Թեղենիս Լեռ

6
ԹԹԹԹԹԹԹ ԹԹԹ

Upload: ann-isakhanyan

Post on 07-Jan-2017

57 views

Category:

Art & Photos


0 download

TRANSCRIPT

Page 1: Թեղենիս Լեռ

Թեղենիս լեռ

Page 2: Թեղենիս Լեռ

Թեղենյաց լեռնաշղթան Ծաղկունյաց  լեռնաշղթայի հվ-արլ. ճյուղավորություններից՝ է: Գտնվում է Կոտայքի մարզում:  Երկարությունը 20 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2851մ (Թեղենիս լեռ):  Կան մարմարի, թերթաքարերի, հանքային ջրերի պաշարներ: Կլիման բարեխառն է, տարեկան տեղումները՝ 600-800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային, արևելյան լանջերին (մինչև 2300 մ) կան կաղնու, բոխու անտառներ:

Page 3: Թեղենիս Լեռ
Page 4: Թեղենիս Լեռ

Ծաղկունյաց լեռնաշղթան  է ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Սկսվում է Փամբակի լեռնաշղթայի կենտրոնական հատվածից ու ձգվում հարավ-արևելյան ուղղությամբ` բաժանվելով երկու հիմնական ճյուղերի` արևելյան և հարավային, որոնց միջևէ տեղադրված Դալար գետի (Աղվերանի) հովիտը: Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև: Ունի ծալքաբեկորային ծագում: Արտաքին լանջերըհիմնականում մեղմաթեք են` կտրտված բազմաթիվ մանրձորակներով ու մի քանի խոշոր հովիտներով: Վերը նշվածերկու ճյուղավորումների իրար նայող ներքին լանջերը շատավելի զառիթափ են: Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերիցենսկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ: Ամենաբարձրըհարավային ճյուղավորության վրա գտնվող Թեղենիսն է 2851,1 մ բարձրությամբ: Բարձր գագաթներից է նաև Ծաղկունյացը՝ 2821,0 մ բարձրությամբ: Լեռնաշղթայի լանջերի զգալի մասը` մինչև 2400 մբարձրությունները անտառածածկ են: Այս տարածաշրջանը հայտնի է որպես հանգստյան գոտի. այստեղեն Հանքավանը, Ծաղկաձորը, Բջնին, ԱղվերանըԱրզականը և Բուժականը: Ծաղկաձորը եռաստիճան ճոպանուղով կապված է Ծաղկունյաց գագաթի հետ: 

Page 5: Թեղենիս Լեռ

Մենք կիրակի օրը գնալու ենք Թեղենիս լեռը: Բարձունքի հաղթահարում է լինելու: Նախապատրաստվում ենք, քան որ ճանապարհը շատ երկար է լինելու: Մեզ հետ վերցնելու ենք սնունդ, տաք հագուստ և այլն: Այնտեղ մտնելու ենք եկեղեցի և տեսնելու ենք անմոռանալի բնությունը: Ես անհամբեր սպասում եմ վաղվան, որ նորից բարձրանամ Թեղենիս լեռը:

Page 6: Թեղենիս Լեռ

Նյութը պատրաստեց Աննա Իսախանյանը