իմ ուսումնական տարին

9
ՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄ

Upload: mane-boyakhyan

Post on 19-Mar-2017

352 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Մանե ԲոյախչյանՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Ուսամնական տարի•Իմ ուսումնական տարին լավ անցավ: Կային վատ օրեր, բայց լավն ավելի շատ էր:

Վրացիներ•Ինձ համար շատ տպավորիչ էր այն, որ վրացի սովորողներ էին եկել մեր դպրոց, մենք ծանոթացանք նրանց հետ: Ես նրանց պարերը սովորեցի: Ինձ շատ դուր եկավ վրացի աղջիկենրի պարը, որը շատ նուրբ էր: Չմոռանամ նշել իրենց երգելը: Այն ինձ նույնպես շատ դուր եկավ: Ախր, շատ լավ էին երգում:

Ճամբար•Տպավորվել են նաև մեր ճամփորդությունները: Մենք ձմեռային ճամբարին գնացինք կինո և հետո՝ մուլտֆիլմ դիտելու: <<Ճամբարում>> ֆիլմը շատ ծիծաղելի էր: Դիտել ենք նաև <<Անահիտ>> մուլտֆիլմը: Իմ ուսումնական տարին շատ լավն էր:

Վատ օրեր•Իսկ հիմա պատմեմ իմ վատ օրերի մասին… Հա՜- հա՜-հա՜, կատակ արեցի, ես վատ օր չեմ ունեցել: Ամեն ինչ շատ լավ էր, նույնիսկ մեր չարաճճիությունները:

Լրագրություն• Լավ հիմա լրջանամ և պատմեմ իմ լրագրության մասին: Մեր լրագրության ուսուցչուհին ընկեր Արմինեն է: Ես շատ եմ սիրում ընկեր Արմինեին, որովհետև նա հետաքրքիր մտքեր է արտահայտում: Մենք նրա հետ գնում ենք այգի: Մի անգամ գնացել էինք Տաշիր պիցցա՝ հարցազրույց վերցնելու և լավ ժամանակ անցկացնելու:• Իսկ հիմա իմ ռադիոյի մասին: Իմ և Անուշիկի ռադիոն կոչվում է Ժպիտ ռադիո: Մեր առաջին ռեպորտաժը ժպիտի մասին էր: Խորհուրդ եմ տալիս լսեք մեր ենթակայքում: Մեզ միացավ Աննա Ղազարյանը 5-1 դասարանից: Նա շատ լավ և բարի աղջիկ է: Մենք շատ հետաքրքիր տեղեկություններ ենք հավաքում, միմյանց խորհուրդները լսում ենք՝ ռադիոնյութը պատրաստելիս: Մենք շատ լավ ենք համագործակցում:

Իմ բլոգ•Իսկ հիմա իմ բլոգի մասին: Իմ բլոգը ես վարում եմ անցյալ տարվանից: Այնտեղ կան իմ փոքր ժամանակվա նյութերից մինչև չորրորդ դասարանի նյութերը: Ես հետաքրքիր դասեր ունեմ իմ բլոգում:  

Հետաքրքիր բանՎայ, մի շատ հետաքրքիր բան պատմեմ՝ մի մեդիաուրբաթի բոլորը անվաչմուշկներով էին կամ հեծանիվով: Ընկեր Անահիտն էլ էր անվաչմուշկներով, մի խոսքով, շատ լավ մեդիաուրբաթ էր: 

•Ցտեսություն