բնական զոնաներ
TRANSCRIPT
602 խումբ Օհանյան Վահագն
Ղեկավար.՝ Սարիբեկյան
ԵՎՐԱՍԻԱՅԻ ԲՆԱԿԱՆ ԶՈՆԱՆԵՐԸ
Քանի որ Եվրասիա մայրցամաքը ունի մեծ ձգվածություն ինչպես հյուսիսից-հարավ, այնպես էլ արևմուտքից-արևելք` այստեղ նկատվում են բոլոր կլիմայական գոտիները` սկսած ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆԻՑ մինչև արկտիկական։
Արևադարձային կլիմայական գոտին Եվրասիայում զբաղեցնում է շատ փոքր տարածություն (Արաբական թերակղզի և Իրանի հարավ-արևմտյան մասերը):Այստեղ ամբողջ տարին տիրապետում են արևադարձային չոր և տաք օդային զանգվածները, այդ պատճառով այս շրջանները գրեթե ամբողջովին անապատային տարածքներ են։ Ձմռանը տաք է, ամռանը` շոգ։ Տեղումներ լինում են հազվադեպ, այն էլ աննշան քանակությամբ (տարեկան 50 - 100 մմ.)։
1. ԱՐևԱԴԱՐՁԱՅԻՆ
Մերձարևադարձային կլիմայական գոտին բաժանվում է երեք ենթամարզերի:
2. ՄԵՐՁՐևԱԴԱՐՁԱՅԻՆ ԳՈՏԻ
http://static.cosmiq.de/data/de/d5e/c9/d5ec9d4f3996d4532f5608b98e382fd3_1_orig.jpg
Մերձարևադարձային միջերկրածովային կլիմայի մարզին են պատկանում Միջերկրական ծովի հարակից շրջանները։ Ձմռանը գերիշխում են բարեխառն լայնությունների ծովային խոնավ օդը, այդ պատճառով ձմռանը կլիման մեղմ է ու խոնավ։ Ամռանը գերիշխում են Արևադարձային օդային զանգվածները, այդ պատճառով ամռանը կլիման չոր է ու տաք։
2.1 ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎԱՅԻՆ ԳՈՏԻ
http://ecoportal.info/wp-content/uploads/2016/04/Indysky-okean-1024x685.jpg
Մերձարևադարձային ցամաքային մարզը գտնվում է օվկիանոսներից բավականին հեռու և այդ պատճառով օվկիանոսային օդային զանգվածները չեն ազդում տեղի կլիմայի վրա։ Ջերմաստիճանները տարվա ընթացքում ենթարկվում են մեծ տատանումների։ Այս շրջաններում մեծ է նաև տեղի ռելիեֆի դերը։
2.2ՑԱՄԱՔԱՅԻՆ ԳՈՏԻ
Մերձարևադարձային մուսսոնային կլիման առաջանում է մուսսոնային քամիներից։ Այդ շրջաններին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռները և տաք ու խոնավ ամառները։Լեռնաշղթաները պատնեշներ են հանդիսանում Մերձհասարակածային գոտուց եկող տաք ու խոնավ օդային զանգվածների համար։ Օրինակ. Հիմալայներիհարավային լանջերին թափվում են միջինը 12.000 մմ. (առավելագույնը` 23.000 մմ.), իսկ լեռնաշղթայից հարավ գտնվող շրջաններում` 200 մմ.-ից էլ քիչ տեղումներ։
2.3 ՄՈՒՍՍՈՆԱՅԻՆ ԳՈՏԻ
Մուսսոնային անձրևներ
Բարեխառն կլիմայական գոտին տարածվում է լայն շերտով (մինչև հյուսիսային լայնության 40°-ը, Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ)։ Զբաղեցրած մեծ տարածքի շնորհիվ նրա տարբեր շրջաններում կլիման տարբեր է։ Արևմուտքից-արևելք ուղղությամբ առանձնացվում են կլիմայական չորս մարզեր.
3. ԲԱՐԵԽԱՌՆ ԳՈՏԻ
Բարեխառն չափավոր ցամաքային կլիմայի մարզում դեպի արևելք Ատլանտյան օվկիանոսի ազդեցությունը աստիճանաբար թուլանում է։
Ձմեռը ցուրտ է (բայց ուժեղ սառնամանիքներ չեն լինում), ամառը` տաք։ Տարեկան ջերմաստիճանային տատանումները մեծանում են և կազմում 25-ից 30°: Տեղումների քանակը 600 - 800 մմ. է, որոնք հիմնականում թափվում են ամռանը։ Դեպի արևելք նրանց քանակը նվազում է։
3.1Չափավոր ցամաքային
Բարեխառն ցամաքային կլիմայական մարզը ձգվում է Ուրալյան լեռներից մինչև Ամուր գետի միջին ավազանը։
Ձմեռը խիստ սառնամանիքային է (-30 -45 °C), ամառը` տաք (+20 +26 °C)։ Տարեկան ջերմաստիճանային տատանումները 50°-ից անցնում են։ Տեղումների քանակը 200 - 300 մմ. է։ Ձյուն քիչ է գալիս։
3.2Ցամաքային, խիստ ցամաքային
Բարեխառն ծովային կլիմայի մարզը ընդգրկում է Արևմտյան Եվրոպայի ծովափնյա մասը։ Ատլանտյան տաք օվկիանոսի և Հյուսիս-Ատլանտյան տաք ծովային հոսանքի ազդեցության շնորհիվ ձմեռը մեղմ է (+7 +8 °C), իսկ ամառը` զով (+16 +18 °C)։ Տարեկան ջերմաստիճանային տատանումները մեծ չեն (մոտ 10 °C)։
Ձմռանը եղանակները փոփախական են, մեծ մասամբ մառախլապատ` մաղող անձրևներով։ Ձյուն հազվադեպ է լինում և արագ հալչում է (հարթավայրային շրջաններում)։ Ամռանը գերակշռում են ամպամած եղանակները, արևոտ օրերը քիչ են։ Տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 1000 մմ., որոնց մեծ մասը դիտվում են ձմռան ամիսներին։
2.4 ՄՈՒՍՍՈՆԱՅԻՆ
2.3 ԾՈՎԱՅԻՆ
Ծովային գոտի
Մերձրկտիկական կլիմայական գոտին տարածվում է Արկտիկական կլիմակայան գոտուն զուգահեռ նեղ շերտով։ Արևմուտքում ընգրկում է Իսլանդիան,Սկանդինավյան թերակղզու հյուսիսը, իսկ արևելքում լայնանում է և հասնում մինչև հյուսիսային լայնության 60°-ը (մինչև Կամչատկայի նեղ պարանոցը)։
Ձմռանը տիրապետում են արկտիկական սառը, իսկ ամռանը` բարևեխառն զով և խոնավ օդային զանգվածները։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 250 - 300 մմ.:
4. ՄԵՐՁԱՐԿՏԻԿԱԿԱՆ
Արկտիկական կլիմայական գոտին ընդգրկում է Եվրասիա մայրցամաքի ծայր հյուսիսային շրջանները և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կղզիները։ Բնորոշ է ցուրտ կլիմայով։ Մշտապես իշխում են արկտիկական սառը և չոր օդային զանգվածները։
Ձմեռը երկարատև է, խիստ սառնամանիքային, Արեգակը կես տարի չի երևում։ Ամառը շատ կարճատև է և ցուրտ, թեպետ Արեգակը միշտ հորիզոնում է ու մայր չի մտնում։ Երկրի մակերևույթը շատ թույլ է տաքանում, քանի որ Արեգակի ճառագայթների անկման անկյունը շատ փոքր է։
5. ԱՐԿՏԻԿԱԿԱՆ
Շնորհակալություն