СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 122-125.pdf · 123 թյուն են...

7
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.4 (14) Общественные науки (Юриспруденция и политология) Social Sciences (Jurisprudence and Political Science) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 29-Jul-2020

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 122-125.pdf · 123 թյուն են հայտնում, որ դա ամենևին էլ անհնար չէ. ավելին, առանց

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.4 (14)

Общественные науки (Юриспруденция и политология)

Social Sciences (Jurisprudence and Political Science)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 122-125.pdf · 123 թյուն են հայտնում, որ դա ամենևին էլ անհնար չէ. ավելին, առանց

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.4 (14)

Հասարակական գիտություններ

(Իրավագիտություն և քաղաքագիտություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 122-125.pdf · 123 թյուն են հայտնում, որ դա ամենևին էլ անհնար չէ. ավելին, առանց

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

ի.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ. Ղազինյան ի.գ.դ., պրոֆ. Ս. Դիլբանդյան ք.գ.դ., պրոֆ. Գ. Քեռյան պ.գ.թ., դոց. Մ. Վարդազարյան ի.գ.թ. Ա. Թավադյան

Редакционная коллегия:

д.ю.н., проф., академик НАН РА Г. Казинян д.ю.н., проф. С. Дилбандян д.п.н., проф. Г. Керян к.и.н., доц. М. Вардазарян к.ю.н. А. Тавадян

Editorial Board

DSc, Prof., Academician of NAS RA G. Ghazinyan DSc, Prof. S. Dilbandyan DSc, Prof. G. Keryan PhD, Associate Prof. M. Vardazaryan PhD A. Tavadyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 122-125.pdf · 123 թյուն են հայտնում, որ դա ամենևին էլ անհնար չէ. ավելին, առանց

122

Արամ Մանուկյան ԵՊՀ, Քաղաքական գիտության պատմության և

տեսության ամբիոն, ասիստենտ, պ.գ.թ. Էլ. փոստ՝ [email protected]

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ

ԴՐԱ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Ահաբեկչությունը մարդկային պատմության մեջ նոր երևույթ չէ: Այդ հիմնախնդրի ուսումնասի-րությանը նվիրված բազմաթիվ գիտական աշխատություններ կան, որոնց մի մասը վերաբերում է դրա սահմանման հարցին: Չնայած այս խնդրի վերաբերյալ գոյություն ունեցող ծավալուն ու բազմաբնույթ աշխատություններին և դրանցում առկա սահմանումներին (ներկայումս գիտական աշխատություննե-րում և ազգային օրենսդրություններում գոյություն ունի «ահաբեկչություն» հասկացության շուրջ 400 սահմանումներ

1)՝ առայսօր ահաբեկչության համընդգրկուն և համընդունելի միասնական սահմանում

գիտական շրջանակներում առկա չէ: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք թույլ չեն տալիս գտնել այս ֆենոմենի բնույթը բացահայտող և դրա առնչությամբ առաջ քաշվող պահանջներին ու հարցադրումներին համապատասխանող սահմանում: Խնդիրն արդիական է և ունի տեսական ու գործնական նշանակություն, քանի որ առաջին հերթին հենց դրանից է կախված նաև նրա դեմ վարվող պայքարի արդյունավետությունը: Ավելորդ չէ նշել, որ ժամանակակից համաշխարհային անվտանգու-թյան սպառնալիքների թվում միջազգային ահաբեկչությունն առաջին շարքերում է: Հասկանալի է, որ դրա դեմ պայքարը համաշխարհային հանրության կարևորագույն հարցերից է: Այնուամենայնիվ, ահա-բեկչության դեմ պայքարում պետությունների ջանքերը համակարգելու և շոշափելի հաջողություններ արձանագրելու գործում էական բացասական ազդեցություն է թողնում տվյալ երևույթի համընդգրկուն սահմանման բացակայությունը: Առկա տարակարծությունների և տարբեր սահմանումների ու մոտե-ցումների պատճառով այն, ինչը մի կողմին ներկայանում է՝ որպես ահաբեկչություն, մեկ այլ սուբյեկտի մոտ կարող է բոլորովին տարբերվող գնահատական ստանալ: Այստեղից բխում է ահաբեկչության, մասնավորապես` միջազգային ահաբեկչության բնույթը հասկանալու նպատակով` այդ երևույթի էու-թյունը, նույնն է թե՝ սահմանումը հստակեցնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Ահաբեկչության բազմաբովանդակության պատճառներից մեկն այն է, որ դրան նվիրված ուսում-նասիրությունները կատարվում են տարբեր բնագավառներում (քաղաքագիտական, սոցիոլոգիական, իրավագիտական և այլն), որոնցից յուրաքանչյուրն ունի իր հետազոտական մեթոդաբանությունը և խնդիրը դիտարկում է իր տեսանկյունից: Այսպես, օրինակ, ռուս հետազոտող Յու. Ավդեևը գտնում է, որ համաշխարհային գիտական շրջանակներում գոյություն ունի «ահաբեկչություն» հասկացության բացատրության երկու հիմնական մոտեցում: Կենսաբանական մոտեցումն այն բացատրում է մարդու «բռնակալական» էությամբ, մարդկանց «բնական» ձգտմամբ` սպառնալու ուրիշների շահերին և օգտա-գործելու բոլոր հնարավոր միջոցներն այդ նպատակին հասնելու համար: Սոցիալական մոտեցումը հիմնվում է սոցիալական գործընթացների որոշիչ նշանակությամբ՝ չնայած որ բնորոշվում է այս կամ այն սոցիալական գործոնների դերի և մեխանիզմների գնահատման մեծ բազմազանությամբ, որոնցով պայմանավորված են ահաբեկչական գործողությունները: Այս մոտեցումը գերիշխող է «ահաբեկչու-թյուն» հասկացության ձևավորման և էության բացահայտման բազմազան մոտեցումների մեջ

2:

Ահաբեկչության սահմանման հարցում առկա բազմազանությունն, ըստ մեկ այլ մոտեցման, պայ-մանավորված է տարածաշրջանի առանձնահատկությամբ, ազգային ու պատմական ավանդույթներով, ժողովրդավարության մակարդակով, այս կամ այն երկրում քաղաքական իրավիճակի կայունության աստիճանով, իրավագիտական դպրոցների առանձնահատկություններով

3:

Պատահական չէ, որ ահաբեկչության սահմանման հնարավորության հարցում հետազոտողներն ունեն տարբեր մոտեցումներ: Նրանց մի մասի կարծիքով՝ միասնական սահմանում գտնելուն ուղղված ջանքերը մի շարք պատճառներով (որոնց մասին կխոսվի ստորև) չեն կարող վերջնական արդյունքի հասցնել: Մյուս մասը, հաստատելով, որ ահաբեկչության ունիվերսալ սահմանման հարցում գիտական շրջանակներում չի հաջողվել առայժմ մեծ հաջողություններ ձեռք բերել, այնուամենայնիվ, վստահու-

1 Природа этнорелигиозного терроризма, под ред. Ю.М. Антоняна. Москва, 2008, с. 336.

2 Грачев С., Терроризм и контртеррористическая деятельность: вопросы теории, Нижний Новгород, 2010, с. 9.

3 Основы противадействия терроризму, под. ред. Я. Д. Вишнякова, Мосвка, 2006, с. 9.

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 122-125.pdf · 123 թյուն են հայտնում, որ դա ամենևին էլ անհնար չէ. ավելին, առանց

123

թյուն են հայտնում, որ դա ամենևին էլ անհնար չէ. ավելին, առանց երևույթի համընդունելի սահման-ման չափազանց բարդանում է դրա դեմ պայքարելուն ուղղված միջազգային համագործակցությունը, ուստի, պետք է շարունակել այդ ուղղությամբ տարվող հետազոտությունները:

Հասկացության սահմանման գործում առկա բազմաբովանդակության կարևոր պատճառ է այն, որ պատմական զարգացման ընթացքում ահաբեկչությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել` ձեռք բերելով նոր որակներ ու ընդլայնելով դրսևորման շրջանակներն ու ձևերը: Հենց սա մատնանշե-լով է ամերիկյան հետազոտող Ուոլթեր Լաքյորը պնդում, որ ահաբեկչության ունիվերսալ սահմանում գտնելուն ուղղված բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության: «Ահաբեկչության ինտերպրե-տացիան բարդություն է ներկայացնում մի շարք պատճառներով: Անգամ նախորդ դարի ընթացքում ահաբեկչության բնույթը զգալիորեն փոփոխվել է: Սա վերաբերում է ոչ միան դրա մեթոդներին, այլև դրանում ընդգրկված և ընդգրվող մարդկանց պայքարի նպատակների բնույթին... Ահաբեկչության որևէ սահմանում չի կարող ներառել դրա բոլոր տեսակները, որոնք տեղ են գտել պատմության ընթաց-քում...»

1: Այս հարցում միևնույն բարդությունն ընդգծում է նաև ամերիկյան վերլուծաբան Բրյուս

Հոֆֆերը. «Ահաբեկչության սահմանման բարդությունը նրանում է, որ վերջին 200 տարիների ընթաց-քում տերմինի բովանդակությունը հաճախակի փոփոխվում է»

2: Նշելով ահաբեկչության սահմանման

գործում հաջողության հասնելու բարդությունը՝ այս մոտեցման կողմնակիցներն ամեն դեպքում գտնում են, որ առկա են ահաբեկչության բնորոշ գծեր, որոնք կան ցանկացած ահաբեկչության դեպքում, սա-կայն դրանք նույնպես բավարար չեն տվյալ երևույթի ունիվերսալ սահմանումն ապահովելու համար:

Մյուս մոտեցման կողմնակիցները, համաձայնելով ներկայումս ահաբեկչության սահմանման հարցում առկա բազմաթիվ խոչընդոտների գոյության և դրանք հաղթահարելու գործում առկա բար-դությունների հետ, վստահ են, որ անհրաժեշտ է շարունակել այդ ուղղությամբ վարվող աշխատանք-ները և հասնել միասնական սահմանման: «Ահաբեկչության օբյեկտիվ սահմանումը ոչ միայն հնարա-վոր է, այլև ցանկացած լուրջ հակաահաբեկչական պայքարի փորձի անհրաժեշտ տարր է»,- գտնում է Միջազգային հակաահաբեկչական ինստիտուտի տնօրեն Բոազ Գանորը

3: Նույն մոտեցման կողմնակից

է նաև Ահաբեկչության և քաղաքական բռնությունների կենտրոնի հետազոտող պրոֆեսոր Ալեքս Շմիդտը: Ընդ որում, երկու հեղինակներն էլ պնդում են, որ հետազոտությունները պետք է ընթանան այնպիսի սահմանում գտնելու ուղղությամբ, որը կպատասխանի ակադեմիական, ռազմավարական և իրավական ոլորտների հարցադրումներին

4: Այս պարագայում ահաբեկչության սահմանման բազմաբո-

վանդակության մեջ առանձնացվում է դրա ուսումնասիրության հարցում առկա մոտեցումների բազմա-զանությունը և հետազոտական ոլորտների տարբերությունները. կախված ուսումնասիրության ուղղ-վածությունից` հարցադրումները կարող են էականորեն տարբերվել, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում «ահաբեկչություն» հասկացության սահմանման գործընթացներում:

Ահաբեկչության սահմանման բարդությունը նկատելի է նաև միջազգային կառույցների կողմից դրա սահմանման հարցում առաջացող դժվարությունների ժամանակ: Հատկանշական է, որ երբ 1937 թ. Ազգերի Լիգան ներկայացրեց նման մի սահմանման նախագիծ, այն ընդունվեց միայն մեկ երկրի` Հնդկաստանի կողմից, իսկ մյուս անդամ երկրները խուսափեցին դրա ընդունումից: ՄԱԿ-ը ևս 1972 թ.-ից փորձում է այդպիսի սահմանում գտնել, սակայն անհաջողության է մատնվում: Նույն իրավիճակն է Միջազգային իրավունքի ասոցացիայում, որտեղ նույնպես այդ ջանքերն ապարդյուն են անցնում: Բազ-մաթիվ երկրներ գերադասում են ինքնուրույն որոշել ահաբեկչության սահմանները: Նման մոտեցումը բացատրվում է մի շարք գործոններով, որոնցից կարելի է առանձնացնել այն, որ նրանց մի մասը չի ցանկանում կաշկանդվել ահաբեկչության որոշակի սահմանմամբ, քանի որ դա կարող է կոնկրետ իրավիճակներում խանգարել նրանց գործողություններին: Այդ ամենին զուգահեռ համաշխարհային հանրության մի մասն անհանգստացած է նրանով, որ ահաբեկչության դեմ պայքարը կարող է ուղղվել բոլոր ընդդիմադիր խմբերի վրա, որոնց մի մասը պայքարում է իրենց իրավունքների և ազատություն-ների համար, ուստի, զգալի զգուշություն են դրսևորում և փորձում են խանգարել համապատասխան սահմանումների և օրենքների ընդունմանը: Բնականաբար, բացի վերոհիշյալից՝ ևս մի շարք գործոն-ներ կան, որոնք այս կամ այն կերպ նմանատիպ գործընթացների վրա էական բացասական ազդեցու-թյուն են թողնում:

Ահաբեկչության սահմանման գործում մատնանշվող խնդիրների մեջ ուրույն տեղ է զբաղեցնում այդ երևույթի նկատմամբ զգայական մոտեցումների և գնահատականների սուբյեկտիվության ծան-րակշիռ դերակատարումը: Ըստ հետազոտող Էպշտեյնի՝ «Ահաբեկչություն տերմինը չափազանց բարդ

1 Laqueur W., A history of terrorism, The State University of New Jersey, USA, 2012, p. 4, 7.

2 Hoffman B., Inside terrorism, Columbia University Press, 2006, p. 3.

3 Transnational terrorism, security and the rule of low, Defining terrorism, 2008, p. 8, հասանելի է՝

http://www.transnationalterrorism.eu/tekst/publications/WP3%20Del%204.pdf: 4 Նույն տեղում, էջ 9:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 122-125.pdf · 123 թյուն են հայտնում, որ դա ամենևին էլ անհնար չէ. ավելին, առանց

124

է սահմանել, քանի որ այն կրում է տարաբնույթ բովանդակային ծանրաբեռնվածություն: Ավելին, այն զգացմունքային շղարշ է կրում, ինչն ավելացնում է բարդությունը դրա սահմանման գործում»

1: Միև-

նույն ժամանակ ակնհայտ է, որ նույն կազմակերպությունը, կախված սուբյեկտիվ մոտեցումներից, կա-րող է անվանվել ահաբեկչական` դրա գործունեությունը գնահատողների և որակումներ տվողների մի մասի կողմից, և իրենց իրավունքների համար պայքարող մարտիկներ կամ նմանատիպ որևէ որակում ստանալ մյուս կողմից: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը, որպես կանոն, ունենում է իր փաստարկ-ված հիմնավորումը սեփական գնահատականները տալիս, որոնք կախված են սուբյեկտիվ մոտեցում-ներից: Մասնավորապես՝ միջազգային հանրության կողմից ահաբեկչության որևէ ընդունելի միասնա-կան սահմանումը գտնելը չափազանց մեծ բարդություն է ներկայացնում, քանի որ հաճախակի միև-նույն երևույթը քաղաքական նպատակահարմարությունից կամ աշխարհընկալման տարբերություննե-րից ելնելով` կարող է ստանալ տարբեր որակումներ: Դրա վառ արտահայտությունն է, օրինակ, Ուկրա-ինայի հարավարևելյան շրջաններում առկա իրավիճակին տրվող գնահատականների բազմաբնույթ դրսևորումները. Արևմտյան քաղաքական շրջանակներում ու ԶԼՄ-ում միևնույն տեղացիներին կոչում են «անջատողականներ», մինչդեռ ռուսական կողմը նրանց որակում է որպես «աշխարհազորայիններ», իսկ Կիևի իշխանությունները` «ահաբեկիչներ»: Այս առումով տեղին է նշում ռուս հետազոտող Օվչին-նիկովան, ով ահաբեկչության սահմանման և դրա դեմ պայքարում միջազգային համաձայնեցված միջո-ցառումների անցկացման դժվարությունների թվում առանձնացնում է այդ հարցում առկա գնահատա-կանների ծայրահեղ քաղաքականացվածությունը

2:

Ահաբեկչության սահմանման հարցում բազմաբովանդակության առկայության վրա էական ազ-դեցություն է թողնում նաև դրա դեմ պայքարելուն միտված տարբեր գերատեսչությունների կողմից այդ հասկացության սահմանումը սեփական գործառույթների իրականացմանը հարմարեցնելու գոր-ծոնը: Այսպես, օրինակ, ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյում ահաբեկչությունը սահմա-նում են որպես. «Սոցիալական կամ քաղաքական նպատակներին հասնելու համար ուժի կամ բռնու-թյան ապօրինի կիրառումը անձանց կամ սեփականության դեմ` կառավարությանը կամ քաղաքա-ցիական հասարակությանը կամ նրանց մի մասին վախեցնելու կամ պարտադրանք կիրառելու հա-մար»

3: Մինչդեռ նույն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում ահաբեկչությունը սահմանում են

որպես. «Անօրինական բռնության կամ անօրինական բռնության սպառնալիքի կիրառումը վախ տա-րածելու համար, կառավարություններին կամ հասարակություններին ահաբեկելու նպատակով, որպես կանոն, հետապնդած քաղաքական, կրոնական կամ գաղափարական նպատակներին հասնելու հա-մար»

4: Այս երևույթին կարելի է հանդիպել նաև այլ երկրներում. սահմանումը տվյալ պարագայում հա-

մապատասխանեցվում է գերատեսչության հետապնդած նպատակներին և ունեցած գործառույթնե-րին: Բնականաբար, այդ ամենն իր ազդեցությունն է թողնում ահաբեկչության գիտական սահմանում-ների ձևակերպման վրա, քանի որ այս պարագայում սահմանումը գործնականում արդյունավետ պայ-քար մղելու առումով նշանակալի դերակատարում ունի:

Միասնական սահմանման բացակայությունը կարելի է բացատրել մեկ այլ պատճառով ևս. հասկացությունն ուսումնասիրողները հաճախակի կենտրոնանում են ահաբեկչական գործողություննե-րի ժամանակ կիրառվող մեթոդների և միջոցների վրա՝ անտեսելով այն հանգամանքը, որ առաջին հեր-թին պետք է գտնել ցանկացած ահաբեկչական գործունեությանը հատուկ, այլ ոչ թե դրա տարբեր դրսևորումների ժամանակ հանդիպող ընդհանրությունները: Չնայած վերոհիշյալ խնդիրներին ու ահա-բեկչության սահմանման հարցում առկա բազմակարծությանը՝ կան ահաբեկչության որոշակի բնորոշ գծեր, որոնք առավել հաճախ են մատնանշվում այդ երևույթը հետազոտողների աշխատանքներում: Օրինակ, հետազոտողների մեծ մասը հակված է ահաբեկչության սահմանման ընթացքում «բռնու-թյուն», «ուժի կիրառում», «քաղաքական», «ահ», «սպառնալիք», «հրապարակայնություն», «նպատա-կամղվածություն» բնորոշիչ տարրերի կիրառմանը: Այս տեսանկյունից առկա սահմանումների մեջ նկատվող տարբերությունները կարելի է փնտրել ընտրության և շեշտադրումների մեջ: Եթե փորձ կա-տարվի տեսականորեն ձևակերպել ահաբեկչություն երևույթը, որը կիրառելի կլինի ցանկացած ահա-բեկչական գործողության առումով, ապա, մեր կարծիքով, պետք է հաշվի առնվի այն կարևոր հանգա-մանքը, որ ցանկացած ուղղվածության ահաբեկչական գործողության ժամանակ (կրոնական, քաղա-քական, ազգայնամոլական և այլն) առկա է շահերի բախում կամ շահերի հակասություն: Հետևաբար, ուղղվածության խնդիրը սահմանման մեջ առաջնային նշանակություն չպետք է ստանա և նախապատ-վությունը պետք է տրվի շահերի բախման և շահերի հակասությունների առկայության դրույթին: Սահ-

1 Эпштейн В., Терроризм: проблема определения понятия, Вестник ТИСБИ №2, 2001, Казань, հասանելի է՝

http://old.tisbi.org/science/vestnik/2001/issue2/vest2_6[1].html. 2 Овчинникова Г., Терроризм, науч. ред. - Б.Ф. Волженкин, Санкт Петербург, Юридический институт Генеральной прокуратуры,

1998, с. 7. 3 Hoffman B., p. 31.

4 Նույն տեղում, էջ 31:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 122-125.pdf · 123 թյուն են հայտնում, որ դա ամենևին էլ անհնար չէ. ավելին, առանց

125

մանումներում կարելի է նկատել «քաղաքական նպատակներով», «քաղաքականապես մոտիվացված» բնորոշումները, մինչդեռ «քաղաքական նպատակն» ինքնըստինքյան նույնական է առկա շահին: Միև-նույն ժամանակ հայտնի է, որ ահաբեկչությունը համարվում է թույլ կողմի զենք ուժեղի դեմ պայքարում (այստեղ, բնականաբար, չի դիտարկվում արդարության կամ լեգիտիմության սկզբունքը): Հետևաբար, ահաբեկչություն իրականացնող կողմն ունենում է համոզմունք, որ սեփական նպատակներին հասնելու և սեփական ծրագրերում առաջընթաց ունենալու այլ ճանապարհ չկա: Ընդ որում, կարծում ենք, որ գի-տական սահմանման հարցում ահաբեկչության «զանգվածային» կամ «անհատական» բնույթին առաջ-նային նշանակություն չպետք է տրվի, դա առավել կիրառական է օրենդրություններում տվյալ գործո-ղությունը արտացոլելու պարագայում:

Եթե փորձենք ի մի բերել վերոշարադրյալը և համադրենք մեր տեսակետը՝ կստանանք ահաբեկ-չության հետևյալ սահմանումը՝ «Ահաբեկչությունը (ցանկացած դրսևորման դեպքում) շահերի բախման կամ շահերի հակասության պարագայում հրապարակային բնույթ կրող, նպատակամղված անօրինա-կան բռնության (ուժի) կիրառում կամ բռնության (ուժի) կիրառման սպառնալիք է, երբ կողմերից առնը-վազն մեկին անիրականանալի է ներկայանում այլ ճանապարհով փոխհամաձայնություն ձեռք բերելու կամ սեփական նպատակների իրագործման հարցում հաջողություն ունենալու հնարավորությունը»: Կարծում ենք` այս ձևակերպումն առավել ամբողջական կարող է արտացոլել «ահաբեկչություն» հաս-կացության էությունը և օգտակար լինել դրա բազմաբովանդակության հարցում առկա խոչընդոտներն ու դժվարությունները հաղթահարելու առումով և դյուրացնել դրա գործնական վերլուծությունը:

Արամ Մանուկյան

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Բանալի բառեր՝ ահաբեկչություն, ահաբեկչության սահմանում, ահաբեկչության բազմաբովանդակություն, բռնության սպառնալիք, միջազգային անվտանգություն

Հոդվածում վերլուծության են ենթարկվել ահաբեկչության սահմանման բազմաբովանդակության վրա որոշիչ

ազդեցություն ունեցող մի շարք գործոններ: Առանց դրանց մանրամասն ուսումնասիրության դժվարամատչելի է դառնում ահաբեկչության համընդգրկուն սահմանում գտնելուն ուղղված փորձերում հաջողություն ունենալու հնա-րավորությունը: Դրա հետ մեկտեղ, ահաբեկչության միասնական սահմանման բացակայության հիմնական պատ-ճառները հաշվի առնելով, առաջարկվել է ահաբեկչության սահմանման հարցում նորովի մոտեցում, որը կարող է օգտակար լինել գիտական շրջանակներում տվյալ խնդրի վերաբերյալ գոյություն ունեցող բազմաբովանդակու-թյան խոչընդոտները հաղթահարելիս:

Арам Манукян

ПРОЯВЛЕНИЕ МНОГОКОНТЕНТНОСТИ ПОНЯТИЯ ТЕРРОРИЗМА В ХОДЕ ЕГО ОПРЕДЕЛЕНИЯ

Ключевые слова: терроризм, определение терроризма, многоконтентность терроризма, угроза насилия, международная безопасность

В статье проанализирован ряд ключевых факторов, влияющих на процесс многогранного определения

понятия «терроризм». Без глубокого и объективного изучения данных факторов прогресс в установлении универ-сального определения понятия «терроризм» невозможен. В результате проведенных исследований в статье нами предлагается новый подход к вопросу «определение терроризма», который может быть полезным для научных кругов при преодолении трудностей, связанных с многоконтентностью данной проблематики.

Aram Manukyan

MULTIPLICITY OF THE CONTENT OF “TERRORISM” IN THE PROCESS OF DEFINING

Keywords: terrorism, definition of terrorism, multiplicity of the content of terrorism, threat of violence, international security

In the paper, a number of key factors that affect the multiplicity of the content of terrorism for its definition were

analyzed. Without a in-depth and objective study of these factors, it is impossible to advance in establishing a universal definition for the terrorism. Taking into consideration the above mentioned, the article proposes a new approach to the issue of the definition of terrorism that may be useful for the scientific community to overcome the difficulties related to this problem.