Ապարանի ճամբար

13
ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ <<ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ>> ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱ 5-1 ԱԱԱԱԱԱԱ * ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ

Upload: karine-harutyunyan

Post on 17-Feb-2017

125 views

Category:

Art & Photos


0 download

TRANSCRIPT

Page 1: Ապարանի ճամբար

Արամ Պետրոսյան<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրՆոր դպրոց5-1 դասարան

*Ապարանի ճամբարԱրայի լեռ Ապարանի ջրամբար

Page 2: Ապարանի ճամբար

*Ապարանի առողջարանային ճամբարը գտնվում Ապարանի

ջրամբարի մոտակայքում: Այնտեղից շատ լավ երևում է

Արայի լեռը: Այս ամառ ես առաջին անգամ եղա այդ ճամբարում,

երկու շաբաթով, Արաբկիր բժշկական կենտրոնի ուղեգրով:

Ես ընկերացա մի խումբ երեխաների հետ: Մեր օրերն

անչափ հետաքրքիր էին անցնում: Բայց այսօր ուզում եմ պատմել

Արայի լեռան և Ապարանի ջրամբարի մասին:

Page 3: Ապարանի ճամբար

*Արայի լեռ

Լեռան անունը գալիս է Արա Գեղեցիկի պատմությունից: Երբ նա զոհվեց Շամիրամի դեմ պատերազմում, Շամիրամի հրամանով

մարմինը դրեցին ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան: Այդ լեռը նման է պառկած Արային: Դրա համար էլ

կոչվում է Արայի լեռ: Եթե դուք փորձեք Ապարանի առողջարանային ճամբարի ճաշարանի պատուհաններից նայել Արայի լեռանը, ապա հեշտությամբ կնմանեցնեք այն պառկած

մարդու:

Page 4: Ապարանի ճամբար

Արայի լեռը գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում, Երևանից 33կմ հյուսիս։ Նրա մոտակա բնակավայրերից են Նոր Երզնկան, Եղվարդը, Զորավանը, Արտաշավանը, Սաղմոսավանքը, Հովհաննավանքը,Կարբին, Մուղնին։  Նոր Երզնկայից դեպի լեռան ճանապարհին են գտնվում Դեմիրճյան խնձորի այգիները։Արայի լեռան արևմուտքում են գտնվում Աշտարակը և Քասախ գետի կիրճը, իսկ Արարատյան դաշտը և Երևանը՝ հարավում:

Page 5: Ապարանի ճամբար

*Արայի լեռը Ապարանի ճանապարհից

Page 6: Ապարանի ճամբար

*Արայի լեռը և Քասախի կանիոնը

Page 7: Ապարանի ճամբար

*Արայի լեռան քարերից

Page 8: Ապարանի ճամբար

*Ապարանի ջրամբարԳտնվում է Ապարան քաղաքից հարավ-արեւելք, Քասախ գետի վերին հոսանքում։ Կառուցվել է 1962-1967 թվականների։ Ձմռանը սառցակալում է։ Օգտագործվում է ոռոգման համար։ Ջուրը տրվում է Աշտարակի, Էջմիածնի շրջաններին։ Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։ Այստեղ բուծվել են նաև Սևանա լճի իշխան, սիգ և ծածան, վերջին տարիներին նաև խեցգետին։ Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ, որոնցից մեկն էլ մեր առողջարան-ճամբարն է: Ջրամբարի կառուցումց հետո ջրերի տակ են մնացել Քասախ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։

Page 9: Ապարանի ճամբար

Նախկին Զովունի գյուղում ջրի սահմանագծից 1967 թ-ին հանվել և անվտանգ տեղ են փոխադրվել 5-րդ դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցիները։ 4-րդ դարում կառուցված Պողոս-Պետրոս բազիլիկ տաճարը մինչ օրս կանգուն է եւ տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ։

Page 10: Ապարանի ճամբար

* Պողոս-Պետրոս բազիլիկ տաճարը

Page 11: Ապարանի ճամբար

*Ապարանի ջրամբարը մեր ճամբարից

Page 12: Ապարանի ճամբար

*Շատ ուրախ եմ, որ եղա այս հրաշք

վայրում: Շնորհակալություն

ինձ հրավիրողներին, ճամբարի

մանկավարժներին և իմ ընկերներին՝ անմոռաց օրերի

համար:

Page 13: Ապարանի ճամբար

*ՎԵՐՋ