բջջի բաժանումը և միտոզ

8
ԲԲԲԲ ԲԲԲԲԲԲԲԲԲ: ԲԲԲԲԲ

Upload: aslanian-zhora

Post on 21-Feb-2017

41 views

Category:

Business


2 download

TRANSCRIPT

Page 1: բջջի բաժանումը և միտոզ

Բջջի բաժանումը: Միտոզ

Page 2: բջջի բաժանումը և միտոզ

Բջջի բաժանումը

Առաջանում է, աճում ու զարգանում և հետո բաժանվում է, կամ էլ մահանում։ Բջիջների առաջացումից մինչև մահը կամ հաջորդ բաժանումը ընկած ժամանակահատվածը բջջի կենսական ցիկլն է։

Կենդանի օրգանիզմների բջիջները շատ բազմազան են իրենց կառուցվածքով ու ֆունկցիաներով, նրանց մի մասը կազմելով հյուսվածքներ նաև որոշակիորեն մասնագիտացված է։ Տարբեր բջիջների կյանքի տևողությունը նույնը չէ։

Page 3: բջջի բաժանումը և միտոզ

Ոսկրուղեղի և էպիթելային հյուսվածքի բջիջները իրենց ֆունկցիաներն իրականացնելիս արագ մահանում են, ուստի այդ հյուսվածքներում բջիջներն անընդհատ բազմանում են։ Բջջի բաժանման նախապատրաստման, ինչպես նաև միտոզի ընթացքում տեղի ունեցող գործընթաց համախումբը կոչվում է միտոտիկ ցիկլ։ Անընդհատ կիսվող բջիջների մի մասի կենսացիկլը համընկնում է միտոտիկ ցիկլիհետ։

Page 4: բջջի բաժանումը և միտոզ

Բջիջն անցնում է ինտերֆազ և սկսում նախապատրաստվել ԴՆԹ-ի սինթեզին։ Ինտերֆազի այդ փուլը կոչվում է G1 փուլը։ Ինտերֆազի միջին ժամանակահատվածում S փուլը սկսվում է ԴՆԹ- կրկնապատկումը։ ԴՆԹ-ի սինթեզից, հետո բջիջ սկսում է նախապատրաստվել կիսվելուն միտոզին, որի համար անհրաժեշտ են նար ցենտրիոլների կրկնապատկում, բաժանման իլիկի թելիկները կազմող սիտակուցների սինթեզ և այլն։ Այդ գործընթացներն իրականանում են G2-փուլ։

Page 5: բջջի բաժանումը և միտոզ

Միտոզ

Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմներիկոնյուգացիա:Միտոզի փուլերը Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում hինգ փուլեր պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ:

Page 6: բջջի բաժանումը և միտոզ

Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչվող հասարակածի վրա բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրար հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:

Page 7: բջջի բաժանումը և միտոզ

Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմներըարդեն կրկնապատկված են:

Պրոֆազ փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների զույգերի կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները: Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:

Page 8: բջջի բաժանումը և միտոզ

Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրար դեպի հանդիպակած բևեռներ վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:

Թելոֆազ արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ: