Իմ ընթերցարանը Տիգրան Գրիգորյան

15
ՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ ԻԻ ԻԻԻԻԻԻԻԻԻԻԻ <<ՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏՏ>> ՏՏՏՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏ 2-ՏՏ ՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏ ՏՏՏՏՏՏՏ

Upload: ganahit

Post on 17-Jul-2015

472 views

Category:

Education


7 download

TRANSCRIPT

Տիգրան Գրիգորյան

Իմ ընթերցարանը<<Մխիթար Սեբաստացի>>

կրթահամալիրՀիմնական դպրոց

2-րդ դասարանԴասվար՝ Անահիտ Աղասյան

Ճանապարհորդ տերևը

Տերևը գնում է անտառ: Անտառում տեսնում է նապաստակին, աղվեսին ու գայլին: Գայլն ու աղվեսը ուզում են ուտել տերևին, իսկ նապաստակը վախեցավ և փախավ: Քամին փչեց, տերևը թռավ ու հեռացավ գայլից ու աղվեսից:

Ինչպես արծիվը դարձավ թռչունների թագավոր

Արծիվը տեսնում է, որ աղվեսը բռնել է մի փոքրիկ թռչնակ: Արծիվը պաշտպանում է թռչնակին և թռչնակը դուրս է ազատվում: Տեսնելով, որ արծիվը ուժեղ է, թռչուններն որոշում են, որ արծիվը կլինի թռչունների թագավոր:

Մկնիկն ու պանիրը

Լինում է չի լինում մի մկնիկ է լինում: Այդ մկնիկը շատ է սիրում ուտել պանիր ու զբոսնել: Մի օր զբոսնելիս տեսնում է պանիր, որը թակարդի մեջ էր: Մկնիկը վերցնում է պանիրը ու ընկնում թակարդը: Բկլիկ մկնիկը պետք է մտածեր, նոր որոշեր ուտել պանիրը թե ոչ:

Կախարդական մոլորակ

Լինում է չի լինում մի կախարդական մոլորակ :Այդ մոլորակում ապրում են բարի ռոբոտները: Բոլոր չար ռոբոտներին բերում են այդ մոլորակ, որ դառնան բարի ու հետո տանում են նորից տուն: Ու բոլոր բարի ռոբոտները

դառան ընկերներ:

Գարուն աղջիկը 

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում: Այդ աղջկա անունը Գարուն Աղջիկ էր: Այդ աղջիկը կարողանում էր բնությունը գեղեցկացնել: Նա շատ էր սիրում արև ու ծաղիկներ: 

Ձնծաղիկն ու քամին 

Ձնծաղիկը արթնացավ: Քամին փչում էր ծառերին: Ձնծաղիկը նայում էր, թե ինչպես է քամին փչում, իսկ քամին շարունակում էր փչել ու չնկատել ձնծաղիկին: Եվ այդպես ձնծաղիկն ու քամին չընկերացան:

Մուկիկի մահը

Եթե ես կախարդական փայտիկ ունենայի

Եթե ես կախարդական փայտիկ ունենայի , այպես կանեի, որ բոլորը ուրախ և առողջ լինեին, բոլոր երեխաները ընկերներ լինեին, մամաները չհիվանդանային և որ ես շուտ մեծանամ ու դառնամ բժիշկ :

Վինի-Թուխը և մեղուները

Շատ վաղուց, կարծեմ անցյալ ուրբաթ, աշխատում էինք ու բզզում: Հանկարծ լսեցինք, թե ինչպես է Թուխը բարձրանում ծառ: Բայց շատ բարձր չկարողացավ բարձրանալ: Նա ընկավ մասրենու թփերի մեջ, իսկ մենք շարունակեցինք բզզալ:

Մենք շարունակում էինք աշխատել և հանկարծակի տեսանք, որ Թուխ արջուկը բարձրանում է փուչիկով: Մենք պտտվեցինք նրա շուրջը, ուշադիր նայեցինք նրան: Թուխ արջուկը վախեցավ ու ցած իջավ, իսկ մենք նորից շարունակեցինք բզզալ:

Վինի-Թուխը և մեղուները

Թղթից մարդուկը

Լինում է չի լինում, թղթից մարդուկ է լինում: Մարդուկը հագել էր տառերից շորեր և թելից գլխարկ: Նա քայլում էր ճանապարհով, երբ հանդիպեց իր պաղպաղակից ընկերոջը, որը նստած էր սառցե նստարանին:

Ողջու՝յն Պաղպաղ,- ասաց թղթից մարդուկը:Ողջույն Թղթղ: Շուտվանից քեզ չեմ տեսել, որտեղ էիր:Կորել էի երազում: Դուրս եկա զբոսնելու և գնացի անծանոթ

ճանապարհով ու կորցրեցի տուն տանող ճանապարհը: Երկար , շատ երկար ման եկա և վերջապես գտա:

Ընկերները այնքան երկար զրուցեցին, որ չնկատեցին ինչպես օրը մթնեց: Իրար բարի գիշեր մաղթեցին և գնացին տուն քնելու:

Թղթից մարդուկը

Թափթփված արևը

Լինում է չի լինում մի թափթփված արև է լինում: Մի օր արևը գնաց տիեզերք խաղալու առանց շողերի, բայց նա դա չնկատեց ու շարունակեց խաղալ: Ճանապարհին հանդիպեց մի մարդուկի, որի մեկ կոշիկը չկար: Նրանք բարևեցին իրար ու արևը շարունակեց իր ճանապարհը: Երբ հասավ մի շատ հեռու աստղի մոտ, տեսավ, որ այդ մարդուկի կոշիկը այնտեղ է: Նա վերցրեց կոշիկը և տուն վերադառնալուց կոշիկը տվեց մարդուկին և շարունակեց իր ճանապարհը: Երբ տուն հասավ տեսավ, որ իր շողերը մոռացել էր տանը: Նա շատ ուրախացավ, երբ տեսավ իր շողերը:

Թափթփված արևը

Բովանդակություն

Ճանապարհորդ տերևը Ինչպես արծիվը դարձավ թռչունների թագավոր Մկնիկն ու պանիրը Կախարդական մոլորակ Գարուն աղջիկը Ձնծաղիկն ու քամին Մուկիկի մահը Եթե ես ունենայի կախարդական փայտիկ Վինի-Թուխը և մեղուները Թղթից մարդուկը Թափթփված արևը