ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_word-u-excel.doc · web viewword...

29
ԳԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ. Word ԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳ ՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄ <<տտտտտտտտտտտտ տտտտտտտտտ>>, ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄ: ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ տտտտտտտտտտ տտտտտտտտտտ, ՄՄՄՄՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄ ՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ: ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ տտտտտտտտ ՄՄ ՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ: ՄՄՄՄՄՄՄՄՄՄ տտտտտտտտտտտտտ ՄՄ ՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ` ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄ ՄՄՄ ՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ: ՄՄՄՄՄՄՄՄՄՄ տտտտտտտտտտ ՄՄ տտտտտտտտտտ տտտտտտտ` ՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ: ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ (ՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ) Մ ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄ: ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ (ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄ), ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄ տտտտ տտտտտտտ: ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄ: ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ Մ: ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄ, ՄՄՄ ՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄ Մ տտտտտտտտտտ տտտտտտտտտտտտ: ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ (ՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ): ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ (ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ), ՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄ տտտտտտտտտտտտտտ տտտտտտտ: ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ տտտտտտտտտտտտտտտ, ՄՄՄ, ՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄ` ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ... : ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ ՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ (ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄ Մ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ` ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ) Մ, ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ, ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄ տտտտտտտ տտտտտտտտտտ: <<

Upload: others

Post on 27-Dec-2019

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐ. Word ԽՄԲԱԳՐԻՉԸ

ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՄեր ժամանակաշրջանը հաճախ կոչում էն <<տեղեկութային դարաշրջան>>, հաշվի առնելով հսկայածավալ այն տեղեկույթը, որը ստանում, մշակում, արտադրում և փոխանցում է մարդը: Տեղեկույթի արձանագրման, պահպանման և փոխանցման նպատակներով լայնորեն օգտագործվում են տարբեր տեսակի գրվածքային փաստաթղթեր, որոնցից են նամակները, գրառումները, դասագրքերը, գեղարվեստական գրքերը, հրահանգները, պրակները, ինչպես նաև տվյալ ձեռնարկը: Գրվածքային փաստաթղթերը կազմվում են էջերից, որոնց տարածքներում զետեղվում են գրվածքներ: Գրվածքները կազմակերպվում են տողերով և դրանց հաջորդականություններով` ինչպիսին են դասագրքի այս էջի տողերը և դրանց հաջորդականությունները: Գրվածքները ձևավորվում են գրվածքային նիշերով` տառերով, թվանշաններով և ծառայողական ու կետադրական նշաններով: Գրվածքային նիշերը կարող են գծագրվել տարբեր ձևերով (օրինակ, տարբեր տառատեսակների և տարբեր չափերի նիշերի օգտագործմամբ) և ունենալ տարբեր տեսք: Գրվածքային նիշի տեսքը բնորոշվում է որոշակի արժեքներով (ներառնող տառատեսակի անունը, չափը), որոնց հավաքածուն կազմում է տվյալ նիշի ձևաչափը: Գրվածքը բաղկացած է տողերից: Տողերը կազմակերպված են պարբերություններով, որոնցից յուրաքանչյուրը առանձին մտքի արտահայտման համար է: Պարբերության տողերը գտնվում են միմյանցից որոշակի հեռավորությունների վրա, որը նույնն է պարբերության բոլոր տողերի համար և կոչվում է միջտողային տարածություն: Պարբերությունները կարող են կազմակերպվել տարբեր ձևերով (օրինակ, ունենալ տարբեր միջտողային տարածություններ): Պարբերության կազմակերպումը բնորոշվում է որոշակի արժեքներով (ներառնող միջտողային տարածությունը), որոնց հավաքածուն կազմում է տվյալ պարբերությունի ձևաչափը: Գրվածքը բնորոշվում է նաև իր տեղեկույթի բովանդակությամբ, որն, ըստ բարդության և բաղկացուցիչների, բաժանվում է մասերի` պարբերությունների, բաժինների, ենթաբաժինների ... : Գրվածքի բովանդակային այս տարրերը կապված են ստորադասային հարաբերություններով (բաժինը կազմված է ենթաբաժիններից, ենթաբաժինները` պարբերություններից) և, համապատասխանաբար, ձևավորում են գրվածքի կառուցվածք:

<<

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳրվածքային փաստաթղթերը բնորոշվում են կառուցվածքով, իսկ առանձին նիշերը և պարբերությունները` ձևաչափերով: Փաստաթղթի կառուցվածքը

Page 2: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Գրվածքային տեղեկույթը մարդն ընկալում է բովանդակային առանձին միավորներով` պարբերություններով, ենթաբաժիններով, բաժիններով ... : Բովանդակային միավորների ճանաչումը և ընկալումը դյուրին դարձնելու համար միավորները սահմանազատվում են և դրանց համադրվում են բովանդակության համառոտ նկարագրեր: Դա իրականացվում է միավորների միջև որոշակի տարածությունների օգտագործմամբ, որոնք սովորաբար ավելի մեծ են միջտողայիններից, և բաժիններ վերնագրելու միջոցով: Օրինակ, այս էջը և բաժինը դիտելիս դյուրին է ճանաչել և ընկալել պարբերությունները և բաժինը` շնորհիվ օգտագործած տարածությունների և վերնագրի:

<<

Նիշերի ձևաչափերըՆիշերը կարող են գծագրվել տարբեր տառատեսակներով, որոնց օրինակներից են Times New Roman-ը Arial-ը և Verdana-ան: Նիշերը կարող են ունենալ տարբեր չափեր, որոնք չափվում են պոլիգրաֆիական հատուկ միավորներով և ունենում են 8, 10, 12... արժեքներ: Նույն տարատեսակի և նույն չափի նիշերը կարող են գծագրվել տարբեր ոճերով` նորմալ, շեղատառ, կիսաթավ: Նման հատկանիշները հնարավորություն են տալիս ձևաչափել նիշերը, և տալ դրանց տարբեր տեսք: Նիշերի ձևաչափերի օրինակները բերված են ստորև, ուր յուրաքանչյուր ձևաչափը տրված է գրվածքով, որի բաղադրամասերը բնորոշում են տվյալ ձևաչափի տառատեսակը` Times New Roman, Arial, Verdana, չափերը` 8, 10, 12, 14, ոճը` Regular, Italic, Bold (նորմալ, շեղատառ, կիսաթավ):

Նիշերի ձևաչափման և տարբեր տեսքով ներկայացման հնարավորությունների բազմատեսակությունը պայմանավորված է գրվածքների օգտագործման բնագավառների և նշանակությունների բազմազանությամբ: Օրինակ, Arial և Verdana տառատեսակները բնորոշվում են ուրվագծերի հստակությամբ ու պարզությամբ, մինչդեռ Times New Roman-ի նիշերի գծերի եզրերում կան քերտեր, ինչը նիշերին տալիս է զարդարուն տեսք և դարձնում հեշտ ճանաչելի` ընթերցման զգալի փորձ ունեցողների համար: Times New Roman-ի օգտագործվում է առավել փորձ ունեցող, արագ կարդացող ընթերցողների պարագայում, մինչդեռ Arial-ը և Verdana-ն հարմար են դանդաղ ընթերցմանը նպատակաուղղված գրվածքների համար: Նիշերի չափերն ընտրվում են ըստ ընթերցողների տարիքի, ընթերցման փորձի: Համեմատեք ցածր դասարանների դասագրքերի գրվածքները, ուր սովորաբար օգտագործվում են 12 միավորի գրվածքներ և թերթերի գրվածքներում` 10 միավոր:

Page 3: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Գրվածքների ոճային առանձնահատկություններն օգտագործվում են առաձին բառեր ու գրվածքների հատվածներ առանձնացնելու, դրանց վրա առավել ուշադրություն հրավիրելու նպատակով: Օրինակ, տվյալ դասագրքի գրվածքում տերմինները, նոր բառերը ներկայացված են շեղատառ և կիսաթավ (Italic, Bold) ոճերով, իսկ վերնագրերը կիսաթավ են և խոշոր չափերի:

Page 4: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

<<

Պարբերությունների ձևաչափերըԳրվածքները զբաղեցնում են էջերի ուղղանկյունաձև տարածքներ և բաժանված են տողերի և պարբերությունների: Տողերը պարունակում են տարբեր բառեր և ունենում են տարբեր երկարություններ: Պարբերության տողերը կարող են հավասարեցվել և սկսվել գրվածքի տարածքի ձախ (աջ) եզրից` թողնելով ազատ տեղեր տողերի աջ (ձախ) մասերում, ինչպես պատկերված է ստորև բերված նկարում: Տողերի հավասարեցման նման ձևերը համապատասխանաբար կոչվում են ձախ (աջ) հավասարեցում (Left, Right alignment):

Պարբերության հավասարեցման ձևը, տարածությունները պարբերությունների միջև հնարավորություն են տալիս ձևաչափել պարբերությունները և տալ դրանց այն տեսքը, որն առավել հարմար է տվյալ պարբերության և ամբողջ փաստաթղթի ընթերցման և ընկալման համար: <<

ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐԳրվածքային փաստաթղթերի պատրաստման համար լայնորեն օգտագործվում են համակարգիչներ: Փաստագրված է, որ համակարգիչների օգնությամբ կատարվող աշխատանքների մոտ 80 տոկոսը վերաբերում է գրվածքների պատրաստմանը, ընթերցմանը, այլ օգտագործողներին առաքմանը: Գրվածքային փաստաթղթերն իրականացվում են կիրառական հատուկ ծրագրերի` գրվածքային խմբագրիչների օգնությամբ, որոնցից են WordPad-ը և Word-ը: Գրվածքային խմբագրիչները հնարավորություն են տալիս պատրաստել, պահպանել, տպել փաստաթղթերը, խմբագրել դրանք և օգտագործել նոր տարբերակների պատրաստման համար:

Խմբագրիչներն ունեն ընդհանուր հիմք և գործառույթներ, որոնք ապահովում են պարզ փաստաթղթերի պատրաստման հնարավորություն: Դրանք են գրվածքների հավաքումը և խմբագրումը, ինչպես նաև փաստաթղթերի կառավարումը` պապհանումը, տպումը, բեռնումը:

Page 5: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Եթե WordPad-ը սահմանափակված է այդ հիմնարար հնարավորություններով, ապա Word-ի հնարավորությունները շատ ավելի ընդարձակ է և ներառում են աղյուսակների, նկարների, գրաֆիկների ձևավորումը: Հետագա շարադրանքում դիտարկվում են խմբագրիչների հիմնական գործառույթները միայն և դրանց իրականացումը Word-ում:

ԳՐՎԱԾՔՆԵՐՈՎ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԳրվածքներով հիմնական գործողություններն են` ստեղնաշարից կատարվող գրվածքի հավաքումը և ձևավորված գրվածքի խմբագրումը: Գրվածքի խմբագրումը կատարվում է առանձին հատվածներով: Հատվածները կարելի է հեռացնել, տեղափոխել և կարելի է փոխել դրանց ձևաչափը` օրինակ, հատվածի Times New Roman տառատեսակը փոխարինել Verdana-ով: <<

Գրվածքի հավաքումԳրվածքների հավաքման համար օգտագործվում են ստեղնաշարը, էկրանը և մկնիկը: Ստեղնաշարի ստեղների հաջորդական սեղմումներով օգտագործողը հավաքում է գրվածքը և ներմուծում է այն համակարգչի մեջ: Գրվածք հավաքելու ժամանակ էկրանի վրա արտապատկերվում է էջը և ձևավորվող գրվածքի պատկերը: Էջը բաժանված է տողերի, որոնց հաջորդական դիրքերում գրանցվում են նիշեր: Ժամանակի յուրաքանչյուր պահի էջի դիրքերից մեկը` ընթացիկը, նշված է հատուկ ձևով: Ներմուծվող նիշը գրանցվում է ընթացիկ դիրքում, որից հետո հաջորդ դիրքը դառնում է ընթացիկ: Էջի ընթացիկ դիրքը նշվում է հատուկ գրվածքային նշորդով, որը պատկերված է “I” նշանի տեսքով էկրանի ստորև բերված նկարում: Գրվածքների ներմուծման ժամանակ, տառերի, թվանշանների, ծառայողական ու կետադրական նիշերից բացի, օգտագործվում են նաև նշորդի կառավարման Home End, Left, Right, Up, Down, PgUp, PgDown (սկիզբ, վերջ, ձախ, աջ, վերև, ներքև, մեկ էջով վերև, ներքև) ստեղները, որոնք նշորդը տեղափոխում են տողի սկիզբ, վերջ, մեկ դիրքով ձախ, աջ, վերև և նեքև: Նշենք նաև BackSpace (վերադարձ) ստեղնը, որը վերադարձնում է նշորդը մեկ դիրքով` մաքրելով այդ դիրքի նիշը:

Page 6: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Գրվածքները կարող են լինել մեծ չափերի` էկրանի տարածքը գերազանցող և արտապակերվել ոչ թե ամբողջությամբ, հատվածով միայն: Ստեղնաշարի PgUp, PgDown ստեղների օգնությամբ կարելի է կազմակերպել գրվածքի դիտումը` ստեղները շրջապտտում են գրվածքն ու արտապատկերում դրա հաջորդ կամ նախորդ հատվածը:Գրվածքի ներմուծման ժամանակ գրվածքային նշորդի տեղադրման նմատակով կարող է օգտագործվել նաև մկնիկը և դրա նշորդը, որը արտապատկերվում է սլաքի տեսքով: Մկնիկի նշորդի ինչ-որ դիրքում կատարված կտտոցով գրվածքային նշորդը տեղափոխվում է տվյալ դիրք, որը դառնում է ընթացիկ, ինչպես պատկերված է ստորև բերված նկարներից երկրորդում:

Գրվածքների հավաքման յուրաքանչյուր պահի տեղադրված են նիշերի և պարբերության ձևաչափերը` ընթացիկները, ըստ որոնց ձևաչափվում է ներմուծվող գրվածքը: Ընթացքում ձևաչափերը կարելի է փոփոխել և տեղադրել նորերը, որից հետո ներմուծվող գրվածքը ստանում է նոր ձևաչափ: Նշենք, որ գրվածքային խմբագիչները ունենում են ձևաչափերի վերապահված արժեքներ, որոնք տեղադրվում են ամենասկզբում` ծրագրի թողարկման ժամանակ: Շատ դեպքերում վերապահված արժեքները բավարարու եմ օգտագործողի պահանջները և կարող են առանց փոփոխելու օգտագործվել գրվածքների հավաքման համար: <<

Հատվածների առանձնացումԳրվածքների ձևավորման և խմբագրման ժամանակ կարելի է փոխել առանձին հատվածների ձևաչափերը` օրինակ, հատվածի Times New Roman տառատեսակը փոխարինել Verdana-ով, կարելի է նաև հեռացնել, տեղափոխել և պատճենել հատվածներ: Այդ բոլոր գործողություններից առաջ հատվածները առանձնացվում , նշվում են հատուկ ձևով, որից հետո դրանք մթագնվում են, ինչպես պատկերված է ստորև:

Հատվածի առանձնացման գործողությունը կատարվում է ստեղնաշարի կամ մկնիկի օգնությամբ: Մկնիկն օգտագործելիս մկնիկի նշորդով նշվում է հատվածի սկիզբը (վերջը) և մկնիկի սեղմված ձախ ստեղնով մկնիկի նշորդը ձգվում է հատվածի վերջ (սկիզբ):

Page 7: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Ստեղնաշարն օգտագործելիս գրվածքային նշորդը տեղադրվում է հատվածի սկիզբը (վերջը), սեղմվում է Shift ստեղնը, որից հետո Left, Right, PgUp, PgDown ստեղների սեղմումներով առանձնացվում է համապատասխան հատված: <<

Հատվածների կառավարումԳրվածքների խմբագրման միջոցները հնարավորություն են տալիս կառավարել գրվածքի առանձին հատվածներ` հեռացնելով, տեղափոխելով, պատճենելով դրանք: Այդ գործողությունների իրականացման համար խմբագրիչ ծրագիրը համակարգչի ներքին հիշողության մեջ հատկացնում է հատուկ տարածք առանձնացված հատվածի համար: Առանձացված հատվածը գրանցվում է հիշողության տարածքի մեջ, որից հետո կարող է ընթերցվել այդ տածքից և զետեղվել գրվածքի մեկ ուրիշի հատուկ ձևով նշված տեղում: Նկարգրվածը պատկերված է ստորև, ուր գրվածքի հատվածը առանձնացվում է, գրանցվում է հիշողություն մեջ, որից հետո ընդմիջարկվում է գրավածքի մեկ ուրիշ տեղում: Նշված գործողությունները իրականացվում են համապատասխանաբար Copy և Paste (պատճենել, սոսնձել) հրամաններով:

Հատվածների ձևաչափումԽմբագրիչներն ունեն հատուկ հրամաններ, որոնցով տեղադրվում են նիշերի և պարբերությունների ձևաչափման արժեքները: Այդ միջոցների օգտագործմամբ կարելի է գրվածքի ներմուծման ինչ-որ պահի տեղադրել պահաջվող արժեքներ, որից հետո ներմուծվող գրվածքը համապատասխանաբար ձևաչափվելու է: Գրվածքի ձևաչափը կարելի է փոխել ոչ միայն ներմւոծման ժամանակ, այլև պատրաստված գրվածքում կարելի է փոխել ձևաչափը: Այդ նպատակով առանձնացվում է գրվածքի համապատասխան հատվածը, ձևաչափման հրամանների օգնությամբ տեղադրվում են ձևաչափման պահանջվող արժեքները, և հատուկ ազդեցությամբ փոխվում է հատվածի ձևաչափը` համաձայն տեղադրված արժեքների: Օրինակ, հատվածի Arial տառատեսակը կարելի` փոխարինել Verdana-ով,ինչպես պատկերված է ստորև:

<<

Word ԽՄԲԱԳՐԻՉԸ

Page 8: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Word խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար է: Այն հնարավորություն է տալիս պատրաստել ոչ միայն գրվածքներ, այլև ձևավորել աղյուսակներ, նկարներ, գրաֆիկներ և դրանք տեղադրել գրվածքների մեջ: Ստորև բերված շարադրանքում դիտարկված են միայն խմբագրչի հիմնական` գրվածքների պատրաստմանն ուղղված գործառույթները` գրվածքի հավաքումը, հատվածների խմբագրումը, ինչպես նաև նիշերի և պարբերությունների ձևաչափումը և փաստաթղթերի կառավարումը:

Word-ի ինտերֆեյսըWord-ի ունի աշխատանքային հիմնական գործելակարգ, որը օգտագործվում է գրվածքների ներմուծման համար: Ներմուծման ընթացքում օգտագործողը կարող է ներմուծումը ընդմիջարկել հրամանների կատարումներով`օրինակ, կարող է փոխել ձևաչափը և շարունակել ներմուծումը: Word-ը արտապատկերում է պատուհան, որի վերևի մասում ցանկերի գոտիներն են: Դրանցից ներքև աշխատանքային դաշտ է, որի տարածքում արտապատկերվում է գրվածքը: Գլխավոր ցանկի File, Edit, Format... կետերի ընտրությամբ փռվում են համանուն ցանկեր` համապատասխան հրամանների կետերով:

Աշխատանքային դաշտի և էկրանի տարածքներում արտապատկերվում են գրվածքային և մկնիկային նշորդները: Ստեղնաշարի գրվածքային ստեղների սեղմումներով ներմուծվում է գրվածքը: Իսկ կառավարման ստեղների և մնիկի օգնությամբ գրվածքային նշորդը կարելի է տեղադրել գրվածքի կամայական դիրքում և կատարել փոփոխություններ` փոխարինելով, ընդմիջարկելով, հեռացնելով գրավածքի առանձին նիշեր: Երբ գրվածքի չափերը գերազանցում են էկրանի չափը, և արտապատկերվում է գրվածքի հատվածը միայն, աշխատանքային դաշտը երիզվում է շրջապտտման քանոններով, որոնց օգնությամբ օգտագործողը կարող է շրջապտտել գրվածքը և դիտել ամբողջ փաստաթուղթը: Հիշեցնենք, որ նույն նպատակով կարող են օգտագործվել նաև PgUp PgDown ստեղները: <<

Հատվածների խմբագրման հրամաններՀատվածների խմբագրման Cut, Copy, Paste (կտրել, պատճենել, սոսնձել) հրամանները միավորված են Edit (խմբագրում) հրամանով և հնարավորություն են տալիս հեռացնել, տեղափոխել և պատճենել գրվածքի հատվածներ: Հրամանների գործածումից առաջ պետք է առանձնացնել մշակվող հատվածները:

Page 9: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Cut հրամանը հատվածը հեռացնում է գրվածքից և գրանցում հիշողության մեջ` հետագա սոսնձման համար: Copy հրամանը Cut-ի նման հատվածը գրանցում է հիշողություն` թողնելով, սակայն, հատվածը գրվածքում: Paste հրամանը Copy կամ Cut հրամանի միջոցով հիշողության մեջ գրանցված հատվածը ընդմիջարկում է գրվածքի մեջ գրվածքային նշորդի դիրքում: Այդ հրամանները համատեղ օգտագործելով կարելի է հեռացնել` Cut, տեղափոխել`Cut, Paste հաջորդական կատարմամբ, և վերարտադրել`Copy, Paste հաջորդական կատարմամբ, հատվածները: Օրինակ, ստորև բերված գրվածքում նախապես առանձնացվում է հատված`222... : Այնուհետև կատարվում է Cut հրամանը, որը հատվածը հեռացնում է գրվածքից և պահում ներքին հիշողության մեջ: Դրանից հետո օգտագործողը գրվածքային նշորդը տեղադրոմ է պահանջվող դիրքում`"c" տառերով տողի սկզբում, և գործածում է Paste հրամանը, որը հիշողությունում պահված հատվածը ընդմիջարկում է նշված դիրքում:

Նշենք նաև, որ Cut, Copy, Paste հրամաններին պամապատասխանում են Ctrl+X, Ctrl+C, Ctrl+V բանալիները (հեշտ է հիշել քանի, որ X, C, V տառերն իրար կողքի են ստեղնաշարի վրա):<<

Page 10: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Նիշերի և պարբերությունների ձևաչափման հրամաններըՁևաչափման գործիքամիջոցները հնարավորություն են տալիս գրվածքը, գրվածքի հատվածները պատկերել այն տեսքով, որը լավագույն կերպով համապատասխանում է փաստաթուղթ կազմողի պահանջներին և նպատակներին:Ձևաչափը կարելի է փոփոխել գրվածքի ներմուծման ընթացքում, կամ արդեն ձևավորված հատվածները կարելի է նորովի ձևաչափել: Օրինակ, ստորև բերված գրվածքում կարելի է առանձնացել հատված` 22222…, որը ներկայացված է Arial տեսքով, ձևաչաթել այլ և բերել Verdana տառատեսակի տեսքի:

Ներմուծվող տվյալների կամ հատվածների ձևաչափը փոխելու համար օգտագործվում են Format ցանկով միավորված Font և Paragraph (տարատեսակ, պարբերություն) հրամանները: Հրամանները թողարկումից հետո արտապատկերում են ստորև բերված Font, Paragraph պատուհանները, որոնց օգնությամբ կարող են տեղադրվել նիշերի տառատեսակը, չափը, ոճը, ինչպես նաև միջտողային տարածությունները, տարածությունները պարբերությունների միջև և հավասարեցման ձևերը: Font պատուհանն ունի Font, Font style, Size (տառատեսակ, տառատեսակի ոճ, չափ) բաժիններ, ուր ներկայացված են տառատեսակների, ոճերի անունները և նիշերի չափերը: Մկնիկի օգնությամբ կարելի է ընտրել բաժինների կետերը և տեղադրել պահանջվող արժեքները, այնուհետև պատուհանի OK ստեղնի կտտոցով այդ արժեքները դարձնել ընթացիկ : Word-ու միջտողային տարածությունները չափվում են մեկական, մեկուկեսական և կրկնակի պայմանական միավորներով: Այդ չափերը տեղադրելու համար օգտագործվում է Paragraph պատուհանի Line spacing (տողերի տարածություն) դաշտը: Այդ դաշտի Single, One and half, Double (եզակի, մեկ ու կես, կրկնակի) կետերից որևէ մեկի ընտրությամբ տեղադրվում են համապատասխան միջտողային տարածությունները: Նույն պատուհանի Alignment (հավասարեցում) դաշտի օգնությամբ կարելի է ընտրել Left, Right կետերից որևէ մեկը և տեղադրել հավասարեցման ձախ կամ աջ ձևը:Word-ում պարբերությունները կարող են ունենալ առջևի և ետևի տարածություններ, որոնք տեղադրվում են Paragraph պատուհանի Spacing Before և Spacing After (տարածություն առջևից, ետևից) դաշտերի օգնությամբ:

Page 11: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Նշենք, որ դաշտերի ցուցակները հավաքված են և դաշտերի կոճակների օգնությամբ փռվում են ու դառնում ընտրության համար մատչելի: Ձևաչափման գործողությունները կատարելիս շատ դեպքերում հարմար է օգտագործել Formatting ցանկը, որի ցուցակների և պատկերակային կոճակների միջոցով կարելի է արագ թողարկել հրամաններ` առանց ցանկերի և երկխոսական պատուհանների գործածման: Նշենք, որ Formatting ցանկը արտապատկերվում է View ցանկիToolbars, Formatting կետերի հաջորդական ընտրությամբ: Օրինակ, Formatting ցանկի ստորև բերված հատվածը ներկայացնում է ձևաչափման ընթացիկ արժեքները` նիշերի Verdana տառատեսակով, 10 չափերով, կիսաթավ (Bold) ոճով և պարբերության հավասարեցման ձախ (Left) ձևով:

Ցանկերի կետերի և կոճակների համապատասխան ընտրությամբ կարելի է փոփոխել ընթացիկ տեղադրումները, օրինակ, տեղադրել Arial տառատեսակը, շեղատառ (Italic) ոճը, հավասարեցման աջ (Right) ձևը:

<<

Word-ի ԹՈՂԱՐԿՈՒՄԸWord-ը կարելի է թողարկել նշելով այն Windows-ի օբյկետային համակարգում` Programs, Microsoft Office, Word օբյեկտների հաջորդական ընտրությամբ: Բացի այդ, Word կիրառական ծրագրի փաստաթղթերը Windows գործավար միջավայրում արտապատկերվում են ստորև բերված պատկերակներով և կարող են թողարկվել դրանց կտտոցներով:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՐԱՄԱՆՆԵՐԸՓաստաթղթերի կառավարման հրամաններՓաստաթղթերի կառավարման Open, Save, Save as, Print հրամանները հնարավորություն են տալիս բեռնել, պահպանել և տպագրել գրվածքային փաստաթղթերը: Կառավարման այդ հրամանները միավորված են File իջնող ցանկով և թողարկումից հետո երկխոսում են օգտագործողի հետ` գործողությունների պարամետրերը ստանալու նպատակով:

Page 12: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Save և Open հրամանները պարզում են, թե որտեղից բեռնել փաստաթուղթը կամ որ պանակի, որ ֆայլի մեջ պահպանել դրանք` առաջարկելով վերապահված արժեքներ` My Documents օբյեկտը և Doc1, Doc2... (Document –ից) անունները: Print հրամանը տպում է մշակվող փաստաթուղթը և ունի բազմաթիվ պարամետրեր, որոնցից են, օրինակ, պատճենների քանակը, տպվող էջերի համարները և այլն: Վերապահված արժեքները, սակայն, ապահովում են ամենաընդհանուր բնույթի գործողությունների կատարումը` օրինակ, մեկ պատճենով ամբողջ փաստաթղթի տպում: Օգտագործողը հրամանի երկխոսային պատուհանի OK կոճակի կտտոցով կարող է թողարկել տպման գործողությունը և ստանալ թղթե վրա տպված փաստաթուղթը:

<<

Տեղաբաշխում էջերի տարածքումԳրվածքը էջի տարածքում զբաղեցնում է ուղղանկյունաձև տարածք` եզրերից թողնելով ձախ, աջ, վերևի, ներքևի լուսանցքներ: Top, Bottom, Left, Right (վերևինը, ներքևինը, ձախը, աջը):

Word-ի File ցանկն ունի Page Setup (էջի տեղադրում) հատուկ հրաման, որի գործածմամբ կարելի է տեղադրել էջի լուսանցքների չափերը: Օգտագործելով հրամանի Top, Left, Bottom, Right (գագաթ, ձախ, հատակ, աջ) դաշտերը` կարելի է վերապահված արժեքները փոխարինել նորերով և տպել փաստաթղթի համար պահանջվող լուսանցքներով: Օրինակ, վերապահված 2cm, 3cm, 2cm, 1,5cm արժեքները փոխարինված են 3m, 4cm, 3cm, 2cm արժեքներով:

<<

Page 13: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆՀամակարգիչներով կարող են արագ և մեծ ճշգրտությամբ հաշվարկումներ կատարվել, ինչը լայնորեն օգտագործվում է հաշվարկային բնույթի խնդիրներ լուծելիս: Համակարգչային հաշվարկումների իրականացման եղանակներից մեկը հիմնված է էլեկտրոնային աղյուսակներ կոչվող կիրառական հատուկ ծրագրերի օգտագործման վրա: Էլեկտրոնային աղյուսակները հնարավորություն են տալիս առաջադրել տվյալների արժեքներ, նկարագրել տվյալների հաշվարկային գործողություններ, կատարել հաշվարկներ և ստանալ արդյունքներ:

Էլեկտրոնային աղյուսակի հասկացությունըՆկարագրենք Էլեկտրոնային աղյուսակի աշխատանքը: Աղյուսակները կազմված են հատուկ դաշտերից` բջիջներից, որոնց մեջ կարող են գրանցվել և պահպանվել թվեր: Էկեկտրոնային աղյուսակների օգնությամբ բջիջներով կարող են հաստատվել այնպիսի մաթեմատիկական հարաբերություններ, երբ որոշ բջիջների արժեքները արդյունք են այլ բջիջների արժեքներով կատարված հաշվարկումների: Դիցուք երեք բջիջների միջև հաստատված է այնպիսի մաթեմատիկական հարաբերություն, որ բջիջներից մեկում ձևավորվում է մյուս երկուսի արժեքների գումարը: Այդ դեպքում, եթե բջիջներից երկուսում տրված են 3 և 4 արժեքները, ապա երրորդում աղյուսակը ձևավորում է դրանց գումարի արժեքը` 7 թիվը, իսկ սկզբնական բջիջների մեջ 5 և 6 թվերի գրանցման դեպքում աղյուսակը կձևավորի նոր արդյունք` 11 թիվը:

<<

Էլեկտրոնային աղյուսակի կառուցվածքըԷլեկտրոնային աղյուսակի բջիջները բաղկացած են տողերից և սյունակներից: Աղյուսակի սյունակները նշանակվում են լատինական տառերի այբբենական հաջորդականությամբ` A, B, C..., իսկ տողերը համարակալվում են` 1, 2, 3… : Յուրաքանչյուր բջիջ պատկանում է ինչ-որ սյունակի և տողի և միարժեք որոշվում է` հասցեով, որը կազմվում է տվյալ բջջի սյունակի և տողի նշանակումներից: Օրինակ, A3-ը A սյունկի 3-րդ տողի բջջի հասցեն է: Յուրաքանչյուր բջջում կարելի է գրանցել թիվ կամ գրվածք, ինչպես պատկերված է ստորև, ուր B4, C2 բջիջներում գրանցված են 6 և 5 թվերը, D5, E1, F3-ում ` “CD”, “AB”, “MP” գրվածքները:

Page 14: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

<<

Մաթեմատիկական հարաբերություններ

Բջիջների միջև մաթեմատիկական հարաբերությունները` մինչ այդ բերված գումարման հարաբերությանը նմանվող, տեղադրվում են մաթեմատիկական հատուկ արտահայտությունների օգնությամբ, որոնց մեջ փոփոխականների փոխարեն օգտագործվում են բջիջների հասցեները: Օրինակ, B4 և C2 բջիջների թվերի գումարման գործողությունը կարող է նկրագրվել ստորև բերված արտահայտությամբ:

B4 + C2

Այդ արտահայտությունները հատուկ ձևով համադրվում են այն բջջին, որի մեջ պետք է գրանցվի արդյունքը, որից հետո աղյուսակը կատարում է հաշվարկումներ և ձևավորված արդյունքը գրանցում համապատասխան բջիջ: Ստորև բերված B4 և C2 բջիջներում գրանցված 4 և 3 արժեքների դեպում E3-ում ձևավորվում է 7 արժեքը: Դրանից հետո B4 և C2 բջիջներում 6 և 5 արժեքները գրանցելիս աղյուսակը արդյունքի դաշտում կձևավորի գումարի նոր արժեքը` 11-ը:

<<

Մաթեմատիկական արտահայտություններՀաշվարկային շատ խնդիրների լուծում հանգեցնում է հաստատուններից, փոփոխականներից, թվաբանական գործողությունների նշաններից և փակագծերից կազմված մաթեմատիկական արտահայտությունների հաշվարկմանը: Այդ արտահայտությունների օրինակները բերված են ստորև:

a + b – 4

2 + 3 * (5 + c) – 3

4 + 10 / (2+ b) + a

Նման հաշվարկումները հեշտությամբ կատարվում են էլեկտրոնային աղյուսակների օգնությամբ, քանի որ բջիջները փոփոխականների ներկայացման տարատեսակն են: Հիշեցնենք, որ փոփոխականը կազմված է փոփոխականի անունից և արժեքից. վերջինս կարող է փոփոխվել հաշվարկումների ընթացքում: Այսպես, a, b, c փոփոխականները կարող են ունենալ ձախ մասում ներկայացված արժեքներ, իսկ հաշվարկումներից հետո կարելի է ստանալ նորերը` աջ մասում ներկայացված արժեքները:

Page 15: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

a:2, b:4, c:6

a:6, b:8, c:10

Էլեկտրոնային աղյուսակների բջիջներն այն նույն փոփոխականներն են, որոնց անունները ներկայացվում են բջիջների հասցեներով` A4, B2, C3, իսկ արժեքները գրանցված են այդ բջիջներում և ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել:

Համապատասխանաբար հաշվարկումներ կատարելու համար կարող են օգտագործվել ստորև բերված արտահայտությունները:

A4 + B2 – 4

2 + 3 * (5 + C3) – 3

4 + 10 / (2+ B2) + A4

<<

Միացքային ֆունկցիաներ: Ընդհանուր պատկերացումներ Հաշվարկային խնդիրների շարքում զգալի տեղ են զբաղեցնում միատեսակ տվյալների մշակումներ կատարողները: Օրինակ, կարող են տրված լինել խանութում կատարված գնումների արժեքները, դասարանի աշակերտների գնահատականները, տարբեր թվականների ամսական միջին ջերմաստիճանները: Անհրաժեշտ է որոշել կատարված գնումների գումարը, դասարանի աշակերտների միջին գնահատականը, առավելագույն ջերմաստիճանը մի քանի տարվա համար: Նման խնդիրներ լուծելու համար օգտագործվում են միացքային հատուկ ֆունկցիաներ, որոնք գործողություններ են կատարում միատեսակ տվյալներով: Այդ ֆունկցիաներից են Sum (գումարում), Max (maximum-ից – առավելագույն), Min (minimum-ից – փոքրագույն), Average (average - միջին) ֆունկցիաներ, որոնք կատարում են գումարման, առավելագույն, նվազագույն, միջին արժեքների որոշման գործողություններ: Օրինակ, Sum, Max, Min, Average ֆունկցիաների կիրառումը հետևյալ արգումենտներով վերադարձնում է ստորև բերված արժեքները:

Sum (3 ,5, 9, 7) => 24

Max (3, 5, 9, 7) => 9

Average (3, 5, 9, 7) => 6

Նշենք որպես միացքային ֆունկցիաների արգումենտներ, ինչպես և բոլոր այլ ֆունկցիաների դեպքում, կարող են օգտագործվել ոչ միայն հաստատուններ, այլև փոփոխականներ, որոնք փոխարինվում են արժեքներով ֆունկցիաների հաշվարկման ժամանակ: Օրինակ, ստորև բերված ֆունկցիայում օգտագործված են a, c արգումենտները, որոնք ֆունկցայի հաշվարկման ժամանակ փոխարինվում են համապատասխան արժեքներով:

Sum (3, a, 9, b)

Page 16: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Միացքային ֆունկցիաները, այլ ֆունկցիաների նման, կարող են օգտագործվել որպես մաթեմատիկական արտահայտությունների արգումենտներ: Արտահայտությունների հաշվարկման ժամանակ նախապես հաշվարկվում են դրանց բաղկացուցիչ ֆունկցաները, որոնց վերադարձվող արժեքները փոխարինում են ֆունկցիաները: Օրինակ, ստորև բերված արտահայտության հաշվարկման ժամանակ նախապես հաշվարկվում են Sum և Max ֆունկցիաների արժեքները, որոնց արդյունքներով փոխարինվում են համապատասխան անդամները:

4 + Sum (3, a, 9, b) – Max (a, 2)

<<

Միացքային ֆունկցիաները բջիջներովԷլեկտրոնային աղյուսակներում որոշված են միացքային Sum, Max, Min, Average ֆունկցիաներ: Միացքային ֆունկցիան ներկայացվում է Sum, Max, Min կամ Average անունով, որին հաջորդում է փակագծերի մեջ վերցված արգումենտների ցուցակ: Որպես արգումենտներ կարող են օգտագործվել հաստատուններ և բջիջների հասցեներ: Ֆունկցիաներն օգտագործվում են որպես մաթեմատիկական արտահայտությունների անդամ և կարող են ունենալ հետևյալ տեսքը:

Sum (2, A1, B2, C3, 1)

Max (2, A1, B2, C3, 1)

Միացքային ֆունկցիաներ պարունակող մաթեմատիկական արտահայտությունները կարող են համադրվել բջիջներին և դրանց մեջ ձևավորել արտահայտության արդյունքը: Օրինակ, ստորև բերված E3 և F5 բջիջներին համադրված են Sum, Max ֆունկցիաները, որոնց վերադարձված 18 և 6 արժեքները գրանցվում են այդ բջիջների մեջ:

<<

Տարածքներով ֆունկցիաներ Միացքային ֆունկցիաների իրագործման ժամանակ օգտագործված բջիջների քանակը կարող է մեծ լինել և միշտ չէ, որ հարմար է թվարկել առանձին բջիջների հասցեները: Այդ նպատակով աղյուսակներում նախատեսված միջոցները հնարավորություն են տալիս նկարագրել ամբողջ տարածքներ և այդ նկարագրերն օգտագործել որպես ֆունկցիաների արգումենտներ: Նկարագրվող տարածքներն ուղղանկյունաձև են, դրանց նկարագրելու համար նշվում են տարածքի վերևի ձախ և ներքևի աջ բջիջների հասցեները` “:” նշանով տարանջատված: Այսպես, ստորև բերված տարածքները նկարագրվում են հետևյալ արտահայտություններով:

Page 17: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Ինչպես տեսնում եք, առաջին և երկրորդ տարածքները հաջորդական բջիջներ են տողի և սյունակի երկայնքով բաշխված` ուղղանկյունաձև տարածքների մասնավոր դեպքեր են, և նշվում են բջիջների հաջորդականությունների առաջին A1, A3 և վերջինների D1, A5 բջիջների հասցեներով: Տարածքների նկարագրերը կարելի է օգտագործել որպես միացքային ֆունկցիաների արգումենտներ: Այդ դեպքերում ֆունկցիաները հաշվարկումներ են կատարում նշված տարածքի բոլոր բջիջներով: Օրինակ, ստորև բերված արտահայտությունների դեպքերում, որոնց մեջ օգտագործված են տարածքների նկարագրեր պարունակող միացքային ֆունկցիաները, ստանում ենք հետևյալը:

Հասկանալի է, որ տարածքների բջիջների արժեքները փոփոխելու դեպքում փոխվելու են նաև ձևավորված արդյունքները: <<

Գրաֆիկների ձևավորումԱրտաքին աշխարհում շատ բաներ` օբյեկտներ, գործընթացներ, երևույթներ, շաղկապված են և ազդում են միմյանց վրա: Գրաֆիկները շատ դեպքերում տեսանելի են դարձնում օբյեկտների հատկանիշների փոփոխությունները` կախված ժամանակից: Դրա օրինակներից են միջին ամսական ջերմաստիճանների փոփոխությունն ըստ տարիների, փոխարժույթի տատանումներն ըստ ամիսների, աշակերտի առաջադիմության աճը` մեծանալուն գուգընթաց: Գրաֆիկները գործընթացների ներկայացման հարմար ձև է, որը տեսային պատկերացումներ է ձևավորում գործընթացների զարգացման ընթացքի, միտումների, օրինաչափությունների մասին: Գրաֆիկներն ունենում են աբսցիսների և օրդինատների առանցքներ, որոնցից աբսցիսների արժեքները ներկայացնում են ժամանակ, իսկ օրդինատներինը` փոփոխվող մեծությունը: Գրաֆիկների կառուցման համար կարող են օգտագործվել էլեկտրոնային աղյուսակներ: Աղյուսակների գրաֆիկներ կառուցող միջոցները հաջորդական բջիջներում տողերի կամ սյունակների երկայնքով գրանցված արժեքները մեկնաբանում են որպես ժամանակի ընթացքում տեղի ունեցող արժեքների փոփոխություններ և կառուցում են համապատասխան գրաֆիկ, ուր հաջորդական բջիջներին համապատսխանում են աբսցիսների հաջորդական կետեր:

Page 18: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Հետևաբար, որևէ մեծության փոփոխությունների գրաֆիկը ստանալու համար դրա հաջորդական արժեքները պետք է գրանցել աղյուսակի հաջորդական բջիջներում, ինչպես պատկերված է ստորև, գործածել գրաֆիկ կառուցելու միջոցները և ստանալ համապատասխան գրաֆիկ: Էլեկտրոնային աղյուսակներում սկզբնական թվերի և կառուցված գրաֆիկների միջև հաստատվում է այնպիսի կապ, որ թվերի արժեքների փոփոխությունն անմիջապես հանգեցնում է գրաֆիկի փոփոխությանը, իչպես պատկերված է երկրորդ նկարում, ուր 4 և 7 արժեքների փոխարինումը 6 և 1 արժեքների հանգեցնում է համապատասխան փոփոխություններ գրաֆիկում:

Անգամ ավելին, օգտագործողին հնարավորություն է տրվում հատուկ ձևով ազդել գրաֆիկի գծերի վրա, տեղաշարժել դրանք` փոփոխելով գրաֆիկի տեսքը: Դրան զուգընթաց էլեկտրոնային աղյուսակը փոխում է գրաֆիկին համապատասխանող թվերը:<<

Աղյուսակների ներկայացումըԱղյուսակը, (սովորականը, ոչ էլեկտրոնայինը) որպես տվյալների կազմակերպման միջոց, միատեսակ օբյեկտների ներկայացման հարմար ձև է: Օբյեկտները կազմակերպվում են հաջորդական տողերով, իսկ դրանց հատկանիշների արժեքները` սյունակերով: Օրինակ, ստորև բերված աղյուսակը ներկայացնում է դասարանի աշակերտներին, ուր աշակերտները կազմակերպված են տողերում, իսկ նրանց հատկանիշները` ազգանունը, հասակը, կշիռը, առաջադիմությունը` սյունակներով: Էլեկտրոնային աղյուսակներն իրենց աղյուսակային կառուցվածքով հարմար են սովորական աղյուսակներ ներկայացնելու համար: Բացի այդ, դրանք հնարավորություն են տալիս կազմակերպել նաև հաշվարկումներ և անմիջապես արձագանքել փոփոխություններ: Օրինակ, ստորև բերված աղյուսակում հաշվարկվում են վերջին տողում բերված միջին արժեքները, իսկ սկզբնական արժեքների փոփոխության դեպքում անմիջապես ձևավորվում են նոր արդյունքներ:

<<

Excel ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Page 19: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Microsoft Office փաթեթում էլեկտրոնային աղյուսակը իրագործված է Excel կիրառական ծրագրով, որը հնարավորություն է տալիս ձևավորել էլետրոնային աղյուսակներ, պահպանել և տպել դրանք:

Excel -ի թողարկում և վերապահված նշանակումներըExcel ծրագիրը կարելի է թողարկել` նշելով այն Windows-ի օբյեկտային համակարգում` Programs, Microsoft Office, Excel օբյեկտների հաջորդական ընտրությամբ: Բացի այդ, Excel կիրառական ծրագրի փաստաթղթերը Windows գործավար միջավայրում արտապատկերվում են ստորև բերված պատկերակներով և կարող են թողարկվել դրանց ընտրությամբ:

Էլեկտրոնային աղյուսակների պահպանման, ինչպես և Microsoft Office գործավար համակարգի այլ կիրառական ծրագրերի համար, վերապահված է My Documents օբյեկտը, իսկ ձևավորվող փաստաթղթերի` էլեկտրոնային աղյուսակների համար` Book1, Book2... (book – գիրք,) անունները: Նշենք, որ <<գիրք>> անվան օգտագործումը պայմանավորված է պատմական հանգամանքներով. էլեկտրոնային աղյուսակները սկզբնական շրջանում լայնորեն օգտագործվում էին հաշվապահական հաշվարկումներում, ուր փաստաթղթերի կազմակերպված հավաքածուն կոչվում է հաշվապահական գիրք: Excel-ով ստեղծված փաստաթղթերին տրվում է .xls ընդլայնումը, որը բաղաձայններով ներկայացված Excel-ի համառոտագիրն է, և բերված աղյուսակները ֆայլային համակարգում պահպանվում են Book1.xls, 7- Class.xls, Tempեrature.xls անուններով:

ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԻՆՏԵՐՖԵՅՍԸExcel ծրագրի ինտերֆեյսն օգտագործողին հնարավորություն է տալիս ստեղծել աղյուսակներ, ներմուծել տվյալներ և մաթեմատիկական արտահայտություններ, թողարկել կառավարման հրամաններ, երկխոսել դրանց հետ և դիտել աղյուսակներ` արտապատկերված արդյունքներով: <<

Ինտերֆեյս. Հիմնական բաղադրամասերըExcel-ն արտապատկերում է պատուհան` ցանկերի գոտիներով և աշխատանքային դաշտով, որի տարածքում արտապատկերված է էլեկտրոնային աղյուսակը: Պատուհանը կարող է ունենալ ստորև բերված տեսքը, ուր`– վերևում գլխավոր ցանկն է` իր File, Edit... կետերով,

Page 20: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

– դրանից ներքև` բանաձևերի գոտին է` իր հասցեական և բանաձևի հատուկ դաշտերով, որոնցից առաջինը պարունակում է F2 հասցեն, իսկ երկրորդը նշանակված է "fx"-ով: – որից հետո` էլեկտրանային աղյուսակն է` իր A, B, C... և 1, 2, 3-ով նշանակված սյունակներով և տողերով, ինչպես նաև իր բջիջներով` թվային և գրվածքային 3, 12, 16... Dol, Pol, Sol պայմանական արժեքներով:

Excel ծրագրով կարող է ստեղծվել ոչ միայն մեկ աղյուսակ, այլև մի քանի աղյուսակ` համատեղ օգտագործման բարդ հաշվարկումների համար: Փաստաթղթերին տրվում են Sheet1, Sheet2... (Sheet - թերթ) վերապահված անունները, որոնք օգտագործողը կարող է հետագայում փոխարինել ավելի հարմար անուններով: Պատուհանի ներքևի գոտում արտապատկերվում են աղյուսակների պիտակները, որոնց ընտրությամբ օգտագործողը կարող է արտապատկերել և աշխատել այս կամ այն աղյուսակով: <<

Ինտերֆեյս. Տվյալների ներմուծումExcel-ի գործիքամիջոցները հնարավորություն են տալիս էլեկտրոնային աղյուսակի բջիջների մեջ ներմուծել տվյալներ, այնուհետև խմբագրել և հեռացնել դրանք: Դրա համար ժամանակի յուրաքանչյուր պահի էլեկտրոնային աղյուսակի բջիջներից մեկը` ընթացիկը , հատուկ ձևով առանձնացված է: Ընթացիկ բջջում ծրագիրը գրանցում է ստեղնաշարից ներմուծվող նիշերը: Ընթացիկ բջիջը հեշտ է ճանաչել. այն երիզված է շրջանակով, և դրա հասցեն արտապատկերվում է բանաձևի գուտու հասցեական դաշտում, ինչպես պատկերված է ստորև, ուր F2-ն է ընթացիկ: Ընթացիկ բջջի մեջ տվյալները ներմուծվում, խմբագրվում և հեռացվում են գրվածքային խմբագրման սովորական միջոցների` ստեղնաշարի գրվածքային, նշորդի կառավարման ստեղների, մկնիկի նշորդի օգտագործմամբ: Տվյալների ներմուծումն ավարտվում է Enter-ի սեղմումով: Այսպես, 2, 4 և Enter-ի հետագա սեղմումով F2 ընթացիկ բջջում ներմուծվում է 24 արժեքը: Տվյալների խմբագրումն սկսվում է F2 ստեղնի սեղմումով, իսկ հեռացումն իրականացվում է Delete ստեղնով: Էլեկտրոնային աղյուսակի մեջ տվյալներ ներմուծելու համար հարկավոր է համապատասխան բջիջները հաջորդաբար դարձնել ընթացիկ և ներմուծել արժեքներ: Բջիջն ընթացիկ է դառնում մկնիկի նշորդի ընտրությամբ, իսկ բջջի մեջ տվյալ ներմուծելուց հետո հաջորդն է դառնում ընթացիկ: Օրինակ, F2-ի ներմուծումն ավարտելուց հետո G2-ը դառնում է ընթացիկն:

Page 21: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Ներմուծվող արժեքն արտապատկերվում է ոչ միայն բջջի տարածքում, այլև բանաձևի դաշտում` նշված "fx"-ով: Ընթացիկ բջիջը կարելի է փոխել` ստեղնաշարի նշորդի կառավարման (Home, End, PgUp, PgDown, Left, Right, Up, Down) ստեղների օգնությամբ: <<

Ինտերֆեյս. Մաթեմատիկական արտահայտությունների ներմուծում Excel-ում յուրաքանչյուր բջջի մեջ վերևում նկարագրված ձևով կարող է գրանցվել թվային կամ գրվածքային արժեք, ինչպես նաև կարող է համադրվել մաթեմատիկական արտահայտություն: Վերջինիս դեպքում, Excel-ը կատարում է համապատասխան հաշվարկ և արտապատկերում է ստացված արդյունքը: Excel-ում մաթեմատիկական արտահայտություններն այլ գրվածքներից տարբերակելու համար դրանք գրվում են նախորդող "=" նշանով, օրինակ`"=B2+C2+1": Բջիջներին մաթեմատիկական արտահայտություններ համադրելու համար, արտահայտությունները նախորդող "=" նշանով ներմուծվում են բջջի տարածքում Օրինակ, ստորև բերված աղյուսակի B2, C2 բջիջներում գրանցված են 3, 12 թվերը, իսկ E2-ում հավաքվում է "=B2+C2+1" արտահայտությունը, որը, ինչպես երևում է, արտապատկերվում է նաև բանաձևի դաշտում: Ներմուծումն ավարտելուց հետո արտահայտությունը հյամադրվում է բջջին, աղյուսակը կատարում է հաշվարկ և բջջում արտապատկերում 3,12 և 1 թվերի գումարը`16: Ընդ որում, բանաձևի դաշտում արտապտկերվում է բջջին համադրված արտահայտությունը:

Արտահայտությունների ներմուծումը, խմբագրումը, հեռացումը կազմակերպվում է խմբագրման սովորական միջոցների` ստեղնաշարային ստեղների, մկնիկի նշորդի, F2 և Delete ստեղների օգտագործմամբ: Արտահայտությունների մեջ կարող են օգտագործվել նաև տարածքներով միացքային ֆունկցիաներ` օրինակ` "=Sum(B2:C2)", որոնք կարելի է ներմուծել վերը նկարագրված եղանակով` առանձին նիշերի ներմուծմամբ: <<

Page 22: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Ինտերֆեյս. Հիմնական գործելակարգԾրագիրն ունի հիմնական գործելակարգ, երբ օգտագործողը ներմուծում է տվյալներ, մաթեմատիկական արտահայտութուններ և դիտում աղյուսակի կատարած հաշվարկումների արդյունքները: Այդ գերծելակարգը կարող է ընդմիջարկվել հրամանների կատարումներով, որոնք կարող են ունենալ երկխոսական բնույթ. հրամանը արտապատկերում է իր գործողությունների կատարմանը վերաբերող հարցումներ, իսկ օգտագործողը պատասխանում է: Հրամանն ավարտելուց հետո տեղի է ունենում վերադարձ հիմնական գործելակարգ, և շարունակվում է աշխատանքն աղյուսակի հետ: Հրամանները թողարկվում են գլխավոր ցանկի և ենթացանկերի համապատասխան կետերի ընտրությամբ. Օրինակ, ստորև բերված պատուհանում պատկերված է Format ցանկի Cells ենթացանկի ընտրության գործընթացը:

Աշխատանքների սկզբում բջիջներն ունենում են որոշակի չափեր, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են խնդրի պահանջներին և պետք է աղյուսակների պատրաստման ժամանակ փոխել: Սյունակների լայնությունները և տողերի բարձրությունները կարող են մեծացվել և փոքրացվել, ինչպես պատկերված է ստորև բերված աղյուսակում: Փոփոխելու համար մկնիկով <<բռնվում>> է աղյուսակի շրջանակի համապատասխան եզրը և տեղափոխվում աջ կամ ձախ, վերև կամ ներքև:

Նշենք նաև, որ հրամանների կարող են թաղարկվել նաև բանալիներով, օրինակ Ctrl+1-ը` Cells ենթացանկի թողարկման համար: Հրամանների թողարկման համար շատ դեպքերում հարմար է օգտագործել Formatting ցանկը` ցուցակներով և պատկերակային կոճակներով, որոնք հրամանների արագ իրականացման հնարավորություն են տալիս` առանց ցանկերի և երկխոսական պատուհանների գործածման: Տվյալ ցանկը արտապատկերվում է View իջնող ցանկի Toolbars Formatting կետի հաջորդական ընտրությամբ:

<<

ՀՐԱՄԱՆՆԵՐ

Page 23: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Հրամանները կազմակերպված են գլխավոր ցանկի` File, Edit, Insert, Format… (ֆայլ, խմբագրում, ընդմիջարկում, ձևաչափում) իջնող ցանկերով և թողարկվում են ցանկերի համապատասխան կետերի ընտրությամբ: Բերենք հիմնական հրամանների համառոտ նկարագրերը: File ցանկի Open, Close, Save, Save as, Print հրամաններն ապահովում են էլեկտրոնային աղյուսակները բեռնելու, պահպանելու և տպելու հնարավորությունները : Edit ցանկի Cut, Copy, Paste, Delete (կտրել, պատճենել, սոսնձել, հեռացնել) հրամանները հնարավորություն են տալիս կտրել, պատճենել, տեղափոխել հեռացնել գրվածքի հատվածներ: Հրամանն առավել մանրամասն է նկարագրված հետագա շարադրանքում: Insert ցանկի Chart (գրաֆիկ, դիագրամ) հրամանի օգնությամբ կարող են կառուցվել գրաֆիկներ: Հրամանն առավել մանրամասն է նկարագրված հետագա շարադրանքում: Format ցանկի Cells ենթացանկի Number, Alignment, Font (թիվ, հավասարեցում, տառատեսակ) հրամանների օգնությամբ ձևաչափվում են աղյուսակի բջիջները` ապահովելով տվյալների ներկայացման պահանջվող տեսքը : Հրամանն առավել մանրամասն է նկարագրված հետագա շարադրանքում: <<

Գրաֆիկների կառուցման հրամաններըԳրաֆիկները կարող են կառուցվել Insert ցանկի Chart հրամանի միջոցով: Գրաֆիկները կառուցվում են համապատասխան հաջորդական բջիջներում գրանցված արժեքներով: Գրաֆիկը կառուցելու համար հարկավոր է առանձնացնել հաջորդական այդ բջիջները և թողարկել գրաֆիկների կառուցման Insert ցանկի Chart հրամանը: Բջիջների հաջորդականությունն առանձնացվում է մկնիկի օգնությամբ. մկնիկը տեղադրվում է հաջոդականության առաջին (վերջին) բջջի դիրքում և մկնիկի ձախ ստեղնով սեղմված ձգվում է վերջին (առաջին) բջջի դիրք:

Chart հրամանն ունի բազմատեսակ գրաֆիկներ, դիագրամներ ձևավորելու հնարավորություն, և թողարկված հրամանի երկխոսության սկզբում օգտագոգրծողը ընտրում է գրաֆիկի տեսակն ու ենթատեսակը: Հրամանն արտապատկերում է ստորև բերված պատուհան, որի Chart type և Chart sub-type (գրաֆիկի տեսակ, ենթատեսակ) բաժիններում օգտագործողը կատարում է տեսակի ընտրություն: Բերված օրինակի դեպքում ընտրված են պարզագույն տարբերակները` Line (գծային) տեսակը և Trend over time (ժամանակային միտումներ) ենթատեսակը:

Page 24: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

Ընտրությունն ավարտելուց և Next (հաջորդ) կոճակը կտտացնելուց հետո տեղի է ունենում գրաֆիկի կառուցման մանրամասները ճշգրտող հաջորդական պատուհանների արտապատկերում, որին կարելի է արձագանքել` Next կոճակները կտտացնելով և վերապահված արժեքներ ընդունելով: Հաջորդականության` ստորև պատկերված վերջին պատուհանն ունի Finish (ավարտ) կոճակը, որի ընտրությամբ ավարտվում է երկխոսությունը, և ծրագիրն արտապատկերում է կառուցված գրաֆիկը:

<<

ՁԵՎԱՉԱՓՄԱՆ ՀՐԱՄԱՆՆԵՐԸՁևաչափման հրամաններն ապահովում են տվյալների ներկայացման ձևը, հնարավորություն են տալիս թվերը ներկայացնել պահանջվող ճշտությամբ, տարադրամի արժեքները` տարադրամի նշանակումով, դիրքավորել նիշերը բջիջների տարածքներում և ձևաչափել դրանք: Այդ հրամաններից են Number, Alignment, Font հրամանները, որոնք միավորված են Format իջնող ցանկի Cells ենթացանկով և արտապատկերվում են ենթացանկի համանուն ներդիրի ընտրությամբ: Հրամաններն իրականացվում են ընթացիկ բջջով, կամ հատուկ ձևով առանձնացվող բջիջների տարածքներով: Տարածքներն առանձնացնելու համար մկնիկը տեղադրվում է տարածքի առաջին (վերջին) բջջի դիրքում և մկնիկի ձախ ստեղնով սեղմված ձգվում է վերջին (առաջին) բջջի դիրք:

<<

Ձևաչափման հրամանները. Number հրամանըNumber հրամանը հնարավորություն է տալիս արտապատկերել թվերը. – տարբեր ճշտությամբ` օգտագործելով որոշակի թվով նիշեր ստորակետից հետո,

Page 25: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

– բացասական արժեքի "-" նշանով, – տարադրամի "$", "£", "€", "¥" նախորդող նշանով: Number հրամանն արտապատկերում է ստորև բերված պատուհան` իր Category (կատեգորիա) ցուցակով, որի կետերի ընտրությամբ` Number, Currency... (թիվ, տարադրամ), սկսվում է ձևաչափման վերաբերյալ երկխոսություն: Number, Currency կետերի ընտրությունն ապահովում է թվերի ճշտության և տարադրամի ձևաչափի տեղադրում: Այդ ընտրությունների դեպքում արտապատկերվում են ստորև բերված պատուհանները: Պատուհանների Decimal places (տասնորդականների դիրքեր) դաշտերի միջոցով տեղադրվում են ստորակետից հետո արտապատկերվող նիշերի քանակը, Use 1000 Separator (հազարավորները տարանջատելու օգտագործում) դաշտով տեղադրվում/ հանվում է հազարների տարանջատումը: Symbol (նիշ) դաշտի միջոցով ընտրվում է տարադրամի նիշը, իսկ Negative numbers (բացասական թվեր)` բացասական նշանի արտապատկերումը:

<<

Ձևաչափման հրամանները. Alignment հրամանըAlignment հրամանը հնարավորություն է տալիս բջջի այլագիրը դիրքավորել տարբեր ձևերով` սկսելով այլագիրը բջջի ձախ կամ աջ եզրից` տեղադրելով այն բջջի մեջտեղում, վերևում, ներքևում: Շատ դեպքերում արտապատկերվող այլագիրը կարող է մեծ լինել բջջի չափերից: Նման դեպքերի համար նախատեսված է բջիջների արտապակերման հատուկ ձևեր` տողոդարձով և առանց (wrap up). եթե բջջի այլագիրը տողադարձվում է, ապա մեծացվում է բջջի բարձրությունը, հակառակ դեպքում այն դուրս է գալիս բջջի տարածքից` վերադրվելով այլ բջիջների վրա: Օրինակ, ստորև բերված դեպքում B3-ը տողադարձված է, իսկ B1-ը` ոչ: Նման ձևաչափումների համար օգտագործվում է Alignment հրամանը, որն արտապատկերում է ստորև բերված պատուհան: Պատուհանի Horizontal (հորիզանական) դաշտի – Left, Right, Center (ձախ. աջ. կենտրոն) կետերի ընտրությամբ այլագիրը դիրքավորվում է բջջի կենտրոնական, ձախ, աջ, մասերում, իսկ Vertical (ուղղաձիգ) դաշտի Top, Center, Bottom (գագաթ, կենտրոն, հատակ) կետերի ընտրությամբ` վերևի, կենտրոնական, ներքևի դիրքերում: Բացի այդ, Wrap text (տողադարձնել այլագիրը) դաշտի ընտրությամբ/թողարկմամբ տեղադրվում է այլագրի տողոդարձման կամ վերադրման արտապատկերման ձևը:

Page 26: ԳՐՎԱԾՔԱՅԻՆ ԽՄԲԱԳՐԻՉՆԵՐeiu.am/files/775_Word-u-Excel.doc · Web viewWord խմբագրիչը գրվածքային փաստաթղթերի պատրաստման համար

<<

Ձևաչափման հրամանները. Font հրամանըFont հրամանը հնարավորություն է տալիս ձևաչափել նիշերը և գծագրել դրանք տարբեր ձևերով` տառատեսակներով, չափերով, ոճերով: Հրամանն արտապատկերում է ստորև բերված պատուհանը, որի Font, Style, Size դաշտերի օգնությամբ օգտագործողը կարող է տեղադրել անհրաժեշտ տառատեսակը` Arial, Verdana, Times New Roman, ոճը` – Regular, Italic, Bold, նիշերի չափերը` 8, 10, 12…