-ը պատմելու էր Հայոց ցեղասպանության տա- րիներին հայերին ցույց տրված օգնության պատմությունները՝ դրանով իսկ որոշ նրբե- րանգներ փոխելով Ցեղասպանության մեր ընկալման մեջ։ Նախաձեռնությունը ներկա- յացնելու էր Ցեղասպանությունից հետո վեր- ապրած, աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր ոլորտներում հաջողությունների հա- սած հայերին՝ վերաձևակերպելով հայի կեր- պարի ընկալումն աշխարհում։ 100 LIVES-ը

լի լիներ ամենալայն զանգվածներին ու հատկա- պես երիտասարդներին՝ մնալով մեդիա-ծրագրի հարթությունում, բայց միաժամանակ հիմնված լինելով գիտական ճշմարտությունների վրա։Անհրաժեշտ էր գործընկերների՝ հետազոտա- կան ինստիտուտների, արխիվների ու անհատ հետազոտողների հետ միասին մշակել այդ փրկության պատմությունները, ստուգել դրանց պատմական հավաստիությունը, ապահովել դրանք փաստաթղթային հենքով և այլն։ Ես պատմաբան եմ, թեկնածուական ատենախո- սությունս նվիրված է եղել Հայոց ցեղասպանու- թյան հիմնահարցերին, ասպիրանտուրան սո- վորել եմ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտում, մի քանի տարի աշխատել եմ Հայաստանի ազգային արխիվում։ Եվ ես «սիրա-

հայության ու մարդկության անունից երախ- տագիտություն էր հայտնելու օտարազգի այն անձանց ու կազմակերպություններին, որոնք հաճախ սեփական կյանքի գնով ջանք չխնա- յեցին Եղեռնի տարիներին բազմաթիվ հայերի երկրորդ կյանք, երկրորդ հնարավորություն պարգևելու համար։ Ելնելով երախտիքի այս զգացումից՝ նախաձեռնողները սահմանելու էին ամենամյա մի մեծ մրցանակ, որը կխրա- խուսեր մարդասիրությունը աշխարհի տար- բեր անկյուններում։ Այս ճանապարհով ծրա- գիրը յուրօրինակ կերպով իրար էր կապելու անցյալը, ներկան ու ապագան։100 LIVES-ը պետք է համապատասխաներ մեդիա ոլորտի միջազգային արդի չափանիշ- ներին ու միտումներին։ Այն պետք է հասանե-

Neils

on B

arna

rd/G

etty

Imag

es fo

r 100

LIV

ES

Ապրիլ 20153637

1915-2015 Հեռանկար

Page 39: Ապրիլ 2015, #2 (32)

հարվել էի» 100 LIVES-ին առաջին հայացքից։ Այնպես որ, երբ ինձ առաջարկվեց ղեկավարել 100 LIVES-ի հետազոտական թիմը, ես առանձ- նապես մտածելու բան չունեի։Սովորաբար, ես զերծ եմ մնում պաթետիկ տեքստերից ու զգացմունքային ձևակերպում- ներից, բայց այս անգամ թերևս բացառու- թյուն անեմ։ Չեմ կարող չասել՝ ես իսկապես հպարտ եմ, որ մասն եմ կազմում 100 LIVES-ի թիմի, որ իմ ներդրումն եմ ունենում մի կող- մից հայ ժողովրդի համար կարևոր, մյուս կողմից՝ համաշխարհային նշանակություն ունեցող այս նախաձեռնության իրականաց- ման գործում։

Մեկնարկը100 LIVES նախաձեռնության պաշտոնական մեկնարկը մարտի 10-ին էր։ Մեկնարկի միջո- ցառումը տեղի էր ունենալու Նյու Յորքում։ Միջոցառման մասնակիցների թվում աշխար- հին հայտնի բազմաթիվ անուններ էին, ինչն արդեն իսկ խոսում էր նախաձեռնության կա- րևորության և հնչեղության մասին։ Այսպես, նախաձեռնության մի բաղադրիչի՝ մարդասի- րության «Ավրորա» մրցանակի (Aurora Prize for Awakening Humanity) մասին ազդարարելու էր հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, ում Not On Our Watch կազմակերպությունն իր առաքելությամբ շատ մոտ է այն արժեքնե-

րին ու նպատակներին, որն ունի 100 LIVES-ը։Երևանյան ժամանակով միջոցառումը տեղի էր ունենալու գիշերը։ Ու չնայած աշխատան- քային նախորդող օրերն անցել էին խիստ ծան- րաբեռնված, և բոլորն իսկապես հանգստի կարիք ունեին, ոչ մեկս չէինք պատրաստվում բաց թողնել միջոցառմանը հետևելու հնարա- վորությունը, ինչպես չես կարող բաց թողնել երեխայիդ ծնունդը։ Մեր մի քանի ամիսների տքնաջան, ինչ-որ առումով ընդհատակյա աշ- խատանքը վերջապես ներկայացվելու էր աշ- խարհին։ Այդ օրերին Երևանում էր հավաքվել 100 LIVES-ի գրեթե ողջ թիմը՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Գերմանիայից։ Որոշեցինք միասին հետևել ուղիղ հեռարձակմանը՝ գրասենյակում։ Զգացմունքային ու հանդիսավո՞ր էր արդյոք պահը։ Միանշանակ՝ այո։ Բայց միաժամանակ՝ բավական լարված ու անհանգիստ։ Ուզում էի,

որ միջոցառումն անթերի ընթանա։ Հիշում եմ՝ անգամ նմանատիպ միջոցառումների համար սովորական մի քանի րոպեանոց ձգձգումը, որի ընթացքում հյուրերը նախասրահից անցնում էին դահլիճ ու զբաղեցնում իրենց տեղերը, ինձ նյարդայնացնում էր։ Հիմա, իհարկե, սա ժպի- տով եմ հիշում, ու մեկնարկն իսկապես շատ լավ անցավ։Նախագծի ազդարարումը մեծ արձագանք գտավ թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաննե- րից դուրս՝ սփյուռքի հայկական համայնքնե- րում և միջազգային հանրության շրջանում առհասարակ։ Բավական է նշել, որ մեկնարկի միջոցառմանը ծավալուն նյութերով անդրա- դարձան այնպիսի հեղինակավոր պարբերա- կաններ, ինչպիսիք են The New York Times-ը, The Economist-ը, The Huffington Post-ը, Boston Globe-ը, CNN-ը, բազմաթիվ խոշոր եվրոպական լրատվամիջոցներ։

Թիմը100 LIVES-ի թիմը նման է մի մեծ հայկական գեր- դաստանի։ Մի մասն այստեղ են՝ հայրենիքում, մյուսները՝ աշխարհի տարբեր անկյուններում։ Բայց անկախ հեռավորությունից ու ժամային գոտիների տարբերությունից՝ բոլորն անտեսա- նելի թելերով կապված են միմյանց, միշտ կա- րող են ակնկալել մյուսների խորհուրդն ու օգ- նությունը և միշտ պատրաստ են առավելա- գույնս օգտակար լինել միմյանց։ Նրանք բոլո- րը վառ անհատականություններ և արհեստա- վարժ մասնագետներ են, որոնց միավորում են 100 LIVES-ի որդեգրած արժեքները, առաքելու- թյունը, ինչու՞ չէ՝ նախաձեռնության նկատմամբ մեծ սերն ու նվիրումը, ինչպես նաև՝ համատեղ ջանքերով 100 LIVES-ի հաջողությունն ապահո- վելու ձգտումը։

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԻՄ ՆԵՐԴՐՈւՄՆ ԵՄ ՈւՆԵ- ՆՈւՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԱՅՍ ՆԱԽԱ- ՁԵՌՆՈւԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈւՄ

↓ 100 Lives-ի հետազոտական խմբի ղեկավար Արարատ Միրզոյանը

← Նուբար Աֆեյանը, Ջորջ Քլունին, Ռուբեն Վարդանյանը և Վարդան Գրեգորյանը՝ 100 Lives նախաձեռնության շնորհանդեսի ժամանակ

Արարատ Միրզոյան

← 100 Lives-ի թիմը հե- տևում է ուղիղ հեռար- ձակմանը Նյու ՅորքիցԷդ

գար

Բարս

եղյա

նNe

ilson

Bar

nard

/Get

ty Im

ages

for 1

00 L

IVES

Page 40: Ապրիլ 2015, #2 (32)

Հիշողության բացիկներըՊատմություն այն մասին, թե ինչպես են ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում

կուտակվող ծաղիկների տոննաները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ջանքերով երկրորդ կյանք ստանում: 2015-ը,

բնականաբար, բացառություն չի լինելու:

Ա մեն տարի Ծիծեռնակաբերդ բարձրանալիս հավանաբար մտածում ենք՝ ինչ ճակատա- գրի են արժանանում անմար կրակի մոտ խոնարհված ծա-

ղիկները հաջորդ օրը: Մինչև 2010-ը դրանք բեռնատարներով տեղափոխվում էին աղբա- տեղի, հետո՝ այրվում: Մի տեսակ անարդար է, չէ՞: Հարյուր հազարավոր մարդիկ աշխար- հի տարբեր ծայրերից գալիս-հասնում են Հա- յաստան, իրենց խոնարհումը բերում, ծաղիկ- ները ձեռքում պինդ սեղմած բարձրանում հուշահամալիր, դնում կրակի մոտ ու չեն էլ պատկերացնում, որ դրանք հետո աղբի են վերածվելու և այրվեն: Արդեն 6 տարի ծաղիկները երկրորդ կյանք են ստանում: Վայրի բնության և մշակութա- յին արժեքների պահպանման հիմնադրամը

2010-ին որոշեց զբաղվել այդ հարցով: Եվա Մարտիրոսյանն արդեն 9 տարի է՝ աշխատում է հիմնադրամում, ներկայումս փոխտնօրենն է: Հիշում է, թե տարիներ առաջ ինչպես որո- շեցին ավանդական ապրիլքսանչորսյան այ- ցերից բացի մեկ այլ այց էլ կատարել Ծիծեռ- նակաբերդ՝ հատուկ առաքելությամբ:«Այդ օրվա էներգետիկան ուրիշ է, իրար վրա շարված հազարավոր ծաղիկները մեծ խոր- հուրդ ունեն: Տասնամյակներ շարունակ դրանք այրվում էին, ինչը, մեր կարծիքով, ճիշտ չէր: Որոշեցինք ինչ-որ կերպ օգտագոր- ծել այդ ռեսուրսն ու հավերժացնել խոնար- հումի եկած մարդկանց՝ ծաղիկների միջոցով բերած ապրումները»:Ամեն տարի ապրիլի 24-ին հաջորդող որևէ օր երիտասարդները հավաքվում են Ծիծեռ- նակաբերդի հուշահամալիրում, հատուկ

ձեռնոցներով սկսում հավաքել տարբեր գույ- նի ու տեսակի ծաղիկները, այնուհետև դրանք ուղարկում վերամշակման: Ծաղիկների թեր- թիկներից պատրաստված թղթերով բացիկներ, հավաստագրեր, հրավերներ են տպագրվում օտարերկրյա հյուրերի համար, դրանց մի մա- սը, արդյունքում հասնում են աշխարհի տարբեր երկրներ: Մնացած ցողուններից հուշահամա- լիրին հարակից պուրակի համար պարարտա- նյութ է պատրաստվում:«Առաջին տարին թիմը փոքր էր, աշխատանքի ծավալը դեռ չէինք պատկերացնում, — պատ- մում է հիմնադրամի փոխտնօրենը, — նույնիսկ ռիսկի գործոն կար՝ կկարողանա՞նք գործը գլուխ բերել, թե՝ ոչ: Բազմաթիվ դպրոցականներ, ուսա- նողներ ու արտասահմանից հիշատակի օրվան մասնակցելու եկած հյուրեր միացան մեզ: Ամեն ինչ բարեհաջող անցավ»:

Ապրիլ 20153839

1915-2015 վերամշակում

Page 41: Ապրիլ 2015, #2 (32)

Այս տարի ծաղկահավաքն անցկացվում է 6-րդ անգամ: Եվայի խոսքով՝ տասնյակ երի- տասարդներ օգնելու ցանկություն են հայտ- նել միջոցառումից դեռ ամիսներ առաջ: Թղթի պատրաստման գործընթացն աշխատատար է, ոչ մի հատուկ սարքավորում կամ հոսքա- գիծ չի օգտագործվում: Ամեն ինչ արվում է ձեռքով, որպեսզի պահպանի ու փոխանցի մարդկային ջերմությունն ու նվիրումը: Առաջին քայլով արևի տակ չորացնում են ծաղկաթերթիկները: Այս գործընթացը տևում է մեկ ամիս: Վատ եղանակի դեպքում թեր- թիկները տեղափոխվում են փակ տարածու- թյուն: Ինչպես հավաստիացնում է Եվան՝ համ- բերատարություն ու մեծ հոգատարություն պահանջող աշխատանք է: Իր խոսքերով, այդ գործում կարևորը ծաղկաթերթիկները ճիշտ ժամանակին հավաքելն է, ինչպես, օրինակ,

չիր պատրաստելու ժամանակ: Թերթիկները պետք է չոր լինեն, բայց միևնույն ժամանակ բավարար խոնավություն ունենան: Երբ թեր- թիկներն արդեն պատրաստ են, նախապես մանրացրած թղթին տաք ջուր են ավելացնում, լավ խառնում ու նոր ավելացնում գույնզգույն ծաղիկները՝ հուշահամալիր որպես կանոն բերվում են մեխակներ ու վարդեր: Պատրաստի խյուսը ևս երկու շաբաթ պահ- վում է, անցնում պատրաստման մի քանի փուլ: Վերջնական պատրաստ թուղթ դառ- նալու համար այն ևս 2 ժամ մնում է արևի տակ, ջերմություն ու էներգիա կլանում: 1 կգ ծաղկաթերթիկներից մոտ 50 էջ է ստացվում: Դրանց մեծ մասը Վայրի բնության և մշա- կութային արժեքների պահպանման հիմնա- դրամը նվիրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Երկար մշակում անցնելուց հետո վերջնական արդյունքն անհավատալի է. դժվար է նույնիսկ պատկերացնել՝ ձեռքումդ թու՞ղթ է, ծաղի՞կ, թե՞ ուրիշ մի բան: Ծաղկաթերթի տեսանելի ամեն կտորի մեջ մի մարդու պատմություն է, Ցեղասպանությունը տեսած մեկի ժառանգի անջնջելի հիշողություն: Ծաղիկներից ստացած այս թուղթը, թերևս, մի- ակն է, որի բովանդակությունն առանց թանա- քի, տառերի, բառերի ու նախադասություննե- րի էլ հասկանալի և ընթեռնելի է: Բայց այս տա- րի, Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, հատուկ մանիֆեստ կգրվի, որը կտպագրվի ծաղկա- թերթիկներից ծնված թղթերի վրա: Դրանք կու- ղարկվեն Ցեղասպանությունը չճանաչած 100 երկիր՝ որպես դատապարտման հիշեցում հար- յուր տարի առաջ տեղի ունեցածի մասին և հոր- դոր այն ճանաչելու ու դատապարտելու:

Սուրեն Ստեփանյան Մարիամ Լորեցյան

Page 42: Ապրիլ 2015, #2 (32)

Անսահման հիշատակ1968-ին Ծիծեռնակաբերդում բացված հուշահամալիրը բնավ առաջին

հուշարձանը չէր՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եվ իհարկե, ոչ վերջինը:

Ե ղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող առաջին հուշար- ձանը տեղադրվել է դեռ 1919 թվականին՝ ոչ այլուր, քան թուր- քական Ստամբուլում (այն ժամանակ դեռ Կոստանդնուպոլ- սում): Այս զարմանալի փաստը երևի թե անվերադարձ մո- ռացված լիներ, եթե չլինեին 2013 թվականի անկարգություն-

ները Ստամբուլի կենտրոնում. իշխանությունները ուզում էին վերացնել քաղաքի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակը և Գեզի զբոսայ- գին, իսկ քաղաքի բնակիչները չէին ուզում դրանք կորցնել: Ֆիզիկա- կան և ինֆորմացիոն պայքարի ժամանակ բացվեց տարածքի անցյալը՝ 1550-ականներից մինչև 1930-ականներն այնտեղ եղել է հայկական Սուրբ

Հակոբ գերեզմանոցը, որի տարածքում էլ 1919-ին, երբ քաղաքը պաշար- ված էր Առաջին աշխարհամարտի Թուրքիայի թշնամի Անգլիայի, Ֆրան- սիայի և Իտալիայի զորքերի կողմից: Հուշաքարը, սակայն, կանգուն մնաց ընդամենը երեք տարի: Մի քանի տարի անց վերացվեց նաև գերեզմանոցը: Ստամբուլյան հուշաքարից հետո Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիր- ված նոր հուշարձաններ սկսեցին տեղադրվել 1930-ականներին: Մասնա- վորապես՝ Լիբանանում 1938-ին կառուցվեց մատուռ, 1939-ին՝ հուշասյուն: Այսօր 1915-ի զոհերի հիշատակը հավերժացնող 160-ից ավելի հուշարձան կա աշխարհի 31 երկրներում: Բացի դրանից, տասնյակից ավելի հուշար- ձաններ տեղադրված են Հայաստանի մարզերում:

↓ Լիոն, Ֆրանսիա

↑ Ռոման-սյուր-Իզեր, Ֆրանսիա

↑ Նախկին հայ- կական գերեզմա- նոցում տեղակայ- ված հուշարձանը Պոլսում

← Մոնրեալ, Կանադա

Ապրիլ 20154041

1915-2015 Այնտեղ

Page 43: Ապրիլ 2015, #2 (32)

← Ֆիլադելֆիա, ԱՄՆ ↓ Բոստոն, ԱՄՆ

← Բիքֆայա, Լիբանան

↑ Վալենսիա, Իսպանիա

→ Սան Ֆրան- ցիսկո, ԱՄՆ

← Բզումմար, Լիբանան

↑ Սպահան, Իրան

← Վարնա, Բուլղարիա

↓ Կալկուտա, Հնդկաստան

Page 44: Ապրիլ 2015, #2 (32)

Արեգ Դավթյան

↓ Հալեպ, Սիրիա

↖ Սփրինգֆիլդ, ԱՄՆ

↑ Կրակով, Լեհաստան

← Կանն, Ֆրանսիա

↓ Լարնակա, Կիպրոս

↑ Մոնտեբելլո, ԱՄՆ

← Բրեմեն, Գերմանիա

Ապրիլ 20154243

1915-2015 Այնտեղ

Page 45: Ապրիլ 2015, #2 (32)
Page 46: Ապրիլ 2015, #2 (32)

Քաղաքը՝ աշտարակից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի մամուլի քարտուղար Աննա Ավանեսյանը վերհիշում է հեռուստատեսությունում առաջին քայլերի, առանց ինտերնետի ամենօրյա հաղորդում ապահովելու, Երևանի բակային

խաղերի ու Ֆրանսիայում հայերին փիառելու մասին:

Ապրիլ 20154445

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևան

Page 47: Ապրիլ 2015, #2 (32)

Ես ապրել և մեծացել եմ այնտեղ, որտեղ և հայրս: Փաստորեն, մեր մանկությունը նույն բակում է եղել: Նույն դպրոցում էլ սովորել ենք: Ու մինչև հիմա մենք միևնույն տանն ենք ապրում:

Մեր բակում շատ ընդունված էր իրար տուն գնալը: Ցուրտ տարիներին մարդկային ջերմությունը մեղմում էր ծանր կենցաղը: Իմ մանկության տարիներին «գործագործ» խաղն իր շուրջն էր հավաքում մոտ հիսուն հոգանոց թիմ: Հիմա պլանշետներն ու սմարթֆոններն են ակտուալ:

Պապիկիս ամենասիրելի թոռը ես էի: Նա պետպաշտոնյա էր, շատ զբաղված մարդ, բայց միշտ ժամանակ գտնում էր ինձ համար: Ոտքով մեր տնից հասնում էինք «Հաղթանակ» զբոսայգի՝ մարզվելու: Ընթաց- քում անընդհատ պատմում էր իր հուշերը պատերազմից:

Դպրոցական տարիներիս կար մի ֆրանսիական կենտրոն, որտեղ ես նշանակվել էի պատի թերթի պատասխանատուն: Դրանք իմ առաջին քայլերն էին լրագրության ասպարեզում:

Դասարանում վառարան ունեինք, բայց միևնույն է՝ ցուրտ էր: Դպրո- ցի առաջին տարիներին էլ սկսվեց «ցուրտ ու մութը»: Այն շատ կտրուկ փոխեց մեր ընտանիքի կենցաղը: Մոռացվեց այն ամենը, ինչ նախկի- նում սիրելի ավանդույթ էր, օրինակ՝ հյուրասենյակի դաշնամուրը:

Ես հացի հերթի էլ եմ գնացել ու նույնիսկ՝ փայտ հավաքելու: Մեր տան շրջակայքում՝ Լամբադա կամրջի կողքին, ժամանակին կար արհեստա- կան լճակ, որի շուրջ կային ծառեր: Այ հենց դրանց չորացած մասերն էլ հավաքում, վառում էինք, որ չսառչենք:

Մի շրջան կար, երբ հայրս աշխատում էր ֆրանսահայ հոգեբանների հետ: Այդ ընթացքում մեր բնակարանը վերածվեց ֆրանսահայերի հա- վաքատեղիի: Երևանը սիրող սփյուռքահայերի վերաբերմունքն առա- ջին անգամ նրանց մոտ տեսա:

1994-ին տեղափոխվեցինք Փարիզ, թեև երկար չմնացինք: Այդ տարի- ներին հստակ զգացի՝ ինչ է նշանակում հայրենիքը սիրել:

Թեև մայրս մեզ հետ էր, սակայն ես անչափ կարոտում էի հայկական կերակուրները: Մորս պատրաստած նույն տոլման Ֆրանսիայում բո- լորովին այլ համ ուներ: Ես դրան ասում էի «տոլմայի պարոդիա»: Չէի հավանում նույնիսկ այդքան ճանաչված ֆրանսիական հացը, ինձ հա- մար հայկականն ավելի համով էր:

Հանրային հեռուստաընկերության հետ իմ բախտը կապեց Էրիկ Անթառանյանը, ով այդ տարիներին «Ռուբիկոնի» աստղն էր: Մի քա- նի անգամ նրա հետ գնալով նկարահանումների՝ ես մեկընդմիշտ սի- րահարվեցի հեռուստատեսությանը:

Նոր սերնդի ակտիվ, հավակնոտ հեռուստադեմքերը հավաքվում էին ռադիոտանը Հրաչ Քեշիշյանի մոտ: Ես նույնպես այդ ակումբի անդամ էի: Հրաչն առաջարկեց ինձ սյուժե նկարել: Գաղափար անգամ չունենա- լով՝ ինչ է սյուժեն, համաձայնեցի: Բայց բախտս բերեց, Հանրայինի խմբագիր Մերի Սանահյանը կանխեց դա: Այսօրվա պես հիշում եմ՝ ինչ- պես նա Հրաչին ասաց՝ «Դու էս երեխու աչքերը չե՞ս տեսնում, նրա էներ- գետիկան պետք է ցույց տալ մարդկանց»: Ու այդպես ես սկսեցի վարել իմ առաջին՝ R&B երաժշտական հաղորդումը:

Հետո եկավ առավոտյան ծրագիրը: Չորս տարի վաղ առավոտյան ուղիղ եթերում հայերին «Բարի առավոտ» ասելն իմ կյանքի ամենա- բերկրալի ժամանակաշրջանն էր: Ամեն առավոտ մի վատ «ՌԱՖ» մեքե- նա հաղորդման թիմը հավաքում էր քաղաքի տարբեր հատվածներից ու բերում հեռուստատեսություն: Ես պաշտում էի այդ առավոտները, այդ մութ բակերը, արթնացող քաղաքը, դեռ քնած շներին, ժրաջան հա- վաքարարներին: Մեքենան հաճախ էր փչանում, ու բոլորն իջնում էին հրելու: Բոլորը, բացի ինձնից: Ես ամենաերիտասարդն էի, ինձ խնայում էին: Ճանապարհը դեպի հեռուստատեսություն թե՛ ուղիղ, թե՛ անուղ- ղակի իմաստներով ինձ համար մի ամբողջ կյանք էր, լուսավոր պատ- մություն: Մի օր անձրև, մի օր ձյուն՝ ապրում ու շնչում էի քաղաքի հետ:

«Երևանցի» հասկացությունը ներքին, ներազգային կոնֆլիկտ է առա- ջացնում: Ղարաբաղցի, գորիսեցի և այլն՝ չէի ուզենա տարբերակել, իրականում երևանցին բնավ էլ վերին արտի ցորեն չի: Նա նույնպես հայ մարդ է ու վերջ: Մարդը մարդ լինի:

Ազգային ինքնագիտակցության հետաքրքիր ֆենոմեն ունենք. մեր մա- սին խոսելիս ինքներս մեզ օտարում ենք: Ասում ենք՝ «հայերը ուշացող են, հայերը սկզբունքային չեն»: Իրականում դա հոգեբանական շեղում է, աննորմալ երևույթ: Երբ ասում են «հայավարի», հասկանում են նեգա- տիվ ինչ-որ բան: Եթե փորփրենք ազգային հոգեբանությունը, իհարկե, կգտնենք դրա պատճառները: Առաջ շարժվելու համար այդ երևույթը վերացնել է պետք: Թեև դա փոխելու համար կպահանջվի մեծ թվով ան- հատների քրտնաջան ջանքեր:

Երևանի իմ սիրած վայրերից է Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիայի դահլիճը: Մայրս աշխատում էր Լորիս Ճգնավորյանի ղեկավարած սիմ- ֆոնիկ նվագախմբում, հիմա արդեն՝ Թոփչյանի ղեկավարության ներքո: Ես հաճախ էի գնում մամայի համերգներին, մենակ նստում դահլիճում ու զմայլվում: Մինչև հիմա էլ համերգի մենակ գնալն ինձ համար ընդու- նելի է: Ես համերգի եմ գնում երաժշտություն լսելու, ոչ թե կողքինիս հետ զրուցելու կամ ցուցադրվելու:

Մութ ու ցուրտ տարիներին Ճգնավորյանի շնորհիվ ֆիլհարմոնիայի դահլիճը եզակի ջեռուցվող շենքերից էր: Մարդիկ գալիս էին ոչ միայն հոգևոր սնունդ ստանալու, այլև տաքանալու:

Շատ եմ սիրում «Դալան» ցուցասրահն ու բակի սրճարանը, նաև՝ Կաս- կադը: Ասեմ ավելին, գիտեմ՝ որն է դրանց հաջողության գաղտնիքը: Բանն այն է, որ իրականում երկուսն էլ անտեր չեն, ու տերերն էլ լավ գիտեն իրենց ունեցածի արժեքը:

Պաշտում եմ Երևանի տեսարանը Հանրային հեռուստաընկերության բարձունքից՝ տարվա բոլոր ժամերին ու բոլոր եղանակներին: Այս տա- րիների ընթացքում ես գրեթե բոլոր հնարավոր տարբերակները տեսել եմ՝ ամպամած, արևային, անձրևոտ, տխուր, գորշ, ծիածանապատ, կա- նաչ, կապույտ, դեղին... Իսկ երբ քաղաքի վրա մառախուղ է իջնում, քա- ղաքը ջնջվում է ու թվում է՝ աշխարհում միայն հանրայինն է մնացել: Հի- շեցնում է Նոյան տապանն Արարատի վրա:

«Մաևտիկա» ընկերությունում աշխատանքի տարիներին առաջին ան- գամ զգացի Երևանի բիզնես-շունչը: Պետական ծառայողները, բանկա- յին աշխատակիցները, սպիտակ օձիքավորները, դրես-կոդը, լանչի հեր- թերը, գործնական խոսակցությունները... դա նույնպես իմ Երևանն է:

Ամեն անգամ բախվում եմ տհաճ իրավիճակի, երբ արտասահմանցի հյուրերիս հպարտությամբ պատմում եմ՝ քանի դարի պատմություն ունի Երևանը, և նրանք ուզում են տեսնել գոնե մեկ դար առաջվա կա- ռույց: Չկա: Այնքան անփույթ ենք եղել մեր ժառանգության նկատմամբ, որ առերևույթ առաջին շերտում ցույց տալու բան արդեն գրեթե չու- նենք Երևանում:

Ֆիրդուսի հետևի սեփական տների բակերում այնքան թաքնված գե- ղեցկություն կա, այնքան ջերմ մթնոլորտ: Պարզապես նկատել է պետք:

Ամեն բարերար եթե տեր կանգնի հին շենքերից գոնե մեկին, ապա այն կպահպանվի: Մենք անհատական խաղացող ենք, ու առայժմ Երևանի նկարագիրը պահպանում են խելացի ու սրտացավ մի շարք անհատներ:

Կռվարար չեմ, հանգիստ եմ, ափերից հազվադեպ եմ դուրս գալիս, գժու- թյուններ էլ եմ քիչ անում: Վերջին դեպքը վաղուց էր. ընկերուհուս ու նրա ընկերոջ հետ մի ամառային բարի երեկո զբոսնում էինք Օպերայի շուրջ: Ընկերն ասաց՝ հիմա հանում ենք մեր կոշիկներն ու արագ վազում խոտերի վրայով: Հաճելի էր, հատկապես, որ նոր էր անձրևել:

Կուզեի, որ «Երևան» ասելով չհասկանայինք միայն Օպերան, Հրապա- րակն ու Աբովյան փողոցը: Քաղաքի ծայրամասերում էլ ակտիվանար կյանքը: Շատ խնդիրներ կլուծվեն, եթե ուշադրությունը կենտրոնից ապա- կենտրոնացվեր: Քաղաքը կսկսեր շնչել: Այս առումով հիանալի գաղա- փար էր Թումոն Աջափնյակում կառուցելը:

Երևանը փոքր քաղաք է, ու դա հստակ երևում է նաև այն ժամանակ, երբ ինչ-որ մեկին անձամբ չես էլ ճանաչում, բայց թվում է՝ ամեն ինչ գիտես նրա մասին: Նրանք բնավ էլ հայտնի մարդիկ չեն, աստղեր կամ քաղաքական գործիչներ: Օրինակ՝ ինչ-որ խանութի վաճառողուհի կամ մեկը, ում անընդհատ հանդիպում ես քո սիրած սրճարանում... այսպի- սի մարդկային հարաբերությունները քաղաքին անփոխարինելի համ- ուհոտ են տալիս:

Էլեն Բաբալյան Առնոս Մարտիրոսյան

Page 48: Ապրիլ 2015, #2 (32)

Զրոյից նոր կյանք2011 թվականի մարտի 15-ին սկսվեց սիրիական պատերազմը: Հակամարտությունը մինչ օրս չի դադարել, իսկ մարդիկ շարունակում են թողնել ամեն ինչ ու հեռանալ

իրենց տներից՝ միայն թե փրկվեն: Այս չորս տարիների ընթացքում բազմաթիվ սիրիահայեր իրենց փրկությունը գտան Հայաստանում: «Երևանը» զրուցել է մեր կողքին բնակվող սիրիահայերի հետ պատերազմից փախչելու, զրոյից նոր կյանք

սկսելու, առօրյա դժվարությունների և հեռանկարների մասին:

Անի Արթինյան-Գաֆաֆյան, ուլունքագործԵրկու տարի առաջ օգոստոսի 1-ին երեք որդիներիս հետ Երևան եկա, որ նրանք պատերազմի չմասնակցեն: Մի քանի օր անց պիտի Հալեպ վերադառնայի, բայց ամուսինս ասաց, որ մնամ, որովհետև մեր տան առջև արդեն տանկ էր կանգնած, ու վիճա- կը շատ լարված էր: Ամուսինս էլ Հայաստան եկավ: Անցյալ տա- րի տասը օրով ինձ հաջողվեց Հալեպ վերադառնալ, երանի գնա- ցած չլինեի: Մեր թաղամասերը լրիվ այլ էին՝ տները, դպրոցնե- րը, օգնության խաչի թաղամասը քանդված, ավերակ դարձած: Հետադարձ ճանապարհը ծանր էր՝ մի քանի անգամ գիտակցու- թյունս կորցրեցի: Թվում էր, թե զավակներիս այդպես էլ չեմ հասնի: Ուրախ եմ, որ Հայաստան եկանք, օտար տեղ չէ, բայց կյանքն այստեղ մեզ համար դժվար է: Լրիվ զրոյով եկանք: Հալեպում

տուն, խանութ ունեինք, ես ձեռագործ աշխատանքներ էի անում, դասավանդում էի, աշակերտներ ունեի, պատվերներ էի ընդու- նում: Հիմա վարձով տանն ենք ապրում, փորձում ենք հիմնական աշխատանք գտնել: Չեմ ուզում այլևս հետ վերադառնալ, երբ տե- սա ավերվածությունները, հասկացա՝ հիմա ամեն ինչ այլ է, չեմ ուզում, որ որդիներս պատերազմի մասնակցեն:Հալեպում կյանքն ավելի հեշտ էր, այստեղ ամեն ինչ թանկ է, բայց կարևորը, որ ազատ ու ապահով ենք: Մեր թաղային ոստիկանը, թաղապետը երբեմն հանդիպում են մեզ, փորձում են օգնել: Շատ ծանոթներ, հարազատներ կորցրեցինք այս պատերազմի արդյունքում: Այսօր ուրախ եմ, որ ողջ ենք, իսկ մնացածը արդեն ինքներս կիրականացնենք:

Ապրիլ 20154647

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայրենադարձություն

Page 49: Ապրիլ 2015, #2 (32)

Գայձակ Ջաբաղջուրյան, խոհարար2012 թվականին որոշեցի առաջին անգամ հայրենիք գալ ու այս- տեղ անցկացնել ամառային արձակուրդներս: 15 օրով եկա ու մնացի: Պատերազմական իրավիճակը այնքան խորացավ, որ վերադառնալն անհնար էր: Մոտ երկու շաբաթ անց ընտանիքս՝ ծնողներս ու քույրս ևս Երևան եկան: Հորս հետ որոշեցինք, որ պիտի աշխատանք գտնենք: Մի քանի բան փորձելուց հետո Խո- րենացու վրա բացեցինք մեր սրճարանը՝ լահմաջո, պիցաներ և այլ համեղ ուտեստներ էինք մատուցում: Տարածքը փոքր էր ու տեղափոխվեցինք արդեն Հանրապետության հրապարակի մետրոյի հարևանությամբ գտնվող տարածք: Ընդլայնեցինք նաև սրճարանում մատուցվող ուտեստների ցանկը: Այնտեղ հայրս իր սրճարանն ուներ, ես էլ իմը: Մի տարի էր, ինչ իմ գործն էի բացել, վերանորոգել էի սրճարանս ու սկսել աշխատել: Դրանից առաջ մեկ տարի Ֆրանսիայում՝ Վալանսում խոհարարություն եմ սո- վորել: Բայց պատերազմը սկսվեց, և ամեն ինչ կանգ առավ:

Սկզբում ամենադժվարն այն էր, որ ֆիզիկապես Երևանում գտնվե- լով հոգեպես այնտեղ էինք, մեր տանը, հարազատների, ընկեր- ների հետ: Բայց կյանքն առաջ էր գնում, պիտի հարմարվեինք: Ամենակարևորը՝ ապահովության մեջ ենք: Մյուս կողմից՝ հան- գիստ նստել էլ չի ստացվում, որովհետև ամեն օր վատ լուրեր ենք լսում Սիրիայից:Այստեղ գալուց ուղիղ երկու շաբաթ անց զգացի, որ Երևանում շատ յուրօրինակ մի բան կա՝ հայրենի հողիդ վրա ես, ամեն ինչ հարազատ է քեզ, այստեղի հացն ու ջուրն ես խմում ու երջանիկ ես: Նման զգացում դեռևս չէի ունեցել: Երեք ամիս առաջ հայրս մահացավ: Անհանգստությունն ու լարվածությունը սրեցին սրտի խնդիրները: Նրանց սերնդի համար ավելի դժվար է՝ մեկ օրում կորցրեցին 60 տարվա աշխատանքը, տունը, տեղը: Երբեք չէր ցան- կանա թողնել ամեն ինչ ու հեռանալ, բայց այնտեղ մնալը բախ- տի հետ խաղ անելու նման էր՝ կամ կապրես, կամ կմահանաս:

Page 50: Ապրիլ 2015, #2 (32)

Բարույր Մազլումյան, արագ սննդի վաճառակետի ղեկավար2012 թվականի հուլիսի 27-ն էր: Մեր տնից 3-4 կմ հեռավորության վրա մեծ պայթյուն եղավ: Հալեպում ավելի հանգիստ վիճակ էր, դրա համար էլ անսպասելի էր: Դրանից մոտ երկու ամիս առաջ ես Հայաստանում էի: Ճանապարհին՝ Թուրքիայի սահմանին, վի- ճակը այնքան լարված էր, որ ամեն վայրկյան սպասում էինք՝ մեզ կսպանեն: Այդ ժամանակ արդեն որոշել էի՝ ընտանիքիս հետ պիտի Հայաստան գանք: Միայն սպասում էինք, որ երեխա- ների քննությունները վերջանան: Բայց հուլիսյան այդ պայթյու- նից հետո հասկացա՝ սպասելը անիմաստ է: Ընտանիքս արդեն օդանավով եկավ: 9 տարեկան աղջիկս մինչև այսօր վերելակ չի նստում, նույնիսկ զուգարան գնալուց է վախենում: Օգոստոսի 8-ին Երևանում էինք:Առաջինը, ինչի մասին սկսեցի մտածել, աշխատանք գտնելն էր: Շատ բան փորձեցի, հետո որոշեցինք աշխատեցնել Մաշտոցի վրա գտնվող արագ սննդի վաճառակետը: Զոքանչս շատ լավ խոհարար է, կինս էլ օգնում է ինձ այստեղ:

Չհանձնվելու զգացումը մարդու միջից է. մասնագիտությամբ ոս- կերիչ եմ, 20 տարի աշխատեցի, ձեռքերս վնասվեցին ու վաճառա- կանությամբ սկսեցի զբաղվել: Տուն, խանութ, մեքենա, բիզնես՝ Հա- լեպում ինձ էին վարձ տալիս, այստեղ՝ ես: Մենք ամեն ինչ անում էինք, որ երեխաները հայկական մթնոլոր- տում մեծանան. հայկական ակումբներ, եկեղեցի, այդ ամենի շնոր- հիվ չէինք կտրվում մեր ակունքներից: Մոտ երկու տարի է արդեն Երևանում ենք, շատ հաճախորդներ, ծանոթներ ունենք: Կինս մինչև այսօր ասում է ինձ, որ Երևանը վարդագույն եմ տես- նում: Շատ ծանոթներ ունեմ, որ ասում են՝ Երևանում ապրելը դժվար է, բայց ես էլ պատասխանում եմ՝ իսկ որտե՞ղ է հեշտ: Փոր- ձում եմ ամեն ինչին թեթև նայել: Հիմա առաջնայինն այն է, որ կյան- քի ու մահվան խնդիր չկա: Ես միշտ էլ երազել եմ Հայաստան գա- լու, այստեղ ապրելու մասին: 1983 թվականին՝ 12 տարեկանում Հա- յաստանում եմ եղել, վերադարձա ու մորս ասացի, որ սիրահարվել եմ հայրենիքիս: Ուզում եմ, որ բոլորն էլ կարողանան մի օր Հայաս- տան վերադառնալ, միայն թե պատճառը թող պատերազմը չլինի:

Ապրիլ 20154849

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայրենադարձություն

Page 51: Ապրիլ 2015, #2 (32)

Միքայէլ Կարապետ, ոսկերիչ2011 թվականի հոկտեմբերին կնոջս ու երեք անչափահաս երե- խաներիս հետ Հայաստան տեղափոխվեցինք: Հալեպից Թուր- քիա, այնտեղից Վրաստան ու հետո նոր Հայաստան՝ 37-ժամա- նոց ճամփորդությունից հետո հասանք Երևան: Այդ ժամանակ Հալեպում իրավիճակը դեռ այդքան սրված չէր: Բայց ես կան- խատեսում էի դեպքերի նման զարգացումը: Կնոջս ասացի, որ պետք է Հայաստան մեկնենք, փորձենք նոր կյանք սկսել, իսկ եթե չստացվի՝ վերադառնանք: Մեր՝ Հայաստան ժամանելուց քիչ ժամանակ անց Հալեպը ևս թիրախ դարձավ:Երևանում մոտ տասն օր մեր ծանոթների մոտ ապրեցինք: Այդ ընթացքում հյուրեր ունեցանք, որոնցից մեկը ինձ պատմեց, թե կարող ենք միգրացիոն պետության տարածքային նախարա- րության կենտրոն դիմել: Դիմում ներկայացրեցինք, որ ծանր իրա- վիճակում ենք հայտնվել: Մինչ պատասխանի էինք սպասում, տասնյակ բաներ փորձեցինք, վերջում որոշեցինք՝ ոչինչ չի ստաց- վում, կվաճառենք մեր ամուսնության մատանիներն ու կվերա- դառնանք Հալեպ: Հենց այդ ժամանակ կնոջս զանգահարեցին

ու ասացին, որ մեզ ապաստան են տալու: Մեզ ամեն ինչով ապա- հովեցին, լուծեցին երեխաներիս դպրոցի, իրավաբանական հար- ցերը: Երեք ամիս անց տարածքային նախարարությունից շնոր- հավորական նամակ ստացանք՝ մեզ փախստական էին ճանաչել: Հետո էլ նախարարությունը գրանցեց մեզ որպես Հայաստան եկած առաջին սիրիահայ ընտանիք: Մի օր ծանոթներիցս մեկին տեսա, ով Հալեպում իմ աշխատա- վորն էր: Նա օգնեց ինձ, որ սկսեմ աշխատել Մալաթիայի ոսկու շուկայում: Իմացա, որ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը նոր ծրագիր է մշակել ու բիզնես վարկեր է տրամադրում սիրիա- հայերին: Դասընթացներին մասնակցելուց հետո հանձնաժողովի անդամները որոշեցին տրամադրել ինձ բիզնես վարկ: Այսպիսով՝ արդեն մեկ տարի է աշխատում եմ սեփական արվեստանոցում: Դժվարությունն այն է, որ սպառման խնդիր կա, հայաստանյան շուկան փոքր է: Բայց կարևորն այն է, որ արդեն Հայաստանի քա- ղաքացիություն ենք ստացել, ու այսօր որդուս երազանքն է ծա- ռայել հայոց բանակում ու պաշտպանել հայրենիքը:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

Page 52: Ապրիլ 2015, #2 (32)

Ես ծնվել ու մեծացել եմ Ստեփանավանում։ Մեր տանը մորս անհանգիստ երազանքի տես- քով ապրում էր Երևանը, և այդ երազանքի մեջ նա հայտնի բանաստեղծուհի էր։ Մայրս ամուսնացել էր իր ուսանողական ընկերոջ հետ և Երևանից տեղափոխվել Կուրթան գյուղ՝ մի պայմանով, որ օրերից մի օր ան- պայման կտեղափոխվեն Երևան։ Բայց հայրս Երևանը չէր սիրում։ Միգուցե մորս սերն այն- քան մեծ էր, որ հայրս խանդում էր Երևանին։ Նա հավանաբար հավատում էր, որ մորս իր երազանքից բաժանում է գյուղից մայրաքա- ղաք ընկած ճանապարհը, և վախենում էր, որ բարձունքները կխլեն մորս իրենից։ Հայրս կատարեց իր խոստումը մասնակի և Երևանի փոխարեն ընտանիքը գյուղից տեղափոխեց Ստեփանավան։ Երբ մայրս դժգոհում էր, որ հայրս խաբեց իրեն ու չկատարեց պայմանը, հայրս ասում էր. «Ի՞նչ պակաս քաղաք է Ստե- փանավանը»։Մայրս լռում, նրա փոխարեն աղմկում էին զա- վակները։ Մորս Երևանը խռովել էր բոլորիս երազները։ Բոլորս ձգտում էինք դեպի Երևան։ Ես բողոքի ցույցեր էի անում, դասադուլներ ու հացադուլներ, տան պատերին փակցնում էի պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ուզում եմ գնալ Երևան»։ Հետո ընտանիքս արտագաղ- թեց Հայաստանից, և շուտով արդեն Մոսկվա- յի մեր վարձով բնակարանում էի պատերին պաստառներ փակցնում «Երևան» գրությամբ։ Երևանն ինձ ներկայանում էր որպես մի վայր, որտեղ հնարավոր է ազատությունը։ Երբ ես եկա Երևան՝ մենակ ապրելու և իրականություն դարձնելու երազանքներս, տասնյոթ տարե- կան էի։ Անցյալ դարավերջի իննսունականնե- րին նման բան Հայաստանում հաճախ չէր պատահում, և բարեկամների ու հարևանների վերաբերմունքը միանշանակ էր՝ զարմացած, ահաբեկված, դատապարտող։ Հարևաններս սկզբում փորձեցին հասկանալ, թե ինչ պտուղ եմ ու, նախադեպ չգտնելով իրենց իրականու- թյան մեջ, ինձ կնքեցին այդ ժամանակ հեռար-

ձակվող բրազիլական սերիալի հերոսուհու անունով՝ Ասոսենա։Երևանն ինձ տրվեց հեշտությամբ, կամավոր և սիրով։ Չկար մի տեղ, ուր ես գնայի, ու դռնե- րը իմ առջև չբացվեին, ինչպես տանտիրոջ առջև։ Ինձ տանում էին խմբագրությունից խմբագրություն, իմ պատմվածքների ու բա- նաստեղծությունների մասին հիացական խոս- քեր էին ասում ազդեցիկ գրողները, ինձ հրա- վիրում էին ռադիո ու հեռուստատեսություն։ Ես հայտնվել էի մորս երազանքի մեջ՝ գլխավոր դերում, և դրանից ինձ մի քիչ վատ էի զգում։ Ես իմ երազանքը ունեի, և դա ռեժիսոր դառ- նալն էր։ Հեշտությամբ, առանց ջանքի ընդուն- վեցի թատերական ինստիտուտ՝ այն ժամա- նակ հանրապետությունում ամենաանմատչե- լի համարվող բուհը, որի անմատչելիությունը ուղիղ համեմատական էր իր ուսանողուհների մատչելիության համբավին։ Երևի հենց այդ համբավից խրտնած՝ թատերական ինստի- տուտն իր շենքից վռնդել էր թեթևության ու ազատության՝ արվեստի ոգին։ Երբեք չեմ մո- ռանա, թե ինչպես էին դասախոսները փոր- ձում ծաղրի առարկա դարձնել իմ ինքնատիպ գլխարկներն ու զարդերը՝ իբր առանց հետին մտքի դրանք շփոթելով բեմական ռեկվիզիտի հետ։ Մի օր դասախոսս ասաց. «Հայ կինը պի- տի արթնանա առավոտյան ժամը վեցին, որ- պեսզի հասցնի մինչև ժամը ութը տուն մաք- րել, ճաշ եփել և նոր միայն գնա աշխատան- քի»։ Դա իմ լսած վերջին դասախոսությունն էր թատերական ինստիտուտում։ Հետո եղավ Գեղարվեստի ակադեմիան, որի շենքից նույն- պես վտարված էին արվեստն ու ազատու- թյունը։ Իմ իրական ինստիտուտը Գրողների միությունն էր, որտեղ հավաքվում էին լավա- գույն գրողները, ՆՓԱԿ-ը, որտեղ քննարկվում էր ժամանակակից արվեստի ընթացքը, ռոք-ակումբները, որտեղ նվագում ու երգում էին ամենահետաքրքիր ջահելները։ Կար երկու Երևան. մեկը գրողների ու նկարիչ- ների Երևանն էր, մյուսը՝ տանկնիկների, և այս

երկու Երևանը սառը պատերազմի մեջ էին։ Իմ աչքի առջև գրողների ու նկարիչների Երևանը անընդհատ պարտություն էր կրում, տարած- քային ու մարդկային կորուստներ ունենում, իսկ տանկնիկների Երևանը ընդարձակում էր իր սահմանները։Տանկնիկների Երևանի աշխարհազորը հարևան- ներս էին։ Իմ տան տակի բնակարանում միջին տարիքի երկու քույր էին ապրում, որոնք ինձ հենց սկզբից չսիրեցին։ Ամեն անգամ, երբ տան դուռը բացում էի, որ դուրս գամ կամ երբ դրսից վերադառնալիս էի լինում, քույրերից մեկնու- մեկը դուրս էր թռչում տնից, կտրում դեմս ու ինչ-որ բողոք ներկայացնում՝ մեկ տպագրա- կան մեքենայիդ ձայնն է մեզ խանգարում, մեկ՝ ինչքա՞ն կարանք քո կիթառը լսենք, մեկ՝ հյու- րերդ բարձր են ծիծաղում, մեկ՝ կտկտացնում ես, մեկ՝ ջուր ա չռռում, մեկ՝ ամբողջ գիշեր ին- չի՞ էիր քայլում ու այդպես շարունակ։ Դաստիա- րակությունս թույլ չէր տալիս «պատասխան- ներ տալ» ինձնից տարիքով մեծ մարդկանց, ես նրանց հետ միշտ բարեկիրթ էի, դիմում էի դուք-ով, փորձում էի մեղմել նրանց զայրույ- թը, դիվանագիտական հարաբերություննե- րը բարելավելու նպատակով նրանց թխած թխվածքներն էի գնում, միշտ հարցնում էի ոն- ցությունը, ու լսելով, որ իրենց բոլոր հիվանդու- թյունների ու դժբախտությունների պատճառն եմ, մեղավոր ու ինքնախարազանաբար տա- րուբերում էի գլուխս՝ որոշելով, որ այդ մարդ- կանց այլևս տհաճություն չպատճառեմ։ Ես դադարեցի կիթառ նվագել, հյուրեր ընդունել, հրաժարվեցի կրունկներով կոշիկներից, ու բա- նը հասել էր նրան, որ տանը արդեն ոտնաթա- թերի վրա էի քայլում, գիշերն էլ վախենում էի անկողնուց դուրս գալ... Բայց որքան էլ զար- մանալի էր՝ բողոքները չէին դադարում, նույ- նիսկ ավելանում էին։ Քույրերը չէին կարողա- նում սանձել իրենց երևակայությունը, և նրանց ականջին իմ տնից հա կյանքի ձայներ էին լսվում, թեպետ ես համարյա դադարել էի ապրել... Հետո բակում մի շուն հայտնվեց Միկի անունով։

«ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով բանաստեղծ, արձակագիր Արփի Ոսկանյանը գրել է էսսե Երևան քաղաքի մասին:

Արփի ՈսկանյանԱրփի Ոսկանյանը ծնվել է 1978 թվականին,

Ստեփանավանում։ Մամուլում սկսել է տպագրվել 1990-ից։ 1995-ից տպագրվել է Հայաստանում լույս տեսնող բոլոր

հեղինակավոր գրական պարբերականներում։ Արփիի բանաստեղծություններն ու արձակ ստեղծագործու-

թյունները կարելի է կարդալ նաև «Ծիկ» (2011), «Անտե- րուդուս» (2010), «Մարադոնան և Ռոնալդինյոն» (2011)

գրքերում, ինչպես նաև իր և Համբարձում Համբարձումյանի հիմնած «Գրողուցավ» գրական կայքում (groghucav.am):

Արժանացել է մի շարք գրական մրցանակների:

Երևանի սերը ու դասերը

Ապրիլ 20155051

ՔԱՂԱՔ գրողը տանի

Page 53: Ապրիլ 2015, #2 (32)

Հարևաններիս պատմությունը նույնությամբ կրկնվեց։ Սկզբում հետը լեզու գտնելու հա- մար սկսեցի կերակրել, բայց չազդեց. Միկին բակի բնակիչների ներկայացուցիչն էր և քաղ- քենիական բարքերի անկաշառ պաշտպանը, նա տանել չէր կարողանում արվեստի մարդ- կանց՝ ոչ ինձ, ոչ իմ հյուրերին։ Տուն գալիս քա- րերով էի գալիս, քարերը դնում էի դռան մոտ, դուրս գալիս վերցնում, ահը սրտումս հաղթա- հարում Միկիի մաքսակետը։ Տանկնիկների Երևանի ներկայացուցիչները ասես մի ներքին զգայարան ունեին, որով զգում էին իրենց համար կործանարար ազա- տության ու արվեստի հոտը։ Գիշերը չէի քնել, պատմվածք էի գրել։ Չէի աղմկել, սենյակում չէի քայլել, նստել էի գրասեղանի մոտ ու թղթի վրա անձայն շարժել գրիչը։ Բայց գիտեի, որ առավոտյան թակելու են դուռս ու չսխալվե- ցի։ Քույրերից մեկն ինձ հրավիրեց իրենց տուն՝ «զմայլվելու» իմ ջրահեռացման խողովակով, որ հազիվ նշմարելի խոնավացել էր։ Խողովակ- ների խցանումը բազմաբնակարան շենքերում հաճախ պատահող բան է։ Ես շնորհակալու- թյուն հայտնեցի տեղյակ պահելու համար, խոստացա, որ անմիջապես կզբաղվեմ հար- ցով և պատրաստվում էի դուրս գալ, բայց քույրերը ինձ բաց չէին թողնում, հազիվ ծան- րակշիռ առիթ էր պարպելու վրաս իրենց հո- գում կուտակված չարությունը։ Եվ հանկարծ իմ մեջ սկսեց խոսել ուրիշ ինչ-որ մեկը, որը ինքնավստահ ու հանգիստ տեղն էր դնում իմ կյանքը դժոխքի վերածած քույրերին։ Նրանք զարմացած նայում էին ինձ, ու ես էլ պակաս զարմացած չէի։ «Հիմա քեզ կապտակեմ», — ասաց քույրերից մեկը դողացող ձայնով՝ իրե- րի նախկին դրությունը վերականգնելու ան- հաջող փորձ անելով։ «Փորձիր, — ասացի հան- գիստ, — բայց իմացիր, որ պատասխան ես ստանալու»։ Իմ գնալուց հետո քույրերի տնից սպառնալիքներով համեմված ոռնոցներ էին լսվում։ Նույն օրը, երբ վերադառնում էի տուն, ձեռքիս Միկիի համար պահված քարեր չկա-

յին, իսկ քույրերից մեկը, որ կանգնած էր բա- կում հարևան կնիկների հետ, հարգալից կեր- պով բարևեց ինձ՝ ոչ միայն չսպասելով իմ բա- րևին, այլև անվանս պոչից սիրալիր «ջան» կպցնելով։ Բակի տանկնիկները, որ սովորա- բար կամ չէին պատասխանում բարևիս, կամ մի թեթև գլխով էին անում ի պատասխան, հատուկ հարգանքով և միաբերան բարևեցին ինձ, ինչպես աշակերտները՝ ուսուցչին։Երևանի՝ ինձ տված ամենակարևոր դասը սա էր։ Սակայն այդ դասը հակասում էր ծնողնե- րիս՝ ինձ տված դաստիարակությանը։ Երևանի տված բոլոր դասերն էին այդպիսին։ Դրանք գո- յատևման դասեր էին, բայց ոչ երջանիկ լինելու։ Երևանը պատկերանում էր ինձ որպես տարի- քով ու խանդոտ մի տղամարդ, որն անհուսո- րեն սիրում էր ինձ և միաժամանակ ձգտում ստորացնել ու ջնջել՝ հավերժորեն ինձ իրեն կա- պելու համար։ Պատահում է՝ սիրում ես, որով- հետև ատում ես։ Երևանը պահում էր ինձ իր հանդեպ աճեցրած իմ ատելությամբ։ Իմ սերը ատելության տեսքով էր։ Այդ ատելությունն էլ ինձ մի օր հանեց հրապարակ ու փողոց։ Ես գնում էի հանրահավաքների, երթերի, բողոքի ակցիաների ոչ թե ընդդեմ իշխանությունների, այլ ընդդեմ քաղքենիական պատկերացումնե- րի այն համակարգի, որի մեջ գործող իշխանու- թյունը մի փոքրիկ դետալ էր միայն։ Ես եկել էի Երևան փոքրիկ, գավառական քա- ղաքից, և տասնութ տարի պահանջվեց, որպես- զի հասկանամ, որ մայրաքաղաքում բարքերն ավելի ազատ չեն, ու մարդիկ՝ ավելի ազատա- միտ։ Հակառակը։ Տասնութ տարի անց զգա- ցի, որ ես ու Երևանը այլևս իրար տալու ոչինչ չունենք։ Ես կարող էի շարունակել ապրել Երևանում, ինչպես մարդիկ շարունակում են ապրել միմյանց հետ՝ վաղուց սպառած լինելով կիրքը, սովորության համաձայն։ Բայց կյանքը կարճ է այդպես ապրելու համար։ Հայաստա- նում այլ քաղաքներ կան, և միայն Երևանի հան- դեպ մեր կույր սերն է խանգարում տեսնել, որ դրանք «պակաս» քաղաքներ չեն։

Արփի Ոսկանյան

Page 54: Ապրիլ 2015, #2 (32)

1915 թվականի ողբերգական իրադարձություններից հետո արևմտահայերի մի մասը ապաստան գտավ Արևելյան Հայաստանում: Գաղթականների առաջին հանգրվանը դարձավ Մայր Աթոռ Սբ Էջմիածինը: Այդտեղից նրանց տե- ղափոխում էին Երևան, Ալեքսանդրապոլ, Դիլիջան և այլն: Երևանը հայ գաղթականներին տեղավորելու կարևոր կենտրոն դարձավ, թեև Առաջին աշխարհամարտի տա- րիներին քաղաքը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր վիճակում: 20-րդ դարի սկզբին քաղաքում կար ընդամենը մեկ հիվանդանոց և երեք դեղատուն, որտեղ աշխատում էր 13 մանկաբարձուհի, 19 բժիշկ, 13 բուժակ, ինչպես նաև 14 այլ աշխատողներ:Գաղթականների առաջին խումբը Երևան հասավ 1915 թվականի հուլիսի 26-ին: Հիմնականում Ալաշկերտի և Բայազետի նախկին բնակիչներն էին: Ինչպես այս, այն- պես էլ մյուս խմբերի մեջ մեծ էր որբ մնացած երեխանե- րի թիվը, որոնց փրկության և խնամքի գործը հրատապ խնդիր դարձավ: Դեռևս 1915 թվականի մայիսին Երևանի «Եղբայրական օգնություն» կոմիտեի կողմից ընտրվեց 14 հոգուց բաղկացած որբախնամ վարչություն՝ բժիշկ Արամ Տեր-Գրիգորյանի նախագահությամբ: Կոմիտեն կազմա- վորվել էր Երևանի բնակչության նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:Մարդասիրական օգնության շնորհիվ սովից ու հիվանդու- թյուններից փրկվեցին տասնյակ հազարավոր արևմտա- հայ երեխաներ:

Արևմտահայ որբերը Երևանում, 1916 թ.

Երևանի պատմության թանգարան

→ Ապաստարանի երեխաները, 1916 թ.

←Երևանի Համար 2 ապաստարանի երեխաների խմբանկարը 1916 թ.

Ապրիլ 2015

ՔԱՂԱՔ կադրերի բաժին

52

Page 55: Ապրիլ 2015, #2 (32)
Page 56: Ապրիլ 2015, #2 (32)