վահե մուսայելյան
TRANSCRIPT
![Page 1: վահե մուսայելյան](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081514/55cbeecbbb61eb6e3d8b457c/html5/thumbnails/1.jpg)
Վահե Մուսայելյան
Բ-4 Դպրոց-պարտեզ
![Page 2: վահե մուսայելյան](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081514/55cbeecbbb61eb6e3d8b457c/html5/thumbnails/2.jpg)
Աշտարակ
Աշտարակը՝ Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոնն է։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա:Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։ Քաղաքն ունի 30 000 բնակիչ, բացառապես հայեր։ Երևան մայրաքաղաքից 13 կմ հյուսիս արևմուտք է գտնվում։
![Page 3: վահե մուսայելյան](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081514/55cbeecbbb61eb6e3d8b457c/html5/thumbnails/3.jpg)
ԱպարանԱպարան քաղաքը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում է գտնվում։ Երևանից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք է գտնվում, Քասաղի ավազանի վերին մասում, Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում,ծովի մակարդակից 1880 մ բարձր է։ Քաղաքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա։Տեսարժան վայրերն են.
Սուրբ Խաչ եկեղեցին,որը կառուցվել է 5-րդ դարում:
Բաշ-Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողը:
Դրաստամատ Կանայանի դամբարանը:
Հայոց այբուբենի համալիրն ու Մխիթար Գոշի արձանը:
![Page 4: վահե մուսայելյան](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081514/55cbeecbbb61eb6e3d8b457c/html5/thumbnails/4.jpg)
Սպիտակ
Սպիտակ անվանումը կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ։Սպիտակ քաղաքը Հայաստանի Լոռու մարզում է գտնվում։Սպիտակով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները։ Հեռավորությունը՝ մայրաքաղաք Երևանից 93կմ է, Լոռու մարզկենտրոն Վանաձորից՝ 18 կմ է։
![Page 5: վահե մուսայելյան](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081514/55cbeecbbb61eb6e3d8b457c/html5/thumbnails/5.jpg)
Ալավերդի
Ալավերդին հանքարդյունաբերական, երկաթուղային քաղաք է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում:Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարահարթում է գտնվում։ Ալավերդին հայտնի է իր պղնձաքիմիական կոմբինատով: Քաղաքին մոտ են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկված 10-րդ դարի Հաղպատի և 966 թվականի Սանահինի վանքային համալիրները, 6-րդ դարի Օձունի եկեղեցին, 1171թ․–ի Քոբայրի վանքը, 5–6-րդ դարի Հոռոմայրը, 1233 թվականի Կայան բերդը, 7–րդ դարի Սանահինի կամուրջը, Ախթալայի 10-րդ դարի վանքն ու բերդը, Դսեղ գյուղն իր պատմական հուշարձաններով և թանգարաններով։
![Page 6: վահե մուսայելյան](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022081514/55cbeecbbb61eb6e3d8b457c/html5/thumbnails/6.jpg)
Վերջ