Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"

5
17:42 • 13.06.12 Քննությունների ընթացքում սթրես են տանում հատկապես տղա դիմորդները. պատճառը բանակն է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանա- տու քարտուղար Վաչագան Գալստյանն հավաս- տիացնում է, որ տարեց տարի բուհ ընդունվելիս դիմորդները ավելի քիչ են սթրես ապրում: «Սթրեսային վիճակներ դիմորդների շրջանում առաջանում է հատկապես սոցիալական խնդիր- ների պատճառով: Անվճար տեղերը նախորդ տարվա հետ համեմատած նվազել են, իսկ այսօր շատ դիմորդներ պայքարում են հենց անվճար տեղերի համար»,- ասաց նա և ավելացրեց, որ լարվածություն կա նաև տղաների մոտ, քանի որ բուհ չընդունվելու դեպքում նրանք կգնան բանակ: Թիվ 2 բուժ. միավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ Հայաստա- նում համատարած բոլորը ցանկանում են բուհ ընդունվել և ընդունելության քննությունների շրջանում կարծես մնացած գործընթացները դադարում են, և հասարակությունը կենտրոնա- նում է դրանց վրա: «Ծնողներն այսօր շատ լուրջ են մոտենում քննություններին, պահանջկոտություն են ցուցա- բերում և դա առաջացնում է լրացուցիչ լարվածության: Եթե ծնողներն իրենք այդքան մեծ սթրես չապրեն, երեխաները ևս չեն ապրի: Սթրեսը մեծանում է նաև այն դեպքում, երբ դպրո- ցում աշակերտը չի սովորում, հետո էլ ստիպված է լինում կրկնուսույցի մոտ գիշեր ու զօր պա- րապել: Մարդը սովոր չէ այդ լարվածությանը»,- ասաց նա: «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկա- վար Աշոտ Քոսյանն այն կարծիքին է, որ քննական գործընթացը փոփոխությունների կարիք ունի: «Երկրներ կան, որտեղ ընդունելության քննություններ ընդհանրապես գոյություն չունեն: Բո- լոր ցանկացողները ընդունվում են, բայց ովքեր չեն կարողանում սովորել դուրս են մնում: Մեր երկրում ընդունելության քննությունները դաժան մի բան են: Բայց դա այդպիսին չի լինի, եթե ուսանողին տրվի երկրորդ հնարավորությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ չընդունվող դի- մորդներին պետք է տրվի երկրորդ հնարավորությունը: Լուրեր Հայաստանից - Թերթ.am http://www.tert.am/am/news/2012/06/13/qnnutyun-stres/

Upload: drmadatyan

Post on 12-Jul-2015

387 views

Category:

Technology


2 download

TRANSCRIPT

Page 1: Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"

17:42 • 13.06.12

Քննությունների ընթացքում սթրես են տանում հատկապես տղա դիմորդները. պատճառը բանակն է

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանա-տու քարտուղար Վաչագան Գալստյանն հավաս-տիացնում է, որ տարեց տարի բուհ ընդունվելիս դիմորդները ավելի քիչ են սթրես ապրում:

«Սթրեսային վիճակներ դիմորդների շրջանում առաջանում է հատկապես սոցիալական խնդիր-ների պատճառով: Անվճար տեղերը նախորդ տարվա հետ համեմատած նվազել են, իսկ այսօր

շատ դիմորդներ պայքարում են հենց անվճար տեղերի համար»,- ասաց նա և ավելացրեց, որ լարվածություն կա նաև տղաների մոտ, քանի որ բուհ չընդունվելու դեպքում նրանք կգնան բանակ:

Թիվ 2 բուժ. միավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշեց, որ Հայաստա-նում համատարած բոլորը ցանկանում են բուհ ընդունվել և ընդունելության քննությունների շրջանում կարծես մնացած գործընթացները դադարում են, և հասարակությունը կենտրոնա-նում է դրանց վրա:

«Ծնողներն այսօր շատ լուրջ են մոտենում քննություններին, պահանջկոտություն են ցուցա-բերում և դա առաջացնում է լրացուցիչ լարվածության: Եթե ծնողներն իրենք այդքան մեծ սթրես չապրեն, երեխաները ևս չեն ապրի: Սթրեսը մեծանում է նաև այն դեպքում, երբ դպրո-ցում աշակերտը չի սովորում, հետո էլ ստիպված է լինում կրկնուսույցի մոտ գիշեր ու զօր պա-րապել: Մարդը սովոր չէ այդ լարվածությանը»,- ասաց նա:

«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկա-վար Աշոտ Քոսյանն այն կարծիքին է, որ քննական գործընթացը փոփոխությունների կարիք ունի:

«Երկրներ կան, որտեղ ընդունելության քննություններ ընդհանրապես գոյություն չունեն: Բո-լոր ցանկացողները ընդունվում են, բայց ովքեր չեն կարողանում սովորել դուրս են մնում: Մեր երկրում ընդունելության քննությունները դաժան մի բան են: Բայց դա այդպիսին չի լինի, եթե ուսանողին տրվի երկրորդ հնարավորությունը»,- ասաց նա և ավելացրեց, որ չընդունվող դի-մորդներին պետք է տրվի երկրորդ հնարավորությունը:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

http://www.tert.am/am/news/2012/06/13/qnnutyun-stres/

Page 2: Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"

Շաբաթ, Հունիսի 30

«Քննություն ասվածը բոլոր դեպքերում էլ դիմորդի համար սթրես է»

Քննությունը և նյարդային սթրեսները։ Ի՞նչ վիճակում են հայտնվում դիմորդներն ընդունելության քննությունների ըն-թացքում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս հարցին էին փորձում պատասխանել ԵՊՀ ընդունող հանձ-նաժողովի քարտուղար Վաչագան Գասպարյանը, թիվ 2 բուժ. միավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադա-թյանն ու «Արթմեդ» բժշկական վերականգնողական կեն-

տրոնի նյարդաբանական կլինիկայի ղեկավար Աշոտ Քոսյանը։

Վ.Գասպարյանի կարծիքով, այն դիմորդները, ովքեր արդեն կողմնորոշված են դիմում բուհ՝ հաստատ իմանալով, թե ինչ մասնագիտություն են ընտրելու, նրանց մոտ սթրեսային վիճակ-ներն ավելի քիչ են։ Բանախոսի կարծիքով, ընդունելության քննությունների Շտեմարանային համակարգն էլ կարծես թե նվազեցրել է սթրեսային վիճակները։ Վ. Գասպարյանի կարծիքով սթրեսներն ավելի շատ են այն երեխաների մոտ, ովքեր անապահով ընտանիքներից են և անվճար ընդունվելու խնդիր ունեն։ Նման վիճակի մեջ են գտնվում նաև տղա դիմորդները, ովքեր անվճար չընդունվելու դեպքում բանակ են մեկնելու։

Մ.Մադաթյանի կարծիքով էլ սթրեսների համար հիմք է ծառայում այն, որ ծնողները չափից ավելի պահանջկոտ են երեխաների նկատմամբ և մեծ կարևորություն են տալիս բուհ ընդունվելուն։

Ա. Քոսյանը շեշտեց, որ քննություն ասվածը բոլոր դեպքերում էլ դիմորդի համար սթրես է։ Շատ երկրներում քննությունները վերացնում են։ Նա նշեց, որ ներկա սերունդը ծնվել է մի ժա-մանակաշրջանում, երբ ծնողները սթրեսային իրավիճակներում են ապրել, ինչը անդրադար-ձել է ներկայիս սերնդի երեխաների հոգեբանության վրա։ Մասնագետի կարծիքով, ընդհան-րապես քննությունը պիտի հանվի, քանի որ շատ երեխաներ ուղղակի չեն կարողանում քննու-թյուն հանձնել, բայց նրանք շատ լավ հետո սովորում են։ Ուստի պետք է ընդունել բոլոր ցան-կացողներին, ապա նրանք, ովքեր չեն կարողանում սովորել, դուրս մնան ինստիտուտից։

13.06.2012, 14:35 Aysor.am

http://www.aysor.am/am/news/2012/06/13/ashot-kosyan/

Page 3: Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"

Photoreport: 13.06.12

Press conference of Vachagan Galstyan, Mihrdat Madatyan and Ashot Kosyan concerning stress during exams

Page 4: Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"

http://www.panarmenian.net/eng/photoset/2424

Page 5: Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"

18:33 • 13.06.12

Exams real stress for entrants – Armenian expert

Vachagan Galstyan, Secretary of the Examining Board at Yerevan State University says that this year’s entrants are under lower stress.

“Social problems as a rule cause stress among entrants. Fewer free seats are available now as compared with last year, whereas numerous entrants are competing for free seats,” he said. Boys are under acute stress because they have to go to the army if they fail to enter higher schools.

Psychologist Mihran Madatyan pointed out general aspiration for higher education in Armenia. Armenia’s society seems to be focused on exams, he said.

Ashot Kosyan, Head of the Neurology Department, Artmed medical center, believes examination process needs changing.

“Some countries do not practice entrance examinations at all. All those wishing are admitted and those unable to learn are expelled,” he said.

Kosyan pointed out the need for a second chance for entrants.

Armenian News - Tert.am

http://www.tert.am/en/news/2012/06/13/qnnutyun-stres/