մամլո հաղորդագրություն ներառական կրթություն հայաստան

4
ՅՅՅՅՅՅՅՅ-Յ ՅՅՅՅՅՅՅՅՅՅ Յ ՅՅՅՅՅՅՅՅՅ ՅՅՅՅՅՅՅՅՅՅ ՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅ ՅՅՅՅՅՅՅ ՅՅՅՅՅՅՅՅՅ ՅՅՅՅՅ ՅՅՅՅ ՅՅՅՅ, 6-Յ ՅՅՅՅՅՅՅՅ 2013Յ. ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ-ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ-Հ: ՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ-Հ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀ Հ, ՀՀՀ ՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ-Հ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀ-ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ.Հ. ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀ-Հ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ (ՀՀՀ/ՀՀՀ) ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ-Հ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ: <<ՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ>>, ՀՀՀՀ ՀՀ: ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ: <<ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ Հ, ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ: ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ Հ, ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ, ՅՅՅՅՅ ՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅՅ

Upload: unicefarmenia

Post on 04-Jun-2015

219 views

Category:

Education


6 download

DESCRIPTION

Հայաստան, ներառական կրթություն, հաշմանդամություն ունեցող երեխաները, մամլո հաղորդագրություն

TRANSCRIPT

Page 1: մամլո հաղորդագրություն ներառական կրթություն հայաստան

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում է ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Նյու Յորք, 6-ը փետրվարի 2013թ. – Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ներառական կրթության ոլորտում ներդրված առաջադեմ քաղաքականությունները դրական փոփոխություններ են իրականացրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքում:

Սերբիայում տարիներ շարունակ ընթացող քաղաքական քարոզարշավի արդյունքում այժմ ավելի մեծ քանակով դպրոցներ առաջին դասարան են ընդունում հաշմանդամություն ունեցող երեխաներին: Մոնտենեգրոյում ընթացող հսկայական ազգային իրազեկման արշավները և Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը ներառականության խթանման հարցում հանգեցրել է ներառական դպրոցների առավել մեծ պահանջարկին՝ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի:

Այս շաբաթ Նյու Յորքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր Խորհրդի նիստի ժամանակ, որը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին, կոչ արվեց այլ պետություններին և դոնոր համայնքներին աջակցել երեխաների՝ որակյալ կրթություն ստանալու իրավունքն իրացնող քաղաքականություններին: Դա միայն մեկ միջոցն է, որը թույլ է տալիս կրչատել սոցիալական մեկուսացմամբ ստեղված անհավասարությունները:

Երկրները ներկայացրեցին իրենց ձեռքբերած հաջողությունները ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր նիստի նախագահ և ՄԱԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ Ձ.Գ. Յարմո Վինանենին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր Տնօրեն Էնթընի Լեյքին, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների (ԿԱԵ/ԱՊՀ) տարածաշրջանային տնօրեն Մարի Պյեր Պուարյեին, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր խորհրդի անդամներին և տարածաշրջանը ներկայացնող մշտական ներկայացուցչություններին:

Պրն Վինանենը անդրադարձավ կրթության իրավունքի կարևորությանը՝ անկախ հաշմանդամությունից, գույնից, սեռից, լեզվից, կրոնից կամ տնտեսական ծագումից: <<Մենք չենք կարող թույլ թալ, որպեսզի որևէ երեխա դուրս մնա դպրոցից: Յուրաքանչյուր երեխա պետք է հիմնական կրթության հավասար իրավունք ունենա>>, նշեց նա:

Նա մասնակիցներին ներկայացրեց կրթության ոլորտում ունեցած ֆինական փորձը: <<Ֆինլանդիայում հիմնական կրթությունը լիովին անվճար է, ներառյալ դպրոցական սնունդը և պարագաները, առողջապահությունը և աշակերտների տանից դպրոց և դպրոցից տուն տեղափոխելը: Նպատակն այն է, որպեսզի բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, կարողանան հաճախել նույն դպրոցը: Դպրոցական ցանցը բավականին զարգացած է տարածաշրջանում և շեշտը դրված է ուսուցիչների որակյալ վերապատրաստմանը: Որակյալ ուսուցիչները կարևորագույն դեր են խաղում որակյալ ներառական կրթության հարցում>>:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԱՐԴԱԳՈՐԹՒՈՅՒՆ

Page 2: մամլո հաղորդագրություն ներառական կրթություն հայաստան

<<Այսօր ներկայացրած օրինակները հստակ ցույց են տալիս, որ մենք գիտենք, թե ինչպես դպրոցները բարյացակամ դարձնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Սակայն շատ ավելին է անհրաժեշտ անել: Ներկայիս քաղաքականությունները, որոնք նման են շատ երկրներում, ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ թաքնված են փակ դռների հետևում>>, նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տկն Պուարյեն:

<<Նրանք հանդուրժում են խարանը՝ իրենց տաղանդը բացահայտելու փոխարեն: Նրանք ծննդյան գրանցման մատյաններից դուրս են և անտեսանելի: Եվ նույնիսկ երբ հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթությունը հասանելի է, նրանք մեկուսացված են սովորական դպրոցներից կամ հաճախ մեկուսացված են հատուկ տիպի դպրոցներում՝ հեռու իրենց ընտանիքներից և համայնքներից>>, նշեց նա:

Բրիֆինգի ժամանակ նշված հիմնական ձեռքբերումները հետևյալն էին.

Սերբիայի Կրթության, Գիտության և Տեխնոլոգիական Զարգացման նախարար՝ Դոկտոր Ժարկո Օբրադովիչը նկարագրեց նորամուծությունները, ինչպիսի են օրինակ՝ Ներառական կրթության ցանցը, ուր կառավարությունը և շուրջ 50 ուսուցիչներ, հոգեբաններ, մանկավարժներ և ազգային քաղաքացիական հասարակության խմբերի անդամներ միասին աշխատում են Ազգային Մոնիթորինգի համակարգի հետ, որը հետևում է կրթության ոլորտում առկա անհավասարությունների նվազեզման առաջընթացին: Շուրջ 15,000 ուսուցիչներ, որը կազմում է ընդհանուրի մեկ հինգերորդը, արդեն վերապատրաստվել են: Սերբական տարրական դպրոցների մեկ երրորդը 2010թ. թվով ավելի շատն հաշմանդամություն ունեցող երեխաներին են ընդունել առաջին դասարան:

Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Ձ.Գ. Կարեն Նազարյանը՝ խոսելով կառավարության անունից, նշեց, որ անհրաժեշտ է ռազմավարական անցում կատարել դպրոց առ դպրոց մոտեցումից դեպի համընդհանուր քաղաքականության համակարգային բարեփոխումներ, ներառյալ հատուկ դպրոցների վերակազմակերպումը:

Մասնավորապես, պրն Նազարյանը նշեց, որ Հայաստանը նշանակալից առաջընթաց է գրանցել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները ապահովելու համար, հատկապես կրթության ոլորտում: Այսօր հաշմանդամություն ունեցող 1700 երեխաներ սովորում են մոտ 100 ներառական դպրոցներում և այս թիվը կավելանա Կրթության մասին օրենքում փոփոխությունների ընդունմամբ, ինչը ներկայումս քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Պրն Նազարյանը, խոսելով խնդիրների մասին, նշեց հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում բարձր աղկատության տոկոսի, համապարփակ ծառայությունների պակասի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ երեխաների հանդեպ կարծրատիպերի և չարաշահման և համայնքի լիարժեք անդամներ դառնալու կարողության մասին:

Մոնտենեգրոյի Կրթության և Սպորտի փոխնախարար տկն Վեսնա Վուկուրովիչը նշեց եռամյա քարոզչական արշավի մասին, որն ընդգրկել էր բնակչության 80 տոկոսը: Հետազոտությանը մասնակցած չորս երեխաներից մեկը նշոց, որ նրանք փոխել են իրենց վերաբերմունքը և այժմ

Page 3: մամլո հաղորդագրություն ներառական կրթություն հայաստան

ավելի հանդուրժող են հաշմանդամություն ունեցող երեխաների հանրակրթական դպրոցներում և հասարակությունում ներառվելու քաղաքականությանը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունեց դոնոր համայնքի մեծ ուշադրությունը ավելի մեծ քանակով ներառական աջակցության ծրագրերի հանդեպ և Ավստրալիայի կառավարության առաջատար դերը այդ ծրագրերի սատարման գործում:

2011թ. Աշխարհի Հաշմանդամության զեկույցի գնահատականներով՝ հաշմանդամություն ունեցող երեխաները կազմում են բնակչության 5.1 տոկոսը: Սա նշանակում է աշխարհում շուրջ 93 միլիոն երեխաներ և մոտ 5.1միլիոն Կենտրանական և Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում: Այսուամենայնիվ, այս ցուցանիշները միայն շատ կոպիտ գնահատականներ են և դրանց հետ պետք է զգույշ լինել: Զգալի դեպքերում, դրանց հիմքում ընկած ազգային տվյալների որակը պետք է բարելավել և այդ տվյալները պետք է հավաքել՝ օգտագործելով ժամանակակից սահմանումներ և պատշաճ մեթոդներ իրատեսական պատկեր ստանալու համար:

Երեխաները շարունակում են մնալ անտեսանելի, անկախ նրանից, թե մեկուսացված են կրթությունից, մեկուսացված են հանրակրթության մեջ, թե հաստատություններում ապրող ավելի քան 600,000 երեխաների մասն են կազմում, ինչը դեռևս ընդհանուր բնույթ է կրում տարածաշրջանի շատ երկրներում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի փաստաթուղթը, որը կոչվում է Հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը : Իրավունքի վրա հիմնված մոտեցում ներառական կրթության ոլորտում ներկայացվեց բրիֆինգի ժամանակ՝ մանրամասն անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ներառական կրթությունը խթանում հանդուժողականություն և հավասար մասնակցություն հասարակական կյանքում: Այն նպաստում է առավել լավ ուսանելու արդյունքներին, ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների, այլև բոլոր երեխաների համար: Այն կարևորագույն դեր է խաղում բոլոր կրթվողների համար բարձր որակի կրթության ձեռքբերման հարցում՝նվազեցնելով անհավասարությունները և ստեղծելով ավելի մեծ քանակով ներառական հասարակություններ:

Բոլոր աշակերտները, ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաները անհատական ծառայությունների և ուսուցման մոտեցումների պահանջ ունեն: Ներառական դպրոցը չի պահանջում հատուկ դպրոց, մասնագիտացված խնամք, թանկարժեք նյութեր կամ բարձր մասնագիտական փորձառություն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է կառավարությունների հետ աջակցելու բաժանման ռիսկի տակ կանգնած ընտանիքներին և վերջ տալու երեխաների հաստատություններում տեղավորմանը, ինչպես նաև որակյալ ներառական կրթություն տրամադրելու համար: Ներառական կրթություն նշանակում է, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ նրանից ունի հաշմանդամություն, թե ոչ, հարուստ է թե աղքատ, անկախ սեռից, ծագումից, կրոնից, մշակութային պատկանելիությունից, կարող է հաճախել իր համայնքի դպրոցը, որը լիարժեք զարգացնում է յուրաքանչյուր երեխայի ներուժը:

###

Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել՝

Page 4: մամլո հաղորդագրություն ներառական կրթություն հայաստան

Էմիլ Սահակյանին – ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տեղեկատվական ծրագրերի ղեկավար

Հեռ.: +374 10 52 35 46, 56 64 97 (113) ; (բջջ.) +374 91 20 38 21

Էլ.փոստ: [email protected]