ռուսաստանի դաշնություն

29
ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ 1. ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ……………………………………………………….. 2 2. ՆՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ………………………………………. 3 3. ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆՆ…………………………………………. 12 4. ՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ ՆՆՆՆՆՆՆՆՆ……………………………. 22 5. ՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆՆ…………………………………………………….. 24 1

Upload: -

Post on 24-Dec-2014

2.131 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: ռուսաստանի դաշնություն

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Ներածություն……………………………………………………….. 2

2. Ռուսաստանի Դաշնություն………………………………………. 3

3. Հյուսիսային մակրոշրջան…………………………………………. 12

4. Թեմայի դասավանդման մեթոդիկան……………………………. 22

5. Եզրակացություն…………………………………………………….. 24

1

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Page 2: ռուսաստանի դաշնություն

Այս թեման սովորեցնում է հետաքրքիր փաստական նյութեր

ՌԴ-ի և նրա Հյուսիսային մակրոշրջանի մասին: Այն հիմանկանում

տնտեսական մասի մասին է ներկայացնում: Այն իր մեջ ներառում է

հիմնականում տնտեսությունը և արդյունաբերությունը: Այս նյութում

ասվում է ՌԴ-ի բոլոր տնտեսական խնդիրների և առավելությունների

մասին: Այստեղ շատ թե քիչ

չափով ներկայացված է նաև այս թեմայի դասավանդման

մեթոդիկան: Այդտեղ ներկայցված է, թե ինրպես կարելի է դասավանգել

այլ թեման: Այս

նյութը պետք է ինանա աշխարհագրական գիտությամբ զբաղվող

մարդը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

Page 3: ռուսաստանի դաշնություն

Տարածքը-17 մլն կմ2

Բնակչությունը-141.9 2009թ մլն մարդ

Մայրաքաղաքը- Մոսկվա

Ռուսաստանի պատմության զարգացումը սկսել է

միապետական կարգով: 1917թ-ից սկսած` Սոցիալիստական

հեղափոխությունից հետո երկիրը ընտրեց հանրապետական

կառավարման ձևը: Ռուսաստանի անբոջ կառավարումը

Կոմունիստական կուսակցության ձեռքում էր: 1991թ-ից հետո

եիկրում կատարվեց ժողովրդավարական բարեփողումներ`

արդյունքում երկիրը ընտրեց նախագահական հնրապետության

կառավարման մոդելը: Երկրի ամբողջ գործա-

3

դիր իշխանությունը կենտրոնացած է նախագահի ձեռքում, որն էլ

հանդիսանում է Զինված ուժեր գլխավոր հրամանատարը: Երկրում

Page 4: ռուսաստանի դաշնություն

օրենսդրական գործառույթները իրականացնում է Դաշնային

Խորհուրդը, որը բաժանված է` վերին պալատից` Դաշնային

Խորհուրդից և ստորին պալատից` Պետական Դումայից:

ՌԴ Դաշնային շրջանները

Հ

Շրջաններ Տարածք կմ2

Բնակչություն

Տարածքային սուբյեկտներ

Վարչական կենտրոններ

1 Կենտրոնական 652.800 37 121 812 18 Մոսկվա

2 Հարավային 589.200 22 901 524 13 Դոնի Ռոստով

3 Հյուսիսայինարևմտյան 1.677.900 13 462 259 11 Սանկտ Պետերբուրգ

4 Հեռավոր Արևելք 6.215.900 6 420 094 9 Խաբարովսկ

5 Սիբիրի 5.114.800 19 545 470 12 Նովոսիբերսկ

6 Ուրալի 1.788.900 12 254 976 6 Եկատիրինբուր

գ

7 Մերձվոլգյան 1.038.000 30 157 844 14 Նեժնի

Նովգրոդ

Ներկայումս Ռուսաստնը դաշնային հանրապետություն է`

եռաստյճան պետական կառուցվածքով: Առաջին կարգի

միավորներն են` մարզերը, 4

Page 5: ռուսաստանի դաշնություն

ինքնավար հանրապետությունները և երկրամասերը: 2001-ից երկիրը

բաժանվեց 7 դաշնային օկռուգների, որոնցում նախագահի

ներկայացուցիչները կոորդինացնում են վարչական գործունեություն:

Ռուսաստանը, որպես ռաշնային

հանրապետություն, իր մեջ ներառու է երեք աստիճանի ինքնավար

միավորներ` ինքնավար հանրապետություն, ինքնավար մարզ,

ինքնավար օկրուգեեր:

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ

Ռուսաստանը տարածքի մեծությամբ և բնառեսուիսային

ներուժով 1-ին, բնակչության թվով` 8-րդ, համախառը ազգային

արդյունքով 10-րդ երկիրն է: Ռուսաստանը իր քաղաքական և

ռազմական մերուժով մտնում է աշխարհի գերհզոր <<G-8-Մեծ

Ութնյակի>>-ի մեջ:

Ռուսասըանի սահմանագծի երկարությունը հավասար է 60.000

կմ, որի 2/3-ը ծովային է: Երկրի ափերը ողողում երեք օվկիանոսներն

պատկանող` Սև, Ազովի, Բալթիկ, Բարենցի, Սպիտակ, Կարայի,

Լապտևների, Արևելասիբիրական, Չուկոտյան, Բերինգի, Օխոտի,

Ճապոնական ծովերը: Երկիրը ցամաքային սահման ունի 11

պետությունների հետ` Ֆինլիանդիայի, Էստոնիայի, Լատվիայի,

Լեհաստանի, Բելոռուսի, Ուկրանիայի, Վրաստանի, Ադրբեջանի,

Ղազախստանի, Չինաստանի և Մոնղոլիայի հետ:

Երկրի տարածքի մեծության պատճառով

տնտեսաաշխարհագրական դիիրքը հնարավոր չէ: Երկրում հարմար

տրանսպորտաաշխագրական դիրքով աչքի է ընկնում երկրի

եվրոպական մասը, որին զուգահեռ Սիբիրի և Հեռավոր Սրևելքի ոչ

նպաստավոր պայմանների շնորհիվ տարածքը լիարժեքորեն չի

յուրացվում: Երկրի օգտակար հանածոների մեծ մասը մեծ մասը

կենտրոնացված է ասիալան մասում: Ռուսաստանի գլխավոր

հիմնախնդիրը մնում է իր տնտեսաաշխարկագրական դիրքի լիարժեք

իրացումը: Ռուսաստանի տնտեսաաշխարհագրական դիրքի ներուժի

արդյունավետ իրացման համար կարևոր նախադրյալ է հանդիսանում

ասիական հատվածում սահմանակից երկրների հետ ակտիվ

Page 6: ռուսաստանի դաշնություն

ապրանքաշրջանառության ապահովումը:

5

ՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Մակերևույթը խիստ բազմազան է: Արևմուտքու տարածվում է

Արևելաեվրոպական կամ Ռուսական հարթավայրը:

Ռուսաստանի հարավային և արևելյան շրջաններում

տիրապետում են լեռնային մարզերը: Երկրի հարավային մասում

առոնձնացվում է Մեծ Կովկասի լեռնաշղթան` էլբրուս գագաթով

(5642մ): Սիբիրի հարավու տարածվում է Ալթայ, Արևմտյան և

Արևելյան Սայաններ, Մերձբալկանյան, Անդրբալկանյան և այլ

լեռնաշղթաններ: Միջին բարձրության լեռնային համակարգեր և

բարձրավանդակներ տարածվում են Սիբիրի հյուսիսարևելքում և

Հեռավոր Արևելքում: Խաղաղօվկիանուսյան ափով ձգվում են

Կամչատկայի և Կուրիլյան կղզիների լեռները:

Կլիմայական ռեսուրսները այստեղ

բազմազան են: Այստեղ գերիշխում է բարեխառը կլիմայական

գոտին, հյուսիսում արկտիկական և մերձարկտիկական գոտին, իսկ

հարավու` միայն Կովկասի Սև ծովյան ափը` մերձարևադարձային է:

Կլիման գրեթե ցամաքային է:

Ռուսաստանում ամռանը տաք է, իսկ հարավու նույնիսկ`

շոգ: հուլիսի միջին ջերմաստիճանը տատանվում է 10C-ից մինչև

մինչև 24-250C: Բացարձակա ջերմաստիճանը դիտվել է

Մերձկասպյան դաշտավայրում` 430C: Երկրում

տեղումները խիստ անահավասարաչափ է բաշխված: Տարեկան

տեղումների առավելագույն քանակը թափվում է Կովկասի և

Ալթայի լեռներում 2000մմ, իսկ նվազագույնը` Մերձկասպյան

դաշտավայրի կիսաանապատային շրջաններում` 150մմ: Ձմռանը

գրեթե ամենուրեք առկա է կայուն ձյունածածկույթ, որը

պահպանվում է 60-280 օր:

Ռուսաստանը ջրային ռեսուրսներով հարուստ է: Երկրի բոլոր

գետերի տարեկան հոսքի ծավալը կազմում է մոտ 4000 կմ3:

Գետերի մեծ մասը պատկանում են Հյուսիսային Սառուցյալ

Page 7: ռուսաստանի դաշնություն

օվկիանոսին ` Հս. Դվինան, Պեչորան, Օբը` Իրտիշի հետ, Ենիսեյը,

Լենան, Ինդիգարկան, Կոլիման և այլն: Խաղաղ օվկիանոսին

պատկանող նշանավոր գետերից են` Ամուրը, Անադիրը և

6

Պեզիննան: Ատլանտյան օվկիանոսին պատկանող խոշոր գետերից են`

Դոնը, Կուբան և Նևան: Վոլգա գետը` Ռուսաստանի մայր գետն է և

պատկանում է ներքիհ հոսքի ավազանին` թափվելով Կասպից լիճ:

Գետերի մեծ մասը ունեն տրանսպորտային նշանակություն:

Ջրաէներգետիկ ներուժով օժտված գետերից են Վոլգան և Ենիսեյը:

Այս գետերը ունեն նաև ռեկրացիոն նշանակություն:

Ռուսաստանում հաշվվում է մոտ 2 մլն լիճ: Եիկիրը բավականին

լայն սահման ունի աշխաչհի ամենախոշոր` Կասպից լճի հետ:

Վերջինս շատ հարուստ է նավթով և բնական գազով: Լիճը հարուստ է

նաև կենդանական ռեսուրսներով: Լճում հռչակ ունի թառափը:

Երկրում է գտնվում նաև աշխարհի

ամենախորը լիճը` Բայկալը: Երկրի եվրոպական մասի հյուսիսում շատ

են սառցադաշտային ծագման լճերը` նշանավոր են Լադոգան և

Օնեգան: Հարավում` Էլտոն և Բասկունչակ անհոսք, աղի լճերը:

Բացի

գետերից և լճերից երկրում մեծ տարածում ունեն նաև

ստորերկրյա ջրերը, հրաբխային շրջաններում գեյզեռները, տաք

աղբյուրները, նաև երկիրը հարուստ է ճահիճներով, վերջինս

զբաղեցնում է հսկայական տարածք երկրում:

Երկրի ջրային ռեսուրսները

արդյունավետ օգտագործելու համար երկրում կառուցված է

բազմաթիվ ջրամբարներ: Ներկայումս ՌԴ-ում հաշվվում է մոտ 2200

ջրամբար:

Ռուսաստանը հարուստ է օգտակար հանածոների

ռեսուրսներով: Գործնականում գոյություն չունի հանքայիմ

հանածոների այնպիսի տեսակ, որ երկրում որոշակի չափով առկա

չլինի: Իրենց ծավալով և

նշանակությամբ բացառիկ են ՌԴ-ի վառելիքային ռեսուրսները:

Հատկապես նավթի և բնական գազի հսկայական արտահանման

Page 8: ռուսաստանի դաշնություն

մեջ մեծ է ռուսաստանի տնտեսական դիմագիծը աշխատանքի

միջազգային բաժանման համակարգում:

Ռուսաստանում կենտրոնացված է

համաշխարհային նավթի հետախուզված պաշարների 1/6-ը:

Վառելիքային այս ռեսուրսը երկրում ներկայացված է 5 ավազանում`

Արևմտասիբիրական ավազան, Վոլգա- Ուրալյան

7

Ավազան, Թիմանո- Պեչորյան ավազան, Հյուսիսկովկասյան ավազան և

Սախալինի ավազան:

Բնական գազի պաշարներով Ռուսաստանը

աշխարհում ունի առաջատար դիրք: Հեղուկ այս վառելիքի

տեղաբաշխումը կրկնում է նավթի տեղաբաշխման

աշխարհագրությունը:

Ռուսաստանը հարուստ է ածխի, տորֆի և այրվող

թերթաքարի պաշարներով, որոնք նույնպես ունեն

վառելիքաէներգետիկ նշանակություն: ՌԴ-ում վիթխարի է

մետաղային ռեսուրսների տեսակային և ծավալային պաշարները:

Վերջիններս ոչ միայն օգտագործվում են երկրի արդյունաբերության

համար, այլ նաև մեծ չափով արտահանում են միջազգային շուկա:

Երկակաթաքարի

պաշարների զգալի մեծ մասը տեղաբաշխված է Ուրալում, որտեղ

կենտրոնացված է ՌԴ-ի երկաթաքարի ընդհանուր պաշարների 1/6-ը:

Այստեղ հանքաքարը աչքի է ընկնում բարձր որակով: Ռուսաստանը

հարուստ է նաև մանգանի և քրոմի պաշարներով:

Պղնձի հիմնական պաշարները կենտրոնացված են Գայի,

Սիբայի, Բլյավինսկի, Սաֆյանովսկի, Ուչալայի, Կրասնոուրալսկի

հանքավայրերում և Նորիլսկի ու Կոլայի շրջաններում: Առկա են

բազմամետաղներ, այլումինի հումք, նիկել և անագ:

Ռուսաստանը հարուստ է

նաև ոսկու պաշարներով, ոչի տարածման հիմնական շրջանը

Հեռավոր Արևելքի Մագադինի մարզն է և Սախա- Յակուտյան,

որտեղ կենտրոնացված է ոսկու պաշարների 2/3-ը: Ոսկու

պաշարներով հարուստ է նաև Արևելյան Սիբիրը` գլխավոր

հանքավայրը Սուխոյ Լոգն է:

Page 9: ռուսաստանի դաշնություն

Ադամանդի պաշարներով հարուստ է

Ռուսաստանի Հեռավոր Արևելքը: Խոշոր հանքավայրերից են Միրնը,

Ուդաչինը և Լոմոնոսովը: Ռուսաստանում

շահագործվում է նաև գունավոր և հազվագյուտ մետաղների

հանքավայրերը:

Երկրի օգտակար հանածոների մեջ իրենց լուրջ

մասնաբաժինը ունեն ոչ մետաղային ռեսուրսները: Այսօր ՌԴ-ում

շահագործվում է ֆոսֆորատի,

8

կալիումական աղի և կերակրի աղի հանքավայրերը:

ԲՆԱԿՉՈւԹՅՈՒՆԸ

2009թ-ի դրությամբ Ռուսաստանի բնակչության թիվը կազմում

է 141.9 մլն մարդ: 1990թ-ից բնակչության աճը կազմել է 2.20/00, իսկ

2008-ին` կազմել `-6,40/00 (գծ.3): Այժմ Ռուսաստանի կառավարությունը

իր նպատակաուղղված քազաքականու- թյունն է վարում փորձելով

շտկել իրավիճակը և բնակչության վերարտադրության ընդլայնումը

դարձնելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթ

հիմնախնդիրներից: Չնայած դրան,

որ Ռուսաստանը ունի բնակչության բացասական ցուցանիշ, երկիրը

աչքի է ընկնում բնակչության մեխանիկական շարժի բաձր

ցուցանիշով: Ներգաղթողները հիմնականում գալիս են նախքին

ԽՍՀՄ-ից, հատկապես` Ուկրանիայից, Ղազախստանից և

Ուզբեկստանից: Բնակչության վերարտադրության կրճատման

ռեժիմով պայմանավորված` Ռուսաստանում նկատվում է աշխատուժի

պակաս, որի պատճառով հատկապես ԱՊՀ երկրներից մեծ

<<մկանների>> ներհոսքը: Անկախությունից հետո երկրում անկում

ապրեց գիտատար արդյունաբերությունը, որի պատճառներից է

<<ուղեղների>> արտահոսքը:

Բնակչության բնական վերարտադրության

բացասական ցուցանիշն իր ազդեցությունն է թողնում բնակչության

Page 10: ռուսաստանի դաշնություն

տարիքային կազմի վրա: Մասնավորապես` ընդհանուր բնակչության

կազմում անընդհատ նվազում է մինչաշխատանքային տարիքի

մասնաբաժինը և աճում է <<ծերացման>> միտումը (գծ.4) :

Հետխորհրդային շրջանում նվազել է բնակաևության կյանքի միջին

տևողությունը: Ներկայումս այն կազմում է 66 տարի:

Ռուսաստանը աչքի է

ընկնում ազգային կազմի խայտաբղետությամբ և համարվում է

աշխարհ ամենաբազմազգ պետություններից մեկը: Ներկայումս

Ռուսաստանում բնակվում են մոտ 100 ազգի ներկայացուցիչներ, որոնք

իրարից 9

տարբերվում են լեզվով, դավանանքով, ավանդույթներով, մշակույթով և

կենսաձևով:

Գծ.3 Ռուսաստանի բնակրության վերարտադրության ցուցանիշները (1000

մարդու հաշվով)

-10

-5

0

5

10

15

20

ԾնելիությունՄահացություն

Բնական ած

Գծ.4 Ռուսաստանի բնակրության տարիքային կազմը

Page 11: ռուսաստանի դաշնություն

17%

29%

54%

Արտահայտված տոկոսներով

0-14 տ15-64 տ65- ից բարձր

ՌԴ-ում ամենամեծ ազգությանը ռոսներ են, որոնք կազմում ընդհանուր

բնակչության 82.50/0-ը:

ՌԴ-ում քանակով մեծ ազգություններ են` թաթարները,

ուկրաինացիները, 10

չուվաշները, բաշկիրները, մորդվանները, չեչենները, ինգուշները,

Դաղստանի ժողովուրդները և այլն: Վերենշված ազգությունները

Դաշնության կազմում հանդես են գալիս կիսանկախ, տարածքային

քաղաքական միավորներ: Բնակրության 80%-ը

բնակվում է երկրի եվրոպական մասում, որը կազմում է ընդհանուր

տարածքի ընդամենը 1/4-ը: Տարածքի 75%-ի վիա` բնակչության

ընդամենը 20%-ը: Երկրում բանակչության միջին ցուցանիշը

կազմում է 9 մարդ/կմ2:

Ռուսաստանի Դաշնությունում

ուրբանիզացման մակարդակը կազմում է 73% : Այս ցուցանիշով ՌԴ-ն

առաջատարն է: ՌԴ-ի բնակչության 17%-ը ապրում քաղաքներում:

ՌԴ-ում

աշխատանքային ռեսուրսները կազմում են ընդհանուր բնակչության

58%-ը`86 մլն մարդ: Տնտեսապես ակտիվ բնակչության բացարձակ

թիվը կազմում է մոտ 60 մլն մարդ: ՌԴ-ում գործազրկության

մակարդակը 13% :

Page 12: ռուսաստանի դաշնություն

11

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿՐՈՇՐՋԱՆ

Կարելիայի և Կոմի Հանրապետություններ,

Արխանգելսկի, վոլոգդայի և Մուրմանսկի մարզեր

Տարածքը – 1.5 մլն կմ2

Բանակչությունը – 5.7 մլն մարդ

Ռուսաստանի հյուսիսային մակռոշրջանը` Ռուսաստանի

եվրոպական մասի հյուսիսն է, որը հարուստ է բնառեսուրսային

ներուժով: Այն համեմատաբար մոտ է գտնվում երկրի կենտրոնական

շրջաններին և ավելի լավ է յուրացված, քան Ռուսաստանի Ասյական

Հյուսիսը: Արկտիկայի արևմտան մասում, որտեղ տեղաբաշխվախ են

նավահանգիստները, որոնք չեն սառցակալվում և ապահովում են

Page 13: ռուսաստանի դաշնություն

շուրջօրյան նավագնացություն, ձևավորելով արտաքին առևտրի

պայմանները Եվրոպաում: Մակրոշրջանի դերը այս ասպեկտով

ապագայում զգալի կբարձրանա, պայմանավորված

աշխարհաքաղաքական նոր իրողություններով, քանի որ Ռոսաստանի

ազգեցությունից դուրս են մնացել Եվրոպայի հետ առեվտրատնտեսական

դիրքը հարմարավետ է ինչպես արտաքին առևտրի, այնպես էլ

միջազգային տնտեսական կապերի համար: Նա սահմանակից է

Նորվեգիային և Ֆինլանդիային, Սպիտակ ծով-Բալթիկով ջրանցքով,

Վոլգաբաթյան ջրայի ուղիով, ինչպես նաև բազմաթիվ եկաթուղիներով,

ավտոճանապարհներով, և խողովակաշարերով կապված է հարեվան

Հյուսիսարևմտյան, Կենտրոնական և Ուրալյան շրջանների հետ: Այս

ամենը ուրվագխում են մակրոշրջանի տնտեսական նոր

<<դիմագիծը>>: Բացի դրանից երկրի կենտրոնից դեպի բաց

օվկիանոս ամենակարճ ճանապարը ապահովելու հնարավորությունը,

ռազմախովային բազանները, ձևավորվախ ռազմատեղնիկական հզոր

ենթակառուցվախքը` Պլեսեցկի տիեզերակայանն, այն բազադրիչներն

են, որոնք ապահովում մոն Հյուսիսային շրջանի կարևոր

ռազմավարական նշանակությունը Ռուսաստանի կազմում:

12

Եվրոպական Հյուսիսը միշտ էլ առանձնացել է երկրի տնտեսական

կյանքում ունեցած իր կարևոր դերակատարությամբ (գծ.1) : Այս

տնտեսաաշծարհագրական շրջանին է բազին ընկնում Ռուսաստանի

նիկելի և կոբալտի արտադրության 2/5-ը, երկակաթաքարի

արտադրության 1/4-ը, ձկան որսի 1/4-ը և այլն: Հյուսիսը հանդիսանում

է երկրի եվրոպական մասի սուպերֆոսֆատի արտադրության

որակյալ հումք մատակարարող գլխավր շրջանը: Մեծ է նրա ծովային

տրանսպորտր դերը երկրի արտաքին առևտրաշրջանառության և

Ռուսասըանի Հյուսիսի ու Հյուսիս արևելքի հարստությունների

յուրացման գործում: Սակայն Հյուսիսայի շրջանում հասարակական

կյանքի կազմակերպումը աչքի է ընկնում մի շարք

առանձնահատկություններով: Մասնավորապես` տարածքի և

կոմունիկացիոն ուղիների մեծ ձգվածությունը, տնտեսական

Page 14: ռուսաստանի դաշնություն

գործնեության ծայրահեղ պայմանները, տարաբնակեցման և

ենթակառուցվածքների զարգացման համեմատաբար ցածր

մակարդակը, արտադրական ու տրանսպուրտային մեծ ծախսերը լուրջ

խոչնդոտ են ստեղխում շրջանի ողջ ներուժի լիարժեք իրացման

համար: Դա հատկապես վերաբերում է Հյուսիսային շրջանի

բնառեսուրսային հարուստ պաշարներին, որոնք աչքի են ընկնում

խիստ բազմազանությամբ` վառելիքային, մետաղային, անըառային

ռեսուրսներ, ծովամթերք և այլն: Այնուամենայնիվ, բնական շատ

ռեսուրսներ ներառված են տնտեսական շրջանառության մեջ:

Սոցիալ-

տնտեսական զարգացման ժողովրդագրական պայմանները մեծ չեն`

երկրի մոտ 4%-ը: Տնտեսական ակտիվ բնակչության մոտ 27%-ը

զբաղված է արդյաունաբերության, 8.2%` տրանսպորտային

համակարգում: Արդյունաբերության զարգացումը, նոր ինդուստրիալ

կենտրոնների և հանգույցների ձևավորումը պահանջում է ներգրավել

նորանոր աշխատանքային ռեսուրսներ և առավել արդյունավետ

օգտագործել առկա խնդիրները: Շրջանում բնակվում են նաև սաամեր

(Կոլա կղզում), նենեցներ, կարելներ, կոմիներ: Հյուսիսային

մակրոշրջանին բնորոշ է ուրբանիզացման բարձր մակարդակը, ակայն

500հզ. և ավելի բնակչություն ունեցող քաղաքներ չկան: Խոշորագույն

քաղաքներն են Արխանգելսկը 13

(348.3հզ.), Մուրմանսկը (311.2հզ), Չերեպովեցը

(310հզ.) և Վոլոգդան (286հզ.): Տնտեսության առաջատար ճյուղը

արդյունաբերություննէ, որի կառուցվածքում մեծ է արդյունահանող և

նախնական վերանշակաման ենթարկվող ճյուղերի մասնաբաժինը

(աղյուսակ 1): Վերջիններիս դրրքը առավել ամրապնդեց տնտեսական

Ճգաժամի տարիներին: Դա է պատճառը, որ հյուսիսային բազային

համալիրներըը (Էլեկտրաէներգետիկական, վառելիքային

արդյունաբերությունը, մետալուրգիական համալիրը,

անտառամշակումը) մյուս բոլոր տնտեսական շրջանների

համեմատությամբ ունեն ամենամեծ տեսակարար կշիռը`70%:

Արդյաունաբերության կարևորագույն ճյուղը անտառսյին

արդյունաբերությունն է: Այն իրենից ներկայացնում է բազմաճյուղ մի

համայիր, որը թե` Ռուսաստանում, թե` նրա սահմաններց դուրս

առանձնանում է իր մասնագիտացման խիստ բարձր մակարդակով:

Page 15: ռուսաստանի դաշնություն

Անտառային արդյունաբերությունը շրջանի արդյունաբերության

ճյուղերի շարքում ակնհայտ առաջատարն է իր արտադրական

ծավալով, հմնական ֆոնդի արժեքով և զբաղվածների մասնաբաժնով:

Այս ճյուղի զզարգացման գլխավոր նախադրյալը` շրջանում

ձևավորված թայտամշակաման ժամանակակից ձեռնարկությունների

լայն ցանցն է: Դևանից կարելի է առանձնացնել Սեգեժի,

Կոնդոպոգայի, Անխանգելսկի, Սոլոմբալսկի, Կոտլասի թղթի-ցելյուլոզի

կոմբինատները, Անխանգելսկի փայտամշակաման և քիմիական

վերամշակաման գործարանները: Փայտամթերում հիմնականում

կատարվում է Հյուսիսային Դվինայի ավազանում, Սպիտակ ծով-

բալթյան ջրանցքի, Վոլոգդա-Ալխանգելսկ, Կոտլաս երկաթուղիների

երկյանքով: Ճյուղի արտադրական ծավալի մոտ կես բաժին

է ընկնում Արխանգելսկի մարզին (անտառայի արդյունաբերությունը

տալիս է արդյունաբերության համախառը արտադրանքի մոտ 45%-ը):

Էական մասնաբաժին ումի նաև Կոմի Հանրապետությունը և

Վոլոգդայի մարզը: Հյուսիսայի

տնտեսական շրջանի մասնագիտացման հաջորդ ճյուղը հանդիսանում

է մետաղաձուլությունը: Այստեղ է ձուլվում Ռուսատանի թուջի

արտադրության 23%-ը և պողպատի արտադրության 19%-ը:

Ռուսաստանի եվրոպական մասի, հատկապես Պետերբուրգի

մեքենաշինոիթյան կողմից սև մետաղի նկատմամբ մեծ պահանջակը

պայմանավորվեց Չերեպովեցում լրիվ ցիկլո

14

ցիկլով աշխատող մետաոաձուլական կոմբինատի կիառուցումը,

ներկայումս հանդիսանում է եվրոպական մասու միակ, իսկ երկրում

խոշորագույներից մեկը: Այժմ ձեռնարկությունը վերակազմավորել է

<<Սևեր-Ստալ>> ՓԲԸ-ն: Այս ձեռնարկությունը աշխատում է

Մուրմանսկի մարզից ներկրվող երկաթաքարի, Կուզենցկի և Պեչորայի

ավազաններից ներկրող կոքսացող ածխի, ինցպես նաև Լենինգրադի

մարզից ներկրվող դլյուսային հումքի հիման վրա:

Գծ.1 Հյուսիսային շրջանի հիմնական ցուցանիշները Ռուսաստանի

համապատասխան

ոլորտում

Page 16: ռուսաստանի դաշնություն

23%

11%

11%

16%

9%

10%

16%

5%

Արտահայտած տոկոսներովՏարածք Բնակչություն

. Համաախառն տարածաշրջ Արդյունք . Արդյունաբ Արտադրանք

. Գյուղատ արտադրանք Ապրանքաշրջանառություն

Արտահանում Ներկրում

Աղյուսակ 1. Ռուսաստանի և Հյուսիսային շրջանի արդյունաբերություն

ճյուղային կառուցվածքի փոփոխությունները: (Ամբողջի

նկատմամբ տոկոսներով)

Արդյունաբերություն Ռուսաստան Հյուսիսայ

ին

Շրջան

Ճյուղեր 1990 2008 1990 2008

էլեկտրաէներգիա 4.3 17 4.1 15.3

Վառելիքային 7.6 15.5 6.1 12.8

15

Գունավոր մետաղաձուլություն 5.3 7.7 13.8 23

Սև մետաղաձույություն 5.7 7.6 6.5 7.3

Քիմիական և նավթաքիմիական

համալիր

7.3 7.3 4.2 6.3

Մեքանաշինություն 31.2 18 15.6 6.2

Անտառային արդյունաբերություն 5.4 3.9 21.5 16

Շինանյութի արդյունաբերություն 3.8 4.2 4.6 1.8

Թեթև արդյունաբերություն 12.1 1.6 5 0.6

Սննդի արդյունաբերություն 15.2 15.2 17.6 9.7

Page 17: ռուսաստանի դաշնություն

Գունավոր մետաղաձուլությունը շրջանում հիամնականում

ներկայացված է այլումինի և նիկելի արտադրությամբ:

Այլումինաձուլական կոնբիանատրը հիմնականում տեղաբաշխված են

Նադորցում (Կարելիա) և Կանդալակշայում (Մուրմանսկի մարզ): Դրանք

օգտագործում են Լենինգրադի մարզից (Բոքսիտոգորսկ և Պիկալևո)

ներկված արզնահողը և տեղի ՋրԷԿ-ների արտադրած

էլեկտրաեներգիան: Իսկ նիկել և ռաֆինացված մետաղներ արտադրում

են Մոնչեգորսկի, Սևերոնիկելե, Զապոլյարնիի, Պեչերգանիկելե

կոմբինատներում և Մուրմանսկի Նիկել բնակավայրում: Նրանք

օգտագործում են ինչպես տեղական հումքը`հանքաքարը և

խտանյութը, այնպես էլն բերամշակում են Նորիլսկից ներկրած

խտանյութը: Վերջիս նույնպես շահավետ է, քանի որ Մուրմանսկում

տնտեսական գործնեություն ծավալելու համար անհրաժեշտ բնական

պայմանները ավելի նախընտրելի են, քան Կրասնոյարսկի մարզի

հյուսիսում, հետևաբար արտադրանքի ինքնարժեքը ավելի ցածր է

ստացվում: Գունավոր մետաղաձուլության զարգացման համար

հետագայում խթան կարող հանդիասնալ Թիմանի և Հյուսիսային

Օնեգայի (Անխանգելսկի մարզ) բոքսիտի հանքավայիր ամբողջական

շահագործումը: Բացի այս հաքահումքայի հանածոներց Արխանգելսկի

մարզու հայտանաբերել են ալմաստի մի քանի հանքավայրեր, որոնց

տեխնիկական շահագործումը արդեն սկսվել է:

Լեռնաքիմիական և քիմիական համալիրը արդյունաբերության

համախառը արտադրանքի ծավալում մեծ մասնաբաժին չունի այս

տնտեսական 16

շրջանում , բայց այս ճյուղերի զարգացումը և դերը չափազանց բարձր

նշանակություն ունի տնտեսության համար: Օրինակ` Մուրմանսկի

մարզը ապահովում է Ռուսաստանում ապատիտների հանքանյութի

արդյունահանման 100%-ը. որի խտանյութը օգտագործվում է

գյուղատնտեսության համար անհրաժեշտ սուպերֆոսֆատային

պարարտանյութերի արտադրության համար: Ապատիտների հետ

մեկտեղ արտահանվում է նաև նեֆելին: Արդյունահանված

հանքաքարը տեղում հարստացվում է, իսկ խտանյութը ուղարկվում

է Պիկալևո, որտեղ նրանց վերամշակման արդյունքում ստացվում է

Page 18: ռուսաստանի դաշնություն

արզնահող և սոդա: Քիմիական արդյունաբերության կարևոր

կենտրոն է դարձել Չերեպովեցը: Այստեղ կոքսի, գազի

(մետալուրգիական կոմբինատի կոքսացման արտադրամասի) հիման

վրա արտադրվում են ազոտական պարարտանյութեր: Այս

շրջանի սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղը ներկայումս

հանդիսանում է ձկնարդյունաբերությունը: Հյուսիսային շրջանը

ապահովում է Ռուսաստանի ձկան որսի 20%-ը: Այսեղ

ձկնարդյունաբերությունը իր զարգացման տեմպերով այս շրջանը

զրջում է միայն Հեռավոր Արևելքին:

Միջշրջանային նշանակաություն ունի նաև վառելիքային

արդյունաբերությունը: Շրջանում արդյունահանվող նավթը, բնական

գազը, կոքսացող ածուխը ոչ միայն սպառվում են Հյուսիսում, այլև

արտահանվում են Կենտրոնական, Վոլգա-Վյատկայի և

Հյուսիսարևմտյան շրջանները: Սակայն, այս վառելիքային

տեսակների արդյունահանումը երկրի ընդերքից ընկած է

մերձբևեռային և բեվեռային աբարենպաստ պայմաններու, որը

կտրված է հիմնական սպառողներից: Այս ամենի պատճառով

արտադրական և տրանսպորտային ծախսերը ազդում են վառելիքյին

ռեսուրսների ինքնարժեքի վրա: Մասնավորապես` Պեչորայի

ավազանում արդյունահանված ածուխի արժեքն ավելի բարձր է, քան

Դոնգասում, չնայած Պեչորայում ածխային հիմնական շերտերը

տեղաբաշխված են երկրի մակերևույթին մոտ: Հետխորհրդային

շրջանում ածխի հանքավայրը վերակազմակերպման պատճառով

կեսից ավելին փակվել էր: Ներկայումս այս մակրոշրջանի

ածխարդյունաբերությունը ներկայացված է <<Վորկուտաածուխ>>

ԲԸ-ով, որը

17

շահագործում է ընդամենը 6 հանքավայր: Այժմ Հյուսիսային

տնտեսական շրջանում արդյունահանվում է շուրջ 19 մլն տ ածուխ

(1990-ին` 30 մլն տ), որը կազմում է երկրի արդյունհանման

ընդհանուր ծավալի ընդամենը 8%-ը: Սակայն տարածաշրջանում

վառելիքի նկատմամբ օահանջարկի անւնդհատ աճը, ԱՊՀ-ի

եվրոպական մասում վառելեքային ռեսուրսների խրստ

սակավությունը, նավթի գնի շարունակվող աճը, ձևավորում են այն

Page 19: ռուսաստանի դաշնություն

օբյեկտիվ նախադրյալները, որոնք պայմանավորելու են Պեչորայի

ավազանի ածխարդյուաբերության հետագա զարգացումը:

Հյուսիսային

տնտեսական շրջանի համար հեռանակարային են համարվում

նավթարդյունաբերության և գազարդյունաբերության ճյուղերը:

հայտնաբերել են նոր նավթագազային հանքավայրեր Կոմի

Հանրապետության հյուսիս արևելքում, Նենացական Իքնավար

Օկրուգում և Կոլգուև կղզում: Բացի գրանից այստեղ ձևավորվել են

Ուսինսկի նավթային հանգույցը, որի հզորագույնն է Ռուսաստանի

ողջ Հյուսիսում: Այն Վուկտիլի գազարդյունահանման հզոր կենտրոնի

հետ միասին Հյուսիսային տնտեսական շրջանը դարձրել են

Ռուսաստանի նավթգազային արդյուաբերության կարևորագույն

բազաներից մեկը: Ներկայումս այս տնտեսական շրջանում

արդյունահանվում է շուրջ 19մլն տ նավթ և մոտ 4մլրդ մ3 բնական

գազ: Ուսիանսկ-Յարոսլավ-Կիրշի նավթամուղը, որն այսօր

ծանրաբեռնված է ոչ լրիրվ հզորությամբ, Հուսիսային տնտեսական

շրջանից նավթը տեղափոխվում է Հուսիսարևմտյան շրջան, որտեղ`

Կիրիշիում արտադրվում է նավթամթերքի լայն տեսականի:

Վուկտիլում արդյունահանված գազը <<Հյուսիսային Ճաճանչ>>

գազամուղով տեղափոծվում է Տորոժ, որը հանդիսանում է

Ռուսաստանի գազաբաշխման կարևուր հանգույցներից մեկը:

Այստեղից Հյուսիսի բնական դազը մատակարարվում է Սանկտ

Պետերբուրգ և այլ խոշոր քաղաքներ:

Նավթարդյունաբերության հին

շրջաններում` Ուսինսկում և Վոզեյսկում նավթի հիմնական

պաշարները սպառվել են, այդ պատճառով նավթարդյունահանման

աշխարհագրությունն շարժվում է դեպի հյուսիս: Նոր հանքավայրեր

են շահագործվում Արխանգելսկի մարզում և Նենեցական

18

Ինքնավար Օկրոգում: Երկրաբանական-հետախուզական

աշխատանքներ եիրականացվում նաև Բարենցի ծովի

ծանծաղուտում, որտեղ յուրացվել է Շտոկմանովի նավթագազային

հզոր հանքավայրը: Նավթի, բնական գազի և այլ հանածոների հիմքի

վրա նախատեսվում է ձևավորվել Տիմանո-Պեչորական

Page 20: ռուսաստանի դաշնություն

էներգաարտադրական ցիկլը:

Վառելիքային արդյունաբերության ճյուղերին սերտորեն

կապված է էլեկտրաէներգետիկան: Արխանգելսկի, Վոլոգդայի

մարզերում և Կոմի Հանրապետությունում բոլոր էլեկտրակայանները

գերազանցապես աշխատում են Պեչորային ավազանի ածխի և

Վուկտիլայի բնական գազի հիման վրա: Տնտեսական շրջանի

արևնուտքում էներգետիկ հաշվեկշիռը դրական է, րսկ արևելքում`

բացասական:

Հյուսիսի արդյունաբերությունը ներկայացված է նաև

մեքենաշինության, շինանյութեին և թեթև արդյունաբերության

ճյուղերուվ, որանք աժանդակ դեր են կատարում շրջանի

տնտեսական կյանքում: Այս առումով թերևս բացառություն են

կազմում ռազմական նավաշինություն, նավավերանորոգման

ճյուղերը, որոնք տեղաբաշղված են Սևորոդինսկում, Սևերոմորսկում

և Մուրմանսկում: Չնայած արդյունաբերության

զարգացման ընդհանուր ուղվածոըթյանը` այնուամենայնիվ, նկատելի

են նրա տարածքային տեղաբաշխման էական տարբերությունները:

Արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալով առաջին

տեղը զբաղեցնում է Վոլոգդայի, երկրորդը` Մուրմանսկի մարզերը,

իսկ երրորդը` Կոմի Հանրապետությունը (գծ.2):

Տարածշրջանի արևմուտքում` Կարելիայում և

Մուրմանսկի մարզում անտառային արդյունաբերությանը զուգահեռ

ձևավորվել է լեռնահանքային արդյունաբերության, գունավոր

մետաղաձուլության, մեքենաշինության, դեկորատիվ շինանյութերի

արդյունահանման և վերամշակման լայն ցանց: Մուրմանսկի

մարզում առկա է ձկնավերամշակաման արդյունաբերության հզոր

համալիր:

Արտադրողական ոըշերի զարգացման միջին մակարդակով

առանձնանում են Վոլոգդայի և Արխանգելսկի մարզերը:

Նշվածները արդյուաբերության

19

ավանդական և կարևոր ճյուղերն են հանդիսանում

փայտավերամշակաման և թղթի-ցելյուլոզի արտադրության ճյուղերը:

Փայտապահեստավորման ծավալով առաջին տեղը զբաղեցնում է

Page 21: ռուսաստանի դաշնություն

Արխանգելսկի մարզը: վոլոգդայի մարզը հայտնի է իր բարձր

զարգացած սև մետաղաձուլությամբ: Մարզում առաջնային տեղ է

գրաբում նաև թեթև արդյուանաբերությունը, թղթի-ցելյուլոզի

արտադրությունը և մեքենաշինությունը: Կոմի Հանրապետությունը

Հյուսիսային շրջանում միակ է, որը առանձնանում է կարևոր

էներգիառեսուրսների արդյունահանմամբ: Բնակալիմայական

պայմանների ազդեցությամբ պայմանավորված` Հյուսիսային

տնտեսական շրջանում գյուղատնտեսությունը մեծ զարգացում չի

ապահովել: Նույնիսկ նրա ամենահարավային շրջանը` Վոլոգդայի

մարզը հանդիսանում է հողագործական բարձր ռիսկայնության

գոտի: Գյուղատնտեսության համար նախատեսված

հաղահանդակները կազմում են 2.3 մլն հա, որը 6 անգամ զիջում

Կենտրոնական-Սևահողային շրջանին, չնայած վերջինիս տարածքը

գերազանցում է 9 անգամ: Բնական պայմանների բացասական

ազդեցությամբ պայմանավորված գյուղատնտական արտադրության

արդյունավետության խիստ ցածր լինելը` բացառություն են

կազմում հարավային շրջանների կաթհատու անասանապահությունը:

Գյուղատնտեսական մի քանի մշակաբույսերով պայմանավորված

արտադրության ինքնարշեքը երկրում միջին ցուցանիշը բարձր է:

Օրինակ` հացահատիկի բերքատվությունը տատանվում է 8.7-10.9

ց/հա, որը զգալիորեն զիջում է միջին ռուսական ցուցանիշին:

Վերջին

տարիներին արագ թափով զարգանում է հյուսիսային տնտեսական

շրջանի տրանսպորտային ենթակառուցվածքը և տնտեսական

կապերը: Երկաթուղային մայրուղիներով տեղափոխվում է փայտ,

ածուխ, հանքաքար, ապատիտի խտանյութ և այլն: Կառուցվում է

նոր երկաթուղի` Արխանգելսկ-Սիկտիվար-Պերմ, շուրջ 1300 կմ

երկարությամբ: Այն ոոոոոոոոուրալի համար կհնդիսանա

ամենակարճ ուղին դեպի Սպիտակ ծովի նավահանգիստներ և

կկապի եվրոպական Հյուսիսի հարուստ ռեսուրսները Ուրալի

արդյունաբերական կենտրոնների հետ: Այս երկաթուղին, որը

20

Page 22: ռուսաստանի դաշնություն

հոտագայում միացվելու է տրանսսիբիրական երկաթուղային ցանցին,

տարանցիկ միջանցք կապահովի Արևմտյան Եվրոպայի և Արևելյան

Ասիայի արդյունաբերական ու առևտրային համաշխարհային

կենտրոնների միջև: Մուրմանսկի և Արխանգելսկի ծովային

նավահանգիստները կարևոր գործառույթ են կատարում ամբողջ

Ռուսաստանի արտաքին առևտրաշրյանառության մեջ:

Գծ.1 Հյուսիսային շրջանի արդյունաբերության և գյուղատնտեսության

տարածքային կառուցվածքը:

5. Մուրմանսկի մարզ

4. Վոլոգդայի մարզ

3. Արխանգելսկի մարզ

2. ԿոմիՀանրապետություն

1.Կարելիա

0 5 10 15 20 25 30 35 40 45

ԱրդյունաբերությունԳյուղատնտեսությու

ն

1-1.9.3, 2.10.6, 2-1.20.2, 215.9, 3-1.16.4, 2.26,5, 4-1.32.5, 2.40.9, 5-1.21.6,

2.6.1

Page 23: ռուսաստանի դաշնություն

21

ԹԵՄԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ

Յուրաքանչյուր թեմա դասվանդելիս պետք է կիրառել ուսուցման

ինչ որ մեթոդ: Այս թեմայի դասավանդման համար, որպես ուսուցման

մեթոդ կարող ենք կկիրառել նաև խոսքային մեթոդներից մեկը`

դպրոցական դասախոսության մեթոդը, որը երթադրում է

ուսումնական նյութի բանավոր շարադրումը և տարբերվում է ավելի

մեծ քանակով, քան պատմելը, տրամաբանական կառույցների,

պատկերների, ապացուցումների ու ընդհանրացումների բարդությունն

է: Դասախոսությունը, որպես կանոն, զբաղեցնում է ամբողջ դասը:

Դասախոսությունը` որպես մեթոդ, կիրառվում է բուհերում, սակայն

չի բացառվում, որ այն կիրառվի նաև հանրակրթական դպրոցի

բարձր դասարաններում: Դասախոսաության արդյունավետ

անցկացման պայմաններն են` դասախոսության պլանի հստակ

կազմումը և հայտնումը, պլանի բոլոր կետերի հաջորդականությունը,

մտքերի և պարբերությունների միջև տրամաբանական կապերի

ապահովումը: Շատ կարևոր է նաև շարադիանքի մատչելիության և

պարզության ապաահովումը` բացատրելով հասկացությունները,

բերելով օրինակներ, օգտագործելով զննական մեթոդներ:

Դասախոսությունը պետք է կարդալ այնպիսի տենպով, որպեսզի

աշակերտները կարողանան կատարել անհրաժեշտ գրառումներ:

Այս մեթոդը աշխարհագրության ուսուցիչները

կիռառում եմ այն դասերի ու թեմաների ժամանակ, որոնք ծավալուն

են և համեմատաբար բարդ: Դպրոցական դասխոսաության մեթոդը

իր մեջ պարունակում է պատմելու, բացատրելու, զրույցի,

նկարագրելու և քարտեզներից օգտվելու տարրեր, այդ պատճառով էլ

այդ մեթոդի կիրառումը աշխարհագրության ընթցքում

նպատակահարմար է և արդյունավետ: Այս մեթոդը կիրառելու համար

Page 24: ռուսաստանի դաշնություն

աշխարհագրության ուսուցիչն է ընտրում և` թեման, և` դասարանը,

հաշվի առնելով դասարանի ընդհանուր առաջադիմության

մակարդակը: Անշուշտ, ընտրում է այնպիսի դասարան, որի մասսան

ավելի խելացի, բանիմաց, համբերատար և կարգապահ է:

Հարկ է նշել, որ ուսուցիչը կարող է հարկադրաբար անցնոլ

դասախո- 22

սության մեթոդի կիրառմանը: Դա կարող է լինել այն ժամանակ, երբ

հնարավորություն չի լինում պալմել, բացատրել դասագիքի

բացակայության, դասավանդման գործնթացի հարկադրաբար

ընդհատման և այլ տեխնիկական խնդիրներ պատճառով: Ի

տարբերություն բուհական դասախոսության` դպրոցական

դասախոսության ժամանակ ուսուցիչը գրատաղտակին գրում է պլան,

որը պետք է աշակերտները արտագրեն իրենց տետրերում:

Այս դասախոսությունը զարգացնում է աշակերտների

տրամաբանական մտածողությունը և հիշողությունը:

Այս դասախոսության գործնթացում

ուսուցիչը օգտագործում է նաև բացատրելու, պատմելու, զրույցի և

քարտեզների վրա աշխատելու մեթոդները:

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ԵՎ ՏՊԱԳՐՎԱԾ

ԱՅԼ ՆՅՈՒԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԵԹՈԴ

Աշխարհագրության դասավանդնան գործնթացում

աշխարհագրության դասագրքերը աշխարհագրական գիտելիքների

հաղորդման գործում ունեն առանձնահտուկ նշանակություն:

Աշխարհագրական դասագրքում շարադրված է ծրագրին

համապատասխան նյութը, որը անհրաժեշտ է յուրացման համար,

բացի այդ դասագրքում կան նաև քարտեզներ, սխեմաներ,

դիագրամներ, աղյուսակներ, որոնք նախատեսված են գործնական

աշխատանքներ կատարելու համար: Դասագիրքը անհրաժեշտ է

համակարգված գիտելիքը հաստատուն յուրացնելու համար:

Դասագրքերը հնարավորության են տալիս ուսուցումը կառուցել

նախորդ տարիներին ձեռք բերած գիտելիքների պաշարի հիման

վրա: Կարևոր մեթոդ է նաև աշխարհագրության

Page 25: ռուսաստանի դաշնություն

դասավանդման մեջ քարտեզների կիրառումը: Քարտեզները դրանք

աշխարհագրության երկրորդ լեզուն են համարվում: Առանց

աշխարհագրական քարտեզների և ատլասների, ցանկացած

աշխարհագրական ռարածքի ուսումնասիրությունը դառնում է անորոշ

ու վերացական: Ամեն մի աշխարհագրական դասանյութի

բովանդակություն պետք է ներկայացվի քարտեզի վրա:

23

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Ռուսաստանի

Դաշնությունը ունի հսկայական տարածք և այն հեշտ կառավարելու

համար բաժանված է դաշնային 7 շրջանների, որոնք կառավարում են

նախագահի կողմի լիազոիված մարմինները: Չնայած այս

բաժանմանը, ՌԴ- ում կան ինքնավար մարզեր, ինքնավար

հանրապետություններ: ՌԴ-ն բաժանվում է նաև մակրոշրջանների:

Այս երկրում ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ:

ՌԴ-ն համարվում է աշխարհի բազմազգ պետությումմերից մեկը,

չնայած, որ այստեղ բնակչության 82% կազմում է ռուս

ազգաբնակչությունը: Ռուսաստանի բնակչությունը ԽՍՀՄ-ի փլուզումից

հետո ունի ծերացման միտում: Այս աշխատանքում

ներկայացնում եմ նաև ՌԴ-ի մակրոշրջաններից Հյուսիսային

մակրոշրջանը: Այն ունի հարմար աշխարհագրական դիրք:

Եվ քանի որ այս աշխատանքը հանձնարարված ՀՊՄՀ-ի

աշխարհագրության բաժնի ԱԴՄ ամբիոնի կողմից, պետք էր

ներկայացնել նավ թեմայի դասավանդման մեթոդիկան: Թեման

ներկայացված է երկու դասավանդման մեթոդիկայուվ` դպրոցական

դասախոսություն և աշխարհագրության դասագիքերի և տպագրված

այլ նյութերի հետ աշխատելու մեթոդ: Վերենշվածը իրենից

ներկայացնում է արտառոց պայմաններում դասավանդելու

կարողություն: Ստորև նշվածը` դասագրքերի և այլ օժանդակ

նյութերի` քարտեզների, ուրվագծային քարտեզների և այլ

փաստաթղթերի հետ աշխատելու կարողությունն է:

Page 26: ռուսաստանի դաշնություն

Այսպիսով, կարող ենք ասել, որ

գիտական նյութը մատուցվում է ԱԴՄ-ին և այն այդ նյութը մշակելով

դարձնում է մատչելի աշակետների համար ու փոխանցւ նրանց:

24