ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը...

21
ՆԱԽԱԳԻԾ արձանագրային ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ----------------- 2010 թվականի N ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ --------------------------------------------- Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշմամբ հաստատված ծրագրի «4.3.13 Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնի 1-ին կետի 1.9-րդ ենթակետի՝ Հավանություն տալ՝ Հայաստանի Հանրապետությունում տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման համակարգի ձևավորման հայեցակարգին՝ համաձայն հավելվածի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյան

Upload: others

Post on 02-Sep-2019

25 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

ՆԱԽԱԳԻԾ արձանագրային

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

----------------- 2010 թվականի N

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ

ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

---------------------------------------------

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի

հուլիսի 24-ի N 878-Ն որոշմամբ հաստատված ծրագրի «4.3.13 Արտակարգ

իրավիճակների կանխարգելում» բաժնի 1-ին կետի 1.9-րդ ենթակետի՝

Հավանություն տալ՝ Հայաստանի Հանրապետությունում տարերային

աղետների կանխատեսման և կանխարգելման համակարգի ձևավորման

հայեցակարգին՝ համաձայն հավելվածի։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյան

Page 2: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

---------------------- -ի նիստի N -----

արձանագրային որոշման

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

I. Ներածություն

Սույն հայեցակարգն ամրագրում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում տարերային աղետների կանխատեսմանը և կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունները և դրանց իրականացումը ապահովող քայլերը։

Սույն հայեցակարգում օգտագործվող հիմնական հասկացությունները. աղետ - բնակչության շրջանում կորուստների, ինչպես նաև լայնամասշտաբ

նյութական, տնտեսական կամ բնապահպանական կորուստների պատճառ հանդիսացող պատահար, որը լրջորեն խաթարում է հասարակության և համայնքի կենսագործունեությունը և գերազանցում է հասարակության կամ համայնքի սեփական ուժերով հաղթահարելու կարողությունը.

կանխատեսում – կոնկրետ տարածքի համար ապագայում իրադարձության կամ պայմանների ծագման հավանականության վիճակագրական գնահատում կամ հստակ որոշում.

կանխում – վտանգների և դրանց հետ կապված աղետների բացասական ազդեցությունների ուղղակի բացառում.

կանխարգելում - վտանգների և դրանց հետ կապված աղետների բացասական ազդեցության նվազեցում կամ սահմանափակում.

վտանգ - վտանգավոր երևույթ, նյութ, մարդու գործունեություն կամ պայման, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի, հաշմանդամության կամ առողջական այլ վնասների, ունեցվածքի, կենսամիջոցների և ծառայությունների կորստի, սոցիալ-տնտեսական ցնցումների կամ շրջակա միջավայրի վնասի.

Հայաստանի Հանրապետության տարածքում տարերային աղետները, ինչպես նաև դրանց հետևանքով առաջացած տեխնածին աղետները ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսացող գործոններ են։

Բնական վտանգների հուսալի կանխատեսումն ու վաղ ազդարարումը, կանխարգելումն ու չեզոքացումը, արտակարգ իրավիճակների բացահայտման և հաղթահարման ժամանակակից կառույցի ստեղծումը, արագ արձագանքման համակարգի զարգացումը, ինչպես նաև բնակչության իրազեկման և կրթվածության

Page 3: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

մակարդակի բարձրացումը հանդիսանում են ազգաբնակչության անվտանգության, տնտեսության հուսալիության և պետության կայունության երաշխիքներ։

Տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման համակարգի ձևավորման հայեցակարգը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից։

II. Առկա իրավիճակը

Տարածաշրջանում վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտային երևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումների հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ։

Վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցած բնական աղետները կրում են շատ ավելի ծավալային և ավերիչ բնույթ` բնակչության, տնտեսության և շրջակա միջավայրի համար։

Աղետների առաջացմանը և դրանց պատճառած վնասների մեծացմանը նպաստում են`

- շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության ազդեցության ակտիվացումը

- վտանգավոր տարածքներում արտադրական, տնտեսական և բնակելի օբյեկտների տեղադրումը և շահագործումը

- վտանգ ներկայացնող բնական երևույթների կանխատեսման մեթոդաբանության անկատարելիությունը

- հակասողանքային, հակասելավային, հակակարկտային և այլ տեխնիկական կառուցվածքների ոչ բավարար տեխնիկական զինվածությունը և այլն։

Տարերային աղետներին բնորոշ են սկսվելու ժամանակային անորոշությունն ու

միարժեքությունը, ուստի դրանք դժվար կանխատեսելի են։ Տարերային աղետները տեղի են ունենում երկրի ընդերքում, մակերևույթին և մթնոլորտում, կարող են ընթանալ բավականաչափ արագ կամ երկարաձգվել։

Հայաստանի Հանրապետության տարածքը բնորոշվում է բնակլիմայական և երկրաբանական պայմանների բազմազանությամբ և պարբերաբար ենթարկվում է տարբեր բնույթի աղետների ազդեցությանը։

Ամենամյա տարերային աղետները հանրապետության բնակչությանը և սոցիալ-տնտեսական համակարգին միջին հաշվով պատճառում են ավելի քան 10-12 մլրդ դրամի հասնող նյութական վնաս« ուղեկցվում են մարդկային զոհերով։

Չնայած ձեռնարկված միջոցառումներին և կատարված աշխատանքերին հանրապետության տարածքում շարունակվում են պահպանվել տարերային աղետների տարբեր օջախներ, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում բնակչությանը, սոցիալ-տնտեսական համակարգի օբյեկտների համար և ստեղծում առաջնահերթ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն։ Նշենք, որ 1997-1998 թթ. հանրապեության տարածքում տեղի ունեցած տարերային աղետները բնակչությանը և հանրապետության տնտեսությանը պատճառել են շուրջ 39 մլրդ դրամի վնաս։

Բնական անկանոնությունը հաճախ պայմանավորված է բնության վրա մարդահարույց գործոնների ազդեցությամբ։ Բնակչության աճի, մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության, արտադրության մեջ ավելի մեծ բնական պաշարների ներգրավման և բարդ պայմաններով տարածքների յուրացման հետևանքով աճում է տարերային աղետների հասցրած վնասը։ Իր գործունեությամբ խախտելով շրջակա

Page 4: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

միջավայրի կայունությունը` մարդը մեծացնում է տարերային աղետների առաջանալու հավանականությունն ու չափերը։

Հայաստանի Հանրապետության տարածքում տարերային աղետներից առավել բնորոշ են երկրաշարժերը, սողանքները, սելավները, ջրհեղեղները, երաշտը, կարկուտը, ցրտահարությունը և այլն։

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, տարածքի 3 %-ը՝ սողանքների, 0.5 %-ը՝ փլուզումների (քարաթափումբների), 30 %-ը՝ սելավների և ջրհեղեղների, 12 %-ը՝ ցրտահարությունների, 15 %-ը՝ երաշտի, 17 %-ը՝ կարկտահարման, հողատարածքների 20 %-ը՝ գերխոնավության, 50 %-ը՝ էռոզիայի, 11 %-ը՝ ջրակալման։

Տեղի ունեցած տարբեր բնական աղետներից Հայաստանի Հանրապետության տնտեսությունը առավելագույն վնասը մշտապես կրել է ուժեղ երկրաշարժերից։

Հայաստանում առանձնացվում է երկրաշարժամետ վերնակենտրոնային (էպիկենտրոնային) հետևյալ խմբերը` Գյումրու, Արարատյան, Զանգեզուրի, Վայոց ձորի, Սևան- Հրազդանի, Սպիտակ- Վանաձորի։

Ամենաավերիչ և կործանիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականին և տևել է 30 վայրկյան (Գյումրիում` 1 րոպե), ընդգրկել է Հայաստանի Հանրապետության տարածքի 30% -ը (ամբողջովին ավերվել են Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասի 58 գյուղեր, ք. Սպիտակը, մեծ չափով` Գյումրին, մասնակիորեն` Վանաձորը, Ստեփանավանը, Իջևանը, Դիլիջանը, Ապարանը և հարավից՝ 326 գյուղեր, վնասվել են բազմաթիվ բնակավայրեր)« առաջացրել է ռելիեֆի փոփոխություններ։

Հայաստանի Հանրապետությունում աշխատանքներ են կատարվում երկրաշարժերի կանխատեսմանը միտված ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման, սեյսմաշրջանացման ուղղությամբ։ Երկրաշարժերի սպասվելիք վնասները նվազեցնելու նպատակով կատարվում են սեյսմիկ ռիսկի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներ, իրականացվում է սեյսմակայուն շինարարություն։ Հայաստանում գործող թե տարածքային սեյսմիկ կայանները և թե երկրաֆիզիկական, երկրաքիմիական դիտակայանները ֆիզիկապես հնացած են, սպառել են իրենց ռեսուրսները, չեն համապատասխանում արդի տեխնոլոգիական պահանջներին։ Ոչ բարվոք վիճակում են գտնվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հեռաչափական ցանցը։ Խնդիրներ կան կապված հեռահաղորդման, տեղեկատվության օպերատիվ փոխանցման, մշակման և վերծանման հետ։

Հայաստանի Հանրապետության տարածքը բնորոշվում է սողանքային երևույթների չափազանց ինտենսիվ և լայն զարգացածությամբ, ինչը պայմանավորված է բարդ գերմորֆոլոգիական, երկրաբանական առանձնահատկություններով։

Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեն շուրջ 3000 սողանքներ, որոնցից 2 հա ավելի մակերեսով սողանքների թիվը 2500 է։ Շատերը գտնվում են Դիլիջան, Իջևան, Կապան, Վանաձոր և այլ քաղաքների, ինչպես նաև գյուղական բնակավայրերի տարածքներում։

Ներկայումս սողանքային վտանգը լրջորեն սպառնում է նաև հանրապետության տրանսպորտային, Էներգետիկ և այլ կենսաապահովման մայրուղիներին, ինչպես նաև արոտավայրերին ու մշակովի հողերին։Սողանքային երևույթներից սոցիալ-տնտեսական կառույցներին հասցվող վնասը կազմում է տարեկան շուրջ 13 մլրդ դրամ։

Page 5: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

Սողանքային պրոցեսների մեծ ակտիվությունը զգալի չափով պայմանավորված է նաև մարդու գործունեությամբ` լանջերի վրա ինտեսիվ շինարարությամբ, գյուղատնտեսությունում ագրոտեխնիկական պահանջների ոչ լիարժեք կատարմամբ և այլն։ Հատկապես վերջին տարիներին այն արտահայտվում է ապօրինի զանգվածային ծառահատումներով, հողաբուսական ծածկի խախտումներով ու վերացումով, ինչը մեծ վնասներ է հասցնում հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգին, լուրջ սպառնալիք է ստեղծում մարդկանց կյանքի համար, նպաստում բնակչության արտագաղթին։

Հանրապետության տարածքի ավելի քան 30 %-ը ենթակա է սելավների ր ջրհեղեղնեի ազդեցությանը։ Գարնանային վարարումները սկսվում են մարտի 2-րդ կեսից և շարունակվում են մինչև հունիս, երբեմն էլ մինչև հուլիս ամիսը։ Ամենամյա գարնանային հեղեղումներից բնակչությանը մեծ վնասներ են հասցնում Հրազդան, Ախուրյան, Վեդի, Գավառագետ, Աղստև, Դեբեդ գետերը։ Սելավները ձևավորվում են 3-10 տարին մեկ անգամ` ելնելով հանրապետության ջրավազանների բնաերկրաբանական կառուցվածքից և կլիմայական պայմաններից։

Սելավները և ջրհեղեղները պարբերաբար վնասներ են պատճառում բնակավայրերին, ենթակառուցվածքներին, հաղորդակցուղիներին և գյուղատնտեսությանը։ Բնակչությանը և սոցիալ-տնտեսական համակարգին պատճառած նյութական վնասները կազմում են տարեկան շուրջ 2.0 -2.2 մլրդ դրամ։ Սելավները համեմատաբար մեծ վնասներ են հասցրել ու սպառնում են Երևան, Ալավերդի, Կապան քաղաքներին և դրանց շրջակա տարածքներին։ Սելավների վտանգը նվազեցնելու և դրանց հետևանքները մեղմացնելու նպատակով հանրապետության սելավավտանգ տարածքների համար մշակվել և իրականացվել են հակասելավային համալիր ինժեներա-տեխնիկական հողանտառմելիորատիվ միջոցառումներ, այդ թվում` Հրազդան, Դեբետ, Արփա, Արաքս, Որոտան և այլ փոքր գետերի և սելավատարների ջրավազաններում։ Իրականացվել են հակասելավային միջոցառումներ տարբեր նախարարությունների և շինարարական կազմակերպությունների կողմից« բայց ոչ բոլոր դեպքերում են ապահովվել պահանջվող որակը և տեխնիկատնտեսական պարամետրերը, ինչի հետևանքով ստեղծված կառույցների զգալի մեծամասնությունը ներկայումս գտնվում են վթարային կամ տեխնիկապես անբավարար վիճակում։ Բնական աղետներից Հայաստանի Հանրապետության տնտեսությանը մեծ վնաս են հասցնում նաև հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, որոնցից առավել վնասաբեր են՝ կարկուտը, երաշտը, ցրտահարությունը, ուժեղ քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան միջին կարկտահարության օրերի թիվը 80-90 օր է (մայիս-հուլիս), սակայն եղել են տարիներ մինչև 100 օր և ավելի տևողությամբ։ Հիմնականում ուժեղ կարկտային պրոցեսները լինում են ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում, իսկ մնացած մարզերում՝ համեմատաբար թույլ են դրսևորվում։ Հայաստանի Հանրապետությունում երաշտի հետևանքով վնասվում են գյուղատնտեսական մշակաբույսերը, արոտավայրերը և անտառները։ Ուժեղ քամիներ կարող են դիտարկվել հանրապետության տարածքի գրեթե բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Ուժեղ քամիները դիտարկվում են փետրվար-հունիս ամիսների ժամանակահատվածում, բացառիկ դեպքերում կարող են դրտարկվել նաև դեկտեմբեր և հունվար ամիսներին։

Ելնելով ստեղծված իրավիճակից անհրաժեշտ է հանրապետության տարածքում, մթնոլորտային առավել վտանգավոր երևույթների խոցելիության

Page 6: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

նվազեցման նպատակով, ստեղծել նախազգուշացման ու վաղաժամ պատրաստականության և անհետաձգելի ու փրկարար աշխատանքների օպերատիվ պլանավորման համակարգ։

Ըստ փորձագետների գնահատականների գլոբալ ջերմաստիճանի մեկ աստիճան բարձրանալու դեպքում մեկ տոկոսով կաճի մահացության դեպքերի թիվը։ Ըստ Հայպետհիդրոմետի գնահատականների կլիմայի փոփոխության հետևանքով Հայաստանի Հանրապետության տարածքի տարեկան միջին ջերմաստիճանը 1935 -2007թթ. բարձրացել է 0,86 աստիճանով, իսկ տեղումները նվազել են 8 % -ով։ 1975-2006 թթ. օդերևութաբանական վտանգավոր երևույթների` ցրտահարությունների, կարկուտի, հորդառատ անձրևների և ուժեղ քամիների դեպքում ընդհանուր քանակը ավելացել է 13 -15%-ով։ Մինչև 2030 թ. ջերմաստիճանը կաճի ևս 1,1 աստիճանով, տարեկան տեղումները կնվազեն 3,1%-ով, որի հետևանքով գետային հոսքերը կնվազեն 6-7 %-ով, հողի խոնավությունը կնվազի 7-8 %-ով, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը կնվազի 3 -5 %- ով։ Պետք է նշել, որ դիտարկումների պետական ցանցում ներկայումս շահագործվող մասնագիտական գործիքներն ու սարքավորումները բարոյապես և ֆիզիկապես մաշված են (մոտ 90%), բացակայում է ներհանրապետական համակարգչային լոկալ ցանցը։ Եղանակի կանխատեսումների արդարացվածության աստիճանը տատանվում է 88-93 %-ի սահմաններում, ամսական և սեզոնային կանխատեսումները` 65-70 %, հիդրոլոգիական կանխատեսումները` 75-95 %, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության կանխատեսումներինը` 89-92%։ Ռադիոլոկատորների ցանցի բացակայության պատճառով վտանգավոր օդերևութաբանական երևույթներից` կարկուտի, ամպրոպի, առատ տեղումների կանխատեսումների որակը դեռևս ցածր մակարդակի վրա է գտնվում։ Վերջին տասնամյակներում ամբողջ աշխարհում միջուկային և վտանգավոր քիմիական օբյեկտների հզորության մեծացման, տարաբնույթ տեխնիկական համակարգերի բարդացման, ինչպես նաև բնակեցվածության խտության աճի հետևանքով, տարերային և տեխնածին աղետների դեպքում մեծանում է մարդկային զոհերի քանակը և նյութական կորուստների ծավալը։ Կտրուկ ավելանում է այսպես կոչված բազմաստիճան աղետների թիվը (երբ տարերային աղետի մեկ ձևը ծնում է մյուսը), որոնք սոցիալական, տնտեսական և բնապահպանական ոլորտներում բերում են ավելի ծանր հետևանքների։ Հաճախ երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու տարածքներում առաջանում են այլ բնական աղետներ (հատկապես սողանքներ), որոնք էլ իրենց հերթին կարող են տեխնածին աղետի պատճառ հանդիսանալ։ Բարձրացել է ինժեներական բարդ կառույցներով (ատոմակայաններ, քիմիական կազմակերպություններ, ջրամբարներ և այլն) հագեցած տարածքների ընդգրկման հավանականությունը տարերային աղետների ազդեցության գոտիներում։ Մթնոլորտային երևույթների դիտարկումների միջոցով հնարավոր է կատարել եղանակի գերկարճաժամկետ կանխատեսումներ, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպություններին, համայնքներին և բնակչությանը, 1-3 ժամվա ընթացքում, նախազգուշացնել սպասվող վտանգավոր օդերևութաբանական երևույթների (կարկուտ, տեղատարափ տեղումներ, մառախուղ) մասին։

III. Հայեցակարգի հիմնական նպատակը և խնդիրները

Page 7: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

Հայեցակարգի հիմնական նպատակն է բնական աղետների առավել ճշգրիտ կանխատեսման իրականացման և կանխարգելիչ միջոցների արդյունավետ օգտագործման շնորհիվ ապահովել անձի, հասարակության և շրջակա միջավայրի անվտանգությունը արտակարգ իրավիճակներում։ Երկրաֆիզիկական, երկրաբանական, օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների ճշգրիտ կանխատեսումը թույլ կտա ժամանակին իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և առավելագույնս նվազեցնել հնարավոր հետևանքները։ Նշված նպատակին հասնելու համար նախատեսվում է լուծել հետևյալ խնդիրները՝

- ստեղծել և զարգացնել բնական աղետների մոնիտորինգի և կանխատեսման համակարգ«

- տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման ուղղություններով լիազոր մարմնի կողմից միասնական պետական քաղաքականության իրականացումը.

- ռիսկերի նվազեցման պետական ծրագրերի միջազգայնացում.

- մշակել և իրականացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով արտակարգ իրավիճակների կանխարգելմանը ուղղված միջոցառումներ«

- մշակել և ներդնել անհրաժեշտ օրենսդրական և նորմատիվ ակտեր, կանխատեսման մեթոդական փաստաթղթեր«

- իրականացնել բնածին արտակարգ իրավիճակները կանխարգելող, ռիսկը նվազեցնող ու հանրապետության տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման առաջնահերթ երկարաժամկետ համալիր միջոցառումներ«

- իրականացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում գործող դիսպետչերական կետերի անձնակազմի ուսուցանումը«

- ձևավորել ռիսկերի նվազեցման միջգերատեսչական և մասնագիտացված հանձնաժողովներ.

- ձևավորել տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման գործուն համակարգ։

Արտակարգ իրավիճակների կանխատեսման նպատակներն են ` հնարավոր բնածին և դրանց հետևանքով առաջացած տեխնածին արտակարգ իրավիճակների ժամանակի և վայրի, դրանց հետ կապված բնակչությանը և տարածքներին սպառնացող վտանգների բնույթի և աստիճանի մասին հավաստի տեղեկատվության ստացումը և արտակարգ իրավիճակների հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքների գնահատումը։

Այդ նպատակների համար, արտակարգ իրավիճակների կանխատեսման ժամանակ լուծվում են հետևյալ խնդիրները՝

Page 8: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

- բնատեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հնարավոր աղբյուրներ

պարունակող պոտենցիալ վտանգավոր գոտիների հայտնաբերում և նույնականացում«

- արտակարգ իրավիճակների ծագման և զարգացման հնարավոր տարբերակների մշակում, արտակարգ իրավիճակների դինամիկայի մոդելավորում«

- արտակարգ իրավիճակների հավանականության կանխատեսում և հաճախականության գնատահում«

- արտակարգ իրավիճակների հնարավոր աղբյուրների հարվածող գործոնների դաշտերի չափանիշների մոդելավորում«

- հնարավոր արտակարգ իրավիճակի կանխատեսում (ինժեներական, հրդեհային, ճառագայթային, քիմիական, կենսաբանական, բժշկական, սոցիալական և այլն) դրա կայունացման, ուժերի ու միջոցների նախապես կազմավորման համար համապատասխան միջոցների պլանավորման, պաշտպանական միջոցառումների անցկացման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով«

- իրական և պայմանական սոցիալ-տնտեսական ու էկոլոգիական հետևանքների (կորուստներ և վնասներ) կանխատեսում.

- ռիսկի չափանիշների (ցուցանիշների) գնահատում և ռիսկի տարբեր մասշտաբների էլեկտրոնային քարտեզների (դաշտերի) կազմում։

IV. Տարերային աղետների կանխատեսման մակարդակները,

ժամկետները և ռեժիմները

Կառավարման մակարդակին համապատասխան՝ արտակարգ իրավիճակների

կանխատեսումը իրականացվում է լոկալ (օբյեկտային), տեղային (համայնքային),

տարածքային (մարզային) և հանրապետական մակարդակներով՝ վարչությունների և

կազմակերպությունների համապատասխան մարմինների իրավասության

սահմաններում։

Ճշգրիտ փորձագիտական գնահատումների և ձևավորված չափանիշների

օգտագործմամբ սեյսմիկ ակտիվության, սեյսմիկ ցիկլի, երկրաշարժերի

կրկնելիության գրաֆիկների, երկրակեղևի շարժումների, սողանքային

վտանգավորության, սեյսմաերկրադինամիկական ակտիվության աստիճանի,

հիդրոօդերևութաբանական երևույթների և գործընթացների կտրուկ

Page 9: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

փոփոխությունների ամբողջական վերլուծության իրականացումը հնարավորություն

է ընձեռնում կազմել վտանգների երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ

կանխատեսումներ։

Մշակվող կանխատեսումների հստակ ժամկետները կախված են

կանխատեսվող արտակարգ իրավիճակների տիպերից, իսկ ըստ տևողության նրանք

կհամապատասխանեն երկարաժամկետ կանխատեսման համար՝ տարիներին,

միջնաժամկետի համար՝ ամիսներին, կարճաժամկետի համար` շաբաթներին,

օրերին, ժամերին։

Ըստ արտակարգ իրավիճակների կանխատեսման կենտրոնացված համալիր

մոնիտորինգի և նրա կազմակերպչական կառուցվածքի գործունեությունը

իրականացվում է երեք ռեժիմներով՝

- առօրյա գործունեության ռեժիմ

- բարձր պատրաստականության ռեժիմ(արտակարգ իրավիճակների ծագման

սպառնալիքի դեպքում)

- օպերատիվ ռեժիմ (արտակարգ իրավիճակների ծագման դեպքում)

Առօրյա գործունեության ռեժիմում համապատասխան մակարդակի վրա

լուծվում են բոլոր խնդիրները, որոնք բխում են համակարգի կանոնակարգից (բնա-

տեխնիկական համակարգի վիճակի մասին տեղեկույթի հսկում, հավաքում, մշակում,

հնարավոր արտակարգ իրավիճակների պոտենցիալ վտանգավոր գոտիների

բացահայտում, իրավիճակի կանխատեսում և ռիսկի ու վտանգների վերլուծություն)։

Արտակարգ իրավիճակների կանխատեսման մակարդակները, խնդիրները,

տեսակները և փուլերը տրված են աղյուսակ N 1-ում.

Աղյուսակ N 1

Արտակարգ իրավիճակների կանխատեսման մակարդակները« խնդիրները« տեսակները և փուլերը

1.1.1 Օբյեկտային 1.1.2 Տեղային (համայնքային)

1.Կանխատեսման և մոնիտորինգի ֆունկցիոնալ մակարդակները

1.1 Կառավարման մակարդակները

1.1.3 Տարածքային

Page 10: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

(մարզային) 1.1.4 Հանրապետական 1.2.1 Արտակարգ իրավիճակների կանխատեսում 1.2.2 Արձագանքում արտակարգ իրավիճակներին

(կառավարման մակարդակներով և փուլերով) 1.2 Կառավարման փուլերը

1.2.3 Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում 2.1.1 Առօրյա գործունեության ռեժիմ 2.1.2 Արտակարգ իրավիճակների ծագման սպառնալիքի դեպքում

2.1 Գործունեության ռեժիմը

2.1.3 Արտակարգ իրավիճակների օպերատիվ ռեժիմ 2.2.1 Երկարաժամկետ 2.2.2 Միջնաժամկետ

2. Կանխատեսում-ների տեսակները (գործունեության ռեժիմներով և կանխատեսման ժամկետներով)

2.2 Կանխատեսման ժամկետները

2.2.3 Կարճաժամկետ (օպերատիվ)

3.1 Իրադարձության գնահատականը ելակետային իրավիճակով և ամրագրված փոփոխությունով 3.2 Ծրագրի« արտակարգ իրավիճակների կանխարգելման գործողությունների պլանի հղկում

3.Կանխատեսման փուլերը

3.3 Ապագա իրադրությունների կանխատեսում տարբեր տարբերակներով 4.1 Պոտենցիալ վտանգավոր օբյեկտների և արտակարգ իրավիճակների աղբյուրների հայտնաբերում և նույնականացում 4.2 Արտակարգ իրավիճակների զարգացման մոդելավորում 4.3 Արտակարգ իրավիճակների ծագման հավանականության գնահատում նույնականացման մեթոդով 4.4 Արտակարգ իրավիճակների հնարավոր աղբյուրների ազդող գործոնների մոդելավորում 4.5 Իրավիճակի կանխատեսում (ինժեներական« հրդեհային« ճառագայթային և այլն) 4.6 Տարածքների գոտիավորում ըստ վտանգի աստիճանների 4.7 Արտակարգ իրավիճակների հետևանքների կանխատեսում, ռիսկի գնահատում (կորուստներ« վնասներ) 4.8 Պաշտպանական միջոցառումների և հետևանքների վերացման համար անհրաժեշտ ուժերի և միջոցների հաշվարկ 4.9 Միջոցների և ուժերի կիրառման արդյունավետության գնահատում

4. Կանխատեսման խնդիրները

4.10 Տարածքների վտանգի և ռիսկի գնահատման քարտեզների

Page 11: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

կազմում 5.1.1 Իրավական ակտեր« ԳՈՍՏ-եր 5.1.2 Նորմեր« պահանջներ« ցուցումներ

5.1 Տարբեր մակարդակների համար հիմնական և նորմատիվա-տեխնիկական փաստաթղթեր

5.1.3 Ղեկավարումներ« ուսուցումներ 5.2.1Մեթոդաբանություններ 5.2.2 Ծրագրեր 5.2.3 Ալգորիթմներ 5.2.4 Մոդելներ և մեթոդներ

5.2 Նորմատիվամեթոդական փաստաթղթեր

5.2.5 Ձեռնարկներ 5.3.1 Պոտենցիալ վտանգավոր օբյեկտների« արտակարգ իրավիճակների աղբյուրների ցանկ

5.3 Տեղեկատվական ապահովում

5.3.2 Տարածքների գոտիավորման տվյալներ 5.3.3 Ելակետային տվյալներ (դեմոգրաֆիկական« բնակլիմայական« տնտեսական և այլն) ըստ տարածքի 5.4.1 Շտապ հաղորդագրությունների հաշվեցուցակ 5.4.2 Լրատվական ցուցանիշների ցանկ

5.Կանխատեսման ապահովման տեսակները (իրավական ակտերի հիման վրա)

5.4 Փոխհամագործակցության կարգի սահմանման և տեղեկույթի փոխանակման աշխատանքային փաստաթղթեր

5.4.3 Հրահանգներ և դրույթներ տեղեկույթի ապահովման համալիր մոնիտորինգի և փոխհամագործակցության կարգի մասին

Բնածին արտակարգ իրավիճակներ 6.1 Վտանգավոր երկրաֆիզիկական երևույթներ (երկրաշարժ) 6.2 Վտանգավոր երկրաբանական երևույթներ (սողանքներ« սելավներ« էռոզիա) 6.3 Վտանգավոր օդերևութաբանական երևույթներ (փոթորիկներ« տեղատարափ անձրևներ« կարկուտներ« ուժեղ քամիներ« ցրտահարություններ« երաշտներ և այլն) 6.4 Վտանգավոր հիդրոլոգիական երևույթներ (սելավներ, ջրհեղեղներ, վարարումներ)

6. Բնական« տեխնիկական օբյեկտների մոնիթորինգ և վտանգավոր իրավիճակների կանխատեսում ըստ արտակարգ իրավիճակների տիպերի 6.5 Վտանգավոր հիդրոօդերևութաբանական և

հիդրոլոգիական երևույթներ (ջրհեղեղներ)

Page 12: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

V. Հայեցակարգի իրականացման ուղիները Արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանց հետևանքների

նվազեցման գործընթացում կարևոր նշանակություն ունի ժամանակին ու լայնածավալ տեղեկատվության հաղորդումը բնակչությանը և շահագրգիռ մարմիններին, հատկապես միջպետական ու տարածքային արտակարգ իրավիճակների ծրագրերն իրականացնելիս։

Հանրապետության տարածքում աղետավտանգ օջախներից սպառնացող արտակարգ իրավիճակները կանխատեսելու և կանխարգելելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հուսալի կապ ունենան ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ։

Սեյսմիկ վտանգի և նրա հետ կապված երկրորդային վտանգների գնահատման, նվազեցման և սեյսմիկ ռիսկի գնահատման համար անհրաժեշտ աշխատանքներն են՝

- սեյսմիկ վտանգի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ քարտեզագրում«

- սեյսմիկ իրադարձության նախանշանների և ուժեղ երկրաշարժի միջև օրինաչափությունների հաստատում«

- փորձագիտական համակարգերի մշակում սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված հնարավոր աղետների կանխատեսման համար«

- սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված երկրորդային վտանգավոր երևույթների կանխատեսումների իրականացում«

6.6 Բնական հրդեհներ (տեղային, տափաստանային, ստորգետնյա) Տեխնածին արտակարգ իրավիճակներ 6.7 Տրանսպորտային վթարներ (աղետներ)

6.8 Հրդեհներ և պայթյուններ (հետագա հնարավոր բռնկումով) 6.9 Վթարներ քիմիական վտանգավոր նյութերի արտանետումով (արտանետման սպառնալիքով) 6.10 Վթարներ ռադիոակտիվ նյութերի արտանետումով (արտանետման սպառնալիքով) 6.11 Վթարներ կենսաբանական նյութերի արտանետումով (արտանետման սպառնալիքով) 6.12 Շենքերի կառույցների« ձյան (ձնահյուսի) հանկարծակի փլուզում 6.13 Վթարների էլէկտրաէներգետիկ համակարգում 6.14 Վթարներ կենսաապահովման կոմունալ համակարգում 6.15 Մաքրիչ կառույցների վթարներ 6.16 Հիդրոդինամիկական վթարներ 6.17 Վթարներ օբյեկտներում« լեռնաարդյունաբերական արտադրություններում և դրանց համակարգերում 6.18 Վթարներ տարբեր նշանակության ստորգետնյա կառույցներում (հիդրոտեխնիկական« տրանսպորտային« այդ թվում նաև մետրոպոլիտենում)

Page 13: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

- ուժեղ երկրաշարժերով պայմանավորված վտանգավոր երկրաբանական և հիդրոերկրաբանական պրոցեսների կանխատեսման մեթոդների մշակում և կիրառում«

- վտանգավոր երկրաբանական երևույթների հետազոտում, քարտեզագրում, վտանգի գնահատում, մոնիտորինգ.

- սեյսմիկ ռիսկի նվազեցման ենթածրագրերի կազմում. - սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատում. - շինությունների սեյսմակայունության բարձրացում։

Տարբեր ծրագրերով նախատեսված երկրաբանական, երկրաֆիզիկական,

երկրաքիմիական դիտարկումների ցանցերի վերականգնումը և զարգացումը թույլ կտա իրականացնել ընթացիկ սեյսմիկ վտանգի առավել ճշգրիտ գնահատում։ Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների կանխատեսման և կանխարգելման համար անհրաժեշտ աշխատանքներն են՝

- կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը և կանխատեսումը, այդ տվյալների հիման վրա տնտեսության տարբեր ոլորտների խոցելիության գնահատումը«

- օդերևութաբանական, հիդրոլոգիական, կլիմայական գիտահետազոտական աշխատանքների իրականացում, կանխատեսումների մոդելների մշակում, փորձարկում, ներդրում«

- հիդրոօդերևութաբանական կանխատեսումների թվային մոդելների ներդրում« - կանխատեսումների տնտեսական արդյունավետության գնահատման

ժամանակակից մեթոդների կիրառում«

- բարձր ճշգրտությամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների իրականացում։

Այլ ծրագրերով նախատեսված դիտարկումների միասնական ցանցի վերազինումը միջազգային ստանդարտներին համապատասխանող ժամանակակից չափիչ միջոցներով, հիդրոօդերևութաբանական և ռադիոռադարային համակարգերով, ռադիոլոգիական դիտարկումների համար անհրաժեշտ սարքերով, ինչպես նաև տվյալների հավաքման, մշակման և փոխանցման համար անհրաժեշտ կապի և հեռահաղորդակցության միջոցներով, թույլ կտա իրականացնել հուսալի և ճշգրիտ կանխատեսումներ։ Արտակարգ իրավիճակների կանխատեսման և կանխարգելման միասնական պետական համակարգի կառուցվածքը ներկայացված է N 2 աղյուսակում, իսկ գործադիր իշխանության հանրապետական մարմինների գործառույթներն արտակարգ իրավիճակների հսկման և կանխատեսման համակարգում ներկայացված է N 3 աղյուսակում։

Page 14: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

Աղյուսակ N2 Կառուցվածք

արտակարգ իրավիճակների կանխատեսման և կանխարգելման միասնական պետական համակարգի Արտակարգ իրավիճակների կանխման միասնական պետական համակարգի մակարդակներ

Հանրապետական Տարածքային (մարզային)

Տեղային (համայնքային) Օբյեկտային

Կոորդինացնող մարմիններ

Հանրապետական միջգերատեսչական հանձնաժողով

Տարածքային արտակարգ իրավիճակների հանձնաժողով

Տեղական ինքնակառավարման մարմինների արտակարգ իրավիճակների հանձնաժողով

Կազմակերպության արտակարգ իրավիճակների հանձնաժողով

Բնակչության և տարածքների պաշտպանության նպատակով արտակարգ իրավիճակների բացահայտման և կանխման մշտական գործող կառավարման մարմիններ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Պետական կառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով ստորաբաժանում

Տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով ստորաբաժանում

Կազմակերպության ադմինիստրացիա

Առօրյա կառավարման մարմիններ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ճգնաժամային կառավարման կենտրոն« նախարարությունների

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման օպերատիվ կետ

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման օպերատիվ կետ

Կազմակերպության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով պատասխանատու

Page 15: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

համապատասխան վարչություններ

Աղյուսակ N 3

Գործադիր իշխանության հանրապետական մարմինների գործառույթները արտակարգ իրավիճակների հսկման և կանխատեսման համակարգում

1.ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն - արտակարգ իրավիճակների կանխատեսում պոտենցիալ վտանգավոր օբեկտներում« այլընտրանքային էներգիայի (քամի« հիդրոթերմիկ« բիոէներգիա) ստացման սարքավորումներում և դրանց հարող տարածքներում 2. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն - արտակարգ իրավիճակների սոցիալ–տնտեսական հետևանքների կանխատեսում, արտադրական ուժերի ռացիոնալ բաշխում 3. ՀՀ առողջապահության նախարարություն - բնակչության առողջությանը սպառնացող համաճարակային իրավիճակների կանխատեսում 4. ՀՀ կրթության և գիտության նախարարություն« ԳԱԱ - գիտական հետազոտություններ և ուսուցում երկրաբանության« հիդրոլոգիայի և այլ բնագավառներում 5. ՀՀ պաշտպանության նախարարություն – պաշտպանության նախարարության օբյեկտների շրջանում ճառագայթային« քիմիական« կենսաբանական իրավիճակների կանխատեսում 6. ՀՀ բնապահպանության նախարարություն - Էկոլոգիական իրավիճակի կանխատեսում« հատկապես նոր արդյունաբերական արտադրությունների և օգտակար հանածոների արդյունահանման գոտիներում և հսկողություն վնասակար նյութերի արտանետումների ու շրջակա միջավայրի աղտոտվածության նկատմամբ 7. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն – տարերային աղետներով պայմանավորված սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական, պետական վերահսկողության իրականացում և այդ բնագավառներում հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացմանը, կանխատեսմանը, կանխարգելմանն ու ռիսկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության մշակում և իրականացում 8. ՀՀ քաղաքաշինության նախարարություն - բնական և տեխնածին վտանգավոր պրոցեսների կանխատեսում, տարբեր նշանակության շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի« շահագործման հուսալիության ու սեյսմակայունության գնահատում 9. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն – հիդրոօդերևութաբանական« հիդրոերկրաֆիզիկական երևույթների մոնիտորինգ« գնահատում և կանխատեսում« հսկողություն միջավայրի քիմիական և կենսաբանական աղտոտվածության

Page 16: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

նկատմամբ, սեյսմիկ մոնիթորինգի, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման,սեյսմիկ խոցելիության մակարդակի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի իրականացում, արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգության ապահովման մոնիտորինգ, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության շրջանակներում ենթահամակարգի ստեղծում, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում պաշտպանական միջոցառումների մշակում 10. ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե – ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում իրականացնում է իրավիճակի գնահատում և դրա հնարավոր փոփոխությունների կանխատեսումների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ

Page 17: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

VI. Հայեցակարգի իրականացումից ակնկալվող արդյունքները

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կանխարգելիչ միջոցառումների և

բնակչության պատրաստականության ապահովման համար պահանջվող ֆինանսական միջոցները մոտ 10-15 անգամ ավելի պակաս են, քան տարերային աղետներից պատճառված վնասնի չափը։

Հաշվի առնելով այն« որ ոչ բոլոր տարերային աղետներն է հնարավոր կանխել, ապա տարերային աղետներից հասցվող վնասի և կորուստների նվազեցման խնդրի լուծումը պետք է հանդիսանա ազգային անվտանգության ռազմավարության բաղադրիչ մաս։

Հարցն այսօր կրում է առավել արդիական բնույթ, քանի որ հանրապետության պետական և մասնավոր կազմակերպությունները համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ի վիճակի չեն աղետների պատճառած վնասները ինքնուրույն հաղթահարել։

Բնական բնույթի աղետներից բնակչության անվտանգության ու ռիսկի նվազեցման հարցում պետության կողմից տարվող քաղաքականության ներքո, սույն հայեցակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ մեխանիզմ արտակարգ իրավիճակներում բնակչության, տարածքների և օբյեկտների պաշտպանության խնդիրները լուծելու համար։

Համակարգային մոտեցման արդյունքում կբարձրանա պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան օղակների, ինչպես նաև հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների պատասխանատվությունը` աղետների, դրանց կանխարգելման և հետևանքների վերացման միջոցառումների իրականացման գործում։

Կազմակերպությունների ակտիվ ներգրավումը պետական կառավարման համակարգում կնպաստի արտադրական ծավալների մեծացմանը, չնախատեսված նյութական կորուստների նվազեցմանը, որն իր հերթին երաշխիք կհանդիսանա տնտեսության կայուն զարգացման համար։

Հայեցակարգը հիմքեր է ստեղծում հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանության« բնատեխնոլոգիական անվտանգության, ռիսկերի նվազեցման և հետևանքների մեղմացման առաջնահերթ խնդիրների լուծման համար։

Հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցը ներկայացված է N4 աղյուսակում։

Page 18: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

Աղյուսակ N 4

Ժամանակացույց հայեցակարգից բխող միջոցառումների

հ/հ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Ֆինասնական ապահովում

1. Տարերային աղետների

կանխատեսման և

կանխարգելման գործուն

մեխանիզմների

սահմանում

2010 թ.

4-րդ եռամսյակ

Ֆինանսավորում

չի պահանջում

2. Իրավական դաշտի

ապահովում

2011 թ.

3-րդ եռամսյակ

Ֆինանսավորում

չի պահանջում

3. Ժամանակակից գործուն

համակարգի ձևավորում

2012 թ.

4-րդ եռամսյակ

Ֆինանսավորում

չի պահանջում

Page 19: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունում տարերային աղետների կանխատեսման և

կանխարգելման համակարգի ձևավորման հայեցակարգին հավանություն

տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային

որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետությունում տարերային աղետների կանխատեսման

և կանխարգելման համակարգի ձևավորման հայեցակարգին հավանություն տալու

մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման

նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային

անվտանգության ռազմավարությունից և Հայաստանի Հանրապետության

կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության

կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը

հաստատելու մասին» N 878 - Ն որոշմամբ հաստատված ծրագրի «4.3.13

Արտակարգ իրավիճակների կանխարգելում» բաժնի 1-ին կետի 1.9-րդ ենթակետի

կատարման պահանջից։

Տարածաշրջանում վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական,

ջրաբանական, մթնոլորտային երևույթների հետևանքով ստեղծվում են աղետալի

իրավիճակներ։ Վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցած բնական աղետները

կրում են շատ ավելի ծավալային և ավերիչ բնույթ` բնակչության, տնտեսության և

շրջակա միջավայրի համար։ Բնական վտանգների հուսալի կանխատեսումն ու վաղ

ազդարարումը, կանխարգելումն ու չեզոքացումը, տարերային աղետների

Page 20: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան

բացահայտման և հաղթահարման ժամանակակից կառույցի ստեղծումը

հանդիսանում է ազգաբնակչության անվտանգության, տնտեսության հուսալիության

և պետության կայունության երաշխիք։

Հայեցակարգի հիմնական նպատակն է բնական աղետների առավել ճշգրիտ

կանխատեսման իրականացման և կանխարգելիչ միջոցների արդյունավետ

օգտագործման շնորհիվ ապահովել անձի, հասարակության և շրջակա միջավայրի

անվտանգությունը արտակարգ իրավիճակներում։ Երկրաֆիզիկական,

երկրաբանական, օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական վտանգավոր

երևույթների ճշգրիտ կանխատեսումը թույլ կտա ժամանակին իրականացնել

կանխարգելիչ միջոցառումներ և առավելագույնս նվազեցնել հնարավոր

հետևանքները։ Հաշվի առնելով այն« որ ոչ բոլոր տարերային աղետներն է հնարավոր

կանխել, ապա դրանցից բխող վնասի և կորուստների նվազեցման խնդրի լուծումը

պետք է հանդիսանա ազգային անվտանգության ռազմավարության բաղադրիչ մաս։

Հարցն այսօր կրում է առավել արդիական բնույթ, քանի որ հանրապետության

պետական և մասնավոր ձեռնարկությունները համաշխարհային ֆինանսական

ճգնաժամի պայմաններում ի վիճակի չեն աղետների պատճառած վնասները

ինքնուրույն հաղթահարել։

Բնական բնույթի աղետներից բնակչության անվտանգության ու ռիսկի

նվազեցման հարցում պետության կողմից տարվող քաղաքականության ներքո, սույն

հայեցակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ մեխանիզմ արտակարգ

իրավիճակներում բնակչության, տարածքների և օբյեկտների պաշտպանության

խնդիրները լուծելու համար։ Միաժամանակ հայեցակարգը պայմաններ է ստեղծում

հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում բնակչության

պաշտպանության« բնատեխնոլոգիական անվտանգության, ռիսկերի նվազեցման և

հետևանքների մեղմացման առաջնահերթ հարցերի լուծմանը։

ՆԱԽԱՐԱՐ Ա. ԵՐԻՑՅԱՆ

Page 21: ՆԱԽԱԳԻԾ - gov.am · քամիները, ջերմային ալիքները։ Հայաստանը համարվում է կարկտավտանգավոր տարածք։ Տարեկան