a ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է...

22
Բոլոր իրավունքները պաշտպանված են: (Օգտագործվում է թույլտվությամբ): Կարող են վերարտադրվել միայն անձնական, ծառայության, հասարակական կամ ոչ կոմերցիոն նպատակներով: Այցելե՛ք www.teachkids.eu/am թույլտվության մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Copyright © 2008 European Child Evangelism Fellowship® All rights reserved.

Upload: others

Post on 10-Jul-2020

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

Բոլոր իրավունքները պաշտպանված են: (Օգտագործվում է թույլտվությամբ): Կարող են վերարտադրվել միայն անձնական, ծառայության, հասարակական կամ ոչ կոմերցիոն նպատակներով: Այցելե՛ք www.teachkids.eu/am թույլտվության մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար:

Copyright © 2008 European Child Evangelism Fellowship® All rights reserved.

Page 2: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

1

Մենիկ պահ

Բովանդակություն

Ներածություն

Դաս 1

Դաս 2

Դաս 3

Դաս 4

Դաս 5

Դաս 6

Դաս 7

Դաս 8

Դաս 9

Էջանշի ձևանմուշ

Ի՞նչ է Մենիկ պահը

Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ

Ե՞րբ և որտե՞ղ ունենալ Մենիկ պահ

Ինչպե՞ս ունենալ Մենիկ պահ (1)

Ինչպե՞ս ունենալ Մենիկ պահ (2)

Ինչպե՞ս աղոթել

Ի՞նչ է անհրաժեշտ Մենիկ պահի համար

Կիսվել միմյանց հետ

Կրկնություն

2

3

5

7

9

11

13

15

17

19

20

Page 3: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

2

Ներածություն

Ինը դասերից կազմված դասաշար, որոնցում տրված է, թե ինչպես կարող է փրկված երեխան ամենօրյա Մենիկ պահ ունենալ:

Այս դասերը կարճ են և կարող եք օգտագործել որպես աստվածաշնչյան դասի լրացում, բայց ծրագրի առանձին մասում:

Դաս 1 Դաս 2 Դաս 3Դաս 4Դաս 5Դաս 6Դաս 7Դաս 8Դաս 9

Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ ունենալ Մենիկ պահԻնչպե՞ս ունենալ Մենիկ պահ (1)Ինչպե՞ս ունենալ Մենիկ պահ (2)Ինչպե՞ս աղոթելԻ՞նչ է անհրաժեշտ Մենիկ պահի համարԿիսվել միմյանց հետԿրկնություն

Մեր աղոթքն է, որ շատ երեխաներ իրենց` Աստծո հետ քայլելու ճանապարհին հաստատվեն, մինչ ժամանակ են հատկացնում՝ սովորելու Աստծո Խոսքը և խոսելու Նրա հետ աղոթքի միջոցով:

Page 4: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

3

Մենիկ պահ

Դաս 1Ի՞նչ է Մենիկ պահըԿազմի նկարԿարո՞ղ եք մի քանի բան ասել այս նկարի մասին։ Ես մի քանի հարցեր կտամ, իսկ դուք փորձե՛ք պատասխանել։

Թո՛ւյլ տվեք երեխաներին, որ դասի ընթացքում որոշ հարցերի պատասխանեն։

Նայե՛ք այս նկարի տղային։ Ի՞նչ եք կարծում՝ նա քրիստոն-յա՞ է։ (Այո՛):

Ինչի՞ց իմացաք։ (Նա աղոթում և Աստվածաշունչ է կարդում):

Ուրեմն դա՞ է քեզ քրիստոնյա դարձնում։ (Ո՛չ, այլ Քրիստո-սին՝ որպես Փրկչի հավատալը. դա է միակ փրկվելու ճանա-պարհը):

Բայց եկե՛ք պատկերացնենք, որ այս տղան ընդունել է Տեր Հիսուսին՝ որպես իր Տիրոջ և Փրկչի, և նա իրական քրիս-տոնյա է։ Կարո՞ղ եք բացատրել, թե ի՞նչ է անում։ (Նա Մենիկ պահ է անում):

Այո՛, այս տղան սիրում է Տեր Հիսուսին և շուտ է արթնացել (ժամը 7-ն է), որ ժամանակ անցկացնի Տեր Հիսուսի հետ, նախքան օրվա մեջ այլ բաներով զբաղված լինելը։ Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում՝ Բարի լուրի խմբակի ժամանակ, մենք սովորելու ենք, թե ինչպե՞ս ունենալ Մենիկ պահ՝ ամեն օր յուրահատուկ պահ Աստծո հետ։ Եթե վստահել ես Տեր Հիսուս Քրիստոսին, որ փրկի քեզ, ապա հուսով եմ, որ դու նույնպես կսկսես ամեն օր Մենիկ պահ ունենալ։

Տեսապատկեր 1Հիմա ես մեկ այլ հարց եմ տալու Մենիկ պահի վերաբերյալ։

Ի՞նչ է դա։ Ի՞նչ է Մենիկ պահը։

Այս էջը կօգնի՝ գտնելու հարցի պատասխանը։ Ո՞վ կարող է ասել, թե ո՞րն է Մենիկ պահի մեջ ընդգրկվող առաջին բանը։ (Աստվածաշունչ կարդալը):

Այո՛, եթե ուզում ենք Աստծուն լավ ճանաչել, ապա պետք է Աստվածաշունչ կարդանք, քանի որ դա Նրա Խոսքն է, և դրանում Նա մեզ պատմում է Իր մասին և թե ինչպիսին է Ինքը: Նա նաև ցույց է տալիս, թե ինչպիսին ենք մենք, և թե ինչպես է ուզում, որ ապրենք։

Page 5: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

4

Մենիկ պահ

Հայտնություն 3։20-ում Տեր Հիսուսն ասում է, որ երբ գա մեր կյանք, Նա կընթրի մեզ հետ, մենք էլ՝ Նրա հետ։ Դա նշանա-կում է, որ Նա ուզում է գալ մեր կյանքի մեջ և ամեն բանի մեջ մաս ունենալ։ Նա հետաքրքրված է մեզնով և սիրում է մեզ։ Նա մեզ հետ կատարվող ամեն բան վերահսկում է։

Ո՞րն է համար 2-ը այս էջում։ (Աղոթք):

Այո՛, մեր Մենիկ պահի ժամանակ ոչ միայն լսում ենք Աստը-ծուն, երբ խոսում է Իր Խոսքի միջոցով, այլ մենք նույնպես կարող ենք Աստծո հետ խոսել և ասել բաներ, որոնք կարե-վոր են մեզ համար։ Այն «կիսվելու» ժամանակ է։ Մեր աղոթ-քի մեջ մենք կարող ենք Աստծուն ասել, որ սիրում ենք Նը-րան և խնդրել, որ մեզ յուրահատուկ բաներ ցույց տա Իր Խոսքից։ Մենք կարող ենք խնդրել Նրան, որ օգնի մեզ և օրհնի ուրիշներին։

Համար 3-ը կարևոր է։ Արդյոք գիտե՞ս, թե «խորհրդածել» բառն իրականում ինչ է նշանակում։ Երբ ժամանակ ենք անցկացնում Աստծո հետ Մենիկ պահի ժամանակ, մենք չենք ուզում, որ արագ ավարտենք դա, որ պարզապես ասենք՝ վերջացրել ենք։ Մենք պետք է բավարար ժամա-նակ հատկացնենք, որ կարողանանք ուշադիր մտածել այն ամենի մասին, ինչ կարդացել ենք և թե ինչ պետք է ասենք Աստծուն աղոթքի միջոցով։ Միգուցե Աստված շատ առանձ-նահատուկ բան ունի մեզ ասելու։ Մենք պետք է լսենք, մտա-ծենք և աղոթենք, որ Աստված կարողանա մեզ ասել Իր կարևոր մտքերը։

Page 6: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

5

Մենիկ պահ

Դաս 2Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Եկե՛ք այսօր մտածենք, թե ինչո՞ւ պետք է Մենիկ պահ ունե-նանք։ Կարո՞ղ եք մի քանի պատճառ ասել, թե ինչու պետք է այս յուրահատուկ պահն ունենանք Աստծո հետ։

Թո՛ւյլ տվեք երեխաներին պատասխանել։

Լավ պատասխաններ էին։ Ես ևս երկուսն ունեմ։ Մենք կա- րող ենք հենց Աստվածաշնչից գտնել այս երկու պատճառ-ները։

Կարդացե՛ք Մատթեոս 4։4-ը Աստվածաշնչից, կամ թող կարդա մեծ երեխաներից

մեկը:

Այս համարում Աստված մեզ ասում է, թե որքան կարևոր է Աստվածաշունչ կարդալն ու սովորելը։ Այս պատմության մեջ Տերը փորձվում էր սատանայից։ Սատանան ցանկանում էր, որ Նա անի այն, ինչ ինքը կասի։ Բայց Հիսուսը գիտեր, որ սատանային հնազանդվելը սխալ է, և Նա Աստծո Խոսքն օգտագործեց՝ սատանային հեռացնելու։ Եթե Հիսուսը կարիք ուներ իմանալու Աստծո Խոսքը, ապա որքան առավել մեզ է պետք։

Կարդացե՛ք Մատթեոս 14։23-ը Աստվածաշնչից, կամ թող կարդա մեծ երեխաներից մեկը։

Գիտեի՞ք, որ Տեր Հիսուսը Աստծո՝ Իր Հոր հետ նույնպես ա- ռանձին, յուրահատուկ ժամանակ էր անցկացնում։ Այստեղ՝ աստվածաշնչյան այս համարում, Տեր Հիսուսը շատ զբաղ-ված էր։ Նա մեծ հրաշք էր հատարել՝ կերակրելով ավելի քան 5000 մարդու միայն հինգ հացով և երկու փոքր ձը-կով։ Բայց երբ նա վերջացրեց, Տեր Հիսուսը նույնիսկ Իր աշակերտներին ուղարկեց։ Նա ուզում էր կատարելապես միայնակ լինել Աստծո՝ Իր Հոր հետ խոսելիս։ Մենք նույնպես Աստծո հետ միայնակ լինելու ժամանակի կարիք ունենք։

Իհա՛րկե, շատ լավ է Կիրակնօրյա դպրոց կամ Բարի լուրի խմբակ հաճախելը, ուրիշ քրիստոնյաների հետ լինելը, Աս-տըծո մասին սովորելն ու Իրեն փառաբանելը։ Բայց եթե մենք իրոք ուզում ենք Տեր Հիսուսի հետ մեր հաղորդակ-ցությունն աճի և խորանա, ապա պետք է Նրա հետ միայնակ ժամանակ անցկացնենք՝ Նրա ճանաչելու։

Մարգարիտան նոր աշակերտ էր դպրոցում։ Սկզբում շատ դժվար էր նրա համար, քանի որ ոչ ոքի չէր ճանաչում։ Բայց մեկ-երկու օր հետո նա Աննա անունով մի աղջկա հանդիպեց,

Page 7: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

6

Մենիկ պահ

ում հետ շուտով ընկերացան: Մարգարիտան ու Աննան շատ երկար ժամանակ էին անցկացնում միմյանց հետ խոսելու և միմյանց ճանաչելու։ Շուտով նրանք անբաժան դարձան և սկսեցին ամեն բան իրար հետ անել։

Տեր Հիսուսն ուզում է, որ Իրեն ճանաչելու համար ժամանակ անցկացնենք։ Նա հետաքրքրված է ամեն բանով, ինչ մենք անում ենք, և ամեն բանով, ինչ մեզ հետ կատարվում է։ Եկե՛ք ամեն բան անենք, որ Նրա հետ միայնակ յուրահատուկ ժա-մանակ անցկացնենք ամեն օր։

Page 8: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

7

Մենիկ պահ

Դաս 3Ե՞րբ և որտե՞ղ ունենալ Մենիկ պահԱյսօր երկու կարևոր հարցեր ունենք, որոնք պատասխանի կարիք ունեն։ Դրանք կապված են Մենիկ պահի հետ։ Ահա առաջինը։

Տեսապատկեր 3Ե՞րբ պետք է ունենանք Մենիկ պահ։

Կազմի նկարԵ՞րբ է այս տղան Մենիկ պահ ունենում։ (ժամը 7-ին):

Այո՛, նա հասկացել է, որ առավոտյան՝ իր անկողնուց վեր կե-նալուց հետո, ամենալավ ժամանակն է Մենիկ պահի համար։

Տեսապատկեր 3 (կրկին)Միգուցե դա քեզ համար նույնպես լավ ժամանակ լինի, բայց կարող է նաև այլ ժամանակ լինել, որը հարմար է քեզ։ Տեր Հիսուսը հաճախ շատ վաղ էր արթանաում՝ Աստծո հետ միայնակ լինելու։ Բայց Նա օրվա ընթացում կամ երեկոյան նույնպես ժամանակ էր գտնում դա անելու։

Ուրեմն դու պետք է որոշես ժամ, որը լավագույնն է քեզ հա-մար։ Միգուցե լավագույն ժամը նախաճաշից առաջ կամ նա-խաճաշից հետո լինի։ Միգուցե ճիշտ դպրոցից գալուց հետո կամ նախքան երեկոյան ընթրիքը, կամ նույնիսկ քնելուց առաջ։

Կարևորը յուրահատուկ պահ ունենալն է, և լավ կլինի, որ ամեն օր նույն ժամին լինի, որ այն դառնա լավ և կարևոր սո-վորություն քո կյանքում։

Կարո՞ղ ես այլ ժամանակ մտածել քո Մենիկ պահի համար։

Թո՛ւյլ տվեք երեխաներին ժամ որոշել:

Իսկ հիմա ո՞րն է այսօրվա երկրորդ ամենակարևոր հարցը Մենիկ պահ ունենալու մասին։

Տեսապատկեր 4Որտե՞ղ պետք է ունենաս քո Մենիկ պահը։

Սառան չորս հոգանոց ընտանիքի ամենակրտսերն էր։ Նա երկու քույր և եղբայր ուներ, որոնք մեծ էին իրենից։ Նա իր քույրերից մեկի հետ մի սենյակում էր մնում։

Page 9: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

8

Մենիկ պահ

Իրենց տանը միշտ զբաղված էին, և աղմկոտ էր, երբ դպրոց-ից հետո իրենց ընկերներն էին գնում-գալիս։ Ամեն առավոտ շտապում էին նախաճաշել և հասնել դպրոցի ավտոբուսին։ Բարի լուրի խմբակում ուսուցիչն ասել էր, թե որքան կարևոր է ամեն օր Մենիկ պահ ունենալը, եթե սիրում են Տեր Հիսու-սին և իրոք ուզում են Նրան ավելի լավ ճանաչել։

- Մենիկ պահ մեր տա՞նը,-մտածեց Սառան,-անհնա՛ր է։ Ոչ մի պահ չկա, երբ լռություն է տիրում, և ես երբեք միայնակ չեմ լինում։

Մի օր խմբակից հետո նա մնաց վերջում և խոսեց Բարի լուրի խմբակի ուսուցչի հետ։

-Սա՛ռա,-ասաց ուսուցիչը, արի՛ աղոթենք դրա համար և խնդրենք Աստծուն, որ քեզ ցույց տա, թե որն է լավագույն ժամանակը՝ միայնակ և լուռ ժամանակ ունենալու։

Նրանք միասին աղոթեցին, և ուսուցիչը խոստացավ շարու-նակել աղոթել Սառայի համար, մինչև նա գտնի ամենալավ ժամանակը։

Հաջորդ շաբաթ Սառան լավ լուր ուներ ուսուցչին հայտնելու։ -Ես գտել եմ ժամանակ, երբ քույրերս ու եղբայրս ինձ միայ-նակ են թողնում, և բոլորը լուռ են։ Երբ մենք ճաշից հետո մեր տնային հանձնարարություններն ենք անում, մայրիկը մեզ ասում է, որ լուռ լինենք, և մեզ տարբեր սենյակներ է ուղարկում,-ասաց նա։ Ես հարցրի մայրիկիս, և նա ասաց, որ կարող եմ տնային հանձնարարություններ անելու ժամը սկսել Աստվածաշունչ կարդալով և աղոթելով։ Այն օգնում է հանձնարարություններն ավելի լավ անելու, երբ նախքան այդ աղոթում եմ։

Միգուցե դու պետք է շատ մտածես՝ գտնելու մի վայր, որտեղ միայնակ կլինես, և լուռ կլինի։ Բայց եթե դու իրոք ուզում ես, Աստված քեզ կօգնի, որ ժամանակ և վայր գտնես՝ Նրա հետ միայնակ լինելու։

Page 10: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

9

Մենիկ պահ

Դաս 4Ինչպե՞ս ունենալ Մենիկ պահ (1)Տեսապատկեր 5Մենք Մենիկ պահ ունենալու հետ կապված շատ հարցեր ենք քննարկել, այնպես չէ՞։ Բայց ինձ հետաքրքիր է, արդյոք ունե՞ս մի այնպիսի հարց, որն ավելի մեծ և կարևոր է թվում, քան մնացած բոլորը։

Երբեմն մեզ ասում են, թե որքան կարևոր է մի բան անելը։ Միգուցե դպրոցում ուսուցչուհին ասում է․ «Լուծի՛ր այս խըն-դիրը» կամ «Ճի՛շտ գրեք այս բառերը»։

Իհա՛րկե, դու գիտես, որ պետք է անես։ Դու գիտես, որ ու-սուցիչն այնքան էլ ուրախ չի լինի, եթե դա չանես, բայց նրա ասածն անելու փոխարեն նստած մատիտի ծայրն ես կրծոտում կամ ականջդ ես քորում։ Երբ հարցնում է, թե ինչու չես արել, պատասխանում ես․«Բայց, ուսուցի՛չ, ես չգիտե՛մ, թե ինչպես անել»։

Այո՛, «ինչպես»-ը շատ կարևոր հարց է, և այսօր մենք խո-սելու ենք, թե ինչպե՞ս ունենալ Մենիկ պահ։

Այս պահին պետք է ներկեք յուրաքանչյուր բառը, մինչ խոսում եք:

Մենք սովորել ենք, այնպես չէ՞, որ Մենիկ պահը յուրահա-տուկ ժամանակ է Աստծո հետ հաղորդակցվելու համար: Աստված մեզ հետ ուզում է խոսել Աստվածաշնչի միջոցով, իսկ մենք խոսում ենք Աստծո հետ աղոթքի միջոցով։

Առաջինը կսովորենք, թե ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչ մեր Մենիկ պահի ժամանակ։ Ո՞վ կարող է առաջինը կարդալ մեզ համար։ (Աղոթք):

Այո՛, նախքան Աստվածաշունչ կարդալը պետք է աղոթենք: Գիտե՞ս ինչու։ Քանի որ կարևոր է, որ մեր միտքը բերենք Աստծո մոտ և խնդրենք Նրան, որ օգնի մեզ՝ մտածելու Իր և Իր Խոսքի շուրջ։ Մենք պետք է խնդրենք, որ օգնի՝ կենտ-րոնանալու Իր վրա, նաև կօգնի՝ լսելու և հասկանալու, երբ կարդում ենք Իր Խոսքը։

Ահա մի աղոթք, որը վերցված է Աստվածաշնչից․ «Բա՛ց իմ աչքերը, որպեսզի Քո Օրենքի հրաշալիքները տեսնեմ» (Սաղ-մոս 119։18)։

Դու պետք է քո Մենիկ պահը սկսես այսպիսի աղոթքով՝ խնդրելով Աստծուն, որ Իր Խոսքով խոսի քեզ հետ։

Page 11: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

10

Մենիկ պահ

Հիմա մեզ պետք է մեկը, ով կկարդա հաջորդ քայլը։ (Կարդալ):

Աղոթելուց հետո արդեն պատրաստ ենք կարդալու և բացա-հայտելու, թե Աստված ինչ է ուզում մեզ ասել։ Բայց ինչպե՞ս իմանալ, թե որտեղից պետք է կարդալ։ Աստվածաշունչը շատ մեծ գիրք է, որտեղի՞ց սկսել։

Դե՛ եթե դեռ Աստվածաշունչն այդքան էլ չես կարդացել, ապա լավ կլինի, որ սկզբում կարդաս Տեր Հիսուսի մասին, և թե ինչպես է Նա այս երկրի վրա ապրել։

Առաջարկե՛ք Հովհաննեսի կամ Մարկոսի Ավետարանները:

Ամբողջ Գիրքն այսպես կարդալը, բայց, իհարկե, օրական մի քանի համար, լավ միտք է։ Որոշ մարդիկ ցանկ կամ այլ թուղթ ունեն, որը նրանց հուշում է, թե ամեն օր որտեղից կարդան։

Հիմա երրորդ քայլը։ Ո՞վ կարող է կարդալ։ (Մտածել):

Այո՛, մտածել։ Կարո՞ղ եք հիշել մեկ այլ ավելի երկար բառ, որն ավելի վաղ օգտագործել ենք։

(Խորհրդածել, տես՛ տեսապատկեր 1-ը):

Երբ կարդում ես օրվա համարները, կարող ես հետևյալ հարցերը քեզ տալ․

- կա՞ մի յուրահատուկ ճշմարտություն, որը կարող եմ սո- վորել գուցե Աստծո, իմ կամ այլ բաների մասին,

- կա՞ Աստծուց մի յուրահատուկ խոստում ինձ տրված,

- կա՞ մի այնպիսի օրինակ, որի շուրջ պետք է մտածել․ լավ կամ վատ անձ պատմությունից,

- կա՞ այստեղ պատվեր․ մի բան՝ Աստված է ասում, որ անեմ,

- կա՞ արդյոք նախազգուշացում․ մի վտանգ կամ մեղք, որը պետք է շրջանցել:

Հաջորդ անգամ այլ կարևոր քայլեր կսովորենք՝ կարդալու Աստվածաշունչը մեր Մենիկ պահի ժամանակ։

Page 12: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

11

Մենիկ պահ

Դաս 5Ինչպե՞ս ունենալ Մենիկ պահ (2)Նախորդ անգամ սկսեցինք խոսել, թե ինչպե՞ս ունենալ Մե-նիկ պահ։ Կարո՞ղ եք ինձ հիշեցնել, թե այս ընթացքում ինչ-եր ենք սովորել։

Տեսապատկեր 6Ցո՛ւյց տվեք տեսապատկերը, երբ կրկնում եք անցած 3 քայլերը:

Այո՛, նախ աղոթել՝ խնդրելով Աստծուց, որ խոսի մեզ հետ և օգնի, որ կենտրոնանաք Իր և Իր Խոսքի վրա։

Հետո՞։ Մենք հետո Աստվածաշնչից հատված ենք կարդում գուցե երկու կամ երեք անգամ։ Երբ կարդում ենք, ի՞նք ենք անում։ Այո, ճի՛շտ է, մենք մտածում ենք դրա մասին՝ տալով հարցեր, որոնք կօգնեն մեզ՝ տեսնելու, թե ի՞նչ է Աստված մեզ ասում։ Այն կարող է լինել յուրահատուկ ճշմարտություն կամ խոստում։ Այն կարող է պատմության միջի մարդկանց-ից մեկի օրինակը լինել, պատվեր, որ հնազանդվես, կամ նա-խազգուշացում մեղքից կամ վտանգից։

Երբ ուշադրությամբ կարդացել ես հատվածը և ընթացքում յուրահատուկ մտքեր ես գտել, դու պատրաստ ես անցնելու քո Մենիկ պահի չորրորդ քայլին։ Ո՞րն է չորրորդ քայլը։ (Աղոթք):

Տեսապատկեր 7-Ի՞նչ,- կասեք դուք,-նորից աղո՞թք։

Այո՛, բայց այս անգամ պետք է աղոթես կարդացածիդ մա- սին։ Օրինակ՝ կարդացել ես Տեր Հիսուսի մասին այն պատ-մությունը, երբ Նա դիտում էր մարդկանց, ովքեր իրենց գու-մարն էին դնում տաճարի գանձանակի մեջ։

Աստվածաշնչից կարդացե՛ք Մարկոս 12։41-44-ը, կամ թող կարդա մեծ

երեխաներից մեկը:

Միգուցե քո յուրահատուկ միտքն այն է, որ կինն Աստծուն տվեց իր ամբողջ ունեցածը։ Դու կարող ես աղոթել․ «Տե՛ր Հի-սուս, ես շատ բան չունեմ, բայց ես ուզում եմ լինել այն կնոջ նման և տալ այն ամենը, ինչ ունեմ։ Սովորեցրո՛ւ ինձ, թե ինչպես կարող եմ այսպիսին լինել»։ Կամ գուցե կարդացել ես այն մասին, թե ինչպես Հուդան՝ Տեր Հիսուսի աշակերտներից մեկը, որոշեց մատնել Հիսու-սին Իր թշնամիներին։

Աստվածաշնչից կարդացե՛ք Մարկոս 12։10-11-ը, կամ թող կարդա մեծ երե-խաներից մեկը:

Page 13: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

12

Մենիկ պահ

Քո աղոթքը կարող է լինել․ «Տե՛ր Հիսուս, խնդրում եմ օգ- նի՛ր ինձ, որ ապրեմ այնպես, ինչպես Դու ես կամենում և Քեզ երբևէ չմատնեմ։ Ինձ այսօր մեղքից հեռո՛ւ պահիր, որ այն ամենը, ինչ անեմ կամ ասեմ, ցույց տան, որ ես Քեզ սի-րում եմ»։

Կարդացածիդ շուրջ աղոթելուց հետո ի՞նչ քայլ է գալիս։ Կա-րո՞ղ է որևէ մեկն ասել։ (Գրել):

Այո՛, դու գրի ես առնում այն յուրահատուկ մտքերը, որոնք կհիշեցնեն, թե Աստված ինչ է քեզ ասել։

Դու կարող ես դա հետևյալ ձևով անել։

Թո՛ւղթ ունեցեք, որի վրա կկարողանաք երեխաներին ցույց տալ, թե ինչպես կարող են գրել իրենց Մենիկ պահի տետրի մեջ։

Թղթի վերևում գրե՛ք ամիս-ամսաթիվը և այդ օրվա կարդա-ցած հատվածը, օրինակ՝ Մարկոս 12։41-44 կամ Մարկոս 14։10-11:

Հաջորդ տողի վրա գրե՛ք՝ «Յուրահատուկ միտք»: Ապա գրե՛ք այն համարը, որը յուրահատուկ նշանակություն է ու-նեցել ձեզ համար, և մի քանի բառ՝ ինչ եք աղոթել։

Հիմա ժամանակն է վեցերորդ քայլի։ Ո՞րն է դա։ (Սովորել):Կարդացած հատվածին մեկ անգամ ևս ուշադի՛ր նայիր։ Կարդա՛, թե ինչ ես գրել տետրիդ մեջ։ Հարցրո՛ւ ինքդ քեզ․ «Ի՞նչ եմ սովորել։ Արդյոք կա՞ մի բան, որ Աստված ուզում է ինձ ասել, որ անեմ։ Կա՞ արդյոք կյանքիս մեջ մի մեղք, որից պետք է ազատվեմ։ Ի՞նչ է Աստված ինձ ուզում ասել»։

Ահա այսպես ենք սովորում Աստծո Խոսքից, երբ ուշադիր կարդում ենք, թե Աստված ինչ է մեզ ասում։ Գուցե նաև ուզենաս ժամանակ հատկացնել՝ կրկնելու այն համարները, որոնք անգիր ես սովորել։ Աստված ուզում է, որ սովորենք համարներ։Դո՛ւրս գրիր այն, ինչ իրոք սովորել ես այդ օրվա քո Մենիկ պահի ժամանակ։

Ապա դու արդեն ամբողջությամբ պատրաստ կլինես վերջին քայլին։ Ո՞րն է դա։ (Հնազանդվել):

Սա այն քայլն է, որն ամենակարևորն է։ Ուշադի՛ր եղիր, որ չմոռանաս սա։ Աստվածաշունչն ասում է․ «Բայց եղե՛ք Խոս-քը կատարողներ, և ոչ միայն լսողներ՝ ինքներդ ձեզ խա-բելով» (Հակ. 1։22)։ Տեր Հիսուսն ուզում է, որ անենք այն, ինչ Ինքն է ասում Իր Խոսքում, որպեսզի կարողանա օր օրի փոխել մեր կյանքը և մեզ Իրեն ավելի նման դարձնել։

Page 14: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

13

Մենիկ պահ

Դաս 6Ինչպե՞ս աղոթելԿարո՞ղ եք հիշել, թե ինչ է Մենիկ պահը։

Թո՛ւյլ տվեք, որ երեխաները պատասխանեն:

Այո՛, այն նաև հաղորդակցվելու ժամանակ է, երբ լսում ենք Տեր Հիսուսին և երբ աղոթքի միջոցով խոսում ենք Նրա հետ։

Այսպիսով, այսօր մենք սովորելու ենք, թե ինչպես աղոթել։

Տեսապատկեր 8Լուիզան քրիստոնյա աղջիկ էր։ Բարի լուրի խմբակի ժամանակ նա սովորել էր Մենիկ պահի մասին։ Հիմա նա փորձում էր ամեն օր աղոթել։ Նա նույնիսկ աղոթքի ցանկ էր պատրաստել, որի վրա գրել էր իր ընտանիքի յուրաքան-չյուր անդամի անունը։ Նրա կրտսեր եղբայրը դեռ չէր խնդրել Տեր Հիսուսին, որ դառնա իր Փրկիչը, և նա աղոթում էր, որ եղբայրը այդ քայլն անի։ Նա իր ծնողների համար նույնպես աղոթում էր, քանի որ նրանք քրիստոնյաներ էին, բայց ամեն-օրյա ուժի կարիք ունեն՝ ապրելու Աստծո համար։

Իր անվան տակ՝ ցանկի մեջ, Լուիզան երեք բան էր գրել, որոնք ուզում էր, որ Աստված օգնի հաղթահարելու․ իր դպրոցական քննությունը՝ ապրիլի 10-ին, իր բարկացկո-տությունը և ցանկությունը՝ ամառային ճամբար գնալու։Նա գիտեր, որ Աստված հետաքրքրված է այս երեք բանե-րով, և որ Նա կարող է պատասխանել իր աղոթքներին։Իսկ դու աղոթքի ցանկ ունե՞ս։ Ինչպիսի՞ բաներ կգրես, եթե պատրաստես։

Թո՛ւյլ տվեք, որ երեխաները օրինակներ բերեն, անհրաժեշտության դեպքում ուղղորդե՛ք նրանց:

Իրոք շատ բաներ կան, որոնց մասին կարող ենք աղոթել, բայց նկատեցի՞ք, որ մեր թվարկածներից շատերը խընդըր-վածքներ են: Արդյոք սա միա՞կ աղոթքի ձևն է։ Արդյոք սա լավագո՞ւյն ձևն է։

Եկե՛ք տեսնենք, թե արդյոք մեր գիրքն ունի՞ պատասխան։ Տեսնես ի՞նչ է գրված առաջին էջում։

Page 15: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

14

Մենիկ պահ

Տեսապատկեր 9

Ներկե՛ք, երբ ասում եք ամեն մի բառ:

Երևում է՝ այն մեզ խորհուրդ չի տալիս, որ աղոթքի պահը սկսենք մեր խնդրանքների ցանկով, այնպես չէ՞։ Ինչպե՞ս պետք է սկսենք։ (Փառաբանելով):

Այո՛, Աստված մեծ է։ Նա բարի է։ Նա սիրող և անկեղծ է Իր զավակների հանդեպ։ Մենք կարող ենք փառաբանել Նրան՝ ասելով, թե որքան շատ ենք սիրում Նրան։

Ո՞րն է հաջորդ քայլը։ (Շնորհակալություն հայտնել):

Աստված ուզում է, որ շնորհակալ լինենք այն ամենի հա-մար, ինչ Նա արդեն տվել է մեզ։ Մի՛ մոռացեք ժամանակ տրամադրել՝ Նրան շնորհակալություն հայտնելու ամեն բա-նի համար։

Ահա ևս մի բան, որը պետք է ընդգրկենք մեր աղոթքի մեջ։ Ո՞րն է դա։ (Ներողություն խնդրել):

Այո՛, ցավոք լինում են պահեր, երբ մենք անկարող ենք զգում՝ աղոթելու կամ փառաբանելու Աստծուն։ Դա սովորաբար լինում է, քանի որ մենք ինչ-որ սխալ բան ենք արած լինում, և սկզբում կարիք ունենք ներողություն խնդրելու։ Բայց կարիք չկա երկար ժամանակ տխուր կամ հուսալքված լինելու․ Տեր Հիսուսը մեզ ասում է, թե ինչ անել։ Մենք պետք է խոստովանենք, ընդունենք մեր սխալը և հետ կանգնեք մեր մեղքի ճանապարհից։

Իր Խոսքում Նա ասում է․ «Եթե խոստովանենք մեր մեղքերը, ապա Նա հավատարիմ ու արդար է մեր մեղքերը մեզ ներե-ճլու և մեզ բոլոր անիրավություններից մաքրելու համար» (Ա Հովհաննես 1։9)։ Ուրեմն եթե մեղք գործես, արագ խոստո-վանի՛ր և խնդրի՛ր Աստծուն, որ մաքրի քեզ այդ սխալ խոս- քից կամ գործողությունից, ապա շնորհակալությո՛ւն հայտ-նիր Նրան՝ քեզ ներելու համար և կրկին փա՛ռք տուր Նրան։

Հիմա հասանք աղոթքի ամենավերջին բառին, այն բառին, որով սկսել էինք։ (Խնդրել): Բայց մեր թեմայում այն ամե-նավերջին մասում է գրված, և սա հենց այն տեղն է, որը պատկանում է նրան։ Դա չի նշանակում, որ այն անկարևոր է։ Աստված սիրում է մեզ, ուզում է օգնել և ցանկանում է, որ մեր խնդրվածքներն Իր մոտ տանենք։

Page 16: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

15

Մենիկ պահ

Դաս 7Ի՞նչ է անհրաժեշտ Մենիկ պահի համար

Մենք շատ ենք խոսել Մենիկ պահի մասին, այնպես չէ՞։ Այն մասին, թե ի՞նչ է դա, ինչո՞ւ է այն կարևոր և թե ինչպե՞ս ունենալ Մենիկ պահ։

Հիմա դու ուզո՞ւմ ես այն սկսել։ Իհա՛րկե։ Եվ դրա համար էլ այսօրվա հարցը շատ յուրահատուկ է։

Տեսապատկեր 10Ի՞նչ է ինձ անհրաժեշտ։

Դե՛, իհարկե, դու քո կարիքն ունես։ Արդյոք դու իրո՞ք ընդու-նել ես Տեր Հիսուսին՝ որպես քո Տիրոջ։ Եթե այո, ապա ի- րո՞ք ուզում ես Նրան ճանաչել և Նրա համար ապրել։ Սա կարևոր է, հակառակ դեպքում դու պարզապես կհանձնը-վես։ Բայց եթե դու լուրջ ես տրամադրված քայլեր անելու, ապա Աստված քեզ կօգնի հավատարիմ լինելու Մենիկ պահ ունենալու մեջ։

Հետո հիշի՛ր, որ քեզ լուռ վայր է անհրաժեշտ՝ Աստծո հետ յուրահատուկ ժամանակ ունենալու։ Մտածի՛ր սրա մասին և ընտրի՛ր լավագույն պահը, երբ կկարողանաս հանդիպել և հաղորդակցվել Տեր Հիսուսի հետ։

Ահա մի քանի այլ բաներ, որոնք քեզ անհրաժեշտ են Մենիկ պահի ժամանակ։

Տեսապատկեր 11Քեզ պետք է Աստվածաշունչ։ Ունե՞ս։

Նախօրոք մտածե՛ք, թե ի՞նչ եք առաջարկելու այն երեխային, ով չունի Աստվածաշունչ կամ Նոր Կտակարան:

Աստվածաշնչի հետ միասին լավ կլինի, որ Աստվածաշունչը կարդալու ինչ-որ ուղեցույց ունենաս։ Հիշո՞ւմ ես՝ ասել եմ, որ որոշ մարդիկ ցանկ են օգտագործում, որը նրանց հուշում է, թե ամեն օր որ հատվածը կարդան Աստվածաշնչից։ Այս «Հրաշալի հաղորդակցություն» գրքերն օգնում են, թե որ-տեղից կարող եք կարդալ, նաև ունեն պատմություն և մեկ-նաբանություն՝ օգնելու հասկանալ Աստվածաշունչն ամեն օր ընթեցելիս։

Ապա քեզ անհրաժեշտ է տետր և գրիչ։ Ինչի՞ համար է դա, հիշո՞ւմ եք։ (Գրելու յուրահատուկ մտքերն ու այն բաները, որոնք սովորել եք):

Page 17: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

16

Մենիկ պահ

Ճիշտ է, շատ կարևոր է՝ գրես սովորածդ, որ կարողանաս հնազանդվել այն ամենին, ինչ Աստված է քեզ ասում, որ անես։ Մենիկ պահի տետրը դեռ երկար ժամանակ կուզենաս պահել քեզ մոտ՝ որպես թանկ մի բան: Դու կարող ես նորից ու նորից կարդալ այն ամենը, ինչ Աստված սովորեցրել է քեզ։

Հիմա քո որոշելու ժամանակն է։ Դու լսել ես, թե ինչպես ունե-նալ Մենիկ պահ, և շատ բան ես սովորել դրա մասին։

Բայց միայն դու կարող ես ունենալ քո Մենիկ պահը․ ուրիշ ոչ ոք չի կարող քո փոխարեն դա անել։ Ինչո՞ւ չսկսել հենց այսօր, եթե դեռ չես սկսել։ Ապա մյուս անգամ, երբ խոսենք Մենիկ պահի մասին, կարող ես մեզ ասել, թե ինչպես սկսե-ցիր, կամ միգուցե մեզ հետ կիսվես մի բանով, որն Աստված է սովորեցրել քեզ Իր հրաշալի Խոսքի միջոցով։

Page 18: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

17

Մենիկ պահ

Դաս 8Կիսվել միմյանց հետԺամանա՛կ հատկացրեք՝ լսելու երեխաների պատմություն-ները, ովքեր արդեն սկսել են Մենիկ պահ ունենալ։ Պատասխանե՛ք երեխաների բոլոր հարցերին և օգնե՛ք, որ հասկանան պատասխանները:

Աղոթե՛ք երեխաների համար, որ հաստատուն լինեն իրենց քրիստոնեական ուղու մեջ, և որ Մենիկ պահը սովորություն դառնա նրանց կյանքի ընթացքում։

Ժամանակի ընթացքում օգնե՛ք և քաջալերե՛ք: Հիշե՛ք, որ ժամանակ է պետք՝ կյանքի նոր չափանիշներ և սովորութ-յուններ ձեռք բերելու՝ վարքագծի և սովորությունների մեջ հաստատվելու համար:

Եղե՛ք համբերատար և աղոթե՛ք։

Page 19: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

18

Մենիկ պահ

Page 20: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

19

Մենիկ պահ

Դաս 9ԿրկնությունՀամառոտ կրկնե՛ք Մենիկ պահի տեսապատկերները։

Ունեցե՛ք Աստվածաշունչներ և «Հրաշալի հաղորդակցու-թյուն» գրքեր՝ երեխաներին տալու համար, և շարունակե՛ք քաջալերել երեխաներին, որ հաստատուն կերպով սովո-րություն դարձնեն ամենօրյա Մենիկ պահը։

Page 21: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

20

Մենիկ պահ

Էջանշի ձևանմուշՄ

ենիկ

պա

հ1.

Աղո

թի՛

րԽ

նդրի

՛ր Ա

ստծո

ւն, ո

ր խ

ոսի

քեզ

հետ

:

2. Կ

արդ

ա՛

Կա

րդա

՛ մի

հատ

ված

Աստ

վածա

շնչի

ց:

3. Մ

տա

ծի՛ր

Կա

՞ ճշմ

արտ

ութ

յուն

, խոս

տու

մ,

օրին

ակ,

պա

տվե

ր կա

մ զգ

ուշա

ցում

:

4. Ա

ղոթ

ի՛ր

Աղո

թի՛

ր կա

րդա

ցածի

դ մա

սին:

Փա

ռաբա

նի՛ր

: Գոհ

ացի

՛ր:

Խոս

տով

անի

՛ր: Խ

նդրի

՛ր:

5. Գ

րի՛ր

Գրի

՛ առ

քեզ

համա

ր կա

րևոր

մտ

քերը

, որ

հիշե

ս, թ

ե ին

չ է

Աստ

ված

քեզ

ասե

լ:

6. Ս

ովոր

ի՛ր

Հարց

րո՛ւ

քեզ՝

կա

՞ մի

բան,

որ

Աստ

ված

ասո

ւմ է

ինձ

:

7. Հ

նազա

նդվի

՛րՀն

ազա

նդվի

՛ր ն

րան,

ինչ

սո

վորե

ցիր:

Մեն

իկ պ

ահ

1. Ա

ղոթ

ի՛ր

Խնդ

րի՛ր

Աստ

ծուն

, որ

խոս

ի քե

զ հե

տ:

2. Կ

արդ

ա՛

Կա

րդա

՛ մի

հատ

ված

Աստ

վածա

շնչի

ց:

3. Մ

տա

ծի՛ր

Կա

՞ ճշմ

արտ

ութ

յուն

, խոս

տու

մ,

օրին

ակ,

պա

տվե

ր կա

մ զգ

ուշա

ցում

:

4. Ա

ղոթ

ի՛ր

Աղո

թի՛

ր կա

րդա

ցածի

դ մա

սին:

Փա

ռաբա

նի՛ր

: Գոհ

ացի

՛ր:

Խոս

տով

անի

՛ր: Խ

նդրի

՛ր:

5. Գ

րի՛ր

Գրի

՛ առ

քեզ

համա

ր կա

րևոր

մտ

քերը

, որ

հիշե

ս, թ

ե ին

չ է

Աստ

ված

քեզ

ասե

լ:

6. Ս

ովոր

ի՛ր

Հարց

րո՛ւ

քեզ՝

կա

՞ մի

բան,

որ

Աստ

ված

ասո

ւմ է

ինձ

:

7. Հ

նազա

նդվի

՛րՀն

ազա

նդվի

՛ր ն

րան,

ինչ

սո

վորե

ցիր:

Մեն

իկ պ

ահ

1. Ա

ղոթ

ի՛ր

Խնդ

րի՛ր

Աստ

ծուն

, որ

խոս

ի քե

զ հե

տ:

2. Կ

արդ

ա՛

Կա

րդա

՛ մի

հատ

ված

Աստ

վածա

շնչի

ց:

3. Մ

տա

ծի՛ր

Կա

՞ ճշմ

արտ

ութ

յուն

, խոս

տու

մ,

օրին

ակ,

պա

տվե

ր կա

մ զգ

ուշա

ցում

:

4. Ա

ղոթ

ի՛ր

Աղո

թի՛

ր կա

րդա

ցածի

դ մա

սին:

Փա

ռաբա

նի՛ր

: Գոհ

ացի

՛ր:

Խոս

տով

անի

՛ր: Խ

նդրի

՛ր:

5. Գ

րի՛ր

Գրի

՛ առ

քեզ

համա

ր կա

րևոր

մտ

քերը

, որ

հիշե

ս, թ

ե ին

չ է

Աստ

ված

քեզ

ասե

լ:

6. Ս

ովոր

ի՛ր

Հարց

րո՛ւ

քեզ՝

կա

՞ մի

բան,

որ

Աստ

ված

ասո

ւմ է

ինձ

:

7. Հ

նազա

նդվի

՛րՀն

ազա

նդվի

՛ր ն

րան,

ինչ

սո

վորե

ցիր:

Պատճենահանե՛ք ստվարաթղթի վրա, որ էջանիշները երկար պահպանվեն:

Page 22: A ` w q - teachkids.eu · Դաս 7 Դաս 8 Դաս 9 Էջանշի ձևանմուշ Ի՞նչ է Մենիկ պահը Ինչո՞ւ ունենալ Մենիկ պահ Ե՞րբ և որտե՞ղ

ä³ï׻ݳѳÝÇ°ñ, ÏïñÇ°ñ ¨ å³ÑÇ°ñ ³ÛÝ ùá ²ëïí³Í³ßÝãáõÙ ø²ÚȺð` øðÆêîàêÆ Øàî ¶²È ò²ÜβòàÔ ºðºÊ²ÚÆÜ ÊàðÐàôð¸Üºð î²Èàô вزð

гÙá½íÇ°ñ, áñ »ñ»Ë³Ý ѳëϳÝáõÙ ¿ Ñ»ï¨Û³ÉÁ`

²ëïí³Í

- à±í ¿ ²ëïí³Í:

- ²ëïí³Í ëï»ÕÍ»É ¿ Ù»½: ܳ Ù»½ Ñ»ï ËáëáõÙ ¿ ²ëïí³Í³ßÝãÇ ÙÇçáóáí:

- ²ëïí³Í ëáõñµ ¿ ¨ Ù³ùáõñ: ܳ ëÇñáõÙ ¿ Ù»½:

Ø»Õù

- ƱÝã ¿ Ù»ÕùÁ:

- Ø»ÕùÝ ²ëïÍá ûñ»ÝùÇ ¹»Ù ³ÝÑݳ½³Ý¹áõÃÛáõÝÝ ¿:

- ÊáëÇ°ñ ³é³ÝÓÇÝ Ù»Õù»ñÇ Ù³ëÇÝ:

- ºñ»Ë³Ý Ù»Õ³íáñ ¿ µÝáõÃÛ³Ùµ ¨ ·áñÍáí (Ù»Ýù Ù»Õù »Ýù ·áñÍáõÙ, áñáíÑ»ï¨ Ù»Õ³íáñ »Ýù):

- Ø»ÕùÝ ³ñųÝÇ ¿ å³ïÅÇ:

öñÏÇã

- à±í ϳñáÕ ¿ Ñ»é³óÝ»É ùá Ù»ÕùÁ:

- àñ¹Ç ²ëïí³Í ٳѳó³í ˳ãÇ íñ³ Ù»Õ³íáñÝ»ñÇ Ñ³Ù³ñ:

- î»ñ ÐÇëáõëÁ ѳñáõÃÛáõÝ ³é³í Ù»é»ÉÝ»ñÇó:

- ܳ µáÉáñÇ î»ñÝ ¿:

´³ó³ïñÇ°ñ, û ÇÝãå»ë ÷ñÏí»É

- ´³ó³ïñÇ°ñ, û î»ñÝ ÇÝã ¿ áõ½áõÙ, áñ Ù»Ýù ³Ý»Ýù, ¨ ÇÝã ¿ ܳ ³Ý»Éáõ:

- ú·ï³·áñÍÇ°ñ ³ëïí³Í³ßÝãÛ³Ý Ñ³Ù³ñ (ÐáíÑ. 1:12, 3:16, 6:37, ¶áñÍù ²é³ù»Éáó 16:31, ÐéáÙ. 6:23, 10:13):

- ƱÝã ¿ áõ½áõÙ î»ñÁ, áñ ¹áõ ³Ý»ë:

- ƱÝã ¿ ³Ý»Éáõ î»ñÁ:

- ¼·áõß³óñá°õ ¹Åí³ñáõÃÛáõÝÝ»ñÇ Ù³ëÇÝ:

- гñóñáõ. §àõ½á±õÙ »ë íëï³Ñ»É øñÇëïáëÇÝ, û ¹»é áõ½áõÙ »ë ëå³ë»É¦:

- ø³ç³É»ñÇ°ñ »ñ»Ë³ÛÇÝ` µ³ñÓñ³Ó³ÛÝ ³ÕáûÉáõ, »Ã» å³ïñ³ëï ¿:

ÊáëÇ°ñ ÷ñÏáõÃÛ³Ý íëï³ÑáõÃÛ³Ý Ù³ëÇÝ

- ì»ñ³¹³ñÓÇ°ñ ³ëïí³Í³ßÝãÛ³Ý ³ÛÝ Ñ³Ù³ñÇÝ, áñÝ û·ï³·áñÍ»É ¿Çñ:

- ÊáëÇ°ñ ÷áËí³Í ÏÛ³ÝùÇ Ù³ëÇÝ:

- ²ë³° Ýñ³Ý, áñ ³ÛÝ ³ÝÓÁ, áí Çëϳå»ë íëï³ÑáõÙ ¿ øñÇëïáëÇÝ, ϳñáÕ ¿ ѳÙá½í³Í ÉÇÝ»É, áñ ÇÝùÁ ÷ñÏí³Í ¿:

ØÇ ù³ÝÇ ËáñÑáõñ¹Ý»ñ ïáõñ (³í»ÉÇ áõß) ùñÇëïáÝ»³Ï³Ý ÏÛ³ÝùÇ í»ñ³µ»ñÛ³É

- γñ¹³° ¨ Ñݳ½³Ý¹íÇ°ñ ²ëïí³Í³ßÝãÇÝ:

- ÊáëÇ°ñ ²ëïÍá` ùá ºñÏݳíáñ Ðáñ Ñ»ï:

- ä³ïÙÇ°ñ áõñÇßÝ»ñÇÝ, û î»ñÝ ÇÝã ¿ ³ñ»É ù»½ ѳٳñ:

- ÊݹñÇ°ñ ²ëïÍáõÝ, áñ ù»½ Ý»ñÇ, »Ã» Ù»Õù ·áñÍ»ë:

- гݹÇåÇ°ñ ³ÛÉ ùñÇëïáÝ۳ݻñÇ Ñ»ï:

- ÐÇßÇ°ñ îÇñáç ËáëïáõÙÁ. §ºë ù»½ »ñµ»ù ã»Ù ÃáÕÝǦ (ºµñ. 13:5µ):