СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ pp. 194-197.pdf · 2016-09-20 · 4...

7
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.6 (16) Общественные науки (Социология, экономика, философия, психология, журналистика) Social Sciences (Sociology, Economics, Philosophy, Psychology, Journalism) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

Upload: others

Post on 02-Mar-2020

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.6 (16)

Общественные науки (Социология, экономика, философия, психология, журналистика)

Social Sciences (Sociology, Economics, Philosophy, Psychology, Journalism)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.6 (16)

Հասարակական գիտություններ

(Սոցիոլոգիա, տնտեսագիտություն, փիլիսոփայություն,

հոգեբանություն, ժուռնալիստիկա)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ` Редакционная коллегия:

տ.գ.դ., պրոֆ. Վ. Բոստանջյան տ.գ.դ., պրոֆ. Մ. Միքայելյան տ.գ.դ., պրոֆ. Ս. Ղանթարջյան տ.գ.դ., պրոֆ. Թ. Թորոսյան տեխ.գ.դ., պրոֆ. Ա. Առաքելյան տ.գ.դ., դոց. Հ. Մնացականյան ս.գ.թ., դոց. Հ. Վերմիշյան փ.գ.թ., դոց. Ա. Սարգսյան հ.գ.թ., դոց. Ն. Խաչատրյան հ.գ.թ., դոց. Հ. Հովհաննիսյան ս.գ.թ. Ա. Բաբլոյան ս.գ.թ. Յու. Մելքումյան բ.գ.թ. Մ. Կարապետյան

д.э.н., проф. В. Бостанджян д.э.н., проф. М. Микаэлян д.э.н., проф. С. Кантарджян д.э.н., проф. Т. Торосян д.т.н., проф. А. Аракелян д.э.н., доц. А. Мнацаканян к.с.н., доц. А. Вермишян к.ф.н., доц. А. Саргсян к.п.н., доц. Н. Хачатрян к.п.н., доц. Г. Ованисян к.с.н. А. Баблоян к.с.н. Ю. Мелкумян к.ф.н. М. Карапетян

Editorial Board

DSc, Prof. V. Bostanjyan DSc, Prof. M. Mikaelyan DSc, Prof. S. Ghantarjyan DSc, Prof. T. Torosyan DSc, Prof. A. Arakelyan DSc, Associate Prof. H. Mnatsakanyan PhD, Associate Prof. H. Vermishyan PhD, Associate Prof. A. Sargsyan PhD, Associate Prof. N. Khachatryan PhD, Associate Prof. H. Hovhannisyan PhD A. Babloyan PhD Y. Melkumyan PhD M. Karapetyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

194

Ռաֆայել Զարբաբյան ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, մագիստրանտ

Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Ն. Մարտիրոսյան Էլ. փոստ՝ [email protected]

ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ԵՎ ԹԱՏՐՈՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՆԳԱՄՅԱԿՈՒՄ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Քննադատությունն այն կարևոր գործոններից է, որը կարող է շարժիչ ուժ դառնալ ցանկացած

բնագավառի զարգացման գործում: Նույն պատճառով լրագրության մեջ ևս քննադատությունը պետք է իր ուրույն տեղն ունենա, հատկապես եթե խոսքը վերաբերում է արվեստին և արվեստի քննադատու-թյանը:

Շատ տեսաբաններ քննադատությունը դիտարկում են որպես «գնահատական», իսկ ուրիշները՝ «գնահատելու ունակություն»: Սակայն քննադատությունը միայն աշխատանքի գնահատումը չէ: Այն ավելի շուտ ճանաչողական-կողմնորոշիչ գործունեություն է, որը ոչ միայն գնահատում է աշխատանքը, այլև հասարակության մեջ ձևավորում գնահատողական վերաբերմունք դեպի տարբեր մշակութային երևույթներ: Ինչպես նշում է քննադատ Ն. Շելգունովը, «քննադատական մտքի հզորությունը չի կայա-նում նրանում, որ այն վերլուծում է երևույթը, այլ նրանում, որ այն ստիպում է Ձեզ մտածել»

1:

Ըստ ֆրանսիացի փիլիսոփա Ռոլան Բարտի՝ քննադատությունը բաղկացած է 5 ասպեկտից, որոնցից անգամ մեկի բացակայությունը կարող է մեծապես ազդել քննադատության որակի վրա

2: Այդ

ասպեկտները հետևյալն են՝ 1. Ճշմարտանմանություն: Քննադատի խոսքը պետք է վստահություն ներշնչի, և ընթերցողը

չպետք է անգամ կասկած ունենա քննադատի իրավացի լինելու մեջ: 2. Օբյեկտիվություն: Քննադատը չպետք է կողմնապահություն անի: Այդ դեպքում քննադատու-

թյունը կվերածվի մեկնաբանության: 3. Ճաշակ: Քննադատը պետք է կարողանա տարբերել արվեստը մասսայական մշակույթից: 4. Պարզություն: Քննադատի լեզուն պետք է հնարավորինս պարզ և հասկանալի լինի, որպեսզի

նրա քննադատությունը հասանելի լինի բոլորին: 5. Ասիմվոլիա: Քննադատը պետք է կարողանա հասկանալ նշանները և օգտագործել դրանք: Քննադատությունը՝ որպես լրագրության հատուկ ստեղծագործական տեսակ, կատարում է ոչ մի-

այն տեղեկատվական, այլև կրթական, ճանաչողական գործառույթներ: Դրա ֆունկցիան չի սահմանա-փակվում միայն ֆիլմերի և ներկայացումների թերություններն ու առավելությունները շեշտելով: Այս-ինքն՝ քննադատության ուղղվածությունը չպետք է լինի միայն դեպի կինոն ու թատրոնը, այլև դեպի հասարակությունը: Քննադատությունն ունի շատ կարևոր մի խնդիր՝ ազդեցություն ունենալ հասարա-կության՝ արվեստի մասին պատկերացումների և արժեհամակարգի վրա:

Դիմելով անցյալին՝ կարելի է նշել, որ խորհրդային հասարակությունում քննադատությունը լրագ-րության կարևորագույն մասերից մեկն էր: Չնայած նրան, որ այդ շրջանում քննադատությունը քարոզ-չական մեքենայի կարևորագույն մասնիկ էր, այն միշտ եղել է ցանկացած պարբերականի անբաժանելի մաս, դրա մշակութային արժեհամակարգի նշան:

Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային երկրներում քննադատությունը որոշ չափով հետընթաց ապրեց: Տեսաբանները կինոյի և թատրոնի ոլորտում նկատված հետընթացը կա-պում են հենց քննադատության որակի անկման հետ: Տեղի ունեցավ, այսպես կոչված, գեղարվեստա-կան քննադատության մուտացիա: Քննադատության սկզբունքները, մեթոդները, թեմատիկ դաշտը, ժանրային կառուցվածքն ամբողջովին փոխվեցին: Տպագիր մամուլում նվազագույնի հասավ վերլուծա-կան և գրական-գեղարվեստական ժանրերի օգրագործումը: Քանի որ կար ժուռնալիստիկան մասսա-յական մշակույթին միացնելու միտում, նկատելի դարձավ հեղինակների պակաս: Հեղինակային լրա-գրությամբ սկսեցին զբաղվել անհատներ, ովքեր իրենց պատրաստած նյութերում հավելում էին նաև սեփական կարծիքը: Այդ իսկ պատճառով քննադատների, կինոյի և թատրոնի մասնագետների կարիքը խմբագրություններում նվազեց: «Թատերական քննադատություն» և «կինոքննադատություն» տերմին-ներին փոխարինեցին «թատերական ժուռնալիստիկա» և «կինոժուռնալիստիկա» տերմինները: Սա-

1 Баранов В., Бочаров А ., Суровцев Ю., Литературно-художественная критика, Москва, 1982.

2 Տե՛ս Барт Р., Критика и истина, Москва, 1987:

195

կայն ժամանակի ընթացքում (1990-ական թթ. վերջերին և 2000-ական թթ. սկզբներին) նորից սկսեց զգացվել քննադատության կարիքը: Հենց այս ժամանակ «արվեստի քննադատության» փոխարեն սկսեց առաջ մղվել «արտ-ժուռնալիստիկա» տերմինը, որն ավելի լայն հասկացություն է, քան քննադա-տությունը: Այն ներառում է և՛ քննադատություն, և վերլուծություն, և՛ գրական-գեղարվեստական ոճ:

Այսպիսով, որոշակի վերափոխումներից հետո այսօր առկա է քննադատության նոր ոլորտ, որի առջև դրված են նոր խնդիրներ: Հետևաբար, քննադատության ավելի բարդացված համակարգը ենթա-դրում է առավել մեծ ազդեցություն կինոյի և թատրոնի ոլորտի, ինչպես նաև դրա վերաբերյալ հասա-րակության պատկերացումների և արժեհամակարգի վրա:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը, այլ հետխորհրդային երկրների նման, նույնպես մեծ կորուստներ ունեցավ քննադատության բնագավառում: Իհարկե, ժամանակի ընթացքում որոշակի առաջընթաց եղավ, սակայն դիտարկելով դրությունը 2010-2015 թթ.-ին՝ կարելի է փաստել, որ հայկական քննադատական միտքը դեռ կատարելագործման կարիք ունի:

Ամենամեծ բացերից մեկը, ըստ իս, այն է, որ չկան համապատասխան մասնագետներ: Քիչ են մշա-կութային և հատկապես կինոյի և թատրոնի ոլորտում մասնագիտացող լրագրողները, այդ պատճառով նրանց քննադատությունները ոչ միայն որակյալ չեն, այլև ի զորու չեն որևէ ազդեցություն ունենալ: Իսկ կինոգետների ու թատերագետների քննադատությունները հաճախ զուրկ են լրագրողական լեզվից և արտահայտչամիջոցներից: Դրանք չափազանց մասնագիտական են և այդ պատճառով ոչ հանրամատ-չելի: Օրինակ՝ թատերագետ Լևոն Մութաֆյանը հաճախ քննադատություններ էր հրապարակում տար-բեր թերթերում և կայքերում, որոնք հիմնականում գրված էին բարդ մասնագիտական լեզվով և չափա-զանց ծավալուն էին: Վառ օրինակ է նրա գրախոսությունը Տիգրան Գասպարյանի «Ջոն արքա» ներկա-յացման մասին

1: Ծավալուն այս գրախոսությունն անդրադառնում է այնպիսի մանրամասների և բեմա-

կան նրբությունների, որոնք կարող են անհասկանալի լինել ընթերցողին: Երիտասարդ սերունդը նույնպիսի քննադատության ուղին է բռնում, օրինակ՝ ԵԿԹՊԻ ուսանող

Տիգրան Մարտիրոսյանի «Ես միայն զանգահարելու եմ եկել» ներկայացման գրախոսությունը, որը հրապարակվել է «Ազգ» պարբերականում

2: Երիտասարդ թատերագետը փորձել է նյութում տեղավորել

իր ուսումնառության տարիներին սովորած մասնագիտական գիտելիքները՝ ընդհանրապես հաշվի չառ-նելով, որ ընթերցողների մեծամասնությունն այլ մասնագիտության տեր են և նրանց առավել մատչելի տեղեկություն է հարկավոր:

Թերևս, նյութերում լուրջ թերություն է նաև այն, որ քննադատությունների հիմքում հաճախ անձ-նական ամբիցիաներն են քննադատվող գործչի նկատմամբ: Սա բավական տարածված երևույթ է, որ նկատելի է և՛ կինոգետնետի ու թատերագետների, և՛ լրագրողների քննադատություններում: Վերը նշված օրինակում նույնպես նկատելի է Լևոն Մութաֆյանի բացասական վերաբերմունքը «Ջոն արքա-յի» ստեղծագործական անձնակազմի նկատմամբ, իսկ Վահան Բադալյանի «Մակբեթ» ներկայացման մասին գրախոսության մեջ պարզ երևում է Լևոն Մութաֆյանի դրական վերաբերմունքը

3: Անձնական

ամբիցիաների արտահայտման հանգամանքը շատ ավելի տեսանելի է «Առավոտ»-ում: Օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը չի փորձում թաքցնել իր անձնական վերաբերմունքը քննադատվող գործչի նկատմամբ: Օրինակ՝ նա հաճախ անդրադառնում է Միքայել Պողոսյանի գործունեությանը և, բաց թողնելով այն հանգամանքը, որ վերջինս մեծագույն ավանդ ունի հայ արդի կինոյի զարգացման գոր-ծում, անընդհատ փորձում է շեշտել նրա կապերը կառավարության հետ՝ դա ներկայացնելով որպես բացասական երևույթ: Այսպես՝ Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը»

4 ֆիլմի մասին գրախոսության մեջ

Գոհար Հակոբյանը չի փորձում թաքցնել իր բացասական վերաբերմունքն արվեստագետի հանդեպ՝ նրան անվանելով «մշտապես նախագահի հովանավորության պտուղները վայելող արվեստագետ»

5:

Անշուշտ, քննադատության բնագավառում նմանատիպ կողմնապահությունն անթույլատրելի է: Հայ քննադատության առջև ծառացած խնդիրներից է նաև թատրոնի «ծերացումը»: Կարծում եմ՝

թատրոն մուտք գործող երիտասարդներին բավական ուշադրության չի դարձվում: Կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ քննադատները հազվադեպ են անդրադառնում երիտասարդների աշ-խատանքներին: Քննադատությունները հիմնականում գրվում են արդեն փորձառու թատերական գոր-ծիչների մասին (ինչը չի կարելի ասել կինոյի մասին, որտեղ երիտասարդ գործիչներից շատերի գոր-

1 Տե՛ս Մութաֆյան Լ., «Ջոն արքան՝ ձևի և բովանդակության շրջադարձներում», «Ազգ» օրաթերթ, «Մշակույթ» հավելված,

«Թատրոն» խորագիր, Երևան, 25.08.2012: 2 Տե՛ս Մարտիրոսյան Տ., «Դրախտի և դժոխքի դիլեման», «Ազգ» օրաթերթ, «Մշակույթ» հավելված, «Թատրոն» խորագիր,

Երևան, 21.09.2012: 3 Տե՛ս Մութաֆյան Լ., ««Մակբեթը»՝ «պարադոկսալ» փոխակերպումներով», «Ազգ» օրաթերթ, «Մշակույթ» խորագիր, Երևան,

22.07.2010: 4 «Եթե բոլորը» ֆիլմն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում նաև արտասահմանյան հեղինակավոր փառատոննե-

րում, ինչպես նաև ներկայացվել է «Օսկար» անվանակարգի: 5 Տե՛ս Հակոբյան Գ., «Միքայել Պողոսյանն անկեղծ է սատարում նախագահին», «Առավոտ» օրաթերթ, Երևան, 26.01.2012:

196

ծերը, բարձրանալով մեծ էկրան, անմիջապես քարկոծվում են քննադատների կողմից): Չնայած դրան՝ երբեմն հանդիպում են քննադատություններ, որոնք անդրադառնում են երիտասարդ ստեղծագործող-ներին: Մասնավորապես, «Առավոտ» օրաթերթը 2010 թ.-ին մի գրախոսություն հրապարակեց Հ. Պա-րոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ԵԿԹՊԻ սաների բեմադրած ներկա-յացման վերաբերյալ: Երիտասարդները Ղազարոս Աղայանի ծննդյան 170-ամյակի առթիվ բեմադրել էին նրա «Արեգնազանը» և շնորհիվ «Առավոտ»-ի՝ ներկայացմանը տված դրական գնահատականի և Երվանդ Ղազանչյանի հասցեին դրական կարծիքի, ով տրամադրել էր բեմը երիտասարդներին, ներկա-յացումը բավական երկար կյանք ունեցավ:

Մեր իրականության մեջ տարածված տարբերակ է նաև քննադատություններ գրել այն աշխա-տանքների մասին, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել: Այդպիսի աշխատանքները երբեք անուշադրու-թյան չեն մատնվում քննադատների կողմից: Օրինակ՝ 2012 թ.-ին մեծ աղմուկ բարձրացրեց Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմը, ինչի արդյունքում քննադատություններ հայտնվեցին գրեթե բոլոր պարբերականներում և կայքերում: Դրանցից է Արմեն Շախկյանի գրախոսությունը

1,

որում հեղինակը վստահեցնում է, որ ֆիլմը ոչ այլ ինչ է, քան հեռուստաթատրոն, քանի որ իրադարձու-թյունները տեղի են ունենում միայն մեկ բնակարանում: Անդրադառնալով ֆիլմի շուրջ բարձրացած աղ-մուկին՝ Արմեն Շախկյանը գրում է, որ ֆիլմը թերի չէ, խնդիրը հայկական մենթալիտետն է, հանդիսա-տեսի կողմից ֆիլմի ընկալումը:

Այսօր ողջ աշխարհում քննադատության համար մեծ դեր ունի նաև համացանցը: Դրա միջոցով կինոյի և թատրոնի քննադատությունը ստացել է նոր որակ, նոր մոտեցում: Այսպիսով, մեծ նշանակու-թյուն է ստացել «համացանցային գրախոսությունը»՝ որպես քննադատական ժանր: Մեծ տարածում են գտել համացանցում ֆիլմերի և ներկայացումների վերաբերյալ գրախոսությունները: Սրանք բաժան-վում են երկու տեսակի՝ սիրողական (սովորական այցելուների կողմից գրվող) և մասնագիտական (կինոգետների, թատերագետների կամ լրագրողների կողմից գրվող): Ըստ այդ գրախոսությունների որոշվում է ֆիլմի կամ ներկայացման վարկանիշը, ինչի շնորհիվ էլ ստեղծվում է լավագույնների ցանկ: Քննադատության այս մշակույթը թույլ է տալիս իրականացնել որակյալ և անորակ ֆիլմերի և ներկայա-ցումների տարբերակում: Այս մեթոդն իրանացնում է IMDb միջազգային կինոարխիվը (International Movie Database), ինչի շնորհիվ այն համարվում է կինոաշխարհի ամենավարկանիշային կայքը: Ռուսա-կան շուկայում այս մեթոդն ակտիվորեն կիրառում է Кинопоиск կայքը: Օրինակ՝ 2015 թ. լույս տեսած Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» ֆիլմը գրախոսությունները որակել են որպես տարվա լա-վագույն ֆիլմերից մեկը, ինչի շնորհիվ ֆիլմը մեծ դիտողականություն է ձեռք բերել ռուսական շուկա-յում: Այստեղ աչքի են ընկնում հատկապես Իգոր Տիմոշկինի

2, Պավել Յացինովիչի

3, Եկատերինա Եֆրի-

միչովայի4, Յուրի Կուստիշևի

5 գրախոսությունները: Սրանք գրված են պարզ, հանրությանը հասկանա-

լի լեզվով, սակայն մասնագիտորեն վեր են հանում ֆիլմի դրական և բացասական կողմերը: Հայ իրականության մեջ համացանցային այս ուղղությունն առայժմ զարգացած չէ: Առցանց ֆիլ-

մեր և ներկայացումներ կան, սակայն դրանց վերաբերյալ կարծիք են հայտնում մեծամասամբ դիտող-ները, այլ ոչ մասնագետները, և այդ կարծիքները հիմնականում մեկնաբանությունների տեսքով են, այլ ոչ գրախոսությունների: Մեր շուկայում գործում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Կինոաշ-խարհ» կայքը, որտեղ հիմնականում գրախոսություններ են հրապարակում Սիրանուշ Գալստյանը, Ռուզան Բագրատունյանը, Նանա Պետրոսյանը, Նաիրա Փայտյանը, Անահիտ Հարությունյանը, իսկ ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից՝ Արմեն Օհանյանը, Մարիա Թոքմաջյանը և այլք: Սա-կայն «Կինոաշխարհ»-ը նախատեսված է ոչ թե լայն հասարակայնության, այլ կոնկրետ կինոյի բնագա-վառի մարդկանց համար, ինչը որոշակիորեն փոքրացնում է նրա ազդեցությունը: Այսպիսով, չնայած «Կինոաշխարհ»-ում լույս են տեսնում բավական որակյալ գրախոսություններ, այն չի հանդիսանում ազ-դեցիկ գործոն հայ կինեմատոգրաֆիայում:

Այսպիսով, ուսումնասիրությունների արդյունքում կարելի է փաստել, որ հայկական քննադատու-թյունն առայժմ չի համապատասխանում միջազգային չափանիշներին, և շատ բան կարիք ունի հղկման: Մինչդեռ քննադատության որակի բարձրացումը կարևոր քայլ է ոչ միայն լրագրության, այլև կինոյի և թատրոնի զարգացման համար, քանի որ դրանք իրար փոխկապակցված երևույթներ են: Շատ կարևոր է քննադատությունն առհասարակ դարձնել լրագրության գործիք՝ օգտագործելով այն տարբեր ժանրերում (ինչպես գրախոսության, այնպես էլ ակնարկի, հարցազրույցի, լուրի և այլն):

1 Տե՛ս Շախկյան Ա., «Ընդհատված սեքսի էֆեկտը», «Ազգ» օրաթերթ, «Մշակույթ» հավելված, Երևան, 2.06.2012:

2 Тимошкин И., ««Стойкий мужик» холодной войны», (հասանելի է www.kinopoisk.ru/film/840884/ հղմամբ):

3 Яцинович П., «Типичный Спилберг», (հասանելի է www.kinopoisk.ru/film/840884/ հղմամբ):

4 Ефремычева Е., «Ценность характера. Важность силы духа», (հասանելի է www.kinopoisk.ru/film/840884/ հղմամբ):

5 Кустышев Ю., «Твои поступки- вот что важно», (հասանելի է www.kinopoisk.ru/film/840884/ հղմամբ):

197

Ռաֆայել Զարբաբյան

ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ԵՎ ԹԱՏՐՈՆԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՆԳԱՄՅԱԿՈՒՄ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Բանալի բառեր՝ կինո, կինեմատոգրաֆիա, թատրոն, կինոգիտություն, թատերագիտություն, լրագրություն, քննադատություն, գրախոսություն, թերթեր, ամսագրեր, համացանց,

քննադատության որակի բարձրացում, կինոաշխարհ

Հոդվածը ներկայացնում է հայ կինոյի և թատրոնի քննադատության վիճակը վերջին հնգամյակում: Դրա բա-ցասական կողմերն առավել ակներև դարձնելու նպատակով հոդվածում ներկայացվում են նաև որակյալ քննադա-տության մի քանի հիմնաքարեր, ինչպես նաև արտասահմանում առավել հաջող կիրառվող քննադատական մե-թոդներ: Հոդվածի նպատակն է ցույց տալ հայ իրականության մեջ կինոյի և թատրոնի քննադատության մեջ եղած բացերը և հիմք ծառայել բնագավառի առավել մանրակրկիտ ուսումնասիրությունների համար, որոնք անհրաժեշտ են առավել որակյալ քննադատական դաշտ ստեղծելու համար, ինչն էլ իր հերթին նպաստում է կինոյի և թատրոնի զարգացմանը:

Рафаел Зарбабян

КРИТИКА АРМЯНСКОГО КИНО И ТЕАТРА ЗА ПОСЛЕДНЮЮ ПЯТИЛЕТКУ: ОБЩЕЕ СОСТОЯНИЕ

Ключевые слова: кино, кинематография, театр, киноведение, театроведение, журналистика, критика, рецензия, газеты, журналы, интернет, повышение качества критики, мир кино

В статье представлено состояние критики армянского кино и театра за последнюю пятилетку. В целях

более очевидной демонстрации ее отрицательных сторон в статье представлены как несколько краеугольных камней качественной критики, так и методы критики, успешно применяемые за рубежом. Данная статья пресле-дует цель – показать пробелы, имеющиеся в критике кино и театра В армянской действительности, что послужит основой для более тщательных исследований сферы, которые, по нашему глубокому убеждению, необходимы для создания более качественного критического поля. Последнее, в свою очередь, способствует развитию кино и театра.

Rafayel Zarbabyan

THE CRITICISM OF ARMENIAN CINEMA AND THEATRE DURING LAST FIVE YEARS: GENERAL SITUATION

Keywords: cinema, cinematography, theater, theater science, journalism, criticism, newspapers, magazines, Internet, quality improvement of criticism, world of cinema

The article demonstrates the state of Armenian film and theater criticism during last five years. With the aim to

disclose negative sides of examined phenomenon, the article also investigates the cornerstones of quality criticism as well as more successful critical methods from foreign countries. The article aims to demonstrate the shortcomings of the contemporary situation of cinema and theater criticism in Armenia and serve as a basis for more elaborate studies in this field, which, as we are profoundly convinced, are necessary to create more quality critical field. The latter, in turn, contributes to the development of cinema and theater.