ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
Post on 14-Aug-2015
62 Views
Preview:
TRANSCRIPT
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
ԱՄԵՆԱ ԵՐԿԱՐ ԳԵՏԸ
Ամազոն գետը գտնվում է Հարավային Ամերիկայում: Դեռևս 2008թ. ապացուցվել է, որ աշխարհի ամենաերկար գետը Ամազոնն է, բայց շատերը դեռևս կարծում են, որ դա Նեղոսն է: Ամազոնը նույնպես աշխարհի ամենա ջրառատ գետն է:
ԱՄԵՆԱ ԲԱՐՁՐ ՋՐՎԵԺԸ
Աշխարհի ամենաբարձր ջրվեժը Անխելն է (իսպ.՝ Salto
Ángel, պեմոնյան լեզվով՝ Kerepakupai vena, ինչը
թարգմանվում է՝ «Խոր տեղի ջրվեժ»): Այն գտնվում է
Վենեսուելայում՝ Կանայմայի ազգային այգում: Ազատ
անկումով աշխարհի ամենաբարձր ջրվեժը,
Գահավիժում է Վենեսուելայի ամենաբարձր կետից՝
Աույանտեպույա ժայռի բարձրունքից, որը
թարգմանաբար նշանակում է՝ «Սատանայի լեռ»:
ԱՄԵՆԱ ՄԵԾ ԼԻՃԸ
Կասպից ծովի մակերեսը կազմում է 376 հազար կմ²: Այն գտնվում է Ասիայում: Իր աղիության և մեծության շնորհիվ այս լճին անվանել են ծով: Լիճը ծովի մակարդակից ցածր է 28 մ, իսկ խորությունը 1025 մ է:
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ
Ստորգետնյա են բոլոր այն ջրերը, որոնք գտնվում են երկրակեղևի տարբեր խորություններում՝ ապարների ծակոտիներում ու ճեղքերում:Ստորգետնյա ջրերը դուրս հանելու համար փորում են ջրհոր: Երկրագնդի որոշ շրջաններում ստորգետնյա ջրերը, շարժվելով լուծվող ապարների միջով, իրենց հետ մակերևույթ են դուրս բերում մեծ քանակությամբ աղեր և գազեր: Այդպիսի աղբյուրները կոչվում են հանքային:
Ստորգետնյա ջրերն օգտագործվում են խմելու, ոռոգման համար, ինչպես նաև կենցաղում: Տաք աղբյուրների ջրերով ջեռուցում են բնակարաններ ու ջերմատներ: Հանքային ջրերն ունեն բուժիչ հատկություններ և օգտագործվում են որպես բուժամիջոց: Դրանց ելքերի մոտ հիմնվել են առողջարաններ, հանգստյան տներ. օրինակ՝ Ջերմուկը, Արզնին, Հանքավանը:
top related