ուսուցման մեթոդներ

34
ՀՀՀՀՀՀՀՀ 1 ՈՈՈՈՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈՈ «ՈՈՈՈՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈ» բբբբ բ բբբբբբբբբբբբ բբբբբբբբբբբբբ բ: բբբբբբ բբբբբբ բբ բբբբբբբբբբբբբ բ բբբբ բբբբբբբբբ բբբբբբբբբբ բբբբբբբբբբբ: բբբբբբբ բբ բբբ բբբբբբբբ բ բբբբ բբբբբբ բբբբբ` ՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈՈՈՈ (բբբբբբբբբ բբբբբբբբբբբբբբբ), ՈՈՈՈՈՈ ... ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈՈՈՈ (բբբբբբբբբ բբբբբբբբբ) բ ՈՈՈՈՈՈՈ ՈՈՈՈՈՈՈՈՈՈ (բբբբբբբբբ բբբբբբբբ): բբբբբբբբբ բբբբբբբբբբբբբբբբ (բբբբ բբբբբբբբբբ) բբբբբբբբբբ բ բբբբբբբբբ բբբբբբբբբ (բբբբբբ բբբբբբբբբբ) բբբբբբբբբբբբբ բբբբբ բբբբբբբբբ բբ բբբբբբբ բբբբբբբբ, բբբբբբբ, բբբբ: բբբբբբբբբբբբ բբբբբբբբբ բբբբբբբբբբ բբբբբբբ`բբբբբբ բբբբ բ բբբբբբ բբբբբբբբբ` բբբբբբբ բբբբբբբբբբ բբբբբբբ բ բբբբբբբբբ բբբբբբբբբ: բբբբբբբբ, բբբբբբբբբ բբբբբբբբբբբբ բբբբբբ բբբբ բբբբբ բբբբբ բբբբ բ բբբբբբբբբբբբբ բբբ: բբբբբբբբբբբբբ բբբբբբբբ բբբբ բբ բբբբբ բբբբ բբբբբբբբ բ բբ բբբբ բբբբբբ բբբբբբբբ բբբբ. բբբբբբբ բբբբբ բբբբբբբբբբ բբբբբբբ բբբբբ բբբբբբբբբբբ բբբբ բբբբբբբ բբբբբբբբբբ բբբբբբբբբբբբ բբբբբբբ բբբբբբ բբբբբբբբբբբ բբբբբբբ բբբբբբբբբ բբբբբբբբբբբբբբբբ բբ բբբբբբբբբբբբբ բբբ բբբբբբբբբ բբբբբբբբբբբ բբբբբ բբբբբբբբբ բբբբբբբբբ բ բբբբբբբբբ բբբբբբբբ բբբբբբբբբ բբբ բբբբբբբբբբբ: ՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈ բբբբ բ բբբբբբ: բբբբբբ բբբբբբբբ բբբ բ (metodos), բբ բբբբբբ բբբբբբբբբ բբբբբբբբբ բ բբբ-բբ բբբ բբբբբ բբբբ, բբբբբբբբ: բբբբբբբ բբբբբբբբբբբբ բբբ բբբբբբ բբբբ բբբբբբբբ բբբբբբբբբբբբ: բբբբբբբբբբբբ բբբբբբբ բբ բբբբբբ. «ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀ Հ, ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ»: «ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ, ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ»: բբբբբբբբբբբբբ բբբբբբբբբբբբբբ բ բբբբբբբբբբ բբբ, բբբբբբբբբբբբբբ, բբբբբբբ բբ բբբբբբբ բբբբբբբբբբբբբբբբբ: բբբբբբ բբբբբբ, բբբբբբբ բբբբբ բբբբբբբբբբբբբբբ բբբբբբ բբբբբբբբբբբբ բ բբբբբ բբբբբբբբ բբբբբբբբ բբբբբ, բբբբբբ բբբ բբբբբբբբ բ բբբբբբբբ բբբբբբբ բբբբբբբբբբբբբբբ բ բբբբ: բբբ բբբբբբբ բբբբբբբբբբբբ բ բբբ բբբբբ բբ բբբբբբբբբբ բբբբբբ, բբբ բբբբբ բբբ բբբբ, բբ բբբ բբբբբբբբ բ բբբբբբբբ բբբբբբբբբբբբբբբբբբբ բ բբբբբբբբբբբ բբբբբբբբբբբ, բբբբբ բբբբբբբ բբբբբբբբբբբբբբբբ բ` բբբբբբ բբբբբբբբբբբ բբբբբբբբբբ բբբբբբբբբբբբ: - - 2

Upload: -n198-

Post on 27-May-2015

8.857 views

Category:

Documents


42 download

TRANSCRIPT

Page 1: ուսուցման մեթոդներ

Հավելված 1Ուսուցման մեթոդներ

«Ուսուցման մեթոդը» բարդ և բազմակողմանի հասկացություն է: Առաջին հերթին դա պայմանավորված է հենց ուսուցման գործընթացի բարդությամբ: Վերջինս իր մեջ ներառում է երեք կարևոր խնդիր` ի՞նչ սովորեցնել (կրթության բովանդակություն), ի՞նչու ... ի՞նչի համար սովորեցնել (կրթության նպատակներ) և ի՞նչպես սովորեցնել (ուսուցման մեթոդիկա): Կրթության բովանդակությունը (ի՞նչ սովորեցնել) մատուցելու և կրթության նպատակներ (ի՞նչու սովորեցնել) իրականացնելու համար անհրաժեշտ են որոշակի մեթոդներ, հնարներ, ձևեր: Հանդիսանալով ուսուցման գործընթացի միջուկը`մեթոդը իրար է կապում ուսուցման` նախապես պլանավորած նպատակը և վերջնական արդյունքը: Այսպիսով, ուսուցման գործընթացում մեթոդը ունի կապող օղակի բարդ և առանձնահատուկ դեր:

Յուրաքանչյուր ուսուցիչ ամեն մի դասից առաջ կանգնում է մի քանի կարևոր խնդիրներ առջև.

Ի՞նչպես հաջող պլանավորել Ի՞նչպես հաջող իրականացնել դասը Ի՞նչպես կանխատեսել արդյունքները Ի՞նչպես հասնել նպատակներին Ի՞նչպես վերլուծել հաջողություններն ու բացթողումները

Այս խնդիրների իրականացման համար ուսուցչին անհրաժեշտ է ուսուցման բազմազան մեթոդների լավ իմացություն:

ՆկարագրությունԻ՞նչ է մեթոդը: Մեթոդը հունարեն բառ է (metodos), որ բառացի

թարգմանած նշանակում է ինչ-որ տեղ տանող ուղի, ճանապարհ: Գիտական գրականության մեջ մեթոդն ունի բազմաթիվ սահմանումներ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը. «Ուսուցման մեթոդը ուսուցման այնպիսի ձև է, որը կիրառվում է պարբերաբար և մեծ ազդեցություն թողնում մանկավարժական աշխատանքի ամբողջական ուղղվածության վրա»:

«Ուսուցման մեթոդը ուսուցչի և աշակերտի հետևողական, փոխկապակցված գործողությունների համակարգն է, որն ապահովում է կրթության բովանդակության յուրացումը»:

Սահմանումների բազմազանության և առատության մեջ, այնուամենայնիվ, նկատելի են որոշակի ընդհանրություններ: Այսպես օրինակ, համարյա բոլոր սահմանումներում մեթոդը բնութագրվում է որպես նպատակին հասնելու միջոց, գործիք կամ ուսուցչի և աշակերտի համատեղ գործունեություն և այլն: Եթե փորձենք ընդհանրացնել և մեկ անգամ ևս բնութագրել մեթոդը, ապա կարող ենք ասել, որ այն ուսուցչի և աշակերտի համագործակցությունն է ուսումնական միջավայրում, նրանց համատեղ գործունեությունն է` միտված ուսումնական նպատակների իրականացմանը:

Այսպիսով, ուսումնական գործընթացի հաջող իրականացման համար ուսուցչին անհրաժեշտ է տարբեր մեթոդների իմացություն: Սակայն սոսկ իմացությունը բավարար չէ արդյունավետ ուսուցում իրականացնելու համար: Այստեղ չափազանց կարևորվում է ուսուցման նպատակներից ու կանխատեսված արդյունքներից բխող մեթոդների ճիշտ ընտրության և կիրառության կարողություն:

- - 2

Page 2: ուսուցման մեթոդներ

Մեթոդների ճիշտ ընտրության և կիրառության կարողությունն իր հերթին պայմանավորված է մի շարք գործոններով.

սովորողը պետք է հստակ իմանա`ինչ է անում և ինչու սովորողը պետք է մշտապես տեղյակ լինի` ինչ է իրենից ակնկալվում սովորողը պետք է վստահ լինի, որ ուսուցիչը աջակցելու և օգնելու է ուսուցիչը պետք է կարողանա համադրել բազմազան մեթոդները

նույնքան բազմազան արդյունքների հետ:

Այսպիսով, ուսուցչի մասնագիտական կարողությունների կարևոր մասն են կազմում բազմազան մեթոդների իմացությունը, դրանք կիրառելու, համադրելու հմտությունը: Ուսուցչի մեթոդական ձեռնահասությունը (կոմպետենցիա) ուսուցման գուրծընթացի արդյունավետությունը ապահովող կարևոր ուղիներից մեկն է:

ԽնդիրներԻ՞նչ մեթոդներ են այսօր անհրաժշտ ուսուցչին արդյունավետ ուսուցում

կազմակերպելու համար: Մեթուդների ընտրությունը և կիրառությունը ինքնանպատակ լինել չի կարող.: Այն կապված է բազմաթիվ խնդիրների և նպատակների հետ, որորնք իրական լուծում կարող են ստանալ միայն հատուկ պլանավորված և կազմակերպված ուսումնական գործընթացի միջոցով: Ուսուցման գործընթացի կազմակերպումը պետք է իր մեջ ներառի ուսուցման բազմազան մեթոդներ: Դրանց մի մասը հաջողությամբ բռնել են ժամանակի քննությունը, ավանդաբար կիրառվել և կիրառվելու են: Սակայն հասարակության զարգացման ներկա փուլում կրթության առջև դրված նոր խնդիրներն ու հեռանկարային զարգացումները պահանջում են ուսուցման գործընթացում նոր մեթոդների կիրառման անհրաժեշտություն:

Պայամանականորեն ուսուցման մեթոդներն այսօր երկու խումբ են կազմում` ավանդական և նոր կամ ժամանակակից մեթոդներ:

Ավանդական են համարվում բացատրական, զննական այն մեթոդները, որոնց հիմքում ընկած է պատրաստի տեղեկատվության (գիտելիքի) պարզ փոխանցումը սովորողին և վերջինիս կողմից դրա պարզ վերարտադրումը:

Ժամանակակից մեթոդների հիմքում ընկած է սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեությունը, գիտելիքի ձեռքբերման գործընթացում նրա անմիջական, ակտիվ մասնակցությունը: Ուսուցման ընթացքում ակտիվ միջավայր ապահովող մեթոդներն ընդունված է անվանել ինտերակտիվ կամ փոխներգործության մեթոդներ: Դրանց առանձնահատկություններն են.

աշակերտը նյութը սովորում է ինչ-որ բան կատարելով, մասնակցելով որոշակի գործընթացի

աշակերտը ապավինում է ոչ այնքան իր հիշողությանը, որքան ինքնուրույան, ստեղծագործական, քննադատական մտածողությանը

աշակերտի համար հնարավորություն է ստեղծվում ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքի համար

աշակերտը ձեռք է բերում համագործակցային կարողություններ, սոցիալական փեխազդեցության, հաղորդակցական կարողություններ

նյութի յուրացման ընթացքում աշակերտը հնարավորություն է ստանում ի մի բերել, ամփոփել, ակտիվացնել և կիրառել սովորածը

ստեղծվում է ինքնակրքության միջավայր:

ՕրինակներՄեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի խթանման փուլում.

Մտագրոհ Խմբավորում

- - 3

Page 3: ուսուցման մեթոդներ

Պրիզմա Մտածիր-զույգ կազմիր-քննարկիր Ձնակույտ

Մեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի իմաստի ընկալման փուլում. T-աձև աղյուսակ Գաղափարների քարտեզ Վեննի դիագրամ Փոխգործուն նշանների համակարգ Բանավեճ Զրույց Համառոտ դասախոսություն Խորանարդում Խճանկար Զբոսանք պատկերասրահում Երեք բանալի և մեկ կողպեք Կարուսել

Մեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի կշռադատման փուլում. Քառաբաժան Խորանարդում

Ուսուցման մեթոդի ընտրությունը

Ուսուցիչն ազատ է մեթոդների ընտրության հարցում: Բայց այդ ընտրությունը չի կարող կամայական բնույթ կրել: Մանկավարժական գրականության մեջ առանձնացված են ուսուցման մեթոդների ընտրության վրա ազդող մի շարք գործոններ: Թվարկենք դրանցից մի քանիսը.

ուսուման նպատակները և խնդիրները բովանդակությունը ուսուցման նյութի քանակն ու բարդությունը սովորողների պատրաստվածության մակարդակը սովորողների շահագրգռվածությունը սովորողների տարիքն ու աշխատունակությունը, ուսումնական

վարժվածությունն ու դիմացկունությունը ուսոմնական ժամաքանակը ուսուցման նյութատեխնիկական ու կազմակերպման պայմանները մյուս (նախորդ) դասերին կիրառվող մեթոդները ուսումնական պարապմունքների տիպը և կառուցվածքը ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները (ավտորիտար,

համագործակցային) սովորողների թվաքանակը դասարանում ուսուչի պատրաստվածության մակարդակը:

Ի վերջո, կարող են ծագել նաև չնախատեսված կամ անսպասելի հանգամանքներ, որոնք կթելադրեն ուսուցչին փոխել նախապես ընտրված մեթոդը` ստեղծված իրավիճակը շտկելու կամ հաղթահարելու նպատակով: Բոլոր դեպքերում չկա դեպի նպատակը տանող միակ ճանապարհ, և որևէ մեթոդ, եղանակ, սկզբունք, հնար չի կարող համարվել միակ ճշմարիտը:

Ավելին, առաջարկված մեթոդների կիրառման դեպքում կարող են առաջանալ դժվարություններ, մասնավորապես`ժամանակային առումով: Այդ դեպքում կարելի է կիրառել ոչ թե մթոդն ամբողջությամբ, այլ դրա առանձին տարրեր կամ հարմարացնել դասացուցակը` կազմելով կրկնակի ժամեր: կարելի է նաև մեթոդներն օգտագործել արտադասարանական և նախասիրական

- - 4

Page 4: ուսուցման մեթոդներ

պարապմունքների ընթացքում, կամ կազմակերպել բաց դասեր` նկատի ունենալով նաև, որ շատ մեթոդներ լուրջ նախապատրաստական աշխատանք են պահանջում:

Ստորև տրվում է մեթոդների և մեթոդական հնարների շարք, որը բնականաբար, երաշխավորելի ավարտուն ցանկի հավակնություն չի կարող ունենալ: Դրանք ընդամենը այս կամ այն մեթոդի օրինակով ուսուցչի աշխատանքի կատարելագործմանն օժանդակող նմուշներ են:

Բացի այդ մեթոդների կամ մեթոդական հնարների կիրառումը չի կարող ինքնանպատակ լինել: Այսինքն` բուն նպատակը ոչ թե պարզապես դասն աշխուժացնելն է, կամ դասի ընթացքում գործընկերների առջև մանկավարժական վարպետությամբ փայլելը, այլ առաջին հերթին` մեթոդական ողջ զինանոցի կիրառմամբ հասնել ուսուցման նպատակների իրականացմանը: Այլ խոսքով ասած, պետք է ոչ թե «տեխնիկա ցուցադրել», այլ հասնել դասի` նախապես ծրագրված նպատակին: Եթե մեր կողմից կիրառված մեթոդները չեն տանում դեպի այդ նպատակը, ուրեմն պետք է փոխել կամ կատարելագործել դրանք: Եթե մեթոդները արդյունավետ են, բայց դրանք պառզորոշ վկայում են, որ առաջադրված նպատակը տվյալ տարիքին անհամապատասխանության կամ ուսումնառության այլ պայմանների արդյունքում իրատեսական չէ, ուրեմն պետք է վերանայել նպատակը:

Այժմ անդրադառնանք մեթոդների դասավորությանը, ընդ որում միաժամանակ տրվում են նաև մեթոդական մի շարք հնարներ: Թեև հնարը սովորաբար անկախ կիրառություն ունի, բայց հաճախ բնութագրվում է որպես մեթոդի տարր, բաղադրիչ, մեթոդի իրականացման քայլ կամ մեթոդի արտահայտչաձև (մոդիֆիկացիա): Ելնելով վերոհիշյալից` սկզբում տրվում են մեթոդական հնարները, որից հետո ներկայացված են բուն մեթոդները: Այսնեղ արդեն որևէ խստորոշ տրամաբանական կառուցվածք պետք չէ փնտրել: Պարզապես փորձ է արված սկզբում ներկայացնել մեր մանկավարժական լսարանին առավել հանրածանոթ մեթոդները:

Խճանկար (Ջիգսո, Jigsaw)

Խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ է, որի կիրառության ժամանակ աշակերտները խորամուխ են լինում ուսումնական նյութի որոշակի հատվածի, որոշակի ասպեկտի, որոշակի հիմնախնդիրների մեջ և դրանք ուսուցանում իրենց դասընկերներին:

Խճանկարը աշակերտների թիմային առաջադիմության մեթոդից տարբերվում է նրանով, որ աշակերտները խորամուխ են լինում նյութի որոշակի ասպեկտի մեջ:

Խճանկարի փուլերը

Խճանկարի մեթոդն ունի հետևյալ փուլերը

Փուլը Նկարագրությունը

Նյութի ուսոմնասիրություն

և տեղեկատվության հավաքում

Աշակերտները բաժանվում են հենակետային խմբերի: Խմբի յուրաքանչյուր անդամ դառնում է որևէ ենթաթեմայի փորձագետ: Փորձագետները ուսումնասիրում են իրենց ենթաթեման, հավաքում են տեղեկատվություն:

- - 5

Page 5: ուսուցման մեթոդներ

Աշխատանք փորձագիտականխմբում

Փորձագիտական խմբերի աշակերտները համեմատում են և հարստացնումիրենց նյութերը:

Աշխատանք ուսումնական խմբում

Յուրաքանչյուր փորձագետ հենակետային խմբի մյուս անդամներինսովորեցնում է իր ենթաթեման:

Ավարտական աշխատանք

Աշակերտները անհատական ստուգողական են հանձնում ամբողջ թեմայից:

ԱմփոփումԱրդյունքներն ամփոփվում են ըստ անհատական և խմբային ցուցանիշների:

Փոխգործուն գրառումների համակարգարդյունավետ կարդալու և մտածելու համար

(ՓԳՀԱԿՄՀ)

Իմաստի ընկալման փուլի արդյունավետ մեթոդական հնար է, որը օգնում է աշակերտին տեքստը կարդալու ընթացքում վերահսկել սեփական ընկալումը:

Այդ մեթոդների էությունն այն է, որ կարդալիս արվում է փոխգործուն գրառումներ հետևյալ նշաններով.

V գիտեմ- իմ իմացածին հակասում է+ նոր տեղեկություն է? անհասկանալի է, շփոթեցնող է! հետաքրքիր է, կարելի է քննարկել

Գերադասելի է I-IV դասարաններում օգտագործել երկուսից ոչ ավելի նշաններ (V -): Կարդալու ընթացքում հարկավոր է լուսանցքում տեղադրել այդ նշանները` ըստ նյութի, ըստ ձեր իմացության և պատկերացման: Կարք չկա բոլոր տողեում նշումներ անել:

Ընդհանուր առմամբ այս գրառումները արտացոլում են տեքստի հետ սովորողի հարաբերությունները: Կարդալու ընթացքում արված նշումները ծառայում են որպես հարմար տեղեկատու` հաստատված կամ հերքված պատկերացումներն ի հայտ բերելու համար:

Ընթերցումից ստացված տեղեկությունը դասակարգելու համար աշակերտները կազմում են կատարած նշումների իրենց անհատական աղյուսակը հետևյալ ձևով.

V - + ? !

Վեննի դիագրամ

- - 6

Page 6: ուսուցման մեթոդներ

Վեննի դիագրամը կառուցվում է երկու շրջանագծով, որորնք ունեն հատման մակերես: Այդ դիագրամը կարելի է օգտագործել գաղափարները միմյանց հակադրելու կամ դրանց ընդհանրությունը ցույց տալու համար:

<<Պրզմա>> մեթոդը ուսուցման և ուսումնառության ակտիվ մեթոդ է: Այն խրախուսում է սովորողներին ազատ ու անկաշկանդ մտածել որևէ թեմայի շուրջ: Պրիզմայի հիմնական նպատակը ներկայացվող երևույթի, հասկացության, գաղափարի վերաբերյալ ենթագիտակցական ոլորտում եղած ասոցիատով կապերի վերհանումն ու արձանագրումն է: Պրիզմայի մեթոդը գծագրական դասակարգչի ձև ունի, այն մտածողության ընթացքը դարձնում է ակնառու ու պատկերավոր :

<<Պրզմա>> մեթոդը կիրառվում է բացառապես դասի սկազբնական, խթանման փուլում` ապահովելով սովորողների ակտիվությունն ու հոտաքրքրությունը, ակտիվացնելով, կապ հաստատելով սովորողների ունեցած գիտելիքների ու պատկերացումների և ուսուցանվող նոր նյութի միջև: Սրանով իսկ մեթոդի կիրառումը ապահովում է դասի հաջող մեկնարկ: Պրիզմա կարելի է կազմել նաև անհատապես, բայց առավել արդյունավետ են խմբային աշխատանքի արդյունքները: <<Պրիզմա>> մեթոդի ներառումը շատ ժամանակ չի խլում, անցնում է շատ արագ և աշխույժ: << Պոպ կորն>> ավելի շուտ անյ ոչ անյքան մեթոդ է, որքան վարժանք, խմբային աշխատանքի կազմակերպման հետաքրքիր ու ցուցադրական հնար: Մեթոդի անվանումը անգլերեն ծագում ունի և թարգմանաբար նշանակում է եգիպտացորենի հատիկներ:Աշխատանքի կազմակերպման այս ձևը արտացոլում է եգիպտացորենի հատիկների պատրաստման գործըթացը , երբ նրանք որոշակի ջերմաստիճանում սկսում են տաքանալ և անկանոն վերև թռչել: Այս մեթոդն օգտագործվում է որևէ հարցի, խնդրի վերաբերյալ սովորողների մտքերը լսելու, հավաքելու նպատակով, մտքերն ու նրա շուրջ քննարկումը թեժացնելու նպատակով:T-աձև աղյուսակT-աձև աղյուսակը օգտագործվում միևնույն հասկացության, խնդրի երկու կողմերը համեմատելու համար: Սա գծագրական դասակարգիչներից ամենապարզն է և՛ կազմակերպական ձևով, և՛ կառուցվածքով:Այն կարող է կիրառվել անհատապես կամ խմբով աշխատելիս: Իր ձևով T տառը հիշեցնող աղյուսակը կազմված է երկու բաժնից, որտեղ գրանցվում են միևնույն հասկացության, խնդրի հակադիր որակները, դրական կամ բացասական(պիտանի⁄ոչպիտանի, այո⁄ոչ, և այլն) կողմերը:Աղյուսակի և այս ձևը շատ հարմար է քննարկումների ժամանակերկու տարբեր պատասխանների (այո⁄ոչ, կողմ⁄դեմ) կամ համադրություն⁄հակադրություն արտահայտող արձագանքների գրառման համար:

- - 7

Page 7: ուսուցման մեթոդներ

Օրինակ, աշակերտները կարող են անդրադառնալ T-աձև աղյուսակին ,երբ պատրաստվում են քննարկումներ անել ՝ կապված մարդու կյանքում

համակարգչի օգտագործման վերաբերյալ:

Դրական կողմեր Բացասական կողմեր

T-աձև աղյուսակը ճկուն է նաև այն իմաստով ,որ դրա օգտագործումը արդյունավետ է դասերի տարբեր փուլերի ընթացքում և տարբեր առարկաներ ուսումնասիրելիս:m-աձև աղյուսակm-աձև աղյուսակը ևս գծագրական դասակարգիչ է կառուցվածքով T-աձև աղյուսակի մեկ այլ՝ավելի ճկուն տարբերակ,որը միևնույն հասկացություն, խնդրի վերաբերյալ երեք տարբեր վերաբերմունք(դրական,բացասական,չեզոք) արտահայտելու համար միջոց է: Այն նույնպես կարող է կիրառվել անհատապես կամ խմբով աշխատելիս:Սա երեք բաժնից կազմված աղյուսակ է, որտեղ գրանցվում են միևնույն հասկացության, խնդրի վերաբերյալ դրական,բացասական կամ չեզոք դիրքորոշումները,բերվում են անհրաժեշտ փաստեր,տվյալներ և հիմնավորումներ:Աղյուսակի այս ձևը շատ հարմար է քննարկումների ժամանակ երեք տարբեր պատասխանների (այո⁄ոչ⁄չգիտեմ,կողմ⁄դեմ⁄ձեռնապահ) կամ համադրություն⁄հակադրություն⁄չեզոք վերաբերմունք արտահայտող արձագանքների գրառման համար:Օրինակ, աշակերտները կարող են ևս մեկ անգամ անդրադառնալ T-աձև աղյուսակում ամփոփված խնդրին և վերաբերմունքը՝երկու բևեռներից բացի մի երրորդ՝չեզոք դիրքորոշմամբ դիտարկելով այն:Պատասխանները գրանցվել են m-աձև աղուսյակում

Դրական կողմեր Չեզոք կողմերԲացասական կողմեր

Գնահատման տեսանկյունից՝հետաքրքիր կլինի դիտարկել,թե աշակերտը ինչու՞ չունի կարծիք տվյալ դեպքում:

Օրինակ`Առանց որ սարքի անհնարին է աշխատել MS Word ծրագրով:

Անհրաժեշտ Չգիտեմ Ոչ անհրաժեշտ

Պրոցեսոր Սկաներ Բարձրախոս

Այստեղից երևում է, որ աշակերտը հիմնականում պատկերացնում է համակարգչի հիմական բաղկացուցիչ մասերը, բայց չգիտի, որ մկնիկը ընդամենը հեշտացնում է աշխատանքը համակարգչում, բայց առանց մկնիկի կարելի է աշխատել:Չգիտեմ սյունյակում գրվածը նշանակում է,որ աշակերտը չգտի սկաներ և ցանցային քարտի մասին (որովհետև աառանց դրանց կարելի է աշխատել Word ծրագրով):

- - 8

Page 8: ուսուցման մեթոդներ

Ուսուցման ժամանակակից մեթոդներ` ԽԻԿ համակարգԽԻԿ-ը ժամանակակից ուսուցման մեթոդների համակարգ է, որը ուսուցման գործընթացը բաժանում է հետևյալ փուլերի`

ԽթանումԻմաստի ընկալումԿշռադատում

Բնութագրելով յուրաքանչյուր փուլում ուսուցչի անելիքը` ԽԻԿ-ը նաև առաջ է քաշում մի շարք մեթոդներ` տվյալ փուլին անհրաժեշտ արդյունքին հասնելու համար:

Խթանման փուլի հիմնական նպատակներից են`Նոր նյութի վերաբերյալ բացահայտել սովորողների գիտելիքները, քննարկվելիք նյութի մեջ ներգրավելով ակտիվացնել աշակերտներին, աշակերտների մոտ ձևավորել գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ձգտում:Մեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի խթանման փուլում`Մտագրոհ, խմբավորում, պրիզմա, մտածիր-զույգ կազմիր-քննարկիր, ձնագնդի, հինգ րոպեանոց ազատ շարադրանք:

Իմաստի ընկալման փուլի նպատակներից են`Սովորողների մոտ հետաքրքրության աճի պահպանումը, տեղեկատվության ընկալման ինքնավերահսկման ապահովումը, նոր և հին տեղեկատվության շաղկապումը և իմացության նոր կառույցի ստեղծումը:Մեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի իմաստի ընկալման փուլում`T-աձև աղյուսակ, գաղափարների քարտեզ, Վենի դիագրամ, փոխգործուն նշանների համակարգ, խորանարդում, խճանկար, երեք բանալի և մեկ կողպեք, շրջագայություն պատկերասրահում:

Կշռադատման փուլի նպատակներից են`Սովորողը նոր ստացած տեղեկատվությունը կարողանա արտահայտել իր բառերով և ձևակերպումներով, նոր գիտելիքների միաձուլում ունեցածին և դրանց աստիճանական ինտեգրացում:Մեթոդներ, որոնք հարմար են կիրառելու դասի կշռադատման փուլում`քառաբաժան, խորանարդում:

Կից ներկայացվում են բոլոր մեթոդների և հնարների առանձին նկարագրերը:metodner.zip

Կցանկանայի այս թեմայում քննարկենք ժամանակակից մեթոդների առավելություններն ու թերությունները, որքանո՞վ են դրանք նպատակահարմար այսօրվա դպրոցում կիրառելու համար, արդյունավե՞տ են արդյոք ավանդական ուսուցման մեթոդներից և որքանո՞վ եք դուք ինքներդ օգտագործում ժամանակակից մեթոդներն ու հնարները ձեր առարկան դասավանդելիս:

Դասախոսություն  Դասախոսությունը, իբրև դասավանդման ոչ ավանդական մեթոդ, մեր լսարանում կիրառվում է որպես նյութի ներկայացում ինչպես դասախոսի,

- - 9

Page 9: ուսուցման մեթոդներ

այնպես էլ ուսանողի կողմից: Դասախոսության մեթոդով լուծվող հիմնական ուսումնական խնդիրը համարում ենք գիտելիքի, տեղեկատվության փոխանցումը ուսանողներին նրանց օգնությամբ և նրանց միջոցով: Լսարանի ինտեգրումն ուսուցման գործընթացին այս դեպքում տեղի է ունենում, հիմնականում, ակտիվ լսելու միջոցով: Այն ուղեկցվում է լսողների հետ կայուն հաղորդակցությամբ, որի համար անհրաժեշտ է, որ բոլորը տեղյակ լինեն մատուցվող նյութին: Դասախոսները, սովորաբար, նախորդ դասին տեղեկացնում են հաջորդ դասին կայանալիք դասախոսության թեմայի մասին ու տալիս են համապատասխան նյութեր կամ նշում  են տեղեկատվություն ստանալու նախընտրելի աղբյուրները: Մեր լսարանում ընդունված է, որ գիտելիք մատուցողի խոսքը 15-20 րոպեյի ընթացքում պետք է ընդհատվի քննարկումներով: Մենք կիրառում ենք դասախոսությունների տիպեր`

դասախոսություն-ամփոփում- կիրառում ենք ուսման ընթացքում ուսանողների ինքնուրույն աշխատանքի արդյունքում ձեռք բերած գիտելիքների համակարգման համար;

ընդհանրացնող դասախոսություն- կիրառում ենք թեման կամ բաժինը ավարտելուց հետո ուսանողների ստացած գիտելիքներն ամրապնդելու համար;

կարճ դասախոսություն- կիրառում ենք դասի սկզբում մոտ 10 րոպե տևողությամբ;

կինո-վիդեո դասախոսություն- դասախոսությունը վարողը դասընթացում ընդգրկում է անհրաժեշտ կինո-վիդեո նյութեր ուսումնասիրվող թեմայի շուրջ: Ընթացքում մեկնաբանում ենք էկրանին ցուցադրվող նյութերը:

Այս մեթոդով աշխատանքի ընթացքում լսարանային միջավայրը հետաքրքիր դարձնելու հնարներից է նյութի հանգուցային մասերը տարբեր իլյուստրացիաներով (նկարազարդումներով) զուգորդելը: Սլայդերի, ֆլիպ-չարտերի վրա մեր գրառումները լրացուցիչ խթան են մեզ համար հետաքրքացնելու մեր ուսումնական միջավայրը և արդյունավետ դարձնելու մեր ստացած կրթությունը: 

Բանավեճ  Բանավեճը մտքերի, դրույթների, կարծիքների կարգավորված փոխանակություն է: Ի տարբերություն զրույցի, բանավեճը, բովանդակային առումով, սովորաբար, սահմանափակում ենք մեկ առանձին թեմայով կամ հիմնահարցով և կառուցում որոշակիորեն սահմանված կարգով: Բանավեճը չպետք է վիճաբանության վերածվի: Այն նպատակ ունի`

խթանել մեր իմացական հետաքրքվածությունը,

նպաստել մեր` նոր գիտելիքների ձեռքբերմանը, սեփական կարծիքը պաշտպանելու կարողության զարգացմանը,

ամրապնդել ուսումնասիրվող նյութի ստեղծագործական ընկալումը մեր կողմից:

- - 10

Page 10: ուսուցման մեթոդներ

Բանավեճը սկսում ենք.

հիմնահարցի ներկայացմամբ,

դիաֆիլմի կամ կինոֆիլմի ցուցադրմամբ,

հրավիրված փորձագետի օգնությամբ,

նոր տեղեկությունների հաղորդմամբ,

ձայնագրությունների ունկնդրմամբ,

բեմականացման, որևէ դրվագի դերային ներկայացման,

խթանող հարցադրումների միջոցով:

Այս ներածական հնարներից յուրաքանչյուրի կիրառումը շատ ժամանակատար չի լինում: Բանավեճի բուն ընթացքում մեր դասախոսը պասիվ դերակատարություն ունի: Նա, հիմնականում, գրանցում է կարևոր մտքերը և հետևում բանավեճի կանոնների (ակտիվ լսել, չընդհատել, փաստարկված պաշտպանել դիրքորոշումը և այլն) պահպանմանը: Մենք կիրառում ենք նաև գնահատվող բանավեճի մեթոդը, որի ընթացքում մեր դասախոսը կարող է, լսարանն ակտիվացնելու նպատակով, ուսանողներին տալ խրախուսական կամ տուգանային միավորներ:Դեբատ  Դեբատը քննարկման կամ բանավեճի տեսակ է: Այն ՙպաշտոնականացված՚ քննարկում է, որը կառուցվում է երկու հակադիր մրցող խմբերի կամ թիմերի մասնակիցների կողմից` ըստ նախօրոք ամրագրված թեմայի: Դեբատների թեման մեր դասախոսի կողմից ձևակերպվում է որպես պնդում: Ուսանողները դառնում են պնդումը ժխտողներ, պաշտպանողներ և գնահատողներ: Պնդումը ժխտող  և պաշտպանող կողմերը բերում են իրենց փաստարկները, որոնք գնահատման են ենթարկվում երրորդ խմբի միջոցով: Դասախոսի դերն ուղղորդող հարցեր տալն է: Նա կրկին պասիվ դերակատարություն ունի դեբատի ծավալման ընթացքում: Դեբատների միջոցով զարգացնում ենք մեր

քննադատական և տրամաբանական մտածողությունը,

մտքերի ձևակերպման հմտությունը,

բանավոր խոսքը,

տարբեր հայացքների ու մոտեցումների նկատմամբ հանդուրժողականությունը,

վստահությունը սեփական ուժերի նկատմամբ,

թիմում աշխատելու հմտությունը,

խնդրի լուծման վրա կենտրոնանալու ունակությունը,

հրապարակային ելույթ ունենալու հմտությունը:

- - 11

Page 11: ուսուցման մեթոդներ

 Դերային խաղ  Դերային խաղն ուսման մեթոդ է, որի կիրառման դեպքում դասախոսն ուսանողներին անսպասելի իրավիճակներ է առաջարկում, ուր ուսանողներին անհրաժեշտ է ընդունել որևէ դեր կամ տեսակետ, այնուհետև` փորձեր անել դա հասունացնելու և ավարտելու: Այն ուսանողները, ովքեր չեն մասնակցում բուն դերային խաղին, ստանձնում են դիտորդի դերը և խաղի ավարտից հետո եզրակացություններ անում: Դերային խաղն արդյունավետ իրականացնելու նախապայամանը առաջարկվող դերային իրավիճակի` իրականությանը հնարավորինս մոտ լինելու մեջ է: Դասախոսը մանրամասն ներկայացնում է իրավիճակի բոլոր կողմերը: Խաղը հաճախ կառուցվում է պոտենցիալ կոնֆլիկտների շուրջ: Այն օգտակար է, երբ փորձ է արվում ցույց տալ, որ նույն թեմայի շուրջ տարբեր մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ: Մեթոդի արդյունավետությունը  կայանում է նրանում, որ

մեր ձեռք բերած փորձը պահպանվում է երկար,

այն գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման հետաքրքիր ձև է,

այն հնարավորություն է տալիս ուսանողներին հիմնախնդիրների իրավիճակային դրսևորումները հասկանալ,

 Դերային խաղի բուն ընթացքից հետո իրականացվում է դեբրիֆինգ, որի ժամանակ մեր դասախոսը

հանում է մեզ դերերից,

հստակեցնում է մեզ հետ կատարվածը,

քննարկում է մեր սխալները,

բացահայտում է մեր դիրքորոշումները, զգացմունքները, փոփոխությունները, որոնք առկա էին բուն դերային խաղի ընթացքում,

մեզ ինքնադիտարկման հնարավորություն է տալիս,

համադրում է մեր դերային խաղի արդյունքները մեր առաջնային նպատակների հետ,

մեր վարքի վերաբերյալ վերլուծություններ է իրականացնում,

առաջադրում է մտածելու նոր թեմաներ,

կապում է դերային խաղը մեր կողմից հասկանալի տեսական նյութերի հետ:

Դերային խաղը հաճախ կիրառում ենք, երբ անհրաժեշտ է զարգացնել մեր` միջանձնային հարաբերությունների հմտությունները (բանակցելու, հետադարձ կապ ստեղծելու և այլն): Դեպքի ուսումնասիրություն 

- - 12

Page 12: ուսուցման մեթոդներ

 Այս մեթոդի կիրառման ժամանակ ուսանողներին ներկայացվում է իրական կամ երևակայական իրավիճակների (հանգամանքների, դիպվածների, դեպքերի) մի շարք, որոնց վերլուծության համար անհաժեշտ է աշխատանք կատարել:  Այն պատկանում է մեթոդների խմբին, որոնք ներառում են տարբեր այլ մեթոդների բաղադրիչներ, այլ կերպ ասած` ինտեգրում են մի շարք մեթոդական հնարներ: Կապված ուսումնասիրվող դեպքի բնույթից, դասախոսը կարող է դիմել ՙուղեղների գրոհի՚, բանավեճի, դերային խաղի, դասախոսության մեթոդների օգնությանը: Այսպիսով, ՛դեպքի ուսումնասիրություն՚ մեթոդը կարող է բնութագրվել որպես դեպքի դերային ներկայացում, դեպքի վերաբերյալ մտքերի փոխանակություն, կարծիքների, գաղափարների ազատ շարադրում, մտքերի կենտրոնացում: ՙԴեպքի ուսումնասիրության՚ ընթացքում կատարվում է մանրամասն վերլուծություն դասախոսության կամ խոսքային ներկայացման (պրեզենտացիայի) միջոցով, արվում են հարցադրումներ ու եզրահանգումներ: Դեպքը կարող է լինել ինչպես իրական, այլնպես էլ մտացածին: Եթե փորձենք նշել մեթոդի նպատակներն ըստ ուսանողներից պահանջվող վարքի և գործունեության, կստացվի հետևյալ պատկերը.

վերհանել դիպվածի հիմնական առարկան (ները), որի վրա անհրաժեշտ է կենտրոնանալ- ուսանողներից պահանջվում է ուշադրություն, առաջնային և եկրորդային փաստերի տարանջատում;

ներկայացնել դեպքի էությունը, ցուցադրել իրավիճակը` խաղալ, բեմադրել- ուսանողներից պահանջվում է պատկերավորում, անհրաժեշտ ցուցադրական միջոցների ընտրություն, հաղորդակցական կարողություններ;

ընդունել տարբեր տեսակետների առկայությունը- ուսանողներից պահանջվում է հանդուրժողականություն, փոխըմբռնում այլ տեսակետների նկատմամբ, սեփական տեսակետի հիմնավորում;

հետազոտել առկա գրավոր և այլ նյութերը տվյալ դեպքի մասին- ուսանողներից պահանջվում է անհրաժեշտ ինֆորմացիայի ձեռքբերում, տեքստի, գրավոր նյութերի հետ աշխատելու կարողություններ;

8-10 էջ նվազագույն ծավալով ներկայացված ընդհանուր նկարագրություն- ուսանողներից պահանջվում է անհրաժեշտ փաստերի գրավոր շարադրանք, գրավոր խոսքի վերլուծություն, մշակում;

հնարավոր լուծման առկայություն կամ լուծման տարբերակի բացակայություն- ուսանողներից պահանջվում են վերլուծական կարողութուններ;

դիպվածի ներկայացում մեկ կամ մի քանի տեսանկյուններով, պարզեցված կամ բարդեցված տարբերակով- ուսանողներից պահանջվում է երևակայական, ստեղծագործական կարողություններ;

նյութը մատուցել որպես համաձայնեցված որոշման արդյունք- ուսանողներից պահանջվում է թիմային աշխատանքի կարողություններ, միասնական պատասխանատվություն, որոշումների համատեղ կայացում:

- - 13

Page 13: ուսուցման մեթոդներ

Բել-Լանկաստերյան համակարգը. - Դեռ XVIII դարի վերջերից սկիզբառած, հետագայում լայն տարածում գտած մեթոդներից է: Ուսումնականպարապմունքների կազմակերպման հիմնական սխեման հետևյալն է. ուսուցիչն ուսումնական խմբի անդամներից ընտրում է մի քանի ընդունակաշակերտների և հիմնականում աշխատում նրանց հետ: Ընտրված աշա-կերտներից յուրաքանչյուրին կցվում է աշակերտական փոքրաքանակխումբ, որտեղ նրանք կատարում են ուսուցչի դերը: Այս ձևը հնարավորու-թյուն է տալիս մի կողմից՝ որոշ չափով հաշվի առնել աշակերտների անհա-տական առանձնահատկությունները, մյուս կողմից՝ լուծել մանկավարժա-կան կադրերի պակասի պրոբլեմը: Բրիգադային մեթոդը. - XX դարի առաջին կեսին լայն տարածումգտած մոտեցումներից է: Ուսումնական խումբը բաժանվում է փոքր ենթա-խմբերի՝ բրիգադների: Յուրաքանչյուր բրիգադում փոխօգնության և համա-գործակցության միջոցով իրագործվում են ուսումնական նպատակները, իսկ յուրաքանչյուր աշակերտի արդյունքը գնահատվում է ընդհանուր բրի-գադի ցուցանիշներով: Րիվինյան երկխոսութենական զուգորդությունների մեթոդը. - ԱրդենXX դարասկզբին որոշ մանկավարժներ ուսումնական պարապմունքներկազմակերպելիս սկսեցին օգտագործել աշակերտների՝ զույգերով հաղոր-դակցման ձևերը: Այս նորամուծության հիմնադիրն ու հիմնական կիրառո-ղը Ա.Րիվինն էր: Նրա կազմակերպած պարապմունքներն առաջին հայաց-քից բավական պարզ էին: Սովորողներից յուրաքանչյուրն իր ուսումնական նյութը յուրացնելուհամար աշխատում էր դասընկերներից մեկի հետ: Որոշ ժամանակ համա-տեղ աշխատելուց հետո նա այդ դասընկերոջից բաժանվում էր, մոտենումմեկ այլ աշակերտի և սկսում աշխատել նրա հետ: Հաղորդակցվելով զույգե-րով՝ մեկը մյուսի հետ, աշակերտները կատարում էին տարբեր աշխա-տանքներ՝ իրար բացատրում էին նոր թեմաները, համատեղ լուծումխնդիրներ, քննարկում տարբեր հարցեր, մեկը ստուգում էր մյուսի՝ նյութիյուրացման մակարդակը և այլն: Սակայն արտաքնապես պարզ թվացողայսպիսի պարապմունքներն ունեին իրենց ներքին տրամաբանությունընպատակաուղղվածությունը և կազմակերպվածությունը: ՀետագայումՐիվինի հայտնագործությունները զարգացվեցին ու կիրառվեցին իր աշա-կերտների ու հետնորդների կողմից: Շարժման ներկայացուցիչների (Րիվին, Վիխման, Բրեյտերման, Կո-լեսնիկով և ուրիշներ) մտքով անգամ չէր անցնում, որ իրենց հայտնագոր-ծությունները ոչ միայն սովորական մանկավարժական հնարքներ են, այլևկարող են հիմք հանդիսանալ ընդհանրապես ուսուցման կազմակերպմաննոր եղանակի անցման համար: Մոնտեսորիի համակարգը. - XIX դարի վերջին ձևավորված մեթոդ, որը որոշ չափով կարողացավ համատեղել անհատական ինքնուրույնու-թյան և ընկերական փոխօգնության գաղափարներն ուսուցման կազմա-կերպման գործընթացում: Այն հնարավորություն տվեց նույնիսկ միատարրու միամակարդակ աշակերտական կազմ ունեցող ուսումնական խմբերիփոխարեն ստեղծել տարատարիք ու տարամակարդակ կազմով ուսումնա-կան խմբեր: Դա հատկապես հաջողվեց տարրական դպրոցում: Հետա-գայում այս մեթոդի ձևափոխված տարբերակը լայն տարածում գտավ նաևմիջին դպրոցում, որը հայտնի է որպես Դալտոն-պլանի մեթոդ: Սահմանափակվելով այսքանով՝ նշենք, որ այս և մի շարք այլ մանկա-վարժական ուղղություններում հատկապես նշանակալից են երկու կարևոր

- - 14

Page 14: ուսուցման մեթոդներ

հանգամանք. 1. ուսումնական խմբի անդամները ոչ թե գտնվում են մրցակցային հա-րաբերություններում, այլ ընդգրկվում են համագործակցային փոխ-ազդեցության գործընթացներում, 2. ուսումնական պարապմունքներին բնորոշ է ընդհանուր ճակատիբացակայության որոշակի աստիճան: Սրանք արդեն բոլորովին այլ տեսակի ուսումնական գործընթացի նախապատկերներն էին: Կոլեկտիվ ուսուցում Ինչպես արդեն վերը նշվեց, խմբային ուսումնական գործընթացի կառուց-վածքային հիմքում ընկած է ուսուցիչ-աշակերտական խումբ փոխազդե-ցության ձևը: Ի տարբերություն խմբայինի, կոլեկտիվ ուսուցման կառուց-վածքային հիմքը յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ փոխազդեցությանձևն է, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել համընդհանուր համագոր-ծակցության ու փոխօգնության վրա հիմնված ուսուցման գործընթաց: Ուսումնական խմբի յուրաքանչյուր անդամ իր ուսումնական նպատակներն ու խնդիրներն իրագործում է մյուսների օգնությամբ՝ միաժամանակ օգնելով մյուսներին իրագործել իրենց խնդիրներն ու նպատակները:Նախագծային մեթոդն առաջարկում է ավելին, քան ավանդական կրթության և դպրոցի շրջանակը: Այն կենտրոնանում է առօրյա կյանքի խնդիրների վրա և կարևորում մասնակիցների փորձառությունը։ Նախագծերի մեթոդով ուսուցման ընթացքում առաջնային նպատակը աշակերտի ինքնազարգացումը խթանելն է` նոր փորձ ձեռք բերելու, գիտելիքները կոնկրետ իրավիճակներում կիրառելու հնարավորությունների ստեղծման միջոցով: Ընդգրկվելով ուսումնական այս կամ այն նախագծում` աշակերտները սովորում են հետազոտություններ կատարել, տեղեկատվություն որոնել ու գտնել, տեսակավորել, զտել, համակարգել ու վերլուծել այն, իսկ համակարգչով աշխատելիս` համակարգված ու հստակ ձևակերպել իրենց մտքերը, գրավոր ստանալ ու առաքել մեծ քանակությամբ տեքստային, թվային և գրաֆիկական տեղեկատվություն, վերլուծել ստացված տեղեկատվությունը, նոր մտքեր  ու գաղափարներ առաջադրել:Հրահանգային մեթոդ, որի դեպքում համակարգիչը, որը պարունակում է  դասի  նյութը, ապահովում է նախապես ծրագրված ուսուցում որոշակի հերթականությամբ: Տվյալ նյութը բավարար չափով յուրացնելուց հետո աշակերտը հնարավորություն է ստանում լրացնել  թեստեր գիտելիքները ստուգելու համար: Թեթևացնող  մեթոդը կարող է լինել ուսուցչի կողմից նախօրոք պատրաստված պրեզենտացիաներ, որոնք ավելի տեսանելի ու շարժական կդարձնեն դասը: Այս տիպի դասերի համար պետք է նախատեսված լինի պրոյեկտոր և համակարգիչ:Կռահման մեթոդ, որի դեպքում փորձարկվում են աշակերտի գաղափարները,   սեփական մոտեցումները  նույն հիմնախնդրի  նկատմամբ: Յուրաքանչյուր աշակերտ պետք է աշխատանքը կատարի յուրովի, ուստի կարելի է կիրառելի դաձնել բազմաբնույթ մտածողության ձևեր և անհատական մոտեցումներ:Հայտնագործման մեթոդ, երբ կարևորվում է աշակերտի ստեղծագործական ուսուցումը: Նոր տեղեկությունները և նրանց հիմքում ընկած տեսությունը աստիճանաբար բացահայտվում են սովորողի, ինտերնետի, հանրագիտարանի և համակարգչի փոխներգործության ընթացքում` պահպանելով միջառարկայական կապերը:

- - 15

Page 15: ուսուցման մեթոդներ

Հեռահար ուսուցման մեթոդ, որն իրականացվում է առցանց հաղորդակցման գործիքների  միջոցով: Այս մեթոդն իրականացնելիս պետք է ունենալ ինտերնետ: Հեռահար ուսուցումը սովորաբար հիմնվում է այն սկզբունքների վրա, որ սովորողին տրվում է ուսումնական պլանը և անհրաժեշտ գրականությունը: Սովորողն ինքնուրույն սովորում է և վերջում հանձնում քննություն: Այսինքն, դա նույնն է, ինչ սովորական ուսուցման ժամանակ, բացառությամբ դասավանդողների և սովորողների հետ շփվելու հնարավորությանը:

Մեկ կամ երկու մեթոդով բավարարվելով չի ստացվի վարել դասը: Մեթոդի ընտրության վրա ազդող գործոններից են`     ուսուցման նպատակներն ու խնդիրները,     բովանդակությունը, ուսումնական նյութի քանակն ու ընտրությունը,     ուսումնական ժամաքանակը,     ուսուցման նյութատեխնիկական ու կազմակերպման պայմանները,     նախորդ դասերին կիրառվող մեթոդները,     ուսումնական պարապմունքների տիպը և կառուցվածքը,     սովորողների թվաքանակը դասարանում:

Նախագծային մեթոդի կիրառումը նպաստում է ծրագրային նյութի ընկալմանը, թույլ է տալիս բնականոն կերպով զարգացնել անհրաժեշտ ուսումնական ունակություններ, ձևավորել հաղորդակցային կարողություններ։ Հատուկ պետք է նշել այս մեթոդի արդյունավետությունը` սովորողների պատասխանատվության, ինքնուրույնության, խմբի հետ աշխատելու ունակության զարգացման գործում։Գոյություն ունեցող մանկավարժական պրակտիկան հիմք է տալիս նախագծերը դասակարգելու հետևյալ կերպ .

ըստ նախագծի մշակմանը մասնակցող աշակերտների թվի` տարբերում են անհատական կամ խմբային նախագծեր. ըստ բովանդակության՝ միառարկային կամ միջառարկային.

.ըստ նախագծային գործունեության շարունակականության՝ նախագծերը կարող են լինել կարճաժամկետ (1-2 պարապմունք), միջնաժամկետ (1 ամիս) և երկարաժամկետ (1 ամսից մինչև 1 տարի). գերիշխող գործունեությունից կախված` տարբերում են տեղեկատվական, հետազոտական, գործնական ուղղվածությամբ, հեռահաղորդակցման նախագծեր։Տարբերում են նախագծերի իրականացման հետևյալ փուլերը.Նախապատրաստում.Աշխատանքի բովանդակությունը. նախագծի թեմայի և նպատակի որոշումը, հիմնախնդրի ներկայացումը։Սովորողների գործունեությունը. քննարկում են թեման ուսուցչի հետ և անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ ստանում, ապա` նպատակներ դնում։Ուսուցչի գործունեությունը. ծանոթացնում է սովորողներին նախագծային մեթոդի իմաստին ու պատճառաբանում այդ մեթոդը, ինչն օգնում է նպատակադրմանը։Պլանավորում.Աշխատանքի բովանդակությունը. տեղեկությունների աղբյուրների որոշումը, արդյունքների ներկայացման եղանակները (հաշվետվության ձևերը), արդյունքների և գործընթացի գնահատման չափանիշների հաստատումը, թիմի անդամների միջև խնդիրների (պարտականությունների) բաշխումը։

- - 16

Page 16: ուսուցման մեթոդներ

Սովորողների գործունեությունը. գործողության ծրագիր են մշակում ու խնդիրներ ձևակերպում։Ուսուցչի գործունեությունը. մտքեր է առաջարկում ու ենթադրություններ հայտնում։Պլանավորման փուլում ուսուցիչը կատարում է նախապատրաստական աշխատանք. աշակերտների գիտելիքների հիման վրա առաջնային գաղափարների առաջադրում, աշակերտների հակումների, հետաքրքրությունների և հնարավորությունների բացահայտում, նախագծերի թեմաների առաջադրում, վարկածների ու նպատակների ձևակերպում, պլանի մշակում, աշխատող խմբերի ձևավորում, նախագծի ղեկավարի ընտրություն։Կարևոր պահ է ռեսուրսային ապահովվածությունը՝ համակարգչային սարքավորումների, ինտերնետի աուդիո, վիդեո, պատճենահանման տեխնիկայի տրամադրումը, գրադարանային սպասարկումը։Մասնակիցների պարտավորությունների բաշխումը կատարում են իրե՛նք՝ աշակերտները, բաց քննարկմամբ։ Ուսուցիչը նույնպես հայտնում է իր կարծիքը՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով քննարկմանը մասնակցելով։ Յուրաքանչյուր աշակերտի պարտականությունները որոշելիս պետք է հաշվի առնել նրա անձը, անհատական հակումները, հետաքրքրությունները և այլ հատկություններ։ Խիստ կարևոր է հենց սկզբից հստակ սահմանել նախագծի յուրաքանչյուր մասնակցի խնդիրն ու կատարելու ժամկետը։ Մենք կազմել էինք մոտավոր ժամանակացույց, որում նշվել էին յուրաքանչյուր փուլի ավարտի ժամկետը և սպասվող արդյունքները։

աՀետազոտություն.Աշխատանքի բովանդակությունը. տեղեկությունների հավաքում, միջանկյալ խնդիրների լուծում, հետազոտության մեթոդին տիրապետում։ Հիմնական միջոցները` հարցում, դիտում, փորձ։Սովորողների գործունեությունը. կատարում են հետազոտություն` միջանկյալ խնդիրներ լուծելով։Ուսուցչի գործունեությունը. հետևում է, խորհրդակցում, անուղղակի ղեկավարում գործընթացը։Վերլուծական փուլի ընթացքում աշակերտներն իրականացնում են տեղեկատվության որոնում ու հավաքագրում` գրականության աղբյուրները, զանգվածային լրատվական միջոցները, ինտերնետն օգտագործելով։ Ուսուցիչն աշակերտների ուշադրությունը բևեռում է տեղեկատվության հավաքման այնպիսի մեթոդների, ինչպիսիք են դիտարկումը, անկետավորումը, սոցիոլոգիական հարցումը, փորձի իրականացումը։ Գրականության հետ աշխատելու համար` առաջին փուլում ուսուցիչը սովորեցնում է սեղմագրման սկզբունքները։ Աշակերտները յուրացնում են տեղեկատվության հավաքման հմտությունը, զարգացնում են տեղեկատվությունը համեմատելու, դասակարգելու, վերլուծելու և սինթեզելու ընդունակությունը։Կարելի է նաև խումբը բաժանել չորս ենթախմբի։ Այդ ենթախմբերից առաջինը զբաղվում է գրականության վերաբերյալ ակնարկի պատրաստմամբ, երկրորդը` նախապատրաստվում և կատարում փորձնական մասը, երրորդը` զբաղվում նախագծի համակարգչային ներկայացմամբ, իսկ չորրորդը՝ դպրոցական համաժողովում զեկուցում կատարված աշխատանքի մասին։Արդյունքները և քննարկումը.

- - 17

Page 17: ուսուցման մեթոդներ

Աշխատանքի բովանդակությունը. տեղեկությունների վերլուծություն, եզրակացությունների ձևակերպում։Սովորողների գործունեությունը. նյութի վերաբերյալ հավաքած տեղեկությունները։Ուսուցչի գործունեությունը. դիտում է, խորհուրդ տալիս։Ստացված տեղեկատվության մշակումն աշակերտներից պահանջվում է խոր ըմբռնում և իմաստավորում, փաստերի վերլուծություն և եզրակացություն անելու հմտություն, ստացված տվյալների համակարգում։ Ընդ որում` մշակվում են փորձերի, սոցիոլոգիական հարցումների և անկետավորման արդյունքները։Արդյունքների ներկայացումը (հաշվետվությունը).Այս փուլում աշակերտներին նախագծի ներկայացման ձևի ընտրության մեջ առավելագույն ինքնուրույնություն է ընձեռվում։Կատարվում է արդյունքների ներկայացում տարբեր ձևերով` բանավոր հաշվետվություն, բանավոր հաշվետվություն` նյութի ցուցադրմամբ, գրավոր հաշվետվություն։Սովորողները հաշվետվություն են տալիս, քննարկում հաշվետվությունները։ Ուսուցիչը լսում է և նպատակային հարցեր առաջարկում կամ ելույթ ունենում` որպես սովորական մասնակից։Նախագծային գործունեության վերջնական արդյունքը ներկայացվում է զեկուցման, համակարգչային ներկայացման, ստենդային հոդվածի ձևով։

Հավելված 2

Օրինակելի դասի պլանավորում

Արդյունավետ դասավանդման կարևոր նախապայման է դասին

հանգամանալից նախապատրաստվելը: Սա ենթադրում է նյութին

մանրամասն և բազմակոմանիորեն ծանոթանալը և դասի ողջ ընթացքը

մոդելավորելը: Թեմայի ընտրությունից հետո դասի պլանավորումը կարելի

է տրոհել հետևյալ հաջորդական քայլերի`

1-ին քայլը դասի նպատակի հստակ գիտակցելն է. ուր ենք ուզում

հասնել, ինչ ուղիով, ինչ միջոցներով: Նպատակի և դրանից բխող

խնդիրների ձևակերպման հարցում ուսուցիչը պետք է օգտվի

առարկայական չափորոշչային պահանջներից և ուսումնական ծրագրի

ՙԹեմայի ուսումնասիրությունը սովորողին հնարավորություն է տալիս՚

բաժնից: Ձևակերպված խնդիրների իրականացումից հետո աշակերտի

ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները պետք է բավարարեն

- - 18

Page 18: ուսուցման մեթոդներ

առարկայական չափորոշիչի պահանջներին (Ա, Բ, Գ մակրդակներ և

արժեքային համակարգ): Բացի այս նորմատիվային պահանջներից,

ուսուցիչը պետք է տեսնի նաև տվյալ դասի իրատեսական

հնարավորությունները, կիրառելությունն ու իր մեջ պարունակող

դաստիարակչական տարրերը նաև միջառարկայական կապի տարրերը:

2-րդ քայլը սովորողների նախագիտելիքների ախտորոշումն է: Սա

շատ կարևոր է, քանի որ ամեն մի մատուցվող նյութը հիմնվում է

նախկինում ստացված գիտելիքների ու կարողությունների վրա և պիտի

համապատասխանի տվյալ դասարանի ընդհանուր մակարդակին:

Ախտորոշումը իրականացվում է նախորդ դասերի ընթացքում դիտման

մեթոդի կամ հարց ու պատասխանի միջոցով: Եվ անհրաժեշտության

դեպքում նախորդ դասին իսկ կարելի է հիմքեր դնել տվյալ դասի համար:

3-րդ քայլը ուսուցչի կողմից ակնկալիքների ու սպասումների

ճշգրտումն է, ինչպես ընդհանուր դասարանից, առանձին խմբերից,

այնպես էլ ամեն մի աշակերտից:

4-րդ քայլը դասի խնդիրներից ելնելով համապատասխան մեթոդի

ընտրությունն է /տես մեթոդի ընտրություն նյութը/

5-րդ քայլը դասասենյակի համապատասխանեցումն է տվյալ դասի

ընթացքից բխող պահանջներին: Ուսուցիչը պետք է դասավորի բոլոր այն

նյութերը, որոնք օգտագործվելու են տվյալ դասին, այդ թվում նաև

ուսումնական նյութերը, համոզվի, արդյոք սարքին են անհրաժեշտ

տեխնիկական միջոցները և ցանցային սարքավորումները, բավարար է

ծրագրային ապահովումը:

6-րդ քայլը գնահատման ձևի ընտրություն, չափանիշների ճշգրտումն

ու մշակումն է:

7-րդ քայլը ժամանակի բաշխումը`ըստ փուլերի:

Այս ամենի մասին նախօրոք հոգալը ուսուցչին լրացուցիչ վստահություն

կներշնչի, կնպաստի դասի հարթ ընթացքին և ժամանակի արդյունավետ

տնօրինմանը: Առաջարկվող հարցերի պատասխանները, կօգնեն ուսուցչին

ավելի հստակ գնահատել դասին իր պատրաստ լինելը և բարելավել դասի

պլանը:

Որքանով են իմ ակնկալիքներն ու սպասումներն իրատեսական:

Ինչպես կարող եմ համոզվել, որ աշակերտները պատրաստ են

կատարել վարժությունը կամ քննարկել նյութը:

- - 19

Page 19: ուսուցման մեթոդներ

Ինչպես պետք է կառուցեմ առաջադրանքը:

Որքանով են իմ ակնկալիքները իրատեսական ժամանակի առումով:

Ինչպես գնահատել աշակերտների ձեռք բերած գիտելիքները և

հմտությունները:

Ինչ եմ ուզում, որ աշակերտները զգան /ինչպիսի վերաբերմունք եմ

ուզում ձևավորել/:

Դասին նախապատրաստվելուց հետո գալիս է այդ դասի իրականացումը,

որը պարունակում է հետևյալ քայլերը.

1-ին քայլ կազմակերպչական աշխատանք, ներկա, բացակա և այլն:

2-րդ քայլ անդրադարձ նախորդ դասին, հարց ու պատասխան և նոր

թեմայի համար աշակերտների հետաքրքության խթանում: Ուսուցման

գործընթացի խթանման փուլը աշակերտներին հնարավորություն է տալիս

խորհել նոր հաղորդվելիք թեմայի վերաբերյալ, վեր հանել այդ թեմայի

վերաբերյալ իրենց նախնական գիտելիքները, հարցեր տալ և սահմանել

տվյալ դասի նպատակները:

3-րդ քայլ դասի նպատակների և խնդիրների բացահայտում: Դասի

նպատակները պետք է պարզ լինեն բոլոր աշակերտներին: Միշտ պետք է

ստուգել, թե որքանով են աշակերտները հասկացել դասի նպատակները,

խնդրել ցանկացողներին վերաձևակերպել դրանք:

4-րդ քայլը իմաստի ընկալման փուլի ընթացքում աշակերտները

տեսքստի ընթերցման, ուսուցչի հաղորդած նյութի կամ ուսումնական որևէ

այլ միջոցով ծանոթանում են նոր նյութին և այդ ընթացքում նրանցից

ակնկալվում է նոր գաղափարները կամ բովանդակությունը ներհյուսել

իրենց սեական արդեն իսկ գոյություն ունեցող պատկերացումների մեջ:

5-րդ քայլը կշռադատման փուլն է, որի ընթացքում աշակերտները

իրենց ունեցած պատկերացումների համատեքստում խորհում են

սովորածի մասին, որպեսզի վերակառուցվեն գիտելիքները:

6-րդ քայլը գնահատումն է, որը պարտադիր չէ, որ լինի

գնահատականի տեսքով:

7-րդ քայլը անդրադարձն է /ռեֆլեքսիա/: Կարևոր քայլերից մեկն է,

երբ ամփոփվում է ամբողջ դասը, նորից վերհիշելով դասի նպատակներն

ու այն համեմատում արդյունքի հետ:

8-րդ քայլը հանձնարարականների ձևակերպում:

Ամեն դասից հետո պետք խորհել դասի վերաբերյալ: Վերլուծել դասի ուժեղ

և թույլ կողմերը.

- - 20

Page 20: ուսուցման մեթոդներ

Ինչը և ինչպես կարելի է ավելի լավ անել հաջորդ անգամ:

Արդյոք օպտիմալ էր հաշվարկված ժամանակը:

Արդյոք իրականացան դասի նպատակները` որոնք և ինչ չափով:

Ինչու ինչ-որ բաներ չստացվեցին: Ուղիներ փնտրել շտկելու դրանք:

Որքանով էր ընտրված մեթոդը արդյունավետ:

Դասի պլանավորում 1

Դ ա ս ի թ ե մ ա ն

Դասից առաջ Դասի ընթացքում Դասից հետո

Թեմայի ընտրություն Կազմակերպչական աշխատանք

Դասի ուժեղ և թույլ կողմերի բացահայտում

Ձևակերպել դասի նպատակը և խնդիրները

Անդրադարձ նախորդ դասին

Ժամանակի բաշխման ճշտություն

Նախագիտելիքների առկայության ախտորոշում

Դասի նպատակների և խնդիրների բացահայտում

Որքանով իրականացան դասի նպատակները

Ակնկալիքների և սպասումների ճշգրտում

Նյութի հաղորդում, օրինակների ցուցադրում

Մեթոդի արդյունավետության գնահատում

Արդյունավետ մեթոդի ընտրություն

Խմբային աշխատանք և արդյունքների ներկայացում

Բերված օրինակների և դիդակտիկ նյութերի մատչելիության գնահատում

Գնահատման չախանիշների ճշգրտում և մշակում

Քննարկում և ամփոփում

Չիրականացվածի պատճառների բացահայտում

Ժամանակի բաշխում Գնահատում

Հանձնարարական

Դասի պլանավորում 2

ժԲովանդակությ

ունՆպատակ Մեթոդ

Ուսումնակա

ն նյութՆշուշումներ

Թեմայի

ընտրություն

Դասի

նպատակնե

րի և

խնդիրների

բացահայտ

ում

Արդյունավետ մեթոդի ընտրություն

Նյութի հաղորդում, օրինակների ցուցադրում

Որքանով

իրականացան

դասի

նպատակները,

Մեթոդի

արդյունավետութ

յան գնահատում:

- - 21

Page 21: ուսուցման մեթոդներ

Բերված

օրինակների և

դիդակտիկ

նյութերի

մատչելիության

գնահատում

Մաթեմատիկա(Դասի պլաններ)

5-րդ դասարան

Տվյալների հավաքումը փորձի միջոցով, դրանց ներկայացումը դիագրամի տեսքով

ԽնդիրներըՍովորողները հնարավորություն կունենան`-փորձի միջոցով տվյալներ հավաքելու,-դրանք դիագրամի տեսքով ներկայացնելու,-տարբեր խմբերում ստացված արդյունքները համատեղելու,-փորձերի քանակից կախված դիագրամների տեսքերը համեմատելու:

Անհրաժեշտ նյութեր`զառեր, վանդակավոր թղթեր, տարբեր գույնի մատիտներ:

Ներածություն (5 րոպե)Կրկնում են, թե ինչպես են կառուցում տրված աղյուսակին համապատասխանող շերտային դիագրամը:

Ուսուցչի գործողությունները (10 րոպե)-Սովորողներին բաժանում է երկու հոգիանոց խմբերի (եթե սովորողների թիվը կենտ է, մի խումբը լինում է երեք հոգիանոց):-Յուրաքանչյուր խմբին տալիս է մեկ զառ:- Խնդրում է զառը հիսուն անգամ գլորել և գրանցել վերևի նիստի թիվը:-Խնդրում է ստացված արդյունքները ներկայացնել շերտային դիագրամի տեսքով` որպես միավոր ընդունելով մեկ վանդակը:-Խմբերին միավորում է երկուական (եթե խմբերի թիվը կենտ է, մի խմբում միավորվում է երեք ենթախումբ):-Խմբերին առաջարկում է իրենց ստացած արդյունքները միավորել և կառուցել նոր

Սովորողների գործողությունները (20 րոպե)-Խմբի անդամներից մեկը գլորում է զառը, իսկ մյուսը գրանցում է արդյունքը:-Արդյունքները լրացնում են աղյուսակում:թիվը ելքերի քանակը

1 .

2 .

3 .

4 .

5 .

6 .

-Կառուցում են այդ աղյուսակին համապատասխան դիագրամը:

Ամփոփում (5 րոպե) -Ի՞նչ դժվարության հանդիպեցին աշխատելիս:-Դիագրամի տեսքը ինչպե՞ս կփոխվեր, եթե փորձերի քանակն ավելի մեծացնեինք:

- - 22

Page 22: ուսուցման մեթոդներ

դիագրամ:-Առաջարկում է բոլոր խմբերի արդյունքները միավորել և կառուցել ամփոփիչ դիագրամ:-Խնդրում է համեմատել տարբեր փուլերում կառուցած դիագրամները:

-Միավորվում են հարևան խմբի հետ և կառուցում են նոր դիագրամ:-Միավորում են բոլոր խմբերի արդյունքները, ընտրում են հարմար միավոր և կառուցում են դիագրամը:-Փորձում են համեմատել իրենց մոտ եղած երեք դիագրամները:

Գնահատում (5 րոպե)Սովորողները պատասխանում են ՙԻ՞նչ տվեց մեզ խմբերի արդյունքների միավորումը՚ հարցին:

Հեռավորության զգացողության, համատեղ աշխատանքի կարողության զարգացումը

ԽնդիրներըՍովորողները հնարավորություն կունենան`- առանց քանոնի ցույց տալու տրված հեռավորությունը,- չափելու,- զույգերով աշխատելու,- եռյակներով կամ քառյակներով աշխատելու,- ամբողջ դասարանով աշխատելու:

Անհրաժեշտ նյութեր`չափաերիզներ, թուղթ, գրիչ:

Ներածություն (5 րոպե)Հարցերի միջոցով կրկնում են հեռավորության չափման միավորները և չափելու ձևը:

Ուսուցչի գործողությունները (5 րոպե)- Առաջարկում է սովորողներին ձեռքերն այնպես պահել, որ ցուցամատերի հեռավորությունը լինի 60սմ: - Օգնականներին հանձնարարում է շրջել և չափել:- Սովորողներին առաջարկում է կանգնել զույգերով և ձեռքերը պահել այնպես, որ հեռավորությունը լինի 85սմ:- Օգնականներին հանձնարարում է շրջել և չափել:- Սովորողներին բաժանում է եռյակների (կարելի է նաև քառյակներ), որ առաջարկում կանգնել հավասարակողմ եռանկյան (քառակուսու) տեսքով:- Օգնականներին հանձնարարում է շրջել և չափել:- Դասարանի բոլոր սովորողներին առաջարկում է այնպես շարվել, որ երկու հարևանների հեռավորությունը լինի 30սմ:

Սովորողների գործողությունները (20 րոպե)- Ձեռքերը պահում են մոտավորապես 60սմ հեռավորությամբ:- Գրանցում են չափման արդյունքը:- Զույգերով խորհրդակցելով կանգնում են այնպես, որ ձեռքերի հեռավորությունը լինի 85սմ:- Չափման արդյունքը գրանցում են:- Իրար օգնելով` եռյակը կանգնում է այնպես, որ ստացվի հավասարակողմ եռանկյուն:- Չափման արդյունքը գրանցում են:- Իրար օգնելով` շարվում են այնպես, որ երկու հարևանների հեռավորությունը լինի

Ամփոփում (5 րոպե) Յուրաքանչյուրը համեմատւմ է մենակ, երկուսով, երեքով և ամբողջ դասարանով աշխատելիս թույլ տրված սխալները:

- - 23

Page 23: ուսուցման մեթոդներ

30սմ:- Չափումների արդյունքները գրանցում են:

Գնահատում (10 րոպե)Երկու րոպեի ընթացքում սովորողներից յուրաքանչյուրը մտքում կրկնում է դասի ընթացքը: Հետո այն աշակերտը, որը կարծում է, որ երկուսով ավելի լավ են աշխատել, քան մենակ, ներկայացնում է իր աշխատանքը: Հետո սովորողներից մեկը ներկայացնում է եռյակներով աշխատանքը: Վերջում սովորողներից մեկը` ամբողջ դասարանով աշխատանքը: Վերջում բոլորն իրար շնորհակալություն են հայտնում միասին աշխատանքի համար:

7-րդ դասարան

Տարածական պատկերների մոդելների կառուցումը և դրանց պատկերումը հարթության վրա

ԽնդիրներըՍովորողները հնարավորություն կունենան`- կառուցելու խորանարդի, ուղղանկյունանիստի, քառանիստի, քառանկյուն բուրգի մոդելներ,- դրանք պատկերելու թղթի վրա,- զույգերով աշխատելու,- գնահատելու իրենց կատարած աշխատանքը:

Անհրաժեշտ նյութեր`ձողիկներ, պլաստիլին, թել:

Ներածություն (10րոպե)Հարցերի միջոցով հիշում են խորանարդի, ուղղանկյունանիստի, քառանիստի, քառանկյուն բուրգի պատկերները, բերում են կյանքում հանդիպող օրինակներ:

Ուսուցչի գործողությունները (ընթացքում)- Սովորողներին բաժանում է զույգերի:- Առաջարկում է սովորողներին պատրաստել խորանարդի, ուղղանկյունանիստի, քառանիստի, քառանկյուն բուրգի մեկական մոդել: - Հանձնարարում է տետրում գծել դրանց համապատասխան պատկերները:- Ընթացքում և աշխատանքի վերջում յուրաքանչյուր զույգի հետ քննարկում է կատարված աշխատանքը:

Սովորողների գործողությունները (30 րոպե)- Զույգերը պատրաստում են խորանարդի, ուղղանկյունանիստի, քառանիստի, քառանկյուն բուրգի մեկական մոդել: - Տետրում գծում են դրանց համապատասխան գծագրերը:- Ստուգում են` արդյո±ք բոլոր հատվածներն են պատկերված գծագրի վրա:

Ամփոփում (5 րոպե) Խմբերը ներկայացնում են, թե ինչպես են գծել համապատասխան գծագրերը:

Գնահատում (ընթացքում) Եթե խումբը բոլոր մոդելները կառուցել է և գծագրել բոլորը ճիշտ, խմբի անդամներն ստանում են ՙգերազանց՚, եթե մոդելները կառուցել են, բայց գծագրերում ունեն մինչև երեք բացթողում, ստանում են ՙլավ՚, եթե մոդելները կառուցել են , բայց գծագրերում ունեն երեքից ավելի բացթողում` ՙբավարար՚, եթե ոչ բոլոր մոդելներն են կառուցել` ՙանբավարար՚:

8-րդ դասարանՇրջանագծի երկարությունը

- - 24

Page 24: ուսուցման մեթոդներ

ԽնդիրներըՍովորողները հնարավորություն կունենան`- չափելու տարբեր շրջանագծերի երկարություններ և տրամագծեր, - չափման արդյունքները աղյուսակի ձևով ներկայացնելու,- խմբով աշխատելու,- շրջանագծի երկարության համար բանաձև ստանալու և այն կիրառելու:

Անհրաժեշտ նյութեր`շրջանաձև տարբեր առարկաներ և ստվարաթղթից կտրված տարբեր տրամագծերով շրջաններ, թել, քանոն:

Ներածություն (10 րոպե)Հարցերի միջոցով կրկնում են` ինչ են շրջանը, շրջանագիծը, տրամագիծը, շառավիղը, տրամագծի և շառավղի կապը:Առաջարկում են շրջանագծի տրամագիծը և երկարությունը չափելու եղանակներ:Բաժանվում են երկու հոգիանոց խմբերի:

Ուսուցչի գործողությունները (10 րոպե)- Խմբերին բաժանում է երեքական շրջանաձև առարկա:- Առաջարկում է չափել դրանց տրամագծերը և շրջանագծերի երկարությունները:- Խնդրում է չափումները խնամքով կատարել և արդյունքները լրացնել տետրում` աղյուսակում:- Հետևում է խմբերի աշխատանքին:- Հանձնարարում է յուրաքանչյուր շրջանագծի համար հաշվել C : D հարաբերությունը:- Բացատրում է, որ եթե չափումների ճշտությունը մեծացնեին, այդ հարաբերության արժեքը մոտ կլիներ 3,14 թվին:- Խոսում է ՙպի՚ թվի մասին:

Սովորողների գործողությունները (10 րոպե)- Իրար օգնելով` չափում են շրջանագծերի տրամագծերը և երկարությունները:- Չափման արդյունքները լրացնում են աղյուսակում.

շրջանը

տրամագիծը

երկարությունը

1 . .

2 . .

3 . .

- Յուրաքանչյուր շրջանագծի համար հաշվում են շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերությունը, արդյունքները գրանցում:

Եզրակացություն (5 րոպե)Ուսուցիչը ներկայացնում է շրջանագծի երկարությունը և տրամագիծը կապող բանաձևը:-ն մոտավորապես, որտեղ C : D = 3,14 է:

Այնպես, որ C = 3,14 x D

կամ C = 3,14 x 2 R

Կիրառություն (5 րոպե)

Սովորողները, չափելով որևէ շրջանաձև առարկայի տրամագիծ, հաշվում են շրջանագծի երկարությունը:

Գնահատում (5 րոպե)Սովորողը լրացնում է հետևյալ աղյուսակը:

- - 25

Page 25: ուսուցման մեթոդներ

. 1 2 3 4 5

Մասնակցությունը ընդհանուր քննարկմանը

. . . . .

Մասնակցությունը խմբի աշխատանքին

. . . . .

Չափման արդյունքների ճշգրտությունը

. . . . .

Շրջանագծի երկարության հաշվումը . . . . .

Ինտեգրված դասի նմուշ-օրինակ

Ինֆորմատիկա և աշխարհագրություն Թեման-ՀՀ վարչատարածքային բաժանումը

Տևողությունը-45 րոպե

Դասարանը`9-րդ

Նպատակը-ստեղծել ՀՀ վարչական քարտեզը

1.Ներածություն – Դասը սկսվում է ուսուցչի կողմից հետևյալ

հարցադրմամբ. «Թվարկեք ՀՀ սանմանակից պետությունները, դրանց

մայրաքաղաքները»: «Նկարագրեք ՀՀ քաղաքաաշխարհագրական դիրքի

առանձնահատկությունները»:

Այնուհետև գրատախտակին գրվում է այն ամենը, ինչ ասվում է

աշակերտների կողմից: ՈՒսուցիչը ուղղորդող հարցերով աշակերտներին

ներգրավում է դասապրոցեսին: (5րոպե):

Դասը կարելի է շարունակել հետևյալ կերպ.

ա) Քանի որ դասը ներառում է տարբեր ժամանակահատվածների

վարչատարածքային բաժանումներ, ուստի կարելի է դասարանը բաժանել

հինգ հոգուց բաղկացած խմբերի: Խմբերից յուրաքանչյուրում անդամները

հաշվում են 1-ից մինչև 5-ը.

բ) բոլոր խմբերի 1 համարները հավաքվում են մեկ սեղանի շուրջ, 2-ները`

այլ, 3-ները`, 4-երը, 5-երը` այլ սեղանների շուրջ:

Հիմնական մաս

գ) Այնուհետև ուսուցչի կողմից հաձնարարվում է, որ 1-ին խմբի

անդամները ինքնուրույն սովորեն դասի ներածական հատվածը, 2-րդ

խմբի անդամները` Հայաստանի վարչատարածքային բաժանումը

Ռուսաստանի կայսրության կազմում, 3-րդ խումբը` Հայաստանի Առաջին

- - 26

Page 26: ուսուցման մեթոդներ

Հանրապետության վարչատարածքային բաժանումը, 4-րդ խումբը`

ՀԽ(Ս)ՍՀ վարչատարածքային բաժանումը, 5րդ խումբը ` Հայաստանի

(Երրորդ) Հանրապետության վարչատարածքային բաժանումը: (10րոպե)

դ ) Դրանից հետո աշակերտները վերադառնում են իրենց հիմնական

խմբեր և նրանցից յուրաքանչյուրը մյուսին սովորեցնում է դասի իր կողմից

յուրացված հատվածը: (10րոպե)

Այնուհետև ուսուցիչը հանձնարարում է խմբերին ստեղծել ՀՀ վարչական

քարտեզը:

Նա ներկայացնում է գնահատման չափանիշները, ապագա արդյունքը

գնահատելու համար:

ա ) թվայնացնել սկաների միջոցով առաջարկվող քարտեզը և պահպանել

այն համակարգիչների մեջ:

բ) տարբեր գույներով գունավորել ՀՀ մարզերը

գ) քարտեզի վրա գրել ՀՀ մարզերի անվանումները և մարզկենտրոնները:

Գնահատում և ամփոփում

Աշակերտներին ուղղել հետևյալ հարցերը

. Ո±րն է պետության վարչատարածքային բաժանման

բովանդակությունը:

. Թվարկեք ՀՀ վարչական մարզերը:

. Ինչպես կգնահատեն աշակերտները իրենց աշխատանքը :

Քարտեզի սեղծման գնահատման սանդղակ

Չափանիշներ

գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակ

Գույների ընտրում

օգտվում է միայնտրված գունայինպանելից

կարողանում է ավելացնելգույների տարբերերանգներ,

հստակ կարողանում էընտրել տրվածգույները, տալ գունայինէֆեկտներ

Տեքստի ներմուծում

կարողանում է տեքստներմուծել միայնազատ տարածքում

կարողանում է ընտրելտառատեսակնու չափը,ներմուծում է տեքստըառանց պահպանելու

ներմուծում է տեքստըցանկացած տեղում,կամ պատկերի մեջպահպանելով ֆոնի

- - 27

Page 27: ուսուցման մեթոդներ

ֆոնի գույնը գույնը

Չափագրում,համաչափություն

չի կարողանումպահպանելմարզկենտրոններիպայմանականնշաններիտեղադրմանհամաչափությունը,նկարում է առանցմասշտաբի

մարզկենտրոններիպայմանական նշաններիտեղադրման որոշակիհամաչափություններ

հստակ կարողանում էպահպանելմարզկենտրոններիպայմանականնշանների տեղադրմանհամաչափությունը

Աշխատանք ֆայլերիհետ

կարողանում էպահպանել ստեղծված ֆայլը

կարողանում էբովանդակությանը տալհամապատասխանանվանում և ֆայլըպահպանել/տրամաբանական/

գիտի գրաֆիկականֆայլերիընդլայնումները:Օպերացիոնհամակարգիմիջավայրումկարողանում էաշխատել ֆայլերի հետ:

- - 28

Page 28: ուսուցման մեթոդներ

Հավելված 3

Ինտերնետային կայքերի հասցեներ

- - 29

Page 29: ուսուցման մեթոդներ

Պետական մարմիններՀՀ Նախագահ www.president.amԱզգային ժողով www.parliament.amՀՀ կառավարություն www.gov.amՍահմանադրական դատարան www.concourt.amԵրևանի քաղաքապետարան www.yerevan.amԱրագածոտնի մարզ http://Արարատի մարզ http://ararat.region.amԱրմավիրի մարզ http://Գեղարքունիքի մարզ http://Լոռու մարզ http://lori.region.amԿոտայքի մարզ http://kotayk.region.amՇիրակի մարզ http://shirak.region.amՍյունիքի մարզ http://syunik.region.amՎայոց ձորի մարզ http://vdzor.region.amՏավուշի մարզ http://tavush.region.amԿրթությունՀՀ Կրթության և գիտության նախարարություն www.edu.amԿրթության ազգային ինստիտուտ www.aniedu.amԿրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն www.ktak.amԳնահատման և տեստավորման կենտրոն www.atc.amԿրթական ծրագրերի կենտրոն www.cfep.amՀայկական կրթական համալիր էջ (պորտալ) www.armedu.amՆորարար ուսուցիչների ցանց www.itn.amՀայաստանի Պետական Համալսարան www.ysu.amՀայաստանի Ամերիկյան Համալսարան www.aua.amԵրեվանի Պետական Ճարտարագիտական www.seua.amՀայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան www.rau.amՀայաստանի պետական ագրարային www.armagrar-uni.amՀայաստանի պետական տնտեսագիտական www.asue.amԽ.Աբովյանի անվան պետական www.aspu.amՖիզիկական կուլտուրայի հայկական պետական www.asipc.amՏուրիզմի հայկական ինստիտուտ www.ait.amԵրեվանի Կոմիտասի անվան պետական www.conservatory.amՀայաստանի Ֆրանսիական համալսարան www.ufar.amԵվրոպական կրթական տարածաշրջանային www.eriicta.amԿրթության միջազգային ակադեմիա www.academedu.com§ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ¦ համալսարան www.mesrop.amԵրեվանի Վ.Բրյուսովի անվան պետական www.brusov.amԵրեվանի Մ. Հերացու անվանպետական www.ysmu.amԵրեվանի ճարտարապետության և www.ysuac.amԵրեվանի պետական ճարտարագիտական քոլեջ www.yergik.narod.ruԵրեվանի թեթևարդյունաբերության պետական www.slic.amԵրեվանի իրավատնտեսագիտական և www.college.do.amԵրեվանի ինֆորմատիկայի պետական քոլեջ www.informcol.com

ՄշակույթԿինո

§Մոսկվա¦ կինոթատրոն www.moscow.amԹատրոններ

Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական www.ydt.amԵրևանի կամերային պետական թատրոն www.erkat.am

- - 30

Page 30: ուսուցման մեթոդներ

Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային www.ToumaniantheatreՀամերգասրահներ

"Արամ Խաչատրյան" համերգասրահ www.apo.amԿ. Դեմիճյանի անվան մարզահամերգային www.scc.am

Արվեստի կենտրոններՆարեկացի արվեստի միություն www.naregatsi.orgՆորարար Փորձառական Արվեստի կենտրոն www.accea.infoԿողբի Գեղարվեստի Դպրոց www.koghbartschool.a

Պատկերասրահներ"Արև" արվեստի սրահ www.arevart.com"Արամե" պատկերասրահ www.aramegallery.com"Գաբոնե" պատկերասրահ www.gabone.comԳեղագիտության Ազգային Կենտրոն www.childrenofarmenia."Գևորգյան" ցուցասրահ www.gevorgyangallery.Հայաստանի նկարիչների միություն www.armenianartists.co"Վալմար" արվեստի սրահ www.valmargallery.com

ԹանգարաններՀայաստանի ազգային պատկերասրահ www.gallery.amԳաֆէսճեան թանգարան-հիմնադրամ www.cmf.amԵրևան քաղաքի պատմության թանգարան www.yerevan.amԱլ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ www.tamanyan.orgՀայաստանի պատմության թանգարան www.historymuseum.aՃարտարապետության ազգային թանգարան- www.archmuseum.amՄ. Մաշտոցի անվան Մատենադարան www.matenadaran.amՌուսական արվեստի թանգարան www.russianartmusium.Հայոց ցեղասպանության թանգարան- www.armenocide.amԱլ. Սպենդիարյանի տուն-թանգարան www.spendiarov.iatp.ireՄ. Սարյանի տուն-թանգարան www.saryan.amՍ. Փարաջանովի տուն-թանգարան .amՏեղեկատվական ծառայություն www.spyur.am

Որոնում ինտերնետումՀայտնի կատալոգներ են`Yahoo-http://www.yahoo.com/ Excite-http://www.exctie.com/Lycos-http://www.lycos.com/Russia on the Net-http://www.ru/eng/ondex.htm/MailRu-http://www.mail.ru/ Հայտնի որոնման համակարգերից ենAltaVista-http://www.altavista.com/Infoseek-http://www.infoseel.com/Excite-http://www.excite.com/Google-http://www.google.ru; http://www.google.am/Rambler-http://www.rambler.ru

- - 31