վանաձոր

6
ՎՎՎՎՎՎՎ

Upload: gayane-karagyozyan

Post on 27-May-2015

143 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: վանաձոր

Վանաձոր

Page 2: վանաձոր

ՎանաձորՎանաձորը (մինչև 1935 թ-ը կոչվել է Մեծ Ղարաքիլիսա(այս

անունը Վանաձորի հյուսիսային բլրի վրա սև քարով կառուցված եկեղեցու անունով է առաջացել), իսկ 1935–93 թթ-ին՝ Կիրովական) գտնվում է Փամբակ գետի և նրա Տանձուտ ու Վանաձոր վտակների ափին: Վանաձորի շրջագծում են Ժդանով և Խնձորուտ գյուղերը: Բարձրությունը ծովի մակերևույթից 1353 մ է, հեռավորությունը Երևանից՝ 120 կմ: Բնակչությունը 100,000-ից ավելի է։ Քաղաքամերձ տարածքում է Մայմեխ լեռնագագաթը:

Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին

Page 3: վանաձոր

Կլիման մեղմ, բարեխառն է: Հունվարի միջին ջերմաստիճանը –4,2 օC է, իսկ հուլիսին՝ 19,7 օC: Շրջակայքում կան տուֆի, բազալտի, գրանիտի, գիպսի, կավի, օքրայի, ավազի պաշարներ:

Վանաձորի տարածքում շատ են բրոնզեդարյան մշակույթին վերաբերվող իրերը:

Վանաձորի քիմիական կոմբինատը

Page 4: վանաձոր

1801 թ-ին Վանաձորը դարձել է զորակայան քանի որ Վրաստանը Ռուսաստանը և Լոռին իրար են միացել:Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո Վանաձորում սկսեցին ապրել Կարսից, Արդահանից, Բայազետից, Էրզրումից գաղթած մի քանի հարյուր հայ ընտանիք: Քաղաքում գործել են ծխական (1853 թ-ից), օրիորդաց (1879 թ-ից), պետական երկդասյա ռուսական (1897 թ-ից) և այլ դպրոցներ:

Վանաձորի գեղարվեստի պատկերասրահը

Page 5: վանաձոր

1918 թ-ի մայիսին՝ Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո, թուրքական զորքերը գրավել են քաղաքը: Քաղաքը զարգացել է հիմնականում արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևմտյան ուղղություններով. կառուցապատվել են Դիմաց, Բազում, Խնձորուտ, Տարոն, Տավրոս թաղամասերը, ստեղծվել են ջրային մակերեսներ, քաղաքամերձ հանգստի գոտիներ:

Տեսարան Վանաձոր քաղաքից

Page 6: վանաձոր

1988 թ-ի երկրաշարժից Վանաձորում ավերվել է բնակելի շենքերի, թաղամասերի, արտադրական, մշակութային, կենցաղսպասարկման կառույցների կեսից ավելին: Այնուհետև ԽՍՀՄ փլուզման և հանրապետության շրջափակման հետևանքով արդյունաբերական ձեռնարկությունների գերակշռող մասը մասամբ կամ ամբողջովին դադարել է գործելուց:Սակայն 1990-ական թվականներից սկսվել են կառուցվել բնակելի ու հասարակական շենքեր:

Լոռու մարզպետարանի շենքը Վանաձորում