Քիմիական Տարրերի Տարածվածությունը

4
ՔՔՔՔՔՔՔՔ ՔՔՔՔՔՔՔ ՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔՔ ՔՔՔՔՔՔՔՔՔՔ ՔՔՔՔ ՔՔՔՔՔՔՔՔՔ 7-2 ՔՔՔՔՔՔՔ

Upload: ann-isakhanyan

Post on 12-Apr-2017

59 views

Category:

Art & Photos


6 download

TRANSCRIPT

Page 1: Քիմիական Տարրերի Տարածվածությունը

Քիմիական տարրերի տարածվածությունը տիեզերքում

Աննա Իսախանյան 7-2 դասարան

Page 2: Քիմիական Տարրերի Տարածվածությունը

Տիեզերաքիմիա, քիմիայի բաժին, որն ուսումնասիրում է տիեզերական մարմինների բաղադրությունը, Տիեզերքում քիմիական տարրերի տարածվածության և բաշխման օրինաչափությունները, նուկլեասինթեզը, տարրերի իզոտոպային բաղադրության էվոլյուցիան, տիեզերական նյութի առաջացումը պայմանավորող քիմիական տարրերի համակցումներն ու տեղաշարժերը։ Տիեզերաքիմիայի վաղ շրջանի հետազոտություններն իրականացվում էին Արեգակի, աստղերի և մոլորակների մթնոլորտի լուսարձակման սպեկտրաչափական վերլուծության, նաև Երկրի վրա ընկնող տիեզերական մարմինների՝ երկնաքարերի քիմիական հետազոտությունների միջոցով։

Տիեզերաքիմիայի վաղ շրջան

Page 3: Քիմիական Տարրերի Տարածվածությունը

1924-1932 թվականներին ձևակերպվեցին երկնաքարերում քիմիական տարրերի բաշխման օրինաչափությունները (նորվեգացի երկրաքիմիկոս Վիկտոր Գոլդշմիդտ, Goldschmidt, 1888-1947)։ Տիեզերաքիմիայի հետագա զարգացմանը մեծապես նպաստեցին Պավել Վինոգրադովի և ամերիկացի գիտնական Հարոլդ Յուրիի (Urey, 1893-1981) աշխատանքները։ Տիեզերագնացության զարգացմամբ ընդլայնվեցին տիեզերաքիմիայի հետազոտությունների հնարավորությունները և շրջանակները, իրականացվեցին լուսնային ապարների անմիջական հետազոտությունները, ավտոմատ սարքերի օգնությամբ ուսումնասիրվում են Արեգակի, աստղերի և մոլորակների մակերևույթն ու մթնոլորտը։ Հայտնաբերվեցին նյութի՝ Երկրի համար անսովոր վիճակներ՝ պլազմային վիճակը Արևի և աստղերի վրա, կոնդենսված He, H2, CH4, NH3 և այլ գազերի առկայությունը մեծ մոլորակների մթնոլորտում շատ ցածր ջերմաստիճաններում են։ Աստղաֆիզիկայի, մասնավորապես ռադիոաստղագիտության, զարգացման շնորհիվ մեծացան տիեզերաքիմիայի համար անհրաժեշտ տեղեկությունների ստացման հնարավորությունները։ Բազմաթիվ տարրերի ատոմներ, պարզ և բարդ մոլեկուլներ, անգամ միներալներ, հայտնաբերվեցին միջաստղային տարածություններում։

Տիեզերաքիմիայի վաղ շրջան

Page 4: Քիմիական Տարրերի Տարածվածությունը

Տիեզերաքիմիական հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն տիեզերական մարմինների (օրինակ՝ Արեգակնային համակարգում մոլորակների, ասուպների և երկնային այլ մարմինների) առաջացումը, մոլորակների կառուցվածքը, տիեզերական մարմինների միջև տեղի ունեցող նյութափոխանակությունը և այլ երևույթներ բացատրելու համար։ Տիեզերաքիմիայի ամենազարգացած ճյուղը երկրաքիմիան է։ Տիեզերաքիմիայի բնագավառի հետազոտությունների արդյունքները հրատարակվում են «Geochimica et Cosmochimica Acta» («Գեոքիմիկա էթ Կոսմոքիմիկա Ակտա», N․ Y․, 1950 թվականից) և «Գեոխիմիա» («Геохимия», Մոսկվա, 1956 թվականից), ամսագրերում։

Տիեզերաքիմիայի նշանակությունը