մադամ տյուսոի թանգարան
TRANSCRIPT
Մադամ Տյուսոյի թանգարան
Մադամ Տյուսոյի Թանգարան
• Մադամ Տյուսոյի թանգարան, մոմե արձանների թանգարան Լոնդոն քաղաքի Մերիլեբոն թաղամասում, որն ունի մասնաճյուղեր 14 քաղաքներում (2013 թվականի տվյալներով)՝ Ամստերդամ, Լաս Վեգաս, Նյու Յորք, Լոս Անջելես, Հոնկոնգ, Շանհայ,Վաշինգտոն, Վիեննա և Բեռլին։ Այն հիմնել է քանդակագործ Մարի Տյուսոն։
Մադամ Տյուսոի թանգարան
Պատմություն
• Մարի Տյուսոն (1761-1850), օրիորդական ազգանունը` Գրոսհոլց (Grosholts), ծնվել է Ստրասբուրգ քաղաքում, նրա մայրը աշխատել է սպասուհի դոկտոր Ֆիլիպ Կյորտիսի մոտ, որը մոմե մոդելների քանդակագործ էր։ Նա սովորեցնում է Մարի Տյուսոյին մոմե քանդակագործության արվեստին։ 1765 թվականին Մարին քանդակում է Լյուդովիկոս 15-րդի սիրուհու` Մարի Ժաննա Դյուբարիի արձանը։
Մադամ Տյուսոյի թանգարան
Պատմություն
• Ֆիլիպ Կյորտիսի մոմե արձանների առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 1770 թվականին և վայելեց մեծ հաջողություն։ 1776 թվականին ցուցահանդես է տեղի ուենում Փարիզում, Պալե Ռոյալում։ Հաջորդ ցուցահանդեսը կայանում է 1782 թվականին Դյու Տամպլ բուլվարում, որը դարձավ Սարսափների սենյակի նախատիպը։
• 1777 թվականին Մարիա Տյուսոն ստեղծում է իր առաջին մոմե արձանը (Վոլտեր), այնուհետև հաջորդում են Ժան-Ժակ Ռուսոն ևԲենջամին Ֆրանկլինը։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ նա ստեղծում է թագավորական ընտանիքի մահվան դիմակները։ 1794 թվականին, Ֆիլիպ Կյորտիսի մահից հետո, նրա հավաքածուն անցնում է Մարի Տյուսոյին։
• 1802 թվականին Մարի Տյուսոն տեղափոխվում է Լոնդոն։ Անգլո-ֆրանսիական պատերազմի պատճառով Մարի Տյուսոն և նրա հավաքածուն չեն կարողանում վերադառնալ Ֆրանսիա և նա ստիպված է լինում մեկնել Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։ 1835թվականին նա հիմնադրում է իր առաջին մշտական ցուցահանդեսը Լոնդոնի Բեյքեր-սթրիթ փողոցում։ Նրա թանգարանի կորիզըՍարսափների սենյակն էր։ Ցուցադրության մի մասում ֆրանսիական հեղափոխության զոհերի, մարդասպանների և այլ հանցագործների քանդակներն էին։
• Ժամանակի ընթացքում հավաքածուն համալրվել է անվանի բազմաթիվ մարդկանց մոմե արձաններով, որոնցից են ծովակալ Նելսոնը և Վալտեր Սքոթը։
• 1884 թվականին հավաքածուն տեղափոխվում է Մերիլեբոն-ռոուդ։ 1925 թվականի հրդեհի պատճառով բազմաթիվ արձաններ ոչնչացան։ Բայց արձանների կաղապարները չէին վնասվել, և հնարավոր եղավ վերականգնել արձանները։
Նյութը Պատրաստեց
Աննա Ստեփանյանը
Միջին Դպրոց 6-2 դասարան