Անի - Թռչուններ
DESCRIPTION
TRANSCRIPT
ԹՌՉՈՒՆՆԵՐ
Ես գիտեմ որոշ թռչունների,դրանք են արծիվը, բադը, պինգվինը, հավը, ճնճղուկը, սագը,
Փայտփորիկը, բուն և այլն:
Թռչուններ
Ես գիտեմ որոշ ընտանի թռչունների, դրանք են
աղավնին, հավը, աքլորը, սագը, բադը, կարապը, հնդկահավը:
Այս թռչունները ընտելացած են մարդուն, ապրում են մարդու մոտ ու տալիս են նրան մեծ օգուտ, օրինակ՝ հավը տալիս է ձու:
Ընտանի թռչուններ
Գիշատիչ թռչուններ
Արծիվը և ագռավը որսում են թռիչքի ընթացքում: Ունեն լավ տեսողություն , մեծ կտուց և մագիլներ, որոնք հարմարեցված են զոհը բռնելուն և մաս-մաս անելուն` անգամ մթի մեջ:
Չվող թռչուններ
*Ցուրտ ժամանակ նրանք թռչում են տաք երկրներ, օրինակ Աֆրիկա: Այս թռչունները թողնում են իրենց հայրենիքը կեր հայթայթելու նպատակով: Հիմնականում չվում են միջատակեր թռչունները, չէ՞ որ ձմռանը միջատ գտնելը այնքան էլ հեշտ չէ: Չվում է, օրինակ ծիծեռնակը:
Աֆրիկայում ապրում է աշխարհի ամենամեծ թռչունը, դա ջայլամն է: Նրա հասակը կարող է լինել 1,8-2,7 մետր, քաշը` 63,5-131,5 կգ, իսկ նրանց ածած ձվերը կշռում են 1,4 կգ ¨ հասնում մինչև 15սմ-ի: Նա ունի շատ ուժեղ ոտքեր:
Ամենա÷ոքր թռչունը կոլիբրին է աշխարհում կա 160 տեսակի կոլիբրի : Իրենց կարելի է համեմատել իշամեղվի հետ, սակայն իրենք շատակեր են, բայց նաև շատ էներգիա են ծախսում:
Թռչուններ
Գիշատիչները սնվում են ուրիշ կենդանիներով -թարմ մսով կամ լեշով, ձկներով:
Կան թռչուններ, որոնք սնվում են բույսերով, միջատներով և այլ սնունդով, օրինակ կոլիբրին, աղավնին և այլն:
Թռչունների սնունդը
Տարբեր թռչուններ ունեն տարբեր բնակավայրեր: Ամենահմուտ շինարարները թռչուններն են:
Նրանք տուն են պատրաստում ճյուղերից, տերևներից, բրդից, փետուրներից: Բները կարող ենք տեսնել ծառերին, ժայռերին, կտուրներին, գետերի ափերին: Իրենք միշտ մաքուր են պահում իրենց տունը և հետո նվիրում են իրենց ձագերին:
Հայաստանում կան հետևյալ թռչունները` անգղ, արագիլ, ագռավ, ալկիոն, բազե, բադ, արտույտ, բու, ճայ, և իհարկե ճնճղուկ:
Կարմիր գրքի թռչունները
Կարմիր գիրքը այն գիրքն է, որտեղ գրանցված են հազվագյուտ տեսակի թռչունները: Դրանցից են քաջահավը, սպիտակագլուխ սավկան, որը պատկանում է սագանմաններին, փոքր ձկնկուլ և այլն:Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պահել և պահպանել մեր բնությունը: