Մայիս 2016, #2 (38)

64
Ինչպես է պետք լուսանկարել ճարտարապետությունը Ինչպիսին պետք է լինի հետիոտն փողոցը Ինչով է ազդել մայրաքաղաքի վրա Թամանյանի կինը Որտեղից է գալիս վարդագույն տուֆը ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ + «Ավրորայի» ետնաբեմում Ucom՝ կապի միասնական օպերատոր Մայիս #2(38) 2016

Upload: -

Post on 30-Jul-2016

258 views

Category:

Documents


24 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: Մայիս 2016, #2 (38)

Ինչպես է պետք լուսանկարել ճարտարապետությունըԻնչպիսին պետք է լինի հետիոտն փողոցըԻնչով է ազդել մայրաքաղաքի վրա Թամանյանի կինըՈրտեղից է գալիս վարդագույն տուֆը

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ

+«Ավրորայի» ետնաբեմումUcom՝ կապի միասնական օպերատոր

Մայիս

#2(38)2016

Page 2: Մայիս 2016, #2 (38)
Page 3: Մայիս 2016, #2 (38)

Ե րեք ու կես տարի առաջ իմ տղան աշխարհին ներկայացրեց իր առաջին երկու ատամները, և եկավ ժամանակը հայ ազգի ամենահավես ավանդույթի՝ ատամհատկի: Ինչպես միշտ, դրվեցին ամե- նազանազան մասնագիտությունները խորհրդանշող ամենատարբեր առարկաները՝ փող, գիրք, ջերմաչափ, հաշվիչ և այլն: Դրվեց նաև կարկին: Որովհետև ի՞նչ վատ մասնագիտություն է ճար- տարապետը, շատ էլ լավն է: Եվ տղաս ոչ շատ երկար մտածելուց հետո ձեռքը գցեց և որսաց կար-

կինը: Ուրախացանք, կատակեցինք, նշեցինք, անցանք առաջ: Հետո մի օր մտածեցի՝ բա որ իսկապես դառնա ճարտարապե՞տ: Մենք երևի դրա մասին հաճախ չենք մտածում (մասնագիտական հանրության կարծիքը չգիտեմ, պետք է հարցնել), բայց չէ՞ որ դա աշխարհի ամենապատասխանատու և լուրջ մասնագիտություննե- րից է: Գրեթե ինչպես բժիշկը: Չեմ չափազանցնում: Ինչպես բժշկի գործողություններից կախված է մարդու առողջությունը, երբեմն էլ կյանքը, այնպես էլ ճարտարապետներից մեծապես կախված է քաղաքների և այն- տեղ ապրող հասարակության առողջությունը: Օրինակ, երբ դնում հարյուր տարվա շենքը փշրում են, պահում են առաջին հարկի ճակատային պատը, իսկ վրայից քսան հարկանի էլիտար կենտրոն շարում, քաղաքը մի փոքր թոփալանում է: Իսկ այդ ամենը նախա- գծել է մի երիտասարդ կամ տարիքավոր, անգրագետ կամ գրագետ, բայց ճարտարապետ: Կամ երբ մեկ այլ ճարտարապետի նախագծով կտրված այգիների տեղում կառուցվում են առանձնատներ (ցանկալի է՝ երեք մետրանոց քարե պատով շրջապատված, որ չուզողները աչքով չտան), քաղաքի մաշկին վերք է առաջանում: Լինում է, որ ճարտարապետը լավ բան է մտածում, և իր գործով փորձում է առողջացնել խեղճուկրակին, բայց պատվիրատուն ուզում է այն, ինչ ուզում է: Օրինակ՝ մի երկու հարկ էլ խփել, իսկ էն ներքևի պատշգամբը՝ փա- կել ու առաջ բերել: Եվ ահա՝ մի նոր հիվանդություն: Եվ այդ ամենի մեջ անցնում է մարդկանց կյանքը: Մեծանում են սերունդներ, որոնց համար սովորական են դառնում շատ բարձր ու շատ անճաշակ բազմաբնակարանները, որոնք նույնիսկ բակ չունեն, որտեղ երեխա- ները կարող են խաղալ: Սովորական է դառնում հնությունների նկատմամբ արհամարհանքը: Նրանք այլևս խնդիր չեն տեսնում նրանում, որ կարելի է եղած շենքերի վրա անվերջ կցակառույցներ կցակառուցել, և նոր- մալ վերաբերվում, երբ ինչ-որ մի բիզնեսմեն իր համար երկհարկանի առանձնատուն է պատվիրում՝ Քրայս- լեր բիլդինգից ոգեշնչված (հավանաբար՝ նկարներում հանդիպած): Այ այդպիսի բարդ բան է ճարտարապետությունը: Եվ միայն խոնարհվել կարելի է այն մասնագետների առաջ, ովքեր այս պայմաններում փորձում են անել միայն լավը և որակովը, թեկուզև միշտ չէ, որ այդ լավը դառ- նում է իրականություն (որովհետև իրականություն է դառնում, օրինակ, Հյուսիսային պողոտան): Այդ մարդիկ քիչ չեն, և Երևանը դեռ կարող է առողջանալ: Եվ մնում է հուսալ, որ եթե վերոնշյալ ատամհատկի հերոսը այդուհանդերձ հավատարիմ մնա իր ընտրությանը, նա կլինի այդ առողջացնողներից մեկը: Դե, ես կհետևեմ:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 4: Մայիս 2016, #2 (38)

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԱրտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆԹողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՍրբագրիչ՝ ԳԱՅԱՆԵ ԱՆԱՆՅԱՆՖոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԷջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Էլեն Բաբալյան, Անի Սմբատի, Արեգ Դավթյան, Նունե Մելքումյան, Տիգրան Խզմալյան, Հայկ ԶալիբեկյանԼուսանկարներ՝ Բիայնա Մահարի, Առնոս Մարտիրոսյան, Գրիգոր Եփրեմյան, Մարիամ Լորեցյան, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ, Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարան, Ֆոտոլուր, PAN Photo, IDeA/Էդգար Բարսեղյան, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնՏառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸՏնօրեն՝ Աննա Ղասաբյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ [email protected]՝ www.evnmag.com

Գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ [email protected]

Շապիկ՝ Վահրամ Մուրադյան

instagram.com/ YerevanCityMagazine

facebook.com/ YerevanCityMagazine

© 2011-2016 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդա- կության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պար- տադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 11.05.2016 Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվա- ծային լրատվության մասին» և «Գովազ- դի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ:«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրու- թյամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդի- սանում է այս ամսագրի հիմնադիրը:«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմ- նադիր է հանդիսանում «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ն:2011-2016 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյու- թերը պատկանում են «Երևան Փրո- դաքշնս» ՓԲԸ-ին:

Ամսագրի գլխավոր գործընկներ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

54 Իմ ԵրևանՁեղնահարկըՀայկ Պետրոսյանը Տիկնիկա- յին թատրոնի տանիքից պատ- մում է իր Երևանի մասին:

56 ԱրվեստՈրսալ հեռացող ուրվագծերըԵրևանը՝ յուրահատուկ տես- անկյունից՝ նկարիչ Ալեքսանդր Մկրտչյանի նկարներում:

ՔԱՂԱՔ

58 ՊատերազմԲոլորով միասինԻնչպես էին քառօրյա պատե- րազմի ժամանակ Մաշտոցի պուրակում պարեն հավաքում զինվորների համար:

60 Կադրերի բաժինՀյուսիսային պողոտա, 2000-ականներՄի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ

16 Հարցում 5 բառ Երևանի ճարտա- րապետության մասինՄասնագիտական և ոչ մասնագիտական հանրու- թյան ամփոփ կարծիքը:

18 Խոշոր պլան Երևանի SNKH-չիներըՄի օր երիտասարդ ճարտա- րապետական ընտանիք-արվեստանոցի հետ:

22 ՀայացքԻսկ նրա՞նքՎեց արվեստանոցների սի- րելի երևանյան նախագծերը:

27 ՀայացքՃարտար կադրերԹումոյի նախագիծը՝ նվիրված ճարտարապետա- կան լուսանկարչությանը:

32 Մրցակցություն Բաց, փակ, ձևականՍաշուր Քալաշյանը՝ ճարտարապետական մրցույթների մասին:

36 ՀումքԵրկրի վարդագույն թատրոնըՈրտեղից և ինչպես է գալիս վարդագույն տուֆը:

40 ԶբոսանքԿարող էր ավելի լավ լինելԶբոսնում ենք Հյուսիսային պողոտայով և պարզում դրա խնդիրները:

42 ՈւսումնասիրությունԵրևանի ծալքերըԻնչն է մնացել անփոփոխ Երևանի երեք հատակա- գծերում (քիչ բան):

44 ՀավաքածուԹամանյանական ժառանգությունԳծագրեր, ֆոտոխցիկ, չափե- րիզ և այլ իրեր՝ Թամանյանի թանգարանի հավաքածուում:

46 Պատմություն

Երևանի սիրային գաղտնիքըԻնչպես է թամանյանական Երևանի ստեղծման վրա ազ- դել ճարտարապետի կինը:

50 Այնտեղ Ճարտարապետու- թյուն ճարտարա- պետության մեջԱշխարհի լավագույն ճարտարապետական թանգարանները:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 Խառը Ամսվա ամփոփումՏաքսիստների մտքերը, նոր նստավայր, գրքեր և այլն:

06 Իրադարձություն Ամառային հարթակ«Հարթակ» փորձի փոխանակ- ման երկրորդ փառատոնը:

07 ԻրադարձությունԱյլևս վախենալու չէ«Կասպերսկի Լաբորատո- րիան» օգնում է լուսավորել ստորգետնյա անցումները

08 Նստավայր«Քարահունջ». սրճարան և շատ ավելինՍտեփանավանում բացվել է «Carahunge» սրճարանը:

10 ՆստավայրԼոֆթ. Mute Volume«Լոֆթ» զարգացման կենտրոնի նոր առաջարկը:

11 ՆստավայրINGREDIENT. Հաճույք առանց մեղքի զգացողությանԱռողջ սննդի նոր նստավայր:

12 ՏեխնոլոգիաներUcom՝ կապի միասնա- կան օպերատորԲջջային նոր օպերատորը:

14 Բեքսթեյջ «Ավրորայի» հերոսները«Ավրորա» մրցանակաբաշ- խության ետնաբեմում:

23

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիս 2016

Page 5: Մայիս 2016, #2 (38)

Միաբանվել «Միաբանի» շուրջԻնչպես հայտնի է, այսօր Հայաստանում, մեղմ ասած, բարդ է իրականացնել յուրահատուկ մշակութային նախագծեր՝ լինի դա ներկայացում, հեղինակային

ֆիլմ, թե պատկերագիրք: Բայց չէ՞ որ լավ գործերի համար կարելի է միավորել բոլոր հետաքրքրվածների ուժերը: Այդ նպատակով է ստեղծվել «Միաբան» մշակութային հիմնադրամի miaban.am առցանց հարթակը, որն իրականացնելու է մշակութային նախագծերի հետ կապված բազմաթիվ գործառույթներ, այդ թվում՝ ֆոնդավորում և ֆանդքրաֆթինգ։ Այդ շրջանակում «Միաբանը» ձեռնարկելու է մշակութային օրեր և

այլ միջոցառումներ, որոնց միջոցով հասարակությանը կներկայացվեն հիմնադրամի նախագծերը և մարդիկ կկարողանան ֆինանսական աջակցություն ցուցաբերել այս

կամ այն հետաքրքիր մշակութային նախագծին:

«Միաբանը» կոչված է սատարելու մշակույթի բնագավառին. երաժշ- տություն, գեղարվեստ, թատրոն, կինեմատոգրաֆիա և այլ բնագա- վառներ, որոնք խորհրդանշում են ազգային ինքնությունը:«Միաբանը» պատրաստ է դառնալու այն սատար ուժը, որը կաջակցի ծրագրերի՝ հիմնված մեր ազգի մշակութային և հոգևոր ավանդույթ- ների վրա: Հիմնադրամը կհայտնաբերի ու կնպաստի տաղանդաշատ երեխաների ու պատանիների ստեղծագործական աճին և առաջըն- թացին, թե՛ նյութական, թե՛ բարոյական միջոցներ ընդգրկելով:«Միաբանի» կարգախոսն է՝ «Չկա գալիք առանց անցյալի»: Ուստի, հիմնադրամի գործունեության շրջանակում են պատմամշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը, ճարտարապետական կոթողների քայքայման, ինչպես նաև ազգային և հոգևոր խորհրդանիշների անհետացման կանխարգելումը:«Միաբանը», իր թիրախը դարձնելով ազգային ցպահանջ շահը, չի բացառում որևէ համամարդկային շարժման կամ երևույթին միանալը, որը համահունչ է իր ծրագրին ու նպատակին:

«ՄԻԱԲԱՆԻ» ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ Միքայել Պողոսյան՝ ՀՀ Ժողովրդական արտիստ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Ռոման Կոզմոյան՝ իրավաբան, Մարտիրոս Մինասյան՝ անհատ ձեռներեց, Հիմնադրամի տնօրենն է Արփի Պապոյանը։

ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է.• Այցելել www.miaban.am կայք• Սեղմել «նվիրաբերել» կոճակը• Բացված էջում ընտրել այն նախագիծը, որին ցանկանում եք նվիրաբերել• Սեղմել նկարի վրա տեղակայված «նվիրաբերել հիմա» կոճակը• Նոր պատուհանում մուտքագրել գումարը, որը պատրաստվում եք նվիրաբերել• Սեղմել «ավելացնել քարտին» կոճակը• Լրացնել «անձնական տվյալներ» բաժինը• Սեղմել «նվիրաբերել» կոճակը• Բացված պատուհանում լրացնել քարտի տվյալները • Սեղմել «վճարել»։

«Թառի վարպետ»՝ ֆոլկ ֆյուժն սկավառակՀեղինակ՝ Միքայել Ոսկանյան և ընկերներ

Նկարագրություն. Նոր ձայնասկավառակի թո- ղարկում, որն աշխար- հին կներկայացնի որակ- յալ հայկական էթնիկ երաժշտություն:Նպատակ՝ $6,000

«Ուշաթափություն» գեղարվեստական ֆիլմՀեղինակ՝ Միքայել Պողոսյան

Նկարագրություն. Ար- կածային ֆանտաստիկ տրագիկոմեդիա՝ արվես- տի բուժիչ ուժի մասին՝ Միքայել Պողոսյանի և Չուլպան Խամատովայի մասնակցությամբ:Նպատակ՝ $150,000

«Երևան: Վայրեր: Պատմություններ: Մարդիկ» գիրքՀեղինակ՝ Mediapolis ընկերություն

Նկարագրություն. 2798 տարի առաջ հիմ- նադրված Երևանն այն քաղաքներից է, որը ապագայի համար մրցավազքում կորցրել է անցյալը:Նպատակ՝ $14,000

«Իմ կյանքի գույները» թատերական ներկայացաումՀեղինակ՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գե- ղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոն

Նկարագրություն. Վա- վերագրական թատե- րական ներկայացում՝ պատանի դերասաննե- րի մասնակցությամբ, որը հիմնված է իրենց տարիքային կյանքի պատմությունների վրա:Նպատակ՝ $6,000

«Խակ պտուղ» գրաֆիկական նովելՀեղինակ՝ Արման Մանգասարյան

Նկարագրություն. Իրական պատմություն, որ հետք է թողել մի ողջ սերնդի կյանքում… Պատմություն որի մասին դեռ չի խոսվել…Նպատակ՝ $16,000

«ԵՐԵՎԱՆ» ամսագիրՀեղինակ՝ Yerevan Productions

Նկարագրություն. «ԵՐԵՎԱՆ» ամսագի- րը կոչված է վեր հանել Երևանի խնդիրները, գտնել լուծումներ, ներ- կայացնել հետաքրքիր մարդկանց ու պատմու- թյուններ։ Թիմը ցան- կանում է մատուցել լավ տպագրված ամսագիր, որը կարելի է բռնել ձեռ- քում, շոշափել և տանել տուն: Եվ, իհարկե, ան- վճար՝ դա սկզբունք է:Նպատակ՝ $7150

ԸՆԹԱՑԻԿ ՆԱԽԱԳԾԵՐ

Page 6: Մայիս 2016, #2 (38)

Ամենաահավորը ոչ թե թուրքա- կան ապրանքն ա Հայաստանում, այլ էն, որ հարուր հազար հայաս- տանցի աշխատում ա Թուրքիա- յում հենց հիմա: Մենակ քսան հա- զար պուտանկա կա: Մեկին ես ճանաչում եմ: Մեկին էլ գիտեմ, որ հասարակաց տուն ա պահում Ստամբուլում՝ հայ աղջիկներով: Այ դա խայտառակություն ա:

Երկու հատ դիպլոմ ունեմ ու յոթ լեզու գիտեմ: Սերբերեն, որտև ժամանակին շատ եմ գործուղվել Հարավսլավիա, ադրբեջաներեն, որտև փոքր ժամանակից ադրբե- ջանցիների հետ եմ մեծացել գյու- ղում: Դե նաև այ սփիք ինգլիշ և իտալիան: Շատ ա օգնում արտա- սահմանցիներին տանել-բերելուց:

Հիմա էդ էլիտար շենքերը որ աջու- ձախ սարքում են, ախր սկի վաղ- վա մասին չեն մտածում՝ շփթփ անեն գնա: Մի հատը կա Քեռու փողոցի վրա՝ եսիմ քանի հարկ: Ու հեչ չեն մտածել՝ որ վաղը Աստ- ված պապին ջղայնանա, երկրա- շարժ անի՝ երկու վայրկյանում վա- րի կգնա:

«Ներկայ» դիզայն տաղավարըՄայիսի 20-ից 30-ը Հայաստանում կբացվի առաջին դիզայն տաղա- վարը՝ «Ներկայ»: Դա հարթակ է հայ ինչպես նորահայտ, այնպես էլ ար- դեն ճանաչված 12 դիզայներների համար: Տաղավարը հնարավորու- թյուն կստեղծի վերջիններիս հա- մար ճանաչվել և վաճառվել իրենց երկրում, խթան հանդիսանալ, որ- պեսզի վերջիններս շարունակեն իրենց ստեղծագործ աշխատանքը, ոգևորվեն, ճանաչեն միմյանց և ճանաչելի դառնան մարդկանց մեծ խմբերի: Դիզայնը կներկայացվի իր տարբեր դսևորումներով՝ հագուստ, զարդեր, կահույք, կիրառական առարկաներ, առանց որեւէ սահ- մանափակման: Ցուցահանդես վա- ճառքը տեղի է ունենալու Փավստոս Բուզանդ 3 հասցեում: Ցուցադրու- թյունները լինելու են շարունակա- կան, պարբերական եւ միշտ տար- բեր՝ յուրաքանչյուր անգամ ներկա- յացնելով նոր անուններ:

Մարիո Վարգաս Լյոսա «Պանտալեոնը և այցե- լուների ջոկատը», «Անտարես»Իսպաներենից թարգմանեց Կառա ՉոբանյանըԳրեթե միևնույն ժամանակ Պերուական Ամազիոնիայում տեղակայված Իկիտոս քաղաք են ժամանում երկու տարբեր «փրկիչներ»՝ եղբայր Ֆրանսիս- կոն և պերուական բանակի կապիտան Պանտալեոն Պան- տոխան: Առաջինն այստեղ է եկել փրկելու տեղացիների հո- գիները, երկրորդին բանակա- յին ղեկավարությունն ուղար- կել է նույն քաղաք՝ փրկելու մարդկանց մարմինները: Այս երկուսը վեպի ընթացքում երբեք իրար չեն հանդիպում, գործում են զուգահեռ՝ կարծես հեռահար մրցույթի մեջ լինեն, թե իրենցից, ով ավելի կցնցի քաղաքը: Վեպի վերջում եր- կուսն էլ հեռացվում են «պաշ- տոններից», թեև նրանց հաջող- վել էր որոշակի հաջողություն- ներ գրանցել իրենց «առաքե- լություններում»: Ամբողջ պատ- մությունը բազմաձայն դիա- լոգների, երազների, զինվորա- կան զեկուցագրերի, ինտիմ և պաշտոնական նամակագրու- թյան, թերթային ռեպորտաժի և մի շարք այլ տեքստային հնա- րանքների հրավառություն է:

Իմրե Կերտես «Անբախտություն», «Անտարես»Հունգարերենից թարգմանեց Վահրամ ՄարտիրոսյանըՀունգարացի գրող Իմրե Կերտե- սի 1975-ին լույս տեսած «Անբա- խտություն» վեպը Հոլոքոստի մասին գրված տաղանդավոր ստեղծագործություններից է: Ծագումով հրեա Կերտեսի վեպը 2002-ին արժանացավ Նոբելյան մրցանակի գրականության բնա- գավառում, որով մի անգամ ևս վավերացվեց «Անբախտության» կարևոր դերը համաշխահային հոլոքոստապատումի համատեքս- տում: Հոլոքոստը, ուղղակի կամ անուղղակի, այնքան շատ է առ- կա Երկրորդ աշխարհամարտին հաջորդած համաշխարհային գրականության մեջ, և այնքան շատ են թեման վիպականացրած արժեքավոր գործերը, որ դրան- ցից որևէ մեկի մասին գրելիս շատ դժվար է չկրկնել այն, ինչը մյուսների մասին էլ կարելի էր ասել: Այս վեպը հոլոքոստա- պատումների մեջ հատկապես առանձնահատուկ դարձնող մո- տիվը թերևս արձանագրված է վեպի վերջում:

Վիլյամ Գոլդինգ «Ճանճերի Տերը», «Անտարես»Անգլերենից թարգմանեց Արտաշես ԷմինըԳոլդինգի «Ճանճերի Տերը» վեպը հակաուտոպիա է, ուր ընթերցողին հաճելի պատմություն չի սպաս- վում իր կամ իր նմանների մասին: Վեպը լույս է տեսել 1954-ին՝ Երկ- րորդ աշխարհամարտի ավարտից մոտ մեկ տասնամյակ անց, և իր վրա կրում է պատերազմին մաս- նակցած և բազմաթիվ արհավիրք- ներ ականատեսած Գոլդինգի մեծ հիասթափության կնիքը մարդ արարածի հանդեպ: Վեպի կերպար- ները երեխաներ են (տղաներ), ով- քեր միջուկային պատերազմի ժա- մանակ ինքնաթիռի վթարի ար- դյունքում հայտնվում են անմար- դաբնակ կղզում: Գոլդինգը, դա- սավանդելով արական դպրոցում, քաջ ծանոթ է հատկապես զուտ տղաներից բաղկացած կոլեկտիվի յուրօրինակ վարքին, և վեպում տեղ գտած շատ նրբերանգներ հենց իր կյանքի այդ փորձառության ժամանակ կուտակած դիտար- կումներն են: Բացի այդ, միայն տղաների ներկայությունը վի- պական կոնֆլիկտից հանում է սեռերի փոխհարաբերության հար- ցը, և առաջացող կոնֆլիկտները սոցիալ-մշակութային ու կենսա- բանական այլ հարթություններ չի տեղափոխում:

Dargett, Արամի 72Թվում էր թե, գարեջրատների պակաս Երևանում ար- դեն չկա: Բայց, ինչպես պարզվեց, մայրաքաղաքին պակասում էր դրաֆթ գարեջրին նվիրված մի նստա- վայր: Այդպիսին եղավ մարտին բացված Dargett գա- րեջրատունը, որի գլխավոր այցեքարտը տասներկու (!) տեսակի սեփական արտադրության դրաֆթ գարե- ջրերի մենյուն է: Դրանք կարելի է ըմպել կամ 0,3լ չա- փի գավաթով (900 դրամ) կամ էլ պատվիրել թես- տային կոմպլեկտ՝ 5-ական 0,1լ չափի գավաթներով (1500 դրամ) և ընտրել սիրելի տեսակը: Նստավայրի ինտերյերը նույնպես տպավորիչ է և ստիպում է այ- ցելուներին զգալ «ինչպես դրսում»:

Զրից Նոր նստավայրեր

Նոր գիրք

Դիզայն

Մայիս 201645

ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Page 7: Մայիս 2016, #2 (38)

Աստոր Պիացցոլա՝ Maria de Buenso AiresՀունիսի 5-ին, Օպերայի և բալետի պետական թատրոնԼեգենդար արգենտինացի երաժիշտ ու կոմպոզիտոր Աստոր Պիաց- ցոլան ոչ միայն փառահեղ տանգոներ է հեղինակել, այլև մի ամբողջ օպերա: Թեպետ կրկին՝ տանգոյական թեքումով: Maria de Buenos Aires տանգո-օպերան առաջին անգամ կներկայացվի Երևանում այս ամ- ռանը՝ «Մեցցո պրոդաքշն» ընկերության ջանքերով և «Մոսկվայի վիր- տուոզների» կատարմամբ:

Океан ЕльзиՀունիսի 1-ին, Մարզահամերգային համալիրՈւկրաինական ռոքի հսկաներն արդեն եղել էին Երևանում, բայց կարճ փակ համերգով: Այս անգամ խումբը, վերջապես, կնվագի բոլո- րի համար: «Մեցցո պրոդաքշնի» 5-ամյակի առիթով կազմակերպվող համերգը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում, տոմսերի գինը՝ 8000-ից 20 000 դրամ: Ամառը սկսելու ավելի լավ միջոցառում դժվար է պատկերացնել:

ՎարքրաֆթՄայիսի 26-ից կինոթատրոններումԴևիդ Բոուիի որդին՝ ռեժիսոր Դանքան Ջոնսն աչքի է ընկել երկու շատ հետաքրքիր գիտա-ֆանտաստիկ ժանրի ֆիլմերով («Լուսին 2112» և «Ելքային ծածկագիր»), իսկ այժմ իր ուժերն է փորձում լայնամասշտաբ ֆենթըզիում: Այն էլ ոչ թե սովորական, այլ միլիոնավոր երկրպագուներ ունեցող համակարգչային խաղի մոտիվներով: Սյուժեի կենտրոնում Ազերոթ կոչվող աշխարհում մարդկանց և օռկերի կենաց-մահու պայ- քարն է: Ժանրի բոլոր սիրահարները պետք է որ բաց չթողնեն այս ամենը:

«Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերն ու մրցանակակիրները իրենց հայաստանյան

այցի ժամանակ եղան նաև Դիլիջանում, որտեղ հյուրընկալվեցին Հայաստանի

ամենահայտնի ռեստորաններից մեկում՝ «Թռչող ջայլամում»:

Գործարար Ժիրայր Ավանյանը՝ հայտնի «Դոլմամա» ռեստորանի հիմ- նադիրը, «Թռչող ջայլամը» բացել է Դիլիջանում 2014 թվականին: Ավան- յանի խոսքերով՝ նոր ռեստորանի գաղափարը պատվի հարց էր՝ «Շատ անգամ տարբեր երկրներում պատահում էր, որ ինձ հատուկ հրավիրում էին որևէ գյուղական ռեստորան՝ հատուկ աուտենտիկ հյուրասիրության համար, իսկ Հայաստանում Երևանից դուրս նմանատիպ բարձրորակ վայր չէիր գտնի», — հիշում է Ավանյանը, որի համար «Թռչող Ջայլամն» առաջին հերթին Հայաստանի վարկանիշը բարձր պահելու միջոց է, այնպես, ինչպես 1998 թվականից դա անում է «Դոլմաման»: «Թռչող ջայլամը» միանշանակ կատարում է իր վրա դրված այդ առա- քելությունը: Վառ ապացույց են այստեղ ժամանող բազմաթիվ հայտնի և բարձրաստիճան հյուրերը, այդ թվում և «Ավրորայի» համահիմնա- դիրները՝ Ռուբեն Վարդանյանը, Վարդան Գրիգորյանն ու Նուբար Աֆեյանը, դերասան և ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին, ինչպես նաև Շառլ Ազնավուրն ու մրցանակի այս տարվա հաղ- թող Մարգարիտ Բարանկիցեն: «Ավրորան» դարձավ այն բացառիկ իրադարձությունը, որի շնորհիվ աշխարհի ուշադրությունն ամբողջությամբ ուղղվեց դեպի Հայաստա- նը: Չէ՞ որ այս անգամ մեր երկիրը ոչ թե պահանջողի կամ խնդրողի դերում էր, այլ ամենաբարձր մակարդակով իսկական հումանիստ հե- րոսներին մեծարողը և գնահատողը: «Այդ միջոցառումը հրառավառու- թյան պես բան էր, գունավոր լույս սփռեց աշխարհի երկնքում՝ բոլոր հայերի անունից, — հիացմունքով ասում է Ժիրայր Ավանյանը: — Հատ- կապես վերջին շաբաթների տխուր իրադարձությունների ֆոնին դա իսկական լույս էր խավարի մեջ»: Թերևս կարելի է վստահ լինել, որ այդ լույսը դեռ երկար ժամանակ չի մարի:

Flying Ostrich by Dolmama

Ինչ անել

Ժամերը՝ 09:00-23:00, ամեն օրՀասցե՝ Դիլիջան, Սայաթ-Նովա 6Հեռ.՝ 060 65 50 80, 94 13 68 31 Գովազդային

Page 8: Մայիս 2016, #2 (38)

Հունիսի 11-ին և 12-ին Երևանում արդեն 2-րդ անգամ կանցկացվի «Հարթակ» Երևանի փորձի փոխանակման փառատոնը, և ամառային Երևանի օդը կլցվի փայլուն գաղափարներով, բացահայտումներով

և ստեղծարար լիցքերով:

Ամառային հարթակ

Արվեստ և տեխնոլոգիաՀետաքրքիր էքսպերիմենտներ արվեստի և տեխնոլո- գիաների սինթեզի դաշտում՝ երաժշտություն, նկար- չություն, դիզայն, սթորիթելինգ, թվանշային գործիք- ներ և ինժեներական նորարարություններ: Ահա բա- նախոսներից մի քանիսը՝ երաժիշտ և ծրագրավորող Էդուարդ Փեշտմալյջյան, կոմպոզիտոր Արաշ Ազադի, լրագրող և արձակագիր Արմեն Մուրադյան: Մարդու և բնության փոխհարաբերության իրենց յուրահատուկ փորձառության մասին կպատմեն նաև «Խոսող ծառ» նախագծի մասնակիցները՝ գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը, բանաստեղծուհի Հասմիկ Սիմոն- յանը և մի շարք այլ արվեստագետներ:

Հոգի և մարմինԵրևանի այգիներից մեկում կանցկացվեն հաճելի և առող- ջարար վարպետության դասեր՝ յոգա, «Ցիգուն» մարզանք, «Վինգ չուն» մարտաձև, մնջախաղ, օգտակար քննար- կումներ մայրիկների համար: Կլինեն նաև բանախոսու- թյուններ հոգու առողջության, անհատի ազատության և աճի, հոգեբանական բարդույթների և դրանցից ազատ- վելու բազում միջոցների մասին՝ պարային թերապիա- յից մինչև մեդիտացիա: Բանախոսների թվում են՝ Grow Edutainment-ի փորձառու HR խորհրդատուներ Սոնա Հովհաննիսյանը և Անուշ Մանուչարյանը, մնջախաղի արտիստ Անահիտ Տեր-Սարգսյանը, յոգայի ուսուցիչ և թեյի վարպես Հրանտ Դանդուրովը:

D.I.Y. / Արա ինքդԱյս բաժնում Հարթակը ներկայացնում է տեղացի վարպետների և մի քանի միջազգային հյուրերի՝ ջին- սի վերամշակման մեջ վարպետացած ալբանացի Բու- կուրոշեին, բնապահպան-գորգագործ գերմանացի Սեպին, բնական դիմահարդարման ջատագով կանա- դացի Մայային:

Խոհարարություն Այս ամենամեծ ու ամենահամով բաժնում, ինչպես անց- յալ տարի՝ լավագույն ռեստորաններն ու անհատ խոհա- րարները, համեղ բաղադրատոմսեր և խոհարարական գաղտնիքներ ամբողջ աշխարհից, ինչպես նաև անդրա- դարձ էթիկետի կանոններին և սննդի մշակույթին: Ու այս ամենին զուգահեռ ամբողջ օրվա ընթացքում կանցկաց- վի սննդի և տարատեսակ համովությունների էքսպո:

Հարթակը մեկնարկեց 2015թ-ի հոկտեմբերին՝ իր ավե- լի քան 60 դասընթացներով քաղաքի տարբեր վայ- րերում: Ընդամենը 2 ամիս անց՝ դեկտեմբերին, փա- ռատոնը վերադարձավ ամանորյա վարպետության դասերի շարքով և ուրախ տոնավաճառով: 2016 թվա- կանի հունիսի 11-ին և 12-ին կիրականացվի Հարթակի 3-րդ թողարկումը: Ծրագրին հնարավոր է ծանոթա- նալ և գրանցվել www.hartakyerevan.com կայքում, իսկ նորացումներին հետևել փառատոնի ֆեյսբուքյան էջում՝ fb/HartakFestival.

Այս տարի փառատոնի մասնակիցները կվայե- լեն բացօթյա մարմնամարզությունը, կսովորեն առողջ ու համեղ բաղադրատոմսեր, բազմա- տեսակ թափոններից կպատրաստեն գեղեցիկ և օգտակար առարկաներ, նույնիսկ էլեկտրո- նային երաժշտություն կգրեն: Բնության սի- րահարները հնարավորություն կունենան նոր տեխնոլոգիայով ծառ տնկել և մասնակցել թռչնադիտարկմանը Բուսաբանական այգում: Իսկ գիքերին և մնացած պայծառ ուղեղներին սպասում են բազում հանդիպումներ տեղեկա- տվական տեխնոլոգիաների ոլորտի նորարար- ների և փորձագետների հետ: Ամառային Հար- թակն ունի 4 բաժին՝ Հոգի և մարմին, Արա ինքդ, Արվեստ և տեխնոլոգիա, Խոհարարություն:

Հարթակ 2016-ը ընդլայնում է ծրագիրը՝ բացի հաստատված 40 վարպետության դասերից, փառատոնի շրջանակում կանցկացվեն բաց քննարկումներ: Նախատեսվում են նաև ցու- ցահանդես և քաղաքից դուրս գործնական սեմինարներ: Տարատեսակ միջոցառումներ կիրականացվեն նաև մի շարք համագոր- ծակցությունների տեսքով, որոնց թվում են HAYP-ի, Armenia Tree Project-ի, FPWC-ի, Food Adventures-ի հետ համատեղ նախագծերը:Այս տարի փառատոնի ուշադրության կենտ- րոնում է էկոլոգիան, ինչը նշանակում է, որ ծրագրի զգալի մասը կշոշափի բնապահպա- նության, վերամշակման, ռեսուրսների խնա- յողության խնդիրները:

Մայիս 201667

ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն

Page 9: Մայիս 2016, #2 (38)

«ԿասպերսկիԼաբորատորիա».

Այլևս վախենալու չէԻնչպես է «Կասպերսկի Լաբորատորիան» օգնում լուսավորել

Երևանի ստորգետնյա անցումները:

Երևանում շատ են ստորգետնյա անցումները: Բայց ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դրան- ցից օգտվելը, երբեմն, ոչ միայն էսթետիկ տհաճություն է պատճառում թափթվածու- թյան, լքվածության և զանազան տհաճ օրգա- նական բույրերի պատճառով, այլև երբեմն պարզապես վտանգավոր է: Այդ ամենի հե- տևանքով շատերը նախընտրում են փողոցն անցել թեկուզ խախտումով, բայց այդ տարա- ծություններից խուսափել: Իրավիճակը կա- րելի է շտկել: Եվ սկսել պետք է լուսավորու- մից: Դա գիտակցելով՝ «Կասպերսկի Լաբո- րատորիան» օգնում է լուսավորել մայրաքա- ղաքի գետնանցումները «Անվտանգ և լուսա- վոր Երևան» նախագծի շրջանակում, որը նա- խաձեռնել է իր սոցիալական պատասխանա- տվության ծրագրերի շրջանակում։ Առաջին երջանիկը Գայի պողոտայի՝ Նոր Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածների հատվածում գտնվող ստորգետնյա երկու անցումներն են, որտեղ մայիսի 6-ից սկսեցին գործել հզոր լուսավոր- ման սարքեր, որոնք միանում են այն ժամա- նակ, երբ դրանց մոտով մարդ է անցնում։ Այժմ օրվա մութ ժամերին անցումով շատ ավելի ապահով կարելի է անցնել։ Սրանով «Կասպերսկի Լաբորատորիա» ըն- կերությունը չի պատրաստվում կանգ առնել: Նախագիծն իրականացվում է Երևանի վար- չական շրջանների հետ համագործակցու- թյամբ, և երևանցիներն իրենք կարող են ընտ- րել այն գետնանցումները, որոնք անհրա- ժեշտ է լուսավորել առաջին հերթին։ Դրա հա- մար պետք է միայն այցելել www.kaspersky.am կայքը, որը կգործարկվի շուտով և մասնակցել այնտեղ անցկացվող քվեարկությանը՝ ըստ լուսանկարների ընտրելով առաջնահերթ լու- սավորման ենթակա գետնանցումը։ Ընկե- րությունում վստահեցնում են, որ նախագիծը կիրականացվի այնքան ժամանակ, մինչև անվտանգության համար լուսավորման սար- քերով չապահովվեն Երևանի բոլոր ամենա- մութ գետնանցումները։ «Մենք երախտապարտ ենք «Կասպերսկի Լաբորատորիային» նախագիծը նախաձեռ- նելու համար։ Հուսով ենք, որ այս նախաձեռ- նությունը շարունակություն կունենա, և բնա- կիչներն ակտիվ մասնակցություն կունենան քաղաքի՝ լուսավորման կարիք ունեցող մյուս գետնանցման ընտրությանը», — պատմում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղե- կավար Արմեն Ուլիխանյանը։«Մենք զբաղվում ենք տեղեկատվական ոլոր- տի անվտանգությամբ, սակայն ուրախ ենք օգնելու մարդկանց ավելի պաշտպանված

զգալ նաև իրական կյանքում», — իր տեսա- կետն է փոխանցում Արմեն Կարապետյա- նը՝ Հայաստանի և Վրաստանի տարածքում «Կասպերսկի Լաբորատորիայի» պաշտո- նական ներկայացուցիչը։ — Մենք հուսով ենք, որ պայծառ լույսը հետիոտնին թույլ կտա ավելի անվտանգ զգալ այս, իսկ հետագայում

նաև այլ գետնանցումներում, կամարներում և նրբանցքներում»։Ավելի մանրամասն «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի, նաև այն մասին, թե ինչ- պես մասնակցել քվեարկությանը, որի արդյուն- քում կընտրվեն հաջորդ գետնանցումները, շու- տով կարելի է իմանալ www.kaspersky.am կայքում։

↑ Սամվել Զաքարյան ընկերության մար- կետինգի ղեկավար, Արմեն Ուլիխանյան Նոր Նորքի ղեկավար, Արմեն Կարա- պետյան ընկերության ներկայացուցիչ Հայաստանում և Վրաստանում

Գովազդային

Page 10: Մայիս 2016, #2 (38)

Մի քանի ամիս առաջ Khorozyan International կազմակերպությունը Ստեփանավանում բացեց «Քարահունջ» սրճարանը, որն արդեն դարձել է քաղաքի կարևորագույն ժամանցային և մշակութային վայրերից մեկը: Կազմակերպության ներկայացուցիչներից Սևակ Դավիդեանը պատմում է, թե ինչու սրճարանը բացվեց հենց Ստեփանավանում, ինչու են այնտեղ հատուկ ուշադրություն դարձնում հայկական մթերքին և ինչ նպատակներ է իր առջև դնում «Քարահունջը» (և դա շահույթը չէ):

«Քարահունջ». սրճարան և շատ ավելին

Ինչու՞ ՍտեփանավանKhorazyan Internanational-ի գործունեության հիմնական նպատակը միշտ եղել է Հայաստա- նին ու հայաստանցիներին որևէ կերպ աջակ- ցելը, պայմաններ ստեղծելը, այնպես, որ մար- դիկ ստիպված չլինեն արտագաղթել և դրսե- րում գործ փնտրել: Կամ էլ ստիպված չլինեն շրջաններից պարտադիր տեղափոխվել Երևան: Ի սկզբանե պատրաստվում էինք ներդրումներ կատարել գյուղատնտեսական ոլորտում: Ինձ համար իսկական բացահայտում էր այդ տա- րածքների ապշեցուցիչ գեղեցկությունը: Եվ այնքան տխուր էր գիտակցելը, որ մեզ նման էլ շատ շատերը չեն գիտակցում, տեղյակ չեն այդ գեղեցկության մասին, քանի որ այնտեղ գրեթե իսպառ բացակայում էր որևէ զբոսա- շրջային ենթակառուցվածք: Նույնիսկ քաղա- քի քարտեզ ոչ մի տեղ հնարավոր չէր գտնել, պատկերացնու՞մ եք: Հասկացանք, որ շատ բան կա անելու և անցանք գործի: Մի խոսքով, հողատարածք գնեցինք և սկսե- ցինք մեր գյուղատնտեսական նախագիծը: Բայց դրան զուգահեռ մտածեցինք նաև մի հարմար անկյուն ստեղծել Ստեփանավանում, մի փոքր զարկ տալ նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդպես ծնվեց «Քարահունջը»: Եվ ինչպես ցույց տվեց ժամանակը, նման վայրերի պահանջը մեր երկրում ահռելի մեծ է: Սեփական փորձս ներկայացնեմ, ուրիշ բան չեմ ասում՝ երբ ես այն ժամանակ դեռ որպես հյուր գալիս էի Հայաստան, Երևանից դուրս անելիք չէր լինում: Հա, եկեղեցիները գնացինք տեսանք, Սևան, Տաթև և այլն: Հետո՞: Օրինակ, երբ զբոսաշրջիկները գնում են Դիլիջան, գո- նե մի զբաղմունք չունենա՞ն երեկոյան, մի հան- գիստ սուրճ խմելու և գիրք կարդալու հնարա- վորություն չլինի՞: Ցավոք, Երևանից դուրս այդ ենթակառուցվածքները շատ թույլ են զար- գացած, չկա լավ, բարձրորակ սերվիս, մեծ խնդիր է վստահությունը՝ գիտե՞ք որքան հա- ճախ են այստեղ խաբում զբոսաշրջիկներին:

«Քարահունջներ» լինեն շատ, տասնյակներով: Ինչ վերաբերում է հայկական մթերքին, ապա մենք գրեթե հարյուր տոկոսով միայն դրանից ենք օգտագործում՝ տեղական միս, թեյ, մեղր, մուրաբաներ, ինչ որ հնարավոր է, թեկուզև դրսից բերվածից մի փոքր ավելի թանկ լինի:

Վերաբերմունք Դժբախտաբար, Հայաստանում շատ է տարած- ված հոռետեսությունն ու ոչ հեռանկարային մոտեցումը: Նայեք, եթե ստեփանավանցիները ճիշտ օգտագործեին իրենց հողը, քաղաքը, այն- տեղ եղած գեղեցկությունն ու հարստությունը, ապա վաղուց բացած կլինեին իրենց սեփական «Քարահունջները»: Բայց ամենատարածված խոսքերը, որ լսում էինք ամիսներ շարունակ, սա էր՝ «ախր էս չի աշխատելու, վեց ամիս հե- տո փակվելու ա գնա»: Դա, իհարկե, ընդհա-

Մի խոսքով, այդ ամենը մտքում բացեցինք «Քարահունջը», որտեղ մարդիկ պետք է զգա- յին իրենց հանգիստ և ապահով:

Նպատակներ «Քարահունջն» իր առջև ունի երեք հիմնական նպատակ՝ ստեղծել աշխատատեղեր տեղա- ցիների համար, զարգացնել զբոսաշրջու- թյունը, օգտագործել և սատարել մեր, հայ- կական ապրանքը: Մենք ուզում ենք լավ օրինակ ծառայել ստե- փանավանցիների համար, ուզում ենք, որ նրանք էլ առողջ նախանձից ելնելով ոտքի կանգնեն ու իրենք էլ իրենց ուժերը փորձեն նման գործում, փորձեն մի բան անել, օգտա- գործել իրենց հնարավորությունները: Այդ- պես աստիճանաբար կզարգանա ամբողջ տա- րածաշրջանը: Եթե «Քարահունջում» աշխա- տում է վեց ստեփանավանցի, ուրեմն մենք օգնում ենք վեց ընտանիքների չմտածել արտա- գաղթի մասին: Պատկերացրեք, եթե այդպիսի

Մայիս 201689

ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Page 11: Մայիս 2016, #2 (38)

նուր համահայկական սինդրոմ է: Բայց շատ են նաև այն մարդիկ, ովքեր ոգևորվել են, ուրա- խացել են, շնորհակալ են մեզ, քանի որ տարի- ներ շարունակ քաղաքում մի հաճելի տեղ չեն ունեցել գնալու համար: Մեր այցելուները, որպես կանոն, ստեփանա- վանցիներն են կամ զբոսաշրջիկները, բայց կան նաև խմբեր Երևանից: Հիմնականում մեր ծանոթներն են, ովքեր վաղուց ճանաչում են մեզ, վստահում են և մի անգամ «Քարահունջ» այցելելիս անպայման վերադառնում են: Եր- բեմն էլ մեզ այցելում են բարձրաստիճան պաշ- տոնյաներ (որպես կանոն՝ թիկնապահների ուղեկցությամբ) և հիացած դուրս են գալիս:

…և ավելին«Քարահունջի» լոգոյի տակ գրված է՝ café & more: Եվ այդ more-ը պատահական չէ, սա, մեծ հաշ- վով, մշակութային ժամանցային կենտրոն է, ոչ միայն սրճելու կամ սնվելու վայր: Մեզ մոտ խաղում են, օրինակ, շախմատ (բայց երբեք ոչ թղթախաղ), կարդում են գրքեր՝ մեր գրադա- րանում հազար հինգ հարյուրից ավելի գիրք կա՝ անգլերեն (ութ հարյուր հատոր գեղար- վեստական և մասնագիտական գրականու- թյուն) և արևմտահայկական գրականությունը տեղում ընթերցելու համար, իսկ հայկական գրքերը նաև կարելի է գնել: Մարդիկ կարող են տնից մի գիրք վերցնել և գալ պարզապես նստել հարմար միջավայրում, բնավ պար- տադիր չէ մի բան գնել մեզանից: Ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են համերգներ՝ Արիկ Բամբիռը եկավ բացմանը, իսկ Ֆրան- սիայի դեսպանատան կազմակերպած La Quinzaine de la Francophonie փառատոնի շրջա- նակում այնտեղ ելույթ ունեցավ մի ֆրան- սիական համույթ: Շատ հավես անցավ: Այս տարի դեռ երկու փառատոն էլ ինքներս ենք կազմակերպելու, առաջինը՝ «Վերադարձը», կլինի արդեն օգոստոսին՝ արտիստ Աշոտ Ավագյանի հետ համատեղ: Հետագայում մտածում ենք մեր սեփական երգչախումբը հիմնելու, ընթերցանության երեկոներ կազ- մակերպելու և այլ նախագծերի մասին: Հետաքրքիր է, որ «Քարահունջն» իր բնույթով շատ է տարբերվում նրանից, ինչին սովոր են Հայաստանում շատերը: Մեզ մոտ չկա «հար- յուր գրամ օղի», խորոված, խաշ, դա մերը չէ: Փոխարենը առաջարկում ենք հրաշալի գինի՝

120-ից ավելի տեսակի, որոնցից ամենահասա- նելին ու ամենահամեղը, թերևս, հայկականն է: Իսկ խոհարարը պատրաստում է 73 տեսա- կի ուտեստ: Մեր ամենահավես առաջարկ- ներից մեկը, ի դեպ, շուրջօրյա «հայկական նախաճաշն» է՝ խաշած ձվերով, մուրաբայով, մեղրով, լավաշով, որը կարելի է պատվիրել օրվա ցանկացած պահին, առանց ժամային սահմանափակումների:

Դիլիջան Հիմա աշխատում ենք երկրորդ «Քարահունջի» վրա, որը կբացվի հուլիսին, Դիլիջանում: Այս- տեղ, իհարկե, մի փոքր այլ վիճակ է, քանի որ, ի տարբերություն Ստեփանավանի, այս քա- ղաքում սովոր են բարձրորակ սերվիսին, հե- տաքրքիր բրենդներին և, ի վերջո, IdEA հիմնա- դրամի գործունեությունն էլ իր մեծ դերն է խաղում քաղաքի զարգացման գործում: Երբ ծանոթացանք այդ ծրագրերին, որոշեցինք մենք էլ մեր լուման ներդնել: Դիլիջանյան «Քա- րահունջը» մի փոքր կտարբերվի Ստեփանա- վանի սրճարանից և բաղկացած կլինի երեք բաժնից: Առաջինը կլինի նվիրված կոնյակի և

գինու համտեսմանը, երկրորդ հարկում կլինի ռեստորան-սրճարան, որը կշարունակվի նաև բացօթյա տարածքում, իսկ երրորդ հարկը կլի- նի արվեստի տարածություն՝ վորքշոփերի, վար- պետության դասերի, գրախանութի համար: Սրանով, իհարկե, չենք պատրաստվում կանգ առնել: Հետագա պլաններում են Սիսիանը, Գյումրին և Ստեփանակերտը, ինչպես նաև փոքրիկ «գեսթհաուս» ձևաչափի հյուրանոց նորից Ստեփանավանում: Պետք է փորձենք տարածել լավը, բարձրորակը, պետք է օգնենք մեր երկրին: Չէ՞ որ «Քարահունջն» ավելին է, քան պարզապես սրճարան:

Արեգ Դավթյան Khorozyan International

Page 12: Մայիս 2016, #2 (38)

Քաղաքի կոլորիտը նոր գույնով ներկած «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնը վերջերս ուրախացրեց երևանցիներին՝

ներկայացնելով իր նոր հարմարավետ, անաղմուկ գոտին։

ծել հարթակ՝ բացառապես քչախոս, ըն- թերցասեր ու աշխատասեր մարդկանց համար, որոնց ականջները «կարոտ» են կատարյալ լռության։

Նոր տարածքԻսկ ովքե՞ր են նոր տարածքից օգտվողները: Որպես կանոն՝ ամենաակտիվ զարգացող ճյուղերի ներկայացուցիչները՝ ծրագրավո- րողներ, մարկետոլոգներ, դիզայներներ, գոր- ծարարներ, մարդիկ, ովքեր սիրում են ական- ջակալներով վայելել ամենասիրելի երաժշ- տական գործը՝ զուգահեռ ընթերցելով, և նրանք, ովքեր հանդիպումներ վարելու հա- մար սեփական առանձնասենյակը չունեն։Սա հատկապես «փրկություն» է աշխատող մարդկանց համար, ովքեր ձգտում են միջա- վայրի փոփոխության։ Երբ նույն տարածքում կա նաև հանգստի գոտի, խոհանոց, սուրճ ու թեյ, ընդմիջմանը թենիսի խաղալու, ցրվե- լու հնարավորություն, ապա կարելի է փաս- տել, որ սա աշխատանքի համար իդեալա- կան վայր է: Կան օրեր, երբ այս տարածքը մարդաշատ է լինում, քանի որ վերածվում է դասախոսությունների, workshop-երի և զանազան այլ հանդիպումների հարթակի։

Հատուկ գինՆոր տարածքի համար հատուկ տարիֆներ են մշակվել՝ այստեղ 1 րոպեի համար պետք է վճարել 15 դրամ։ 3 ժամանոց փաթեթը աշ- խատանքային տարածքում արժե 1500 դրամ (այս միջինացված գնային առաջարկը շուկա- յում բացառիկ հնարավորություն է ստեղծում ֆրիլանսերների համար)։

Ամենագրավիչ փաթեթը, ինչպես համոզվե- ցինք այցելուների մեկնաբանություններից, մեկամսյա աշխատանքային վայր ունենալու հնարավորությունն է։ Այս փաթեթի արժեքն ընդամենը 30,000 դրամ է։ Իսկ նրանք, ովքեր հավատարիմ են մնում աշխատանքային գրա- ֆիկին և 09։00-18։00 են ցանկանում աշխա- տել, նրանց համար գործում է 3000 դրամ ար- ժողության փաթեթը։Գնահատելով «Լոֆթի» այժմյան ռեսուրսները և զարգացման տեմպերը՝ հիմնադիրները կար- ծում են, որ ժամանակն է ներառելու նաև այլ ներդրողների, հովանավորների, ովքեր երևան- յան «Լոֆթի» զարգացման օրինակով համոզ- ված կարող են լինել բիզնես հաջողության վրա։ «Լոֆթը» միշտ բաց է քննարկումների և հա- մագործակությունների համար, եթե, իհարկե, գաղափարախոսությունները համընկնեն։

Նախապատմություն2014-ի վերջում Երևանի կենտրոնական, միա- ժամանակ նաև՝ թաքուն հասցեներից մեկում, բացվեց «Լոֆթը», որը շատ արագ դարձավ ժամանցը գնահատողների ամենասիրելի վայրերից մեկը։ Բացմանը հաջորդած ամիս- ների ընթացքում «Լոֆթ»-ը ձևավորեց ազատ ու անկաշկանդ հաճախորդների մի ամբողջ բանակ։ Այս փաստը միանշանակ դրական արձագանք գտավ, քանի որ իսկապես մի- տում կար ստեղծել հարմար տարածք հենց ինքնարտաահայտվելու համար։ Իսկ էլ որ- տե՞ղ կարելի է չզսպել էմոցիաները, որտե՞ղ կարելի է խռթխռթացնել ամենատարբեր քաղցրավենիքներ՝ չմտածելով դրանց վեր- ջանալու մասին, որտե՞ղ կարելի է բղավել՝ տոնելով փոքր ու մեծ հաղթանակները, ըն- կերների հետ պիցցա պատրաստել ու ինքնա- մոռաց պարել մեծ հայելիների առաջ։ Ի վեր- ջո, որտե՞ղ կարելի է այս ամենի համար վճա- րել այնքան քիչ գումար, որքան հնարավոր է գտնել յուրաքանչյուրի գրպանում։ Սակայն ժամանցային այսքան հարմար միջավայր ստեղծելու մեջ մի խայծ կա՝ մարդկանց ուղ- ղորդել դեպի ինքնազարգացում, ինչպես առ- կա գրադարանի, ցուցահանդեսների, երաժշ- տական գործիքների, այնպես էլ բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ։Փաստորեն, «Լոֆթում» միշտ աղմուկ է և աշ- խույժ մթնոլորտ։ Իսկ ի՞նչ անեն այլ հայացք- ների տեր այցելուները, ովքեր ցանկանում են նույն հարմարավետ տարածքում կենտրոնա- նալ, աշխատել, հանդիպումներ անցկացնել… Հատուկ աղմուկից դժգոհողների համար «Լոֆթն» ընդլայնել է իր տարածքը և ստեղ-

Լոֆթ. Mute Volume

Գովազդային

Հասցե՝ Մոսկովյան 3Հեռ.՝ 043/041 408 864Կայք՝ Loft.am

Մայիս 20161011

ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Page 13: Մայիս 2016, #2 (38)

Ucom-ը՝ Լավագույն գործատու

INGREDIENT. Հաճույք առանց մեղքի զգացողության

Վերջերս Ucom ընկերու- թյունը մասնակցել է «Մարդ- կային ռեսուրսների կառա- վարման լավագույն փորձ» ուսումնասիրությանը, որը կազմակերպվում և իրա- կանացվում է Ամստերդա- մում հիմնադրված Լա- վագույն գործատուների ինստիտուտի կողմից:

Լավագույն գործատուների ինստիտուտի նա- խաձեռնությամբ ամեն տարի իրականացվող ուսումնասիրության նպատակն է ուսումնասի- րել ամբողջ աշխարհի խոշոր գործատուների կողմից իրենց աշխատակիցներին առաջարկ- վող պայմանները և իրականացնել գնահա- տում՝ ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան: Արդյունքում, աշխարհի միայն առաջատար գործատուներն են արժա- նանում «Լավագույն գործատու» տիտղոսին: Ucom-ի կողմից իր աշխատակիցներին առա- ջարկող պայմանների գնահատումն իրակա- նացվել է 9 չափանիշների հիման վրա՝ Մեծ պո- տենցիալով աշխատակիցների կառավարման ռազմավարություն, Մարդկային ռեսուրսների պլանավորում, Աշխատակցի ընդունելության գործընթաց, Ուսուցում և մասնագիտական զարգացում, Աշխատանքի արդյունավետու- թյան կառավարում, Առաջնորդություն, Կա- րիերայի և մասնագիտական առաջխաղաց- ման կառավարում, Աշխատակիցների փոխ- հատուցում ու արտոնություններ, Մշակույթ: Արդյունքում, Ucom-ը բարեհաջող անցել է հա- վաստագրման գործընթացի բոլոր փուլերը և արժանացել «Հայաստանում 2016թ. լավագույն գործատու» տիտղոսին, քանի որ ընկերության կողմից իր աշխատակիցներին առաջարկվող պայմանները համապատասխանել և որոշ հար- ցերում անգամ գերազանցել են հավաստա- գրմանը ներկայացվող բոլոր չափանիշները:

Հերթական յուղոտ ու տապակած մսային լան- չի կլանման հետևանքով օրգանիզմիս նկատ- մամբ մեղքի զգացողությունից դրդված, որոշեցի վերջապես մի բան փոխել սննդա- կարգիս մեջ: Բայց ինչպե՞ս, որտե՞ղ գնալ, ինչ- պե՞ս վստահ լինեմ, որ օրգանիզմիս իսկապես օգնում եմ: Պատասխանը ստացա ծանոթնե- րիցս մեկից, ով առողջական խնդիրներ ունի և դրա պատճառով արդեն երկար տարիներ ստիպված է դիետա պահել: Բայց ի տարբե- րություն իմ տեսած մյուս դիետիկների, բնավ չի տառապում և ամբողջ օրը չի երազում մի կտոր տորթի կամ մի կարգին մսով ուտեստի մասին, որովհետև… նա այդ ամենով լավ էլ սնվում է, պարզապես ճիշտ տեղից: Ինչպես պարզվեց, ծանոթիս բժիշկը՝ ՎՊԴիետ սննդի առաքման հիմնադիր, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, իր հիվանդների համար ոչ մի- այն համապատասխան դիետա է կազմում, այլև ինքը մատակարարում է նրանց շաբաթ- վա սնունդը հատուկ բոքսերով, քանի որ Երևանում սեփական ուժերով անհրաժեշտ դիետիկ, ոչ վնասակար մթերք գտնելը բավա- կան բարդ խնդիր է: Վերջերս այդ պրոցեսն իրականացվում է INGREDIENT տարբերա- նշանի ներքո: Բարեբախտաբար, ինձ նման մարդկանց համար, ովքեր ուզում են նորմալ սնվել՝ առանց մեղքի զգացողության, տար- վա սկզբում բացվել է համանուն INGREDIENT սրճարան-ռեստորանը՝ Piazza Grande համալ- րի ներքևի հարկում: Գնացի:Իջնում եմ շարժասանդուղքով, նայում ձախ և տեսնում մեծ փայտաշեն տառերը՝ INGREDIENT, վրան էլ՝ չորս կլոր գունավոր սմայլիկներ: Մո- տենում եմ՝ աչքովս ընկնում է նաև կավճով գրված զգուշացումը՝ No Smoke, No Sugar: Ծխա- զուրկ վայրեր հանդիպել էի, բայց առանց շա- քարի՞: Նստում եմ հաճելի փայտե սեղաննե- րից մեկի մոտ: Մյուս սեղանների մոտ հիմ- նականում արտասահմանցիներ են, որոնց համար նման նստավայրերը Արևմուտքում սովորական երևույթ են: Նրանց հետ շփվող և խորհուրդներ տվող կինը, կարծես, հենց տիկին Պետրոսյանն է:

Երևանում բացվել է բացառիկ նստավայր, որտեղ կարելի է սնվել բացառապես առողջարար սննդով՝

առանց շաքարի, գլյուտենի և օրգանիզմի համար այլ վնասակար բաղադրիչների: Բացահայտում ենք, թե

ինչու է INGREDIENT ռեստորանն այդքան յուրահատուկ:

Ուսումնասիրում եմ մենյուն՝ մի քանի տաս- նյակ ճաշատեսակ, մոտ կեսը՝ բուսակերնե- րի համար, զանազան պաստաներ, սթեյքեր, աղցաններ, բրդուճներ և այլն, գրեթե բոլո- րի կողքին նշված է ուտեստի կալորիակա- նությունը: Ամեն ինչ առողջարար է, պաս- տաներն ու հացերը՝ ինչպես բացատրեց մատուցողը՝ ամբողջությամբ INGREDIENT-ի սեփական արտադրության և առանց սպի- տակ ալ յուրի օգտագործման: Գրավիչ էր նաև սուրճ-թեյ-քաղցրավենիքի բաժնի հա- րուստ տեսականին: Բայց չէ՞ որ թխվածքն այդքան էլ ճիշտ չէ օրգանիզմի համար: Ահա այդտեղ էր, որ մատուցողը բացատրեց No Sugar-ի իմաստը՝ այստեղ իսկապես շա- քարի կամ արհեստական փոխարինիչների ոչ մի գրամ չի օգտագործվում, միայն գետ- նախնձորի օշարակ, որն ինքնին օգտակար է, իսկ սպիտակ ալյուրի փոխարեն՝ նուշի կամ ընկույզի ալ յուր: Պատվիրում եմ և սպասում: Այդ ընթացքում հաջողվում է մի փոքր շփվել նաև ռեստորանի հիմնադրի հետ: Տիկին Պետրոսյանն ասում է, որ INGREDIENT-ն իր բժշկական գործունեության տրամաբանա- կան շարունակությունն է: Պարզապես հիմա այդ ամենից կարող են օգտվել բոլոր ցան- կացողները: Հատուկ ուշադրություն է դարձ- վում նաև կրթական տարրին՝ այստեղ փոր- ձում են հայերին սովորեցնել առողջ սնվել, շուտով, օրինակ, հատուկ դասընթացներ կիրականացվեն երեխաների համար: «Մեր թիմի գերնպատակը մարդկանց առողջու- թյունն է, այնպես անելը, որպեսզի մարդիկ մի կողմից համեղ սնվեն, բայց մյուս կողմից էլ անեն դա առանց մեղքի զգացողության և հանգիստ վերաբերվեն «դիետիկ» բառին, մեր լոգոյի սմայլիկների պես ժպտալով», — բացատրում է նա և հեռանում հերթական հաճախորդին պատմելու իրենց հացերի բա- ցառիկ տեսականու մասին: Բերում են իմ պատվերը և ես ժպտալով անց- նում եմ իմ առողջարար լանչի կլանմանը: Շատ չանցած հասկանում եմ, որ այստեղ շատ հաճախ եմ լինելու:

Page 14: Մայիս 2016, #2 (38)

2016 թվականի սկզբին հայտարարվեց Ucom և «Օրանժ Արմենիա» ընկերությունների միավորման և նոր բջջային օպերատորի ստեղծման

մասին: Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը պատմում է «ԵՐԵՎԱՆԻՆ», թե ինչու ընկերությունը միավորվեց հենց «Օրանժի» հետ, ինչպես դա օգնեց գործարքի

բոլոր մասնակիցներին և ինչու շուտով նոր օպերատորի բաժանորդները հանրային վայրերում անլար ինտերնետի կարիք չեն ունենա:

Ucom` կապի միասնական օպերատոր

Ինչպե՞ս Ucom-ում միտք ծագեց մտնելու նաև բջջային կապի շուկա: Ակնհայտ է, որ դա մեկ օրվա որոշում չէր: — Այդ որոշումը մենք կայացրել էինք դեռ 2013 թվականին: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ ֆիքսված ցանցում մենք արդեն բավական կայուն դիրքեր ենք ձեռք բերել և նոր շուկաներ նվաճելու ժամանակն է: Բջջային կապը եղավ դրա տրամաբանական շարունակությունը: Ինչու՞ հենց «Օրանժի» հետ համագործակ- ցություն տեղի ունեցավ: — «Օրանժի» հետ աշխատելու առիթը եղավ ընկերության գլոբալ որոշումը 2020 թվակա- նին որպես կոնվերգենտ ծառայություն մա- տուցողի հանդես գալը և, դրա հետևանքով, մի քանի երկրներից դուրս գալը: Համընկավ մեր բջջային մուտքը և նրանց ելքը: Որոշ ժամանակ անց եկանք երկկողմանի համա- ձայնության: Իհարկե, մեզ համար դա շատ հարմար էր, քանի որ մենք նախապես պլա- նավորում էինք ներդրումներ կատարել, հա- մապատասխան ենթակառուցվածք ստեղծել, իսկ այսպես ստացանք պատրաստի համա- կարգ և բաժանորդների բազա՝ ավելի քան 600 հազար հոգի: Տարօրինակ կլիներ, եթե Ucom-ը չօգտվեր այդ հնարավորությու- նից: «Օրանժն» էլ, իր հերթին, օգուտով կա- րողացավ դուրս գալ Հայաստանից: Մի խոս- քով, այս լուծումը գրավիչ էր երկու կողմերի համար էլ:Սկզբում խոսվում էր այն մասին, որ «Օրանժ» բրենդը կպահպանվի, բայց այդպես չեղավ: Ինչի՞ հետ է դա կապված: — Մենք բավական երկար մտածում էինք՝ պահե՞լ «Օրանժ Արմենիա» բրենդը, թե ոչ, բայց ավելի հարմար գտանք օգտագործել մեր, հայկական բրենդը, որը, ինչպես ցույց են տալիս մեր ուսումնասիրությունները, բա- վական ամուր հիմքեր ունի Հայաստանում: Ucom-ը, բարեբախտաբար, շատ դրական է ընդունվում հասարակության կողմից, այն- պես որ, վստահ ենք, նոր ծառայությանն էլ լավ ապագա է սպասում: Ասացիք, որ դեռ մինչ «Օրանժի» ձեռքբերու- մը մեծ ներդրումային ծրագիր էր նախատես- ված: Կլանումից հետո ծրագիրը չեղարկվե՞ց:

— Ոչ, նույնիսկ հակառակը: Եթե նախկինում մենք պետք է «իքս» գումար ծախսեինք մեր լիցենզիայի ներքո և նոր ցանց կառուցեինք, ապա «Օրանժի» ձեռքբերմամբ մենք հաս- կացանք, որ այս պարագայում մեզ էլ ավելի մեծ ներդրումներ է հարկավոր կատարել: Պարզապես այժմ մենք ոչ թե զրոյից ենք կա- ռուցում, այլ մեծացնում ենք բազային կայան- ների թիվը: Որպեսզի պարզ դառնան ծավալ- ները, պարզապես ասեմ, որ մենք գրեթե եռա- պատկում ենք «Օրաժնի» ունեցած ցանցն ու դրա թողունակությունը: Ինչպե՞ս արձագանքեցին «Օրանժ Արմե- նիայի» բաժանորդները, որոնց թիվը, ինչ- պես նշեցիք, բավական մեծ է:— Քանի որ մենք բավական սահուն կազ- մակերպեցինք այս փոփոխությունը, առանց կտրուկ շարժումների, առանձնապես լարված և սթրեսային արձագանքներ չենք ունեցել: Ձեռքբերման մասին լուրը նույնիսկ ավելի լավ ընդունվեց, քան մենք տրամադրվել էինք ի սկզբանե: Կարծում եմ, սա խոսում է հենց Ucom-ի նկատմամբ մարդկանց ունեցած վստահության մասին: Իսկ բաժանորդների թիվն այս ընթացքում կտրուկ աճ չի՞ ապրել:— Մի կողմից, հստակ թվեր մենք դեռ չու- նենք՝ ժամանակ է անհրաժեշտ: Մյուս կող- մից, կարծում եմ դա տեղի կունենա, քանի որ Ucom-ն այսօր ունի արդեն շուրջ 90 հազար բաժանորդ, այսինքն՝ այդքան ընտանիք, յուրաքանչյուրում՝ 3-4 հոգի, որոնք տեղյակ են մեր ծառայությունների մակարդակից:

Աշխարհագրության լայնացում նախատես- վու՞մ է ֆիքսված ծառայությունների մասով:— Իհարկե: Այս պահին մենք արդեն ներկա ենք վեց-յոթ քաղաքներում, իսկ գալիք մեկ տարվա ընթացքում նախատեսում ենք ներ- կայանալ 17-ում, այսինքն փաստացի ապա- հովել Հայաստանի ողջ տարածքի օպտիկա-մանրաթելային ծածկույթը: Ի դեպ, արդեն այսօր մենք ունենք օպտիկա-մանրաթելային ամենամեծ ցանցը երկրում, կապուղիներ Վրաս- տանի ու Իրանի սահմանին: Դա մեզ թույլ է տալիս «Օրանժից» ստացած մեր բազային կա- յանները միացնել օտպիկա-մանրաթելային ցանցով: Իսկ հեռահաղորդակցական արագու- թյունների համար դա շատ կարևոր պայման է: Այն օպերատորը, որը չի կարողանում լուծել իր տրանսպորտային թողունակությունների հարցը մինչև բազային կայանը, խնդիր է ունե- նում բաժանորդին լավ արագություն հասց- նելու մեջ: Այդ խնդիրը մեզ մոտ լուծած է: Այդ իմաստով, Ucom-ն ու «Օրանժը» իսկապես հրաշալի իրար հավելեցին: Այս ամենի արդ- յունքում մեր բաժանորդները կունենան շատ մատչելի և շատ արագ շարժական ինտեր- նետ, և այլևս կարիք չեն ունենա սրճարան- ներում կամ հանրային վայրերում վայ-ֆայի ծածկագիր խնդրելու: Երբ Ucom-ը մտավ շուկա, մեծապես փոխ- վեց մեր ինտերնետային շուկան: Այժմ նույնը տեղի է ունենում նաև բջջայի՞ն կապի հետ:— Հույս ունեմ, որ այո, առավել ևս, որ մյուս օպերատորներ էլ, կարծես, մեր հետքերով են գնում: Եվ դա ուրախալի է:

Մայիս 20161213

ՔԱՂԱՔԱՄԵՋ Տեխնոլոգիաներ

Page 15: Մայիս 2016, #2 (38)

Իսկ Հայաստանից դուրս ընկերությունը գոր- ծունեություն պլանավորո՞ւմ է ծավալել:— Ucom-ը բավական մեծ ծավալներով մե- ծածախ ինտերնետ է տրամադրում, օրի- նակ, Իրանում և Իրաքում, իսկ մոտ ապագա- յում կփորձենք հայկական հեռուստաբովան- դակությունը հասցնել հայկական սփյուռքին, որտեղ այդ պահանջարկը մեծ է: Ի՞նչ է սպասում Ucom-ն և ձեր բաժանորդ- ներին ապագայում: — Նոր մարտահրավերներ, նոր շուկաներ, նոր աշխատելաոճ, նոր սկզբունքներ: Նախ և առաջ խոսքը գնում է վճարման համակար- գերի մասին: Բոլորովին վերջերս մեկնարկե- ցինք U-Pay համակարգը, շուտով Android և iOS համակարգերի համար կունենանք հա- մապատասխան հավելվածներ: Ընդհան- րապես մեծ ուշադրություն ենք դարձնելու Internet of Things գաղափարի վրա՝ մի շարք առաջին հայացքից ոչ շատ խոշոր, քիչ երևա- ցող հավելվածներ և ծառայություններ առա- ջարկելով, որոնք մեծապես կհեշտացնեն մեր հաճախորդների կյանքը:

ԻՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ UCOM-Ի ԲՋՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆՓոխվելո՞ւ են արդյոք մեր հեռախոսահա- մարները և կոդերը, թե ոչ:Orange ցանցում գտնվող Ձեր հեռախոսա- համարները և կոդերը Ucom-ում կմնան ան- փոփոխ:

Արդյոք պե՞տք է այցելել սպասարկման կենտրոն, որպեսզի մեր Orange քարտերը շարունակեն գործել:Խանութ այցելելու կամ հավել յալ որևէ գոր- ծողություն կատարելու կարիք չկա. ընկերու- թյունների միավորումից հետո Ձեր քարտը շարունակում է նույնությամբ գործել:

Արդյոք շարունակելո՞ւ են գործել Orange-ից հեռախոս կամ ինտերնետ սարքավորում ձեռք բերելու ժամանակ ստանձնած պար- տավորությունները:Հեռախոս կամ ինտերնետ մոդեմ ձեռք բերե- լիս ստանձնած Ձեր բոլոր պարտավորություն- ները նույնությամբ պահպանվել են և կփո- խանցվել Ucom ընկերությանը:

Փոխվելո՞ւ են արդյոք Orange-ի ծառայու- թյունների գործող սակագները:Եթե Դուք արդեն Orange-ի որևէ ծառայության բաժանորդ եք, ապա շարունակում եք օգ- տվել այդ ծառայությունից՝ Ձեր սակագնային պլանի պայմաններին համապատասխան:

Ե՞րբ ենք կարողանալու Orange-ի և Ucom-ի ծառայություններին բաժանորդագրվել և վճարումներ կատարել միևնույն վայրում:Միավորումից հետո Orange-ի խանութները վերափոխվել են Ucom սպասարկման կենտ- րոնների, որտեղ էլ այժմ Դուք կարող եք բա- ժանորդագրվել շարժական և ֆիքսված բոլոր ծառայություններին և կատարել վճարումներ:

Ucom ընկերությունը տրամադրելո՞ւ է արդ- յոք շարժական ինտերնետ:Ucom ընկերությունն այսուհետ մատուցում է նաև շարժական ինտերնետի ծառայություն- ներ՝ հասանելի Հայաստանի բնակչության 98%-ին:

Արդյո՞ք լինելու են փաթեթային տարբերակ- ներ, որտեղ բացի Ucom ծառայություններից կլինեն նաև Orange ծառայություններ:

Միավորված ընկերությունը հնարավորու- թյուն կունենա բաժանորդներին առաջարկել ֆիքսված և շարժական կապի համակցված ծառայություններ:

Փոխվելո՞ւ են արդյոք Ucom գործող ծառայու- թյունների պայմանները:Եթե Դուք արդեն Ucom-ի որևէ ծառայության բաժանորդ եք, ապա Ձեզ համար գործող պայ- մանները մնում են անփոփոխ:

Փոխվելո՞ւ են արդյոք բջջային հեռախոսի ին- տերնետ կարգավորումները:Եթե Դուք Orange-ի շարժական հեռախոսա- կապի բաժանորդ եք, ապա Ձեր հեռախոսի ինտերնետ կարգավորումները նույնությամբ պահպանվել են, և որևէ հավել յալ գործողու- թյուն կատարելու անհրաժեշտություն չկա:

Պահպանվելո՞ւ են արդյոք Orange ծառայու- թյունների ակտիվացման կոդերը:Orange-ի շարժական ձայնային ծառայությու- նից օգտվելիս ակտիվացման բոլոր կոդերը մնում են նույնը: Օրինակ՝ հաշիվը ստուգելու համար Դուք կրկին հավաքելու եք *133#, «Ucom կինո» ծառայության կոդ ստանալու համար SMS եք ուղարկելու 5555 համարին և այլն:

Փոխվելո՞ւ է արդյոք Orange-ի ինտերնետ կա- պի արագությունը:Միավորումից հետո շարժական լայնաշերտ ինտերնետ ծառայության արագությունը նույ- նությամբ պահպանվել է՝ ընտրված սակագնա- յին պլանին համապատասխան:

Ի՞նչ համարով զանգահարեմ, եթե ունեմ հար- ցեր Orange-ի ծառայությունների վերաբերյալ:Նոր միավորված Ucom ընկերության ցանկա- ցած ծառայության (ներառյալ շարժական կա- պի ձայնային և ինտերնետ ծառայություննե- րը) վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում Ucom-ի Բաժանորդների սպասարկման կենտ- րոնի հետ կապվելու համար Ucom շարժա- կան և ֆիքսված հեռախոսահամարներից կա- րող եք զանգահարել 444 կարճ համարին կամ 011 444 444՝ այլ հեռախոսահամարնե- րից: Ucom համարից կատարված զանգը կլի- նի անվճար:

Գովազդային

Page 16: Մայիս 2016, #2 (38)

Ինչպես էին նախապատրաստվում «Ավրորա» մրցանակաբաշխությանը՝ Մանվել Մաթևոսյանի կերտած մրցանակի պատրաստումը, ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինի բեմադրած մրցանակաբաշխության փորձը և շուրջ 150 կամավորների նվիրված աշխատանքը: Արդեն սպասում ենք հաջորդ տարվա «Ավրորային»:

«Ավրորայի» հերոսները

Մայիս 20161415

ՔԱՂԱՔԱՄԵՋ Բեքսթեյջ

Page 17: Մայիս 2016, #2 (38)

IDeA/Էդգար Բարսեղյան

Page 18: Մայիս 2016, #2 (38)

Մայրաքաղաքի արտաքին տեսքի մասին կարելի է խոսել ժամերով՝ վիճել, վերլուծել, քննարկել (և, ամենայն հավանականությամբ, ոչ մի արդյունքի չգալ): Բայց մենք խնդրեցինք մի քանի հիմա աշխատող ճարտարապետ-ների իրենց վերաբերմունքն արտահայտել ընդամենը հինգ բառով, ապա նույն խնդրանքով դիմեցինք սովորական ոչ մասնագետ երևանցիներին:

ԱՐԵԳ ՍԻՐԱՎՅԱՆԱնճաշակ Ռաբիզ Անգրագետ Ատկատ Անհույս

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԱբլիցովկա Մայթ Կամար Կաֆե Օբեկտ

ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԷկլեկտիկՍիմետրոիկՈւղղաձիգՀիերարխիկԱնշարժ

ՎԱՐԴԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՊսևդոստալինիզմ Պակաս Կղզի Ժարգոն Անտարբեր

ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆՏուֆ Մարդկային Բազմաշերտ Թամանյան Բաց

ՆԵԿՏԱՐ ՄԿՐՏՉՅԱՆՄիստիկա Բռնաբարված Ալեյհոպ Ոչ ադեկվատ Էս ինչա

ԱՆԱՀԻՏ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆՀավակնոտ Ձևական Կեղծ Մոնումենտալ Չմշակված

ԱՇՈՏ ՍՆԽՉՅԱՆԺամանակավրեպ Չմտածված Մուտանտ Անմիջավայր Պաթետիկ

ՄԵՐՈՒԺԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՄոխրագույն Անկապ Վարդագույն Փոշոտ Ափսոս

ԴՎԻՆ ԻՍԱՆՅԱՆՍՆարեկ Սառայներ Բոռշ Քաք Կասկադ

ՆԱՐԲԵ ՊԵՏՐՈՍՅԱՆՇինարարություն Բիրիքնոց Միջակություն Կարկատան Փոշոտ

ԱՐՄԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆԱնգրագետ Անորակ Անդեմ Դատարկ Հարազատ

ԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱվանդական Մարդամոտ Պարզ Փակուղի Անկառավարելի

ԱՐԵԳ ՄԿՐՏՉՅԱՆԲարի Հանդուրժող Շփվող Անադեկվատ Սիրվող

ՄՈՒՇԵՂ ՂՈՒԼՅԱՆՍրտաբաց Էկլեկտիկ Անսովոր Վիրտուոզ Այլանդակ

ՍՈՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԱպազգային Կայֆոտ Մարդասիրական Ինքնաբուխ Բատուտ

ՎՐԵԺ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍրանք Մեզ Չեն Սիրում Վաբշե

ԼԱԼԱ ՎԱՐԴԱՆՅԱՆՉհամոզիչ Անլուրջ Աղքատ Թոփալ Ջերմ

ՄԱՍԻՆ

ԲԱՌԵՐԵՎԱՆԻՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐ

Մայիս 20161617

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Հարցում

Page 19: Մայիս 2016, #2 (38)

ԿԱՐԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՔար Վեհ Պերճաշուք Դասական Նուրբ

ԱՐԻ ՀԱՃԵԱՆՄիօրինակ Ինքնատիպ Գեղեցիկ Նորակառույցներ Ահավոր

ԳԵՈՐԳԻ ԱՅԳՈՒՆՅԱՆՏուֆ Կամար Պլաստիկ Աուտենտիկ Պատկերավոր

ԱՆԱԻՍ ՍԱՆՍՈՆԵԹԹԻԶգաստ Զարդաքանդակ Այգի Մարդկային Մոնումենտալ

ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿարկատած տանիք Բեսետկա Փակած բալկոն Պուլպուլակ Ասֆալտապատ

ԱՌՆՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՏուֆ Ոռի Սխալ Կիսատ Բոց

ՍԵՐԳԵՅ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՈղբանվագ Լացակումաց Արևահամ Սիրած Անտեր

ԱՆՆԱ ՂԱՍԱԲՅԱՆԱնհամահունչ Եկեղեցիներ Բնակելիներ Նորարարություն Հնություն

ՎԻԼՅԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԱնդեմ Անճոռնի Ահավոր Այլանդակ Ապազգային

ՀԱՅԿ ՄԵԼՔՈՆՅԱՆՄոռացված Քանդված Անճաշակ Անհամապատասխան Անկում

ՀԵՂԻՆԵ ԲԵՐԿՈՎԻՉ-ԳՐԻԳՈՐՅԱՆՎաղուց Կարոտ Հարազատ Ափսոս Բռնաբարած

ԴԻԱՆԱ ԲԱԲԱՅԱՆԲետոն Անճաշակություն Կիսակառույց Չճարտարապետություն Սարսափելի

ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆՓնթի Անդեմ Կարճաժամկետ Անգրագետ Նարեկախտ

ԿԱՐԻՆԵ ԴՈՒԼՅԱՆԹատերահարթակԳյուղԲակԱրևԽճանկար

ԱՐՄԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ Շուշաբանդ Կցակառույց Մանսանդըռ Ռոկոկո Ֆեռզիտ

ԱՆԴՐԵՅ ԻՎԱՆՈՎՀարմարավետ Ոլորագիծ Դրայվ Գինիկարաս Վերնակուլյար

ԹԱԳՈՒՀԻ ՀՄԱՅԱԿՅԱՆՈնց Եղավ Որ Սենց Ստացվեց

ԱՐՄԻՆԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՎարդագույն Էկլեկտիկ Քարաշեն Ցածրահարկ Ջերմ

ԱՐՄԵՆ ԳԱԼՅԱՆԽառը Գավառական Անշուք Անկանխատեսելի Անհեռանկարային

ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՍովետ Գեղ Արաբստան Բետոն Ցեխ

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆԱնկազմակերպ Անկանոն Ոչ տպավորիչ Տափակ Անբաշարներ

ԼԻԼՅԱ ՆԱԶԱՐՅԱՆՔար Արև Հնություն Ժանյակ Ցավ

ՀԱՅԿ ԲԻԱՆՋՅԱՆԱնկանոն Ռաբիս Բետոնապաշտ Ագրեսիվ Անհոգի

ՍՈՆԱ ԱԲԳԱՐՅԱՆՀարազատ Անձայն Շփոթված Կոպիտ Մանկամիտ

ԶԱՌԱ ԲՈՒԴԱՂՅԱՆՀարազատ Հատուկ Աղավաղած Ցավոտ Անհրաժեշտ

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՉհաշվարկած Ճնշող Տխուր Անծառ Լավատես

ՄԵԼԻՔ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԱբսուրդ Էկլեկտիկ Կենտրոնամետ Կրակոտ Երաժշտական

ՌՈՒԲԵՆ ՄԱԼԱՅԱՆԼուսավոր Մելանխոլիկ Տրամադրող Անորոշ Տանջված

ՎԱՐՎԱՐԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆԽառնիճաղանչ, Խառնաշփոթված Անկարգ Անկանոն (Բայց) սիրելի

ԱՐՄԵՆ ԷԴՈՅԱՆՁանձրալի Հակաէսթետիկ Ոչ ֆունկցիոնալ Միանման Պահպանակ

ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱԼԽԱՍՅԱՆԱնկապ Անհասկանալի Անհոգի Անտրամաբանական Հակաերևան

ԱՐՍԵՆ ՆԱՎԱՍԱՐԴԻՏհաս Խակ Անձև Տձև Փորձարարություն

ՈՉ

ՃԱ

ՐՏԱ

ՐԱՊ

ԵՏՆ

ԵՐ

Page 20: Մայիս 2016, #2 (38)

Հատուկ այս թողարկման համար «ԵՐԵՎԱՆ» ամսագիրը որոշեց պարզել, թե ինչով են զբաղված նոր սերնդի երիտասարդ հայ ճարտարապետները: Մեր «զոհը» դարձավ մեկուկես տարվա պատմություն ունեցող SNKH արվեստանոցը, որի հիմնադիր աշխատակիցները մեկտեղում են աշխատավայրն ու տունը Հրաչյա Քոչար փողոցի հայտնի «Նկարիչների շենքում»։

Երևանի SNKH-չիները

Արմինե

Աշոտ

Չ կա ավելի լավ բան, քան երբ երկու երիտասարդներ, ում հետ շատ պա- տահական ծանոթացել ես եսիմ քանի տարի առաջ Վարդավառի տոնին՝ միավորվելով ընդդեմ Կա-

րապի լճից գրոհող մանրապճեղների ջոկատ- ների, աչքիդ առաջ կամաց-կամաց վեր են բարձրանում իրենց իսկ (նախա)գծած աստի- ճաններով։ Ավելին՝ ամեն անգամ քիթդ մի քիչ

վեր ցցելով գլուխ ես գովում, որ այսօր մեր ու ձեր Երևանում ճաշակ ու ոճ թելադրող, ինչ-որ տեղ քաղաքը բուժող այդ (արդեն) ամուսին- ները քո ընկերներն ու համախոհներն են։ Աշոտն ու Արմինեն սկզբում սիրահարվեցին ճարտարապետությանը, հետո՝ իրար, իսկ հետո ծնվեց SNKH ճարտարապետական ար- վեստանոցը՝ երկուսի համառության, մի քիչ էլ կամակորության արդյունքը։

Ռոմանտիզմ չկա՞Չնայած, որ արվեստանոցում նրանց գլխին գործից չուշանալու մասին քարոզ կարդացող չկա, երիտասարդ ճարտարապետներն ամեն օր առավոտյան 10-ից պարտաճանաչ նստում են համակարգիչների առաջ ու անցնում գործի (և այդ գործը, որպես կանոն, ուղեկցվում է գժա- կան երաժշտությամբ):

Արմինե. Նախկինում տարբեր արվեստանոցնե- րում աշխատելու փորձի շնորհիվ թայմ մենեջմեն- թի հետ խնդիր չունենք, դրա համար և՛ ապրելը, և՛ աշխատանքը նույն վայրում կազմակերպելն էդքան էլ դժվար չի։ Իհարկե, լինում ա, որ արան- քում տան գործ եմ անում (ասում է՝ փչելով թարմ- թարմ քսած մանիկյուրը), բայց մյուս կողմից էլ, օրինակ, եթե վատ ես զգում, գիտես՝ կարող ես մի կես ժամ պառկել, հանգստանալ, հետո նորից անցնել գործի։

� George HarrisonWhile my guitar gently wheeps

Մայիս 20161819

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Խոշոր պլան

Page 21: Մայիս 2016, #2 (38)

էլ։ Հետո Արմինեն էլ մի երկու անգամ եղավ, ինքն էլ հավանեց, ու որոշեցինք, որ պետք ա տուն ունենանք ստեղ։ Սկսեցինք դիզայնն անել, լրիվ մեր ուժերով վերանորոգեցինք։ Ընդ որում՝ վերանորոգումն արել ու կահույքի մեծ մասը մեր առաջին պատվերից ստացած գումարով ենք առել, որն առանձնապես շատ էլ չէր։ Ու տենց, ստացվեց, սկսեցինք ստեղ ապրել։

SNKHԱրմինե. Ինստիտուտն ավարտելուց՝ դիպլոմա- յինից անմիջապես հետո միասին նախագիծ անելու պատվեր ստացանք։ Գիտեին, որ եր- կուսս էլ ճարտարապետ ենք, ու ուզում էին, որ երկուսով անենք։ Նախագիծը բնակելի շենք էր Ռուսաստանում, մենք էլ դե նոր ավարտած էինք

ու շատ ոգևորված։ Էնքան էինք ուրախացել, որ մեզ նախագիծ են պատվիրել, մտածում էինք՝ ինչ էլ լինի, կանենք։ Աշխատեցինք, նախագծե- ցինք ու շատ լավ ստացվեց, չնայած մտածում էինք՝ բարդ կլինի, իրար հետ լեզու չենք գտնի կամ չենք կարողանա երկուսով մի նախագծի վրա աշխատել։ Բայց տեսանք, որ լավ էլ ստաց- վեց, ու դրանից հետո սկսեցինք պարբերաբար պատվերներ ստանալ։ Դա 2012 թվին էր, այդ ժամանակ ամեն մեկս տարբեր ճարտարապե- տական արվեստանոցներում էինք աշխատում։ Բայց քանի որ երկուսով էլ էինք պատվերներ ստանում, 2 տարի հետո որոշեցինք դուրս գալ աշխատանքից ու մեր արվեստանոցը հիմնել, որ մենք մեզ համար աշխատենք։

Աշոտ. Իրականում շատ առումներով և՛ տան, և՛ արվեստանոցի մի տեղ լինելն իր վատ կողմերն էլ ունի՝ անընդհատ գործի մասին ես մտածում։

Արմինե. Ես Ռուսաստանում եմ մեծացել ու երբ օգոստոսին եկա Երևան՝ ինստիտուտ ընդունվելու, արդեն ահագին ուշ էր։ Դասերը պիտի սկսվեին սեպտեմբերի 14-ին, իսկ ես ամսի 12-ին վերջին քննությունը նոր-նոր հանձ- նելու էի ու կամ երկու օրից կգնայի դասի, կամ չէ։ Հիշում եմ, որ մամայիս ու քրոջս հետ ման էինք գալիս քաղաքում, հետո գնացինք կանգառ, որ մարշրուտկա նստենք, մեկ էլ կանգառում տեսա Աշոտին։ Մամային ասեցի. «Մա՜մ, հլը նայի ինչ հավես տղայա՜»։

Աշոտը փորձ է անում կանխել այս պատմու- թյան բարձրաձայնումը, բայց արդեն ուշ է:

Արմինե. Հա, ուրեմն սեպտեմբերի 5-ն էր ինչ էր, գնացի ինստիտուտ, մեկ էլ տեսնեմ՝ Աշոտն էլ ա մտնում, մտածեցի. «Յա՜, ինքն էլ ա ստեղ սովորում»։ Հետո ընդունվեցի, առաջին օրը եկա դասի, ու ի՞նչ, ճիշտ ա, Աշոտն էլ մտավ նույն լսարանը, մտքումս ասեցի. «Պահո՜, քաշվեցի ես»։ Սեպտեմբերի 26-ին ծնունդս էր, կուրսում 75 հոգի էինք, դեռ բոլորս չէինք ճանաչում իրար։ Աշոտը սկի անունս չգիտեր, բայց եկավ պաչեց, շնորհավորեց բան... Տենց նոյեմբերին կլինի 10 տարի, որ միասին ենք։ Մեկ-մեկ ասում ա, որ խուճուճ չլինեի, չէր սիրի ինձ։

ՔՈՉԱՐ 13Պարտադիր չէ նկարիչ կամ քանդակագործ լինես, որպեսզի երազես ապրել այս շենքում։ Բարձր առաստաղը, շենքից բացվող տեսա- րանն ու մեկի փոխարեն երկհարկանի տուն/ արվեստանոց/ցուցասրահ ունենալու հեռա- նկարը չափազանց գայթակղիչ է ցանկացած մեկի համար, ով անտարբեր չի իր ապրելու միջավայրի կամ, ընդհանրապես, ոչ ստան- դարտ նախագծով շենքերի հանդեպ։ SNKH արվեստանոցը ոչ միայն այդ շենքի մասն է, այլև Սնխչյանների թեթև ձեռքով վերածվել է իսկական դրախտի Instagram-ի ակտիվ օգ- տագործողների համար։

Աշոտ. Նկարիչների շենքում առաջին անգամ մեզնից ես եմ էղել. պրակտիկայի էի գալիս «ԱՐԽկոոպ» ճարտարապետական արվես- տանոց։ Առաջին անգամ, որ եկա, դուր եկավ շենքը շատ, արվեստանոցների կառուցվածքն

� JamiroquaiGod Made Me Funky

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ, ՈՐ ԵԿԱ, ԴՈՒՐ ԵԿԱՎ ՇԵՆՔԸ ՇԱՏ, ԱՐՎԵՍՏԱ- ՆՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ԷԼ։ ՀԵՏՈ ԱՐՄԻՆԵՆ ԷԼ ՀԱՎԱՆԵՑ, ՈՒ ՈՐՈՇԵՑԻՆՔ, ՈՐ ՊԵՏՔ Ա ՏՈՒՆ ՈՒՆԵՆԱՆՔ ՍՏԵՂ

Page 22: Մայիս 2016, #2 (38)

Արմինե. Հա, գործը վերջացնում ես, շուրջդ լիքը թղթեր, դափոններով գծագրեր են շարած, ու ակամա գործից հետո էլ ես գործի մասին մտա- ծում։ Դրա համար պայմանավորվել ենք, որ 2-րդ հարկում գործից չենք խոսում. առաջին հարկը արվեստանոցն ա, երկրորդ հարկը՝ տունը։ Ու որ հանկարծ վերևի հարկում իրիկունը ինչ-որ բան եմ հիշում, Աշոտին ասում եմ, նեռվայնանում ա։

Աշոտ. Ըհը... Բայց ոչինչ, հեսա մեր մյուս տան վերանորոգումը կվերջացնենք, կտեղափոխվենք, ու սա արդեն լրիվ արվեստանոց կդառնա, որ գանք, գործ անենք, հետո գնանք տուն։

Մարտահրավերն ընդունված էՃարտարապետ լինելը, ինչպես պարզեցինք տեղում, դեռ չի նշանակում առավոտից երե- կո շենք նախագծել կամ կառուցել։ Այս մաս- նագիտությունը շատ բազմաշերտ է ու ժամա- նակի ընթացքում յուրաքանչյուրը գտնում է այն ոլորտը, որտեղ զգում է, որ ավելի շատ անելիք ու ասելիք ունի։

Աշոտ. Հիմա մենք հիմնականում ինտերյերի դի- զայն ենք անում։ Փախած, աննորմալ տարածք- ներ շատ են լինում, որոնց դիզայնի վրա շատ ենք գլուխ ջարդում։ Օրինակ, մի անգամ մեր ընկերոջ տան դիզայնն էինք անում, Չաուշի արձանի մոտի բարձրահարկերից մեկում էր տունը ու մի հատ տարօրինակ սուր անկյուն ուներ, որ չգիտեինք՝ դրա հետ ինչ անենք։ Մի անգամ էլ Հյուսիսային պողոտայի էն դալանում էինք նախագիծ անում։ Ոնցոր վագոն լիներ, մի ծերից մուտքն էր, մյուս կողմից՝ մի պատուհան։ Շատ անսովոր տարածք էր, որի հետ դժվար էր աշխատելը, բայց մյուս կողմից մեզ էլ էր հե- տաքրքիր, թե ինչ կստացվի։

Արմինե. Ինչքան բարդ ա նախագիծը, էնքան հավես ա աշխատելը, ու նոր բաներ փորձելու հնարավորություն կա։

Աշոտ. Մի պահ մտածում էի, որ տենց տարօրի- նակ տարածքներ են տալիս, շատ ենք գլուխ ջարդում ամեն նախագծի վրա։

Արմինե. Աշը առանց էդ էլ շատ չի սիրում տան ինտերյեր անել, տանել չի կարողանում։

Աշոտ. Միսակի (ճարտարապետ Միսակ Խոս- տիկյան — խմբ.) հետ խոսեցինք, իր կարծիքն էինք ուզում իմանալ, ինքն էլ մի կարևոր բան շեշտեց մեզ համար՝ ասելով, որ մենք, միևնույն է, ցանկացած հաջորդ նախագծի համար էքսպե- րիմենտների ենք գնում, ու մեծ հաշվով մեզ հա-

� Donny Hathaway The Ghetto

մար տարբերություն էլ չպիտի լինի, թե ինչ տա- րածքում ենք այդ էքսպերիմենտները անում։ Դրանից հետո մի տեսակ փոխվեց մեր վերա- բերմունքն աշխատանքին ու ավելի շատ հա- ճույք սկսեցինք ստանալ նախագծելու, դիզայնը մշակելու ընթացքից։

***

Աշոտ. Արմ, ի՞նչ ուտենք, պիցցա, չէ՞:Արմինե. Չէ էլի, արի բուրգեր:Աշոտ. Չէ՜, պիցցա, ի՞նչ պիցցա բայց:Արմինե. Չէ բուրգեր, ես բուրգեր եմ ուզո՜ւմ:Աշոտ. Պիցցա:Արմինե. Բուրգեր:Աշոտ. Հա լավ... Բայց ի՞նչ բուրգեր ուտենք...

***

Ա՜խ ներվեր, ներվերՏարածված կարծիք կա, որ երբ ամուսինները նույն վայրում են աշխատում, դրա հետևանք- ներն այնքան էլ հաճելի չեն լինում։ Կարող են որոշ ժամանակ անց միմյանցից ձանձրանալ, անհետաքրքիր դառնալ մեկը մյուսի համար ու լիքը ուրիշ վատ բաներ։ Բայց Սնխչյաններն այդքան էլ համաձայն չեն։

� Black Sugar The Loser

� Stevie Wonder For Once In My Life

Աշոտ. Դե ես օրվա մեջ հիմնականում դուրսն եմ լինում. շինհրապարակ եմ գնում, նախագծի հետ կապված բոլոր շինանյութերը, գույները պատ- վիրատուի հետ ենք ընտրում։ Համ էլ հավեսով ենք անում, օրվա ընթացքում քննարկում ենք բան, չենք էլ ֆիքսվում, որ ամբողջ օրը իրար հետ ենք, կամ որ կարող ա հոգնենք իրարից, որ կարոտե- լու ժամանակ չի լինում և այլն։

Արմինե. Սովորաբար մի քանի ընթացիկ նախա- գիծ ենք ունենում, իրար մեջ բաժանում ենք, բայց մեծ հաշվով աշխատանքի բաժանումը խառն ա ստացվում։ Սկզբում, իհարկե, նախնական քննարկում ենք՝ ինչ, ոնց, իսկ ընթացքում փոր- ձում ենք ուղղակի շատ չխանգարել իրար ու չներ- վայնացնել, էդքան բան։

ԼԻՆՈՒՄ Ա, ՈՐ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ՝ ԴԵ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԵՆ, ՄԻ ԲԱՆ ԿԱՆԵՆ։ ԲԱՅՑ ՄԵՆՔ ՀԵՆՑ ՍԿԶԲԻՑ ԷԼ, ԵԹԵ ՄԵՐ ՍՐՏՈՎ ՉԷՐ ԼԻՆՈՒՄ ՊԱՏ- ՎԵՐԸ, ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԷԻՆՔ

Մայիս 20162021

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Խոշոր պլան

Page 23: Մայիս 2016, #2 (38)

Թուղթ ու գիրՇատերը կարող են կարծել, թե թվային դա- րում A1 թղթի վրա մատիտով, քանոնով ու մնացած գծագրական «զենքերով» նախագծե- րի վրա աշխատելու դարն անցել է, բայց ար- վեստանոցում չկար մի անկյուն, որտեղ իրար վրա դարսած գծագրեր ու էսքիզներ չլինեին։

Աշոտ. Դե ամբողջը ձեռքով անիմաստ ա գծելը, ժամանակի կորուստ ա։ Բայց երբ պետք ա մի քիչ նկարել, խզբզել, բրեյնսթորմինգ անել, հաստատ ձեռքով ա պետք, հարմար ա ու ուրիշ ա էլի։ Ձեռքով նկարել, գրել-ջնջելը վիզուալ առումով ավելի արդյունավետ ա ստացվում, տեսնում ես՝ որտեղից որտեղ հասար, ինչն էր պակասում կամ որ մասը ոնց փոխես, որ ամեն ինչ տեղն ընկնի։ Իսկ պատահում ա, որ նախագիծն ավարտել-հանձնելուց հետո նույ- նիսկ շտկումներ անելու կարիք ա լինում։ Օրի- նակ, մի անգամ նախագիծ էինք արել՝ գրասեն- յակ «Երազ» գործարանում, ու առաստաղը լրիվ ինդաստրիալ վիճակներով էինք մշակել։ Արդեն օֆիսով տեղափոխվել էին, աշխատում էին, բայց մի քանի շաբաթ հետո զանգեցին, թե՝ առաստաղից ինչ ասես թափվում ա։ Փաս- տորեն, շենքը շատ հին էր ու ինչ-որ տեղա- շարժեր էին լինում կառույցի մեջ, մանր-մունր շինարարական աղբ էր լցվում։ Բռնեցինք առաստաղի «կարերի» արանքը մոնտաժային փրփուր լցրեցինք ու, որ չզգացվի, չերևա, ցե- մենտաջրով ներկեցինք։

***

Արմինե. Աշ, էտ լույսերը, տաբլետկեքը որ 15 դնեմ, լավ ա չէ՞:Աշոտ. Հը՞, 15 չէ, քիչ ա:Արմինե. Մմ... 20 դնե՞մ:Աշոտ. Հա, 20 լավ ա:

[Կես ժամ անց]

Աշոտ. Հը՞ն, էղա՞վ լույսերը:Արմինե. Չգիտեմ, սենց դուրս չի գալիս:Աշոտ. Ոնցոր վազաներ ըլնեն, չէ՞:Արմինե. Հա, բայց էն չի մի տեսակ:

[Մեկ ժամ անց]

Արմինե. Ա ՜շ, ուզում եմ լրիվ անգույն անեմ:Աշոտ. Չէ էլի, առանց էտ էլ սաղ տունը մոնոխրոմ ա, թող էտ մանր-մունր զռթիկները գունավոր լինեն:Արմինե. Մեկ էլ էս աթոռները չեմ հավանում:Աշոտ. Ինչի՞:Արմինե. Եսի՞մ, ջրիկ են, անլուրջ աթոռներ են…

***

Կյանքն առանց գռդոնիՍնխչյաններին երբեք չես համոզի, որ պահան- ջարկն է առաջարկ ծնում։ Ու եթե պատվիրա- տուների 2/3-ի ուզածը մուղամախեղդ ռոկո- կոյի ու դորջարաքյաբաբային սուբկուլտու- րայի պաթետիկ ու անկենսունակ հիբրիդն է, ապա դա դեռ չի նշանակում, որ պետք է զոհ գնալ այդ ճաշակին ու հետ կանգնել սեփական սկզբունքներից։ Դրա վառ ապացույցը հենց իրենց արվեստանոցի օրինակն է։

Աշոտ. Նախագծի ընթացքի մեծ մասը պատվի- րատուից ա գալիս։ Մեզ համար շատ կարևոր ա, երբ մեզ ազատություն են տալիս, վստահում են։ Ասենք, որ գալիս են, ասում են. «Մենք ձեր նախագծերը տեսել ենք, ու ուզում ենք, որ հենց դուք անեք»։ Էտ շատ կայֆ զգացողություն ա, քեզ գնահատված ես զգում, գիտես, որ իրենց ոչ թե ուղղակի ճարտարապետ ա պետք, այլ հենց դու։

Արմինե. Լինում ա, որ մտածում են՝ դե ճարտա- րապետ են, մի բան կանեն։ Բայց մենք հենց սկզբից էլ, եթե մեր սրտով չէր լինում պատվե- րը, հրաժարվում էինք, որովհետև բան չունեինք կորցնելու։ Օրինակ, մարդ կա, որ ընտանիք ունի, երեխաներ, օրվա հացը վաստակելու խնդիր ունի։ Մենք էլ էինք ուզում փող աշ- խատել, բայց գերադասում էինք անպատվեր շաբաթներ-ամիսներ ունենալ, քան անել նա- խագծեր, որոնց տակ չէինք ուզենա, որ մեր անունը լիներ։ Իսկ հիմա նաև պատվիրատու- ներն են կամաց-կամաց զտվում։ Հետո հաճա- խորդը հաճախորդ ա բերում ու եթե մեկ-երկու գործից հասկացող մարդիկ են մեզ դիմում, հե- տո սկսում են դիմել նրանց ընկերներն ու ծա- նոթները և այդպես շարունակ։ Մենք էլ ջահել ենք ու ամբիցիոզ, ու մեր սրտով ենք անում, եթե անում ենք։ Հավես ա...

Աշոտ. Հեսա որ արվեստանոցի կայքն էլ թարմացնենք, ավելի կայֆ կլինի։

10 տարի հետոՕրը մթնեց, ժամն էր արդեն իրիկնահացի… իրիկ- նապիցցայի։ Սուրճով ստամոքսին խաբել ար- դեն չէր ստացվում, իսկ քանի որ Արմինեն բերա- նից թռցրել էր, որ սիրում է համով բաներ սար- քել, ու պիցցան էլ ամենաարագ տարբերակն էր դա ապացուցելու, ձեռքի հետ էլ Աշոտի՝ ցե- րեկվանից փորում մնացած «մուրազը» կատա- րելու, եղև պիցցա և եղև կոլա։ Աշխատանքա- յին օրվանից հետո հոգնած, հանգած, բայց մեկ է՝ փայլող աչքերով երիտասարդները մի քիչ էլ մտածում են վաղվա օրվա մասին։

Աշոտ. 5-10 տարի հետո ամենաթույնը էն կլինի, որ էլի ստեղ լինենք, Երևանում ապրենք, աշխա- տենք, բայց արտասահմանից էլ պատվերներ ունենանք, համագործակցենք։

Արմինե. Մինչև հիմա հիմնականում տեղական պատվերներ ենք արել, չհաշված, որ Աշը ֆրան- սիական օֆիսում ա աշխատել ժամանակին, ու նաև Ռուսաստանից պատվիրատուների հետ ենք աշխատում մեկ-մեկ։

Աշոտ. Մեզ համար մեր աշխատանքում ամենա- կարևորը, միանշանակ, էն ա, որ ցանկացած նա- խագիծ, որով զբաղվում ենք, ժամանակին համ- ընթաց ստացվի, ժամանակակից լինի։ Ամեն նախագծում ինչ-որ էքսպերիմենտ ենք անում, նոր բաներ ենք մտածում, փորձում, բզբզում, մեկ-մեկ տանջվում, տառապում, բայց կարևորը, որ արդյունքը լինի հետաքրքիր, թարմ ու մար- դիկ հաճույք ստանան նման միջավայրում ապ- րելուց ու աշխատելուց։

� J. Cole Can't Get Enough (feat. Trey Songz)

� Herbie Hancock Chameleon

� Marvin Gaye Inner City Blues

Անի Սմբատի Բիայնա Մահարի

Page 24: Մայիս 2016, #2 (38)

Ամեն անգամ, երբ վտանգվում է Երևանի ևս մեկ պատմական հուշարձան կամ հրապարակվում է հերթական կասկածելի նորակառույցի նախագիծը, սկսվում է քննադատությունների ու վրդովմունքի ալիքը։ Բնական է, որ այդ ալիքի ակտիվ

մասնակիցները ճարտարապետներն են, և նույնքան բնական է, որ շատերիս մոտ հարց է ծագում՝ իսկ ՆՐԱՆՔ ի՞նչ են արել Երևանի համար, ո՞ւր են նրանց նախագծերը։

«ԵՐԵՎԱՆ» ամսագիրը խնդրեց մեր քաղաքի ակտիվ ճարտարապետական արվեստանոցներին ու հեղինակներին ընտրել իրենց պորտֆոլիոյից իրենց

ամենասիրելի նախագծերը՝ իրականացված կամ չիրականացված։

Իսկ նրա՞նք

նույնպիսի բազմաերդիկ տանիք կար նաև այն սրահում, որը հետագայում պետք է ծառայեր որպես գրապահոց։ — Հաշվի առնելով արդեն կայացած շրջակա միջավայրը և շենքերի ճարտարապետությունը՝ առաջարկվեց գրադարանի մուտքն անել տաղավարային, հնարավորինս թափանցիկ և թեթև կոնստրուկցիաներով, որոնք ոչ միայն չեն խեղում եղած ճարտա- րապետությունը, այլև շեշտում են այն։ Գրադարանը փողոցի մակարդակից մեկ հարկ ներքև է գտնվում, բայց այդուհանդերձ ցերեկային լուսավորությունն ապահովում են երդիկները, այլ ոչ թե արհեստական լույսը։ Գրադարանի մուտքը ապակեպատ մի ծավալ է, որը մեջտեղի պատով երկու մասի է բաժանվում. ձախ հատվա- ծում աստիճաններն են, որոնցով իջնում ես դեպի գրադարան, իսկ աջ հատվածում գրադարանի տանիքն էր, որը պուրակի վերածելու միտք կար, բայց չիրականացվեց։ Ընթերցասրահը կենտրոնական հատվածում է՝ չորս կողմից ապակեպատ, ինչի շնորհիվ մի կողմից տարածության միասնականությունը պահպանվում է և ներսից երևում են կառույցի կա- մարները, իսկ մյուս կողմից ընթերցասրահը խիստ չի առանձնանում շրջա- կա միջավայրից, հենց դա էլ տաղավարային ճարտարապետությունն է»։

«ԿԵԼԿԸ ՇՈԶ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԱվետիք Իսահակյանի անվան գրադարան, 2009Կարգավիճակը՝ Իրականացված

Ավետիք Իսահակյանի գրադարանը նախկինում գտնվում էր Ամիրյան փողոցի սկզբում՝ այն չարաբաստիկ շենքում, որը ևս այսօր ապամոն- տաժվելու վտանգի տակ է։ «Կելկը Շոզ» ճարտարապետական արվես- տանոցի համահիմնադիր և գրադարանի նախագծի համահեղինակ Էրիկ Հովհաննիսյանի խոսքով՝ գրադարանի նախկին շենքի սկզբում երկու, ապա՝ երեք հարկերը 4,5 մետր բարձրություն ունեին, և աշխատակիցների համար օրվա մեջ մի քանի անգամ այդքան աստիճաններով վերուվար անելն այնքան էլ հարմար չէր։ Երբ որոշվեց տեղափոխել գրադարանն այլ շենք, նպատակահարմար գտնվեց այն տեղակայել Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարևանությամբ՝ Կառավարական 3-րդ շենքի նախկին ստորգետնյա ճաշարանի տարածքում: «Գրադարա- նի համար այդ տարածքը շատ հարմար էր՝ 1500 քմ տարածք և ընթեր- ցասրահի լուսավորության համար շատ կարևոր մի բան՝ երդիկ, որից բնական լույս էր թափանցում, — պատմում է Էրիկն ու հավելում, որ

Մայիս 20162223

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Հայացք

Page 25: Մայիս 2016, #2 (38)

ԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԺամանակակից արվեստի թանգարան, 2008Կարգավիճակը՝ Ավարտական աշխատանք

«Հյուսիսային պողոտան նոր էր բացվել, ու մենք ուսանողներով բավական վրդովված էինք այս առիթով։ — Այդ ժամանակ շատ էին խոսում այն մասին, որ պողոտան չի կապվում հրապարակի հետ, մինչդեռ Թամանյանի նա- խագծով այդպես պետք է լիներ։ Իմ նախագծով ես առաջարկում էի նաև այդ խնդրի լուծումը. բանն այն է, որ Ազգային պատկերասրահի շենքի հետևի ճակատը ևս պետք է կամարա- ձև լուծում ունենար՝ ըստ Էդուարդ Սարապ- յանի նախագծի։ Իմ աշխատանքում ես վերա-

կանգնել էի այդ նախագիծն ու պատկերասրա- հի շենքով միջանցիկ ճանապարհ առաջարկել հրապարակ դուրս գալու համար։ Այդպիսով, Հանրապետության հրապարակը կդառնար Աբովյան փողոցի հրապարակների (Ազնավու- րի հրապարակ, Կաթողիկե եկեղեցու հարա- կից հանրային տարածք) շարունակությունն ու հանգուցալուծումը։ Ինչ վերաբերում է թանգարանի նախագծին, ապա այն ոչ մի ուղղակի կապ չունի Մաշտոցի պողոտայում գտնվող Ժամանակակից արվես- տի թանգարանի հետ, այլ նախագծվել էր որ- պես ժամանակակից արվեստի կենտրոն։ Ամ- բողջ աշխարհում ընդունված է խոշոր քաղաք- ներում, մայրաքաղաքներում ունենալ թանգա- րանների թաղամաս (Բեռլին, Մյունխեն, Վիեն- նա, Ամստերդամ), և այդ փորձը Երևանում էլ կարելի է կիրառել։ Կստացվեր մեկ տարածքում կենտրոնացնել Ազգային պատկերասրահը՝ ներ- առյալ Պատմության թանգարանը, Ժամանա- կակից արվեստի թանգարանը, Ճարտարապե- տության թանգարանը և այլն։ Թանգարանի ներքին կառուցվածքը նախատեսում է թան- գարանային շինությանն անհրաժեշտ բոլոր սրահները՝ մշտական և ժամանակավոր ցու- ցադրությունների սրահներ, տեսասրահ, նիս- տերի դահլիճ, ռեստավրացիայի և պահպան- ման բաժիններ, վարչական տարածք և հան- գստի գոտիներ։

Page 26: Մայիս 2016, #2 (38)

«ԱՐԽԿՈՒՊ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԲազմաֆունկցիոնալ կենտրոնի մրցութային նախագիծ, 2012Կարգավիճակը՝ Մրցութային

Բազմաֆունկցիոնալ կենտրոնի մրցութային նախագծի տարածքը Երևանի սրտում էր, այսպես կոչված՝ «բանկային» հատվածում և ուղղված էր դեպի Շահումյանի անվան հրապարակ: Տարածքն ընդգրկում է Վազգեն Սարգսյանի, Դեղատան և Խորենացու փողոց- ների ճակատային շենքերը, որոնք ընդգրկված են պետության կողմից պահպանվող հուշար- ձանների ցուցակում։ Մեկը նախկին Գյուղ- բանկի շենքն է, որը 1920-ականների վերջին նախագծել և կառուցել է ականավոր ճարտա- րապետ Նիկողայոս Բունիաթյանը, իսկ մյուսը XIX դարի սև տուֆից կառուցված շենք է և մինչև վերջին տարիները գործել է իբրև բանկ: Արվեստանոցի ճարտարապետ Արսեն Կարա- պետյանի խոսքով՝ Շահումյանի հրապարակի միջավայրն ընդհանուր առմամբ ավարտուն ու ձևավորված էր նախքան Սևան հյուրանոցի շենքի քանդելը։ «Վերջինս ոչ միայն փայլուն հուշ- արձանի անդառնալի կորուստ էր, այլև բա- ցասական անդրադարձավ տարածքի քաղա- քաշինական իրադրության վրա: Մյուս կողմից՝ Հրապարակի հետնամասում մի քանի տարի առաջ կառուցված բազմահարկ բիզնես կենտ- րոնի աշտարակի հորինվածքը արդեն ընդհան-

րապես դուրս է տվյալ հատվածի պատմակա- նորեն ձևավորված միջավայրի տրամաբանու- թյունից և չափանիշներից», — նշում է ճար- տարապետը։ Այսպիսով՝ մրցութային նախա- գիծը ոչ միայն պետք է լուծեր բազմաֆունկ- ցիոնալ կենտրոնի կառուցման խնդիրը, այլև փորձեր ներդաշնակ դարձնել ստեղծված քա- ղաքաշինական անկանոն միջավայրը։ Ըստ «ԱՐԽկուպ» արվեստանոցի առաջար- կած նախագծի՝ հիմնական մուտքը առաջարկ- վում է կազմակերպել Վազգեն Սարգսյան փո- ղոցից՝ օգտագործելով նախկին Գյուղբանկին կից XIX դարի շենքի ճակատի կամարակապ բացվածքները, իսկ կամարաշարի վրա գտնվող ավելի ուշ ժամանակներում ավելացված հար- կերը առաջարկվում է ապամոնտաժել: Ընդհանուր առմամբ՝ նախագծում համալիրի վարչական-գործարարական և բնակելի մա- սերը առանձնացված են, կարող են գործել միմյանցից անկախ: Այն իր մեջ ներառում է բանկ, բիզնես կենտրոն, բնակելի հատված, առողջարարական կենտրոն, ինչպես նաև բազմահարկ, հիմնականում ստորգետնյա ավտոկանգառ, որը մոտ 150 ավտոկայանա- տեղի կապահովեր։

Մայիս 20162425

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Հայացք

Page 27: Մայիս 2016, #2 (38)

«ՍՏՈՐԱԿԵՏ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ«Այբ» ավագ դպրոց, 2012 Կարգավիճակը՝ Իրականացված

«Այբ» ավագ դպրոցը նախագծվել է որպես Հայաստա- նում 21-րդ դարի կրթական կենտրոն: «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը, միանալով Այբի առաքելությանը, ոգևորված էր ստեղծելու մի կառույց, որը կոգեշնչեր և կկրթեր առաջնորդների հաջորդ սերունդ: Նրանք համադրեցին արդեն իսկ գոյություն ունեցող սովետական կառույցը նոր նա- խագծի հետ:Նախագծում հնարավորինս պահպանվել է կառույցի թափանցիկությունը և բաց տարածությունը շենքի երկայնքով, որպեսզի խրախուսվի ստեղծագործա-

կան միտքը, կոտրվեն կրթական տարածքներում հաճախ հանդիպող և ընդունված կարծրատիպային ստորակարգությունները և աշակերտներին քաջա- լերվի օգտագործել տարածությունը՝ որպես իրենց սեփականություն: Դպրոցի՝ ուսումնառության համար նախատեսված տարածքը սահուն կերպով վերածվում է հանգստյան գոտու: Առաջին հարկը ներառում է ճաշարանը, խո-հանոցը, հանդիսությունների սրահը, գրադարանը և սպորտդահլիճը, իսկ դասասենյակները գտնվում են երկրորդ և երրորդ հարկերում:

Page 28: Մայիս 2016, #2 (38)

«ՂՈՒԼՅԱՆ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԲնակելի շենքի մասնակի վերակառուցում, 2014-2015Կարգավիճակը՝ Իրականացված

Հայր և որդի՝ Արտակ և Մուշեղ Ղուլյանների ճարտարապետական ար- վեստանոցն առավելապես պաշտամունքային կառույցներ է նախա- գծում, բայց ժամանակ առ ժամանակ արվեստանոցը նաև այլ բնույ- թի կառույցների պատվերներ է ստանում, որոնցից մեկն էլ այս շենքի վերակառուցումն էր։ «Բաղրամյան 45 հասցեում գտնվող այս բնակելի շենքի վերակառուցումը մեզ համար փոքրիկ էքսպերիմենտ էր, որով փորձեցինք նաև նոր էսթետիկա ներդնել Երևանում, — նշում է Մու- շեղ Ղուլյանը։ — Բաղրամյան 43, 45, 47 հասցեների բնակելի շենքերը 40-ականների վերջերին հայրենադարձ ռումինահայ-բուլղարահայերի կողմից տիպային նախագծով կառուցած բնակելի շենքեր են, որոնցից միայն 43 հասցեի շենքն է, որ մյուսների համեմատ տարիների ընթաց- քում շատ չի փոփոխվել ու պատկերացում է տալիս նախնական տես- քի մասին: 45 ու 47 շենքերը բազմակի վերակառուցվել-ընդլայնվել են հատված առ հատված, ինչի հետևանքով նախնական տեսքից հա- մարյա բան չի մնացել: Մենք վերակառուցել ենք Բաղրամյան 45-ի ձախակողմյան հատվածը, և հաշվի առնելով, որ շենքի նախնական տեսքը վաղուց արդեն խա- թարված էր, ու նոր վերակառուցումն ավելի էր խորացնելու էդ պրո- ցեսը, փորձ է արվել իրավիճակային լուծում տալ։ Այսինքն՝ տվյալ հատ- վածը կոնտրաստով առանձնացրել ենք՝ ինքնուրույն շենքի տպավո- րություն ստեղծելով։ Շենքի ներքին տարածության կազմակերպումը ֆունկցիոնալ առումով շատ խառն է. շենքի առաջին մուտքի երկու թևերն էլ բնակելի են, երկրորդ մուտքի թևերը հասարակականի են վերածվել, բացի կիսանկուղային հարկերից, իսկ աջ կողմում ատամ- նաբուժարան է։ Ներկայիս կանաչ հատվածի տակ նկուղ կա: Մենք ջրամեկուսացրել ենք նկուղի տանիքը, հող փռել ու կանաչ փոքրիկ գոտու վերածել, որն էսթետիկ առումով շատ ավելի ընկալելի է շեն- քի համատեքստում»։

«ՍՊ2» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ«Յուքոմի» տաղավարը Դիջիթեք էքսպոյում, 2015Կարգավիճակը՝ Իրականացված

ՍՊ2 ճարտարապետական գրասենյակը՝ նախկին «Ուրբանլաբը», իր ուժերը փորձել է նաև ցուցահան- դեսային տաղավարների գծագրման գործում: Անցյալ տարվա Դիջիթեք ՏՏ ցուցահանդեսում աչքի ընկած «Յուքոմ» ընկերության տաղավարը հենց նրանց աշ- խատանքն է: Պատմում է արվեստանոցի ճարտարա- պետ Սևադա Պետրոսյանը. «2015 թվականին, երբ մենք շատ զբաղված էինք ու պատրաստ չէինք նոր նախագծերում ներգրավվելու, առաջարկ ստացանք իրականացնել Յուքոմ ընկերության տաղավարը Դիջիթեք 2015 էքսպոյում։ Քանի որ այն գայթակղիչ ու նաև համեմատաբար փոքր նախագիծ էր, մենք համաձայնվեցինք, նպատակ ունենալով այնպիսի լուծում առաջադրել, որն էականորեն տարբերվեր մինչ այս Հայաստանում իրականացված տաղավար- ներից։ Արդյունքում ստեղծվեց Երևանի Սիրահար- ների այգուց ժամանակավորապես ի պահ վերցված բնական սիզամարգով մի գողտրիկ անկյուն տեխնի- կապես շատ հագեցած էքսպոյի կենտրոնական հատ- վածում։ Իրականացնելով այն միայն բնական նյու- թերից ու կարևորելով Յուքոմի դերը հայկական հե- ռահաղորդակցության ոլորտում, մենք ընկերության ծառայությունները վերածեցինք արվեստի գործերի՝ դրանցից ինստալիացիաներ ստանալով։ Դրա բաց հատակագիծը այն ինտեգրեց ողջ էքսպոյի տարածա- կան ընկալման ամբողջության մեջ։ Ի դեպ, շուտով տաղավարը մասամբ վերահավաքվելու է Երևանի Սիրահարների այգում»:

Անի Սմբատի

Մայիս 20162627

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Հայացք

Page 29: Մայիս 2016, #2 (38)

Ճարտարապետությունը ոչ միայն բարդ արվեստ է ինքնին, այն ճիշտ լուսանկարելը նույնպես հատուկ գիտելիքներ և հմտություններ է պահանջում: Վերջերս գերմանացի վիզուալ արտիստ Կատարինա Ռոթերսը Հայաստանում էր՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին պատմելու այդ գործի նրբությունների մասին: Ներկայացնում ենք դասընթացի արդյունքները՝

Երևանում կենտրոնի սաների արված լուսանկարները:

Ճարտար կադրեր

→ Հենրիկ Սահակյան

→ Հենրիկ Սահակյան

← Սոնա Բաբայան

Page 30: Մայիս 2016, #2 (38)

→ Անի Ավդալյան

← Հենրիկ Սահակյան

→ Կարինե Կոտինյան

← Սոնա Բաբայան

Անկախության սերդնի ներկայացուցիչ- ների համար խորհրդային անցյալը ապ- րում է միայն տան մոտակայքում մի տեղ անցյալ դարից մնացած լքված շինության կողքով անցնելիս կամ, գուցե, տատիկնե- րի նոստալգիկ պատմությունները լսելիս: Գերմանացի վիզուալ արտիստ Կատա- րինա Ռոթերսի օգնությամբ Թումոյի «Խորհրդային մոդեռնիզմ» աշխատարա- նի մասնակիցները վերանայեցին ու վե- րաիմաստավորեցին սովետական ժա- ռանգությունը՝ բոլոր հնարավոր անկյուն- ներից հետազոտելով դրա նորարարական ճարտարապետական կոնցեպտները:

Մայիս 20162829

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Հայացք

Page 31: Մայիս 2016, #2 (38)

→ Էմմա Դովլաթյան

→ Անի Ավդալյան

← Կարինե Հովհաննիսյան

← Լիանա Մխիթարյան

← Անի Ավդալյան

Առաջին աշխատարանը տեղի ունեցավ Երևանում, որտեղ մի խումբ թումոցիներ թարմ հայացք նետեցին սեփական քաղա- քի ճարտարապետական դեմքին: Նրանք անցան խորհրդային մոդեռնիզմի գրե- թե ամբողջ ժառանգությամբ՝ սկսած գոր- ծարանների շենքերից, թատրոններից մինչև «Զվարթնոց» օդանավակայանի առաջին մասնաշենքը: Աշխատարանը կրկնվեց Թումո Գյումրիում, որտեղի պա- տանիներն իրենց լուսանկարների մեջ էլ պահպանեցին քաղաքի նախախորհր- դային շինությունների ու դրանց հետ մեկտեղ պահպանված խորհրդային մո- դեռնիզմի համակեցությունը:

Թումո

Page 32: Մայիս 2016, #2 (38)
Page 33: Մայիս 2016, #2 (38)
Page 34: Մայիս 2016, #2 (38)

Պարոն Քալաշյան, դուք աշխատել եք և՛ խորհրդային տարիներին, և՛ անկախացու- մից հետո: Ի՞նչ սկզբունքային տարբերու- թյուններ կան ճարտարապետական մրցույթների կազմակերպման գործում այդ երկու շրջանների միջև։— Սովետի ժամանակ կար մրցույթների անց- կացման հստակ կարգ։ Մրցույթը, որպես կա- նոն, հայտարարվում էր երեք կազմակերպու- թյունների կողմից՝ քաղաքապետարան, Քա- ղաքաշինության նախարարություն, Հայաս- տանի ճարտարապետների միություն։ Հանձ- նաժողովի անդամներն էլ ըստ այդմ ընտրվում էին այս երեք օղակների ներկայացուցիչներից։ Եթե համեմատենք այսօրվա հետ, ապա գլխա- վոր տարբերությունը մրցակցության անկաշ- կանդ մթնոլորտն էր։ Ժյուրիի կազմը, նրա ան- դամների մասնագիտական ներուժն ու պա- տասխանատվության գիտակցումը մեծամա- սամբ անհամեմատելի են այժմյան հանձնա- ժողովների որակական չափորոշիչների հետ: Թերևս պատասխանատվության գործոնով էր հիմնավորված Կարգի այն պահանջը, որի համաձայն՝ ժյուրին իր քննարկումները սկսում էր ներկայացված նախագծերի վերաբերյալ որևէ մասնագետի կողմից նախապես կազմված մասնագիտական եզրակացությունների ներ- կայացումից հետո: Ինչ վերաբերում է ներկայացվող նախագծե- րին, ապա դրանք հիմնականում արժևորվում էին իրենց ծավալատարածական ու կերպա- րային լուծումերով: Այսօր մրցույթները կրում են ձևական բնույթ, հանձնաժողովները կազ- մավորվում են պատվիրատուի քմահաճույքով, հաճախ նպատակ հետապնդելով ընտրելու ոչ թե լավագույն նախագիծը, այլ իրենց նա- խասիրած հեղինակին։ Ասեմ ավելին՝ հիմա որպես հանձնաժողովի նախագահ հաճախ հանդես է գալիս հենց ինքը՝ պատվիրատուն, ով, բնականաբար, ուղղորդվում է ոչ թե հան- րության, այլ լոկ իր բիզնես շահով:

Բաց, փակ, ձևականՃարտարապետական մրցույթների նկատմամբ վստահության տոտալ բացակայության, Գյումրիից վտարվելու, թղթի վրա մնացած հիանալի նախագծերի, «կռիսանոցների» ու «սարայների» մասին պատմում է

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

↑ Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մրցույթի հաղթող նախագիծը (հեղինակներ՝ Սաշուր Քալաշյան և Մհեր Չերքեզյան)

Մայիս 20163233

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Մրցակցություն

Page 35: Մայիս 2016, #2 (38)

Այդ ինչպե՞ս։— Մրցույթներին ներկայացվում է ապագա կառույցի միայն էսքիզային նախագիծը։ Մինչ- դեռ աշխատանքային գծագրերի մշակումը ենթադրում է անհամեմատ մեծ գումարներ: Արդյունքում բոլորիս աչքի առջև նախկին մեր հրաշալիքն իր տարածքով հանդերձ պարզա- պես վերածվեց մայրաքաղաքի կենտրոնում գործարկվող շարքային քարհանքի:Մեկ այլ ցավոտ թեմա՝ Հյուսիսային պողո- տան: Չէ՞ որ դրա համար էլ մի շարք մրցույթ- ներ են անցկացվել: — 1982 թվականին բաց մրցույթ հայտարար- վեց, հիշում եմ՝ կային շատ լավ նախագծեր, նույնիսկ ափսոսում եմ, որ դրանցից և ոչ մե- կը չկառուցվեց, այլապես այդ տարածքը հի- մա բոլորովին այլ կերպար կունենար։ Հատ- կապես տպավորվել էր Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյա- նի համահեղինակմամբ մշակված տպավորիչ նախագիծը։ Նրանց մտահղացմամբ պողոտան պետք է երիզված լիներ ոչ թե ուղղահայաց, այլ ամֆիթատրոնային տեսքի և հասարակա- կան բնույթի շենքերով։ Այս տարբերակը ոչ միայն չէր նսեմացնի օպերայի շենքը, այլև կներկայացներ նրան իբրև պողոտայի Զարդ: Ինչո՞ւ հետագայում չվերհիշեցին այս նախագիծը։— Շատ ջրեր հոսեցին, երբ նորից խնդրին անդ- րադառնալու ժամանակը եկավ, նախ կառու- ցապատման տարածքները մասնավորեցվե- ցին, այնուհետև սեփականատերերի նյութա- կան շահերով թելադրված մշակվեցին նախա- գծային այնպիսի առաջադրանքներ, որոն- ցում քաղաքաշինության տարրական պա- հանջները ստորադասվեցին քառակուսի մետրերի գերքանակի առջև: Որոշումները բնականաբար ընդունվում էին փակ դռների ետևում, առանց հանրային իրազեկման ու մասնագիտական լայն քննարկման: Արդյուն- քում ունեցանք այն, ինչ տեղում կա: Իսկ ընդհանրապես կառուցման ժամանակ սկզբնական նախագծից շա՞տ են շեղվում։— Ցավոք, այո։ Հաստատված նախագիծը գործնականում հաճախ վերջնականը չէ։

ԱՅՍՕՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ԿՐՈՒՄ ԵՆ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ- ՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԿԱՆՈՆ ԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ

Ճարտարապետական մրցույթներ անցկաց- վել են դեռ հին Հունաստանում: Հայտնի է, օրինակ, որ Աթենքի Ակրոպոլիսը կառուց- վել է մրցույթի արդյունքներով, իսկ 1419-ին ճարտարապետ Ֆիլիպո Բրունելեսկին հաղ- թել է Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆյո- րե տաճարի գմբեթի մրցույթում: XIX դարից ճարտարապետական մրցույթներ սկսեցին անցկացվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում (միայն Լոնդոնում՝ 362 հատ), Ֆրանսիայում և Շվեդիայում, իսկ XX դարում արդեն դար- ձան սովորական երևույթ:

ջոցները պետք է իրականացվեն օրենքի սահ- մաններում: Հիմա ճարտարապետական խա- խտումները համատարած բնույթ են կրում, դրանց հայտնաբերման համար կան վերահս- կող մարմիններ ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ քաղաքաշինության նախարարու- թյան կառույցներում: Նրանք պարտավոր են տուգանել օրինախախտներին և վերացնել: Բո- լորիս հիշողության մեջ դեռ թարմ է Ծածկած շուկայի օրինակը: Այստեղ ամեն ինչ սկսվեց ապօրինի. Ամանորի նախաշեմին, երբ բոլորը զբաղված էին տոնական հոգսերով, առանց որևէ նախագծի, առանց որևէ մեկին տեղեկացնե- լու, բուլդոզերներով այն սկսեցին քանդել: Երբ աղմուկ բարձրացավ, հերթով արձագանքեցին

Իսկ որո՞նք են պետական ու մասնավոր մրցույթների հիմնական տարբերությունները։— Տարբերությունը միմիայն մրցույթային օբյեկտի շինարարության և, բնականաբար, մրցանակային ֆոնդի ֆինանսավորման աղ- բյուրի մեջ է: Մի դեպքում այն ֆինանսավոր- վում է պետական բյուջեից, մյուս դեպքում՝ մասնավորի միջոցներից:Իսկ ո՞րն է տարբերությունը բաց և փակ մրցույթների։— Առաջինին յուրաքանչյուր ճարտարապետ կարող է մասնակցել, իսկ երկրորդի դեպքում մրցույթի կազմակերպիչներն իրենք են նախ- ընտրում մրցույթի մասնակիցներին։ Ընդ որում, բաց մրցույթների դեպքում մասնակից- ները իրենց մասնակցության փոխհատուցու- մը ստանում են մրցանակային ֆոնդից, իսկ փակ մրցույթի դեպքում նախ կատարվում է պայմանագրային վճարում և հետո միայն մրցանակային ֆոնդի բաշխում: Ժամանակին մեզ համար բաց մրցույթները հիանալի առիթ էին ինքնադրսևորվելու: Դիցուք և՛ ես, և՛ իմ ավագ գործընկեր Արթուր Թար- խանյանը դեռևս ուսանողական տարիներին խրախուսական մրցանակներ ենք շահել, Թար- խանյանը՝ Երևանի տեխնիկայի տան նախա- գծի, ես՝ Գյումրիի թատրոնի նախագծի համար: Որո՞նք էին սովետական տարիների հայտնի փակ մրցույթները։ — Փակ մրցույթները սովորաբար կազմա- կերպվում են տեխնիկական որոշակի բարդու- թյուն ներկայացնող օբյեկտների համար, որի մշակման համար նախագծողը պետք է ունե- նա որոշակի փորձառություն: Օրինակ՝ մար- զահամերգային համալիրի մրցույթը պատվի- րած էր մի քանի նախագծային ինստիտուտ- ների՝ «Հայպետնախագիծ», «Երևաննախագիծ», «Հայարդ նախագիծ»։ Փակ մրցույթների օրի- նակ է դիցուք Գաֆէսճեան թանգարանի վերա- կառուցման ու ընդարձակման նախագիծը։ Եկեք մի օրինակ դիտարկենք պատկերա- վորության համար: Ինչպե՞ս ընթացավ մրցույթը, օրինակ, «Երիտասարդական պալատի» դեպքում։— Օտարերկրացի Չոբան ազգանունով ճար- տարապետին պատվիրված նախագծի քննար- կումից և մերժումից հետո, արդիական ու բարձրակարգ հյուրանոց ունենալու նպա- տակով շենքի սեփականատիրոջը հորդորե- ցին հայտարարել միջազգային բաց մրցույթ: Մրցույթը կազմակերպվեց և արդյունքում հաղթող ճանաչվեց ճապոնացի մի ճարտա- րապետ: Հետագայում, սակայն, պարզվեց, որ նախագիծը կյանքի կոչելու համար պատվի- րատուն բավարար գումար չունի:

Շինարարության ընթացքում պատվիրատուի ախորժակը բացվում է և նա պահանջում և ստանում է հավելյալ հարկաբաժիններ կորզե- լու թույլտվություն: Մի՞թե գոյություն չունեն որոշակի պատժա- միջոցներ նման դեպքերի համար: Թե՞ հարցս շատ ռոմանտիկ է։ — Իրականում հարցդ ոչ թե ռոմանտիկ է, այլ բավական ցավոտ: Բոլոր տեսակի պատժամի-

← «Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթին» ներկայացված աշխատանքներից մեկը, 2013թ.

Page 36: Մայիս 2016, #2 (38)

և՛ քաղաքապետարանը, և՛ Մշակույթի նախա- րարությունը: Այդ ժամանակ Սամվել Ալեքսան- յանին դեմ տվեցին պատին, թե էս ինչ ես անում, էս շենքը հուշարձան է, պիտի տուգա- նենք քեզ հիմա: Նա էլ շատ հանգիստ ասաց՝ էհ, տուգանեք: Առաջին տուգանքը, եթե չեմ սխալվում, 200 000 դրամ կազմեց: Հետո նա պի- տի շինթույլտվություն ստանար, այնուհետև նախագիծ կազմեր, ներկայացներ հաստատ- ման: Եվ ինչ տեղի ունեցավ. նա առանց այդ գոչծընթացի ապահովման, ուղղակի շարու- նակեց մարմնավորել իր մտահղացումը: Ընդ որում, ինչը հատկանշական է, Փակ շուկայի դեպքը միակն է, որի ընթացքում ապօրինի շինարարության դեմ պայքարում էր ոչ միայն քաղաքացին, այլև պետական մարմինները: Երկրորդ տուգանքը, եթե նորից չեմ սխալվում, մոտ միլիոն ու կես կազմեց: Դրանք ծիծաղելի թվեր են նման մասշտաբի գործարարի հա- մար: Այնուհետև նա Մշակույթի նախարարու- թյունից կորզեց նկուղային հարկի շինթույլ- տվությունը, որից հետո ինչպես ասում են, գնացքը գնաց: Հետագայում մի երկու անգամ քաղաքաշինության խորհուրդը քննարկեց ու մերժեց Ալեքսանյանի ներկայացրած նախա- գծերը: Սակայն այլևս ոչինչ հնարավոր չէր անել: Ինչպես ասաց մեր Արդարադատության նախարարը՝ միևնույն մեղքի համար նույն մարդուն երեք անգամ պատժել չենք կարող: Սա էլ՝ հարցի իրավական կողմը: Ինչպես տես- նում եք՝ օրենքներ ոնց որ թե ունենք, պատ- ժիչ մարմիններ էլ կան, սակայն իրականում դրանք չեն գործում: Արդյունքում դիմազրկվում է քաղաքը, ու ոչինչ անել հնարավոր չէ: Ախր ճարտարապետությունում ցանկացած վրի- պումն ակներև է ու անհնար է կոծկել: Ես արդեն սկսում եմ կասկածել՝ մեր պետական այրերի տեսողական ունակությունների վրա, մի՞թե աչք չունեն, մի՞թե երբեք չեն շրջում քա- ղաքով ու չեն տեսնում այս համատարած այլանդակությունները: Երևի իսկապես չեն էլ զբոսնում քաղաքում:— Ցավոք՝ իրավացի եք: Մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման էի: Խնդրեցի՝ մեկ-մեկ զբոսաշրջիկի աչքով նայել քաղաքին, հատկապես՝ շենքերի ճակատներին: Նա լսեց, լսեց ու ասաց. «Ես հասկանում եմ՝ ի՞նչ եք ուզում ասել, սակայն հաստատ ժամանակ չեմ ունենալու քաղաքով շրջելու»: Այստեղ ավարտվում է ցանկացած երկխոսություն:

Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Հանրապետու- թյան հրապարակի համար մրցույթ էր հայ- տարարված: Ի՞նչ պատմություն էր դա:— Մեր հրապարակը բազմաթիվ խնդիրներ ունի: Վերջին մրցույթի ձևակերպումը հետև- յալն էր. «Հաշվի առնելով, որ վերջին տարինե- րին հրապարակի շրջակայքում հայտնվել են մի շարք բազմահարկ կառույցներ, որոնք խա- թարում են հրապարակի տեսքը, մրցույթ ենք հայտարարում քաղաքաշինական միջամտու- թյամբ այդ հարցին լուծում գտնելու համար»: Ու բնականաբար, միակ լուծումն այն էր, որ ինչ-որ կերպ արհեստականորեն բարձրաց- վեին հրապարակի շենքերը, որպեսզի արդյուն- քում դրանց թիկունքում դուրս ցցված նորա- կառույց բարձրահարկերը քողարկվեին: Ներ- կայացված նախագծերը պարունակում էին հենց այդ լուծումները: Իսկ Ազգային պատկերասրահի համար ինչո՞ւ էին մրցույթ հայտարարել:

2000-ականներին մրցույթ էր հայտա- րարվել նաև նախկին Երիտասարդական պալատի տեղում նա- խատեսվող համալիրի համար

← Գաֆեսճեան արվեստի կենտրոնի վերնամասի մրցույթի մասնակից նախագծերից մեկը

ԵՍ ԱՐԴԵՆ ՍԿՍՈՒՄ ԵՄ ԿԱՍԿԱԾԵԼ՝ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԻ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՈՒՆԱ- ԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ, ՄԻ՞ԹԵ ՉԵՆ ՏԵՍ- ՆՈՒՄ ԱՅՍ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիս 20163435

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Մրցակցություն

Page 37: Մայիս 2016, #2 (38)

— Դա էսքիզային առաջարկների փակ մրցույթ էր՝ հանձնարարված որոշակի նախագծային խմբերի: Մատենադարանի հարևանությամբ գտնվող Կառավարության ընդունելության տան տարածքը հատկացվելու էր Ազգային Պատկերասրահին, քանի որ վերջինս ունի լրացուցիչ ցուցասրահների պահանջ: Մրցույ- թի նպատակն էր երևան հանել գաղափարներ՝ ինչ տեսք կունենա Պատկերասրահի շինու- թյունը այդ տարածքում: Կիսապաշտոնական մրցույթի նախագծերը ցուցադրվեցին Ճար- տարապետության թանգարանում: Ուշադրու- թյան արժանացավ այն նախագիծը, որի իրա- կանացմամբ պահպանվում էր Կառավարու- թյան՝ ճարտարագիտական արժեք հանդիսա- ցող ներկայիս ընդունելության տունը: Ձեր մասնակցած մրցույթների ժամանակ եղե՞լ է մի նախագիծ, որը հատկապես տպա- վորվել է, ու ափսոսացել եք, որ չի կառուցվել: — Իհարկե, Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանը: 1988-ի երկրաշարժի 20-ամյակի կապակցությամբ բաց մրցույթ հայտարարվեց, որին մասնակցեցի նաև մենք, ճարտարապետ Մհեր Չերքեզյանի համահե- ղինակությամբ։ Շահեցինք առաջին մրցա- նակը։ Կազմակերպչին լավ էի ճանաչում, նա ազդեցիկ մարդ էր, մեծ հավատ ունեի, որ կկարողանար կազմակերպել ու գումար հա- վաքագրել հուշահամալիրը կառուցելու հա- մար, սակայն չստացվեց: Հուշահամալիրը նե- րառում էր նաև թանգարան, որտեղ պետք է ցուցադրվեին և՛ բուն երկրաշարժի, և՛ արտերկ- րի մարդասիրական օգնությունների փաստա- վավերագրական նյութերը: Միգուցե դեռ կառուցվի՞:— Չէ, արդեն իրատեսական չէ: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Երկար տարիներ եղել եք Գյումրիի գլխավոր ճարտարապետը: Ինչո՞ւ հեռացաք այնտեղից: — Շատ եմ ափսոսում, որ ստիպված էի դուրս գալ Գյումրուց: Այն մութ տարիների ընթաց- քում անդադար պայքարեցի, որ Գյումրին իր դեմքը չկորցնի, սակայն իշխանության եկան այլ ուժեր, որոնք հետապնդում էին այլ նպա-

տակներ: Ինձ, իբրև անցանկալի անձի, ուղղա- կի դուրս մղեցին ասպարեզից: Սակայն մինչ օրս էլ հնարավորինս ուշադրությանս կենտ- րոնում եմ պահում Գյումրին: Ցավում եմ, սա- կայն, որ գործող քաղաքապետերի հետ փոխ- ըմբռնման եզրեր հասկանալի պատճառներով չձևավորվեցին: Արդյունքում գրանցվեցին ան- դառնալի կորուստներ, որոնցից ամենազար- հուրելին հռչակավոր Սև ամրոցի անհեթեթ սեփականաշնորհումն էր, վերակառուցումն ու վերաձևավորումը որպես շարքային հյու- րանոց: Դա աններելի միջամտություն էր, ին- չի վրա աչք փակեցին թե հանրությունը, թե Մշակույթի նախարարությունը: Ճարտարա- պետական արժեքները մեզանում շատ քչե- րին են մտահոգում: Մեծամասնության ու հատ- կապես պետական մարմինների ու օլիգարխ- ների համար, դրանք պիտակվում են որպես «կռիսանոցներ» կամ «սարայներ»: Ցավալի իրականություն է:

1980-ականներին Հյուսիսային պողոտան առաջարկվում էր այսպիսին անել

էլեն Բաբալյան

Page 38: Մայիս 2016, #2 (38)

Երևանյան ճարտարապետության գլխավոր առանձնահատկություններից և խորհրդանիշներից մեկը

տուֆն է: Իսկ ինչպե՞ս է վարդագույն քաղաքի վարդագույն քարը հասնում այստեղ:

Երկրի վարդագույն

թատրոնը

— Գնա՞նք հանքը նայելու, — հարցնում է տուֆի արդյունա- հանման ձեռնարկության տնօրեն Աղասը։ — Ի դեպ, այն միակը չէ։ Այստեղ քարհանքերը շատ են։ Բարեբախտա- բար, հանքավայրը մեծ է, բոլորին հերիքում է։ Ընդամենը մի քանի քայլ, ու աչքերիդ առաջ բոլորովին այլ տեսարան է։ Տուֆե ամֆիթատրոնի աստիճաններն իջնում են շա՜տ խորը, իսկ ամենաներքևում մեքենան շերտ առ շերտ կտրում է քարը։ Ամեն ինչ վարդագույն է, շատ վառ։ Զգուշորեն քայլում ենք տուֆե ժապավենով։ Ձգողա- կանության մասին բոլոր պատկերացումներդ շուռ են գա- լիս, երբ ոտքի տակ զգում ես ապագա շենքերի պատերը։ Եվ թվում է՝ որքան խորն է հանքը, այնքան շենքն ավելի բարձր է լինելու։ — Հանք բացելու տեղը որոշելու համար մենք մասնագետ- ների ենք հրավիրում։ Նրանք նմուշներ են վերցնում, ցույց տալիս, թե որտեղ փորել, ու սկսվում է մեր աշխատանքը։ Պատրաստի տուֆե բլոկները մշակման ենք ուղարկում տար- բեր ձեռնարկություններ, ասենք՝ Տուֆաբլոկների գործարան։

Ա յս քարը հին վայրի նոր կյանքի սկիզբն է։ Լավան այրում է հողը՝ իր ճանապարհին ոչնչացնելով ամեն կենդանություն, և այդ շիկացած հալվածքից ծնվում է լուսաբացի գույնի քարը։ Հետո դրանից տներ կկառուցեն,

եկեղեցիներ կկանգնեցնեն։ Իսկ արևածագին երկնքում, ինչ- պես հայելու մեջ, կարտացոլվի վարդագույն Հայաստանը։ Տեսնելու համար, թե որտեղից է ծնունդ առնում Հայաստանի գլխավոր քարը, մենք մեկնեցինք հետխորհրդային տարածքում հրաբխային տուֆի ամենա- մեծ հանքավայրերից մեկը՝ Գյումրու մոտ գտնվող Արթիկ քաղաք։ Այստեղ արդյունահանում ու մշակում են ամբողջ աշխարհում հայտնի վարդամանուշակագույն տուֆը։ Գնում ենք դեպի հանքը, շուրջբոլորն ամայություն է։ Հսկա դաշ- տում միայն նեղլիկ ճանապարհն է ու մենք։ Բան չի երևում, ուր նայում ես՝ դեղին է։ Տեղ-տեղ ցորեն է, տեղ-տեղ՝ այր- ված խոտ։ Ահա միայնակ ու ծռված կրպակը, որից դուրս են նայում արևից այրված դեմքերով բանվորները։

Մայիս 20163637

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Հումք

Page 39: Մայիս 2016, #2 (38)

ՏՈՒՖԵ ԱՄՖԻԹԱՏՐՈՆԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ ՇԱ ՜Տ ԽՈՐԸ, ԻՍԿ ԱՄԵ- ՆԱՆԵՐՔԵՎՈՒՄ ՄԵՔԵՆԱՆ ՇԵՐՏ ԱՌ ՇԵՐՏ ԿՏՐՈՒՄ Է ՔԱՐԸ: ԱՄԵՆ ԻՆՉ ՎԱՐ- ԴԱԳՈՒՅՆ Է, ՇԱՏ ՎԱՌ։ ԶԳՈՒՇՈՐԵՆ ՔԱՅԼՈՒՄ ԵՆՔ ՏՈՒՖԵ ԺԱՊԱՎԵՆՈՎ

Page 40: Մայիս 2016, #2 (38)

Քարին գրվածԵրբ մարդը սովոր է տուֆը տեսնել ամենագեղեցիկ երևան- յան շենքերի նուրբ զարդանախշերով, դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ Արթիկում այդ քարից են շինված նույ- նիսկ գոմերը։ Բայց դա այդպես է։ Հայաստանում տուֆից կառուցել և կառուցում են ամեն ինչ՝ և՛ Էջմիածնի Մայր տա- ճարը, և՛ ժամանակակից Երևանի կենտրոնը, և՛ ավտոբուսի կանգառները երկրի ամենակորած անկյուններում։ Այդ քարի վրա փորագրված է ժողովրդի տարեգրությունը։ Վերցնենք Անիի ավերակները։ Ցանկացած քարը հիշեց- նում է Հազար ու մի եկեղեցիների քաղաքի երբեմնի մեծու- թյան մասին։ Մեկ ուրիշ մայրաքաղաքային պատմություն տուֆի մեջ՝ Էրեբունու ամրոցը։ Դարեր անց Ալեքսանդր Թամանյանը հետևեց հայ ճարտարապետների ավանդույթ- ներին. նույն այդ քարից է կառուցված Երևանի Փոքր կենտ- րոնը։ Բայց այս ամենը Հայաստանում էր։ Իսկ այ նախորդ դարի 20-ականներին ԽՍՀՄ-ում տուֆին բառիս բուն իմաս- տով դիմացկունության փորձություն էր սպասվում։ Մինչ այդ տուֆը համարվում էր խոշոր քաղաքներում մեծ, բազ- մահարկ շենքերի համար ոչ պիտանի շինանյութ։ Նենց էլի, «ծայրամասերում գյուղացիական տներ» շինելու քար։ Այս մասին պատմում է Վալերի Պետրովը «Պարզ շինարարա- կան քարի բարդ հանելուկները» գրքում։ Եվ դա չնայած այն անփոփոխ փաստին, որ տուֆն իր դիմացկունությամբ չի զիջում, իսկ երբեմն նույնիսկ գերազանցում է աղյուսին։ Մի- այն բազմաթիվ փորձարկումների արդյունքում ապացուց- վեց, որ տուֆը միատարր է, և դրանից կարելի է առանց թերությունների ստանդարտ ուղղանկյուն բլոկներ կտրել։

Թեթևի մեջԿրակով անցածների դիմացկունությունն անվիճելի է։ Տու- ֆը բացառություն չէ, բայց այն կարելի է մշակել ձեռքի տակ ունենալով միայն սղոց ու կացին, ասում են արթիկ- ցի բանվորները։ Այդպես էլ, ըստ էության, անում էին հա- րյուրամյակներ առաջ։ Տուֆը ոչ միայն հեշտ է մշակվում, այլև թեթև է։ Ու դա ևս մեկ առավելություն է։ Քարի թե- թևությամբ է պայմանավորվում նաև թեթև ճարտարա- պետական միտքը։ Միգուցե, հենց ինքնին տուֆի գեղեց- կության շնորհիվ է, որ դրանից կառուցված շենքերն այդ- քան պարզ են. հայ ճարտարապետների աշխատանքնե- րում չես տեսնի ճոխ բարձրաքանդակներ կամ հարուստ հարդարանք։ Բայց ի՜նչ սիրուն են։ Իսկ քարի գլխավոր ար- ժանիքը վառ, բազմազան գույներն են՝ ի հիշատակ այն ժամանակների, երբ տուֆը դեռ կրակոտ լավա էր։ Հայաս- տանում կան մանուշակագույն, կարմիր, նարնջագույն, վարդագույն, շագանակագույն, մարմնագույն և անգամ սև հրաբխային տուֆի հանքավայրեր։ Իսկ բնության մեջ հաշվվում է այդ քարի մինչև քսանութ երանգ։ Արդյո՞ք տու- ֆի լակոնիկությամբ չէր ոգեշնչվել մեծն կոնստրուկտի- վիստ Լե Կորբյուզյեն, երբ որոշեց Արթիկի տուֆով երես- պատել Մոսկվայում իր կառուցած միակ շենքը՝ Ցենտրո- սոյուզի տունը Մյասնիցկայա փողոցում։ Շատ կարևոր էր հեղափոխական մայրաքաղաքում ստեղծել շենք, որը նոր կլինի ոչ միայն իր նշանակությամբ, այլև արտաքին տեսքով։ Ընդհանրապես, խորհրդային տարիներին տուֆը գլխավորապես եկեղեցական քարից վերածվեց սոցիալիս- տական քաղաքների քարի։

Մայիս 20163839

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Հումք

Page 41: Մայիս 2016, #2 (38)

Դա արվում է հատուկ սարքով, որն ալմաստե կտրող սկավա- ռակ ունի։ Կտրիչի տակից ջուր է ցայտում։ Բանվորները բա- ցատրում են, որ ջուրը հարկավոր է, որպեսզի կտրիչը չբա- րակի։ Հակառակ դեպքում քարը չի համապատասխանի նա- խապես հաստատված չափանիշներին։ Կտրած քարի եզ- րերը հավասարեցնում են և վերջ, մշակումն ավարտված է։ Ի դեպ, տուֆի արդյունահանման և մշակման բոլոր ձեռնար- կությունները բացառապես լիցենզիայով են աշխատում։

Տուֆ ու տեղԱրթիկի գործարանը լքելիս ես կռացա ու գետնից տուֆի փոքրիկ կտոր վերցրեցի. շատ էի ուզում հոտ քաշել։ — Ով գալիս է այստեղ, այդպես է անում, — ժպտաց Արթուր Սահակյանը՝ նկատելով քարի կտորն իմ ձեռքում։ — Հետա- քրքիր է՝ ինչու, ախր ինչ-ինչ, բայց տուֆն էլ հո ամեն տեղ է։ Հավես էր մտածել, որ այդ փոքրիկ բեկորը, որը չէր գտել իր տեղը եկեղեցու կամ միգուցե առանձնատան կամ բազմա- հարկ քաղաքային շենքի պատին, ես ինձ հետ տանում էի ոչ ֆուրգոնով, ոչ էլ երկաթուղով։ Այդ տաք քարը (տեսնես՝ սա- ռը տուֆ լինո՞ւմ է) շատ հարմար տեղավորվել էր ափիս մեջ։ Ես այն տանում էի Երևան՝ այնտեղ, ուր շուրջբոլորն ամեն ինչ ներծծված է տուֆի գույնով ու բույրով։ Եվ արդյոք արժե՞ զարմանալ, որ տուֆի բույրը շնչել ես ուզում։ Չէ՞ որ հենց այդ- պես է բուրում տունը։

ԱրտագաղթՀիմա Արթիկից տուֆն արտահանում են հիմնականում ԱՊՀ երկրներ։ Ժամանակին քաղաքում երկաթուղային կայարան կար, և այստեղ մինչ օրս պահպանվել են արդեն մշակված քարը գնացքներ արագ ու հեշտ վերբեռնելու հատուկ մեխանիզմները։ Այսօր դրանք միայնակ կանգնած են ժանգոտված ռելսերին՝ որպես հիշեցում այն մասին, թե ժամանակին Խորհրդային Միության քանի շենք է կառուց- վել կամ երեսպատվել Արթիկի տուֆով։ Սակայն երկաթու- ղային կապի բացակայությունը չի խանգարում տեղի գոր- ծարաններին արտահանել իրենց արտադրանքը. քարի մեծ մասն արտահանվում է բեռնատարներով։ — Հայկական եկեղեցիներ կառուցվում են աշխարհով մեկ, — պատմում է Տուֆաբլոկների գործարանի տնօրեն Արթուր Սահակյանը, — իսկ ի՞նչ հայկական եկեղեցի, եթե այն տուֆից չի։ Մենք էլ ամենից հաճախ այն ուղարկում ենք եկեղեցիների կառուցման ու երեսպատման համար։ Այդպես սկսվում է հայկական ծագմամբ քարի «սփյուռ- քային» կյանքը։ Ինչ ուզում ես ասա, բախտի բան է։ Թե որքան տուֆ են արդյունահանում հանքում, մեր զբո- սավար Աղասը չի նշում։ Ժպտում է ու ասում, որ դա արդյու- նաբերական գաղտնիք է։ Քարի նոր խմբաքանակը բեռ- նում են, ու մենք այդ բեռնատարների քարավանի հետ շարժվում ենք դեպի գործարան, որտեղ տուֆը կտրում են բլոկների կամ երեսպատման սալիկների։

Նունե Մելքումյան Առնոս Մարտիրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՒՖԻՑ ԿԱՌՈՒՑԵԼ ԵՎ ԿԱՌՈՒ- ՑՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ՝ Ե՛Վ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱ- ՐԸ, Ե՛Վ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ, Ե՛Վ ԱՎՏՈԲՈՒՍԻ ԿԱՆԳԱՌ- ՆԵՐԸ ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱԿՈ- ՐԱԾ ԱՆԿՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Նյութն առաջին անգամ տպագրվել է Ереван ամսագրում

Page 42: Մայիս 2016, #2 (38)

Ե րևանում, ինչպես իրեն հարգող ցանկացած քաղաքում, նույնպես կա հետիոտն փողոց: Մի ամբողջ պողոտա՜: Զբոսնե՞նք: Բայց մինչ այդ, մի քանի խոսք ընդհանրա-

պես այդ երևույթի մասին: Իրենց այժմյան տես- քով հետիոտն փողոցները սկսեցին հայտնվել Եվրոպայում 1960-ականներին, երբ բնակչու- թյան «ավտոմեքենայացման» հետևանքով քաղաքներում գնալով ավելի ու ավելի քիչ տեղ էր մնում մարդկանց համար: Մեքենաները գրոհում էին, մարդիկ՝ նահանջում: Բայց աս- տիճանաբար սկսվեց հակառակ գործընթացը: Խելացի եվրոպացիները ոչ միայն պարզապես տարածքներ սկսեցին հատկացնել հետիոտ- ների համար, այլև ուսումնասիրել և նկատել օրինաչափությունները: Մասնավորապես, պարզ դարձավ, որ հետիոտն փողոցներում ավելանում է ոչ միայն մարդկանց հոսքը, այլև սոցիալական ակտիվությունը, ինչի հետևան- քով աճում է հողի և բնակելի տարածքների արժեքը: Նաև պակասում է հանցագործու- թյունների թիվը: Եվ լավանում է էկոլոգիան: Ու էլի նման դրական բաներ: Այս ոլորտում առաջատարն այսօր Դանիան է, ավելի ստույգ՝

Կոպենհագենը: Այնտեղ արդեն հինգ տասն- ամյակ ուսումնասիրվում է հետիոտների պահ- վածքը, մշակվում նորանոր մեքենայազուրկ տարածությունների մեխանիզմներ հորինվում, որոնցով կստիպեն մարդկանց ավելի շատ ժամանակ անցկացնել փողոցում:Հետիոտն փողոցը ոչ այնքան տարածություն է, որով հետիոտներն անցնում էն Ա կետից Բ կետ (դրա համար հերիք են սովորական փողոցնե- րի մայթեզրերը), այլև սոցիալական ակտիվու- թյան տարածք: Այսինքն՝ մարդ ոչ միայն պար- զապես անցնում է փողոցով, այլև կանգ առ- նում այնտեղ որոշ ժամանակով: Ոմանք նստում են սրճարաններում, մյուսները պառկում են նստարաններին, մարդ կա՝ կիթառ է նվագում, իսկ այլոք՝ մարզվում կամ աշխատում: Մարդ- կանց ակտիվությանը նպաստելու գործում շատ կարևոր են փողոցը շրջապատող շենքերը, ավելի ճիշտ՝ դրանց առաջին հարկերի ճակատ- ները՝ որքան ավելի են դրանք «ներգրավված» փողոցում, որքան ավելի գրավիչ ու բաց են, այն- քան ավելի աշխույժ է փողոցը: Եվ, վերջապես, մարդիկ գնում են այնտեղ, ուր արդեն կան մարդիկ: Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում Հյուսիսայինում գործնականում:

***Ըստ մտահղացման՝ հետիոտն փողոցը կապում է Ազատության հրապարակն ու Հանրապետու- թյան հրապարակը: Բայց ահա, փողոցի ամե- նասկիզբը հատվում է ավտոճանապարհով, այն էլ եռաշերտ: Եվ մեքենաների այդ երեք շերտե- րը կարծես հեգնանքով հայտնվում են, թե ով է այստեղ գլխավորը՝ մեքենաներն են գլխավորը: Երկար ժամանակ այստեղ ոստիկաններ էին կանգնում, որոնք ստիպում էին վարորդներին արգելակել զեբրի մոտ և զիջել անցորդներին: Հետո զեբրը մի փոքր տեղաշարժեցին, հիմար հեծանվային ուղի գծեցին, որը սկսվում է ոչմի- տեղ և մոտավորապես այնտեղ էլ ավարտվում: Նաև ոստիկանները, հավանաբար, հոգնեցին անընդհատ զեբրի մոտ հերթապահելուց և այն- տեղ տեղադրվեց լուսատախտակ: Շատ բարի: Անցնում ես ի վերջո ավտոճանապարհն ու հան- դիպում մի հրաշալի աղբամանի: Այն, կարելի է ասել, Հյուսիսային պողոտայի այցեքարտն է: Ցյուրիխում, օրինակ, դրվում են աղբադույլեր, որոնք չեն բուրում, միշտ մաքուր են, գեղեցիկ, դրանց վրա կարելի է նստել և, ինչու ոչ, սելֆի անել հետները: Իսկ Հյուսիսային պողոտայի Sanitek մակնիշի աղբամանի հետ սելֆի մի տեսակ չես անի:

2007-ին բացված Հյուսիսային պողոտան անկախության շրջանի ամենածավալուն, ամենաամբիցիոզ և, թերևս, ամենավիճելի ճարտարապետական նախագիծն էր: Թեև

այսօր այն իսկապես դարձել է Երևանի ամենաաշխույժ վայրերից մեկը, հարցերը, միևնույն է, ավելի շատ են, քան պատասխանները: Հյուսիսային պողոտայի հետ կապված բոլոր խնդիրները ներկայացնում է ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը:

Կարող էր ավելի լավ լինել

Մայիս 20164041

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Զբոսանք

Page 43: Մայիս 2016, #2 (38)

Հայկ Զալիբեկյան

***Հյուսիսային պողոտայի երկարությունը մոտ 450 մետր է: Խելացի մարդկանց գրված գրքե- րում կարելի է կարդալ, որ մարդկային աչ- քը հանգիստ ընկալում է 100 մետր երկարու- թյամբ և 30-40 մետր լայնությամբ տարածու- թյունը: Հարյուր մետրն այն հեռավորությունն է, որից սկսած մարդ սկսում է տարբերել այ- լոց շարժումները: Հետիոտն փողոցով քայլող հետիոտնը պետք է հանգստանա, այդպես չէ՞: Բայց մեր ուղեղն այնպես է ստեղծված, որ մենք մարսում ենք տարածությունը՝ վերը նշված չափերի մեջ, իսկ դրանից այն կողմ ընկած ամեն բան սկսում է լարել մեր ուղեղը, քանի որ մենք չենք տեսնում, թե ինչ է այն- տեղ կատարվում: Բացի այդ, որքան հեռու է տեսնում մարդ, այն- քան երկար է նրան թվում ճանապարհը: Պար- զապես մարդու ուղեղն այնպես է աշխատում, որ ոլորուն մեկ կիլոմետրանոց ճանապարհն անցնելն ավելի հեշտ է, քան ուղիղ կես կիլո- մետրը: Ոլորուն ճանապարհով քայլելիս մենք ստանում ենք նոր տեսարաններ, տպավորու- թյուններ և նոր տեղեկություններ: Իսկ երբ վերջնակետը երևում է, ապա կողքերում այլևս ոչինչ չենք նկատում:Որպես օրինակ դիտարկենք մի հետիոտն փո- ղոց Կոպենհագենում: Փողոցի ոչ մի կետից չեք տեսնի այն ամբողջությամբ: Իսկ շենքե- րի բարձրությունը չի գերազանցում մի քանի հարկը: Ի՞նչ է, դանիացիները չէի՞ն կարող իրենց թույլ տալ քանդել բոլոր «սարայներն» ու մար- դավարի բաբաթ աշտարակներ կառուցել: Թե՞, գուցե, այդուհանդերձ մի բան գիտեն, որ այդպես չեն անում: Ծավալայնությունը շատ կարևոր է: Մարդուն հաճելի չէ քայլել հսկայա- կան, միանման, ձանձրալի, տաղտկալի քարե դագաղների միջով: Վերադառնանք շենքերի ճակատներին: Դրանց կապը փողոցի հետ ապահովում են շենքերի առաջին 3-4 հարկերը, մնացածը դուրս են մնում հիմնական պատկերից, քանի որ փո- ղոցից հնարավոր չէ նորմալ տեսողական կոն- տակտ ապահովել:

***Երևանը, ինչ էլ ասեն, շատ, ահավոր կանաչ քաղաք է: Հատկապես ամռանը: Եվ ահա հարց է ծագում՝ ինչի՞ն է պետք այդ կանաչ քաղաքին բետոնե հետիոտն փողոց: Քաղաքին, որտեղ ամռանը կարող է 40 աստիճան շոգ լինել: Ծաղ- կամանների մեջ խցկած ցցերը հաճելի զովու- թյուն ամռան շոգին հաստատ չեն ապահովի: Իսկ նորմալ, մեծ ծառեր պողոտայում երբեք չեն աճի, քանի որ գետնի տակ ավտոկայա- նատեղի է կառուցված, որը շուտով կվերածվի առևտրի կենտրոնի:

***Հյուսիսայինը մի քանի տեղ հատվում է ավտո- ճանապարհների հետ: Մի քանի միջոց կա նշելու, թե ով է խաչմերուկում ավելի կարևոր: Մի կողմից՝ հատման կետերը սալիկապատ են, ինչը խոսում է հետիոտների առավելության մասին: Մյուս կողմից՝ բետոնե սյունակները վանդակի տպավորություն են ստեղծում, որից հետիոտնը պետք է դուրս պրծնի՝ խաչմերուկն անցնելու համար: Կարելի էր ավելի համեստ ու փոքր սյունակներ պատրաստել: Նաև լավ չեմ հասկանում, թե ինչու պետք է հետիոտն փողոցը հատվեր երկշերջ ավտոճանապար- հով: Ճիշտ կլիներ այն նեղացնել և ցույց տալ, թե ով է խաչմերուկում գլխավորը:

***Պողոտայով անցնելիս ես հաճախ ուսումնա- սիրում եմ մարդկանց պահվածքը: Ամռան երեկոյան ժամերին, երբ արդեն շոգ չէ, այստեղ միշտ մարդաշատ է: Բայց ոչ այն պատճառով, որ այստեղ զբաղմունք կա: Դրա միակ բացատ- րությունն այն է, որ սա ամենակարճ ճանա- պարհն է Օպերայի և Հրապարակի միջև: Պո- ղոտայով հսկայական մարդկային հոսքեր են անցնում, բայց սոցիալական ակտիվությունը զրոյական մակարդակի վրա է: Լավ է, ամռա- նը գոնե ոմանք նստում են բացօթյա սրճա- րաններում: Իսկ ձմռանը պողոտան դառնում է պարզապես լայն մայթեզր: Անելիք չկա, նա- յելիք չկա, զմայլվելիք չկա:

Նույնիսկ նորմալ նստելու համար ոչ մի հար- մարություն չկա: Չէ, նստարաններ կան, բայց եթե, օրինակ, չորս հոգանոց ընկերական խում- բը փորձի նստել ու շփվել, մի՞թե պետք է միմ- յանց հետո խոսեն չորս-հինգ մետր հեռավորու- թյունից: Կարծում եմ, այնքան էլ հարմար չէ: Լե- հաստանի Գդանսկում, օրինակ, հետիոտն հրա- պարակում տեղադրված են էժան խորանար- տեր դսպ-ից՝ ով ինչպես կամենում տեղադրում և օգտագործում է դրանք՝ նստում է, պառկում է, տնակ է պատրաստում և այլն: Մարդիկ տար- բեր են լինում և պետք է բոլորին ընտրելու հնարավորություն տալ:

***Ստորին հարկերի գրեթե բոլոր մուտքերը (այ- սինքն՝ սրճարանների և խանութների) թաքնված են ծածկերի տակ: Գուցե դրանք պաշտպանում են շոգից, բայց գուցե ավելի ճիշտ կլիներ այդ հարցը լուծել ծառերո՞վ: Ախ, մոռացել էի ստոր- գետնյա տոնավաճառը: Արդյունքում շենքերի ճակատները կտրվում են փողոցից, և մենք ունե- նում ենք երեք առանձին տարածություն՝ ճա- կատներ և ծածկի տակ գտնվող մայթեզր, փողոց, նորից ճակատներ և ծածկի տակ գտնվող մայթ- եզր: Նույնիսկ ամռանը բացվող բացօթյա սրճա- րանները չեն միացնում ողջ տարածությունը: Իսկ գիշերը թվում է, թե բազմաթիվ բազմաբնա- կարան շենքերում ոչ ոք չի ապրում: Հետո մի- այն պարզեցի, որ մարդիկ լավ էլ ապրում են, բայց շենքերն այնպես են նախագծված, որ լու- սամուտների լույսը գրեթե չի երևում ներքևից:

***Եթե ամփոփենք, ապա կարելի է հանգել նրան, որ այս ամենը ճիշտ կլիներ քանդել գրողի ծո- ցը և կառուցել փոխարենը նորմալ, հաճելի հե- տիոտն փողոց: Գոնե այնպես, ինչպես դա անում են հարևան Թբիլիսիում, որտեղ «սարայները» ոչ թե վերացնում են, այլ դրանց մեջ գումար ներդնում: Եվ Վրաստան տարեկան գալիս է վեց միլիոն զբոսաշրջիկ, իսկ Հայաստան՝ մեկ ու կես: Եվ դա պատահականություն չէ:

Page 44: Մայիս 2016, #2 (38)

Մի քանի տարի առաջ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ուսումնասիրություն է կատարել՝ XX դարասկզբի Երևանի երկու գլխավոր

հատակագծերը համադրելով 2000-ականների Երևանի փողոցային կառուցվածքի վրա և բացահայտել այն հատման կետերը, որոնք պահպանվել

են 20-րդ դարի սկզբից։ Այդ կետերը, ըստ նրա, Երևանի զարգացման ծալքերն են՝ ծալման կետերը, որոնք «վերածալման» կարիք ունեն։

Սարհատ ՊետրոսյանՆախագծի գաղափարը ծնվեց Ստամբուլում կազմակերպվող միջ- ազգային մի կոնֆերանսի մեկնելիս: Որոշեցի ներկայացնել Երևանի քսաներորդ դարի երեք հատակագծերի համադրումը և ըստ դրա ստանալ այն կետերը, որոնք կրկնվում են բոլոր երեքում: Առաջինը դեռ նախաթամանյանական՝ Մեհրաբյանի հատակագիծն է, որն այս պահի դրությամբ ամենահին պահպանվածն է: Երկրորդը Թաման- յանի 1924-ի գլխավոր հատակագիծն է, և երրորդ հատույթն արդեն 2000-ականների Երևանն է:Ընդհանուր ծալքերը շատ չէին, երեք տասնյակի էլ չհասան, իսկ այդ ուսումնասիրությունից անցած ժամանակում է՛լ ավելի են պակասել: Դրանք քաղաքային հյուսվածքի այն կետերն են, որոնք պահում են քաղաքի հիշողությունը: Մի բան է պատմական շենքը, մեկ այլ բան, երբ նույն հատման կետերն են մնում, փողոցի լայնությունը, խաչմե- րուկը: Նույնիսկ եթե շենքը փոխվում է, մարդը, որ փողոցում քայլում է, տեսնում է գրեթե նույն տարածությունը, ինչ մարդիկ տեսել են տասնամյակներ առաջ: Նայելով այս համադրմանը, կարող ենք տեսնել, որ Թամանյանը փոր- ձել է պահպանել պատմական փողոցների ուրվագծերը, բայց միշտ չէ, իրենից հետո են դրանք պահպանվել: Օրինակ, Սայաթ-Նովա փո- ղոցն ի սկզբանե շատ ավելի նեղ է եղել, բայց լայնացվել ու դարձել է այն, ինչ հիմա է արդեն Հասրաթյանի օրոք: Մոտավորապես նույնը կատարվել է նաև Աբովյան փողոցի՝ Սայաթ-Նովայից ներքև ընկած հատվածի հետ: Հետազոտության կատարումից հետո որոշ հատման կետեր վերա- ցել են: Ամենաթարմ դեպքը Արամի 30-ի խաչմերուկն էր: «Սարայի» ոչնչացման հետ ձևափոխվեց նաև այդ խաչմերուկը, որի տեղում այժմ նոր հրապարակ է գոյանում: 2000 թվականին, օրինակ, դեռ պահպանվում էր ԱՕՔՍ-ի շենքին հարող Լալայանց փողոցը, որը բոլորովին վերջերս ստացավ նոր ուղղություն և կորցրեց իր խոր- քային հիշողությունը: Մի քանի կարևոր հատման կետ կա Թումանյանի վրա, մասնավո- րապես՝ Աբովյանի խաչմերուկը և Բունիաթյանի ժամանակ արված Նալբանդյան փողոցի խաչմերուկը: Հանգույցները համեմատաբար լավ պահպանվել են Ղանթարի հատվածում՝ Սևան հյուրանոցի ուղ- ղությամբ խաչմերուկներն ու լայնությունները գրեթե նույնությամբ պահպանվել են: Շենքերը, ավաղ, չկան: Բայց իհարկե, այս ամենի պահպանման մասին լրջորեն խոսելը մեզանում դեռևս անիմաստ է, քանի մենք չենք կարողանում ոչ մի կերպ ընկալել ամենապարզ ճշմարտությունները, օրինակ, որ օրենքով պաշտպանվող պատմական շենքը չի կարելի քանդել: Իսկ սա շատ ավելի լուրջ թեմա է՝ քաղաքային հիշողության խորքային ընկալման մասին: Նույնիսկ մասնագիտական հանրությունը մեզ մոտ առայժմ դրանով շատ տարվաժ չէ:

↓ Վերջերս հայտնաբեր- ված՝ 1920 թվականի Երևանի հատակագիծը

→ Թամանյանական հատակագիծը

Երևանի ծալքերը

Մայիս 20164243

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Ուսումնասիրություն

Page 45: Մայիս 2016, #2 (38)

Երևան քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը թվագրվում է 1906-1911 թվականներին (հեղինակ Մ. Մեհրաբյան), որին հա- ջորդած Ալեքսանդր Թամանյանի 1925 թվականին ներկայացված 150.000 բնակչի համար նախատեսված գլխավոր հատակագիծը հանդիսանում է քաղաքի առաջին քաղաքաշինական ամբող- ջական փաստաթուղթը։ Վերջինս ազդված լինելով այդ ժամա- նակաշրջանում նորաձև համարվող քաղաք-այգիների գաղա- փարով՝ Երևանի զարգացման հիմքում դրել է այդ մոտեցումը։ Դրանով նա Հայաստանի համար նոր մայրաքաղաք կառուցելու նպատակ ուներ, որն էականորեն փոխում էր քաղաքային կա- ռուցվածքը: Օրինակ՝ նախկին փողոցային ցանցից մի քանի փողոցներ էին պահպանվում միայն։ Այնուամենայնիվ, հենց նրա աշակերտներ համարվող երիտասարդ ճարտարապետ- ները հավատարիմ չմնացին այդ գաղափարին։

Արեգ Դավթյան

1906-1911թ. գլխավորը հատակագիծը

1925թ. գլխավոր հատակագիծը

2001թ. հատակագիծը

Հատվող կետեր

Page 46: Մայիս 2016, #2 (38)

Մենք տասնյակ տարիներ ապրում ենք թամանյանական Երևանում (կամ դրա մնացորդներում), բայց շատերս չենք պատկերացնում, թե ինչ միջավայրում է ապրել ինքը՝ քաղաքի պատմության կարևորագույն ճարտարապետը: Դա ավելի լավ հասկանալու համար հարկավոր է պարզապես այցելել Թամանյանի թանգարան-ինստիտուտ, որտեղ պահվում են բազմաթիվ նմուշներ նրա անձնական արխիվից՝ գծագրերից և մանրակերտներից մինչև լուսանկարներ, նամակներ և աշխատանքային իրեր:

Թամանյանական ժառանգություն

↑ Երևանի նոր հատակագծային լուծումը՝ հին Էրիվանի հատակագծի վրա

→ Կառավարական շենքի հայտնի գմբեթավոր նախագիծը, որը մի քանի տարի առաջ սպառնում էր իրականություն դառնալ

↑ Թամանյանի անձնական լուսանկարչական խցիկը (ռուսական արտադրության)

Մայիս 20164445

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Հավաքածու

Page 47: Մայիս 2016, #2 (38)

↓ Թամանյանի ծանոթ Գարդենսկու արած ծաղրանկարը, որում ճարտարապետը (ֆեսով) պատկերված է իր պատվիրատուներից մեկի՝ իշխան Սերգեյ Շչերբատովի հետ:

↓ Ֆրանսիական Blanzy Pour & Co ընկերության գրչածայրերի տուփ

← Ռուսական արտադրության աշխատանքային կողմնացույց

↑ Թամանյանի աշխատանքային չափերիզը

↓ XIX դարում մեծ տարածում ունեցող լիվերպուլյան N. J. Tobias & Co ընկերության գրպանի ժամացույց

Գրիգոր Եփրեմյան

Page 48: Մայիս 2016, #2 (38)

Ալեքսանդր Թամանյանի ճակատագիրը բարդ ու գեղեցիկ է։ Բիբլիական մարգարեի պես նա տեսավ պետությունների ու արքաների հաղթանակներն

ու անկումները, կյանքի օրոք վայելեց փառքն ու պատիվը, զգաց կորստի ու դավաճանության դառնությունը, ապրեց մի կյանք, որում տեղ գտան

պատերազմներ, հեղափոխություններ, ցեղասպանություն և անձամբ մասնակցեց իր հայրենիքի վերածննդին։ Իր զարմանալի կյանքը նա նվիրեց

երեք սրբությունների՝ աշխատանքին, հայրենիքին ու ընտանիքին։ Եվ ի ուրախություն նրա, երեքն էլ նրան վերապրեցին՝ նրա

ստեղծագործությունները, նրա քաղաքն ու նրա սերը։

Երևանի սիրային

գաղտնիքը

Չարե

նցի

անվ

ան

արվ

եստ

ի և

գրա

կանո

ւթյա

ն թա

նգա

րան

Մայիս 20164647

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Պատմություն

Page 49: Մայիս 2016, #2 (38)

ջինը՝ ռուսականը։ Սակայն, հաշվի չառնելով առաջինը, անհնար է հասկանալ նաև երկրորդը, որի ժամանակ էլ տեղի ունեցավ այն ֆենոմենալ ստեղծագործական վերելքը, որին նրա հայրե- նակիցները մեծապես պարտական են իրենց մայրաքաղաքի այսօրվա տեսքի համար։ Չի կարելի լիովին հասկանալ ու գնա- հատել այդ արտասովոր անձնավորությանը՝ չիմանալով, որ XX դարի սկզբին Ալեքսանդր Թամանյանը լեգենդար արծաթե դարի՝ մեծ ռուսական մշակույթի վերջին ալիքի կերպարներից մեկն էր։ Նա ապրում ու աշխատում էր այնպիսի նշանավոր մարդկանց միջավայրում, ինչպիսիք էին բանաստեղծ Բլոկը, ում «Վարդ և խաչ» պիեսի համար թատերական դեկորացիաներ էր ստեղծել, ռեժիսոր Ստանիսլավսկին, որը բեմադրեց այդ պիեսը, նկարիչ Բենուան, գրող Ֆյոդոր Սոլոգուբը, ում հետ Թամանյա- նը գլխավորեց Ռուսաստանի Արվեստի գործիչների միությունը։ 1917 թվականի հունվարին Գեղարվեստի կայսերական ակա- դեմիայի նախագահ, մեծն իշխանուհի Մարիա Ֆյոդորովնայի

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼԻՈՎԻՆ ՀԱՍԿԱՆԱԼ ԱՅԴ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱ- ՆԸ՝ ՉԻՄԱՆԱԼՈՎ, ՈՐ ԹԱՄԱՆՅԱՆԸ ԼԵԳԵՆԴԱՐ ԱՐԾԱԹԵ ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԱԼԻՔԻ ԿԵՐՊԱՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ

Արծաթե դարի կերպարըՀայոց մայրաքաղաքի կենտրոնում գորշ բազալտի բեկորից, որպիսիք շատ են ընկել այս քաղաքի հիմքում, վեր է խոյանում Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը։ Թերևս, ծնվելիս ու հետո ևս մի քառասուն տարի՝ նախքան Հայաստան գալը, աշխարհը նրան ճանաչում էր Թա- մանով ազգանվամբ։ Այդպես էր ընդունված՝ ռուսականացնել հայկական անունները Ռուսական կայսրության հարավում՝ Եկատերինոդարում, որտեղ նա ծնվեց 1878 թվականին նախի- ջևանցի ուսուցիչ Հովհաննես Միհրանովիչ կամ, ինչպես նրան կոչում էին, Իվան Միրոնովիչ Թամանովի ու Մարիա Էմանուի- լովնա Պոպովայի (ծնված Տեր-Տերյան) ընտանիքում։ Նրա առաջին աշխատանքները տուրք էին ռուսական ծան- րակշիռ բարոկկոյին ու այդ ոճին փոխարինած ամպիրին, օրինակ՝ նրա կողմից վերանորոգված հայկական եկեղեցին Նևսկայա պողոտայում կամ Աբամելիք-Լազարևների պետեր- բուրգյան տունը։ Նրա տաղանդի զարգացմանը զուգընթաց հաջորդեցին Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում, ինչպես նաև իշխան Շչերբատովի տունը Մոսկվայում, որը մոսկովյան քաղաքային դումայի ոսկե մեդալին արժանացավ՝ որպես 1913 թվականին կառուցված ամենագեղեցիկ շենք։ 1914 թվականի հոկտեմբերի 27-ին 36-ամյա Ալեքսանդր Թամա- նյանն ընտրվեց Պետրոգրադի Կայսերական գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս՝ «գեղարվեստական շրջանակ- ներում հանրաճանաչության համար», ինչպես գրված է պատ- վավոր դիպլոմում։ Ռուսաստանում Ռոմանովների թագավո- րության 300-ամյակի առթիվ տեղի էին ունենում մեծ տոնա- կատարություններ և կայսր Նիկոլայ 2-րդի՝ դրան նվիրված ճանապարհորդությունը Վոլգայով, ինչի համար Յարոսլավ- լում հատուկ ազգային մշակույթի, արվեստի, արդյունաբե- րության և արհեստների համառուսական ցուցահանդես էր կազմակերպվել, որի նախագիծը ստեղծել և իրականացրել էր Ալեքսանդր Թամանովը։ Պահպանված գծագրերում և լուսա- նկարներում մենք հիրավի հեքիաթային մի քաղաք ենք տես- նում՝ ճիշտ ինչպես պատմում են ռուսական տարեգրություն- ներն ու ժողովրդական վեպերը։ Այն կարծես ռուսական պե- տության հազարամյա պատմության փոքրիկ մոդելը լիներ, իդեալիստական, երբևէ գոյություն չունեցած ուտոպիան՝ իրա- կանացված օտարազգի գավառականի կողմից ու այնպես, որ կայսերական ընտանիքը հուզմունքից արտասվում էր։ Ի միջի այլոց, թամանյանական ոճի մոգականությունն անհապաղ գնահատել էին պրագմատիկ կինեմատոգրաֆիստները. նրա յարոսլավլյան հեքիաթային քաղաքն օգտագործվեց որպես «Ստենկա Ռազին» առաջին ռուսական պատմական ֆիլմի դե- կորացիա, իսկ իշխան Շչերբատովի տանը նկարահանեցին «Աննա Կարենինայի» նախահեղափոխական էկրանավորումը...Ալեքսանդր Թամանյանի անհավանական կենսագրության երկրորդ՝ հայկական կեսը հաճախ հետին պլան է մղում առա-

↓ Թամանյանական Երևանի շինա- րարությունը, 1930-ականներ

Չարե

նցի

անվ

ան

արվ

եստ

ի և

գրա

կանո

ւթյա

ն թա

նգա

րան

Ալե

քսա

նդր

Թամա

նյա

նի թ

անգ

արա

ն-ին

ստիտ

ուտ

Ֆոտ

ոլու

ր

Page 50: Մայիս 2016, #2 (38)

խորհրդատվությամբ ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը նշանակվեց Ռուսական կայսրության կայսերական պալատների, այգիների, պալատական շենքե- րի ու թատրոնների գեղարվեստական մասի ղեկավար, որպես- զի մշտապես հետևի կայսերական ընտանիքի գեղարվեստա- կան գանձերի պահպանությանը։ Ռուսաստանի այդ բարձրա- գույն ճարտարապետական պաշտոնը Թամանյանին պատկա- նեց ընդամենը մի քանի օր՝ մինչև Փետրվարյան հեղափոխու- թյունը։ Կայսրության անկումը բանաստեղծներն ու նկարիչ- ներն ընդունեցին ոգևորությամբ և արվեստների ազատու- թյան ու ծաղկման հույսով։ Արդեն մարտին Պետրոգրադում տեղի ունեցավ Ռուսաստանի մեկուկես հազար արվեստի գործիչների հավաքը, որը ղեկավարում էր Վլադիմիր Դմիտ- րիևիչ Նաբոկովը՝ ապագա հայտնի գրողի հայրը, իսկ նա- խագահողների թվում էին կոմպոզիտոր Գլազունովը, երգիչ Շալյապինը, բալետմեյստեր Ֆոկինը, նկարիչներ Ռեպինն ու Բենուան, գրող Գորկին, ճարտարապետ Շչուսևը։ Արվեստի գործիչների համառուսական միության Ժամանակավոր կո- միտեի նախագահ ընտրվեց Ալեքսանդր Իվանովիչ Թամանովը։

ԴուենդեԵրեք անգամ նա ստիպված եղավ սկսել նոր էջից՝ նորից կա- ռուցելով իր կյանքն ու ճակատագիրը։ Սկզբում Ռուսաստա- նում՝ գալով հարավային խուլ ծայրամասից, նվաճեց փայլուն ու գոռոզ Պետերբուրգը, ապա Փետրվարյան հեղափոխությու- նից հետո՝ ընդհուպ մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը; իսկ հետո Էրիվանում՝ հարյուրամյակների ստրկությունից հետո ազատագրված հայրենիքում, մինչև 1920 թվականի վեր- ջը, երբ նորից ստիպված եղավ փրկվել փախուստով։ Այսքանը բավական կլիներ մի քանի կենսագրությունների համար։ Եվ, այնուամենայնիվ, նրա ճակատագրում ամենա- կարևորը դեռ առջևում էր։ Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները բավականաչափ խոհեմություն ու հայրենասիրություն ունե- ցան, որպեսզի գիտակցեն մշակույթի, գիտության և արվեստի կարևորագույն նշանակությունը պետության կազմավորման

համար։ Երկրով մեկ ոչ թե բանկեր, հասարակաց տներ ու կազի- նոներ էին կառուցում, այլ դպրոցներ, գործարաններ ու գրադա- րաններ: Դեռևս շատ սուղ միջոցներով ամբողջ աշխարհից հայրե- նիք էին հրավիրվում հայ բանաստեղծներ ու նկարիչներ, բժիշկ- ներ ու ինժեներներ։ Առաջին վարպետներից մեկը, ում Խորհրդա- յին Հայաստանը վճռեց կանչել, ընտանիքով Թավրիզ (Պարսկաս- տան) գաղթած ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանն էր։ Նշենք, որ չիմանալով Ալեքսանդր Թամանյանի սիրո պատմու- թյունը, անհնար է բացահայտել նրա ստեղծագործության գաղտ- նիքը։ Իսկ այդ գաղտնիքը պարզապես գեղեցիկ բառեր կամ զիլ վերնագիր չեն։ Այն ունի անուն՝ Կամիլլա Էդվարդս։ Կամիլլա Մատվեևնա Թամանյանը՝ բրիտանական ծագումով պետեր- բուրգյան գեղեցկուհին, ծնվել է բազմաթիվ եվրոպացիների թվում XIX դարում ռուսական կայսերական ծառայության անցած Մեթյու Էդվարդսի ընտանիքում։ Այդ ընտանիքը ռուսա- կան մշակույթին տվել է հանրահայտ նկարիչների՝ Բենուա և Լանսերե եղբայրներին՝ Գեղարվեստի ակադեմիայում Թաման- յանի համակուրսեցի ու ընկերներ, որոնք Կամիլլայի զարմիկ- ներն էին և ում շրջապատում էլ Ալեքսանդրը ծանոթացավ նրա հետ։ Պակաս հայտնի է, թե ինչ է այդ ընտանիքը տվել հայկա- կան մշակույթին։ Դժվար թե չափազանցություն կլինի ասել, որ Հայաստանում աշխատելու բոլոր 15 տարիների ընթացքում Թամանյանի ստեղծագործության ֆենոմենալ վերելքը մեծա- պես բացատրվում է նրա կյանքում այս կնոջ ներկայությամբ։ Բավական է ընդամենը ուշադիր նայել նրանց լուսանկարներին։ Ահա դրանցից մեկը՝ արված 1910 թվականին. նրանք արդեն եր- կու տարի է՝ ամուսնացած են։ Ի՞նչ ընդհանուր բան կար ռուսա- կանացած բրիտանական տոհմի աղջկա ու տարօրինակ ամոթ- խած գավառականի միջև, ինչո՞վ էր նա շահել օտարերկրյա գեղեցկուհու սիրտը։ Հավանաբար տաղանդով, ոգևորվածու- թյամբ, հավատով իր ճակատագրի հանդեպ ու մեկ էլ, միգուցե, մի բանով, որ իսպանացիներն անվանում են «դուենդե»։ Հայե- րեն այն կոչում են «կիրք»։ 1908 թվականին, երբ նրանք ամուսնացան, նա ընդամենը Գե- ղարվեստի ակադեմիայի ճարտարապետական դասընթացի շրջանավարտ էր, և նրա առաջին աշխատանքները դեռևս ոչ գալիք փառքն էին խոստանում, ոչ էլ ապահովված կյանքը։ Մյուս կողմից, 1923 թվականին, երբ արդեն քառասունհինգամյա ճար- տարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը վե- րադառնում էր Հայաստան՝ որպես վաղուց արդեն ճանաչված վարպետ, նրա նախկին ստեղծագործությունից ոչինչ չէր նա- խանշում այստեղ նրա գործած հրաշքը։ Պետերբուրգի ու Մոսկ- վայի ակադեմիական դասական ճակատներից ու ինտերյերնե- րից հետո այստեղ՝ Հայաստանում, հանկարծ հայտնվեց իր նա- խադեպը չունեցող մի ոճ, որը հետո կանվանեն թամանյանա- կան՝ առօրյա աշխարհիկ շենքերի վսեմ հոգևոր ճարտարապե- տությունը։ Այդ ֆենոմենը տարբեր կերպ են բացատրել՝ հայրե- նասիրական պոռթկումով, իր համար հին հայկական ճարտա- րապետության բացահայտումով, սոցիալիստական գաղափա- րի մեծությամբ ու նրա առջև դրված խնդրի ահռելիությամբ։ Բայց կար ևս մեկ, գուցե, ամենակարևոր պատճառը։ Պետք է պատկերացնել ու հասկանալ Թամանյանի հոգեբանա- կան վիճակը 20-ականների սկզբին, որպեսզի գնահատես այն,

→ Կամիլլա Էդվարդսն ու Ալեքսանդր Թամանյանը Ա

լեքս

անդ

ր Թա

մանյ

անի

թա

նգա

րան-

ինստ

իտու

տ

Չարե

նցի

անվ

ան

արվ

եստ

ի և

գրա

կանո

ւթյա

ն թա

նգա

րան

Ֆոտ

ոլու

ր

Մայիս 20164849

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Պատմություն

Page 51: Մայիս 2016, #2 (38)

ինչ կատարվում էր նրա հետ, և այն, թե ինչպես դա անդրա- դարձավ նրա աշխատանքի վրա, այսինքն՝ քաղաքի, որը նա կառուցեց, և որում մենք ապրում ենք։ Ընդհանրապես, հին ազգերի ներկայացուցիչները տարիքն առնելիս ձեռք են բե- րում իրենց ժողովրդին առավել բնորոշ արտաքին ու ներքին գծերը։ Դա միանգամայն արդարացի է նաև Թամանյանի դեպ- քում։ Էլեգանտ պետերբուրգյան ուսանողի մեջ դժվար է նկա- տել բիբլիական մարգարեի ապագա կերպարանքը, որ կտրուկ ի հայտ եկավ նրա կյանքի երևանյան շրջանում։ Երիտասարդ տարիներին արժանանալով բոլոր հնարավոր գնահատանքնե- րին, ճանաչում ստանալով թե՛ իշխանությունների, թե՛ գործըն- կերների կողմից՝ նա, ինչպես իր միլիոնավոր ժամանակակից- ները, կյանքի կեսին հայտնվեց բեկվող ճակատագրի առաջ։ Ճշմարիտ հայի գոյության գլխավոր իմաստի՝ ընտանիքի հար- ցում Թամանյանը ծանր էր տանում ու մեղադրում էր իրեն կյանքի անհյուրընկալության ու անհուսալիության համար, որում հանկարծ հայտնվել էին նրա մտերիմները՝ գեղեցկուհի կինն ու երեխաները, հատկապես՝ դուստրերը, որոնց նա պաշ- տում էր։ Կարելի է միայն պատկերացնել Կամիլլա Մատվեև- նայի զգացմունքները, որը բարեկեցիկ հարազատ Բրիտա- նիայից, պետերբուրգյան կյանքի կայսերական շքեղությունից հետո հայտնվել էր 1919 թվականի հետամնաց, սոված ու տի- ֆային Էրիվանում։ Պետք է ասել, որ նա իսկը բրիտանական արժանապատվությամբ ու տոկունությամբ էր դիմանում այդ տարիների բոլոր փորձություններին ու զրկանքներին։ Բայց նույնիսկ այս կիսաչքավոր գոյությունը նրանց կորսված դրախտ թվաց, երբ հեղափոխությունից ստիպված նորից դիմելով փախուստի այս անգամ Պարսկաստան՝ նրանք վե- րապրեցին իրենց ավագ դստեր՝ Մարիայի ողբերգական մահը (հիվանդությունից)։ Բիբլիական Հոբի պես Թամանյանը սե- փական սրտով չափեց մարդկային դառնությունների ու փոր- ձությունների անդունդը։ Բայց նա իրավունք չուներ հուսահատ- վելու. նա պատասխանատու էր Կամիլլայի, երկրորդ դստեր՝ Վարենկայի ու երկու որդիների՝ Գեորգիի ու Յուլիի համար։

Պալատ թագուհի Կամիլլայի համարՆոր իշխանության՝ Հայաստան վերադառնալու հրավերը բա- ցատրվում էր նրանով, որ խորհրդային կառավարությունը շահագրգռված էր Հայաստանի նոր մայրաքաղաքի շինարա- րության հարցում. անհավանական կերպով ճարտարապետի նվիրական երազանքը համընկել էր պետական անհրաժեշ- տության հետ։ Եվ ահա, մի կողմից հանճարեղ ճարտարապետ, որը դեռ ինքն էլ չի գիտակցում և չի ապացուցել աշխարհին իր տաղանդի մեծությունը, ստանում է հազվագյուտ, հազար տարին մեկ ընձեռվող հնարավորություն՝ կառուցելու մի ամ- բողջ քաղաք, իսկ մյուս կողմից՝ նրան տանջում է մեղքի զգա- ցումն իր սիրելի Կամիլլայի առաջ այն ցավի ու վշտի համար, որը նա ապրել էր՝ Թամանյանի հետ կապելով իր կյանքը։ Կա- րելի էր մնալ Թավրիզում, ուր տեղացի բուրժուաները նրան պատվերներ կշռայլեին՝ թեկուզև մանր, թեկուզ իր շնորհքին անարժան։ Կարելի էր մեկնել պատերազմից կիսավեր Եվրո- պա, որտեղ նախկին պալատական ճարտարապետին դժվար չէր լինի պատշաճ աշխատանք գտնել։ Բայց Թամանյանը վե- րադարձավ Հայաստան։ Հենց այստեղ նա գտավ ելքն այն պարտքի ու մեղքի լաբիրինթոսից, որում հայտնվել էր։ Նա գտավ դա անսովոր կերպով՝ սիրո հետ միաձուլված ոգեշնչման մեջ։ Կամիլլայի ազդեցությունն այս նախագծի շատ կողմե- րում է արտացոլվել՝ Կիլիկիայի ու Անիի միջնադարյան ասպե- տական ամրոցները հիշեցնող նոր աշտարակների ու պալատ- ների թռչող ուրվագծերից, նոր բնակելի ու վարչական շենքե- րի կամարներից ու անֆիլադներից մինչև քաղաք-պարտեզի հեղափոխական գաղափարը, որը դրանից ոչ շատ առաջ անգլիացի Հովարդն էր առաջադրել, և որը առաջին անգամ լիարժեք իրականացրեց Թամանյանը Երևանում։ Բայց այդ հսկայական ճարտարապետական հրաշքի պատճառն ու թաքնված իմաստը տղամարդու սերն էր կնոջ հանդեպ՝ քա- րում մարմնացած սերը։ Հակառակ դեպքում այդ քաղաքը կլի- ներ բարդ, կառուցված, ինչպես հարյուրավոր այլ քաղաքներ՝ մերկ խնայողությամբ ու կոպիտ ֆունկցիոնալությամբ, որ ավելի տեղին կլինեին այդ աղքատության ու սովի տարինե- րին։ Անհնար է այլ կերպ բացատրել այդ դրվագներն ու զար- դաքանդակները, այդ փորագրություններն ու բարելյեֆները՝

խոստովանություններ ու համբույրներ՝ նրբությամբ ու կրքով փորագրված ու հավերժացված տուֆի, գրանիտի ու բազալտի մեջ՝ երևանյան հրապարակներում ու փողոցներում, պուրակ- ներում, պողոտաներում, այգիներում ու նրա գլխավոր ստեղ- ծագործության՝ Օպերայի շենքում։ Առանց դրանց՝ անհայտ որմնադիրների ու փորագրողների կողմից անմահացրած ծա- ղիկների ու խաղողի վազերի, գրանիտե նռների ու առյուծի բա- շերի, ցլի կոտոշների ու թատերական դիմակների այդ սյուներն ու պատերն անկենդան ու անմարդկային կլինեին՝ իրենց ստեղծ- ման ժամանակին համահունչ։ Կամիլլա Էդվարդսն Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործու- թյուն բերեց իր գեղեցկությունը։ Նրա հմայքն ու ճարտարապե- տի սերը մինչ օրս անջնջելի կնիքի պես դրոշմվել են այս քաղա- քի վրա՝ փողոցների, հրապարակների ու պուրակների կանացի կլորությունների, պողոտաների, շենքերի ու աշտարակների առնական վայելչակազմության, ամեն մի քարե ոլորազարդի, ամեն փորագիր խոյակի դետալների ու մանրամասների հան- դեպ նուրբ ուշադրության մեջ։ Ուժի մեջ էր մտել նրա ճակա- տագրի կարևորագույն հանգամանքը՝ այն, ինչ մենք անվանե- ցինք Երևանի գլխավոր գաղտնիքը։ Դա սերն էր։ Ի զորու չլինե- լով փոխել իր ճակատագիրն ու իրավունք չունենալով ուրանալ ինքն իրեն, իր կոչմանը՝ նա կառուցեց քաղաք՝ հիմնված սիրո վրա, քաղաք-պալատ իր թագուհու համար, քաղաք-ամրոց իր գեղեցիկ տիկնոջ Կամիլլայի համար, քաղաք-պարտեզ...

ՆԱ ԻՍԿԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՐԺԱ- ՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՏՈԿՈՒ- ՆՈՒԹՅԱՄԲ ԷՐ ԴԻՄԱՆՈՒՄ ԱՅԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ- ՆԵՐԻՆ ՈՒ ԶՐԿԱՆՔՆԵՐԻՆ

Տիգրան Խզմալյան

Ալե

քսա

նդր

Թամա

նյա

նի թ

անգ

արա

ն-ին

ստիտ

ուտ

Նյութն առաջին անգամ տպագրվել է Ереван ամսագրում

Page 52: Մայիս 2016, #2 (38)

Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը ստեղծվել է 1990 թվականին։ Նմանատիպ հիմնարկություններ աշխարհում շատ կան: Դրանք նպատակ ունեն ոչ միայն ամփոփելու տեղի ճարտարապետության պատմությունը, ցույց տալու զարգացումն ու վերհանելու ամենանշանավոր կառույցների պատմական կարևորությունը, այլև դառնալու կրթօջախ, միջավայր, ճարտարապետություն ճարտարապետության մեջ։

Վիենա, Ճարտարապետության կենտրոն«Եվրոպայի սրտում» ճարտարապետությունը դարեր շարունակ ենթարկվել է ամենատարբեր ձևափոխու- թյունների ու փորձարկումների։ Վիենայի Ճարտա- րապետության կենտրոնը հիմնադրվել է 1993 թվակա- նին՝ որպես ճարտարապետությանն ու շինարարու- թյան մշակույթին նվիրված ցուցահանդեսների և հե- տազոտությունների կենտրոն։ Ութ տարի շարունակ Կենտրոնը ժամանակավոր ցուցադրությունների տա- րածքներում էր հանգրվանում, իսկ 2001-ին վերջապես տեղափոխվեց իր ներկա գտնվելու վայրը՝ քաղաքի Թանգարանային թաղամաս։ Այսօր Վիենայի Ճարտարապետության կենտրոնն իր տրամադրության տակ ունի շուրջ 1000մ² տարածք զբաղեցնող ցուցասրահներ և 15 տարվա ընթացքում հասցրել է ավելի քան 150 ցուցահանդես, 300 զանա- զան միջոցառումներ ու 600 ճարտարապետական էքսկուրսիաներ կազմակերպել։ Վիենայի ճարտարապետության կենտրոնի «20-րդ և 21-րդ դարերի ավստրիական ճարտարապետությու- նը» խորագիրը կրող հիմնական ցուցադրությունը նպատակ ունի ներկայացնելու Ավստրիայի ճարտա- րապետական հարուստ ժառանգությունը։ Այստեղ կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրու- թյուններ՝ նվիրված տարածաշրջանային և միջազգա- յին թեմաների, որոնք արտացոլում են ժամանակա- կից ճարտարապետության ողջ բազմազանությունը։ Կենտրոնում գործում է հանրային գրադարան, ճար- տարապետական կառույցների թարմացվող տվյալ- ների բազա և 1770-1945 թթ. ստեղծագործած ավելի քան 1000 ճարտարապետների վերաբերյալ տեղեկու- թյունների առցանց հանրագիտարան։

Ճարտարապետությունճարտարապետության մեջ

Մայիս 20165051

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Այնտեղ

Page 53: Մայիս 2016, #2 (38)

Փարիզ, Ճարտարապետության և մշակութային ժառանգության թանգարան Սիրո քաղաքում մինչ օրս պահպանվել են հարյուրամյակների վաղեմության ճարտարապետության վկայությունները. ամե- նահին բնակելի շենքը թվագրվում է 1407 թվականով։ Փարիզի Ճարտարապետության և մշակութային ժառանգության թան- գարանը հաճախ կոչում են նաև «Ֆրանսիական հուշարձանների թանգարան»։ Թանգարանը բացվել է 2007 թվականին՝ միավորելով արդեն գոյություն ունեցող և նոր հավաքածուները։ Ընդհանուր առմամբ՝ հիմնական ցուցադրությունների համար հատկացված է մոտ 8000մ² և 1830մ² ժամանակավոր ցուցադրությունների հա- մար, իսկ ճարտարապետական գրադարանը շուրջ 1700մ² տա- րածք է զբաղեցնում։ Թանգարանի գլխավոր մշտական ցուցադրությունը հուշարձան- ների թանգարանն է՝ նվիրված 1000-ամյա ճարտարապետության պատմությանը։ Այն բաղկացած է երեք պատկերասրահներից՝ մուլյաժների պատկերասրահ, որտեղ XII-ից XVIII դարերի ֆրան- սիական աշխարհիկ ու կրոնական կառույցների առանձին դե- տալների նմուշների ավելի քան 350 ձուլվածքներ կան, այդ թվում՝ Փարիզի Աստվածամոր տաճարի նախշազարդ բարձրաքան- դակներով ճակտոնն ու շքամուտքը, որմնանկարների ու վիտ- րաժների պատկերասրահ, որտեղ վերարտադրված են պատ- մության և մշակույթի հուշարձաններում տեղ գտած նշանավոր ստեղծագործությունները, ժամանակակից ճարտարապետու- թյան պատկերասրահ՝ 1850 թվականից մինչ օրս ստեղծված ֆրանսիական և համաշխարհային ճարտարապետության օրի- նակներով, որոնց թվում՝ Մարսելում Լե Կորբյուզյեի նախագծած «Փայլող քաղաքը»։ Փարիզի Ճարտարապետության և մշակութային ժառանգության թանգարանում է գտնվում Ճարտարապետության ֆրանսիական ինստիտուտը, որը ժամանակակից ցուցահանդեսներ է կազմա- կերպում, ունի լայնածավալ գրադարան ու արխիվ, ինչպես նաև Շայո դպրոցը, որը հետավարտական կրթություն է առաջարկում ճարտարապետության մասնագիտացված ենթաճյուղերում, օրի- նակ՝ վերանորոգում և քաղաքային դիզայն։

Բեռլին, Բաուհաուսի թանգարան-արխիվ1930-1960-ական թվականներին Գերմանիայում ձևա- վորված մոդեռնիստական ճարտարապետության ոճը՝ Բաուհաուսը, որի հիմքում ընկած էր Շինարա- րության և գեղարվեստական նախագծման համա- նուն բարձրագույն դպրոցը, հետագայում տարածում գտավ ամբողջ աշխարհում։ Բաուհաուսի պատմու- թյանը նվիրված թանգարանը գտնվում է այդ դպրո- ցի հիմնադիրներից մեկի՝ Վալտեր Գրոպիուսի նախա- գծած շենքում, որը կառուցվել է 1976-1979 թվականնե- րին Բեռլինում։ Բաուհաուսի թանգարան-արխիվի ցուցանմուշների մեծ հավաքածուն թույլ է տալիս պատկերացում կազ- մել դպրոցի զարգացման պատմության մասին։ Մշտա- կան ցուցադրության մեջ ներկայացված է դրա մի մասը միայն. հատուկ առանձնացված բաժիններում ներկայացված է ճարտարապետություն, կահույք, կերամիկա, մետաղական իրեր, լուսանկարներ և ուսա- նողական ավարտական աշխատանքներ, այդ թվում՝ տեսանյութերի տեսքով։ Բացի այդ, ցուցադրվում են դպրոցի այնպիսի մեծ վարպետների կողմից մշակ- ված ու նախագծված առարկաներ, ինչպիսիք են Պաուլ Կլեեն, Վալտեր Գրոպիուսը, Վասիլի Կանդինսկին, Լյուդ- վիգ Միս վան դեր Ռոեն և ուրիշներ։ Բաուհաուսի թանգարան-արխիվում հաճախ են կազ- մակերպվում ժամանակավոր ցուցադրություններ՝ ամենատարբեր մեդիաների կիրառությամբ ու ինտեր- ակտիվ էլեմենտներով։ Թանգարանի գրադարանը ներ- առում է շուրջ 26 հազար հատոր գրքեր, ամսագրեր ու կատալոգներ, որոնք լուսաբանում են դպրոցի պատ- մությունը, հայեցակարգն ու ժամանակակից դիզայնի վրա թողած ազդեցությունը։ Իսկ թանգարանին կից գործող խանութում կարելի է ձեռք բերել առավել հե- տաքրքիր ցուցանմուշների կրկնօրինակները։

Page 54: Մայիս 2016, #2 (38)

Չիկագո, Ճարտարապետության և դիզայնի միջազգային թանգարան Չիկագոն այն քաղաքն է, որտեղ 1885 թվականին կառուց- վել է աշխարհի առաջին երկնաքերը։ Այսօր այդ քաղաքը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների ճարտարապե- տության գլխավոր կենտրոններից մեկը, որտեղ գտնվում են երկրի 10 ամենաբարձր կառույցներից հինգն ու աշխար- հի 50 ամենաբարձր կառույցներից 10-ը։ Այստեղ են աշխա- տել 20-րդ դարի այնպիսի խոշոր ճարտարապետներ, ինչպի- սիք են Լուիս Սալիվանն ու Լյուդվիգ Միս վան դեր Ռոեն։ Չիկագոյի Ճարտարապետության և դիզայնի միջազգային թանգարանը նվիրված է արվեստի դիզայնին՝ ճարտարա-

Մոնրեալ, Ճարտարապետության կանադական կենտրոնՄոնրեալը ֆրանսախոս Հյուսիսային Ամերիկայի մշակութային կենտրոնն է և աշխարհի ամենախոշոր ֆրանսախոս քաղաքը Փարիզից հետո։ Ավելի քան 30 տարի առաջ ճարտարապետ Ֆիլիս Լամբերտը սկսեց կուտակել իր հավաքածուն, որը հիմք հանդիսացավ Ճարտարապետության կանադական կենտրոնի համար։ Այս Կենտրոնը հիմնադրվեց 1979-ին Մոնրեալում՝ նպա- տակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել ճարտարապե- տության պատմությանը, տեսությանն ու պրակտիկային, ինչպես նաև դրա դերին ժամանակակից կյանքում։ Հիմնարկն այսօր միջազգային հետազոտական կենտրոն է, որի հավաքա- ծուն բաղկացած է ամբողջ աշխարհից հավաքված ճարտարապետության վերաբերյալ աշխատություններից՝ շուրջ 100 000 գծագրեր, մակետներ, նախագծեր, ավելի քան 60 000 լուսանկարներ ու 5000 պարբերականներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել Վերածննդի ժամանակա- շրջանից մինչև մեր օրերը ստեղծված ճարտարապետության մասին։ Բացի հետաքրքիր ցուցահանդեսներից, կենտրոնն ունի նաև լայնարձակ գրադա- րան և կրթական ծրագրեր է մշակում ճարտարապետությամբ հետաքրքրվող դպրոցականների համար։

պետական, արդյունաբերական, գրաֆիկական, լանդշաֆ- տային և ուրբանիստական։ Թանգարանի գլխավոր առա- քելությունն է կրթել հանրությանը առ այն, թե ինչ է լավ դի- զայնը, և ինչպես դիզայնը կարող է դրական ազդեցության ունենալ քաղաքային միջավայրի վրա։ Բացի այդ, թանգա- րանը հանդես է գալիս միջազգային ծրագրերով՝ ներկա- յացնելով ճարտարապետության և դիզայնի վերաբերյալ նշանակալի ցուցադրություններ ինչպես Միացյալ Նահանգ- ների, այնպես էլ Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի քաղաք- ներում։ Թանգարանը գործող գրասենյակներ ունի նաև Շաումբուրգում, Գալենայում (Իլինոյս նահանգ), Դուբլինում, Աթենքում, իսկ շուտով՝ նաև Համբուրգում և Բեռլինում։

Մայիս 20165253

ԿԱՐԿԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ Այնտեղ

Page 55: Մայիս 2016, #2 (38)

Մոսկվա, Ա. Վ. Շչուսևի անվան Ճարտարապետության պետական գիտահետազոտական թանգարանՌուսաստանում ճարտարապետության թանգարանի ստեղծ- ման միտքը ծագել է դեռևս 19-րդ դարի վերջին, երբ ճարտա- րապետական հուշարձանների վերանորոգման ու հետազո- տությունների արդյունքում զանազան հաստատությունների կուտակած նյութերն ամփոփման կարիք ունեին։ Այդպիսի թանգարան բացվեց 1934 թվականին՝ դառնալով նույն թվա- կանին հիմնված Խորհրդային Միության ճարտարապետու- թյան ակադեմիայի ստորաբաժանում։Հայրենական մեծ պատերազմից հետո պատմամշակութային ժառանգության հանդեպ հայացքները վերանայվեցին. 1946-ին ստեղծվեց Ռուսական ճարտարապետության հանրապետա- կան թանգարանը, որի նախաձեռնողն ու առաջին տնօրենը ճարտարապետ Ալեքսեյ Շչուսևն էր։ Փաստացիորեն այն պետք է նույն դերը կատարեր ճարտարապետության հարցում, ինչ Տրետյակովյան պատկերասրահն արվեստում։ 1960-ականների սկզբին երկու թանգարանների ուղղվածու- թյունն ու գործունեության մեթոդներն այնքան մոտ էին, որ դրանց միավորման կարիքն ակնհայտ էր։ 1964-ին ստեղծվեց Ա. Շչուսևի անվան Ճարտարապետության պետական գիտա- հետազոտական թանգարանը՝ միավորելով երկու թանգա- րանների ֆոնդերը։ Նորաստեղծ թանգարանն ուներ մշտական ցուցադրություն, անցկացնում էր ռուսական և խորհրդային ճարտարապետությանը նվիրված թեմատիկ ու հոբելյանա- կան ցուցահանդեսներ, իսկ աշխատակիցները զբաղվում էին գիտահետազոտական աշխատանքով։ «Պերեստրոյկան» կտրուկ փոխեց երկրի կյանքը, այդ թվում՝ ճարտարապետության թանգարանի։ 1991-ին թանգարանի մասը կազմող Դոնի եկեղեցին վերադարձվեց Ռուս ուղղա- փառ եկեղեցուն, իսկ ցուցանմուշները տեղափոխվեցին հիմ- նական շենք՝ Վոզդվիժենկա, որտեղ վերջին անգամ վերա- նորոգման աշխատանքներ կատարվել էին 1960-ականների կեսերին։ 18-րդ դարի այդ շինությունների մաշվածությունն ու բացառիկ ֆոնդերի պահպանման համար պայմանների բացակայությունը կարող են անդառնալի կորուստների հանգեցնել։ Այսօր Ճարտարապետության պետական թան- գարանը նորարարությունների և զարգացման ակնկալիք ունի, ինչը թույլ կտա բացահայտել Ռուսաստանի մշակու- թային ժառանգությունը կազմող հավաքածուների և, առհա- սարակ, թանգարանի ողջ ներուժը։

Ամստերդամ, Ճարտարապետության կենտրոնՄեղքերի ու ծաղիկների քաղաքի պատմական կենտրոնում պահպանվել են դեռևս միջնադարով թվագրվող եկեղեցի- ներ, բնակելի ու իշխանական տներ։ Ամստերդամի ճարտա- րապետության կենտրոնը ստեղծվել է 1986-ին՝ որպես հիմ- նադրամ, որն իր գործունեությունը կենտրոնացրել էր Ամս- տերդամի և արվարձանների վրա։ Այս կենտրոնն ուշա- դրությունը հրավիրում է հատկապես ուրբանիստական դիզայնի, լանդշաֆտային ճարտարապետության ու քաղա- քային միջավայրի դիզայնի վրա՝ զարմանալի չէ, հաշվի առ- նելով, թե այդ ամենը որքան զարգացած է այս քաղաքում։ Հոլանդական տեղական ճարտարապետության ավելի քան 40 կենտրոններից սա ամենահինն ու ամենաընդարձակն է։ Ցուցադրելով ճարտարապետության այն ամբողջ բազմա- զանությունը, որի արդյունքում տեսնում ենք այսօրվա Նի- դերլանդների մայրաքաղաքը, Ամստերդամի ճարտարապե- տության կենտրոնը ցուցահանդեսների, դասախոսություն- ների, էքսկուրսիաների ու քննարկումների լայնածավալ ծրագիր է մշակում ամեն տարի։ Ամստերդամի ճարտարապետության կենտրոնն ուսումնա- սիրությունների համար տրամադրում է բազմազան գրքեր, քարտեզներ ու դիզայներական նմուշներ։ Բայց ամենակա- րևոր յուրահատկություններից մեկը Այցելուների կենտրո- նում գտնվող ինտերակտիվ թաչսքրին սեղանն է։ Օգտա- գործելով այն՝ կարելի է գտնել այն ամենը, ինչ ուզում ես իմա- նալ Ամստերդամի ու շրջակա արվարձանների, շենքերի ու ընթացիկ կառուցապատումների մասին։

Անի Սմբատի

Page 56: Մայիս 2016, #2 (38)

Դերասան, երգիչ, շոումեն Հայկ Պետրոսյանը պատմում է Ժոռա ձյաձյայի հետ նարդի խաղալու, հոր՝ Վարդան Պետրոսյանի հետ զբոսնելու, Փարիզում Երևանին կարոտելու, Սահմանադրական

դատարանի յասամանները գողանալու, առաջին անգամ սիրահարվելու և այլնի մասին:

Ձեղնահարկը

Մայիս 20165455

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Page 57: Մայիս 2016, #2 (38)

Մեծացել եմ Կոմիտասում՝ ժամանակին բավականին հայտնի «շաղթի քուչում»: Կոմիտասով որ բարձրանում եք, Վաղարշյանով ձախ եք մտնում, այդտեղ երաժշտական դպրոց կա՝ աջ եք մտնում ու մեր հա- յաթն է: Գիտեք չէ՞՝ «հայաթ» թուրքերենով նշանակում է «կյանք», այ- սինքն բակը՝ կյանքի փոքր սխեման է: Բակում առաջին անգամ սիրա- հարվում ես, կռվում, ընկերանում: Հետո մեծանում ես՝ համարյա նույն բանն է տեղի ունենում, պարզապես ավելի մեծ մասշտաբով:

Սովորել եմ Իսակովի անվան թիվ 132 դպրոցում: Առաջին դասարա- նում գերազանցիկ էի՝ գովասանագիր եմ ստացել: Տատիկիս եղբայրը, նրան բոլորս քեռի էինք անվանում, ասում էր, որ նորմալ մարդը պիտի երկուս էլ ստանա: Երկրորդ դասարանում քեռու ասածին հետևեցի՝ երկուս ստացա ու գովասանագիր չստացա:

Առաջին դասարանի ավարտական հանդեսին մեր դասղեկը՝ ընկեր Խանամիրյանը, ինձ գլխավոր դերը տվեց, որն էլ ես խրոխտ դեմքով կատարեցի: Այդ վիդեոն առ այսօր էլ կա, շատ զվարճալի է:

Առաջին դասարանում առաջին անգամ սիրահարվեցի մեր դասարա- նի Աննային՝ կլորիկ, թմբլիկ աղջիկ էր: Բայց երկրորդ դասարանից նա Ամերիկա մեկնեց ու իմ սիրտը կոտրվեց: Աննա ջան, եթե կարդում ես, վերադարձիր, իմ առաջին սեր:

Կարատեի եմ գնացել մի քանի տարի, փոքր ժամանակ երազում էի մեծանալ ու դառնալ Բրյուս Լի: Սենսեյ Ռազը շատ լավ մարդ էր: Հավես ու անհոգ տարիներ էին:

Մեր մանկությունը մութ ու ցուրտ տարիների հետ համընկավ, բա- վականին դժվար էր, բայց ինձ մոտ բոլոր հուշերը լուսավոր են: Կար- ծում եմ՝ բոլորս պիտի շնորհակալ լինենք մեր ծնողներին, ովքեր շատ զոհաբերությունների ու դժվարությունների գնով կարողացան քիչ թե շատ երջանիկ մանկություն ապահովել մեզ համար: Տատիկս որպես օգնություն ֆուջիգա էր ստացել, ու մեր տանը միշտ շատ մարդ կար: Մեր հարևան Էսմա ծյոծյան այդ ֆուջիգայի վրա հալվա էր պատրաս- տում, մենք էլ երգում էինք:

Այդ ամենի մասին նույնիսկ մի երգ եմ գրել, կոչվում է «Անցած օրեր, դարձած հուշեր»: Երգում նման տողեր կան՝ «Էլ չենք երգում մենք հին երգեր»: Բոլոր դժվարությունները միավորել էին մարդկանց, միմյանց հոգսը կիսելով էինք ապրում: Այսօր կյանքն անհամեմատ ավելի հեշտ է, բայց մարդիկ այլևս այդքան մոտ չեն միմյանց:

Ժոռա ձյաձյան մեր տակի հարևանն էր, ֆոլկլյորային մի բիձուկ: Շատ հետաքրքիր մարդ էր, աֆորիզմներով էր խոսում: Հաճախ նարդի էինք խաղում: Մի անգամ հաղթում էր ինձ, ասացի՝ «Ժոռա ձյաձյա, զառը չի տալիս, դրա համար ես կրում»: Պատասխանեց՝ «Հայկ ջան, զառը կնոջ նման ա, ում ուզում՝ նրան ա տալիս»:

15 տարեկան էի, երբ Ֆրանսիա մեկնեցի՝ Փարիզում սովորեցի: Մաս- նագիտությամբ դիվանագետ եմ: Հինգ տարի անց Երևան վերադարձա՝ Եվրոպական համալսարանում շարունակեցի ուսումս: Այդ տարիքում դեռևս այդքան կապված չէի քաղաքի հետ, իմ բակը, ընկերներիս էի կարոտում: Երբ երկրորդ անգամ Փարիզ մեկնեցի՝ 20 տարեկան էի ու այդ ժամանակ իսկապես կարոտում էի Երևանը, որովհետև հասցրել էի այստեղ «խենթ ու խելառ օրեր ունենալ»:

Կիրովականում եմ ծառայել ու այդ քաղաքի հետ էլ շատ կապված եմ: Այնտեղ շատ ընկերներ, հարազատ մարդիկ ունեմ: Ընդհանրապես, եթե Կիրովականի վրա լուրջ փող ներդրվեր, հիասքանչ քաղաք կդառնար, որովհետև բոլոր նախադրյալներն ունի: Մարդիկ էլ բարի են ու պարզ:

Լրիվ պատահական մասնակցեցի «Հայ Սուպերսթար» նախագծին: Սիրահարված էի, ոչինչ չստացվեց, մտածեցի՝ կգնամ, մի քիչ կցրվեմ: Բայց հետո, ինչպես ասում են, համն ընկավ բերանս:

Ինչպես մեր ծնողների համար «Կոզիրյոկն» ու «Պոպլովոկն» են եղել, այնպես էլ ինձ համար «Ուլիխանյան» ակումբն է: Հենց այնտեղ է տեղի ունեցել իմ առաջին ներկայացումը՝ «Հայկասթրեսը»:

Լոս Անջելեսում ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե մարդ շատ աշխատի, այնտեղ հնարավոր է հասնել ամեն ինչի: Փարիզն ինձ համար սիրո ու սիրահարվելու քաղաք է: Իսկ Երևանը՝ ընկերության քաղաք է: Երևանը՝ տաքուկ տնակ է, ձեղնահարկ, որտեղ կա սեր ու ընկերություն:

Ուշքս գնում է երևանյան յասամանի համար, ի դեպ, յասամանի հայտնի գող եմ: Եթե հանկարծ այս հարցազրույցը կարդան Ազգային ժողովի դի- մացի շենքի հարակից տարածքում բնակվողները, կհասկանան, որ անց- յալ տարի, երբ մեկը բոլոր յասամանները պոկռտել տարել էր՝ ես էի: Բաղրամյանի վրա Սահմանադրական դատարանի մոտի յասամաններն էլ ես եմ պոկում տանում: Մամայիս եմ նվիրում, կամ ճանապարհին հան- դիպած անցորդներին: Յասամանի գողը գող չի:

Իմ և Երևանի փոխհարաբերությունների մեջ մեծ դեր է խաղացել իմ՝ Փարիզում լինելը: Հեռվից այլ կերպ ես նայում քո քաղաքին, այն կարծես մի տուն լինի: Սկզբում այդ տան միայն չորս պատն ես տեսնում, խոհա- նոցը, ննջարանը: Հետո դուրս ես գալիս ու հեռվից պարզվում է, որ տունը՝ շենքում է, շենքը՝ թաղամասում, թաղամասում այգի կա, այնտեղ երե- խաներ են խաղում... ամեն ինչ վերաարժեքավորվում է:

Ինձ ոգեշնչում են Երևանի աղջիկները: Այս թեմային կարելի է նույնիսկ գիտականորեն վերաբերվել՝ նրանք ոգեշնչում են ստեղծագործելու, նորը ստեղծելու: Քաղաքի զարդը քաղաքի կանայք են, շենքերից բացի:

Երևանի մասին լիքը երգեր ունեմ գրած, բայց շատերը չեմ երգում: Մի երգ այսպիսի տողեր ունի՝ «Ինչ տխուր է Երևանը, երբ էլ սեր չկա»: Որքան ուրախ, լուսավոր, բարի ու ջերմ կարող է լինել Երևանը, այնքան էլ տխուր և ուրիշ: Ապրիլյան այս պատերազմից հետո, օրինակ՝ քաղաքը լրիվ փոխվեց: Ապ- րիլի երկուսի առավոտյան լրիվ այլ քաղաքում արթնացանք, այլ մարդիկ դարձանք: Ու այդ ժամանակ միևնույն շենքին նայելով, այլ բան ես զգում:

Այնպիսի տպավորություն է, որ Երևանը փոքր կենտրոնն է՝ Սայաթ-Նովա, Տերյան, Թումանյան, Աբովյան: Երբ կենտրոնից դուրս ես գալիս, կարծես այլ քաղաքում հայտնվես:

Երևանը պիտի անպայման փոխվի՝ հոգևոր իմաստով պիտի նոր որակ ստանա: Չեմ հավանում այն, ինչ կառուցվում է այսօր, բայց ճարտարա- պետությունից չեմ ուզում խոսել, մասնագետներն ավելի ճիշտ գնահա- տական կտան: Զարմանալի ժողովուրդ ենք՝ մի կողմից բացառիկ ճաշակ ու տաղանդ ունենք, մյուս կողմից՝ անտաշ ենք ու անտաղանդ:

Յոթերորդ դասարանում երեք մտերիմ ընկերներով՝ Գիգոն, Անդոն ու ես որոշել էինք, որ ես դառնալու եմ երկրի նախագահը, Անդոն՝ կաթողիկոսը, Գիգոն էլ՝ քաղաքաշինության նախարարը: Որոշել էինք, որ իտալական այգու հարևանությամբ թագավորական այգիներ ենք սարքելու: Այդտեղ կառուցվելու էին հայոց թագավորների՝ հսկայական չափսերի հուշար- ձանները, կողքը կլիներ նրանց քաղաքների մակետները, պատմությունը: Զբոսաշրջիկները միանգամից կծանոթանային հայոց պատմությանը:

Երբ փոքր էի, պապան հաճախ ինձ տանում էր Պուշկինի այգի, որ այժմ Սիրահարների այգի է կոչվում: Կարուսել քշելու էինք գնում, տիր էինք կրակում: Այն ժամանակ էլ էին սիրահարների այգի ասում, որովհետև ծառերն այնքան շատ էին, որ սիրահարված զույգերը գնում էին այնտեղ թաքուն պաչպչվելու: Իսկ այսօր սիրահարները սուրճ են խմում այնտեղ, որովհետև ամեն ինչ երևում է:

Երևանի զարդը աղջիկներն են, բայց կասկածում եմ, որ աղջիկներն էլ կասեն, թե քաղաքի զարդը տղաներն են: Տղաների մեծ մասն իրենց շնորհ- քով չի կարողանում պահել՝ արևածաղիկ չրթելով, գետնին նետելով խո- սում են աղջկա հետ: Ու ամենավատը, որ գուցե հենց այդ պահին է սիրո խոստովանություն անում: Բայց վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև հիմա լրիվ ուրիշ սերունդ է գալիս: Ու ապրիլյան դեպքերն էլ դա ապացուցեցին:

Վաղ առավոտյան Երևանը լրիվ այլ է: Երևի նրանից է, որ փողոցներում դեռ մարդ չկա՝ վազք, շտապողականություն, խոսակցություններ: Այդ ժամերին Երևանը կարծես քնած երեխա լինի, որ ասում են՝ կարծես հրեշ- տակ լինի, իսկ հետո արթնանում է ու սկսում է լացել:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

Page 58: Մայիս 2016, #2 (38)

Նկարիչ Ալեքսանդր Մկրտչյանը յուրահատուկ տեսանկյունից է դիտարկում Երևանն ու փորձում որսալ

քաղաքի այն ուրվագծերը, որ հավերժ մնացել են մեր հիշողության մեջ: «ԵՐԵՎԱՆԸ» լսել ու գրառել է նկարչի

մենախոսությունը՝ անվերջ ոգեշնչող մեր քաղաքի մասին:

Որսալ հեռացող ուրվագծերը

Մայիս 20165657

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Արվեստ

Page 59: Մայիս 2016, #2 (38)

ՃակատագիրԱմեն մարդ ծնվում է ինչ-որ ծրագրով, հնարա- վորությունների իր գենետիկ խառնվածքով, զանազան կարևոր ու անկարևոր պետքու- թյուններով: Հավանաբար, ճարտարապետա- կան ֆորմաների հանդեպ հակվածության համար պարտական եմ նախնիներիս, ավելի ճիշտ՝ պապիս, ով հայկական ճարտարապե- տության հիմնադիրներից էր: Փոքր ժամանակ հաճախ էի ներկա լինում մեծերի զրույցներին՝ քաղաքաշինության թեմաներով: Կարծում եմ, հենց այդ ժամանակ ծնվեց իմ հատուկ վերա- բերմունքը Երևանի հանդեպ:Ծանոթությունը վրձնի ու ներկերի հետ ինք- նաբուխ էր, ուսանողական տարիներիս… Սա- կայն շարունակություն չունեցավ և շուտով մոռացվեց: Միայն տարիներ անց ես հասկա- ցա, որ նկարիչ լինելը՝ մասնագիտություն չէ և ոչ էլ կոչում: Այն ճակատագիր է: Բացի այդ, Երևանի մաս-մաս հեռացող ուրվագծերը սրտումս կարոտ էին ծնում՝ այն քաղաքի հանդեպ, որտեղ ծնվել ու մեծացել եմ:

Օգնության կանչՈւզեցի կտավին փոխանցել հարազատ ու ջերմ պողոտաներն ու տները այնպիսին, ինչ- պիսին որ նրանք շարունակում են ապրել մեր հիշողություններում: Եվ սկսեցի: Որպես հիմք ընտրվեց կոմպոզիցիան, գույնը դարձավ մի տեսակ երկրորդական: Այդ շրջանի աշխա- տանքներիցս շատերը գրեթե միագույն էին, սակայն քաղաքի ճանաչելի գծապատկերները ճանապարհ էին բացում երևանյան տաք գույ- ների ու արևի համար: Ես նկարում եմ քաղաքը, ու Երևանը կիսվում է հետս իր գաղտնիքներով ու մտահոգություն- ներով: Եթե երբևէ փորձել եք նկարել կամ լու- սանկարել Երևանը, ապա կհասկանաք, թե ինչ

նկատի ունեմ. մեծաքանակ նորակառույցներն ու կցակառույցները, վերնաշենքերն ու գովազ- դային վահանակները, կաբելները, սյուները և «քաղաքակրթության» այլ հետևանքները համատարած այլանդակում են քաղաքի դեմ- քը: Եթե ավելի ուշադիր նայեք, կհասկանաք, որ քաղաքն օգնության է կանչում…

Երազանքների քաղաքԵս նկարում եմ իմ մշակած խառը ռելիեֆային տեխնիկայով: Արվեստանոցս Գագարինում է՝ Սևանի մոտակայքում: Այստեղ ուզում ես ապրել հավերժ ու նկարել հավերժ… Սևանն ինձ համար Հայաստանի սիրտն է: Իսկ Երևա- նի սիրտը Կասկադն է, որն էլ ես ամենից շատ եմ սիրում պատկերել իմ կտավներում: Ու ոչ միայն նրա համար, որ հենց այստեղ են խտաց- ված «համեղ» ճարտարապետական մասունք- ները, այլ նաև, որ այստեղ են ապրում ման- կությանս և ուսանողական տարիներիս ամե- նավառ հիշողությունները: Ընդհանրապես,

քաղաքը կարելի է անվանել նաև մարդկային զգացմունքների և տպավորությունների խառ- նարան. այն մարդկանց, որոնք ապրում և երա- զում են այնտեղ:Եթե ինձ ասեին, որ նկարագրեմ իմ երազած Երևանը, ապա ես մոտ երեսուն տարի հետ կգնայի ու կսկսեի նորից վերակառուցել. կպահ- պանեի ու կվերականգնեի այն ամենալավը, ինչ ունեինք. կավելացնեի ժամանակակից տարրեր: Էլ ոչ մի բարձրահարկ շենք, հնարա- վորինս քիչ ցածրակարգ վայրեր ու խանութ- ներ: Փոխարենը, շատ մշակութային հաստա- տություններ, կանաչ, կանաչ, կանաչ…Իսկ ամենակարևորը քաղաքի համար մթնո- լորտն է և մարդիկ: Ուզում եմ ավելի շատ տես- նել անհոգ ու ուրախ դեմքեր, ուզում եմ նորից հավատալ, որ երջանիկ մարդիկ շատ են մեր քաղաքում: Հուսով եմ, որ մի օր մենք կարթնա- նանք ու կապրենք մեր երազած Երևանում: Եվ նկարիչներն էլ ստիպված չեն լինի նկարել քա- ղաքի հեռացող ուրվագծերը:

Ալեքսանդր Մկրտչյանի նկարներում առաջնա- յին դեր է խաղում կոմ- պոզիցիան, իսկ գույնը երկրորդական է

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

Page 60: Մայիս 2016, #2 (38)

Ապրիլյան քառօրյա պատերազմը ի թիվս այլ բաների ցույց տվեց, որ Հայաստանում, թերևս, ոչ ոք անտարբեր չի մեր զինվորների նկատմամբ: Ապացույցը՝ Երևանի կենտրոնում կազմակերպված պարենի հավաքը, որի ըն- թացքում հարյուրավոր արկղեր հավաքվեցին և ուղարկվեցին սահման:

Բոլորով միասին

Մայիս 20165859

ՔԱՂԱՔ Պատերազմ

Page 61: Մայիս 2016, #2 (38)

Բիայնա Մահարի

Page 62: Մայիս 2016, #2 (38)

Հյուսիսային պողոտան նախատեսվում էր Թամանյանի օրոք, սակայն խորհրդա- յին տարիներին նախագիծն այդպես էլ չիրականացվեց: Նոր նախագծով այն սկսեցին կառուցել 2001 թվականի աշնա- նը: Ընդհանուր առմամբ կառուցապատ- վեց 320 հազար քառակուսի մետ տարածք: Ծախսերի մի մասն իր վրա վերցրել էր կառավարությունը, որը գնեց տարած- քում երկար տարիներ գտվող մասնա- վոր տները (բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ ոչ համարժեք գումարով), իսկ մասնավոր ներդրումները գնահատվում են մոտ 310 միլիոն ԱՄՆ դոլար: Պողոտայի առաջին հատվածի բացու- մը տեղի ունեցավ 2006 թվականի մայի- սին, երկրորդ և երրորդ հատվածներինը՝ 2007-ի նոյեմբերին:

Հյուսիսային պողոտա, 2000-ականներ

Ֆոտոլուր

ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

60 Մայիս 2016

Page 63: Մայիս 2016, #2 (38)
Page 64: Մայիս 2016, #2 (38)