անորոշ և որոշյալ առումը

13
ԱԱԱԱԱԱ ԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ

Upload: anushiknikoghosyan

Post on 24-Dec-2014

732 views

Category:

Documents


5 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: անորոշ և որոշյալ առումը

ԱՆՈՐՈՇ ԵՒ ՈՐՈՇՅԱԼ ԱՌՈՒՄ

Page 2: անորոշ և որոշյալ առումը

1. Անորոշ գոյականներն արտահայտում են ընդհանրապես առարկա։

Անորոշությունը դրսևորվում է.

“Մի” բառի միջոցով. մի մարդ, մի օր, մի տարի։

Առանց որևէ հատուկ վերջավորության՝դատարկ փողոց, մարդ չի երևում :

Page 3: անորոշ և որոշյալ առումը

2. Որոշյալ գոյականներն արտահայտում են խոսողին կամ խոսակցին ծանոթ` որոշակի առարկաներ։Որոշյալությունը դրսևորվում է.ա. ը կամ ն որոշիչ հոդով։ Ը-ն ավելանում է բաղաձայնով վերջացող բառերին, ն-ն` ձայնավորով վերջացողներին (գիրքը, սեղանը, դասարանը), բայց` կատուն, տարինբ. ս և դ հոդերով։

Page 4: անորոշ և որոշյալ առումը

Այս հոդերը միասնաբար արտահայտում են իմ, քո դերանունների և որոշիչ հոդի իմաստը՝ գիրքս – իմ գիրքը կարծիքդ – քո կարծիքը Ո՞ր դեպքում է գոյականը գործածվում որոշյալ

ա. Երբ նրա արտահայտած առարկան խոսողին կամ լսողին ծանոթ է։ Պաղպաղակը համեղ ուտելիք Է։

Page 5: անորոշ և որոշյալ առումը

Այս հոդերը միասնաբար արտահայտում են իմ, քո դերանունների և որոշիչ հոդի իմաստը՝ գիրքս – իմ գիրքը կարծիքդ – քո կարծիքը Ո՞ր դեպքում է գոյականը գործածվում որոշյալ

ա. Երբ նրա արտահայտած առարկան խոսողին կամ լսողին ծանոթ է։ Պաղպաղակը համեղ ուտելիք Է։

Page 6: անորոշ և որոշյալ առումը

գ. Երբ որպես լրացում ունենում է. -Դերանունների իմ, քո, նրա, սրա, դրա սեռական հոլովաձևերը. իմ գիրքը, քո գույնը, դրա տեսքը -այս, այդ, այն ցուցական դերանունները. այս քաղաքը, այն մարդը -Բոլոր, ամբողջ, ողջ բառերը Ողջ գյուղը կանգնեց պարսպի պես։ Հովհ. Թումանյան -Գերադրական աստիճանի ածական. ամենագեղեցիկ աղջիկը

Page 7: անորոշ և որոշյալ առումը

Գոյականի թիվը Գոյականն ունի երկու թիվ` եզակի և հոգնակի։ Եզակի թիվը գոյականի սովորական, ուղիղ ձևն է և արտահայտում է մեկ առարկա։ Հոգնակի թիվը արտահայտում է մեկից ավելի միատեսակ առարկաներ։ Գոյականներ միայն եզակի թվով – անհոգնական ա. հատուկ անունները. օրինակ` Արաքս, Շուշի, Մխիթար

Page 8: անորոշ և որոշյալ առումը

բ. չափվող-կշռվող նյութեր անվանող բառերը. օրինակ` խմոր, մածուն, օղի, մթերք

գ. վերացական գոյականները. օրինակ` թախիծ, ուրախություն, սեր, արհամարանք

դ. –ություն, -եղեն, -ելիք ածանցներ ունեցող բառերը. օրինակ` քաղցրավենիք, ուսանողություն

ե. զանազան խաղերի և զբաղմունքների անունները. օրինակ` շախմատ, լող, վազք, առևտուր

Page 9: անորոշ և որոշյալ առումը

զ. գիտությունների և ուսմունքների անունները. օրինակ` ֆիզիկա, քիմիա, կապիտալիզմ, ռոմանտիզմ Գոյականներ միայն հոգնակի թվով – անեզական Առանց եզակիի հանդես են գալիս միայն մի քանի աշխարհագրական անուններ. Ալպեր Կարպատներ Հիմալայներ Անդեր Ֆիլիպիններ Նիդեռլանդներ Հոգնակին կազմվում է –եր, -ներ վերջավորություններով։ -Եր ավելանում է միավանկ, -ներ` բազմավանկ բառերին։ միավանկ սար-եր քար-եր ձոր-եր բազմավանկ քաղաք-ներ աթոռ-ներ անուն-ներ փողոց-ներ Շեղումներ կանոնից

Page 10: անորոշ և որոշյալ առումը

ա. –եր վերջավորություն ստանում են նաև՝ -գաղտնավանկով (ը) վերջացող երկվանկ գոյականները. կայս(ը)ր – կայսրեր վագ(ը)ր – վագրեր աստ(ը)ղ – աստղեր արկ(ը)ղ – արկղեր -այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ գոյական է. լրագիր – լրագրեր դասագիրք – դասագրքեր

Page 11: անորոշ և որոշյալ առումը

բ. մի շարք միավանկ բառեր գրաբարում վերջացել են ն-ով, որը հետագայում վերացել է։ Այդ հնչյունը հոգնակիում վերականգնվում է.

նուռ(ն), նռներձուկ(ն), ձկներծունկ(ն), ծնկներթոռ(ն), թոռներև այլնգ. հոգնակիի այլ ձևեր`մարդ – մարդիկկին – կանայք

Page 12: անորոշ և որոշյալ առումը

ԵՍ ՕԳՏՎԵՑԻ ՎԻՔԻՊԵԴԻԱ ԱԶԱՏ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ

Page 13: անորոշ և որոշյալ առումը

ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ ` ԱՆՈՒՇԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԻՋԻՆ-ԴՊՐՈՑ 7-3 ԴԱՍ.