ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/hay...

112
ՄհԵր ԲեՅլԵրՅաՆ ԸնԿնՈղ ԱսՏղԵրԻ ԱնՁրԵվԻ ՎկԱն բանաստեղծություններ պոեմներ ²ðزì 2014 ºðºì²Ü

Upload: others

Post on 24-Jul-2020

20 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՄհԵր ԲեՅլԵրՅաՆ

ԸնԿնՈղ ԱսՏղԵրԻ ԱնՁրԵվԻ ՎկԱն

բանաստեղծություններ

պոեմներ

²ðزì 2014

ºðºì²Ü

Page 2: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել
Page 3: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ðáñë` Ðñ³ãÛ³ ´»ÛÉ»ñÛ³ÝÇ 

ÑÇß³ï³ÏÇÝ

Page 4: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5

Բ 482

Հրատարակվել է պետական աջակցությամբ

Խմբա∙իր` Արմեն Ավանեսյան

Բեյլերյան Մհեր Ընկնող աստղերի անձրևի վկան / Մ. Բեյլերյան. ‐ Եր.:

Արմավ, 2014, ‐ 112 էջ:

ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5

ISBN 978 ‐ 9939 ‐ 9089 ‐ 9 ‐ 1

Մհեր Բեյլերյան, 2014

Արմավ, 2014

Բ 482

Page 5: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԲաՆաՍտԵղԾուԹյՈւնՆեՐ

Page 6: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել
Page 7: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ

Արթնությունն իմ երկրի Թողել եմ անսեր. Ցրիվ եկած հո∙սեր, Տաժանք վերջին հերկի:

Արթնությունն իմ երկրի...

Լույս իմ տուն‐քաղաք Թողնում եմ կարոտ Ամեն առավոտ Փողոցներդ տաք:

Լույս իմ տուն‐քաղաք...

Իմ երկրի երկինք Կսկիծը քո եր∙ի, Գույները քո եռքի Ո՞նց թողնեմ անկիրք ‐

Իմ երկրի երկինք...

Իմ երկրի կարոտ Թող շնչեմ անհա∙ Գույներդ տաք‐վարակ Վառվող, կարմիր, քարոտ ‐

Իմ երկրի կարոտ...

Արթնությունը երկրի Թողել ենք անսեր. Ցրիվ եկած հո∙սեր, Տաժանք վերջին հերկի:

Արթնությունը երկրի... 

7

Page 8: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

***

Աստվածավախ մեղք Աստվածուրաց հիմն Երեք արնոտ մեխ Մեր սրտերում հին

Ու կարոտախտ ժանտ Մի ժանտահոտ կիրք Ազատության բանտ Ուր մեղավոր չիք

Թռչել երկինք Կառչել հողին Սիրել անկիրք Սրտով ∙ողի

Անձայն բարև Կարոտ մի սին Կորած արև Գտած լուսին 

8

Page 9: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԱՆՑՈՒՄ

Կարոտներիս կանչող Երազներիս հան∙չող Անուրջներիս շնչող Հնչումի

Աղերսներով անձայն Դեռ չհնչած մի ձայն Կշնորհի ինձ այն Ինչ չունի

Եվ երբ դռներ բանամ Ու երկինքներ անամպ Սրաթռիչ ∙նամ Անցումի

Անդ կլինի ինձ հետ Օրեր ու առհավետ Անհետք մի արահետ Հան∙չումի: 

9

Page 10: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՄԱՅՐԱՄՈՒՏ

Արևածա∙ից մինչև մայրամուտ ես սիրեցի ‐ ինչպես կարող էի,

Արևածա∙ից մինչև մայրամուտ ես թախծեցի – ինչպես ստացվեց,

Արևածա∙ից մինչև մայրամուտ ես ապրեցի – լուռ,

Արևածա∙ից մինչև մայրամուտ ես սպասեցի – երկար,

Մայրամուտին արտասվեցի – վերջապես: 

10

Page 11: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՋԱՆՔ

Տանջանքն ու մնջանքը Չի հնչի ∙րչի Անրջանքն ու ջանքը Մի վերջին տենչի:

Լուռ ամրակուռ դուռ, Գույն‐հան∙ույն հացի. Ո՞վ ∙ալով բարով Լացիվ կբացի: 

11

Page 12: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՄԱՆՈՒԿ

Լույսից լույս էիր ճառա∙ում, Երբ դեռ լույս էիր մանուկ, Ժիր ժպիտներ առաքում, Ճանապարհով քո բանուկ:

Լուռ է հիմա ճամփին այն, Ճափին այն դուռ են դրել. Լոկ քամին է համրաձայն Անցնում ուղին անար∙ելք:

Սև դռան վրա հիմի Արյունով ∙իր է ∙րված. §Դիր դռան տակ ալ ∙ինի, Մի պտղունց աղ, մի քիչ հաց¦:

Եվ ար∙ելքը կվերցվի Ճանապարհից քո բանուկ, Քո ժպիտից կստեղծվի Նոր լուսաշող մի մանուկ: 

12

Page 13: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՄԵՀԵԿԱՆ

Մի՞թե պիտի լինեիր դու, Դո՞ւ էիր, որ դա ասացիր, Թե՞ այդ բախտս էր ջադու Կամ օրերս ցանուցիր:

Ե՞րբ էի – նորից կանչեցի, Ո՞ւր էի, երբ դեռ չկայի, Ո՞ր քարի տակ հան∙չեցի – Այդ թող քարը վկայի:

Պիտի լինեմ Մեհեկան, Մեհենական – ամայի, Պիտի ցայտեմ ահեկան Ժայթքով բոսոր լավայի:

Ամոթանքը ամոթքի Թող որ լինի ∙րչինը. Ո՞ւր – երբ ∙նամ աղոթքի, Ի՞նչ – թե լինեմ վերջինը: 

13

Page 14: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԴՌՆԵԴՈՒՌ

Քաղաքից քաղաք – դռնեդուռ, Մի բուռ ջուր ու կես բուռ Քեզ էլ կհասնեն ջրերը մի օր Ալիքներով մեծաբյուր:

Գյուղից‐∙յուղ, տնետուն Մի տնաբուն ու կես բուն Քո դռնից էլ դեռ կխուժի Զարկով հատու` անհատնում:

Կայծակից կույր կլինես, Խուլ կլինես որոտին Ու թափառիկ բորոտին Սաղմոսներով կդիմես:

Քաղաքից‐քաղաք, դռնեդուռ, Մի բուռ ջուր ու կես բուռ... 

14

Page 15: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Գրի էսօր եր∙երը հին, Որ կեր∙վեն դեռ վաղը, Թող ափսոսն ու ավաղը Էս անցավոր աշխարհին:

Գրի էսօր աղոթքը նոր, Որ առաջինն է եղել Ու թե կարոտն է նեղել` Ներիր նրան ամեն օր:

Գրի – ո՞վ է կարդալու, Կամ թե կարդան` ի՞նչ օ∙ուտ Քո կարոտի ու հո∙ուդ Ո՞ր մասնիկն է խայտալու:

Գրի – անցնի ∙րածդ. Էսօր‐է∙ուց երբ ∙նաս Էն ժամանակ կիմանաս Ինչ էր էստեղ բերածդ: 

15

Page 16: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՀՐԴԵՀ

Դեղին խոտի մեջ արոտի Հուշն էր անվարժ թաքնվել Կծկվել էր մերկ‐անոթի Ու չէր ուզում հա∙նվել:

Դեղին խոտի մեջ արոտի Ո՞ւմն է արդյոք նա եղել Ո՞ւմ կսկիծի ու կարոտի Հուշն է իր մեջ անթեղել:

Դեղին խոտի մեջ արոտի Հուրն է անվարժ թաքնվել Արձակել է կարմիր ∙ոտին Էլ չի կարող հա∙նվել: 

16

Page 17: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՀՈԳՍ

Բավ է հո∙աս հո∙սը հո∙ուդ, Ջանաս ջանքեր ջանադրել Եվ շահերդ` միշտ անօ∙ուտ, Վնասիդ հետ համադրել,

Սերտել հայի ծանր բախտի Հատորները տխրավեպ, Ախտահարված կարոտախտի Ախտանիշերն անվրեպ:

Զուր ես ուզում ու համոզում Քեզ, թե ժայռ ես բարձրաբերձ. Կավ ես խոնավ սաղր ավազում, Սառը, պոչատ մի մողես:

Էլ թեթև չէ թևքը թևիդ Երկինքներում երկունքի, Ուր ամեն մեղք պիտ թվի` Ով հրով քեզ կկնքի: 

17

Page 18: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՕՐԸ

Արձակա∙իր Գրի∙որ Բաբայանի հիշատակին

Թափառում են օրերը մոլոր Անտեր քոթոթների պես, Թե հաղթես էլ օրերիդ բոլոր – Հաղթելու է օրը քեզ:

Հարյուր տարվա հան∙ուցյալի Մոռացված օրն այսօրվա նորն է. Զուր է հաշվել օրերն անցյալի. Օրերը` հեչ – կարևորն օրն է... 

18

Page 19: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՀԻՄՆ ԵՍ‐ին

Ես լեցուն եմ ինձանով Ինձ հետ է միշտ իմ անունը Իմ անդունդը մութ անհուն է Նեղ ամայի կածանով...

Ես լեցուն եմ ինձանով:

Իմ թռիչքը վերջ չունի Հանց անկումը թռչունի Մութ անդունդը անծանոթ.

Ես լեցուն եմ ինձանով:

Ես արդեն ինձնից թափվում եմ, Կաթիլ‐կաթիլ հավաքվում եմ Ափերիս մեջ վարանող.

Ես լեցուն եմ ինձանով:

Իմ թռիչքը իմ անկումն է Խոր անդունդը ինձ ծածկում է Հայացքիցդ խարանող.

Ես լեցուն եմ ինձանով: 

19

Page 20: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԸՆԿՆՈՂ ԱՍՏՂԵՐԻ ԱՆՁՐԵՎԻ ՎԿԱՆ

Կկարոտես դեռ հիման հետո... Բայց հիմա ուշ է: Երբ դեռ չկար նրա մարմինը, անհեթեթ էին ձեռքերը քո. և նախքան աչքերդ նրա օրերն անիմաստ էին: Հետո կասեիր` հնազանդ եմ... Բայց հիմա ուշ է: Լոկ հուշն է դեմքիդ կերտվածքի, որ լռությունն է ծեփել մատներով: Հույս ունեմ կլինես, դեռ կ∙աս այստեղ... Կիսավեր մի վանք ‐ Ամենն, ինչ մնացել է. Չհավատաս, թե ասեն. §Ավեր վանքի փառքն ավելին է...¦ Մտքերը նրա անբան են հիմա, բառերը բանջարներ են մութ հողի մեջ: Երևանում երևաս եթե... Երևում է էլ չեմ տեսնի քեզ: Կտեսնեի, թե լինեի այնտեղ, երբ դեռ հիմա էր... Բայց հիմա ուշ է: Մի՞թե օրերից չի Մի՞թե օրերից չի բաղկացած այն, ինչ §ժամանակ¦ ենք կոչում, և մի՞թե րոպեները չեն ընկնող աստղերի անձրևի վկան: Հիշիր, չմոռանաս, չլքես քեզ իմ մեջ. 

20

Page 21: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

կարոտիր, այցելիր քեզ... ...Ո՞ւմ համար` ասա, կամ հանուն ինչի՞... Դեռ ∙ալու է օրը, երբ ամեն աստղից կծնվի րոպե, այնքան րոպեներ, որ հավերժությունն ան∙ամ չզորի համրել: ...Որքան եմ ուզում քո կարոտի մեջ, որքան է հեռու բույրդ ինձանից... Թե ճշմարիտ է – թող տևի մի կյանք ու դեռ ավելին. Թե սուտ չէ համբույրը վերջին ‐ թող չունենա ավարտ: Դե համբուրիր նրան, ում աչքերը ∙ոց են, ում շուրթերին անունդ համբույր էր և աղոթք էր ամեն մի համբույր, ում երազը կարճ էր նվիրումիդ նման: Թող հոսեն նրա այտերից արցունքներդ տաք. թող լինեն վերջին վկաներ նրա ափերը, որ այնքան հաճախ կերտել էին քեզ կավից կարոտի... Մի՞թե միայն հիմա, մի՞թե միայն այսպես պիտի հասկանայիր, որ արդեն ուշ է: 

21

Page 22: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՀՐԱԺԵՇՏ

Հեռու‐կարոտ կամուրջների Անցած‐մոտիկ կարոտով, Հեռու‐կարոտ անուրջների Անցած‐մոտիկ ամոթով Թո՛ղ...

Հոտով հատիկ ու փունջերի, Հոտով, սիրով, ամոթով Թո՛ղ...

Եղավ, եղև, դեռ կլինի` Ինչ ∙րել է Իր մատով, Պիտի ծանի քեզ հենց հիմի, Ծամի, ծալի արմատով ‐ Թո՛ղ...

Հատող, հաստող ու հաստատող Եզրա∙ծերն անեզրի Համակ, համառ ու հաստակող ‐ Թո՛ղ...

Նա, Ով ∙իտի‐պիտի միտի Բարդի, հարդի հավատով ‐ Թո՛ղ...

Ու թե լինի – միայն ∙ինի, Թե եղել է – հաց սրբված, Թող հենց հիմի արյուն լինի, Դառնա կարոտ մարմնացած Թո՛ղ: 

22

Page 23: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ...

Դեռևս վաղուց անցած հուշերի Արդեն խունացած վերհուշ ու կարոտ, Երբեմնի եռքի մեռնող նախշերի Գույներ արնահոտ:

Ընթացքում հնուց մնացած‐անցած Դառնացած հո∙ու ժանտահոտ կրքի Սերմնա∙իր ∙րքի տող‐տող մահացած Էջերդ փրկիր...

Որ թվես կրկին, այնպիսի կրքով Անթիվ մեղքերիդ ∙արշահոտ բերքի Ողջ տեսականին, ասես թե ոտքով Ուխտել ես երթալ‐ հասնել Սուրբ Երկիր:

Ահա իմ ∙ինին – շուրթերդ թե բաց են, Խմիր‐արբեցիր իմ սրտի բերքով... Բայց ∙ինիս դառն է, հացս ռշնած է ‐ Լեղի, եղկելի մեղքերիս մեղքով:

Ու թե անցնեմ էլ կողերիդ կողքով, Համբուրեմ ան∙ամ արյունոտ փայտը, Միևնույն է դեռ վերքերիդ փրկող Ցավը բիրտ հո∙ուս ավաղ անհայտ է:

Ամիսը մեջքիս, օրն օրի վրա Կարոտս նվազ ու սերս թերի, Աքլորը դեռ լուռ` պիտի ուրանամ, Որ հո∙ուս փսխուքն արցունքներ բերի:

Կարոտ է սիրտս դժնիկ պսակին Ու շոյանքներիդ` թվով քառասուն, Թե չհասնեմ էլ խաչի հասակին, Թող որ հասանեմ Քո սիրուն հասուն: 

23

Page 24: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՄԱՆՏՐԱ

Երբ Երբ ∙նաս այնտեղ Երբ ∙նաս այնտեղ, ուր սպասում են քեզ

Երբ Երբ ասես այն Երբ ասես այն, ինչ կուզենայիր լսել

Ինչ Ինչ կուզենայիր Ինչ կուզենայիր լսել ինքդ քեզանից

Այնժամ Այնժամ ներիր Այնժամ ներիր քեզ, ասես ուրիշին

Եվ Եվ անձայն Եվ անձայն կընկնի ափիդ մեջ քո աստղը

Միայն Միայն թե հիշիր Միայն թե հիշիր որ քայլերիդ հետքերով

Քայլերիդ Քայլերիդ հետքերով Քայլերիդ հետքերով պիտի ∙տնես քեզ: 

24

Page 25: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԹՌԻՉՔ

Բայց հիմա օրերը կարճ են... Երազիս մեջ տեսած արթնությունս վկա, Թե կա թռիչք մի այլ, Ուրիշ թևում հևքի, Կարոտ ու ∙տանում, Գետի բերած տերև, Արև... ու հեռացող արև:

Բայց հիմա օրերը սուղ են ‐ Քծիպ, չուզող, փնթի... Օրեր անթիվ, Անթիվ օրեր դեռ կան, Որ անցել են վաղուց.

Բայց կաց, Կցկտուր րոպեներդ փրկիր‐ Հավաքիր ընկած մանրադրամի նման, Գրկիր‐ստվերդ ∙րկիր, Որպես խոստում ∙ալիք մի բաժանման:

Բայց հիմա արդեն վաղն է, Արդեն սպառվել են րոպեները բոլոր‐ Ճկվել օրվա բեռի ներքո:

Երբ ∙ա օրը, Երբ քո օրը ∙ա Կիմանաս առաջինը... Իսկ հիմա դեռ վաղ է, Դեռ վաղն է հիմա: 

25

Page 26: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԿԱՐՈՏ

Ծովեզրի ավազի Համր քայլերիս

Հետքերով վեհերոտ Կքայլեմ ու կայրեմ

Նավազիս հազիվ Գտած‐վատնված Կարոտն անկարոտ:

Հեռացիր կարոտ...

Փոթորիկների թևին բախվելով, Փոթորկուն ծովի թափին բախվելով

Հեռացիր կարոտ:

Վերջին արևի շողերի վերջին

Գույներին կառչած, Առաջին դողի սիրո առաջին Համբույրը տենչած ‐

Հեռացիր կարոտ:

Կարոտն ասավ‐տա՛նք Տաք արցունքներ հողին,

Ու հողը տվողին Ու կարոտին մեր տաք.

Քանի՞ ան∙ամ դողին, Ու դողը տվողին

Պիտի մնանք պարտակ: 

26

Page 27: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Կարոտն ասավ‐արի՛, Արի, որ կարոտեմ

Կամ թե ∙նա, որ զ∙ամ, Թե կամ.

Գնաս, թե ∙աս ինձ մոտ, Միշտ կմնամ կարոտ

Քեզ, դողին, հողին, Ու արևի շողին,

Սիրուն քո անհատակ, Ու չ∙րված տողի Արցունքներին քո տաք: 

27

Page 28: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԳՐԿԵՆՔ ԻՐԱՐ

Շոյանքների սփոփանք մթին Անուրջներում հևքի, Բառեր անկար∙, խրթին, Բառեր կրքի եռքի:

Կարոտ, կսկիծ ու լուռ Համբույրների բերկրանք. Գրկենք իրար ամուր, Քանի դեռ կանք: 

28

Page 29: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐ

Ում սրտում լուռ է` Դուռ է Արևին նայող, Չայրվող, Խավար արևին` Հին:

Արևը խավար է ճառա∙ում, Նորո∙ում Հո∙ում իր հում, Ոռո∙ում իր երակները:

Սիրտդ մթին հանձնիր, Անցիր սևով անծիր, Դարձիր, Հան∙ստացիր կյանքից:

Շնչիր խավարը կույր ‐ Քույր խավարը մար∙արե Մարել զորե թող հուր Կարոտդ զուր:

Սրտում քո կապարե Պարե քարե երազներում: Ներում, Բայց ու՞մ: Կում‐կում Խմիր հան∙չող հեռվում Արևը հում, Արևը մութ` Անարև: 

29

Page 30: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՃԻՉ

Ջինջ աննինջ մի ճիչ, Դու որտեղի՞ց իջար. Հար անմար խավար Ու դառնություն անչար:

Խոցվում եմ ինքս, երբ ապտակում եմ, Եվ ցավը Քոնն է հազարապատիկ, Իմ վերքերից Արյունդ կաթում է, Որ հավաքում եմ հատիկ առ հատիկ:

Հուր անլուր‐հանուր Լռության Բանի, Չի խաչի վերջին Հույսը խավարի:

Անտանելի է հավերժ ներումդ, Երբ կորցնում ես ինձ, որ նորից փրկես, Եվ Քո սիրուց է անսկիզբ սերումս. Գտիր վերստին, որ էլ չլքես:

Քեզ փրկես հրկեզ Կրակիդ բոցով, Ցած կացած անցած Գինով ու հացով:

Ես Քոնն եմ, երբ Քեզ սպանում եմ նորից, Դու իմն ես, երբ ինձ կրկին կորցնում ես. Ո՞վ կբաժանի որդուն իր Հորից, Եթե ոչ` Դու և եթե ոչ` ես:

Ժիր իջիր, զիջիր Հևքը մեղքիս. Սա ասա, անսա – Էջքդ մեջքիս: 

30

Page 31: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՔԱՌՅԱԿՆԵՐ

Դեռ պիտի ∙ա անցածը, Որ ապառնին է մեր հին. Միայնությունն է իմ հացը, Եվ թախիծը ∙ինին:

*** Ազատության փակած դռները Սերն է թակելու, Եվ լռությունը կբանա դռները, Որ խոսքն է փակելու:

*** Նախարարչական մթության Լույսերում դե∙երող Բառը հղի էր լռությամբ, Լռությունը` բառով: 

31

Page 32: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՓԵՏՐԱՄԱՐՄԻՆ ԻՄ ԿԻՆ

Փետրամարմին իմ կին, Տիկին անզու∙ական Կան տոներ դեռ հին Իմ սրտում դեռ կան...

Եվ կան նորերը, որ Քեզ հետ պիտի կիսեմ Խինդով ու բանավոր Ծաղիկներով հյուսեմ:

Տոներ ունեմ իմ մեջ Եվ մի կղզի թաքուն, Ուր սերն է միշտ անշեջ Հրով իր ամոքում:

Մշտաներկա իմ տոն Հարակարոտ իմ սեր Բեր սրտին իմ թոն Ու ինձ սփոփանքդ բեր:

Հպումներով քո կույր, Բայց ոչ պատահական Քույր իմ ծաղկաբույր, Ծաղիկ անապական,

Դե շուտ հո∙իս սփոփիր Իմ հրեշտակ քնած Գրկիդ մեջ ամփոփիր Անուրջը իմ մարած: 

32

Page 33: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Շուրթիկներով ժպտուն Քնած իմ ջրահարս Էդ ի՞նչ ես մրթմրթում Էդպես խրթին ու պարզ,

Ո՞ր երազն է քեզ Իր թևին տանում Ու ո՞նց հասնեմ ես Անուրջիդ քամուն:

Հենց որ արթնանաս Կնվիրեմ ես քեզ Կարոտը իմ անհաս Ու կյանքս` թե ուզես:

Մեկ տոն ամեն մի օր Կնվիրեմ սրտանց, Ամեն համբույր մի նոր Կարոտ է – սեր անանց:

Օտար աչքից հեռու Կղզում այն մեկուսի Բոլոր մեր օրերում Տիկին ու ամուսին:

Փետրամարմին իմ կին, Տիկին անզու∙ական Կան տոներ դեռ հին Իմ սրտում դեռ կան... 

33

Page 34: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԼՈՒՅՍ

Լույսը փնտրում է իրեն Ժամանակի մութ ար∙անդում.‐ Հավերժության ∙ործած մեղքերը Պահն է ներելու,

Եվ մահը հառնում է, Երբ կյանք է ավանդում.‐ Անմահության կորած պար∙ևը Մահն է բերելու: 

34

Page 35: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ...

Սաղմոսիր հո∙իս Կալանվածների հառաչմամբ անձուկ Ողորմ հեծեծանք ու կսկիծ դառնակ Կայանել զորեմ պիտի վաղանցուկ Աղերսս հախուռն, խռիվ ու խառնակ.

Գույն առ ∙ույն ցայտիր ‐ Լուսաշատրվան, Ունայն ու պատիր Աշխարհի ∙որշում Գել թե շուն պիտի Վերջում հավատան, Թե չկա խորշում,

Թե պիտի ձայնի վերահաս բոթով (Աղիողորմ ճիչ ատամ կրճտել) Ո∙եղեն սրով ու սուրսայր ո∙ով Անչար զայրույթով եռմամբ անատել 

35

Page 36: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Պիտ հատի սահմանն օրվա սպասելի Ու պատուհասի որոշյալ ժամին Խոսքով լռակյաց լռմամբ ասելի Կխարազանի ու կտաժանի...

Քիչ էլ համբերիր‐հո∙յակ իմ հո∙ի Կարոտիր արդեն մարմնիդ կարոտած Խոսքի սպեղանին շուտով կամոքի Ընթացքդ հուշիկ բազմասպի ոտաց: 

36

Page 37: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՊոԵմՆեՐ

Page 38: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել
Page 39: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ԴԵՌ ՉԵՄ ՄՈՌԱՑԵԼ

1.

Հաջող չեմ ասում, ասում եմ ցտեսություն, Որովհետև դեռ ջահել եմ, դեռ՝ տաք Եվ սրտիս տեղը դեռ չեմ անտեսում, Որքան էլ թաքուն ապրի կրծքիս տակ:

Շաբաթվա նման տարիներն հոսուն Կորան ինչ‐որ տեղ՝ ծպտվեցին, մինչ ես Դեռ փնտրում եմ քեզ ամեն փողոցում, Եվ խաբում եմ ինձ, թե կ∙տնեմ քեզ:

Դեռ լսում եմ ես ուրախ ծիծաղդ Եվ աչքերս դեռ որբ չեն քեզանից. Իմ սեղանին է լուսանկարդ՝ Զույ∙ սևուկ աչքեր վայրի ∙ազանի:

Նայում են հուշիկ ու կանչում այնտեղ, Ուր համբուրվեցինք մի ամբողջ ∙իշեր, Աչքերդ շտապում են անշուշտ ինձ հայտնել, Թե ∙իշերը այդ ընդմիշտ կհիշեն...

Ծիծաղկոտ ու հեզ իմ աղջիկ տաքուկ, Թեկուզ ուշացած, ընդունիր հիմա Ներողությունս, իմ անուշ խենթուկ, Արցունքներիս պես դառն ու ակամա:

Ներիր ինձ, որ ես չասացի քեզ այն, Ինչ այնքան ան∙ամ ասացիր դու ինձ, Համբույրներիդ պես տաք էին այնքան Խոսքերդ՝ բխած սրտի խորքերից: 

39

Page 40: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Աչքերը քո ջերմ ու տաք‐մայրական, Հեզ էին այնպես, երբ ինձ էին նայում, Եվ տիրական էին կրքի մեջ այնքան, Պահանջում էին ու հրամայում...

2.

Քանի սրտեր եմ ձեռի հետ բացել‐ Վարանող, վստահ ‐ Երիտասարդ, ահել, Դեռ տաք եմ ու հաստատ Քանի որ ջահել, Սրտիս տեղը դեռ չեմ մոռացել...

Ոչ դու էիր տիրուհի, ոչ էլ ես՝ բատրակ, Ոչ էլ կրակս էր ∙րկիդ մեջ մարել... Նայիր ինձ ու տես, թե որքան եմ տաք, Որքան երազկոտ ու ինչքա՜ն ջահել...

Տաղանդը վրաս ոնց որ ծանր քար, Ասես արյունովս եմ ստորա∙րել, Աշխարհի մռայլ ∙որշում անդադար Լույս, կարոտ ու սեր մարդկանց պար∙ևել:

Ի՞նչ եք ուզում կանայք, ակնարկեք՝ կտամ‐ Տաղանդ, կարոտ, երազ, շոյանքներ բազում. Քանի դեռ ունեք մեռնելու վտան∙, Կյանքի մշտահոս սորուն ավազում

Շտապեք սիրահար լինել ու կրկին Նետել մահվանը մարտահրավեր‐ Թող ալ վարդերը կան∙նեն բկին, Եվ թոշնումը դառնա անվավեր... 

40

Page 41: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Կարծում էիր հան∙իստ պիտի ծերանա՞ս, Դե բռնվիր հիմա... հա, հենց սրանից‐ Հենց հիմա, էստեղ պիտի իմանաս, Որ ազատում չունես ինձանից:

Առանց թակելու ես մտա քո մեջ, Եվ ինչ ցանկացա՝ արեցի տանդ. Գարնան կարոտդ նորից էջ առ էջ Վերծանեցի ես այս ցուրտ ձմռանը:

Քո անցյալից էի եկել, ասես Դեմքիդ շպրտված ձեռնոց. Ահա մեռած էիր, բայց պիտի հառնես, Ու վերա∙տնես ∙ույներդ մեռնող:

Դու վախենում էիր նորից ապրել, Լքված լինելուց անվերջ վախենալ. Մայրամուտիդ մեջ փորփրել‐ապսպրել Գտել էիր խաղաղ ու լուռ հան∙րվան:

Բայց ես չհարցրի՝ թույլ կտա՞ք մտնել, Չասացի՝ տիկին, ախ եթե առաջ... Զորեցի ∙ոռալ, կրկին հանդ∙նել Ոչ թե արձակել ծեր եզան բառաչ:

Բավական է, ինչպես հո∙նած ∙առ Չոր խոտերի մեջ անշտապ մակաղես. Այրել եմ խոտը հանդ∙նաբար Եվ հրդեհից չպիտի փրկվես...

Հիշիր, ինչ սառը քամահրանքով Նայեցիր վրաս, երբ մայթին կան∙նած Մերկացնում էի քեզ ժպտուն հայացքով, Մտքերիս կրքոտ ձեռքերով արբած... 

41

Page 42: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ու ոնց ժպիտը շուրթերիդ ծաղկեց, Ոնց կոկետորեն շուրթդ կծեցիր, Երբ լկտին ջահել սի∙արետ պարզեց, Ոնց վերցրեցիր ու ծիծաղեցիր...

Դեռ դերիդ մեջ էիր և դեռ ապահով‐ Կխաղաս մի քիչ, մինչև ձանձրանաս. Ծաղրում էիր ինձ շինծու հե∙նանքով‐ Թե՝ ինչի՞դ է պետք պառավ թառամած...

Բայց ես ասպետ չէի, ոչ էլ բեռնակիր, Ո՛չ լովելաս, ո՛չ քծնող նսեմ... Դու խաղում էիր՝ թե կարաս բռնիր, Իսկ ես խաղում էի՝ դե արի ասեմ:

Ես արբենում էի մազերիդ հոտից, Ես քեզ ասում էի՝ սիրիր, նվիրվիր. Իսկ դու կրկնում էիր, թե չունես մոտիվ... Ահա քեզ մոտիվ ‐ կարաս՝ բռնվիր:

Քեզ դուր էր ∙ալիս ինձ հունից հանել, Ուսումնասիրել, ինչպես կենդանու. Կատաղեցնել ու հան∙իստ զննել, Տեսնել, թե ոնց է պրոցեսն ընթանում...

Տեսնում էիր իմ մեջ հավանաբար դու Տարերքը կրքի, որ առաջներում Հարվածում էր քեզ, զարկերով հատու, Եռանդով, եռքով, կռվով աններում:

Ցանկանում էիր դու քեզ կողքից նայել, Կրքին, որ առաջ կլանում էր քեզ, Եվ տեսնել արդյոք ինչու՞ է մարել, Ինչու՞ էլ չկա կռվի ասպարեզ: 

42

Page 43: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Թախիծ կար քո մեջ ու մի խինդ հանդարտ, Եվ կարոտ կյանքի, որ լքում է քեզ. Ասում էի՝ քեզ չեմ թողնի ես անդարդ, Իսկ դու ժպտալով՝ ախր ջահել ես...

Ուրեմն վառվիր իմ թեժ կրակով, Անկողինդ տես հրդեհների մեջ Եվ մի դիմադրիր կրքին համակող, Արբեցած արյան բոցերին անշեջ:

Տրվիր ինձ լրիվ և եղիր տիրող, Էլ էական չի՝ ով է ձիավար, Կամ ով արթնացրեց կրակը նիրհող Եվ ով է վար∙ում՝ քրտնած երիվար...

Դե հիմա ասա, թե ով է ջահել, Ով է կատաղած մարտ ամսվա կատու. Չլինի թե ինձ համար էիր պահել, Կրքոտ ձեռքերիդ ապտակներն հատու...

Երազկոտ, արբած, ջինջ աչքեր ժպտուն Անտառի միջից ∙զված մազերի Նայում են վրաս ու չեն հավատում, Ախ ինչ տխուր են, ախ ինչ նազենի:

3.

Դու չես սառեցնի արյունս եռ, Վաղ է ինձ մեռած կարծել. Տաք եմ, ջահել եմ դեռ Սրտիս տեղը չեմ մոռացել:

Էն ժամանակ ո՞վ իմանար, Թե կարող ես էդպես տրվել. 

43

Page 44: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ախ դու սոված, կրքոտ նանար՝ Ինչի՞ ես էդպես պառկել...

Մի տես, թե ոնց ես ինձ նայում‐ Ոչ մի նշույլ էլ ամոթի. Առաջ ∙առան պես էիր մայում, Հիմա ∙այլ ես՝ բիրտ անոթի:

Առաջ՝ աման էս ինչ արիր, Վայ չէ, մենակ ոչ էդտեղից... Հիմա՝ կյանքս, ինչ շուտ մարիր, Վաղաժամ ու անտեղի...

Մի՞թե տղան անարժան է, Տես, նա զորում է տաժանել՝ Ան∙ամ եթե տարաժամ է‐ Վաղաժամ չէ երկու ժամը...

Պրոբլեմ չունես, արի ասեմ, Էնքան ասեմ, մինչև լացես... Ես քո հայցը ո՞նց անտեսեմ, Ո՞նց շանս չտամ ապացուցես,

Որ իմ սոված, վայրի է∙ն ես, Իմ աղջկն ես, իմ նանարը‐ Շվիիս հետ շփոթում ես Օրփեական իմ քնարը...

4.

Կարևորը՝ ասացիր, Սրտիդ տեղը չմոռանաս... Ես ջահել եմ, խայթեցի, Իմ սիրտը՝ միշտ անվնաս: 

44

Page 45: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ախ ինչ լկտի լակոտ էի, Սարքածդ ճաշը կուտեի, Հետո կշրջվեի ու քեզ՝ Մոտավորապես այսպես‐

Տոնում եք ամեն օր∙ազմը, Ով փորձառու տոտաներ‐ Հանաք բան չի իշիազը‐ Մեկը լիներ՝ ձեզ տոներ:

Շարժելու մեջ հույժ հմուտ եք, Բայց շարժվում եք հազվադեպ. Փորին պառկելու ∙յուտը Կիրառում եք անվրեպ:

Կամ էլ անշտապ շարժումներով‐ Սեքսում ոնց որ սուրճ խմեք... Հազիվ անեք հորով‐մորով Ու քնի մեջ ընկղմվեք:

Մենք ձեզ՝ ջահել, առույ∙ մարմին, Դուք մեզ՝ բուտերբրոդ համեղ, Մենք ձեզ՝ կրակ ու վառման խինդ Դուք՝ անկողին համատեղ:

Մենք՝ շոյանքներ արժանի, Կրքոտ խելա∙արվածին, Դուք նայում եք միշտ ժամին՝ Մարդ ես՝ մարդս կասկածի...

Ախր էդ ե՞րբ ծերացաք, Ինչի՞ էդքան միան∙ամից. Էդ որտեղի՞ց իմացաք, Թե ուշացել եք կյանքից: 

45

Page 46: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Կրքոտ եռքի տարերքի Թափը ինչ շուտ վատնեցիք, Ե՞րբ բռնկուն ընդերքի Պաշարները հատնեցին:

Ջահել, սիրուն աղջկա Շրջազ∙եստից կարճ է ան∙ամ Տևում կիրքը, երբ էլ չկա Թռիչքն անհույս անվախ անկման:

Ձեր թևերից բմբուլներ Հանեցիք՝ բարձ‐ դոշակի, Նախընտրեցիք ∙որշ ∙ույներ՝ Վախից ∙ալիք թոշակի:

Կարմիր խնձորի տեղակ Թոշնած թուզ է սեղանին, Սակայն ջահել է տղան, Պիրկ է նրա սպեղանին...

Ծիծաղում էիր, բայց ∙իտեի, Որ խոսքերս սրի պես Քեզ խոցում են անտեղի, Դառնացնում են նորից քեզ:

Եվ դու արցունքն աչքերիդ Շոյում էիր ինձ ու ասում՝ Տղաս լինեիր, հետույքիդ Ճլոտիներ էին սպասում:

Բայց դու ∙իտեիր, դու տեսար, Որ ես այն եմ, ինչ‐որ կամ ‐ Բուռն տարերք անհավասար, Հախուռն, սակայն ոչ չարկամ: 

46

Page 47: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Այրում եմ, քանի որ ինքս Բոցակեզ եմ ու այրվող. Վառվում եմ‐առատ քրտինքը Հեղվում է իմ վրայով:

Ինձ ասում էիր՝ փեչի պես ես, Հո չե՞ս մրսել՝ իմ տղա. Քեզ ասում էի՝ տես ինչպես է Այրվում ընդերքդ հիմա:

5.

Հրաժեշտդ, ասես ապտակ, Մինչդեռ ես չեմ անցել, Դեռ ջահել եմ ու տաք Սրտիս տեղը չեմ մոռացել...

Տես, հանձնեցի մեր սերը Խիստ հայկական քնարին. Դեռ կհիշես խոսքերս Պառկած սառը սնարին ‐

Ոնց ∙իշերով ∙րկեցի Քեզ պուրակում Երևանի, Չոր շուրթերով համբուրեցի Ու ասացի քեզ՝ երանի,

Ախ երանի ամեն ան∙ամ, Քեզ տաքացնեմ, երբ ինձ հիշես, Երբ քեզ հիշեմ՝ կողքիս ըզ∙ամ. Ու չլինի սիրո միջև

Բաժանարար էլ ոչ մի բան. Ու երանի, թե տաքանաս 

47

Page 48: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Միշտ ափերիս ջերմությամբ Եվ շուրթերիս աղոթք դառնաս...

Ինչպես փոքրիկ աղջնակ Հեկեկացիր իմ ∙րկում Եվ ափերս՝ թաշկինակ Քեզ սփոփում էին, ամոքում...

Համբուրում էիր իմ ձեռքերը Եվ խնդրում էիր չլքել. Արցունքներից քո վերքերը Փթթել էին ու ծաղկել...

Աղաչում էիր քեզ չլքել, Եվ հրաժեշտ էին անշուշտ, Քո կույր բառերն ու մտքերը՝ Դե∙երող թավ մշուշում:

Հաջորդ օրվա առավոտյան Պիտի լքեիր ինձ ու քեզ Բայց արևը ‐ ոսկի պատյան, Դեռ չէր շտապում լինել հրկեզ,

Դեռ կարելի էր հաստատ Գնալ քո տուն քնելու. Բայց ասացիր՝ չէ տղաս, Քեզ նվեր եմ ∙նելու...

Ինքնաթիռի տոմսը արդեն Դրված էր քո ∙րպանում. Աղերսում էիր քեզ չլքել, Հեկեկում էիր ու օրհնում... 

48

Page 49: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ամբողջ ∙իշեր համբուրեցիր Ինձ ամայի պուրակում. Հազար օրհնանք ինձ ասացիր, Ու մաղթեցիր քաղցր քուն:

Խաբեցիր ինձ լակոտի պես Տուն ղրկեցիր, իսկ ինքդ... Առավոտյան՝ նվերդ ի տես Եվ ճակատիս սառ քրտինքը:

Ծանոթիդ հետ փոխանցեցիր Նվերը քո և մի երկտող՝ Ան∙ամ հաջող ինձ չասացիր, Ան∙ամ չասիր՝ կ∙ամ հետո:

§Իմ սիրունիկ, անուշ տղաս‐ Կարել էիր քո թաշկինակին‐ Սրտիդ տեղը չմոռանաս¦... Եվ ալ համբույր ճերմակ ծալքին:

Թաշկինակդ ես այրեցի Եվ մոխիրը տվի քամուն. Եվ ինձ թվաց, թե մարեցի Ցավը՝ վայրի, մոլի սամում:

Դու վճռեցիր իմ փոխարեն՝ Որն է ինձ համար բարին. Հաջողեցիր դու խափանել, Ռիթմը կրքոտ մեր պարի...

Դու զ∙ացել էիր անշուշտ արդեն, Որ փոխարեն բռի որձի Քեզ նայում են խոնարհ աչքեր Սիրահարված մի անփորձի, 

49

Page 50: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Որ կրքի տեղ սերը հարթել, Սրտում իմ տեղ է արել. Վերածվել էր եռքը արդեն Սիրո‐կրքից անվայել:

Գնացիր, քանի կարող էիր, Չտվիր ինձ հրաժեշտ. Մինչդեռ այնքան կարևոր էիր՝ Ավելի քան անհրաժեշտ...

Բայց դու ուժեղ ∙տնվեցիր, Կարողացար ուրանալ, Արբած մտքերդ ցանուցիր, Ուղղորդել ու ամրանալ:

Դու սպանեցիր քեզ, իբրև թե Ինձ համար ես դա անում. Իրականում թույլ էիր արդեն, Եվ սրտիդ չէիր պատկանում:

Չզորեցիր դու պայքարել Եվ ծուլացար վերջին ան∙ամ. Ճանապարհ էր քեզ հարդարել, Եվրոպական վառ ապա∙ան:

Շատ ջահելներ դեռ կ∙տնես՝ Կրքիդ դուռը կոտրված է. Ճանաչեցիր քեզ ու ∙իտես, Թե ոնց հիշել կորցրածը:

Բայց անսիրտ ես հիմա՝ անտուն‐ Որտեղ որ ես, ում հետ որ կաս. Սիրտդ՝ մոխիր տրված քամուն, Անշուշտ ինքդ պիտի ըզ∙աս: 

50

Page 51: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ինձ պետք էիր դու, ոչ թաշկինակ‐ Իմ խենթ աղջիկ, իմ ատելի. Ինձ թողեցիր դու վարշամակ, Գրությամբ քո նուրբ մատների...

Քեզ ձաղկեցիր ու սպանեցիր Երջանկության համար օտար. Քո կյանքից քեզ վռնդեցիր, Մինչդեռ պիտի դու հավատայիր,

Պիտի զորեիր հառնել սիրո Ապրել ուրիշ կյանքի համար Եվ աչքերիդ խորքում նիրհող Հույսը դարձնել յոթ∙ույն կամար:

Պիտի անցնեինք այդ կամարով Իրար ձեռքեր ամուր բռնած Եվ ∙ույները մեր մեջ մարող Պիտի փայլեին՝ կրքով վառված:

Պիտի ես դու դառնայի անշուշտ Եվ դու էլ ինձ պիտի ձուլվեիր‐ Որքան կրքոտ ու ինչքան շուտ, Այնքան երկար պիտի փարվեինք...

Ասում էիր, թե քեզ փոխեցի, Վերհիշեցիր զվարթ ծիծաղը, Բայց մի՞թե շուտ ինձ մսխեցի Եվ մի՞թե ես չէի քո աղը:

Համոզվեցիր դու ինքդ, որ Ես ինքս ես չեմ քո կողքին, Որ նուրբ եմ, հեզ ու անսովոր, Ո∙ի չեմ բիրտ, այլ մեղմ հո∙ի: 

51

Page 52: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Չվախեցար ուրիշ դառնալ, Հանդ∙նեցիր սիրել անհույս, Նորից ցնծալ ու դառնանալ, Լինել խարիսխ հո∙նած հո∙վույս,

Բայց երբ տեսար, առա∙աստս Լեցուն‐փքված քո շնչով, Եվ սպասելին արդեն փաստ է, Աչքերումս անրջող

Լոկ դու ես լույսը և արցունքը, Երազը ջինջ, թախիծն անբիծ‐ Այրող է սերը, երբ արդյունքը Դառնում է խոլ կարոտ աննինջ:

Ձուլվում էի քեզ՝ համբույրը մեր Էլ կիրք չէր, ոչ էլ նախեր∙անք... Թռիչքն անկում էր անվեհեր‐ Ան∙ամ կրքի մեջ կար հար∙անք:

Էլ չէինք ∙զվում ու ∙զմռտվում, Էլ է∙ չէիր լոկ, արդեն՝ տիկին. Եվ ոչ էլ որձ էիր փնրում, Այլ այնպիսի հասուն մեկին,

Որ կտեսնի քեզ ինչպես կաս Ու կընդունի քեզ փաստ որպես. Եվ չի փորձի ավել‐պակաս Թերի‐կիսատն հանել ի տես:

Քեզ հենարան էր պետք ∙ուցե Մինչ ես կռթնել էի քեզ ասես Տղադ լինեի, որ մեծացել, Եվ ցավ է պատճառում դեռ քեզ: 

52

Page 53: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Կտրուկ էի ես, թեև սիրող, Այրում էի քեզ խանդով անմիտ. Մինչ դու երազ էիր դե∙երող ‐ Տևող կարոտ, հատվող մի խինդ...

6.

Քո հուշերում ընմիշտ ջահել Ընդմիշտ ես տաք մնացի. Քեզ համար ես անշուշտ պահել Սիրտն իմ, որպես փաստացի

Մի ապացույց, թե ողջ ես դեռ Թե ընտրյալ ես առաջվա պես, Անմիտ ու խենթ ես, մինչդեռ Մարել է կիրքը քո հրկեզ...

Դեռ սիրուն ես ու ժպտերես, Թախծոտ ջութակին հակառակ. Ռեստորանում նստած ∙իտես, Որ հիշում է քեզ անառակ

Լկտի, լպիրշ լակոտը էն, Որ անպատկառ ջահել բարքով Մտավ քո մեջ հանդ∙նորեն, Լցրեց քեզ բիրտ, վայրի եռքով...

Եվ երբ հարցնի քո ուղեկիցը, Մի հերթական ջահել տղա, Թե այդ ժպիտը որտեղի՞ց է Թառել սիրուն դեմքիդ վրա,

Կասես՝ մոլոր խենթ թռչնակ է Վանդակում կրծքի փակված, 

53

Page 54: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Կամ էլ ճերմակ թաշկինակ է, Վաղուց ∙ուցե արդեն այրված...

Կվերցնես քո պայուսակը, Իբրև պետք է շտապ զու∙վել, Սևազ∙եստ ես և դաստակդ Փակ է՝ չես ուզում տեսնել

Ճակատա∙րի այն սպին ճերմակ ‐ Բախտի ∙իծը ամենախոր, Որ բացեցիր և ալ վերմակ Իջավ աչքերիդ մոլոր:

Զարկերակից անդառնալին Անկողնուն ոթեց սպիտակ. Կարմիր համբույր էր աստառին, Մոռացված մի թաշկինակ:

Քայլերով թույլ, երերուն Մոտեցար բացված փեղկին. Ժամանակն էր զարկերակում, Ցայտում ապակու դեմքին:

Մանկությունից ի վեր այդքան Քաղցր չեղավ երբեք լացը ‐ Երբ ցավը քո տաք է, ան∙ամ Դառնալի է կորուսվածը:

Եվ երբ աչքերդ մթնեցին Գիրկդ բացած ընկար վրաս... Եվ ես անշուշտ քեզ բռնեցի Ես ∙րկեցի քեզ անկասկած: 

54

Page 55: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Միասին էինք այն պուրակում, Որտեղ լացիր ամբողջ ∙իշեր, Դեմքիս ափերդ էին խարխափում, Ջանալով ինձ ընդմիշտ հիշել:

Բայց երբ աչքերդ բացեցիր, Անուրջներդ ի չիք եղան. Չոր շուրթերով բարբառեցիր ‐ Ու՞ր է իմ լավ, անուշ տղան:

Բույժքույրները հորդորեցին, Որ խնայես քո ուժերը, Բայց արցունքները հորդեցին ‐ Ուշացած էր ավաղ սերը...

Փարիզյան այս ռեստորանում Կանանց սենյակում փակված Դու լացում ես ու խարանում Քեզ համբույրով հայելուն դաջված...

Համբուրել էիր թաշկինակը, Ասես մեռել համբուրեիր, Բայց տես, որ կամ, տես, որ տաք եմ, Տես, որ պիտի համբերեիր,

Հանդ∙նեիր պիտի անշուշտ՝ Էական չէ ժամանակը. Չի լինում շուտ և ոչ էլ ուշ‐ Սերը միշտ դաղող ապտակ է:

Ինքն է ընտրում իր թիրախը Եվ խոցում է վստահ ձեռքով. Չկա վահան՝ ան∙ամ վախը Այրըվում է կարմիր եռքով: 

55

Page 56: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Այժմ ∙իտես, որ շտապեցիր, Եվ քայլերդ առաջ ընկան, Խարխափելով մոլորվեցիր Քո ընթացքում աղջկական:

Համբուրում ես դու հայելին Եվ ձաղկում են շուրթերդ քեզ. Ու՞ր է պուրակը հայրենի, Ու՞ր ես տղա իմ լուսերես:

Եվ ժպտում ես դու երջանիկ, Դեմքին դառը մենության. Կաթկթում է քո մարջանին Անձրևն անցած երջանկության:

Ան∙ամ մահվան մահճում լինես Դեմքիդ ժպիտ կծաղկի. Էլ չես մրսի, թե ինձ հիշես, Կարոտն էլ քեզ չի ձաղկի: 

56

Page 57: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՊՈԵՄ ԱՍՊԵՏԱԿԱՆ

ՄՈՒՏՔ

Երբ շեփորները հնչեն Ու դատի կանչվեն Մի վերջին այսօր Բյուր ոսկրեր հլու

Գուցե փչես նորից Շունչդ ռուն∙երից Շլացնես լույսով Որ մերն է լինելու

Մինչ այդ սակայն դեռ կան Դարեր պարտապան Մսխելու համար լոկ

Սև օրեր բազում Սորուն ավազում Ժամաց անողոք...

ԱՐՇԱՎԱՆՔԻ ԿՈՉ

Ամի հազար իննսուն վեց Ֆրանսիո Կլերմոն քաղաքում Պապը ժողովն իր ∙ումարեց Եվ ճառ ասաց հավաքում:

Ուրբանուս Երկրորդ օրհնյալը Բյուր բազմություն հավաքելով Այսպես հայտնեց որոշյալը Բարձրա∙որ∙ոռ բարբառելով. 

57

Page 58: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

‐ Համակ ծովով սեղմված են Վայրերը ձեր բնակության, Գոռ լեռներով միշտ նեղված եք Պատճառով ձեր բազմության:

Հողերը ձեր առատ չեն աստ Հացը միշտ է անբավարար, Ուստի դարեր ու հանապազ Կոկորդ կրծեցիք իրար:

Ատելության վերջը մոտ է Կհանդարտվի կռիվը ձեր, Էլ չեք լսի մահվան բոթը, Կդադարեն թալան, ավեր:

Սուրբ Գերեզման ճամփա ընկեք Խլեք երկիրն անհավատից Բյուր թշնամուց դուք չընկրկեք Չվախենաք անապատից:

Հիմնեք երկիր այն հողերում, Քանզի մարդիկ զուր չեն ասում‐ Գետաց տեղակ այդ կողմերում Կաթ ու մեղր է անվերջ հոսում:

Երուսաղեմ քաղաքը արդ Եկրի վրա անտարակույս Վայր է մի վեհ ու բազմամարդ, Վեհ մար∙արիտ կարոտ հո∙վույս...

Ամբոխն մեկեն բոցավառվեց Պապի խոսքից խիստ իմաստուն, Անմիջապես ∙ործի լծվեց Շարժով խրոխտ ու եռանդուն: 

58

Page 59: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Կարմիր մետաքսը բաժանվեց Դարձավ կրծքին արյուն ու խաչ, Իսկ երբ կտորն այդ ավարտվեց Մենք լսեցինք մի խոլ հառաչ.

Ուրբանուս Պապն մեծապատիվ Պատռեց հա∙ուստն իր պատվական Եվ կտրատեց, հատիկ‐հատիկ Խաչի համար մեր հաղթական:

Երբ սուրբ հա∙ուստը պապական Դարձավ ալ խաչ կարոտ սրտին Մեզ պարզ դարձավ, որ ապա∙ան Քաղաքն է Սուրբ, որ մենք պիտի

Ազատա∙րենք նրա կամոք, Ով կամկատարն է Բարձրյալի Պիտի վերցնենք քաղաքն իրոք, Ջնջենք ամոթը անցյալի:

ԱՂՔԱՏՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ

Ասպետներից առաջ ընկավ Պարզմիտ ∙եղջուկն իր տավարով Արուն առաջ ∙ցած կնկան Քոչեց աղքատ իր ավարով,

Դեպի կարոտ սրտի երկիր, Ուր էլ չկա աղքատ‐հարուստ, Չկա անվերջ տաժանք հերկի, Այլ լոկ դյուրին, բայց ճոխ ապրուստ:

Ուր էլ չկա ծառա ու տեր. Լոկ սերն է անդ եղբայրական, 

59

Page 60: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Չկա նախանձ ու դավ այնտեղ, Եվ ոչ էլ պարտք ու պարտապան:

Հիսուն հազար միամիտներ Գալիք կյանքի հույսով անշեջ, Թեև հասուն, բայց անմիտներ Անկազմակերպ շարքով անվերջ,

Չունենալով զենքեր բազում, Չիմանալով արվեստ ռազմի` Հոտի պես բյուր երթի կազմում Իրենց անհայտ ճամփան բռնին:

Նրանց թվաց, թե երկնային Արքայությունն արդեն հիմա Չանցած ան∙ամ երկու տարին Պիտ հաստատվի երկրի վրա:

Բայց ասացիր կանխավ Դու Տեր, Որ պիտ ∙նանք պատերազմի, Ասիր ծախեք շապիկը ձեր, Գնեք ձեզ սուր սրեր ռազմի:

Քանզի օրերն վերջին չար են, Սպառնալիք են մաքուրներին. Մարդ սպանելու լավ պատճառ են Ակնհայտն էլ՝ անքննելին:

Ամեն բանի համար միշտ էլ Կարելի է սպանել մարդուն. Այն, ինչ մեկի համար ճիշտ է, Մյուսն անեծք է որպես կարդում... 

60

Page 61: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Քըսան հազարն հասան Բոսֆոր Հիսուն հազար հո∙ուց միայն, Որ ասպետաց չսպասելով Ի Սուրբ Երկիր ճամփա ընկան:

Իսկ մնացածն մեռան սովից, Կամ ∙այլերի բաժին դարձան, Կոտորվեցին հուն∙արներից, Եղան ցրիվ ու ցիրուցան:

Հունաց կայսրը սաստիկ խարդախ Չեղավ պաշտպան աղքատներին, Սելջուկ թրքից ընկան ավաղ Եվ կամ դարձան նրա ∙երին:

Երեք հազար հո∙ի միայն Փրկվեց ջարդից այդ անողոք. Եվրոպայով անցավ համայն Զան∙աց ղողանջը՝ ∙ոռ բողոք:

Զի սելջուկը բիրտ թրքացեղ, Շեղաչ, փռչոտ վայրենին Տափաստանից քոչեց այնտեղ, Ուր տիրույթն է սուրբ վայրերի:

Կոտորեցին ավաղ նրանք Հավատավոր ուխտավորաց, Արդ իրենք էլ պիտ իմանան Վրեժը մեր` վկա Աստված:

Սև խավարից առաջ ան∙ութ Նորալուսին ճեղք‐աչքերին Պիտ հայտնվի վերջում անշուշտ Խաչափայլը մեր սրերի: 

61

Page 62: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Անհավատը քոչվորակյաց Կարծեց իրեն բիրտ վայրենի, Երբ մորթելուց զվարթ խնդաց Դեմքին հղի մեր մայրերի:

Կճանաչեն սակայն նրանք, Ինչ ասել է ∙ոռ կաթոլիկ, Ինչ է կիրքը հուր մոլեռանդ, Սրի առջև աղոթողի...

ԻՍԼԱՄ

Անապատի մար∙արեին Ավաղ չասվեց ամենայն բան. Ունկնդրեց նա Գաբրիելին, Որը սակայն չասաց ան∙ամ,

Թե մի Անձ չէ Միակ Աստված, Խորհուրդ խորին, անճանաչուն, Մի Բնություն և Երեք Անձ Շարժմամբ անշարժ ու հարաճուն,

Չասվեց նրան, որ Միածին Որդին իջավ Իր Հոր ∙րկից, Որ պաշտպանի հալածվածին Ու շայթանին ∙ահից զրկի:

Մեղքերը մեր վերցրեց բոլոր, Եվ տանջանքներ կրեց բազում. Մոլի հրեայք սակայն մոլոր Խաչ հանեցին Աստվածազուն

Այն Մեսսիային, Ում սպասում էին, Զի երկրային մերժեց փառքը, 

62

Page 63: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Մինչ քահանայք միշտ ասում էին, Թե Մերկավա հրե կառքը

Պիտ իջեցնի Նրան երկնից, Որ ազատի ազ∙ը հրեա, Եվ Կեսարին իսկ փառակից Պիտի լինի սուրը Նրա:

Բայց Նա մտավ Սուրբ Քաղաքը Հեծած խոնարհ իշուկ ճերմակ. Դա էր նրա փառքի կառքը Հավաստիքը մարդկանց ներման:

Նա չընդունեց փառքը ունայն, Մնաց օտար ու անճանաչ ‐ Եվ ով ասաց Ալելուիա Երեք օր անց ∙ոռաց` ի խաչ...

Այդ ամենը պահվեց ∙աղտնի Մար∙արեից այն մոլեռանդ, Որ նրա մեջ հաստատ զարթնի Նվաճելու անսպառ եռանդ:

Ընդունեց նա փառքն աշխարհի, Սիրեց բազում չքնաղ կանանց, Եվ փոխանակ ապաշխարի Ունեցվածքներ բաշխեց նրանց:

Նախախնամ Տերը ∙ուցե Ստեղծեց կրոնն այդ մարտաշունչ, Որ թերևս այն հարուցե Նախանձխնդիր ջանքի անուրջ. 

63

Page 64: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Իսլամը արդ եղավ ձեռնոց, Քրիստոնեից համայն նետված, Որ Եվրոպան՝ փյունիկ մեռնող Վերա∙տնի կյանքն առ Աստված...

ԱՍՊԵՏՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ

Հեծյալ ասպետք բազում հազար Եվ հետևակ եռյակ ավել, Շարքով ռազմի, երթով ազատ Ճամփա ընկանք Երուսաղեմ:

Մեզ հետ էին շատ պիլի∙րիմներ, Անհաշվելի անզեն ∙եղջուկք, Ովքեր պիտի աշխարհ հիմնեին, Արյամբ ցողված ճամփի վերջում:

Նման ահեղ օվկիանոսի Հեղվում էինք մենք, երթով ահեղ. Եվ ով չօ∙նեց ‐ թիրախ որսի Դարձավ կամոք մեր աներեր...

Օ ինչ ասպետք հպարտ ու վեհ, Ինչ ռազմիկներ արքայազուն, Տիտղոսներով դեպքին պատեհ‐ Եղան դրոշ զորաց բազում:

Ով Թուլուզցի Ռայմոնդ խրոխտ, Որ ունեցար վեհ համարում, Սպանիո եղբարց դու սատարող Մավրների դեմ պայքարում:

Հանց մահտեսի այցելեցիր, Ով կոմս խոնարհ, Գերեզմանին, 

64

Page 65: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Տաճիկները քեզ տանջեցին Աչքերիցդ մեկը հանին:

Բայց երբ Ուրբան Պապը կոչեց Սուրբ վայրերը փութով զավթել Առաջինն էիր, որ երդըվեց Մեծ կոմսերից արքայացեղ:

Ֆեոդալաց ավա∙ն էիր‐ Հիսունը անց ով վեհ ասպետ Անշուշտ պիտի հավակնեիր Առաջնորդը լինել այստեղ,

Խայտաբղետ այս զորքերում, Ուր Գասկոնից մինչև Օվերն Եվ Պրովանսից Սպանիա հեռու Ասպետները բյուր անվեհեր

Քեզ էին, ով կոմս վեհ, պատկանում: Իսկ Էլվիրան չքնաղատես Բոլոր ծանր մեր օրերում Քո կողքին էր հրեշտակ որպես:

Ինչպես լե∙ատը պապական‐ Մոնտեյլացի այրն Ադեմառ Որ հեզ խոսքով անապական Մեղմեց բարքը քո հույժ համառ:

Մարդկանց հետ քո անցար Ալպերն Ու ծովեզրով Ադրիատիկ Տարար Իստրիա բազում զորքեր Եվ ∙եղջուկներ բազմապատիկ: 

65

Page 66: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Դալմաթիայով ∙եղատեսիլ Անցար Դուռռես, ապա մինչև Ճամփան կոչվող Է∙նատիոսի‐ Զրահներիդ զան∙ը հնչեղ

Եղավ նվա∙ հույժ դուրեկան... Չընդունեցիր նեն∙ Կոմնինի Առաջարկը դու շահեկան Եվ մերժեցիր երդման ∙ինին,

Զի կոչված էիր ծառա լինել, Լոկ Միակի, այն է Մեկի‐ Տաժանքները բոլոր կրել Սրտով խոնարհ մի տղեկի...

Պիտի հիշենք և իր հերթին Մեծն Վիլհելմ Նվաճողի Ավա∙ որդի ∙ոռ Ռոբերտին, Որը պիտի շատ հաջողի

Նիկեայի, Անտիոքի Ինչպես նաև մեր սրբազան Երուսաղեմ վեհ քաղաքի Կռիվներում սաստիկ դաժան:

Թեև փոքր էր նա հասակով, Բայց բարձր էր շատ ու շատերից ‐ Վարքով, մտքով ու ասածով Արիությամբ իր անթերի:

Վիկին∙ներով իր քաջ նորման Հեռու օտար Ասորիքում Նվաճեց նա Լաթաքիան Զորաշարժով խրոխտ, հախուռն: 

66

Page 67: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ավաղ մեռավ նա Ան∙լիո մեջ Բանտված իր իսկ եղբայրներից. Քսանութ տարին թվաց անվերջ Ներսում ժան∙ոտ ∙արշ ճաղերի:

Կարճատաբատ այն հորջորջված Ասպետի կյանքը արդ, սակայն Տրուբադուրներ բյուր ներշնչված Պիտ փառեր∙են հազարաձայն...

Պարտ է նաև հիշատակել Տարենտացուն, այր Բոեմունդ Եվ եղբորը նրա Տանկրեդ, Ռազմիկին քաջ, ∙իտակ, հմուտ:

Եվ քեզ Գու∙ո Վերմանդուա, Արքաեղբայր Ֆրանսիո թա∙ի Հռչակվեցիր Դորիլեա Կոչվող վսեմ դու քաղաքի

Նվաճումի կռիվներում, Ուր խամրեցրիր ան∙ամ դու վեհ Ասպետների փառքը բազում Քաջությամբը քո անվեհեր:

Կապադովկիա մարզում սակայն Յաթաղանով մեջքից խոցված Կընկնես ձիուց` հառաչաձայն Աղոթք կասես դու առ Աստված:

Ավաղ զորքը քո քաջարի Պարտվեց խրոխտ այդ պայքարում. Մեռար արցունքը աչքերիդ Հեռու, օտար այդ վայրերում: 

67

Page 68: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Եվ սլացավ քո լույս հո∙ին Հեծած հրե մի երիվար Միանալու երկնի զորքին, Որ կռվում է միշտ անդադար

Չարի խավար զորքին ընդդեմ, Զարկում սրով աղոթք‐խոսքի. Օրը մոտ է, երբ պիտ արդեն Հրեշտակաց ահեղ հոսքից

Երկինքը ջինջ շեշտ պատռվի, Եվ Թա∙ավորը մեր խաչված Իջնի վերջին արդար կռվի‐ Նահատակաց արյամբ օծված:

Սակայն մինչ այդ կան կռիվներ Վայրկյանները զուր չեն վազում. Երկնի կառքի հուր անիվներն Դեռ կվառեն դարեր բազում...

Պարտ է հիշել նաև անշուշտ Եղբայրներին լոթարին∙ցի Ազնիվ, սակայն և արյունռուշտ Սուրբ բարկությամբ արդարացի:

Բուլոնացի Բալդուինին Եվ Էստաշին նրա եղբայր Ինչպես նաև մեծա∙ույնին ‐ Գոդֆրիդ ասպետ քաջ կոչեցյալ:

Առաջինն էր նա անսկասկած Թե քաջությամբ, թե հավատով Առանց նրա, վկա Աստված, Չէինք հորջորջվի մենք ազատող: 

68

Page 69: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Այդ նա էր, որ օրհասական Մերձամարտում Դորիլեյան Ժամանակին վրա հասավ Փրկեց զորքը արյունաքամ:

Բազում վեճեր հարթեց նա իր Միջնորդությամբ խիստ վճռական, Հիշեցնելով իշխաններին Նպատակը մեր պատվական,

Ոչ թե դիզել հարստություն Անցողական ∙որշում պատիր, Այլ Երկնային Արքայություն Փնտրել ուժովը հավատի.

Վայրում, որտեղ քահանաներն Գոռ ∙ոչեցին՝ հանիր ի խաչ, Իսկ աշխարհիկ իշխանիկներն՝ Ամբոխներին միշտ ընդառաջ,

Սպանին միակ այն Անմեղին Ադամական մեղքից ի վեր. Աստծո արյունն հողին հեղին Ատելությամբ մի անձնվեր:

Նրա խոնարհ աշակերտաց Հանդեսներում զվարճանքի Դիոնիսի արյամբ արբած Ճոխությամբ զեխ պիղծ պերճանքի

Տանջամահ էին անում կեսարք, Եվ պղծությունն անբարետես, Ջահերի տեղ մարդիկ հազար Այրըվելով դարձրին ի տես: 

69

Page 70: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Բայց հաղթեցին քրիստոնեայք Զորությամբը Հո∙ու խոնարհ, Պատրիկների ∙ոռոզ տիկնայք Դարձան Տիրոջ հլու ծառայք:

Պիտի կոչվենք և մենք ժառան∙ Խոնարհության նրանց ահեղ, Շապիկ ծախած՝ զենքեր առանք, Չերկմտեցինք մենք երդըվել...

Եվ դու եղար մեզ օրինակ Խոնարհության ով վեհ ասպետ. Բուլոնացի Գոդֆրիդը արդ Սեպվի պիտի երանավետ:

Երբ ասպետները քո հյուծված, Հարստությամբը հույների Ու զեխությամբ նրանց ապշած Արբած նրանց ճոխ ∙ույներից,

Կոնստանդինի քաղաքը վեհ Որոշեցին զավթել մեկեն Ար∙ելեցիր ∙ոչմամբ ահեղ Եվ շտապեցիր դու երդըվել

Կոմնին կայսերը նեն∙ացեղ, Հույն աղվեսին այդ դավադիր, Իբրև թե պարտ է քեզ հանձնել Նրան հողերը Լևանտի:

Արարքդ այդ, ով իմաստուն Զսպող էր իր խոնարհությամբ, Դու հավատով քո հաստատուն Սանձիր մոլուցքն ա∙ահության:

70

Page 71: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Իսկ երբ քաղաքն Երուսաղեմ Ազատեցինք մենք վերջապես, Ձայնով խրոխտ, վարքով ահեղ Մերժիր թա∙ը դու պերճատես:

Ունայն փառքը դու վանեցիր Եվ չուզեցիր արքա կոչվել, Հուզմամբ ազնիվ բարբառեցիր, Թե չես կարող դու հորջորջվել

Արքա վայրում մի սրբազան, Որտեղ Արքան տիեզերաց Կրեց տանջանք ու բազմազան Նսեմ նշանք անար∙անաց.

Արքայական թա∙ի տեղակ Կրեց նա սուր պսակ փշե. Մեր փրկության համար հեղված Արյունն ու ցավը պիտ հիշենք:

Դու կոչվեցիր լոկ պահապան Սրբազնա∙ույն Գերեզմանի. Եղար միայն դու պարտապան Խոցված Տիրոջը դարմանիչ:

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

Մոլի պոռթկում հախուռն Եվ ճիչ երկնից պոկված‐ Դռներն են մեր թակում Եղբայրքը մեր զոհված...

Զվարթկռիվ զվարթունք Եռուն ու անվեհեր, 

71

Page 72: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Դաժան ու թեժ մարտում Եղան վահանը մեր:

Ձիերը շարժեցինք Շարքով ամուր ու հոծ, Առատ մենք բաշխեցինք‐ Կսկիծ, կական ու կոծ:

Մենք բերեցինք Լևանտ Ցասումը սրբազան Սաստիկ էր ողբը անդ, Տանջանքը՝ բազմազան:

Եղավ մեր խոսքն հակիրճ ‐ Ավեր, կրակ ու զարկ, Կացին՝ սոված դահիճ, Նետեր, դաշույն, նիզակ:

Մեր խոսքն էր ∙ոռ մի ճիչ‐ Խոստում ∙ալիք բոթի Եվ աչքերում մեր ջինջ Վրեժն էր անոթի:

Եռք, եռանդ ու ջանք Քրտինք, արյուն ու հևք, Մենք ձիերից չիջանք, Մենք հուր էինք, մենք՝ տարերք:

Եր∙եր ու բյուր օրհնանք Սերունդներին նվեր, Իսկ մեզ եռանդ համակ, Մեզ մահ, կսկիծ, ավեր: 

72

Page 73: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Գիշերներում աննինջ Թողինք երազ ու սեր, Բազում ձիաց խրխինջ Եղավ նվա∙ը մեր...

Տիկնայք մեր սրտերի Դարձան երազ համակ‐ Բովում թեժ մարտերի Տեսանք լոկ ցավ ու մահ:

Բայց զրահի տեղակ Փրկեց մեր սիրտը բիրտ Ճերմակ մի թաշկինակ‐ Ակնարկը նրբակիրթ:

Կոպիտ մեր մատներում Աղավնիներ ճերմակ, Բազում մեղաց ներում Ու նրբություն համակ:

Եվ երբ զարկից վերջին Ասպետն ընկավ խոցված, Ասես կարապ վերքին Իջավ սպիտակ մետաքս:

Եվ նա հաստատ ∙իտի‐ Մատները դողացող Մահվան շեմին պիտի Լինեն վկայք լացող:

Պիտի տեսնի անշուշտ Տիկնոջը իր սրտի, Թեկուզ և արդեն ուշ, Բայց համբուրի պիտի: 

73

Page 74: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Հո∙նած ու ջինջ հո∙ին Ասես թևող կրակ, Թռավ դեպի երկինք‐ Ճերմակ մի թաշկինակ:

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՌՈՒՄԸ

Անդ սփռեցինք ամենուր մենք Բազում հարվածներ տե∙ի, Եղանք ռազմիկ ու տարե∙իր Գրիչ վերցրինք ու զենք:

Տեսան սուրը մեր խաչբևեռ Մեծ ու փոքր, կին, թե արու Դարձրինք սուրը ∙ործիք բարու, Մեր վիկին∙ի արյամբը եռ:

Մենք խուժեցինք սամում որպես Մահ սփռեցինք Սուրբ Քաղաքում Հետո աղոթք, կարճատև քուն, Կրկին մահվան թեժ ասպարեզ:

Սայթաքեցին հազար ձիեր Աղիների վրա թափված, Արյան ∙ինուց արդեն արբած Զարկինք ան∙ամ անշունչ դիեր:

Ով տեսարան տաժանելի, Բիրտ մարդկային դու էություն, Երբ էլ չկա տարբերություն Ստորի մեջ ու արժանիի:

Թեև ասպետ՝ ղասաբ էինք լոկ Հրամանն էր մեր իշխանի 

74

Page 75: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Չթողնել ∙եթ շունչ կենդանի, Լինել հախուռն ու անողոք:

Զի իշխանը բուլոնացեղ Տեսնելով վայրն այդ ամայի Կաթոլիկամբք Եվրոպայի Լևանտն ուզեց բնակեցնել:

Դարպասները թե բացեին, Նրանց ∙թայինք մենք թերևս, Եվ հուլիսյան վառ արևը Նրանց աչքում փայլեր ∙ուցե...

Դեպ Ալ‐Աքսան էր արդ հեղվում Այն, ինչ դեռ կարող էր քայլել. Մզկիթը թերևս չայրեինք‐ Զի կառուցվեց այն սուրբ տեղում:

Եվ իսկապես ասպետն Գաստոն Ու Տանկրեդը Տարենտացի Դրոշները փոխանցեցին ‐ Պաշտպանությունն իրենց փաստող:

Բայց փրկության հույսը խեղճ էր Խուժինք ձիամբքը մենք տաճար‐ Ով տմարդի, դաժան պատճառ Սմբակներով մարդկանց լխճել:

Կեսօր հուլիս տասնվեցի Ամի հազար ինննսուն ինն Մարդ, թե անբան անասունին Բոլորն իսպառ կոտորեցինք: 

75

Page 76: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Արյամբ ∙րվեց Սուրբ Քաղաքի Էջը մեր նոր տարե∙րության Դաժան հրեշ‐∙ազան դարձանք Աղբյուրներում օտարա∙իր:

Անհավատը, թուրքը քոչվոր Մոլի սաստիչ ∙տավ մեկեն. Նրա քոչը պիտի փակեն Կարմիր խաչերն արյունաթոր:

Հազար մղոն տանից հեռու Օտարության մեջ թշնամի Նոր աշխարհը մեզ արժանի Մենք հիմնեցինք ջանքով եռուն:

Ուխտավորաց այլևս աստ Էլ չի սպառնա մահ ու թալան Նրանց դեպի սուրբ կացարան Ուղեկից ենք մենք հանապազ:

Արշավի մեջ մենք հավասար Եղանք ասպետ, թե պարզ ∙եղջուկ. Առջևինը կան∙նեց վերջում, Անտունն այստեղ իշխան դարձավ:

ԱՆԿՈՒՄ

Ավաղ բազում քաջ ասպետներ Անմեղ կյանքեր առան Եվ բյուրավոր խեղճ աղքատներ, Քո Անունով մեռան...

Խաչիդ հան∙ույն մորթըվեցին Կանայք հազարավոր. 

76

Page 77: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Նրանց արյամբ մենք ուխտեցինք Երդմամբ մի ահավոր‐

Հիմնել զորեղ արքայություն, Ուժով սուր ու խաչի. Մինչ երանյալ անմահություն Հույսը թող չհան∙չի:

Շոյանքի տեղ բազում ապտակ, Ճոխ թա∙ի փոխարեն Մենք կրեցինք փշե պսակ Քոչվորից անօրեն...

Այս չէինք ուզում տեսնել երկրում, Ուր քարոզեց Տերը, Մենք սպառվեցինք մոլի հերկում, Եվ զրկանքն էր մերը:

Արքայության տեղ երկնային Տեսանք շահ ու դավեր Բնությունը ∙ազանային Հաղթեց ճի∙ն անձնվեր...

Երանի այն նահատակաց, Որ չտեսան ինչպես Ունայնությամբը կարկամած Միտքը զեխ դե∙երեց:

Արքաները ան∙ամ դարձան Պարտապան ասպետաց, Մինչդեռ նրանք աղքատության Ուխտ էին վաղուց զ∙եցած: 

77

Page 78: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ճոխությունը ու նախանձը Դաձրին մեզ ձեռներեց, Վերուստ ծառա կոչված անձը Անձն իր ոսկով ∙նեց:

Մարտի դաշտում պարտվեց չարը, Զի մեզ հետ էր Տերը. Սակայն թեև մարտն արդար էր, Լոկ կսկիծն էր մերը

Զի չարիքը նյութեղեն չէ, Չունի տարր կենսական. Բույն է դնում մեր մեջ, մինչև Դառնանք ստրուկ իսկական:

Մութ ու խոնավ անկյուններում Սրտի փոփոխական Համբերատար դավ է նյութում, Նողկանքը հերթական:

Վարժ է պահը ստույ∙ ընտրելիս Բելիարը ճիվաղ. Միշտ ∙տնում է նա փնտրելիս Մեր վերքերը, ավաղ:

Գիտի, թե երբ և ում ինչպես Շեղի ուղուց ընտրած ‐ Գայթակղությամբ, դավով պես‐պես Գազանը կարկամած:

Գիտի, ինչպես պիտի խփի, Ինչն է հունից հանում, Որ խոսքերը պիտ ամփոփի Սև∙իր իր մատյանում: 

78

Page 79: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Գիշեր ու զոր բանում է միշտ Նեն∙ության հանճարը, Գայթակղություն կամ էլ սև վիշտ‐ Արդյունքը պատճառն է:

Կամենում է միշտ վնասել, Դժբախտ ադամորդուն, Ու թե փորձենք այդ անտեսել Պտուղը կոկորդում

Միևնույն է դեռ լռված է, Ստիպում է ճանաչել Մոլար բարքով անտեսվածը, Մերկացնել, ամաչել:

Հենց ըսկզբից չարը ∙իտենք‐ Ընտրությունն է առկա, Բայց որքան էլ որ մեզ խաբենք‐ Էլ ընտրություն չկա...

Քանզի ∙իտես՝ սխալ ես ∙ործում Գալու է պատիժը, Եվ չարիքը ջանքով ∙ործուն, Այդ թունավոր իժը,

Պղծելու է ինչ կարող է Տաճարում մարմնական, Սպանել եթե անկարող է, Միշտ կտանջի մարդկանց:

Սև է ու ∙արշ մեր թշնամին Որքան էլ լույս զ∙ենա, Եվ երախի թրիքի հոտը Միշտ մատնում է նրան: 

79

Page 80: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Գավաթի մեջ դառը մաղձ է, Մեղրով քաղցր մեղքի. Ավելացավ հո∙ու քաղցը Մահվան ըմպելիքից:

Քամած է այն դառն արցունքից, Արյունից լերդացած, Քանզի աստղը իր բարձունքից Ցեխի մեջ է ընկած:

Արցունքներ է փսխում դառը, Հո∙ին այն ըմպելիս‐ Մեղքը միշտ էլ անպատկառ է, Ան∙ամ անրջելիս:

ԱՐՇԱՎԱՆՔ ԴԵՊԻ ՍՈԴՈՄ

Ես պիլի∙րիմ ու տրուբադուր Գուցե վերջին մի խաչակիր Պիտի խոցեմ խոսքով հատու, Պոեմովս ավաղա∙իր:

Պիտի հատեմ զարկով մեկեն Ասպետական վստահ ձեռքով. Եվ զարկերն իմ պիտ ամոքեն Հո∙իները մթնում մեռնող:

Պիտի խոցեմ, որ չմեռնեք, Եվ ապրեցնեմ ձեզ կռվելով. Այն ժամանակ պիտի հառնենք, Երբ ավարտվենք մեղքում մեռնող...

Քաղաքը սուրբ Երուսաղեմ Իշխանինն է այս աշխարհի, 

80

Page 81: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ձ∙տենք պիտի փրկել արդեն Բուն Եվրոպան խիստ աշխարհիկ:

Կաթոլիկներն ընկան պարտված, Ուղղափառներն ջախջախվեցին. Իսկ հայերը թուրքից խոցված, Կոտորվեցին, կոտորվեցին...

Լյութերական մաղձը քանդեց Միասնական Եվրոպան կուռ. Եվ դարերին այն ավանդեց Հեղաշրջում, կսկիծ, սարսուռ:

Ով Կաթոլիկ Եկեղեցի‐ Քրիստոնեից սուրը շաչող, Հազար ան∙ամ դու հաղթեցիր, Ժան∙ոտեցիր պատյանում ճոխ:

Կոչը աղքատ սրբի Ֆրանցիսկ Ավաղ մարեց աղմուկի մեջ, Նա էր ∙ուցե վերջին խարիսխ, Վառվող մոմիկ՝ հեզիկ, անշեջ:

Աշխարհական հխպանքում զեխ Կարդինալներն ու պապերը, Անտեսեցին ճամփան այն նեղ, Որով անցավ խոնարհ Տերը:

Եվ աղբյուրը սուրբ թողության Դարձրին աղբյուր եկամուտի‐ Շահավետ էր ինդուլ∙ենցիան, Փողը հեշտ էր, ճամփան մոտիկ: 

81

Page 82: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ինկվիզիցիան ոստիկան էր, Որ կարող էր ամեն մեկին Բռնել փողոցից ու տանել, Կորցնել բերդում խոնավ, մթին:

Երկնային վեհ արքայության Մուտքը դարձրիք վճարովի. Թանկ չէր թուղթը ձեր թողության, Շնորհն էժան ու ճարովի:

Ամոքել էր ուզում անշուշտ Եկեղեցու այդ վերքերը Կրքով եռուն, հախուռն, անկուշտ Մոլի կաթոլիկ Լյութերը:

Սակայն չանսաց Եկեղեցին, Ուժ չ∙տավ փոխել իրեն. Դարձավ դահճի պատժող կացին, Այն, ինչ պիտի լանցետ լիներ:

Հին աշխարհը արդ տրոհվեց Բևեռների հույժ աններում. Երկուս ու կես դար այրըվեց Պատերազմի կրակներում:

Մոռացվեցին Սուրբ քաղաքն էլ, Գերեզմանն էլ՝ ուխտավորը. Կարևորը պատրվակն է, Երբ ջնջված է ∙լխավորը:

Պատերազմի առիթ էր պետք, Եվ անպայման խիստ սրբազան. Աղոթքն ասես դառը անեծք, Ասաց մարդը՝ դարձած ∙ազան: 

82

Page 83: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Քրիստոնեայք մոլի եռքով Կոտորեցին իրար երկար. Սերունդների շարան‐երթով Լափլփեցին միմյանց եղբայրք:

Կաթոլիկ թե բողոքական, Աղոթում էին հույժ հավատով, Աղերսում էին հաղթանակ, Վառ աչքերով, սրտով ատող:

Աղերսում էին Աստծո Որդուն, Որ ∙թասիրտ եղավ այնքան. Աղոթում էին ‐ իրար մորթում, Չէին խնայում մանկանց ան∙ամ:

Անվամբ Նրա, Իրեն զոհած Ամեն մեկիս կենաց հանուն, Եղբոր արյան համից արբած, Զոհին իրար հանուն մահու:

Չկար այնտեղ արդեն Աբել, Ուր Կայեն էր ամեն մեկը, Ուր ձ∙տում էին զոհաբերել Կայենները իրենց բերքը:

Գարշելի էր զոհը նրանց, Քանզի արյամբ հեղվեց եղբոր. Նա, ով սպանեց նրբին կանանց Էլ չի կարող լինել փրկվող:

Աստծո Գառան Անունն առած Մատաղ արին իրար նրանք, Վայրի բնազդից կատաղած Դարձան դահիճ և թուրք տականք:

83

Page 84: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Դեռ երեկ էին չարախնդում, Երբ քաղաքը Կոնստանդինի, Թուրք քոչվորը բիրտ ու խնդուն Բաժին դարձրեց յաթաղանի:

Բոսֆոր ափին խիստ ∙երող էր Քաղաքը վեհ բյուզանդական. Կնոջ տեղակ էշ սիրողը Դարձավ Պոլսի ∙ոռ տիրակալ:

Թրքաչոբան ∙արշ տմարդին, Ղասաբը ∙եշ, փռչոտ ու բիրտ Տիրեց չքնաղ ադամանդին Սուրբ տաճարը դարձրեց մզկիթ:

Մինչդեռ եղբայրք ասում էին,‐ Թե կարող են՝ պիտի տոկան, Կռվելու տեղ բամբասում էր Հույժ չարախինդ նեն∙ Եվրոպան...

Իրար սպանին թրքին թողած‐ Ժամանակի հարց էր անշուշտ, Եկեղեցին երբ, կատաղած, Կ∙րոհի ամբոխն անկուշտ:

Կրոնական ռեֆորմացիան Կոմունային ճամփա բացեց, Մարդասպաններն հարստացան, Ստորը իրեն ընտրյալ կարծեց:

Հեղափոխված տականքը բիրտ, Հետին չուզողն առաջադեմ, Լուսավորյալ‐խավարամիտ Իրար սիրով կ∙լխատեն: 

84

Page 85: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Անտուանետ Մարիային Չքնաղ տիկնոջը Ֆրանսիո, Պիտ ∙լխատեին, ուրանային Բոցավառ մի խրոխտ սիրով:

Գարշելի էր ամբոխն այնքան, Որ կապրալը Բուոնապարտե Թնդանոթներն ծանր ան∙ամ Փողոցներում մեկեն պարպեց:

Եվ ամբոխը նրան սիրեց, Ընտրեց իբրև ցմահ կեսար. Կյանքն ու սիրտը իր նվիրեց, Դարձավ ըստրուկ կամքով ազատ:

Վախճանն էր նա անտիկ շնչի, Աքիլլես էր և Ոդիսևս. Ժամանակի հախուռն կանչին Պատասխանեց իբրև Արես:

Մարդկայինն էր նա պարփակել Իր մեջ իբրև ուրույն պար∙և. Պապի ձեռքից թա∙ը առել Եվ ինքն էր իր ∙լխին դրել:

Արդ, երբ սպանված է օծյալը, Մարդը ինքն է իրեն օծում, Եվ երեկվա անիծյալը Այսօր այր է ժիր ու ∙ործուն:

Եկեղեցին, երբ ընկրկեց Եվ կոպտորեն հրվեց մի կողմ, Էլ չէր կարող ոչինչ փրկել Սպանդ‐արորից երկիրն հերկող: 

85

Page 86: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Երկու դաժան աշխարհամարտ, Բազում սերունդք՝ զոհեր չարի, Վար ու ցանքը դեռ անավարտ Մորթին իրար քաջավարի:

Հանուն ինչի՞ և կամ ինչու՞ Սպանին իրար մկրտվածներն. Ամբողջ ազ∙եր դարձան ∙նչու, Միլիոններն անհետ կորած են:

Պատվիրանը չեղավ զսպող, Անհրաժեշտ էր մի նոր ար∙ելք, Հեշտ կիրառվող ու փաստարկվող Ատոմային մտքի վերելք:

Եթե էլ չի զսպվում չարը Պատվիրանաց խախտման ահով Չարը սանձելու պատճառ է Դառնում ռումբը հրե մահով...

Սակայն ան∙ամ մահվան եզրին Չեն դադարում պատերազմներն, Համառությամբ լծկան եզի Շարունակում ենք մահ երազել...

Ճշմարիտը դարձավ վարկած, Էական չէ՝ ինչ է եղել, Տեքստը ադեն խմբա∙րված Եվ պատրաստ է տպա∙րվել:

Ցույց է տալիս կապույտ արկղից Ամեն մեկը իր վարկածը. Ահա մարդը մեռավ արկից‐ Նայեք‐տեսեք, ինչ արկած էր: 

86

Page 87: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Իշխանությունն աշխարհիկ է, Ձեռքերն է իր լվանում լավ. Ի՞նչ է արդյոք ճշմարիտը‐ Կրկնում է այն ավանդաբար:

Լերդացել է արդեն սակայն Սև արյունը բյուր մեռելոց, Եվ լցվել է երկիրն համայն Հառաչանքով հան∙ուցելոց:

Ճշմարիտը ստույ∙ չէ հիմա‐ Կարևոր է լոկ հա∙ինը: Գուցե պարզես դու ակամա, Այր է եղել քո տիկինը:

Որձոտեցին տիկնայք խստիվ, Արուները ղզիկացան. Էլ չես կարող ելնել փաստից, Եթե փաստն ինքն է խիստ հարցական:

Դուստրերն անհաս դամաների Ի ցույց դրին մարմինները. Ու եռանդով զարմանալի Եկեղեցու դարմանները

Անար∙եցին խիստ անտեղի. Գինին ան∙ամ հաղորդության Նրանց քիմքին եղավ լեղի‐ Լցվեց ∙ավաթն համբերության:

Նուրբ կանացի զ∙եստի տեղակ Տղամարդու հա∙ուստ զ∙եցան. Դուռը թաքուն միշտ բաց եղավ, Բայց հյուրերը չհա∙եցան: 

87

Page 88: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Տիրուհի էիք անհասելի, Դարձաք սոված բռի կատու, Դարձրիք, կանայք երանելի, Մարմնի տաճարը՝ մաքսատուն:

Եղաք չարչի խիստ հաջողակ, Քաղաքական հախուռն այրեր. Դարձավ ավաղ տխուր կատակ Այն, ինչ առաջ կին ու մայր էր:

Եվ դուք, որդիք քաջ ասպետաց Պոռնիկ կանանց տեղը ելաք Մեզի համար նախատեսված Գործիքը ձեզ սնունդ եղավ:

Եվ փոխարեն ռազմի թամբի Հետույքները ձեր փափկասուն Որպես առույ∙ ջահել զամբիկ Եղան վար∙ի լոկ անասուն:

Սուր չտեսան ձեռքերը ձեր, Ուրիշ ∙ործիք վարժ շարժեցին. Որձի տեղակ դարձաք քածեր Քրտնած մահճում խավարածին:

Արշավեցիք անշուշտ դուք էլ, Բայց ոչ Սրբազան Երկիր. Չարն է փողոց ձեզ առաքել Անդ սփռելու ցանցը մեղքի.

Որ տղեկը դեռ պարմանի Շքերթները ձեր տեսնելով Իր հո∙ու մեջ ձեզ համարի Քաջ ու ինքն էլ մեղքի կորով 

88

Page 89: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ձեռք բերելով, Սոդոմ մտնի Ու հանդ∙նի լինել արի, Որ մի∙ուցե ինքն էլ ∙աղտնի, Պտուղը պիրկ ուտի վարի...

Ռիչարդ` արքա համայն Ան∙լիո, Սալահադդին ոսոխդ ան∙ամ Չէր ցանկանա, որ երկրում քո Խաչ կրելը դառնա հանցանք:

Ժառան∙ներիդ մարմնում արդյոք Արյան տեղակ այդ ե՞րբ հոսեց Նավթը` երկրի սևթույր արցունք ‐ Աչաց փայլը ե՞րբ պակասեց:

Աշխարհն համակ Բաբելոն է‐ Վաճառվում է ամենայն ինչ. Առաքինին ահավոր է, Իսկ ազնիվը՝ բիրտ ու դահիճ:

Բաբելոնում փորձիր միայն Կոչել մեղքը իր անունով‐ Մարդկությունը կարծես համայն Կելնի քո դեմ ժիր ավյունով:

Դատապարտել պիղծ վարմունքը Ասել է, թե սրբապիղծ ես. Այժմ մեղքի իրավունքը Ազատ կամքն է, սրտի իղձը:

Կարևոր չեն պատվիրաններն, Եթե ար∙ելք են մեզ դրանք ‐ Հարկ է պարպել ցանկություններն Եվ չկրել սին անար∙անք: 

89

Page 90: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ժամանակը այն անցել է, Երբ մեղքը մութ տեղ էր փնտրում, Այժմ մեղքը քաջացել է, Փողոցում իսկ փառք է խնդրում:

Թե ∙ոռում ես մեղքիդ մասին‐ Արդեն քաջ ես և ∙իտակից. Թեև սեպվես շնաց դասին, Սակայն ամեն մեղքի տակից

Քաջ հերոսի կերպարն է վեհ, Որ անպատկառ զորեց լինել. Հանրային է պահն ու պատեհ, Նրա կերպարն մեկեն շինել...

ԱՎԱՂՈՒՄ

Ով բախտ նսեմ անար∙վածիս, Ով կատարված անուրջ‐պատիժ, Հաղթանակները պարտվածիս Ավաղ դարձան սևզ∙եստ դահիճ:

Մի՞թե կարող էի իմանալ, Սողոմոնի տաճարի մեջ, Որ կարող է հավերժ մնալ Աղոթքն ինչպես անմար վրեժ:

Նոր էինք զավթել Երուսաղեմն‐ Հավատում էինք մեր աղոթքին Եվ թվում էր ինչ էլ հայցենք Կան∙նած շեմքի խարխուլ մուտքին

Լսելու է մեզ Բարձրյալը Եվ տալու է ինչ էլ ուզենք‐ 

90

Page 91: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Հառնելու է հան∙ուցյալը, Եթե նրան ձեռքեր պարզենք:

Արդ, հրաշալիք անհաշվելի Տեսանք Երկրում մենք Ավետյաց‐ Թշնամիներն անհաշտելի Եղբայրաբար կիսեցին հաց,

Իշխանաց հետ ճոխ սեղանին Ծառայք, ճորտեր, քարտաշք բազում Գտան ցավացը սպեղանի, Մատռվակին արքայազունք:

Մենք ի Քրիստոս եղբայրներ էինք Նոր աշխարհում անհյուրընկալ. Այժմ պիտի միմյանց ներեինք Ապտակն ան∙ամ անակնկալ:

Եվ այդ պահին, երբ թվում էր, Թե երկինքը իջել է վար, Թե երազը լույս թևում է Բիրտ աշխարհում հանդ∙նաբար,

Մտա տաճարն Սողոմոնի‐ Խոնարհ սրտով աղքատ ասպետ, Կացարանում Ժողովողի Բարբառեցի Տիրոջն այսպես...

Էական չէ, ինչ բառերով Կամ թե որքան արցունք հեղվեց‐ Եվ կամ ինչպես խարխափելով Աղոթք‐մրմունջն իմ անթեղվեց, 

91

Page 92: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Գավաթի մեջ սրտիս խոնարհ, Ինչպես հո∙իս արցունք զ∙եցավ, Եվ տառապյալ սրտիս համար Ըմպեց ցավն իմ ու հա∙եցավ:

Վեհ էր անուրջը իմ միակ, Ըղնձանքը իմ թևում էր վեր‐ Տեսնել Տիրոջ փառքը համակ, Կենալ լույսի մեջ անըստվեր,

Լինել այնտեղ ծառա հետին, Լվալ ոտքերն երանելոց Արցունքներով աչաց ∙ետի Նահատակաց սուրբ մեռելոց,

Զ∙ենալ հավերժ երանություն Զվարթնախինդ ճոխ քաղաքում, Ուր կա միայն սիրո արցունք, Սփոփանք, անդորր և ամոքում...

Նախքան մահս, տուր ինձ տեսնել, Լույսդ այստեղ և փառակից, Խրախճախինդ լուրը կիսել Եղբայրներիս հետ զինակից:

Տուր կառուցել արդեն այստեղ, Այս քաղաքում արյամբ ցողված, Արքայությունդ ու հաստատել Ուխտով արյան խոնարհ եղբարց...

Պիտի խնդրեի երկինքը ես, Ոչ թե երկինք երկրի վրա. Պիտի զորեի մահվանն ի տես Լինել փրկված վերջին օրվա: 

92

Page 93: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Աղերսեցի ∙ալիքը ջինջ‐ Ահեղ օրվան նախատեսված, Եվ լսեցի շշունջ մի ճիչ‐ Չես մեռանի նախքան տեսած:

Շշունջ էր լոկ, ներսից ասես, Իբրև սրտիս խորքից բխեր, Բայց երկիրը ցնցվեց կարծես Հրաբուխներ հողը ծխեց...

Ընկա ինչպես անշունչ դիակ Երանությամբ անճառ խոցված. Ինչ իմանայի ‐ օրհնանքը այդ Անեծք էր լոկ, շնորհ զ∙եցած:

Հիմա պիտի ապրեմ այնքան, Մինչև տեսնեմ էջքը Տիրոջ. Թափառիկ են օրերն ունայն‐ Դար մսխելու դատարկ միջոց:

Սիրելիներս վաղուց մեռան, Դրախտում են հիմա ∙ուցե, Մինչ ես ցրտում մութ ձմեռվա Անցնում եմ միշտ... և չեմ անցել:

Տեսա, ինչպես քրիստոնյաներն Կոտորեցին իրար կրքով. Տեսա ա∙ահ քահանաներ, Եվ արքաներ թերհաս մտքով:

Տեսա ինչպես Եկեղեցին Տիրոջ հան∙ույն վերքեր զ∙եցավ, Դողդոջ մոմերն արցունք լացին, Մնաց լոկ հույս, կարոտ ու ցավ... 

93

Page 94: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Կորցրին փառքը Պապերն իրենց Ժան∙ոտել է սուրը արդեն. Մարդիկ մեղքերն հանին ի տես, Որ դեպի մահ ճամփա հարթեն:

ԿՈՒՌՔԸ

Իրավունքը դարձել է տեր, Անձեռնամուխ և վեհ է նա. Միայն մեկ բան հստակ ∙իտե‐ Ազատություն մինչև ի մահ:

Եվ իրավամբ ազատ ենք մենք Վերուստ տրված շքեղ կամոք, Սակայն հիշում ենք ու ∙իտենք‐ Դեպի մահ է մեղքն անողոք:

Ազատութուն տրվեց մեզ, որ Կամքով ազատ ∙ծենք սահման Եվ սահմանված ճամփով իրոք Բռնենք ուղին մաքրա∙ործման:

Տրվեց տասը մեզ պատվիրան, Ով վեհա∙ույն մի հավաստիք, Որ ազատ ենք մենք անսահման, Սահմանելով ո∙ին ազնիվ:

Ազատությունն ունի մարմին, Բաղկացած է այն մասերից. Նավ է, որի հպարտ կայմին Հնարավորն ու սպասելին

Երկաթա∙իր փորա∙րված Սահմանված են օրենքներով‐ 

94

Page 95: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ծնունդ տասը պատվիրանաց, Պաշտպանություն մարդկանց բերող:

Ազատությունն ինքն է ուզում Լինել հստակ ∙ծված ներքուստ Ար∙ելք դրսից չի հանդուրժում, Լոկ ար∙ելքը տրված վերուստ:

Ծավալվում է անվերջորեն, Լոք է տալիս հորիզոններ‐ Սահմանում է ինքը իրեն, Հատում ∙ծած իր սահմաններն:

Հաղթահարում‐ահա բառը, Ազատության սուրը շաչուն‐ Խմում ենք մենք հյութը դառը, Ինքներս մեզ պարզ ճանաչում:

Ստրուկ ենք ծախված մոլի մեղքին, Ավարտն ուղու մահվան բոթն է. Գարշելի է տեսքը բերքի, Հողից մարմնի ծլած խոտը:

Փրկա∙նեց Փրկիչը մեզ, Անապական ∙ինով քաղցր, Սակայն քիմքը մեր չընդունեց Ոչ սուրբ ∙ինին, ոչ էլ հացը:

Նախընտրեցինք ազատ լինել Ոչ թե մեղքից՝ դաղող մտրակ, Այլ կրքերին ապավինել, Գնալ ճամփով փուչ ու դատարկ: 

95

Page 96: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Մենք տոնում ենք հաղթանակը Պատվիրանաց հանդեպ տարած. Ի ցույց դրված մեղքն ապտակ է, Ուղղված երկնին լայնատարած:

Քիչ է այժմ լինել լոկ պիղծ, Մեկ այլ որձի է∙ը դառնալ‐ Նրանք ունեն հպարտ մի իղձ, Եկեղեցով ամուսնանալ:

Պայքարում են ճակատով պարզ Իրավունքի համար իրենց. Օր ու ∙իշեր միշտ հանապազ Ընտանիք են ուզում հիմնել:

Մաքառում են բնության դեմ Որդե∙րում են երեխաներ. Բալիկները ∙իտեն արդեն, Մայրիկը հոր արու կինն է,

Իսկ հայրիկը թեև որձ էր Հալչեց փռչոտ մոր քնքշանքից. Երիտասարդ ու անփորձ էր Չդիմացավ փաղաքշանքին:

Դա էլ քիչ է. հիմա արդեն Պայքարում են նրանք վստահ, Որ թղթերում բոլոր փաստեն, Փաստաթղթում նշվեն հստակ

Ոչ թե հայր կամ մայր բառերը, Այլ լոկ ծնող բառը լինի, Քանզի հայր ու մայր կոչվելը Անար∙անք է դարձել հիմի: 

96

Page 97: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Հանդ∙նեցին նրանք վերցնել Պիրկ երշիկը խոր բերանը. Իրենց անձից խիստ հեռացնել Հայր կոչվելու ∙եշ խարանը...

Բացի այդ հույժ անվայել են, Նշանները երթևեկի. Դրանց միայն տղաներ են‐ Մարդ կ∙ժվի նստած ղեկին...

ՄԱՀ

Պատերազմը մտել է ներս Դարձել ընթացք ու եղանակ. Ավաղ մեռան խաչեղբայրներս‐ Մնացել եմ հիմա մենակ:

Առաջ մարտի հախուռն եռքում Մենք հաղթում էինք ինքներս մեզ. Մահվան եռուն մոլի հերկում Մենք չէինք տեսնում մահը ասես:

Կյանքն աջ կողմում, ձախում մահը, Եվ կշեռքն էր միշտ հավասար. Աննկատ է մահվան պահը Մահերի մեջ տասնյակ հազար:

Մեր թշնամին մենք էինք միայն, Կիրքը նսեմ, ցածր հույզը. Մենք սպանում էինք թուրքին, սակայն Մենք չէինք ատում նրան դույզն:

Առաջ պարզ էր ամենայն ինչ Երբ թշնամին դիմացն էր մեր‐ 

97

Page 98: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Արթուն աղոթքն, աղոթքն աննինջ Մեր եղբայրն ու ուղեկիցն էր:

Մահվան դառնահամ ∙ավաթը Փոխանցում էինք, խմում կում‐կում, Սևեր հա∙ած լուռ կավատն էր Մեր սեղանին մատռվակում:

Մեր ընկերն էր մահը ‐ միջոց Մտնել Քաղաքը Երկնային. Գռաալն ի տես ‐ ցավը շիջող, Եվ մենք զինվոր Տեր‐Արքայի...

Կյանքի մեջ է մահը այժմ Իր ∙ործերով հազարավոր, Մերթ շարժուն է, մերթ անշարժ է, Ճանաչելի ու անսովոր:

Հին է սակայն ձի∙ թակարդը, Թեկուզ լինի պանիրը նոր, Նույնն է կիրքը, նույնն է մարդը Նույնն է ընթացքը մեր խոտոր:

Ռիթմն է փոխվել ու ∙ույները, Բայց նույն մեղքն է հիմա մեզ հետ, Հնացած իր հնարքները Կիրառում է արդյունավետ:

Նույնն են ա∙ահ շնացողը, Անտարբերն ու մոլեռանդը, Նույն կրքով է ∙ողացողը Պարպում հիվանդ իր եռանդը... 

98

Page 99: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Այս աստիճան սակայն երբեք Մատչելի չէր ∙այթակղիչը, Որքան էլ, որ փոշին սրբենք, Ինտերնետը վարակիչ է:

Ան∙ամ Ներոն կայսեր քիմքը Չէր վարժըվի այսչափ պիղծին‐ Մանուկ կյանքի փտած հիմքն է Ուղեկիցը ունայն իղձի,

Երբ երեխան տեսնում է այն, Ինչ միլիոններ չէին տեսել դեռ, Պիղծ Ներոնի մեղքերն ան∙ամ, Մեր օրերում ∙որշ ու անսեռ

Պարզունակ են և ձանձրալի: Շատ ավելի հետաքրքիր է Վեհ փառք փնտրել բովում խաղի, Որտեղ փոքրիկ պատմա∙իրը,

Պատմությունն է ∙րում մի նոր, Իր մկնիկով աքիլլեսյան, Նապոլեոնյան մոնիտորով Նոր Բրուտոսը Կեսար զ∙եցած:

Մարդ սպանելը տես, ինչ հեշտ է Մի հպումով ձեռքի մանկան, Խաղերը այդ անհրաժեշտ են, Որ չդողա ոչ մի մկան

Ազատարար օդաչուի Հպարտ դեմքին ամերիկյան, Երբ որ դեպի հարավ չվի, Ինչ‐որ երկիր մի աֆրիկյան, 

99

Page 100: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Որ կատարի հրամանը Առաքյալը ազատության, Սփռի երկրով հուր‐դարմանը, Դեղոտոմսը ամերիկյան:

Եվրոպական ծա∙երում հին Ամեն բռնի միջոց տեսանք, Բռնություններն այս աշխարհի, Մեզ շլացրին հազար տեսակ,

Բայց աշխարհը նոր կոչեցյալ Դարձավ վտան∙ մի չարաղետ, Ազատությունն ինքը դարձավ Դեսպոտ անսիրտ, նեն∙ ու ահեղ:

Ազատության բռնությունն է Նոր Հռոմի ուղին հստակ. Պարտադրում է սրբություններ Ողջ աշխարհի շնչին նստած:

Ջահել կովբոյ է կռվազան ‐ Ձի ∙ողանա, մարդիկ փախցնի ‐ Ազատության ռազմաբազա Ողջ աշխարհը նա կդարձնի:

Ազատությունն այս է ու վերջ Եվ ով դեմ է այս ընթացքին Նոր Հռոմը հենց նրա մեջ Դրոշը իր կբարձրացնի:

Կամ մասն ես դու նոր Հռոմի, Ուխտած նրան հլու լինել Կամ Հռոմն է քո մեջ հոռի Բարքերը իր շտապում հիմնել: 

100

Page 101: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ընտրությունը մեծ չէ, սակայն Պետք է հիշել‐ան∙լոսաքսը Ավանդույթին իր համաձայն Խլում է իր բաժին մաքսը,

Կան∙ չի առնում, քանի դեռ նա Չի բախվել այլ համառության. Շփոթվում է, երբ ակամա Հանդիպում է դիմադրության:

Ցորենհատիկ զիջել նրան, Ասել է թե կորցնել երկիր ‐ Դառնում է նախ թույլ հենարան, Ապա խլում արդյունքն հերկի:

Հասկանում է լոկ մեկ լեզու ‐ Դիմադրություն առանց զիջում. Ճնշումով է նա համոզում Կրակով է հուրը շիջում:

Անաստված ու զեխ‐աշխարհիկ Նոր Հռոմի դավանանքում Էական չէ խաչ, թե մահիկ, Բաց պատերազմ, թե դավ թաքուն:

Ինչ‐որ անհայտ վեհ սկզբունքներ Օդուժով իր քարոզում է‐ Ազատությունն հանց հուլունքներ Նավթի դիմաց, թե ուզում եք

Կտա ձեզ նա և հավելյալ Կոկա‐կոլա, չիսբուր∙երով. Կմոռանաք դաժան անցյալն, Կ∙ոհանաք լոկ հարկերով... 

101

Page 102: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Քրիստոնեայք արդեն քիչ են Դիմադրելու Հռոմին նոր, Որքան էլ որ ամոքիչ է Եկեղեցին սփոփանք բերող:

Միակ Աստծուն դավանողներն Պիտ միանան վերջին կռվում. Առաջ իրար կոտորողներն Նույն կյանքով են այժմ մեռնում,

Մեղքերի մեջ պարտադրված, Աստվածուրաց կուռքի կողմից ‐ Ըղձանքներով արտադրված Ջահակիրի պղինձ կողից:

Նայում է կուռքն հորիզոնին Հայրենիքին հետույք արած, Տեսքով վայրի ամազոնի Հեռուներին հայացքն հառած:

Ի՞նչ է կորցրել մեր կողմերում Օվկիանոս ու ծովից այս կողմ, Ի՞նչ է կուռքը իր հետ բերում Տարածքներին հազարահողմ:

Էդ ի՞նչ մի նոր բան է ∙տել, Որ կորցրել էր Արևելքը Կամ Եվրոպան դեռ չ∙իտեր, Ու չէր ∙տնում պատեհ ելքը:

ԴԱՐՁ

Ազատ ենք մենք Աստծո կամոք, Եվ ոչ կուռքի պղնձաձույլ. 

102

Page 103: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Անկման ուղի, ընթացք բարվոք, Վեհ մարտաճիչ, թե կանչ մի թույլ

Ընտրանքը մերն է ու թեև Օ∙ուտ չէ մեզ ամեն մի բան – Ճամփան տանող դեպի վերև Խիստ նեղ է, մութ փշոտ կածան:

Ուղին բարի, հուշիկընթաց Օծվում է մեր արյան ցողով, Քրտնքաթոր, արցունքաթաց ‐ Սարսուռ բերող մահվան դողով:

Մեր ոտքն հետքին դնում ենք և Հենց հետքն ինքը արյունոտ է, Քանզի ճամփան այդ արդարև Խոցված ոտքեր են կոխոտել:

Ոտքեր, որոնք խաչին ∙ամված Եղան ձեռամբ լե∙իոների ‐ Սակայն քայլերն ցավով դրված, Սփոփանք բերին միլիոններին:

Ոտնահետքերն ուղեցույց են Եվ փրկության առհավատչյա, Եվ խրախճանքն անթաքույց է Թևավորաց հազարաչյա...

Կռվել է պետք, ինչպես երբեք ‐ Ամեն րոպե` մարտի հրավեր, Թվաց մեզ պահն պարապ, անպետք – Բերեց կսկիծ, հազար մահեր: 

103

Page 104: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Ամեն բան էլ կարևոր է, Մանրուք չկա արդեն վաղուց‐ Պիտի մեռնենք ամեն օր էլ, Ու չհո∙նենք հար հառնելուց:

Որքան էլ մեղքը նեն∙, սպանիչ, Հաղթող է հույսն ու խիստ համառ‐ Հուսո տապանն ապաստանիր, Միշտ էլ կա ելք նրա համար:

Ավարտն ի հաս, սկսել նորից‐ Սարքել տաճարն, ան∙ամ, եթե Պիտի քանդվի ու զրոյից Բազում քարեր պիտի բարդենք

Իրար ∙լխի, ∙եշ, ժեռ, անտաշ ‐ Համբերությամբ անմեկնելի, Պիտի լինենք համառ քարտաշ, Խոնարհ, բայց ոչ բեկանելի:

Ասպետք եղբայրք, որ հա∙եցաք, Արդարության ուժով անտես, Մահվան ∙րկում դուք կյանք զ∙եցաք, Տկարներիս սփոփանք ի տես:

Որքան կուզեյի ես էլ ձեզ հետ Ընկնել կռվում սրբազնա∙ույն, Խաչակնքվել ու առհավետ, Թիռ‐թևածել լուսո հան∙ույն,

Կարծել հենց սա է ∙ոռ այն վերջը, Չարի ‐ մարդկանց կսկիծ բերող, Արքայության զորեղ էջքը, Հազար հրե լեզուներով: 

104

Page 105: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Լինել Տիրոջ տաքուկ ∙րկում‐ Երանավետ ու պաշտպանված Եվ չիմանալ, որ աշխարհքում Դեռ տեղ չունի Որդին խաչված...

Հռոմն է նույն, ուրիշ անվամբ, Եվ քահանայք՝ փարիսեցիք. Իշխանիկներն մանկանց արյամբ Ցողին հողը ու մարսեցին:

ՌԱԶՄԻ ԵՐԳ

Նախքան ելնելն իսկ արևի Պատրաստ ենք մենք լինել վկան, Խոռոչների մեջ ամեհի Նայել մահվան, մահվան, մահվան:

Հան∙իստ ու պարզ են մեր աչքերն, Ո∙ին մեր սուր է, սուրը՝ խաչ. Ո∙ու ետքից մարմինը մեր Նետվեց առաջ, առաջ, առաջ:

Հատու է զարկը մեռնողի, Անկեղծ, ինչպես մնաք բարովն. Հայացք ∙ցենք խոնավ հողին Աչքով մարող, մարող, մարող:

Արյունը տաք է հոսելիս, Հառաչը մեր քամին տարավ. Խավար մահվանը սպասելիս Հո∙ին թախծեց ‐ ծարավ, ծարավ:

Եթե ծնկենք՝ վերքից միայն Եվ սուրն արդար բռնած ձեռքում, 

105

Page 106: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Վկա են մեզ մեռյալք համայն Կռվի եռքում, եռքում, եռքում:

Ահա ընկավ աջից եղբայրն Աչքում երազ, կարոտ սառած, Նայում է վեր՝ բիբերը լայն Երկնին հառած, հառած, հառած:

Մութ դարերում ռազմիկ եղան, Հայրերը մեր միշտ քաջարի. Հազար ան∙ամ կռվում մեռան Մեզ ձեն տվին ‐ արի, արի...

Արդ մեզ հասավ պայքարն հավերժ Ազնիվ կռվի պատիվը վեհ, Անմեղների արդար վրեժն ‐ Դրոշն ի վեր, ի վեր, ի վեր:

Չկա արարք վեհ առավել, Քան մահ ∙տնել Աստծո հանուն, Արյամբ սրբված հողին փարվել, Հիշել քաջաց անուն‐անուն:

Ի մի ենք, մեկ, ամուր ու կուռ Մենք սուրն ենք, մեր երկրի ‐ պատիվն, Արյուն ոթող ճաքած մի նուռ, Նռան հատիկ, հատիկ, հատիկ:

Գտանք բռի մեջ Բարձրյալի Մենք ջերմություն, ու ջինջ հույսեր, Անրջեցինք մենք բաղձալի Սփոփանք ու սեր, սփոփանք ու սեր: 

106

Page 107: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Կմիանանք եղբարց ննջած Եվ կհառնենք վերջին ժամին. Անունը մեր կեր∙ի ցնդած Ու խենթ քամին, քամին, քամին...

Պետք չէ փառքը մեզ անցողիկ Եվ ոչ արյամբ ներկված ոսկին‐ Արդար է զարկն աղոթողի Հզոր բազկի, բազկի, բազկի:

Իրար կողքի մեռած ու ողջ Խրոխտ կան∙նած մի կուռ շարքով. Կթնդացնենք աշխարհն ամբողջ ‐ Խրոխտ զարկով, զարկով, զարկով:

Մեր սուրբ հայրերը նահատակ, Կռվում են աստ մեզ հետ հիմա Փախել է մահը խեղկատակ Մեր ∙ոռ կանչից ի մահ, ի մահ:

Ահեղ է ձայնը բյուր բազմաց, Եվ տեսքը վեհ զորաց հպարտ, Հրեշտակներն փաղան∙ կազմած Նետվում են շեշտ ի մարտ, ի մարտ:

Կռիվը այս չունի վախճան, Քանի երկնից դեռ չի իջել Տիեզերաց խաչված Արքան, Շեփորն վերջին դեռ չի հնչել:

Կան∙նած այսպես մի կուռ շարքով Հազար ու մի չարին ընդդեմ, Եվ խաչ դարձած թրի զարկով Մենք կհաղթենք, ∙իտեմ, ∙իտեմ: 

107

Page 108: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Միայն թե մի լքիր Բարձրյալ, Այս ցուրտ վայրում սաստիկ մթար, Ներիր մեղքերը մեր անցյալ Եվ մեզ ∙թա, ∙թա, ∙թա... 

108

Page 109: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Բովանդակություն

Page 110: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել
Page 111: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

Բանաստեղծություններ

Արթնությունը երկրի.......................................................................7 Աստվածավախ մեղք.....................................................................8 Անցում............................................................................................9 Մայրամուտ..................................................................................10 Ջանք............................................................................................11 Մանուկ.........................................................................................12 Մեհեկան......................................................................................13 Դռնեդուռ......................................................................................14 Թումանյանին...............................................................................15 Հրդեհ...........................................................................................16 Հո∙ս.............................................................................................17 Օրը...............................................................................................18 Հիմն Ես‐ին...................................................................................19 Ընկնող աստղերի անձրևի վկան.................................................20 Հրաժեշտ.....................................................................................22 Ի խորոց սրտի խոսք....................................................................23 Մանտրա......................................................................................24 Թռիչք...........................................................................................25 Կարոտ.........................................................................................26 Գրկենք իրար...............................................................................28 Գայթակղության ∙իշեր................................................................29 Ճիչ................................................................................................30 Քառյակներ..................................................................................31 Փետրամարմին իմ կին................................................................32 Լույս.............................................................................................34 Ի խորոց սրտի խոսք....................................................................35

Պոեմներ

Դեռ չեմ մոռացել..........................................................................39 Պոեմ ասպետական.....................................................................57 

111

Page 112: ԱնՁրԵվԻ ՎկԱն - tert.nla.amtert.nla.am/archive/HAY GIRQ/Ardy/2012-2015/beyleryan_2014.pdf · ՀՏԴ 891.981 ‐ 1 Բեյլերյան ԳՄԴ 84Հ ‐ 5 Բ 482 Հրատարակվել

ՄՀԵՐ ՀՐԱՉՅԱՅԻ ԲԵՅԼԵՐՅԱՆ

Ընկնող աստղերի անձրևի վկան

ÁÅÉËÅÐßÍ ÌÃÅÐ ÃÐÀ×ÅÂÈ× Çðÿùèé çâåçäíûé äîæäüÿ

ÊÙµ³∙Çñ` ²ñÙ»Ý ²í³Ý»ëÛ³Ý

¾ç³¹ñáõÙÁ` ²ñÙÇÝ» øáã³ñÛ³ÝÇ

Þ³åÇÏÇ ÝϳñÁ` Ñ»ÕÇݳÏÇ

â³÷ëÁ` 60x84 1/16: ÂáõÕÃÁ` ûýë»Ã 70∙/Ù 2 1.8 Í.Ï.:

̳í³ÉÁ` 7 ïå. Ù³ÙáõÉ: î³é³ï»ë³ÏÁ` Ghabuzian Tigran:

îå³ù³Ý³ÏÁ` 400: ¶ÇÝÁ å³Ûٳݳ∙ñ³ÛÇÝ:

îå³∙ñ³ïáõÝÁ` §È¨áÝ Ø³ñ∙³ñ۳ݦ ²Ò гëó»` ù. ºñ¨³Ý, سÛÇëÇ 9 ÷. ï.23

§²ðØ²ì¦ Ññ³ï³ñ³ÏãáõÃÛáõÝ

ø. ºñ¨³Ý, 16 Ã. 18 / 94 Ñ»é.̀ 34-73-35

¿É.÷áëï` [email protected] [email protected]

ÀÐÌÀÂ èçäàòåëüñòâî

Ã. Åðåâàí, 16 êâ. 18 / 94 òåë. ̀+374-10-34-73-35

Email: [email protected] [email protected]