Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision ›...

43
Դատական Գործ N: ԵԱՆԴ/0092/01/12 Ավան և Նոր-Նորք Նոր քրեական գործ Երբ է գործը ստացվել: 13-09-2012 Քրեական գործի համարը: ԵԱՆԴ/0092/01/12 Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ Գործը որտեղից է ստացվել: Դատախազություն: Ավան և Նոր-Նորք համայնքների դատախազություն Նախաքննական գործի համարը: 17108012 Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն: Ռազմիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 3/1 հասցեում գործող <Նանաամորֆ տեխնոլոգիա> ՓԲԸ-ի տնօրեն և լինելով ընկերության տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու , թույլ է տվել հիշատակված կանոնների խախտումներ, ինչի հետևանքով ընկերության փականագործ Վարդան Թորոսյանի կողմից 23.11.2011թ. ժամը 13.00-ի սահմաններում խառատային հաստոցով աշխատանք իրականացնելիս նրա առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս` ընդհանուր աշխատունակության կայուն կորստով: Մեղադրյալ Անձ Անուն Ռազմիկ Ազգանուն Մալխասյան Հայրանուն Տաճատի Հասցե Վ. Համբարձումյան փողոց, 6 շենք, 18 բնակարան: Ծննդյան ամսաթիվ 28-11-1941 Հոդված_1 Հոդված 157 Մաս 1 Դատվածություն: չդատված Պաշտպան Անուն չկա Ազգանուն չկա Հասցե չկա Վիճակագրական տողի համարը: 4.20 Իրեղեն ապացույց Երբ է ստացվել դատարան: 13-09-2012 Իրեղեն ապացույցի անվանումը: Վ. Թորոսյանի հագուստները 1 փաթեթում, կնիքված ոստիկանության Նոր Նորք բաժնի ծրարների համար կնիքով: Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը: Իրեղեն ապացույցների պահոց: Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին Չափահաս: Այո Մակագրել Երբ: 13-09-2012

Upload: others

Post on 03-Jul-2020

1 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

Դատական Գործ N: ԵԱՆԴ/0092/01/12

Ավան և Նոր-Նորք

Նոր քրեական գործ

Երբ է գործը ստացվել: 13-09-2012

Քրեական գործի համարը: ԵԱՆԴ/0092/01/12

Ինչ կարգով է գործը ստացվել: Առաջին անգամ

Գործը որտեղից է ստացվել:

Դատախազություն: Ավան և Նոր-Նորք համայնքների դատախազություն

Նախաքննական գործի համարը: 17108012

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն:

Ռազմիկ Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 3/1 հասցեում գործող <Նանաամորֆ տեխնոլոգիա> ՓԲԸ-ի տնօրեն և լինելով ընկերության տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու , թույլ է տվել հիշատակված կանոնների խախտումներ, ինչի հետևանքով ընկերության փականագործ Վարդան Թորոսյանի կողմից 23.11.2011թ. ժամը 13.00-ի սահմաններում խառատային հաստոցով աշխատանք իրականացնելիս նրա առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս` ընդհանուր աշխատունակության կայուն կորստով:

Մեղադրյալ

Անձ

Անուն Ռազմիկ

Ազգանուն Մալխասյան

Հայրանուն Տաճատի

Հասցե Վ. Համբարձումյան փողոց, 6 շենք, 18 բնակարան:

Ծննդյան ամսաթիվ 28-11-1941

Հոդված_1

Հոդված 157 Մաս 1

Դատվածություն: չդատված

Պաշտպան

Անուն չկա

Ազգանուն չկա

Հասցե չկա

Վիճակագրական տողի համարը: 4.20

Իրեղեն ապացույց

Երբ է ստացվել դատարան: 13-09-2012

Իրեղեն ապացույցի անվանումը: Վ. Թորոսյանի հագուստները 1 փաթեթում, կնիքված ոստիկանության Նոր Նորք բաժնի ծրարների համար կնիքով:

Իրեղեն ապացույցի պահպանման փաստացի տեղը:

Իրեղեն ապացույցների պահոց:

Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին

Չափահաս: Այո

Մակագրել

Երբ: 13-09-2012

Page 2: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

Նախագահող դատավոր

Դատարանի անվանում: Ավան և Նոր-Նորք

Դատավորի անուն: Դավիթ Հրաչյայի Հարությունյան

Դատավոր

Դատարանի անվանում: Ավան և Նոր-Նորք

Դատավորի անուն:

Ընդունվել է վարույթ

Երբ: 14-09-2012

Որոշումը ուղարկվել է կողմերին: 14-09-2012

Ուղարկվել է հուշաթերթիկ/որոշումը:

14-09-2012

Այլ նշումներ:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 08-10-2012

Դատավարության կողմեր: Մեղադրյալ

Դատավարության կողմեր: Տուժող

Դատավարության կողմեր

Անուն Ռազմիկ

Ազգանուն Մալխասյան

Հայրանուն Տաճատ

Հասցե հաշվառված է` ք. Երևան, Սոսեի փող. 2/2 շենք, բն. 50, բնակվում է` Վ.Համբարձումյան փող. 6 շենք, բն. 18

Սեռ Արական

Անձնագիր AK0571717

Ում կողմից 22.07.2010, 004

Դատավարության կողմեր

Անուն Վարդան

Ազգանուն Թորոսյան

Հայրանուն Մկրտիչ

Հասցե ք. Երևան, Ջրվեժ, Մայակ թաղ. 1 շենք, բն. 22

Սեռ Արական

Այլ նշումներ:

Ժամ: 11:00

Դատավարության կողմեր

Անուն: Կ.Հովսեփյան

Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն, ք. Երևան, Բորյան փող. 1

Նիստերի դահլիճի համարը: 1

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 12-10-2012

Ժամ: 11:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Page 3: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 19-10-2012

Ժամ: 15:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 29-10-2012

Ժամ: 11:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 07-11-2012

Ժամ: 11:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 15-11-2012

Ժամ: 14:30

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 29-11-2012

Ժամ: 15:30

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ: Դատական նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 26-12-2012

Ժամ: 10:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Page 4: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

Պատճառը:

Նշանակվել է փորձաքննություն

Երբ: 26-12-2012

Քրեական դատավարության օրենսգրքի հոդված

Հոդված 41, 313, 345

Մեղադրյալ

Անձ

Անուն Ռազմիկ

Ազգանուն Մալխասյան

Հայրանուն Տաճատ

Հասցե ք.Երևան, Վ.Համբարձումյան փող. 6 շենք, բն. 18

Սեռ Արական

Հոդված_1

Հոդված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41

Հոդված_1

Հոդված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41

Հոդված_1

Հոդված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 345

Դատվածություն:

Պաշտպան

Անուն Տիգրան

Ազգանուն Աբրահամյան

Հասցե ք.Երևան, Կորյունի 8/5

Սեռ Արական

Այլ նշումներ:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 30-01-2013

Ժամ: 11:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 22-02-2013

Ժամ: 11:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 05-03-2013

Ժամ: 17:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Page 5: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 20-03-2013

Ժամ: 12:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 08-04-2013

Ժամ: 11:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 19-04-2013

Ժամ: 12:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 02-05-2013

Ժամ: 11:00

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 15-05-2013

Ժամ: 16:30

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ:

Նիստը: Կայացվել է

Պատճառը:

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 15-05-2013

Ժամ: 17:15

Նիստերի դահլիճի համարը: 1

Այլ նշումներ: Դատական ակտի հրապարակում

Նիստը:

Page 6: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

Պատճառը:

Կայացվել է դատավճիռ

Ամսաթիվ: 15-05-2013

Այլ նշումներ:

Արդարացման

Ամսաթիվ: 15-05-2013

Հոդված

Հոդված 157 Մաս 1

Այլ նշումներ:

Ամբաստանյալ

Անուն Ռազմիկ

Ազգանուն Մալխասյան

Հայրանուն Տաճատ

Հասցե ք.Երևան, Վ.Համբարձումյան փող. 6 շենք, բն. 18

Սեռ Արական

Օրենսգիրք: Քրեական դատավարության օրենսգիրք

Դատական ակտ

Դատական ակտի բովանդակությունը:

գործ Nօ. ԵԱՆԴ/0092/01/12 Դ Ա Տ Ա Վ Ճ Ի Ռ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ նաև` Դատարան) նախագահությամբ դատավոր Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ քարտուղարությամբ Գ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ Շ.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ մեղադրող Կ.ՀՈՎՍԵՓՅԱՆԻ պաշտպան Տ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ տուժող Վ.ԹՈՐՈՍՅԱՆԻ 2013 թվականի մայիսի 15-ին ք.Երևանում դռնբաց դատական նիստում քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի` Ռազմիկ Տաճատի Մալխասյանի` ծնված 1941 թվականի նոյեմբերի 28-ին Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած, աշխատում է ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ում` որպես տնօրեն, նախկինում չդատված, հաշվառված է Երևան քաղաքի Սոսեի փողոցի 2/2 շենքի 50 բնակարանում, փաստացի բնակվում է Երևան քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի 6 շենքի 18 բնակարանում: Ռազմիկ Տաճատի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց, 2012 թվականի մայիսի 10-ին ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Page 7: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

1.Գործի դատավարական նախապատմությունը. 2011 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ նախաբազկի միջին երրորդականի բաց կտրված վերք, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Վարդան Թորոսյանը: Ներկայացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվել, և նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 2012 թվականի մարտի 12-ին ստացվել է թիվ 1724/հ փորձագիտական եզրակացությունը, որի համաձայն` Վարդան Թորոսյանի մարմնական վնասվածքներն առաջացրել են առողջության ծանր վնաս: ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Ռազմիկ Մալխասյանի կողմից տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում թույլ տալու դեպքի առթիվ 2012 թվականի մարտի 19-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Է.Սիրականյանը կայացրել է որոշում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով թիվ 17108012 քրեական գործը հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին: Նախաքննական մարմնի 2012 թվականի մարտի 26-ի որոշմամբ Վարդան Մկրտիչի Թորոսյանը տուժող է ճանաչվել: 2012 թվականի մայիսի 10-ին որոշում է կայացվել Ռազմիկ Տաճատի Մալխասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նույն օրը որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, իսկ 2012 թվականի օգոստոսի 31-ին մեղադրյալ Ռազմիկ Տաճատի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել: 2012 թվականի սեպտեմբերի 10-ին կազմվել է մեղադրական եզրակացությունը, որը 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Կ.Հովսեփյանի կողմից հաստատվել է, ու քրեական գործը` ըստ մեղադրանքի Ռազմիկ Տաճատի Մալխասյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը 2012 թվականի սեպտեմբերի 14-ին ընդունվել է դատավոր Դ.Հարությունյանի վարույթ: Դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ գործը նշանակվել է դատական քննության: Ռազմիկ Տաճատի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 3/1 հասցեում գործող ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ի տնօրեն և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ, թույլ է տվել հիշատակված կանոնների խախտումներ, ինչի հետևանքով ընկերության փականագործ Վարդան Մկրտիչի Թորոսյանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 1300-ի սահմաններում, խառատային հաստոցով աշխատանք իրականացնելիս նրա առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ձախ նախաբազկի շրջանի պատռված-ջնջխված, անոթների, մկանների, ջլերի վնասումներով` վերքերի, փափուկ տեղաշարժված կոտրվածքների ձևով ծանր վնաս` ընդհանուր աշխատունակության կայուն կորստով: 2. Ապացույցների հետազոտում և գնահատում. Քրեական գործի նախաքննության և դատական քննության

Page 8: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

ընթացքում Ռազմիկ Տաճատի Մալխասյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ Վարդան Թորոսյանն ընկերության լավագույն մասնագետներից է: Ընկերությունում տեխնիկայի անվտանգության հարցերով զբաղվել է փոխտնօրենը, սակայն նրա կողմից աշխատանքից ազատվելուց հետո, տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման պատասխանատվությունը դրվել է այն մարդկանց վրա, ովքեր աշխատել են այդ բնագավառում, քանի որ ինքը տեխնիկական գործերից այդքան էլ չի հասկացել: Այդ պատասխանատվությունը վերաբերել է ոչ միայն Վարդան Թորոսյանին, այլ նաև` այն աշխատակիցներին, ովքեր նույնպես աշխատել են այդ ոլորտում: Իր կարծիքով տեղի ունեցած դեպքը զուտ թյուրիմացություն է, դժբախտ պատահար, այլ ոչ թե տեխնիկայի անվտանգության կանոնների խախտում: Բացի դրանից կարծիք է հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել այն պատճառով, որ Վարդան Թորոսյանը հաստոցի հետ աշխատելիս վատ է զգացել, ինչն էլ հանգեցրել է նման դժբախտ պատահարի: Ինքը որևէ դիտավորյալ գործողություն չի կատարել, որը կօժանդակեր Վարդան Թորոսյանի կողմից ստացված վնասվածքին` կրկին կարծիք հայտնելով, որ տեղի ունեցածը բացառապես դժվբախտ պատահար է: Տեղյակ է եղել նաև, որ Վարդան Թորոսյանն աշխատանքը կատարել է ընդմիջման ժամանակ, երբ անձնական նպատակների համար ինչ-որ աշխատանք է կատարել, որի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածքը: Ամբաստանյալը պաշտպանի հարցերին պատասխանել է, որ ընկերությունում տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման համար պատասխանատու անձը հանդիսացել է իր տեղակալը` Վլադիմիր Թարախչյանը, ով մեծ փորձ ունեցող անձնավորություն է եղել, սակայն 2011 թվականի մայիսին նա ազատվել է աշխատանքից: Բացի դրանից հայտնել է, որ տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման հրահանգավորումը տեղի է ունենում տարին մեկ անգամ, որն էլ պատշաճ կերպով այդ տարի կատարված է եղել Վլադիմիր Թարախչյանի կողմից, այսինքն` դեպքի ժամանակ Վարդան Թորոսյանն ըստ սահմանված կարգի եղել է հրահանգավորված: Ամբաստանյալը մեղադրողի հարցերին պատասխանել է, որ տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման հրահանգավորումն առաջին տարում տեղի է ունենում տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման համար նախատեսված մատյան կազմելով, որտեղ համապատասխան անձիք ստորագրում են` վկայելով այն մասին, որ տիրապետում են տեխնիկայի անվտանգության կանոններին, որից հետո արդեն ամեն տարի հրահանգավորվում են բանավոր կերպով` հայտնելով, որ առաջին անգամ կատարված հրահանգավորման վերաբերյալ ընկերությունում համապատասխան մատյաններ առկա են: Դեպքի մասին տեղեկացել է հաջորդ օրը, քանի որ այդ օրը խորհրդակցության մասնակցելու պատճառով հիմնարկ չի գնացել: Դատարանին ներկայացնելով ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ 2011 թվականի մայիսի 16-ի թիվ Ե13/49-1 հրամանն ու 34 թերթից բաղկացած հրամանագիրքը` ամբաստանյալը դատարանի հարցերին պատասխանել է, որ տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման հարցերով զբաղվել է փոխտնօրեն Վլադիմիր Թարախչյանը, ով 2011 թվականին ազատվել է աշխատանքից: Նրա կողմից աշխատանքից ազատվելուց հետո որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր աշխատակից պատասխանատու է իր կողմից տարվող աշխատանքների համար: Չնայած ընկերությունում տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման համար նախատեսված հրահանգավորումների հատուկ մատյան ընկերությունում առկա չէ, սակայն կան բոլոր այն պայմանները, որոնք կարող են նպաստել ընկերության

Page 9: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

աշխատակիցների կողմից անվտանգության ապահովմանը, որոնց մեջ մտնում են հատուկ արտահագուստները, ձեռնոցներն ու խալաթները: Այժմ ընկերությունն ունի ութ աշխատակիցներ: Ինքը տեղյակ է եղել, որ Վարդան Թորոսյանը տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորված է եղել Վարդան Թարախչյանի կողմից: Բացի դրանից, կարծիք է հայտնել, որ Վարդան Թորոսյանն իր ոլորտի այնպիսի հմուտ մասնագետ է, որ անգամ հրահանգավորման բացակայության պայմաններում նման անհրաժեշտություն առկա չէր լինի: /դատական նիստի արձանագրություն/ Դատական քննության ընթացքում տուժող Վարդան Մկրտիչի Թորոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ռազմիկ Մալխասյանի հետ գտնվում է նորմալ աշխատանքային փոխհարաբերությունների մեջ: 2011 թվականի նոյեմբերի 23-ին ցանկացել է շուշաթղթով մշակել խմորը հարթեցնելու համար նախատեսված մի գրտնակ, սակայն այդ գործընթացի ժամանակ իրեն վատ է զգացել ու դեպի ձախ է թեքվել` ոտքով դիպչելով հաստոցի բռնակին: Այդ կերպ անմիջապես միացել է հետընթաց ընթացքն ու շորը քաշել, տարել է, ու արդյունքում իր թևն էլ է փաթաթել, տարել ու կոտրել: Պատռվածքներն ստացել է մեկ հատ կախված ՙխամուտի՚ պատճառով, որն ինքը պահել էր, սակայն այն իր շորերը պատռել էր ու դուրս եկել: Այդ ժամանակ մենակ է եղել արհեստանոցում, շտապ անջատել է հաստոցն ու դուրս եկել: Մյուս աշխատակիցները շտապօգնություն են կանչել ու տարել հիվանդանոց: Սկզբում տարել են ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են նաև ջլերի վնասված լինելու հնարավորության մասին` որոշելով տեղափոխել 1-ին հիվանդանոց, որտեղ էլ թևի զննության արդյունքում պարզվել է, որ ջլերը գտնվում են նորմալ վիճակում և միայն ոսկորներն են կոտրված: Այնուհետև իրեն վիրահատել են, ինչից հետո ամեն ինչ կարգավորվել է: Անդրադառնալով արհեստանոցում արտահագուստների առկայությանը` տուժողը հայտնել է, որ դեպքի օրը ցուրտ լինելու պատճառով է հիմնական հագուստների տակից կրել տաք սվիտերներ, իսկ վերևից էլ հագել էր համապատասխան հագուստ, որը պետք էր հագնել: Հայտնել է նաև, որ ցանկացած արտահագուստ, որը տվել էր Մալխասյանը, կարող էր փոխարինել մեկ այլ նմանատիպ հագուստով, հետևաբար էլ անվտանգության խախտման մասին խոսք լինել չէր կարող. ամեն ինչ նորմալ է եղել և տեխնիկայի անվտանգության պահպանության խնդիր չի ծագել: Դեպքից հետո իրեն տվել են դատաբժշկի ուղեգիր, գնացել, ռենտգենով նկարվել է, սակայն հետագայում իրեն կրկին ցանակացել են ենթարկել ռենտգեն ճառագայթման, ինչից հրաժարվել էր, քանի որ չի ցանկացել մեկ ու կես ամսում երկու անգամ ռենտգենի ենթարկվի: Դրանից հետո` 3 ամսից, կրկին ուղեգիր են ուղարկել, ստիպված գնացել է ռենտգեն նկարահանման: Այնուհետև` 2-րդ քննության ընթացքում, իրեն քննիչը ստիպել է, որ ստորագրի, հայտնի, որ գործով հանդիսանում է տուժող, այն դեպքում, որ իր կարծիքով հանդիսանում է մեղադրյալ: Հայտնել է նաև, որ Ռազմիկ Մալխասյանը ոչ մի հարցում մեղավոր չէ: Տուժողը մեղադրողի հարցերին պատասխանել է, որ վերոհիշյալ հաստոցի վրա կատարել է խառատային աշխատանքներ: Դեպքի ժամանակ հաստոցի վրա իրականացրել է պատրաստի դետալի հղկում, այսինքն` գրտնակն արդեն պատրաստ է եղել, ինքն ուղղակի այդ հաստոցի միջոցով հղկում է կատարել, որ խմորը չկպնի դրան: Այդ ժամանակ իր կողմից կատարվող աշխատանքի մասին Ռազմիկ Մալխասյանը տեղյակ չի եղել, ինչն էլ վերջինիս զրկել է իրեն հրահանգավորելու հնարավորությունից: Դեպքի ժամանակ իր հագին եղել է ՙկիտել՚, որը չի տարբերվում

Page 10: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

աշխատանքային համազգեստից: Տուժողը պաշտպանի հարցերին պատասխանել է, որ դեպքի պահին իր կողմից իրականացվող աշխատանքն առնչություն չի ունեցել ընկերության կողմից կատարվող աշխատանքների հետ: Ռազմիկ Մալխասյանի կողմից իրենց տրվել է հատուկ տեսակի համազգեստ: Ընկերության աշխատակիցները Ռազմիկ Մալխասյանի կողմից միշտ էլ հրահանգավորումներ ստացել են, բայց առկա են եղել տեխնիկական բնույթի հարցեր, որոնք ի զորու չի եղել հրահանգավորել, քանի որ նա գիտնական է և ցանկացած բնույթի տեխնիկական հարց չէ, որ կարող է հասկանալ: Նման հարցերում նույնիսկ ինքը կարող էր հրահանգավորել Ռազմիկ Մալխասյանին, ուստի` իրենց կողմից իրականացվող աշխատանքներին Ռազմիկ Մալխասյանի ներկայությունը պարտադիր չէ: Դեպքի պահին հաստոցի միջոցով կատարվող աշխատանքը կապված է եղել իր որդու խնդրանքի հետ, ու թեև նման դեպքեր հազվադեպ են պատահում, սակայն, քանի որ դեպքի պահին հաստոցը գործելիս չի եղել, որոշել է կատարել նմանատիպ աշխատանք: Դեպքի պահին եղել է նույն հագուստով, որով սովորաբար լինում է ընկերության կողմից կատարվող աշխատանքներն իրականացնելիս: Որևէ բողոք, պահանջ կամ քաղաքացիական հայց չունի Ռազմիկ Մալխասյանի նկտամամբ: Տուժողը դատարանի հարցերին պատասխանել է, որ ընկերությունում աշխատում է շուրջ 10 տարի` 2003 թվականից, և այդ ամբողջ ժամանակահատվածում ընկերության տնօրենը եղել է Ռազմիկ Մալխասյանը: Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 23-ին, երբ ընկերությունում եղել են մոտ 13 կամ 15 հոգի: Այժմ ընկերությունում աշխատում են 8 հոգի: Հաստիքացուցակով գրանցված է որպես փականագործ: Հիմնականում աշխատել է խառատային հաստոցի վրա, և արդեն շուրջ 8 տարի աշխատում է վերոհիշյալ հաստոցի վրա, որն էլ իրեն պատճառել է այդ մարմնական վնասվածքը: Հաստոցը տեխնիկական անձնագիր ունի, որն ինքը կարդացել է, թեև չի հիշել, թե երբ է վերջին անգամ կարդացել: Ունի 45 տարվա աշխատանքային ստաժ ու լիովին տիրապետում է նմանատիպ հաստոցներով կատարվող աշխատանքներին ու նույնիսկ կարող է այլ մարդկանց հրահանգավորել, քանի որ շատ լավ ծանոթ է տեխնիկայի անվտանգության կանոններին: Տեխնիկայի անվտանգության կանոնների վերաբերյալ ընկերության աշխատակիցները հրահանգավորվել են տնօրենի տեղակալ Թարախչյան Վլադիմիրի կողմից, ով 2011 թվականի մայիսից ազատվել էր աշխատանքից: Իր կարծիքով ոչ թե Մալխասյանը պետք է իրեն հրահանգավորեր, այլ ինքը պետք է նրան հրահանգավորեր նմանատիպ բնույթի տեխնիկական հարցերի կապակցությամբ, քանի որ դա ավելի շատ իր ոլորտն է, քան Մալխասյանինը, ով գիտնական է: Աշխատակիցների միջև այդ թեմայի վերաբերյալ նույնիսկ խոսակցություն է եղել, մասնավորապես, Մալխասյանը հայտնել է իրեն, որ իր տեղակալի կողմից աշխատանքից ազատվելուց հետո հաստոցի միջոցով կատարվող աշխատանքների համար պատասխանատվությունն ինքն էր կրելու, քանի որ լիովին տիրապետել է վերջինիս: Արտահագուստը, որը կրել է դեպքի օրը, որևէ պաշտպանիչ հատկություններ չի պարունակել, քանի որ բացառապես ձևական բնույթ է կրել: Հաստոցի վրա հղկում կատարելիս, այն պտտելիս է եղել դեպի աջ: Հաստոցի միջոցով գրտնակ է հղկել: Այդ ժամանակ ինքն անհասկանալի պատճառով իրեն վատ է զգացել ու իրենից անկախ պատճառով շարժվել է դեպի ձախ, դիպել հաստոցի բռնակին, ինչի արդյունքում միացել է հակառակ ընթացքն ու դրա հետևանքով հաստոցն սկսել է պտտվել դեպի ձախ, ինչից հետո ձեռքը դիպչել է

Page 11: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

մի դետալի, որն էլ քաշել է ձեռքն ու այդ պտույտների արդյունքում կոտրել այն: Կարծիք է հայտնել, որ անգամ, եթե այդ պահին կրելիս լիներ աշխատանքի համար նախատեսված հատուկ համազգեստը, ապա իրեն ավելի մեծ վնաս կհասցվեր, քան այս դեպքում, քանի որ այն ավելի կպչուն գործվածքից է պատրաստված: Դեպքի պահին հիմնարկում նկատել է լաբորանտ Սիմային ու Սուսաննային, ինչպես նաև` Արսենին: Տեղյակ չի եղել, թե այդ պահին տնօրենը ընկերությունում է գտնվելիս եղել, թե` ոչ: Եղել են դեպքեր, երբ ընկերության ողջ կոլեկտիվը մասնակցել է ժողովների, որտեղ քննարկել են տարբեր հարցեր, թեև նման դեպքերը հազվադեպ են պատահել: Դեպքի օրն իր հագին եղած հագուստի թևքերը սովորական երկարության են եղել, այսինքն` ձգվել են մինչև դաստակները, իսկ նշված հաստոցը որևէ հագուստային առանձնահատկություններ չի նախատեսում: /դատական նիստի արձանագրություն/ Քրեական գործի նախաքննության ընթացքում վկա Արտակ Վարդանի Թորոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Վարդան Թորոսյանը հանդիսանում է հայրը, ով աշխատում է ՙՆանոմորֆ՚ ՓԲԸ-ում` որպես փականագործ: 2011 թվականի նոյեմբերից հանդիսանում է ՙՇանաթո՚ ՍՊԸ-ի տնօրեն, որի անվան տակ գրանցված է Երևան քաղաքի Տիգրան ՄԵծ 55/1 հասցեում գործող ՙՋավախք՚ հացատունը, որի տնօրենն էլ ինքն է հանդիսանում: Քանի որ հացատան` խինկալի պատրաստելու համար խմորի մետաղյա գլանակն ունեցել է թերություններ, այսինքն` գլանակի մակերեսը հարթ չի եղել, խնդրել է հորը, որ նա աշխատավայրում գտնվող խառատային հաստոցի օգնությամբ հարթեցնի գլանակը, քանի որ հայրը հենց նշված բնագավառի մասնագետ էր: 2011 թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 1400-ի սահմաններում, իրեն զանգահարել և հայտնել են, որ հայրը գտնվում է ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ ԲԿ-ում: Գնալով նշված բժշկական կենտրոն` տեղեկացել է, որ հայրը աշխատանքի ժամանակ վնասել է ձեռքը և հետո նրանից է իմացել, որ ձախ ձեռքը հենց իր տված հացատան գլանակները հարթեցնելու ժամանակ է վնասել: Ավելացրել է, որ գլանակները հարթեցնելու համար նշված ձեռնարկությանը որևէ գումար չէր տալու և դա զուտ լավության կարգով հայրն իր համար պետք է աներ: Հարցերին պատասխանել է, որ եղել են դեպքեր, որ գտնվել է հոր աշխատանքի վայրում, սակայն նրա աշխատանքային գործունեության մանրամասներից տեղյակ չի եղել, չգիտի, թե նա աշխատանքի վայրում ինչ հագուստ էր հագնում և կոնկրետ ինչ էր պատրաստում: Գրտնակները հարթեցնելու պահին հոր կողքին չի եղել, իսկ գրտնակները դեպքից երկու օր առաջ անձամբ էր տարել հոր աշխատանքի վայր, թողել այնտեղ, որ նա իրեն հարմար ժամանակ իրականացներ իր խնդրանքը` դրանց հարթեցումը: Այդ առիթով տնօրեն Մալխասյանին ոչինչ չի ասել, տեղյակ չի եղել նաև, թե հայրն ասել է, թե` ոչ: /Հատոր 1 գ.թ. 88-89/ Դատական քննության ընթացքում նախաքննական մարմնի կողմից փորձագետ ճանաչված Լև Սիսակի Մնացականյանը, Դատարանին ներկայացնելով խառատների համար անվտագնության տեխնիկայի պահանջների` իր կողմից կատարված հայերեն թարգմանությունը, հայտնել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 282-րդ հոդվածի համաձայն` աշխատողների անվտանգությունն ու առողջությունն աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պահպանման համակարգն է, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ, որոնց համար պատասխանատու է գործատուն: Աշխատողների առողջության և

Page 12: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ: Բացի այդ, ՀՀ Կառավարության 2006 թվականի Ն-450 որոշման համաձայն` աշխատանքի վայրում ստացված մասնագիտական հիվանդությունների կամ վնասվածքների հետևանքով պետք է կատարվի ծառայողական քննություն, որը պետք է իրականացնի հաստատության տնօրենը, որը տվյալ դեպքում չի կատարվել: Բացի այդ, անվտանգության հրահանգավորման համար առկա է միջպետական ստանդարտ, որտեղ մասնավորապես նշվում է, որ հրահանգավորումների վերաբերյալ համապատասխան մատյանում հրահանգավորողը պետք է կատարի համապատասխան գրառումներ, որը տվյալ դեպքում նույնպես բացակայել է, քանի որ իրեն նման մատյան չի ներկայացվել փորձաքննության ժամանակ: Փորձագետը մեղադրողի հարցերին պատասխանել է, որ ընկերության տնօրեն Ռազմիկ Մալխասյանի թերացումը կայացել է նրանում, որ նախ` նա չպետք է թույլ տար, որ առանց արտահագուստի թևքերը կարգի բերելու աշխատակիցը շահագործեր հաստոցը, ապա` չպետք է աշխատակցին թույլատրեր առանց համապատասխան հրահանգավորման աշխատանք կատարեր: Բացի դրանից, փորձագետը հայտնել է, որ տնօրենն իրավասու է իր պարտականությունները դնել ինժիներատեխնիկական աշխատակցի վրա, այլ ոչ թե բանվոր աշխատակցի վրա: Փորձագետը պաշտպանի հարցերին պատասխանել է, որ ունի բարձրագույն կրթություն, մասնավորապես, մասնագիտությամբ ինժեներ է և ունի 40 տարվա աշխատանքային ստաժ: Փորձաքննության ընթացքում ուսումնասիրել է ոստիկանության կողմից ստացված նյութերը, բացի այդ տնօրենից պահանջել է ներքին ծառայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք չի ստացել: Որևէ գրավոր փաստաթուղթ չի ունեցել, որը կվկայեր այն մասին, որ Ռազմիկ Մալխասյանից պահանջել է վերոհիշյալ փաստաթղթերը, քանի որ թղթաբանությունը բանավոր կարգով է տեղի ունեցել: Հայտնել է նաև, որ ուսումնասիրված նյութերի վերաբերյալ որևէ գրառում չի կատարել փորձագիտական եզրակացության մեջ, ինչպես նաև` որևէ գիտական մեթոդիկա չի կիրառել եզրակացությունը կազմելիս, իսկ այն հետևությունը, որ հսկողությունը թույլ է եղել, հիմնվել է իր տրամաբանության վրա, քանի որ հագուստի թևքը փաթաթվել է խառատային հաստոցին, հետևաբար, թևքերը կապված չեն եղել, իսկ դա արդեն խախտում է: Փորձագետը կարծիք է հայտնել, որ խախտվել է միջպետական ՙգոստի՚ (ГОСТ) 12.00490 կետի 179 կանոնը, որի համաձայն, կրկնակի հրահանգավորում կատարելու համար պետք է կատարվի հրահանգավորվում և գրառում կատարվի համապատասխան մատյանում: Այդ եզրահանգմանը եկել է այն հանգամաքի պատճառով, որ Ռազմիկ Մալխասյանից պահանջել է համապատասխան մատյանները, որոնք չեն տրամադրվել իրեն, հետևաբար, եթե չի տրամադրում, ապա` դա նշանակում է, որ չի հրահանգավորել: Փորձաքննության ընթացքում տուժողին չի հանդիպել, չի հարցրել արդյո±ք հրահանգավորված եղել է, թե` ոչ: Դեպքի վայրում նույնպես անձամբ չի եղել, քանի որ հիմնվել է քննիչի կողմից ներկայացված նյութերի վրա: Փորձագետն ամբաստանյալի հարցերին պատասխանել է, որ նրանից խնդրել է իրեն տրամադրել հրահանգավորման մատյաններն ու ծառայողական քննության մասին համապատասխան ակտը, որն իրեն 15-օրյա ժամկետում չի ներկայացվել, սակայն այդ հանգամանքը` իրեն փաստաթղթեր

Page 13: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

չներկայացնելը, պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում Ռազմիկ Մալխասյանի կողմից հսկողությունը թերի իրականացնելու հետ: Փորձագետը դատարանի հարցերին պատասխանել է, որ մասնագիտությամբ ինժեներ է, աշխատում է 1961 թվականից և հանդիսանում է գլխավոր տեխնիկական տեսուչ` ՙԻնովացիոն և փոքր ձեռնարկությունների աշխատողների արհմիություն՚ հասարակական կազմակերպությունում: Իր կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերը, որոնց վրա հիմնվել է, հանդիսանում են օրինակելի նմուշներ: Դրանք վերցնում է ՙգոստերից՚, կանոնագրքերից, որոնք հաստատված են սովետական միության մեքենաշինական նախարարության, ինչպես նաև ՙպետնադզորի՚ կողմից: Ինքն այդ փաստաթղթերը թարգմանել է հայերեն, քանի որ դրանք ռուսերեն են գրված: Փորձագետը, ելնելով իր տրամաբանությունից, կարծիք է հայտնել նաև, որ եթե աշխատողն առանց գործատուի իմացության ու նրան տեղեկացնելու է աշխատանք կատարում և ստանում է մարմնական վնասվածք, ապա այդ դեպքում պատասխանատվությունը կրում է աշխատակիցը, իսկ աշխատակցի կողմից իրեն վատ զգալու դեպքում նա իրավունք չունի շարունակել աշխատանքը, և հատկապես տվյալ դեպքում, երբ աշխատանքը կապված է եղել խառատային հաստոցի հետ: Նման պարագայում, երբ աշխատակիցն իրեն վատ է զգում, պարտավոր է հայտնել ղեկավարությանն ու գնալ բուժկետ կամ դիմել բժշկի` նման անհրաժեշտության առկայության դեպքում: Տեղյակ չի եղել, թե տուժողի արտահագուստն արդյո±ք ունեցել է կոճակներ, թե` ոչ, սակայն կարծիք է հայտնել, որ դա պարտադիր հանգամանք է, քանի որ աշխատակիցը հաստոցի մոտ աշխատելիս պետք է պատշաճ կերպով կոճկի կոճակները, իսկ եթե աշխատակիցն իգական սեռի ներկայացուցիչ է, ապա պարտավոր է նաև հավաքել մազերը, կարգի բերել արտահագուստի թևքերն ու նոր միայն անցնել աշխատանքի: Չի բացառել այն փաստը, որ աշխատակիցները հրահանգավորվել են բանավոր կարգով, սակայն, հաշվի առնելով, որ իրեն գրանցամատյան չի տրամադրվել, ենթադրել է, որ դա տեղի չի ունեցել: Կարծիք է հայտնել նաև, որ թեև քրեական գործով տուժողն իր մասնագիտությամբ բազմամյա փորձ է ունեցել, սակայն ամեն դեպքում դա պարտադիր հանգամանք չի կարող համարվել, որ աշխատակիցը լինի հրահանգավորված աշխատանք կատարելուց առաջ: Իր կարծիքով հրահանգավորման գրանցամատյանների առկայության դեպքում դրանք կներկայացվեին իրեն: Անդրադառնալով հրամանագրքում առկա այն հրամանին, որ 2011 թվականի մայիսի 16-ից հետո ընկերության փոխտնօրեն Վլադիմիր Թարախչյանի կողմից աշխատանքից ազատվելու հետևանքով, որի վրա են դրված եղել տեխնիկայի անվտանգության հարցերի ապահովումը, այդ պարտականությունները պետք է դնել յուրաքանչյուր սարքավորումների վրա աշխատող պատասխանատու անձանց վրա` փորձագետը կարծիք է հայտնել, որ այդ հրամանը կարող է օրինական համարվել, մասնավորապես` տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման պարտականությունը կարող է դրվել սարքավորումների վրա աշխատող պատասխանատու անձանց վրա միայն այն դեպքում, երբ տվյալ աշխատակիցները հանդիսանան ինժիներատեխնիկական մասնագիտության տեր անձինք, սակայն ոչ այն պարագայում, երբ այն անձնավորությունը, ում վրա պետք է դրվեն պարտականությունները, հանդիսանում է բանվոր: Բացի դրանից, կարծիք է հայտնել նաև, որ փականագործն իրավունք չունի աշխատել խառատային հաստոցի վրա, եթե չունի համապատասխան հաստոցի հետ աշխատելու ուսուցման վկայական, որը տրվում է ընկերության, մասնավորապես, հատուկ կազմված հանձնաժողովի կողմից: Ուստի` եթե Վարդան Թորոսյանն ունեցած լիներ համապատասխան կրթություն ու համապատասխան

Page 14: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

խառատի վկայական, ապա այդ դեպքում տեղի ունեցածի համար պատասխանատվությունն ու հետևանքներն ինքն էր կրելու: Իր կողմից մատնանշած մեթոդական ուղեցույցները` ՙգոստերը՚, իրավական ուժ ունեն և այժմ գործում է ավելի քան 2 000 հատ ՙգոստ՚, որոնց վրա հիմնվել է փորձագիտական եզրակացությունը տրամադրելիս, սակայն դրանց մասին համապատասխան գրառում չի կատարել եզրակացության մեջ: /դատական նիստի արձանագրություն/ Դեպքի վայրի զննության 2011 թվականի նոյեմբերի 23-ի արձանագրության համաձայն` դեպքի վայրը հանդիսացել է Երևան քաղաքի Թևոսյան 3/1 հասցեում գործող` ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ գիտաարտադրական ձեռնարկությունը, որի առաջին հարկում գտնվող 107 սենյակում գտնվել են խառատային հաստոցները: ՙՆշված սենյակի մուտքի դուռը մետաղյա է, բացվում է դեպի դուրս: Նշված սենյակի աջ կողմում` պատի տակ, դրված են աշխատանքի սեղան, որի վրա դրված են տարբեր մետաղյա իրեր: Նշված սենյակի մուտքի դիմաց` աջ կողմում` պատուհանի տակ, դրված է այն խառատային հաստոցը, որի աշխատացնելու ժամանակ Վարդան Թորոսյանը ստացել է մարմնական վնասվածքը: Նշված հաստոցը գործարանային արտադրության է: Նշված հաստոցի զննության ժամանակ ամրացված էր խմորի հարթեցման գլանակը, որի հարթեցման աշխատանքների իրականացման ժամանակ էլ Վարդան Թորոսյանը ստացել է մարմնական վնասվածք՚: Հաստոցի զննության ժամանակ հայտնաբերվել են հագուստի պատառոտված մասնիկներ: /Հատոր 1 գ.թ. 4-7/ Հագուստներ ներկայացնելու և զննելու մասին 2011 թվականի նոյեմբերի 25-ի արձանագրության համաձայն` 2011 թվականի նոյեմբերի 25-ին Արտակ Թորոսյանը մինչդատական վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել 1 հատ բաճկոն, 2 հատ բրդյա սվիտերներ, 1 հատ բրդյա ժակետ, 1 հատ կարճաթև բրդյա շագանակագույն սվիտեր, որոնց զննությամբ պարզվել է, որ բաճկոնի, երկարաթև սվիտերների, ժակետի ձախ թևքերն ամբողջությամբ պատառոտված են: Նշված հագուստները Վարդան Թորոսյանը կրել է վնասվածքն ստանալու ժամանակ: /Հատոր 1 գ.թ. 12/ ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Ռ.Մալխասյանի 2006 թվականի օգոստոսի 1-ի թիվ 8 հրամանի համաձայն` հիմք ընդունելով Վարդան Թորոսյանի դիմումն ու նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը, վերջինիս 2006 թվականի օգոստոսի 1-ից ընկերությունում ընդունել են աշխատանքի` որպես փականագործի: /Հատոր 1 գ.թ. 16/ Փորձագետ ճանաչելու և դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննիչ Ա.Իսկանդարյանի 2011 թվականի նոյեմբերի 30-ի որոշումների համաձայն, հաստատված ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի կողմից, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 249-րդ և 85-րդ հոդվածներով, հետաքննիչ Ա.Իսկանդարյանը ՀՀ ինովացիոն և փոքր ձեռնարկությունների աշխատողների արհմիության գլխավոր տեխնիկական տեսուչ Լև Սիսակի Մնացականյանին ճանաչել է փորձագետ` նրան բացատրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները: Հետաքննիչը որոշել է նաև Վարդան Թորոյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ նախապատրաստված նյութերով նշանակել դատատեխնիկական փորձաքննություն` փորձագետին առաջադրելով հետևյալ հարցերը.

Page 15: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

ՙա) նշված դեպքը տեղի է ունեցել տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման հետևանքով, թե` ոչ: Եթե` այո, ապա ինչ խախտում է տեղի ունեցել, և այն ում կողմից է կատարվել, ովքեր են ուղղակի պատասխանատու այդ խախտումների համար: բ) Մինչ դեպքը խառատային հաստոցը շահագործման ենթակա եղել է, թե` ոչ: Եթե` ոչ, ապա ինչն է խափանված եղել և ովքեր են ուղղակի պատասխանատու խառատային հաստոցը շահագործելու համար, համրիչը գործարանային արտադրության է, թե` ոչ: գ) Նշված աշխատանքը կատարելու համար սահմանված հանդերձանք պահանջվում է, թե` ոչ՚: /Հատոր 1 գ.թ. 26, 28/ 2011 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 1724/հ դատաբժշկական փորձագիտական եզրակացության, դրա լրացման և ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՚ ՓԲԸ տնօրեն Ա.Մինասյանի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 01-14/2836 գրության ու Վարդան Թորոսյանի վերաբերյալ կազմված թիվ 8739 բժշկական քարտի համաձայն` 2011 թվականի նոյեմբերի 23-ին Վարդան Թորոսյանն ընդունվել է ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոնի շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունք` ՙՁախ նախաբազկի միջին երրորդականի սուբտոտալ ամպուտացիա՚ ախտորոշմամբ: Ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների` Վարդան Թորոսյանի մարմնական վնասվածքները` ջնջխված, անոթների, մկանների, ջլերի վնասումներով` վերքերի, փափուկ հյուսվածքների դեֆեկտի, նախաբազկի զույգ ոսկրերի` բաց, բազմաբեկորային, տեղաշարժված կոտրվածքների ձևով, հասցվել են սահմանափակ մակերեսներ և եզրեր ունեցող, բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է որոշման մեջ նշված ժամկետին և հանգամանքներում: Վարդան Թորոսյանի մարմնական վնասվածքներն առաջացրել են առողջությանը ծանր վնաս` նկատի ունենալով վնասվածքների հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած ընդհանուր աշխատունակության կայուն կորուստն առողջության տևական` 120 օրից ավելի քայքայման ձևով: /Հատոր 1 գ.թ. 29-35, 64/ ՀՀ ինովացիոն և փոքր ձեռնարկությունների աշխատողների արհմիության գլխավոր տեխնիկական տեսուչ Լ.Մնացականյանի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ հ-69 գրության համաձայն` ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետին է ուղարկել ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ աշխատող Վարդան Թորոսյանի հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի վերաբերյալ փորձագետի եզրակացությունը` գրությանը կցելով 2011 թվականի դեկտեմբերի 15-ի փաստաթուղթը, որի համաձայն` վերջինս ուսումնասիրել է Վարդան Թորոսյանի հետ կատարված դժբախտ դեպքի հանգամանքները, տրամադրված նյութերը, տրված բացատրություններն ու պարզել, մասնավորապես. ՙ1. Վարդան Մկրտիչի Թորոսյանը, 1946թ. ծնված, միջնակարգ տեխնիկական կրթությամբ, ըստ աշխատանքային պայմանագրի` 2006թ. օգոստոսի 1-ից աշխատում է ՙՆանաամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ում որպես փականագործ: Անվտանգության տեխնիկայի կանոնների ու հրահանգների պահպանման գծով չի հրահանգավորվել (հրահանգավորման մատյաններ չի ներկայացվել): Ըստ մասնագիտության աշխատանքային ստաժը` 42 տարի: 2. Վարդան Թորոսյանի հետ կատարված դժբախտ դեպքի պատճառներն են հանդիսացել`- ոչ ճիշտ աշխատաձևը, ինչն արտահայտվել էր նրանում, որ Վ.Թորոսյանն առանց արտահագուստի թևքը կարգի բերելու աշխատել է խառատային հաստոցի վրա և վնասել ձախ թևը. - թույլ հսկողությունն աշխատանքների անվտանգ կատարման

Page 16: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

նկատմամբ. - չհրահանգավորվելն անվտանգության տեխնիկայի կանոնների ու հրահանգների պահպանման գծով: 3. Նկատի ունենալով Վարդան Թորոսյանի հետ կատարված դժբախտ դեպքի հանգամանքները, պատճառները, նյութերում առկա տեղեկությունները, տրված բացատրությունները, դեպքի համար պատասխանատու է հանդիսացել ընկերության տնօրեն Ռ.Մալխասյանը, որը թուլացրել էր հսկողությունը աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ: 4. Վարդան Թորոսյանը ունի առողջությանը պատճառված վնասի հատուցման իրավունք ընկերությունից օրենքով սահմանված կարգով՚: /Հատոր 1 գ.թ. 36-38/ ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ի և Վարդան Թորոսյանի միջև 2006 թվականի օգոստոսի 1-ին կնքված թիվ 8 աշխատանքային պայմանագրի համաձայն` Վարդան Թորոսյանն աշխատանքի է ընդունվել ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ում` որպես փականագործ: Պայմանագրի համաձայն` աշխատողը պարտավոր է պայմանագրի գործողության ընթացքում անձամբ կատարել իր անմիջական աշխատանքային պարտականություններն Ընկերությունում գործող պաշտոնների պարտականությունների հրահանգներին համապատասխան, որոնց Աշխատողը ծանոթացել է սույն պայմանագիրը կնքելու պահին, ինչը հավաստվում է սույն պայմանագրի ստորագրմամբ, ենթարկվել գործատուի կողմից հաստատված աշխատանքային ներքին կարգապահության կանոններին, որոնց աշխատողը ծանոթացել է սույն պայմանագիրը կնքելու պահին, ինչը հավաստվում է սույն պայմանագրի ստորագրմամբ, խստիվ պահպանել տեխնիկական անվտանգության կանոնները և սանիտարական նորմերը, ճիշտ և ըստ նպատակային նշանակության օգտագործել իր աշխատանքային գործառույթներն իրականացնելու նպատակով իր տիրապետման և (կամ) օգտագործման ներքո գտնվող գույքը: Սահմանվել է նորմավորված աշխատանքային օր` ժամը 0900-ից մինչև 1730-ը: Ընդմիջման համար տրամադրվում է 1 ժամ` ժամը 1230-ից մինչև 1330-ը: /Հատոր 1 գ.թ. 39-40/ 1984 թվականի ապրիլի 9-ին Վարդան Թորոսյանին տրված ԻՁ սերիայի թիվ 006303 դիպլոմի և կադրերի հաշվառման անձնական թերթիկի համաձայն` Վարդան Մկրտիչի Թորոսյանը 1984 թվականին ավարտել է Երևանի մեքենաշինական տեխնիկումը` գործիքային արտադրություն մասնագիտությամբ` ստանալով տեխնիկ-տեխնոլոգի որակավորում: Վարդան Թորոսյանը 1969 թվականից աշխատել է որպես խառատ, իսկ 2003 թվականից հանդիսանում է 6-րդ կարգի խառատ: /Հատոր 1 գ.թ. 41-43/ ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության և իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 03Ա-071024 վկայականի 003 ներդիրի համաձայն` ընկերությունն առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է: Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է, որի իրավասությանն են պատկանում ընկերության տնօրենի նշանակումը: Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Ընկերության գլխավոր տնօրենը, ով լուծում է բոլոր հարցերը, բացի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի և Ընկերության խորհրդի (դիտորդ խորհուրդ) բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի, ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում, սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, իր իրավասության

Page 17: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, իրականացնում է ընկերության հաստիքացուցակների հաստատումը: ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը 2011 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ Ռազմիկ Տաճատի Մալխասյանն է: /Հատոր 1 գ.թ. 44-56/ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված դատվածության վերաբերյալ տեղեկություններ պարունակող տեղեկանքի համաձայն` Ռազմիկ Տաճատի Մալխասյանի դատվածության վերաբերյալ 2012 թվականի մարտի 27-ի դրությամբ տվյալներ չկան: /Հատոր 1 գ.թ. 75/ ՙԹիվ 8 պոլիկլինիկա՚ ՓԲԸ և ՙՆաիրի՚ բժշկական կենտրոնի կողմից համապատասխանաբար 2012 թվականի մայիսի 14-ին և ապրիլի 23-ին տրված գրության ու տեղեկանքի համաձայն` Ռազմիկ Տաճատի Մալխասյանը 2012 թվականի ապրիլի 13-ին շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է ՙՆաիրի՚ ԲԿ, որտեղ մինչև 2012 թվականի մայիսի 30-ը ստացել է ստացիոնար բուժում` իշեմիկ կաթված գլխուղեղի աջ կարոտիդ ավազանում ախտորոշմամբ, իսկ 2012 թվականի մայիսի 1-ից գտնվում է Թիվ 8 պոլիկլինիկայում նյարդաբանի հսկողության տակ` իշեմիկ ինսուլտ, ձախակողմյան հեմիպարեզով և մոտոր աֆազիայով (խոսակցական և շարժողական խանգարումով) ախտորոշմամբ: /Հատոր 1 գ.թ. 103-104/ 2012 թվականի օգոստոսի 27-ի թիվ 80/հձ հանձնաժողովային դատաբժշկական փորձագիտական եզրակացության համաձայն` ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի տվյալների` Ռ.Մալխասյանը տառապել է ՙԻշեմիկ ինսուլտ, աթերոսկլերոզ, աթերոսկլերոտիկ էնցեֆալոպաթիա, զարկերակային հիպերտոնիա 2-րդ աստիճանի, HK 0-I (NYHA), շաքարային դիաբետ 2-րդ տիպ, միջին ծանրության, դիաբետիկ անգիոպոլինեյրոպաթիա, վիճակ ցիստէկտոմիայից հետո, աջակողմյան հիդրոնեֆրոտիկ փոփոխություններ, դիաբետիկ նեֆրոպաթիա, խրոնիկ պիելոներիտ, ակտիվ ֆազա՚ հիվանդություններով, որոնց հետ կապված հակացուցումները չեն խոչընդոտում նրա կողմից քննչական և դատավարական գործողություններին մասնակցելուց, մասնավորապես, ներկայանալ դատարան ու տալ ցուցմունքներ: /Հատոր 1 գ.թ. 130-131/ Այլ փաստաթուղթն ապացույց ճանաչելու մասին 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշման համաձայն` Ռազմիկ Տաճատի Մալխասյանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 24-ին տրված բացատրությունը մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից ճանաչվել է ապացույց: 2011 թվականի նոյեմբերի 24-ին Ռազմիկ Տաճատի Մալխասյանը բացատրություն է տվել այն մասին, որ 1993 թվականից հանդիսանում է ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ գիտաարտադրական ձեռնարկության տնօրենը: Մինչև 2006 թվականը ձեռնարկությունը կոչվել է ՙԱտոմ՚ ՓԲԸ, իսկ 2006 թվականից հետո արդեն կոչվել է ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ գիտաարտադրական ձեռնարկություն: 2003 թվականից ձեռնարկությունում որպես մեխանիկական արհեստանոցի վարիչ աշխատում է Վարդան Թորոսյանը: Վերջինս զբաղվում է մեխանիկական հաստոցների շահագործման, տարբեր մետաղյա իրերի պատրաստման աշխատանքներով: Ձեռնարկությունը զբաղվում է նանո նյութերի արտադրմամբ, որոնք օգտագործվում են բժշկության և գիտության տարբեր բնագավառներում, և այդ նյութերի ստացման համար տարբեր հարմարանքներ ու իրեր, որոնք պատրաստվում են նշված

Page 18: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

խառատային հաստոցների օգնությամբ, այսինքն` այդ հաստոցներն օգտագործվում են միայն հիմնարկի համար, ձեռնարկության տեխնիկական տարբեր խնդիրների համար: 2011 թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 1300-ից ժամը 1330-ն ընկած ժամանակահատվածում, երբ ինքը գտնվելիս է եղել շենքի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում, լաբորատորիայի վարիչ Սիման, հայտնել է, որ Վարդան Թորոսյանը հաստոցի վրա աշխատանք անելուց վնասել է ձեռքը և նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Հետագայում տեղեկացել է, որ Վարդան Թորոսյանը խառատային հաստոցի վրա ինչ-որ իր էր հարթեցրել, սակայն ում համար է կատարել այդ աշխատանքը, ինքը տեղյակ չի եղել, քանի որ նրան նման հանձնարարություն չէր տվել: Վարդան Թորոսյանն իրավունք ունեցել է առանց իրեն տեղեկացնելու կատարելու նման աշխատանք, քանի որ 1-ին կարգի մասնագետ է: Բացի դրանից, ինքը թույլատրել էր նրան, որ բացի ձեռնարկության համար իր անձնական հայեցողությամբ և անձնական կարիքների համար աշխատացնի այդ հաստոցը: Վարդան Թորոսյան համար անմիջական պատասխանատու անձ որպես այդպիսին առկա չէ, քանի որ, ըստ էության, Վարդան Թորոսյանն ինքն է իր պատասխանատու անձը, իսկ ինքը որպես տնօրեն համակարգում է ձեռնարկության ողջ աշխատանքը: Աշխատանքի անվտանգության կանոնների հրահանգավորում չի անցկացրել, քանի որ դա իր պարտականությունների մեջ չի մտնում, իսկ ինքն էլ խառատային աշխատանքի անվտանգության կանոնների վերաբերյալ տեղեկություններ չի ունեցել: Իր կարծիքով նման հրահանգավորում պետք է անցկացներ Վարդան Թորոսյանը` որպես արհեստանոցի վարիչ: Դժբախտ դեպքի վերաբերյալ այդ ժամանակ դեռևս ակտ չի կազմվել: Վարդան Թորոսյանն ունի համապատասխան մասնագիտական պատրաստվածություն խառատային հաստոց աշխատեցնելու համար, քանի որ մասնագիտությամբ գործիքային արտադրող է: Այդ աշխատանքը Վարդան Թորոսյանն կատարել է սեփական նախաձեռնությամբ: Այդ հաստոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր չի ունեցել: Կատարած աշխատանքի մասին դեպքի օրը Վարդան Թորոսյանն իրեն տեղյակ չի պահել, քանի որ դրա կարիքը չի եղել: /Հատոր 1 գ.թ. 138, 14-15/ Իրեղեն ապացույց ճանաչելու մասին 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշման համաձայն` Վարդան Թորոսյանի հագուստները` 1 հատ բաճկոնը, 2 հատ բրդյա սվիտերները, 1 հատ բրդյա ժակետը, 1 հատ կարճաթև բրդյա շագանակագույն սվիտերը, նախաքննական մարմնի կողմից ճանաչվել են իրեղեն ապացույց ու կցվել քրեական գործին: /Հատոր 1 գ.թ. 139/ ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ տնօրեն Ռ.Մալխասյանի 2011 թվականի մայիսի 16-ի թիվ 9-1 հրամանի համաձայն` 2011 թվականի մայիսի 16-ից ընկերության փոխտնօրեն Վլադիմիր Թարախչյանի աշխատանքից ազատման հետևանքով, որի վրա էին դրված եղել անվտանգության տեխնիկայի հարցերի ապահովումը, այդուհետ այդ պարտականությունը դրվել է յուրաքանչյուր սարքավորումների վրա աշխատող պատասխանատու անձանց վրա, մասնավորա-պես ` ՙ1-փականագործ-Թորոսյան Վարդանի վրա՚: /Հատոր 2 գ.թ. 89/ Պաշտպանության կողմը Դատարանին է ներկայացրել 34 թերթից կազմված ՙԽվՌչՈ կՐՌՍՈջՏՉ՚ գրառումներով մատյան, որը, ըստ պաշտպանության կողմի, հանդիսանում է ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ 2005-2012 թվականների հրամանագիրքը: Այն կազմված է կանաչագույն 34 թերթից: Մատյանի 31-րդ թերթի վերին

Page 19: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

աջ անկյունային հատվածում առկա է կարմրագույն ներկանյութով կատարված ՙ31՚ գրառումը: Նշված թերթում առկա գրառումները սկսվում են կապտամանուշակագույն ներկանյութով ձեռագիր կատարված հետևյալ` ՙՀրաման 9-1՚ գրառումներով և ավարտվում ՙՀրամանին ծանոթացել եմ Վ.Նազարյան՚ գրառումներով: 31-րդ թերթում առկա 9-1 հրամանի բովանդակության համաձայն` 2011 թվականի մայիսի 16-ից ընկերության փոխտնօրեն Վլադիմիր Թարախչյանի աշխատանքից ազատման հետևանքով, որի վրա էին դրված անվտանգության տեխնիկայի հարցերի ապահովումը, այսուհետ այդ պարտականությունը դնել յուրաքանչյուր սարքավորումների վրա աշխատող պատասխանատու անձանց վրա` 1-փականագործ-Թորոսյան Վարդանի վրա: Առկա է ընկերության տնօրենի ստորագրությունն ու ընկերության կնիքը: /դատական նիստի արձանագրություն/ 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ 13-0021Դ փաստաթղթաբանական փորձագիտական եզրակացության համաձայն` փորձաքննության ներկայացված` ՙԽվՌչՈ կՐՌՍՈջՏՉ՚ գրառումներով մատյանի 31-րդ թերթում առկա կապտամանուշակագույն ներկանյութով ձեռագիր կատարված գրառումների կատարման վաղեմությունը չի որոշվել` ձեռագիր գրառումների և մատյանի թղթի պատրաստման ընթացքում օգտագործված ներկանյութերի միախառնման պատճառով: Փորձաքննության համար վճարման ենթակա գումարը կազմում է 27 840 (քսանյոթ հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ: /Հատոր 3 գ.թ. 35-37/ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 3 բաժանմունքի կողմից 2012 թվականի հուլիսի 13-ին տրված թիվ 942513 տեղեկանքի համաձայն` Ռազմիկ Տաճատի Մալխասյանը հանդիսանում է 3-րդ կարգի հաշմանդամ: Հաշմանդամության խումբը նրան տրվել է անժամկետ: /Հատոր 2 գ.թ. 58-59/ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից 1998 թվականի փետրվարի 12-ին տրված Բ սերիայի թիվ 00189 վկայագրի համաձայն` Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ Ռազմիկ Տաճատի Մալխասյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: /Հատոր 2 գ.թ. 74/ ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահության 1987 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ Ռազմիկ Տաճատի Մալխասյանին շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում: /Հատոր 2 գ.թ. 75/ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի կողմից Ռազմիկ Տաճատի Մալխասյանին տրված դիպլոմի համաձայն` 2003 թվականի հունվարի 22-ի թիվ 81 արձանագրության հիման վրա Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան Ռազմիկ Տաճատի Մալխասյանին ընտրել է թղթակից անդամ: /Հատոր 2 գ.թ. 76-77/ Աշխատանքի միջազգային կամզակերպության Սոցիալ-աշխատանքային պրոբլեմների միջազգային կենտրոնի Հայաստանի մասնաճյուղին կից ՙՈւսումնական դասընթացների, կրթական փաստաթղթերի, գիտական աստիճանների և կոչումների ճանաչման փորձաքննական հանձնաժողովը ՙԵվրոպայի տարածքի պետություններում ուսումնական դասընթացների, բարձրագույն

Page 20: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ դիպլոմների ճանաչման մասին՚ կոնվենցիայի 1-5-րդ հոդվածների համաձայն` հաստատվել է, որ Ռազմիկ Տաճատի Մալխասյանին ԽՍՀՄ նախարարների խորհրդի բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի կողմից ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան շնորհելու մասին 1976 թվականի փաստաթուղթը հանդիսանում է փիլիսոփայության դոկտորի (Ph.D) մակարդակին համապատասխանող ավարտված բարձրագույն կրթություն ստանալու մասին փաստաթուղթ: /Հատոր 2 գ.թ. 78/ Երևանի պետական համալսարանի կողմից 1966 թվականի հուլիսի 13-ին Ռազմիկ Տաճատի Մալխասյանին տրված դիպլոմի համաձայն` վերջինիս տրվել է ռադիոֆիզիկոսի որակավորում: /Հատոր 2 գ.թ. 79-80/ ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ գիտաարտադրական ձեռնարկության գիտական քարտուղար Ս.Գրիգորյանի կողմից տրված բնութագիրը, որի համաձայն` Ռազմիկ Տաճատի Մալխասյանը, ով 1993 թվականից հանդիսանում է ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ գիտաարտադրական ձեռնարկության տնօրենը, մեծ կազմակերպչական դերակատարում է ունեցել ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ գիտաարտադրական ձեռնարկության ստեղծման և կայացման գործում` ձեռնարկության համար ապահովելով սեփական սեփական լաբորատոր մակերեսներ ու անհրաժեշտ գիտական սարքավորումներ: Ռազմիկ Տաճատի Մալխասյանը նաև շատ ակտիվ գիտնական է, ունի բարձր միջազգային հեղինակություն, մի շարք գիտական նորարարությունների ու գյուտերի հեղինակ է, որոնք տպագրվել են Հայաստանի և միջազգային գիտական հանդեսներում ու պարբերականներում: Ռազմիկ Տաճատի Մալխասյանն իր անբասիր, անձնվեր ու երկարատև աշխատանքի շնորհիվ վայելում է կոլեկտիվի հեղինակությունը: /Հատոր 2 գ.թ. 99-100/ Օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 352-րդ հոդվածով նախատեսված լիազորությունից` դատաքննությունն ավարտելիս մեղադրողը միջնորդել է սահմանափակվել մինչ այդ պահը հետազոտված ապացույցներով: Վերոգրյալ ապացույցների հիման վրա Դատարանը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները, մասնավորապես` - ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ նաև` Ընկերություն) առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ է. - 2011 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ Ռազմիկ Տաճատի Մալխասյանը հանդիսացել է Ընկերության գլխավոր տնօրենը, ում նշանակել է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը. - Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Ընկերության գլխավոր տնօրենը, ով լուծում է Ընկերության ընթացիկ գործունեության հետ կապված բոլոր հարցերը, բացի Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի և Ընկերության խորհրդի (դիտորդ խորհուրդ) բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի, մասնավորապես, ներկայացնում է Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում, սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, - բացի ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ կանոնադրությունից, քրեական գործի նյութերում առկա չէ որևէ փաստաթուղթ, որը կսահմաներ Ընկերության գլխավոր տնօրենի լիազորություններն ու

Page 21: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

պարտականությունները. - մինչև 2011 թվականի մայիսի 16-ը Ընկերությունում տեխնիկայի անվտանգության պատասխանատուն եղել է փոխտնօրեն Վլադիմիր Թարախչյանը, ով աշխատանքից ազատվել է 2011 թվականի մայիսի 16-ին, - 2011 թվականի մայիսի 16-ից հետո տեխնիկայի անվտանգության հարցերի ապահովման պարտականությունը Ընկերության գլխավոր տնօրենի հրամանով դրվել է յուրաքանչյուր սարքավորումների վրա աշխատող պատասխանատու անձանց վրա, այդ թվում` փականագործ Վարդան Թորոսյանի վրա, - Վարդան Մկրտիչի Թորոսյանը, 1984 թվականին ավարտելով Երևանի մեքենաշինական տեխնիկումը` գործիքային արտադրություն մասնագիտությամբ, ստացել է տեխնիկ-տեխնոլոգի որակավորում և 1969 թվականից աշխատել է որպես խառատ, իսկ 2003 թվականից հանդիսացել է 6-րդ կարգի խառատ. - Ընկերության և Վարդան Թորոսյանի միջև 2006 թվականի օգոստոսի 1-ին կնքվել է թիվ 8 աշխատանքային պայմանագիրը, որի հիման վրա Վարդան Թորոսյանն Ընկերությունում աշխատանքի է ընդունվել որպես փականագործ բանվոր, - աշխատանքային պայմանագրով սահմանվել է նորմավորված աշխատանքային օր` ժամը 0900-ից մինչև 1730-ը, իսկ ընդմիջման համար տրամադրվել է 1 ժամ` ժամը 1230-ից մինչև 1330-ը. - աշխատանքային պայմանագրով Վարդան Թորոսյանը պարտավորվել է խստիվ պահպանել տեխնիկական անվտանգության կանոնները և սանիտարական նորմերը, ճիշտ և ըստ նպատակային նշանակության օգտագործել իր աշխատանքային գործառույթներն իրականացնելու նպատակով իր տիրապետման և (կամ) օգտագործման ներքո գտնվող գույքը, - ըստ Վարդան Մկրտիչի Թորոսյանի` թեև ինքը տեխնիկայի անվտանգության կանոնների մասին հրահանգավորման կարիք չի ունեցել, քանի որ ունեցել է համապատասխան որակավորում և 40 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, սակայն Ընկերության աշխատակիցները, այդ թվում` ինքը, յուրաքանչյուր տարի փոխտնօրեն Վլադիմիր Թարախչյանի կողմից հրահանգավորվել են, և այդ պատճառով Ընկերության փոխտնօրենին աշխատանքից ազատվելուց հետո սարքավորումների հրահանգավորման պարտականությունը` խառատային հաստոցի մասով, դրվել է իր վրա, - Վարդան Մկրտիչի Թորոսյանը 2011 թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 1300-ի սահմաններում, խառատային հաստոցով աշխատանք է կատարել. - 2011 թվականի նոյեմբերի 23-ին Վարդան Թորոսյանը խառատային հաստոցով այդ աշխատանքը կատարել է ընդմիջման ժամին` աշխատաժամանակից դուրս ժամանակահատվածում, - 2011 թվականի նոյեմբերի 23-ին Վարդան Թորոսյանը խառատային հաստոցով այդ աշխատանքը կատարել է անձնական կարիքների համար, մասնավորապես, այն չի հանդիսացել իր աշխատանքային պայմանագրից բխող աշխատանք, - Վարդան Մկրտիչի Թորոսյանի կողմից խառատային հաստոցով կոնկրետ աշխատանքը կատարելու մասին Ռազմիկ Տաճատի Մալխասյանը տեղյակ չի եղել, նրան նման հանձնարարական կամ կարգադրություն չի տվել, - Ռազմիկ Տաճատի Մալխասյանին ներկայացված մեղադրանքում նշված չէ, թե վերջինս տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության ո±ր կանոնն է խախտել, և ո±ր նորմատիվ-իրավական ակտով է սահմանված այդ կանոնը (կանոնները), - քրեական գործի դատական քննության ընթացքում չի ապացուցվել, որ Ռազմիկ Տաճատի Մալխասյանը թույլ է տվել տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության որևէ կանոնի խախտում, որն անհրաժեշտ պայման է հանդիսացել հանրորեն վտանգավոր հետևանքների, մասնավորապես, Վարդան Թորոսյանի

Page 22: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

առողջությանը ծանր վնաս առաջացնելու համար, այսինքն որևէ կերպ չի ապացուցվել վերոհիշյալ հետևանքների ու ամբաստանյալի կատարված արարքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, - քրեական գործի դատական քննության ընթացքում չի ապացուցվել, որ Ռազմիկ Տաճատի Մալխասյանը հանդիսացել է Ընկերությունում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության համար պատասխանատու անձը, - ՀՀ աշխատանքային օրենսգիրքն տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոններ չի նախատեսում, այն, ի թիվս այլոց, սահմանում է գործատուի պարտականությունն ապահովելու աշխատողների անվտանգության պայմանները, - տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները կարող են սահմանվել բացառապես օրենքով և դրանցից բխող ՀՀ Կառավարության, տարբեր նախարարությունների, գերատեսչությունների և առանձին գործատուների կողմից ընդունվող իրավական ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ, - Ռազմիկ Տաճատի Մալխասյանը դատվածություն չունի, աշխատանքի վայրում դրական է բնութագրվում, ծավալել է ակտիվ գիտական գործունեություն: Անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը և հետազոտելով նախաքննական մարմնի կողմից որպես դատատեխնիկական փորձագիտական եզրակացություն ճանաչված ՀՀ ինովացիոն և փոքր ձեռնարկությունների աշխատողների արհմիության գլխավոր տեխնիկական տեսուչ Լ.Մնացականյանի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի փաստաթուղթը, գնահատելով այն թույլատրելիության տեսանկյունից` Դատարանը գտնում է, որ այդ նյութը չէր կարող դրվել մեղադրանքի հիմքում և չի կարող օգտագործվել որպես ապացույց հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 8-րդ կետերի համաձայն` քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել` (…) տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից, (…) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ, (…) ժամանակակից գիտական պատկերացումներին հակասող մեթոդների կիրառման արդյունքում: Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի և 4-րդ մասի 1-3-րդ կետերի համաձայն` փորձագետը պետք է տիրապետի գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառի բավարար հատուկ գիտելիքների: Փորձագետը պարտավոր է` քրեական վարույթն իրականացնող մարմնին և իրեն հրավիրած անձին ներկայացնել իր հատուկ որակավորումը հաստատող փաստաթղթերը, իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավորված և օբյեկտիվ եզրակացություն և հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե առաջադրված հարցերը դուրս են գալիս իր հատուկ գիտելիքների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար` այդ մասին կազմելով եզրակացություն (…): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 250-րդ հոդվածի 2-րդ

Page 23: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

մասի համաձայն` փորձագետի եզրակացության մեջ պետք է նշված լինի` երբ, որտեղ, ում կողմից (անուն, ազգանուն, հայրանուն, կրթությունը, մասնագիտությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոնը) և ինչի հիման վրա է կատարվել փորձաքննությունը, ովքեր են մասնակցել, քրեական գործի որ նյութերն է փորձագետն օգտագործել, ինչպիսի իրեղեն ապացույցներ, նմուշներ և այլ օբյեկտներ են հետազոտվել, ինչպիսի հետազոտություններ են կատարվել, ինչպիսի մեթոդներ են կիրառվել, առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք պարզվել են փորձագետի նախաձեռնությամբ: Տվյալ դեպքում հետազոտվող նյութի ուսումնասիրությունից երևում է, որ այն չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 250-րդ հոդվածի 2-րդ մասով` փորձագիտական եզրակացությանը ներկայացվող պահանջներին, մասնավորապես, նշված չէ, թե երբ է սկսվել փորձաքննությունը և երբ ավարտվել, նշված չէ փորձագետի կրթությունը, մասնագիտությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, գիտական աստիճանը և կոչումը, նշված չէ, թե ովքեր են մասնակցել փորձաքննությանը, նշված չէ, թե ինչպիսի հետազոտություններ են կատարվել, ինչպիսի մեթոդներ են կիրառվել, բացակայում են դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ շարադրված հարցերին առաջադրված հարցերի պատասխանները, իսկ շարադրված եզրահանգումները որևէ կերպ հիմնավորված չեն, մասնավորապես, նյութի բովանդակությունից պարզ չէ, թե ինչ կանոնների կամ հատուկ գիտելիքների կիրառման վրա են հիմնված եղել այդ հետևությունները: Բացի դրանից, Դատարանը գտնում է, որ հետաքննության մարմնի կողմից հանձնարարված դատատեխնիկական փորձաքննությունը Լև Մնացականյանն իրավունք չուներ իրականացնելու և պարտավոր էր հրաժարվել փորձաքննություն կատարելուց, քանի որ քրեական գործի նյութերից չի երևում, թե վերջինս իրեն որպես փորձագետ ներգրավված մարմնին ներկայացրել է իր հատուկ որակավորումը հաստատող փաստաթղթերը, թե` ոչ: Քրեական գործում ընդհանրապես որևէ տեղեկություն առկա չէ, թե ինչ մասնագիտություն ու որակավորում ունի Լև Մնացականյանը կամ արդյո±ք նա տիրապետում է տեխնիկական բնագավառի հատուկ գիտելիքներին, թե` ոչ: Դատարանի այս հետևության մասին է վկայում այն հանգամանքը, որ Լև Մնացականյանի կողմից կազմած փաստաթղթում ընդհանրապես նշում առկա չէ տեխնիկական բնագավառի այն մեթոդների, գիտելիքների մասին, որոնք վերջինս կիրառել է: Բացի դրանից, Լև Մնացականյանը որևէ պատասխան չի տվել հետաքննության մարմնի առաջադրած այն հարցին, թե մինչ դեպքը խառատային հաստոցը շահագործման ենթակա եղել է, թե` ոչ, եթե` ոչ, ապա ինչն է խափանված եղել, և ովքեր են ուղղակի պատասխանատու խառատային հաստոցը շահագործելու համար, համրիչը գործարանային արտադրության է, թե` ոչ: Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես ապացույց, մասնավորապես, փորձագետի եզրակացություն ճանաչված ՀՀ ինովացիոն և փոքր ձեռնարկությունների աշխատողների արհմիության գլխավոր տեխնիկական տեսուչ Լ.Մնացականյանի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի փաստաթուղթը, որպես ապացույց անթույլատրելի է, քանի որ ձեռք է բերվել քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, մասնավորապես, այն չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 250-րդ հոդվածի` փորձագիտական եզրակացությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև` դատատեխնիկական փորձաքննությունն իրականացվել է այն անձի կողմից, ով նման փորձաքննություն անցկացնելու իրավունք չի

Page 24: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

ունեցել, իսկ նրա կողմից կատարված փորձաքննությունն էլ չի իրականացվել որևէ ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխանող մեթոդով: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ այդ նյութը չի կարող որպես ապացույց օգտագործվել: Անդրադառնալով անթույլատրելի ապացույցի հետ պատճառահետևանքային կապի մեջ գտնվող ապացույցը թույլատրելի ճանաչելու հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/295/01/08 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ. ՙՄեղադրյալ Ա.Սարգսյանին վկաներ Ա.Ասրյանի և Տ.Խաչատրյանի ճանաչմանը ներկայացնելու երկու արձանագրությունները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու պարագայում ճանաչման ներկայացնելուց հետո այդ նույն վկաների տված ցուցմունքները չէին կարող որպես ապացույց օգտագործվել և դրվել Ա.Սարգսյանի մեղադրանքի հիմքում: Այդ ապացույցները թույլատրելի չեն, քանի որ դրանց բովանդակությունն ամբողջությամբ հիմնված է եղել անթույլատրելի ճանաչված քննչական գործողության տվյալների վրա, իսկ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին: Հետևաբար, սույն գործով իրավաչափ չի եղել Ա.Սարգսյանին երկու վկաների ճանաչմանը ներկայացնելու արձանագրությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի հիմքով որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու պայմաններում նույն վկաների` Ա.Սարգսյանին որպես զանգվածային անկարգությունների անմիջական մասնակցի մատնացույց անելու մասին ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու և մեղադրանքի հիմքում դնելու դատարանների որոշումը՚: Այլ կերպ ասած` ՀՀ Վճռաբեկ դատարանը, իրականացնելով համապատասխան դրույթի մեկնաբանություն, սահմանում է, որ ՙօրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցի՚ ներքո անհրաժեշտ է հասկանալ նաև այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել թեկուզ առանց օրենքի խախտման, սակայն այն ապացույցների հիման վրա են ձեռք բերվել, որոնք ձեռք էին բերվել օրենքի խախտմամբ: Այսպիսով, ՀՀ Վճռաբեկ դատարանը հաստատել է ՀՀ ներպետական իրավունքում ՙթունավոր ծառի պտուղների՚ կանոնի առկայությունը: Տվյալ պարագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես ապացույց, մասնավորապես` որպես փորձագետի եզրակացություն ճանաչված ՀՀ ինովացիոն և փոքր ձեռնարկությունների աշխատողների արհմիության գլխավոր տեխնիկական տեսուչ Լ.Մնացականյանի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի փաստաթուղթը ճանաչվել է որպես անթույլատրելի ապացույց, Դատարանը, հաշվի առնելով ՙթունավոր ծառի պտուղների՚ կանոնի առկայությունը, չի կարող որպես ապացույց օգտագործել Լ.Մնացականյանի կողմից նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները, քանի որ վերջինս քրեական գործով վարույթին ներգրավվել և հարցաքննվել է այն պատճառով, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից ճանաչվել է փորձագետ ու նրան հանձնարարվել է կատարել դատատեխնիկական փորձաննքություն: Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ Լ.Մնացականյանի կողմից նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներն անթույլատրելի ապացույցներ են և չեն կարող որպես ապացույց օգտագործվել: Դատարանը գտնում է նաև, որ նախաքննական մարմնի 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ որպես ապացույց ճանաչված` Ռազմիկ Մալխասյանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 24-ին տրված բացատրությունը, նույնպես անթույլատրելի ապացույց է և չի

Page 25: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

կարող օգտագործվել որպես ապացույց, հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` փաստաթուղթ է թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որով կարող են հաստատվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալները: Այլ փաստաթղթերն ապացույց են ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 2-րդ մասի համաձայն` քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել (…) քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ: Ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների կամ սույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` կասկածյալին և մեղադրյալին չի կարելի հարկադրել ցուցմունքներ տալ, նյութեր ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնին կամ նրան որևէ աջակցություն ցույց տալ: Տվյալ պարագայում քրեական գործի նյութերի և մեղադրական եզրակացության ուսումնասիրությունից հետևում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Ռազմիկ Մալխասյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, ինչը քրեական հետապնդման մարմնի կողմից որակվել է որպես քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ հետապնդող միջոց (Հատոր 1 գ.թ. 143), և, հավանաբար, այս հետևությունը կամ էլ անթույլատրելի ապացույց համարվող ՙփորձագետի եզրակացությունը՚ հիմնավորելու համար քրեական հետապնդման մարմինը որոշել է Ռազմիկ Մալխասյանի կողմից հետաքննության ընթացքում տրված բացատրությունը ճանաչել այլ փաստաթուղթ` առանց պատճառաբանելու, թե վերջինս ի±նչ ապացուցողական նշանակություն ունի և ի±նչ հանգամանք է հիմնավորում: Բացի դրանից, Դատարանը հարկ է համարում նշել, որ նման պրակտիկայի դեպքում մեղադրյալի կողմից ցուցմունքներ չտալու իրավունքը կամ ՙլռություն պահպանելու՚ իրավունքը` երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և ՙՄարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, դառնում է վերացական ու ոչ իրական, քանի որ համանման հանգամանքներում անձի կողմից տրված բացատրությունը տվյալ դեպքում առանց որևէ պատճառաբանության օգտագործվում է նրա դեմ` մասնավորապես` առանց վերջինիս պարզաբանելու բացատրություններ տալուց հրաժարվելու իրավունքի և նրա կողմից տրված բացատրությունը

Page 26: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

նրա դեմ օգտագործելու հնարավորության մասին: Ելնելով վերոգրյալից և հատկապես հաշվի առնելով այն հանգամանքները, որ ապացույց ճանաչելու որոշումից հնարավոր չէ հստակ ու միանշանակ հետևության գալ, թե որն է այդ փաստաթղթի ապացուցողական նշանակությունը, մասնավորապես, ինչ հանգամանքի առկայությունը կամ բացակայությունն է այն հիմնավորում, Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում մեղադրանքի հիմքում դրվել է անթույլատրելի ապացույց, որը, ըստ էության, մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելու վերաբերյալ հանգամանքին` նախաքննական մարմնի կողմից տրված մեկնաբանության հիմնավորում է, և ոչ թե` ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալ: Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ Ռազմիկ Մալխասյանի կողմից հետաքննության ընթացքում տրված բացատրությունն այլ փաստաթուղթ ճանաչելու մասին որոշումն անհիմն է, իսկ բացատրությունը` անթույլատրելի ապացույց, որը չի կարող որպես ապացույց օգտագործվել: 3.Դատարանի իրավական վերլուծությունները. Վերոհիշյալ փաստերի հիման վրա Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 3/1 հասցեում գործող ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ի փականագործ Վարդան Մկրտիչի Թորոսյանի առողջությանը` 2011 թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 1300-ի սահմաններում, խառատային հաստոցով աշխատանք իրականացնելիս, պատճառվել է ծանր վնաս` ձախ նախաբազկի շրջանի պատռված-ջնջխված, անոթների, մկանների, ջլերի վնասումներով` վերքերի, փափուկ տեղաշարժված կոտրվածքների ձևով: Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով Ռազմիկ Տաճատի Մալխասյանին առաջադրված մեղադրանքում հարկ է ճանաչել անպարտ և կայացնել արդարացման դատավճիռ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը` 1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը. 2) այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին. 3) ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը. 4) ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և, եթե այո, ապա քրեական օրենսգրքի որ հոդվածով, մասով, կետով է նախատեսված այն: Օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ: Օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի

Page 27: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել: Այս հոդվածի կապացությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՙթե° առաջին ատյանի դատարանը, թե° վերաքննիչ դատարանը և թե° վճռաբեկ դատարանը ամբաստանյալի կամ դատապարտյալի նկատմամբ գործը քննելիս և լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից: Հակառակ դեպքում կխախտվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը` ՙԿասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը՚՚: Բացահայտելով մեղադրանք եզրույթի հասկացությունը` Վճռաբեկ դատարանը վերոհիշյալ որոշմամբ արտահայտել է նաև այն իրավական դիրքորոշումը, որ ՙ(…) մեղադրանք եզրույթը ՙքրեաիրավական որակում՚ իմաստով ընկալելու արդյունքում կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրետ և իրական, այլ կլինի վերացական և պատրանքային (…): Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքի, ինչպես նաև գործի դատական քննության սահմանների առումով ՙմեղադրանք՚ հասկացությունը ներառում է նաև արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը (…)՚: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՙմեղադրանք՚ հասկացությունը պետք է ընկալել որպես արարքի փաստական նկարագրության և դրա քրեաիրավական որակման միասնություն: ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: Այսինքն արարքը հանցավոր է ճանաչվում միայն այն դեպքում, երբ առկա են քրեական օրենքով նախատեված բոլոր հատկանիշները: Հանցագործությունն իրենից ներկայացնում է չորս պարտադիր տարրերի միասնություն, այն է` օբյեկտ, օբյեկտիվ կողմ, սուբյեկտ, սուբյեկտիվ կողմ: Նշվածներից թեկուզ մեկի բացակայությունն անձի արարքում վկայում է հանցակազմի բացակայության մասին (նման իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-107/07 որոշմամբ): ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է սահմանում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից խախտելու համար: Քննարկվող հանցագործության անմիջական օբյեկտը մարդու` անվտանգության և հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Տուժողի դերում տվյալ դեպքում կարող են հանդես գալ ինչպես որևէ կոնկրետ կազմակերպության (անկախ սեփականության ձևից) աշխատողները, այնպես էլ այլ անձինք (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք), որոնց մշտական կամ ժամանակավոր գործունեությունը կապված է տվյալ արտադրության հետ: Օբյեկտիվ կողմից այս հանցագործությունը բնութագրվում է ինչպես գործողությամբ, այնպես էլ անգործությամբ, որը դրսևորվում է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելով: Օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանցակազմում նշված հետևանքների վրա հասնելը, մասնավորապես, անզգուշությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն պատճառելը: Ընդորում, անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հիմնավորել նաև վերոհիշյալ հետևանքների ու կատարված

Page 28: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

արարքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Այսինքն` մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պետք էր պարզի, թե տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտումն արդյո±ք նախորդել է հանրորեն վտանգավոր հետևանքներին, թե` ոչ, այնուհետև` այդ կանոնների խախտումն արդյո±ք անհրաժեշտ պայման է հանդիսացել հետևանքների առաջացման համար, թե` ոչ, և արդյո±ք հանցավոր հետևանքներն օրինաչափորեն բխել են հանցավոր արարքից, թե դրանք վրա են հասել նրա գործողությունների հետ արտաքինից պատահականորեն կապակցված այլ մարդկանց գործողությունների, բնության ուժերի կամ այլ հանգամանքների ազդեցության արդյունքում: Քանի որ քննարկվող հոդվածի դիսպոզիցիան բլանկետային է, հանցավորին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է բացահայտել, թե տվյալ դեպքում կոնկրետ ինչ հատուկ կանոն է խախտվել, այսինքն` առաջադրված մեղադրանքում կամ մեղադրական դատավճռում վարույթն իրականացնող մարմինը պետք է հստակ մատնանշի այն իրավական ակտի կոնկրետ դրույթը` մասը, կետը, որը խախտվել է: Տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները կարող են սահմանվել բացառապես օրենքով և դրանցից բխող ՀՀ Կառավարության, տարբեր նախարարությունների, գերատեսչությունների և առանձին գործատուների կողմից ընդունվող իրավական ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ (ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մաս): Բլանկետային հացակազմերի վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել ՀՀ Վճռաբեկ դատարանը 2008 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման մեջ (կետ 21): Սուբյեկտիվ կողմից տվյալ հանցագործությունը բնութագրվում է մեղքի անզգույշ ձևով, և կարող է կատարվել ինչպես ինքնավստահությամբ, այնպես էլ անփութությամբ: Մասնավորապես, ինքնավստահությունը տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները գիտակցաբար խախտելն է, որի դեպքում հանցավորը նախատեսում է իր արարքի հանրորեն վտանգավոր հետևանքների (մարդու առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս, մասնագիտական հիվանդություն կամ նրան մահ պատճառելու) առաջացման հնարավորությունը, բայց առանց բավարար հիմքերի, թեթևամտորեն հույս է ունենում, որ դրանք կկանխվեն: Անփութության դեպքում հանցավորը գիտակցաբար կամ անգիտակցաբար խախտում է նշված կանոնները` չնախատեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում նա պարտավոր էր և կարող էր նախատեսել դա: Ընդորում, հաշվի առնելով քրեական պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքի պահանջները, Դատարանն արձանագրում է, որ այս հոդվածով առաջադրված մեղադրանքում պետք է հստակ նշված լինի, թե անձին մեղքի որ ձևն է վերագրվում` անփութությունը, թե ինքնավստահությունը: Այս հանգամանքը կարևոր նշանակություն ունի նաև անձի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, քանի որ մեղադրյալը պետք է իմանա, թե ինչ մեղադրանքից պետք է պաշտպանվի, մասնավորապես, վերջինիս համար պետք է հստակ լինի, թե ինքը մեղադրվում է նրա համար, որ գիտակցաբար խախտել է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները` նախատեսելով իր արարքի հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թե նրան մեղադրանք է առաջադրվել գիտակցաբար կամ անգիտակցաբար կանոնները խախտելու համար` չնախատեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցավոր հետևանքների առաջացման

Page 29: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում նա պարտավոր է եղել ու կարող էր նախատեսել դա: Քննարկվող հանցագործության սուբյեկտը հատուկ է` մեղսունակ ֆիզիկական այն անձը, ով պատասխանատու է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար: Ընդորում, անձի այդ պարտականությունը պետք է իրավաբանորեն ձևակերպված լինի աշխատանքային պայմանագրով, հրամանով, կանոնադրությամբ, և այլն, որը (կամ որոնք) չպետք է հակասի կամ հակասեն տվյալ ոլորտը կարգավորող գործող օրենքներին: Վերոգրյալն ամփոփելով` Դատարանն արձանագրում է, որ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար, անհրաժեշտ է հիմնավորել ինչպես ընդհանուր հանցակազմի պարտադիր հատկանիշների, այնպես էլ հատուկ հանցակազմի պարտադիր հատկանիշների առկայությունը, մասնավորապես. ա) հստակ մատնանշել տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության այն հատուկ կանոնը, որը խախտել է տվյալ անձը, բ) այդ անձի արարքում մեղքի առկայությունը` հստակ նշելով, թե անզգուշության որ ձևն է առկա եղել` հանցավոր ինքնավստահություն, թե անփութություն, գ) հիմնավորել տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության հատուկ կանոնի խախտման և առաջացած հետևանքների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, դ) հստակ մատնանշել իրավաբանորեն ձևակերպված` տվյալ անձի կողմից տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները պահպանելու օրենսդրական պարտականությունը: Միայն այս պայմանների և քրեական պատասխանատվության համար հիմք հանդիսացող մյուս օրենսդրական պահանջների միաժամանակյա առկայության դեպքում անձին կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարելու համար: Տվյալ պարագայում Ռազմիկ Տաճատի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 3/1 հասցեում գործող ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ի տնօրեն և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ, թույլ է տվել հիշատակված կանոնների խախտումներ, ինչի հետևանքով ընկերության փականագործ Վարդան Մկրտիչի Թորոսյանի կողմից 2011 թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 1300-ի սահմաններում, խառատային հաստոցով աշխատանք իրականացնելիս նրա առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ձախ նախաբազկի շրջանի պատռված-ջնջխված, անոթների, մկանների, ջլերի վնասումներով` վերքերի, փափուկ տեղաշարժված կոտրվածքների ձևով ծանր վնաս` ընդհանուր աշխատունակության կայուն կորստով: Նախաքննական մարմինը Ռազմիկ Տաճատի Մալխասյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է համարել հետևյալ ապացույցներով, որոնք նշված են մեղադրական եզրակացությունում, այսպես` ՙԳործով տուժող` Վարդան Մկրտիչի Թորոսյանի ցուցմունքով այն մասին, որ 2003 թվականից աշխատում է Երևան քաղաքի Թևոսյան փողոցի 3/1 հասցեում գործող ՙՆանոմորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ում` որպես խառատ, որը համապատասխան աշխատանքներն իրականացրել է հիշյալ շենքի առաջին հարկում գտնվող արհեստանոցում: 2011 թվականի նոյեմբերի 23-ին` ժամը 1300-ի սահմաններում, գտնվել է արհեստանոցում և իրականացրել տնօրեն` Ռազմիկ Մալխասյանի կողմից հանձնարարված աշխատանքները: Միևնույն ժամանակ, որդու` Արտակ Թորոսյանի խնդրանքով վերջինիս` ՙՋավախք՚ ռեստորանի խմոր հարթեցնելու երկու գրտնակներն է հղկել` համապատասխան հաստոցով, երբ

Page 30: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

հանկարծ հագուստի ձախ թևքը մտել է պտտվող հաստոցի մեջ և պտույտների արդյունքում ամբողջությամբ կոտրվել, վնասել է ձախ ձեռքը: Անմիջապես շտապ օգնություն է հրավիրել և տեղափոխվել է հիվանդանոց: Նշել է նաև, որ ինքն արհեստանոցում հաստոցների վրա աշխատանք իրականացնելիս հիմնականում գտնվում է դեպքի պահին հագին եղած հագուստով, չնայած որ արհեստանոցում առկա է նաև հատուկ հագուստ, իսկ աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ է հանդիսանում տնօրեն` Ռազմիկ Մալխասյանը, որը թեկուզև իրականացրել է համապատասխան կանոնների հրահանգավորում, սակայն ընկերությունում բացակայում են համապատասխան մատյանները` կատարված հրահանգավորումների նշումներով: Հայտնել է որ ինքը ընկերության աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության կանոնների պատասխանատու անձ հանդիսացող Ռազմիկ Մալխասյանի նկատմամբ որևէ բողոք չունի: Գ/Թ 68-70 Գործով վկա` Արտակ Վարդանի Թորոսյանի ցուցմունքով այն մասին, որ հանդիսանում է Վարդան Թորոսյանի որդին և ՙՇանթաո՚ ՍՊԸ-ի տնօրենը, որին է պատկանում ՙՋավախք՚ հացատունը: Քանի որ հացատան խինկալու խմոր հարթեցնելու երկու գրտնակներն ունեցել են թերություններ` խնդրել է հորը, որպեսզի դրանք խառատային հաստոցի օգնությամբ հարթեցնի ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ի արհեստանոցում: 2011 թվականի նոյեմբերի 21-ին հորն է փոխանցել հիշյալ գրտնակները, իսկ երկու օր անց` նոյեմբերի 23-ին` ժամը 1400-ի սահմաններում, իրեն զանգահարել և հայտնել են, որ հայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոն: Գնալով հիվանդանոց` հորից տեղեկացել է, որ արհետսանոցում իր իսկ կողմից տված գրտնակները հարթեցնելու ժամանակ վնասել է ձախ ձեռքը: Գ/Թ 88-89 Գործով վկա Լև Սիսակի Մնացականյանի ցուցմունքով այն մասին, որ 1973 թվականից աշխատում է ՀԱՄԽ-ի համակարգում, իսկ 1991 թվականից հանդիսանում է ՀՀ ինովացիոն և փոքր ձեռնարկությունների աշխատողների արհմիության գլխավոր տեխնիկական տեսուչը, ում 2011 թվականի նոյեմբերի 30-ին նշանակված դատատեխնիկական փորձաքննության որոշման, հանձնարարված է եղել իրականացնելու ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ում տեղի ունեցած դեպքի հետ կապված փորձաքննություն: Կատարված փորձաքննության, ստուգումների արդյունքում պարզվել է, որ ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ում աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ է հանդիսացել տնօրեն` Ռազմիկ Մալխասյանը, որը չի իրականացրել համապատասխան կանոնների հրահանգավորում, չեն պահվել համապատասխան մատյաններ, իրականացրել է թույլ հսկողություն և ոչ ճիշտ աշխատելաձև, ինչի արդյունքում Վ.Թորոսյանը խառատային հաստոցի վրա աշխատել է ոչ թե նախատեսված հատուկ համազգեստով, այլ սովորական, առօրյա բանվորական հագուստով և նշված կանոնների խախտումներն էլ բերել են դեպքի առաջացմանը` Վ.Թորոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն: Գ/Թ 84-87 Դատաբժշկական փորձաքննության թիվ 1724/հ եզրակացությամբ և լրացմամբ` համաձայն որոնց Վ.Թորոսյանի ստացած մարմնական վնասվածքները` ձախ նախաբազկի շրջանի պատռված-ջնջխված, անոթների, մկանների, ջլերի վնասումներով` վերքերի, փափուկ հյուսվածքների դեֆեկտի, նախաբազկի զույգ ոսկրերի` բաց, բազմաբեկորային, տեղաշարժված կոտրվածքների ձևով պատճառել են նրա առողջությանը ծանր վնաս` ընդհանուր աշխատունակության կայուն կորստով` առողջության տևական` 120

Page 31: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

օրից ավելի քայքայման ձևով: Գ/Թ 30-31, 64 Դատատեխնիկական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի, ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ում աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ հանդիսացել է տնօրեն Ռազմիկ Տաճատի Մալխասյանը, որը համապատասխան կանոնների ու հրահանգների պահպանման գծով հրահանգավորում չի կատարել, թույլ հսկողություն է իրականացրել աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ, թույլ է տվել ոչ ճիշտ աշխատաձև, ինչն արտահայտվել է ընկերության խառատ` Վարդան Թորոսյանի կողմից առանց արտահագուստի թևքը կարգի բերելու հաստոցի վրա աշխատելով /հատուկ հագուստի փոխարեն/: Միաժամանակ Վ.Թորոսյանն ունի պատճառած վնասի հատուցման իրավունք` ընկերությունից, օրենքով սահմանված կարգով: Գ/Թ 35-36 Դեպքի վայրի զննության, դեպքի պահին Վարդան Թորոսյանի հագին եղած հագուստները ներկայացնելու, զննելու մասին արձանագրություններով, հագուստներն իրեղեն ապացույց ճանաչելու և գործին կցելու մասին որոշմամբ: Գ/Թ 4-7, 12, 139 Այլ փասթաթուղթը` քրեական գործում առկա Ռազմիկ Տաճատի Մալխասյանի 2011 թվականի նոյեմբերի 24-ին տված բացատրությունը /Գ/Թ 14-24/ ապացույց ճանաչելու մասին որոշմամբ: Գ/Թ 138 Հանձնաժողովային դատաբաժշկական փորձաքննության թիվ 80/հձ եզրակացությամբ` համաձայն որի Ռազմիկ Մալխասյանի առողջական վիճակը բավարար է և նա ներկա առողջական վիճակով կարող է մասնակցել քննչական և դատավարական գործողություններին, ներկայանալ քննության, դատարան, կարող է լիարժեք խոսել, հաղորդակցվել, տալ բացատրություններ, ցուցմունքներ, իսկ հիվանդության հետ կապված հակացուցումները չեն խոչընդոտում նշված պայմաններին և Ռ.Մալխասյանի մոտ առկա հիվանդություններով տառապող անձինք կարիք ունեն բժշկական հսկողության` ամբուլատոր պայմաններում: Գ/Թ 130-131՚: Անգամ առանց անդրադառնալու մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների հետազոտմանը, միայն մեղադրանքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ռազմիկ Տաճատի Մալխասյանին առաջադրված մեղադրանքում նշված չէ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության այն կանոնը, որի խախտման արդյունքում ըստ նախաքննական մարմնի վրա են հասել հանրորեն վտանգավոր հետևանքները: Ընդորում, նախաքննական մարմնի կողմից Ռ.Մալխասյանին առաջադրված բոլոր մեղադրանքներում, որևէ այլ փաստաթղթում նման ստույգ կանոն նշված չէ: Բացի դրանից, առաջադրված մեղադրանքից հստակ չէ նաև, թե մեղադրյալին որ կանոնների խախտման համար են մեղադրանք առաջադրել` տեխնիկայի անվտանգության, թե` աշխատանքի պաշտպանության: Առաջադրված մեղադրանքում նշված է, որ Ռ.Մալխասյանը խախտել է ՙհիշատակված՚ կանոնները, սակայն ամբողջ քրեական գործի նյութերում առկա չէ որևէ փաստաթուղթ կամ հիշատակում, որը Դատարանին կամ կողմերին թույլ կտար ծանոթանալ այդ կանոնի բովանդակությանը, պարզելու համար, թե այդ ՙհիշատակված՚ կանոնները, որ ոլորտին են պատկանում, և վերջինիս վերաբերյալ կատարել համապատասխան հետևություններ: Առաջադրված մեղադրանքում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության նման կանոնի մատնանշման բացակայությունն ինքնին բավարար հիմք է հանդիսանում առաջադրված մեղադրանքում Ռ.Մալխասյանին արդարացնելու համար, քանի որ եթե մեղադրանքում հստակ մատնանշված չէ, թե անձն ի±նչ կանոն է

Page 32: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

խախտել, որը հանգեցրել է քրեական օրենսգրքով արգելված արարքի կատարման մեջ նրան մեղադրանք առաջադրելուն, ապա անձին առաջադրված մեղադրանքը դառնում է վերացական ու չհիմնավորված, ինչն էլ ինքնին վկայում է այն մասին, որ մեղադրանքն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա: Բացի դրանից, նման պարագայում, ներքոշարադրյալ պատճառաբանությամբ, տեղի է ունեցել ամբաստանյալի պաշտպանության իրավունքի խախտում: Մասնավորապես, անդրադառնալով մեղադրանքի` քրեադատավարական օրենքի դրույթներին համապատասխան ձևակերպված լինելու հարցին` ՀՀ Վճռաբեկ դատարանը 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման մեջ այն իրավական դիրքորոշումն է արտահայտել, որ ՙ(…) մեղադրանքի ձևակերպումը պետք է արտացոլի մեղսագրվող գործողությունների կամ անգործության բովանդակությունը, հետևաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որ մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական և քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն` հանգեցնի մեղադրանքում ձևակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն: Վճռաբեկ դատարանի կողմից մեղադրանքի ձևակերպման կարևորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համապատասխան դատավարական փաստաթղթերում (անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, մեղադրական եզրակացություն) դրա առկայությունը հնարավորություն է տալիս քրեական հետապնդման ենթարկվող անձին արդյունավետ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը: Ավելին, մեղադրական եզրակացության մեջ շարադրվող առանձին հարցեր (արարքի փաստական նկարագրության հիմքում դրված ապացույցների շրջանակը, դրանց տրված գնահատականը, դատակոչի ենթակա անձանց շրջանակը և այլն) էական նշանակություն ունեն անձի պաշտպանության իրավունքի պատշաճ իրականացման համար: Պաշտպանության իրավունքի իրականացման համար մեղադրական եզրակացության նշանակության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Նալբանդյանի վերաբերյալ որոշման մեջ և դիրքորոշում ձևավորել այն մասին, որ ՙ(…) մեղադրական եզրակացությունը հանդիսանում է այն դատավարական փաստաթուղթը, որով ամփոփվում են նախնական քննության արդյունքները, ինչպես նաև հիմնավորվում են քննիչի ենթադրությունները` մեղադրյալի մեղավորության և նրա գործողությունների իրավաբանական որակման մասին: Մեղադրական եզրակացության կարևորության մասին է վկայում այն հանգամանքը, որ դրանով ընդգծվում են քրեական գործի դատական քննության սահմանները: Մեղադրական եզրակացության նշանակությունն արտահայտվում է նաև նրանում, որ այն մեղադրյալին հնարավորություն է տալիս կազմակերպել և իրականացնել իր պաշտպանության իրավունքը` առաջադրված մեղադրանքի և այն հաստատող ապացույցների շրջանակներումե (տե°ս Սուրեն Նալբանդյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՀՅՔՐԴ2/0144/01/09 որոշման 24-րդ կետը): Պաշտպանության իրավունքի իրականացման համար մեղադրանքի ձևակերպման կարևորության հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա: Մասնավորապես, Կամասինսկիի վերաբերյալ գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի

Page 33: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

3-րդ կետի (ՙա՚) ենթակետի դրույթները թելադրում են շահագրգռված անձին ՙմեղադրանքի՚ մասին տեղեկացնելու հարցում ցուցաբերել ծայրահեղ զգուշավոր մոտեցում: Մեղադրական եզրակացությունը վճռորոշ դեր է խաղում քրեական հետապնդման մեջ. դրա հանձնման պահից մեղադրվող անձը համարվում է իրեն ներկայացված մեղադրանքի փաստական և իրավական հիմքերի մասին պաշտոնապես և գրավոր ձևով տեղեկացված (տե°ս Kamasinski v. Aսstria, 1989 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 9783/82, կետ 79): Վերոգրյալից բացի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի (ՙա՚) ենթակետի դրույթները մեղադրյալին իրավունք են վերապահում տեղեկացված լինելու ոչ միայն մեղադրանքի համար առիթ հանդիսացած նյութական փաստերի մասին, այլ նաև այդ փաստերի մանրամասն իրավական որակման մասին (տե°ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 51): Եվրոպական դատարանի դիրքորոշմամբ` ներկայացված մեղադրանքի, հետևաբար` դատարանի կողմից դրա հնարավոր իրավական որակման մասին մեղադրյալի ճշգրիտ և լրիվ տեղեկացումը քրեական դատավարությունում արդար դատաքննության էական նախապայման է (տե°ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 52): Եվ ի վերջո, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի (ՙբ՚) ենթակետի մասով բերված բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանը գտել է, որ (ՙա՚) և (ՙբ՚) ենթակետերը կապված են միմյանց հետ, և որ մեղադրանքի բնույթի և առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո (տե°ս Pelissier and Sassi v. France, 1999 թվականի ապրիլի 25-ի վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 54)՚: Վերոգրյալ իրավական կարգավորման և գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում պարզ է դառնում, որ քրեական գործի նախաքննության ողջ ընթացքում քրեական հետապնդման մարմինը չի ապահովել Ռ.Մալխասյանի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը` նրան առաջադրելով վերացական մեղադրանք, ինչն ինքնին Դատարանին բավարար է հիմք տալիս արդարացման դատավճիռ կայացնելու համար, քանի որ քրեական գործի քննությունն իրականացվել է արդարացի քննության սկզբունքի խախտմամբ: Դատարանի այս հետևության մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ Ռ.Մալխասյանին առաջադրված մեղադրանքում նշված չէ, թե վերջինիս կողմից կատարած հանրորեն վտանգավոր արարքը կատարվել է գործողության, թե` անգործության ձևով: Այսինքն` առաջադրված մեղադրանքից հնարավոր չէ եզրահանգման գալ, թե Ռ.Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ակտիվ գործողություններով տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար, թե անգործության համար, մասնավորապես, օրինակ` իր վրա դրված պարտականությունները չկատարելու համար: Դատարանը գտնում է, որ նման բացթողումը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ քրեական հետապնդման մարմինը միանշանակ պատկերացում չի ունեցել, թե Ռ.Մալխասյանն ի±նչ կանոն է խախտել, քանի որ կանոնի հստակ մատնանշման դեպքում հնարավոր կլիներ պարզել, թե` Ռ.Մալխասյանն ակտիվ գործողություններով է խախտել այն, թե` անգործությամբ: Քրեական հետապնդման մարմնի կողմից նման մոտեցումը հանգեցրել է նրան, որ օբյեկտիվորեն հնարավոր չէ եզրահանգման գալ նաև պատճառահետևանքային կապի առկայության մասին: Մասնավորապես, առաջադրված մեղադրանքում խախտված կանոնի ու հանրորեն վտանգավոր արարքի դրսևորման ձևի բացակայության պայմաններում Դատարանը չի կարող որոշել, թե այդ ՙկանոնի՚ խախտումն արդյո±ք անհրաժեշտ պայման է

Page 34: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

հանդիսացել հետևանքների առաջացման համար, թե` ոչ, և արդյո±ք հանցավոր հետևանքներն օրինաչափորեն բխել են հանցավոր արարքից, թե դրանք վրա են հասել նրա գործողությունների հետ արտաքինից պատահականորեն կապակցված այլ հանգամանքներից: Վերոգրյալի կապակցությամբ Դատարանը հարկ է համարում նշել, որ տուժող Վարդան Թորոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի ժամանակ իրեն վատ է զգացել, ինչն էլ պատճառ է հանդիսացել այդ հետևանքների առաջացման համար: Ընդորում, քրեական հետապնդման մարմինը Դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց, որը կհերքեր այս ցուցմունքը կամ կվկայեր այն մասին, որ նման հանգամանքը չի հանդիսացել տուժողի առողջությանը պատճառված վնասի առաջացման առիթը կամ պատճառը: Այսինքն` քրեական գործի քննությամբ չի հերքվել այն փաստը, որ հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը եղել է բացառապես Ռ.Մալխասյանի գործողությունների կան անգործության հետևանքով, նույնիսկ, ձեռք են բերվել ապացույցներ, մասնավորապես, տուժող Վարդան Թորոսյանի չհերքված ցուցմունքները, որ հանրորեն վտանգավոր հետևանքի առաջացումը եղել է տուժողի զգացողության վատթարացման արդյունք: Նման պայմաններում Դատարանը չի կարող որևէ հետևության գալ, որ տուժող Վարդան Թորոսյանի առողջությանը պատճառված վնասը Ռազմիկ Մալխասյանի գործողությունների կամ անգործության անհրաժեշտ հետևանքն է հանդիսացել: Վերոգրյալի համատեքստում ևս Դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ պարագայում քրեական հետապնդման մարմինը որպես մեղադրանքի հիմնավորում չի կարող վկայակոչել որպես փորձագետ ճանաչված Լ.Մնացականյանի կողմից տրված ՙեզրակացության՚ հետևությունն ու ՙցուցմունքն՚ այն մասին, որ Ռ.Մալխասյանը թույլ է տվել ՙգոստերի՚, խախտումներ, որոնք հաստատված են սովետական միության մեքենաշինական նախարարության, ինչպես նաև` ՙպետնադզորի՚ կողմից, քանի որ ՙփորձագետ Լ.Մնացականյանի՚ մատնանշած ՚գոստերը՚ Հայաստանի Հանրապետությունում դեպքի պահին չեն գործել, քանի որ 2006 թվականի նոյեմբերի 28-ի ՙՆախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին՚ ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի 1-2-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գործում նախկին ԽՍՀՄ նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև` ուժը կորցրած են ճանաչվել ՀԽՍՀ օրենքները, բացառությամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և դրանում կատարված փոփոխությունների ու լրացումների (6 դեկտեմբերի 1985 թվական), ինչպես նաև` ՙՕսմանյան Թուրքիայում 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին՚ ՀԽՍՀ 1988 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1401-XI օրենքի: Այսինքն` նույնիսկ Լ.Մնացականյանի փորձագիտական եզրակացությունն ու նրա ցուցմունքները թույլատրելի ճանաչելու դեպքում, չի հիմնավորվում այն հանգամանքը, որ Ռ.Մալխասյանին առաջադրվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխանող մեղադրանք: Նույնիսկ այդ ապացույցները թույլատրելի ճանաչելու դեպքում հարկ է արձանագրել, որ տեղի է ունեցել Ռ.Մալխասյանի պաշտպանության իրավունքի խախտում, քանի որ ստացվում է, որ նա ստիպված է եղել պաշտպանվել ուժը կորցրած կանոնների խախտման համար առաջադրված մեղադրանքից: Վերոգրյալն ամփոփելով` Դատարանն արձանագրում է, որ բլանկետային հանցակազմով նախատեսված արարքի կատարման համար անձին առաջադրված մեղադրանքում համապատասխան կոնկրետ կանոնի հստակ մատնանշման ու այն խախտելու

Page 35: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

հիմնավորման բացակայությունը կամ ուժը կորցրած կանոնի վրա հիմնվելը հանդիսանում է գործի արդարացի քննության սկզբունքի, մասնավորապես, անձի պաշտպանության իրավունքի խախտում ու վկայում է հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող տարրի բացակայության մասին, որի պարագայում Դատարանը պարտավոր է կայացնել արդարացման դատավճիռ: Բացի վերոգրյալից, Դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ պարագայում առկա չեն նաև հանցակազմի մյուս տարրերը` սուբյեկտիվ կողմն ու սուբյեկտը: Մասնավորապես, ինչպես նշվել է, այս հանցակազմի սուբյեկտը հատուկ է և անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հիմնավորել` հստակ մատնանշել իրավաբանորեն ձևակերպված նրա պարտականությունը, որ վերջինս պատասխանատու է եղել այդ կանոնների պահպանման համար: Տվյալ պարագայում պատշաճ, բայց ոչ բավարար ապացույց, որն առկա է քրեական գործում և ներկայացվել է Դատարանին ու պարունակում է Ռ.Մալխասյանի իրավունքների ու պարտականությունների շրջանակը, դա ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ կանոնադրությունն է, սակայն դրանում որևէ նշում չկա, որ գլխավոր տնօրենը, ով դեպքի ժամանակ հանդիսացել է Ռ.Մալխասյանը, ընկերությունում հանդիսանում է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների համար պատասխանատու անձը: Դեռ ավելին, քրեական գործի դատական քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները վկայում են այն մասին, որ ամբաստանյալ Ռ.Մալխասյանը երբեք չի հանդիսացել այդ կանոնների համար պատասխանատու: Դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 23-րդ գլխում նախատեսված` ՙԱշխատողների անվտանգության և առողջության՚ դրույթները գործատուին են պարտադրում անցկացնել աշխատանքի անվտանգության ուսուցում և (կամ) հրահանգավորում, իսկ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործատու կարող է լինել աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը (…) և ֆիզիկական անձը: Տվյալ պարագայում ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ և տուժող Վարդան Թորոսյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրից հետևում է, Վարդան Թորոսյանի գործատուն հանդիսացել է ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ն` իրավաբանական անձը, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ և կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաև դրանք իրականացնում են իրենց մարմինների միջոցով: Այսինքն` միայն այն փաստը, որ Ռ.Մալխասյանը հանդիսացել է ընկերության տնօրենը, ինքնին բավարար չէ, որպիսի վերջինս պարտադիր հանդիսանա տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ, քանի որ նախ` նման պարտականություն նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ, բացի այդ` կանոնադրությունից հետևում է, որ ընկերությունը, բացի տնօրենից, ունեցել է նաև մի շարք այլ մարմիններ: Այսինքն` քրեական գործում առկա չէ որևէ ապացույց, որ ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ տնօրեն Ռազմիկ Մալխասյանը դեպքի օրը հանդիսացել է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ: Հետևաբար, վերջինս չի հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ, քանի որ նրա վրա դրված չի եղել տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման` իրավաբանորեն ձևակերպված հստակ պարտականություն: Դեռ ավելին, իրականացնելով տնօրենի իր` ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման լիազորությունը, վերջինս այդ պարտականությունը դրել է փոխտնօրենի վրա, այնուհետև`

Page 36: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

յուրաքանչյուր սարքավորման վրա աշխատող աշխատակցի, այդ թվում` տուժող Վարդան Թորոսյանի վրա, ով հնարավոր է տիրապետեր որոշակի կանոնների և բանավոր հրահանգավորված է եղել փոխտնօրենի կողմից: Հակառակն հերքող պատշաճ տվյալ կամ իրավական նորմ այն մասին, որ վերջինս չուներ այդպիսի լիազորություն, դատարանին չի ներկայացվել: Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ Ռ.Մալխասյանին առաջադրված մեղադրանքում բացակայում է նաև հանցակազմի պարտադիր հատկանիշը` հատուկ սուբյեկտը, քանի որ քրեական գործում առկա չեն անհրաժեշտ ապացույցներ, որոնք կհիմնավորեին Ռազմիկ Մալխասյանի կողմից ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ-ում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ լինելու հանգամանքը: Վերոգրյալի համատեքստում Դատարանը հարկ է համարում անդրադառնալ Ռ.Մալխասյանին առաջադրված մեղադրանքում սուբյեկտիվ կողմի առկայության հարցին, և քանի որ մեղադրանքում նշված չէ, թե մեղքի որ ձևով է հանցագործությունը կատարվել, Դատարանը քննարկման առարկա կդարձնի ինչպես հանցավոր ինքնավստահության, այնպես էլ` հանցավոր անփութության առկայության հարցը: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-2-րդ մասերը սահմանում են, որ հանցանքը համարվում է ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն, իսկ հանցանքը համարվում է անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսել իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք: Տվյալ պարագայում Դատարանի կողմից նույնիսկ Ռազմիկ Մալխասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ լինելու հանգամանքն ընդունելու պարագայում քրեական գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայեր այն մասին, որ Ռազմիկ Մալխասյանը նախատեսել է իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, և առավել ևս առկա չէ որևէ ապացույց, որ Ռազմիկ Մալխասյանն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն: Դատարանի այս հետևությունը պայմանավորված է այն հանգամանքներով, որ նախ` Վարդան Թորոսյանը խառատային աշխատանքները կատարել է առանց Ռազմիկ Մալխասյանի իմացության կամ հանձնարարության. մասնավորապես` ընդմիջման ժամանակ կատարել է որդու անձնական խնդրանքը, հետևաբար, երբ քրեական գործում առկա չէ որևէ ապացույց, որ Վարդան Թորոսյանը գործել է Ռազմիկ Մալխասյանի իմացությամբ կամ նրա հանձնարարությամբ, պնդել, որ Ռազմիկ Մալխասյանը նախատեսել է հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, օբյեկտիվորեն որևէ ձևով չի կարող հիմնավորված լինել, քանի որ անձը չի կարող նախատեսել այն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, որոնք ծագել են իր գիտակցությունից ու կամքից անկախ հանգամանքներում: Բացի դրանից, եթե Դատարանը նույնիսկ ընդունի, որ Ռազմիկ Մալխասյանի հանձնարարությամբ կամ իմացությամբ է Վարդան Թորոսյանը կատարել այդ խառատային աշխատանքները, ապա քրեական գործում առկա չէ որևէ ապացույց, որ վերջինս առանց բավարար հիմքերի հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն, քանի որ նման պայմաններում Ռ.Մալխասյանի ինքնավստահությունը կարող էր հիմնված լինել այն հիմքերի վրա,

Page 37: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

որ Վարդան Թորոսյանը 6-րդ կարգի խառատ է, գրեթե 40 տարի կատարել է խառատային աշխատանքներ ու հանդիսանում է այդ սարքավորման անվտագության ու աշխատանքի պաշտպանության կանոնների համար պատասխանատու անձը (գործում առկա է չհերքված փաստ): Այսինքն` ամեն դեպքում, անկախ այն հանգամանքից, թե Ռազմիկ Մալխասյանը հանդիսանում է հանցագործության սուբյեկտ, թե` ոչ, կամ արդյո±ք նա գիտակցել է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թե` ոչ, քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կվկայեր Ռազմիկ Մալխասյանի արարքում ինքնավստահության կամային չափանիշի առկայությունը: Այսինքն` եթե Դատարանն ընդունի, որ մեղադրանքի կողմը հիմնավորված է համարել, որ մեղսագրվող արարքը հանցավոր ինքնավստահության ձևով է կատարվել, ապա քրեական գործով չի ներկայացվել ու դատական քննության ընթացքում էլ ձեռք չի բերվել որևէ ապացույց, որ կվկայեր հանցավոր ինքնավստահության գիտակցական և կամային չափանիշների առկայության մասին, և նույնիսկ գործի քննության արդյունքում հիմնավորվել է դրանց բացակայությունը: Եթե Դատարանն ընդունի, որ քրեական հետապնդման մարմինը հիմնավորված է համարել անփութության առկայությունը Ռ.Մալխասյանի կատարած արարքում, ապա այս դեպքում էլ չի ներկայացվել որևէ ապացույց, որը կհիմնավորեր Ռ.Մալխասյանի մեղքում կամային չափանիշի առկայությունը, քանի որ նախ, ինչպես արդեն նշվել է, քրեական գործի քննության ընթացքում չի ներկայացվել որևէ ապացույց, որ Ռ.Մալխասյանը հանդիսանում է տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության համար պատասխանատու անձը, հետևաբար, տվյալ իրադրությունում նա պարտավոր չի եղել գիտակցելու հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, ապա` քրեական գործով չի ներկայացվել ու գործի դատական քննության ընթացքում ձեռք չի բերվել որևէ ապացույց, որ Ռազմիկ Մալխասյանը տվյալ իրադրությունում կարող էր նախատեսել հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, քանի որ Վարդան Թորոսյանը խառատային աշխատանքները կատարել է հիմնական աշխատաժամանակից դուրս` ընդմիջման ժամին, իր անձնական կարիքների համար, առանց Ռ.Մալխասյանի իմացության կամ հանձնարարության, հանդիսացել է 6-րդ կարգի խառատ ու ունեցել է այդ աշխատանքների կատարման գրեթե 40 տարվա աշխատանքային ստաժ: Հետևաբար, քրեական գործում առկա չէ գոնե մեկ ապացույց, որն օբյեկտիվորեն կվկայեր այն մասին, որ տվյալ իրադրությունում Ռ.Մալխասյանը կարող էր նախատեսել հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: Այսինքն` այս դեպքում էլ նորից բացակայում է կամային չափանիշը: Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ Ռազմիկ Մալխասյանին քրեական հետապնդման մարմնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի հիման վրա առաջադրված մեղադրանքում բացակայում են տվյալ հանցակազմով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ 3 տարրերը` օբյեկտիվ կողմը, սուբյեկտիվ կողմն ու սուբյեկտը, քանի որ, մասնավորապես` քրեական գործի քննության ողջ ընթացքում Ռազմիկ Մալխասյանին առաջադրված մեղադրանքի որոշումներում չի նշվել, թե վերջինս ո±ր ոլորտի կանոնն է խախտել` տեխնիկայի անվտանգության, թե` աշխատանքի պաշտպանության, չի նշվել, թե այդ խախտումն ինչպես է դրսևորվել` գործողությամբ, թե` անգործությամբ, չի նշվել, թե այդ կանոնն իրավաբանորեն ձևակերպված ի±նչ ակտում, օրենքում է նախատեսված, չի ապացուցվել պատճառահետևանքային կապի առկայությունը Ռազմիկ Մալխասյանին մեղսագրված արարքի ու Վարդան Թորոսյանի առողջությանը պատճառված վնասի միջև, նույնիսկ ձեռք է բերվել ապացույց, որը դեպքը տեղի է ունեցել Վարդան Թորոսյանի

Page 38: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

առողջության վատթարացման հետևանքով, չի ապացուցվել Ռազմիկ Մալխասյանի մեղավորությունը նրան մեղսագրվող արարքում, նույնիսկ քրեական գործի քննության ընթացքում հիմնավորվել է նրա մեղքի բացակայությունը, չի ապացուցվել, որ Ռազմիկ Մալխասյանը հանդիսանում է ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձը, և նույնիսկ քրեական գործի նյութերում կան ապացույցներ որ նա երբևէ պատասխանատու չի եղել տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար: Օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը պարտավոր է օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով (բացակայում է հանցագործության դեպքի և արարքի մեջ հանցակազմի բացակայության, վնաս պատճառած արարքի` քրեական օրենքով իրավաչափ համարվելու հիմքով) և երկրորդ մասով (կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները) նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում տվյալ դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ: Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Ռազմիկ Տաճատի Մալխասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անհրաժեշտ է արդարացնել արարքում հանցակազմի բացակայության հիմքով` նախատեսված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Վերոգրյալ պատճառաբանության համատեքստում Դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական վիճաբանությունների փուլում մեղադրողի կողմից ներկայացված պատճառաբանություններին` այն մասին, որ քրեական գործի դատական քննությամբ հիմնավորվել է, որ Ռազմիկ Մալխասյանն Ընկերությունում հանդիսացել է տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների համար պատասխանատու անձը, և նրա կողմից աշխատանքի ճիշտ չկազմակերպման, մասնավորապես, առանց համապատասխան հրահանգավորման այն մասին, որ հաստոցի հետ աշխատելիս անհրաժեշտ է կրել համապատասխան արտահագուստ, իսկ հագուստի թևքերը ծալել, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների ապահովման պարտականությունը ապօրինաբար Վարդան Թորոսյանի վրա դնելու արդյունքում առաջացել են հանրորեն վտանգավոր հետևանքները: Այս կապակցությամբ Դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական գործի դատական քննության ընթացքում մեղադրողի դիրքորոշումը վերոշարադրված պատճառաբանությամբ չի հիմնավորվել: Բացի դրանից, Դատարանը հարկ է համարում կրկին մատնանշել, որ նախ` քրեական գործի նյութերում միակ փաստաթուղթը, որը սահմանում է Ռազմիկ Մալխասյանի պարտականությունների շրջանակը, դա Ընկերության կանոնադրություն է (Հատոր 1 գ.թ. 44-55), ապա` այդ կանոնադրության 8-րդ գլխի 15-21-րդ կետերի ուսումնասիրությունից (Հատոր 1 գ.թ. 53-54), որոնք սահմանում են Ընկերության գլխավոր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները, նույնիսկ անուղղակիրոեն հնարավոր չէ ենթադրել, որ ընդհանուր առմամբ գլխավոր տնօրենը հանդիսանում է Ընկերությունում տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների համար պատասխանատու Ընկերության մարմինը կամ անձը: Այսինքն` միայն այն հանգամանքը, որ Ռազմիկ Մալխասյանը հանդիսանում է Ընկերության գլխավոր տնօրենը, ինքնին բավարար

Page 39: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

չէ, որ վերջինս հանդիսանա տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների համար պատասխանատու անձ, քանի որ գլխավոր տնօրենը չի նույնանում գործատուի հետ: Նման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստացվում է, որ նման հաստոցներ շահագործող Ընկերությունում տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների համար պատասխանատու անձը գլխավոր տնօրենն է` անկախ այն հանգամանքից, թե վերջինս տիրապետում է այդ կանոններին, թե` ոչ: Բացի դրանից, քրեական գործի դատական քննության ընթացքում հիմնավորվել է, որ Ռազմիկ Մալխասյանը կատարել է իր լիազորություններն ու համապատասխան մասնագետի է ներգրվվել Ընկերությունում տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների ապահովումն իրականացնելու համար: Բացի դրանից, ամենակարևոր հանգամանքներից մեկը, որը չի հիմնավորվել քրեական գործի դատական քննության ընթացքում դա մեղքի առկայությունն է: Նախ` ներկայացված մեղադրանքում նշված չէ, թե մեղքի ինչ ձև է վերագրվել Ռազմիկ Մալխասյանին` հանցավոր ինքնավստահություն, թե` անփութություն, բացի դրանից` չի հիմնավորվել, թե Ռազմիկ Մալխասյանն ինչպես կարող էր կամ պարտավոր էր գիտակցել հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունն այն դեպքում, երբ Վարդան Թորոսյանն այդ աշխատանքը կատարել է իր անձնական կարիքների համար` առանց Ռազմիկ Մալխասյանի գիտության կամ հանձնարարության կամ ինչպես կարող էր Ռազմիկ Մալխասյանը կանխատեսել, որ 6-րդ կարգի խառատ հանդիսացող ու գրեթե 40 տարվա համապատասխան աշխատանքային ստաժ ունեցող աշխատողը, ով 2006 թվականից աշխատել է այդ Ընկերությունում ու շահագործել խառատային հաստոցը, կարող է վնասվածք ստանալ այդ հաստոցն աշխատացնելիս: Բացի դրանից, դատական քննության ընթացքում մեղադրանքի կողմը չի հերքել տուժողի այն ցուցմունքը, որ աշխատանքը կատարելիս իր զգացողությունը վատթարացել է, ինչն էլ պատճառ է հանդիսացել վնասվածքը ստանալու համար: Այսինքն, եթե նույնիսկ Դատարանն ընդունի, որ Ռազմիկ Մալխասյանը թույլ է տվել ինչ-որ կանոնների խախտում, ապա քրեական գործի քննությամբ չի հիմնավորվել, որ այդ խախտումը պատճառահետևանքային կապի է մեջ է գտնվել առաջացած հետևանքների հետ: Նման պայմաններում Դատարանն արձանագրում է, որ քրեական գործի դատական քննության ընթացքում հիմնավորվել և ապացուցվել է, որ Ռազմիկ Մալխասյանի արարքում բացակայում է հանցակազմը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը լուծում է նաև խափանման միջոցի հարցը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը: Դատարանը, նկատի ունենալով, որ վերը նշված հիմնավորումներով պետք է ճանաչել և հռչակել Ռազմիկ Տաճատի Մալխասյանի անմեղությունը, գտնում է, որ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը վերացել է, ուստի` նախաքննական մարմնի կողմից 2012 թվականի մայիսի 10-ին նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, պետք է վերացնել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը լուծում է նաև իրեղեն ապա-ցույցների հարցը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն` դատարանի դատավճռում իրեղեն ապացույցների հարցի լուծումը կատարվում է հետևյալ կանոնների պահպանմամբ` (…) դրամը, այլ արժեքները և մյուս

Page 40: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

առարկաները, որոնք օրինական տիրապետումից դուրս են եկել (…) օրենքով չթույլատրված այլ գործողությունների հետևանքով, հանձնվում են օրինական տիրապետողին, (…) իսկ իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերը պահվում են գործի հետ միասին` վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում, կամ հանձնվում են շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին: Ելնելով վերոգրյալից Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում նախաքննական մարմնի կողմից 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված` Վարդան Թորոսյանի հագուստները` 1 հատ բաճկոնը, 2 հատ բրդյա սվիտերները, 1 հատ բրդյա ժապավենը, 1 հատ կարճաթև բրդյա շագանակագույն սվիտերը, դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերադարձնել դրանց սեփականատիրոջը` Վարդան Թորոսյանին, իսկ պաշտպանության կողմի` Դատարանին ներկայացրած` 34 թերթից կազմված ՙԽվՌչՈ կՐՌՍՈջՏՉ՚ գրառումներով մատյանը, որը հանդիսանում է ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ ՓԲԸ 2005-2012 թվականների հրամանագիրքը, պետք է պահել քրեական գործով դրա պահելու ողջ ժամանակահատվածում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը լուծում է նաև դատական ծախսերի հարցը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ծախսերը վճարվում են պետական բյուջեից, եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված հիմնավորումներով ճանաչվել ու հռչակվել է Ռազմիկ Տաճատի Մալխասյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ` հանցակազմի բացակայության հիմքով, Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական ծախս ընդհանրապես առկա չէ, քանի որ անձի արարքում հանցակազմ առկա չէ, իսկ 2-6-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում արդարացնելու պատճառով Ռազմիկ Տաճատի Մալխասյանից ենթակա չեն բռնագանձման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 151-րդ, 168-րդ, 309-րդ, 357-360-րդ, 366-րդ, 369-372-րդ, 3761-րդ և 379-րդ հոդվածներով` Դատարանը Վ Ճ Ռ Ե Ց Ռազմիկ Տաճատի Մալխասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչել անպարտ և արդարացնել` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ռազմիկ Տաճատի Մալխասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել: Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված Վարդան Թորոսյանի հագուստները` 1 հատ բաճկոնը, 2 հատ բրդյա սվիտերները, 1 հատ բրդյա ժապավենը, 1 հատ կարճաթև բրդյա շագանակագույն սվիտերը, վերադարձնել Վարդան Թորոսյանին, իսկ ՙՆանոամորֆ տեխնոլոգիա՚ փակ բաժնետիրական ընկերության 2005-2012 թվականների հրամանագիրքը պահել քրեական գործի հետ` վերջինիս պահելու ողջ ժամանակամիջոցում: Դատական ծախսերի հարցը համարել լուծված: Դատավճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարան` հրապարակելու օրվանից մեկամսյա ժամկետում

Page 41: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

ԴԱՏԱՎՈՐ` Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դատական ակտի ամսաթիվը: 15-05-2013

Այլ նշումներ:

Գործը հանձնվել է գրասենյակ

Գործը հանձնվել է գրասենյակ: 18-06-2013

Էջերի քանակ: 1-ին հատոր` 148 թերթ, 2-րդ հատոր` 126 թերթ, 3-րդ հատոր` 114 թերթ

Գործին կից նյութերը: <Նանոամորֆ տեխնոլոգիա> ՓԲ ընկերության 2005-2012 թվականների հրամանագիրքը` բաղկացած 34 թերթից

Այլ նշումներ:

Գործը ուղարկվել է

Գործը ուղարկվել է: 19-06-2013

Էջերի քանակը: 1-ին հատոր` 148 թերթ, 2-րդ հատոր` 126 թերթ, 3-րդ հատոր` 114 թերթ:

Գործին կից նյութերը: ՚՚՚՚Նանոամֆոր տեխնոլոգիաՙՙ ՓԲԸ 2005-2012թթ. հրամանագիրքը 34 թերթ:

ՈՒր(դատարան): Քրեական և զինվորական վերաք.

ՈՒր:

Ելքի գրության համարը: ԴԴ-13-322 Ե-18846

Այլ նշումներ:

Գործը բողոքարկվել է

Ամսաթիվ: 20-06-2013

Դատական Գործ N: ԵԱՆԴ/0092/01/12

Քրեական և զինվորական վերաք.

Ստացվել է վերաքննիչ բողոք

Ամսաթիվ: 11-06-2013

Ամբաստանյալ

Անձ

Անուն Ռազմիկ

Ազգանուն Մալխասյան

Հասցե չկա

Հոդված_1

Հոդված 157 Մաս 1

Դատվածություն:

Պաշտպան

Անուն չկա

Ազգանուն չկա

Հասցե չկա

Պատիժ:

Page 42: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

Հոդված_2

Հոդված

Խափանման միջոց: Ստորագրություն չհեռանալու մասին

Ում կողմից է բերվել բողոքը: Մեղադրող

Բողոքը բերող անձը

Անուն Կ

Ազգանուն Հովսեփյան

Հասցե Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն ք.Երևան , Բորյան փ. 1

Բողոքի բովանդակությունը: Ռազմիկ Մալխասյան Ամբողջությամբ բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` Ռազմիկ Տաճատի Մալխասյանի /ՀՀ քր. օր-ի 157 հոդ. 1-ին մասով արդարացվել է / վերաբերյալ 15.05.2013թ. դատավճիռը , Ռազմիկ Մալխասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 157 հոդ. 1-ին մասով և այդ հոդվածով դատապարտել նրան տուգանքի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով :

Բողոքի ստացման կարգը: Առձեռն հանձնվել է գրասենյակ

Ամսաթիվ: 11-06-2013

Չափահաս: Այո

Բողոքը ստացվել է: Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ

Մակագրել

Ամսաթիվ: 12-06-2013

Նախագահող դատավոր

Դատարանի անվանում: Քրեական և զինվորական վերաք.

Դատավորի անուն: Արշակ Նշանի Խաչատրյան

Դատավոր

Դատարանի անվանում: Քրեական և զինվորական վերաք.

Դատավորի անուն: Արմեն Համլետի Դանիելյան

Դատավոր

Դատարանի անվանում: Քրեական և զինվորական վերաք.

Դատավորի անուն: Լիլիթ Զելիմի Թադևոսյան

Այլ նշումներ:

Քրեական գործի մուտքագրում

Ամսաթիվ: 20-06-2013

Կից փաստաթղթեր և իրեղեն ապացույց:

չկա

Ընդունվել է վարույթ

Ամսաթիվ: 21-06-2013

Նշանակվել է դատական քննություն

Երբ: 04-07-2013

Ուղարկվել է ծանուցագիր: 21-06-2013

Ժամ: 12:00

Այլ նշումներ:

Նիստերի դահլիճի համարը: 3

Նիստը:

Page 43: Ավան և Նոր Նորքpastaban.am › resources › advocates › › img › decision › 6f1c...Հասցե: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն,

Պատճառը:

Փաստաթուղթը տպվել է www.datalex.am պորտալի կողմից 25 Հունիս 2013