բնության ուժեր
TRANSCRIPT
![Page 1: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/1.jpg)
Բնության ուժեր
![Page 2: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/2.jpg)
Մարմնի դեֆորմացիա • Արտաքին ազդոթության հետևանքով մարմնի
ձևի կամ չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:
• Դեֆորմացիան կոչվում է առանձգական, եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան անհետանում է: Եթե դեֆորմացիայի ազդոցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան չի փոխվում, ապա դեֆորմացիան կոչվում է ոչ առանձգական:
• Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի հետևանքով և ուղղված է դեֆորմացիային ժամանակ մարմնի մասնիկների տեղափոխմանը հակառակ ուղղությամբ, կոչվում է առանձգականության ուժ:
![Page 3: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/3.jpg)
IxI=IL-L0I<<L0
Դեֆորմացիաների դեպքում առանձգականության ուժի մոդուլը՝ Fառ =kIxIՔանի որ զսպանակի x երկարացումը և Fառ առանձգականության ուժի վեկտորի պրոյեկցիան X առանցքի վրա հակառակ նշաններ ունեն, ապա նրանց կապը կարելի է ներկայացնել հետևյալ առնչությամբ՝ F առ,x =-kx
K-զսպանակի կոշտություն: Միավորների ՄՀ-ում կոշտությունը նշ. Ն/մ
![Page 4: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/4.jpg)
Ազատ անկում կատարող մարմինն ունի ուղղաձիգ դեպի ներքև ուղղված արագացում, ուստի, ըստ Նյուտոնի || օրենքի, այդ մարմնի վրա ազդում է նույն ուղղությամբ, այսինքն` դեպի Երկրի կենտրոն ուղղված մի ուժ: Մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը` շարժվելով կոր հետագծով, այսինքն` արագացմամբ: Արեգակը և մոլորակները, ինչպես նաև բոլոր մարմիններ, փոխադարձաբար ձգում են իրար: Մարմինների այդ փոխադարձ ձգողությունն անվանում են տիեզերական ձգողություն, իսկ մարմինների փոխազդեցությունը՝ գրավիտացիոն փոխազդեցություն:
Գրավիտացիոն Փոխազդեցություն
![Page 5: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/5.jpg)
• Բոլոր մարմինները Երկրի վրա ընկնում են միևնույն` g արագացմամբ, ուստի` համաձայն Նյուտոնի || օրենքի, m զանգվածով մարմնի վրա ազդող Երկրի տիեզերական ձգողության ուժը` F=mg
• Համաձայն Նյուտոնի ||| օրենքի, ուժերը մոդուլով միմյանց հավասար են: Հետևաբար` տիեզերական ձգողության ուժը համեմատական է փոխազդող մարմիններից յուրաքանչյուրի զանգվածին, այսինքն` նրանց զանգվածների արտադրյալին:
F~Mm • Երկու մարմիններ իրար ձգում են այնպիսի ուժերով,
որոնց մոդուլն ուղիղ համեմատական է այդ մարմինների զանգվածների արտադրյալին, հակադարձ համեմատական` նրանց հեռավորության քառակուսուն և ուղղված են մարմինները միացնող ուղղի երկայնքով:
G·m1m2
r²F=
![Page 6: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/6.jpg)
G-ն գրավիտացիոն հաստատուն է: Փոխազդող մարմինների վրա կիրառված գրավիտացիոն ուժերը մոդուլով իրար հավասար են, ուղղությամբ` հակադիր: Այդ ուժերն ուղղված են նյութական կետերը միացնող ուղղի երկայնքով, մի մարմից դեպի մյուսը: Այդպիսի ուժերը կոչվում են կենտրոնական ուժեր: Գրավիտացիոն հաստատունի որոշումը` տիեզերական ձգողության օրենքի բանաձևի մեջ մտնող G գործակիցը, ինչպես հետևում է բանաձևից, թվապես հավասար է այն ուժին, որով միմյանց ձգում են 1-ական կգ զանգված ունեցող համասեռ գնդերը, երբ նրանց հեռավորությունը 1մ է: Fr² m1m2ՄՀ-ում G հաստատունի միավորն է` 1 Ն·մ²/կգ² G հաստատունի թվային արժեքը` G=6.67·10-11Ն·մ²/կգ²
G=
![Page 7: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/7.jpg)
Կեպլերի օրենքները
• Գրավիտացիոն ուժերն են որոշում մոլորակների ու աստղերի շարժման օրինաչափությունները: Եթե չլիներ գրավիտացոն փոխազդեցությունը, մոլորակները կհեռանային իրարից ու կանհետանային տիեզերական տարածության մեջ:
• Կեպլերի առաջին օրենք: Յուրաքանչյուր մոլորակի ուղեծիրն էլիպս է, որի կիզակետերից մեկում արեգակն է:
![Page 8: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/8.jpg)
• Էլիպսը հարթ կոր է, որի յուրաքանչյուր կետի՝ F1 և F2 կիզակետերից հեռավորությունների գումարը հաստատուն մեծություն է: Այն հավասար է էլիպսի մեծ՝ PA առանցքին: OA-ն կոչվում է էլիպսի մեծ կիսաառանցք իսկ OE-ն՝ փոքր: Արեգակը F1 կիզակետում է. Նրան ամենամոտ P կետը կոչվում է արեգակնամերձ կետ:
E Մոլորակ
r1 r2
P A O
Արեգակ
![Page 9: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/9.jpg)
• Կեպլերի երկրորդ օրենք: Մոլորակի շառավիղ-վեկտորը հավասար ժամանակամիջոցներում գծում է հավասարամեծ մակերեսներ (մակերեսների օրենք):
• կեպլերի երրորդ օրենք: Կամայական երկու մոլորակի՝ Արեգակի շուրջ պտտման պարբերության քառակուսիները հարաբերում են ինչպես նրանց ուղեծրի մեծ կիսաառանցքների խորանարդները (հարմոնիկ օրենք):
![Page 10: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/10.jpg)
Ծանրության ուժ: ազատ անկման արագացում• Տիեզերական ձգողության ուժի
դրսևորումներից է ծանրության ուժը: Ծանրության ուժ է կոչվում մարմինների վրա Երկրի կողմից ազդող ուժը: Այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի ներքև, այսինքն՝ դեպի Երկրի կենտրոն: Ծանրության ուժի մոդուլը որոշվում է տիեզերական ձգողության օրենքից: Եթե m զանգվածով մարմինը Երկրի մակերևույթից ունի h բարձրություն, ապա համաձայն տիեզերական ձգողության օրենքի. Երկրի ձգողության ուժը՝
mM (R+h)2
F=G
![Page 11: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/11.jpg)
Որտեղ M- երկրի զանգվածն է, R-ը՝ նրա շառավիղը Եթե նշանակենք՝ M (R+h)2 ապա ծանրության ուժը կարելի է ներկայացնել որպես երկու մեծությունների ար տադրյալ՝ Fg=mg,
m զանգվածը, բնութագրում է տվյալ մարմինը, g-ն կախված է նրա դիրքից: Այսպիսով հավասարությունը կարելի է ներկայացնել վեկտորական տեսքով՝ Fg=mg
Այստեղից g-ն ներկայացնելով որպես Fg m
g=G
g=
![Page 12: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/12.jpg)
Միայն ծանրության ուժի ազդեցությամբ մարմնի շարժումն անվանում են ագատ անկում, ուստի' g մեծությանն անվանում են ազատ անկման արագացում: M R2
Ազատ անկման արագացման վերոհիշյալ բանաձևից երևում է, որ այն կախված է Երկրի շառավղից: Բայց երկրագունդը բևեռներում փոքր-ինչ «սեղմված» է պտտման առանցքի ուղղությամբ, ուստի՝ տարբեր աշխարհագրական լայնու թյուններում R-ը տարբեր է. հասարակածից դեպի բևեռ տեղափոխվելիս այն փոքրանում է, որի հետևանքով բևեռներում ազատ անկման արագացումն ավելի մեծ է քան հասարակածում:
g0≈G
![Page 13: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/13.jpg)
Երկրի տարբեր կետերում ազատ անկման արագացման աարբեր լինելու մյուս' ավելի էական պատճառը Երկրագնդի օրական պտույտն սեփական առանցքի շուրջը:Երկրագնդի որոշ վայրերում ազատ անկման արագացումը տվյալ աշխարհագրական լայնության վրա ազատ անկման արագացման միջին արժեքից տարբերվում է Երկրի ընդերքի անհամասեռության պատճառով: Δg=g-gմիջ տարբերությունը կոչվում է գրավիտացիոն շեղում: Դրական շեղումները հաճախ վկայում են ընդերքում համեմատաբար մեծ խտությամբ, օրինակ մետաղի հանածո ների պաշարների, իսկ բացասական շեղումները' թեթև օգտակար հանածոների, օրինակ նավթի և գազի պաշարների առկայության մասին
![Page 14: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/14.jpg)
Մարմնի կշիռ։ Անկշռելիություն
• Մարմնի կշիռ կոչվում է այն ուժը, որով մարմինը երկրի ձգողության հետևանքով ազդում է հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա։• Մարմնի ազդեցությամբ հենարանը
դեֆորմացվում է, որի հետևանքով նրա մեջ առաջանում է առաձգականության ուժ, որով հենարանն ազդում է մարմնի վրա: Այդ ուժն անվանում էն հակազդեցության ուժ և նշանակում N տառով:
![Page 15: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/15.jpg)
• Դեֆորմացված առանձգականության ուժն ազդում է հենարանի վրա և ուղղված է դեպի վար։ Հենց այդ ուժն էլ անվանում են մառմնի կշիռ և նշանակում P տառով։
• P=-N• Դադարի վիճակում գտնվող մարմնի վրա ազդող
ուժերի գումարը զրո է: N+mg=0 • որտեղից P=-N=mg• Դադարի վիճակում մարմնի կշիռը հավասար է
նրա վրա ազդող ծանրության ուժին: Բայց դա չի նշանակում որ մարմնի կշիռը և նրա վրա ազդող ծանրության ուժը նույն ուժերն են:
![Page 16: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/16.jpg)
• Ծանրության ուժը գրավիտացիոն ուժն է, որը կիրառված է մարնի վրա, իսկ մարմնի կշիռն առաձգականության ուժ է. այն առաջանում է մարմնի դեֆորմացիայի հետևանքով և ազդում է հենարանի վրա:
• Եթե մարմնի վրա ազդում են միայն ծանրության և թելի լարվածության ուժերը, ապա համաձայն Նյուտոնի երկրորդ օրենքի,
mg+T=ma• Նկատի ունենալով նաև մարմնի կշռի
անվանումը կստանանք` P=m(g-a)• Մարմնի արագացումն ուղղված է ուղղաձիգ
դեպի վեր P=m(g+a)
![Page 17: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/17.jpg)
• Մարմնի արագացումը ուղղված է ուղղաձիգ դեպի վար՝
P=m(g-a)• Եթե մարմինը հենարանի կամ կախոցի
հետ շարժվում է մի արագացմամբ, որը հակառակ է ուղղված ազատ անկման արագացմանը, նրա կշիռը գերազանցում է դադարի վիճակում ունեցած կշիրին:
• Եթե մարմինը հենարանի կամ կախոցի հետ շարժվում է այնպիսի արագացմամբ, որը համուղղված է ազատ անկման արագացմանը, ապա նրա կշիռը փոքր է դադարի բիճակում ունեցած կշռից:
![Page 18: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/18.jpg)
Երկրի արհեստական արբանյակներ, Առաջին տիեզերական արագություն
Մեծ արագությունների դեպքում մարմնի անկման ընթացքում գնդաձևության հետևանքով Երկրի մակերևույթը հեռանում է մարմնից: Աստիճանաբար մեծացնելով այդ արագությունը կարելի է հասնել այնպիսի արժեքի, որ կորության հետևանքով Երկրի մակերևույթը մարմնից հեռանա ճիշտ այնքան, որքան մարմինն է մոտենում Երկրին: Նշանակում է մարմինը կպտտվի Երկրի շուրջ R+h շառավղով շրջանագծով՝ դառնալով երկրի արհեստական առբանյակ:
![Page 19: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/19.jpg)
Արբանյակը շարժվում է շրջանագծով Երկրի տիեզերական ձգողության ուժը ազդեցությամբ, հետևաբար, համաձայն Նյուտոնի II օրենքի, Mm mv2
(R+h)2 R+h Որտեղ M-ը Երկրի զանգվածն է, G-ն՝ տիեզերական ձգողության հաստատունը, R-ը՝ Երկրի շառավիղը, m-ը v-ն և h-ը, համապատասխանաբար, արբանյակի զանգվածը, արագությունը և բարձրությունը Երկրի մակերևույթից: բանաձևից արբանյակի արագության համար կստանանք՝ GM R+h
G =
v=
![Page 20: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/20.jpg)
M նկատի ունենալով այս բանաձը կստանանք R2 v= Rg0
Որտեղ g0-ն ազատ անկման արագացումն է Երկրի մակերևույթի մոտ: Այս բանաձևից կստանանք որ v1≈8կմ/վ:
Այն նվազագույն արագությունը, որը պետք է հաղորդել մարմնին Երկրի արհեստական արբանյակ դառնալու համար, կոչվում է առաջին տիեզերական արագացում:
Այն նվազագույ արագությունը , որը Երկրի մակերևույթի մոտ պետք է հաղորդել մարմնին, որպեսզի այն հաղթահարի Երկրի ձգողությունը, կոչվում է երկրորդ տիեզերական արագություն:Հաշվարկներրը ցույց են տալիս, որ այդ արագությունը 2 գերազանցում է առագին տիեզերական արագությունը:
g0≈ G
![Page 21: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/21.jpg)
![Page 22: բնության ուժեր](https://reader030.vdocuments.pub/reader030/viewer/2022020716/55bda62abb61eb2e228b4596/html5/thumbnails/22.jpg)