վահե մուսայելյան

Post on 13-Aug-2015

175 Views

Category:

Education

3 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Վահե Մուսայելյան

Բ-4 Դպրոց-պարտեզ

Աշտարակ

Աշտարակը՝ Հայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոնն է։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա:Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։ Քաղաքն ունի 30 000 բնակիչ, բացառապես հայեր։ Երևան մայրաքաղաքից 13 կմ հյուսիս արևմուտք է գտնվում։ 

ԱպարանԱպարան քաղաքը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում է գտնվում։ Երևանից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք է գտնվում, Քասաղի ավազանի վերին մասում, Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում,ծովի մակարդակից 1880 մ բարձր է։ Քաղաքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա։Տեսարժան վայրերն են.

Սուրբ Խաչ եկեղեցին,որը կառուցվել է 5-րդ դարում:

Բաշ-Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողը:

Դրաստամատ Կանայանի դամբարանը:

Հայոց այբուբենի համալիրն ու Մխիթար Գոշի արձանը:

Սպիտակ

Սպիտակ անվանումը կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ։Սպիտակ քաղաքը Հայաստանի Լոռու մարզում է գտնվում։Սպիտակով են անցնում Երևան-Թբիլիսի երկաթուղին, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները։ Հեռավորությունը՝ մայրաքաղաք Երևանից 93կմ է, Լոռու մարզկենտրոն Վանաձորից՝ 18 կմ է։

Ալավերդի

Ալավերդին հանքարդյունաբերական, երկաթուղային քաղաք է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում:Դեբեդ գետի նեղ կիրճի զառիթափ լանջերին և Սանահինի սարահարթում է գտնվում։ Ալավերդին հայտնի է իր պղնձաքիմիական կոմբինատով: Քաղաքին մոտ են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում ընդգրկված 10-րդ դարի Հաղպատի և 966 թվականի Սանահինի վանքային համալիրները, 6-րդ դարի Օձունի եկեղեցին, 1171թ․–ի Քոբայրի վանքը, 5–6-րդ դարի Հոռոմայրը, 1233 թվականի Կայան բերդը, 7–րդ դարի Սանահինի կամուրջը, Ախթալայի 10-րդ դարի վանքն ու բերդը, Դսեղ գյուղն իր պատմական հուշարձաններով և թանգարաններով։

Վերջ

top related