Վիտամիններ a, d և c
TRANSCRIPT
![Page 1: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/1.jpg)
ՎիտամիններA, D և C
![Page 2: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/2.jpg)
Վիտամին A
A վիտամինը, կամ Ռետինոլը, ճարպալույծվիտամին է, մաքուր վիճակում անկայուն է, և հանդիպում է միայն կենդանական ծագումունեցող մթերքներում. այդ իսկ պատճառովնրա յուրացման համար մարսողականտրակտում պահանջվում են նաև ճարպեր,
ինչպես նաև հանքային աղեր։
Մարդու օրգանիզմում A վիտամինիպաշարները մնում են երկար։
![Page 3: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/3.jpg)
Գոյություն ունի A վիտամինի 2 ձև.
A վիտամին - ռետինոլ
A նախավիտամին – կարոտին
Ռետինոլ C20H30O
Կարոտին C40H56
![Page 4: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/4.jpg)
A նախավիտամինը՝ կարոտինըդեղնանարնջագույն պիգմենտ էկարոտինոիդների խմբից, որը մարդուօրգանիզմում վերածվում է ռետինոլի, այդ իսկպատճառով նրան կարելի է համարել A
վիտամինի բուսական տեսակը ևնախավիտամինը։
A վիտամինն ունի բաց դեղին գույն, որըպայմանավորված է բուսական, կարմիր β-
կարոտին պիգմենտով։
![Page 5: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/5.jpg)
Հայտնաբերվել է 1913 թվականին երկուգիտնականների խմբերի կողմից (Մակ-
Կոլլուտ - Դեվիս և Օսբորն)։ Սա դարձավառաջին հայտնաբերված վիտամինը, ուստինրան տվեցին լատինական այբուբենիառաջին՝ A տառի անունը։
![Page 6: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/6.jpg)
A վիտամինը մասնակցում էօքսիդավերականգնման ռեակցիաներին,
սպիտակուցների սինթեզի կարգավորմանը,
խթանում է նորմալ նյութափոխանակությանը,
բջջային և միջբջջային մեմբրանների նորմալֆունկցիաներին, մեծ դեր է խաղում ոսկրերի ևատամների ձևավորմանը, ինչպես նաևճարպային ավելցուկների քայքայմանը,
անհրաժեշտ է նոր բջիջների առաջացման ևնրանց աճի համար, դանդաղեցնում էծերացման պրոցեսը։
![Page 7: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/7.jpg)
A վիտամինն աջակցում է գիշերայինտեսողությանը՝ ռոդոպսին պիգմենտիշնորհիվ, որը ընդունակ է տեսնել մինիմալ, չնչին լույսը, որը շատ կարևոր է գիշերայինտեսողության համար և հենց A վիտամինիբացակայության կամ զգալի պակասիժամանակ է առաջանում հավկուրություն։
Այն նաև նպաստում է աչքի խոնավացմանը,
հատկապես անկյուններում, պաշտպանելովդրանց չորացումից և ցանցաթաղանթիհետագա վնասումներից։
![Page 8: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/8.jpg)
A վիտամինն անհրաժեշտ է նաև իմունայինհամակարգի նորմալ գործունեությանը ևհանդիսանում է ինֆեկցիաների դեմ պայքարիպրոցեսի անբաժանելի մի մաս։
Ռետինոլի ընդունումը մեծացնում էլորձաթաղանթի պատնեշային ֆունկցիան,
բարձրացնում է լեյկոցիտների ֆագոցիտարակտիվությունը և ոչ սպեցիֆիկ իմունիտետիայլ գործոններ։
A վիտամինը պաշտպանում է օրգանիզմըմրսածությունից, գրիպից և շնչառական,
մարսողական համակարգերի և միզուղիներիինֆեկցիաներից։
![Page 9: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/9.jpg)
Վիտամին CՎիտամին C-ն կամ ասկորբինաթթուն, մարդուև որոշ այլ կենդանի օրգանիզմներինանհրաժեշտ կարևոր վիտամին:Վիտամին C-իկառուցվածքը բնորոշ է ենդիոլ ձեւիառկայությամբ, որն իր կառուցվածքով մոտ էգլյուկոզին: Ասկորբինաթթուն լինում էօքսիդացած և վերականգնված ձևերով:
![Page 10: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/10.jpg)
Ակտիվ մասը կոչվում է ենդիոլային: Վիտամին C-
ն հանդես է գալիս երեք ձեւով՝
L – ասկորբինաթթու
Դեհիդրոասկոբինաթթու
Ասկորբինոգեն
C վիտամինի մոլեկուլի կառուցվածքի սխեման:
![Page 11: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/11.jpg)
ԱղբյուրներԹարմ մրգերը՝ մասուրիպտուղները, չիչխանը, սեւհաղարջը, կիտրոնը, նարինջը,
խնձորը, բանջարեղենը՝ թարմկարտոֆիլը, կանաչեղենը, լոլիկը,
թթու կաղամբը:
![Page 12: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/12.jpg)
Մարդու համար վիտամին C-ի օրվապահանջը 50-100 մգ է:
Տաքացնելիս 50 օ C - ում քայքայվում է: Ասկորբինոգենը ջերմա եւ թթվակայուն է: Դեհիդրաասկորբինաթթուն չեզոք և թթումիջավայրում քայքայվում է:
![Page 13: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/13.jpg)
Ասկորբինաթթուն վիտամին է միայնմարդկանց, մարդանման կապիկներիեւ ծովախոզուկների համար: Արյան մեջվիտամին C-ի մի մասը միացած էսպիտակուցների հետ, մյուս մասըգտնվում է ազատ վիճակում:
Հյուսվածքներում ասկորբինաթթունսպիտակուցների հետ միացածվիճակում է: Այն ամենաշատըպարունակվում է մակերիկամներում,
լյարդում եւ թոքերում:
![Page 14: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/14.jpg)
Կարևոր նշանակություններ1. Աղիքներում վիտամին ցե վերականգնվում է Fe 3+ -
ը Fe 2+ - ի, նպաստում է դրա ներծծմանը,
արագացնում է երկաթի ձերբազատումը ֆերիտինից
2. Նպաստում է ֆոլատի (վիտ.
B9) կոֆերմենտային ձևի առաջացմանը
3. Նպաստում է արյունատար անոթներիթափանցելիության փոքրացմանը եւհյոուսվածքների ռեգեներացիային
4. պրոօքսիդանտ է
5. բակտերիցիդ հատկություն
6. հակաուռուցքային հատկություն
7. բարձրացնում է օրգանիզմիդիմադրողականությունը
![Page 15: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/15.jpg)
Վիտամին D
![Page 16: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/16.jpg)
Վիտամին D՝ կենսաբանական ակտիվնյութերի խումբ (այդ թվում էրգոկալցիֆերոլи խոլեկալցիֆերոլ)։ Օրվա պահանջը՝ 10-25 մկգ։
Լուծվում է ճարպերում։ Բաղկացած էֆերոլներից, որոնք ակտիվանում ենուլտրամանուշակագույն ճառագայթներից։Օրգանիզմում այդ պրոցեսը կատարվում էմաշկում։ Վիտամին D - իանբավարարությունը շատ տարածված է ևկարող է օրգանների բջիջների զարգացմանխնդիրներ առաջացնել, ամենաշատը մաշկի։Գիտնականները ապացույցներ են փնտրումնաև, որ վիտամին D-ի երկարաժամկետանբավարարությունը հանգեցնում էքաղցկեղի:
![Page 17: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/17.jpg)
Օրգանիզմում փոխարկվում է հորմոնանմաննյութ, որը մասնակցում է կալցիումի ևֆոսֆորի աղերի յուրացմանը, ոսկրայինհյուսվածքում դրանց կուտակմանը։ D վիտամինի մեծ պահանջ ունեն հատկապես3–4 տարեկան երեխաները(անբավարարությունից մանկականօրգանիզմում զարգանում է ռախիտհիվանդությունը)։ Սովորաբար D վիտամինըառաջանում է մարդումաշկում՝ուլտրամանուշակագույնճառագայթների ներգործությամբ։ D վիտամինի աղբյուր է թյունոսի, ձողաձկան ևայլ ձկների լյարդի ճարպը։ Ոչ մեծքանակությամբ պարունակվում Է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում։
![Page 18: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/18.jpg)
Մյուս կենդանական մթերքներն աղքատ ենայս վիտամինից, իսկ բուսական մթերքները, որպես կանոն, բոլորովին չեն պարունակում։Մեծահասակ մարդկանց պահանջը D վիտամինի նկատմամբ մեծ չէ, սակայն այնմեծանում է ցերեկային լույսի պակասիդեպքում (ստորգետնյա աշխատանքներկատարելիս, հյուսիսում բնակվելու դեպքում)։Ձմռանն օրգանիզմում D վիտամինիառաջացումը կարելի է խթանել՝ քվարցայինլամպով ճառագայթահարելով։
![Page 19: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/19.jpg)
Կանխարգելիչ նպատակով վաղ մանկականտարիքի երեխաներին հաճախ նշանակում ենD վիտամինի պատրաստուկներ, որոնքկարելի է օգտագործել միայն բժշկիհսկողությամբ, քանի որ չափաքանակըգերազանցելիս կարող են բարդություններառաջանալ։
![Page 20: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/20.jpg)
D վիտամինի տեսակները
Vitamin d
vitamin d1
vitamin d2
vitamin d3
vitamin d4
vitamin d5
![Page 21: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/21.jpg)
Ֆունկցիաները
Վիտամին D հավասարակշռում է կալցիում ևֆոսֆոր միներալների՝ յուրացումը, արյան մեջնրանց պարունակության մակարդակը ևնրանց ներթափանցումը ոսկրայինհյուսվածքներ և ատամներ։Վիտամին А-ի ,
կալցիումի և ֆոսֆորի հետ օրգանիզմըպաշտպանում է մրսածությունից,
շաքարախտից, աչքի և մաշկայինհիվանդություններից։ Այն կանխարգելում էատամների կարիեսը և լնդերի պաթոլոգիան,
օգնում է պայքարել օստեոպորոզի դեմ ևարագացնում է կոտրվածքների ապաքինումը։
![Page 22: Վիտամիններ A, d և c](https://reader031.vdocuments.pub/reader031/viewer/2022020116/55a1e9151a28ab74358b466b/html5/thumbnails/22.jpg)
Նյութը պատրաստեցին՝
Սարգիս Հակոբյանը և ԼևոնՍտամբոլցյանը: