գլորիկներ

4
Գրետա գլորիկը Մի օր ես գլորվեցի գրքիս մեջ և այնտեղ հանդիպեցի գրքի հերոսներին Ընկերացա նրանց հետ, բայց շուտով կարոտեցի ընտանիքիս։Տխրեցի և ցանկացա դուրս գալ գրքի միջից։Երբ փորձում էի դուրս գալ, ընկա շոկոլադով լի ափսեի մեջ։ Լիքը շոկոլադ կերա, շոկոլադոտվեցի։ Եղբայրս մոտեցավ, որ շոկոլադ վերցնի ու ես ձեռքն ընկա։Նա ինձ ուզում էր ուտել, իսկ ես բղավում էի, որ ես Գրետիկն եմ։ Սկսեցի լաց լինել, արցունքներս մաքրեցին վրայիս շոկոլադը, և նա ինձ ճանաչեց։

Upload: anushatayan

Post on 12-Jul-2015

40 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: գլորիկներ

Գրետա գլորիկըՄի օր ես գլորվեցի գրքիս մեջ և այնտեղ հանդիպեցի գրքի հերոսներինԸնկերացանրանց հետ, բայց շուտով կարոտեցի ընտանիքիս։Տխրեցի և ցանկացա դուրսգալ գրքի միջից։Երբ փորձում էի դուրս գալ, ընկա շոկոլադով լի ափսեի մեջ։Լիքը շոկոլադ կերա, շոկոլադոտվեցի։ Եղբայրս մոտեցավ,որ շոկոլադ վերցնի ու եսձեռքն ընկա։Նա ինձ ուզում էր ուտել, իսկ ես բղավում էի, որ ես Գրետիկնեմ։Սկսեցի լաց լինել, արցունքներս մաքրեցին վրայիս շոկոլադը, և նա ինձճանաչեց։

Page 2: գլորիկներ

Դավիթ գլորիկըՄի օր Դավիթ գլորիկը բարձրանում է սար, հետո տեղի էունենում հրաբուխ, իսկ Դավիթ գլորիկը դառնում է Դավիթեռանկյուն: Հետո զգում է, որ շատանհարմար է շարժվում ևգնում է, գնում, փուչիկ է կուլ տալիս, մեկ էլ տեսնում է, որ թռչումէ , հասնում ամպերին խուտուտ է տալիս, որ աչքերիցարցունքներ թափվեն և անձրև գա:

Page 3: գլորիկներ

Էմիլիա գլորիկըՄի օր Էմիլիկ գլորիկն ընկավ պայուսակի մեջ, այնտեղ շատ հետաքրքիր

գրքեր կային, մինչև մայրիկը գտավ նրան, նա արդեն կարդացել էր երկուհեքիաթ: Էմիլիան մի օր գլորվեց հայրիկի մեքենայի մեջ և հենց այդ պահինհայրիկը նստեց մեքենան, որ գնաաշխատանքի: Երբ տեղ հասավ, մեքենայիդռները փակեց ու գնաց աշխատելու: Էմիլիան ձանձրացավ, փորձեց դուրսգալ մեքենայից, ստացվեց, գնաց հայրիկի աշխատասենյակ, մոտեցավգրպանին և գաղտնի ուզում էր բանալին հանել, հանկարծ գլորվեց ուհայտնվեց գրպանում, այնտեղ էլ հետաքրքիր բան չկար, ստիպված էր բղավել: Հայրիկը լսեց Էմիլիային, հանեց գրպանից, շոյեց գլուխն ու տուն տարավ:

Page 4: գլորիկներ

Եթե ես լինեի Արեն գլորիկը, կմտնեի համակարգչի մեջ: Եւկխաղայի շատխաղեր, կհաղթեի չարերին, կվաստակեի շատմիավորներ, կդառնայի խաղի հերոս, նոր խաղ էլ կհորինեի: Երբիմ մայրիկն ու հայրիկը ինձ փնտրեին ու անհանգստանային, եսհամակարգչի էկրանին կգրեի` մի քիչ խաղամ եւ դուրս կգամ, միանհանգստացեք: