Առյուծ, lion

4
Առյուծ Առյուծը այլ բնույթի կենդանի է, որի խառնվածքն ու բնակության միջավայրը սովորաբար սխալ է մատուցվում մեզ գրական ստեղծագործու- թյուններում։ Անգլիացիները «ջունգլիների արքա» են կոչում նրան, խեղճ առյուծին ուղարկելով այնպիսի վայր, որը չափազանց խոնավ է նրա համարիսկ գերմանացիները, իրենց հատուկ լրջմտությամբ, ընկնում են մի այլ ծայրահեղության մեջ, և դժբախտ կենդանուն ուղարկում անապատ։ Գերմաներեն «առյուծ» այդպես էլ նշանակում է՝ «անապատի արքա»։ Իրականում առյուծը նախընտրում է երջանիկ միջինը և ապրում է տափաստաններում ու սավաննաներում։ Այդ կենդանու կեցվածքի վեհությունը, որի համար էլ նա ստացել է իր մականվան երկրորդ մասը, պարտական է հասարակ մի հանգամանքիմշտապես խոշոր սմբակավորներ՝ բաց լանդշաֆտներում ապրող կենդանիներ որսալով, առյուծը վարժվել է դիտել ընդարձակ տարածություններ, անտեսելով այն ամենը, ինչ շարժվում է առաջին պլանում։ «Գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները։ Գերության մեջ առյուծը շատ ավելի քիչ է տառապում մտավոր զարգացվածությամբ իրեն հավասար մյուս կաթնասուններից այն պատճառով, որ նա մշտական շարժման մեջ գտնվելու պակաս ցանկություն ունի։ Կոպիտ ասած, «գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները, և նրա անբանությունը պարզապես նախանձելի է թվում։ Ապրելով բնական պայմաններում, առյուծը ընդունակ է կտրել անցնել վիթխարի տարածություններ, սակայն նա, հավանաբար, այդ անում է սոսկ քաղցի ազդեցության տակ, և ոչ թո ներքին որևէ այլ դրդապատճառներից։ Այդ իսկ պատճառով գերության մեջ գտնվող առյուծին հազվադեպ կարելի է տեսնել վանդակում անհանգիստ ետ ու առաջ քայլելիս, մինչդեռ գայլը կամ աղվեսը ժամեր շարունակ անընդհատ դես ու դեն են շարժվում։ Իսկ եթե շարժում կատարելու զուսպ պահանջը երբեմն ստիպում է առյուծին ետ ու առաջ անել բանտի ողջ երկայնքով, ապա նույնիսկ այդպիսի պահերի գազանի շարժումները ավելի շուտ ետ-աշյա զբոսանքի բնույթ են կրում և բացարձակապես զուրկ են այն մոլեգին շտապողականությունից, որ բնորոշ է շնազգիների ընտանիքի բանտված ներկայացուցիչներին, որոնք մշտապես անհաղթահարելի պահանջ ունեն մեծ տարածություններ անցնելու։ Բեռլինի կենդանաբանական այգում անապատից վերված ավազով ծածկված ու դեղնավուն կոպիտ ժայռաբեկորներով մի յսկայական փարախ կա, սակայն պարզվում է, որ այդ թանկարժեք կառույքը զգալիորեն անօգտավետ է։ Կենդանի առյուծները այնքան ծույլորեն են պառկում այդ ռոմանտիկ միջավայրում, որ կենդանիների խրտվիլակներով լանդշաֆտի վիթխարի մոդելը հաջողությամբ կարող էր ծառայել նույն նպատակին։

Upload: ndelhugo

Post on 13-Jul-2016

268 views

Category:

Documents


2 download

DESCRIPTION

Information about Առյուծ, Lion

TRANSCRIPT

Page 1: Առյուծ, Lion

ԱռյուծԱռյուծը այլ բնույթի կենդանի է, որի խառնվածքն ու բնակության միջավայրը սովորաբար սխալ է մատուցվում մեզ գրական ստեղծագործու-թյուններում։ Անգլիացիները «ջունգլիների արքա» են կոչում նրան, խեղճ առյուծին ուղարկելով այնպիսի վայր, որը չափազանց խոնավ է նրա համար․ իսկ գերմանացիները, իրենց հատուկ լրջմտությամբ, ընկնում են մի այլ

ծայրահեղության մեջ, և դժբախտ կենդանուն ուղարկում անապատ։ Գերմաներեն «առյուծ» այդպես էլ նշանակում է՝ «անապատի արքա»։ Իրականում առյուծը նախընտրում է երջանիկ միջինը և ապրում է տափաստաններում ու սավաննաներում։ Այդ կենդանու կեցվածքի վեհությունը, որի համար էլ նա ստացել է իր մականվան երկրորդ մասը, պարտական է հասարակ մի հանգամանքի․ մշտապես խոշոր սմբակավորներ՝ բաց լանդշաֆտներում ապրող կենդանիներ որսալով, առյուծը վարժվել է դիտել ընդարձակ տարածություններ, անտեսելով այն ամենը, ինչ շարժվում է առաջին պլանում։

«Գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները։

Գերության մեջ առյուծը շատ ավելի քիչ է տառապում մտավոր զարգացվածությամբ իրեն հավասար մյուս կաթնասուններից այն պատճառով, որ նա մշտական շարժման մեջ գտնվելու պակաս ցանկություն ունի։ Կոպիտ ասած, «գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները, և նրա անբանությունը պարզապես նախանձելի է թվում։ Ապրելով բնական պայմաններում, առյուծը ընդունակ է կտրել անցնել վիթխարի տարածություններ, սակայն նա, հավանաբար, այդ անում է սոսկ քաղցի ազդեցության տակ, և ոչ թո ներքին որևէ այլ դրդապատճառներից։ Այդ իսկ պատճառով գերության մեջ գտնվող առյուծին հազվադեպ կարելի է տեսնել վանդակում անհանգիստ ետ ու առաջ քայլելիս, մինչդեռ գայլը կամ աղվեսը ժամեր շարունակ անընդհատ դես ու դեն են շարժվում։ Իսկ եթե շարժում կատարելու զուսպ պահանջը երբեմն ստիպում է առյուծին ետ ու առաջ անել բանտի ողջ երկայնքով, ապա նույնիսկ այդպիսի պահերի գազանի շարժումները ավելի շուտ ետ-աշյա զբոսանքի բնույթ են կրում և բացարձակապես զուրկ են այն մոլեգին շտապողականությունից, որ բնորոշ է շնազգիների ընտանիքի բանտված ներկայացուցիչներին, որոնք մշտապես անհաղթահարելի պահանջ ունեն մեծ տարածություններ անցնելու։ Բեռլինի կենդանաբանական այգում անապատից վերված ավազով ծածկված ու դեղնավուն կոպիտ ժայռաբեկորներով մի յսկայական փարախ կա, սակայն պարզվում է, որ այդ թանկարժեք կառույքը զգալիորեն անօգտավետ է։ Կենդանի առյուծները այնքան ծույլորեն են պառկում այդ ռոմանտիկ միջավայրում, որ կենդանիների խրտվիլակներով լանդշաֆտի վիթխարի մոդելը հաջողությամբ կարող էր ծառայել նույն նպատակին։

Page 2: Առյուծ, Lion

Վարդան ԱյգեկցիՎարդան Այգեկցին միջնադարյան մատենագիր է, դավանաբան, առակագիր, քարոզիչ, հոգևոր գործիչ, առակավոր ճառի հիմնադիրը հայ գրականության մեջ:

Վարդան Այգեկցին (Մարաթացի) սովորել է ծննդավայրում, ապա՝ Սև լեռների Արքակաղին վանքում: Ուսումն ավարտելուց և վարդապետ ձեռնադրվելուց հետո զբաղվել է քարոզչությամբ Ամիթում, ապա՝ Տլուքում: 1198 թ-ին մասնակցել է Կիլիկիայի Լևոն Բ Մեծ արքայի թագադրության հանդեսին: Ենթադրվում է, որ եղել է Լամբրոնի արքեպիսկոպոս և Սկևռայի վանքի առաջնորդ: Ինչ-ինչ պատճառներով հալածվել է և 1208 թ-ին հարկադրված հեռացել վանքից: 1210 թ-ից մինչև կյանքի վերջն ապրել ու գործել է Սև լեռների Այգեկ (այստեղից էլ՝ Այգեկցի մականունը) վանքում:

Վարդան Այգեկցին գրել է բազմաթիվ ճառեր, թղթեր, խրատներ, կազմել է «Արմատ հավատոն» (1205 թ.), որը հայ և օտար եկեղեցական մատենագրություններից քաղված վկայությունների ժողովածու է: Պայքարել է քաղկեդոնականության դեմ, ջատագովել է հայ ժողովրդի ազգային ու բարոյական նկարագրի անաղարտությունը, քարոզներում ու խրատներում պարսավել է մարդկային արատները, հանդես եկել ժողովրդական խավերի իրավունքների պաշտպանությամբ:

Այգեկցին իր ճառերն ու քարոզները լսելի, ազդեցիկ և ընկալելի դարձնելու համար համեմել է առակներով: Խրատական ճառերում վերամշակել և օգտագործել է «Բարոյախոս» ժողովածուն, Եզոպոսի և հայ ժողովրդական առակներից, ժողովրդի կյանքն ու կենցաղը պատկերող բանավոր զրույցներ, որոնք փոքրիկ նովելներ են, զվարճալի ու խրատական պատմություններ: Իր մշակած և հեղինակած (ավելի քան 3 տասնյակ) առակներն ու զրույցներն Այգեկցին ամփոփել է առանձին ժողովածուներում:

Այգեկցու առակներում աշխարհը շենացնող տքնաջան աշխատանքն ամեն ինչից բարձր է դասվում («Ոսկին և ցորենը», «Եկեղեցի և ջրաղաց», «Եզն և ձի»): «Կտակ գանձի մասին» առակում աղքատ ու իմաստուն հայրը, իբր այգում թաղված գանձը գտնելու նպատակով, իր ծույլ որդիներին ստիպում է վարել հողը: Եվ այդ աշխատանքն իսկապես գանձ է դառնում, քանի որ այգին աճում և առատ բերք է տալիս: Հետևաբար՝ իսկական գանձը բարեբեր աշխատանքն է:

Այգեկցին իր առակներով ու զրույցներով ձգտել է նպաստել ժողովրդի մարտական ոգու հզորացմանը. մարտի պետք է գնալ ոչ թե փախչելու, այլ կռվելու և հաղթելու վճռականությամբ («Իմաստուն զինվորը»): Այդուհանդերձ, առակագիրը դեմ է անիմաստ ու փուչ պատերազմներին: Այդ մասին է «Կաթ մի մեղր պատճառ պատերազմի» առակը, որի հիման վրա Հովհաննես Թումանյանը գրել է «Մի կաթիլ մեղր» բալլադը:

Page 3: Առյուծ, Lion

Սուր երգիծանքով առանձնանում են Այգեկցու հատկապես այն առակները, որտեղ նա ծաղրում է կաշառակեր դատավորներին ու անիրավ հոգևորականներին («Քահանան և ղադին», «Գող քահանան և այրի կինը», «Աղքատ, երեց և Ավետարան» և այլն), աշխարհիկ տերերին («Իշխանավորը և իմաստունը», «Աղոթք աղքատի», «Իշխանը և այրի կինը» և այլն):

Այգեկցին գրել է ժողովրդական պարզ ու հետաքրքիր ոճով: Նրա առակների մեծ մասում գլխավոր գործող անձն աղվեսն է, այդ իսկ պատճառով Այգեկցու առակագրքերն անվանել են նաև «Աղվեսագիրք»: Այդ գրքերը հետագայում շարունակ բազմացվել են՝ ընդգրկելով նորանոր զրույցներ, հետաքրքրաշարժ պատմություններ, երևան են եկել մի քանի հարյուրի հասնող առակներ պարունակող ժողովածուներ, որոնք նույնպես անվանվել են «Աղվեսագիրք» (առաջին անգամ լույս է տեսել Ամստերդամում, 1668 թ-ին):

Այգեկցու և Մխիթար Գոշի շնորհիվ առակը և զրույցը միջնադարում դարձել են գրական ժանրեր:

ԱռակներԱռակը խրատական բնույթի փոքրածավալ

գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:

Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր և այլն: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները,

գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության և այլն։

Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով...

ՄրջյուններՄրջյունները թաղանթաթևավորների կարգի միջատների ընտանիքի միջատներ են: Հայտնի է մոտ 14 հզ., ՀՀ-ում՝ 116 տեսակ: Առավել տարածված են թափառող, ճահճային, խցանագլուխ մրջյունները, դեղին լագիուսը և այլ տեսակներ:

Մրջյունի մարմինը կազմված է գլխից, կրծքից, ցողունիկից և փորիկից: Աշխատավոր մրջյունների մարմնի երկարությունը 0,8–30 մմ է (էգերն ավելի խոշոր են), աչքերը պարզ են, բարդ (զբաղեցնում են գլխի զգալի մասը) կամ բացակայում են: Ծնոտները զինված են մի քանի ատամիկներով կամ ունեն ատամնավոր ծամող եզրեր: Կան թևավոր և

Page 4: Առյուծ, Lion

անթև տեսակներ: Ջերմասեր են: Տեսակների թիվն արևադարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում: