կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ
TRANSCRIPT
![Page 1: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022073011/58ac12761a28ab33178b5d7d/html5/thumbnails/1.jpg)
ԿՅԱՆՔ ՈՉ ԲՋՋԱՅԻՆ ՁԵՎԵՐ ՎԻՐՈՒՍՆԵՐ
![Page 2: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022073011/58ac12761a28ab33178b5d7d/html5/thumbnails/2.jpg)
Կյանքի ոչ բջջային ձևեր վիրուսներ
Դրանք չունեն բջջային կառուցվածք։ Այս էակները կոչվում են վիրուսներ, և իրենցից ներկայացնում են կյանքի ոչ բջջային ձևեր, այլ վիրուսներ։ Վիրուսներ վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը կենդանիներն ու բույսերը մինչև բակտերիաներ և արքեաներ։ Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես ՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։
![Page 3: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022073011/58ac12761a28ab33178b5d7d/html5/thumbnails/3.jpg)
Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և նրանք կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության միկրոբիոլոգիա ենթաճյուղերից է։
![Page 4: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022073011/58ac12761a28ab33178b5d7d/html5/thumbnails/4.jpg)
Վիրուսներ միկրոսկոպիկ մասնիկ է, կազմված է սպիտակուցային թաղանթից` կապսիդից ու նրա մեջ պարփակված նուկլեինաթթուներից (ԴՆԹ կամ ՌՆԹ) և ունակ է ինֆեկցել: Վիրուսները օբլիգանտ պարազիտներ են. նրանք չեն կարող բազմանալ բջջից դուրս: Ներկայումս հայտնի են վիրուսներ, որոնք բազմանում են բույսերի, կենդանիների, սնկերի բջիջներում և բակտերիաներում վերջինների անվանում են բակտերիոֆագեր:
![Page 5: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022073011/58ac12761a28ab33178b5d7d/html5/thumbnails/5.jpg)
Ավելի վաղ վիրուսներին էին դասում նաև պրիոնները, սակայն հետագայում պարզվեց, որ պրիոնները գենետիկական ինֆորմացիա չեն կրում նուկլեինաթթուների տեսքով: Կապսիդի առկայությունն էլ հնարավորություն է տալիս վիրուսները տարբերել վիրոիդներից: Վիրուսները պարունակում են միայն մեկ տիպի նուկլեինաթթուներ, կամ ԴՆԹ կամ ՌՆԹ:
![Page 6: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022073011/58ac12761a28ab33178b5d7d/html5/thumbnails/6.jpg)
Ռետրովիրուսներ Վարակվելուց հետո ռետրովիրուսների բջիջների ցիտոպլազմայում սկսվում է վիրուսային ԴՆԹ-ի գենոմի սինթեզը՝ վիրիոնային ՌՆԹ-ն օգտագործելով որպես մատրիցա (կաղապար)։ Բոլոր ռետրովիրուսները իրենց գենոմի ռեպլիկացիայի համար օգտագործում են հետադարձ տրանսկրիպցիայի մեխանիզմը՝ վիրուսային ֆերմենտ հետադարձ տրանսկրիպտազան վիրուսային ՌՆԹ-ի մատրիցայի վրա սինթեզում է ԴՆԹ-ի մեկ շղթան, այնուհետև սինթեզված ԴՆԹ-ի շղթայի մատրիցայի վրա սինթեզվում է երկրորդ՝ կոմպլեմենտար շղթան։
![Page 7: կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ](https://reader035.vdocuments.pub/reader035/viewer/2022073011/58ac12761a28ab33178b5d7d/html5/thumbnails/7.jpg)
Առաջանում է ԴՆԹ-ի երկշղթա մոլեկուլը, որը բջջի բաժանման ժամանակ ներկառուցվում է քրոմոսոմային ԴՆԹ-ի մեջ, երբ բացակայում է կորիզաթաղանթը (բացառությամբ ՄԻԱՎ-ի, որի ԴՆԹ-ն ակտիվ կերպով թափանցում է կորիզի մեջ) և հետագայում ծառայում է որպես մատրիցա վիրուսային ՌՆԹ-ների մոլեկուլների սինթեզի համար։ Այդ ՌՆԹ-ները դուրս են գալիս բջջակորիզից և բջջի ցիտոպլազմայում փաթեթավորվում են որպես վիրուսային մասնիկներ, որոնք ընդունակ են վարակել նոր բջիջների։