«ՋՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
DESCRIPTION
«ՋՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ - PowerPoint PPT PresentationTRANSCRIPT
«ՋՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ
ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ` ՋՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԱՆՎՏԱՆԳ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՇԱՃ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ
ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Առաջարկը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից AHPFM 2-րդ հանդիպում, 1 հուլիսի, 2009թ, Ժնև
1
Կապված Հոդված 6
(2) հետ
Նկարագրություն
(ա) Խմելու ջրի որակը(բ) Ջրածին հիվանդությունների բռնկումների ծավալների և դեպքերի կրճատում( գ) Այն տարածքը, բնակչության խումբը կամ տոկոսը, որը պետք է սպասարկվի խմելի ջրի
մատակարարման հավաքական համակարգերի միջոցով կամ որտեղ խմելու ջրի մատակարարումը պետք է բարելավվի այլ եղանակներով:
(դ) Այն տարածքը, բնակչության խումբը կամ տոկոսը, որը պետք է սպասարկվի ջրահեռացման հավաքական համակարգերի միջոցով կամ որտեղ սանիտարականխարգելիչ միջոցառումների իրականացումը պետք է բարելավվի այլ եղանակներով:
(ե) Արդյունավետության աստիճանը, որը պետք է ապահովեն այսպիսի հավաքական համակարգերը և ջրամատակարարման և ջրահեռացման այլ համապատասխան եղանակները:
(զ) Ջրամատակարարման կառավարման ոլորտում ճանաչում գտած առաջավոր փորձի կիրառումը: Ջրահեռացման համակարգի կառավարման ոլորտում ճանաչում գտած առաջավոր փորձի կիրառումը: Որպես խմելու ջրի աղբյուր օգտագործվող ջրային պաշարների պաշտպանություն:
(է) Չվերամշակված կեղտաջրերի արտանետումների հաճախականությունը: Տեղումների արդյունքում առաջացած չվերամշակված կեղտաջրերի արտանետումների հաճախականությունը:
(ը) Կեղտաջրերի մաքրման կայաններից արտանետվող ջրի որակը: (թ) Հավաքական համակարգերից կամ ջրահեռացման այլ համակարգերից կոյուղաջրերի նստվածքների
հեռացումը կամ վերաօգտագործումը: Ոռոգման նպատակով օգտագործվող կեղտաջրերի որակը:
(ժ) Որպես խմելու ջրի աղբյուր օգտագործվող ջրի որակը: Լողանալու նպատակով օգտագործվող ջրի որակը: Ջրային կուլտուրաների կամ կակղամորթների և խեցգետնի բազմացման կամ հավաքման համար օգտագործվող ջրի որակը:
(ժա) Ճանաչում գտած առաջավոր փորձի կիրառումը լողալու համար համընդհանուր մատչելի փակ ջրային տարածքների կառավարման հարցում:
(ժբ) Հատկապես աղտոտված տարածքների բացահայտում և կարգավորում: (ժգ) Ջրային պաշարների կառավարման, պաշտպանության և օգտագործման համակարգերի
արդյունավետություն: (ժդ) Տեղեկությունների հրապարակման հաճախականություն:
2
3
Հիմնական գերատեսչություններ
ՀՀ բնապահպանության նախարարություն` ի դեմս Ջրային պաշարների կառավարման գործակալության ,
ՀՀ առողջապահության նախարարություն`ի դեմս Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի
4
Ներգրավված կազմակերպությունները ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարությունՀՀ արդարադատության նախարարությունՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարությունՀՀ տարածքային կառավարման նախարարություն Հասարարական կազմակերպություններ` ծրագրին
կմասնակցի նաև ջրամատակարարման համակարգերի, սանիտարական պայմանների բարելավման և բնապահպանության հարցերում ներգրավված հասարակական կազմակերպություններ,նրանք իրենց ներդրումը կունենան` տրամադրելով միջոցներ հանրային իրազեկման/ լուսաբանման աշխատանքների իրականացման համար:
Ծրագրի իրականացման նպատակը
Ծրագրի կոնկրետ նպատակն է օգնել Հայաստանի Հանրապետությանը սահմանելու իրականացվելիք աշխատանքների չափորոշիչների և մակարդակների ազգային և/կամ տեղական նպատակային ցուցանիշներ, որոնք հարկավոր են ապահովելու համար մարդու կյանքի և առողջության պաշտպանության բարձր մակարդակ, բարելավելով անվտանգ ջրի մատչելիությունը և ջրահեռացումը և ջրային ռեսուսների կայուն կառավարումը, որը ենթադրում է ներգրավված բոլոր ազգային կազմակերպությունների հետ համաձայնեցված խնդիրների մշակում և հաստատում:
5
Ծրագրի իրականացման հիմքը
Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Միջսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման վերաբերյալ կոնվենցիայի կողմերից չէ, բայց 1999թ Լոնդոնում ստորագրել է «Ջուր և առողջություն» Արձանագրությունը, որն այս պահին վավերացման փուլում է:
Սակայն, համաձայն «Ջուր և առողջություն» Արձանագրության՚ 21-րդ և 22-րդ Հոդվածների, Հայաստանը կարող է միանալ Արձանագրությանը` չհանդիսանալով Կոնվենցիայի կողմերից մեկը:
6
ՆպատակըԱռաջարկվող ծրագրի նպատակն է սահմանել
նպատակային ցուցանիշներ` օժանդակելու ՀՀ-ին իրականացնելու 1999թ-ին ընդունված «Ջուր և առողջություն» Արձանագրության առանձին կետերը` ազգային մակարդակում նպաստելով մարդու կյանքի և առողջության կայուն զարգացման շրջանակներում, կատարելագործելով ջրային ռեսուրսների կառավարումը, այդ թվում պաշտպանելով էկոհամակարգերը, բարելավելով անվտանգ ջրի մատչելիությունը և ջրահեռացումը և կանխելով,վերահսկելով և նվազեցնելով ջրով պայմանավորված հիվանդությունների ծավալները:
7
Ծրագրի հիմնական խնդիրները «Ջուր և առողջության» Արձանագրության մեջ ընգրկված
պարտավորությունների իրականացման հետ կապված կարիքների գնահատում:
Հայաստանում «Ջուր և առողջության» Արձանագրություն համաձայն նպատակային ցուցանիշների և հսկիչ ժամկետների սահմանում` բոլոր ներգրավված ազգային գերատեսչությունների մասնակցությամբ:
Հայաստանում «Ջուր և առողջություն» Արձանագրության մեջ ընգրկված պարտավորությունների իրականացման նպատակային ցուցանիշներին հասնելու համար Ծրագրում ներգրվված գերատեսչությունների միջոցառումների և դրանց կատարման ժամանակացույցի սահմանում` պահանջվող հաշվետվությունների համապատասխան` առաջարկելով Ազգային Հաշվետվության ձևաչափը:
8
Ծրագրի ակնկալվող
արդյունքները`
ա. Ազգային մակարդակում համաձայնեցված նպատակային ցուցանիշների և հսկիչ ժամկետների սահմանում` ՀՀ-ում «Ջուր և առողջություն» Արձանագրության համաձայն,
բ. «Ջուր և առողջություն» Արձանագրության շրջանակներում նախատեսված հարցերի, ինչպես նաև ազգային կարգավորման գործընթացի աջակցություն,
գ. Գործողությունների Ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարությանը:
9
Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը. Միջազգային մակարդակ
ՄԱԿ ԵՏՀ և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը կկատարեն սահմանված նպատակների, ցուցանիշների, ինչպես նաև համապատասխան ամփոփ հաշվետվությունների փորձագիտական գնահատումը:
10
Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը. Ազգային մակարդակ- Ղեկավար կոմիտե և աշխատանքային խումբ
Ղեկավար կոմիտեն բաղկացած կլինի առանցքային նախարարությունների պաշտոնյաներից և հասարակական կազմակերպության ներկայացուցչից: Հիմնականում այն պատասխանատու կլինի ծրագրի իրականացման համար, կունենա առնվազն երկու հանդիպում` աշխատանքային ծրագիրը հաստատելու և հետագա աշխատանքները համակաևգելու և գնահատելու համար:
Աշխատանքային խումբը բաղկացած կլինի առանցքային նախարարությունների մասնագետներից և հասարակական կազմակերպության երկայացուցչից: ԱԽ-ը կհանդիպի պարբերաբար:
11
Գործողություններ(1)
Ջրային պաշարների կառավարման, պաշտպանության, ջրամատակարարման, ջրահեռացման և հանրային առողջապահության հարցերում ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների համար խորհրդատվությունների կազմակերպում և անցկացում:
«Ջուր և առողջություն» Արձանագրության հիմնական դրույթների քննարկում:
Հայաստանում ջրի և առողջության ներկայիս իրավիճակի գնահատում:
Կարիքների գնահատում և գերակայությունների սահմանում:
12
Գործողություններ(2)«Ջուր և առողջություն» արձանագրության
պահանջների կատարմանը ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների ցանկի սահմանում` ըստ պարտականությունների:
Առկա խնդիրների և թերությունների վերլուծություն և հրապարակում:
Գործողությունների ծրագրի մշակում` հետակա քայլերը որոշելու նպատակով:
Գործողությունների ծրագրի մշակում` ժամանակացույցով և ակնկալվող արդյունքներով: Նպատակները և ցուցանիշները պետք է սահմանվեն և համաձայնեցվեն:
13
Գործողություններ(3)
Հանդիպումների և սեմինարների կազմակերպում ներգրավված կողմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների արդյունքում կլրամշակվի և կհաստատվի Գործողությունների Ծրագիր, որտեղ հստակորեն կնշվի առանձին միջոցառումների իրականացման հետ կապված յուրաքանչյուր մասնակից գերատեսչության պատասխանատվությունների շրջանակը:
Գործողությունների ժամանակացույցի համաձայնեցում բոլոր ներգրավված կողմերի միջև (միություններ, նախարարություններ, գերատեսչություններ) ազգային մակարդակում:
14
Գործողություններ(4)
Ծրագրի, նպատակների և նպատակային ցուցանիշների վերաբերյալ հանրության իրազեկում:
Ծրագրի իրականացման ընթացքի մոնիտորինգի և գնահատման ցուցանիշների սահմանում: Ցուցանիշները պետք է արտացոլեն ազգային և տեղական մակարդակներում տարբեր մասնակիցների կողմից իրականացվող միջոցառումները և պետք է համապատասխանեն Արձանագրության մեխանիզմներով սահմանված չափանիշներին:
Գնահատման մեխանիզմների համաձայնեցում:
15
Գործողություններ(5)
Ազգային հաշվետվության ձևաչափի որոշում, որը պետք է համապատասխանի ամփոփ հաշվետվության կազմման գործող մեխանիզմների պահանջներին և չափանիշներին: Հաշվետվությունը պետք է ներկայացնի նպատակային ցուցանիշների իրականացման գնահատումը:
16