Ամոթի տարի

14

Upload: qnqush

Post on 17-Aug-2015

49 views

Category:

Art & Photos


2 download

TRANSCRIPT

Եվրոպական մի շարք երկրներ, որոնք Գերմանիայի օկուպացիայից  ազատագրվեցին: Հազարավոր կանայք, որոնք կապ էին ունեցել գերմանացացի զինվորականների հետ, իրենց համաքաղաքացիների կողմից նվաստացման և կտտանքների ենթարկվեցին:

Առավել ակտիվ իրենց հայրենակիցներին հետապնդում էին ֆրանսիացիները: Պարտությունից, օկուպացիայի երկար տարիներից, երկրի մասնատումից ազատագրված Ֆրանսիան իր ողջ զայրույթը թափում էր այդ աղջիկների վրա:

Հաճախ նման կերպով անձնական հաշիվներն էին մաքրում, իսկ առավել ակտիվ մասնակիցները փորձում էին կոծկել իրենց համագործակցությունը օկուպացիոն իշխանությունների հետ:

Մեր կողքով, սպառնալիքներ և հայհոյանքների տակ, դանդաղ գնում էր բաց բեռնատարը: Բեռնախցում կար մեկ տասնյակից ավել մարդ, բոլորը սափրած գլուխներով, որոնք ամոթից ցած էին կախել,-ասում է ականատեսներից մեկը:

Գլուխները սափրելով չէին սահմանափակվում, ֆաշիստական նշան նկարում կամ տաք երկաթով դաջում  այն:

Լինում էին ինքնադատաստանի դեպքեր, երբ աղջիկներին ուղղակի գնդակահարում էին, շատերը, չդիմանալով ամոթին կյանքին վերջ էին տալիս ինքնասպանությամբ: Ժողովուրդն այդ վերջին տարին անվանում է «ազգային ամոթի տարի»: Նման բան կատարվել է նաև այլ եվրոպական երկրներում:

Ըստ Փարիզյան պատմաբան Ֆաբրիս Վերգիլի, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, օկուպացված Ֆրանսիայում ավելի քան 200հզ. երեխաներ՝ ծնված գերմանացի զինվորներից, դաստիարակվել են իրենց ֆրանսուհի մայրերի կողմից: Նա իր "Naitre ennemi" (Ծնվել է թշնամի) գրքում հաշվարկում է մոտ 20 հզ. ֆրանսուհիների, ում հայրենակիցները  հետապնդում էին նրանց փողոցներում և  դաժանաբար սափրում գլուխները, մեղադրելով նրանց նացիստների հետ «հորիզոնական համագործակցության» համար:Նրանք կոչում էին «ազգի անարժաններ» և նրանցից շատերը ստացան վեց ամսից մինչև մեկ տարվա ազատազրկում՝ հաջորդող մեկ տարում նվաստ իրավունքներով:

Բայց ևս մի չշոշափված նյութ կա, որի մասին ամոթաբար լռում էին տասնամյակներ շարունակ՝ երեխաները՝ ծնված գերմանական զինուժից:Նրանց մայրերը ֆրանսուհի էին, իսկ հայրերը օկուպացված Ֆրանսիա եկած նացիստական զինվորներ: 200հզ. երեխաներից ոմանք արհամարանք էին կրում և թաքցնում իրենց հոր ինքնությունը: Նրանք կրկնակի մերժված էին՝ ծնվելով արտամուսնական կապից և լինելով թշնամու հետ կապի պտուղ:

Տարբեր հաշվարկներով, հենց այդ Ֆրանսիայում ծնվել են ավելի քան 200 հազար այսպես կոչված «օկուպացիայի երեխաներ», բայց որքան էլ զարմանալի է, հենց նույն ֆրանսիացիները նրանց առավել անձնվիրաբար էին վերաբերվում, սահմանափակվելով միայն գերմանական անունների և գերմաներեն սովորելն արգելելով:Նրանք 2009ին ձգտել և ստացել են Գերմանիայի քաղաքացիություն, առանց Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու:

Սոմերսեթ Մոեմի պատմվածքներից մեկում՝ստեղծված 1944 թվականին, հերոսուհին սպանում է իր երեխային՝ ծնված գերմանացի զինվորից: Դա հորինվածք չէ, այդպիսի դեպքեր բնութագրվում են նաև այն ժամանակ:Եղել են նաև հարձակումներ երեխաների  և մեծերի կողմից, շատերից մայրերը հրաժարվել են, և նրանք դաստիարակվել են մանկատներում:

Նորվեգիայում այդպիսի կանայք մոտ 15 հազարն էին, ևս 5 հազարը գերմանացիներից երեխա ունեցած: Կանայք դատապարտվեցին մեկուկես տարվա հարկադիր աշխատանքի, իսկ գրեթե բոլոր երեխաներին կառավարությունը ճանաչեց մտավոր թերզարգացած և ուղարկեց հոգեբուժարաններ, որտեղ նրանք մնացին մինչ 60-ական թվականները:

Նորվեգական Միությունը պատերազմի երեխաներին ավելի ուշ էր հայտնելու այն մասին, որ «նացիստական ձկնկիթը» և «անուղեղները», այդպես էին անվանում երեխաներին, օգտագործում էին բժշկական հաբերի փորձարկման համար:

Միայն  2005 թվականին նորվեգական խորհրդարանը օրինականորեն ներողություն հայցեց անմեղ զոհերին և հավաստացնում է տալ  դրամական փոխհատուցում 3 հզ. եվրոյի չափ: Գումարի չափը կմեծանար, եթե տուժվածը փաստացիորեն ունի հավաստագիր, որ բախվել է ատելության, վախի և անվստահության իր արմատների պատճառով: