Հաշվետվություն 2017 թ - ayb educational foundation · 2020-03-24 · •...

47
Հաշվետվություն 2017 թերկրորդ եռամսյակի համար

Upload: others

Post on 27-May-2020

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

Հաշվետվություն 2017 թ․

երկրորդ եռամսյակի համար

Page 2: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

2

Սույն հաշվետվությունն ամփոփում է 2017 թվականի ապրիլ-հունիս ամիսներին

Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում իրականացված

աշխատանքները և հիմնական ձեռքբերումները։

Page 3: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

3

Եռամսյակի հիմնական ձեռքբերումները

1. Ամփոփվեցին Արարատյան բակալավրիատի առաջին ավարտական

քննությունները «հայոց լեզու և գրականություն» և «հայոց պատմություն»

առարկաներից։

2. Անցկացվեցին ԱԲ-ի ավարտական և բուհական ընդունելության քննությունները։

3. Հայտնի դարձան ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրի

ներդրման համամարզային և Արցախի փուլի 2017-2018 թթ․ մասնակիցների

ցանկը։

4. Մեկնարկեցին անհատական այցեր այն դպրոցներ, որոնք կարող են

հավաստագրվել որպես ԱԲ-ի դպրոց՝ 2019 թվականից սկսած։

5. Մատենադարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում ՀՀ նախագահի և

ՀՀ ԿԳ նախարարի մասնակցությամբ՝ ազդարարելու ՀՀ մարզերի և

Ստեփանակերտի 21 դպրոցների մուտքը ԱԲ-ի թեկնածության փուլ։

6. Չորս առաջնակարգ մասնագետի այց Հայաստան Լոնդոնի համալսարանական

քոլեջի Կրթության ինստիտուտից և «Քեմբրիջի միջազգային քննություններ»

կենտրոնից։

Դոկտոր Արթուր Չափմանը (Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության

ինստիտուտի պատմության ավագ մասնագետ) աշխատեց պատմության

առարկայական թիմերի հետ դասավանդման նոր մոտեցումների շուրջ։

Ջոնաթան Դեյլը (Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի

տնօրենների զարգացման և առաջնորդության ծրագրերի տնօրեն) և Թոնի

Ռիչարդսոնը (տնօրենների զարգացման և առաջնորդության խորհրդատու)

ներկայացրին տնօրենների զարգացման և վերապատրաստման ոլորտում

ունեցած իրենց փորձն ու քննարկեցին ԱԲ-ի դպրոցների տնօրենների

զարգացման ծրագիրը:

Դեն Բրեյը (Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ»

կենտրոնի փոխտնօրեն) մասնակցեց ԱԲ-ի քննությունների գնահատման

գործընթացին, ունեցավ ծրագրային հանդիպումներ ԿԳԱԾ-ի ղեկավարության և

ՀՀ ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանի հետ։

Page 4: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

4

Բովանդակություն

Հայկական կրթական լավագույն ավանդների ու ժամանակակից կրթության առաջատար

փորձի հիման վրա ստեղծված և սովորելու մրցունակ համակարգի ձևավորում

Ուսուցիչների զարգացման և հավաստագրման ծրագրի մշակում

Գիտելիքի տարածման և լավագույն փորձի փոխանակման արդյունավետ հարթակի

ստեղծում և ներդրում

Հավելվածներ

Page 5: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

5

Հապավումներ

ԿԳԱԾ Կրթության գերազանցության ազգային ծրագիր

ԱԲ Արարատյան բակալավրիատ

ԱԲՔԿ Արարատյան բակալավրիատի քննական կենտրոն

ԼՀՔ Լոնդոնի համալսարանական քոլեջ (University College London)

ԿԳՆ Կրթության և գիտության նախարարություն

ՔՄՔ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոն

(Cambridge International Examinations (CIE), Cambridge University)

ՄԲ ՃՀԱԳ Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալություն

(UK NARIC)

ՀՔԸԾ «Համալսարանների և քոլեջների ընդունելությունների ծառայություն»

կազմակերպություն (UCAS), Միացյալ Թագավորության բուհական ընդունելության

միասնական համակարգ

Page 6: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

6

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը՝ համառոտ

Կրթության գերազանցության ազգային ծրագիրը Հայաստանի հանրակրթության որակի

բարձրացման և համակարգային բարեփոխումների իրականացման նախաձեռնություն

է:

ՆՊԱՏԱԿՆԵՐ

• Ձևավորել սովորելու միջազգայնորեն ճանաչելի և մրցունակ համակարգ`

հայկական կրթական լավագույն ավանդների և ժամանակակից կրթության

առաջատար փորձի հիման վրա

• Բացահայտել և խրախուսել լավագույն արդյունքներ դրսևորած ուսուցիչներին,

նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, արդյունավետ կերպով

օգտագործել ուսուցչական ռեսուրսը և լավագույն մարդկային ռեսուրսն

ուղղորդել դեպի դպրոց

• Խթանել դպրոցների ինստիտուցիոնալ զարգացումը

Իրականացման գործիք՝ «Արարատյան բակալավրիատ» համակարգ

Նախաձեռնողներ և իրականացնողներ՝ «Այբ» կրթական հիմնադրամ, ՀՀ կրթության և

գիտության նախարարություն

Միջազգային գործընկերներ՝ Քեմբրիջի համալսարանի «Քեմբրիջի միջազգային

քննություններ» կենտրոն և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտ

Page 7: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

7

Հայկական կրթական լավագույն ավանդների ու ժամանակակից

կրթության առաջատար փորձի հիման վրա ստեղծված և

սովորելու մրցունակ համակարգի ձևավորում

2017 թվականի երկրորդ եռամսյակում Կրթության գերազանցության ազգային ծրագրի

իրագործման շրջանակում շարունակվել են Արարատյան բակալավրիատի

քննությունների մշակման և անցկացման աշխատանքները հետևյալ հիմնական

ուղղություններով.

1. «Հայոց լեզու և գրականություն» և «հայոց պատմություն» առարկաներից

Արարատյան բակալավրիատի առաջին ավարտական քննությունների

արդյունքների ամփոփում

2. ԱԲ-ի ավարտական և բուհական ընդունելության քննություններ․

նախապատրաստական աշխատանքներ, անցկացում, ստուգում և գնահատում,

2017 թ․

3. ԱԲ-ի ընդունելության առաջին քննությունների անցկացում

4. Առարկայական ընդունելության քննությունների և մասնագիտական

հարցազրույցների անցկացում ԱԲ-ի ուսուցիչների զարգացման ծրագրում

ներգրավվել ցանկացող ուսուցիչների համար «հայոց լեզու և գրականություն»,

«հայոց պատմություն», «քիմիա», «ֆիզիկա», «կենսաբանություն» և

«մաթեմատիկա» առարկաներից

5. 2018 թվականի ԱԲ-ի ավարտական և բուհական ընդունելության քննությունների

«ընտրովի պատասխանով հարցեր» պարունակող քննաթերթիկների մշակում

6. «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի հատուկ հրավերով՝ ԱԲՔԿ-ի

մասնագետի մասնակցություն գնահատմանն ուղղված երկշաբաթյա

դասընթացին՝ կազմակերպված ՔՄՔ-ի կողմից

7. Ուսուցիչների և աշակերտների ընդունելություն Մոնթե Մելքոնյանի անվան

ռազմամարզական վարժարան․ նախապատրաստական աշխատանքներ

8. Աշխատանքային խմբեր առարկայական ծրագրերի և քննությունների մշակման

նպատակով․ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի

պատմության ավագ մասնագետի այց Հայաստան

9. Բանակցություններ Քեմբրիջի համալսարանի հրատարակչության հետ ՀՀ-ում

ԿԳԱԾ-ի շրջանակում դասագրքաստեղծ աշխատանքների մեկնարկի և

կարողությունների ստեղծման նպատակով

«Հայոց լեզու և գրականություն» և «հայոց պատմություն» առարկաներից Արարատյան

բակալավրիատի առաջին ավարտական քննությունների արդյունքների ամփոփում

Page 8: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

8

Մարտ ամսին ավարտվեցին «հայոց լեզու և գրականություն» և «հայոց պատմություն»

առարկաներից ավարտական քննությունների ստուգման և գնահատման

աշխատանքները, իսկ ապրիլին բոլոր մասնակից աշակերտներին ուղարկվեցին

արդյունքները։

Հիշեցնենք, որ «հայոց լեզու և գրականություն» և «հայոց պատմություն» առարկաներից

Արարատյան բակալավրիատի առաջին ավարտական քննություններին մասնակցեց

«Այբ» ավագ դպրոցի 35 աշակերտ․ նշենք, որ «Այբ» ավագ դպրոցը դեռ միակն է

Հայաստանում, որն առաջարկում է «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը։

ԱԲ-ի ավարտական և բուհական ընդունելության քննություններ․

նախապատրաստական աշխատանքներ, անցկացում, ստուգում և գնահատում, 2017 թ․

Արարատյան բակալավրիատի ավարտական և բուհական ընդունելության

քննություններն անցկացվեցին «Այբ» դպրոցում հունիսի 1-14-ը՝ չորս առարկայի համար՝

քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և մաթեմատիկա։ ԱԲ-ի ավարտական

քննություններով բուհ ընդունվելու նպատակով «Այբ» կրթական հիմնադրամի, ԿԳՆ և

ԳԹԿ-ի հետ քննարկումների արդյունքում մշակվեց ընդունելության կարգ՝ հիմք

ընդունելով 2012 թ. ապրիլի 26-ի № 597-Ն, 2016 թ. դեկտեմբերի 15-ի № 1295-Ն, 2017 թ.

ապրիլի 20-ի № 434-Ն որոշումները և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թ.

մայիսի 3-ի № 388-Ն (հրամանի փոփոխումը՝ Հայաստանի Հանրապետության կրթության

և գիտության նախարարի 2016 թ. դեկտեմբերի 9-ի № 1265-Ն հրաման) և 2017 թ. մայիսի

4-ի № 477 Ա/2 հրամանները։

Նախապատրաստական աշխատանքներ

Ինչպես նշվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի 2017 թ․ առաջին

եռամսյակային հաշվետվության մեջ, առաջին եռամսյակում իրականացվել է

քննաթերթիկների փորձարկում (vetting), որի շրջանակում հատուկ ընտրված որոշ

մասնագետներ որպես աշակերտ հանձնել են քննությունները։ Այս փորձարկման

նպատակն էր հասկանալ, թե որքանով են հարցերը ճիշտ կազմված, որ հարցերը կարող

են անհասկանալի լինել երեխաների համար և այլն։ Դրանից հետո արդեն ապրիլ ամսին

վերջնականորեն սրբագրվել են քննաթերթիկները։

Արարատյան բակալավրիատի քննությունները բաղկացած են թե՛ տեսական, թե՛

գործնական ու փորձնական հատվածներից, որոնց համար պարտադիր է ոչ միայն

համապատասխան լաբորատորիաների առկայությունը, այլև համապատասխան

նյութերով և սարքավորումներով դրանց վերազինումը։ Վերջինս մեծապես կախված է

այդ տարվա առաջադրանքներից։

Ապրիլ ամսին ուսուցիչները կատարել են աշակերտների քննական արդյունքների

կանխատեսում և տրամադրել դրանք ԱԲ-ի քննական կենտրոնին։ Աշակերտների

գնահատականների կանխատեսումը կարևոր է նրանով, որ դա կարող է դիտարկվել

Page 9: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

9

հատուկ դեպքերում, ինչպիսին է, օրինակ, աշակերտի քննական աշխատանքի

կորուստը։

Դրանից հետո արդեն կազմվել են քննությունների անցկացման ժամանակացույցները։

Նշենք նաև, որ քննություններին ընդառաջ հանդիպումներ են տեղի ունեցել

աշակերտների հետ։ Հանդիպումների ընթացքում աշակերտներին մանրամասնորեն

ներկայացվել է քննության ընթացքը, թե ինչ կարող են իրենց հետ ունենալ

քննությունների ընթացքում և այլն։

Հիշեցնենք, որ աշակերտները կարող են հանձնել Արարատյան բակալավրիատի

ստանդարտ և խորացված մակարդակի քննություններ․

• ԱԲ-ի ստանդարտ քննությունը ներառում է երեք քննաթերթիկ յուրաքանչյուր

բնագիտական առարկայից և երկու քննաթերթիկ՝ մաթեմատիկայից․

• ԱԲ-ի խորացված քննությունը ներառում է հինգ քննաթերթիկ յուրաքանչյուր

բնագիտական առարկայից և չորս քննաթերթիկ՝ մաթեմատիկայից։

ԱԲ-ի ավարտական և բուհական ընդունելության քննությունների անցկացում

ԱԲ-ի ավարտական և բուհական ընդունելության քննություններն անցկացվեցին

հունիսի 1-14-ը։ Քննություններին մասնակցեց Արարատյան բակալավրիատն

առաջարկող առաջին դպրոցի՝ «Այբ» ավագ դպրոցի 67 աշակերտ՝ 31-ը՝ 11-րդ

դասարանցի, և 36-ը՝ 12-րդ դասարանցի։

ԱԲ-ի ավարտական և բուհական ընդունելության քննությունների ստուգում և գնահատում

ԱԲ-ի ավարտական և բուհական ընդունելության քննությունների ստուգման

աշխատանքները մեկնարկեցին քննությունների անցկացման երկրորդ օրվանից սկսած։

Ստուգման գործընթացը կազմված էր երկու մասից՝ ծանոթացում և ստուգում։

Յուրաքանչյուր քննության ստուգումից առաջ առարկայական մասնագետները

ծանոթացան քննաթերթիկներին` ընդհանուր պատկերը տեսնելու համար։ Ծանոթացման

ընթացքում առարկայական մասնագետները լրացրին հատուկ ձևաթղթեր, որոնցում,

առկայության դեպքում, արձանագրեցին, թե ինչ արտասովոր, ոչ ստանդարտ

պատասխաններ էին տվել աշակերտները, որոնք ճիշտ էին, սակայն բացակայում էին

գնահատման ուղեցույցում և կարող էին այլ մոտեցում պահանջել։ Այնուհետև դրանք

ուղարկվեցին ՔՄՔ-ի խորհրդատուին։

Յուրաքանչյուր քննության ստուգում իրականացվեց երկու առարկայական մասնագետի

կողմից։

Ստուգումներն ավարտելուց 10 օր հետո առարկայական մասնագետները մի շարք

զեկույցներ կազմեցին, որոնցից ամենակարևորը ուսուցիչների համար նախատեսված

Page 10: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

10

զեկույցն է։ Այդ զեկույցում առարկայական մասնագետները մանրամասնորեն նշեցին,

թե որոնք էին երեխաների ուժեղ ու թույլ կողմերը և ինչի վրա ուսուցիչը պետք է

աշխատի ավելի լավ արդյունքներ ապահովելու համար։

Արարատյան բակալավրիատի ավարտական քննությունների գնահատման

գործընթացին աջակցելու նպատակով հունիսի 26-31-ը Հայաստան ժամանեց Քեմբրիջի

համալսարանի «Քեմբրիջի միջազգային քննություններ» կենտրոնի փոխտնօրեն Դեն

Բրեյը, ով նաև գնահատմանն ուղղված վերապատրաստում իրականացրեց հայ

մանսագետների համար։

Գնահատումը կատարվեց երկու-երեք օրում։ Գնահատման վերջին օրն իրականացվեց

հեռուսատակոնֆերանս ՔՄՔ-ի մասնագետների հետ, ովքեր հաստատեցին

առաջարկվող գնահատականները։

Նախատեսվում է, որ հուլիսի հինգին աշակերտները կստանան իրենց արդյունքները

էլեկտրոնային տարբերակով, իսկ դրանից 15 օր հետո՝ թղթային տարբերակները։

Հավաստագրերը կշնորհվեն օգոստոսին։ Նշենք, որ ինչպես անցած տարի, այս տարի ևս

գնահատման համար աշակերտների հավաքած միավորները չափվել են այն

սանդղակով, որը կազմվել է ըստ աշխարհի 160 երկրներում «Քեմբրիջի միջազգային

քննություններ» կենտրոնի անցկացրած նույն քննությունների արդյունքների։

Գնահատականները սահմանվել են համապատասխան շեմերով։ Դա նշանակում է, որ

ԱԲ-ի աշակերտների գնահատականները հաշվարկվել են առավել մրցունակ կարգով՝

համաձայն միջազգայնորեն մշակված չափման սանդղակների։

ԱԲ-ի ընդունելության առաջին քննությունների անցկացում

Այս տարի առաջին անգամ 9-րդ դասարանն ավարտող այն աշակերտները, ովքեր

ցանկանում էին ընդունվել «Այբ» ավագ դպրոց՝ «Արարատյան բակալավրիատ»

ծրագիրն առաջարկող առաջին դպրոցը Հայաստանում, հանձնեցին ԱԲ-ի

ընդունելության քննություններ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա,

«հայոց լեզու և գրականություն» և «հայոց պատմություն» առարկաներից։ Այս

քննությունների քննաթերթիկների նմուշները կազմվել էին ԱԲՔԿ-ի կողմից հունվարին,

Հայաստանում գտնվելու օրերին պրն Բրեյը նաև հանդիպում ունեցավ ՀՀ ԿԳ

փոխնախարար Դավիթ Սահակյանի հետ՝ քննարկելու «Արարատյան բակալավրիատ»

կրթական ծրագիրը, ծրագրի արձանագրած ձեռքբերումները։ Բացի դրանից, պրն

Բրեյը մասնակցեց Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող

«Օրակարգ․հարցազրույց» հաղորդմանը, որի շրջանակում խոսեց «Քեմբրիջի

միջազգային քննություններ» կենտրոնի և «Այբ» կրթական հիմնադրամի

համագործակցության մեկնարկի, զարգացման և «Արարատյան բակալավրիատ»

ծրագրի շրջանակում իրենց դերի և խորհրդատվության մասին։

Page 11: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

11

իսկ հիմնական քննաթերթիկները մշակվել էին մարտ ամսին։ Դրանից բացի, նաև

կազմվել էր քննաթերթիկների գնահատման ուղեցույցը, ինչպես նաև մշակվել էին

եռալեզու տերմինաբանական բառարան, պատասխանների ձևաթղթեր, բողոքարկման

համակարգը և այլն։

Այս տարի աշակերտների ընդունելությունը կատարվեց երեք փուլով՝ բաց, ներքին և

մարզային։ Արդյունքում «Այբ» ավագ դպրոց ընդունվեց 80 աշակերտ, որոնցից 27-ը՝ ՀՀ

մարզերից և Արցախից։

Ընդունելության քննությունների անցկացում ԱԲ-ի ուսուցիչների զարգացման ծրագրում

ներգրավվել ցանկացող ուսուցիչների համար

Այս տարի առաջին անգամ ԱԲ-ի քննական կենտրոնը մշակեց և անցկացրեց ԱԲ-ի

ուսուցիչների զարգացման ծրագրում ներգրավվել ցանկացող ուսուցիչների

ընդունելության առարկայական քննություններ վեց առարկայից՝

• քիմիա,

• ֆիզիկա,

• կենսաբանություն,

• մաթեմատիկա,

• հայոց լեզու և գրականություն,

• հայոց պատմություն։

Քննություններն անցկացվեցին ապրիլի 23-ին Երևանում, Վանաձորում և Գորիսում՝

կենտրոնացված կարգով՝ նույն ժամին։ Քննություններին մասնակցեց Հայաստանի և

Արցախի 234 ուսուցիչ-մասնագետ։

Նշենք, որ առարկայական թեստավորմանն ընդառաջ կազմվել և հրապարակվել էին

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների առարկայական քննություններին

նախապատրաստվելու ամբողջական ուղեցույցները վերոնշյալ վեց առարկայից

(քննություններին նախապատրաստվելու ուղեցույցի օրինակը տե՛ս հավելված Ա-ում)։

Քննությունների ստուգման աշխատանքները մեկնարկեցին անմիջապես հաջորդ օրը և

շարունակվեցին մինչև մայիսի 4-ը։ Մինչև մայիսի 15-ը բոլոր մասնակիցները

տեղեկացվեցին արդյունքների մասին, և եղավ 12 քննական աշխատանքի

բողոքարկման դիմում։ Այս նպատակով ստեղծվեց հանձնաժողով, որը վերանայեց այդ

աշխատանքները, սակայն դրա արդյունքում ոչ մի գնահատական չփոխվեց։

Նշենք, որ քննությունները ստուգում էին հանրակրթության պետական չափորոշչով և

առարկայական ծրագրերով նախատեսված գիտելիքները և հմտությունները։

2018 թվականի ԱԲ-ի ավարտական և բուհական ընդունելության քննությունների

քննաթերթիկների (ընտրովի պատասխանով հարցերից կազմված) մշակում

Page 12: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

12

Ինչպես նշվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի 2017 թվականի առաջին

եռամսյակային հաշվետվության մեջ, հունվարին Արարատյան բակալավրիատի

քննական կենտրոնի ութ առարկայական մասնագետները կազմել և «Քեմբրիջի

միջազգային քննություններ» կենտրոնին էին ներկայացրել քննական հարցեր, որոնցից

կազմված է լինելու 2018 թվականի՝ ընտրովի պատասխանով հարցերից կազմված

քննաթերթիկը։ Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր առարկայից ներկայացվել էր 80

հարց. յուրաքանչյուր առարկայի մասով աշխատել էր երկու մասնագետ՝ կազմելով 40-

ական հարց։ Այնուհետև կազմված 80 հարցից ընտրվել էր 40-ը։

Ինչպես արդեն նշվեց, հայ մասնագետների կազմած հարցերն ուղարկվել էին ՔՄՔ-ին, և

վերջինիս մեկնաբանությունների հիման վրա ապրիլ ամսին հայ մասնագետները

վերանայեցին իրենց կազմած հարցերը։ Վերանայմանը հաջորդեց այց Քեմբրիջ, որտեղ

տեղի ունեցան հանդիպումներ Հարցաթերթիկների գնահատման կոմիտեի անդամների

(QPEC: Question Paper Evaluation Committee) հետ․ այս հանդիպումները սովորաբար

քննաթերթիկների կազմման գործընթացի վերջին փուլն են, և դրանց արդյունքում

հաստատովում է քննաթերթիկի վերջնական տեսքը։

Հանդիպումներին յուրաքանչյուր առարկայի համար մասնակցեց երկու մասնագետ,

ովքեր քննարկումներ ունեցան ՔՄՔ-ի առարկայական մասնագետների հետ։

Յուրաքանչյուր առարկայի համար այս հանդիպումները տևեցին երկու օր, քանի որ

քննարկվում էին ոչ միայն հարցերը, այլև դրանց պատասխանները։

Մայիսին հայ մասնագետները վերադարձան Հայաստան, իսկ դրանից հետո ՔՄՔ-ի

մասնագետներն ուղարկեցին Քեմբրիջում վերանայված քննաթերթիկները չորս

առարկայից։ Մինչև հուլիսի 10-ը հայ մասնագետները ևս մեկ անգամ կվերանայեն այդ

տարբերակները, և դրանով արդեն կավարտվի 2018 թվականի՝ ընտրովի պատասխանով

հարցերից բաղկացած քննաթերթիկի կազմումը։

Նշենք, որ հարցերն ի սկզբանե գրվել էին հայերենով, ապա թարգմանվել անգլերեն՝

ՔՄՔ-ին ներկայացնելու համար։

ԱԲՔԿ-ի մասնագետի մասնակցություն գնահատմանն ուղղված երկշաբաթյա

դասընթացի

Մայիսի 8-22-ը Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնի քննական

գործընթացների վերահսկիչ Անահիտ Հարությունյանը «Քեմբրիջի միջազգային

քննություններ» կենտրոնի հրավերով մասնակցեց երկշաբաթյա դասընթացի, որի

շրջանակում մասնակիցները քննարկեցին և ուսումնասիրեցին քննությունների

գնահատմանն ուղղված մի շարք առանցքային սկզբունքներ, թեստերի մշակման

ընթացակարգեր, գնահատման տարբեր մոդելների գործնական կիրառումներ,

բողոքարկման գործընթացը և այլն։

Page 13: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

13

Դասընթացին մասնակցեցին մասնագետներ Հարավային Աֆրիկայի, Մալայզիայի,

Սինգապուրի և ՔՄՔ-ի հետ համագործակցող այլ երկրների քննական կենտրոններից։

Ուսուցիչների և աշակերտների ընդունելություն Մոնթե Մելքոնյանի անվան

ռազմամարզական վարժարան․ նախապատրաստական աշխատանքներ

2017-2018 ուստարվանից սկսած՝ ուսուցումը Մոնթե Մելքոնյանի անվան

ռազմամարզական վարժարանում իրականացվելու է Արարատյան բակալավրիատով,

ինչը նշանակում է, որ վարժարանում դասավանդել ցանկացող ուսուցիչները և սովորել

ցանկացող աշակերտները պետք է հանձնեն Արարատյան բակալավրիատի

քննություններ։

Ուսուցիչների ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսուցիչների

ընդունելության քննությունը նախատեսվում է անցկացնել երրորդ եռամսյակում։

Քննությունները կանցկացվեն ութ առարկայից՝ հայոց լեզու և գրականություն, հայոց

պատմություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, անգլերեն և ռուսաց

լեզու։ Արդեն իսկ կազմվել են այս առարկաների ուսուցիչների քննությունների

փաթեթները։

Աշակերտների ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսուցիչների

ընդունելության քննությունը նախատեսվում է անցկացնել հուլիսի 8-ին՝ 10-րդ, 11-րդ և 12-

րդ դասարանների համար։ Դիմորդները հանձնելու են քննություն երկու առարկայից՝

հայոց լեզվից և մաթեմատիկայից, որոնց քննաթերթիկները կտարբերվեն ըստ

դասարանների։ Այս քննաթերթիկները (3-ը՝ հայոց լեզվից, 3-ը՝ մաթեմատիկայից) ևս

արդեն մշակվել են։

Աշխատանքային խմբեր առարկայական ծրագրերի և քննությունների մշակման

նպատակով

Ապրիլ ամսին ԱԲ-ի քննական կենտրոնում շարունակվել են աշխատանքները՝ «հայոց

լեզու և գրականություն», «հայոց պատմություն» և «համաշխարհային պատմություն»

առարկաների ծրագրերի լրամշակման և դասավանդման նոր մոտեցումների

սահմանման նպատակով։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են, և այս գոծընթացին

աջակցելու նպատակով պարբերաբար Հայաստան կայցելեն Լոնդոնի

համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի մասնագետները։

Նրանցից առաջինը Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի

պատմության ավագ մասնագետ, դոկտոր Արթուր Չափմանն էր, ով Հայաստան այցելեց

հունիսի 16-21-ը։ Այցի ընթացքում դոկտոր Չափմանը մի շարք հանդիպումներ ունեցավ

ԱԲ-ի պատմության առարկայական մասնագետների հետ՝ Արարատյան

Page 14: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

14

բակալավրիատի պատմության առարկայական ծրագրերի դասավանդման նյութերի

մշակման նպատակով։

Բանակցություններ Քեմբրիջի համալսարանի հրատարակչության հետ

Արարատյան բակալավրիատի քննական կենտրոնի մասնագետների

բանակցությունները Քեմբրիջի համալսարանի հրատարակչության հետ մեկնարկել են

դեռևս 2016 թ․ դեկտեմբերից, սակայն է՛լ ավելի խորացել ապրիլ-մայիս ամիսներին։

Բանակցությունների հիմնական առարկան եղել և շարունակում է մնալ ՀՀ-ում ԿԳԱԾ-ի

շրջանակում դասագրքաստեղծ աշխատանքների մեկնարկը և կարողությունների

ստեղծումը։

Բանակցությունները դեռ շարունակվում են։

Page 15: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

15

Ուսուցիչների զարգացման և հավաստագրման ծրագիր

Կրթության գերազանցության ազգային ծրագրի հիմնական նպատակներից են

լավագույն արդյունքներ դրսևորած ուսուցիչներին բացահայտելն ու խրախուսելը,

նրանց մասնագիտական զարգացմանը նպաստելը, ուսուցչական և լավագույն

մարդկային ռեսուրսը դեպի դպրոց ուղղելը։

Այս առումով 2017 թվականի երկրորդ եռամսյակում կատարվել են հետևյալ

աշխատանքները․

• Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման

ծրագրում ուսուցիչ-մասնագետների ընդունելություն,

• ԱԲ-ի ավագ վերապատրաստող փորձագետների շարունակական զարգացման

միջոցառումներ,

• Քննարկումներ Հայաստանի ամերիկյան համալսարանում,

• Քննարկումներ Բրիտանական խորհրդի հետ,

• Հանդիպում «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի թիմի հետ,

• Քննարկումներ ԼՀՔ Կրթության ինստիտուտի հետ,

• ԱԲ-ի ուսուցչի զարգացման և հավաստագրման ծրագրի հիմնական նյութերի

թարգմանման-ստեղծման աշխատանքների շարունակում։

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրում

ուսուցիչ-մասնագետների ընդունելություն

Ինչպես նշված է Կրթության գերազանցության ազգային ծրագրի 2017 թ․ առաջին

եռամսյակի հաշվետվության մեջ, սույն թվականի մարտի 15-ին մեկնարկեց ուսուցիչների

ներգրավման համամարզային և Արցախի փուլը՝ հնարավորություն ընձեռելով

Հայաստանի և Արցախի դպրոցների ուսուցիչներին ներգրավվելու ծրագրում։

Արդյունքում ծրագրին մասնակցելու դիմում-հայտ ներկայացրեց ՀՀ և Արցախի շուրջ 300

ուսուցիչ, որոնցից առարկայական թեստավորմանը հրավիրվեց 234-ը՝ բոլոր նրանք,

ովքեր համապատասխանում էին դիմում-հայտի չափանիշներին։

Նշենք, որ ուսուցիչների ընդունելությունը ծրագրում կատարվել է վեց առարկայի համար

(հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն

և մաթեմատիկա)՝ մրցութային կարգով՝ առաջին հերթին ԱԲ-ի թեկնածու դպրոցներից։

Այնուհետև ուսուցիչների ներգրավումը կատարվել է հետևյալ առաջնահերթությամբ՝ ԱԲ-

ի թեկնածու դպրոցներին մոտ բնակավայրերից, տվյալ մարզից, հարևան մարզերից և

Երևանից։

Առարկայական թեստավորումն անցկացվեց ապրիլի 23-ին՝ նույն ժամին՝

կենտրոնացված կարգով՝ երեք վայրում՝ Երևանում, Վանաձորում և Գորիսում։

Քննությունները տևել են ուղիղ երկու ժամ։

Page 16: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

16

Առարկայական թեստավորման ստուգման և գնահատման աշխատանքները մեկնարկել

են հենց հաջորդ օրը և շարունակվել մինչև մայիսի 4-ը, որից հետո Արարատյան

բակալավրիատի քննական կենտրոնի մասնագետներն ամփոփել են արդյունքները և

դրանք ուղարկել Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական

զարգացման և հավաստագրման բաժին։

Բաժնի աշխատակիցները, խորհրդակցելով թե ԱԲ-ի քննական կենտրոնի, թե ԱԲ-ի

ավագ վերապատրաստող փորձագետների հետ, սահմանել են առարկայական

քննությունների անցողիկ այնպիսի շեմ, որը դիտարկում է այն նվազագույն մակարդակը,

որ ուսուցիչը կամ մասնագետը պետք է ունենա ԱԲ-ի առարկայական ծրագիրը

դասավանդելու համար։ Ընտրված բոլոր ուսուցիչներին առաջարկվելու է նաև

առարկայական զարգացման ծրագրերում ներգրավում՝ առարկայական գիտելիքների

խորացման նպատակով։

Արդյունքում առարկայական թեստավորումը հաղթահարեց 123 մասնակից, ովքեր

այնուհետև հրավիրվեցին մասնակցելու երկրորդ ընտրական փուլին՝ հարցազրույցին,

որն անցկացվեց մայիսի 24-ից հունիսի 12-ը։ Հարցազրույցները վարեցին ԱԲ-ի ավագ

վերապատրաստող փորձագետները։

Հարցազրույցները նպատակ ունեին բացահայտելու դիմորդների՝ ծրագրին

մասնակցելու շահադրդումը, դասավանդման փիլիսոփայությունը, ինքնաճանաչումն ու

աճելու պատրաստակամությունը, հաջողությունների ձգտումը, հաղորդակցվելու

հմտությունները և անձնային որակները: Հարցազրույցի տևողությունն էր 30-40 րոպե։

Հարցաթերթիկը ներառում էր 4 հիմնական գնահատվող բաժին՝ շահադրդում,

դասավանդման փիլիսոփայություն, ինքնաճանաչում ու զարգանալու

պատրաստակամություն և իրավիճակային ճկունություն (տե՛ս հարցաշարի օրինակը

հավելված Բ-ում)։

Շահադրդում։ Այս բաժնում դիմորդի հետ քննարկվեցին դիմում-հայտի էսսեները և

դրանց հետ կապված հարցերը։ Յուրաքանչյուր դիմորդին տրվող հարցերը տարբերվում

էին՝ կախված էսսեների բովանդակությունից։ Դիմորդի շահադրդումը բացահայտող

մյուս հարցը վերաբերում էր դասավանդվող առարկայի կարևորությանը։

Դասավանդման փիլիսոփայություն։ Այս բաժինը բաղկացած էր ինը հարցից, որոնց

նպատակն էր բացահայտել դիմորդի դասավանդման փիլիսոփայությունը և

մանկավարժական մոտեցումները։

Ինքնաճանաչում և զարգանալու պատրաստակամություն։ Այս բաժինը բաղկացած էր

երեք հարցից, որոնց նպատակը դիմորդի ինքնազարգացման թերի կողմերի

գիտակցումը և դրանց ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը

բացահայտելն էր։

Page 17: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

17

Իրավիճակային ճկունություն։ Դիմորդին ներկայացվեց դպրոցին առնչվող խնդրային

իրավիճակ, որին ինքը պետք է արձագանքեր՝ հիմնվելով իր մանկավարժական

մոտեցումների և մասնագիտական ճկունության վրա։

Յուրաքանչյուր հարցազրույցի ավարտին վերապատրաստող փորձագետները նշում էին

դիմորդի համապատասխանության վերաբերյալ իրենց նախնական եզրակացությունը՝

հետևյալ կերպ․

• Լիակատար համապատասխանություն,

• Ընդհանուր համապատասխանություն,

• Մասնակի համապատասխանություն,

• Անհամապատասխանություն,

• Բացարձակ անհամապատասխանություն։

Հունիսի 12-ից հետո ամփոփվել են հարցազրույցների արդյունքները և լրացուցիչ

քննարկվել ու վերալսվել՝ պայմանականորեն անցած դիմորդների հարցազրույցները։

Այնուհետև բոլոր տվյալներն ամբողջացվել են, և բոլոր մասնակիցները նամակով

ծանուցվել են հարցազրույցի փուլի իրենց արդյունքների մասին։ Նշենք, որ բոլոր

մասնակիցները ստորագրելու են մասնակցության պայմանագիր, իսկ ծրագրում

պայմանականորեն ներառված ուսուցիչների պայմանագրին նաև կցվելու են

ինքնազարգացման այն պայմանական կողմերը, որոնց ուղղությամբ դիմորդները պետք

է աշխատեն։ Դա հնարավորություն կտա հենց մասնակցին տեղեկանալու, թե որ

կողմերի զարգացման ուղղությամբ պետք է աշխատի։ Նշենք, որ պայմանականորեն

անցած մասնակիցների դեպքում կկատարվի հավելյալ գնահատում ուսուցիչների՝

սեպտեմբեր ամսին նախատեսվող դեմ առ դեմ հանդիպմանը։

Ընդհանուր առմամբ՝ հարցազրույցի փուլը հաղթահարել է 110 ուսուցիչ, ովքեր հուլիսի 4-

5-ը կմասնակցեն հատուկ ներածական դասընթացի՝ այդպիսով մեկնարկելով իրենց

մասնակցությունը Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական

զարգացման և հավաստագրման ծրագրին։

Հիշեցնենք, որ ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման

ծրագիրը տևում է 10-11 ամիս և մշակվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի

Կրթության ինստիտուտի մասնագետների հետ համագործակցությամբ՝ հիմք ընդունելով

հայ ուսուցիչների կարիքները։ Այս ծրագրում ուսուցիչների ընդունելությունը կատարվում

է ըստ հետևյալ փուլերի.

1. դիմում-հայտերի լրացում-ներկայացում (ներառում է ոչ միայն

անձնական/մասնագիտական տվյալներ և ձեռքբերումների մասին տեղեկություն,

այլև բաց հարցեր, օրինակ՝ զարգացմանն ուղղված ինչ քայլեր է ձեռնարկել

դիմորդ ուսուցիչը, դասավանդման ինչ փիլիսոփայություն ունի և այլն.

յուրաքանչյուր բաց հարցի համար գնահատումը կատարվում է ըստ հստակ

սահմանված չափանիշների).

Page 18: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

18

2. առարկայական թեստավորում.

3. հարցազրույց՝ հասկանալու, թե ինչպիսի արժեքների կրող է դիմորդ ուսուցիչը.

4. ԱԲ-ի ուսուցչի զարգացման ծրագրին մասնակցություն.

5. գնահատում և հավաստագրման որոշման կայացում։

Արարատյան բակալավրիատի կրթակարգի մաս կազմող մյուս բոլոր առարկաների

ուսուցիչների ներգրավումը կմեկնարկի 2017 թ․ չորրորդ եռամսյակում։

ԱԲ-ի ավագ վերապատրաստող փորձագետների շարունակական զարգացման

միջոցառումներ

ԱԲ-ի ավագ վերապատրաստող-փորձագետների զարգացումը շարունակական բնույթ է

կրում, և այդ նպատակով հունիս ամսին Դիլիջանում իրականացվել են միջոցառումներո։

Մասնավորապես՝ ավագ վերապատրաաստող-փորձագետները մշակել ու ներկայացրել

են կրթության վերաբերյալ թեմաներ, իրականացրել քոուչինգ և մենտորություն։

Քննարկումներ Հայաստանի ամերիկյան համալսարանում

Հունիսին ԿԳԱԾ-ի թիմը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդիպում է ունեցել

Բրիտանական խորհրդի, Խաղաղության կորպուսի, «Հայաստանի մանուկներ»

հիմնադրամի և կրթության ոլորտի այլ կարևոր կառույցների հետ՝ քննարկելու հնարավոր

համագործակցությունը, ինչպես նաև այն, թե ինչպես կարելի է նպաստել ուսուցիչների

զարգացմանը, իսկ Բրիտանական խորհրդի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի

հետ քննարկվել է ուսուցիչներին անգլերեն սովորելու հնարավորության ընձեռման

հեռանկարը։

Քննարկումներ Բրիտանական խորհրդի հետ

2017 թվականի չորրորդ եռամսյակում նախատեսվում է իրականացնել ուսուցիչների

ներգրավում ծրագրում ԱԲ-ի կրթակարգի մաս կազմող մյուս առարկաների համար ևս,

այդ թվում՝ անգլերենի։ Այս նպատակով հունիսին ԿԳԱԾ-ի թիմը հանդիպեց

Բրիտանական խորհրդի հետ՝ քննարկելու անգլերենի թեստավորման անցկացման

հնարավորությունը։ Սա դեռ բանակցային փուլում է և ավելի հստակ կլինի հաջորդ

եռամսյակում։

Հանդիպում «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի թիմի հետ

Հունիսին ԿԳԱԾ-ի թիմը նաև հանդիպումներ է ունեցել «Դասավանդիր, Հայաստան»

ծրագրի թիմի հետ։ Հաշվի առնելով այն, որ այդ ծրագիրն իր գործունեությունը ծավալում

է մարզերում, և որ Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների մի մասը

տեղակայված է ՀՀ մարզերում, քննարկվել է Արարատյան բակալավրիատի

ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման ծրագրում

Page 19: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

19

«Դասավանդիր, Հայաստան»-ի՝ ուսուցչությամբ զբաղվել ցանկացող ուսուցիչների

ներգրավման հնարավորությունը։

Քննարկումներ ԼՀՔ Կրթության ինստիտուտի հետ

2017 թվականի երկրորդ եռամսյակում նաև պարբերաբար քննարկումներ են

իրականացվել Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի

մասնագետների հետ։ Դիտարկվել են ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման

և հավաստագրման ծրագիրը հաջողությամբ ավարտած թեկնածու ուսուցիչներին

համատեղ հավաստագիր ընձեռելու տարբերակները։ Քննարկումները դեռ ընթացքի մեջ

են։

ԱԲ-ի ուսուցչի զարգացման և հավաստագրման ծրագրի հիմնական նյութերի

թարգմանման-ստեղծման աշխատանքների շարունակում

Ինչպես նշված է ԿԳԱԾ-ի 2016 թ. տարեկան հաշվետվության մեջ, ԱԲ-ի ուսուցիչների

զարգացման ծրագրի փոփոխման արդյունքում սահմանվել են պարտադիր

ընթերցանության նյութեր (հիմնական նյութեր)՝ յուրաքանչյուր թեմայի համար։ Ծրագրի

սահուն ներդրման նպատակով 2016 թվականի ամբողջ ընթացքում մեկնարկել և 2017

թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում շարունակվել է այդ պարտադիր

նյութերի թարգմանությունը։ Ընդհանուր առմամբ երկրորդ եռամսյակում թարգմանվել է 6

հոդված։ Այսօր թարգմանված հոդվածների թիվը հասնում է 40-ի։

Page 20: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

20

Գիտելիքի տարածման և լավագույն փորձի փոխանակման

արդյունավետ հարթակի ստեղծում և ներդրում

Եթե 2017 թվականի առաջին եռամսյակում իրականացված հիմնական աշխատանքն ու

միաժամանակ ձեռքբերումը դիմում-հայտերի փուլի ավարտն ու թեկնածության փուլի

մեկնարկն էր, իսկ երկրորդ եռամսյակի հիմնական ձեռքբերումը բոլոր 21 թեկնածու

դպրոցների հետ շարունակական աշխատանքն էր, ինչպես նաև անհատական այցերը

այն դպրոցներ, որոնք 2019 թվականից կարող ենք հավաստագրվել որպես Արարատյան

բակալավրիատի դպրոց։

Իրականացված հիմնական աշխատանքները ներառում են՝

1. անհատական այցեր այն դպրոցներ, որոնք կարող են հավաստագրվել որպես

ԱԲ-ի դպրոց՝ 2019 թվականից սկսած,

2. ԱԲ-ի դպրոցների ստանդարտների փաստաթղթի մշակման մեկնարկ,

3. ԱԲ-ի ներդրման վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացվելիք ծրագրի

մշակման մեկնարկ,

4. ԱԲ-ի 21 թեկնածու դպրոցների կարիքների հարցում և ունեցած խնդիրների

բացահայտում,

5. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի անդամագրումը

Արարատյան բակալավրիատի դպրոցների ցանցին,

6. հանդիսավոր միջոցառում՝ ազդարարելու 21 դպրոցների մուտքն ԱԲ-ի

թեկնածության փուլ,

7. քննարկումներ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ՝

համագործակցության հաստատման շուրջ,

8. Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի տնօրենների

զարգացման և առաջնորդության մասնագետների այց Հայաստան։

Անհատական այցեր այն դպրոցներ, որոնք կարող են հավաստագրվել որպես ԱԲ-ի

դպրոց՝ 2019 թվականից սկսած

Մայիսին մեկնարկեցին անհատական այցեր այն դպրոցներ, որոնք, ըստ

կանխատեսումների, կարող են հավաստագրվել որպես Արարատյան բակալավրիատի

դպրոց՝ 2019 թվականից սկսված։ Այդ դպրոցների թիվը 13-ն է։ Դեռևս Կրթության

գերազանցության ազգային ծրագրի թիմը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի

գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԿԳԱԾ-ի ԱԲ-ի դպրոցների

անդամակցության և համակարգման բաժնի ղեկավար Սոնա Կոշեցյանի և նույն բաժնի

համակարգող Անուշ Այվազյանի, այցելել է երեք դպրոց․այցերը մյուս 10 դպրոցներ

կշարունակվեն նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո:

Այցերի նպատակն է ամբողջական պատկեր ստանալ այս դպրոցների մասին,

ծանոթանալ նրանց նպատակներին, կրթական մոտեցումներին, միջավայրին ու

Page 21: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

21

ավանդույթներին։ Երկժամյա հանդիպումներին յուրաքանչյուր դպրոցից մասնակցել է 8

աշակերտ և 8 ուսուցիչ։

Այցերի հիման վրա յուրաքանչյուր դպրոցի համար կազմվում են անհատական

զեկույցներ։ Բոլոր 13 դպրոցներ անհատական այցերի ավարտից և զեկույցների

կազմումից հետո կսկսվի հարցազրույցների փուլը, երբ դպրոցների ներկայացուցիչները

կհանդիպեն «Արարատյան բակալավրիատ» ծրագրի թեկնածու դպրոցների ընտրության

մրցութային հանձնաժողովի անդամների հետ, որից հետո արդեն պարզ կլինի 2019

թվականից թեկնածությունը մեկնարկող դպրոցների ցանկը:

Արարատյան բակալավրիատի դպրոցների ընտրության մրցութային հանձնաժողովը

կազմված է 5 անդամից։ Դրանք են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԿԳ

փոխնախարար Դավիթ Սահակյանը, ՀՀ ՊՆ փոխնախարար, «Այբ» կրթական

հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Դավիթ Փախչանյանը, ՀՀ

նախագահի խորհրդական, ԿԳԱԾ-ի ղեկավար Մեսրոպ քհն. Արամյանը և ՀԲԸՄ

Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն

Յակուբյանը։

Հիշեցնենք, որ ԱԲ-ին անդամակցելու գործընթացը կազմված է երեք հիմնական փուլից՝

դիմումի, թեկնածության և հավաստագրման։ Դպրոցների հավաստագրման համար

էական նշանակություն կունենան դպրոցի՝ թեկնածության փուլում իրականացրած

բարեփոխումները՝ ԱԲ-ի ծրագրի պահանջներին լիովին համապատասխանելու

ուղղությամբ։

Արարատյան բակալավրիատին ՀՀ մարզերի և Ստեփանակերտի դպրոցների միանալու

գործընթացը մեկնարկեց 2016 թվականին։ Ծրագրին անդամակցելու առաջին՝ դիմում-

հայտերի փուլն ավարտվեց 2017 թվականի հունվարի 27-ին ՀՀ մարզերի դպրոցների

համար և փետրվարի 20-ին՝ Ստեփանակերտի դպրոցների համար։ Արդյունքում

ծրագրին միանալու դիմում-հայտ ներկայացրեց ՀՀ մարզերի և Ստեփանակերտի՝ ավագ

բաղադրիչ ունեցող 55 դպրոց (29 ավագ, 23 միջնակարգ դպրոց և 3 վարժարան): Այս

դպրոցներից 54-ը գտնվում է ՀՀ մարզերում, իսկ մեկը՝ Ստեփանակերտում։

Արարատյան բակալավրիատի անդամակցության դիմում-հայտ ներկայացրած 55

դպրոցների դիմում-հայտերի ուսումնասիրության արդյունքում դպրոցները բաժանվել են

ըստ թեկնածության փուլի մեկնարկային տարվա։ Դպրոցներից մի քանիսին

առաջարկվել են համագործակցության այլ ուղիներ։

Առաջին խմբում ներառվել են այն դպրոցները, որոնք, ըստ կանխատեսումների, 2018

թվականից սկսած, կարող են հավաստագրվել որպես Արարատյան բակալավրիատի

դպրոց և ներդնել ծրագիրը ինչպես մեկ դասարանում, այնպես էլ ողջ դպրոցում՝

ցանկության դեպքում։ Այդ դպրոցների թիվը 21-ն է։ Իսկ երկրորդ փուլում ներառվել են

Page 22: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

22

այն դպրոցները, որոնք, ըստ կանխատեսումների, որպես Արարատյան բակալավրիատի

դպրոց կարող են հավաստագրվել 2018 թվականից սկսած։

ԱԲ-ի դպրոցների ստանդարտների փաստաթղթի մշակման մեկնարկ

Ապրիլին մեկնարկեց Արարատյան բակալավրիատի ստանդարտների փաստաթղթի

մշակումը։ Ստանդարտների փաստաթղթի նպատակը ԱԲ ծրագրի պահանջներն ու

սկզբունքները նկարագրելն է, որոնցով պետք է առաջնորդվեն ԱԲ-ի համակարգի

դպրոցները ծրագիրն իրականացնելիս։

Սահմանվել և առանձնացվել են այն բովանդակային թեմաները, որոնց

անդրադառանալու է փաստաթուղթը։ Վերջինս ներկայացնելու է՝

• Կրթության գերազանցության ազգային ծրագիրն ու Արարատյան

բակալավրիատի համակարգը,

• ԱԲ ծրագրի հիմնարար սկզբունքները,

• ուսումնառությունը Արարատյան բակալավրիատում, ուսումնական գործընթացի

կազմակերպումը, դասավանդման մոտեցումները, լեզվի քաղաքականությունը,

• գնահատումը, գնահատման սկզբունքներն ու ձևաչափերը, ընթացիկ և

ավարտական քննությունների նկարագիրն ու ավարտական փաստաթղթերը,

• ԱԲ-ի աշակերտին, աշակերտների ընդունելության սկզբունքները, ԱԲ-ի

աշակերտի նկարագիրը,

• ԱԲ-ի ուսուցչին, ԱԲ-ի ուսուցչի նկարագիրն ու նրան ներկայացվող հիմնական

պահանջները, ԱԲ-ի ուսուցիչների զարգացման ծրագրի ձևաչափը,

սկզբունքներն ու վերջնարդյունքները,

• ԱԲ-ի դպրոցը, ԱԲ-ի դպրոցի ֆիզիկական միջավայրին առնչվող պահանջները,

դպրոցի կառավարման մոտեցումները, տնօրենների վերապատրաստման

ծրագրի նկարագիրը, դպրոցի ներքին միջավայրին առնչվող սկզբունքներն ու

կանոնները։

Փաստաթղթի մշակումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև նոր ուսումնական

տարվա մեկնարկը։

ԱԲ-ի ներդրման վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացվելիք ծրագրի

մշակման մեկնարկ

Ապրիլին մեկնարկեց և ողջ եռամսյակի ընթացքում շարունակվեց մարզերի ՀՀ 3-րդ

աստիճանի (10-12-րդ դասարաններ) կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական

պետական ուսումնական հաստատություններում Արարատյան բակալավրիատի

ներդրման ծրագրի մշակման աշխատանքը։

Page 23: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

23

Ծրագրի մշակման և ներկայացման շուրջ որոշումը կայացվել է 2016 թվականին՝ ՀՀ

կառավարության՝ դեկտեմբերի 15-ի՝ ««Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման

և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի № 597-ն

որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման շրջանակում (տե՛ս որոշումը

հավելված Գ-ում), որով վեցամսյա ժամկետում ՀՀ կրթության և գիտության նախարարը

պետք է ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնի «Արարատյան

բակալավրիատ» կրթական ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության մարզերի

հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում ներդրման ծրագիրը:

Ծրագիրը սահմանում է, Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում,

մարզերի ՀՀ 3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) կրթական ծրագիր իրականացնող

հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում «Արարատյան

բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրմանն առնչվող հարաբերությունները, այդ

թվում՝ այդ հաստատությունների և ԱԲ ծրագրով դասավանդման թույլտվություն ունեցող

ուսուցիչների հավաստագրման, հավաստագրի կասեցման և/կամ ուժը կորցնելու,

վերահավաստագրման գործընթացների նկարագրությունն ու սկզբունքները, ԱԲ

ծրագրով ուսումնառության ենթակա սովորողների ընդունելության, տեղափոխման և

ազատման գործընթացների նկարագրությունն ու սկզբունքները, ԱԲ ծրագրի ներդրման

և իրականացման ֆինանսական և այլ գործընթացների նկարագրությունն ու

սկզբունքները:

Փաստաթուղթը գտնվում է ավարտուն վիճակում և արդեն հուլիսին կներկայացվի ՀՀ

կառավարության աշխատակազմ։ Նախքան դա կիրականացվեն հետևյալ քայլերը։

1. Հունիսի 23: Ծրագրի ամփոփում՝ հիմնվելով «ԼեգալԼաբ» իրավաբանական

ընկերության մեկնաբանությունների և առաջարկների վրա։

2. Հունիսի 26-28։ Փաստաթղթի իրավական տեսքի ապահովում «ԼեգալԼաբի»

կողմից։

3. Հուլիսի 3։ Փակ քննարկում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում

ֆինանսների նախարարության, արդադատության նախարարության և այլ

շահառու կառույցների ներկայացուցիչների հետ։ Նախատեսվում է, որ

«ԼեգալԼաբը» ևս ներկա կլինի։

4. Հուլիսի 4-7։ Փաստաթղթի վերջնականացում «ԼեգալԼաբի» կողմից։

5. Հուլիսի 10։ Վերջնական փաստաթղթի շրջանառություն կառավարությունում։

Page 24: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

24

ԱԲ-ի 21 թեկնածու դպրոցների կարիքների հարցում և ունեցած խնդիրների

բացահայտում

Ինչպես արդեն նշվել է, 2017 թվականին Արարատյան բակալավրիատի թեկնածության

փուլում ներառվել է 21 դպրոց։ Այս դպրոցների առջև ծառացած խնդիրներն ու

կարիքները բացահայտելու, այդ խնդիրների հնարավոր լուծման տարբերակներն ու

ուղիները հասկանալու և դուրս բերելու համար Արարատյան բակալավրիատի

դպրոցների զարգացման և համակարգման բաժնի աշխատակիցները կազմեցին և

Արարատյան բակալավրիատի 21 թեկնածու դպրոցների շրջանում իրականացրին

հարցում։

Դպրոցների ներկայացրած խնդիրները հարցման արդյունքում դասակարգվեցին

հետևյալ կերպ.

• դպրոցի ֆիզիկական միջավայրին առնչվող խնդիրներ, մասնավորապես շենքի

հիմնանորոգում, որևէ հատվածի վերանորոգում, առարկայական

լաբորատորիաների վերանորոգում.

• դպրոցի կահավորման և նյութատեխնիկական հագեցածությանն առնչվող

խնդիրներ.

• աշակերտների թվով ֆինանսավորման խնդիր.

• աշակերտների թվի պակաս՝ տեղանքում այլ միջնակարգ դպրոցների և/կամ

միջին մասնագիտական քոլեջների/ուսումնարանների առկայության պատճառով.

• ուսուցիչների պետական վերապատրաստմանն ու որակավորմանն առնչվող

խնդիրներ.

• պետական ծրագրին և դասագրքերին առնչվող խնդիրներ.

• այլ խնդիրներ, որոնք հատուկ են առանձին դպրոցների։

Ներկայումս մշակվում են խնդիրների հնարավոր լուծումների տարբերակները:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը՝ Արարատյան

բակալավրիատի դպրոցների ցանցի անդամ

Դեռևս 2016 թվականին «Այբ» կրթական հիմնադրամը և ՀՀ պաշտպանության

նախարարությունը սկսեցին բանակցություններ Մոնթե Մելքոնյանի անվան

ռազմամարզական վարժարանում «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և

միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրի ներդրման շուրջ։ 2017 թվականին

իրականացված տարբեր քննարկումների ու հանդիպումների արդյունքում հստակեցվեց

համագործակցության շրջանակը։

2017 թվականի ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ կրթության և

գիտության նախարարության հետ համատեղ, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան

մարզահամերգային համալիրում կազմակերպեց «Ազգ-բանակ-2017» խորագրով

Page 25: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

25

համաժողով` նվիրված ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին: Համաժողովին

մասնակցեցին պաշտպանական և կրթական գերատեսչությունների

պատասխանատուներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական

հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկներ, գիտական

կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց

թվում էին նաև Արարատյան բակալավրիատի 21 թեկնածու դպրոցների տնօրեններն ու

զինղեկները, ովքեր նույն օրը ՀՀ մարզպետների հետ միասին նաև մասնակցեցին

համաժողովի շրջանակում կազմակերպված հատուկ խորհրդակցության՝ Մոնթե

Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության վերաբերյալ։

Մասնավորապես՝ քննարկվեց, թե ինչ նոր կրթական խնդիրներ պետք է լուծի

ռազմամարզական վարժարանը, և ինչպիսին պետք է լինեն վարժարանի ապագա

սաները։ Խորհրդակցության մասնակիցներին կոչ արվեց ակտիվորեն խրախուսել

արժանավոր թեկնածուների մասնակցությունն ընդունելությանը։

Մայիս-հունիս ամիսների ընթացքում «Այբ» կրթական հիմնադրամը ՀՀ

պաշտպանության նախարարության հետ վերջնականացրեց աշակերտների

ընդունելության և ուսուցիչների ներգրավման մոտեցումները։ Հուլիսի սկզբին

կամփոփվեն աշակերտների առաջին ընդունելության արդյունքները։ Ծրագրվում է 2017

թվականի սեպտեմբերի 1-ից Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական

վարժարանում ներդնել Արարատյան բակալավրիատի առարկայական ծրագիրը՝

հարմարեցված վարժարանի աշակերտների ներկայիս կարողություններին։ Առաջիկա

երկու-երեք տարիների ընթացքում վարժարանում ամբողջությամբ կներդրվի

«Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։

Հանդիսավոր միջոցառում՝ ազդարարելու 21 դպրոցների մուտքը ԱԲ-ի թեկնածության

փուլ

Մայիսի 30-ին Մատենադարանի նիստերի դահլիճում կայացավ հանդիսավոր

միջոցառում, որը կազմակերպվել էր ամփոփելու ԿԳԱԾ-ի անցած ճանապարհը,

ազդարարելու «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրով դպրոցների

ցանցի ստեղծման մեկնարկը և ներկայացնելու ծրագրին միացող առաջին դպրոցները՝

ՀՀ մարզերից և Ստեփանակերտից:

Միջոցառմանը նաև ներկա էին և խոսքով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության

նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«2014 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահը Գյումրիում հայտարարեց ԿԳԱԾ-ի

սկիզբը, և սկսվեցին աշխատանքները։ Այս ընթացքում մենք ոչ միայն կարողացանք

Արարատյան բակալավրիատի առարկայական ծրագրերը լիովին

համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, այլև մշակել այդ չափանիշներին

համապատասխան ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման

ծրագիր։ Բացի դրանից, մենք 2,5 տարվա ընթացքում՝ արագագույնը պատմության մեջ,

հասել ենք նրան, որ Հայաստանն այսօր անցկացնում է քննություններ, որոնք

Page 26: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

26

միջազգայնորեն ճանաչված են, և որոնք ունեն մի շատ կարևոր և բացառիկ

առանձնահատկություն՝ այդ քննությունները հարերենով են»,- ասաց տեր Մեսրոպը՝ ևս

մեկ անգամ շեշտելով, որ ԱԲ-ը հայալեզու և հայաշունչ ծրագիր է, որն ամբողջությամբ

մշակվել է Հայաստանում, հայ մասնագետների կողմից։

«Արարատյան բակալավրիատ» ծրագիրն ապահովում է կրթության որակի խնդիր, որը

կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ գիտելիք, հմտություն և

դաստիարակություն: Եթե այս երեքը միասին չի լինում, հնարավոր չէ կրթության որակի

մասին խոսել»,- նշեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալագրեր հանձնեց Արարատյան

բակալավրիատի 21 թեկնածու դպրոցների 12 ուսուցչի, ովքեր բարձր արդյունքներ էին

գրանցել ԱԲ-ի առարկայական քննություններին (առարկայական թեստավորման մասին

մանրամասն տե՛ս «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման

ծրագրի մշակում» բաժնում):

Ապա ՀՀ նախագահը շնորհակալագրեր հանձնեց ԱԲ-ի թեկնածու լավագույն

դպրոցներին, որոնք մասնակցել էին ԱԲ-ի դպրոցական ցանցի ստեղծմանը և

առարկայական քննություններում արձանագրել բարձր արդյունքներ:

«Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի ապագայի համար

ամենակարևորը կարող են լինել լավագույն կրթությունը, գիտելիքահեն տնտեսությունը

և բարձր տեխնոլոգիաները: Ես կարծում եմ, որ այս առումով մենք վաղուց ձևավորել ենք

համաձայնություն, հասարակական կարծիք, և այդ նպատակների շուրջ այլևս մեր

հասարակության մեջ տարաձայնություններ չկան: Այսօր Արարատյան բակալավրիատի

միջոցով մենք տալիս ենք պատասխանն այն հարցի, թե ինչպես է անհրաժեշտ

իրականացնել այս վեհ և լավ նպատակը: Արարատյան բակալավրիատը կրթության

գերազանցության ազգային ծրագիր է, ուստի այն հետևողականորեն ներդնելու ենք մեր

հանրապետությունով մեկ: Այսօր, փաստորեն, մենք ազդարարեցինք այդ աշխատանքի

առաջին փուլի մեկնարկը»,- եզրափակելով միջոցառումը՝ ասաց ՀՀ նախագահը։

Միջոցառման ավարտին «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժ/պ Սոնա

Կոշեցյանը և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը

հավաստագրեր շնորհեցին այս տարի Արարատյան բակալավրիատի դպրոցների

թեկնածության փուլում ներգրավված բոլոր 21 դպրոցներին։ Նախատեսվում է, որ այս

դպրոցներում Արարատյան բակալավրիատով ուսուցումը կսկսվի արդեն 2018 թ.

սեպտեմբերից։

Page 27: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

27

Քննարկումներ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցության

հաստատման շուրջ

Մայիսի 29-ին «Այբ» կրթական հիմնադրամի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի

ներկայացուցիչները հանդիպում ունեցան՝ քննարկելու համագործակցության ուղիներ։

Քննարկման հիմնական ուղղություններն էին՝

• առողջ դպրոցի գաղափար,

• աշխատանք դպրոցի համայնքի հետ,

• անգլերենի ուսուցումը՝ որպես ուսուցիչների շարունակական կրթության

բաղադրիչ,

• դպրոցի տնտեսավարման հաստատուն ծախսերի հավելյալ ֆինանսավորում։

Երկու հիմնադրամների համագործակցության շրջանակում նախատեսվում է

մասնագիտական զարգացման դասընթացներ կազմակերպել դպրոցում աշխատող

հոգեբանների համար։ Այդ նպատակով ԿԳԱԾ-ի աշխատակիցները և «Հայաստանի

մանուկներ» հիմնադրամի մասնագետները միասին մշակել են մի հարցաթերթիկ, որը

հնարավորություն կտա պատկերացում կազմելու Արարատյան բակալավրիատի

թեկնածու դպրոցներում աշխատող հոգեբանների դերի, աշխատանքային փորձի,

որակավորման և աշխատանքային պարտականությունները կատարելուց առաջացող

խնդիրների վերաբերյալ։

Հարցաթերթիկն արդեն ուղարկվել է դպրոցներին։

Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի տնօրենների զարգացման

և առաջնորդության մասնագետների այց Հայաստան

Հունիսի 27-29-ը Հայաստանում էին Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության

ինստիտուտի տնօրենների զարգացման և առաջնորդության ծրագրերի տնօրեն

Ջոնաթան Դեյլը և խորհրդատու Թոնի Ռիչարդսոնը, ովքեր ներկայացրին տնօրենների

զարգացման և վերապատրաստման ոլորտում ունեցած իրենց փորձն ու քննարկեցին

ԱԲ-ի դպրոցների տնօրենների զարգացման ծրագիրը:

Քանի որ ծրագրի մշակումը դեռ նախնական փուլում է, և փորձագետների այս այցի

նպատակն էր ծանոթանալ հայկական կրթական համակարգին և դուրս բերել

հանրակրթական դպրոցների ղեկավարման խնդիրները՝ տնօրենների զարգացման

ծրագրի հնարավորինս արդյունավետ տարբերակ առաջարկելու համար, հունիսի 28-ին

մասնագետները հանդիպում ունեցան ԱԲ-ի 21 թեկնածու դպրոցների տնօրենների և

փոխտնօրենների հետ՝ հենց նրանց հետ և նրանց օգնությամբ դուրս բերելու

տնօրենների զարգացման ծրագրի ուղղությունները: Նախատեսվում է, որ հաջորդ

եռամսյակում մասնագետները, համագործակցելով հայ մասնագետների հետ, արդեն

կներկայացնեն տնօրենների զարգացման ծրագրի նախնական տարբերակը, որն

այնուհետև կանցնի քննարկումների ու լրամշակումների փուլ և ավարտուն տեսք

կստանա 2018 թվականի առաջին եռամսյակում։ Նշենք, որ Արարատյան

Page 28: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

28

բակալավրիատի թեկնածու դպրոցների տնօրենների զարգացման ծրագիրը կմեկնարկի

2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։

Page 29: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

29

ՀԱՎԵԼՎԱԾ Ա

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների առարկայական քննություններին

նախապատրաստվելու ամբողջական ուղեցույցի օրինակ՝ նախատեսված «հայոց լեզու և

գրականություն» առարկայի ուսուցիչների համար

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական զարգացման և

հավաստագրման ծրագրի դիմորդ-ուսուցիչների 2017 թ. քննաշրջանի համար

Բովանդակություն

1. «Հայոց լեզու և գրականություն» քննաթերթիկի կառուցվածք

2. Առարկայի քննական բովանդակություն

3. Առաջարկվող գրականության ցանկ

4. Գնահատման սկզբունքներ

5. Գնահատում

6. Չարտոնված նյութեր

7. Քննության ընթացք

8. Քննության ավարտ

9. Քննաթերթիկի նմուշ

«Հայոց լեզու և գրականություն» քննաթերթիկի կառուցվածք

Քննաթերթիկը բաղկացած է 2 մասից:

Մաս 1-ին. հայոց լեզու

Տեքստի լեզվաոճական առանձնահատկությունների վերլուծություն

Աշխատանքի ընդհանուր ծավալը՝ 300-350 բառ

Մաս 2-րդ. հայ գրականություն

Արձակ կամ չափածո տեքստի վերլուծություն

Աշխատանքի ընդհանուր ծավալը՝ 300 – 350 բառ

Քննության տևողությունը՝ 2 ժամ

Գնահատման սկզբունքներ

Հայոց լեզվի և գրականության քննությունը նպատակ ունի ստուգելու՝

• տեքստի իմաստն ըմբռնելու և նրա լեզվաոճական առանձնահատկությունները

վերլուծելու կարողությունները,

• մայրենի լեզվով գրագետ, կապակցված, սահուն գրավոր խոսք կառուցելու

կարողությունները,

Page 30: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

30

• ստեղծագործական շարադրանք գրելու կարողությունը,

• գրական տեքստի շուրջ ինքնուրույն դատողություններ անելու, կարծիք

հայտնելու կարողությունը,

• գրական ստեղծագործության վերլուծության բազմապիսի մեթոդների՝ երկի

կառուցվածքային առանձնահատկությունների դիտարկման, կերպարների

զարգացման ընթացքի ներկայացման, համադրական, վերլուծական

կարողությունները,

• բանաստեղծական պատկերն ընկալելու և մեկնաբանելու կարողությունը:

Առարկայական քննական բովանդակություն

1․ Գործառական ոճեր

1․1 Գործառական ոճի տեսակները

1․1.1. Առօրյա-խոսակցական ոճ

1․1.2 Գիտական ոճ

1․1.3 Վարչական ոճ

1․1.4 Հրապարակախոսական ոճ

1․1.5 Գեղարվեստական ոճ

2. Տեքստի կառուցվածքը

2․1 Վերնագիր, բնաբան, առաջաբան, ներածություն, վերջաբան

2․2 Ծանոթագրություններ, ցանկեր, հավելվածներ, ամփոփումներ

2․3 Խոսքաշար և պարբերություն

3. Փաստարկված խոսք կառուցելու սկզբունքները

3․1 Ապացուցում․դրույթ, փաստարկ, ցուցադրում

4. Խոսքի արժանիքները

4․1 Խոսքի ճշտություն, սեղմություն, պարզություն

4․2 Խոսքի տրամաբանականություն, համապատասխանություն և բնականություն

4․3 Խոսքի մաքրություն, տեղինություն, հարստություն և բազմազանություն

5․ Պատկերավորման-արտահայտչական միջոցներ

5․1 Հնչունական արտահայտչամիջոցներ

5․2 Շարահյուսական արտահայտչամիջոցներ

5․3 Բառապաշարային արտահայտչամիջոցներ

Հայ գրականության ստեղծագործությունների ցանկ չի տրամադրվելու. քննաթերթիկում

կարող են ներառվել և՛ ՀՀ հանրակրթական ծրագրում ընդգրկված

ստեղծագործություններ, և՛ հատվածներ այլ ստեղծագործություններից։

1. Գործառական ոճեր, տեսակները

Ենթաթեմա Դիմորդը պետք է կարողանա՝

1․1 Գործառական ոճերի

տեսակները, դասակարգման - նկարագրել գործառական ոճերին բնորոշ

հատկանիշները

Page 31: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

31

հատկանիշները

- նկարագրել գործառական ոճերը դասակարգելու 4

չափանիշները

1․1.1 Առօրյա-խոսակցական ոճ

- նկարագրել առօրյա-խոսակցական ոճին բնորոշ

հատկանիշները, կիրառման ոլորտները

- բացատրել հնչերանգի կարևորությունը տվյալ ոճում

- վերլուծել երկխոսության դրսևորումները առօրյա-

խոսակցական ոճում

- գնահատել դարձվածքների կիրառությունը առօրյա-

խոսակցական ոճում

- վերլուծել նշված ոճով ներկայացված նյութ

- ստեղծագործել նշված ոճով

1․1․2 Գիտական ոճ

- ներկայացնել գիտական ոճի ենթաոճերը

- ընկալել գիտական տեքստին բնորոշ կառուցվածքային

լուծումները, տեքստի մասերը

- նկարագրել գիտական ոճին բնորոշ հատկանիշները,

վերլուծել գիտական ոճով շարադրված տեքստը

- օգտագործել գիտական ոճին հատուկ դատողական

բառեր ու շաղկապներ

- կիրառել գիտական ոճը զեկուցումներում, հոդվածներում,

հետազոտական աշխատանքներում

1․1.3 Վարչական ոճ - նկարագրել վարչական ոճի առանձնահատկությունները

- ներկայացնել և բնութագրել վարչական ոճի ենթաոճերը

- կիրառել գրասենյակային ենթաոճի ժանրերը՝ դիմում,

տեղեկանք, ստացական, արձանագրություն

- գրել ինքնակենսագրություն, բնութագիր,

երաշխավորագիր

1․1.4 Հրապարակախոսական ոճ - նկարագրել և մեկնաբանել հրապարակախոսական ոճի

առանձնահատկությունները

- տարբերել հրապարակային խոսքի տեսակները՝ բանավոր

և գրավոր, յուրաքանչյուրին հատուկ բնութագրիչները

- խոսքում ճանաչել և կիրառել ճարտասանական հարցը,

դիմումը, բացականչությունը

- զարգացնել ճարտասանական բառապաշար՝

քննադատելու, փաստարկելու, հարցին արձագանքելու

նպատակով

- ընկալել ճարտասանությունը որպես իմաստալից,

գեղեցիկ, համոզիչ խոսք կառուցելու արվեստ

- վերլուծել հրապարակախոսական ոճով շարադրված

տեքստը, մեկնաբանել կառուցվածքային

առանձնահատկությունները

Page 32: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

32

- վերլուծել գրավոր հրապարակախոսության ենթաոճերը՝

առաջնորդող հոդված, պաշտոնական

հաղորդագրություն, թղթակցություն

- ստեղծագործել նշված ոճով

1․1.5 Գեղարվեստական ոճ - նկարագրել և մեկնաբանել լեզվի գեղագիտական

գործառույթը գեղարվեստական ոճում

- ընկալել և բացատրել պատկերավոր մտածողության դերի

կարևորությունը գեղարվեստական խոսքում

- քննել և մեկնաբանել երկխոսության և մենախոսության

դերը գեղարվեստական ոճում

- քննարկել և վերլուծել առօրյա-խոսակցական ոճի

գործածությունը գեղարվեստական ոճում

- քննարկել և վերլուծել գիտական ոճի գործածությունը

գեղարվեստական ոճում

- քննարկել և վերլուծել վարչական ոճի գործածությունը

գեղարվեստական ոճում

- բնութագրել և մեկնաբանել հրապարակախոսական ոճի

գործածությունը գեղարվեստական ոճում

- ստեղծագործել նշված ոճով

2․Տեքստի կառուցվածքը

Ենթաթեմա Դիմորդը պետք է կարողանա՝

2․1. Վերնագիր, բնաբան,

պարբերություն, առաջաբան,

ներածություն, վերջաբան

- սահմանել տեքստը, առանձնացնել

իմաստակառուցվածքային բաղադրիչները

- բացատրել «վերնագիր», «բնաբան», «առաջաբան»,

«ներածություն», «վերջաբան» հասկացությունները

- վերլուծել տարբեր բնույթի տեքստեր՝ բացատրելով նրանց

կառուցվածքային առանձնահատկությունները

2․2․Ծանոթագրություն, ցանկ,

հավելված, ամփոփում

- բացատրել «ծանոթագրություն», «ցանկ», «ամփոփում» և

«հավելված» հասկացությունները

- ներկայացնել դրանց գործածության ձևերը տեքստում

- կիրառել ծանոթագրություններ ու հավելվածներ՝

ամբողջական տեղեկույթ ձեռք բերելու համար

2․3․ Խոսքաշար և

պարբերություն

- բնութագրել պարբերությունների մեջ մտնող

նախադասությունների իմաստային կապը

- վերլուծել պարբերությունների առանձնացման

մոտեցումները

- ստեղծագործել՝ կիրառելով պարբերությունների

առանձնացման մոտեցումները

3․ Փաստարկված խոսք կառուցելու սկզբունքները

Ենթաթեմա Դիմորդը պետք է կարողանա՝

Page 33: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

33

3․1 Ապացուցում․ դրույթ,

փաստարկ, ցուցադրում - հասկանալ փաստարկված խոսք կառուցելու ձևաչափը

- նկարագրել և բացատրել ապացուցման գործողության

երեք կողմերը՝ դրույթ, փաստարկ, ցուցադրում

- քննել բանավոր խոսքում դրույթի, փաստարկի և

ցուցադրման միասնությունը

- կիրառել ապացուցում՝ ասածը հիմնավորելու համար

4․Խոսքի արժանիքները

Ենթաթեմա Դիմորդը պետք է կարողանա՝

4․1. Խոսքի ճշտություն,

սեղմություն, պարզություն

- մեկնաբանել խոսքի «ճշտություն», «սեղմություն»,

«պարզություն» եզրույթները

- կառուցել խոսք՝ օգտագործելով խոսքի վերոնշյալ

հատկությունները

4.2. Խոսքի

տրամաբանականություն,

համապատասխանություն և

բնականություն

- նկարագրել խոսքի տրամաբանականությունը,

համապատասխանությունը և բնականությունը

արտահայտող յուրահատկությունները

- կառուցել խոսք՝ օգտագործելով խոսքի վերոնշյալ

հատկությունները

4.3. Խոսքի մաքրություն,

տեղինություն, հարստություն և

բազմազանություն

- ընկալել գրավոր և բանավոր խոսքում խոսքի

մաքրության, տեղինության, հարստության և

բազմազանության կարևորությունը

- կառուցել մաքուր, տեղին, հարուստ և բազմազան խոսք

5․ Պատկերավորման-արտահայտչական միջոցներ

Ենթաթեմա Դիմորդը պետք է կարողանա՝

5․1. Հնչյունական

արտահայտչամիջոցներ - ճանաչել տեքստում նմանաձայնությունը,

բաղաձայնույթը, առձայնույթը, հանգը, խոսքի ռիթմը

- ընկալել հնչյունական արտահայտչամիջոցների

գործածության դերը գեղարվեստական խոսքում

- կիրառել դրանք գրավոր խոսքում

5․2. Շարահյուսական

արտահայտչամիջոցներ - բացատրել բանադարձումների՝ աստիճանավորման,

հարանունության, հակադրության, բառախաղի,

շրջադասության ոճական առանձնահատկությունները

որպես սովորական չեզոք խոսքից հուզականությամբ կամ

արտահայտչական այլ նրբերանգներով տարբերվող

խոսքի գործածման միջոց

- ճանաչել «շրջադասություն», «բազմաշաղկապություն»,

«անշաղկապություն», «զեղչում», «հեգնանք»,

«պարադոքս» հասկացությունները

- կիրառել գրավոր խոսքում շարահյուսական

արտահայտչամիջոցներ

- խոսքում ճանաչել և կառուցել ճարտասանական հարց,

Page 34: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

34

դիմում, բացականչություն

5.3. Բառապաշարային

արտահայտչամիջոցներ - ճանաչել «մակդիր», «փոխաբերություն»,

«փոխանունություն», «համեմատություն»,

«չափազանցություն», «նվազաբերություն»,

«անձնավորում» հասկացությունները

- ընկալել բառապաշարային արտահայտչամիջոցների

դերը խոսքի հարստացման գործընթացում

- կիրառել դրանք գրավոր խոսքում

Առաջարկվող գրականության ցանկ

Առարկայի քննական բովանդակության որոշ թեմաներ վերանայելու համար

առաջարկվում է օգտվել գրականության հետևյալ ցանկից․

- Յու. Ավետիսյան, Ա. Սարգսյան և այլք, Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Երևան, ԵՊՀ

հրատարակչություն, 2016։

- Լևոն Եզեկյան, Ոճագիտության ուղեցույց, Երևան, 2007։

Գնահատում

Բոլոր քննությունների անցողիկ շեմերը կսահմանվեն քննական արդյունքների

ամփոփումից հետո:

Քննության ընթացք

Ներկա-բացակայի գրանցամատյանում վերահսկիչների կողմից հաշվառվում են տվյալ

քննությունը հանձնելու համար գրանցված բոլոր դիմորդները, ստուգվում անձը

հաստատող փաստաթղթերը։

Քննության սկզբում վերահսկիչները դիմորդների համար կարդում են քննության

հրահանգները:

Չարտոնված նյութեր

Դիմորդներին արգելվում է քննասենյակ տանել այնպիսի նյութեր կամ առարկաներ, որոնք կարող

են տեղեկույթ պարունակել կամ այն հասանելի դարձնել:

Քննասենյակում չարտոնված նյութեր ունենալը կանոնների կոպիտ խախտում է և կարող է

հանգեցնել քննության արդյունքների չեղարկման:

Չարտոնված նյութերի ցանկ

տեղեկույթ պարունակող թերթիկներ

պայուսակներ

մատիտների ոչ թափանցիկ տուփեր

ցանկացած փաթեթավորում, որի վրա կլինեն պատկերներ կամ տեքստեր (դիմորդները

պետք է ուտելիքը, ըմպելիքը, մարտկոցները կամ այլ սարքեր տեղադրեն թափանցիկ

պարզ փաթեթների մեջ)

որևէ տեսակի համակարգիչ

էլեկտրոնային կամ ռադիո հաղորդակցության միջոցներ

Page 35: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

35

ձայնագրման սարքեր

բջջային հեռախոսներ

էլեկտրոնային ընթերցանության նյութեր

ցանկացած էլեկտրոնային սարքավորում, որը հնարավոր է դարձնում արտաքին

հաղորդակցությունը կամ տեղեկությունների պահպանումն ու վերարտադրումը

լուսանկարչական սարքեր

ականջակալներ

դյուրակիր երաժշտական նվագարկիչներ

Սույն ցուցակը չի ներառում այն բոլոր նյութերը, որոնք կարող են համարվել «չարտոնված»:

Կենտրոնի ղեկավարն ու վերահսկիչները կարող են «չարտոնված» համարել ցանկացած այլ

առարկա, եթե դա կարող է քննասենյակում գտնվող դիմորդի համար ծառայել որպես տեղեկույթը

թաքցնելու կամ այն ստանալու միջոց:

Բոլոր էլեկտրոնային սարքերը, ներառյալ բջջային հեռախոսները և ականջակալները, խելացի

ժամացույցները անջատված վիճակում դրվում են քննասենյակից դուրս:

Կանոնների խախտումը կարող է հանգեցնել դիմորդի որակազրկմանը: Նման որոշում կայացնում

է ԱԲՔԿ-ն:

Քննության ավարտ

Քննության ավարտին հինգ րոպե մնալու պահին վերահսկիչները դիմորդներին հայտնում են, թե

ինչքան ժամանակ է մնացել:

Քննության ավարտից հետո դիմորդները պետք է՝

դադարեցնեն գրել,

ստուգեն, որ գրավոր պատասխանում մուտքագրված լինի պահանջվող ամբողջ

տեղեկույթը,

հավաստիանան, որ պատասխանները ճիշտ են համարակալված:

Նախքան քննասենյակից դիմորդների դուրս գալը հավաքվում են բոլոր աշխատանքները:

Page 36: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

36

Քննաթերթիկի նմուշ

Արարատյան բակալավրիատի քննական կենտրոն

ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրի դիմորդ-

ուսուցիչների քննություն

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քննաշրջան` 2017 թ., ապրիլ

Տևողություն` 2 ժամ

Հավելյալ նյութ՝ Պատասխանների գրքույկ

ՈՒՇԱԴԻՐ ԿԱՐԴԱԼ ԱՅՍ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ

Անհրաժեշտ է հետևել Պատասխանների գրքույկի կազմին գրված ցուցումներին:

Գրել մուգ կապույտ կամ սև գրիչով։

Քննության վերջում բոլոր թղթերը հավաքել և հանձնել մեկ տրցակով։

Մաս 1-ին

Հետևյալ քաղվածքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից է:

Կարդալ և որոշել տրված քաղվածքի ոճը, մեկնաբանել լեզվաոճական

առանձնահատկություններն ու բառապաշարը (300-350 բառ):

Բարև ձեզ:

Ես պարտավոր եմ իմ բոլոր ելույթները կառուցել ընդունված չափանիշներին հարիր,

հաշվի առնել, թե պաշտոնական խոսքը ինչպես կընդունվի ամենատարբեր

լսարաններում, որպեսզի մեկին ուղղված միտքն անուղղակիորեն չվիրավորի մեկ

ուրիշին. պարտավոր եմ հաշվի առնել արարողակարգային բոլոր նրբությունները: Ըստ

կարգի՝ ես պետք է այսօր այսպես սկսեի իմ խոսքը. «Ողջունում եմ Երկրապահ

կամավորականների միության 9-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին»:

Բայց այսպես չեմ վարվի, որովհետև գրեթե 25 տարվա համատեղ ուղին ինձ ստիպում է

այլ կերպ խոսել և ասել.

Տղե՛րք, բարո՛վ տեսանք:

Page 37: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

37

Վազգենն ասում էր. «Երկրապահների ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ՝

ամենամեծ ձեռքբերումը, այն էր, որ նա իր մարմնով, իր արյամբ ծածկեց

հանրապետության սահմանները և իր արյունով հնարավորություն տվեց, որ երկրում

բանակ ստեղծվի»: Անսխալ էր ասում Վազգենը: Այո՛, երկրապահը սահմանապահ չէր,

երկրապահը հենց հայրենիքի սահմանն էր: Երկրապահը ծնող էր, որ իր թևերը փռեց

կրակների վրա, իր մարմնով ծածկեց արհավիրքը, մինչև մեծանա ու կազմավորվի

զավակը` հայոց երիտասարդ բանակը: Սեպտեմբերի 21-ին այդ բանակը հասուն

երիտասարդի կեցվածքով խրոխտ անցնում էր Հանրապետության հրապարակով. ձե՛ր

շնորհիվ էր անցնում, տղե՛րք, մեր բոլո՛ր տղաների շնորհիվ էր անցնում ու մեր

ժողովրդի, նրա պայքարի, զրկանքների ու ոգու ամրության շնորհիվ էր անցնում:

Փա՛ռք ու պատիվ բոլորին. նաև նրանց, ովքեր այսօր այստեղ չեն: Եվ իհարկե տղերքին,

որ ընկան մարտում, բայց շարունակում են սերունդներ ոտքի կանգնեցնել` իրենց ոգով

ու իրենց օրինակով: Փա՛ռք նրանց հիշատակին:

Փա՛ռք մեր ամրության առանցքը նորոգողներին: Այդ առանցքը կերտված է այն նյութից,

որից հունցված է հայի տեսակը, հայի արժեհամակարգը: Այդ առանցքը սկիզբ է առնում

պատմության խորքում:

Հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին, կենաց ու մահվան

մարտահրավերների առջև կրկին ու կրկին զրնգացել է հայկական լայնալիճը: Ու այդ

զրնգոցի կանչը արթնացրել է հայկական ըմբոստ ու պատվախնդիր ոգեկերտվածքը

կրողներին: Ամենախաղաղ մասնագիտության տերը, ամենախաղաղ աշխատանք

կատարող հայորդին այդ կանչով մի գիշերվա մեջ ուսուցչից, գյուղացուց, լրագրողից,

տրակտորիստից ու մշակից դառնում է ռազմիկ ու քաջակորով սպարապետ: Դառնում է

աննկուն ու երկաթյա կամք ու ելնում թշնամու դեմ: Այսպես է եղել Հայոց ձորից մինչև

Շուշի, Ավարայրից՝ Սարդարապատ, Վասպուրականից՝ Բաշ Ապարան ու Քարվաճառ:

Այսպես է լինելու և գալիք դարերում, թե ոսոխի վերահաս սուրը կրկին մթագնի հայոց

երկինքը:

Հայ երկրապահի բռունցքը փշրեց թշնամու շարասյուների ողնաշարն ու ծնկած

հակառակորդին խաղաղություն պարտադրեց: Հայաստանը հաղթանակած մարդկանց

երկիր է: Այն չի՛ կարող լինել աղքատ կամ հետամնաց: Հաղթանակած մարդկանց

երկրում չի՛ կարող ոտնահարվել մարդու արժանապատվությունը: Մեր աչքի առաջ

աշխարհում գրեթե ազգ չմնաց, որ ոտքի չկանգներ իր արժանապատվության համար:

Մենք առաջիններից էինք ու պարտավոր ենք ավելի արագ արդյունքներ գրանցել:

Հարգելի՛ երկրապահներ,

Այս դահլիճը լավագույնս է մարմնավորում մարդկային ու ազգային

արժանապատվությունը: Դուք դրանով զինված մարտի եք գնացել: Դուք դրանով ապրում

եք: Մենք կառուցում ենք Հայաստան, որ պիտի մարմնավորի մեր մարդկային ու

Page 38: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

38

ազգային արժանապատվությունը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ստացվելու է:

Պետք է հավատանք, որ ստացվի: Պետք է հավատանք, որ շարունակենք փոխել:

Պի՛նդ եղեք, տղե՛րք ջան: Հաջողությո՛ւն ձեզ:

Մաս 2-րդ

Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը «Երկիր Նաիրի»

շարքից է:

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին.

Նորից դու հին տեղը նստում,

Շարժում ես իլիկը մեր հին.

Մանում ու հեքիաթ ես ասում,

Մանում ես անվերջ ու արագ.-

Սիրում եմ պարզկա քո լեզուն,

Ձեռներըդ մաշված ու բարակ:

Նայում եմ, մինչև որ անզոր

Գլուխըս ծնկիդ է թեքվում.

Նորից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ հոգում:

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթըդ անվերջ օրորում,

Իլիկըդ խոսում է անուշ։

Ա․ Քննարկել բանաստեղծությունը՝ ցույց տալով, թե ինչպես է մայրը դառնում թանկագին

հայրենիքի մի մաս:

Բ․ Մեկնաբանել բանաստեղծությունը՝ ցույց տալով, թե ինչպես են այստեղ

միասնականանում քնարական երեք հերոսները` հեղինակի ես-ը, հայրենիքը և մայրը:

Page 39: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

39

ՀԱՎԵԼՎԱԾ Բ

Արարատյան բակալավրիատի ուսուցիչների մասնագիտական և զարգացման ծրագրի

հարցազրույցի փուլի հարցաշարի ձևաթուղթ

ԱԲ-Ի ՈՒՄԶՀ ԾՐԱԳԻՐ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՀԱՐՑԱՇԱՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հարցազրույցը ԱԲ-ի ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավաստագրման

ծրագրում ներգրավվելու երկրորդ ընտրական փուլն է, որը նպատակ ունի

բացահայտելու դիմորդների՝ ծրագրին մասնակցելու շահադրդումը, դասավանդման

փիլիսոփայությունը, ինքնաճանաչման ու աճելու պատրաստակամությունը,

հաջողությունների ձգտումը, հաղորդակցվելու հմտությունները և անձնային որակները:

Հարցազրույցին մասնակցում են այն բոլոր դիմորդները, ովքեր հաղթահարել են

առարկայական քննությունը։

Հարցազրույցը ձայնագրվում է։ Հարցազրույցի տևողությունն է 30-40 րոպե։

Հարցաթերթիկը ներառում է 4 հիմնական՝ գնահատվող բաժին՝ շահադրդում,

դասավանդման փիլիսոփայություն, ինքնաճանաչում և զարգանալու

պատրաստակամություն ու իրավիճակային ճկունություն։

Հարցաթերթիկի գնահատում

Հարցաթերթիկի յուրաքանչյուր հարց գնահատվում է 1-4 միավորային սանդղակով,

որում 1-ը նշանակում է, որ դիմորդի ցուցաբերած մոտեցումները, որակները և մտքերը

գրեթե չեն բավարարում ԱԲ-ի ուսուցչի մասնագիտական զարգացման ծրագրին

մասնակցելու պահանջներին, իսկ 4-ը՝ ամբողջությամբ բավարարում են։ Վերջնական

գնահատականը բոլոր պատասխանների թվային գնահատման հանրագումարն է։

«Հաղորդակցման հմտություններ» բաժնի տեղեկությունները գրվում են ընդհանուր

եզրակացության մեջ, և հիմնականում օգտագործվում են որպես դիմորդի՝ ծրագրին

մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշման կայացմանն օժանդակող տեղեկություն։

I. Շահադրդում

Այս բաժնում դիմորդի հետ քննարկվում են դիմում-հայտի էսսեն և դրա հետ կապված

հարցերը։ Յուրաքանչյուր դիմորդին տրվող հարցերը տարբերվում են՝ կախված

էսսեների բովանդակությունից։ Դիմորդի շահադրդումը բացահայտող մյուս հարցը

վերաբերում է դասավանդվող առարկայի կարևորությանը։

II. Դասավանդման փիլիսոփայություն

Page 40: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

40

Այս բաժինը բաղկացած է 9 հարցից, որոնց նպատակը դիմորդի դասավանդման

փիլիսոփայության և մանկավարժական մոտեցումների բացահայտումն է։

III. Ինքնաճանաչում և զարգանալու պատրաստակամություն

Այս բաժինը բաղկացած է 3 հարցից, որոնք նպատակ ունեն բացահայտելու դիմորդի

ինքնազարգացման թերի կողմերի գիտակցումը և դրանց ուղղությամբ աշխատելու

պատրաստակամությունը։

IV. Իրավիճակային ճկունություն

Դիմորդին ներկայացվում է դպրոցին առնչվող խնդրային իրավիճակ, որին նա պետք է

արձագանքի՝ հիմնվելով իր մանկավարժական մոտեցումների և մասնագիտական

ճկունության վրա։

Հարցազրույցի նշումների և վերլուծության ձևաթուղթ

Հարցազրույցի մասնակից՝ Առարկա՝

I Շահադրդում

1. Էսսեին վերաբերող հարցեր (էսսեները տրամադրվել են հարցազրուցավարներին)

Դրական հատկանիշներ Բացասական հատկանիշներ

2. Նկարագրե՛ք Ձեր առարկայի կարևորությունը երեխայի ամբողջական զարգացման

համատեքստում: Ինչո՞ւ է Ձեր առարկան դասավանդվում դպրոցում։

Հիմնավորում է հստակ, համոզիչ

փաստարկներով

Հիմնավորում է,

բայց անորոշ կամ

ոչ համոզիչ

փաստարկներով:

Չի հիմնավորում:

Նշումներ

Page 41: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

41

II ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

3. Ի՞նչ է Ձեզ համար գիտելիքը։

Նշումներ

4. Ի՞նչ է Ձեզ համար դասավանդումը:

⃝ Պատանիների զարգացմանը նպաստելը համարում է կոչում։

⃝ Ունի իրական հետաքրքրություն ու հարգանք պատանիների հանդեպ և սիրում է շփվել

նրանց հետ:

⃝ Դասավանդելը հաճույք է։

⃝ Մասնագիտական հետաքրքրությունն ու պատանիների հանդեպ հարգանքը կրում են

նմանակող բնույթ։

⃝ Ուսուցչությունը դասում է սովորական աշխատանքային զբաղմունքների շարքին, բայց

պատասխանատվությամբ է մոտենում դրան։

⃝ Ուսուցչությունը համարում է տհաճ ու անհետաքրքիր հանգամանքներով պարտադրված

զբաղմունք։

⃝ Ուսուցչությունը համարում է բարդ և անշնորհակալ աշխատանք։

Նշումներ

5. Ձեր կարծիքով՝ ի՞նչ որակներ են աշակերտները փնտրում ուսուցչի մեջ:

Դրանցից որո՞նք Դուք ունեք:

Ուսուցչի որակներ Այլ որակներ Սեփական որակները

Հոգատարություն

Ստեղծագործականություն

Պատասխանատվություն

Վճռականություն

Ճկունություն

Հուզական կայունություն

Page 42: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

42

Նշումներ

6. Ո՞վ է եղել Ձեր ամենավատ ուսուցիչը: Ինչո՞ւ

եք այդպես կարծում:

7 Ո՞վ է եղել Ձեր ամենալավ ուսուցիչը:

Ինչո՞ւ եք այդպես կարծում:

Նշումներ Նշումներ

8. Ո՞ր երեք հմտություններն եք ցանկանում զարգացնել Ձեր աշակերտների մեջ:

Ինչպե՞ս եք դրանք զարգացնում Ձեր առարկայի շրջանակում:

Հմտություններ +/- Ինչպե՞ս +/-

1.

2.

3.

Նշումներ

9.

Ձեր առարկայի դասավանդման մեջ այլ առարկաների դասավանդման հետ

ինտեգրման ի՞նչ եզրեր եք տեսնում: / Միջառարկայական համագործակցության ի՞նչ

օրինակներ կարող եք բերել։

Տեսնում

է:

Որո՞նք են:

Չի

տեսնում:

Ինչո՞ւ:

10. Կարո՞ղ եք նկարագրել Ձեր դասերից որևէ մեկը։

Նշումներ/նկարագիր

Page 43: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

43

11. Կարո՞ղ եք նշել դասարանի կառավարման (վարքի, ներգրավման և այլն ) Ձեր

կիրառած որևէ հաջողված ռազմավարություն:

Նշումներ/նկարագիր

III ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՆԱԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ

12 Ձեր ո՞ր ուսուցչական և/կամ անձնային հատկանիշները կուզենայիք զարգացնել։

Ինչպե՞ս։

Նշումներ

Ունի ինքնազարգացման ռազմավարություն Հստակ Անորոշ Չունի

Ունի զարգանալու ձգտում Այո Ոչ Պարզ չէ

13. Ինչպե՞ս եք Դուք հաղթահարում մասնագիտական դժվարությունները։

ՍԵփական սխալի ընդունում Անհաջողության

պատճառների

վերլուծություն

Իրավիճակի

շտկման ձգտում

Հաջողության

արձանագրու

մ

Նշումներ

14. Եթե Դուք չընդգրկվեք ծրագրում, ի՞նչ կկորցնի այն:

Նշումներ

IV Իրավիճակային ճկունություն

15

Մասնակցին ներկայացվում է դպրոցին առնչվող խնդրային իրավիճակ, որին նա

պետք է արձագանքի:

Ի՞նչ դրսևորումներից կհասկանաք, որ դա նշված իրավիճակն է: Ի՞նչ կանեք նման

իրավիճակում:

Page 44: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

44

Նշումներ

Խնդրի լուծման

ռազմավարությունը

Խուսափողական

Հակադրման

Ըմբռնման

Հարձակողական

Կառուցողական

Վերահսկման բնույթ

Ներքին

Արտաքին

Ընդունում

Հարցում

Վերլուծու

մ

Գործում

Ընդունում

Հարցում

Վերլուծում

Գործում Քայլերը բերում են

խնդրի լուծմանը Այո Ոչ

1. Աշակերտը ծաղրում է Ձեզ:

2. Աշակերտը պնդում է, որ Դուք սխալ եք:

3. Աշակերտը հրաժարվում է կատարել հրահանգները:

4. Աշակերտին չի հետաքրքրում Ձեր առարկան:

5. Աշակերտը դժվարությամբ է սովորում Ձեր առարկան։

6. Աշակերտը վախենում է Ձեզանից:

7. Աշակերտը հրաժարվում է պատասխանել Ձեր հարցերին:

8. Դասարանը շարունակաբար աղմկում է Ձեր դասին:

9. Դուք բացատրում եք դասը, աշակերտներից ստանում եք արձագանք, որ իրենք

հասկացել են դասը, սակայն ստուգման ժամանակ ցուցաբերում են ցածր արդյունք:

10. Ձեր դասի ժամանակ աշակերտներից մեկը ծաղրում է մյուսին:

11. Երկու աշակերտ կռվում են Ձեր դասին:

12. Աշակերտներն անառողջ մրցակցության մեջ են Ձեր դասին:

13. Աշակերտն ունի շատ ցածր ուսումնական առաջադիմություն:

14. Դասարանն ընդդիմանում է Ձեզ:

15. Ծնողը հրաժարվում է ընդունել Ձեր դիտարկումներն իր երեխայի մասին:

16. Ծնողը բողոքում է, որ Դուք անարդար կերպով ցածր եք գնահատել իր երեխային:

17. Ծնողը բողոքում է, որ Դուք ունեք կողմնակալ բացասական վերաբերմունք իր երեխայի

հանդեպ:

ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտահայտում Ընկալում

Մտքերը տեղին են։

Խոսքն ունի հստակ իմաստ:

Իմաստը համապատասխանում է

հարցին:

Ուշադիր լսում է խոսողին։

Դրսևորում է զրուցակցի խոսքի վրա

կենտրոնացած լինելու ոչ խոսքային

նշաններ։

Լսում է խոսողին մինչև վերջ:

Ըմբռնում է ասածի մանրամասները, ինչը

դրսևորում է դիպուկ պատասխաններում:

Խոսքը հակիրճ է։

Մտքերը դիպուկ է արտահայտում,

Page 45: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

45

առանց երկար նախաբանների և

մակաբույծ բառերի:

Խոսքը կազմակերպված է։

Մտքերն արտահայտում է հստակ և

համակարգված։

Մայրենին գրագետ է օգտագործում։

Խոսքը զերծ է ժարգոնային բառերից։

Խոսքում չկան քերականական կոպիտ

սխալներ:

Հոգ է տանում դիմացինի խոսքը ճիշտ

հասկանալու մասին։

Ստուգում է, թե որքանով ճիշտ է հասկացել

զրուցակցին՝ ճշգրտող հարցերի կամ

զրուցակցի ասածը վերաձևակերպելու

միջոցով:

Հոգ է տանում հասկացված լինելու մասին։

Ընտրում է ճիշտ բառեր սեփական

միտքը տեղ հասցնելու համար:

Նայում է լսողի դեմքին, որպեսզի պարզի՝

դիմացինը հասկանո՞ւմ է իր ասածը, թե

ոչ:

Վերաձևակերպում է միտքը, եթե չի

հասկացվել:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԱԽՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով դիմորդի լիակատար համապատասխանությունը ԱԲ-ի ՈՒՄԶՀ ծրագրով

ներկայացվող պահանջներին՝ առաջարկում եմ դիմորդին ընդգրկել ծրագրում։

Հաշվի առնելով դիմորդի ընդհանուր համապատասխանությունը ԱԲ-ի ՈՒՄԶՀ ծրագրով

ներկայացվող պահանջներին՝ առաջարկում եմ դիմորդին ընդգրկել ծրագրում։

Հաշվի առնելով դիմորդի մասնակի համապատասխանությունը ԱԲ-ի ՈՒՄԶՀ ծրագրով

ներկայացվող պահանջներին՝ առաջարկում եմ լրացուցիչ քննարկել դիմորդին ծրագրում

ընդգրկելու հարցը։

Հաշվի առնելով դիմորդի անհամապատասխանությունը ԱԲ-ի ՈՒՄԶՀ ծրագրով

Page 46: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

46

ներկայացվող պահանջներին՝ առաջարկում եմ դիմորդին չընդգրկել ծրագրում։

Հաշվի առնելով դիմորդի բացարձակ անհամապատասխանությունը ԱԲ-ի ՈՒՄԶՀ ծրագրով

ներկայացվող պահանջներին՝ առաջարկում եմ դիմորդին չընդգրկել ծրագրում։

ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐ ___________

Հարցազրուցավար՝

1. ________________________________________________________________________. իբրև հարցազրուցավար՝

հավաստում եմ, որ առաջնորդվել եմ անաչառությամբ, հարցազրույցի անցկացման՝

ուսուցիչների ընդունելության ընթացակարգով սահմանված պահանջներով և սույն

հարցաթերթիկի սկզբունքներով։

Հարցազրույցի ամսաթիվ ——————————————

Page 47: Հաշվետվություն 2017 թ - Ayb Educational Foundation · 2020-03-24 · • ֆիզիկա, • կենսաբանություն, • մաթեմատիկա, • հայոց

47

ՀԱՎԵԼՎԱԾ Գ

ՀՀ կառավարության որոշումը «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ներդրման և

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի № 597-ն

որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին