աստղադիտակ և աստղադիտարան

10

Upload: anush-karapetyan

Post on 14-Jan-2015

378 views

Category:

Documents


8 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: աստղադիտակ և աստղադիտարան
Page 2: աստղադիտակ և աստղադիտարան

XVII դարի ակնոց պատրաստող դանիացի ապակեգործները հնարեցին դիտակը: Համարվում է, որ առաջին աստղադիտակը ստեղծել է պատվերով ակնոց պատրաստող հոլանդացի Հանս Լիպերսգեյը 1608 թ-ին: Դրա հիմնական մասը ոսպնյակն էր: Իսկ մինչ այդ դիտորդ-աստղագետների գործիքը  սեքստանտն էր՝ աստղադիտական անկյունաչափ սարքը:

Page 3: աստղադիտակ և աստղադիտարան

Աստղադիտակով հեռավոր առարկաները դիտելիս՝ դրանք թվում են մոտիկ և մեծացված: Աստղադիտակը հավաքում է լույսը և ձագարի նման ուղղում դիտորդի աչքի մեջ՝ հնարավորություն տալով տեսնել անզեն աչքով անտեսանելի առարկաները: Գոյություն ունեն տարբեր աստղադիտակներ՝ ամենա-պարզից՝ ձեռքում պահվող ոչ մեծ դիտակից, մինչև հատուկ կառույցներում` աստղադիտարաններում, տեղակայված վիթխարի աստղադիտակները:

Page 4: աստղադիտակ և աստղադիտարան

Արդեն 1609 թ-ին ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Գալիլեո Գալիլեյը իտալական Պադուա քաղաքում իր ձեռքերով պատրաստեց նույնպիսի մի դիտակ և այն ուղղեց դեպի աստղալից երկինք: Գալիլեյի դիտակը մեծացնում էր ընդամենը 3 անգամ, սակայն դրա օգնությամբ գիտնականը  բազմաթիվ նոր աստղեր տեսավ և այնքան պայծառ, ինչպես ոչ ոք դեռ չէր տեսել:Ի վերջո, Գալիլեյին հաջողվեց պատրաստել 32 անգամ մեծացնող աստղադիտակ, որով նա շատ հայտնագործություններ կատարեց Լուսնի, Արեգակի և մոլորակների վերաբերյալ:

Page 5: աստղադիտակ և աստղադիտարան

1671 թ-ին Նյուտոնը ստեղծեց անդրադարձումային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր, որտեղ, ի տարբերություն ռեֆրակտորի, օբյեկտիվի ոսպնյակը փոխարինված էր գոգավոր հայելիով: Աստղադիտակները, որոնք հավաքում են լույսը, կոչվում են օպտիկական: Պարզագույն ռեֆրակտորը կազմված է խողովակից և դրա ծայրերում դրված 2 ոսպնյակներից : Առաջին ոսպնյակը՝ օբյեկտիվը, հավաքում է հեռավոր առարկայից եկող լույսը և դրա ճառագայթները կենտրոնացնում միատեղ՝ առարկայի պատկերը ստանալու համար: Այդ պատկերը մեծացվում է երկրորդ ոսպնյակով՝ օկուլյարով, որի միջով մենք դիտում ենք հեռավոր առարկան:Աստղադիտակ-ռեֆլեկտորում լույսը հավաքվում է թասաձև գոգավոր հայելու օգնությամբ : Գլխավոր հայելին հավաքում է լույսը մեկ այլ, ոչ մեծ հայելու մեջ, որն այն անդրադարձնում է օկուլյարի մեջ: 

Page 6: աստղադիտակ և աստղադիտարան

Որքան մեծ է աստղադիտակի գլխավոր հայելին կամ ոսպնյակը, այնքան ավելի շատ լույս է հավաքում, և այնքան ավելի թույլ օբյեկտներ է հնարավոր դիտել նրանով: Մթնոլորտի գետնամերձ շերտում կատարվող տարբեր երևույթներ հաճախ խանգարում են ստանալ այն ամբողջ տեղեկությունները, որոնք կարող է աստղադիտակը տալ: 

Page 7: աստղադիտակ և աստղադիտարան

Աստղադիտարան կա

նաև Հայաստանում

`Բյուրականում : Ես

այնտեղ գնացել եմ և

դիտել աստղերը: Եվ

կառաջարկեմ

բոլորին ,այցելեն

այդտեղ ` դիտելու

աստղերը և հիանան այդ

հրաշքով:

Page 8: աստղադիտակ և աստղադիտարան

Աստղադիրանի շենքը կառուցվել է 1933 թ., գտնվում է Թեքեյան պուրակի կենտրոնական մասում (ճարտարապետ` Ալ. Թամանյան, 1921թ.): Այս աստղադիտարանը Երևանի առաջին գլխավոր հատակագծով 1924 թ. նախատեսված «Ուսանողական թաղամասի» կոմպոզիցիայի կենտրոնն է, Երևանի պետական համալսարանի Աստղաֆիզիկայի ամբիոնի ուսումնական բազան, որտեղ տեղակայված էր նաև Երկրի արհեստական արբանյակների Երևանի դիտման կայանը: Հորինվածքը լուծված է ուղղանկյուն հատակագծով և շարժական գմբեթով` գլանաձև միմյանց համակցված ծավալներով: Ուղղանկյան ծավալը երկհարկանի է, առաջին հարկում ընդարձակ լսարան է և աշխատասենյակներ: Երկրորդ հարկում հարթակ է` դիտման համար բոլոր անհրաժեշտ սարքերով: Աստղադիտակը տեղադրված է հարթակով պարփակված գլանաձև ծավալի մեջ, ուր բարձրանում է պարուրաձև մի սանդուղք:

Page 9: աստղադիտակ և աստղադիտարան

Բյուրականի աստղադիտարանը հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի շնորհիվ, ով դարձավ նրա առաջին տնօրենը: Աստղադիտարանի ճարտարապետն էր Սամվել Սաֆարյան: Աստղադիտարանը գտնվում է Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին, որը պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի և տնօրինվում նրա միջոցով: Դա ամենակարևոր աստղադիտարաններից է արևելյան Եվրոպայում և Միջին Արևելքում:

Page 10: աստղադիտակ և աստղադիտարան

Հասմիկ Պետրոսյան Նոր դպրոց

4-2 դասարան