ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՐԱԻՆՆԵՐԻ ԵՎ …tert.nla.am/archive/hay...

57
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՐԱԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Upload: others

Post on 10-Jan-2020

20 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՐԱԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ

ԲԱՌԱՐԱՆ

ՀՏԴ 930.22 (038) ԳՄԴ 66.49 ց2 Թ 896

Թութխալյան Լիլիթ.Թ 896 Դիվանագիտական տերմինների և հապավումների բառարան. - Եր.:

Տիգրան Մեծ, 2004. - 56 էջ:

1991թ. Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշ­խան պետություն մուտք գործեց միջազգային ասպարեզ, հաստատելով դիվանագիտական հարաբերություններ ավելի քան 150 երկրների հետ, անդամակցելով բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և ստո­րագրելով միջազգային համաձայնագրեր, որոնց թիվը հասնում է տասն­յակ հազարի:

«Դիվանագիտական տերմինների և հապավումների բառարանը» առաջին վարձն է հայերենով ներկայացնել դիվանագիտական պրակտի­կայում կիրառվող ամենատարբեր հասկացությունները, հապավումներն ու արտահայտությունները:

Բառարանում տեղ են գտել նաև տեղեկություններ այն միջազգային կազմակերպությունների մասին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, կամ որոնք մեծ դեր են խաղում միջազգային կյան­քում:

4602ՉՅՕՉՉ.Օ 774 (01) 2004

2004թ. ԳՄԴ 66.49 ց2

ISBN 99941-0-090-4

© Թութխալյան Լիլիթ, 2004թ.

Ա

a dato (լատ.) - ստորագրման օրվանից: ab initio (լատ.) - ամենասկզբից:աբոլիցիա (լատ. abolitio) - որոշման կամ օրենքի վերացում: աթրոգացիա (լատ. abrogatio) - հնացած օրենքի վերացում: ագրեման (ֆր. agrement) - կառավարության համաձայնությու­

նը որոշակի անձի դիվանագիտական ներկայա- ցուցչի կարգավիճակով նշանակելու համար: Ա. հայցվում է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարության միջոցով, սովորաբար այն դի­վանագիտական ներկայացուցչության կողմից, որի երկիրը պատրաստվում է կատարել նշանա­կումը: Ա. հայցելիս ԱԳՆ-ին, որպես կանոն, տրա­մադրվում են նշանակվող անձի վերաբերյալ որոշ տվյալներ' կենսագրականը, դիվանագիտական աստիճանը, կրթությունը, աշխատանքային գոր­ծունեության հիմնական փուլերը, ընտանեկան կարգավիճակը: Նշված բոլոր տեղեկությունները շարադրվում են սովորական թղթի վրա առանց ստորագրության, ամսաթվի կամ կնիքի: Ընդունված կարգի համաձայն Ա. հայցելու փաս­տը, ինչպես նաև հնարավոր մերժումը, պահվում են գաղտնի: Ա. ընդունված է տրամադրել հնարա­վորին կարճ ժամկետում:Ա. ստանալու դեպքում անձը դառնում է persona grata (ցանկալի անձ) և նրա նշանակման մասին տրվում է պաշտոնական հաղորդագրություն: Բա­ցասական պատասխանի դեպքում անձը դառնում է persona non grata (ոչ ցանկալի անձ) և նշանա­կումը տեղի չի ունենում: Ա. հայցվում է միայն դի­վանագիտական ներկայացուցիչների համար'

3

դեսպան, հավատարմատար, մշտական ներկայա­ցուցիչ: Դիվանագիտական այլ ներկայացուցիչնե­րի համար Ա. չի պահանջվում: Առանձին երկրների արարողակարգը պահանջում է, որպեսզի Ա. հայց­վի նաև ռազմական կցորդների համար:

ագրեսիա (ֆր. agression) - որևէ պետության հարձակումը մեկ այլ պետության վրա: Ա. հասկացողությունն իր մեջ ներառում է նախաձեռնության հատկանիշ և նշա­նակում է հարձակում, որն առաջինն իրականաց­րել է տվյալ երկիրը: Այդ իսկ պատճառով, հար­ձակման ենթարկված երկրի պատասխան ինքնա- պաշտպանական ռազմական գործողությունները, նույնիսկ եթե դրանք կրում են հարձակողական բնույթ, չեն որակավորվում որպես Ա.:

addendum (լատ.) - հավելում, որը կատարվում է համաձայնա- գրում:

ադեկվատ (լատ. adaequatus) - հավասարազոր, համընկնող, նույնատիպ:

ad interim, կամ par interim (լատ.) - ժամանակավոր, սովորա­բար գրվում է a.i. կամ p. i., օգտագործվում է դիվա­նագիտական անձի պաշտոնի անվանումից առաջ և նշանակում է, որն անձը նշված պաշտոնը զբա­ղեցնում է ժամանակավորապես: Օրինակ' դիվա­նագիտական հիմնարկի ղեկավարին ժամանակա­վորապես փոխարինող դիվանագետն անվանվում է charge d’affaires ad interim' գործերի ժամանա­կավոր հավատարմատար:

ad hoc (լատ.) - տվյալ նպատակի համար, տվյալ դեպքի համար: ad litteram (լատ.) - բառացիորեն:

4

ad referendum (լատ.) - տերմին, որը նշանակում է «վերը կանգ­նած ատյանի հավանության դեպքում»: Նման վե­րապահում երբեմն արվում է բանակցությունները վարող անձի կողմից որևէ համաձայնության, ակ­տի, առաջարկի կամ փաստաթղթի նախագծի ստորագրման ժամանակ, ցույց տալու համար, որ իր ստորագրությունը կրում է պայմանական բնույթ և ենթակա է կառավարության հավանու­թյանը:

Aide Memoire (ֆր.) - մեմորանդում:ազգային ռեժիմ - համաձայնագրերով կամ պայմանագրերով

հաստատվող իրավական ռեժիմի տեսակ, համա­ձայն որի այլ պետության իրավաբանական և ֆի­զիկական անձանց մեկ այլ պետության տարած­քում տրվում են նույն իրավունքներն ու արտոնու­թյունները, որոնք տրվում են սեփական իրավա­բանական և ֆիզիկական անձանց: Ա.ռ. կարող է լինել միակողմ, երկկողմ անսահմանափակ և երկ­կողմ սահմանափակ:

ազգայնացում (ֆր. nationalisation) - մասնավոր սեփականու­թյան որոշ տեսակների հռչակումն ազգային (պե­տական) սեփականություն:

alliance (ֆր.) - պետությունների միավորում պայմանգրային հի­մունքներով:

alias (լատ.) - այլ կերպ ասած: altera pars (լատ.) - մյուս, հակառակ կողմը: ալտերնատ (լատ. alternare) - կանոն, համաձայն որի միջազ­

գային պայմանագրի բնօրինակում, որը նախա­տեսված է պայմանավորվող տվյալ կողմի համար, կողմի անվանումը, լիազորված անձանց ստորագ­րությունները, ինչպես նաև պայմանագրի բուն տեքստը տվյալ պայմանավորվող կողմի մայրենի լեզվով դրվում է առաջին տեղում: Ստորագրու-

5

թյուննեբի համար առաջին տեղ է համարվում պայմանագրի տեքստի ներքևի ձախ կողմը: Այն դեպքում, երբ ստորագրությունները դրվում են սյունյակով' առաջին տողը: Ա. կիրառումը շեշտում է պայմանավորվող կողմերի հավասարությունը: Ա. խստիվ պահպանվում է երկկողմ համաձայնագ­ի ր ի ստորագրման դեպքում և ավելի հազվադեպ' բազմակողմ պայմանագրերի ստորագրման դեպ­քում:

a.k.a. (անգլ. also known as) - հայտնի է նաև որպես այսինչը: անարխիա (հուն, anarchia) - քաոս, իշխանության բացակայու­

թյուն:ւսնգարիսւ (իսպ. angaria) - ռազմական գործողություններ իրա­

կանացնող պետության կողմից այլ երկրներին (սովորաբար չեզոք) պատկանող տրանսպորտա­յին միջոցների զավթում' ռազմական գործողու­թյուններում օգտագործելու նպատակով:

անեքսիա (ֆր. annexation) - այլ պետությանը պատկանող տա­րածքի բռնի միացում, զավթում:

անկլավ (ֆր. enclave) - պետության տարածք, որը բոլոր կողմե- րից շրջապատված է այլ պետության կամ պետու­թյունների տարածքով: Ա. գոյանում է այն դեպքե­րում, երբ առկա է «փակ տարածք», որը բոլոր կող­մերից շրջափակված է այլ պետության ցամաքա­յին տարածքով և չունի ելք դեպի ծով: Ծովափի առկայության դեպքում նման տարածքը կոչվում է կիսաանկլավային:

անտագոնիզմ (հուն, antagonizing) - անհաշտ հակասություն: անուլիացիա (լատ. annulare) - պայմանագրի Ա., պայմանագ­

րի չեղյալ հայտարարումը:

6

աշխարհաքաղաքականություն (անգլ. geopolitics) - քաղա­քական տեսություն, համաձայն որի երկրի սոցի- ալ-տնտեսական և քաղաքական զարգացումը պայմանավորված է դրա աշխարհագրական պայ­մաններով:

ապաստան (քաղաքական) - իր երկրում քաղաքական, կրոնա­կան, ռասայական և այլ հետապնդումների հա­մար օտարերկրացուն այլ պետության կողմից ապաստանի տրամադրում:

ապատրիտիզմ, ապոլիտիզմ (լատ. patria) - քաղաքացիու­թյուն չունեցող անձի իրավական կարգավիճակ: Ա. կարող է գոյանալ այն դեպքերում, երբ անձը տարբեր պատճառներով զրկվում է մեկ պետու­թյան քաղաքացիությունից և դեռ ձեռք չի բերել մեկ այլ պետության քաղաքացիություն: Քաղաքա­ցիություն չունեցող անձն ենթարկվում է այն երկրի օրենքներին, որում գտնվում է տվյալ պահին: Քա­ղաքացիություն չունեցող անձը չի կարող օգտվել որևէ երկրի դիվանագիտական պաշտպանությու­նից:

ապարտեիդ (աֆրիկաանս. apartheid) - ռասայական խտրա­կանության քաղաքականություն:

ԱՊՀ — Անկախ պետությունների համագործակցություն,ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին' Խորհրդային Միության փլուզումից հետո: ԱՊՀ-ն հանդիսանում է քաղաքական, ռազմական և տնտեսական կա­ռույց, որը միավորում է նախկին խորհրդային հան­րապետությունները, բացառությամբ Մերձբալթյան երկրների: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մինսկում, Բելառուս:

apostille (ֆր.) - ապոստել, փաստաթղթերի վավերացման պար­զեցված ձև, որը կիրառվում է այն երկրներում, որոնք միացել են Հաագայի Կոնվենցիային:

7

a propos (ֆր.) - ի միջիայլոց, ասվածին վերաբերող: առավել բարենպաստ կարագավիճակ - համաձայնագրով

կամ պայմանագրով սահմանված իրավական ռե­ժիմ, որի նպատակն է պայմանավորվող կողմերին ապահովել նույնքան բարենպաստ պայմաններ, որոնցից օգտվում են կամ ապագայում կօգտվեն երրորդ երկրները: Կիրառվում է մասնավորապես առևտրային ոլորտում:

ավանդապահ ^p .depositeur) ֊ միջազգային իրավունքում պե­տություն կամ միջազգային կազմակերպություն, ուր պահվում է միջազգային պայմանագրի բնօրի­նակը, որը նրան է հանձնվում մասնակից կողմերի համաձայնությամբ: Ա. սովորաբար հանդիսանում է այն պետությունը, որի տարածքում ստորագրվել է պայմանագիրը:

ավտարկիա (հուն, autarkeia) - ինքնաբավարար, երկրի ինքնա- բավարար տնտեսություն հաստատելու քաղաքա­կանություն:

ավտոկրատիա (հուն, autokrateia) - կառավարման համա­կարգ, որում գերագույն և անսահմանափակ իշ­խանությունը պատկանում է մեկ անձի:

ավտոնոմիա (հուն, autonomia) - ինքնակառավարում: ավտորիտար (լատ. auctoritas) ֊ իշխանություններին անվերա­

պահ ենթակայության համակարգ: a tout prix (ֆր.) ֊ ամեն գնով:արարողակարգ (դիվանագիտական) - դիվանագիտության

մեջ ընդունված և ավանդական դարձած կանոն­ների և պայմանականությունների համակարգը: Ա. դ.. սահմանում է այցերի կարգը, դիվանագիտա­կան նամակագրության կանոնները, ընդունելու­թյունների կազմակերպումն ու անցկացումը և այլն:

8

արբիտրաժ (լատ. arbitrari) - պետությունների միջև ծագած վե­ճերի կարգավորումն իրենց կողմից ընտրած ար­բիտրի (դատավորի) կամ արբիտրների կողմից: Ա. հնարավոր է միայն այն դեպքերում, երբ. ա) կող­մերը համաձայն են դիմել Ա., բ) կողմերն իրենք են ընտրում արբիտրին, գ) կողմերը ճանաչում են Ա. լիազորությունները և դ) Ա. որոշման կատարումը պարտադիր է կողմերի համար:

աբենդա (լատ. arrendare) - միջագգային-իրավաբանական' վարձակալություն, պետության տարածքի մի մա­սի տրամադրումը մեկ այլ պետությանը պայմա­նագրային հիմունքներով ժամանակավոր օգտա­գործման համար, օրինակ' ռազմական հենակա- յանների ստեղծման պարագայում:

արտաքին հարաբերություններ իրականացնող մարմիններ - պետական այն մարմինները, որոնց միջոցով պե­տությունները իրականացնում են հարաբերու­թյուններ այլ երկրների հետ: Այդ մարմինների գոր­ծունեությունը դիտարկվում է որպես պետության գործունեություն և դնում է վերջինիս վրա որոշա­կի պարտավորություններ:Ա. հ. ի. մ. լինում են ներպետական և արտասահ­մանյան: Ներքին Ա. հ. ի. մ. շարքին են պատկա­նում երկրի ընդհանուր քաղաքական կառավար­ման օղակները' երկրի ղեկավարը, կառավարու­թյունը, օրենսդիր մարմինը, արտաքին գործերի նախարարությունը և այն մարմինները, որոնք իրականացնում են արտաքին հարաբերություն­ներ հատուկ ոլորտներում, օրինակ' առևտրի, ներդրումների, ռազմական և այլն:Ա. հ. ի. մ. արտերկրում կարող են լինել մշտական և ժամանակավոր: Մշտական մարմիններն են դես­պանությունները, հյուպատոսությունները և մի­

9

ջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունները: ժամանակավոր Ա. հ. ի. մարմիններն են պետությունն արտերկրում նե- րակայացնող պատվիրակությունները:

աուդիենսիա (իսպ. audiencia) - դիվանագիտության մեջ' երկրի ղեկավարի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի հանդիպումը դիվանագիտական ներ- կայացուցչի հետ: Ելնելով Ա. բնույթից այն կարող է լինել հանդիսավոր, պաշտոնական կամ ոչ պաշ­տոնական:

աութենտիկ տեքստ (լատ. authentic) - լիազորված անձերի ստորագրություններով և կնիքներով ամրագրված դիվանագիտական փաստաթղթի բնօրինակը: Մի­ջազգային իրավունքում' միջազգային պայմա­նագրի տեքստ, որը պայմանավորվող կողմերը դի­տում են որպես սկզբնաղբյուր: Երբ պայմանագի- րը կնքվում է մեկից ավելի լեզուներով, ապա դրա եզրափակիչ հոդվածներում նշվում է, որ տփալ տեքստի տարբեր լեզուներով գրված բոլոր տար­բերակները հանդիսանում են աութենտիկ' այ­սինքն «հավասարազոր են»:

Բբարդ տիպի պետություն - պետական կառուցվածքի տեսակ,

որը միավորում է երկու կամ ավելի պետություն­ներ, որոնք պահպանում են բարձրագույն պետա­կան կառավարման և դատական մարմինները: Բ. տ. պ. են հանդիսանում կոնֆեդերացիան և ֆեդե­րացիան:

բաց թերթիկ (ֆր. laissez-passer) - փաստաթուղթ, որը տրվում է արտաքին գործերի նախարարության կամ դի-

10

վանագիտական ներկայացուցչության կողմից, և որով խնդրվում է սահմանապահ և մաքսային իշ­խանություններին ամենայն աջակցություն ցուցա­բերել Բ. թ. կրող անձին: Բ. թ. տրվում է դիվանա­գիտական արտոնություններ ունեցող անձին կամ երկրի հյուր հանդիսացող անձանց և վավեր է մի­այն այն երկրի սահմանապահ և մաքսային մար­մինների համար, որը տրամադրել է Բ. թ:

beau monde (ֆր.) - վերնախավ:Benelux - Բենելյուքս, եվրոպական երեք երկրների' Բելգիայի,

Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի կրճատ անվա­նումը:

բիպատրիդ, բիպոլիդ (հուն, patris, polis) - այն անձը, որը հան­դիսանում է երկու կամ ավելի պետությունների քաղաքացի:

Blitzkrig (գերմ.) - «սրընթաց պատերազմ», ամենակարճ ժամ­կետներում հաղթանակի հանգեցնող պատերազմ վարելու տեսությունը:

բոյկոտ (անգլ. boycott) - պետությունների միջև քաղաքական և տնտեսական պայքարի միջոց: Միջազգային հարաբերություններում Բ. նշանակում է հրաժա­րում հաստատել կամ պահպանել հարաբերու­թյուններ որևէ պետության հետ: Տնտեսական Բ, արտահայտվում է մերժումով համապատասխան երկրի հետ հաստատել առևտրային կամ այլ կա­պեր:

բուֆերային պետություն (անգլ. buffer) - ռազմական և քաղա­քական առումով թույլ պետություն, որը գտնվում է երկու թշնամական պետությունների միջև:

bona fide (լատ.) - անկեղծ, ազնիվ, չկեղծված, հավաստի: bons offices (ֆր.), good offices (անգլ.) - բարի ծառայություն­

ներ - պետությունների միջև ծագած վեճերի խա­ղաղ կարգավորման եղանակներից մեկը: Այն կա-

11

յանում է նրանում, որ երկու պետությունների միջև ծագած վեճի դեպքում երրորդ պետությունը (կամ պետություններ), որը վեճի կողմ չի հանդիսանում, կողմերից մեկի խնդրանքով կամ իր նախաձեռնու­թյամբ, ձեռնարկում է քայլեր վիճող կողմերի միջև օղակ հանդիսանալու նպատակով: Ի տարբերու­թյուն միջնորդության, երբ երրորդ պետությունն ինքն է մասնակցում բանակցություններին և որոշ չափով ազդում դրանց վրա, բարի ծառայություն­ների ինստիտուտն ազդեցություն գործելու կոչ­ված չէ:

Bretton Woods Agreements - Բ. Վ.-ի (Նյու Հեմփշիր, ԱՄՆ) հա- մաձայնագրեր' միջազգային համաձայնագրեր, որոնք հիմք հանդիսացան Համաշխարհային բան­կի և Միջազգային արժույթային հիմնադրամի ստեղծման համար:

BSEC - Organization of the Black Sea Economic Cooperation, ՍՏԾՀ'Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ.: Կազ­մակերպության անդամներ են 12 երկիր: ՍՏԾՀ-ի գործունեությունն ուղղված է տարածաշրջանի երկրների տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը: Գլխավոր գրասեն­յակը տեղակայված է Ստամբուլում, Թուրքիա:

Գգետեր (միջազգային) - նավագնացության համար պիտանի գե­

տեր, որոնք հատում են մի քանի պետությունների սահմանները կամ հանդիսանում են սահման պե­տությունների միջև:

12

գետեր (սահմանային) - այն գետերը, որոնցով անցնում է երկր- ների պետական սահմանը, կամ որոնք բաժանում են մեկ պետություն մյուսից և հանդիսանում են այդ պետությունների տարածքի մի մասը:

գործերի ժամանակավոր հավատարմատար (ֆր. charge d ’af­faires cd interim) - այն անձը, որը ղեկավարում է դիվանագիտական ներկայացուցչությունն առա­ջին դեմքի բացակայության դեպքում: Գ. ժ. հ. սո­վորաբար նշանակվում է դիվանագիտական ներ­կայացուցչության ավագ դիվանագետը: Գ. ժ. հ. օգտվում է բոլոր իրավունքներից և արտոնու­թյուններից, բացառությամբ որոշ արարողակար- գային արտոնությունների: Գ. ժ. հ. նշանակելու համար ագրեման չի պահանջվում: Դիվանագի­տական ներկայացուցչության ղեկավարի երկրից մեկնելուց առաջ հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարությունը նամակով կամ նո­տայով տեղեկացվում է Գ. ժ. հ. նշանակման մա­սին:

gratis (լւստ.) - անվճար:

Դդեբլոկադա (ֆր. debloquer) - ռազմական գործողությունների

ճանապարհով շրջափակման, բլոկադայի վերա­ցում:

delict (լատ.) - դելիկտ, օրենքի խախտում: Միջազգային հարա­բերություններում Դ. նշանակում է պետության կողմից միջազգային իրավունքի նորմերի խախ­տում:

դելիմիտացիա (լատ. delimitatio) - պետությունների միջև սահ­մանների որոշում, որը կարգավորվում է համա-

13

ձայնագրերով: Դ. կատարվում է քարտեզի վրա և նկարագրության հետ միասին կցվում համաձայ- նագրին: Այդ նյութերը հետագայում հիմք են հան­դիսանում դեմարկացիայի, այն է' տեղանքում սահմանների հաստատման համար:

դեկլարացիա (լատ. declaratio) - դիվանագիտության մեջ' քա­ղաքական հռչակագիր, հայտարարություն, որը հռչակվում է պետության, կառավարության կամ միջազգային կազմակերպության անունից, և որում շարադրված են հիմնարար սկզբունքներ:

դեմարկացիա (ֆր. demarcation) - պետական սահմանի նշում հատուկ սահմանային ազդանշանների կիրառ- մամբ: Դ. կատարվում է դելիմիտացիայի փաս­տաթղթերի հիման վրա և իրականացվում է շա­հագրգիռ պետությունների ներկայացուցիչներից բաղկացած խառը հանձնաժողովի կողմից, որում մասնակից պետությունները ներկայացված են հավասարապես:

դեմարշ (ֆր. demarche) - դիվանագիտական քայլ, որը ձեռնար­կում է երկրի կառավարությունը, արտաքին գոր­ծերի նախարարությունը կամ դիվանագիտական ներկայացուցչությունը մեկ այլ պետության հան­դեպ: Դ. կարող է ունենալ տարբեր ձևեր' նոտա, մեմորանդում, հայտարարություն, ինչպես նաև տարբեր բովանդակություն' հարցում, խնդրանք, բողոք, զգուշացում: ՄԱԿ-ի կանոնադրության հա­մաձայն Դ. նյութ չի կարող հանդիսանալ ուժ գոր- ծադրելու սպառնալիքը:

դենատուրալիզտցիա (լատ. denatura) - որևէ պետության քա­ղաքացիությունից դուրս գալը:

դենոնսացիա (ֆր. denonciation) - պետության կողմից արվող հայտարարություն առ այն, որ մեկ այլ պետության հետ գործող պայմանագիրն այլևս ուժի մեջ չէ:

14

դեպեշ (ֆր. depeche) - շտապ հաղորդագրություն: դեպոզիտ (լատ. deposit) - ի պահ հանձնել, միջազգային պայ­

մանագրի, վավերացման փաստաթղթերի, պայ­մանագրին միանալու կամ դենոնսիացիայի վերա­բերյալ փաստաթղթերի բնօրինակների հանձ­նումն ավանդապահին: Դ. կատարելու փաստը հավաստիացվում է հատուկ արձանագրությամբ, որը կազմվում է ավանդապահ երկրի արտաքին գործերի նախարարությունում կամ ավանդապահ միջազգային կազմակերպության քարտուղարու­թյունում:

դեպորտացիա (լատ. deportatio) - վտարում երկրից որպես պատիժքրեական կամ վարչական հանցանքի հա­մար:

դեսպան - լրիվ անվանումը' արտակարգ և լիազոր դեսպան: Միջազգային դասակարգման մեջ ընդունված դի­վանագիտական ամենաբարձր աստիճանը կամ պաշտոնը:

դեսպանորդ - լրիվ անվանումը' արտակարգ դեսպանորդ և լիա­զոր նախարար, դեսպանին հաջորդող դիվանագի­տական աստիճանը կամ պաշտոնը:

de facto (լատ.) - փաստորեն, իրականում: de jure (լատ.) ֊ իրավաբանորեն, ֆորմալ ձևով: desavouer (ֆր.) - հրաժարվել, հետ կանգնել: Դիվանագիտա­

կան տերմին, որը նշանակում է երկրի կառավա­րության կամ այլ իրավասու մարմնի գործողու­թյուն, որով հայտարարվում է, որ դիվանագիտա­կան ներկայացուցիչը կամ այլ լիազորված պաշ­տոնյան գերազանցել է իր լիազորությունները կամ նախաձեռնել է քայլ, որի համար լիազորված չի եղել:

դիսկրիմինացիա (ֆր. discrim ination) - խտրականություն, մի­ջազգային հարաբերություններում' որևէ պետու­

15

թյան ներկայացուցիչների, կազմակերպություննե­րի կամ քաղաքացիների համար սահմանել պա­կաս իրավունքներ, քան մեկ այլ պետության ներ­կայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիների համար:

դիվանագետ - դիվանագիտական աստիճան ունեցող պաշտո­նական անձ, որի գործունեությունն առնչվում է այլ երկրների հետ քաղաքական հարաբերություննե­րի իրականացման ոլորտին:

դիվանագիտական իմունիտետ և արտոնություններ - արտո­նություններ և իրավունքներ, որոնք տրվում են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուց­չություններին և անձնակազմին: Դ. ի. հանդիսա­նում է միջազգային իրավունքի հնագույն ինստի­տուտներից մեկը: Դ. ի և ա. կարելի է բաժանել երեք կարգի' 1) անձանց, փոստի և շինություննե­րի անձեռնմխելիություն, 2) ազատում քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատ­վությունից, 3) հատուկ արտոնություններ' ազա­տում հարկերից, արարողակարգային արտոնու­թյուններ և այլն:

դիվանագիտական կորպուս - տվյալ երկրում ներկայացված բոլոր օտարերկրյա ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների աշխատա- կազմի դիվանագիտական անձնակազմը:

դիվանագիտական ներկայացուցչություն - որևէ պետության կողմից մեկ այլ պետության մեջ հաստատված և այդ պետության հետ պաշտոնական հարաբերու­թյուններ վարելու կոչված դեսպանություն կամ ներկայացուցչություն, որը ղեկավարում է դիվա­նագիտական ներկայացուցիչը: Դեսպանի կողմից ղեկավարվող ներկայացուցչությունը կոչվում է դեսպանություն: Հավատարմատարի կամ մշտա­

16

կան ներկայացուցչի կողմից ղեկավարվող Դ.ն. կոչվում է ներկայացուցչություն: Դ. ն. այս երկու տեսակներին համապատասխանում են Վատիկա- նի ներկայացուցչությունները' նունցիատուրա և ինտերնունցիատուրա:Դ. ն. դադարեցնում է իր գործունեությունը փակ­ման, ներկայացուցչի հետ կանչման, դիվանագի­տական հարաբերությունների խզման կամ երկու պետությունների միջև պատերազմական գործո­ղությունների դեպքում: Դ. ն. փակման բոլոր նշ­ված դեպքերում հյուրընկալ երկիրը պարտավոր է հարգել և պահպանել Դ. ն. շենքը, ունեցվածքը և արխիվները:

դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմ - դի­վանագիտական ներկայացուցչության հաստիքա­յին անձնակազմը, որը բաժանվում է երեք խմբերի'1) դիվանագիտական աստիճան ունեցող աշխա­տակիցներ, 2) տեխնիկական անձնակազմ' քար­տուղարուհի, հաշվապահ և այլն, 3) սպասարկող անձնակազմ' վարորդ, հավաքարար, այգեպան և այլն: Մի շարք երկրներում առաջին խմբին դասում են նաև դեսպանության բժիշկին:

դիվանագիտական ներկայացուցիչների դասակարգումը - դիվանագիտական պրակտիկայում հաստատված և միջազգային իրավունքում ամրագրված դիվա­նագիտական ներկայացուցիչների պաշտոնական անվանումները, որոնք համապատասխանում են իրենց ղեկավարած ներկայացուցչություններին և որոշում են նրանց տեղը դիվանագիտական ներ­կայացուցիչների հիերարխիայում: ժամանակակից միջազգային իրավունքում ընդուն­ված են հետևյալ Դ. ն. 1) դեսպաններ և նունցիոներ,2) դեսպպ^ւյվնե^-նախարարներ և ինտերնունցիո-

ներ, 3) գործերի հավատարմատարներ: Առաջին և երկրորդ դասի դիվանագիտական ներկայացուցիչ­ները հավատարմագրվում են երկրի ղեկավարին կից, իսկ երրորդ դասի դիվանագիտական ներկա­յացուցիչները' տվյալ երկրի արտաքին գործերի նա­խարարին կից: Որպես կանոն, պետությունները փո­խանակում են նույն դասի դիվանագիտական ներ­կայացուցիչներ: Գործերի հավատարմատարները սովորաբար նշանակվում են այն դեպքերում, երբ երկու պետությունների միջև հարաբերությունները բավականաչափ զարգացած չեն կամ այն դեպքե­րում, երբ այս կամ այն քաղաքական պատճառնե­րով ավելի բարձր մակարդակի ներկայացուցչի նշանակումը նպատակահարմար չի դիտվում:

դիվանագիտական ներկայացուցչի հետկանչում - դիվանա­գիտական ներկայացուցիչը կարող է հետ կանչվել հետևյալ դեպքերում, ա) իր կառավարության որոշմամբ, բ) հյուրընկալ երկրի նախաձեռնու­թյամբ' դիվանագիտական ներկայացուցչին per- sona non grata հայտարարելու դեպքում կամ գ) երկու՛ երկրների միջև դիվանագիտական հարա­բերությունների խզման դեպքում: Դիվանագիտա­կան ներկայացուցչին persona non grata հայտա­րարելու դեպքում ուղարկող երկրի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին տեղե­կացվում է բանավոր ձևով:

դիվանագիտություն - պետությունների, կառավարությունների և միջազգային հարաբերություններով զբաղվող կառույցների ներկայացուցիչների պաշտոնական գործունեությունը, որն ուղղված է տվյալ երկրի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև արտերկրում տվյալ երկրի շահերի և քաղաքացիների պաշտպանությանը:

18

divide et impera (լատ.) - «բաժանիր և տիրիր»: դիտորդ - պետության կամ միջազգային կազմակերպության

ներկայացուցիչ, որը մասնակցում է միջազգային հավաքի առանց ձայնի իրավունքի կամ կատա­րում է հատուկ նշանակության առաքելություն:

դրոշ (պետական) - պետական ինքնիշխանության խորհրդա­նշաններից մեկը: Պետական, պաշտոնական դրոշի տեսքը ամրագրվում է օրենսդրական եղա­նակով' սովորաբար երկրի սահմանդրության մեջ: Դրոշին վերաբերող միջազգային արւււրողակարգը նւսխւստեսում է, որ տարբեր պետությունների դրոշների միաժամանւսկ ցուցադրման պարագա­յում դրանց չափսերը և մակարդակը լինեն նույ­նատիպ: Դրոշներից ոչ մեկը չի կարող դրվել մյուս դրոշից ավելի բարձր դիրքում: Դրոշների տեղա- վորմւսն ամենաընդունված ձևն է հանդիսանում դրանց տեղադրումն ըստ այբենական կարգի (լա­տինական կամ տվյալ երկրի լեզվի):

doyen (ֆր.) - դիվանագիտական կորպուսի ավագն ըստ հավա­տարմագրերի հանձնման ժամկետի: Դ. միշտ հան­դիսանում է առաջին կարգի դիվանագետը' դես­պան կամ նունցիո; Դ. պարտականությունները կրում են արարողակարգային բնույթ:

ԵEBRD - European Bank for Reconstruction and

Development, Վերականգնման և զարգացման Եվ­րոպական բանկի ստեղծման մասին համաձայնա­գիրը ստորագրվել է 1990թ., ուժի մեջ է մտել 1991թ.: Բանկի նպատակն է աջակցել շուկայական տնտեսության կւսյացմւսնը Եվրուդայի և Կենտրո­

19

նական Ասիայի 27 երկրներում: Կազմակերպու­թյան գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:

եզրափակիչ ակտ - միջազգային համաժողովի կատարած աշ­խատանքների ամփոփագիր, որը կցվում է համա­ժողովի ընթացքում ընդունված այլ փաստաթղթե­րին:

եզրափակիչ արձանագրություն - հատուկ ակտ, որը ստորագ­րում են համաձայնագրի կողմերն այն դեպքերում, երբ տվյալ համաձայնությունն անհրաժեշտ է հա- վելել որոշ պարզաբանումներով, դիտողություն­ներով և այլն: Ե. ա. հանդիսանում է համաձայ­նագրի անբաժան մասը:

երաշխիքներ (միջազգային) - օգտագործվում է լայն իմաստով: Սովորաբար նշանակում է միջազգային պարտա- վորությունների կատարման ապահովման, ինչ­պես նաև միջազգային հարաբերություններում որոշակի վիճակի պահպանման տարբեր միջոց­ներ: Ե. մ. հիմնական ձևերից է երաշխիքային պայ­մանագիրը, որն իրենից ներկայացնում է համա­ձայնագիր մի քանի պետությունների միջև առկա իրավիճակի պահպանման կամ իրենց իսկ կողմից հաստատվող միջազգային իրավիճակի ամրագր­ման կամ այլ պետությունների միջև կնքված պայ­մանագրի կատարման վերաբերյալ: Երաշխիքա­յին պայմանագիրը հաճախ հանդես է գալիս որ­պես հավելյալ միջազգային համաձայնագիր, որի նպատակն է ապահովել հիմնական համաձայնագ­րի կատարումը:

երկքաղաքացիություն - այն անձի կարգավիճակը, որը հանդի­սանում է երկու կամ ավելի պետությունների քա­ղաքացի: Միջազգային պրակտիկայում ընդուն­ված է մոտեցում, համաձայն որի բազմակի քաղա­

20

քացիություն ունեցող անձը երրորդ երկրի կողմից կարող է դիտարկվել միայն որպես մեկ երկրի քա­ղաքացի:

EAPC - Euro-Atlantic Partnership Council, ԵԱՀԽ - Եվրաատ- լանտյան համագործակցության խորհուրդը միա­վորում է 46 անդամ երկրներ: Կազմակերպության նպատակն է անդամ երկրների ռազմաքաղաքա­կան համագործակցության ընդլայնումը: Կազմա­կերպության կենտրոնական գրասենյակը գտն­վում է Բրյուսելում, Բելգիա:

EU - European Union, ԵՄ ֊ Եվրոպական միությունը ստեղծվել է 1950թ.: Կազմակերպությունը, որին անդամակ­ցում է 25 երկիր, կոչված է իրականացնելու եվրո­պական երկրների տնտեսական և քաղաքական ինտեգրումն ամենալայն իմաստով: Կազմակեր­պության գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյու- սելում, Բելգիա:

Զզինադադար - միջազգային իրավունքում' համաձայնություն

հակամարտող կողմերի միջև ռազմական գործո­ղությունների ժւսմանակավոր դադարեցման վե­րաբերյալ: Զ. կարող է լինել ընդհանուր կամ մաս­նակի: Մասնակի Զ. դեպքում ռազմական գործո­ղությունները կասեցվում են ռազմաճակատի մի­այն որոշակի հատվածում:

21

էէկզեկվատուրա (հյուպատոսական) (լատ. exsequare) - հյու­

պատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաս­տաթուղթ, որը տրվում է ընդունող երկրի կողմից: Է. տրվում է գլխավոր հյուպատոսներին, փոխհյու­պատոսներին և հյուպատոսական ներկայացու­ցիչներին, որոնք ղեկավարում են հյուպատոսա­կան հիմնարկը, ինչպես նաև պատվավոր հյուպա­տոսներին: Ըստ երկրի ներքին օրենսդրության է. տրվում է կամ երկրի ղեկավարի կողմից կամ կա­ռավարության կողմից' արտաքին գործերի նախա­րարի ստորագրությամբ:

Էմբարգո (իսպ. embargo) - արգելք կառավարության կողմից իր երկիր ցանկացած ապրանքի ներկրման կամ իր երկրից արտահանման վերաբերայլ: Է. կարող է կիրառվել ինչպես պատերազմի ժամանակ, այն­պես էլ խաղաղության պայմաններում:

Էսկալացիա (անգլ. escalation) - ծավալում, ընդլայնում, օրի­նակ' ռազմական գործողությունների կամ լարվա­ծության:

ex officio (լատ.) - ի պաշտոնե:Էքսպանսիա (լատ. expancio) - քաղաքական, տնտեսական

կամ ռազմական ազդեցության տարածում:Էքսպատրիացիա (լատ. ex patria) ֊քաղաքացու մեկնումը հայ­

րենի երկրից արտասահմանում մշտական բնա­կություն հաստատելու նպատակով, որը որպես կանոն հանգեցնում է սեփական երկրի քաղաքա­ցիության կասեցմանը և այլ երկրի քաղաքացիու­թյան ընդունմանը: Է. կարող է լինել կամավոր (օպ- տացիա) կամ պարտադրված:

Էքստերիտորիալություն (լատ. ex territorialis) - տարածքից դուրս գտնվող, դիվանագիտության մեջ' հատուկ

22

արտոնություններ (անձեռնմխելիություն, քրեա­կան պատասխանատվությունից ազատում և այլն), որոնք փոխադարձ սկզբունքով տրամադր­վում են դիվանագիտական ներկայացուցչություն­ներին և դիվանագիտական անձնակազմին:

Էքստրադիցիա (լւստ. ex out traditio) - երկրի օրենքները խախ­տած անձի հանձնումն այն պետության կողմից, որի տարածքում անձը գտնվում է տվյալ պահին: Է. չի հանդիսանում իրավական պարտավորու­թյուն, քանի որ հանձնման մասին միջազգային ըն­դունված նորմեր գոյություն չունեն: Է. վերաբերյալ պահանջը կարող է ներկայացվել միայն այն դեպ­քերում, երբ շահագրգիռ կողմերի միջև առկա են է. վերաբերյալ հատուկ համաձայնություններ:

ԻIMF - International Monetary Fund, ՄԱՀ - Միջազգային արժութա­

յին հիմնադրամ, ստեղծվել է 1944թ.: Կազմակեր­պությունը միավորում է 184 երկիր և զբաղվում է միջազգային ֆինանսական համակարգի ամ­րապնդման, համաշխարհային ֆինանսական հա­մագործակցության ընդլայնման և կայուն զար­գացման խրախուսման հիմնախնդիրներով: ՄԱՀ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ:

իմփիչմենտ (անգլ. impeachment) - մի շարք երկրներում օրենս­դիր մարմնի կողմից երկրի բարձրագույն ղեկավա­րությունը դատի ենթարկելու գործընթացը:

in camera (լւստ.) - փակ դռների հետևում: ինդեմնիտետ (անգլ. indemnity) - միջազգային իրավունքում'

վնասների փոխհատուցում, կոմպենսացիա:

23

in deposito (լատ.) - ի պահ:ինդիգենատ (ֆր. indigenat) - միջազգային իրավաբանական

տերմին, որը նշանակում է անհատի կարողությու­նը չլինելով միջազգային իրավունքի սուբյեկտ պետության հետ իր ունեցած կապի հետևանքով (քաղաքացիություն) օգտվել իրավաբանական պաշտպանությունից:

ինսիդենա (լատ. incidens) - միջադեպ: ինտերնունցիո (լատ. internuncio) - Վատիկանի դիվանագի­

տական ներկայացուցիչ, հաջորդը նունցիոյից հե­տո, համապատասխանում է դեսպանորդի աստի­ճանին:

ինտերվենցիա (ֆր. intervention) - միջամտություն, մեկ կամ միքանի պետությունների միջամտությունն այլ երկրի ներքին գործերին:

ինքնապաշտպանություն - միջազգային իրավունքում Ի. նշա­նակում է ռազմական բնույթի գործողություններ, որոնք ձեռնարկում է հարձակման ենթարկված պետությունը: Պետության գործողությունները հա­մարվում են Ի. միայն այն դեպքում, երբ ձեռնարկ­վում են ի պատասխան ագրեսիայի: Ի. չի բացա­ռում հարձակողական բնույթի ռազմական գործո­ղություններ:

ինքնիշխանություն (ֆր. еоиуегате1ё) - երկրի ներսում բարձ­րագույն իշխանության գերակայությունը և մի­ջազգային հարաբերություններում' այլ իշխանու­թյուններից բացարձակ անկախություն: Ի. հանդի­սանում է պետության կարևորագույն քաղաքա­կան և իրավական հատկանիշը:

իրեդենտա (իտ. irredenta) - տարածք, որը էթնիկապես կամ պատմականորեն կապված է որևէ երկրի հետ, սա­կայն ղեկավարվում է այլ պետության կողմից:

24

իրեդենտիզմ - տեսություն, համաձայն որի տարածքը պետք է միավորվի այն պետության հետ, որին էթնիկապես կամ պատմականորեն պատկանում է:

ւlaisser fa ire (ֆր) - ոչ մի սահմանափակում, գործողությունների

լիակատար ազատություն տրամադրել, չմիջամ­տել:

լեգիտիմացիա (լատ. legitimus) - որևէ իրավունքի կամ լիազո­րության իրավասության ճանաչում:

լիազորագիր - միջազգային իրավունքում' փաստաթուղթ, որը կրողին իրավունք է տալիս ստորագրել միջազգա­յին պայմանագրեր կամ վարել բանակցություններ: Որպես կանոն, Լ. տրվում է երկրի ղեկավարի անու­նից և նրա ստորագրությամբ այն պայմանագրերի ստորագրման համար, որոնք պահանջում են վա­վերացում կամ տրվում է կառավարության կողմից այն պայմանագրերի ստորագրման համար, որոնք վավերացում չեն պահանջում: Միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրման համար Լ. կարող է տրամադրել նաև շահագրգիռ նախարարությունը: Լ. պետք է լինի կնքված և ստորագրված:

Խխաղաղության պրելիմինար պայմանագիր - խաղաղության

նախնական պայմանագիր, նախնական համաձայ­նություն, որով կողմերը սահմանում են խաղաղու­թյան պայմանագրի հիմնական դրույթները: Խ. պ. պ. կնքումը չի հանդիսանում անհրաժեշտ պայման խաղաղության պայմանագիր կնքելու համար:

25

խզում (դիվանագիտական հարաբերությունների) - պետու­թյունների միջև դիվանագիտական հարաբերու­թյունների դադարեցում, կատարվում է որևէ պե­տության նախաձեռնությամբ և այդ մասին հայ­տարարվում է պաշտոնական ուղիներով:

5ծով (իրավ, կարգավիճակ) - իրավաբանական առումով ծովա­

յին տարածքների ռեժիմը միատեսակ չէ: Բաց ծո­վերի, փակ ծովերի, նեղուցների, ծովածոցերի և այլ ջրային տարածքների ռեժիմները տարբեր են: Բաց ծ. են հանդիսանում ծովային այն տարածքնե­րը, որոնք գտնվում են պետությունների տարած­քային ջրերից դուրս: Բաց ծովեր բաց են բոլոր պե­տությունների ծովագնացության համար և բաց ծո­վերում նավերը ենթարկվում են միայն այն պետու­թյան օրենքներին, որի դրոշի տակ գտնվում են: Փակ ծ. են հանդիսանում այն ծովերը, որոնք բոլոր կողմերից շրջափակված են մեկ կամ մի քանի պե­տությունների ցամաքային տարածքով:

Կկապիտուլյացիա (լատ. capitulatio) - ռազմական դիմադրու­

թյան դադարեցում պայմաններով, որոնք ներկա­յացնում է հաղթող կողմը կամ հակամարտող բա­նակների հրամանատարների միջև ձեռք բեյւված համաձայնության հիման վրա: Վերջնական Կ. սո­վորաբար կատարվում է Կ. մասին ակտի ստո­րագրման տեսքով:

26

casus belli (լատ.) - «պատերազմի պատճառը», պետություննե­րի միջև, պատերազմական վիճակի ստեղծման ուղղակի կամ ձևական պատճառը:

casus foederis (լատ.) - բառացիորեն նշանակում է «միություն կազմելու պատճառ», այն հանգամանքները, որոնց առաջացումը պարտավորեցնում է պետու­թյունը ռազմական միության պայմանագրի համա­ձայն մասնակցել պատերազմի կամ սկսել պատե­րազմ դաշնակից պետությանն աջակցելու համար:

clausula rebus sic stantibus (լատ.) - «անփոփոխ հանգամանք­ների վերապահում», վերապահում, որը պայմա­նավորվող կողմերից մեկին կամ մի քանիսին հիմք է տալիս պայմանագրի միակողմ կասեցման հա­մար այն դեպքերում, երբ այդ պայմանագրի կնք­ման և գործողության հանգամանքները կրել են լուրջ փոփոխություններ:

կոալիցիա (լատ. coalitio) - միություն, դաշինք, սովորաբար ժա­մանակավոր, ստեղծված երկու կամ ավելի պե­տությունների համատեղ քաղաքական կամ ռազ­մական գործողությունների նպատակով:

comme il faut (ֆր.) - պատշաճ, ինչպես որ կարգն է, վայելուչ: կոմյունիկե (ֆր. communique) - պաշտոնական հայտարարու­

թյուն միջազգային բանակցությունների կամ հա- մաձայնագրերի վերաբերյալ:

կոմպլեմենտարիզմ (անգլ. complementarity) - փոխլրացում, կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն' փոխլրացման քաղաքականություն, երբ հարաբե­րությունները տարբեր երկրների հետ ոչ թե հա­կադրվում, ա յլ փոխլրացնում են միմյանց:

conditio sine qua non (լատ.) - անհրաժեշտ պայման: կոնդոմինիում (լատ. condominium) - միջազգային-իրավական

համատիրություն, միևնույն տարածքի հանդեպ գերագույն իշխանության համատեղ և անբաժան

27

իրականացում երկու կամ ավելի պետությունների կողմից: Կ. սահմանվում է այն դեպքերում, երբ միևնույն տարածքի հանդեպ հավակնություններ ունեցող երկու կամ ավելի պետությունների միջև ծագած հակասությունները և մրցակցությունն անհնար է կարգավորել այլ ուղիներով, միջազգա­յին պրակտիկայում հանդիպում է հազվադեպ:

կոնկորդատ (լատ. concordato) - երկրի կառավարության և Հռոմի Պապի միջև կնքված պայմանագիր, որը որոշում է կաթոլիկ եկեղեցու դիրքը և արտոնու­թյունները տվյալ պետության տարածքում:

կոնսենսուս (լատ. consensus) - ընդհանուր համաձայնություն, որին գալիս են միջազգային բանակցությունների մասնակիցները վիճելի հարցերի շուրջ: Կ. հետա­գայում կարող է հիմք հանդիսանալ միջազգային համաձայնագրի ստորագրման համար:

կոնվենցիա (լատ. conventio) - միջազգային պայմանագիր կամ համաձայնություն հատուկ հարցի շուրջ, օրինակ' կենսաբանական զենքի արգելման, հեղինակային իրավունքի պաշտպանության և այլն:

կոնցեպցիա (լատ. conceptio) - գլխավոր, առաջնորդող գաղա­փար, որի շուրջ կառուցվում է դիրքորոշումը, տե­սակետը:

կոնֆեդերացիա (լատ. confoederatio) - բարդ պետության տե­սակ, որը միավորում է մի քանի սուբյեկտ, որոն­ցից յուրաքանչյուրն ունի ինքնակառավարման չափազանց մեծ իրավունքներ, օրինակ' Շվեյցա- րիան:

կցորդ (ֆր. attache) - դիվանագիտական աստիճան կամ պաշ­տոն: Արտաքին հարաբերություններն իրականաց­նող կառույցում Կ. հանդիսանում է ամենացածր դիվանագիտական աստիճանը: Սակայն, դիվա­նագիտական ներկայացուցչություններում այն Կ.,

28

որոնք զբաղվում են հատուկ հարցերով, զբաղեց­նում են բարձր դիրք, օրինակ, ռազմական Կ. ավագության կարգով դասվում են խորհրդական­ներից հետո: Դիվանագիտական պրակտիկայում ընդունված են Կ. հետևյալ դասակարգումը, ա) Կ. ռազմական, ռազմաօդային, ռազմածովային, որոնք ներկայացնում են իրենց գերատեսչությու­նը հյուրընկալ երկրի ռազմական կառույցներում: Միևնույն ժամանակ նրանք հանդիսանում են դի­վանագիտական ներկայացուցչի խորհրդական­ներ ռազմական հարցերով, բ) հատուկ Կ.' առևտրի, մշակույթի, գիտության և այլ հարցերով, գ) մամուլի Կ.' տեղեկատվության և մամուլի հար­ցերով, դ) դիվանագիտական Կ.' Արտաքին գործե­րի նախարարության կամ դիվանագիտական ներ­կայացուցչության կրտսեր դիվանագիտական աշ­խատակից: Դիվանագիտական ներկայացուցչու­թյունում հատուկ գծով Կ. հանդիսանում է դիվա­նագիտական կազմի անդամ և օգտվում է դիվա­նագիտական բոլոր արտոնություններից:

coup d ’etat (ֆր.) - պետական հեղաշրջում: cui bono? (լւստ.) - ու՞մ է օգտակար: cui prodest? (լատ.) - ո՞վ կշահի: curriculum vitae (լատ.) - կենսագրական տվայլներ:

Հհակամարտության կողմ ֊ Հ. կ. է համարվում այն կողմը, որը

մասնակցում է երկու կամ ավելի պետությունների միջև հայտարարված կամ չհայտարարված պա­տերազմին, ինչպես նաև այն կողմը, որը մասնակ­ցում է այն հակամարտությանը, որը չի կրում մի­

29

ջազգային բնույթ (քաղաքացիական պատերազմ): Պետությունը համարվում է Հ. կ. պատերազմական վիճակի սկզբից ի վեր' անկախ ռազմական գործո­ղությունների փաստացի մեկնարկից:Որոշ դեպքերում, երբ պետության գործող կառավա­րության փոխարեն կամ դրա հետ մեկտեղ հակա­մարտության մեջ ընդգրկված են այլ քաղաքական ուժեր, ծագում է Հ. կ. ճանաչելու հարց' նման մաս­նակցի իրավական կարգավիճակը որոշելու համար:

համաձայնողական հանձնաժողով - նաև' խառը հանձնաժո­ղով, հատուկ մարմին, որը ստեղծվում է հավասա­րության հիմունքներով և պետությունների համա­ձայնությամբ' միջազգային վեճերի խաղաղ կար­գավորման ծրագիր մշակելու համար:

հավատարմագիր (լատ. credent) - փաստաթուղթ, որը հավաս­տում է դիվանագետի ներկայացուցչական բնույթը և այդ կարգավիճակով հավատարմագրում է նրան հյուրընկալ երկրում: Հ. ստորգրվում է ուղարկող երկրի ղեկավարի կողմից և հասցեագրված է ըն­դունող երկրի ղեկավարին: Հ. ամրագրվում է ու­ղարկող կողմի արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ:Հ. տրվում են դեսպաններին, հավատարմատար­ներին, ինչպես նաև հատուկ պատվիրակություն­ներին: Մշտական ներկայացուցիչներին տրվում է ոչ թե Հ., այլ ուղարկող կողմի արտաքին գործերի նախարարի նամակն ուղղված ընդունող երկրի արտաքին գործերի նախարարին: Հ. կրում են դի­վանագիտական ներկայացուցչի ընդհանուր լիա­զորությունները նկարագրող բնույթ: Հատուկ հար­ցեր բանակցելու կամ պայմանագիր ստորագրելու համար դիվանագիտական ներկայացուցչին տր­վում են հատուկ լիազորություններ:

30

հավատարմագրում - դիվանագիտական ներկայացուցչի պար­տականություններին անցնելը հյուրընկալ երկ- րում: Ըստ տվյալ երկրում ընդունված կարգի, դի­վանագիտական ներկայացուցիչը համարվում է իր պարտականությունների կատարմանն անցած կամ Հ. հանձնման պահից, կամ երկիր ժամանելու պահից:

հավատարմատար - Հ. կարող է լինել մշտական և ժամանակա­վոր: Գործերի մշտական Հ. հավատարմագրվում է ոչ թե երկրի ղեկավարին, այլ արտաքին գործերի նախարւսրին կից: Հավատարմագրերի փոխարեն Հ. հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախա­րարին հանձնում է իր երկրի արտաքին գործերի նախարարի նամակը:Գործերի ժամանակավոր հավատարմատարը ղե­կավարում է դիվանագիտական ներկայացուցչու­թյունն այն դեպքերում, երբ դիվանագիտական ներկայացուցիչը բացակայում է երկրից: Գործերի ժամանակավոր հավատարմատարի նշանակման մասին ներկայացուցչությունը տեղեկացնում է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարա­րությունը և օտարերկրյա այլ ներկայացուցչու­թյունները շրջաբերական նոտայով:

հետկանչագիր - փաստաթուղթ, որը տեղեկացնում է հյուրընկալ երկրի ղեկավարին դիվանագիտական ներկայա- ցուցչին զբաղեցրած պաշտոնից հետ կանչելու մասին: Հ. հասցեագրվում է այն երկրի ղեկավա­րին, որտեղ հավատարմագրված է դիվանագիտա­կան ներկայացուցիչը և ստորագրվում է ներկայա- ցուցչին ուղարկած երկրի ղեկավարի կողմից: Սովորաբար, Я. հաձնում է նորանշանակ դիվանա­գիտական ներկայացուցիչը' իր հավատարմագրե­րի հետ միասին:

31

հյուպատոս (լատ. consul) - պաշտոնական անձ, որը նշանակ­վում է պետության կողմից մեկ այլ պետությունում և այդ պետության կողմից ընդունվում է որպես մշ­տական ներկայացուցիչ' հյուպատոսական աշ­խատանք կատարելու համար: Հ. ի տարբերու­թյուն դեսպանի կամ հավատարմատարի չի հան­դիսանում իր երկրի քաղաքական ներկայացուցի­չը: Միջազգային իիավունքի համաձայն Հ. գլխա­վոր խնդիրներն են հյուրընկալ երկրռւմ սեփական երկրի տնտեսական և իրավական շահերի պաշտ­պանությունը, ինչպես նաև սեփական երկրի իրա­վաբանական անձանց և քաղաքացիների տնտե­սական և իրավական շահերի պաշտպանությունը: Հ. գործունեությունն ընդգրկում է նաև անհրաժեշ­տության դեպքում իր երկրի քաղաքացիներին, իրավաբանական անձանց, նավերին և օդան ավե­րին իրավական օգնության տրամադրումը, հյու­րընկալ երկրում ժամանակավորապես կեցություն հաստատած իր երկրի քաղաքացիների հաշվա­ռումը և քաղաքացիական ակտերի գրանցումը, փաստաթղթերի նոտարական վավերացումը (կտակ, ժառանգություն և այլն), փաստաթղթերի վավերացում և այլն:

հյուպատոս (պատվավոր) - արտահաստիքային հյուպատոս, որը նշանակվում է նստավայր պետության համա­ձայնությամբ' որոշակի հյուպատոսական հանձ­նարարություններ կատարելու համար: Հ. պ. կա­րող է հանդիսանալ նստավայր կամ այլ երկրի քա­ղաքացի:

հյուպատոսական արտոնագիր (պատենտ) - փաստաթուղթ, որը տրվում է հյուպատոսին իր երկրի կառավա­րության կողմից այլ երկրռւմ պաշտոնական նշա­նակում ստանալիս: Հ. ա. հաստատում է, որ նշված

32

անձը հանդիսանում է տվյալ երկրի հյուպատոսը հյուրընկալ երկրի տվյալ վայրում և կատարելու է իր պարտականությունները տվյալ հյուպատոսա­կան շրջանում:

հյուպատոսական գանձումներ - գանձումներ, որոնք կատա­րում է հյուպատոսական հաստատությունն իր երկրի և օտարերկրյա քաղաքացիներից ու հաս­տատություններից պաշտոնական ծառայություն­ներ տրամադրելու համար:

հյուպատոսական դասակարգում - միջազգային պրակտիկա­յում ընդունված է հյուպատոսական հետևյալ դա­սակարգումը' գլխավոր հյուպատոս, հյուպատոս, փոխհյուպատոս և հյուպատոսական ներկայացու­ցիչ:

հյուպատոսական տարածք ֊ հյուրընկալ երկրի տարածքի այն հատվածը, որի սահմաններում հյուպատոսը կա­տարում իր պաշտոնական գործողությունները:

հպատակություն - քաղաքացիություն, հպատակ են անվան­վում միապետություն հանդիսացող երկրների (թագավորություն, սուլթանություն և այլն) քաղա­քացիները:

հռչակագիր (ֆր. declaration) - միակողմ, երկկողմ կամ բազմա­կողմ ակտ, որով պետությունները կամ միջազգա­յին կազմակերպությունները հռչակում են քաղա­քականության, միջազգային հարաբերությունների կամ միջազգային իրավունքի դրույթներ:

Ղղեկավար (երկրի) - այն անձը, որն ըստ սահմանադրության կամ

գերագույն օրենքի հանդիսանում է տվյալ երկրի ղեկավարը' նախագահ, թագավոր, թագուհի և այլն:

33

ղեկավար (կառավարության) - վարչապետ (prime minister), այն անձը, որը գլխավորում է երկրի կառավարման գլխավոր մարմինը:

ճճանաչում (միջազգային) - դիվանագիտական ակտ, որով պե­

տությունները հայտարարում են նորաստեղծ պե­տության կամ ոչ սահմանադրական ուղիով կառա­վարությունը փոփոխած երկրների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու մասին:

Մմանդատ (լատ. mandatum) - միջազգային իրավունքում4 լիա­

զորություն, օրինակ' որևէ երկրին կամ միջազգա­յին կազմակերպությանը հակամարտության գոտի խաղաղապահ ուժեր ուղարկելու Մ., վիճելի տա­րածքի ժամանակավոր կառավարման Մ. և այլն:

մեմորանդում (լատ. memorandum) - դիվանագիտական փաս­տաթուղթ, որում մանրամասն շարադրված են քն­նարկվող հարցի դրույթները: Մ. չի ստորագրվում և չի կնքվում: Մ. կարող է ներկայացվել նոտային կից կամ որպես առանձին փաստաթուղթ:

Messrs (ֆր. Messieurs) - պարոնայք, նամակագրության մեջ ըն­դունված հապավում:

միջազգային իրավունք - իրավունքի ճյուղ, որը կանոնակար­գում է քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ հարաբերություններ պետությունների միջև:

միջազգային իրավունքի աղբյուրները - տերմին, որը նշանա­կում է միջազգային իրավունքի նորմերի հաս­տատման միջոցները, ինչպես նաև այն ձևերը,

34

որոնցով ամրագրվում են այդ նորմերը: Մ. ի. հիմ­նական աղբյուրներն են միջազգային պայմանագ­րերը և միջազգային ավանդույթները:

միջազգային իրավունքի կոդիֆիկացիա - գործող միջազգա­յին իրավունքի նորմերի դասակարգում, որն անց­կացվում է միջազգային իրավունքի տարբեր աղբ­յուրների ուսումնասիրության, դրանց համաձայ­նեցման և. դրանց միջև առկա բոլոր հակասու­թյունների վերացման եղանակով:

միջնորդություն - պետությունների միջև ծագած հակասություն­ների խաղաղ կարգավորման միջոցներից մեկը: Մ. կայանում է նրանում, որ հակամարտության կողմ չհանդիսացող երրորդ պետություն կամ պետու­թյուններ, հակամարտող կողմերի համաձայնու­թյամբ, հանդես է գալիս որպես միջնորդ' կազմա­կերպում և մասնակցում է կողմերի միջև բանակ­ցություններին: Միջնորդը չի կարող որոշումներ պարտագրել հակամարտող կողմերին և նրա առաջարկները պարտադիր չեն կողմերի կատար­ման համար:

modus operandi (լատ.) - «գործողության եղանակը», դիվանա­գիտական տերմին, նշանակում է ինչպես է գործո­ղությունը կատարվում կամ պետք է կատարվի:

modus procedenti (լատ.) - «գործողությունների հաջորդակա­նության եղանակը» դիվանագիտական տերմին, նշանակում է ինչպես և ինչ հաջորդականությամբ պետք է կատարվեն գործողությունները:

modus vivendi (լատ.) -«համագոյակցության եղանակ», դիվա­նագիտական տերմին, նշանակում է ժամանակա­վոր, սովորաբար կարճատև համւսձայնություն, որը կնքվում է այն դեպքերում, երբ առկա են հան­գամանքներ, որոնք թույլ չեն տալիս հասնել մշ­տական կամ երկարատև համաձայնության:

35

մորատորիում (լատ. maratorius) - պետությունների կողմից ըն­դունված միակողմ կամ բազմակողմ որոշում որևէ գործողություն ժամանակավորապես դադարեց­նելու վերաբերյալ, օրինակ' նոր զենքերի փոր­ձարկում:

Ննախաստորագրում (ֆր. paraphe) - մինչև պայմանագրի

վերջնական ստորագրումը երբեմն կիրառվում է և.: Ն. կամ համաձայնեցված պայմանագրի յու­րաքանչյուր էջում լիազորված անձի ստորագրու­թյունը նշանակում է, որ պայմանագրի տեքստը համաձայնեցված է տվյալ խմբագրությամբ: Ն. հետո պայմանագրի տեքստում ուղղումներ չեն կատարվում: Ն. կատարվում է այն դեպքերում, երբ միջազգային համաձայնգիրն ամբողջու­թյամբ համաձայնեցված է կողմերի միջև, սակայն անհրաժեշտ է նաև կառավարության համաձայ­նությունը, կամ երբ համաձայնեցված վերջնա­կան տեքստի ստորագրումը հետաձգվում է որևէ պատճառով: Ն. անհրաժեշտ պայման չէ, քանի որ համաձայնեցված տեքստը կարող է մնալ առանց Ն. մինչև ստորագրումը: Սակայն, Ն. թույլ է տա­լիս խուսափել թյուրիմացություններից, քանի որ անհերքելի վկայություն է լիազորված անձանց համար մշակված տեքստի ընդունելի լինելու մա­սին: Ն. չի փոխարինում համաձայնագրի ստո­րագրումը:

նամակագրութուն (դիվանագիտական) - նամակագրություն արտաքին գործերի հաստատության և երկրում գտնվող դեսպանությունների և առաքելություննե­

36

րի միջև, ինչպես նաև նամակագրություն հյուրըն­կալ երկրում գտնվող դեսպանությունների և առա­քելությունների միջև:Ըստ իրենց բովանդակության և տեխնիկական ձևակերպման ընդունված են դիվանագիտական նամակագրության հետևյալ տեսակները, անձնա­կան կամ ստորագրված նոտա, վերբալ նոտա, շր­ջաբերական նոտա և մեմորանդում:

Նանսենի անձնագրեր - սահմանվել են 1Ց22թ. Ազգերի Լիգայի կողմից նորվեգացի հայտնի գիտնական և բարե­րար Ֆ. Նանսենի նախաձեռնությամբ' իրենց երկ- րի պաշտոնական փաստաթղթեր չունեցող փախ­ստականների համար: Ն. ա. առկայության դեպ­քում փախստականն անհրաժեշտության դեպքում կարող էր մուտք գործել իր նախընտրած երկիրը: Այն պետությունը, որին դիմում էր փախստականը Ն.ա. դիտում էր որպես իրավական ուժ ունեցող՛ փաստաթուղթ, որում դրվում էր մուտքի արտոնա­գիր, կամ որի հիման վրա տրվում էին փաստաթղ­թեր սահմանը հատելու համար:

NATO - North Atlantic Treaty Organization, ՆԱՏՕ, Հյուսիս- ատլանտյան դաշինքի կազմակերպություն, ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 1949թ.: ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակը տե­ղակայված է Բրյուսելում, Բելգիա:

նատուրալիզացիա (ֆր. naturalisation) - պետության կողմից իր քաղաքացիության տրամադրումն այլ երկրի քաղաքացու կամ առանց քաղաքացիության ան­ձի: Ն. կարգը որոշվում է յուրաքանչյուր պետու­թյան ներքին օրենսդրությամբ:

ներճամբարում (լատ. internus) - ազատության սահմանափակ­ման հատուկ ռեժիմ, որը սահմանում է պատերազ­մող կողմը մյուս կողմի քաղաքացիական բնակ­

37

չության հանդեպ կամ չեզոք երկիրը' հակամար­տող կողմերի բանակայինների հանդեպ:

ներքին ծով - ծով, որի ափերը պատկանում են մեկ պետությա­նը: Ն. ծ. հանդիսանում է երկրի տարածք և գտն­վում է նրա լիակատար ինքնիշխանության ներքո:

ներքին ջրային ուղիներ - գետեր, լճեր և ջրային ուղիներ, որոնք գտնվում են տվյալ պետության տարած­քում, երկրի նավահանգիստների ջրային տարած­քը, ներքին ծովերը և ծոցերը, որոնց մուտքի լայ­նությունը չի գերազանցում 24 մղոն, կամ որոնք հաստատված են պատմականորեն: Ն. ջ. ու. հան­դիսանում են երկրի տարածք և գտնվում են տվյալ պետության լիակատար ինքնիշխանության ներ­քո: Ծովագնացության կամ ձկնորսության իրա­վունքի տրամաղրումը Ն. ջ. որոշում է տվյալ պե­տությունը: Միջազգային նշանակություն ունեցող ջրային ուղիների կարգավիճակը որոշվում է հա­տուկ պայմանագրերով:

ne varietur (լատ.) - «փոփոխման ենթակա չէ», արտահայտու­թյուն, որը սովորաբար օգտագործվում է որևէ պայմանագրի վերջնական համաձայնեցման կամ նախաստորագրման ժամանակ:

նոտա (դիվանագիտական) (լատ. nota) - դիվանագիտական նամակագրության տարածված տեսակ: Ն. միջո­ցով պետությունն իր կարծիքն է հայտնում այս կամ այն հարցի շուրջ, հաղորդում տեղեկություն­ներ և այլն:Դիվանագիտական պրակտիկայում ընդունված են նոտաների երեք տեսակներ'Անձնական կամ ստորագրված նոտա - պաշտոնա­կան, փաստաթղթի ուժ ունեցող գրություն, որն ու­ղարկում է դիվանագիտական ներկայացուցիչը հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարա-

38

րին (կամ նրա տեղակալին) և հակառակը' հյու­րընկալ երկրի արտաքին գործերի նախարարը (կամ նրա տեղակալը) ուղարկում է երկրում հա­վատարմագրված դիվանագիտական ներկայա- ցուցչին: Միջազգային պրակտիկայում ստորագր­ված նոտա ներկայացնելը նշանակում է, որ քն­նարկվող հարցին տրվում է մեծ նշանակություն: վերբալ նոտա - դիվանագիտական նամակա­գրության ամենատարածված տեսակը: Վերբալ նոտայով հաղորդվում են ընթացիկ տարաբնույթ տեղեկություններ: Վերբալ նոտայի տեքստը կազմվում է երրորդ անձի անունից, գրվում է նո­տայի բլանկի վրա և չի ստորագրվում: շրջաբերական նոտա - ուղարկվում է կարևոր հարցերի կամ պաշտոնական տեղեկատվության կարգով մեկից ավելի հասցեատերերի, օրինակ' հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարա­րություն և երկրում հավատարմագրված բոլոր դի­վանագիտական ներկայացուցչություններին: Ի պատասխան շրջաբերական նոտայի նույնպես ու­ղարկվում է շրջաբերական նոտա:

նոաիֆիկացիա (ֆր. notification) ֊ ծանուցում, արտաքին գոր­ծերի նախարարության կամ դիվանագիտական ներկայացուցչության կողմից պաշտոնապես հանձնվող պետական փաստաթուղթ, որում շա­րադրված է երկրի դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ:

նուլիֆիկացիա (լատ. nullificatio) - միջազգային որևէ ակտի կամ օրենքի չեղյալ հայտարարումը:

նունցիո (լատ. nuncio) - Վռոմի Պապի ներկայացուցիչ: Ն. կար­գավիճակը հավասար է դեսպանի կարգավիճա­կին:

39

շշրջափակում (անգլ. blockade) - հակառակորդի համար կեն­

սական կարևորություն ունեցող տարածքները (նախկինում միայն ծովային, ներկայումս նաև ցա­մաքային) փակելու ռազմական միջոց: Շ. կարող է լինել նաև տնտեսական, ինչի նպատակն է մեկու­սացման միջոցով շրջափակման ենթարկված երկ- րի տնտեսության քայքայումը:

Չչեզոքություն (ֆր. n e u tra l^ ) - պետությունների միջև ծագած

պատերազմում ռազմական գործողություններին չմասնակցող և այդ պետություններին ռազմական օժանդակություն չցուցաբերող պետության քա­ղաքական և իրավական կարգավիճակ:

չեզոքություն (մշտական) - երկրի ներքին օրենսդրությամբ կամ միջազգային համաձայնագրով հաստատված պարտավորություն չմասնակցել որևէ պատերազ­մի, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը գնում է սեփական տարածքը պաշտպանելու մասին:

չմիջամտության սկզբունք - միջազգային իրավունքի հիմնա­րար սկզբունքներից մեկը, նշանակում է որևէ երկ­րի ներքին գործերին միջամտելու անընդունելիու­թյունը: Չ. սկզբունքը հիմնվում է պետությունների ինքնիշխանության և հավասարության վրա:

40

Պպակտ (լատ. pactum) - անվանում, որն օգտագործվում է մեծ

քաղաքական նշանակություն ունեցող տարբեր տեսակի միջազգային պայմանագրերի համար: Պ. տերմինը սովորաբար կիրառվում է միջազգային այն երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի առնչությամբ, որոնք կարգավորում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են փոխադարձ կամ կոլեկտիվ փոխաջակցությունը ռազմաքաղաքական ոլոր­տում:

pacta sunt servanda (լատ.) - «համաձայնությունները պետք է կատարվեն», արտահայտություն, որն օգտագործ­վում է դիվանագիտության և միջազգային իրավա­կան գրականության մեջ: P. տ. տ. սկզբունքը մի­ջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկն է և պարտավորեցնում է պետությունը կամա­վոր կատարել միջազգային համաձայնագրերով ստաձնած պարտավորությունները:

պայմանագրեր (առևտրային) - առևտրային պայմանագրերը պետությունների միջև կարգավորում են առևտրային և այլ տնտեսական հարաբերություն­ները:

պայմանագրեր (միջազգային) - երկու կամ ավելի պետություն­ների միջև կամքի հստակ դրսևորում քաղաքա­կան, տնտեսական կամ այլ հարաբերություննե­րում իրենց փոխադարձ իրավունքների և պար- տավորությունների վերաբերյալ: Պ. մ. հանդիսա­նում են միջազգային իրավունքի հիմնական աղբ­յուրներից մեկը: Պ. մ. կարող են ունենալ ամենա­տարբեր անվանումները' համաձայնագիր, պակտ, կոնվենցիա, հռչակագիր, արձանագրություն և այլն: Պ. մ. իրենց բնույթով լինում են երկկողմ և

41

բազմակողմ: Բազմակողմ պայմանագրերը լինում են բաց և փակ: Բաց պայմանագրին կարող է միա­նալ որևէ պետություն' ըստ պայմանագրում նա­խատեսված կարգի: Մինչդեռ փակ պայմանագրին մեկ այլ պետություն կարող է միանալ միայն մաս­նակից պետությունների համաձայնության դեպ­քում:

Պառլամենտյոր (ֆր. parlementaire) - հակամարտության կող­մի հրամանատարության պաշտոնական ներկա­յացուցիչ, որն ուղարկված է հակառակորդի հրա­մանատարության հետ ռազմաճակատում բանակ­ցություններ վարելու համար: Միջազգային իրա­վունքի համաձայն Պ. համարվում է անձեռնմխելի անձ: Հակառակ կողմը կարող է նրան ընդունել կամ հետ ուղարկել, սակայն, նրան պետք է տրվի իր դիրքերն անվտանգ վերադառնալու երաշխիք: Նախկինում Պ. պարտադիր ատրիբուտ էր հանդի­սանում սպիտակ դրոշը: Ներկայումս հակառակոր­դին Պ. ուղարկելու վերաբերյալ կիրառվում են այլ ազդանշաններ:

par excellence (ֆր.) - առավելապես, առավելագույնս: pariah state (ւսնգլ., թամիլ, paraiyan) - միջազգային հանրու­

թյան կողմից մերժված, մեկուսացված պետու­թյուն:

պարիտետ (լատ. paritas) - հավասարություն, հավասար դիրք, կողմերի հավասարություն:

պետական քարտուղար, պետքարտուղար (անգլ. Secretary of State) - որոշ երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում, պետքարտուղարության ղեկավար, անձ, որի պաշտոնը համապատասխանում է արտաքին գործերի նախարարի պաշտոնին:

per se (լատ.) - որպես այդպիսին:

42

persona grata (լատ.) - ցանկալի անձ, դիվանագիտական ներ­կայացուցիչ, որի նշանակմանը որպես դիվանա­գիտական ներկայացուցչության ղեկավար հյու­րընկալ երկրի կառավարությունը տվել է իր համա­ձայնությունը: Բոլոր մյուս դիվանագետները, որոնք ստացել են երկիր մուտք գործելու արտո­նագիր նույնպես դիտվում են որպես P.g.:

persona non grata (լատ.) - ոչ ցանկալի անձ, դիվանագիտա­կան ներկայացուցիչ, որի նշանակմանը որպես դի­վանագիտական ներկայացուցչության ղեկավար հյուրընկալ երկրի կառավարությունը չի տվել իր համաձայնությունը: P.n.g. համարվում է նաև. այն դիվանագետը, որին հյուրընկալ երկիրը ներկա­յացրել է երկիրը լքելու պահանջ: Դիվանագետին P.n.g. հայտարարելու պատճառներից կարող են հանդիսանալ նրա միջամտությունը հյուրընկալ երկրի ներքին գործերին, հետախուզական գոր­ծունեությունը, դիվանագիտական արտոնություն­ների չարաշահումը և այլն:

plebiscite (լատ.) - ռեֆերենդում, համազգային հանրաքվե պե­տական կյանքի կարևորագույն հարցերը որոշելու համար:

պրեամբուլա (ֆր. preambule) - միջազգային պայմանագրի կամ այլ կարևոր փաստաթղթի ներածությունը, որում շարադրված են այն հանգամանքները, որոնք հանդիսացել են տվյալ փաստաթղթի ստեղծման շարժառիթները և հետապնդվող նպա­տակները: Երբեմն Պ. կարող են զետեղվել նաև այլ տեղեկություններ:

պրելիմինար (լատ. prae limen) - նախնական, Պ. բանակցու­թյուններ, համաձայնություններ, ժամանակավոր լուծումներ:

43

պրեվենտիվ (ֆր. preventif) - կանխարգելող, Պ. միջոցներ' հա­կառակ կողմի գործողությունները կանխարգելող քայլեր:

պրեցեդենտ (լատ. praecedens) - նախադեպ, դեպք, որը տեղի է ունեցել ավելի վաղ և օրինակ է ծառայում նմա­նատիպ խնդիրների լուծման համար:

պրեֆերենսիա (ֆր. preference) - հատուկ արտոնություններ առևտրի ոլորտում: Պ. վերաբերյալ պայմանագ­րերը կարող են կնքվել երկու կամ ավելի պետու­թյունների միջև:

պրիորիտետ (լատ. prior) - առաջնայնություն, առաջնային նշա­նակություն ունեցող:

pro et contra (լատ.) - կողմ և դեմ:պրոլիֆերացիա, պրոլիֆիկացիա (լատ. proles ferre, proles

facere) - դիվանագիտության մեջ' զենքերի տա­րածում:

պրոլոնգացիա (ֆր. prolongation) - միջազգային իրավունքում' պայմանագրի կամ համաձայնագրի գործողու­թյան ժամկետի երկարաձգում:

post factum (լատ.) - այն բանից հետո, երբ դեպքն արդեն տեղի է ունեցել:

pro tempore (լատ.) - ժամանակավոր:

Ջջենտլմենական համաձայնություն (անգլ. gentlemen’s agree­

ment) - կողմերի միջև բանավոր ձևով հաստատ­ված համաձայնության պայմանական անվանում:

44

Ռraison d ’& a t (ֆր.) - պետական շահ, երկրի շահ, պետական

նկատառումներ:raison d ’etre (ֆր.) - գոյության իմաստը:ռազմակայան - որևէ պետության տարածքում այլ երկրի ռազ­

մական հենակետ:ռազմական օկուպացիա (ֆր. occupation) - հակառակորդի

ողջ տարածքի կամ դրա մի մասի ժամանակավոր զավթումը ռազմական միջոցներով:

rapprochement (ֆր.) ֊ դիվանագիտության մեջ' շահերի կամ հե­տաքրքրությունների մոտեցում, մերձեցում:

ռաուտ (անգլ. rout) - պաշտոնական երեկո, ընդունելություն: rebus sic stantibus (լատ.) - «անփոփոխ հանգամանքների վերա­

պահում», վերապահում, որը պայմանավորվող կող­մերից մեկին կամ մի քանիսին հիմք է տալիս պայմա­նագրի միակողմ կասեցման համար այն դեպքերում, երբ այդ պայմանագրի կնքման և գործողության հանգամանքները կրել են լուրջ փոփոխություն:

ռեդեմարկացիա (ֆր. redemarcation) - հաստատված պետա­կան սահմանի ստուգում, սահմանային նշանների վերականգնում կամ փոփոխում:

ռեզիդենտ (լատ. residens) - որոշ երկրների դիվանագիտական համակարգում ներկայացուցիչ, որի դիվանագի­տական աստիճանը հաջորդում է դեսպանորդի աստիճանին:

ռեզոլյուցիա (լատ. resolutio) - բանաձև, միջազգային իրա­վունքում' գրավոր որոշում, որն ընդունվել է կոլե­գիալ քննարկումների արդյունքում, սովորաբար վերաբերում է միջազգային կազմակերպություն­ներում ընդունված որոշումներին, օրինակ' ՄԱԿ, ԵԱՀԿ:

45

ռեկոմենդացիա (լատ. recommendatio) - տերմին, որով սովո­րաբար անվանվում են միջազգային մարմինների որոշումները, որոնք պետությունների վրա իրա­վական պարտավորություններ չեն դնում: Ռ. դրույթների իրականացման համար չեն կարող կի­րառվել որևէ պարտադրողական միջոցներ: Այդ առումով, Ռ. որպես այդպիսին չեն ստեղծում մի­ջազգային իրավունքի նորմեր և չեն հանդիսանում միջազգային իրավունքի աղբյուր:

ռեկրեդիտիվ (լատ. re creditum) - դիվանագիտական ներկայա- ցուցչի հետ կանչման փաստաթուղթը:

ռեմիլիտարիզացիա (լատ. remilitaris) - դեմիլիտարիզացված, զինաթափված տարածքում ամրակետերի, հենա- կայանների վերականգնում, ռազմական ուժերի տեղակայում:

ռեպատրիացիա (լատ. repatria) - ներգաղթ, գաղթածների վե­րադարձը ծննդավայրի երկիր: Վերաբերում է նաև ռազմագերիներին և պատերազմի ընթացքում տե­ղահանված քաղաքացիական անձանց վերադար­ձին հայրենիք:

ռեպարացիա (լատ. reparatio) - պատերազմ սկսող պետության նյութական պատասխանատվության տեսակ, որը նշանակում է նշված պետության կողմից հարձակ­ման ենթարված պետությունների նյութական վնա­սի փոխհատուցում: Ռ. կարող է սահմանվել մի­ջազգային համաձայնագրով կամ այլ պայմանա­վորվածություններով:

R.S.V.P. (ֆր. repondez s’il vous plait) - նամակագրության մեջ ընդունված հապավում, նշանակում է «խնդրվում է պատասխանել»:

46

ռեստիտուցիա (լատ. restitutio) - միջազգային իրավունքում նշանակում է այն ունեցվածքի վերադարձը, որը պատերազմի ընթացքում անօրինականորեն դուրս է բերվել հակառակորդի տարածքից:

ռետորսիա (լատ. retorsio) - միջազգային իրավունքում նե­րազդման միջոցներ, որոնք կիրառում է պետու­թյունն ի պատասխան այլ պետության կողմից ձեռնարկվող անհիմն միջոցների, որոնք Ապառ­նում են երկրի տնտեսական շահերին: Ռ. կարող է հանդիսանալ մաքսատուրքերի բարձրացումը և այլ միջոցներ, որոնք չեն հակասում միջազգային իրավունքի դրույթներին:

ռեֆերենդում (լատ. referendum) ֊ հանրաքվե, պետական կյանքի կարևորագույն հարցերի շուրջ ժողովրդի կարծիքը հայցելու միջոց:

Սսահման (պետական) - պետության տարածքի ցամաքային,

օդային և ջրային եզրագծերը: Սահմանները հարևան երկրների միջև որոշվում են համաձայ- նագրերի հիման վրա:

սանկցիա (լատ. sanctio) - միջազգային իրավունքում' տնտեսա­կան, ռազմական կամ ֆինանսական պատժամի­ջոց այն պետությունների հանդեպ, որոնք խախտել են միջազգային նորմերը կամ համաձայնագրերը:

summit (անգլ.) - սամմիթ, ամենաբարձր մակարդակի պաշտո­նական հանդիպում:

CE - Council of Europe, ԵԽ' Եվրոպայի խորհուրդը Եվ­րոպայի հնագույն քաղաքական կազմակերպու­թյունն է, հիմնվել է 1949թ.: ԵԽ-ն ներկայումս միա­վորում է 46 պետություն: Կազմակերպության

47

նպատակներն են մարդու իրավունքների, պառլա­մենտական ժողովրդավարության և օրենքի գե­րակայության պաշտպանությունը: Կազմակեր­պության կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստրասբուրգում, Ֆրանսիա:

սեպարատիզմ (լատ. separatus) - միջազգային իրավունքում' անջատողականության:

սերվիւաստ (լատ. servitus) - միջազգային իրավունքում և դի­վանագիտության մեջ' որևէ երկրի որոշակի տա­րածքի հանդեպ ինքնիշխանության սահմանափա­կումը հօգուտ մեկ այլ պետության կամ պետու­թյունների, օրինակ' զորքերի փոխադրման, ճանա- պարներից օգտվելու համար և այլն:

sic (լատ.) ֊ «այսպես է», գրվում է փակագծերում հաստատե­լու համար, որ շարադրվածը ճշգրիտ է կամ ընթեր­ցողի ուշադրությունը հրավիրելու համար:

status quo (լատ.) - ստատուս քվո, ներկայում կամ որոշակի ժա­մանակահատվածում գոյություն ունեցող փաս­տացի կամ իրավաբանական դրություն: Վերա­կանգնել «ստատուս քվո»-ն նշանակում է վերա­դառնալ այն վիճակին, որը գոյություն ուներ փո­փոխություններից առաջ:

status quo ante bellum (լատ.) - պատերազմից առաջ գոյու­թյուն ունեցող իրավիճակը:

սուբյեկտ (միջազգային իրավունքի) - միջազգային-իրավաբա- նական հարաբերությունների մասնակիցներ, որոնք ունեն միջազգային իրավունքներ և պար- տավորություններ և կիրառում են դրանք միջազ­գային իրավունքի հիմունքներով: Միջազգային իրավունքի սուբյեկտ են հանդիսանում ինքնիշ­խան պետությունները, որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են միջազգային իրավունքի նորմե­րի ստեղծողներն ու երաշխավորողները:

48

սուրհանդակ (դիվանագիտական) - անձ, որին հանձնարար­ված է դիվանագիտական փոստի առաքումը: Ս., ինչպես նաև նրա մոտ եղած դիվանագիտական փոստի անձեռնմխելիությունը, հանդիսանում է միջազգային իրավունքի ճանաչված կանոն:

սուրհանդակի թերթիկ - հատուկ փաստաթուղթ, որն արտոնում է դիվանագիտական փոստի առաքումը: Ս. թ. տր­վում է երկրի արտաքին գործերի կամ դիվանագի­տական ներկայացուցչության կողմից:

Վվափզ (ֆր. valise) ֊ դիվանագիտական սուրհանդակի փոստի

պարկ, որն անձեռնմխելի է:վավերացում, կոնֆիրմացիա (լատ. ratificatio) - Որոշ դեպքե­

րում պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհ­րաժեշտ է Վ., որը կատարվում է պայմանագրի պաշտոնական ստորագրումից հետո: Որպես կա­նոն, միջազգային պայմանագրերը վավերացնում է երկրի ղեկավարը' հաճախ օրենսդիր մարմնի հա­մաձայնությունը ստանալուց հետո: Վ. մեկ այլ տե­սակ է հանդիսանում կոնֆիրմացիան (անգլ. con­firm - հաստատել), որը կատարվում է կառավարու­թյան կողմից: Պետությունը կարող է որոշ հանգա­մանքներում հրաժարվել վավերացնել իր ներկայա- ցուցչի կողմից ստորագրված պայմանագիրը, ինչը չի դիտվում որպես իրավախախտ գործողություն: Ստորագրված, սակայն չվավերացված միջազգա­յին պայմանագրերի թիվը բավականին մեծ է:

վետո (լատ. veto) - ա) երկրի ղեկավարի մերժումը ստորագրել օրենսդիր մարմնի ներկայացրած օրենքը, բ) որոշ միջազգային կազմակերպություններում' անդամ

49

պետությունների կողմից որոշումն ընդունելու մերժում:

վերապահում - հայտարարություն, որը կատարվում է պետու­թյան կողմից բազմակողմ համաձայնագրի ստո­րագրման կամ վավերացման ժամանակ այն դեպ­քերում, երբ համաձայնագիրը սկզբունքորեն ըն­դունելի է կողմի համար, սակայն դրա որոշ դրույթ­ներն ընդունելի չեն: Վ. նշանակում է, որ ստորագ­րող կողմը չի ընդունում համձայնագրի որևէ դրույթ, փոփոխում է դրա իմաստը կամ հաղորդում դրան որոշակի իմաստ:

versus (լւստ.) ֊ սովորաբար գրվում է vs. և նշանակում է «ընդ­դեմ»:

vice versa (լատ.) - «և հակառակը»:WB - World Bank, ՀԲ' Համաշխարհային բանկ, հիմ­

նադրվել է 1944թ.: ՀԲ-ի նպատակներից են պայ­քարն աղքատության դեմ և կենսամակարդակի բարձրացումը զարգացող երկրներում, ինչը իրա­կանացվում է թույլ և միջին զարգացած երկրնե- րին վարկեր, լրավճարներ, տեխնոլոգիաներ և տեխնիկական օժանդակություն տրամադրելու եղանակներով: Կազմակերպությունը միավորում է ավելի քան 100 երկիր: ՀԲ-ի գլխավոր գրասենյա­կը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ:

WTO - World Trade Organization, Առևտրի համաշխար­հային կազմակերպություն, հիմնվել է 1995թ.: ԱՀԿ- ն միավորում է 147 երկիր և միակ միջազգային կազմակերպությունն է, որը սահմանում է պետու­թյունների միջև առևտրի կանոնները: Կազմակեր­պության գլխավոր գրասենյակը գտնվում է ժնևում, Շվեյցարիա:

50

sտարածաշրջանային համաձայնագրեր - միջազգային պայմա­

նագրեր, որոնց մասնակիցներն են որոշակի աշ­խարհագրական տարածքի պետությունները (Հա­րավային Կովկաս,Հյուսիսային Ամերիկա և այլն):

տարածք (միջազգային) - տարածք, որի հանդեպ շահագրգիռ կողմերը սահմանում են հատուկ միջազգային կարգավիճակ:

տարանցում (լատ. transitus) - անձանց, բեռների, փոստի շարժն այլ պետությունների տարածքով:

terra incognita (լատ.) - «անհայտ տարածք», անհասկանալի, չուսումնասիրված:

tete-a-tete (ֆր.) - առանձին, դեմ առ դեմ: tour de force (ֆր.) - ուժի ցուցադրում:

Ցցավակցություն (դիվանագիտական արարողակարգում) -

ցավակցում պետական գործիչի մահվան, բնա­կան կամ այլ աղետների դեպքում և այլն: Ց. հայտ­նելը քաղաքական քա յլ է: Ց. կարող է լինել նամա­կի տեսքով, որը ստորագրվում է երկրի ղեկավա­րի, կառավարության ղեկավարի կամ արտաքին գործերի նախարարի կողմից: Ց. ուղարկվում է նաև դիվանագիտական ներկայացուցչության ղե­կավարի անունից հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարին: Ց. կարող է արտահայտվել նաև բանավոր ձևով: Այդ նպատակով դիվանագի­տական ներկայացուցիչն այցելում է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն: Ց. արտահայտում է հանդիսանում նաև դիվանագի-

51

տակտն ներկայացուցչության շենքի վրա տե­ղադրված պետական դրոշի իջեցումը, ծաղկեպ­սակների տեղադրումը, մասնակցությունը հու­ղարկավորությանը և այլն:

ցեղասպանության - բնակչության առանձին խմբերի ոչնչացում ըստ նրանց ռասայական, ազգային, կրոնական կամ այլ հատկանիշների: Ց. կարող է տեղի ունե­նալ սպանությունների, ֆիզիկական կամ հոգեկան ծանր վնասվածքներ հասցնելու, կյանքի անտա­նելի պայմաններ ստեղծելու միջոցներով, որոնք ուղղված են թիրախ խմբի մասնակի կամ ամբող­ջական ոչնչացմանը:

ceteris paribus (լատ.) - « այլ հավասար պայմանների պարագա­յում»:

Ուultima racio (լատ.) - վերջին, որոշիչ փաստարկը: ultimatum (լատ.) - վերջնագիր, դիվանագիտական նոտա, որը

դիվանագիտական ուղիներով հանձնվում է պետու­թյանը մեկ կամ մի քանի պետությունների անունից, պահանջելով կատարել որոշակի գործողություն­ներ և կարող է պարունակել սպառնալիքներ նե­րազդեցության միջոցներ կիրառելու վերաբերյալ:

UN ֊ Organization of the United Nations, ՄԱԿ' Միավոր­ված ազգերի կազմակերպություն: Ստեղծվել է 1945թ., փոխարինելով Ազգերի Լիգան: Ներկա­յումս կազմակերպությանն անդամակցում են շուրջ 200 երկիր: ՄԱԿ-ը բաղկացած է բազմաթիվ գործակալություններից և կառույցներից, որոնք ներգրավված են միջազգային կյանքի բոլոր աս­պարեզներում: Կազմակերպության գլխավոր գրե-

52

սենյակը գտնվում է Նյու Տորքում, ԱՄՆ: ՄԱԿ-ի գրասենյակներ են հաստատված նաև ժնևում, Շվեյցարիա և Նայրոբիում, Քենիա:

ունիա - պետությունների միության տեսակ: uti possidetis (լատ.) - պայմանագրի հիմք կամ սկզբունք, հա­

մաձայն որի հակամարտող կողմերին փոխադար­ձության սկզբունքով հանձնվում են այն տարածք­ները, որոնք զավթվել են ռազմական գործողու­թյունների ընթացքում: Ս. P. հավասարազոր է “Status Quo" իրավիճակին, սակայն վերաբերում է միայն տարածքների փաստացի տիրապետմանը, մինչ դեռ “Status Quo”- ն ունի ավելի լայն իմաստ և ներառում է բոլոր դրույթները' իրավական, հան­րային և այլն: Ս. P. տերմինի օգտագործումը նա­խատեսում է հստակ սահմանում այն ժամանակա­հատվածի վերաբերյալ, որին վերաբերում է:

Փփոխադարձության սկզբունք (ֆր. reciproque) - միջազգային

հարաբերություններում հիմնարար սկզբունքնե­րից մեկը: Միջազգային հարաբերություններում Փ.ս. ծագում է պետությունների ինքնիշխան հա­վասարությունից:

փոխհյուպատոս (լատ. vice consul) - հյուպատոսական աստի­ճան կամ պաշտոն, որը հաջորդում է հյուպատոսի աստիճանին կամ պաշտոնին: Փ.հ. հանդիսանում է կամ գլխավոր հյուպատոսի (կամ հյուպատոսի) տեղակալ, կամ ինքնուրույն հյուպատոսական հիմնարկի ղեկավար, որը կոչվում է փոխհյուպա- տոսարան և հաստատվում է պետության համար պակաս կարևորություն ներկայացնող կետերում:

53

Քքաղաքացիություն - ֆիզիկական անձի մշտական պատկանե­

լիությունը տվյալ երկրին, որը ենթադրում է անձի իրավունքների և պարտականությունների ամբող­ջություն: Իր պետությանը պատկանելիությունից ելնելով քաղաքացին օգտվում է երկրի դիվանա­գիտական պաշտպանությունից այն դեպքերում, երբ նրա իրավունքները խախտվում են այլ պե­տությունների կողմից: Ք. ձեռք բերելու հիմնական սկզբունքներն են ծննդյան իրավունքը և նատու- րալիզացիան: Ծննդյան իրավունքը լինում է երկու տեսակի, «ըստ արյան», երբ երեխայի Ք. որոշվում է ըստ ծնողների քաղաքացիության (օրինակ' Դա- նիայում) և «ըստ հողի», այսինք ծննդյան վայրի (օրինակ' ԱՄՆ, Արգենտինա): Ք. որոշումը հանդի­սանում է յուրաքանչյուր երկրի ներքին գործը:

քարտ բլանշ (ֆր. carte blanche) - անսահման լիազորություն­ներ կամ գործողությունների լիակատար ազատու­թյուն:

քլերային հեռագիր - չծածկագրված հեռագիր, ուղարկվում է այն դեպքերում, երբ դրա բովանդակությունը գաղտնի չէ:

քվորում (լատ. quorum) - օրենքով կամ կանոնակարգով սահ­մանված հավաքին ներկաների անհրաժեշտ թիվը, որի առկայության դեպքում միայն ընդունված որոշումներն ունեն իրավական ուժ:

qui pro quo (լատ.) - մեկը մյուսի փոխարեն:

54

оօդային տարածքի ռեժիմ - նորմերի և կանոնակարգերի համա­

կարգ, որը որոշում է օդային փոխադրումների, օդանավերի, դրանց անձնակազմի և ուդևորների իրավական կարգավիճակը: 0 . տ. ռ. պետության տարածքում որոշվում է համաձայն տվյալ պետու­թյան օրենքների, սակայն 0 . տ. ո. որոշ հարցեր կանոնակարգվում են միջազգային համաձայնագ- րերով:

օմբուդսմեն (շվեդ, ombudsman) - անկախ պաշտոնական անձ, որը վերահսկում է երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև պետական մարմինների գործունեության օրինականությունը:

օկուպացիա (լատ. occupatio) - պետության զինված ուժերի կոդմից մեկ այլ պետության տարածքի կամ դրա մի մասի ժամանակավոր բոնի զավթում' առանց այդ տարածքի հանդեպ ինքնիշխան իրավունքնե­րի ձեռքբերման:

օպտացիա (լատ. optatio) - քաղաքացիության ընտրություն, սովորաբար առաջարկվում է այն տարածքի բնակչությանը, որն անցնում է մեկ պետության իրավասությունից մեկ այլ պետության իրավասու­թյան ներքո:

OSCE ֊ Organization for Security and Cooperation in Europe, ԵԱՀԿ' Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, հիմն­վել է 1973թ.: ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով տարածաշրջանային ամենամեծ կազմակերպու­թյունն է, որը միավորում է 55 անդամ երկրներ Եվ­րոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից: Կազմակերպությունը գործում է կան­

55

խարգելման, հակամարտությունների կարգավոր­ման, ճգնաժամային իրավիճակների կառավար­ման և հետ-կոնֆլիկտային վերականգնման ոլորտներում: Կազմակերպության գլխավոր գրա­սենյակը գտնվում է Վիեննայում, Ավստրիա: ԵԱՀԿ գրասենյակներ և կառույցներ գործում են նաև Կո­պենհագենում, ժնևում, Հաագայում, Պրագայում և Վարշավայում:

Ֆfait accompli (ֆր.) - կատարված փաստ: ֆեդերացիա (լատ. foederatio) - բարդ կառուցվածքով պետու­

թյան տեսակներից մեկը, պետական կարգի տե­սակ, որը կազմվել է մի քանի պետությունների մի­անալու արդյունքում' Գերմանիա, ԱՄՆ և այլն:

force majeure (ֆր.) - ֆորս մաժոր, իրավաբանության մեջ' դեպ­քեր, իրադարձություններ, որոնք չի կարելի կան- խատեսել, կանխարգելել կամ վերացնել, օրինակ' բնական աղետներ, անհաղթահարելի խոչընդոտ­ներ և այլն:

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

Պատվեր' 1118: Տպաքանակ' 500:

Տպագրված է «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարանում

56

ԼԻԼԻԹ ԹՈՒԹԽԱԼՅԱՆ■ 5 J

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն

«''ФРС ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

CJSclIEIII MffiPUBLISHING HOUSE

ԵՐԵՎԱՆ 2004թ .