կոմիտաս

7
ԿԿԿԿԿԿԿ 1869 թթթթթթթ թթթթթթթթթթ 26-թթ թթթթթթթթթթ թթթթթ թթթթթթթթթթթ թ թթթթթթթ թթթթթթթթթթթթթ թթթթթթթթթթ թթթթթ թթթթթթթ թթթթթթթթթթթթ թթթթթ թթթ թթթթթթթ թթթթթթթթ: թթթթթ թ թթթթթթթթթ թթթթթթթթ թթթթթթթթ: թթթ թթթթթթթ թթ թթթթթթ, թթթ թթթթթ թթթթթ: թթթթ թթթթթթթ թթթթթթ թթթթթթթթթթ թթթթ թթ թթթթթթթ թթթթթթթթթթ թթթթթթթթթթ (թթթթթթ), թթթթթթ թթթ թթթթթ թթթթ (թթթ թթթթ թթթ) թթթ թթթթթթթ թթթթթթթթթ:

Upload: mane-hambardzumyan

Post on 05-Aug-2015

100 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: կոմիտաս

ԿՈՄԻՏԱՍ

1869 թվականի սեպտեմբերի 26-ին արհեստավոր Գևորգ Սողոմոնյանի և Թագուհի Հովհաննիսյանի ընտանիքում ծնվեց Սողոմոն Սողոմոնյանը՝ ապագա մեծ երաժիշտ Կոմիտասը:Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Մեկ տարեկան էր երեխան, երբ մեռավ մայրը: Տեղի քառամյա դպրոցն ավարտելուց հետո նա ուսումը շարունակեց Բրուսայում (Բուրսա), սակայն հոր մահից հետո (մեկ տարի անց) նրա ուսումն ընդհատվեց:

Page 2: կոմիտաս

Էջմիածնի հանձնարարությամբ ճեմարանի համար լավ ձայն ունեցող երեխա ընտրելիս խորաթափանց եպիսկոպոս Դերձակյանը քսան որբերից Սողոմոնին առանձնացրեց: «Եթե բախտն ինձ չժպտար, և ես Ս. Էջմիածին, և ապա Գերմանիա չգնայի, կլինեի իմ հայրենիք Կուտինայում շատ-շատ մի կոշկակար, որովհետև որբիս խնամող Հարություն հորեղբայրս էլ կոշկակար էր և ակնհայտի բան է, որ ես էլ, ամենայն հավանականությամբ, նրան պիտի աշակերտեի», -գրել է Կոմիտասը:1893 թ. ավարտելով ուսումն Էջմիածնում՝ Կոմիտասը նշանակվեց ճեմարանի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար: Նույն թվականին, աբեղա ձեռնադրվելիս, ստանում է «Կոմիտաս» անունը:1895 թ. աշնանից Թիֆլիսում պարապում է Մ. Եկմալյանի մոտ, իսկ հաջորդ տարի մեկնում Գերմանիա:

Page 3: կոմիտաս

Բեռլինում Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում ուսանելուց բացի, Կոմիտասը միաժամանակ հաճախում էր Բեռլինի համալսարանի փիլիսոփայական բաժանմունքը: 1899 թ. կոնսերվատորիան ավարտելու ժամանակ Բեռլինի Միջազգային երաժշտական ընկերության նիստին Կոմիտասը զեկուցում կարդաց (գերմաներեն) հայ երաժշտության մասին:Շնորհիվ Կոմիտասի, գերմանացի երաժիշտները առիթ ունեցան ծանոթանալու հայ ժողովրդի ինքնատիպ երաժշտական արվեստին: Ավարտելով ուսումը՝ Կոմիտասը վերադարձավ Էջմիածին և ոգևորությամբ ու ստեղծագործական ավյունով վերսկսեց իր գործունեությունը ճեմարանում:

Page 4: կոմիտաս

1905-1907 թվականների ընթացքում նա դասախոսություններով ու համերգներով հանդես է գալիս Անդրկովկասի և Արևմտյան Եվրոպայի քաղաքներում (Թիֆլիս , Բաքու, Փարիզ, Բեռն, Լոգան, Ժնև):Արտասահմանյան շրջագայություններին հաջորդող տարիներին (1907-1910) հետադիմական հայացքները Էջմիածնում ծանր կացություն ստեղծեց երաժշտի համար:Ստեղծված վիճակը Կոմիտասին ստիպեց պաշտոնական նամակով դիմել կաթողիկոս Իզմիրլյանին:«Քսան տարվա ընթացքում շրջապատն ինձ թույլ չի տվել այն անելու, ինչ կարող էի, որովհետև, տեսա միայն որոգայթ և ոչ արդարություն: Նյարդերս թուլացել են, այլևս տոկալու ճար ու հնար չունեմ, որոնում եմ հանգիստ, չեմ գտնում, ծարավ եմ ազնիվ աշխատանքի, խանգարվում եմ, փափագում եմ հեռու մնալ խցել ականջներս՝ չլսելու համար, գոցել աչքերս՝ չտեսնելու համար, կապել ոտքերս՝ չգայթակղվելու համար, սանձել զգացումներս՝ չվրդովվելու համար, բայց զի մարդ եմ, չեմ կարողանում: Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կյանքս մաշվում է և միայն վարանումն է բուն դնում հոգուս և սրտիս խորքում:

Page 5: կոմիտաս

... Քսան տարի կորցրի, գոնե մնացած տարիներս շահեցնեմ և անդորրությամբ գրի առնեմ ուսումնասիրություններիս պտուղները: 5 սեպտեմբերի, 1909 թ.»:Իգմիրլյանը մերժեց Կոմիտասի ողբ-ուղերձը՝ դրանով իսկ ծանրացնելով նրա վիճակը: Մեկ տարի անց, 1910 թ. Կոմիտասը հեռացավ Էջմիածնից՝ հաստատապես որոշելով այլևս երբեք չվերադառնալ: Բնակավայր ընտրելով Պոլիսը՝ Կոմիտասը չէր ենթադրում, թե ինչպիսի ողբերգական վախճան է ունենալու այնտեղ:

Page 6: կոմիտաս

 

Սակայն Պոլսում ևս Կոմիտասը ազատ չէր, նա կրկին բողոքում է. «Չես կարոդ երևակայել, թե ինչեր քաշեցի, ինչ օյիններ սարքեցին տիրացուներն էստեղ, բայց ես հաղթեցի և հայ երաժշտությունը հնչեցրի նորից»:Կոմիտասին հաջողվեց ստեղծել 300 հոգուց բաղկացած «Գուսան» երգչախումբը, որի կազմակերպմանն օժանդակեցին հայ երիտասարդությունը, արվեստասեր հայրենակիցները:Կոմիտասի ղեկավարած երգչախումբը մեծ հաջողությամբ հանդես էր գալիս Պոլսում, Իզմիրում, Եգիպտոսի քաղաքներում:1914 թ. հունիսին Կոմիտասը, 20 այլ երկրների երաժշտական մշակույթի գործիչների հետ, մասնակցեց Փարիզում կայացած Միջազգային երաժշտական ընկերության կոնգրեսին: Ծրագրի համաձայն Կոմիտասը հանդես եկավ երկու զեկուցումով՝1. «Հայկական գեղջուկ երաժշտությունը»:2. «Հին և նոր նոտագրությունը հայկական հոգևոր երաժշտության մեջ»:

Page 7: կոմիտաս

Փարիզյան կոնգրեսում Կոմիտասի ելույթը նրա վերջին հրապարակային ելույթներից էր: 1915 թ. ողբերգական իրադարձությունները և աքսորի ճանապարհին կրած անլուր տառապանքները նրան հոգեկան ծանր վիճակի հասցրին: 1919 թ. երաժշտին տեղավորեցին Փարիզի մասնավոր հոգեբուժական հիվանդանոցում, ուր նա մնաց մինչև իր կյանքի վերջը՝ 1935 թ. հոկտեմբերի 22-ը: Մեկ տարի անց Կոմիտասի աճյունը տեղափոխեցին Երևան՝ հայ մշակույթի խոշորագույն գործիչների պանթեոն: