Համաշխարհային կրոններ

9
ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ 6-2 ՀՀՀ.

Upload: martin-atoyan

Post on 12-Apr-2017

238 views

Category:

Education


2 download

TRANSCRIPT

Page 1: Համաշխարհային կրոններ

Համաշխարհային կրոններ

Մարտին ԱթոյանՄիջին դպրոց 6-2 դաս.

Page 2: Համաշխարհային կրոններ

Ի՞նչ է կրոնը

• Կրոնը որպես երևույթ հատուկ է մարդկային հասարակությանը իր ամբողջ պատմության ընթացքում և մինչև մեր օրերը ընդգրկում է երկրագնդի բնակչության մեծ մասը:Կրոնը լատիներեն religio բառից է, որը նշանակում է հավատք, բարեպաշտություն, աստվածապաշտություն, խղճմտություն:

• Կրոնը հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա

Page 3: Համաշխարհային կրոններ

Համաշխարհային կրոններ

• Բուդդայականություն• Իսլամ• Քրիստոնեություն

Page 4: Համաշխարհային կրոններ

Բուդդայականություն

Բուդդայականություն երեք համաշխարհային կրոններից մեկը: Իրենից ներկայացնում է դհարմա՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով (հինդի լուսավորյալ)։ Ա , յստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը

 բացակայում է հոգու   ,        անմահության գաղափարը դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով

  ,    ( ) հոգեվիճակ՝ նիրվանա որին կարելի է հասնել մեդիտացիայի խորասուզումմիջոցով։

Page 5: Համաշխարհային կրոններ

• Բուդդիզմն այսօր իր մեծությամբ աշխարհի չորրորդ կրոնն է՝ քրիստոնեությունից, իսլամից և հինդուիզմից հետո։ Բուդդիզմը եղել է առաջին համաշխարհային կրոնը և եղել է աշխարհի ամենամեծ կրոնը 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում՝ 1951 թվականին Բուդդիզմն ունեցել է 520 միլիոն հետևորդ։ Այդ ժամանակ մեծությամբ երկրորդը քրիստոնեությունն էր՝ 500 միլիոն հետևորդով։

Page 6: Համաշխարհային կրոններ

Իսլամ• Իսլամը համաշխարհային կրոն, որի հիմքը Ղուրանն է։ Իսլամ

բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «հնազանդություն»։ Այլ տերմինաբանությամբ իսլամը բացարձակ միաստվածություն է, Ալլահին (Աստծոն) ենթարկվելը։ Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ։ Ղուրանի տեսանկյունից, իսլամը միակ ճշմարիտ կրոնն է, նրա հետևորդներն են բոլոր մարգարեները։ Իսլամը վերջնական ձևով ներկայացվել է Մուհամմադ մարգարեի քարոզների ժամանակ, ով ստացել է տեղեկություններ նոր կրոնի մասին Ղուրանի տեսքով:

Page 7: Համաշխարհային կրոններ

• Իսլամի տեսանկյունից հին մարգարեների հետևորդները շեղվել են ճիշտ ճանապարհից, որը տրվել է նրանց Աստծո կողմից, իսկ հնագույն գրքերի տեքստերը աստիճանաբար խեղաթյուրվում էին։ Ամեն անգամ ճշմարիտ հավատքը թարմացնելու համար, Աստված ուղարկում էր տարբեր ժողովուրդների մոտ իր առաքյալներին, այդ թվում Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին։ Վերջին առաքյալը մարգարեներից Մուհամմադն է, ով մարդկությանը բերեց իսլամը պարզ և անձեռնմխելի տեսքով։

• Ալլահ արաբերենից թարգմանաբար նշանակում է Աստված, արարիչ, ամեն ինչի ստեղծող և կազմակերպիչ։ Բացի նրանից, ոչ ոք չունի այդ հատկանիշները։ Ալլահը միակն է ու ամենակարողը, չի ծնել ու չի ծնվել, և ոչ ոք նրան չի կարող հավասարվել։ Ալլահի առկայությունը անհրաժեշտ է, իսկ դրա բացակայությունն՝ անհնար։ Ըստ մուսուլմանների՝ նա չունի իրեն հավասարը, և դրանով արտահայտվում է իր եզակի լինելը։

Page 8: Համաշխարհային կրոններ

Քրիստոնեություն

• Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։ Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում։

Page 9: Համաշխարհային կրոններ

• Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։ Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։