ԳԱՂՏՆԻ ԲԱՌԱԽԱՂmrtoy.am/download/mafia-rules.pdf · 6 7 ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ Խաղն...

9

Upload: others

Post on 24-Jun-2020

17 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ԳԱՂՏՆԻ ԲԱՌԱԽԱՂmrtoy.am/download/mafia-rules.pdf · 6 7 ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ Խաղն ավարտվում է, երբ թիմերից մեկը ծածկում է իր բոլոր

1

Page 2: ԳԱՂՏՆԻ ԲԱՌԱԽԱՂmrtoy.am/download/mafia-rules.pdf · 6 7 ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ Խաղն ավարտվում է, երբ թիմերից մեկը ծածկում է իր բոլոր

2 3

Խաղացողները բաժանվում են երկու՝ Դոնի և Շերիֆի թիմերի: Դոնն ու Շերիֆը նստում են խաղասեղանի նույն կողմում: Մյուս խաղացողները նստում են նրանց դիմաց:

Ընտրում ենք 25 պատահական բառաքարտ և դասավորում սեղանին՝ 5-ական հորիզոնական և ուղղահայաց շարքերով (տե՛ս նկ.1):

Յուրաքանչյուր խաղի համար անհրաժեշտ է մեկ բանալի-քարտ, որը գաղտնի ցույց է տալիս խաղասեղանի քարտերի դասավորությունը: Թիմի ղեկավարները պետք է պատահականության սկզբունքով ընտրեն բանալի-քարտը և տեղադրեն այն սեղմակի մեջ (ցանկացած կողմով (տե՛ս նկ.2)):

Բանալի-քարտԳԱՂՏՆԻ ԲԱՌԱԽԱՂ

Բանալի քարտում վանդակները համապատասխանում են խաղասեղանին դրված քարտերի դասավորությանը: Կապույտ վանդակներն՝ այն բառերին, որոնք պետք է գուշակի Շերիֆի թիմը, կարմիր վանդակներն՝ այն բառերին, որոնք պետք է գուշակի Դոնի թիմը: Անգույն վանդակները խաղաղ բնակիչներն են, իսկ սև վանդակը քիլլերն է, որին դիպչել չի կարելի (խաղը ավարտվում է (տե՛ս նկ.3)):

չղջիկ

չղջիկ

ծովահեն

ծովահեն

սառույց

սառույց

հեծանիվ

հեծանիվ

խաղ

խաղ

բակ

բակ

աղբյուր

աղբյուր

նկ.1 նկ.2 նկ.3

Page 3: ԳԱՂՏՆԻ ԲԱՌԱԽԱՂmrtoy.am/download/mafia-rules.pdf · 6 7 ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ Խաղն ավարտվում է, երբ թիմերից մեկը ծածկում է իր բոլոր

4 5

Մաֆիայի խաղաքարտերը դրվում են կարմիր թիմի ավագի առջև:

Շերիֆի խաղաքարտերը դրվում են կապույտ թիմի ավագի առջև:

1 կրկնակի գործակալ խաղն սկսող թիմից է (պետք է ընդունել այդ թիմի գույնով): Խաղի ընթացքում այս քարտը պետք է համարել որպես այդ թիմի գործակալի խաղաքարտ:

7 խաղաղ բնակիչ և 1 քիլլեր. խաղաղ բնակիչների խաղաքարտերը և քիլլերի խաղաքարտը պետք է դնել մեջտեղում, որպեսզի թիմերի ղեկավարները հեշտությամբ օգտագործեն դրանք:

Մեկնարկող թիմ

8 կարմիր գործակալ

1 կրկնակի գործակալ.

7 խաղաղ բնակիչ 1 քիլլեր

8 կապույտ գործակալ

Բանալի-քարտի գույնը ցույց է տալիս, թե որ թիմն է սկսում խաղը: Մեկնարկող թիմը պետք է գուշակի 9 բառ: Մյուս թիմը՝ 8 բառ: Մեկնարկող թիմի ղեկավարը տալիս է խաղի առաջին հուշումը:

ԽԱՂԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ

Դոնն ու Շերիֆը գիտեն, թե ովքեր են 25 գործակալները: Թիմերի անդամները գիտեն միայն գործակալների ծածկանունները:

Թիմի ղեկավարները տալիս են մեկ բառից և մեկ թվից բաղկացած հուշումներ և որոշում են, թե որ թիմի հերթն է: Հուշումը կարող է վերաբերել խաղասեղանի՝ միանգամից մի քանի բառերին: Թիմի անդամները փորձում են գուշակել իրենց ղեկավարի ակնարկած բառերը: Եթե թիմի անդամը գտնում է բառը, թիմի ղեկավարը բացահայտում է բառաքարտի տեսակը: Եթե թիմի անդամը ճիշտ է գուշակել, ապա տվյալ թիմը շարունակում է գուշակել այնքան ժամանակ, մինչև տվյալ հուշման համար այլևս բառեր չունենա կամ մինչև դիպչի սխալ բառաքարտի: Այնուհետև, հերթն անցնում է մյուս թիմին: Հաղթում է այն թիմը, որն առաջինն է գտնում իր բոլոր գործակալներին:

Թիմի ղեկավարի կողմից հուշումը հնչելուց հետո նրա թիմը սկսում է գուշակել: Թիմի հերթն ավարտվում էսխալ գուշակումների դեպքում, երբ թիմն առավելագույն քանակի գուշակումներ է տալիս կամ որոշում դադարեցնել գուշակումը: Հերթն անցում է հաջորդ թիմին:

Page 4: ԳԱՂՏՆԻ ԲԱՌԱԽԱՂmrtoy.am/download/mafia-rules.pdf · 6 7 ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ Խաղն ավարտվում է, երբ թիմերից մեկը ծածկում է իր բոլոր

6 7

ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ

Խաղն ավարտվում է, երբ թիմերից մեկը ծածկում է իր բոլոր բառաքարտերը: Այդ թիմն էլ հաղթում է:

Խաղը կարող է ավարտվել նաեւ այն պահին, եթե թիմի անդամներից որևէ մեկը դիպչի քիլլերին: Այդ թիմը պարտվում է:

Պարզ հուշումներ

Եթե դուք թիմի ղեկավարն եք, դուք մտածում եք մեկ բառից կազմված հուշում: Հուշումը պետք է վերաբերի այն բառերից մի քանիսին, որոնք պետք է փորձի գուշակել ձեր թիմը: Եթե կարծում եք, որ ունեք լավ հուշում, բարձրաձայն ասում եք այն:

Հուշման հետ միասին ասում եք նաև մեկ թիվ, որով ձեր թիմակիցները հասկանում են, թե քանի բառի է վերաբերում ձեր հուշումը:

Օրինակ՝ ձեր պահած բառերից երկուսն են՝ ԸՆԿՈՒՅԶ և ՏԱՆՁ: Այս երկուսն էլ աճում են ծառերի վրա: Հետևաբար, դուք կարող եք ասել ծառ-2:

Դուք կարող եք տալ հուշում միայն մեկ բառի համար (կաղին-1), սակայն ավելի հետաքրքիր է երկու կամ ավելի բառերի համար փորձել:

Գուշակումների քանակը

Թիմի անդամները պետք է գուշակեն առնվազն մեկ անգամ: Ցանկացած սխալ գուշակումից հետո հերթն անմիջապես անցնում է մյուս թիմին, սակայն եթե թիմի անդամները գուշակում են իրենց թիմի գույնի բառ, ապա կարող են շարունակել գուշակել:

Դուք կարող եք ցանկացած պահի դադարեցնել գուշակելը, սակայն սովորաբար թիմերը ցանկանում են գուշակել թիմի ղեկավարի կողմից պահած հնարավորինս շատ բառեր: Երբեմն թիմերը ցանկություն են ունենում գուշակել մեկ բառով ավելի:

Օրինակ՝ Մաֆիայի թիմի առաջին հուշումն էր ծառ-2: Կարմիր թիմի անդամը ցանկացավ գուշակել ՆԱՐԻՆՋ և ԸՆԿՈՒՅԶ: Նա առաջինը գուշակեց ՆԱՐԻՆՋ: Քանի որ դա խաղաղ բնակիչ էր, նա արդեն ԸՆԿՈՒՅԶ բառը գուշակելու հնարավորություն չի ստանում:

Հերթն անցավ Շերիֆի (կապույտ) թիմին: Նրանք գուշակեցին երկու ճիշտ բառ: Այժմ հերթը կրկին Մաֆիայի թիմինն է:

Դոնն ասում է գետ-3: Մաֆիայի թիմի անդամը վստահ է, որ ԱՄԱԶՈՆԸ գետ է, հետևաբար դիպչում է այդ բառաքարտին: Դոնն այն ծածկում է կարմիր գործակալի խաղաքարտով: Մաֆիայի անդամը շարունակում է գուշակել: Գետն ունի ՀՈՒՆ, ուրեմն նա դիպչում է այդ բառաքարտին ևս: Դա նույնպես կարմիր գույնին է պատկանում, հետևաբար թիմի անդամը կարող է կրկին գուշակել: Սակայն նա վստահ չէ, թե որն է գետի հետ կապված երրորդ բառը: Նա ընտրում է ԸՆԿՈՒՅԶ: Սա ոչ մի կապ չունի գետի հետ: Նա գուշակեց սակայն նախորդ հուշման բառը:

Page 5: ԳԱՂՏՆԻ ԲԱՌԱԽԱՂmrtoy.am/download/mafia-rules.pdf · 6 7 ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ Խաղն ավարտվում է, երբ թիմերից մեկը ծածկում է իր բոլոր

8 9

Եթե հուշման թիվը 0 է, ապա գուշակումների սահմանափակում չկա: Թիմի անդամները կարող են գուշակել այնքան բառեր, որքան ցանկանան: Սակայն նրանք պետք է գուշակեն նվազագույնը մեկ բառ:

Մեկ բառով

Ձեր հուշումը պետք է լինի միայն մեկ բառ: Լրացուցիչ հուշումներ կամ ակնարկներ տալ չի կարելի: Ձեր հուշումը նաև չի կարող լինել խաղասեղանին դրված բառաքարտերի բառերից որևէ մեկը: Խաղի ընթացքում, երբ փակվեն որոշ բառաքարտեր, հնարավոր է դրանց բառերն օգտագործել որպես հուշում:

ԸՆԿՈՒՅԶ-ը կարմիրների բառն է: Հետախույզը կատարեց 3 ճիշտ գուշակում գետ-3 հուշման համար: Նրան կարելի է կատարել ևս մեկ վերջնական գուշակում: Նա կարող է փորձել գտնել գետ հուշման երրորդ բառը կամ կարող է գտնել ծառ հուշման մյուս բառը: Կամ կարող է դադարեցնել երեք բառի վրա և հերթը տալ Շերիֆի թիմին:

Թույլատրվում է կատարել միայն մեկ լրացուցիչ գուշակում: Վերևի օրինակում կարմիր թիմի անդամին կթույլատրվեր 4 գուշակում, քանի որ նրա թիմի ղեկավարն ասել էր 3 թիվը: Երբ թիմի անդամներն ասում են, որ վերջացրել են գուշակումը (կամ երբ սխալ են գուշակում), հերթն անցնում է մյուս թիմին:

Դուք կարող եք օգտագործել 0 թիվը որպես ձեր հուշման մաս: Օրինակ գրատախտակ-0 նշանակում է, որ «մեր բառերից ոչ մեկը կապ չունի գրատախտակի հետ»:

Այլ կանոններ

Երբ ձեր թիմակիցները գուշակում են բառերը, չի կարելի ձեռք տալ որևէ խաղաքարտի: Եթե թիմի անդամներից մեկը դիպչում է որևէ խաղաքարտի, բանալի-քարտի օգնությամբ պարզե՛ք այդ բառաքարտի տեսակը և համապատասխան գույնի խաղաքարտով ծածկեք այն: Երբ թիմի անդամն ընտրում է ճիշտ գույնի քարտ, դուք պետք է ցույց տաք, որ դա հենց այն բառն էր, որ դուք պահել էիք, անգամ եթե այդպես չէ:

Երբ թիմի ղեկավարը տալիս է հուշումը, նրա թիմի անդամները փորձում են գուշակել, թե ինչ է դա նշանակում: Նրանք կարող են քննարկել իրար մեջ, սակայն թիմի ղեկավարը որևէ կերպ (այդ թվում՝ միմիկայով) չպետք է որևէ բան ցույց տա: Երբ տվյալ թիմի անդամներից որևէ մեկը դիպչում է խաղասեղանի բառաքարտերից մեկին, դա նշանակում է, որ նրանք պաշտոնապես գուշակեցին:

Եթե թիմի անդամը դիպչում է իր թիմին պատկանող բառաքարտին, թիմի ղեկավարն այդ բառը ծածկում է տվյալ խաղաքարտին համապատասխանող գույնի գործակալի քարտով:

Եթե թիմի անդամը դիպչում է խաղաղ բնակչի, թիմի ղեկավարն այդ բառաքարտը ծածկում է խաղաղ բնակչի քարտով: Այստեղ հերթն անցնում է մյուս թիմին:

Եթե թիմի անդամը դիպչում է մյուս թիմին պատկանող բառաքարտին, բառը ծածկվում է մյուս թիմի գործակալի խաղաքարտերից մեկով: Այստեղ հերթն անցնում է մյուս թիմին:

Եթե թիմի անդամը դիպչում է քիլլերին, բառը ծածկվում է քիլլերի խաղաքարտով: Խաղն ավարտվում է: Քիլլերին դիպած թիմը պարտվում է:

Page 6: ԳԱՂՏՆԻ ԲԱՌԱԽԱՂmrtoy.am/download/mafia-rules.pdf · 6 7 ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ Խաղն ավարտվում է, երբ թիմերից մեկը ծածկում է իր բոլոր

10 11

ՍԽԱԼ ՀՈՒՇՈՒՄՆԵՐ

Սխալ հուշում տալու պարագայում տվյալ թիմի հերթն անմիջապես ավարտվում է: Որպես լրացուցիչ տույժ մյուս թիմի ղեկավարը կարող է իր թիմի բառերից մեկը ծածկել գործակալի քարտով նախքան հաջորդ հուշումին անցնելը:

Սակայն եթե ոչ ոք չնկատի, որ հուշումը սխալ է եղել, այն համարվում է ճիշտ:

Ձեր հուշումը պետք է լինի բառերի նշանակության մասին: Դուք չեք կարող օգտագործել ձեր հուշումը բառի տառերը կամ խաղասեղանի վրա դրանց դասավորությունը նշելու համար: Ձորը ճիշտ հուշում չէ ԲԵՐԴԱՁՈՐԻ համար: Դուք չեք կարող օրինակ բ-3 կամ երեք-3 հուշումով իրար կապել ԲԱԴ, ԲՈՒԴ և ԲԱԿ բառերը:

Տառերն ու թվերը ճիշտ հուշումներ են, եթե դրանք վերաբերում են բառերի նշանակությանը: Դուք կարող եք օգտագործել, օրինակ, ութ-3 որպես հուշում ՈՒԹՆՅԱԿ, ԹԻՎ և ՈՒԹՈՆՏՈՒԿ բառերի համար:

Այն բառերը, որոնք նույն գրելաձևն ունեն, համարվում են նույն բառը անգամ, եթե դրանք տարբեր արտասանություն և տարբեր իմաստներ ունեն: Օրինակ, բազուկ նշանակում է 1) բանջարեղեն, 2) ձեռքի մաս: Բազուկ-ը կարելի է որպես հուշում օգտագործել ՁԵՌՔ և ԲԱՆՋԱՐԵՂԵՆ բառերի համար:

Եթե որևէ մեկը խնդրում է, պետք է ձեր հուշումն արտասանեք տառերով:

Հատուկ անուններ

Հատուկ անունները միշտ համարվում են ճիշտ հուշումներ, եթե դրանք համապատասխանում են մյուս կանոններին: Օրինակ, Սևակ ասելով պետք է հստակեցնեք, թե ում նկատի ունեք, Պարույր Սևակին, թե՞ Ռուբեն Սևակին: Ձեր խումբը կարող է որոշել հաշվել հատուկ անունները որպես մեկ բառ: Դա կարող է վերաբերել նաև վերնագրերին, օրինակ՝ Երեք հրացանակիրները: Եթե անգամ դուք չընդունեք մի քանի բառից կազմված հատուկ անունները որպես մեկ բառ,

Ձեր հուշումից հետո հնչեցվող թիվը չի կարող օգտագործվել որպես հուշում: Օրինակ՝ ցիտրուս-8 ճիշտ հուշում չէ ԿԻՏՐՈՆԻ և ՈՒԹՈՏՆՈՒԿԻ համար:

Չի կարելի օգտագործել օտար բառեր: Օրինակ, դուք չեք կարող օգտագործել Էփփլ բառը որպես հուշում ԽՆՁՈՐ և ԱՄԵՐԻԿԱ բառերի համար, սակայն կարող եք օգտագործել այ-ֆոն բառը որպես հուշում:

Չի կարելի օգտագործել բառի որևէ քերականական ձև կամ բաղադրիչ: Քանի դեռ ԸՆԴՄԻՋՈՒՄ բառը փակված չէ, դուք չեք կարող որպես հուշում ասել ընդմիջում, ընդմիջել կամ ընդմիջած:

Կամ քանի դեռ խաղաքարտով ծածկված չէ, օրինակ, ՀԱՑԱՀԱՏԻԿ բառը, դուք չեք կարող որպես հուշում ասել հաց, հատիկ, հացթուխ կամ հացատուն:

որոշ բացառություններ, այնուամենայնիվ, տեղանունների համար պետք է անեք, օրինակ՝ Նյու Յորք:

Չի կարելի անուններ հորինել, անգամ այնպիսի անուններ, որոնք թեկուզ իրական կլինեն: Օրինակ, Պույ պույ չի կարող լինել ճիշտ հուշում ՉԻՆԱՍՏԱՆ և ՄԿՆԻԿ բառերի համար:

Page 7: ԳԱՂՏՆԻ ԲԱՌԱԽԱՂmrtoy.am/download/mafia-rules.pdf · 6 7 ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ Խաղն ավարտվում է, երբ թիմերից մեկը ծածկում է իր բոլոր

12 13

ԽԱՂ ԵՐԿՈՒ ԽԱՂԱՑՈՂՈՎ

Կարելի է խաղալ նաև երկու հոգով: Եթե խաղում եք երկու հոգով, դուք կարող եք լինել միևնույն թիմում: Երկու խաղացողով տարբերակը կարող է աշխատել նաև այն մեծ խմբերի համար, որոնք չեն ցանկանում մրցել միմյանց դեմ: Դուք պետք է փորձեք հավաքել ավելի շատ միավորներ, քան մյուս խաղացողները:

Դասավորե՛ք խաղաքարտերը սովորականի նման: Խաղացողներից մեկը կլինի ավագը, իսկ մնացածը կլինեն հետախույզները: Հակառակորդ թիմ չկա, սակայն ձեզ պետք կգան նրանց խաղաքարտերը:

Ձեր թիմը պետք է սկսի խաղն առաջինը, այնպես որ ընտրե՛ք այնպիսի բանալի-քարտ, որը թույլ կտա ձեր թիմին սկսել խաղը:

Խաղացե՛ք հերթով, սովորականի նման: Փորձե՛ք խուսափել հակառակորդի գործակալներից ու քիլլերից:

Ավագը խաղում է նաև հակառակորդ թիմի կողմից և ամեն անգամ հերթը նրանց անցնելիս՝ ծածկում է նրանց բառերից մեկը: Ծածկվող բառն ընտրում է ավագը, այնպես որ այստեղ որոշակի մարտավարություն կա:

Եթե ձեր թիմը դիպչում է քիլլերին, կամ եթե դիպչել եք հակառակորդի բոլոր գործակալներին, ապա պարտվում եք: Դուք միավորներ չեք հավաքում:

Եթե ձեր թիմը հաղթում է, ձեզ տվեք միավորներ՝ հաշվելով, թե որքան խաղաքարտ է մնացել հակառակորդի կապուկում:

Նշում. ձեր բալերի համար որոշիչ է նաև, թե քանի խաղաշրջան է ձեզ անհրաժեշտ եղել և նաև հակառակորդի քանի գործակալի եք դիպչել պատահականորեն:

ԽԱՂ ԵՐԵՔ ԽԱՂԱՑՈՂՈՎ

Եթե երեք խաղացողները ցանկանում են լինել միևնույն թիմից, ապա կարող են խաղալ վերևում նկարագրված եղանակով: Եթե երկու խաղացող ցանկանում են մրցել միմյանց դեմ, նրանք կարող են լինել ավագներ, իսկ երրորդ խաղացողը կարող է լինել հետախույզը:

Նախապատրաստե՛ք խաղը սովորականի նման, սակայն հաշվի առեք, որ միակ գուշակողը խաղալու է երկու կողմի համար (ճիշտ իրական ավագների նման): Հաղթող ավագը որոշվում է սովորական եղանակով: Հետախույզը փորձում է լավ խաղալ երկու կողմերի համար:

Page 8: ԳԱՂՏՆԻ ԲԱՌԱԽԱՂmrtoy.am/download/mafia-rules.pdf · 6 7 ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ Խաղն ավարտվում է, երբ թիմերից մեկը ծածկում է իր բոլոր

14 15

Խաղի կանոնների ՎԻԴԵՈ ՏԱՐԲԵՐԱԿԸ

կարող եք դիտել QR կոդը ակտիվացնելու միջոցով

Page 9: ԳԱՂՏՆԻ ԲԱՌԱԽԱՂmrtoy.am/download/mafia-rules.pdf · 6 7 ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ Խաղն ավարտվում է, երբ թիմերից մեկը ծածկում է իր բոլոր

16

www.mafia.am