ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ

9
1 ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ ԿԱՊՆՎԱԾ ԲԱ ԳՈՒԱ «ՓՈՓՈԽՄԱՆ ԳԻՐՔ»-Ի ՈՒԹԱՆԿՅԱՆ ՀԵՏ Khí Công Kim Cang Thin-ում մարդու ութը չաքրաները (հոգեէներգետիկ կենտրոններ) կապնված են Բա Գուա (Արհավիրքների ազդեցությունը բոլոր կողմերի վրա) «Փոփոխման գիրք»-ի ութանկյան հետ: Մեծ տիեզերքը ունի ութանկյուն Բա գուա, Փոքր տիեզերքը ունի ութը չաքրաներ`հոգեէներգետիկ կենտրոններ: Սրանք մար- դու կյանքը երկնքի և երկրի հետ կապող ութը վճռական հանգույցներն են` ճակատագիրը: Բա գուա ութանկյունը` դա տիեզերքի Ցի-ն է`էներ- գիան, ինչը անընդհատ շարժում և զարգացնում է ամբողջ կենդանությունը, հարմոնացնում է Ին-Յանի հավասա- րակշռությունը բնությունում: Կենդանիների չաքրաները արձակում են անհամե- մատ շատ թույլ և աղոտ փայլ: Քանզի, բնական միջավայ- րի պայմաններում, գոյության պահպնման և պաշտպան- ման, տեղեկատվական բազմակողմ շփումների ու հա- րաբերությունների առիթով, ամեն կենդանու մեջ զար- գանում են հատուկ կենաց կարողություններ: Օրինակ` դրանց տելեպատիան առավել է մարդկանցից: Չաքրաները ձեւավորվում են ծննդյան առաջին տասն- չորս օրերի ընթացքում` կախված ծննդյան պահին Եր- կիր մոլորակի` մնացած Արեգակնային մոլորակների հանդեպ ունեցած դիրքից: Եթե այդ 14 օրերի ընթացքում չի ձեւավորվում որեւէ չաքրա` այն այլեւս երբեք չի բարձ- րանում` զարգանում: Եթե 14 օրերի ընթացքում կատար- վում է տիեզերական այդ օրենքի բնականոն ընթացմանը միջամտություն, ընթացքը կանգ է առնում, չձեւավորված չաքրաների կարողության ուժգնությունը բաժանվում է ձեւավոր- ված չաքրաների վրա: ՈՒթը չաքրաները տեղադրված են մարդու մարմնի վրա` ողնաշարի երկայնքով: Բոլոր դրանք համընկնում են ակուպունկտուրայի (ասեղաթերապիա) գլխավոր կետերի հետ: Ամեն չաքրա ուղղորդում է մարդկային օրգանիզմի առանձին մասի: Դրա համար էլ, եթե որեւէ տեղում առաջանում է հիվանդություն, մենք տեսնում ենք, որ այդ մասը ղեկավարող չաքրան, գործում է սովորական մակարդակից ցած: Կամ հայտնվում է սեղմված, խանգա- րելով Ցի-ն օրգանիզմի ներսից-դուրս հակառակը փոխանցվելուն: Այդ պատճառով էլ հնում մարդիք գիտեին,-«Երկնքի Ցի և Երկրի Ցի հարմոնիայում կապրես, հակառակ դեպքում կմահանաս»: Չաքրաները տեղակայված են ուղղահայաց, ողնաշարի երկայնքով, ներքեւից-վերեւ: Ամեն չաքրայի տեղը համընկնում է հենց ողնաշարի և գլխի գլխավոր ակուպունկտու- րային կետերի հետ: Ամեն չաքրայի նշանակությունը կայանում է նրանում, որ հիմնա- կանում ղեկավարել և կարգավորել օրգանների գործունեությունը, ընդ որում ներքին

Upload: levon-poghosyan

Post on 10-Feb-2016

102 views

Category:

Documents


9 download

DESCRIPTION

Չաքրաները բնության և մարդու էությունների փոխներդաշնակությունն է` ճակատագիրը, միեւնույն ժամանակ ներքին օրգանների կապակցումը այդ ներդաշնակությանը: Այն աարտահայտվում է մարդու լուսապսակով` աուրայով:

TRANSCRIPT

Page 1: ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ

1

ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ ԿԱՊՆՎԱԾ ԲԱ ԳՈՒԱ «ՓՈՓՈԽՄԱՆ ԳԻՐՔ»-Ի ՈՒԹԱՆԿՅԱՆ ՀԵՏ

Khí Công Kim Cang Thiền-ում մարդու ութը չաքրաները

(հոգեէներգետիկ կենտրոններ) կապնված են Բա Գուա

(Արհավիրքների ազդեցությունը բոլոր կողմերի վրա)

«Փոփոխման գիրք»-ի ութանկյան հետ: Մեծ տիեզերքը

ունի ութանկյուն Բա գուա, Փոքր տիեզերքը ունի ութը

չաքրաներ`հոգեէներգետիկ կենտրոններ: Սրանք մար-

դու կյանքը երկնքի և երկրի հետ կապող ութը վճռական

հանգույցներն են` ճակատագիրը:

Բա գուա ութանկյունը` դա տիեզերքի Ցի-ն է`էներ-

գիան, ինչը անընդհատ շարժում և զարգացնում է ամբողջ

կենդանությունը, հարմոնացնում է Ին-Յանի հավասա-

րակշռությունը բնությունում:

Կենդանիների չաքրաները արձակում են անհամե-

մատ շատ թույլ և աղոտ փայլ: Քանզի, բնական միջավայ-

րի պայմաններում, գոյության պահպնման և պաշտպան-

ման, տեղեկատվական բազմակողմ շփումների ու հա-

րաբերությունների առիթով, ամեն կենդանու մեջ զար-

գանում են հատուկ կենաց կարողություններ: Օրինակ`

դրանց տելեպատիան առավել է մարդկանցից:

Չաքրաները ձեւավորվում են ծննդյան առաջին տասն-

չորս օրերի ընթացքում` կախված ծննդյան պահին Եր-

կիր մոլորակի` մնացած Արեգակնային մոլորակների

հանդեպ ունեցած դիրքից: Եթե այդ 14 օրերի ընթացքում

չի ձեւավորվում որեւէ չաքրա` այն այլեւս երբեք չի բարձ-

րանում` զարգանում: Եթե 14 օրերի ընթացքում կատար-

վում է տիեզերական այդ օրենքի բնականոն ընթացմանը միջամտություն, ընթացքը կանգ

է առնում, չձեւավորված չաքրաների կարողության ուժգնությունը բաժանվում է ձեւավոր-

ված չաքրաների վրա:

ՈՒթը չաքրաները տեղադրված են մարդու մարմնի վրա` ողնաշարի երկայնքով: Բոլոր

դրանք համընկնում են ակուպունկտուրայի (ասեղաթերապիա) գլխավոր կետերի հետ:

Ամեն չաքրա ուղղորդում է մարդկային օրգանիզմի առանձին մասի: Դրա համար էլ, եթե

որեւէ տեղում առաջանում է հիվանդություն, մենք տեսնում ենք, որ այդ մասը ղեկավարող

չաքրան, գործում է սովորական մակարդակից ցած: Կամ հայտնվում է սեղմված, խանգա-

րելով Ցի-ն օրգանիզմի ներսից-դուրս հակառակը փոխանցվելուն: Այդ պատճառով էլ

հնում մարդիք գիտեին,-«Երկնքի Ցի և Երկրի Ցի հարմոնիայում կապրես, հակառակ

դեպքում կմահանաս»:

Չաքրաները տեղակայված են ուղղահայաց, ողնաշարի երկայնքով, ներքեւից-վերեւ:

Ամեն չաքրայի տեղը համընկնում է հենց ողնաշարի և գլխի գլխավոր ակուպունկտու-

րային կետերի հետ: Ամեն չաքրայի նշանակությունը կայանում է նրանում, որ հիմնա-

կանում ղեկավարել և կարգավորել օրգանների գործունեությունը, ընդ որում ներքին

Page 2: ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ

2

օրգանների, և այն տեղանքների միջորեականների, որտեղ այդ չաքրաները տեղակայված

են: Չաքրաների աշխատանքի հնարավորությունները, նրա բացվածության մակարդակը,

և նրա պտտման արագությունը սերտ կապված են: Դա մարդու ոգու և մարմնի դրության

չափն է: Ելնելով դրանից, արտաքին տեսքը, բնավորությունն ու առողջությունը վերծան-

վում են չաքրայի հետ աշխատելու համընկնումից:

Սուբստանցիա-Ցի-Ոգի տրիադայի համար չաքրաները բացարձակ նվիրված և շատ

արդյունավետ օգնականի դեր են խաղում: Երբ ճիշտ ես պարապում Սուբստանցիա-Ցի-

Ոգի, ապա չաքրաները բացվում են առավել, օգնելով մարդուն միշտ ծաղկող պահպանել

այն: Ստեղծագործող և արդյունավետ աշխատել և աստիճանաբար բացել քո հրաշալի

կարողությունները:

ՈՒթը չաքրաների բացման կատարյալ գործընթացը կոչվում է “Բարձր գիտակցության

ութը աստիճաններ”, այն ինչպես ութը հոգեւոր ջահեր, որ վառվում են գիշերները, օգնում

են մեզ տեսնելու ինքներս-մեզ: Այսինքն, պարզ տեսնել քո գոյությունը` ամբողջ տիեզերքի

ֆոնին: Ամեն բացվող չաքրա ունի անձնական անունը և սպեցիիկան, այսինքն`դինամիկ

Ցի, բարձրացվող Ցի, կրակային Ցի, հարմոնիա Ցի, Փափուկ Ցի, մետաքսային թելի Ցի,

ձայնի Ցի, գույնի Ցի:

ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Չաքրաները` դրանք համակապակցված, համաղեկավարվող, համաներգործվող հա-

մակարգ են: Դրա համար էլ չի կարելի դրանք առանձին և չկապակցված ուսումնասիրել:

Յուրաքանչյուր չաքրայի վերլուծությունը, մանրակրկիտ ուսումնասիրությունը և դրանց

գլխավոր նշանակության մասին կանենք այստեղ:

ԱՌԱՋԻՆ ՉԱՔՐԱ—ՄՈՒԼԱԴԽԱՐԱ

(ԱՐՄԱՏ կամ ՀԻՄՔ)

Առաջին չաքրան տեղակայված է «Խոյ ամ» ակուպունկտությային կետում` ողնաշարի

հիմքում` “Շեք”-ի վրա: Ղեկավարում է շուրթերի, ստամոքսի, աջ հետույքի, աջ

կոնքոսկրի, աջ ոտքի, իգական սեռական օրգանների աշխատանքը: ՈՒնի պտտման

չորսը շրջան: Մարմնի շուրջը արձակում է ծիրանագույն լույս: Սա մարմնից սկսած

առաջին լուսապսակն է:

Մարմնում ուժի կյանքի էներգիայի առաջացման տեղն է: Այդիսկ այն համարվում է նաեւ

ֆինանսների, սննդի, սեփական անձի մասին հոգսի, զգացմունքների կառավարման

կենտրոն: Երբ այս չաքրան վատ է աշխատում, էներգիայի հոսքը սեղմված է` «ՅԱՆ»

միջորեականի չաքրան գործում է ուղղընթացին արգելքներով: Այդպահ մարդու ոգին

անհավասարակշռած է: Նա կատարում է անմտածված քայլեր, ընկնում է անպատճառ

թախիծի մեջ, ձգտում է ճգնավորության: Սնունդն ու քունը խանգարվում են: ՈՒմ մոտ դա

ի ծնե բարձր է բացված` նրանց մոտ ոչ սովորական կարողությունները վաղ են զարգա-

նում: Սակայն, կախված դրանց բացվածության աստիճանից` տարբեր մարդկանց մոտ

տաղանդները տարբերվում են: Օրինակ` կան այնպիսիք, որ մանկությունից ճգնավորում

են, կան, որ ձգում է կոնֆուցիական գրքերի գիտությանն ու կախարդությանը: Մյուսը

կրքերով սուզվում է գրականության, արվեստի մեջ, սիրաշահվում է գիտական

հետազոտություններով, խորը ըմբռնում է հումորը:

Page 3: ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ

3

Նրանք, ովքեր զբաղվում են դինամիկ Ցիգունով (Առողջապահական վարժությունների

կոմպլեքս), օրինակ, պարով, երգով, աէրոբիկայով, բոդիբիլդինգով, …. Գնում է առաջին

չաքրայի լավ բացվելուն: Երբ առաջին չաքրան կիսաբաց է, ապա մարդը օրգանիզմում

զգում է անսովոր ուժ, նրա ոտքերն ու ձեռքերը պինդ են, քունը կարճ է, բայց ոգին առույգ

է և հմուտ: Շփման դեպքում շատ մարդիք ձեր վրա ուշադրություն են կենտրոնացնում,

ձեզանով հրապուրվում են, երազում տեսնում եք աշխատանք` կապված եզերի ու ուրիշ

կենդանիների հետ:

Բարձրագույն գիտակցության բոլոր ութը չաքրաների մեջ առաջինը կրում է «Դինա-

միկական Ցի» անվանումը, քանզի այդտեղում Ցին անընդհատ շարժվում է: Դա հենց այն

տեղն է, որտեղ հայտնվում է կենաց ուժը: Այդ չաքրայի դերը` ինչպես արմատները,

ցողունի, տերեւների, ծաղիկների զարգացումը ապահովելն է:

Նրանց մոտ, ովքեր երկարժամկետ զբաղվում են յոգայով, ստատիկ Ցիգունով, մեդիտա-

ցիայով, առաջին չաքրայում կարող է առաջանալ դող, ցնցում, ուշագնացություն: Օրինակ

քորի, ասեղի ծակման, մարմնումդ այլ էակի զգացում: Երբեմն արձակվում է ձայն, բայց ոչ

անշնորհք: Պատահում է գալյուցինացիայի դեպքեր, որ իբր սեռական օրգանը ուռչում է

այն չափի, որ ստիպում է ցնցվել: Քանզի սովորական պայմաններում սեքսի մասին միտք

էլ չկա, բայց հանկարծ ժայթքում է սեքսուալ անհամբեր կարիք: Այս ամենը վկայում է այն

մասին, որ առաջին չաքրան լավ է բացվում: Երբ այն բացվում է ավելի բարձր, ապա կարող

է հաճախ երազ գալ, թե ինչքան մերկ աղջիկներ երգում ու պարում են կամ սիրաբանվում

են: Բայց պետք է ուշադրություն դարձնել, որ ամեն երազտեսության պահին, գրգռման

պահին, դուք չեք տեսնի էյակուլյացիա: Այդ դեպքում կնշանակի, որ առաջին չաքրան

բացվում է բարձր:

Հնում մարդիք պատկերացնում էին, որ առաջին չաքրան բացել նշանակում է մտնել

մարդու հրաշալի կարողությունների քողարկման պայծառատեսության վերբնական ներ-

քին աշխարհի “հին ամրոցի դարբասները”: Բայց մինչայդ առաջին չաքրան ներկա-

յացնում է իրենից ծուղակ, որում ծածուկ է շատ տաք Ցի: ԵՎ եթե նրան հետաքրքրել, ապա

Ցին ողնաշարով կպոռտկա վեր, ինչը շատ վտանգավոր է` ինչպես արթնացնել թունավոր

օձին: Դրա համար էլ, հնում դա անվանել են «Տաք օձ»` Կունդալինի:

ԵՐԿՐՈՐԴ ՉԱՔՐԱ—ՍՎԱԴԻՇՏԱՆԱ

(ՀԱՄԵՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՃՈՒՅՔ)

Երկրորդ չաքրան տեղակայված է Իեն-զու ակուպունկտուրային կետում` սեռական

րգանների մակարդակին: Ղեկավարում է շրթունքների, փայծախի, մկանների, մարմնի

ներքին ձախ մասի, ձախ կողի, ձախ ոտքի, ձախ հետույքի, ձախ կոնքոսկրի, արական

սեռական օրգանների աշխատանքները: ՈՒնի պտտման 6 շրջան: Մարմնի շուրջը

արձակում է դեղին գույնի լուսապսակ: Սա մարմնից սկսած երկրորդ լուսապսակն է:

Երկրորդ չաքրան առաջինի հետ զարգացնում է սերնդատվական, սեքսուալ էներգիա,

ինքնագովազդ, էմոցիա: Ձեւավորում է հակառակ սեռի հանդեպ զգացմունք և կիրք: Երբ

երկրորդ չաքրան լավ է աշխատում, ապա առաջանում է լիաուժի ծաղկման զգացմունք:

Մարդ աշխատում է առանց հոգնելու, լավ քնում և ուտում է, էներգոլեցուն է, լավատես է,

կյանքասեր: Չի ունենում հիմար երազներ` հաճոյական են: ՈՒմ մոտ բարձր է բացված

երկրորդ չաքրան` նա տիրապետում է անհաղթ ուժի: Հիանալի բացված չաքրան` հերոս

է, հմուտ զորավար, համաշխարհային փառքով:

Page 4: ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ

4

Բարձր գիտակցության ութաստիճանում երկրորդ չաքրան անվանվում է «Բարձրացող

Ցի»: Քանզի այստեղ Ցին սովորաբար բարձրանում է վեր: Եթե շատ պարապել, հանգիստ

նստած, ապա օրգանիզմը արտադրում է շատ քրտինք: Լինում են պահեր, երբ ամբողջ

մարմինը պատվում է քրտինքով: Երբ երկրորդ չաքրան բացված է բարձր մակարդակի,

օրգանիզմը ցնցվում է և զգում է, որ Ցի-ն օրգանիզմում տեղափոխվում է:

Պարապմունքների ժամանակ լինում է, որ մարմնում առաջանում են ինքնուրույն

զգացողություններ: Օրինակ, անտանելի քոր, կամ մարդ կարող է անել մեկ կամ շատ

շարժումներ: Թեքվել հետ, թափահարել գլխով, ձեռքերով ու ոտքերով շարժումներ անել,

ամբողջ մարմնով ցնցվել, ծիծաղել, լացել, գոռալ: Սրանք դինամիկ իրավիճակներ են: Սա

նույնպես առաջին պարապմունքների հաջողություններ են, քանզի նման շարժումները

առաջանում են, երբ Ցին հասնում է միջորեականներին, կոլլատերալներին, ակուպունկ-

տուրային կետերին:

Նման դրությունները շուտ են անցնում, ծնվում է այլ զգացողություն: Օրինակ, որ Ցին

երկրորդ չաքրայից կենդանաբար հոսում է ողնաշարով վեր` դեպի 5-րդ չաքրա: Եթե

բավարար երկար պարապել օրգանիզմը հանգստի և անորոշողության, կանգնած

վիճակում, նստած կամ պառկած, ապա երկրորդ չաքրան կբացվի բարձր մակարդակի:

Այդ պահին կչքվեն վերը նշած բոլոր զգացողություններն ու ճնշումները:

Ինչքան շատ է բացված երկրորդ չաքրան, այնքան դա կօգնի ուղեղին /չաքրա 6/ սուր

մտածել, առաքել ստեղծագործական օժտվածությունը, աշխատել արդյունավետ:

ԵՐՐՈՐԴ ՉԱՔՐԱ—ՄԱՆԻՊՈՒՐԱ

(ՊԱՅԾԱՌ ԻՆՔՆԵՐԱՆԳ)

Երրորդ չաքրան տեղակայված է ակուպունկտուրային Մեն-մոն կետում` ստոցանու

կենտրոնում: Ղեկավարում է երիկամների, մեզապարկի, ողնուղեղային և երկարաուղե-

ղային հեղուկի, ավիշի և արյան, մարմնի աջ ներքին մասի, աջ կողքի, ոսկրերի և հոդերի

աշխատանքները: Այն ուղղորդում է անձնական զգացմունքները, կապված գերկարողութ-

յունների աշխարհի նախնական գիտելիքների հետ, կամքի, նպատակասլացության

կենտրոնն է: ՈՒնի պտտման 10 շրջան: Մարմնի շուրջը արձակում է պեռլամուտր սեւ

գույն: Սա մարմնից սկսած երրորդ լուսապսակն է:

Լավ աշխատող երրորդ չաքրա ունեցող մարդկանց օրգանիզմը համարյա չի ընկալում

հիվանդությունները: Այդպիսի մարդիք շատ էներգոլեցուն են, դիմացկայուն են, պինդ են,

խելքով են, երկարակյաց են: Շատ թույլ երրորդ չաքրա ունեցող օրգանիզմը խոցելի է

հիվանդությունների կողմից, մանավանդ հղիության ծննդի շրջանում: Պատահում են

բարդություններ, լինում է անպտղաբերություն: Եթե երրորդ չաքրան աշխատում է ոչ

սովորական, մարդը լինում է անվերապահ հեշտասեր, քծիբ:

Առաջին և երկրորդ չաքրաները վերաբերում են Հողի արհավիրքին, իսկ երրորդ

չաքրան` Ջրի: Այդ երեք չաքրաների համատեղ աշխատանը կարող է համեմատվել հողի

և ջրի միացությանը` բրուտագործների ապրանքներին:

Բարձրագույն գիտակցության ութը աստիճանի մեջ երրորդ չաքրան անվանվում է

«Կրակյա Ցի»: Քանզի այդ տեղում բխում է եփման ճառագայթում: Բայց այդ ճառագայ-

թումը բխում է ոչ թե չաքրայից, այլ հակառակ զոնայից` «Ներքին դանտյան»-ից: Նա, ով

անընդհատ գործնականում է “Դանտյան կետի մտքի կենտրոնացում” մեթոդը, տեսնում

է, որ դանտյան կետը արձակում է բոլոր ներքին օրգաններում տարածվող եփման

ճառագայթում, ավելի մաքրելով օրգանիզմը և արձակում ոչսովորական բույր: ՈՒմ մոտ

Page 5: ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ

5

լավ է բացված երրորդ չաքրան` ունի ֆիզիկական և հոգեւոր առողջություն: Երազում նա

տեսնում է ինչպես է լողում ծովվում, լողում նավակով, քայլում կամ նստում է ջրի երեսին,

թռչում է գետի կամ ծովի վրայով:

Հնում բուդայական վանականները խորանալով նիրվանի մեջ, աշխատացնելով “Դանտ-

յան կետի մտքերի կենտրոնացման” մեթոդը, ստանալով բոլոր բարեհաճո պայմանները,

այդ վանականի հոգին հեռանալով այլ աշխարհ, նրա դին վերածվում է չնեխող

ալմազային մարմնի: Ինչքան էլ շատ ժամանակ անցնի, դիակը մնում է ողջ, չի նեխում:

Այս երեւույթը բացատրվում է Ցիգուն Կիմ Կանգ Տխիեն դպրոցում հետեւյալ կերպ.

ՈՒթերորդ չաքրան պատկանում է “Տյան”, դա կայծակի և ամպրոպի էլեկտրոէներգիան է:

Նրա հակառակ կողմի` ներքեի դանտյանի երրորդ չաքրան վերաբերում է “Կխամ»-ին,

այսինքն ջրին: ԵՎ երբ մարդ մտքով անցկացնում է Ցի ութերորդ չաքրայից ներքեւի

դանտյան, դա համահունջ նրան, երբ շատ ուժեղ էլեկտրոէներգիայի աղբյուրը

տեղավորվում է դույլ ջրի մեջ, ջուրը եռում-թափվում է և եփման գոլորշին պոռթկում է

վեր: Պարապող մարդը զգում է, ինչպես այդ շատ հզոր եփման ուժը տարածվում է ամբողջ

մարմնով և իբր խանձում է հոգին: Այժմ բուդդայական վանականները նպատակասլաց և

համառ հասան նրան, որ այդ հզոր եփման ուժը ժայթքի վերեւ մինչ վերջին պահին,

ստիպելով մարմնին շատ արագ գոլորշացնել: Արյունը, ավիշը և ճարպի շերտերը

օրգանիզմում չորացան, մինչեւ ամբողջ օրգանիզմը խորովվեց: Նրանց մոտ, ով պարապեց

այս մեթոդը, այլ աշխարհ գնալու պահին մարմինը արձակում է հաճելի բույր, իսկ դիակը

մնում է ընդմիշը չոր և կոշտ, չի նեխում:

ՉՈՐՈՐԴ ՉԱՔՐԱ—ԱՆԱՀԻՏԱ

(ՉԼՍՎՈՂ ՆՎԱԳ)

Չորորդ չաքրան տեղակայված է ակուպունկտուրային Տխան-դաո կետում` կրծքի

կենտրոնում: Ղեկավարում է սրտի, անոթների, պեռիկարդի /սրտի պայուսակ/, բարակ

աղիքները, լեզուն, կրծքավանդակի միջնամասը, փորի վերին մասը, ողնաշարի մեջքային

մասը/Տխան-դաոից մինչեւ Խոյ-ամ/, հետույքը, ոտքերը: Չորորդ չաքրան մարդու

զգացմունքների կենտրոնն է, սեր, հասկացություն, ներում, տառապանք, հարմոնիա:

Չորորդ չաքրան ի ծնե բարձր բացված մարդիք մանկությունից զգացմունքային են, բարձր

են գնահատում բարոյական կանոնները, շփումներում հարգալից են, բարեսիրտ են

մարդասեր: ՈՒնի պտտման տասներկու շրջան: Մարդու շուրջը արձակում է կարմիր

գույնի լուսապսակ: Սա մարմնից սկսած չորորդ չաքրան է:

Լավ աշխատող չորորդ չաքրան մարդուն ներքինից փոխում է: Չար, պայթյուն, եսասեր,

թունավոր բնավորությունից փոխում է ընկերասեր, մարդասեր, բարոյակիրթ, բարոյա-

կերտի: ՈՒմ մոտ չորորդ չաքրան սովորական չի աշխատում` նրա մոտ անհա-

վասարակշռված են մարմինն ու հոգին, էմոցիոնալ քաոս է: Հոգեկան վիճակը մեկ ջինջ է,

մեկ մշուշոտ: Սնահավատության հակում ունի:

Բարձր գիտակցության ութաստիճանում չորորդը անվանվում է “ՑԻ հարմոնիա”(“Hòa

khí”), ինչը նշանակում է, որ գործնական մարդը միշտ պահպանում է ջինջ հոգի և

համաձայնություն ամեն մարդու հետ: Երբ մարդու մեջ է Ցի հարմոնիան` նրա սիրտը

բացվում է ամբողջ գեղեցկությամբ: Երազում նա հաճախ տեսնում է մարդաշատություն,

շփում: Երբ չորորդ չաքրան բարձր է բացված` զգացվում է հոգու անսահման ուրախութ-

յուն` անգամ առանց պատճառի:

Page 6: ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ

6

Որպեսզի չորորդ չաքրան բարձր բացել` հարկ է շպրտել ագահությունը, պայթյունը,

տրամաբանության պղտորումը, եսասիրությունը, չարությունը և փոխարենը պահպանել

բարոյականն ու ժպիտը: Ինչի շնորհիվ մարդու հոգին բարձրվում է, զգում է ապրելու

երջանկությունը:

Հինգերերդ չաքրան տեղակայված է ակուպունկտուրային Դա-չժույ կետում, վզի

հիմքում, վահանաձեւ գեղձի մոտ: Ղեկավարում է ձախ թոքի, վվզի ձախ մասի, գլխի ձախ

մասի, կրծքի ձախ կողմի, մեջքի, ձախ կողի, աջ ուսի ու ձեռքի, մարմնի վերեւի աջ մասի,

կրծքի աջ մասի, հաստ աղիքի աշխատանքները: Պատասխանատու է լսելու, խոսալու,

շրջապատում տեղը գտնելու համար: Հասուն մարդու մոտ արտահայտում է սեփական

ուժերի հանդեպ վստահություն: ՈՒնի պտտման տասնվեց շրջան: Արձակում է

կաթնասպիտակ գույնի լուսապսակ: Սա մարմնից հինգերորդ լուսապսակն է:

Հինգերորդ չաքրան զարգացած մարդիք խոսում են վստահ ալեքոծող, լավառողջ են: Երբ

չաքրան բարձր է բացված` մարդ զգում է թեթեւություն րգանիզմում, հանգստություն,

բնության հետ հարմոնիա, առույգություն, հոգին լեցուն է երջանկությամբ: Եթե աշխա-

տում է թույլ` մարդ անազատ է, խուսափում է շփվելուց, կոմպլեքսացված է, գնում է

ինքնաոչնչացման:

Բարձր գիտակցության ութը չաքրաներում հինգերորդը անվանվում է “Փափուկ Ցի”: Դա

նշանակում է, որ գործնականը պետք է կարեւոր համարի շպրտել վիրավորանքները,

լինել հանգիստ, չշտապել, թեթեւությու փափկություն: Չաքրայի բարձր աստիճանի

բացելու պարապմունքի ժամանակ առավել դժվարը այն է, ով դեռեւս քծիբ է, պայթյուն է,

եսասեր է, անզիջող: Քանզի պետք է դիմակայի իրեն սեւացնողներին` այստեղ

պահանջվում է զսպվածություն:

Ով պարապում է հինգերորդ չաքրան` պետք է շնչառությունը պահի դանդաղ, հանգիստ,

հավասարաչափ: Եթե մազը դնում ես պնչերիդ դեմ ու շնչել այնպես, որ այն չտատանվի`

այդպահ դա կլինի հաջողություն: Դա կլինի բացարձակ հանգիստ: Դա երկնքի և մարդու

Ցիերի մերձեցում է: Ելնելով սրանից կարելի է ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը:

ՎԵՑԵՐՈՐԴ ՉԱՔՐԱ—ԱՋՆԱ

(ԱՆՎԵՐՋ ՈՒԺ)

Վեցերորդ չաքրան տեղակայված է ակուպունկտոուրային Նաո-խո կետում` ճակատա-

յին մասի հետեւում: Ղեկավարման ֆունկցիան` գիտակցության համակենտրոնացում,

ինտուիցիա, գիտելիք, ներքին ձայն, ոչ սովորական ընդունակություններ: Դա գլխուղեղն

է ու ուղեղիկը: ՈՒղեղի ձախ և աջ կիսագնդերը, ականջները-կոկորդը-քիթը, գիրկը, վզի և

ծոծրակի աջ կեսը, աջ թոքը, կրծքի և մեջքի աջ մասը, աջ կողքը, աջ ուսն ու ձեռքը, մարմնի

վերին աջ մասը, աջ կուրծքը, մաշկը, գլխի մազերը, մորուքն ու մարմնի մազերը:

Վեցերորդ չաքրան ներկայացնում է դատողությունը: Սա Աշխարհի և իրականության

կերպերի, անվախության, խենթության ընդունման կենտրոնն է: ՈՒնի պտտման ութը

հարյուր շրջան: Արձակում է հախճապակյա թափանցիկությամբ սպիտակ գույն: Դա

մարմնից հաշված` վեցերորդ լուսապսակն է:

Page 7: ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ

7

Լավ աշխատող վեցերորդ չաքրայով մարդկանց մոտ ինտելլեկտի բարձր գործակից է:

Նրանք շուտ սովորում են, տիրապետում են լայն գիտության: Նրանց մոտ էներգետիկ

մտածողություն է, լավագույնի նուրբ զգացողություն: Նրանք հաջողակ զուգակցում են

կամքն ու գործունեությունը: Երբ 6 չաքրան ավելի բարձր է բացվում, ապա բացվում է

հմտության աչքը: Հայտնվում ` ինչ-որ գաղտնիի բացահայտման ընդունակություն, լսել

անծանոթ ձայներ ու լեզուներ, խոսել դրանցով: Հայտնվում է ուրիշների ոգիներին

ենթարկելու և մահացածների հոգիների հետ` ինչպես սովորական մարդկանց հետ խո-

սալու ընդունակություն: Եթե այն սովորականի նման չի գործում, ապա այն աշխատում է

նվազարդյունք` անկապ ու շփոթային մտքերի ու գործունեության պատճառով: Եթե 6 և 4

չաքրաները թույլ են աշխատում` ապա մարդ կարող է շուտ հոգեկան հիվանդանալ,

անգամ ծանր: Նրանց մոտ պղտորում է դատողությունը, հայտնվում են ֆանատ մտքեր և

անմաքուր ուժի հանդեպ վախ: Եթե կլինի երջանիկ պատահար` հանդիպել լավ դասա-

տուի, համապատասխան դեղորայք, բարի ոգի, որը գնում է մարդկանց, ապա ի երջան-

կության` կարման կարող է չեզոքանալ:

Բարձր գիտակցության ութը չաքրաների մեջ վեցերորդը անվանվում է Մետաքսյա թելի

Ցի, «Տի կխի»: Արտահայտում է կանգուն բարեգործություն, համառություն, հանգս-

տություն, առաքինության անքակտելիություն և խորություն: Պարապել Տի կխի նշանա-

կում է շնչառությունը դարձնել իրապես հանգիստ, իրապես շարունակական և փափուկ`

ինչպոս մետաքսյա թելն է: Հնում մարդիք Տի կխին անվանել են արծաթյա կամ ոսկյա թել:

Սա նույնպես տեսանելի ու անտես աշխարհներին կապող հոգեւոր թելն է: Դաոս Կիմ

Կանգ Տան գրել է հետեւյալ տողերը`

Երեկոյան լույսը հազիվ է շնչում

Ծեր ու միայնակ սոճիի արմատները

Հոգին թափառում է երկնապրողների թագավորությունում

Ոսկյա թելը հետեւում է քայլերին

Մարմինը նստած է այստեղ ու սպասում է

Հոգին հետ է բերում հիանալի բույր

Օգնում ամեն մարդու լինել հանգիստ և ուրախ

Եթե Կխինկոգ /Ցիգուն/ գործնականի մոտ շնչառությունը շատ թեթեւ է, ինչպես երեկոյան

հանգած լույս: Անգամ թվում է, թե շնչառությունը արդեն չկա: Մարմինը, ինչպես ծեր

սոճու արմատը` հզոր է ե շատ ամուր: Ամենը բացարձակ հանգիստ է, չի մնացել ոչ մի

փոխկապակցություն: Թե այդ պահին հոգին դուրս է գալիս մարմնից և հեռանում է

երկնապրողների թագավորություն: Հոգու հետեւից ձգվում է ոսկյա թելը, ինչը նույնպես

կոչվում է հոգին ու մարմինը միացնող “փայլուն մետաղյա թել”: Դրա համար էլ, ինչքան

հեռու, ինչքան երկար չի գնացել հոգին, բայց ոսկյա թելով կվերադառնա մարմին: Եթե

մարմինը փչացած չի չի նեխել: Դաոսները սովորաբար գործնականում էին մենությունը:

Նրանք հեռանում էին սարեր ու անտառներ, գործնականի համար փնթրել բացարձակ

դատարկ տեղ, որպեսզի պաշտպանել իր ոսկյա թելը, որ այլ մարդու հանկարծակի շոկից

այն չկտրվի: Նա, ով հաջողակ գործնականում է “Տի կխի” ունի բարձր հոգեկան ուժ: Նա

ինչպես բույրեղ հրեշագործ դեղով օգնում է մարդկանց` լինելու առողջ, խելամիտ, իսկ

սրտերը հանգիստ ուրախ: Օգնում է խուսափել գիտակցության պղտորումից ու

սխալմունքից:

Page 8: ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ

8

Պարապել “Տի կխի” համահունջ մտքի առավել կուտակմամբ Նգատ-չունգ (երրորդ աչք)

ակուպունկտուրային կետի հետ, որը գտընվում է ճակատին, վեցերորդ չաքրայի հակա-

ռակ տեղում և ներգործում է հիպոֆիզի և էպիֆիզի վրա: Դա օգնում է օրգանիզմին լցվելու

մաքուր էներգիայով, ոգին սլանում է գագաթնակետ, հայտնվում են անսովոր հնարավո-

րություններ` թափանցող խելք, լավ լսողություն, պարզ տեսողություն: Ծագում են պայ-

մաններ “իմաստության աչքի” բացման, երբ ուղեղը ընկալում է տարբեր հոգեկան

տեսքեր, համարյա այնպես, ինչպես կտեսնի սովորական տեսողությամբ:

ՅՈԹԵՐՈՐԴ ՉԱՔՐԱ—ՍԱՀԱՍՐԱՐԱ

(ՀԱԶԱՐԱԹԵՐԹԻԿ ԼՈՏՈՍ)

Յոթերորդ չաքրան տեղակայված է ակուպունկտուրային Բատ-խոյ կետում, գագաթին,

ելունդաձեւ գեղձի վրա: Ղեկավարում է լրիվ հոգեկան ու մարմնական գործունեությունը,

գլխուղեղից մինչեւ ձեռք ու ոտք և ներքին օրգանները: Նա համարվում է մարդու նյութա-

կան և հոգեկան աշխարհների մերձեցման տեղը, ստեղծում է հասարակության հանդեպ

անձի բնավորության և արձագանքման հավասարակշռություն, հանճարն ու տաղանդը:

Լուսավորության կենտրոնն է: ՈՒնի պտտման հազար շրջան: Մարմնի շուրջը արձակում

է բաց կանաչ լույս: Սա մարմնից յոթերորդ լուսապսակն է:

Բարձր վիբրացիաներով յոթրորդ չաքրա ունեցող մարդիք ունենում են էքստրասեն-

սային ընդունակություններ: Նա քիչ է խոսում, հասկանում է շատ, սիրում է լսել: Բնավո-

րությունը կայուն է, ամուր է, տաղանդավոր ղեկավար է, հեշտությամբ գրավում է

մարդկանց սրտերը: Երբ այն թույլ է աշխատում, ապա, ոչ միայն չի հերիքում էներգիան

կառավարելու մարմինը, նույնպես չնդունակ չի ամբողջացնել մարմնականն ու հոգեկա-

նը, չկա և պայծառատեսի /էքստասենսի/ ընդունակությունները:

Բարձր գիտակցության ութը աստիճաններում յոթերորդ չաքրան անվանվում է “Ձայնի

Ցի”: Նրա անհատական հատկությունը նրանում է, որ նա ուղղեկցում է տեղեկատվություն

կրող ձայները կամ ալիքները: Պարապմունքի ժամանակ, երբ չաքրա 7 բացվում է բարձր,

ապա առաջանում է գլխի, ծոծրակի, վզի անտանելի ծանրության զգացողություն: Երբեմն

զգացվում է գլխի սառեցում, կամ եռման էներգիան բարձրանում և տարածվում է ինչպես

ծուխը կամ բուքը: Շարունակելով զբաղվելը, մարդուն կարող են լսվել անձրեւի,

երաժշտության, զանգի, դհոլի, հողմի, ամպրոպի ձայներ կամ շարունակվող արձագանք:

Երբ չաքրա 7 բացվում է կատարյալ կերպ, ապա կատարին հայտնվում է բարձր ուռուց,

կամ մարդ կլսի պատահական ձայն, մոտիկ կամ հեռու` “երկնային լսելիք”:

Երբ մարդու չաքրա 7 աշխատում է անհավասարակշիռ, ապա ծագում է հոգեկան

հիվանդի սինդրոմներ: Պատահում է, որ մարդ թողում է բոլոր տնային գործերը, որ

մասնակցի կախարդությանը, շփվել մահացածների հոգիների հետ: Կամ նա աղոթում է

խնդրում է աստվածությանը մտնել նրա մարմին, որ այլ մարդկանց հիմարացնի: Սա մի

մարդու վարմունք է, ով չգիտի առաքինություն, չգիտի իրեն: Դաոս Կիմ Կանգ Տա ասում

է,-«Մարդը, ով չի տեսնում ինքն իրեն կամ անարդար է վարվում, բայց համարում է ճիշտ,

սովորաբար ցուցադրում է խարդախ հնարքներ և խաբում է մարդկանց: Քանզզի

համարում է, որ զբաղվում է բարեգործությամբ և օգնում է մարդկանց ապրել»:

Page 9: ՄԱՐԴՈՒ ՈՒԹԸ ՉԱՔՐԱՆԵՐԸ

9

ՈՒԹԵՐՈՐԴ ՉԱՔՐԱ— ԱՈՒՐԱ

(ԼՈՒՍԱՊՍԱԿ)

ՈՒթերորդ չաքրան տեղակայված է ակուպունկտուրային Ան-դըոնգ կետում, գագաթից

քիչ վերեւ` աուրան է: Ղեկավարում է մտածողության, ստեղծագործության, մարսողութ-

յան, արյան անոթների, տեսողության ֆունկցիաները: Չաքրա 8 լույսի հզոր հոսքի

միջոցով մարդու` տիեզերքի հետ մերձանալու գիտակցման կենտրոնն է: Այն չաքրա

չորսի հետ միասին անպայման սերը վերափոխում է բարեսրտության, մարդասիրության:

ՈՒնի պտտման երկու շրջան: Մարմնի շուրջը արձակում է երկնագույն լույս: Սա

մարմնից սկսած ութերորդ լուսապսակն է:

Լավ աշխատող ութերորդ չաքրայով մարդկանց մոտ սուր մտավորական և վերլուծո-

ղական ընդունակություններ կան: Նրանք դառնում են իմաստուն, տաղանդավոր,

հանճար:

Երբ չաքրա 8 թույլ է` մարդու մոտ չի բավականացնում կամքը: Աշխատունակությունը

ցածրանում է երկչոտության ոգու չկենտրոնացման պատճառով: Երազում կամ շատ է

խոսում կամ թռչկոտում է: Չի բավականացնում ինքնավստահությունը, չի տարբերում

ճիշտն ու սխալը: Իսկ եթե չաքրա 8 և չաքրա 4 միաժամանակ են վատ աշխատում, ապա

մարդը նյութապաշտ է և քծիբ: Նա պատրաստ է ծախելու և հոգին:

Բարձր գիտակցության ութը աստիճաններում ութերորդ չաքրան անվանվում է “Գույնի

Ցի”: Այն պատասխանում է գույնի, կերպարի, պատկերի, տեսարանի համար: Այն

մաքրության բարձրագույն աստիճանն է: Դրա համար էլ, երբ այն բացված է բարձր, ապա

չի ծագում շատ երեւույթներ ու կերպարներ` ինչպես մյուս չաքրաների դեպքում: Ծագում

է երեւակայություն, որ ճակատի առջեւում դատարկ է: Մենք նույնպես տեսնում ենք

պտտվող չաքրաների գույները, կամ բոցկլտող բազմերանգ ամպ: Մենք իբր ծնվեցինք

երկրորդ անգամ` առավել ֆիզիկական և մտավոր ուժերով:

Մարդը, ով պարապում է “Գույնի Ցի”, “Տխան նյան”-ի բուժման համար բացում է

հայացքի հոգեւոր ուժ, «Միեու կոնգ»-մենամարտի համար հայացքի հոգեւոր ուժն է:

Պարապմունքի մեթոդիկայում դրանք ունեն շատ նմանություններ, բայց դրանց

նշանակությունները տարբերվում են: “Միեու կոնգ” –ը դա մարտարվեստի մաս է, այն

գտագործվում է, որպեսզի ճնշվի հակառակորդին աչքի փայլով: Իսկ “Տխան նյան”-ը

վերաբերվում է բժշկի արվեստին` օգտագործել հայացքը հիվանդությունները բուժելու

համար: Ըստ այդմ` դրանք նույնն են, քանզի և գոյություն ունի կարծիք, որ հոգեւոր ուժը

բժշկելու համար` արեւմուտքի ծագում ունի, իսկ մենամարտի նհամար` արեւելյան:

Նրանք տարբերվում են գտագործման նպատակների ուղղությունով: