Բնապահպանություն

18
ԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲԲ

Upload: kristine-eris

Post on 03-Jan-2016

45 views

Category:

Documents


5 download

DESCRIPTION

Բնապահպանություն. - PowerPoint PPT Presentation

TRANSCRIPT

Page 1: Բնապահպանություն

Բնապահպանություն

Page 2: Բնապահպանություն

Բնապահպանություն, երկիր  , մոլորակի բնական ռեսուրսների պահպանման վերականգնման և ,  ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջությունն ինչպես նաև ֆլորայի   ու ֆաունայի

, ,  բազմազանությունը ընդերքի հարստությունը ջրերի և մթնոլորտային  օդի մաքրությունը։Երկրի առանձին շրջաններում բնական միջավայրի անշրջելի փոփոխությունների վտանգը ավելի է ընդարձակվել մարդու տնտեսական գուծունեության մասշտաբների հետ մեկտեղ։Բնապահպանության համաշխարհային միության տվյալներով (The World Conservation Union) 2008թ. վերջին 500 տարում ամբողջովին բնաջնջվել են կենդանիների 844 տեսակ, իսկկաթնասունների 23%-ը և թռչունների 16%-ը կանգնած են վերացման վտանգի առաջ։ 80-ականների սկզբին միջինում կենդանիները վերանում էին ամեն օր մեկ տեսակ/ենթատեսակ, իսկբույսերը ամեն շաբաթ։ Ամեն տարի այրվում են համարյա 1 մլրդ. տ. պայմանական վառելիք և մթնոլորտ են արտանետվում միլիանավոր տոնա ծծմբի ածխածնի, ազոտի օքսիդներ, որոնց մի մասը հետ է վերադառնում թթվային անձրևների, մրի, մոխրի, փոշու տեսքով(նայել մթնոլորտի աղտոտումը)։ Հողը և ջուրը աղտոտվում են արդյունաբերական և կենցաղային հոսքերի (հարյուրավոր միլիարդ տոննա), նավթամթերքների(մի քանի միլիոն տոննա), պարարտանյութերի (մոտ հարյուր միլիոն տոննա), պեստիցիդների, ծանր մետաղների, ռադիոակտիվ թափոնների միջոցով։ Առկա է երկրի օզոնային շերտի քայքայման վտանգ (նայել Օզոնային անցք)։ Մթնոլորտի ինքնամաքրման կարողությունը արդեն մոտ է սահմանին։ Շրջակա միջավայրի անվերահսկելի փոփոխության վտանգը և դրա հետևանքով երկրի վրա կենդանի օրգանիզմների, այդ թվում և մարդու, գոյության վտանգը պահանջում էին բնոււթյան պահպանությանն ուղղված որոշակի չափանիշների մշակում` բնական ռեսուրսների ճիշտ օգտագործում։ Այս միջոցներին են դասվում անթափոն տեխնոլոգիաների մաքրման շինությունների ստեղծումը, պեստիցիդների օգտագործման կարգավորումը, թունաքիմիկատների արտադրության դադարեցումը, հողատարածքների բարելավում, ինչպես նաև պահպանվող տարածքների (ազգային պարկեր, արգելանոցներ), հազվագյոտ և անհետացող կենդանիների և բույսերի բուծման կենտրոնների (այդ թվում երկրի գենոֆոնդի պահպանում) ստեղծում, ազգային և համաշխարհային Կարմիր գրքի կազմում։

Page 3: Բնապահպանություն
Page 4: Բնապահպանություն
Page 5: Բնապահպանություն

Մի շարք երկրների պետական բնապահպանական ծրագրերի իրականացումը հնարավորություն է տալիս բարելավել շրջակա միջավայրի առանձին շրջանների որակը

( օրինակ բազում տարիներ տևած և թանկ արժեք ունեցող մի ծրագրի իրականացման  արդյունքում հնարավոր եղավ վերականգնել Մեծ լճերի  ) ջրերի որակն ու մաքրությունը ։ , Միջազգային մասշտաբով միջազգային առանձին կազմակերպությունների ստեղծման հետ

, - մեկտեղ բնապահպանական առանձին խնդիրների վրա մեծ ազդեցություն ունի ՄԱԿ իծրագիրը։Ի սկզբանե մարդն օգտվել է բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության:Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից:Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ:Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը:Հակառակ դրան, ռացիոնալ բնօգտագործման դեպքում բնական ռեսուրսը (անտառափայտը, հանքանյութը, գետի ջուրը և այլն) և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են անմնացորդ, և միաժամանակ նվազագույն վնաս է հասցվում բնական միջավայրին:Մարդը բնությունն օգտագրծում է աշխատանք կատարելու միջոցով, այսինքն` շրջակա բնության հետ որոշակի հարաբերությունների մեջ:Մարդու աշխատանքային գործունեությունը բաղկացած է 3 տարրից.ա) մարդու նպատակահարմար գործունեություն կամ բուն աշխատանքբ) աշխատանքի առարկա, որի վրա մարդը ներգործում էգ) աշխատանքի միջոց (գործիքներ, մեքենաներ), որոնցով մարդը ներգործում է աշխատանքի առարկայի վրա:

Page 6: Բնապահպանություն
Page 7: Բնապահպանություն
Page 8: Բնապահպանություն
Page 9: Բնապահպանություն

Աշխատանքի պրոցեսի վերջին երկու տարրերը, այսինքն` աշխատանքի առարկաներն ու միջոցները, մարդուն շրջապատող բնության տարրերն ու երևույթներն են: Դրանք են` փայտը, քարածուխը, այրվող բնական գազը, հողը, ջուրը, քամին, արեգակնային ջերմությունը, բնության այն բլոր առարկաներն ու երևույթները, որոնցից մարդն օգտվում է աշխատանքի պրոցեսում: Արտադրամիջոցները, ի վերջո, բնության տարրերն ու երևույթներն են իրենց նախնական կամ վերափոխված վիճակով: Բնության այն տարրերը, որոնք դեռ չեն օգտագործվել մարդու կողմից և չեն փոխել իրենց նախնական վիճակը, ինչպես օրինակ, անտառում աճող ծառի փայտանյութը, Երկրի ընդերքում գտնվող քարածուխը, տուֆաքարը, նաֆթը կամ չմշակվող հողը, գետում հոսող ջուրը, կոչվում են աշխատանքի առաջնային առարկաներ:Երբ բնության այդ տարրերն արդեն ընդգրկված են արտադրության ոլորտ, երբ ծառն արդեն հատվել ու սղոցվել է, երբ տուֆի բեկորը հանքից հանվել է, տաշվել ու դարձել հանքի որմնաքար, երկաթաքարը ձուլվել է և դարձել պողպատ, հոսող ջուրը սկսել է էլեկտրաէներգիա արտադրել կամ ջրել դաշտը, հողը մշակվել է ու բերք է տալիս, դառնում են աշխատանքի երկրորդային առարկաներ:Արտադրության պրոցեսում շարունակվում է բնական միջավայրից կորզված ու աշխատանքի երկրորդային առարկաներ դարձած նյութի մշակումն ու վերամշակումը: Մետաղից պատրաստում են  մուրճ, մեխ, հաստոց և ներքին այրման շարժիչ, տրակտոր և էլեկտրական գեներատոր, Ջրէկ-ներում ու ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիան հաղորդում են հեռավոր տարածություններ և օգտագործում: Տարբեր երկրորդային առարկաներից ստանում են բարդ համակարգիչներ և աշխատանքի այլ բազում միջոցներ:Բնապահպանությունը միջոցառումների մի համակարգ է, որն ապահովում է բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, բնական ռեսուրսների պահպանումը և վերականգնումը:Բնապահպանական միջոցառումները բազմաթիվ են, նաև բազմաբնույթ:

Page 10: Բնապահպանություն
Page 11: Բնապահպանություն
Page 12: Բնապահպանություն
Page 13: Բնապահպանություն
Page 14: Բնապահպանություն

ԵՎ ՎԵՐՋՈՒՄ․․․

Page 15: Բնապահպանություն

ԽՆԱՄՔՈՎ

ԹԱՔՑՎՈՂ

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝

Page 16: Բնապահպանություն

Նա ՀՀ բնապահպանության նախարար՝Արամ Հարությունյանն է,

Page 17: Բնապահպանություն

ԻՍԿ ՍԱ ՄԵՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ։

Page 18: Բնապահպանություն

ԷԿՈԼՈԳԻԱ

ՊՈՂՈՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ

10-2