արամ խաչատրյանի տուն թանգարա

10
ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ-ԱԱԱԱԱԱԱ

Upload: liana-margaryan

Post on 07-Aug-2015

97 views

Category:

Art & Photos


3 download

TRANSCRIPT

Page 1: արամ խաչատրյանի տուն թանգարա

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱ

Page 2: արամ խաչատրյանի տուն թանգարա

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 1978 թվականին։ Տուն-թանգարանը ստեղծվել է Մարշալ Բաղրամյանի պողոտայի և Պլեխանով (այժմ՝ Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առանձնատան հիման վրա, որ 1947 թվականին Արամ Խաչատրյանիննվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը։

Page 3: արամ խաչատրյանի տուն թանգարա

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Միահարկ առանձնատունը (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան) բաղկացած էր հինգ ընդարձակ սենյակներից և ուներ տնամերձ այգի։ Այն տուն-թանգարանի վերածելու ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշումը կայացվել էր 1976 թվականի հուլիսի 21-ին՝ դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք։ Նա առիթ էր ունեցել ծանոթանալու ապագա տուն-թանգարանի շենքի նախագծի էսքիզներին, որ ստեղծել էր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը և նախագծի ալբոմի տիտղոսաթերթի վրա գրի էր առել իր դիտարկումներն ու առաջարկությունները։

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի մահից հետո թանգարանի շենքի նախագծային աշխատանքներն ավարտեց ճարտարապետ Էդվարդ Ալթունյանը։

Page 4: արամ խաչատրյանի տուն թանգարա

«Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ դժվար էր թղթի վրա արված գծագրով պատկերացնել ապագա տուն-թանգարանը: Արտաքինից այն շատ գեղեցիկ էր ու համոզիչ, իսկ ներքին դասավորությունն ու ձևավորումը ավելի դժվար էր պատկերացնել: Նախագիծն, ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ և ես կուզենայի հաստատել այն ...»։Արամ Խաչատրյան, 29 հունվարի, 1978 թ., Մոսկվա[1]

Արամ Խաչատրյանը սիրում էր երևանյան իր այս բնակարանը։ Այստեղ հիմնականում ապրել են մայրը, եղբայր Վաղինակն ընտանիքով։ Ինքն էլՀայրենիք այցելելիս այստեղ էր կանգ առնում, ընդունում հյուրերին, աշխատում, ի մի բերում Հայաստանի տարբեր շրջաններից ստացած տպավորությունները։

Page 5: արամ խաչատրյանի տուն թանգարա

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում։ Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Արամ Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր՝ ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին։ Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում։

1984 թվականի հունվարի 23-ին բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը։

Page 6: արամ խաչատրյանի տուն թանգարա

Տուն-թանգարանում հավաքվել են ավելի քան 18 հազար արժեքավոր առարկաներ՝ լուսանկարներ, նամակներ, գրքեր, նոտային ձեռագրեր, ստեղծագործությունների տարբեր հրատարակություններ, ֆիլմեր, ձայնագրություններ, անձնական իրեր, փաստաթղթեր, ազդագրեր,բուկլետներ։ Տուն-թանգարանի խնդիրներն է հավաքածուի առավելագույն ամբողջականացումը, հավաքածուն անվտանգ պահպանելը և պատշաճ մակարդակով հանրությանը ներկայացնելը։ Թանգարանում իրականցվող գիտաֆոնդային աշխատանքներն ուղղված են կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործության խոր ուսումնասիրմանը։ Թանգարանը զբաղվում է կոմպոզիտորին վերաբերող նյութերի հրատարակմամբ։ Հավաքածուի նյութերի հիման վրա արդեն լույս են տեսել Արամ Խաչատրյանի նամականին 3 հատորով՝ հայերեն և ռուսերեն, թանգարանի բուկլետը, պարբերաբար հրատարակվում են թանգարանի նոր ցուցադրության գովազդային բուկլետները։

Page 7: արամ խաչատրյանի տուն թանգարա

Թանգարանի գիտաշխատողները Արամ Խաչատրյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտաժողովներում հանդես են գալիս հոդվածներով, որոնք նաև տպագրվում են լրագրերում ու պարբերականներում։

Տուն-թանգարանի առաջին տնօրենն է եղել հանրապետության վաստակավոր ուսուցիչ Գոհար Հարությունյանը, ներկա տնօրենն է դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը։

2015 թվականին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դարձել է Երաժշտական թանգարանների և հավաքածուների ասոցիացիայի անդամ[2]:

Page 8: արամ խաչատրյանի տուն թանգարա
Page 9: արամ խաչատրյանի տուն թանգարա

6-2 ԴԱՍԱՐԱ

Միլենա Թորոսյան

Page 10: արամ խաչատրյանի տուն թանգարա

ՎԵՐՋ