թունավոր նյութեր

37
ԹԹԹԹԹԹԹԹ ԹԹԹԹԹԹԹ

Upload: arthur-mkrtchyan

Post on 28-May-2015

4.439 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: թունավոր նյութեր

Թունավոր նյութեր

Page 2: թունավոր նյութեր

ՆԻՏՐԱՏՆԵՐ

Page 3: թունավոր նյութեր

Ազոտը բույսերի կյանքում ամենակարևոր քիմիական տարրերից մեկն է , քանի որ այն անհրաժեշտ է ամինաթթուներ սինթեզելու համար , որից առաջանում են սպիտակուցներ: Բույսերը ստանում են ազոտը հողից հանքային ազոտային աղերի (նիտրատների , ամոնիակի ) տեսքով; Բույսերում ազոտը ենթարկվում է բարդ ձևափոխություների : Ազոտի նյութափոխանակությունը բույսերում բարդ պրոցես է և նիտրատները նրանում զբաղեցնում են միջանկյալ դիրք : HNO3 –– HNO 2 --– (HNO)2 -–- NH2 OH --– NH3 (նիտրատ) (նիտրիտ) (հիպոնիտրիտ) (հիդրոկսիլմին) (ամոնիակ) Նիտրատները բույսերում վերականգնվում են նիտրիտներից առաջ : Այդ պրոցե- սում մասնակցում են տարբեր մետաղներ (մոլիբդեն , երկաթ , պղինձ) և դրա հետ մեկտեղ կայանում է ածխաջրածինների ինտենսիվ ծախս : Նիտրիտները կարող են կուտակվել բույսերում և դրանով խանգարել դրանց աճին : Բայց նիտրիտների հիմնական մասը , ենթարկվելով տարբեր ձևափոխությունների , տալիս են ամոնիակ (NH3) :

Նիտրատներ և նիտրիտներ , նրանց դերը բույսերում

Page 4: թունավոր նյութեր

ՊԵՐՄԵՏՐԻՆ

Page 5: թունավոր նյութեր

Քիմիական անունը` պերմետրին

Այլ անուններ` (3-ֆենօքսիֆենիլ)մեթիլ cis, trans-(+-)-3-(2,2-դիքլորէթենիլ)-2,2-դիմեթիլցիլկլոպրոպանկարբօքսիլատ, 3-ֆենօքսիբենզիլ 3-(2,2-դիքլորվինիլ-2,2-դիմեթիլցիլկլոպրոպանկարբօքսիլատ, ամբուշ, անոմետրին N, ատրոբան, խինետրին, կուպեքս, կորսար, ցիկլոպրոպանկարբօքսիլաթթու, էկզումին, էկտիբան, էֆմետրին, էքսմին, մատադան, պերիգեն, պերմասեկտ, պերմետրին տոտալ, պերմետրինա, պերտրին, տալկորդ:

Միացությունը` C21H20Cl2O3 Գրանցման համարը (ըստ Քիմիկատների մասին տեղեկատվական ծառայության) (CAS)` 51877-74-8 (trans -իզոմեր), 52645-53-1 (խառը իզոմեր), 54774-45-7 (cis-իզոմեր):

Թունաքիմիկատի տեսակը` ինսեկտիցիդ, ակարիցիդ:

Page 6: թունավոր նյութեր

Բնութագիրը

Բաց դարչնագույն, անհոտ, պինդ բյուրեղանման կամ մածուցիկ հեղուկ է: Պատկանում էարհեստական պիրետրոիդների ընտանիքին: Առաջին անգամ շուկա է արտահանվել1973 թ.-ին: ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության (EPA)կողմից, թունաքիմիկատը, որպես օգտագործման համար թույլատրելի քիմիկատ,գրանցվել է 1979 թ.-ին և վերագրանցվել` 2006թ.-ին: Սպանում է միջատներին`վերջիններիս նյարդային համակարգի վրա ազդեցություն գործելու միջոցով: Նյարդայինհամակարգը դարձնում է այն աստիճանի գերզգայուն, որ նյարդերը մեկ ազդակիփոխարեն ուղարկում են բազմաթիվ ազդակներ: Այս թունաքիմիկատն իր ազդեցության եղանակով նման է ԴԴՏ-ին:

Page 7: թունավոր նյութեր

Օգտագործումը

Մեծ չափով օգտագործվում է բամբակի (պերմետրինի եղած քանակության 60%-ը),հացահատիկի, եգիպտացորենի, սնկի, կարտոֆիլի, առվույտի և այլ մշակաբույսերիմշակման համար: Օգտագործվում է վնասատու միջատների, ընտանի կենդանիներիմակաբույծների վերահսկման, անտառային տնտեսությունում, հանրայինառողջապահական, այդ թվում`գլխի ոջիլի դեմ պայքարի ծրագրերում,փայտամշակությունում, որպես անհատական պաշտպանիչ միջոց (մեծամասամբ ԱՄՆ զինվորական համազգեստի և մոծակների դեմ ցանցերի տոգորման համար), ինչպես նաև տնային կենդանիների վզնոցների մշակման համար: Օգտագործվում է նաև արևադարձային վայրերում` մոծակների միջոցով փոխանցվող այնպիսի 2հիվանդությունների կանխարգելման համար, ինչպիսիք են`արևադարձային տենդը ևմալարիան: Ամեն տարի գրանցվում է այս թունաքիմիկատի շուրջ 100 մլն կիրառության դեպք ԱՄՆ բնակելի տներում: Շատ միջատներ, հիմնականում խավարասերները, գլխի ոջիլը և ծխախոտի որդը, ձեռք են բերել դիմադրողականություն այս թունաքիմիկատի նկատմամբ: Ընդ որում, վերջինիս օգտագործման հարցը վիճելի է, քանի որ այս թունաքիմիկատը, լինելով լայն սպեկտրի քիմիկատ, ոչնչացնում է վնասատուներին` առանց խտրականության:

Page 8: թունավոր նյութեր

Քրոնիկ թունայնություն

Ճագարների և առնետների վրա կատարած հետազոտությունները ցույց են տվել, որպերմետրինի ազդեցությունից ամենից շատ տուժում է լյարդը, մեծանում էմակերիկամը, ավելանում է երիկամների քաշը:Շների մոտ, որոնց 96 օր շարունակ օրական տվել են 0, 5, 50 or 500 մգ/կգ պերմետրին, առաջացել է դող: Մակարդակը, որի դեպքում չեն առաջանում բացասական հետևանքներ (NOAEL), օրական 50մգ/կգ է:Մկներին 28 օր շարունակ օրական 28 – 1400 մգ/կգ տալու դեպքում, ոչ մի մուկ չիսատկել: NOAEL-ն օրական 140 մգ/կգ է:Առնետներին 2 տարի անընդհատ օրական տվել են 100 մգ/կգ, սակայն թունավորության նշաններ չեն նկատվել:

Page 9: թունավոր նյութեր

Բնապահպանական հետևանքները

Ընդհանրապես, պերմետրինի նկատմամբ կաթնասունները, միջատների համեմատ,ավելի պակաս ընկալունակ են, քանի որ նրանց նատրիումական անցուղիներն ավելի պակաս զգայուն են և ավելի արագ են վերականգնվում: Պերմետրինը սուր թունավոր է մեղրատու մեղուների (մահացու չափաբաժինը 0,008 մկգ/մեղու) և այլ օգտակար միջատների, ձկների համար (LC50 –ը 1 մգ/կգ –ից պակաս է, փոքր ձկները պերմետրինի նկատմամբ ավելի պակաս տոլերանտ են, քան խոշորները: Պերմետրինը սառը ջրում ավելի թունավոր է, քան տաք ջրում, օրինակ, չափազանց թունավոր է օմարի համար, երբ LC50 –ը 1ppb-ից պակաս է: Նշում. 1ppb-ն քաշի մեկ միլիարդերորդական մասն է), ջրային միջատների, խեցգետինների (LC50 –ը 0,4 – 1,2 ppb) և մանր ծովախեցգետինների համար: Պերմետրինն առաջացնում է ձևափոխություններ և զարգացման այլ խնդիրներ շերեփուկների մոտ, ազդում է վերջիններիս ուղեղի ֆունկցիայի վրա, նվազեցնում է թռչունների արյան մեջ թթվածնակիր բջիջների քանակը և իմունային ռեակցիան: LD50-ը հավերի, վայրի բադերի և ճապոնական վայրի բադերի համար 3000, 9800 և 13 500 մգ/կգ է: Համաձայն ուսումնասիրությունների, փորձարկված բոլոր 13 տեսակի օգտակարհոդվածոտանիների 99% մահացության պատճառը եղել է պերիտրինը: Խիստ թունավոր է կատուների համար: Շատ կատուներ սատկել են այն բանից հետո, երբ վերջիններիս 4 մշակել են շների համար նախատեսված քանակներով:

Page 10: թունավոր նյութեր

ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

ՄԱՐԴՈՒ ՎՐԱ

Page 11: թունավոր նյութեր

Համաշխարային գիտությունը նիտրատների մասին գիտեր վաղուց : Հիմա ակնհայտ է , որ նիտրիտները ունեն մեծ տոկսիկություն մարդու և գյուղատնտեսական կենդանիների համար. Նիտրիտները ֆերմենտների ազդեցության տակ վերականգնվում են մինչև այն աստիճան , որ արյան հեմոգլոբինի մեջ երկվալենտանի երկաթը թթվացնում են մինչև եռավալենտի : Արդյունքում ստացվում է մեթհեմոգլոբին , որը արդեն չի կարող տեղափոխել թթվածին : Այդ պատճառով խախտվում է օրգանիզմի հյուսվածքների նորմալ շնչառությունը , որի հետևանքով կուտակվում է խոլեստերին և կտրուկ ընկնում է սպիտակուցների քանակը: Նիտրիտները առանձնապես վտանգավոր են կրծքի երեխաների համար , քանի որ նրանց ֆերմենտային հիմքը կատարյալ չէ և մետհեմոգլոբինի վերականգնումը հեմոգլոբինի ընթանում է դանդաղ :

Նիտրիտների վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Page 12: թունավոր նյութեր

Նիտրատները օգնում են աղիքային վնասակար միկրոֆլորայի զարգացմանը , որը օրգանիզմում առաջացնում է տոկսիկային թունավոր նյութեր , որի արդյունքում սկսվում է օրգանիզմի թունավորում : Մարդու մոտ սկսվում է նիտրատային թունավորում, որի հիմնական ախտանիշները հետևյալներն են . եղունգների , շրթունքների և երեսի կապտում , սրտխառնոց , ցավեր ստամոքսում աչքի սպիտակուցների դեղնություն , լուծ (հաճախ արյան հետ) , գլխացավ , քնատություն , գերհոգհածություն , աշխատանքային , հնարավորությունների նվազում սրտի բաբախումների ուժեղացում , նույնիսկ մինչև գիտակցության կորուստ , ուժեղ թունավորումների դեպքում մահ : Նիտրատները ցածրացնում են սննդի մեջ վիտամինների պարունակությունը ,որոնք մտնում են շատ ֆերմենտների կազմի մեջ : Հղի կանանց մոտ լինու վաղաժամ ծնունդներ , տղամարդկանց մոտ` պոտենցիայի անկում : Մարդու օրգանիզմ նիտրատների երկարատև մուտքի դեպքում ( նույնիսկ աննշան չափով ) ցածրանում է յոդի պարունակությունը : Նիտրատները նպաստում են մարդու աղեստամոքսային տրակտում քաղցկեղային ուռուցքների առաջացմանը : Նիտրատները կարող են առաջացնել անոթների կտրուկ լայնացում , որի պատճառով իջնում է այրան ճնշումը : Ամբողջ վեր շարադրվածի հետ պետք է հիշել , որ վնաս հասցնում են ոչ թե նիտրատները , այլ նիտրիտները , որոնց նրանք վերափոխվում են որոշակի պայմաններում :

Page 13: թունավոր նյութեր

Մեծահասակ մարդու համար նիտրատների սահմանային թույլատրելի չափը 1 կգ մարմնի զանգվածի համար 5 մգ է , այսինքն 60 կգ զանգվածով մարդու համար `0.25 կգ : Երեխաների համար թույլատրելի չափն է ոչ ավելի քան 50 մգ : Մարդը համեմատաբար հեշտ է տանում 15-200 մգ օրեկան չափը : 500 մգ-ը դա սահմանային թույլատրելի չափն է , իսկ 600 մգ-ը արդեն տոկսիկային է չափահաս մարդու համար :

Մարդու համար նիտրատների թույլատրելի չափը

Page 14: թունավոր նյութեր

Նիտրատները մարդու օրգանիզմ են թափանցում տարբեր եղանակներով . մթերքների միջոցով (բուսական և կենդանական ծագման) , խմելու ջրի միջոցով , դեղամիջոցների միջոցով : Նիտրատների հիմնական մասը (նիտրատների օրեկան քանակի 40-80 %-ը) մարդու օրգանիզմ է ընկնում պահածոների և թարմ բանջարեղենի միջոցով : Նիտրատների աննշան մասը օրգանիզմ ընկնում է հացաբուլկեղենի , կաթնամթերքների , մրգի հետ և ջրի հետ : Կեղտոտված խմելու ջուրը կարող է առաջ բերել հայտնի հիվանդությունների 70-80 % -ը , որոնցից 40 %-ը կարճեցնում է մարդու կյանքը : Ստորերկրյա աղբյուրների ջրում պարունակվում է 200 մգ/լ նիտրատներ , նրանք ավելի քիչ են արտեզյան ջրհորներից ստացված ջրում : Նիտրատները ընկնում են ստորերկրյա ավազանները տարբեր քիմիական պարարտանյութերով (ամոնիակային , նիտրատային ) պարարտացված դաշտերից և գործարաններից , որոնք պատրաստում են այդ պարարտանյութերը : Նիտրատների ամենամեծ քանակությունը պարունակվում է գրունտային ջրերում : Քաղաքների բնակիչները սովորաբար խմում են 20-80 մգ/լ նիտրատ պարունակող ջուր:

Մարդու օրգանիզմ նիտրատների թափանցման ճանապարհները

Page 15: թունավոր նյութեր

Նիտրատներ կան նաև կենդանական սննդի մեջ : Ձուկը և մսամթերքները բնական տեսքով քիչ նիտրատներ են պարունակում (5-25 մգ/կգ մսում 2-15 մգ/կգ ձկում) : Բայց նիտրատներ և նիտրիտներն ավելացնում են պատրաստի մթերքների մեջ նրանց պահպաման ժամկետը ավելացնելու համար (առանձնապես երշիկեղենի մեջ) Նիտրատները մարդու օրգանիզմ են ընկնում նաև ծխախոտի միջոցով : Պարզվել է , որ ծխախոտի որոշ տեսակներում պարունակվում են մինչև 500 մգ նիտրատներ 100 մգ` չոր արտադրանքի մեջ: Նիտրատների պահումը և կուտակումը բույսերում: Նիտրատների ներկայությունը բույսերում բնական և նորմալ երևույթ է , քանի որ նրանք ազոտի աղբյուրներ են այդ բույսերում : Բայց նրանց ավելցուկային կուտակումը չափազանց անցանկալի է , քանի որ նրանք ունեն մեծ տոկսիկություն մարդու և գյուղատնտեսական կենդանիների համար : Նիտրատները հիմնականում կուտակվում են արմատներում , ցողուններում և տերևների հաստ երակներում , բայց նրանք շատ ավելի քիչ են պտուղներում : Տարբեր գյուղատնտեսական բույսերում ամենաշատ քանակով նիտրատներ պարունակում են կաղամբը , գազարը , բազուկը , պետրուշկան , վարունգը , սմբուկը , սոխը ,դդմիկը , ձմերուկը . բազուկում և գազարում նիտրատների մեծ մասը գտնվում են արմատային մասում , իսկ գազարում` նաև մեջտեղի մասում կաղամբում` կոթում . տերևների հաստ երակներում և վերին տերևներում : Պարզվել է նաև , որ բոլոր բանջարեղեններում և մրգերում նիտրատներ մեծ քանակություն կա կաշվում :

Page 16: թունավոր նյութեր

Նիտրատների կուտակելու հատկությամբ բոլոր բանջարեղենները և մրգերը բաժանվում են 3 խմբի . բարձր պարունակությամբ (մինչև 500 մգ/կգ )` կաղամբ , ձմերուկ , սեխ , կանաչ սոխ , բազուկ ,միջին պարունակությամբ (300-600 մգ/կգ)` ծաղկակաղամբ , կաբաչկի , դդում , գազար , վարունգ : ցածր պարունակությամբ (10-80 մգ/կգ)` սիցեռ , լոբի , կարտոֆիլ , պոմիդոր , մրգեր և հատապտուղներ : Ֆիզիոլոգիական տեսանկյունից . նիտրատային ազոտի քանակությունը բույսերում որոշվում է հետևյալ հարաբերությամբ . կլանման պրոցոսներ , տեղափոխման , միացման , բույսերի տարբեր մասերում և օրգանիզմերում նրանց բաշխվածությամբ : Եվ այդ բոլոր պրոցեսները պայմանավորված են տարբեր գործոններով (հողային, գենետիկական ) : Եվ այսպես , նիտրատների կուտակումը բույսերում կախված է տարբեր պատճառներից . բույսերի և նրանց տարատեսակների կենսաբանական առանձնահատկություննե- րից , բույսերի հանքային սնման ռեժիմից , շրջապատի գործոններից (ջերմաստիճան,օդի խոնավություն, հող, լուսավորության ինտենսիվություն և տևողություն ) :Մրգերի և բանջարեղենների օգտագործման ժամանակ պետք է ուշադիր զննել նրանց որակը : Խնձորների երկար պահման համար նրանց ծածկում են էմուլսիային շերտով և հագեցնում են կոնսերվանտներով : Այսպիսի խնձորները արտաքնապես շատ գրավիչ են , բայց հաճախ նրանցում չկա ոչ համ , ոչ բուրմունք , ոչ էլ կենդանի թարմություն : Այսպիսի կոնսերվանտներ են օգտագործվում նաև ուրիշ մթերքների պահպանության համար (բուսական յուղ,նրբերշիկ,երշիկ) : Այդ պատճառով էլ պետք ուշադիր հետևել արտասահմանյան ապրանքի սերտիֆիկացիային :

Page 17: թունավոր նյութեր

Մարդու վրա նիտրատների վնասակար ազդեցության նվազեցման մեթոդները Շատ կարևոր է իմանալ ոչ միայն թե բույսերում , նրանց որ օրգաններում ու մասերում են հիմնականում գտնվում նիտրատներ , այլև ոչ պակաս կարևոր է իմանալ , թե ինչպես նվազեցնել օրգանիզմի համար այդ թունավոր նյութերի պարունակությունը : Այդ պատճառով էլ տրվում են մի շարք խորհուրդներ . Նիտրատների պարունակությունը իջնում է բանջարեղենի ջերմային մշակման ժամանակ: Ընդ որում պետք է հիշել , որ եռանդուն լվացման և տաքացման հետևանքով ջրի հետ հեռանում են ոչ միայն նիտրիտները , այլև վիտամինները հանքային աղերը : Հին կարտոֆիլային թփերում նիտրատների քանակությունը նվազեցնելու համար պետք է թփերը ջրել կերակրի աղի 1 %-անոց լուծույթով : Սմբուկի և դդմիկի վերին մասը պետք է կտրել : Քանի որ նիտրիտները շատ են բանջարեղենի և պտուղների կաշվում , ապա նրանք (առանձնապես դդմիկի և վարունգի) պետք է կլպել , իսկ կանաչիում պետք է դեն գցել ցողունները և օգտագործել միայն տերևները :

Page 18: թունավոր նյութեր

Վարունգի , բազուկի մոտ այս ամենից բացի պետք է կտրել երկու ծայրերը, քանի որ հենց այնտեղ են նիտրատների ամենամեծ կուտակումները : բանջարեղենը և պտուղները պետք է պահել սառնարանում , քանի որ +2°c ջերմաստիճանում անհնար է նիտրատների փոխակերպումը ավելի թունավոր նյութերի` նիտրիտների : Պարզվել է , որ պահածոյացման ժամանակ 20-25 %-ով իջնում է նիտրիտների պարունակությունը նիտրատներում : Սալաթը պետք է պատրաստել ուտելուց անմիջապես առաջ : Գյուղատնտեսական մթերքներում նիտրատային ազոտի տոկսիկային կուտակման և մարդու ու գյուղատնտեսական կենդանիների վրա նրա վնասակար ազդեցության պրոբլեմը հանդիսանում է ամենասրերից և ակտուալներից մեկը : Այդ պրոբլեմի լուծումով զբաղված են աշխարհի շատ գիտահետազոտական հիմնարկներ , բայց չնայած դրան առայժմ չի գտնված այդ պրոբլեմի ռադիկալ լուծումը :

Page 19: թունավոր նյութեր

Ինչպես այլ, այնպես էլ այս նեյրոտոքսինով թունավորման ախտանշաններից են` ձայնիկամ շոշափելիքի նկատմամբ նյարդայնությունը, դեմքի անսովոր զգացողությունը,թմրությունը, դողէրոցքը, հավասարակշռության կորուստը, մարմնի բարձրջերմաստիճանը, հարձակողական վարքագիծը, կաթվածահարությունը,գերակտիվությունը: Այս ախտանիշները տևում են մինչև 3 օր: Պերմետրին պարունակողարտադրանքները կարող են գրգռել և աչքերը, և մաշկը, քանի որ պերմետրինըպատկանում է թունավորության III դասին (ունի ցածր թունայնություն): Կարող էառաջացնել արցունքակալում, այտուց և մշուշոտ տեսողություն: Մարսողականհամակարգում պերմետրինի հայտնվելուց հետո, նվազում է օտար պրոտեիններըճանաչելու և դրանց արձագանքելու իմունային համակարգի բջիջների ունակությունը:Իսկ դա նշանակում է, որ իմունային համակարգը դառնում է խիստ զգայուն և խոցելի:Կասկածներ կան, որ պերմետրինն ազդում է էնդոկրինային համակարգի վրա:ԱՄՆ կառավարությունը մտցրել է սահմանափակումներ` այս թունաքիմիկատիօգտագործման համար, սակայն, այդ սահմանափակումներն այժմ համարվում ենհնացած:Ըստ ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության (EPA),թունաքիմիկատը պատկանում է վտանգավորության III դասին (քիչ թունավոր է):Ըստ ԱՀԿ-ի (WHO), պերմետրինը II կարգին պատկանող չափավոր վտանգավոր նյութէ:

Պերմենտրինի Հնարավոր վտանգները և կարգավորումը

Page 20: թունավոր նյութեր

Թունայնությունը

Պերմետրինը կաթնասունների նյարդային համակարգի վրա թողնում է կոմպլեքս(ամբողջական) ազդեցություն: Այն նաև արգելակիչ է (ինհիբիտոր) նյարդայինհամակարգի որոշ ֆերմենտների,օրինակ, ադենոզին տրիֆոսֆատազայի (ATPase) և ացետիլխոլինէսթերազայի համար: Առաջացնում է նաև շնչառության արգելակում:Նկատելի ազդեցություն չի թողնում մարդկանց և բուծելի կենդանիների գեների ևիմունային համակարգի վրա:

Page 21: թունավոր նյութեր

2 հիվանդությունների կանխարգելման համար, ինչպիսիք են`արևադարձային տենդը և մալարիան: Ամեն տարի գրանցվում է այս թունաքիմիկատի շուրջ 100 մլն կիրառության դեպք ԱՄՆ բնակելի տներում: Շատ միջատներ, հիմնականում խավարասերները, գլխի ոջիլը և ծխախոտի որդը, ձեռք են բերել դիմադրողականություն այս թունաքիմիկատի նկատմամբ: Ընդ որում, վերջինիս օգտագործման հարցը վիճելի է, քանի որ այս թունաքիմիկատը, լինելով լայն սպեկտրի քիմիկատ, ոչնչացնում է վնասատուներին` առանց խտրականության: Հնարավոր վտանգները և կարգավորումը: Ինչպես այլ, այնպես էլ այս նեյրոտոքսինով թունավորման ախտանշաններից են` ձայնի կամ շոշափելիքի նկատմամբ նյարդայնությունը, դեմքի անսովոր զգացողությունը, թմրությունը, դողէրոցքը, հավասարակշռության կորուստը, մարմնի բարձր ջերմաստիճանը, հարձակողական վարքագիծը, կաթվածահարությունը,գերակտիվությունը: Այս ախտանիշները տևում են մինչև 3 օր: Պերմետրին պարունակող արտադրանքները կարող են գրգռել և աչքերը, և մաշկը, քանի որ պերմետրինը պատկանում է թունավորության III դասին (ունի ցածր թունայնություն): Կարող է առաջացնել արցունքակալում, այտուց և մշուշոտ տեսողություն: Մարսողական համակարգում պերմետրինի հայտնվելուց հետո, նվազում է օտար պրոտեինները ճանաչելու և դրանց արձագանքելու իմունային համակարգի բջիջների ունակությունը:Իսկ դա նշանակում է, որ իմունային համակարգը դառնում է խիստ զգայուն և խոցելի:Կասկածներ կան, որ պերմետրինն ազդում է էնդոկրինային համակարգի վրա:ԱՄՆ կառավարությունը մտցրել է սահմանափակումներ` այս թունաքիմիկատիօգտագործման համար, սակայն, այդ սահմանափակումներն այժմ համարվում ենհնացած:

Page 22: թունավոր նյութեր

Թունայնությունը մարդկանց համար

Փորձերը ցույց են տալիս, որ պերմետրինից սուր թունավորում ավելի հաճախառաջանում է երեխաների, քան չափահասների մոտ: Պերմետրինը հայտնաբերվել էՄիացյալ Նահանգների գետերում և առվակներում: Հայտնաբերվել է նաև սպանախում, լոլիկում, նեխուրում, հազարում (մառոլ) և դեղձում: 1996 թ.-ին այն համարվում էր 13-րդ, ամենից հաճախ հայտնաբերվող թունաքիմիկատը: Այն հայտնաբերվել է ստուգման ենթարկված մանկական սննդի 12% նմուշում:Անհանգստացնող են պերմետրինի համատեղ (սիներգիկ) ազդեցության հետևանքները, երբ այն կիրառվում է մեկ այլ քիմիկատի հետ համակցությամբ: Պարսկական ծոցի 3 պատերազմի 30000 վետերանների մոտ ծագած առողջական խնդիրների պատճառը եղել է պերմետրինի, պիրիդոստիգմին բրոմիդի և դիէթիլ-մեթա-տոլուամիդի (DEET-ի (միջատներին վանող նյութ) համակցության կիրառումը: Պերմետրինի մնացորդային քանակներ, ԴԴՏ-ի հետ միասին, հայտնաբերվել են աֆրիկյան կանանց կրծքի կաթում:Վերջին ուսումնասիրությունները որոշակիՊերմետրին պարունակող արտադրանքները կարող են գրգռել և աչքերը, և մաշկը, քանի որ պերմետրինըպատկանում է թունավորության III դասին (ունի ցածր թունայնություն): Կարող էառաջացնել արցունքակալում, այտուց և մշուշոտ տեսողություն: Մարսողականհամակարգում պերմետրինի հայտնվելուց հետո, նվազում է օտար պրոտեիններըճանաչելու և դրանց արձագանքելու իմունային համակարգի բջիջների ունակությունը:Իսկ դա նշանակում է, որ իմունային համակարգը դառնում է խիստ զգայուն և խոցելի:Կասկածներ կան, որ պերմետրինն ազդում է էնդոկրինային համակարգի վրա:

Page 23: թունավոր նյութեր

Քաղցկեղածին հատկությունը

Ըստ EPA –ի, թունաքիմիկատը համարվում է քաղցկեղածին, քանի որ այն էգ մկների թոքերում և էգ ու արու մկների լյարդում առաջացնում է ուռուցք: Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը (IARC) պերմետրինը համարում է III դասին պատկանող նյութ:Քաղցկեղի հետազոտությունները ցույց են տվել, որ մկների մոտ ողջ կյանքի ընթացում պերմետրինի ազդեցության պատճառով ավելացել է լյարդի բարորակ ուռուցքներիթիվը:

Page 24: թունավոր նյութեր

Սովորաբար մուտագեն ազդեցություն չի թողնում, սակայն մարդու, համստերի (գերմանամուկ) և պտղաճանճի թրթուրի հետ կատարված փորձերը ցույց են տվել, որ մուտագենային երևույթներ, այնուամենայնիվ, առաջանում են:

Մուտագենեզ

Page 25: թունավոր նյութեր

Բիոակումուլյացիա

Կուտակվում է ձկների օրգանիզմում, օրինակ, երկարատամիկ ձկան օրգանիզմում բիոխտությունը 703 անգամ ավել է, քան ջրում: Տեղափոխվելու հատկությունը: Միգրացիան թույլ է որոշ տեսակի հողերում: Կայունությունը և քայքայման ունակությունը շրջակա միջավայրում Պերմետրինն ամուր կապվում է հողում և քայքայվում միկրոօրգանիզմների կողմից: Հողում կիսատրոհման տևողությունը 17-43 օր է: Ծառերի կեղևում և ասեղանման տերևներում, պահպանվում է ավելի երկար` մինչև 363 օր: Ջրում պերմետրինի մեծ մասը կապվում է տիղմի (նստվածքի) հետ: Կիսատրոհման տևողությունը` 19-27 ժամ է, սակայն նստվածքում ներծծված նյութը կարող է պահպանվել 1 տարուց ավել: Ջրում թույլ լուծելիության և հողում արագ ներծծվելու հատկության շնորհիվ, թունաքիմիկատը չի աղտոտում ստորգետնյա ջրերը: Օդում տեղաշարժվում է և չի գոլորշիանում: Ունի ճարպային հյուսվածքներում պահպանվելու հատկություն: Ուղեղում և մարմնի ճարպային հյուսվածքներում կիսատրոհման տևողությունը 4-5 օր է:

Page 26: թունավոր նյութեր

Սահմանային թույլատրելի քանակներըԱզդեցությունը բերանի միջոցով: Թունավոր նյութերի և հիվանդությունների գրանցման գործակալությունը, որպես սահմանային թույլատրելի քանակ, նշում է 0,3 մգ/կգ/օր չափաբաժինը:

ՋուրԸստ ԱՀԿ –ի սահմանած խմելու ջրի որակի չափանիշների, թունավորությանհետևանքները կարող են ի հայտ գալ 0,3 մկգ/լ խտության դեպքում: Ըստ խմելու ջրի որակի վերաբերյալ Կանադայի հանձնարարականների, սահմանային թույլատրելի քանակությունը քաղցրահամ ջրում 0,004 մկգ/լ է, իսկ աղի ջրում` 0,0015 մկգ/լ:Սնունդ Ըստ Կոդեքս Ալիմենտարիուսի`բրոկոլի` 2 մգ/կգ, կաղամբ` 5 մգ/կգ, հացահատիկային մշակաբույսեր` 2 մգ/կգ, հավկիթ` 0,1 մգ/կգ, ձիթապտուղ` 1 մգ/կգ, կարտոֆիլ` 0,05 մգ/կգ, թեյ` 20 մգ/կգ, սպանախ` 2 մգ/կգ: Վտանգավորության նշանը` Xn (վնասակար է) N (վտանգավոր է շրջակա միջավայրի համար)

ՌիսկերըՎնասկար է` ներշնչելու և մաշկի հետ շփվելու դեպքում: Մաշկի հետ շփումից կարող է առաջանալ գրգռվածություն: Շատ թունավոր է ջրային օրգանիզմների համար: Ջրային միջավայրում կարող է առաջացնել երկարատև բացասական հետևանքներ:

Page 27: թունավոր նյութեր

Թունավորումներ

Page 28: թունավոր նյութեր

Սուր թունավորումներ առաջանում են մարդու օրգանիզմի տարբեր բնույթի քիմիական նյութերի այնպիսի քանակների ներթափանցումից, որոնք կարող են խախտել կենսական ֆունկիցիաները և կյանքին վտանք սպառնալ: Հայտնի է, որ որոշկի չափաքանակներով ընդունած շատ քիմիական պատրաստուկներ վերականգնում են հիվանդությունների հետևանքով օրգանիզմի խանգարված տարբեր ֆունկցիաները, այսինքն՝ ունեն բուժիչ հատկություն: Սակայն նույն նյութերի մեծ չափաքանակները հաճախ դառնում են թունավոր: Այսպիսով, միևնույն քիմիական նյութը, կախված օրգանիզմի հետ նրա փոխազդման հանգամանքներից, կարող է լինել և՛ թույն, և՛ դեղ: Ելնելով սուր թունավորումներ առաջացնելու հանգամանքներից՝ տարբերում են պատահական և կանխամտածված թունավորումներ: Առաջին խումբը ներառում է շատ տարածված դեպքեր՝ դեղանյութերի չափաքանակի գերազանցումից, հատկապես ինքնաբուժումից, ալկոհոլային ինքնաթունավորումից՝ մեծ քանակությամբ էթիլ ալկոհոլ և դրա փոխնյութեր օգտագործելիս, դեղի կամ ալկոհոլային խմիչքի փոխարեն սխալմամբ որևէ քիմիական նյութ օգտագործելիս և այլն: Կանխամտածված թունավորումները քիչ են տարածված, սակայն առավել ծանր են ընթանում, քանի որ այդ դեպքերում սովորաբար թույնի ավելի մեծ չափաքանակ էօգտագործվում: Դրանք, սակայն կոչված, սուիցիդային թույներ են, որոնք բնորոշ են հոգեկան հիվանդներին կամ անհավասարակշիռ մարդկանց: Սուր թունավորումները կարող են լինել կենցաղային և արտադրական: Հաճախ են հանդիպում կենցաղային թունավորումների տարբեր քիմիական պատրաստուկներից, որոնք մեծ քանակությամբ, որպես դեղանյութ և կենցաղային քիմիայի միջոցներ, պահվում են տներում:

Page 29: թունավոր նյութեր

Արդյունաբերական հիգիենայի հաջողությունների և բժշկական հսկողության շնորհիվ քիմիական ձեռնարկություններում և լաբարատորիաներում վթարների կամ տեխնիկական անվտանգության կանոնների խախտման հետևանքով առաջացող արտադրական թունավորումները հազվադեպ են դարձել: Սուր Թունավորումները տարբերվում են նաև թունավոր նյութն օրգանիզմ ներթափանցելու եղանակով: Առավել տարածված են սննդային թունավորումները, երբ թույնը, բերանի միջոցով ներթափանցելով ստամոքսաղիքային համակարգ, այնտեղից արագ կամ դանդաղ ներծծվում է արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմով: Լինում են նաև ինհալացիոն թունավորումներ՝ թունավոր նյութերի գոլորշիները շնչելիս, մաշկային, երբ թույնը օրգանիզմ է ներթափանցում անպաշտպան մաշկի միջոցով, խոռոչային՝ թունավոր նյութեր ներթափանցումը տարբեր խոռոչների՝ քթի, ականջի, արգանդի միջոցով: Վերջապես, ներարկումից առաջացող թունավորումներ, երբ թունավոր նյութերի լուծույթներն անմիջապես հյուսվածքներ կամ արյան մեջ են անցնում ներարկիչի, թունավոր միջատների ու օձերի խայթոցների միջոցով: Սուր թունավորումներ առաջացնող քիմիական նյութերը չափազանց շատ են. Դրանցից են՝ հիվանդությունների բուժման նպատակով օգագործվող դեղապատրասուկները, տնտեսական և սանիտարական տարբեր կարիքների, անձնական հիգիենայի ու կոսմետիկայի նպատակներով կենցաղում լայնորեն կիրառվող կենցաղային քիմիական պատրաստուկները, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի թունաքիմիկատները, տարբեր սինթետիկ նյութերի արտադրության հիմքը կազմող արդյունաբերական քիմիայի արտադրանքները, և, վերջապես, դեղանյութերի պատրաստման համար գորածվող տարբեր կենդանական տոքսինները, բուսական թույները և այլն:

Page 30: թունավոր նյութեր

Արդյունաբերական թույներ

Page 31: թունավոր նյութեր

Արդյունաբերության մեջ օգտագործվող քիմիական նյութերը, որոնք անվտանգության տեխնիկայի և աշխատանքի հիգիենայի կանոնները խախտելիս օրգանիզմի վար ունենում են վնասակար ազդեցություն: Թույների ներգործությունը կարող է լինել րոպեական կամ աստիճանական: Պարզվել է, որ թույների տարբեր կոնցենտրացիաների ազդեցությունն օրգանիզմի համար ավելի վնասակար է, քան այդ նյութերի հաստատուն կոնցենտրացիան միևնույն ժամանակահատվածում: Ծանր մետաղները, այդ թվում կապարը, սնդիկը, բուրավետ-, նիտրո- և ամինամիացությունները, հալոգենացված ածխաջրածինները, ֆոսֆորօրգանական նյութերը, տարբեր ռադիոակտիվ նյութերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ կանանց օրգանիզմի և պտղի վրա: Կանխարգելման համար անհարժեշտ է արտադրության տեխնոլոգիայից բարձր թունավորումներ ունեցող և կյանքի համար վտանգավոր թույների հեռացում կամ դրանք ավելի պակաս թունավոր ու վտանգավոր նյութերով փոխարինում, տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների կատարելագործում, որով կանխվում կամ առավելագույնս սահմանվափակվում է քիմիական նյութերի անցումը աշխատավայրի օդի մեջ, պատշաճ օդափոխություն, պաշտպանական արտահագուստի կրում, հաքագազի, շնչադիմակների և պաշտպանության այլ միջոցների օգտագործում: Անհրաժեշտ է ցնցուղվել, ամեն օր փոխել սպիտակեղենը, թույների հետ շփվող անձանց աշխատօրվա կրճատում, արձակուրդի երկարացում, պարբերական բժշկական զննումներ, թույների հետ աշխատանքի հակացուցումների մշակում, բուժկանխարգելիչ սնունդ, դեղորայքային կանխարգելում: Կարևոր է աշխատավայրի օդում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների հաստատումը և մշտական պահպանումը, այսինքն` այնպիսի կոնցենտրացիաների, որոնք ութժամյա աշխատօրվա դեպքում ամբողջ աշխատանքային ստաժի ընթացքում աշխատողի մոտ չեն առաջացնում հիվանդություններ կամ առողջական վիճակի շեղումներ:

Page 32: թունավոր նյութեր

Քամին թունաքիմիկատը փչել էր խաղողի այգու ուղղությամբ։ Նաև պետք է ուշադիր լինել, որպեսզի քամին բուժանյութը չփչի աշխատողի կամ այլ մարդկանց վրա:Անհրաժեշտ է թունաքիմիկատները զգուշորեն կիրառել այն վայրերում, որտեղ կան մարդիկ, հատկապես կանայք և երեխաներ, քանի որ նրանց վրա ՚՚կարող  են  ազդեցություն  գործել  նաև  այն  թունաքիմիկատները,  որոնք քիչ վտանգավոր են մեծահասակ տղամարդկանց համար։Ջերմոցներում թունաքիմիկատներով մշակումը պետք է իրականացնել բոլոր մնացած աշխատանքների ավարտից հետո։ Ջերմոցը պետք է կողպեքով փակել և կախել նախազգուշական ցուցանակ։ Անհրաժեշտ է հետևել, որպեսզի մարդիկ կամ կենդանիները մուտք չգործեն ջերմոց կամ դաշտ մինչև սպասման ժամկետի ավարտը։Սպասման ժամկետը մշակումից հետո ընկած այն ժամանակահատվածն է, որի ընթացքում տեղի է ունենում թունաքիմիկատի քայքայում մինչև մարդու առողջության համար անվտանգ խտություններ։ Բերքահավաք պետք է կատարել խստորեն հետևելով թունաքիմիկատների սպասման ժամկետներին՛ թունավորումներից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Սպասման ժամկետներին չհետևելու դեպքում բերքում թունաքիմիկատների մնացորդները գերազանցում են թույլատրելի մակարդակը։

Թունաքիմիկատների բացասական ազդեցության նվազեցումը

Page 33: թունավոր նյութեր

Թունաքիմիկատներն ըստ ազդելու ունակության լինում են սիստեմային, կոնտակտային և աղիքային։1. սիստեմային(ներբույսային) թունաքիմիկատներ:Սիստեմային (ներբույսային)թույները ներթափանցում են բույսի կամ բերքի բոլոր հյուսվածքները։ Հետևաբար, վերջիններս մինչև սպասման ժամկետի ավարտը դեռևս առկա են բերքի մեջ և մարդու առողջության համար վտանգ են ներկայացնում, կարոդ են առաջացնել թունավորում։2. Կոնտակտ աղիքային թունաքիմիկատներ:Կոնտակտ-աղիքային թունաքիմիկատները չնայած չեն ներթափանցում բույսերի/բերքի խորքային հյուսվածքները, սակայն սպասման ժամկետների չպահպանելու կամ պտուղ-բանջարեղենն առանց լվանալու օգտագործելու դեպքում նույնպես վտանգավոր են մարդու առողջության համար, և կարող են առաջացնել թունավորում։Չափազանց կարևոր է թունաքիմիկատներից գյուղատնտեսական մթերքների զերծ լինելը։ Այն պտուղ-բանջարեղենը, որում թունաքիմիկատների մնացորդային քանակները գերազանցում են թույլատրելի մակարդակը, արգելվում է իրացնել բնակչությանը, հանձնել վերամշակող ձեռնարկություններին, քանի որ թունավոր նյութերի պարունակությունը վերջնական մթերքում նույնիսկ խոհարարական և տեխնոլոգիական մշակումներից հետո հնարավոր չէ նվազեցնել մինչև թույլատրելի մակարդակը: ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմիններն իրականացնում են ընտրողական հսկողություն գյուղատնտեսական արտադրանքում և նրա վերամշակման մթերքներում թունաքիմիկատների մնացորդային քանակների պարունակության նկատմամբ:

Page 34: թունավոր նյութեր

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը` էկոլոգիական աղետ08.07.2010

Բնակչության համար մեծ վտանգ ներկայացնող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում արտակարգ իրավիճակ ստեղծվել էր դեռ այս տարվա մարտին: Քանի որ տարածքը գտնվում է սողանքային գոտում, անձրևոտ եղանակների պատճառով հողն այստեղ սկսեց սահել` վտանգավոր նյութերը հասցնելով հարակից բնակավայրեր, որտեղ գյուղացիները հող են մշակում ու անասնապահությամբ զբաղվում: Կառավարությունը թունաքիմիկատների գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման համար շուրջ 32 միլիոն դրամ հատկացրեց, և թունաքիմիկատների գերեզմանոցում վտանգը ժամանակավորապես չեզոքացվեց: Բայց միայն ժամանակավորապես: Գերեզմանոցի ստեղծման ժամանակ թունաքիմիկատների ոչնչացման ամենաարդյունավետ եւ անվտանգ տարբերակը հողում թաղելն էր: «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի ՀԿ-ն արդեն տասը տարի զբաղվում է այս խնդրով, կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ: Ըստ այդմ, հողի մեջ հայտնաբերվել են խիստ վտանգավոր թունաքիմիկատները, որոնք սողանքի պատճառով դուրս են եկել արտաքին շերտ: Դա էլ ինքնըստինքյան վտանգ է ներկայացնում ոչ միայն տեղական, այլև հարակից բնակավայրերի համար, քանի որ թունավոր նյութերի ազդեցությունը տարածվում է օդի ու անձրևների միջոցով:Այսօր կազմակերպության հիմնական պահանջը մեկն է` գերեզմանոցը պետք է տեղափոխվի: 

Page 35: թունավոր նյութեր

Շնչառական համակարգ

Page 36: թունավոր նյութեր

         Շնչառական համակարգը կազմված է քթանցքներից, կոկրդից, խռչակից (ձայնալարերը պարունակող մկանոտ օրգան), շնչափողից, բրոնխներից և թոքերից: Թթվածինն օդից անցնում է քթանցքներով և շարժվում դեպի թոքերը: Քթանցքներում տեղակայված մազիկները կանխարգելում են փոշու և օտար մարմինների ներթափանցումը թոքեր:         Շնչափողից օդնը անցնում է բրոնխներով, հետո`բրոնխիոլներով և հասնում ալվիոլներին: Քանի դեռ այս գործընթացն ընթացքի մեջ է, սրտի համապատասխան խոռոչից դուրս եկով չզտված  արյունը անցնում է ալվեոլի միջով: Այս ընթացքում տեղի է ունենում թթվածնով հարուստ արյունի և ածխաթթու գազով հարուստ արյունի փոխանակում: Արդեն զտված արյունը արյունատար անոթների մջոցով մատակարավում է օրգանիզմի բոլոր բջիջներին:

Page 37: թունավոր նյութեր

Ինչպես է ծխելն ազդում շնչառական համակարգի վրա         Օրգանիզմի`ծխախոտից կախվածությունն առաջանում է նրա բաղադրության մեջ նիկոտինի և խեժի առկայության պատճառով: Ծխախոտը կարող է առաջացնել բերանի, կոկրդի և իհարկե թոքերի քաղցկեղ: Հետազոտությունների արդյունքները վկայում են նաև, որ ծխելը կարող է առաջացնել խրոնիկ բրոնխիտ կամ դժվարացնել շնչելու գործընթացը:         Յուրաքանչյուր շունչն իրենից ներկայացնում է ներշնչում և արտաշնչում: Թոքերն երբեք ամբողջովին դատարկ չեն`որոշակի քանակությամբ օդ նրանց մեջ միշտ պահպանվում է: Կրծքավանդակն երկու կողմից պաշտպանում են թոքերն ու սիրտը : Ձեր կողմից ներշնչվող օդի և դրա զտման որակը,ինչպես նաև օրգանիզմի բոլոր օրգանների և օրգան համակարգերի բնականոն աշխատանքը կախված է Ձեր առողջական վիճակից:         Երբ Դուք ծխում եք, խեժի մասնիկներն անցնում են շնչառական համակարգ և մտնում շրջանառության մեջ: Այս կպչուն նյութը ոչ միայն “ներկում է” ատամները, այլ մնացորդներ է թողնում թոքերի նուրբ հյուսվածքի վրա: Խեժի մեջ պարունակվող քաղցկեղածին բենզոպիրինը նպաստում է քաղցկեղի առաջացմանը:Չնայած նրան, որ ածխածնի մոնօքսիդը անհոտ գազ է, այն շատ վատթար հետևանքներ կարող է ունենալ շնչառության համար, քանի որ ծխելու ժամանակ այն փոխարինում է արյան մեջ պարունակվող թթվածնին: Ածխածնի մոնօքսիդի հեմոգլոբինի հետ հեշտորեն կամպվելու ունակությունը հանգեցնում է գլուղեղ և սիրտ մատակարարվող արյան մեջ թթվածնի քանակի նվազմանը: Ծխախոտի մեջ պարունակվող բոլոր թունավոր նյութերը կարող են առաջացնել շնչառական համակարգի օրգանների հիվանդություններ, վնասվածքներ, դրանք կարող են նաև վնասել արյունատար անոթներն և սիրտը: Ծխախոտի բաղադրության մեջ մտնում են նաև այնպիսի երկաթներ, ինչպիսիք են արճիճն ու կադմիումը, որոնք իրենց բնույթով ևս քաղցկեղածին են: