вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/pul 1/arm history/armenian history 2017 test...

24
ØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1 ÊÙµÇ Ñ³Ù³ñÁ Üëï³ñ³ÝÇ Ñ³Ù³ñÁ гñ·»ÉÇ° ¹ÇÙáñ¹ ÊáñÑáõñ¹ »Ýù ï³ÉÇë ³é³ç³¹ñ³ÝùÝ»ñÁ ϳï³ñ»É Áëï Ñ»ñóϳÝáõÃÛ³Ý: àõß³¹Çñ ϳñ¹³ó»° ù Ûáõñ³ù³ÝãÛáõñ ³é³ç³¹ñ³Ýù ¨ å³ï³ë˳ÝÝ»ñÇ ³é³ç³ñÏíáÕ ï³ñµ»ñ³ÏÝ»ñÁ: ºÃ» Ò»½ ãÇ Ñ³çáÕíáõÙ áñ¨¿ ³é³ç³¹ñ³ÝùÇ ³ÝÙÇç³å»ë å³ï³ë˳ݻÉ, ųٳݳÏÁ ËݳۻÉáõ Ýå³ï³Ïáí ϳñáÕ »ù ³ÛÝ µ³ó ÃáÕÝ»É ¨ ¹ñ³Ý ³Ý¹ñ³¹³éÝ³É ³í»ÉÇ áõß: Ò»ñ ³éç¨ ¹ñí³Í ûëï-·ñùáõÛÏÇ ¿ç»ñÇ ¹³ï³ñÏ Ù³ë»ñÁ ³½³ïáñ»Ý ϳñáÕ »ù û·ï³·áñÍ»É ë¨³·ñáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ: »ëï-·ñùáõÛÏÁ ãÇ ëïáõ·íáõÙ: êïáõ·íáõÙ ¿ ÙdzÛÝ å³ï³ë˳ÝÝ»ñÇ Ó¨³ÃáõÕÃÁ: ²é³ç³¹ñ³ÝùÝ»ñÁ ϳï³ñ»Éáõó Ñ»ïá ãÙáé³Ý³ù å³ï³ë˳ÝÝ»ñÁ áõß³¹Çñ ¨ ËݳÙùáí Ýᯐ å³ï³ë˳ÝÝ»ñÇ Ó¨³ÃÕÃáõÙ: ä³ï³ë˳ÝÝ»ñÇ Ó¨³ÃÕÃÇ ×Çßï Éñ³óáõÙÇó ¿ Ï³Ëí³Í Ò»ñ ùÝÝ³Ï³Ý ÙdzíáñÁ: سÕÃáõÙ »Ýù ѳçáÕáõÃÛáõÝ:

Upload: others

Post on 23-Sep-2020

0 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

ØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ

2017

вÚàò ä²îØàôÂÚàôÜ

ºêî 1

ÊÙµÇ Ñ³Ù³ñÁ

Üëï³ñ³ÝÇ Ñ³Ù³ñÁ

гñ·»ÉÇ° ¹ÇÙáñ¹

ÊáñÑáõñ¹ »Ýù ï³ÉÇë ³é³ç³¹ñ³ÝùÝ»ñÁ ϳï³ñ»É Áëï Ñ»ñóϳÝáõÃÛ³Ý: àõß³¹Çñ

ϳñ¹³ó»°ù Ûáõñ³ù³ÝãÛáõñ ³é³ç³¹ñ³Ýù ¨ å³ï³ë˳ÝÝ»ñÇ ³é³ç³ñÏíáÕ ï³ñµ»ñ³ÏÝ»ñÁ: ºÃ» Ò»½ ãÇ Ñ³çáÕíáõÙ áñ¨¿ ³é³ç³¹ñ³ÝùÇ ³ÝÙÇç³å»ë å³ï³ë˳ݻÉ, ųٳݳÏÁ ËݳۻÉáõ Ýå³ï³Ïáí ϳñáÕ »ù ³ÛÝ µ³ó ÃáÕÝ»É ¨ ¹ñ³Ý ³Ý¹ñ³¹³éÝ³É ³í»ÉÇ áõß:

Ò»ñ ³éç¨ ¹ñí³Í ûëï-·ñùáõÛÏÇ ¿ç»ñÇ ¹³ï³ñÏ Ù³ë»ñÁ ³½³ïáñ»Ý ϳñáÕ »ù û·ï³·áñÍ»É ë¨³·ñáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ: »ëï-·ñùáõÛÏÁ ãÇ ëïáõ·íáõÙ: êïáõ·íáõÙ ¿ ÙdzÛÝ å³ï³ë˳ÝÝ»ñÇ Ó¨³ÃáõÕÃÁ:

²é³ç³¹ñ³ÝùÝ»ñÁ ϳï³ñ»Éáõó Ñ»ïá ãÙáé³Ý³ù å³ï³ë˳ÝÝ»ñÁ áõß³¹Çñ ¨ ËݳÙùáí Ýᯐ å³ï³ë˳ÝÝ»ñÇ Ó¨³ÃÕÃáõÙ: ä³ï³ë˳ÝÝ»ñÇ Ó¨³ÃÕÃÇ ×Çßï Éñ³óáõÙÇó ¿ Ï³Ëí³Í Ò»ñ ùÝÝ³Ï³Ý ÙdzíáñÁ:

سÕÃáõÙ »Ýù ѳçáÕáõÃÛáõÝ:

Page 2: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Ա մակարդակ

Ե՞րբ է կնքվել Ապամեայի հաշտության պայմանագիրը. 1) Ք. ա. 179 թ. 2) Ք. ա. 190 թ. 3) Ք. ա. 188 թ. 4) Ք. ա. 189 թ.

Անտոնիոսի պարտված բանակը Պարթևստանից ե՞րբ նահանջեց դեպի Հայաստան.

1) Ք. ա. 36 թ. աշնանը 2) Ք. ա. 35 թ. ամռանը 3) Ք. ա. 35 թ. աշնանը 4) Ք. ա. 36 թ. ամռանը

Ո՞ր դարում է հիմնադրվել Հայ առաքելական եկեղեցին. 1) III դ. 2) IV դ. 3) II դ. 4) I դ.

Ե՞րբ է հիմնադրվել Հարանց անապատի դպրոցը. 1) XVII դ. վերջին 2) XVI դ. սկզբին 3) XVI դ. վերջին 4) XVII դ. սկզբին

Ե՞րբ է սուլթանը վավերացրել արևմտահայերի ազգային սահմանադրությունը. 1) 1860 թ. մայիսի 24-ին 2) 1863 թ. մարտի 17-ին 3) 1863 թ. մայիսի 24–ին 4) 1860 թ. մարտի 17-ին

Ե՞րբ է ավարտվել Սասունի 1894 թ. ապստամբությունը. 1) հոկտեմբերի վերջին 2) օգոստոսի կեսին 3) օգոստոսի վերջին 4) սեպտեմբերի կեսին

1

2

3

4

5

6

2

Page 3: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Հայաստանի կերպարվեստի թանգարանը բացվել է` 1) 1929 թ. 2) 1935 թ. 3) 1925 թ. 4) 1932 թ.

Հայաստանի Գերագույն խորհուրդը «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթն ընդունել է`

1) 1991 թ. հոկտեմբերի 16–ին 2) 1990 թ. օգոստոսի 23–ին 3) 1991 թ. սեպտեմբերի 21–ին 4) 1990 թ. մայիսի 20–ին

Որտե՞ղ է գտնվել Թորգոմա տուն կամ Թեգարամա երկիրը. 1) Եփրատի վերին ավազանում 2) Տիգրիսի վերին ավազանում 3) Արաքսի ստորին ավազանում 4) Ճորոխի ստորին ավազանում

Ո՞վ է հատել մեզ հասած առաջին հայկական արքայական դրամները. 1) Շամ (Սամոս) 2) Երվանդ I 3) Երվանդ II 4) Արշամ

Ո՞ր կայսրն է Մաշտոցին թույլատրել Արևմտյան Հայաստանում դպրոցներ բացել.

1) Հուստինիանոս I–ը 2) Թեոդոսիոս I–ը 3) Վաղեսը 4) Թեոդոսիոս II–ը

Ո՞վ է գումարել Դվինի I ժողովը. 1) Բաբգեն Ա–ն 2) Հովհաննես Ա Մանդակունին 3) Հովհաննես Բ Գաբեղենացին 4) Ներսես Բ Բագրևանդացին

7

8

9

10

11

12

3

Page 4: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Թվարկվածներից ո՞ր գավառը չէր մտնում 1849 թ. ստեղծված Երևանի նահանգի մեջ.

1) Նոր Բայազետի 2) Երևանի 3) Նոր Նախիջևանի 4) Օրդուբադի

Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման դեմ կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ առաջին զինված ընդհարումը տեղի է ունեցել`

1) Ախալքալաքում 2) Գանձակում 3) Երևանում 4) Ալեքսանդրապոլում

Որքա՞ն էր 1920–ական թթ. ԱՄՆ–ում և Կանադայում հաստատված հայերի թիվը.

1) շուրջ 300 հազար 2) շուրջ 280 հազար 3) շուրջ 130 հազար 4) շուրջ 200 հազար

Թվարկված կոթողներից որի՞ հեղինակն է քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյանը.

1) «Մարտիրոս Սարյան» 2) «Սասունցի Դավիթ» 3) «Դավիթ բեկ» 4) «Միքայել Նալբանդյան»

Ո՞ր պատմիչի խոսքերն են.

«Նա քաղաքը շրջապատեց 50 կանգուն բարձրության պարիսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ: Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ` ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով: Մերձակայքում նա բարձրացրեց նաև հզոր մի բերդ»:

1) Պլուտարքոսի 2) Ամմիանոսի 3) Տակիտոսի 4) Ապպիանոսի

13

14

15

16

17

4

Page 5: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Ո՞վ է բերված վկայության հեղինակը.

«Անիի տիրակալներից հետո «շահնշահ» տիտղոսն անցավ Գագիկ Կարսեցուն»:

1) Վարդան Արևելցին 2) Կիրակոս Գանձակեցին 3) Մովսես Կաղանկատվացին 4) Մատթեոս Ուռհայեցին

Օսմանյան կայսրության հայերի հոգևոր կյանքը տնօրինող նվիրապետական աթոռն էր՝

1) Աղվանից կաթողիկոսությունը 2) Աղթամարի կաթողիկոսությունը 3) Երուսաղեմի հայոց պատրիարքությունը 4) Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը

«Երևանյան զորախումբ» հասկացությունը համապատասխանեցնել իր բովանդակությանը.

1) 1918 թ. մայիսյան հերոսամարտերի օրերին գեներալ Մովսես Սիլիկյանի

հրամանատարությամբ գործող զորամիավորման անվանումը 2) Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական բանակի շարքերում

գործող հայկական կամավորական ջոկատին տրված անվանումը 3) ռուսական հրամանատարության հրամանով 1917 թ. վերջերին կազմավորված

զորամիավորում, որի հրամանատարը գեներալ Թովմաս Նազարբեկյանն էր 4) արևմտահայերից կազմավորված դիվիզիա, որի հրամանատարն Անդրանիկն էր

Նէպը ձախողվեց, որովհետև՝

1) երկրում անցում կատարվեց կառավարման վարչահրամայական եղանակին: 2) նէպի տարիներին տնտեսության ֆինանսավորման հիմնական աղբյուրը

գյուղացիության վրա դրված ծանր հարկերն էին: 3) նէպի շրջանում խիստ սահմանափակ էր արդյունաբերական ձեռնարկություն-

ների տնտեսական ինքնուրույնությունը: 4) նէպի տարիներին վերականգնվել էր ազատ առևտուրը և վարձու աշխատանքի

կիրառումը:

Ո՞րն էր 703 թ. հակաարաբական ապստամբության պատճառը. 1) հայ հոգևորականությանը հարկատու դարձնելը 2) Նախիջևանի և Խրամի եկեղեցիներում հայ նախարարների ողջակիզումը 3) Արմինիայի առաջին արաբ ոստիկանի դաժան հարկահանությունը և կրոնական

հալածանքները 4) Հերթ ոստիկանի «աշխարհագիրը»

[

18

19

20

21

22

5

Page 6: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. Հայ ժողովրդական կուսակցության 2–րդ համագումարը բ. Արևմտահայերի 2–րդ համագումարը գ. թուրքական զորքերի՝ դեպի Բաքու ռազմարշավի սկիզբը դ. «Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության» անկախության

հայտարարությունը ե. Հայաստանի առաջին հանրապետությունում պետական լեզվի մասին օրենքի ընդունումը

1) դ, գ, բ, ե, ա 2) ա, դ, բ, գ, ե 3) գ, դ, ա, ե, բ 4) դ, գ, բ, ա, ե

Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. հայոց իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու եղբայր Աբասի նշանակվելը սպարապետ բ. բյուզանդական պատրիարքի՝ նամակով դիմելը հայոց իշխանաց իշխան

Աշոտ Բագրատունուն գ. Շիրակավանի եկեղեցական ժողովի գումարումը դ. Աշոտ Բագրատունու հաստատվելը հայոց իշխան և սպարապետ ե. Աշոտ Բագրատունու ճանաչվելը հայոց իշխանաց իշխան

1) դ, ե, բ, գ, ա 2) դ, ե, ա, գ, բ 3) ե, դ, ա, բ, գ 4) դ, ե, ա, բ, գ

Հեղինակի անունը համապատասխանեցնել իր աշխատությունում արված հիշատակությանը.

1) Գրիգոր Լուսավորիչը «տղայության հասակում» Հայաստանում սովորել է հայոց գիրն ու լեզուն:

2) Հայոց Արշակ I արքայի օրոք կիրառվել է հայալեզու և հայագիր դպրություն: 3) Նախաքրիստոնեական Հայաստանում պաշտվել է դպրության հատուկ

աստված Տիրը: 4) Արտավազդ արքայի գրած ողբերգությունները նրա մահվանից մեկուկես դար

անց էլ հայտնի էին հռոմեացի ընթերցասերներին:

ա. Մեթրոդորոս Սկեփսացի դ. Պլուտարքոս բ. Գևորգ Ասորի ե. Փիլոստրատոս գ. Ագաթանգեղոս

1) 1–ե, 2–բ, 3–գ, 4–դ 2) 1–դ, 2–բ, 3–գ, 4–ա 3) 1–բ, 2–ե, 3–գ, 4–դ 4) 1–ե, 2–գ, 3–բ, 4–դ

23

24

25

6

Page 7: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Միջնադարյան հայ մշակույթի նշանավոր գործչի անունը համապատասխանեց-նել դպրոցին.

1) Հռոմկլա ա. Սարգիս Պիծակ 2) Սկևռա բ. Թորոս Տարոնացի 3) Գոշավանք գ. Գրիգոր Մլիճեցի 4) Գլաձոր դ. Թորոս Ռոսլին 5) Սիս ե. Պողոս

զ. Մանուել

1) 1–ա, 2–գ, 3–ե, 4–զ, 5–դ 2) 1–գ, 2–դ, 3–ե, 4–բ, 5–զ 3) 1–դ, 2–գ, 3–զ, 4–բ, 5–ա 4) 1–դ, 2–գ, 3–ե, 4–բ, 5–ա

Տրված փաստարկներից ո՞ր երկուսն են սխալ.

ա. Հայկական լեռնաշխարհում համադաշնություններից անցումը կենտրոնացված պետության տեղի է ունեցել Ք. ա. X-IX դարերում:

բ. Ք. ա. 650-ական թթ. առաջին կեսին տեղի ունեցան ռազմական բախումներ Ասորեստանի և Վանի թագավորության միջև: գ. Ք. ա. VII դարի սկզբին Վանի արքայատոհմից անցում կատարվեց հաջորդ

արքայատոհմին` առանց պատերազմական գործողությունների, պալատական հեղաշրջման միջոցով:

դ. Հայկական լեռնաշխարհում համադաշնությունների համակարգը գոյություն ուներ` սկսած Ք. ա. III հազարամյակից:

1) բ, գ 2) ա, գ 3) գ, դ 4) ա, բ

Ե՞րբ են սկսվել Սուետիայի հայության ինքնապաշտպանական կռիվները. 1) 1915 թ. հուլիսի սկզբին 2) 1915 թ. օգոստոսի սկզբին 3) 1915 թ. սեպտեմբերի սկզբին 4) 1915 թ. նոյեմբերի կեսին

Ե՞րբ է ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ներգաղթի կոմիտեն դադարեցրել իր գործունեությունը.

1) 1949 թ. նոյեմբերին 2) 1948 թ. սեպտեմբերին 3) 1948 թ. դեկտեմբերին 4) 1949 թ. օգոստոսին

26

27

28

29

7

Page 8: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Ծումբի ճակատամարտը տեղի է ունեցել՝

1) Ապահունիքում 2) Բասենում 3) Մանանաղիում 4) Սասունում

Ո՞վ է ժամանակակից երկրաքիմիա գիտաճյուղի հիմնադիրը. 1) Խորեն Սինանյանը 2) Անդրեաս Արծրունին 3) Հակոբ Չամչյանը 4) Հովհաննես Ադամյանը

Ո՞ր բերդի պաշարման ժամանակ են Մխիթար սպարապետն ու տեր Ավետիսը հետևյալ խոսքերով դիմել հայ զինվորներին.

«Արիացե՛ք, մի՛ երկնչեք, հետևեցե՛ք մեզ: Եթե հասել է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ՝ մեր աչքերի առաջ, տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»:

1) Տաթևի 2) Զևայի 3) Որոտանի 4) Հալիձորի

Ո՞վ է մեջբերված խոսքի հեղինակը.

Խոսելով «Թուրքիայի կողմից զավթված հայկական մարզերի» մասին` նա ասաց. «Մենք հաստատակամորեն կձգտենք մեր առաջադրած հարցի դրական լուծմանը, որը կենսական նշանակություն ունի ամբողջ հայ ժողովրդի հետագա զարգացման համար»:

1) Յակով Զարոբյան 2) Աղասի Խանջյան 3) Գրիգոր Հարությունյան 4) Ասքանազ Մռավյան

1992 թ. օգոստոսի 15–ին ԼՂՀ–ում ստեղծված մարմինը կոչվում էր` 1) Պաշտպանության պետական կոմիտե 2) Ինքնապաշտպանական ուժերի շտաբ 3) ԼՂՀ պաշտպանության կոմիտե 4) Պաշտպանության գլխավոր շտաբ

30

31

32

33

34

8

Page 9: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Ի՞նչ նպատակով է լույս ընծայվել «Տարեգրություն» պարբերականը. 1) Հնդկաստանի հայության աշխույժ հասարակական կյանքը կազմակերպելու

և ուղղորդելու 2) հայ ժողովրդին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին

տեղեկություններ հաղորդելու 3) հնդկական հասարակությանը բուն Հայաստանում տեղի ունեցող

իրադարձություններին իրազեկ դարձնելու 4) հայ ժողովրդին ռուս հասարակական կյանքին, նրա առաջադիմական

մշակույթին ու գիտությանը հաղորդակից դարձնելու

Դեպքերը դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. Լևոն I իշխանի ամրանալը Վահկա բերդում բ. Բերդուսի ճակատամարտը գ. Տաշիր–Ձորագետի թագավորության վերացումը դ. Թորոս II–ի կառավարման սկիզբը ե. կաթողիկոսական աթոռի հաստատումը Հռոմկլայում զ. թյուրք–սելջուկների կողմից Անիի հանձնումը Շադդադյաններին

1) զ, բ, ա, դ, գ, ե 2) զ, բ, գ, ա, դ, ե 3) զ, բ, գ, ե, դ, ա 4) բ, զ, ե, դ, գ, ա

Իրադարձությունների տրված շարքում ո՞րն է տեղի ունեցել երրորդը՝ ըստ ժամանակագրական հաջորդականության.

ա. Սան Ռեմոյի խորհրդաժողովը բ. Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների առաջին կոնֆերանսը գ. Գորիսի ազատագրումը բոլշևիկներից Գարեգին Նժդեհի գլխավորությամբ դ. քեմալականների կողմից Հաճընի պաշարման սկիզբը ե. խորհրդա–քեմալական «Սրտագին և անկեղծ բարեկամության» պայմանագրի

նախաստորագրումը զ. Հայհեղկոմի «Պարենային մթերքների և այլ նյութերի հայտնաբերման մասին»

հրամանի հրապարակելը

1) բ 2) ե 3) ա 4) գ

35

36

37

9

Page 10: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Կատարել համապատասխանեցում.

Թվաքանակ

1) 18500 2) մոտ 40000 3) մոտ 3620 4) շուրջ 1100 5) 2600

Փաստ

ա. Խորհրդային իշխանության կողմից 1932 թ. սկզբին առանց դատարանի վճռի գնդակահարված և ազատազրկման դատապարտված մարդկանց թիվը բ. Անդրկովկասի հանրապետություններից 1949 թ. աքսորված հայ ընտանիքներ գ. հողազուրկ գյուղացիների թիվը 1929 թ. դրությամբ դ. հայ փախստականների թիվը ԼՂԻՄ–ում 1989 թ. հուլիսի 1–ի դրությամբ ե. 1930 թ. դրությամբ որպես «կուլակ» ունեզրկված

տնտեսություններ զ. Հայաստանում 1945–1952 թթ. քաղաքական

մեղադրանքով բռնադատվածներ

1) 1–դ, 2–ե, 3–բ, 4–գ, 5–ա 2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ե, 5–ա 3) 1–ե, 2–բ, 3–գ, 4–դ, 5–զ 4) 1–բ, 2–դ, 3–զ, 4–ե, 5–գ

Ընտրել ճիշտ բացատրությունները. 1) Վարչական առումով Վանի թագավորությունը բաժանվում էր առանձին

նահանգների, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից: 2) «Արքունի հացատար»–ը Վանի թագավորության արձանագրություններում

հիշատակված մի շարք գործակալությունների անվանումներից է: 3) «Սահմանապահ կուսակալ»–ը Վանի թագավորության արձանագրություն-

ներում հիշատակված մի շարք գործակալությունների անվանումներից է: 4) Արարատյան կամ Վանի համահայկական պետության մեջ թագավորին կից

գործող ավագների խորհրդի անդամները կոչվում էին արքայի «գործակալներ»:

5) Արարատյան կամ Վանի համահայկական թագավորությունը հինարևելյան տիպի բացարձակ միապետություն էր:

Թվարկվածներից որո՞նք են օսմանյան Թուրքիայի համար 1723 թ. Անդրկովկաս արշավելու պատճառ հանդիսացել.

1) հայ և վրաց ժողովուրդների չընդհատվող բանակցությունները Արևմուտքի հետ 2) ռուսական ազդեցության ուժեղացումը Անդրկովկասում 3) աֆղանների կողմից Սպահանի գրավումը 4) հայ և վրաց ժողովուրդների ազատագրական շարժումների աշխուժացումը 5) լեզգիների արշավանքները Անդրկովկաս

38

39

40

10

Page 11: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ. 1) ԱԽՍՀԴՄ–ն գոյատևեց մինչև 1936 թվականը: 2) ԽՍՀՄ–ը իրականում ոչ թե դաշնային միություն էր, այլ միաձույլ

կենտրոնացված պետություն: 3) Վրաստանի հեղկոմի նախագահ Պ. Մդիվանին և իր կողմնակիցները գտնում

էին, որ Անդրկովկասի Դաշնություն ստեղծելու համար կան իրական նախադրյալներ և կողմ էին դրա ստեղծմանը:

4) «Ստալինյան ինքնավարացման ծրագրին» հավանություն տվեցին խորհրդային բոլոր հանրապետությունների կոմկուսները:

5) Հայաստանի իշխանությունները դեմ էին Անդրդաշնության ստեղծմանը, որովհետև այն հնարավորություն չէր տա երկիրը ու ժողովրդին արտաքին վտանգներից պաշտպանելու և հասարակական–տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու:

6) Անդրկովկասի խորհուրդների առաջին համագումարն ընդունեց ԱԽԴՍՀ Սահմանադրությունը և որոշեց մյուս խորհրդային հանրապետությունների հետ միավորվել ԽՍՀՄ–ի կազմում:

Ո՞ր իրադարձությունն է խախտում տրված շարքի ժամանակագրական հաջորդականությունը.

1) Խոսրով II–ի գահակալության սկիզբը 2) Տրդատ Արշակունու հաղթական մենամարտը գոթերի իշխանի հետ 3) Տրդատ II–ի թագ ստանալը կայսր Մակրինոսից 4) Ներսեհ Սասանյանի` Հռոմի դեմ պատերազմի սկիզբը 5) հայ–հռոմեական ուժերի հաղթանակը Ոսխայի ճակատամարտում 6) 40–ամյա խաղաղության պայմանագրի կնքումը Մծբինում

Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ. 1) Վախթանգ Գորգասալ թագավորի գահակալության սկիզբը 2) Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսի նահատակվելը 3) Շահապիվանի եկեղեցական ժողովը 4) Մուշեղ Մամիկոնյան սպարապետի զորքով դեպի Գանձակ շարժվելը պարսից

զորքի դեմ 5) Պերոզի գահակալության սկիզբը

41

42

43

11

Page 12: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Կատարել համապատասխանեցում.

Ռուսաստանին անցած տարածք

ա. Լոռի, Փամբակ, Շամշադին, Գանձակ, Ղարաբաղ, Շիրակ բ. Երևանի և Նախիջևանի խանություններ գ. Կարս, Կաղզվան, Օլթի, Արդահան, Ալաշկերտ, Բայազետ դ. Բեսարաբիա ե. Փոթի, Ախալցխա, Ախալքալաք

Պայմանագիր

1) Թուրքմենչայի հաշտության պայմանագիր 2) Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիր 3) Բուխարեստի հաշտության պայմանագիր 4) Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիր 5) Բեռլինի հաշտության պայմանագիր 6) Գյուլիստանի հաշտության պայմանագիր

Տրված 6 պնդումներից յուրաքանչյուրի համար ընտրել՝ Ճիշտ է, Սխալ է, Չգիտեմ պատասխաններից որևէ մեկը:

1) Հայ–հռոմեական պատերազմը սկսվեց Ք. ա. 69 թ. գարնանը և ընթացավ

երկու փուլով: 2) Պատերազմի առաջին փուլում հայոց բանակը միայն հաղթանակներ տարավ,

այդ պատճառով Լուկուլլոսը պաշտոնանկ արվեց: 3) Հռոմեական կայսրությունը Ք. ա. առաջին դարի սկզբներին հզորացել էր և

ծրագրել էր գրավել Փոքր Ասիան: 4) Փոքր Ասիայում գերիշխանության էր ձգտում նաև Միհրդատ Պոնտացին: 5) Հզոր Հայաստանի գոյությունը Հռոմի առջև փակել էր դեպի Եգիպտոս տանող

բոլոր ճանապարհները: 6) Հայ–հռոմեական պատերազմի սկսվելու պատճառը Միհրդատ Եվպատորին

հանձնելու հռոմեացիների պահանջի մերժումն էր հայոց արքայի կողմից:

44

ա բ գ դ ե

45

12

Page 13: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Բ մակարդակ

Գտնել տերմինների կամ հասկացությունների սխալ բացատրությունները.

ա. Պարսից արքայի և հռոմեական կայսեր միջև 363 թ. կնքված պայմանագիրն անվանել են «ամոթալի»:

բ. Հայաստանի պարսկա–բյուզանդական բաժանումից հետո Այրարատ նահանգի մեծ մասից կազմված վարչական միավորը կոչվեց «Խորագոյն Հայք»:

գ. Հայաստանի պարսկա–բյուզանդական բաժանումից հետո Տայք նահանգը հայտնի էր «Ներքին Հայք» անունով:

դ. Հայաստանի պարսկա–բյուզանդական բաժանումից հետո Տուրուբերան նահանգը հայտնի էր «Մեծ Հայք» անունով:

ե. Նախարարական տների կրտսեր իշխանները կոչվում էին սեպուհներ: զ. Հերթ ոստիկանի «աշխարհագրով» մտցված՝ ըստ գերդաստանների` երդերի,

ոչ մահմեդականներից գանձվող հարկը կոչվում էր ծխահարկ: է. Հայաստանի պարսկա–բյուզանդական բաժանումից հետո Չորրորդ Հայք

նահանգը հայտնի էր նաև «Վերին Միջագետք» անունով:

1) բ, գ, զ 2) ա, դ, ե 3) բ, գ, ե 4) ա, դ, է

Ընտրել տերմինների կամ հասկացությունների ճիշտ բացատրությունները.

ա. Կոմինտերնի բարձրագույն խորհրդի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացած խորհրդաժողովը Արևելքի ժողովուրդների առաջին համագումարն էր:

բ. Թուրքիայում ծավալվող քեմալական շարժման նպատակները պաշտոնական ձևակերպումներ ստացան «Թուրքիայի հանրապետության ազգային միություն» կոչվող փաստաթղթում:

գ. Իտալիայի Սան Ռեմո քաղաքում Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը մշակած մարմինը տերությունների Գերագույն խորհրդի խորհրդաժողովն էր:

դ. Բեհաեդդին Շաքիրի անմիջական ղեկավարությամբ կազմավորված մարմինը կոչվել է «Հատուկ կազմակերպություն»:

ե. Փարիզում Պողոս Նուբարի նախաձեռնությամբ հրավիրված ժողովը Հայոց ազգային համագումարն էր:

զ. Հաճընում Պետրոս Սարաճյանի նախագահությամբ քեմալականների դեմ հայերի պաշտպանական մարտերը գլխավորող մարմինը կոչվում էր ինքնապաշտպանության բարձրագույն խորհուրդ:

է. Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի նախագահ Վ. Լենինին ուղղված Քեմալի նամակում Արևմուտքի տերություններն ու Հայաստանն անվանվում են «ժողովրդավարական երկրներ»:

1) ա, բ, դ 2) գ, դ, ե, զ 3) ա, գ, ե, է 4) դ, զ, է

46

47

13

Page 14: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Թվարկվածներից որո՞նք են Մեծ եղեռնի հետևանքներ.

ա. Ոչնչացվեց Օսմանյան կայսրության հայ բնակչության մեծ մասը՝ 300 հազարը: բ. Մահմեդականացվեցին մոտ 250 հազար հայեր, հիմնականում՝ կանայք և երեխաներ: գ. Հայերն ամբողջությամբ ոչնչացվեցին անգամ Կ. Պոլսում և Զմյուռնիայում: դ. Հայերի ժառանգները մի կերպ փրկեցին իրենց ունեցվածքը: ե. Ավերվեցին կամ կողոպտվեցին 2350 եկեղեցի և վանք, վերացվեցին 1500

դպրոց ու վարժարան: զ. Հայությանը հասցվեց 20 մլրդ ֆրանկ ոսկու վնաս: է. Տեղահանված հայերը բնակեցվեցին Կիլիկիայի հայաշատ շրջաններում:

1) բ, ե, զ 2) բ, դ, է 3) ա, գ, ե 4) ե, զ, է

Թվարկվածներից որո՞նք ճիշտ չեն արտահայտում պատմական իրադար–ձությունների պատճառահետևանքային կապերը.

ա. 1965 թ. Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառումների անցկացումը հետևանք էր ազգային ինքնագիտակցության զարթոնքի:

բ. Հայաստանում այլախոհական կազմակերպությունների հանդես գալը պայմանավորված էր ազգային զարթոնքով և կորցրած պատմական տարածքները վերադարձնելու գաղափարով:

գ. Հայաստանում ազգային ինքնագիտակցության զարթոնքի պատճառը ԽՍՀՄ–ում ստալինիզմի վերացման գործընթացն էր:

դ. Խորհրդային Հայաստանում բնակչության կենսամակարդակի աճի հետևանքը սփյուռքահայության մեծ հայրենադարձությունն էր:

ե. Խորհրդային Հայաստանում հայրենադարձության հետևանքը ՀԽՍՀ ժողովրդագրական իրավիճակի վատթարացումն էր:

զ. Նէպի սկզբնական շրջանում շուկայական հարաբերությունների աշխուժացման հետևանքը դրամական հարկաձևը բնամթերայինով փոխարինելն էր:

է. Ստալինի անձի պաշտամունքի ձևավորման հետևանքը ԽՍՀՄ–ի հաջողու–թյուններում և հաղթանակներում ժողովուրդների դերի գերագնահատումն էր:

1) դ, ե, զ, է 2) ա, բ, զ, է 3) բ, գ, ե, զ 4) ա, դ, ե, է

48

49

14

Page 15: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Ըստ ժամանակագրական հաջորդականության՝ թվարկված իրադարձություն–ներից ո՞րն է տեղի ունեցել վեցերորդը.

ա. թյուրք–սելջուկների առաջին արշավանքը Հայաստան բ. Անիի հռչակումը մայրաքաղաք գ. Սմբատաբերդ լեռան մոտ հայ բնակչության կոտորածը դ. Տաշիր–Ձորագետի թագավորության հիմնադրումը ե. թյուրք–սելջուկների երրորդ արշավանքը Հայաստան զ. Սյունիքի թագավորության հռչակումը է. Վարդանակերտի ճակատամարտը ը. Դավիթ Կյուրապաղատի մահը թ. Մանազկերտի ճակատամարտը ժ. Անիի գրավումը թյուրք–սելջուկների կողմից

1) ա 2) զ 3) գ 4) թ

Դեպքերը դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.

ա. զեյթունցիների հաղթական մարտը Ազիզ փաշայի դեմ բ. «Բարենպատակ ընկերության» հիմնադրումը գ. «Հայրենասերների միություն» կազմակերպության գործունեության

դադարեցումը դ. «Դրոշակում» ՀՅԴ առաջին ծրագրի տպագրումը ե. Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության անդամների

դատավարությունը զ. Հնչակյան կուսակցության Լոնդոնի առաջին համագումարը է. Հնչակ» թերթում Հնչակյան կուսակցության ծրագրի հրատարակումը ը. Կարինի և Տրապիզոնի հնչակյան մասնաճյուղերի ստեղծումը թ. ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովի հրավիրումը ժ. «Խարիսխ» զինագործական արհեստանոցի հիմնադրումը Թավրիզում

1) ա, բ, գ, ե, ը, ժ, է, դ, թ, զ 2) բ, ե, գ, է, ա, ը, ժ, թ, զ, դ 3) ա, բ, գ, ե, է, ը, թ, դ, զ, ժ 4) ա, բ, ե, գ, է, ը, ժ, թ, դ, զ

50

51

15

Page 16: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Թվարկված իրադարձություններից ո՞րն է տեղի ունեցել վեցերորդը՝ ըստ ժամանակագրական հաջորդականության.

ա. ԽՍՀՄ կառավարության կողմից խորհրդա–թուրքական բարեկամության և չեզոքության պայմանագրի չեղյալ հայտարարելը բ. խորհրդա–գերմանական չհարձակման պայմանագրի կնքումը գ. Նելսոն Ստեփանյանի զոհվելը դ. 390–րդ դիվիզիայի կազմացրումը ե. հատուկ որոշումով Հայոց եկեղեցուն Մեծ եղեռնի օրը նշելն արգելելը զ. Նվեր Սաֆարյանի նշանակվելը Թամանյան դիվիզիայի հրամանատար է. Էջմիածնի վանքը փակելու վերաբերյալ ՀԿ(բ)Կ կենտկոմի որոշման

ընդունումը ը. ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի գնդակահարությունը

1) ե 2) գ 3) ը 4) է

Պատմական իրադարձությունը համապատասխանեցնել տարեթվին.

ա. Առաջին տիեզերական ժողովի գումարումը բ. Միլանի կայսերական հրովարտակի ընդունումը գ. Մծբինի 40–ամյա հաշտության կնքումը դ. Վրթանես Ա Պարթևի հայոց կաթողիկոս դառնալը ե. Հայոց առաջին եկեղեցական ժողովի գումարումը զ. Ներսես Ա Մեծի հայոց կաթողիկոս կարգվելը է. Վասակ սպարապետի հաղթանակը Շապուհ II–ի պարսից զորքի դեմ

1) 298 թ. 5) 336 թ. 2) 313 թ. 6) 353 թ. 3) 325 թ. 7) 354 թ. 4) 333 թ. 8) 363 թ.

1) ա–3, բ–2, գ–1, դ–7, ե–4, զ–6, է– 5 2) ա–3, բ–2, գ–1, դ–4, ե–7, զ–6, է–8 3) ա–3, բ–1, գ–6, դ–4, ե–7, զ–2, է–5 4) ա–2, բ–3, գ–1, դ–7, ե–4, զ–6, է–8

52

53

16

Page 17: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Բերված փաստարկներից որո՞նք են սխալ.

ա. 1829 թ. հունիսի 24–ին Ի. Պասկևիչի գլխավորած ռուսական հիմնական ուժերը գրավել են Վերին Բասենի վարչական կենտրոն Հասան Կալան: բ. «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը ստեղծվել է 1882 թ. Խաչատուր Կերեքցյանի ջանքերով: գ. Ժողովրդավարական հեղափոխությունը Ռուսաստանում սկսվել է 1905 թ.

հունվարի 9–ին Պետերբուրգում բանվորների խաղաղ ցույցի գնդակոծությամբ: դ. 1917 թ. դեկտեմբերի 5–ին ընդունվել է «Թուրքահայաստանի մասին»

հրովարտակը: ե. 1917 թ. մայիսի 2–ին բացվել է Արևմտահայերի առաջին համագումարը: զ. Հրայրը ծնվել է 1864 թ. Սասունի Ահարոնք գյուղում, սովորել Մշո Ս. Կարապետ

վանքի դպրոցում: է. Նազարեթ Տաղավարյանը Կ. Պոլսում հրատարակել է առաջին գիտական հայ

պարբերականը` «Ազդարար» խորագրով: 1) ա, դ, է 2) բ, դ, է 3) ա, ե, զ 4) բ, գ, ե

Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ.

ա. Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները` առանց սեռի, ազգության և կրոնական խտրականության, ընդհանուր, գաղտնի, հավասար և բազմաստիճան քվեարկությամբ:

բ. Բաթումի պայմանագրով Թուրքիային անցան Սուրմալուն, Կարսը, Ախալցխան, Նախիջևանը, Զանգեզուրը:

գ. 1920 թ. կեսերին ՀՀ տարածքը կազմում էր շուրջ 70 հազար քառ. կմ: դ. Հայաստանի առաջին հանրապետության ընտրովի խորհրդարանն ուներ 80

անդամ: ե. Հողի մասին օրենքի համաձայն` կալվածատիրական հողատիրությունը ՀՀ–ում

վերացվում էր առանց հատուցման, սակայն թույլատրվում էր հողի մասնավոր սեփականությունը և վաճառքը:

զ. ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1919 թ. կրճատվել էր վեց անգամ`1913 թ. համեմատությամբ:

է. 1918 թ. վերջերին Հայաստանում սովյալների թիվն անցնում էր 1 միլիոնից: 1) գ, դ, զ 2) ա, դ, է 3) գ, ե, զ 4) բ, գ, ե

54

55

17

Page 18: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Թվարկվածներից որո՞նք պատմական իրադարձությունների իրական արդյունքներ չեն.

ա. Գիսակ Դիմաքսյանի գլխավորած հակահռոմեական ապստամբության արդյունքում Միհրդատը դուրս վռնդվեց, իսկ երկիրը մինչև 43 թ. լիովին վերականգնեց անկախությունը:

բ. 51 թ. հորեղբորը և նրա ամբողջ ընտանիքին սպանելու արդյունքում Հռադամիզդը բռնազավթեց հայոց գահը:

գ. Տիրանի հետ ունեցած բարդ հարաբերությունների արդյունքում հայոց զորքերի հրամանատարներ Արտավազդ և Վասակ Մամիկոնյանները հեռացան իրենց տոհմական աշխարհը՝ Տայք:

դ. Սելևկյանների դեմ համառ ու երկարատև կռիվների արդյունքում Արտաշեսը Մեծ Հայքին միացրեց Տմորիք երկրամասը:

ե. 591 թ. պարսկա–բյուզանդական բաժանման արդյունքում Հայաստանի մեծ մասն անցավ Պարսկաստանին:

զ. 774–775 թթ. ապստամբության արդյունքում Արաբական խալիֆայությունը ստիպված էր Հովնանին նշանակել «Լեռան» կառավարիչ:

է. Հայերի 850–855 թթ. ապստամբության արդյունքում խալիֆայությունը ստիպված էր Սասուն գավառը դուրս բերել «Ջազիրա» նահանգից և միացնել Արմինիային:

1) դ, զ, է 2) ա, բ, գ 3) ե, զ, է 4) գ, դ, ե

Կատարել համապատասխանեցում.

Տարեթիվ

1) 1920 թ. նոյեմբերի 30 5) 1921 թ. հուլիսի 13 2) 1921 թ. հունիսի 1 6) 1921 թ. հունիսի 12 3) 1921 թ. փետրվարի 25 7) 1921 թ. փետրվարի 26 4) 1920 թ. դեկտեմբերի 25 8) 1921 թ. հունիսի 30

Իրադարձություն

ա. Ադրբեջանի հեղկոմի հայտարարությունը՝ «Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Խորհրդային Հայաստանի մաս ճանաչելու մասին»

բ. Կարմիր բանակի զորամասերի մուտքը Թիֆլիս գ. Կարմիր բանակի զորամասերի մուտքը Սիսիան դ. Ինքնավար Սյունիքի հռչակումը ե. Կարմիր բանակի զորամասերի մուտքը Մեղրի զ. «Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին պատկանելության մասին» ՀՍԽՀ

ԺԿԽ–ի հայտարարության հրապարակումը է. Լեռնահայաստանի վերանվանումը Հայաստանի Հանրապետություն ը. Մոսկվայի ռուս–թուրքական երկրորդ կոնֆերանսի սկիզբը թ. մեծ պետությունների Լոնդոնի կոնֆերանսի սկիզբը

1) 1–ա, 2–է, 3–բ, 4–դ, 5–ե, 6–զ, 7–ը, 8–գ 2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա, 5–զ, 6–ը, 7–ե, 8–է 3) 1–ա, 2–է, 3–բ, 4–դ, 5–գ, 6–զ, 7–թ, 8–ե 4) 1–բ, 2–դ, 3–ե, 4–զ, 5–ը, 6–է, 7–թ, 8–գ

56

57

18

Page 19: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Ընտրել ճիշտ պնդումները, որոնք արտացոլում են Կիլիկյան Հայաստանի պետական կարգի բնութագրական կողմերը և առանձնահատկությունները.

ա. Սենեսկալը հետևում էր նաև արքունի կարգ ու կանոնի պահպանմանը: բ. Թագավորի անչափահասության դեպքում պայլը իրականացնում էր ոչ միայն

նրա, այլև ամբողջ երկրի խնամակալությունը: գ. Թագադիր գործակալն էր լուծում գահաժառանգության խնդիրը: դ. Արքունիքի մեջ մտնում էին արքունի խորհուրդը, բարձրագույն դատական

ատյանը և գործակալությունները: ե. Կանցլերը թագավորի առաջին խորհրդականն էր: զ. Թագադիր գործակալությունը ստեղծվել էր դեռևս Ռուբինյան առաջին

իշխանների օրոք: է. Կանցլերը ղեկավարում էր օտար երկրների ներկայացուցիչների հետ

բանակցությունները: 1) ա, գ, է 2) բ, դ, է 3) ա, գ, զ 4) բ, դ, ե

Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ.

ա. «Աջերի», տրոցկիստների ընդդիմության ջախջախումից հետո ՀամԿ(բ)Կ ստալինյան ղեկավարությունը հաստատեց իր բացարձակ իշխանությունը:

բ. Ստալինի անձի պաշտամունքը բացահայտ դարձավ 1924 թ.` Լենինի մահից հետո:

գ. Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 64 հայ գեներալ: դ. Վերջին անգամ Հայկական հարցը քննարկվեց Լոզանի կոնֆերանսում (1921 թ.

սեպտեմբերի 21–22): ե. 1925 թ. հունվարի 25–ին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրու-

թյամբ բացվեց հանրապետության առաջին դրամատիկական թատրոնը: զ. Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թ. հունիսի 12–ին Աղդամի մոտ՝ Մարզիլու

գյուղում։ է. Արմֆանի առաջին նախագահ նշանակվեց հայտնի աստղագետ Վիկտոր

Համբարձումյանը:

1) բ, դ, է 2) բ, ե, զ 3) ա, գ, դ 4) ա, գ, զ

58

59

19

Page 20: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Ընտրել «Որոգայթ փառաց» գրքում տեղ գտած տերմինների և հասկացություն-ների ճիշտ բացատրությունները.

1) Փոխանորդներից ընտրված տասներեք հոգուց տասներկուսը դառնալու էին

նախարարի խորհրդակիցներ: 2) Հայոց թագավորը պետք է նշանակվեր իշխանության ընտրովի բարձրագույն

մարմնի կողմից: 3) Հայոց ապագա պետության բարձրագույն օրենսդիր մարմինը կոչվելու էր

«Հայոց տուն»: 4) «Հայոց տունը» պետք է կազմվեր ժողովրդի կողմից նշանակված

փոխանորդներից: 5) Փոխանորդներից ընտրված տասներեք հոգուց մեկը վիճակահանությամբ

դառնալու էր նախարար (նախագահ): 6) Նախարարը (նախագահ) նշանակում էր իր տեղապահին՝ փոխարքային: 7) «Հայոց տունը» պարտավոր էր ստեղծել հայոց ապագա պետության

բարձրագույն օրենսդիր մարմինը:

Ստորև տրված են պատմական իրադարձությունների պատճառներ և հետևանքներ: Գտնել ճիշտ պատասխանները.

1) Սարդուրի II–ի կողմից կախյալ թագավորությունները վերացնելու և

պետության վարչական միավորներ դարձնելու արդյունքում կառավարման ոլորտում անցում կատարվեց համադաշնային կառավարման:

2) Մենուայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հարավային շրջանները թեև մտան Վանի տերության կազմի մեջ, սակայն հարկատու չդարձան:

3) Սարդուրի II–ի կողմից Փյունիկիայի վերանվաճմամբ Հայոց աշխարհակալության արևելյան սահմանը կրկին հասավ մինչև Եգիպտոս:

4) Սարդուրի II–ի կողմից կախյալ թագավորությունները վերացնելու և պետության վարչական միավորներ դարձնելու արդյունքում կառավարման ոլորտում անցում կատարվեց կենտրոնացված պետության:

5) Սարդուրի II–ի կողմից կախյալ թագավորությունները վերացնելու և պետության վարչական միավորներ դարձնելու արդյունքում կառավարման ոլորտում անցում կատարվեց դաշնային կառավարման:

6) Մենուայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվեց մեկ կենտրոնացված պետության մեջ:

7) Սարդուրի II–ի կողմից Բաբելոնիայի վերանվաճման շնորհիվ Հայոց աշխարհակալության հարավային սահմանը կրկին հասավ Պարսից ծոց:

8) Մենուայի հաղթարշավների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հյուսիսային շրջանները թեև մտան Վանի տերության կազմի մեջ, սակայն հարկատու չդարձան:

60

61

20

Page 21: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Թվարկվածներից որո՞նք են XIX դ. երկրորդ կեսի Հայաստանի ազատագրու-թյան գաղափարախոսության որակական աճի նախադրյալներ հանդիսացել.

1) հայ հասարակական-քաղաքական բոլոր հոսանքների ազգային բնույթը 2) բանվոր դասակարգի ի հայտ գալը 3) Եվրոպայում ընթացող հեղափոխությունները 4) արևելահայերի Ազգային սահմանադրությունը 5) սլավոնական ժողովուրդների ազատագրական շարժումները 6) հայոց ազգային-հասարակական կյանքի զարթոնքը 7) 1839 թ. թանզիմաթի իրագործումը

Ընտրել ճիշտ պնդումները. 1) Բագրատունյաց ժամանակաշրջանում դաշտավարության մեջ կարևոր

նորույթ էր երկաթե խոփով արորի տարածումը, որն օգտագործվում էր խոշոր տնտեսություններում և խոպան հողերը յուրացնելիս:

2) Բագրատունի թագավորները պետությունը կառավարում էին բարձրաստի-ճան հատուկ պաշտոնյաների կամ գործակալությունների միջոցով, և այդ պաշտոններում նշանակվում էին արքայական տան ներկայացուցիչներ կամ արքային հավատարիմ խոշոր ավատատերեր:

3) Բագրատունիների օրոք պահպանվեց նաև Արշակունյաց ժամանակաշրջանին այնքան բնորոշ հակասությունը թագավորի և եկեղեցու միջև, քանի որ հայոց կաթողիկոսը չէր ճանաչում թագավորի գերիշխանությունը:

4) Դվինի միջնաբերդը կառուցված էր Ախուրյան գետի ափին` մի ժայռաբլրի վրա, և շրջապատված էր պարիսպներով, իսկ դրա շուրջը տարածված էր ընդարձակ քաղաքը, որը նույնպես պարսպապատ էր:

5) Բագրատունյաց Հայաստանից արտահանվում էին որդան կարմիր, մետաղներ, ձիեր, ջորիներ, թանկագին քարեր, համեմունքներ, չինական ու միջինասիական մետաքս, գործվածքեղեն, ռուսական մորթիներ ու մուշտակներ, հացահատիկ, ներկեր և այլ ապրանքներ:

6) Բագրատունյաց Հայաստանում (IX–XI դդ.) հողօգտագործման եղանակների մեջ կատարված տեղաշարժերից նշանակալից էր ավատատիրական խոշոր տնտեսության` տերունի մեծածավալ կալվածքների առաջացումը:

7) Բագրատունյաց Հայաստանում եկեղեցին ապահովում էր երկրի միասնությունը, ուստի հայոց թագավորները կաթողիկոսի ընտրության ժամանակ վճռական խոսքի իրավունքը վերապահել էին իրենց:

62

63

21

Page 22: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Ստորև բերված փաստարկներից որո՞նք են սխալ. 1) 1992 թ. սեպտեմբերին թեժ մարտեր տեղի ունեցան Քարինտակի մատույց-

ներում, Շուշիի բարձունքից գրոհող թշնամին մեծ զոհերի գնով նահանջեց։ 2) 1993 թ. առաջին կիսամյակի մարտական գործողությունների եզրափակիչ

փուլը Մարտակերտ քաղաքի ազատագրումն էր (հունիսի 28): 3) 1991 թ. ապրիլին սկսվեց նախօրոք մշակված «Կոլցո» (Օղակ) գործողությունը։ 4) Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի պաշտպանության ժամանակ

հերոսաբար զոհվեցին Թաթուլ Կրպեյանը, Սիմոն Աչիքգյոզյանը, Արթուր Կարապետյանը և ուրիշներ։

5) 1992 թ. ապրիլին ԼՂՀ Գերագույն խորհուրդը հատուկ որոշում ընդունեց ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի մասին, որով բոլոր զինված ջոկատները կոչվեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժեր և շուտով համախմբվեցին մեկ միասնական հրամանատարության ներքո։

6) 1991 թ. դեկտեմբերի 10–ին տեղի ունեցավ անկախության հանրաքվեն, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

7) 1991 թ. դեկտեմբերի 20–ին տեղի ունեցան ԼՂԻՄ Գերագույն խորհրդի (հետագայում՝ Ազգային ժողով) պատգամավորների ընտրություններ։

8) 1992 թ. հունվարի 19–20–ին հայ ազատամարտիկները լիովին ազատագրեցին ռազմական հենակետերից մեկը՝ Կրկժանը։

Գտնել այն երկու իրադարձությունները, որոնք խախտում են տրված շարքի ժամանակագրական հաջորդականությունը.

1) Արարատյան գնդի կազմավորումը 2) Անդրկովկասյան հատուկ կոմիտեի կազմավորումը 3) Արևմտահայերի ազգային խորհրդի ստեղծումը 4) Ժամանակավոր կառավարության ձևավորումը Ռուսաստանում 5) Արևելահայ ազգային խորհրդի ստեղծումը 6) Առանձին հայկական կորպուսի կազմավորումը 7) Անդրկովկասյան կոմիսարիատի կազմավորումը 8) Հայկական կորպուսի կազմավորումը 9) Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծումը

Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ. 1) Գանձասարի վանքի դառնալը Աղվանից եկեղեցու կաթողիկոսանիստ կենտրոն 2) Սմբատ Արծրունու օծվելը հայոց թագավոր 3) Սսում հրավիրված եկեղեցական ժողովը, որը չեղյալ հայտարարեց Սսի և

Ադանայի նախորդ ժողովների որոշումները 4) Ստեփանոս Սալմաստեցու գլխավորած պատվիրակության վերադարձը

Էջմիածին 5) Իսքանդար Կարա–կոյունլուի գահակալումը որպես «Շահ–ի Արման» 6) Չալդրանի ճակատամարտը

64

65

66

22

Page 23: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ. 1) Բաշ Ապարանի հերոսամարտի սկիզբը 2) Ալեքսանդրապոլում հայ ազգային–քաղաքական կազմակերպությունների

ներկայացուցիչների խորհրդակցությունը 3) Տարոնի 500 կամավորների ուժերով Ներքին Թալինի բերդի գրավումը 4) Ղարաքիլիսայի հերոսամարտի սկիզբը 5) Արամ Մանուկյանի հաստատվելը որպես Երևանի նահանգի դիկտատոր 6) Սոգյութլուի (Սառնաղբյուրի) հաղթական կռիվների սկիզբը

Հայ պատմիչների անունները համապատասխանեցնել իրենց գործունեության ժամանակաշրջանին.

ա. XIII դար բ. XV դար գ. V դար դ. XI դար ե. XVII դար զ. VIII դար

1) Սամուել Անեցի 2) Կիրակոս Գանձակեցի 3) Թովմա Մեծոփեցի 4) Արիստակես Լաստիվերցի 5) Մովսես Խորենացի 6) Գրիգոր Դարանաղցի 7) Ղևոնդ

67

68

ա բ գ դ ե զ

23

Page 24: вÚàò ä²îØàôÂÚàôÜ mias/Pul 1/Arm history/Armenian history 2017 Test 1.pdfØƲêÜ²Î²Ü øÜÜàôÂÚàôÜ 2017 вÚàò ä²îØàôÂÚàôÜ Âºêî 1

Ë

Իրադարձությունները համապատասխանեցնել տարեթվերին. ա. ՀՀՇ–ի հիմնադիր համագումարի բացումը բ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի՝ «Լեռնային Ղարաբաղի մարզում իրադրությունը

կարգավորելու միջոցառումների մասին» որոշման ընդունումը գ. Ղարաբաղյան շարժման ղեկավարների` բանտից ազատ արձակվելը դ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ–ի Ազգային խորհրդի համատեղ որոշման

ընդունումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հռչակման մասին

ե. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ ԼՂԻՄ–ում կառավարման հատուկ ձև սահմանելու մասին որոշման ընդունումը

զ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման բեկանումը

1) 1989 թ. նոյեմբերի 4 2) 1989 թ. օգոստոսի 16 3) 1989 թ. մայիսի վերջ 4) 1989 թ. հունվարի 11 5) 1989 թ. դեկտեմբերի 1 6) 1989 թ. նոյեմբերի 28 7) 1990 թ. հունվարի 10

Տրված 6 պնդումներից յուրաքանչյուրի համար ընտրել՝ Ճիշտ է, Սխալ է, Չգիտեմ պատասխաններից որևէ մեկը:

1) Հայկական արհեստավարժ առաջին թատերական խմբի ղեկավարն էր

Պետրոս Մաղաքյանը: 2) Ն. Բաևը կլասիցիզմի ոճով կառուցել է Բաքվի Մայիլովի անվան հայկական

թատրոնի շենքը: 3) Լեոն պատմագրության պահպանողական ուղղության ներկայացուցիչ է: 4) Անդրեաս Տեր–Մարուքյանի կերտած՝ Խաչատուր Աբովյանի հուշարձանը

նորագույն շրջանի հայ կերպարվեստի առաջին կոթողային քանդակն է: 5) Հ. Գաթըրճյանի՝ Վիեննայում լույս տեսած «Տիեզերական պատմություն»

երկհատորյակը համաշխարհային պատմության հայերեն առաջին ձեռնարկն է:

6) Բյուզանդիայի պատմության, հայոց միջնադարի և Հայկական հարցի ուսումնասիրության ասպարեզում զգալի ներդրում է ունեցել Անտոն Գարագաշյանը:

69

ա բ գ դ ե զ

70

24