Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12....

12
1 Սուրահ «Ասրա» Հանուն ողորմած և բարեգութ Աստծո 1. Գովյալ է Աստված, որ գիշերով իր ծառային տեղափոխեց Մեքքայի նվիրական տաճարից Երուսաղեմի հեռավոր տաճարը, որի շրջապատը օրհնեցինք, որպեսզի նրան այնտեղ ցույց տանք Մեր նշանները: Աստված լսում է և տեսնում ամեն բան: 2. Մենք Մովսեսին տվեցինք Հնգամատյանը, որպեսզի առաջնորդի Իսրայելի զավակներին: Եվ մենք նրանց արգելեցինք Աստծուց բացի մեկ ուրիշից պաշտպանություն խնդրել: 3. Նոյին և իր սերնդին տարանք (տապանի մեջ): Նոյը երախտապարտ ծառա եղավ Աստծո համար: 4. Նվիրական մատյանների մեջ հրեաներին նախապես ասացինք, որ աշխարհի վրա երկու անգամ անօրենություն պիտի գործեն և ահռելի անասաստություն պիտի անեն: 5. Երբ գա առաջին սպառնալիքի գործադրման ժամանակը, ձեր դեմ կուղարկենք մեր ծառաներին, ովքեր վիթխարի ուժ ունեն: Նրանք կխուզարկեն տները, և սա անկասելի սպառնալիք է: 6. (Այս աղետից) հետո թույլ կտանք, որ հաղթեք նրանց: Մենք կմեծացնենք ձեր զորությունը և ձեր զավակների թիվն ու ձեր ազգը բազմամարդ կդարձնենք: 7. Ինչ բարիք և չարիք որ գործեք՝ ինքներդ ձեզ կանեք: Երբ մեր վերջին սպառնալիքի գործադրման ժամանակը գա, (ձեր թշնամիները) ահ ու սարսափ կտարածեն ձեր մեջ։ Նրանք կմտնեն տաճարի մեջ և, ինչպես առաջին անգամ, կքանդեն այն:

Upload: others

Post on 08-Oct-2020

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

1

Սուրահ «Ասրա»

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

1. Գովյալ է Աստված, որ գիշերով իր ծառային տեղափոխեց Մեքքայի

նվիրական տաճարից Երուսաղեմի հեռավոր տաճարը, որի շրջապատը

օրհնեցինք, որպեսզի նրան այնտեղ ցույց տանք Մեր նշանները: Աստված

լսում է և տեսնում ամեն բան:

2. Մենք Մովսեսին տվեցինք Հնգամատյանը, որպեսզի առաջնորդի Իսրայելի

զավակներին: Եվ մենք նրանց արգելեցինք Աստծուց բացի մեկ ուրիշից

պաշտպանություն խնդրել:

3. Նոյին և իր սերնդին տարանք (տապանի մեջ): Նոյը երախտապարտ ծառա

եղավ Աստծո համար:

4. Նվիրական մատյանների մեջ հրեաներին նախապես ասացինք, որ

աշխարհի վրա երկու անգամ անօրենություն պիտի գործեն և ահռելի

անասաստություն պիտի անեն:

5. Երբ գա առաջին սպառնալիքի գործադրման ժամանակը, ձեր դեմ

կուղարկենք մեր ծառաներին, ովքեր վիթխարի ուժ ունեն: Նրանք

կխուզարկեն տները, և սա անկասելի սպառնալիք է:

6. (Այս աղետից) հետո թույլ կտանք, որ հաղթեք նրանց: Մենք կմեծացնենք

ձեր զորությունը և ձեր զավակների թիվն ու ձեր ազգը բազմամարդ

կդարձնենք:

7. Ինչ բարիք և չարիք որ գործեք՝ ինքներդ ձեզ կանեք: Երբ մեր վերջին

սպառնալիքի գործադրման ժամանակը գա, (ձեր թշնամիները) ահ ու

սարսափ կտարածեն ձեր մեջ։ Նրանք կմտնեն տաճարի մեջ և, ինչպես

առաջին անգամ, կքանդեն այն:

Page 2: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

2

8. Աստված գուցե կրկին ների ձեզ, բայց եթե դարձյալ վերադառնաք (ոճիր

գործելու համար), մենք էլ կվերադառնանք: Դժոխքը պիտի դառնա

անհավատների բանտը:

9. Ղուրանն առաջնորդում է դեպի ամենաապահով ճանապարհը և այն

հավատացյալներին, ովքեր բարիք են գործում, փառավոր

վարձատրութուն է ավետում:

10. Ահավոր պատիժներ ենք սահմանել նրանց համար, ովքեր չեն հավատում

հանդերձյալ կյանքին:

11. Մարդիկ ցանկանոմ են ավելի շատ վատ բաներ, քան` լավ: Մարդը

մշտապես աճապարող է եղել:

12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք գիշերը

ծածկեցինք քողով, իսկ ցերեկվա դեմքը լուսավորեցինք ու տեսանելի

դարձրինք, որպեսզի դուք ստանաք Աստծո առատաձեռնության

շնորհները և կարողանաք հաշվել տարիներն ու ժամանակը: Ամենուրեք

փայլում է մեր իմաստնության դրոշմը:

13. Յուրաքանչյոր մարդու ճակատագիրն իր հետ է: Հարության օրը մենք

նրան մի գիրք ենք ցույց տալու՝ բացված:

14. Այդ ժամանակ ասելու ենք նրան. «կարդա գրքիդ մեջ, և այսօր ինքդ

պարզիր քո հաշիվը, (որ պիտի տաս քո Արարչի առջև)» :

15. Ով հետևի ճիշտ ճանապարհին՝ ինքն իրեն կօգնի, ով մոլորվի՝ ինքն իրեն

կվնասի: Ամեն մարդ իր հոգու բեռը պիտի կրի միայնակ: Մենք ոչ մի

ժողովրդի չենք պատժել՝ առանց մեր մարգարեների միջոցով

զգուշացնելու:

16. Երբ ցանկանանք մի քաղաք բնաջնջել, նախ կզգուշացնենք ցոփ կյանք

վարողներին: Բայց նրանք եթե շարունակեն մնալ իրենց մոլորության մեջ:

Այդ ժամանակ վճիռ կարձակենք և քաղաքը ավերակների կվերածենք:

17. Նոյից հետո որքան ազգեր բնաջնջեցինք: Հավիտենականը գիտի և

տեսնում է մահկանացուների բոլոր մեղքերը:

Page 3: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

3

18. Ով որ ցանկանա ստանալ (երկրային) վայելքները, Մենք կբաշխենք

անմիջապես՝ ում որ ցանկանանք: Այնուհետև նրան պիտի նետենք

դժոխքի մեջ, որտեղ նա պիտի լինի ստորացած ու լքված:

19. Իսկ նա, ով ապրում է հանդերձյալ կյանքի փափագով և հանուն դրա ջանք

ու եռանդ չի խնայում,եթե հավատացյալ լինի նրա ջանքն ու եռանդը

(Աստծո կողմից) վարձատրվելու է:

20. Արարչի գթությունը շնորհելու ենք երկու խմբին էլ: Եվ Նրա շնորհը չի

արգելվի ոչ մեկի համար:

21. Տե՛ս, թե ինչպես այս աշխարհում աստիճաններ հաստատեցինք

մարդկանց միջև: Բայց հանդերձյալ կյանքի աստիճաններն ավելի

փառավոր են լինելու:

22. Ոչ մի կուռքի Աստծուն հավասար մի դասեք, այլապես ամոթով ու

նախատինքով եք ծածկվելու:

23. Աստված քեզ հրամայում է միայն Իրեն պաշտել: Քեզ պատվիրում է բարիք

գործել ծնողներիդ հանդեպ, եթե նրանք (կամ նրանցից մեկը) ծերացել են:

Չպետք է նրանց արհամարհես կամ մեղադրես: Հարգանքով խոսիր նրանց

հետ:

24. Նրանց նկատմամբ քաղցր ու հնազանդ եղիր: Եվ Աստծուն ուղղիր այս

աղոթքը. «Տե՛ր, գթա նրանց, ովքեր գթացին ինձ և իմ մակության օրերին

սնեցին ինձ»:

25. Աստված կարդում է ձեր սրտերի խորքը և գիտի՝ արդա՞ր եք, թե՞ ոչ: Նա

ներելու է բոլոր նրանց, ովքեր դեպի Իրեն են վերադառնալու:

26. Քո մերձավորներին վերադարձրու այն, ինչ նրանց պարտական ես:

Ողորմություն տուր աղքատներին, ճամփորդներին և հարստությունդ

երբեք մի մսխիր:

27. Մսխողները սատանայի եղբայրներն են: Սատանան ապերախտ եղավ

Աստծու հանդեպ:

Page 4: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

4

28. Եթե դու ինքդ Աստծո օգնության կարիքն ունենալով չկարողանաս

աղքատներին ողորմություն տալ, գոնե քաղցրությամբ խոսիր նրանց հետ:

29. Թևդ վզիդ մի կապիր, բայց և շատ էլ մի բացիր այն: Կամ նախատվես կամ

էլ՝ մուրացկան կդառնաս:

30. Աստված երբեմն լիառատ է բաշխում Իր շնորհները և երբեմն` հաշվելով:

Նա տեսնում է իր ծառաներին ու տեղյակ է նրանց արարքներին:

31. Հանկարծ չսպանեք ձեր զավակներին՝ վախենալով աղքատությունից:

Մենք թե ձեր և թե նրանց համար սնունդ կհայթայթենք: Եթե սպանեք

նրանց, սոսկալի արարք կգործեք:

32. Անհավատարմություն մի արեք, որովհետև դա ոճիր է և տանում է դեպի

դժոխքի ճանապարհը:

33. Մարդկային էակի արյուն երբեք մի թափեք: Աստված արգելում է դա:

Սակայն այլ բան է, եթե արդարության համար դա անեք:

Անարդարությամբ սպանվածի հարազատներին մարդասպանի վրա

իշխելու իրավունք ենք տվել։ Սակայն սահմանված պատվերներից չի

կարելի անցնել և պահանջել նրա մահը: Որովհետև (օրենքը)

պաշտպանության տակ է առնում նրան:

34. Ձեռք մի տվեք որբերի ունեցվածքին: Այլ բան է, սակայն, եթե ցանկանում

եք այն արդյունավորել: Մինչև որբերը չափահաս դառնան, հարգեք ձեր

հանձնառությունները, որովհետև ձեզանից հաշիվ է պահանջվելու:

35. Գրիվ անելիս եղածն ամբողջությամբ տվեք : Ճշգրիտ կշեռքով կշռեք: Այս

կերպ ավելի լավ է ձեզ համար, և վերջն էլ բարի է լինելու:

36. Մի հետևիր այն բանին, ինչի մասին գաղափար չունես, որովհետև և

ականջդ, և աչքդ, և սիրտդ քննվելու են:

37. Աշխարհի վրա մի քայլիր գոռոզաբար։ Ոչ կարող ես երկու մասի բաժանել

աշխարհը և ոչ էլ հասնել դրա լեռների բաձրությանը:

Page 5: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

5

38. Նման արարքները դատապարտելի են Աստծո կողմից:

39. Աստված այս վարդապետությունը Իմաստնության գրքից քաղեց և

հայտնեց քեզ: Հանկարծ կուռքերին Աստծուն հավասար չդասես, քանզի

գեհենի մեջ կնետվես ու նախատինքով կծածկվես:

40. Մի՞թե (մտածեցում եք), թե Աստված ձեզ վերապահել է (ունենալ) տղաներ,

և Ինքն աղջիկների միջից ընտրել է հրեշտակներին: Մեծ սրբապղծություն

կգործեք, եթե այդպես մտածեք:

41. Մենք ցանկացանք Ղուրանի միջոցով մարդկանց բացատրել նրանց

պարտականությունները, բայց միայն նրանց ատելությունն է ավելանում:

42. Ասա նրանց. «Եթե Բարձրյալին հավասար ուրիշ աստվածներ լինեին,

նրանք պիտի փորձեին տիրանալ Աստծո գահին»:

43. Փառք Աստծո, Նա այս նախատինքից անսահման բարձր է:

44. Յոթ երկինքները նրան գովաբանում են, աշխարհը կրկնում է այս

գովաբանությունները: Այն ամենը ինչ որ կա տիեզերքում, Աստծո

գովեստն է անում: Սակայն դուք չեք հասկանում այդ գովքը:

Ամենակարողը համբերատար և գթած է:

45. Ղուրանը կարդալու ժամանակ քո և հանդերձյալ կյանքին

չհավատացողների միջև անտեսանելի քող կփռենք:

46. Նրանց սիրտը պիտի փակենք, որպեսզի չկարողանան որևէ բան

հասկանալ: Նրանց ականջը պիտի ծանրացնենք: Երբ Ղուրանի մեջ միակ

Աստծո անունը փառաբանես, նրանք ատելությամբ երես կթեքեն:

47. Մենք լավ գիտենք, թե ինչ նպատակով են գալիս քեզ լսելու և ինչ են

շշնջում, երբ չարագործներն ասում են.«Դուք միայն կախարդի եք

հետևում»:

48. Տես, թե ինչի են նմանեցնում քեզ: Բայց նրանք մոլորվել են և այլևս երբեք

չեն գտնելու ճշմարտությունը:

Page 6: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

6

49. Անհավատներն ասում են. «Ինչպես է հնարավոր, որ ոսկոր ու փոշի

դառնալուց հետո նորից կենդանանանք»:

50. Ասա.՝ քարից լինեք, թե երկաթից...

51. Կամ որևէ այլ խիստ բանից պատրաստված լինեք, (կրկին պիտի

հարություն առնեք): Նրանք շուտով կհարցնեն. «Ո՞վ պիտի կյանք տա մեզ»:

Պատասխանիր. «Նա, Ով առաջին անգամ ձեզ կյանք տվեց»: Նրանք

գլուխները կշարժեն և կհարցնեն, թե դա ե՞րբ պետք է տեղի ունենա:

Պատասխանիր.«Թերևս այդ օրը շատ հեռու չէ»:

52. Մի օր Աստված ձեզ կանչելու է գերեզմաններից: Դուք Նրան պիտի

գովեստով պատասխանեք: Ձեզ կթվա, թե հազիվ մի վայրկյան եք բնակվել

այնտեղ:

53. Իմ ծառաներին հանձնարարիր, որ պարկեշտությամբ խոսեն քանի որ

սատանան կարող է նրանց մեջ անհամաձայնություն սերմանել:

Սատանան մարդկության թշնամին է:

54. Աստված ծանոթ է ձեր սրտի խոսքին: Իր կամքով կարող է ներել կամ

պատժել ձեզ: Մենք քեզ չենք ուղարկել, որ նրանց հսկիչը լինես:

55. Քո Տերն ամենից ավելի լավ գիտի, թե ինչ կա երկինքներում ու երկրի վրա:

Մենք մարգարեներին մեկը մյուսից ավելի վեր բարձրացրինք: Դավթին

տվեցինք Սաղմոսագիրքը:

56. Ասա նրանց. «Օգնության կանչեք ձեր աստվածներին: Նրանք չեն

կարողանա ոչ փարատել և ոչ էլ փոխել ձեր դժբախտությունը»:

57. Նրանք ում ուղղում են իրենց ցանկությունները, իրենք էլ ջանում են

մերձենալ Բարձրյալին: Նրանք սպասում են աստվածային գթության և

վախենում են Նրա պատիժներից: Քանզի Արարչի պատիժը մշտապես

երկյուղածլի ու սարսափելի է:

58. Մենք, հարության օրը դեռ չեկած, բնաջնջելու կամ պատժելու ենք բոլոր

քաղաքներին: Այս վճիռը գրված է Հավիտենական գրքում:

Page 7: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

7

59. Սամուդականները մի՞թե բռնության չգործադրեցին (չսպանեցին)

հրաշագործ էգ ուղտին, որ ուղարկել էինք իրենց: Մենք հրաշքներ

գործեցինք միմիայն սոսկում սփռելու համար:

60. Մենք քեզ արդեն ասել ենք, որ աստվածային հրաշագործությունը

ընդգրկում է բոլոր մարդկային էակներին: Այն տեսիլքը, որ քեզ

շնորհեցինք, փորձության առարկա պիտի դառնա, ինչպես նաև այն

անիծյալ ծառը, որի մասին խոսվում է Ղուրանում: Մենք նրանց

վախեցնելու ենք, բայց նրանք ավելի անհնազանդ են դառնալու:

61. Հրեշտակներին հրամայեցինք, որ խոնարհվեն Ադամի առջև: Բոլորը Նրա

առջև խոնարհվեցին: Միայն սատանան ըմբոստացավ և

անհնազանդությամբ ասաց. «Ես ինչու՞ պիտի պաշտեմ հողից ստեղծված

մի էակի»:

62. Հետո Աստծուն ասաց. Եթե իմ պատիժը հետաձգես մինչև հարության օրը,

ես կբնաջնջեմ նրա սերունդը, ում ինձանից վեր բարձրացրիր: Քչեին

կհաջողվի փրկվել իմ թակարդներից»։

63. Աստված պատասխանեց. «Կորի՛ր, քեզ հետևողները դժոխք պիտի գնան

քեզ հետ միասին: Նրանց այս կերպ պիտի հատուցվի»:

Եվ (ոչինչ) Մեզ հրաշքներ ուղարկելուց հրաժարվեց բացի այն

հանգամանքից, որ նրանց նախորդները իրանք սուտ հռչակեցին։

64. Մարդկանց դեպի քեզ հրավիրիր խոսքով: Նրանց վրա արձակիր քո

հետևակ և ձիավոր զինվորներին: Մասնակից եղիր նրանց հետ

հարստության և զավակներին: Քաղցր հույսերով օրորիր նրանց:

Սատանան մարդկանց միայն սուտ խոստումներ է տալիս:

65. Դու իմ (հավատարիմ) ծառաների վրա որևէ իշխանություն չես ունենա:

Արարչիդ պաշտպանությունը բավական է:

66. Ձեր Աստվածը Նա է, ով բոլոր նավերին նավարկել է տալիս ծովերի վրա,

որպեսզի իր հարստության գանձերն ստանաք: Նա ձեր նկատմամբ

բարությամբ է լցված:

Page 8: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

8

67. Ծովում գտնված ժամանակ, երբ ձեզ դժբախտություն պատահի, ձեր

կուռքերը ձեզանից հեռու պիտի փախչեն: Ու երբ Նա ձեզ ազատի վտանգից

և ձեզ վերադարձնի ցամաք, կրկին լքելու եք նրան, քանի որ մարդիկ

ապերախտ են:

68. Կարծում եք զե՞րծ եք Նրա հարվածներից: Չե՞ք կարծում արդյոք, որ

Աստված կարող է ձեր ոտքերի տակ մի հոր բացել կամ ձեր գլխին տեղալ

քարե անձրև: Այդ ժամանակ որտե՞ղ եք ապաստանելու:

69. Վստա՞հ եք, որ Աստված ձեզ կրկին դեպի ծով չի ուղարկելու և բուռն

փոթորիկ չի հանելու ձեր դեմ, որպես պատիժ ապերախտության, մի

փոթորիկ, որ ձեզ ծովի հատակը կուղարկի: Այն ժամանակ ձեզ ոչ ոք չի

պաշտպանի:

70. Ադամի որդիներին պատվեցինք. նրանց տարանք ցամաքների ու ծովերի

վրա, նրանց տվեցինք մաքուր սնունդ և բարձրացրինք շատ արարածներից

ավելի վեր:

71. Մի օր բոլոր ազգերին իրենց առաջնորդների հետ պիտի հավաքեմ: Նրանք

բոլորը պիտի կանգնեն Իմ առաջ: Նրանք, ովքեր իրենց գիրքը բռնել են աջ

ձեռքում, պիտի կարդան այն և երբեք ամենաչնչին անօրենության զոհ չեն

դառնա:

72. Ով աշխարհում կույր մնա, հանդերձյալ կյանքում էլ կույր է լինելու :

Ճշմարտության ճանապարհից մոլորվելու է նա:

73. Քիչ էր մնացել, որ անհավատներն իրենց փորձություններով քեզ

հեռացնին մեր կրոնից և փոխեին մեր պատվերները: Այն ժամանակ, երբ

դու կատարես նրանց ասածը, նրանց բարեկամը կդառնաս։

74. Եթե քո հավատքը չամրապնդեինք, (դու տեղի կտայիր), որովհետև դու

արդեն հակվել էիր նրանց կողմը:

75. Եթե նրանց հետևեիր, քեզ պիտի կրել տայինք կյանքի ու մահվան

դժբախտությունները կրկնակի, և դու չէիր ազատվելու մեր զայրույթից:

Page 9: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

9

76. Քիչ էր մնացել, որ անհավատները սոսկումով լցնեին հոգիդ և քեզ

փախցնեին այս երկրից: Բայց այդ դեպքում նրանք էլ երկար չէին մնա:

77. Համաձայն այն օրենքի, որին հետևել են քեզանից առաջ եկած

մարգարեները, համաձայն այդ անփոփոխ օրենքի:

78. Աղոթիր արևի մայր մտնելուց սկսած մինչև մութն ընկնելը և աղոթիր

արշալույսին, հրեշտակները ներկա են լինում քո արշալույսի աղոթքին:

79. Գիշերվա մի մասն էլ հատկացրու Ղուրանի ընթերցմանը: Հնարավոր է, որ

Աստված քեզ մի փառավոր տեղ բարձրացնի:

80. Ասա. «Տե՛ր, այնպես արա, որ ճշմարտությունն իշխի իմ մուտքի ու ելքի

վրա: Ծածկիր ինձ Քո զորության վահանով»:

81. Ասա նրանց. «Ճշմարտությունը երևաց, և սուտն անհետացավ: Այո սուտը

արժանի է ոչնչացման»:

82. Հավատացյալները Ղուրանի մեջ գտնելու են իրենց ցավերի դարմանը և

աստվածային շնորհները: (Իսկ) չարագործներին վնասից բացի այլ բան չի

ավելանալու:

83. Մեր շնորհներով ողողված մարդը երես է դարձնում մեզանից: Բայց երբ

դժբախտության մեջ է հայտնվում, հուսահատության է մատնվում:

84. Ասա՝. ամեն մարդ իր ցանկություններով ինքն իր համար օրենք է

սահմանում: Բայց Աստված գիտի, թե ով է ընթանում ճշմարտության

ճանապարհով:

85. Քեզ հարց են ուղղելու հոգու մասին: Պատասխանիր. «Աստված Իրեն է

վերապահել դրա մասին գիտությունը և մեզ շատ քիչ տեղեկություն է տվել

այդ մասին:

86. Եթե ցանկանանք, կարող ենք ետ առնել այն ամենը, ինչ հայտնեցինք քեզ:

Դու չես կարող որևէ պաշտպան գտնել որը պաշտպանի ընդդեմ մեզ:

Page 10: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

10

87. Աստվածային գթությունը քո միակ ապաստանն է: Աստված Իր

շնորհներով ողողեց քեզ:

88. Ասա՝. եթե նույնիսկ ջինը միանար մարդու, Ղուրանի նման մի գիրք

արտագրելու համար, երբեք չէր հաջողվի, թեկուզ համագործակցեին իրար

հետ:

89. Մենք Ղուրանի միջոցով պատվերներ տվեցինք իրենց բոլոր

պարտականությունների մասին: Բայց նրանք համառ եղան իրենց

անհավատության մեջ և շարունակեցին մերժել:

90. Անհավատներն ասում են՝. մենք երբեք չենք հավատալու քո

առաքելությանը, եթե ջրի աղբյուր չբխեցնես գետնից:

91. Եվ կամ եթե արմավենիներով, որթատունկերով լցված պարտեզների մեջ

գետեր չհոսեցնես:

92. Կամ եթե մեզ վրա չխոնարհես երկնային կամարը, ինչպես ապարդյուն

խոստացար մեզ, և եթե մեզ բացեիբաց ցույց չտաս Աստծուն և

հրեշտակներին՝ իբրև քո խոսքերի ապացույց:

93. Կամ գոնե մի ոսկեղեն տուն չկառուցես, կամ երկինք չբարձրանաս

սանդուղքով. և նորից չենք հավատալու, որ երկինք ես բարձրացել, մինչև

այնտեղից մեզ մի գիրք չուղարկես, որը կարողանանք կարդալ:

Պատասխանիր նրանց. «Գովյալ է Աստված: Ես լոկ մի մարդ եմ, ով

ուղարկված է դեպի ձեզ»:

94. Մարդիկ երբեք չհավատացին, եբր ճշմարիտ կրոնը հայտնվեց նրանց,

որովհետև ասացին. «Մի՞թե Աստված Իր կամքը կատարելու համար

ընտրում է մի մահկանացուի»:

95. Պատասխանիր նրանց. «Եթե հրեշտակները բնակվեին աշխարհի վրա,

եթե խոսեին ձեզ հետ, այն ժամանակ որպես մարգարե մի հրեշտակ պիտի

ուղարկեինք ձեզ»:

96. Ասա նրանց. «Աստծո վկայությունը բավական է ինձ նրանց դեմ: Նա գիտի

և տեղյակ է Իր արարածների վիճակի մասին»:

Page 11: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

11

97. Միայն Աստծո ձեռքով առաջնորդվողն է ընթանում ուղիղ ճանապարհով:

Նա, ում Աստված մոլորեցնում է, փրկվի Իր վրեժխնդրությունից:

Հարության օրը մենք նրանց բոլորին պիտի հավաքենք. կույր, համր և խուլ

լինելով՝ նրանք երեսի վրա ընկած պիտի լինեն: Գեհենը պիտի լինի

իրենցը: Ամեն անգամ որ կրակը մարի, մենք պիտի վառենք այն և

թեժացնենք:

98. Նրանք պիտի կրեն այս չարչարանքները, որովհետև հավատքի կոչի դեմ

անհնազանդ լինելով՝ ասացին. «Հնարավո՞ր է, որ ոսկորի և հողի

վերածվելուց հետո կրկին կյանք ստանանք նոր ձևի մեջ»:

99. Մի՞թե չեն տեսնում նրանք, որ երկինքների ու երկրի Արարիչը կարող է

ստեղծել իրենց նման ուրիշ էակներ և նշանակել նրանց կյանքի ժամկետը:

Սա անվիճելի ճշմարտություն է, բայց անհավատները համառորեն

մերժում են հավատալ իրականությանը:

100. Ասա նրանց՝ եթե աստվածային գթությունը ձեզ գանձեր տված լիներ, դուք

չպետք է համարձակվեիք դիպչել դրանց, որովհետև մարդիկ ագահ են:

101. Մենք Մովսեսին տվեցինք ինը հրաշք գործելու կարողություն: Հարցրու

Իսրայելի զավակներին, որոնց առաջնորդը եղավ նա: Երբ Մովսեսը

կանգնեց փարավոնի առջև, նա ասաց. «Մովսե՛ս, դու գտնվում ես

կախարդների ազդեցության տակ»:

102. Մովսեսը պատասխանեց. դու շատ լավ գիտես, որ այս հրաշքները

երկինքների ու երկրի վեհապետների գործերն են: Դրանք ակնհայտ

նշաններ են: Ո՛վ փարավոն, դու կորստյան ես դատապարտվելու»:

103. Փարավոնը ցանկանում էր նրանց վտարել (Եգիպտոսից), և Մենք նրան ու

իր հետևորդներին սուզեցինք ծովի հատակը:

104. Այնուհետև ասացինք Իսրայելի զավակներին. «Բնակվեցեք այս երկրում.

երբ հանդերձյալ կյանքի ժամը գա, ձեզ ամենքիդ պիտի հավաքենք»:

Page 12: Սուրահ Ասրա - hy.yerevan.icro.irhy.yerevan.icro.ir/uploads/017-asra.pdf · 12. Գիշերն ու ցերեկը ապացույցներն են մեր զորության. մենք

12

105. Մենք Ղուրանն ուղարկեցինք, և այն իսկապես իջավ երկնքից: (Եվ, ո՛վ

մարգարե), քեզ ընտրեցինք, որպեսզի մարդկանց հայտնես մեր

վարձատրությունների ու սպառնալիքների մասին։

106. Ղուրանը մասերի բաժանեցինք, որպեսզի կարողանաս կարդալ

մարդկանց համար մաս- մաս: Մենք այն ուղարկեցինք գլուխների

բաժանած:

107. Ասա նրանց. «Հավատաք նրան թե ոչ, նրանք, որ նրանից առաջ

լուսավորված էին, երկրպագություն կանեն, երբ այն կարդաք նրանց

ներկայությամբ:

108. Նրանք կգոչեն: «Օրհնյալ է Աստված, որ իրականացնում է Իր

խոստումները»:

109. Նրանք կընկնեն երեսի վրա, արցունք կթափեն և ավելի հնազանդ կլինեն

(Աստծուն):

110. Ասա. «Կոչեք Աստված կամ կոչեք Ողորմած: Երկուսն էլ հավասարապես

գեղեցիկ են»: Ոչ շատ ցածր և ոչ էլ շատ բարձր ձայնով աղոթեցեք: Երկուսի

մեջտեղում փնտրեք (չափավոր) ձև:

111. Ասա. «Գովյալ է Աստված, Նա զավակ չունի, իշխում է տիեզերքի վրա և

որևէ օգնության կարիք չունի: Փառավորիր Աստծուն՝ փառաբանելով Նրա

մեծությունը: