Բնություն

13
ԲԲԲԲԲԲԲԲԲ

Upload: jorden-zimmerman

Post on 01-Jan-2016

53 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

Բնություն. Սիրելի ընկերներ , ուսուցիչներ , մենք արդեն գիտենք , որ բնությունը հարուստ է բազմաթիվ հրաշքներով և գաղտնիքներով : Այս անգամ մենք կխոսենք կենդանական և բուսական աշխարհների մասին :. - PowerPoint PPT Presentation

TRANSCRIPT

Page 1: Բնություն

Բնություն

Page 2: Բնություն

Սիրելի ընկերներ, ուսուցիչներ ,մենք արդեն գիտենք, որ բնությունը հարուստ է բազմաթիվ հրաշքներով և գաղտնիքներով: Այս անգամ մենք կխոսենք կենդանական և բուսական աշխարհների մասին:

Page 3: Բնություն

Երկրագնդի վրա կան շատ կենդանիներ: Կենդանիները լինում եմ ջրային, ցամաքային և երկկենցաղ: Իսկ հիմա ծանոթանանք թիթեռների և օձերի մասին:

Page 4: Բնություն

Հայտնի է օձերի 26 ընտանիքի շուրջ 2978, ՀՀ-ում՝ 4 ընտանիքի 23 տեսակ:Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում: Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սմ-12 մ է, զանգվածը՝ 5գ–200կգ, կյանքի տևողությունը՝ 8–40 տարի: Օձի չոր մաշկը ծածկված է թեփուկներով: Տեղաշարժվում է` փորի վրայի թեփուկներով գետնին հենվելով. եթե թեփուկները շփման հենարան չունենան, օձը շարժվել չի կարողանա: Դրա փոխարեն օձերը հեշտությամբ սողում են ծառն ի վեր. այդ դեպքում նրանց օգնում է հզոր մկանունքը:

Օձեր

Page 5: Բնություն
Page 6: Բնություն

Թիթեռներ

Թիթեռները կազմում են միջատների դասի մի մեծ կարգ: Ամենահայտնի միջատներն են և ապրում են ամենուր:Իրենց զարգացման ընթացքում նրանք լրիվ կերպարանափոխվում են՝ ձու, թրթուր, հարսնյակ և թիթեռ: Թրթուրը, որից զարգանում է թիթեռը, ամենևին նման չէ թիթեռի: Հավատալն անգամ դժվար է, որ նման մի որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է ծնվելու:  Հասուն թիթեռների կյանքի տևողությունը մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ է, ձմեռող տեսակներինը՝ մի քանի ամիս:

Page 7: Բնություն
Page 8: Բնություն

Իսկ բուսական աշխարհը հարուստ է իր օգտակար բույսերով, հետաքրքիր ծառերով, մրգերով, հատապտուղներով և այլն: Հիմա կխոսենք ծաղիկների, սերմերի ու պտուղների մասին:

Page 9: Բնություն

Ծաղիկներ

Ծաղիկները կան ամենուրեք, նրանք զգում են օդը արևը, ջուրը, հողը և այլն: Ծաղիկների մեջ արտադրվում է մի հյութ, որը շատ անուշահոտ է, դա նրա նեկտարն է, թիթեռները այդ հյութից են խմում և ոչ միայն թիթեռները, այլև մեղուները, մրջյունները, բզեզները և շատ միջատներ: Տեսնում եք, թե ինչքան կենդանու է օգուտ տալիս ծաղիկը: Ես հավատում եմ, որ ծաղիկներն էլ,ինչպես մենք, կարողանում են զգալ, լսել և իրենց խոսքերը արտահայտեն իրենց գեղեցկությամբ: Ինչքան գեղեցիկ է ծաղիկը, այնքան էլ գեղեցիկ է խոսքը:

Page 10: Բնություն
Page 11: Բնություն

Սերմեր ու պտուղներ

Սերմերը պատված են պինդ թաղանթով, որի ներսում փոքրիկ բույս է: Սովորաբար, սերմերը պտղի ներսում են. այդպես նրանք պաշտպանված են մինչև հասունանալը: Պտուղները լինում են հյութեղ ու չոր: Խնձորը, սալորը, հատապտուղներն ունեն հաստ, մսալի կեղև: Չոր պտուղները, օրինակ` ընկույզը, ունեն պինդ, չոր կեղև: Սրանք միայն սերմեր են պարունակում: Մի քանի սերմ ունեցող չոր պտուղները կոչվում են պատիճավոր: Օրինակ` սիսեռի պատիճը, որի մեջ նրա սերմերն են` սիսեռները:

Page 12: Բնություն

Հարցաշար

1.Ինչի՞ օգնությամբ են սողում օձերը: 2.Թվարկեք թիթեռի զարգացման փուլերը: 3.Ի՞նչ են կոչվում մի քանի սերմ ունեցող չոր պտուղները:4.Ի՞նչ օգուտ է տալիս ծաղիկը կենդանիներին:5.Ինչո՞վ է հարուստ բուսական աշխարհը:6.Ինչպիսի՞ն են լինում կենդանիները:7.Օձերը ըստ տեսականի բազմազանությամբ հատկապես ո՞ր երկրներում են:

Page 13: Բնություն

Վերջ

Սիրանուշ ԱսատրյանԳոհար Հովհաննիսյան