Հայ գիտնականներ

5
ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ

Upload: freya-hale

Post on 02-Jan-2016

51 views

Category:

Documents


5 download

DESCRIPTION

Հայ գիտնականներ. Արտավազդ Ավագյան. - PowerPoint PPT Presentation

TRANSCRIPT

Page 1: Հայ գիտնականներ

Հայ գիտնականներ

Page 2: Հայ գիտնականներ

Արտավազդ Ավագյան

Արտավազդ Ավագյանը հայ կենսաբան է,  ծնվել է 1907 թվականին հուլիսի 8-ին ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ 1926 թ-ին ավարտել է Թբիլիսիի թիվ 72 աշխատանքային դպրոցը, 1931-ին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թ-ին ընդունվել է բուսաբուծության համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան։ Ա․

Ավագյանը ուսումնասիրում էր բույսերի զարգացումը։ Արտավազդ Ավագյանի հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման խնդիրներին։ Նա 1949թ արժանացել է Լենինի շքանշանին։

Page 3: Հայ գիտնականներ

Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է հայկական ընտանիքում Թիֆլիսում, 1908թ Սեպտեմբերի 18-ին։ Հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս է։  Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի Հերոս, Հայաստանի ազգային հերոս, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է

բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։ Մահացել է 1996թ Օգոստոսի 12-ին։

Page 4: Հայ գիտնականներ

Արտյոմ Միկոյան

Արտյոմ Միկոյան 1905թ Օգոստոսի 5-ին աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի վեցանգամյա դափնեկիր, Լենինյան մրցանակի դափնեկիր: Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս։ 6 Լենինի շքանշաններ, կարմիր դրոշի շքանշան, հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան, 2 կարմիր աստղի շքանշաններ,Լենինյան մրցանակ6 Ստալինյան մրցանակներ (1941, 1947, 1948, 1949, 1952, 1953)։

Page 5: Հայ գիտնականներ

Ալեքսանդր Քալանթար

Քալանթար, Ալեքսանդր Հայրապետի ծնվել է 1855թ Սեպտեմբերի 20-ին։ Հայ անասնաբույծ, խմբագիր, հասարակական-քաղաքական և գրական գործիչ։ Անդրկովկասում անասնաբուծության գիտության հիմնադիր։ 1875-ին ավարտել է Բաքվի ռեալական գիմնազիան, 1879-ին՝ Մոսկվայի Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան։